PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինտերնետը Հայաստանում



Okamigo
25.11.2009, 16:13
Այս թեմայում տեղադրում ենք բոլոր այն նորությունները,որոնք վերաբերում են ինտերնետին Հայաստանում

Okamigo
25.11.2009, 16:14
http://www.itel.am/am-news-2-2953.html

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ փոփոխություններ եւ լրացումներ է կատարել տվյալների փոխանցման եւ ինտերնետ կապի ծառայությունների լիցենզավորման կարգի մեջ:

Ինչպես այսօր հայտնել է հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, պարտադիր լիցենզավորումից կազատվեն հասարակական վայրերում տվյալների փոխանցման եւ ինտերնետ կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք /ինտերնետային ակումբներ/:


Գեւորգ Գեւորգյանը նշել է, որ այդ ծառայությունների հիմնական սպառողները ուսանողներն ու աշակերտներն են, ովքեր չեն կարող բիզնեսի բարձր շահույթ ապահովել: ՀԾԿՀ ներկայացուցիչն ասել է, որ ինտերնետային ակումբները պարտադիր լիցենզավորումից ազատելով` հանձնաժողովը կնպաստի դրանց առաջարկած ծառայությունների սակագների իջեցմանը:

terev
25.11.2009, 17:23
Այս թեմայում տեղադրում ենք բոլոր այն նորությունները,որոնք վերաբերում են ինտերնետին Հայաստանում

Այդպիսի թեմա կա, ՀՀ ինտերնետ կապուղիների քարտեզ (http://www.akumb.am/showthread.php?t=35397): Պարզապես թեմայի վերնագիրը այդքան չի համապատասխանում թեմայի բովանդակությանը:
Մոդերատորին կխնդրեի, որ կամ առաջին թեմայի վերնագիրը փոխի, կամ էլ այդ թեմայի գրառումները , սկսած 3-րդ գրառումից, տեղափոխի այստեղ:

Okamigo
25.11.2009, 17:38
Այդպիսի թեմա կա, ՀՀ ինտերնետ կապուղիների քարտեզ (http://www.akumb.am/showthread.php?t=35397): Պարզապես թեմայի վերնագիրը այդքան չի համապատասխանում թեմայի բովանդակությանը:
Մոդերատորին կխնդրեի, որ կամ առաջին թեմայի վերնագիրը փոխի, կամ էլ այդ թեմայի գրառումները , սկսած 3-րդ գրառումից, տեղափոխի այստեղ:

Ես գիտեմ որ կա այդպիսի թեմա,բայց այնտեղ լրիվ ուրիշ նյութեր պիտի տեղադրել,ինչ կապ ունի կապուղիների քարտեզը նորությունների հետ,այնտեղ կարելի է տեղադրել ինտերնետային կապուղիներին,մալուխներին վերաբերող նյութեր

Okamigo
25.11.2009, 17:42
ՀՀ ազգային լայնաշերտ ցանցի կառուցման վերաբերյալ առաջարկ կնախապատրաստվի

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ազգային լայնաշերտ ինտերնետային ցանցի կառուցման վերաբերյալ առաջարկ կնախապատրաստվի:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի /ՀԱՄՀ/ ծրագրերի ղեկավար Արմեն Ղալումյանը: ՀԱՄՀ-ը նախապատրաստում է ցանցի կառուցման ծրագիրը:


Ցանցը նախատեսվում է կառուցել ՀՀ ողջ տարածքն ինտերնետ կապով ապահովելու, ինտերնետի գներն նվազեցնելուն նպաստելու, նոր միջազգային ինտերնետային ելքեր ստանալու, ինչպես նաեւ կառավարության ներքին ցանցի (intranet) կազմակերպման նպատակով:

Դեկտեմբերին Հայաստան կժամանի միջազգային փորձագետների խումբ, որը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ 5 ամսվա ընթացքում կնախապատրաստի ցանցի առաջարկն ու տեխնիկական հիմնավորումը, որից հետո կառավարությունը մրցույթ կհայտարարի դրա կառուցման համար: Արմեն Ղալումյանը նշել է, որ ծրագիրն իրականացվելու է պետության եւ մասնավոր հատվածի սերտ համագործակցությամբ:

Okamigo
25.11.2009, 23:11
Հայ օգտվողների մեծամասնությունը դժգոհ է լայնաշերտ ինտերնետի գների մակարդակից. հարցում
http://img.arka.am/photo/large/2683.jpg

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի օգտվողների մեծամասնությունը դժգոհ է երկրում լայնաշերտ ինտերնետի գների մակարդակից: Այս մասին վկայում են www.telecom.arka.am. կայքում անցկացված օն-լայն հարցման արդյունքները:

Հայաստանում լայնամաշերտ ինտերնետի նվազագույն արժեքը ամսական ծառայությունների դիմաց սկսվում է 8 հազար դրամից (շուրջ 21 ԱՄՆ դոլար):

Օն-լայն հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 88,7 տոկոսը դժգոհություն է հայտնել երկրում գործող լայնաշերտ ինտերնետի գների կապակցությամբ:

Հարցվածների 41 տոկոսը բացարձակապես դժգոհ է շուկայում գործող սակագներից, 35,1 տոկոսը պարզապես դժգոհ է, 12,6 տոկոսը որոշակի չեզոքություն է արտահայտել այս հարցի շուրջ՝ նշելով, որ իրենք այնքան էլ գոհ չեն գործող գներից:

Միաժամանակ իրականացված հարցումը ցույց տվեց, որ ինտերնետից օգտվողների միայն 11,3 տոկոսն է գոհ Հայաստանում լայնաշերտ ինտերնետի գներից:

Օն-լայն հարցումն իրականացվել է «ԱՌԿԱ-Տելեկոմ» կայքում սեպտեմբերի 15-ից նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում: Հարցմանը մասնակցել է 665 մարդ:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը 2008 թ.-ի նոյեմբերի 3-ին գործարկել է նոր նախագիծ՝ www.teleсom.arka.am: Կայքը մասնագիտանում է օպերատիվ լուրերի, վերլուծական նյութերի և հարցազրույցների տրամադրման գործում, կայքում ներկայացված են նաև հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի փորձագետների կարծիքներն ու մեկնաբանությունները:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ. մայիսի 1-ից։ Մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության բնագավառում։ -0-

terev
08.12.2009, 17:23
Հայաստանն աշխարհում 131-րդ տեղն է զբաղեցնում ինտերնետ-կապի մուտքի արագությամբ
//08.12.2009

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանն ինտերնետ-կապի մուտքի (download) արագությամբ աշխարհում զբաղեցնում է 131-րդ տեղը:
Ինչպես հայտնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին ասվում է Speedtest.net կայքում:

Կայքի տվյալների համաձայն, Հայաստանում ինտերնետ կապի միջին մուտքային արագությունը կազմում է 1,29 Մբթ/վրկ: Նույն ցուցանիշն Ադրբեջանում կազմում է 3,26 Մբթ/վրկ., Վրաստանում` 6,23 Մբթ/վրկ., Ռուսաստանում` 8,23 Մբթ/վրկ: Եվրոպայում մուտքի արագության միջին ցուցանիշը կազմում է 6,94 Մբթ/վրկ:

Կայքի տվյալներով, ինտերնետ կապի ելքային արագությամբ (upload) Հայաստանն աշպարհում զբաղեցնում է 89-րդ տեղը, իսկ միջին արագությունը կազմում է 0,50 Մբթ/վրկ:

Նշենք, որ մուտքային ինտերնետի արագությանբ առաջին տեղը զբաղեցնում է Հարավային Կորեան (23 Մբթ/վրկ.), նրան հաջորդում են Ճապոնիան (16,43 Մբթ/վրկ.) եւ Լատվիան (14,48 Մբթ/վրկ.):

http://www.itel.am/am-news-2-2974.html

Artgeo
08.12.2009, 18:47
Հայաստանն աշխարհում 131-րդ տեղն է զբաղեցնում ինտերնետ-կապի մուտքի արագությամբ
//08.12.2009

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանն ինտերնետ-կապի մուտքի (download) արագությամբ աշխարհում զբաղեցնում է 131-րդ տեղը:
Ինչպես հայտնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին ասվում է Speedtest.net կայքում:

Կայքի տվյալների համաձայն, Հայաստանում ինտերնետ կապի միջին մուտքային արագությունը կազմում է 1,29 Մբթ/վրկ: Նույն ցուցանիշն Ադրբեջանում կազմում է 3,26 Մբթ/վրկ., Վրաստանում` 6,23 Մբթ/վրկ., Ռուսաստանում` 8,23 Մբթ/վրկ: Եվրոպայում մուտքի արագության միջին ցուցանիշը կազմում է 6,94 Մբթ/վրկ:

Կայքի տվյալներով, ինտերնետ կապի ելքային արագությամբ (upload) Հայաստանն աշպարհում զբաղեցնում է 89-րդ տեղը, իսկ միջին արագությունը կազմում է 0,50 Մբթ/վրկ:

Նշենք, որ մուտքային ինտերնետի արագությանբ առաջին տեղը զբաղեցնում է Հարավային Կորեան (23 Մբթ/վրկ.), նրան հաջորդում են Ճապոնիան (16,43 Մբթ/վրկ.) եւ Լատվիան (14,48 Մբթ/վրկ.):

http://www.itel.am/am-news-2-2974.html
Ինձ մոտ Հայաստան ընդհանրապես ցույց չի տալիս, քարտեզի վրա չկա
http://speedtest.net/global.php
։esim

Norton
08.12.2009, 18:48
Ինձ մոտ Հայաստան ընդհանրապես ցույց չի տալիս, քարտեզի վրա չկա
http://speedtest.net/global.php
։esim
Չկա, բայց քարտեզի ներքևի ցուցակում արագությունը գրվածա:
Երևի միակ պետություննա, որ քարտեզում չկա:

BOBO
08.12.2009, 19:27
Your Location էս սխմում բերումա էլի քարտեզի վրա:))

Okamigo
09.12.2009, 10:44
Հայաստանն աշխարհում 131-րդ տեղն է զբաղեցնում ինտերնետ-կապի մուտքի արագությամբ
//08.12.2009

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանն ինտերնետ-կապի մուտքի (download) արագությամբ աշխարհում զբաղեցնում է 131-րդ տեղը:
Ինչպես հայտնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին ասվում է Speedtest.net կայքում:

Կայքի տվյալների համաձայն, Հայաստանում ինտերնետ կապի միջին մուտքային արագությունը կազմում է 1,29 Մբթ/վրկ: Նույն ցուցանիշն Ադրբեջանում կազմում է 3,26 Մբթ/վրկ., Վրաստանում` 6,23 Մբթ/վրկ., Ռուսաստանում` 8,23 Մբթ/վրկ: Եվրոպայում մուտքի արագության միջին ցուցանիշը կազմում է 6,94 Մբթ/վրկ:

Կայքի տվյալներով, ինտերնետ կապի ելքային արագությամբ (upload) Հայաստանն աշպարհում զբաղեցնում է 89-րդ տեղը, իսկ միջին արագությունը կազմում է 0,50 Մբթ/վրկ:

Նշենք, որ մուտքային ինտերնետի արագությանբ առաջին տեղը զբաղեցնում է Հարավային Կորեան (23 Մբթ/վրկ.), նրան հաջորդում են Ճապոնիան (16,43 Մբթ/վրկ.) եւ Լատվիան (14,48 Մբթ/վրկ.):

http://www.itel.am/am-news-2-2974.html

Լավա գոնե վերջին տեղը չենք զբաղեցնում,ուռա:D

Artgeo
09.12.2009, 11:32
Լավա գոնե վերջին տեղը չենք զբաղեցնում,ուռա:D
Հա, մնացած 70 երկրում ինտերնետ ընդհանրապես չկա :D

davidus
09.12.2009, 12:02
Լատվիան (14,48 Մբթ/վրկ.):
:o :o նրանց էտքան արագություն որտեղից??? նման պահերի նախանձությունից պայքում եմ....:angry

Ռուֆուս
09.12.2009, 12:16
:o :o նրանց էտքան արագություն որտեղից??? նման պահերի նախանձությունից պայքում եմ....:angry

Լատվիան հլը հեչ, մեզ համար ավելի ամոթն էն ա, որ Մոլդովան լինելով Հայաստանից էլ աղքատ երկիր, լավագույն տասնյակում է ինտերնետի արագությամբ...

Արիացի
09.12.2009, 12:33
Կարծում եմ Հայաստանի պրոբլեմը շրջափակման մեջ ա:
Էս ուղղությամբ կարծում եմ առաջիկայում դրական տեղաշարժեր կլինեն, եթե հաշվի առնենք գների կտրուկ անկում հաջորդ տարվա սկզբին:

Norton
09.12.2009, 15:53
Կարծում եմ Հայաստանի պրոբլեմը շրջափակման մեջ ա:
Շրջափակումը իր հերթին, բայց ամենգլխավոր պատճառը մոնոպոլիան էր, որ ՀՀ իշխանությունների թեթև ձեռքով տրվել էր Արմենթելին, հազիվ հիմա նոր խաղացողներ են մտնում:
Բացի այդ ՀՀ-ում գերակա ճյուղ հռչակված IT ոլորտի նկատմամբ շատ ուշադրություն դարձնելու հետևանքն է:

terev
10.12.2009, 14:51
Վրաստանը վաճառեց երկաթգծով դեպի Հայաստան մտնող մալուխը: Երեկ կայացած աճուրդում «Վրացական երկաթուղիներ» ընկերությունը Railway Telecom ընկերության բաժնետոմսերի 100%-ը վաճառեց նիդեռլանդական կապիտալով LinksTelecom Georgia ընկերությանը։

Ահա և linxtelecom (http://www.linxtelecom.com/index.php?option=com_content&task=view&id=47&Itemid=57&lang=english) ընկերության ցանցը:

http://www.linxtelecom.com/images/stories/networkmap/network_route_map.jpg

terev
11.12.2009, 12:34
Կվերանա՞ ն արդյոք ինտերնետ պրովայդերները

http://www.cdaily.am/images/news_0/16163471260457929.jpgՀարցազրույց «Արմինկո» ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի հետ

- Պրն Ալեքսանյան, «Օրանժ Արմենիայի» մուտքից հետո ինտերնետ շուկայում լուրջ տեղաշարժեր են տեղի ունենում: Դուք ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:
- «Օրանժի» մուտքը պետք է նպատակ ունենար զարգացնել բջջային կապը: Ինտերնետը «Օրանժի» և մյուս երկու օպերատորների բիզնեսում շատ փոքր տեսակարար կշիռ ունի: Բջջային օպերատորները փոխանակ զբաղվեն իրենց հիմնական խնդրով` որակյալ բջջային կապի ապահովմամբ, շեշտադրումը դրել են ինտերնետի վրա: Դա մի կողմից լավ է, մյուս կողմից` վատ: Ռուսաստանում 3G ծառայությունը միայն որոշ քաղաքներում կարելի է ստանալ, իսկ Հայաստանում երեք օպերատորներն էլ 3G են առաջարկում: Ինչու՞, որովհետև Ռուսաստանում ինտերնետը մրցակցության դրոշակ չեն դարձրել, ինչպես մեզ մոտ: Բայց հաշվի առնենք, որ մեզ մոտ բոլորն էլ նույն տեղից են բերում ինտերնետը, և որակական տարբերություններ չկան: Օգուտն այն է, որ մրցակցությունը ստիպեց, որ ինտերնետի գինը իջնի: Բայց բջջային օպերատորների համար ինտերնետի գինն էական նշանակություն չունի: Նրանք կարող են նույնիսկ անվճար տրամադրել ինտերնետը:

- Դուք խոշորագույն ինտերնետ պրովայդերներից մեկն եք: Ըստ ձեզ` խոշոր օպերատորների հետ մրցակցությանը կարո՞ղ եք դիմանալ:
- Այո, և հարց է առաջանում` ինտերնետ պրովայդերները ի՞նչ են անելու: Չեմ բացառում, որ մի քանի տարի հետո ինտերնետի գինը լինի զրո, վճարում կլինի միայն սպասարկման և ենթակառուցվածքի, այսինքն` ո՞նց հասցնեն ձեր տուն ինտերնետը, և ո՞վ պետք է սպասարկի: Իսկ ինտերնետի համար գումար չեն վերցնի: Առաջ հակառակն էր` սպասարկումը գին չուներ, սակայն ինտերնետը շատ թանկ էր: Այս միտումների պահպանման դեպքում մատակարար պրովայդերները պետք է վերանան: Բջջային օպերատորների մոտ ինտերնետն ընդամենը ծառայությունների մի մասն է, իսկ պրովայդերների մոտ բիզնես է: Մի համեմատություն անեմ` եթե սուպերմարկետն ամեն հաճախորդի մի շոկոլադ նվիրի, դա իր բիզնեսին չի խանգարի, բայց կարող է կործանել շոկոլադի առևտրով զբաղվող բիզնեսմենին: Ինտերնետ շուկան հիմա այդ վիճակում է: Այս պայմաններում ինտերնետ մատակարարները պետք է վերանան, քանի որ չունեն ենթակառուցվածքներ, իսկ երեք խոշոր օպերատորներն ունեն:

- Իսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որևէ դերակատարում չունի՞ շուկան կարգավորելու:
- Դա պետք է իրենց հարցնել: Առավել հավանական է, որ կասեն հետևյալը` եթե չի կարողանում աշխատել, թող փակվի: Տրամաբանորեն դա ճիշտ է: Բայց մյուս կողմից` 10 տարի մենաշնորհ է եղել, որը թույլ չի տվել շուկային զարգանալ: Պրովայդերները չեն կարողացել ենթակառուցվածք ստեղծել, իսկ եթե ենթակառուցվածք չունես, մրցակցությանը դիմանալ շատ դժվար է: Օրինակ` եթե ձեր տանը արդեն hi-line ունեք, ես դառնում եմ անմրցունակ, որովհետև հավասար պայմանում գտնվելու համար նախ պետք է իմ գիծը հասցնեմ ձեր տուն, իսկ դա արդեն լրացուցիչ ծախս է: Բջջային օպերատորների համար ինտերնետը եկամտի հիմնական աղբյուր չէ, նրանք միշտ էլ ռեսուրս կգտնեն ինտերնետի գինը նվազեցնելու, ընդհուպ կարող են նվեր տալ, բայց պրովայդերները դա չեն կարող:

- Դուք անխուսափելի՞ եք համարում պրովայդերների դուրսմղումը շուկայից:
- Եթե գնանք այս ճանապարհով, մի քանի տարի հետո պրովայդերները պետք է չլինեն: Բայց դա անխուսափելի չեմ համարում, պարզապես միջավայրն այսպես ստեղծեցին: Չեմ ուզում ասել` ով կամ ինչպես, բայց ամեն ինչ հանգեցրին նրան, որ ինտերնետ մատակարարները գործնականում պետք է վերանան: Թե որքանով դա իրականություն կդառնա, ժամանակը ցույց կտա: Մոտ ժամանակներս, կարծում եմ, հստակություն կլինի: Բայց ուզում եմ շեշտել, որ բջջային օպերատորներն ինտերնետի զարգացման համար փող չեն ծախսում: Նրանք օգտվում են պատրաստի աղբյուրներից: Նույն «Օրանժը», մի՞թե իր հետ Հայաստան ինտերնետ է բերել: Ոչ, ուղղակի գնել է արդեն պատրաստի գիծը: Օպերատորները շուկայում առավելություն ունեն միայն ենթակառուցվածքների պատճառով:

- Իսկ պրովայդերները չե՞ն կարող միավորվել և ենթակառուցվածքներ ստեղծել:
- Միավորվելը շատ թանկ է, ու հետաքրքրություններն էլ շատ փոքր են: Եթե 10 տարի առաջ կարող էիր գետնի տակով լար անցկացնել, հիմա դա լուրջ խնդիրներ է հարուցում: Խնդիրն այլ է` որքանո՞վ է հնարավոր եղած ենթակառուցվածքներն օգտագործել: Կռիվն այդտեղ է: Այսինքն` ենթակառուցվածք ունեցողը պարտավո՞ր է դա ուրիշին վարձակալության տալ, թե՞ ոչ: Օրենքում ամրագրված է, որ պարտավոր են, բայց գործնականում չի կիրառվում: Ոչ ոք չի կարողանում «ԱրմենՏելին» ասել, որ պարտավոր է ենթակառուցվածքը վարձակալության տալ: Չի տալիս և վերջ, ստիպելու մեխանիզմներ չկան:

- Իսկ օպերատորների գովազդներում հաճախ հնչող 7.2 Մգբ/վ ինտերնետ արագությունը իրատեսական համարո՞ւմ եք:
- Դա առավելագույն հնարավորությունն է: Չեմ կարող ասել` որքանով է իրատեսական, որովհետև ինքս չեմ փորձել: Գովազդներում նշված է` «մինչև», հետևաբար հստակություն չկա, կարող է լինել 1-ից մինչև 7.2: Ամեն ինչ կախված է սարքի հնարավորությունից, եթե թույլ է տալիս, կարող է լինել, բայց կախված է նաև ընդհանուր մագիստրալի ծանրաբեռնվածությունից:

Զրուցեց Սամվել Ավագյանը

http://www.cdaily.am/home/paper/2009_12_11/news/16347/

Ներսես_AM
11.12.2009, 13:48
Դե արի ու մի ասա, միլիոն տարիա ապուշ գներով ինտերնետ եք տրամադրում, մի քիչ էլ վարկ վերցնեիք էտ ձեր ենթակառուցվածքները ստեղծեիք, որ էս օրով չասեիք սենցա նենցա: Շատ էլ լավ են անում մարդիկ որ գնում են ու բջջային օպերատորնեից են վերցնում ինտերնետ: Մեր ֆիրաման 4 մեգաբիտի համար 1 միլիոնից ավել դրամ փող ա տալիս: Գնամ առաջարկեմ մարդա մի հատ 3Գ մոդեմ առնենք ավելի էջան կնստի:

Ներսես_AM
11.12.2009, 13:49
Մեկել էս մասը

Օրենքում ամրագրված է, որ պարտավոր են, բայց գործնականում չի կիրառվում: Ոչ ոք չի կարողանում «ԱրմենՏելին» ասել, որ պարտավոր է ենթակառուցվածքը վարձակալության տալ: Չի տալիս և վերջ, ստիպելու մեխանիզմներ չկան:
Օրենքում կա էնքան դատարաններով կզցրեք մինչև տան: Նստել ասում են չի տալիս: Է հա տենց էլ կասի, որ գիտի ոչինչ չեք անելու

Արիացի
11.12.2009, 13:59
Էնպիսի տպավորություն ա, ոնց որ լոմկա լինի: Երևում ա գործներին լավ խփել ա Օրանժի գալը:

terev
11.12.2009, 14:00
Օրենքում կա էնքան դատարաններով կզցրեք մինչև տան: Նստել ասում են չի տալիս: Է հա տենց էլ կասի, որ գիտի ոչինչ չեք անելու

Ներսես_AM ջան, մեկը հարցնող լինի, ետ նույն Արմինկոն իրա ունեցած ցանցը կտա՞ ուրիշին, որ օգտագործեն: Իհարկե չի տա: Իրական դեպքերից եմ տեղյակ:

WebLine
11.12.2009, 15:28
Իսկ ես կասեմ որ ետ "Օրենք գրողը", որ ետ օրենքը գրելա լոգիկայով չի համապատասխանում իրականությանը, ասեմ ինչի որովհետև Վիմպելկոմը 900մլն դոլար չի տվել առել Արմենտելը, որ հետո իրա բիզնեսին քացով տա. Էտ նույննա ինչ որ մեքենա առնես ու քեզ պարտադրեն որ դու վարձով տաս քո մեքենան. Երբ որ Արմնինկոն 15000-անոց ՎայՖայ մոդեմը ծախում էր 60000-ով, ու իրանց "ձեռի սարքած" անտենան 24000-ով , միացման աշխատանքների համար ել լրացուցիչ 30000, այ էդ ժամանակ թող կուտակեր այդ գումարը որ իր ցանցը բարելավեր, ոչ թե պատճառաբանեին ամեն 15 րոպեն մեկ կապը գնալուց "եթերը կեղտոտա" խոսքերով.

terev
19.12.2009, 13:50
Ի՞նչ է սպասում հայկական ինտերնետ շուկային
Պարզաբանում են բջջային օպերատորները

http://www.cdaily.am/images/news_0/16165181261139738.jpg

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում մրցակցությունը գնալով սրվում է, ինչն արտահայտվում է բջջային օպերատորների կողմից անընդհատ նոր սակագների, ծառայությունների ու պրոդուկտների տրամադրումով: Բջջային կապի շուկայում թափանցելիության բարձր մակարդակը օպերատորներին ստիպում է մրցակցել նաև ինտերնետ հասանելիություն ապահովելու հարթությունում, խորշ, որտեղ չափազանց մեծ տարածք կա ծավալվելու համար:

Internet World Stats վիճակագրական կայքի գնահատականներով՝ այս տարվա սկզբին Հայաստանում ինտերնետի թափանցելիության մակարդակը կազմել է ընդամենը 5,8% (172,8 հազ. բաժանորդ):

Նոյեմբերին, երբ «Օրանժ Արմենիան» հայտարարեց իր մեկնարկի մասին, ինտերնետ ծառայությունների հայկական շուկայում աննախադեպ զարգացումների ալիք բարձրացավ, որը դեռ երկար շարունակվելու միտում ունի:

Ներկայում բջջային օպերատորները, իրար հետևից ընկնելով և փորձելով հետ չմնալ մրցակիցների ներկայացրած առաջարկներից՝ գրոհում են շուկան՝ հաճախ անտեսելով այն կարևոր հանգամանքը, թե տվյալ պահին արդյոք ի վիճակի՞ են մատուցել իրենց իսկ կողմից գովազդվող ծառայությունները:

Ինտերնետ ծառայությունների ոլորտում բջջային օպերատորների միջև ուժեղացող մրցակցությունը մեկ այլ զարգացում էլ է խոստանում. շուկայից աստիճանաբար կարող են դուրս մղվել ինտերնետ մատակարարող ավանդական ընկերությունները:

Այս թեմայի շուրջ «Կապիտալը» ստացել է Հայաստանի երեք բջջային օպերատորների կարծիքները, որոնք ներկայացված են ստորև։

Հարց 1. Ինտերնետ հասանելիության ուղղությամբ բջջային օպերատորների գործողությունները դժգոհություն են առաջացրել որոշ ինտերնետ պրովայդերների շրջանում: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

Ռալֆ Յիրիկյան, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը բիզնես ուղղվածություն ունեցող ընկերություն է: Գործում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների տրամադրման լիցենզիայի շրջանակներում՝ համաձայն ՀՀ օրենսդրության: Ընկերության հիմնական նպատակը սպառողների գոհունակությունն ապահովելն է՝ նրանց բարեկեցության ակնկալիքով: Բիզնես ոլորտի բոլոր մրցակից կողմերը պետք է առաջնորդվեն Հայաստանի ազգաբնակչության շահերով և որդեգրեն թափանցիկ գործելաոճ:

Բրունո Դյութուա, «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն

Շարժական կապի տեխնոլոգիաներն արդեն վաղուց թույլ են տալիս մատուցել ոչ միայն ձայնային, այլև տվյալների փոխանցման ծառայություններ: Օպերատորները համակցում են այս երկու ծառայություններն աշխարհի երկրների մեծ մասում: Հայաստանում գոյություն ունի ինտերնետի մեծ պահանջարկ, և այն դեռևս լիովին բավարարված չէ: Կարծում եմ՝ հասարակության համար դրական է այն փաստը, որ շարժական կապի օպերատորները նույնպես գործում են այս ոլորտում և բավարարում պահանջարկը:

Դավիթ Սանդուխչյան, «ԱրմենՏելի» իրավաբանական ծառայության տնօրեն

Համաձայն Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) հետազոտության՝ 2009թ. աշխարհում մատուցվող անլար ինտերնետ հասանելիության ծառայությունների քանակը գերազանցել է լարային եղանակով մատուցվող նույն ծառայությունների քանակը: Դա վկայում է, որ հեռահաղորդակցության շուկան գնում է դեպի անլար տեխնոլոգիաներ ու ոչ միայն ինտերնետ ծառայությունների ոլորտում: Ո՞վ, եթե ոչ շարժական կապի օպերատորները (թերևս նաև Wi-Max ծառայություններ մատուցող պրովայդերները), պետք է զարգացնեն այդ ծառայությունները:

Շուկան փոխվում է, փոխվում են նաև ներդրումային հոսքերը, և մեղադրել օպերատորներին, որ նրանք մտնում են այդ շուկա, նույնն է, ինչ մեղադրել սուպերմարկետին, որ այն մտնում է պարենային ապրանքների առևտրի դաշտ: Եղել են կրպակներ, հետո հայտնվել են խանութներ, իսկ հիմա՝ սուպերմարկետներ, և դա բնական է:

Որքան խոշոր են շուկայի մասնակիցները, այնքան դժվար է մրցել, և ներկայում իրավիճակն այնպիսին է, որ իրար հետ մրցում են մեծ կորպորացիաներ: Սակայն դա չի նշանակում, որ պրովայդերները դատապարտված են սնանկացման, ինչպես նրանք են պնդում: Կան շուկաներ, որտեղ մեծ օպերատորն այս կամ այն պատճառով ծառայություն չի մատուցում, և այնտեղ պրովայդերը կարող է հաճախորդներ հավաքել:

Դժգոհությունը որևէ բան չի փոխի, անհրաժեշտ է վերանայել ռազմավարությունը, գտնել սեփական տեղը շուկայում և փորձել զբաղեցնել այն: Ի դեպ, ժամանակին մի շարք պրովայդերներ չկարողացան կողմնորոշվել և չընտրեցին միաձուլվելու ռազմավարությունը և շուկայում իրենց դիրքերն ամրապնդելու փոխարեն՝ շարունակեցին մրցակցել իրար հետ, մինչդեռ էլեկտրոնային հաղորդակցության զարգացած շուկաների փորձը հուշում էր, որ այս ոլորտում հաղթում են մեծ միավորումները, և աշխարհի բոլոր առաջատար օպերատորները հիմնականում ձգտում են ընդլայնել իրենց շուկաներն այլ ընկերությունների հետ միանալու կամ միաձուլվելու միջոցով:

Հարց 2. Նշվում է, որ օպերատորների գործողությունները կարող են սնանկացնել պրովայդերներին: Ինչո՞ւ եք մուտք գործել մի սեգմենտ, որը չի համարվում որպես հիմնական:

Ռալֆ Յիրիկյան

Մրցակցությունը ենթադրում է համապատասխան գործիքների և լուծումների առկայություն: Լայնաշերտ ինտերնետի տրամադրումը բջջային օպերատորի գործունեության առանցքային ուղղությունն է ամբողջ աշխարհում: Մենք շուկայում մրցակցում ենք լայնաշերտ ինտերնետ ծառայություններ տրամադրող բջջային այլ օպերատորների հետ:

Բրունո Դյութուա

Մինչ այժմ ինտերնետի շուկան չափազանց վատ էր զարգացած Հայաստանում, ինչը մասնավորապես հետևանքն էր առաջարկվող բարձր գնի: Նոյեմբերից սկսած, կարծում եմ՝ Orange-ի շնորհիվ, ինտերնետի սակագներն ավելի համարժեք են և համեմատելի շատ այլ երկրներում առաջարկվող սակագների հետ: Հայաստանում առկա է գերարագ ինտերնետի զարգացման մեծ պոտենցիալ, ինչը մոտակա տարիների համար կարելի է գնահատել 500-600%, իսկ շուկայում տեղ կա ֆիքսված կամ անլար տեխնոլոգիաներ օգտագործող բազմաթիվ պրովայդերների համար: Կարծում եմ՝ շուկայի այս զարգացումը պետք է նոր հնարավորություններ բացի գոյություն ունեցող պրովայդերների առջև:

Դավիթ Սանդուխչյան

Հեռահաղորդակցության ծառայությունների զարգացումը գնում է դեպի IP-ցանցեր և դրանց վրա հիմնված լուծումներ, հետևաբար՝ զարմանալի ոչինչ չի պատահել: Եվ ընդհանրապես, շուկան գործում է իր օրենքներով՝ ավելի մեծ ներդրումներ հոսում են դեպի բարձր եկամտաբերությամբ ոլորտներ, և եթե ժամանակին պրովայդերները սխալ են կողմնորոշվել և սխալ ուղղությամբ են ներդրումներ կատարել կամ ընդհանրապես գումար չեն ծախսել սեփական ցանցերի զարգացման համար, ապա դա միայն նրանց խնդիրն է:

Հայաստանում կար ժամանակ, երբ ամբողջ շուկան բաժանված էր փոքր պրովայդերների միջև, իսկ ներկայում մրցակցությունը բավական թեժ է, շատ օպերատորներ գումարներ են ներդնում ինտերնետ ծառայության ոլորտում, որը դարձել է եկամտաբեր:

Պրովայդերները պետք է կարողանան գտնել իրենց տեղն այդ շուկայում: Պետք է նշել, որ այսօր շուկայում կան փոքր օպերատորներ, որոնք բավականին զարգացած ենթակառուցվածք ունեն և ծրագրում են էլ ավելի զարգացնել այն: Կան ընկերություններ, որոնք արդեն ունեն օպտիկամանրաթելային ճյուղավորված ցանց, և կան պրովայդերներ, որոնք իրենց ռադիոցանցով բավական մեծ ծածկույթ են ապահովում:

Հարց 3. Պրովայդերները նաև նշում են որ բոլոր երեք օպերատորներն էլ միևնույն տեղից են ինտերնետ ներկրում, ուստի որակական տարբերություն չկա: Դա այդպե՞ս է:

Ռալֆ Յիրիկյան

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հետամուտ է առավել հարմարավետ պայմաններով հայաստանյան շուկան գերժամանակակից տեխնոլոգիաներով ապահովելու հարցում: Միաժամանակ՝ ընկերությունը զերծ է մնում մրցակիցների առաջարկները քննարկելուց: Ինչ վերաբերում է ծառայություններին, մենք շուկայի առաջատարն ենք թե՛ մատուցվող ծառայությունների գին-որակ հարաբերակցության, թե՛ նորարարական լուծումների առումով:

Բրունո Դյութուա

Իրականությունն այլ է: Այսօր կան մի շարք ինտերնետ պրովայդերներ, որոնք մեծածախ ինտերնետ են առաջարկում՝ սկսած Հայաստանի սահմանից: France Telecom-ի օգնությամբ «Օրանժ Արմենիան» օգտվում է միջազգային մայրուղուց, որը հասնում է մինչև Եվրոպա, ինչի շնորհիվ մենք հայաստանյան սպառողին առաջարկում ենք կապի բարձր որակ:

Դավիթ Սանդուխչյան

Դա այդպես չէ: Նույն հաջողությամբ կարելի է պնդել, որ երկու կամ երեք ավիաընկերությունների ծառայությունները պետք է նույն որակն ունենան, քանի որ շահագործում են նույն մակնիշի ինքնաթիռներ: Սակայն մենք գիտենք, որ դա այդպես չէ, և ավիաընկերություն ընտրելիս առաջնորդվում ենք տարբեր ցուցանիշներով՝ տոմսի գինը, սպասարկման որակը և այլն:

Նախևառաջ, անհրաժեշտ է նշել, որ երեք օպերատորներն էլ համագործակցում են տարբեր օտարերկրյա օպերատորների հետ, և կապուղիների կազմակերպումը յուրաքանչյուրի մոտ նույնպես տարբեր է: Ցավոք, այսօր մամուլում և նույնիսկ որոշ պաշտոնական շրջանակներում ինտերնետ ծառայությունների որակը, արժեքը և մատուցման պայմանները քննարկելիս համեմատություն է արվում զանգվածային սպառման ապրանքների հետ:

Սխալ մոտեցում է, քանի որ ինտերնետ հասանելիությունը չի կարելի համեմատել ապրանքների հետ զուտ այն պատճառով, որ ինտերնետ հասանելիության որակը կախված է այն բանից, թե ինչպես է մատակարարը կազմակերպել այդ ծառայությունը և ինչպիսի սպասարկում է ապահովում:

Օրինակ, ի տարբերություն այլ օպերատորների, «ԱրմենՏելը» կազմակերպում է ինտերնետ հասանելիությունը երեք տարբեր կապուղիների միջոցով, և այն դեպքում, երբ խափանվում է մեկ կապուղին, մնացած երկուսը շարունակում են գործել: Սա որակի ապահովման հետ կապված գործոններից ընդամենը մեկն է և ոչ միակը:

Մամուլում պրովայդերների կողմից հաճախ նշվում է նաև, որ օպերատորները պարտավոր են պրովայդերներին տրամադրել սեփական ենթակառուցվածքները, չեն տրամադրում, և դրա հետևանքով պրովայդերները չեն կարողանում գործունեություն ծավալել ու դուրս են մղվում շուկայից:

Սակայն նույն պրովայդերները չեն նշում, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օպերատորը պարտավոր է տրամադրել միայն այն ենթակառուցվածքը, որը ներկայում չի օգտագործում և չի նախատեսում օգտագործել առաջիկա երեք տարիներին: Եվ դա տրամաբանական է, քանի որ օպերատորը կառուցում է իր ենթակառուցվածքները, այդ թվում՝ ցանցերը՝ ակնկալելով դրանց օգտագործումը ծառայություններ մատուցելու նպատակով:

Սակայն եթե ինչ-ինչ պատճառով մատուցվող ծառայությունների ծավալը իրականում ավելի քիչ է, կամ ենթակառուցվածքը ծրագրվում է օգտագործել ավելի հեռանկարային գործնական ծրագրերում, այդ դեպքում օրենքը պարտադրում է գերիշխող օպերատորին ենթակառուցվածքի ազատ թողունակությունը տրամադրել այլ օպերատորների:

Շատ անգամ նշվում է պարտականությունը, սակայն դիտավորյալ չեն նշվում այն հանգամանքները, որոնք ազատում են օպերատորներին նշված պարտականությունից:

http://www.cdaily.am/home/paper/2009_12_19/news/16518/

terev
19.12.2009, 13:59
Orange-ը կրկնապատկել է կապուղիների թողունակությունը` թրաֆիկի «աննախադեպ մեծ ծավալների» պատճառով

Երեւան /Մեդիամաքս/. Orange-ը կրկնապատկել է իր միջազգային կապուղիների թողունակությունը, ինչը պայմանավորված է ընկերության ինտերնետի բաժանորդների աճող քանակով եւ տվյալների փոխանցման «աննախադեպ մեծ ծավալներով»:

Այս մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ընկերության մամլո ծառայությունում:

«Միջազգային կապուղիների թողունակության մեծացումը թույլ կտա երկարատեւ հեռանկարում բաժանորդներին ապահովել բարձրորակ միջազգային ինտերնետ կապով: Orange-ը հետագայում եւս արագորեն արձագանքելու է շուկայում ստեղծված պահանջարկին եւ համապատասխան քայլեր է ձեռնարկելու այդ ուղղությամբ», - նշեցին ընկերությունում:

http://www.itel.am/am-news-2-3002.html

Okamigo
22.12.2009, 17:05
Ինչ որ մեկը գիտի թե gnc alfa Վրաստանի տարածքով ինչ արագությամբ մալուխ է քաշում,այսպես կոչված Հյուսիսային սեգմենտ

Norton
22.12.2009, 17:10
Ինչ որ մեկը գիտի թե gnc alfa Վրաստանի տարածքով ինչ արագությամբ մալուխ է քաշում,այսպես կոչված Հյուսիսային սեգմենտ

10ԳԲ/վ Վրաստանով+2ԳԲ/վ Իրանով:

Okamigo
22.12.2009, 17:14
10ԳԲ/վ Վրաստանով+2ԳԲ/վ Իրանով:

Իսկ երբ պատրաստ կլինի?Այսինքն ինչ է դուրս գալիս gnc alfa-ի ի Վրաստանով մալուխի արագությունը գերազանցում է բոլոր պռովայդեռների մալուխների արագությունը միասին վերցրած,օօօօօօօօօօօօ,երևի դրանից հետո գների լուրջ անկում կլինի

Norton
22.12.2009, 17:16
Իսկ երբ պատրաստ կլինի?Այսինքն ինչ է դուրս գալիս gnc alfa-ի ի Վրաստանով մալուխի արագությունը գերազանցում է բոլոր պռովայդեռների մալուխների արագությունը միասին վերցրած,օօօօօօօօօօօօ,երևի դրանից հետո գների լուրջ անկում կլինի
Կարծեմ ապրիլին: 10 անգամ գերազանցելու է ներկա ցանցը:

terev
22.12.2009, 17:39
Ինչ որ մեկը գիտի թե gnc alfa Վրաստանի տարածքով ինչ արագությամբ մալուխ է քաշում,այսպես կոչված Հյուսիսային սեգմենտ

Նախ gnc alfa-ն Վրաստանի տարածքով մալուխ չի քաշելու. քաշելու է Հայաստանի տարածքով, որը Հայաստան-Վրաստան սահմանին միանալու է linxtelecom ընկերության մալուխին:


երևի դրանից հետո գների լուրջ անկում կլինի


Չեի ասի, քանի ու կախված է թե gnc alfa-ն ինչքան կվճարի linxtelecom ընկերությանը միջազգային մուտքի համար:

Okamigo
22.12.2009, 22:22
Ես կարծում եմ որ ավելի էժանա վերցնելու Linxtelekom-ից ու ինետի մեծ մասը ucom-ինա տալու

Okamigo
23.12.2009, 22:08
Հայաստանի մի մասը ժամանակավորապես զրկված է ինտերնետից

Հայաստանում ինտերնետից օգտվողների մեծ մասը զրկված է ինտերնետային կապից: Panorama.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում FiberNet Communications ընկերության մամուլի քարտուղար Միխայիլ Բալայանն ասաց, որ ներկա պահին ընկերությունը տեխնիկական աշխատանքներ է իրականացնում, ինչի պատճառով էլ ինտերնետ չկա:

«Մեր տեխնիկական աշխատանքները նախատեսված են մեկ ժամ, որիցմի քանի րոպե արդեն անցել է», -հավելեց Բալայանը:

Նա նաև ասաց, որ ընկերության բոլոր բաժանորդները տեղեկացվել են, որ տեխնիկական աշխատանքների հետ կապված մեկ ժամով ինտերնետ չի լինի:

Okamigo
25.12.2009, 17:54
Մեկ տարվա ընթացքում ինտերնետի սպառողների թիվը կրկնապատկվել է, ասել է ՀՀ վարչապետը

Երեւան /Մեդիամաքս/. Անցնող տարում ՀՀ IT ոլորտում գրանցվել է 3 տոկոսանոց աճ, այսօր ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանդես գալով տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսում` վարչապետն ընդգծել է, որ տնտեսության դիվերսիֆիկացման տեսանկյունից IT ոլորտն առաջնահերթ ուղղություն է, եւ կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ այդ բնագավառի զարգացման համար:


2009թ. ընթացքում ինտերնետային ծառայությունների գները կրկնակի իջան, եւ դրանց նվազման միտումը կշարունակվի նաեւ 2010 թվականին, ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը նկատել է, որ տարեսկզբին Հայաստանում ինտերնետ սպառողների թիվը կազմում էր 75 հազար, իսկ ներկայումս ինտերնետից օգտվում է 150 հազար քաղաքացի: Միաժամանակ, նշել է կառավարության ղեկավարը, շարժական ինտերնետից օգտվում են ՀՀ 700 հազար քաղաքացիներ:

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ 2009 թվականը նշանավորվել է հեռահաղորդակցային շուկայում Orange Armenia բջջային օպերատորի հայտնվելով, ինչը նպաստել է մրցակցության ուժեղացմանը:

Okamigo
28.12.2009, 15:17
ADC-ն ԱրմենՏելին հրավիրում է քննարկման

Itel.am-ը ներկայացնում է ADC ընկերության հայտարարությանը:

“ԱրմենՏելի Գլխավոր տնօրեն Պ-ն Կլիմկոյի վերջին զգացմունքային հայտարարությունը, որն ուրբաթ (25.12.2009թ) հրապարակվել է լրատվական գործակալություններից մեկի ինտերնետային կայքում, հաստատում է, որ Պ-ն Կլիմկոն այդպես էլ չհասկացավ ամենակարևորը՝ ADC ընկերությունը պայմանագրային ոչ մի պարտավորվածություն չունի ԱրմենՏելի հանդեպ՝ միջազգային ռեսուրսների հայելային արտացոլման հարցում։


Այնուամենայնիվ, ենթադրելով, որ Պ. Կլիմկոն գտնվում է ոչ կանխամտածված շփոթության մեջ, և հետաքրքրված լինելով, որպեսզի շուկայի սուբյեկտները և հանրությանը լինեն ճիշտ տեղեկացված, ADC ընկերությունն իր պարտքն է համարում բոլոր հետաքրքրված կողմերին տրամադրել նկարներով մանրակրկիտ տեխնիկական բացատրություն ։

ADC ընկերությունը ոչ մի դեպքում չի սահմանափակել ելքի թողունակությունը մեր ընկերությունների ցանցերի միջև: Միջազգային ռեսուրսների հայելային արտացոլման ծառայությունը անջատվել է՝ ADC ցանցի վերազննման աշխատանքների կատարման ընթացքում: Հայելային ռեսուրսների անջատումը կատարվել է մնացած կապի օպերատորների շահերից ելնելով, հակառակ դեպքում նրանց բաժանորդները, վերազինման աշխատանքների ընթացքում, հայելային ռեսուրսների հետ աշխատելիս կունենային կապի պարբերական ընդհատումներ:

Հայելային ռեսուրսի անջատումները ոչ մի կերպ չեն սահմանափակում մուտքը դեպի հենց այդ ռեսուրս՝ բաժանորդների համար, քանի որ հայելու բացակայության ժամանակ այդ ռեսուրսների օրիգինալ տարբերակները հասանելի են տվյալ կապի օպերատորի միջազգային կապուղիների միջոցով:

Առաջին նկարում ցուցադրված է իրադրությունը դեկտեմբերի 16-ի դրությամբ

http://itel.am/datas/users/3-mirror_diag_arm.jpg

Ինչպես հստակ երևում է առաջին նկարում, ԱրմենՏելի բաժանորդները ունեցել են մուտք դեպի հայելային ռեսուրս, ADC և ԱրմենՏել ընկերությունների ցանցերի փոխմիացման կապուղու միջոցով: Փոխկապակցման կապուղու թողունակությունը կազմում է 100Մբիտ/վրկ., նույն կապուղու օգտագործումն այդ պահին կազմում էր 97 Մբիտ/վրկ.: Նկարից երևում է, որ ԱրմենՏելի բաժանորդներն այդ պահին օգտվել են հայելային ռեսուրսից:

Հաջորդ նկարն արտացոլում է իրադրությունը՝ հայելային ռեսուրսի անջատումից հետո

http://itel.am/datas/users/3-mainarm.jpg
Երկրորդ նկարից ևս պարզ երևում է, որ հայելային ռեսուրսի անջատումից հետո նույն բաժանորդները ավտոմատ կերպով վերուղղվել են դեպի ինտերնետում առկա հիմնական ռեսուրսներ։ Մուքտի հնարավորություն դեպի այդ ռեսուրսներ արդեն ապահովվում է ԱրմենՏելի միջազգային կապուղիների միջոցով, որոնց հետ մեր ընկերությւոնը ոչ մի կապ չունի։ Ինչպես հստակ երևում է նույն նկարում, մեր ընկերությունների միջև ինտերկոնեկտ կապուղու թողունակությունը 100Մբիտ/վրկ. է, իսկ օգտագործումն արդեն 4 Մբիտ/վրկ., որը միանգամայն բնական է, քանի որ ԱրմենՏելի բաժանորդներն այլևս չեն օգտվում հայելային ռեսուրսներից և չեն ծանրաբեռնում փոխկապակցման կապուղին։

Ի պատասխան պ. Կլիմկոյի հայտարարությանը, որում նա նշում է. «ADC-ն փաստորեն ընդունեց, որ մեր կազմակերպությունների միջև փոխանակման կապուղու թողունակությունը սահմանափակված էր, ինչպես որ ես նշել էի մամլո ասուլիսի ժամանակ». Ավելին, մենք գծապատկերով ցույց էինք տվել, թե դա ինչպես է պատահել և այդ փաստը հնարավոր չէր ժխտել», ADC անհրաժեշտ է համարում նորից կրկնել, որ դա իրականության հետ ոչ մի առնչություն չունի և կարող է լավագույն դեպքում արդարացվել միայն այն հանգամանքով, որ ԱրմենՏելի գլխավոր տնօրենն ապատեղեկացված է իր իսկ աշխատակիցների կողմից։

Սկզբունքային տարբերություն կա «փոխկապակցման կապուղու թողունակության սահմանափակման» և «փոխկապակցման կապուղու բեռնվածության օրինաչափ նվազեցման» միջև։ Եթե մամլո ասուլիսի ժամանակ ԱրմենՏելի գլխավոր տնօրենը լրագրողներին ցուցադրում է փոխկապակցման կապուղու բեռնվածության անկում, ապա դա չի նշանակում, որ փոխկապակցման կապուղու թողունակությունը սահմանափակված է։ Նա կամ ապատեղեկացված է, կամ փորձում է ապատեղեկացնել հասարակությանը։

Բաց է մնում հետևյալ հարցը՝ ինչու՞ են ԱրմենՏելի բաժանորդները խնդիրներ ունենում հիմնական ռեսուրներ մուտք գործելու ժամանակ՝ օգտվելով հենց ԱրմենՏելի միջազգային կապուղիներից։

Կրկին ելնելով հասարակության հետաքրքրությունից, շտապենք տեղեկացնել, որ ցանցի վերազինման աշխատանքներն ավարտված են և միջազգային ռեսուրսների հայելային արտացոլման ծառայությունը նախորդ օրվա դրությամբ ակտիվացված է։ Այնպես որ, եթե ԱրմենՏելն ինքը չի սահմանափակել փոխկապակցման կապուղու թողունակությունը, ապա փոխկապակցման կապուղու բեռնվածությունն օրինաչափորեն կավելանա ու կհասնի առավելագույնին՝ արդեն օրվա երկրորդ կեսին։

Հետգրություն. Անկախ այն բանից, որ վերոհիշյալ նյութը հաջողությամբ փորձարկվել է մի շարք թիրախային խմբերի, այդ թվում նաև տնային տնտեսուհիների շրջանում, ADC-ն, լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն և կարևորելով իր գործնական հեղինակությունը, իր պատրաստակամությունն է հայտնում և հրավիրում է ԱրմենՏելի գլխավոր տնօրենին ցանկացած հարմար ժամանակ անցկացնել հեռուստատեսային քննարկում՝ տվյալ հարցում ճշմարտությունը գտնելու նպատակով”։

BOBO
28.12.2009, 15:24
Արմենթելը չի կարում նոռմալ կապ ապահովի ԱԴՑ-ից ա բողոքում, բա որ ԱԴՑ-ն չլներ ինչ պտի անեիք՞՞՞

Helios
04.01.2010, 21:56
Դե արի ու մի ասա, միլիոն տարիա ապուշ գներով ինտերնետ եք տրամադրում, մի քիչ էլ վարկ վերցնեիք էտ ձեր ենթակառուցվածքները ստեղծեիք, որ էս օրով չասեիք սենցա նենցա: Շատ էլ լավ են անում մարդիկ որ գնում են ու բջջային օպերատորնեից են վերցնում ինտերնետ: Մեր ֆիրաման 4 մեգաբիտի համար 1 միլիոնից ավել դրամ փող ա տալիս: Գնամ առաջարկեմ մարդա մի հատ 3Գ մոդեմ առնենք ավելի էջան կնստի:

Շատ դիպուկ ես գրել ՆերսեսԱՄ:hands
իրոք, որ բողոքելու տեղ չունեն պրովայդերները;) էսքան ժամանակում կարող էին սեփական ցանցը ստեղծել...
էլ չասեմ, որ 3Ջ ինտերնետը աշխարհում համարվումա ոչ էժան ինտերնետ։ եթե էդքանով հանդերձ մեր պրովայդերները 3Ջ-ի մրցակցությանը չեն դիմանում, ուրեմն իրանք շուկայում իրոք անելու բան չունեն:angry
ոնց որ ասում են վատ պարողին ձվերն են խանգարում

Okamigo
12.01.2010, 17:58
http://www.cornet.am/ru/tarifs/WiMAXtariffs/forphysicals.htm ինչ կարծիք ունեք այս կապի մասին,արժի կպնել 512/128 փաթեթին,ընդամենը 14500 դրամա

BOBO
12.01.2010, 18:05
http://www.cornet.am/ru/tarifs/WiMAXtariffs/forphysicals.htm ինչ կարծիք ունեք այս կապի մասին,արժի կպնել 512/128 փաթեթին,ընդամենը 14500 դրամա

17 400 ոչ թե 14500

Okamigo
12.01.2010, 18:08
17 400 ոչ թե 14500

Ուշադիր չէի,բայց 14500 լիներ,կարելի էր վերցնել,միացման պայմանները էլի հարմար էին:(

Okamigo
12.01.2010, 19:16
Ինտերնետի գների իջեցման մրցավազքը շարունակվելու է. Կարեն Վարդանյան

Անցյալ տարի ինտերնետ ծառայությունների մատուցման շուկայում գրանցվեցին բավական դրական միտումներ` կապված երրորդ օպերատորի ի հայտ գալու և մի շարք այլ գործոնների հետ:

Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց ԻՏՁՄ (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, տարեվերջին սկսվեց ուժեղ մրցավազք ինտերնետի գների իջեցման ոլորտում, և այս միտումը շունակվելու է նաև 2010թ.-ի սկզբին, քանի որ դրա համար բավական ներուժ է առկա :

«Դեռ անցյալ տարվա հուլիսին հավաք կազմակերպվեց շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների մակարդակով` պրովայդերներ, նախարարության ներկայացուցիչներ և այլն: Արդյունքում փաթեթ կազմվեց և ներկայացվեց կառավարությանը, ինչպես նաև ՏՄՊՊՀ (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով): Արդյունքում գները մեծածախի համար իջան 280 հազարից մինչև 170 հազարի; Ներկայումս այս գները գործում են նաև մանրածախի համար»,-ասաց Կ. Վարդանյանը:

ԻՏՁՄ գործադիր տնօրենը նաև հավելեց, որ քանի դեռ լուծված չեն ինտերնետ կապի որակի բարձրացման հարցերը, գների անկումը բավարար չի կարող լինել ոլորտի զարգացման համար:

«Իսկ դա ավելի կարևոր է հատկապես ոլորտի բիզնեսների զարգացման համար, քանի որ այն ընկերությունները, որոնք ծառայություն են մատուցում հեռավորության վրա, նրանց համար կարևորը ինտերնետի որակն է: Հարկավոր է մշակել հատուկ ստանդարտներ, որի արդյունքում նաև հնարավոր կլինի, այդ ստանդարտները չպահպանեու դեպքում, պատասխանատվության ենթարկել ծառայութուն մատուցողին: Այժմ այնպիսի իրավիճակ է, երբ ոչ մի ստանդարտ չկա և ոչ ոք ուշադրություն չի դարձնում, թե ինչ որակի ինտերնետ է մատուցվում»,-ասաց Կ. Վարդանյանը:

Ի՞նչ զարգացումներ են սպասվում էլեկտրոնային ծառայութունների և ինտերնետի տարածման բնագավառում:

Կարեն Վարդանյանը նկատեց, որ հիմնվելով ներկա զարգացումների ` գների իջեցման մրցավազքի և այլնի վրա, կարելի է կանխատեսել, որ, բնականաբար, բիզնեսներն այս ոլորտում կբազմանան, կրթության ոլորտում ինտերնետի դերը կմեծանա և իրավիճակը կշտկվի, կընթանա նորմալ հունով:

Hda
12.01.2010, 19:33
Կգերադասեի որ
Ինտերնետի որակի բարցրացման մրցավազք սկսեր

Okamigo
12.01.2010, 22:37
Կգերադասեի որ
Ինտերնետի որակի բարցրացման մրցավազք սկսեր

Մի քսան տար կտևի մրզավազքը,գոնե հույս ունեմ բանակից գամ ու նորմալ ինետից օգտվելու եմ

Zangezur
13.01.2010, 01:13
Այսինքն արդեն իսկ սպասված 50 տոկոսը ինջելա՞՞՞
Մի բան հարցնեմ, կոռնետը մեծածախ գներով ինտեռնետ տալիսա՞՞՞, թե մենակ մանրածախ՞՞՞՞՞՞

Okamigo
13.01.2010, 01:28
Այսինքն արդեն իսկ սպասված 50 տոկոսը ինջելա՞՞՞
Մի բան հարցնեմ, կոռնետը մեծածախ գներով ինտեռնետ տալիսա՞՞՞, թե մենակ մանրածախ՞՞՞՞՞՞

Ինչքան գիտեմ մեծածախ տալիսա,ասում եմ կապի որակն էլ լավա

Ապե Ջան
13.01.2010, 01:30
Այսինքն արդեն իսկ սպասված 50 տոկոսը ինջելա՞՞՞
Մի բան հարցնեմ, կոռնետը մեծածախ գներով ինտեռնետ տալիսա՞՞՞, թե մենակ մանրածախ՞՞՞՞՞՞
հա, տալիսա, օպտիկական կապ:

Zangezur
13.01.2010, 01:53
հա, տալիսա, օպտիկական կապ:

Տենաս խիա ինձ ինտեռնետ տվողը 9000-ից իջացրել 7500, այլ ոչ թե 4000-5000, հիմա ստացվումա որ իրա ծախսերը 50 տոկոսով են իջել, իսկ եկամուտները 17 տոկսով, այսիքնս ընդհանուր վերցրած եկամուտները ավելացել են 33 տոկոս: Էս գների իջեցում ավելի շատ պռովայդռներին ու պետություննա (հարկվող շահույթի ավելացում) ձեռ տալիս, քան թե սպառողին:

Okamigo
14.01.2010, 18:40
Ինչ որ մեկը օգտվումա Կոռնետի ծառայություններիվ 2 Մասիվում?եթե ոչ ,ընդհանրապես ինչ եք կարծում արժի վերցնել 256 կիլոբիտնոց կապը

Ապե Ջան
14.01.2010, 19:46
Ինչ որ մեկը օգտվումա Կոռնետի ծառայություններիվ 2 Մասիվում?եթե ոչ ,ընդհանրապես ինչ եք կարծում արժի վերցնել 256 կիլոբիտնոց կապը
Քաղաքում ամեն տեղ էլ տալիսա, բայց խորհուրդ չեմ տա: Համել մի տարի պայմանգիր:

Okamigo
16.01.2010, 17:42
Քաղաքում ամեն տեղ էլ տալիսա, բայց խորհուրդ չեմ տա: Համել մի տարի պայմանգիր:

Արո ջան,իսկ ինչու չվերցնեմ,այսինքն արագության տատանումները շատ են հա?թե ուրիշ խնդիրնեն կարողա առաջանալ

Ապե Ջան
16.01.2010, 17:48
Արո ջան,իսկ ինչու չվերցնեմ,այսինքն արագության տատանումները շատ են հա?թե ուրիշ խնդիրնեն կարողա առաջանալ

Չէ արագության հետ կապված խնդիրներ շաաատ քիչա լինում: Հազարից մեկ: Ինքը տանգա մեկ ու մի տարի պայմանագիր: Եթե մի տարուց շուտ հրաժարվես ինետից 30000 տուգանք էս վճարում: Դե քեզ էլ էտ հաստատ ձեռք չի տա, հեսա բանակ էս էթում:

terev
16.01.2010, 20:20
Ինտերնետը կլողա ինչպես դրամը
Պրովայդերները պատրաստվում են գների իջեցմանը

Հունվարի 1-ից Հայաստանում զգալիորեն իջեցվել են մեծածախ ինտերնետի սակագները, բայց պրովայդերները դեռ չեն շտապում վերջնական սպառողի համար կատարել սակագների վերանայում:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նոյեմբերի 18-ի որոշմամբ՝ այս տարվա հունվարի 1-ից «ԱրմենՏել» և «Ֆայբերնետ Քոմյունիքեյշն» ընկերությունները, կախված մատակարարման ծավալներից, 1 Մբիթ/վրկ արագության սակագինը իջեցրին 25-60%-ով:

Հանձնաժողովի կողմից մեծածախ ինտերնետի սակագնի հաշվարկման բանաձևով մեծածախ ինտերնետի 1Մբիթ/վրկ-ի սակագինը հունվարին չի կարող գերազանցել Դ171 հազ-ը:

Ինտերնետի սակագինը «լողացող» է, քանի որ դրա հիմքում դրված է դրամ/դոլար փոխարժեքը: Այս տարվա ընթացքում ինտերնետի շուկայում կայունությունը մեծապես կախված կլինի դրամի վարքագծից: Փոխարժեքի կտրուկ փոփոխության դեպքում կփոխվեն նաև մեծածախ ինտերնետի սակագները, ինչը չի կարող չազդել մանրածախ շուկայի վրա:

Եթե հաշվի առնենք մեծածախ ինտերնետի շուկայում զարգացումները, անցած տարվա վերջին «ԱրմենՏել» ընկերության կողմից ինտերնետ հասանելիության Hi Line ծառայության սակագների իջեցման ակցիան, ինչպես նաև տարեվերջին երեք բջջային օպերատորների ագրեսիվ ներխուժումն ինտերնետ հասանելիության շուկա, ներկայում պրովայդերները ստիպված են բավական արագ արձագանքել փոփոխություններին: Հակառակ պարագայում նրանք շուկայում ոչ միայն չեն կարող ապահովել առաջխաղացում, այլև կկորցնեն բաժանորդներ:

Շուկայի որոշ վերլուծաբաններ կարծում են, որ ինտերնետ հասանելիության շուկայում պրովայդերների կողմից սակագները կնվազեցվեն միայն մեկ ամիս անց, քանի որ նրանց ժամանակ է հարկավոր մարտավարության և ռազմավարության վերանայման համար:

Հակառակ այս կարծիքին՝ մի քանի պրովայդերներ արդեն պատրաստվել են նոր իրողությանը և շուտով կարձագանքեն ինտերնետի մեծածախ շուկայում տեղի ունեցած փոփոխությանը:

WiMAX անլար տեխնոլոգիայով ինտերնետ հասանելիության ծառայություններ մատոցող iCON Communications ընկերությունում տեղեկացրին, որ իրենք պատրաստվում են արձագանքել մեծածախ ինտերնետի շուկայում տեղի ունեցող փոփոխությանը և վերանայել մանրածախ ինտերնետի սակագները: Ընդունվելիք որոշման վերաբերյալ ընկերությունը կտեղեկացնի առաջիկա օրերին:

Լարային տեխնոլոգիայով ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող մեկ այլ խոշոր պրովայդեր՝ «Արմենիան Դեյթաքոմ Քամփնին», նույնպես պատրաստվում է վերանայել սակագները: Ընկերությունում «Կապիտալին» տեղեկացրին, որ «ինչպես միշտ, ադեկվատ կարձագանքեն շուկայի միտումներին՝ հօգուտ բաժանորդների»:

Պետք չէ ակնկալել, որ պրովայդերների կողմից մանրածախ ինտերնետի սակագների իջեցումը կլինի համահունչ մեծածախին:

Առաջարկվող սակագներում բացի մեծածախ ինտերնետի սակագնից ներառված են ներդրումները, և ընկերությունները հաշվի են առնում դրանց ծավալները և վերադարձելիության ժամկետը:

http://www.cdaily.am/home/paper/2010_01_16/news/16757/
_______________________________________________________________________________________________

Այսինքն դեռ հույս կա, որ մնացած օպերատորներն էլ կիջեցնեն ինտերնետի սակագները: Այդ դեպքում արդեն 3G օպերատորները պետք է բարձրացնեն իրենց կապի որակը:
Անձամբ ես օգտվում եմ Օրանժից և շատ դժգոհ եմ: Ուզում եմ հրաժարվեմ Օրանժից, բայց դե մի կողմից էլ մտացում եմ սպասեմ մինչև GNC-ը մալուխը հասցնի Վրաստան, որից օգտվում է Օրանժը:

Okamigo
16.01.2010, 20:26
Դե հայլայնը չի իջացրել,ucom-ը լան գներա տալիս,բայց քաղաքի մեծ մասում չի տալիս ինտերնետ,էլ ովա մնում տակին?

terev
16.01.2010, 20:54
Դե հայլայնը չի իջացրել,ucom-ը լան գներա տալիս,բայց քաղաքի մեծ մասում չի տալիս ինտերնետ,էլ ովա մնում տակին?

