PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցազրույց Մարկիզի հետ



Ուլուանա
26.11.2009, 02:04
Ուշացման համար կներեք։


Հարցազրույց Մարկիզի հետ

Սկսում ենք Մարկիզին հարցեր ուղղել։ :)

Հարցերն ուղղելու համար ունենք մեկ շաբաթ, այսինքն՝ մինչև դեկտեմբերի 3–ը՝ ժամը 02.00–ը, որից հետո Մարկիզը կսկսի պատասխանել հարցերին։

Հիշեցնեմ, որ միմյանց հարցերին մեկնաբանություններ անելն ու դրանց շուրջ զրույցներ ծավալելը չեն ողջունվում։

Բարեկամ
26.11.2009, 03:23
Սենց. Ի՞նչ ա տվել քեզ ակումբը, որ ուրիշ ոչ մի տեղից կամ բանից չէիր ստանա:

cold skin
26.11.2009, 11:05
Հոգնածությունը հաղթահարելու քո՛ միակ, լավ միջոցը:
Ասում են մարմինը հոգու և սրտի «արտացոլանքն» է, համաձա՞յն ես:
Քեզ միշտ կարելի՞ է հասկանալ::'
Ձմե՞ռ, թե՞ ամառ…:pardon

Rammstein
26.11.2009, 11:25
Խմիչքներից (ալկոհոլային) ո՞րն ես նախընտրում: :)

Dayana
26.11.2009, 14:56
յա ձյա՞ձ, էս քեզ էլ անկյուն կանգնացրեցի՞ն :))

Մի հատ Դայանա-ական հարց տամ ՝ վերջին անգամ ե՞րբ ես սիրահարվել ;)

One_Way_Ticket
26.11.2009, 18:55
Մարկիզ ջան, ինչքան հասկացել եմ ֆորումում/բլոգում գրառումներիցդ, բժիշկ ես:
Ի՞նչ ոլորտի բժիշկ ես:
Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիր այդ մասնագիտությունը (դպրոցական ժամանակ տնեցիները համառորեն ինձ էլ էին ուզում բժիշկ դարձնել, մի պահ նույնիսկ համարյա համաձայնվել էի):
Պատմիր մի զվարճալի միջադեպ աշխատանքային առօրյայից:

Kuk
26.11.2009, 18:58
Սուր, ինչի՞ ես սկսել քիչ մտնել ակումբ:

Մարկիզ
27.11.2009, 01:06
Ուշացման համար կներեք։
Չենք ներում::)


Սենց. Ի՞նչ ա տվել քեզ ակումբը, որ ուրիշ ոչ մի տեղից կամ բանից չէիր ստանա:
Ոչ մի այդպիսի բան:
Չէ, հավատացեք, ակումբն ահագին բան տվել է, որոնք շատ կարևոր են, բայց այնպիսի բան չկա, որը, ակումբի տեղը չիմանալու դեպքում հնարավոր չլիներ ունենալ::)


Հոգնածությունը հաղթահարելու քո՛ միակ, լավ միջոցը:
Եթե լուրջ, ապա ասեմ, որ ոչինչ այնպես չի «հանգստացնում» մարդուն ինչպես սեքսը սիրելիի հետ….. Է~, էս ինչ եմ ասում…:D ինչպես սիրած աշխատանքը:

Ասում են մարմինը հոգու և սրտի «արտացոլանքն» է, համաձա՞յն ես:
Ոչ, հաստատ ոչ::) Սւոտ է նման բաները, չհավատաք:

Քեզ միշտ կարելի՞ է հասկանալ::'
Ոչ հնարավոր չէ: Լուրջ եմ ասում, ուղղակի պարծանք չէ: Երբ ուզենամ` այո, կհասկանան, երբ ուզենամ` կհասկանան բազմիմաստ կամ կկասկածեն` էս ի՞նչ ասեց, Երբ էլ ուզենամ... չէ, արդեն կխառնվեն, կկորեն: Բայց դա իրենց գործն է::))

Ձմե՞ռ, թե՞ ամառ…:pardon
Ձմեռ...:)


Խմիչքներից (ալկոհոլային) ո՞րն ես նախընտրում: :)
Ալկոհոլ ընդհանրապես չեմ գործածում::[


