Դիտել ողջ տարբերակը : 20-րդ դարի լավագույն գիրքը
Ըստ ձեզ, ո՞րն է 20-րդ դարի լավագույն գիրքը:
Ավելացվել է 5 րոպե անց
Ես լսել եմ, որ 20-րդ դարի լավագույն գիրք է ճանաչվել «Վարպետը և Մարգարիտան»:
Ինքս կարդացել եմ այդ գիրքը, այն ինձ դուր է եկել, բայց այդքան էլ համոզված չեմ, որ այն կարելի է լավագույնը համարել:think
StrangeLittleGirl
16.01.2007, 20:31
Կարծում եմ, որ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունն է»:
Կարծում եմ, որ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունն է»:
Բյու՛ր,ինչու՞ ես այդպես կարծում:think
StrangeLittleGirl
26.01.2007, 18:44
Բյու՛ր,ինչու՞ ես այդպես կարծում
Որովհետև իր ամեն ինչով մի քանի անգամ բարձր էր քսաներորդ դարի բոլոր լավ գրքերից: Էդ գրքի ամեն ինչը շատ ուժեղ է, միակն է իր տեսակի մեջ:
Ջեյմս Ջոյսի "Ուլիսես"-ը :)
StrangeLittleGirl
26.01.2007, 21:55
Ջեյմս Ջոյսի "Ուլիսես"-ը
Ո՞նց… ես դեռ էնպիսի մարդու չգիտեմ, որ էդ գիրքը մինչև վերջ կարդացած լինի: Ու էն էլ լավագու՞յն:
Բայց գիտեք, ուզում եմ գրազ գալ մեկնումեկի հետ ու կարդալ… ստիպված
Philosopher
10.02.2007, 11:16
Ջեյմս Ջոյսի "Ուլիսես"-ը :)
Եթե ոչ լավագույնը, ապա գոնե լավագույններից է: Նաև նույն Ջոյսի "Արվեստագետի դիմանկարը երիտասարդ հասակում" (A Portrait of the Aritsit as a Young Man):
Arminka_
07.03.2007, 23:46
Կարծում եմ, որ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունն է»:
Քեզ հետ միանգամայն համաձայն եմ,շատ լավ գործ է:love
Koroleva
10.03.2007, 15:37
Մի իմաստուն ասել է, մարդ պետք է իր կյանքում կարդա 5 գիրք, բայց այդ հինգն ընտրելու համար պետք է կարդալ հազարավոր գրքեր…
թեև ես հազարի չեմ հասել, բայց կարող եմ թերևս առանձնացնել այս գիրքը…
Անտուան դե Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»
Ըստ ձեզ, ո՞րն է 20-րդ դարի լավագույն գիրքը:
Ավելացվել է 5 րոպե անց
Ես լսել եմ, որ 20-րդ դարի լավագույն գիրք է ճանաչվել «Վարպետը և Մարգարիտան»:
Հնարավոր ա:
Սենց ֆրազ եմ հիշում (մոտավորապես).
- Երբեք փալասները չեն բավականացնելու:
-Ինչի՞ համար
- Փակելու այն անցքերը, որտեղից բարությունը տեղ է գտնում ծորալու, - մտածկոտ ասաց սատանան ու տխուր հառաչեց
Իրոք հանճարեղ գիրք ա:
Լավագույն գիրքը չգիտեմ, բայց լավագույն պիեսը ոչ միայն 20-րդ դարի, այլ ընդհանրապես բոլոր ժամանակների, Լևոն Շանթի "Հին աստվածներն" են:
Լավագույն գիրքը չգիտեմ, բայց լավագույն պիեսը ոչ միայն 20-րդ դարի, այլ ընդհանրապես բոլոր ժամանակների, Լևոն Շանթի "Հին աստվածներն" են:
ԻՄՀԿ՝ բավականին թույլ գործ է, որևէ դասակարգման մեջ լավագույնի տեղին հաստատ չի ձգում: Միջինից ցածր պիես է, էլի:
Լավագույն գիրքը չգիտեմ, բայց լավագույն պիեսը ոչ միայն 20-րդ դարի, այլ ընդհանրապես բոլոր ժամանակների, Լևոն Շանթի "Հին աստվածներն" են:
Այո, լավագույնը լավագույներից, ավելացնեմ նաև Լ. Շանթի <Կայսրը>. սա իրոգ որ գլուխգործոց է::hands:ok Սիրում եմ էլի էս գործերը:
Կարծում եմ, որ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունն է»:
Դա հաստատված ու պաշտոնապես ընդունված փաստ է: Շատ ուժեղ գործա:love Տենց գիրք մինչև հիմա չեմ կարդացել: Ասեմ որ բազմաթիվ առաջարկներ են եղել այդ գրքի հիման վրա կինո նկարելու համար, բայց հեղինակը չի թողել, քանի որ կարծումա, որ չեն կարող ապահովել համապատասխան որակը:

Կարծում եմ, այն ամենը, ինչ կապված է արվեստի հետ, չի կարող երբևէ գործ ունենալ փաստերի հետ: Մենք կարող ենք խոսել միայն տպավորությունների մասին:
Կարծում եմ, այն ամենը, ինչ կապված է արվեստի հետ, չի կարող երբևէ գործ ունենալ փաստերի հետ: Մենք կարող ենք խոսել միայն տպավորությունների մասին:
Ես ասում եմ որ փաստ է այն, որ այդ գիրքը արդեն ընդունված է որպես անցած դարի լավագույն գիրք;)
Ես ասում եմ որ փաստ է այն, որ այդ գիրքը արդեն ընդունված է որպես անցած դարի լավագույն գիրք;)
Ու՞մ կողմից:
Ես այդ գիրքը շատ եմ հավանել, բայց չեմ համարում քսաներորդ դարի լավագույն գիրք. այս դեպքում ու՞ր մնաց քո փատը
"20 դարի լավագույն գիրք " - կարծում եմ դրա ընկալումը բավականին սուբյեկտիվ է, իսկապես, ով է սահմանում լավագույն գրքի լինելությունն ու արժեքը?? Ընթերցողը, կասեք դուք...Այո, բայց հենց այդ ընթերցողն է, որ շատ տարբեր ճաշակ ունի: Բացի այդ, դուք չեք նշել, թե 20-րդ դարի , որ ժամանակահատվածի, իսկ դրանք շատ տարբեր բաներ են... 20, 30, 60, 80, 90-ականներ, վերհիշենք այդ տարիների ընթացքը, պատկերացրիք որքան տարբեր է ??.. :8
Էս պահին Ֆոյխտվանգերի Իսպանական բալլադը միտքս եկավ: Բայց եթե մի փոքր փորփրեմ հիշողությունս եսրևի մի 15-20 գիրք էլ գտնեմ...