Տակին մնում են, Արմինկո, Վեբ, Կոռնետ և այլն:

Okamigo
16.01.2010, 21:09
Տակին մնում են, Արմինկո, Վեբ, Կոռնետ և այլն:

ՈՒրեմն կոռնետը գները արդեն իջացրելա,ես մի քանօ օր առաջ զանգեցի,ասեցին մենք արդեն իջացրել ենք,դրանից էլ դժվար իջացնենք,Արմինկոն էլի ձեռնտու չէ,քանի որ նույնիսկ նույնհայլաինյի գներ դնելով,ես շատ ու շատ քիչ մարդ գիտեմ որ օգտվումա էս ծառայությունից,համ էլ միացնելը նույնպես թանկա,իսկ վեբը եդ ինչա?սայտ ունի?

terev
16.01.2010, 21:16
Դրա համար ընդգծել եի այս հատվածը:
Շուկայի որոշ վերլուծաբաններ կարծում են, որ ինտերնետ հասանելիության շուկայում պրովայդերների կողմից սակագները կնվազեցվեն միայն մեկ ամիս անց, քանի որ նրանց ժամանակ է հարկավոր մարտավարության և ռազմավարության վերանայման համար:

Արմինկոյի (http://www.arminco.com/am/fiber/) ու Վեբի (http://www.web.am/ru/prices/) գները դեռ անցած տարվա գներն են: Իսկ եթե Կոռնետը իջացրելա արդեն, դա չի նշանակում, որ էլ չի իջացնելու:

Hda
17.01.2010, 09:31
Okamigo-ին
web.am (http:// web.am)

ministr
19.01.2010, 01:42
Առաջիկա շաբաթներին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կվերանայի ինտերնետի սակագները


Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասել է ընկերության ղեկավար Ռալֆ Յիրիկյանը` պատասխանելով www.Itel.am կայքի իր բլոգի այցելուների հարցերին:

«Մեր ընկերությունը պատրաստվում է արձագանքել մեծածախ ինտերնետի շուկայում տեղի ունեցող փոփոխությանը եւ վերանայել մանրածախ ինտերնետի սակագները անլար ինտերնետի եւ բջջային ինտերնետի համար: Իր որոշման վերաբերյալ ընկերությունը կտեղեկացնի առաջիկա շաբաթներին», - ասել է Ռալֆ Յիրիկյանը:

http://itel.am/am-news-2-3026.html

terev
19.01.2010, 12:01
“Որակն ընդունելի կդառնա հաճախորդների ավելի քան 90%-ի համար”
Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Itel.am պորտալին

- Չնայած ձեր ընկերությունն աշխատում է ինտերնետային կապի որակի բարելավման ուղղությամբ, Orange-ի ինտերնետային ծառայությունների բաժանորդներից դեռեւս շատ բողոքներ են ստացվում: Ո՞րն է խնդիրների պատճառը, եւ դրանք ե՞րբ կլուծվեն:

- Այո, ես դեռեւս լիովին բավարարված չեմ մեր ինտերնետի որակով: Բայց հիմնական խնդիրն այն է, որ մենք ունենք ավելի շատ բաժանորդներ, քան սպասվում էր: Մեր կանխատեսումներն այնքան էլ ճշգրիտ չէին: Մենք արդեն ունենք ինտերնետ-կապի 10 հազար բաժանորդ, մինչդեռ սպասվող մակարդակը կազմում էր 3-4 հազար: Եվ յուրաքանչյուր բաժանորդ սպառում է ավելի շատ թրաֆիք, քան սպասվում էր: Իսկական ինտերնետ-բում տեղի ունեցավ, եւ մենք ստիպված եղանք շտապ բարձրացնել մեր ցանցի կարողությունները եւ ավելացնել դեպի միջազգային ցանցեր թողունակությունը: Դա արվել է մասամբ, սակայն ոչ ամբողջությամբ: Ամանորյա տոներին, երբ հաճախորդներն ինտերնետից օգտվում էին տնից, թրաֆիքն ավելացել էր: Ներկայումս մենք ցանցի թողունակության զարգացման շատ կարեւոր փուլում ենք, ինչը պետք է արվի արդեն հունվարի կեսին: Դրա արդյունքում, կարծում եմ, մեր ինտերնետ-կապի որակը բավականին ընդունելի կդառնա հաճախորդների ավելի քան 90% համար:

ministr
19.01.2010, 12:15
Եթե Օրանժի մոտա 3 անգամ գերազանցել թույլատրելի քանակը, դե պատկերացրեք Բիլայնում ինչա կատարվում.. բայց ի տարբերություն Բիլայնի էն մարդիկ գոնե ընդունում են, որ նման պրոբլեմ ունեն, լուծման ուղի են ցույց տալիս ու ժամանակ են նշում: Ոչ թե բոչկա են գլորում սրա նրա վրա...

Hda
19.01.2010, 15:03
Եթե Օրանժի մոտա 3 անգամ գերազանցել թույլատրելի քանակը, դե պատկերացրեք Բիլայնում ինչա կատարվում.. բայց ի տարբերություն Բիլայնի էն մարդիկ գոնե ընդունում են, որ նման պրոբլեմ ունեն, լուծման ուղի են ցույց տալիս ու ժամանակ են նշում: Ոչ թե բոչկա են գլորում սրա նրա վրա...

ավելացնեմ ,որ խեղճ ֆրանսիացիների մտքով չէր անցնում, որ ամենաթանկ ինտերնետը, ըսենց աղքատ երկրում,ըսենց պահանՋարկ կունենա. ԵՎՐՈՊԱցու համար 3G-ն ճոխություն է.

ministr
19.01.2010, 15:26
Ճոխությունա որովհետև ամեն ծակից մեգաբիթանից DSL-ա դուրս գալիս, ու ինչքան խփո պտի լինեն որ 3G օգտագործեն: Միայն քաղաքից դուրս գնալուց երևի... կամ միշտ վազվզոցի մեջ միշտ ինտերնետում լինելու համար, դա էլ իհարկե կախված գործի բնույթից

Hda
19.01.2010, 15:39
Ճոխությունա որովհետև ամեն ծակից մեգաբիթանից DSL-ա դուրս գալիս, ու ինչքան խփո պտի լինեն որ 3G օգտագործեն: Միայն քաղաքից դուրս գնալուց երևի... կամ միշտ վազվզոցի մեջ միշտ ինտերնետում լինելու համար, դա էլ իհարկե կախված գործի բնույթից

էլ չասաց արԺեքը

Okamigo
19.01.2010, 17:05
Արմինկոյում տեղի է ունեցլե գների իջեցում http://www.arminco.com/am/wireless/

terev
21.01.2010, 14:26
Արշակ Սադոյանը հիշել էր «ԱրմենՏելին»
Հանրային խորհրդի անդամը որոշել է կարգավորել ինտերնետի գները

Սադոյանը կարծում է, որ իր աշխատանքի արդյունքում Հայաստանում վերջնական սպառողի համար ինտերնետի գինը կիջնի առնվազն երկու անգամ, որակն էլ նույնչափ կլավանա:

http://www.cdaily.am/home/paper/2010_01_21/news/16904/

Կեցցե Սադոյանը :)

terev
22.01.2010, 12:25
Գյումրիում ձեւավորվեց նոր խոշոր ինտերնետ-պրովայդեր

“Ապագա Թեքնոլոջիս” ընկերությունն այսօր հայտարարել է Գյումրիում ու Շիրակի մարզում ինտերնետ-ծառայություններ մատուցող առաջատար ընկերությանը` “Շիրակ Թեքնոլոջիսին” պատկանող հեռահաղորդակցության ենթակառուցվածքի ձեռքբերման մասին:

“Շիրակ Թեքնոլոջիսի” հեռահաղորդակցական ակտիվները ներառում են մեծ օպտիկամանրաթելային ցանց եւ տվյալների փոխանցման հանգույցներ Գյումրիում եւ Երեւանում, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին “Ապագա Թեքնոլոջիսում”:

“Շիրակ Թեքնոլոջիսի” ակտիվները կինտեգրվեն “Ապագա Թեքնոլոջիսի” առկա ցանցի մեջ` դարձնելով այն հիբրիդ ենթակառուցվածք, որը կներառի եւ օպտիկամանրաթելային մալուխը, եւ Wi-Fi անլար տեխնոլոգիան”, - ասաց “Ապագա Թեքնոլոջիսի” տնօրեն Միշել Դավուդյանը:

“Մենք կսկսենք տրամադրել ինտերնետ-ծառայություններ Գյումրիում եւ գյուղական համայնքներում՝ OZONE Հայաստան եւ OZONE Village անվանումներով: Մենք նաեւ կընդարձակենք մեր ծառայությունները Գյումրիում մասնաճյուղեր եւ ներկայացուցչություններ ունեցող կազմակերպությունների համար”, - ասաց նա:

“Ապագա Թեքնոլոջիսը” հանդիսանում է OZONE Europe ընկերության ներկայացուցիչը Կովկասյան տարածաշրջանում` տեղակայելով Ozone լայնաշերտ ինտերնետի տեխնոլոգիան Հայաստանի գյուղերում եւ քաղաքներում:
http://www.itel.am/am-news-2-3032.html

terev
27.01.2010, 23:48
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԱՅՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ Է ԱՌՈՂՋ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՀԿԾՀ

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ձայնային ծառայությունների և ինտերնետ հասանելիության շուկայում առկա է առողջ մրցակցություն, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԿԾՀ) հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը:

«Հայաստանում IP-հեռախոսային ոլորտում ձևավորվել են նորմալ, շուկայական հարաբերություններ, և շուկան դինամիկ կերպով զարգանում է», - ասաց նա:

Վարչության պետի խոսքերով՝ այժմ հանրապետությունում գործում է 86 ընկերություն, որոնք տրամադրում են միջազգային ելքային զանգերի ծառայություններ:

Գևորգյանը նշեց, որ շուկան ամրապնդման և միավորման միտում ունի:

Ինչ վերաբերում է ինտերնետ ծառայությունների շուկային, ապա, նրա խոսքերով, այստես ևս մրցակցության մակարդակը բավարար է:

«Այդ շուկայում գործում է 149 ընկերություն: 2009 թ.-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ինտերնետ ծառայությունների տրամադրման 37 արտոնագիր է տրամադրել՝ 2008 թ.-ի 22-ի համեմատ», - ասաց Գևորգյանը:
Վարչության պետն ավելացրեց, որ 2010 թ.-ին սպասվում է տրամադրվող ծառայությունների որակի զգալի բարձրացում և գների նվազում:

27/01/2010 14:53

http://telecom.arka.am/arm/regulation/2010/01/27/3384.html

Ապե Ջան
31.01.2010, 16:20
Տեսեք ինչա կատարվում...
http://s001.radikal.ru/i194/1001/1b/6aaa25326e12.jpg

Blackman
31.01.2010, 16:26
Տեսեք ինչա կատարվում...
http://s001.radikal.ru/i194/1001/1b/6aaa25326e12.jpg

Էս որ պրովայդերի գնացուցակն ա, ու ինչ միավորներով ա (ռուբլի՞)

terev
02.02.2010, 17:45
http://rostelecom.ru/serv-operators/tea/RTK_map_b.jpg

http://www.linxtelecom.com/images/stories/networkmap/network_route_map.jpg

http://www.cdaily.am/images/image_0/43821247070933.jpg
………

Armeno
05.02.2010, 00:24
C:\Documents and Settings\Administrator>tracert akumb.am

Tracing route to akumb.am [174.120.10.219]
over a maximum of 30 hops:

1 <1 ms 16 ms 9 ms 192.168.1.100
2 2 ms 3 ms 19 ms host-93-94-219-113.customers.adc.am [93.94.219.1
13]
3 2 ms 14 ms 24 ms 10.100.10.37
4 2 ms 14 ms 6 ms 91.103.63.133
5 5 ms 13 ms 15 ms fibernet.am-access.grt.ge [80.92.176.129]
6 6 ms 24 ms 15 ms 80.92.176.157
7 21 ms 19 ms 19 ms 195.175.5.57
8 72 ms 39 ms * erz-t2--rize-t3-1.turktelekom.com.tr [212.156.12
1.157]
9 35 ms 34 ms * uls-t1-1-erz-t2-x.turktelekom.com.tr [212.156.10
9.25]
10 46 ms * 50 ms acb-t1-1-uls-t1-1.turktelekom.com.tr [212.156.11
7.33]
11 44 ms 45 ms * acb-t2-2-acb-t1-1.turktelekom.com.tr [212.156.11
7.10]
12 * 675 ms 839 ms amsterdam-2--acb-t2-2.turktelekom.com.tr [212.15
6.102.37]
13 * * * Request timed out.
14 * * * Request timed out.
15 325 ms * 322 ms et5-4.ibr03.dllstx3.theplanet.com [70.87.253.49]

16 * 317 ms * te9-1.dsr01.dllstx3.theplanet.com [70.87.253.6]

17 * * 325 ms 76.fd.5746.static.theplanet.com [70.87.253.118]

18 328 ms 357 ms 324 ms te5-1.car12.dllstx6.theplanet.com [70.87.254.226
]
19 323 ms * * db.a.78ae.static.theplanet.com [174.120.10.219]

20 315 ms 314 ms 316 ms db.a.78ae.static.theplanet.com [174.120.10.219]


Trace complete.

էս ե՞րբվանից:8

ministr
05.02.2010, 00:36
Էն արձանագրությունները ստորագրելու օրվանից .... :))

ministr
05.02.2010, 00:37
Tracing route to akumb.am [174.120.10.219]
over a maximum of 30 hops:

1 3 ms 3 ms 3 ms 192.168.1.1
2 * 44 ms * 87.241.128.1
3 39 ms 41 ms 38 ms 212.73.64.161
4 44 ms * 42 ms 212.73.64.26
5 164 ms 91 ms 90 ms 95.167.12.249
6 * 95 ms 92 ms msk-bgw1-ae0-83.rt-comm.ru [195.161.4.137]
7 170 ms 171 ms 168 ms ge-3-3-0.mpr1.lhr3.uk.above.net [195.66.226.76]

8 187 ms 167 ms * ge-3-3-0.mpr1.lhr3.uk.above.net [195.66.226.76]

9 248 ms 247 ms 243 ms so-0-1-0.mpr2.dca2.us.above.net [64.125.27.165]

10 244 ms 247 ms 248 ms xe-1-1-0.er2.dca2.us.above.net [64.125.26.178]
11 280 ms 290 ms * xe-2-2-0.er2.iah1.us.above.net [64.125.30.53]
12 280 ms 285 ms 297 ms xe-1-0-0.er1.iah1.us.above.net [64.125.28.1]
13 380 ms 347 ms 315 ms 209.66.99.94.available.above.net [209.66.99.94]

14 278 ms 277 ms 278 ms et5-4.ibr04.dllstx3.theplanet.com [70.87.253.53]

15 *

Armeno
05.02.2010, 01:23
Հայ Լայն՞

ministr
05.02.2010, 01:24
Ինքնա..

LoK®
05.02.2010, 02:02
Մի ժամ առաջ UCOM-ն էլ էր թուրքիայով (fibernet-ով) գնում, ու մեռած էր կապը:
Մի քիչ առաջ հետ փոխեցին GNC alpha, էլի նորմալացավ :)

Թուրքիան չի ուզում մեզ ինտերնետ տա? :))

ministr
05.02.2010, 02:20
Ucom-ի գիծը Իրանով չէր?

Armeno
05.02.2010, 02:44
Ջան թուրքերը յան տվին :D

Ռոստելեկոմում պրոֆիլակտիկա էր պարզապես, հիմա նորմալա դզվավ կապը

Tracing route to akumb.am [174.120.10.219]
over a maximum of 30 hops:

1 <1 ms 16 ms 10 ms 192.168.1.100
2 3 ms 16 ms 14 ms host-93-94-219-113.customers.adc.am [93.94.219.1
13]
3 6 ms 12 ms 8 ms 10.100.10.37
4 76 ms 198 ms 72 ms 91.103.63.133
5 6 ms 14 ms 23 ms fibernet.am-access.grt.ge [80.92.176.129]
6 37 ms 26 ms 26 ms 95.167.12.33
7 55 ms 55 ms 55 ms xe-5-0-0.m7-ar4.msk.ip.rostelecom.ru [87.226.133
.157]
8 53 ms 53 ms 53 ms msk-bgw1-ae0-83.rt-comm.ru [195.161.4.137]
9 126 ms 139 ms 126 ms ge-3-3-0.mpr1.lhr3.uk.above.net [195.66.226.76]

10 126 ms 129 ms 126 ms ge-3-3-0.mpr1.lhr3.uk.above.net [195.66.226.76]

11 208 ms 204 ms 203 ms so-0-1-0.mpr2.dca2.us.above.net [64.125.27.165]

12 205 ms 211 ms 203 ms xe-1-1-0.er2.dca2.us.above.net [64.125.26.178]
13 243 ms 252 ms 243 ms xe-2-2-0.er2.iah1.us.above.net [64.125.30.53]
14 234 ms 234 ms 234 ms xe-1-0-0.er1.iah1.us.above.net [64.125.28.1]
15 228 ms 229 ms 241 ms 209.66.99.94.available.above.net [209.66.99.94]

16 241 ms 241 ms 241 ms et5-4.ibr04.dllstx3.theplanet.com [70.87.253.53]

17 242 ms 241 ms 247 ms te9-2.dsr01.dllstx3.theplanet.com [70.87.253.14]

18 245 ms 242 ms 241 ms 76.fd.5746.static.theplanet.com [70.87.253.118]

19 256 ms 265 ms 253 ms te5-1.car12.dllstx6.theplanet.com [70.87.254.226
]
20 242 ms 242 ms 242 ms db.a.78ae.static.theplanet.com [174.120.10.219]


Trace complete.

LoK®
05.02.2010, 03:01
Ucom-ի գիծը Իրանով չէր?
Չգիտեմ ճիշտն ասած գիծը որտեղով ա:

Trace-ը սենցա`

Tracing route to google.com [74.125.87.103]
over a maximum of 30 hops:

1 8 ms <1 ms <1 ms host-1.234.34.212.ucom.am [212.34.234.1]
2 <1 ms <1 ms <1 ms host-4.238.34.212.ucom.am [212.34.238.4]
3 122 ms 122 ms 110 ms 195.211.24.37
4 121 ms 112 ms 110 ms 95.167.12.129
5 154 ms 160 ms 182 ms xe-5-0-0.m7-ar4.msk.ip.rostelecom.ru [87.226.133.157]
6 160 ms 151 ms 161 ms 79.133.94.38
7 207 ms 208 ms 192 ms 72.14.239.254
8 191 ms 207 ms 205 ms 209.85.248.43
9 211 ms 230 ms 237 ms 72.14.232.221
10 101 ms 113 ms 120 ms hb-in-f103.1e100.net [74.125.87.103]

Trace complete.

195.211.24.37 (http://nic.ru/whois/?query=195.211.24.37) ու 95.167.12.129 (http://nic.ru/whois/?query=95.167.12.129) GNC Alpha-ի IP-ներն են:

Okamigo
05.02.2010, 12:36
Երբ են գները իջացնելու,մեծածախի գինը իջացրել են,հիմա նուն գնով ինետ են տալիս?