յա ձյա՞ձ, էս քեզ էլ անկյուն կանգնացրեցի՞ն :))
Եթե սա հարց էր (իհարկե, ես ներքուստ ուզում եմ, որ սա էլ հարց լինի), ապա` ոչ:
cold skin, հիմա ինձ հասկացար թե ոչ?՞՞

Մի հատ Դայանա-ական հարց տամ ՝ վերջին անգամ ե՞րբ ես սիրահարվել ;)
Այսօր::D Մի 7 տարի առաջ, Դայուշիկ ջան::)


Մարկիզ ջան, ինչքան հասկացել եմ ֆորումում/բլոգում գրառումներիցդ, բժիշկ ես:
Ի՞նչ ոլորտի բժիշկ ես:
:)

Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիր այդ մասնագիտությունը (դպրոցական ժամանակ տնեցիները համառորեն ինձ էլ էին ուզում բժիշկ դարձնել, մի պահ նույնիսկ համարյա համաձայնվել էի):
Գյուղում էին ապրում: Երկար ժամանակ մեր հավերին նայեցի, օղորմածիկ տատս որոշեց, որ լավ անասնաբույժ կդառնամ: Բայց քանի որ անասնաբույժի համար չափազանց խելոք էի, դարձա մարդու բժիշկ:;)

Պատմիր մի զվարճալի միջադեպ աշխատանքային առօրյայից:
Հա, վերջերս հերթապահության ժամանակ հիվանդներից մեկը փորձեց լուսամոտով փախչել: Ընկավ, ոտքը կոտրեց::D


Սուր, ինչի՞ ես սկսել քիչ մտնել ակումբ:
Արթ ջան, գործս շատ է: Քիչ եմ մտնում, իսկ մտնելիս էլ գրառում գրեթե չեմ անում: Ալարում եմ: Նկատի չունեմ միայն ակումբը, ընդհանրապես…;)

________________________________________________________________________

Երևի այսքանով սահմանափակվենք, սիրելիներս: Մեկ ա, ոչ դուք «հավես» ունեք, ոչ էլ ես:;) Շնորհակալություն հարցատուներին::)

Ուլուանա
27.11.2009, 01:10
Յա, Մարկի՞զ։ :o Էս ու՞ր եկար անհերթ խցկվեցիր :D, մի շաբաթ պիտի հարցեր ուղղեինք, մի շաբաթից նոր գայիր, պատասխանեիր։ Հայտարարության մեջ գրել էի ախր։ :)

Ուլուանա
27.11.2009, 01:12
...Երևի այսքանով սահմանափակվենք, սիրելիներս: Մեկ ա, ոչ դուք «հավես» ունեք, ոչ էլ ես:;) Շնորհակալություն հարցատուներին::)
Էս նոր տեսա... :8
Մենք հավես ունենք, եթե դու չունես կամ ժամանակ չունես՝ ուրիշ բան։ :(

Բարեկամ
27.11.2009, 02:46
Փախավ: Բայց ես էլի հարցեր կտայի:

Dayana
27.11.2009, 10:29
Այսօր::D Մի 7 տարի առաջ, Դայուշիկ ջան::)


Զարմացա, իսկ էդ տենց երկար ՝ 7 տարի տևումա հա՞ :8


Լավ, ասա ի՞նչ ես կպել սիրահարվածության հարցին: Մարկ, եթե հնարավորություն ունենայիր կյանքումդ ինչ-որ բան փոխելու, ժամանակը ետ տալու ու փոխելու, կփոխեի՞ր, թե՞ դու կողմնակից ես "ոնց ապրել եմ, տենց ճիշտ ա" սկզբունքին:

Մանկությանդ ամենաուրախ ու ամենատխուր "տեսարանները" կնկարագրես, եթե իհարկե շատ անձնական չես համարում:

Ընկերներ շատ ունե՞ս, ու եթե այո, կան որոշակի ընկերների աստիճանական բաժանում ենր, թե՞ ընկերները չեն տարաբաժանվում՝ կամ ընկեր են, կամ ոչ: :think

Եթե խնդրեի, ինձ ինչ-որ երգ նվիրել, ի՞նչ կնվիրեիր: