Yellow Raven
25.11.2009, 22:18
Բավականին ժամանակ է անցել այն ժամանակվանից, երբ Ակումբում անցկացվեց Ակումբի Տաղանդը անվանումով մի մրցույթ, որում ակումբցիները մասնակցում էին իրենց իսկ գրական ստեղծագործություններով և փուլ առ փուլ որոշում իրենցից լավագույնին:)
Դրանից հետո փորձ կատարվեց անցկացնել Ակումբի նկարիչների մրցույթ, բայց քվորում չապահովվեց մրցույթը, հուսանք էս դեպքում տենց բան չի լինի:)
Ներկայացնում եմ կանոնները,որոնք նախորդ մրցույթի համեմատ գրեթե փոփոխության չեն ենթարկվել:)
Մրցույթի իմաստը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է իր ստեղծագործությունները (սահմանափակումներ չկան), իսկ ֆորումի բոլոր անդամները ընտրում են լավագույնին:
Մրցույթի կանոնները.
1. Մասնակիցները կարող են ներկայացնել միայն գրական ստեղծագործություններ – բանաստեղծություն, քառատող, պատմվածք, հումորային պատմություններ, պառոդիա: Ստեղծագործությունները պետք է լինեն միայն հայերեն: Կարևորն այն է, որ այն լինի ունիկալ և ցույց տա ձեր անհատականությունը և ստեղծագործական ջիղը: Ստեղծագործությունների բառերի քանակը չպետք է գերազանցի 1500-ը:
2. Գրանցումը կլինի բաց, սակայն խաղի կազմակերպիչները մասնակիցներին կտան մականուններ, որպեսզի մասնակիցի ինքնությունը մնա գաղտնի:
3. Մրցույթը կանկացվի փուլերով,ամեն մի փուլում կախված մրցույթին մասնակցողների քանակից մրցույթից դուրս կգա 1 կամ 2 մասնակից;
4. Մասնակիցները կտրվի 5 օր մրցույթային աշխատանքը ներկայացնելու համար: Մասնակիցները մրցույթային աշխատանքը PM-ով կուղարկեն խաղի կազմակերպիչներին, ովքեր էլ այն կտեղադրեն խաղի մրցույթային թեմայում:
5. Ոչ հարգելի պատճառներով աշխատանքը ժամանակին չներկայացնելու դեպքում, մասնակիցը դուրս կմնա հետագա պայքարից:
6. Հարգելի պատճառներով աշխատանքը ժամանակին չներկայացնելու դեպքում կազմակերպիչները կորոշեն, կշարունակի արդյոք մասնակիցը մրցույթում, թե դուրս կմնա հետագա պայքարից:
7. Աշխատանքը ներկայացնելուց հետո այն կդրվի քվեարկության: Քվեարկությունը կտևի 3 օր: Քվեարկությունը կլինի բաց` հարցման տեսքով: Քվեարկել կարող են Ակումբի բոլոր անդամները: Մասնակիցները իրավունք չունեն քվեարկել իրենց կամ իրենց խմբի մրցակիցների օգտին (այս ձայները պարզապես հաշվի չեն առնվի):
8. Հավասար ձայների դեպքում քվեարկությունը կերկարաձգվի ևս մեկ օրով:
9. Վերջում կլինի միայն մեկ հաղթող!
11. Բոլոր ակումբցիներին խնդրում եմ լինել հնարավորինս չափ օբյեկտիվ և քվեարկել ոչ թե ընկեր բարեկամ սկզբունքով, այլ տաղանդի առկայության սկզբունքով
Եթե ունեք առաջարկներ, դիտողություններ և նկատողություններ, խնդրում եմ դրանք անպայման ներկայացնել այս թեմայում: Բոլոր առաջարկությունները կքննարկվեն կազմակերպիչների կողմից:
Հ.Գ. Խաղը կվարի Վահիկ-ը
Ավելացնեմ, որ մրցույթի մասնակիցների գրանցումը սկսված է, գրանցվում եք այս թեմայում, գրանցումը կտևի մինչև դեկտեմբերի 5-ը:)
Մասնակցել կարող են ԲՈԼՈՐԸ:)