Okamigo
08.02.2010, 21:24
Gnc alfa-ի տնօրենի հացրազրույցը http://www.arminfo.info/index.php?show=article&id=16759

Okamigo
17.02.2010, 16:06
Կարդացեք http://news.am/ru/news/14503.html

Okamigo
03.03.2010, 16:12
Շուտով մինչև 100 մեգաբիթ արագությամբ ինտերնետ բոլորի բնակարաններում

Լայնաշերտ ազգային ցանցի ստեղծումը սահմանված է «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգով»: Այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը:

«Այն լինելու է հաջորդ սերնդի լայնաշերտ ցանց և ներդրվելու է մինչև տարեվերջ: Մեր գերնպատակն է յուրաքանչյուր տուն մինչև 100 մեգաբիթ հզորությամբ ինտերնետ կապով ապահովելը»,- հավելեց նա:


Ինչ վերաբերում է ներքին լայնաշերտ ցանցի ստեղծմանն, ապա այստեղ, ինչպես նշեց ՏՏԶԱԽ նախագահ Արմեն Գրիգորյանը, ներկայիս հիմնական խնդիրը ինտերնետ կապ ապահովող ընկերությունների միջև համակցման ապահովումն է:


«Համակցման խնդիրների լուծման երկու տարբերակներ են նշվում, որոնք քննարկվելու են ՏՏԶԱԽ-ի մոտակա նիստում: Ըստ մի տարբերակի պիտի ստեղծվի մի համակցման կենտրոն, որին կգան կմիանան բոլորը, հաջորդ տարբերակն է միմյանց նկտամամբ կապի ապահովումը` շատ բարձր արագությամբ»:

Այնուամենայնիվ, շատ կարևորելով Հայաստանի համար ներքին ազգային համացանցի ստեղծումը, որը կապահովագրի կորուստներից և կապը ավելի որակով ու էժան կդարձնի, «Սինոփսիս Հայաստան» ընկերության նախագահ Հովհաննես Մուսայելյանը նշեց մեկ այլ ոչ պակաս կարևոր խնդրի մասին.

«Մենք լուրջ խնդիրներ ունենք միջազգային ինտերնետ կապուղու հետ կապված: Եթե մենք ազգային հիմնացանց ենք ստեղծում, բնական է, որ բավական դրական քայլ ենք կատարում ներքին ինտերնետի համար, սակայն կցանկանայի, որ որոշ ժամանակ հետո նաև այս ծրագրում մի հարակից բաղադրիչ ունենայինք, որը կապահովեր միջազգային-ազգային կապուղի ունենալը: Այն կկապեր ներքին ցանցը միջազգային որևէ շատ կայուն ինտերնետ ցանցի հետ»:

Նա նաև կարծիք հայտնեց, որ մենք ապագայում անպայման մասնակցենք միջազգային կապուղիների վաճառքի մրցույթներին:


Աղբյուր` Panorama.am

terev
05.03.2010, 17:09
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2010 Թ.-ԻՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԳՆԵՐԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԿՆՎԱԶԵՆ

ԱՌԿԱ – Ինչպե՞ս եք գնահատում ինտերնետի շուկան Հայաստանում:

Ա. Ֆարամազյան – Հայաստանում ինտերնետի շուկան դինամիկ կերպով զարգանում է: Արագ աճում են սպառողական ծավալները: Ըստ վիճակագրական տվյալների՝ վերջին տարվա ընթացքում ինտերնետի սպառման ծավալներն աճել են 2-2,5 անգամ, իսկ գները գրեթե երկու անգամ նվազել են:

Այս տարի ևս փոփոխություններ են սպասվում, մասնավորապես, կապված այն բանի հետ, որ մեր ընկերությունը մարտի կեսերին կգործարի Վրաստանի միջով տվյալների միջազգային ելքի մալուխը: Հաշվի առնելով այն, որ ընկերությունն արդեն ունի Իրանի միջով անցնող մալուխ, ապա դա թույլ կտա ապահովել Հայաստանից տվյալների երկու միջազգային պահուստային ելք: Այս ամենի արդյունքում ծավալները կրկնակի կավելանան, կլավանա նաև ինտերնետի որակը:

Միաժամանակ մենք ակնկալում ենք սակագների իջեցում, ինչը կարտացոլվի սպառողների համար ինտերնետի վերջնական արժեքի վրա: Դեռ չեմ կարող ասել, թե գների անկման ինչպիսի տոկոսի մասին է խոսքը, սակայն այն զգալի կլինի:

ԱՌԿԱ – Ի՞նչ կարող եք ասել հանրապետությունում ինտերնետի որակի մասին:

Ա. Ֆարամազյան – Հայաստանում ինտերնետի որակը դեռ գոհացուցիչ չէ: Այս ամենի պատճառով մենք քննարկում ենք այդ խնդրի լուծման ուղղությամբ իրականացվելիք քայլերը: Իրավիճակի լուծման հնարավոր ուղիներից մեկը կարող է դառնալ Վրաստանի միջով եվրոպական փրովայդերների հետ կապի հաստատումը: Դա Հայաստան մատակարարվող ինտերնետի բարձր որակ կապահովի:

ԱՌԿԱ – Ինտերնետ կապի ո՞ր տեսակն է առավել զարգացած Հայաստանում

Ա. Ֆարամազյան- Հայաստանում ինտերնետի և լարով, և անլար տեսակները զարգանում են արագ տեմպերով: Հայկական շուկայում 3G կապի տրամադրումը ոլորտի մեջ զգալի ուղղումներ մտցրեց՝ դեպի իրեն գրավելով սպառողների զգալի մասին: Սակայն այս հարցում խոսքն, ավելի շուտ, նախապատվությունների, այլ ոչ թե այլ բնութագրող գծերի մասին է:

Լուծումներից ամեն մեկն ունի իր առավելությունները: Լարով կապն ապահովում է կապի երաշխավորված որակ, սակայն չի ապահովում շարժունակություն: Անլար կապն իր հերթին հարմար է այն մարդկանց համար, ում անհրաժեշտ է ինտերնետը տեղաշարժվելիս:

ԱՌԿԱ – Առկա՞ է, արդյոք, ինտերնետի հայկական շուկայում առողջ մրցակցությունը

Ա. Ֆարամազյան – Կարծում եմ՝ այո: Ավելի վաղ մեծածախ ինտերնետի շուկայում մրցակցությունը սահմանափակ էր, քանի որ կար ընդամենը երկու օպերատոր: Սակայն այժմ հայկական շուկա երրորդ օպերատորի դուրս գալուց հետո՝ ի դեմս GNC-Alfa ընկերության, մրցակցությունը բավականին ուժեղ է:

Ինչ վերաբերում է մանրածախ ինտերնետի շուկային, ապա այստեղ ևս լուրջ մրցակցություն կա:

ԱՌԿԱ – Ինչպիսի՞ն են ընկերության հիմնական ծրագրերը 2010 թ.-ին

Ա. Ֆարամազյան- Բացի նոր մալուխի գործարկումից, այս տարի մենք ծրագրում ենք հանրապետության գլխավոր շրջկենտրոններում, իսկ դա շուրջ 30 քաղաք է, գործարկել IP MPLS գերարագ ցանց:

Բացի այդ, մենք ծրագրում ենք օտարերկրյա փրովայդերներին տրամադրել միջազգային տարանցիկ ծառայություններ: Այսինքն, մենք տրամադրելու ենք դեպի Միջին Ասիա և Իրան եվրոպական և ռուսական տրաֆիկի տարանցման ծառայություններ

telecom.arka.am (http://telecom.arka.am/arm/interviews/2010/03/04/3663.html)

հայություն
09.03.2010, 18:50
իսկ դուք լսել եք «shenet telecom»-ի մասին ես դրանից եմ օգտվում և շատ գոհեմ............

terev
09.03.2010, 19:18
իսկ դուք լսել եք «shenet telecom»-ի մասին ես դրանից եմ օգտվում և շատ գոհեմ............

Իսկ դու գիտես՞, որ այդ գրառումդ պետք է անեիր այս թեմայում: Այլ Պրովայդերների ծառայություններ (http://www.akumb.am/showthread.php/49527-%D4%B1%D5%B5%D5%AC-%D5%8A%D6%80%D5%B8%D5%BE%D5%A1%D5%B5%D5%A4%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80)

terev
12.03.2010, 18:37
Ինտերնետ երկաթուղով

18:28 • 12.03.10

Հայաստանի մայրուղային պրովայդեր GNC-Alfa ընկերությունն ու «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը hամագործակցելու են օպտիկամալուխային գերարագ ցանցի ստեղծման աշխատանքներում։ Այս մասին երկու ընկերությունների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո ասաց GNC-Alfa-ի տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Բացի այդ, երկու ընկերությունները կհամագործակցեն՝ օգտագործելով ՀԿԵ-ի ենթակառուցվածքները, ինչպես նաև նախատեսվում է հիմնել համատեղ ձեռնարկություն, որը կզբաղվի ՀԿԵ-ի կապի բնագավառի և ենթակառուցվածքների սպասարկման ու ծառայությունների մատուցման հարցերով։

Համաձայնագրի շրջանակներում, մասնավորապես, օպտիկամանրաթելային մալուխը կանցկացվի Երևան-Հրազդան-Դիլիջան, Սևան-Զոդ, Արարատ-Երասխ, Երևան-Մասիս-Արտաշատ երկաթուղային հատվածներով։
Նշենք, որ այսօր հայկական երկաթուղու երկայնքով ձգվող օպտիկամանրաթելային մալուխով ինտերնետ է ներկրում մագիստրալային մեկ այլ պրովայդեր՝ Fibernet Communications-ը։

Հիշեցնենք, որ GNC-Alfa-ն Հայաստանի երրորդ մայրուղային օպերատորն է։ Ընկերությունը ներկայում տնօրինում է դեպի Իրան ձգվող օպտիկամանրաթելային մալուխը, որը փոխկապակցված է Իրանի օպտիկամանրաթելային մալուխի հետ։ Ներկայում ընկերությունը նաև կառուցում է դեպի Վրաստանի սահման ձգվող օպտիկամանրաթելային ցանց։

http://tert.am/am/news/2010/03/12/internet/

Կարապետ
12.03.2010, 19:06
Շուտով մինչև 100 մեգաբիթ արագությամբ ինտերնետ բոլորի բնակարաններում


Աղբյուր` Panorama.am

չեմ հավատում:beee

Կարապետ
12.03.2010, 19:07
զգացել եք 2010-թիվն արդեն եկելա:}

Zangezur
12.03.2010, 19:37
չեմ հավատում:beee

Էտ նկատի են ունեցել Հայաստանի ցանցում

Okamigo
12.03.2010, 22:19
Ես շատ հաճախ լինում եմ Ճամբարակ քաղաքում,հետաքրքրիր է այնտեղ ինտերնետը լինելու է,Վիվան ոնց որ տալիսա,բայց դե ինձ կաբելային կամ եյդիեսել տենոլեգիայով ինետնա հետաքրքրիր,մի քանի օր առաջ որ գնացել էի,նկատեցի որ ճանապարհի եզրին փոսա փորած,ամբողջ ճանապարհի եկայնքով կար,կարողա ըտեղով մալուխնա անցնելու

Okamigo
12.03.2010, 22:29
Դե ինչ ասեմ,Ucom-ին լիքը լիքը հաջողություններ,հուսով եմ այն կդառնա առաջատար ընկերություն
http://s44.radikal.ru/i103/1003/ad/f54eadd88c8b.jpg



Ինտերնետի արագությամբ Հայաստանը տարածաշրջանում գրավում է վերջին տեղը
19:34 / 10.03.2010
http://i.news.am/i/b/9/930beb6c2b4c1b6c9b424864e31f4771.jpg
Ինտերնետի արագությամբ Հայաստանը տարածաշրջանում բավական զիջում է իր հարեւաններին։ Speedtest.net-ի տվյալներով, 181 երկրների շրջանում անցկացված հետազոտության համաձայն՝ Հայաստանը լայնաշերտ ինտերնետի ոլորտում 99-րդ տեղում է գտնվում՝ 1,92մեգաբիթ/վայրկյանում արագությամբ:

Համեմատության համար նշենք, որ մեր հարեւան Վրաստանը գտնվում է 35-րդ տեղում՝ 6,87 մեգաբիթ/վայրկյանում, Ադրբեջանը՝ 54-րդ տեղում՝ 4,29մեգաբիթ/վայրկյանում, իսկ Թուրքիան՝ 59-րդ տեղում՝ 3,61մեգաբիթ/վայրկյանում արագությամբ։

Ինչ վերաբերում է վերբեռնելու(upload) արագությանը, ապա այստեղ Հայաստանը գտնվում է 84-րդ տեղում՝ 0,54մեգաբիթ/վայրկյանում, Վրաստանը գտնվում է 26-րդ տեղում՝ 2,11մեգաբիթ/վայրկյանում, Ադրբեջանը՝ 36-րդ տեղում՝ 1,17մեգաբիթ/վայրկյանում, իսկ Թուրքիան՝ 55-րդ տեղում՝ 0,82 մեգաբիթ/վայրկյանում արագությամբ։

Helios
14.03.2010, 14:59
Ինտերնետի արագությամբ Հայաստանը տարածաշրջանում գրավում է վերջին տեղը

ավելին սպասելը անուղղելի լավատեսությունա:)

ոնց էլ Հայաստանի օպտիկան միանա Համաշխարհային ցանցին, կամ Վրաստանի տարածքով պետքա միանա, կամ Թուրքիայի, կամ Իրանի, կամ էլ մեկ էլ տեսար Ադրբեջանի...
դրան գումարած էն հանգամանքը, որ մեր բնակչությունը բոլոր էդ երկրների բնակչություններից քիչա, պարզա որ արագությունն էլ պետքա զիջի:think
Նենց որ վատ պետք չի զգալ, դա բնական երևույթա։

Artgeo
14.03.2010, 15:10
Ինտերնետի արագությամբ Հայաստանը տարածաշրջանում գրավում է վերջին տեղը
19:34 / 10.03.2010
Էս երկու օրը Երևանում ինտերնետ պիտի միացնեի, հաշվել եմ։ Հայ լայնի գներով, 8 անգամ ավելի դանդաղ ինտերնետը 6 անգամ ավելի թանկ ա :) Վրաստանի գներով։

Okamigo
14.03.2010, 15:16
Տեղյակ չեք GNC ALFA միացչելա մալւոխը Վրաստանի մալուխին?

Okamigo
17.03.2010, 16:43
Հայաստանում մանրածախ ինտերնետի շուկան աճել է 15-17%-ով

2010թ. փետրվարին Circle.am ինտերնետ վարկանշային համակարգում գրանցված այցելությունների 41.6%-ը բաժին է ընկնում հայաստանյան այցելուներին, և անցած ամիսներին այս գործակիցը կտրուկ աճ է գրանցել` մոտ 6-7%։ Circle.am-ի և b24.am-ի կազմած «Ինտերնետը Հայաստանում» զեկույցում նշվում է, որ վերջին ամիսներին Հայաստանում մանրածախ ինտերնետի շուկան աճել է 15-17%-ով։

Հայաստանի մանրածախ ինտերնետի շուկայի զգալի աճը 2009թ. հոկտեմբեր - դեկտեմբերին ինտերնետ հաղորդակցության ոլորտում տեղի ունեցած ակտիվ
զարգացումների հետևանք է («Օրանժ Արմենիայի» մուտքը, Ucom-ի գործարկումը, զանազան պրովայդերների կողմից իրականացված լայնամասշտաբ ակցիաները և գների զգալի անկումը)։

Okamigo
17.03.2010, 16:44
Հայաստանի առաջատար ինտերնետ պրովայդերը Beeline-ն է

Circle.am ինտերնետ վարկանշային համակարգի և b24.am-ի կազմած «Ինտերնետը Հայաստանում» զեկույցի համաձայն՝ 2010թ. փետրվարի տվյալներով Հայաստանի առաջատար 10 ինտերնետ պրովայդերների ցուցակը գլխավորում է Beeline-ը, որի մասնաբաժինը շուկայում կազմում է 38.48%։

Ցուցանիշները որոշվել են պրովայդերների և AMNet ցանցին միացած այլ ընկերությունների IP-ներից վերջին մեկ ամսվա ընթացքում Circle.am-ում գրանցված այցելությունների հիման վրա։

Beeline-ի առաջատար լինելը, ըստ Circle.am-ի, հիմնականում պայմանավորված է dial-up և ADSL (Hi-Line) ծառայությունների մատուցմամբ, իսկ Beeline-ի բջջային ինտերնետի ծավալները մոտավորապես համապատասխանում են ընկերության մրցակիցներ Vivacell-MTS-ի և Orange-ի նույն ծառայության ծավալների մակարդակին` 11-12%։

Երկրորդ տեղում է (12.27%) Orange-ը։ Գործունեության 3 ամիսների ընթացքում բջջային երրորդ օպերատորին հաջողվել է չափազանց բարձր ցուցանիշ արձանագրել, ընդ որում` միայն բջջային ինտերնետի հաշվին։

Երրորդ տեղում է Vivcell-MTS-ը, որի բաժինը կազմում է 11.69%։

Չորրորդ տեղում է ADC ընկերությունը` 7.76% մասնաբաժնով, որին հաջորդում է Arminco-ն` 6.83%։ Cornet-ը 4.99%-ով 6-րդն է, iCON-ը` 7-րդը (4.29%), իսկ Ucom-ը (2.38%) զբաղեցնում է ցուցակի 8-րդ հորիզոնականը։

Հայաստանի առաջատար 10 ինտերնետ պրովայդերների վարկանշային ցուցակի 9-րդ տեղում է Web-ը, որի բաժինը շուկայում կազմում է 1.57%, իսկ տասյակը եզրափակում է Bionet-ը (1.36%)։ Առաջին տասնյակում հայտնված ընկերություններին բաժին է ընկնում ինտերնետ այցելությունների 91.62%-ը։

Okamigo
17.03.2010, 16:45
«ԱրմենՏելը» միացել է եվրոպական մագիստրալ ինտերնետ ցանցին

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) միացել է եվրոպական մագիստրալ ինտերնետ ցանցին (backbone) Caucasus Cable System-ի միջոցով։ Տվյալ ուղղությունն ամբողջովին անկախ է և, ի լրումն առկա երեքին, կդառնա նոր մայրուղի` ապահովելով «ԱրմենՏելի» մուտքն ինտերնետ։

Նոր մայրուղին անցնում է Սև ծովի հատակով, իսկ եվրոպական մագիստրալ ինտերնետ ցանցին միանում է Բուլղարիայի տարածքում։

BOBO
17.03.2010, 22:11
Էտքան կաբել մաբելեն քաշում չեմ ջոկում ում համարա եթե նոռմալ ինետ չեն տալի

Okamigo
19.03.2010, 01:50
նորություն gnc alfan արդեն վերջացրել է հյուսիսային սեգմենտի կառուցումը http://telecom.arka.am/rus/internet/2010/03/18/3747.html

Okamigo
29.03.2010, 15:55
Հայաստանում 2000 գիտնական օգտվում է BSI երկրորդ սերնդի գերարագ կապուղուց

Հայաստանում 2000 գիտնական օգտվում է BSI երկրորդ սերնդի գերարագ օպտիկամանրաթելային ինտերնետ կապուղուց։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում տեղեկացրեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը։ Նրա խոսքով՝ գերարագ ցանցից օգտվում են նաեւ 1000 մագիստրանտներ եւ ասպիրանտներ։ Ըստ նրա, ցանցին միացած են մոտ 5000 ինտերնետ օգտագործողներ։

Սահակյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի համալսարանական ցանցը եւս միացած է այս կապուղուն, եւ համալսարանների ուսանողների շուրջ 30 տոկոսը օգտվում է արագագործ կապուղուց։

Նշենք, որ Սեւծովյան համագործակցության նախագծի (BSI) շրջանակներում Հայաստանը նախորդ տարի միացել է համաեվրոպական գերարագ GEANT2 ցանցին, որն ապահովում է տվյալների փոխանակման բարձր արագագործություն` հետազոտական եւ կրթական գործունեության համար։ Ներկայումս ՀՀ ԳԱԱ-ն եւ ԱՐԵՆԱ հիմնադրամը համատեղ աշխատում են, որ ընդլայնեն
համաեվրոպական մալուխի ներքին օգտագործման ծավալը։


Ինչ որ մեկ գիտի էդ ինչ ինետի մասինա խոսքը?

Ապե Ջան
29.03.2010, 16:56
Էտքան կաբել մաբելեն քաշում չեմ ջոկում ում համարա եթե նոռմալ ինետ չեն տալի

Այ ցավտ տանեմ հո ամեն ինչ միանգամից չի լինելու, համբերի

ժամանակը կգա կունենաս նորմալ ինտերնետ նորմալ գնով

ուղակի պետքա սպասել

սպասել էնքան մինչև մեր ղեկավարությունը հասկանա ինչա անելու էս գների հետ

հիմա բոլորը սպասում են որ էլի պետքա էժանանա, բայց ես հուսախաբ կանեմ, քանի որ հիմա մտածում են արդեն թանկացման մասին

մտածում են ոնց անեն որ էս էժանացվածի տակից քիչ վնասներով դուրս գան բա...

նենց որ մի քիչ համբերելա պետք:

Rammstein
30.03.2010, 00:04
Հայաստանում 2000 գիտնական օգտվում է BSI երկրորդ սերնդի գերարագ կապուղուց

Հայաստանում 2000 գիտնական օգտվում է BSI երկրորդ սերնդի գերարագ օպտիկամանրաթելային ինտերնետ կապուղուց։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում տեղեկացրեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը։ Նրա խոսքով՝ գերարագ ցանցից օգտվում են նաեւ 1000 մագիստրանտներ եւ ասպիրանտներ։ Ըստ նրա, ցանցին միացած են մոտ 5000 ինտերնետ օգտագործողներ։

Սահակյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի համալսարանական ցանցը եւս միացած է այս կապուղուն, եւ համալսարանների ուսանողների շուրջ 30 տոկոսը օգտվում է արագագործ կապուղուց։

Նշենք, որ Սեւծովյան համագործակցության նախագծի (BSI) շրջանակներում Հայաստանը նախորդ տարի միացել է համաեվրոպական գերարագ GEANT2 ցանցին, որն ապահովում է տվյալների փոխանակման բարձր արագագործություն` հետազոտական եւ կրթական գործունեության համար։ Ներկայումս ՀՀ ԳԱԱ-ն եւ ԱՐԵՆԱ հիմնադրամը համատեղ աշխատում են, որ ընդլայնեն
համաեվրոպական մալուխի ներքին օգտագործման ծավալը։


Ինչ որ մեկ գիտի էդ ինչ ինետի մասինա խոսքը?

Ոնց որ թե սա ա։
http://www.speedtest.net/result/671904662.png (http://www.speedtest.net)
Էս դեռ ամենաարագը չի, վերջին անգամ փորձելուց ափլոուդը 8-ու քանիս էր։

Եթե չեմ սխալվում դա կոմերցիոն չի։ ԳԱԱ-ն իրա հիմնարկներին ա էդ ինետը տրամադրում (բնակաբար անվճար)։

Lord
30.03.2010, 00:16
Մոլդովիան հեչ Հայաստանում եղածից որնա լավ, ում կապից օգտվենք:

Okamigo
01.04.2010, 17:53
Հայաստանում ստեղծվում է Ինտերնետ-թրաֆիկի փոխանակման հիմնադրամ

Երեւան/Մեդիամաքս/. Վաղը Երեւանում կկայանա «Արմիքս» ինտերնետ-թրաֆիկի փոխանակման հիմնադրամի առաջին նիստը եւ հիմնադիր ժողովը:

Կարդացեք նաև.
Մարտի 18-ին Հայաստանում կկայանա «Կենգուրու 2010» մաթեմատիկական մրցույթը
Հայաստանին բաժին է ընկնում Ռուսաստանից կատարվող հեռախոսազանգերի 5%-ը
iCON Communications-ը սահմանել է նոր սակագներ
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամուլի ծառայությունում, հիմնադրամի ստեղծման նպատակն է ՀՀ հեռահաղորդակցության ցանցերի միջեւ հանրային փոխկապակցումն ապահովելու միջոցով բարձրացնել հեռահաղորդակցության ծառայությունների անվտանգությունն ու որակը եւ նվազեցնել այդ ծառայությունների գինը:


«Արմիքս»-ի հիմնադիրներն են ՀՀ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը, իսկ նախաձեռնող խմբի մեջ ներգրավված են Հայաստանի առաջատար ՏՀՏ ընկերություններ, այդ թվում` Orange Armenia-ն, ADC-ն, Ucom-ը, Icon Communications-ը, Web, Apaga Technologies-ը, GNC Alfa-ն, Shirak Technologies-ը եւ այլն:

Գրիգոր
02.04.2010, 10:43
Ոնց որ թե սա ա։
http://www.speedtest.net/result/671904662.png (http://www.speedtest.net)
Էս դեռ ամենաարագը չի, վերջին անգամ փորձելուց ափլոուդը 8-ու քանիս էր։

Եթե չեմ սխալվում դա կոմերցիոն չի։ ԳԱԱ-ն իրա հիմնարկներին ա էդ ինետը տրամադրում (բնակաբար անվճար)։
Է հետո ինչ???
Նարմալ երեվույթ...
Մի օր պիտի առաջ գնանք թե չէ??
Ես էլ օգտվում եմ ամենահասարակ ինտերենտ պրովայդերից, բայց ինտերնետիս արագությունը նայեք

http://grigor.do.am/pics/1.bmp կամ սենց
http://www.speedtest.net/result/769115907.png (http://www.speedtest.net)

Okamigo
03.04.2010, 12:42
Շուտով Հայաստանի ինտերնետ պրովայդերները կմիավորվեն

Շուտով ինտերնետ պորվայդերները գործելու են մի ընդհանուր ցանցում, որի արագությունը լինելու է 100 մեգաբիթ վայրկյանում: Այս մասին այսօր հայտարարվեց Հայկական Ինտերնետ Տրաֆիկի Փոխանակման հիմնադրամի («Արմիքս») ստեղծման նախաձեռնող խմբի նիստի ընթացքում:

Նախաձեռնող խմբի անդամներ են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և «Ինտերնետ հանրություն» հ/կ-ն:

Ինչո՞ւ այժմ որոշեցին պրավայդերները միանալ և ստեղծել ընդհանուր ցանց, հարցին Կ. Վարդանյանը պատասխանեց, որ դա ոլորտի հասունությամբ է պայմանավորված:

«Երբ ոլորտը երիտասարդ էր, յուրաքանչյուր ընկերություն ցանկանում էր իրեն ավելի անկախ պահել, սակայն ընկերությունները աճելով հասկացան, որ համագործակցությունը շատ ավելի արդյունավետ և լուրջ արդյունքներ է տալիս, քան` անկախ գործողությունը»,-ասաց Կ. Վարդանյանը:

Նա հավելեց, որ ավելի քաղաքակիրթ աշխատելաոճի անցում է կատարվում:

«Բոլոր մեծ պրովայդերըները կմիավորվեն և ազատ հաղորդակցության հնարավորություն կստեղծվի»,-նշեց Կ. Վարդանյանը:

Նրա խոսքով, սա հանգեցնելու է գների իջեցման և որակի բարձրացման, այն մասնակիցներից մեծ ներդրումներ չի պահանջի:

«Նունիսկ ներդրում չի կարելի համարել, այլ ծառայություն է, որ պրովայդերները պիտի վճարեն իրար միանալու համար»,-ասաց Կ. Վարդանյանը:

Իսկ «Արմինկո» ընկերության գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը հավելեց, որ մինչ այս կային որոշակի խնդիրներ, որոշակի պրովայդերների մոտ, ովքեր իրար միացնող կապուղին փակում էին, կամ քչացնում թողունակությունը:

Հիմա այս դաշտը կկանոնակարգվի: Հիմնվող կազմակերպության մեջ կլինեն բոլոր շահագրգիռ ընկերությունները, որոնք ընդհանուր խնդիրները միասին կլուծեն:

Ցանցը պատրաստ կլինի մի քանի ամսվա ընթացքում, այն հնարավոր կլինի եղած սարքավորումներով կազմակերպել, որոնք ինչպես նշեց Կ. Վարդանյանը, վերջին սերնդի չեն, բայց բավարար մակարդակի են:

«Աստիճանաբար ավելի կկատարելագործեն նաև սարքավորումները: 1-2 ամսվա ընթացքում նախնական միացում կարելի է իրականացնել, 3-4 ամսվա ընթացքում էլ պատվիրել լավագույն սարքավորումները», - հավելեց նա:


Աղբյուր` Panorama.am

Hda
03.04.2010, 20:25
Orange,Vivacell, Beeline Hiline-3G
սրանք ենթադրում եմ էտ միավորման հետ կապ չունեն, Ucom-ի մոմենտով էլ խիստ կասկածում եմ:Է տակը բան չմնաց,ինչքան ուզում են միավորվեն:Ինչքան շուտ միավորվեն էնքան շուտ վարի կեթան սաղով միանգամից:

Okamigo
03.04.2010, 21:35
Դե իմ կարծիքով լինելուն են արմինկոն,կոռնետը,վեբը,կրշատ ասած նրանք ովքեր դժվար առանց միավորվելու կարող են դիմանալ կոնկուրեցիային

terev
03.04.2010, 21:56
Կենտրոնի ստեղծման նախաձեռնող խմբի անդամ, Orange Armenia-ի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ նախնական փուլում կենտրոնը կարելի է գործարկել պրովայդերների ունեցած սարքավորումներով, որից հետո նախատեսվում է ներկրել շուրջ $130 հազար արժողությամբ անհրաժեշտ սարքավորումներ:

«Արմիքս»-ի հիմնադիրներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը, իսկ նախաձեռնող խմբում, Orange Armenia-ից բացի, ներգրավված են նաեւ ADC-ն, Ucom-ը, Icon Communications-ը, Web-ը, Apaga Technologies-ը, GNC Alfa-ն, Shirak Technologies-ը եւ այլն:
http://www.itel.am/am-news-2-3137.html

Շատ լավ գաղափար է. Մնում է նորմալ իրականացնեն:

Okamigo
06.04.2010, 19:51
«Մենք ի սկզբանե միտված էինք դեպի շուկայի ազատականացում»

- Մուտք գործելով շուկա` «Ջի-Էն-Սի Ալֆա» ընկերությունը զգալի փոփոխությունների ենթարկեց Հայաստանի հեռահաղորդակցային ոլորտը: Ի՞նչ ճանապարհ է մինչ օրս անցել ընկերությունը եւ որո՞նք են ձեր հիմնական նպատակները:


- Ընկերության ստեղծման հիմնական նպատակն է դառնալ Հայաստանի մայրուղային (backbone) օպտիկամանրաթելային հիմնական օպերատորներից մեկը: Շուկայի երկարատեւ ուսումնասիրությունից հետո ընկերության բաժնետերերն եկան այն համոզմունքի, որ Հայաստանում, հատկապես մարզերում, չկա հեռահաղորդակցության ծառայությունների բարձրորակ առաջարկ եւ մրցակցություն:

Ինչպես հայտնի է, հանրապետությունում գործում էր մեկ օպերատոր, որն ամբողջ երկրով մեկ ուներ օպտիկամանրաթելային ցանց՝ «Արմենտելը»: Ըստ այդմ, «Ջի-Էն-Սի Ալֆան» իր հիմնական նպատակներից մեկը համարեց ազատականացնել այս ոլորտը, ինչպես նաեւ ելք ապահովել դեպի միջազգային կապուղիներ՝ մեծածախ ինտերնետի ծառայություններն ավելի մատչելի եւ որակյալ դարձնելու համար:

«Ջի-Էն-Սի Ալֆա»-ն իրավաբանական գրանցում է ստացել 2007 թ-ին, իսկ ակտիվ գործունեություն սկսեց ծավալել 2008-ից՝ համագործակցության պայմանագիր կնքելով «ՀայՌուսգազարդի» հետ եւ կառուցելով օպտիկամանրաթելային մալուխ Հայաստան-Իրան գազատարի երկայնքով: Հետագայում մալուխը միացավ Իրանի հեռահաղորդակցության օպերատորին, որի միջոցով մենք ելք ապահովեցինք դեպի արտաքին աշխարհ: Ցանցի այս հատվածը կոմերցիոն շահագործման հանձնվեց 2009թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Հոկտեմբերի 15-ից «Ջի-Էն-Սի Ալֆան» սկսեց մեծածախ ինտերնետի ծառայությունների մատուցումը Հայաստանում եւ 3-4 ամիսների ընթացքում դարձավ շուկայի հիմնական դերակատարներից մեկը:

2009թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ կառավարությունը թույլատրեց ընկերությանն օպտիկամանրաթելային մալուխ կառուցել Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ հիմնականում ավտոճանապարհների երկայնքով: Ընկերությունն անմիջապես ձեռնամուխ եղավ դրա կառուցմանը, ինչը տեւեց ընդամենը 4 ամիս: Մի քանի օր առաջ մենք սկսեցինք դեպի Վրաստան ելնող մեր ցանցի շահագործումը:

Այժմ դեպի Վրաստան մենք ունենք երկու ելք, փոխկապակցված ենք 3 վրացական օպերատորների հետ եւ այս պահին փորձարկում ենք Վրաստանի տարածքով միջազգային IP-տարանցումը: Դեպի Վրաստան մեր ելքերի կոմերցիոն շահագործումը բավականին կբարելավի կապի որակը եւ ավելի մատչելի կդարձնի գները:

Ռազմավարական համագործակցություն ծավալելով նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ, մենք սկսեցինք օպտիկամանրաթելային ցանց նախագծել երկաթուղու երկայնքով դեպի Սեւան, Վարդենիս եւ Սոթք, ինչպես նաեւ Արարատի մարզի քաղաքներ:

Այս տարվա ընթացքում նախատեսում ենք մեր ցանցը հասանելի դարձնել Հայաստանի գրեթե բոլոր քաղաքային բնակավայրերում (25-30 քաղաքներում): Մասնավորապես, մոտ օրերս մեր ցանցին կմիացվեն երկրի հյուսիսում գտնվող մոտ 10 քաղաքներ:

Ցանցի հզորությունը կազմում է 10 Գբիթ/վրկ, որը Հայաստանի համար բավականին մեծ թողունակություն է, եւ կարծում ենք` մոտակա 5-6 տարիների ընթացքում այն չի օգտագործվի իր ողջ հզորությամբ: Իսկ եթե պահանջարկը գերազանցի մեր կանխատեսումները, ապա ցանցը հնարավորություն ունի արագ կերպով ընդլայնվելու մինչեւ 20 Գբիթ/վրկ:

Ցանցն ամբողջովին կառուցված է մեր հիմնական մատակարարներ` ամերիկյան Juniper Networks եւ Cisco Systems ընկերությունների գերժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա: Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնք կարող են հպարտանալ այսպիսի IP/MPLS ցանցով, մանավանդ` ունենալ համապետական ծածկույթ:

Մեր հաճախորդներն են «Օրանժ Արմենիա»-ն եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, ինչպես նաեւ հանրապետությունում գործող գրեթե բոլոր ինտերնետ-պրովայդերները:

Մենք հանդիսանում ենք նաեւ Հայաստանում հեռահաղորդակցության տարանցման ծառայություն մատուցող հիմնական ընկերությունը: Շուտով նախատեսում ենք մատուցել տարանցման ծառայություններ Հայաստանի տարածքով դեպի Իրան, Միջին Արեւելք եւ ասիական երկրներ:

- ՀՀ կառավարությունը նախատեսում է սեփական կարիքների համար ստեղծել ազգային համացանց: Օգտագործվելու՞ են արդյոք «Ջի-Էն-Սի Ալֆա»-ի ենթակառուցվածքներն այս համացանցի ստեղծման համար:

- Ըստ Ազգային համացանցի մասին պետական ծրագրի, պետական կառավարման բոլոր մարմինների համար կապահովվի միասնական ցանց` էլեկտրոնային կառավարում, էլեկտրոնային ուսուցում եւ այլ ծրագրեր իրականացնելու համար:

«Ջի-Էն-Սի Ալֆա»-ն կառավարությանը նման ցանցային ծառայություններ մատուցելու հիմնական թեկնածուներից է: Այդ ծրագիրը դեռեւս հայեցակարգային փուլում է: Մենք ակտիվորեն ներգրավված ենք այս գործընթացում եւ կարծում ենք, որ ծրագրի հիմնական մասը կիրականացվի մեր ցանցային հնարավորությունների շնորհիվ:

- Ինչպե՞ս ձեզ հաջողվեց կարճ ժամանակահատվածում ձեռք բերել այսքան մեծ քանակությամբ հաճախորդներ, հաշվի առնելով այն, որ շուկայում արդեն գործում էին մեծածախ երկու պրովայդերներ:

- Մեր քաղաքականությունն ի սկզբանե միտված էր դեպի շուկայի ազատականացում: Մենք շատ ճկուն ենք մեր գործընկերների հետ հարաբերություններում: Միջազգային ելքեր ապահովելով բջջային օպերատորների համար` մենք թույլ տվեցինք նրանց ներմուծել օգտագործվող ինտերնետի մի մասը անկախ միջազգային ելքերով` օգտագործելով մեր մալուխը: Այսպիսով, արդեն ոչ միայն «Արմենտել»-ը, «Ֆայբերնետ»-ն ու «Ջի-Էն-Սի Ալֆա»-ն են, որ ինտերնետ են ներմուծում Հայաստան:

Մուտք գործելով շուկա, որտեղ գործում էին երկու հզոր մրցակիցներ, մենք կարողացանք բավականին ճկուն գնային եւ պայմանագրային քաղաքականություն վարել եւ բավարարել շուկայի զգալի մասի պահանջարկը:

- Միջազգային ելք ձեռք բերելիս համագործակցում եք նու՞յն իրանական եւ վրացական օպերատորների հետ, ինչ ձեր մրցակիցները:

- Իրանում այլընտրանք չկա, այնտեղ այս ոլորտում գործում է պետական մենաշնորհ հանդիսացող` Իրանի հեռահաղորդակցության ենթակառուցվածային ընկերությունը, որի հետ ունենք փոխկապակցում թե մենք, թե «Արմենտել»-ը: Հայ-վրացական սահմանին մենք փոխկապակցվում ենք երեք ընկերությունների ցանցերի հետ: Ընդ որում, նույն երեքի հետ էլ փոխկապակցված է նաեւ «Արմենտել»-ը:

- Այդ դեպքում ի՞նչը ձեզ թույլ տվեց առաջարկել ավելի մրցակցային սակագներ: Ընդհանրապես, քանի որ ինտերնետն ինքնին վիրտուալ միջավայր է, շատերի համար այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու՞ են հենց իրենք` ներմուծողները հայտարարում, որ ինտերնետի գինը կախված է ներմուծման ծավալից եւ ներմուծողների թվից:

- Նախ եւ առաջ, ընկերությունների թվի աճը ստեղծում է առողջ մրցակցային դաշտ, եւ շուկան գրավելու համար նրանք սկսում են ավելի խստորեն բանակցել իրենց օտարերկրյա գործընկերների հետ` փորձելով իջեցնել գներն ու բարելավել որակը:

Մյուս կողմից, ինտերնետի այն ծավալը, որը մենք գնում ենք սահմանին, անմիջականորեն կապված է ինտերնետի միավորի գնի հետ: Որքան մեծանում է գնվող ծավալը, նույնքան նվազում է ամեն միավորի ինքնարժեքը:

Մեր` շուկա մուտք գործելուն պես, գնվող ծավալներն ավելացան 2-2,5 անգամ. նույնքանով արդեն անցած տարվա նոյեմբերին նվազեց գնվող ծավալի ինքնարժեքը: Եթե նախկինում 1 Մբիթ ինտերնետի նվազագույն գինը սահմանին $800-850 էր, մեր մուտքից անմիջապես հետո այն կազմեց $400-450, իսկ հետագայում էլ ավելի նվազեց` մինչեւ $350: Դեպի Վրաստան 2 ելքերի գործարկումը թույլ կտա պահպանել գների նվազման միտումը: Մոտակա ժամանակներս, կարծում եմ, գները նորից կնվազեն 30-40%-ով: Գների նվազման միտումը, կարծում եմ, կպահպանվի մինչեւ տարեվերջ:

- Ինչպե՞ս եք գնահատում մրցակիցների պատասխանը «Ջի-Էն-Սի Ալֆա»-ի մուտքին շուկա:

- Մրցակցությունը բավականին թեժացել է, եւ դա ի նպաստ սպառողների: Շատ կարճ ժամանակահատվածում մենք տեսնում ենք եւ կապուղիների ավելացում, եւ միջազգային ուղիների, այլընտրանքային լուծումների ընդլայնում, տեսնում ենք նաեւ գների զգալի անկում:

- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հայտարարել է, որ իրականացնելու է խիստ վերահսկողություն, որպեզսի հեռահաղորդակցության շուկայում բացառվեն դեմփինգային երեւույթներ: Ընդհանրապես, որքանո՞վ է իրատեսական, որ որեւէ հայկական ընկերություն դիմի դեմփինգի այն պարագայում, որ Հայաստանում ինտերնետի գինն ամենաբարձրն է տարածաշրջանում:

- Չի բացառվում, որ որոշ ընկերություններ շուկայում իրենց դիրքերը պահպանելու համար սկսեն վաճառել իրենց ծառայություններն ինքնարժեքից ցածր գնով, որն, ըստ էության, առողջ մրցակցության հատկանիշ չէ: Սակայն չեմ կարծում, որ շուկայում գտնվեն խաղացողներ, որոնք կաշխատեն ի վնաս իրենց: Կարծում եմ, որ բոլորն էլ խելամիտ կգտնվեն եւ կշարունակեն վարել առողջ մրցակցություն:

Ինչ վերաբերում է ինտերնետ-ծառայությունների գներին, ապա այստեղ Հայաստանն արդեն իսկ հավասարվում է տարածաշրջանին` շատ փոքր տարբերությամբ:

- Նախատեսու՞մ եք արդյոք դուրս գալ նաեւ մանրածախ շուկա:

- Հիմնականում կենտրոնանալով ինտերնետ-ծառայությունների մեծածախ շուկայի վրա` մենք, այնուամենայնիվ, պատրաստվում ենք մատուցել խոշոր ընկերություններին վիրտուալ մասնավոր ցանցերի եւ ինտերնետի ծառայություններ: Ունենալով համապետական սփռվածության ցանց՝ ընկերությունը հնարավորություն ունի առաջարկել այս ծառայությունները խոշոր ընկերություններին, բանկերին, որոնք ունեն մասնաճյուղեր հանրապետության տարբեր հատվածներում: Այս նոր ծառայության մատուցումը մենք նախատեսում ենք սկսել ապրիլի կեսից:

- Առաջնային հասանելիություն ունենալով ինտերնետին` դուք չե՞ք ունենալու ավելի բարենպաստ մրցակցային դիրք այլ պրովայդերների նկատմամբ:

- Չեմ կարծում: Կան ընկերություններ, որոնք կորպորատիվ հաճախորդներին առաջարկում են ավելի մատչելի ծառայություններ, քան մենք: Դա պայմանավորված է պրովայդերների ներքին ծախսերով, կոնկրետ մոտեցմամբ եւ այլն:

Մենք այնպիսի պայմաններ ենք առաջարկում ինտերնետ-ծառայություններ մատուցողներին, որ իրենք հնարավորություն ունենան նույն կամ միգուցե ավելի լավ պայմաններով առաջարկել նույն ծառայությունները մեր հաճախորդներին: Մենք չենք հավակնում գերիշխող դիրքի:

- Բացառու՞մ եք ինտերնետի շուկայի որեւէ սեգմենտներից մեկում գերիշխող դառնալու հավանականությունը:

- Չեմ բացառում: Ըստ մեր օրենսդրության, եթե տնտեսվարողը մի ապրանքային շուկայում տիրապետում է այդ շուկայի 1/3-ին (իսկ ես կարծում եմ, մենք շուտով կանցնենք այդ շեմը), այն ճանաչվում է գերիշխող: Դա ինձ չի վախեցնում, քանի որ ինքնին գերիշխող ճանաչվելը խախտում չէ, այլ մի կարգավիճակ, որով, ըստ օրենքի, չի կարելի չարաշահել, իսկ մենք հարգում ենք օրենքի տառը:

terev
08.04.2010, 12:28
Ինտերնետի գները կարող են իջնել 2-3 անգամ այս տարվա ընթացքում

Ներկայում Հայաստանում ինտերնետ հասանելիությունը 10-15% է, որն այլ երկրների համեմատ բավական ցածր ցուցանիշ է: Ըստ «Արմենպրեսի»` նման կարծիք է հայտնել «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը` Հայաստանում հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ կլոր սեղան-քննարկման ժամանակ:

«Այսօր ՀՀ կառավարությունը լուրջ բանակցություններ է վարում Համաշխարհային բանկի հետ, որի շրջանակներում նախատեսում ենք արդեն այս տարվա վերջում մրցույթներ հայտարարել, որի հիմնական նպատակը կլինի Հայաստանում ապահովել 100%-ի հասնող ինտերնետային ծածկույթ, ինչպես նաև բարձրացնել էլեկտրոնային գրագիտությունը և համակարգչային հասանելիությունը երկրում»,- ասել է Բ. Ենգիբարյանը` հույս հայտնելով, որ այս նոր զարգացումները հնարավորություն կտան ոչ միայն մասնավոր, այլև պետական ծառայությունները էլեկտրոնային եղանակով հասանելի դարձնել Հայաստանի բնակչությանը: Նա նշել է, որ հնարավոր է` այս տարվա ընթացքում մանրածախ ինտերնետի գներն իջնեն 2-3 անգամ:

Կապիտալ (http://www.cdaily.am/home/paper/2010_04_08/news/18574/)

Okamigo
10.04.2010, 18:52
Երկու տարվա ընթացքում Հայաստանի ինտերնետի ոլորտում որակական փոփոխություններ կգրանցվեն. վարչապետ
http://img.arka.am/photo/large/3548.jpg
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է լրագրողներին, որ մոտակա երկու տարվա ընթացքում ինտերնետի ոլորտում որակական փոփոխություններ կգրանցվեն:

«Այսօր մենք ունենք համալիր ծրագիր, որն իրագործվում է արագ տեմպերով և թույլ կտա լուրջ փոփոխություններ գրանցել», - ասաց Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ գաղտնիք չէ, որ հայ սպառողները դժգոհ են ինտերնետի ծառայություններից, սակայն միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ 2009 թ.-ին տեղի են ունեցել որակական բարելավումներ, որոնք վերաբերում էին ինտերնետի արժեքին, հասանելիության բարձրացմանն ու որակի բարելավմանը:

Նա հույս հայտնեց, որ նույն բանը տեղի կունենա նաև Լեռնային Ղարաբաղում:

ՀԾԿՀ-ի տվյալների համաձայն՝ Հայաստանում լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը 2010 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 70,75 հազար, dial-up ինտերնետի բաժանորդների թիվը՝ 40-45 հազար: Միաժամանակ GPRS ցանցի բաժանորդների թիվը կազմում է շուրջ 1,5 միլիոն:

ՀԾԿՀ-ի կանխատեսմամբ՝ Հայաստանում ինտերնետի արտաքին խողովակների թողունակությունը 2010 թ.-ի արդյունքում կկրկնապատկվի և կկազմի 6,5-7 գիգաբիթ վայրկյանում: 2009 թ.-ի արդյունքում այդ ցուցանիշը կազմել է վայրկյանում 3,7 գիգաբիթ:-0-

Artgeo
11.04.2010, 20:11
Հայաստանում էս պահին ինտերնետ կա՞

tikopx
11.04.2010, 20:20
հա բայց դժվարա բացումա,մանավանդ են կայքերը որ Հայաստանից դուրսա,բայց բացումա իմը բիլայն 3Ջ-ինա,Առմենտել,խի?

Okamigo
14.04.2010, 15:10
ՀԾԿՀ-ն այսօր հաստատել է պրովայդերների միջեւ ինտերնետ-թրաֆիկի փոխանակման կանոնները

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ այսօր հաստատել է տեղական պրովայդերների միջեւ ինտերնետ-թրաֆիկի փոխանակման կանոնները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ կանոնները նախատեսում են անվճար պիրինգային միացման փոխադարձ ապահովում վայրկյանում 10 մեգաբիտ նվազագույն թողունակությամբ:


Նրա խոսքերով, պիրինգային միացումը (P2P, peer-to-peer) ենթադրում է մի ցանցի բաժանորդների ուղիղ միացում մյուսի բաժանորդներին առանց երրորդ ցանցերի միանալու: Միաժամանակ, Գեւորգ Գեւորգյանը նշել է, որ պիրինգային միացում ապահովող մեկ կապուղու միջին ամսական ծանրաբեռնվածությունը չպետք է գերազանցի 60% թողունակությունը:

Հաստատված կանոնների համաձայն, տեղական պրովայդերները պետք է նախօրոք հայտարարեն իրենց ցանցի նվազագույնը մեկ պիրինգային կետի մասին, իսկ մեկից ավել կետի դեպքում նրանց թողունակությունը չպետք է ցածր լինի էլեկտրոնային հաղորդակցության տվյալ հասարակական ցանցի թողունակությունից, ինչպես նաեւ պետք է որոշեն պիրինգային կետերի թերությունների վերացման առավելագույն ժամանակը եւ այլն:

ՀԾԿՀ ներկայացուցիչը նշել է, որ պիրինգային միացումը կազմակերպելու բոլոր ծախսերը հոգալու են օպերատորները, որոնք պիրինգային կետ են մատուցում իրենց էլեկտրոնային հաղորդակցության հասարակական ցանցում, բացառությամբ այն դեպքերի, երբ ձեռք են բերվում պայմանավորվածություններ ծախսերի բաշխման մասին:

Գեւորգ Գեւորգյանն ասել է, որ այդ որոշումը թույլ կտա, նախեւառաջ, իջեցնել ինտերնետ-ծառայությունների արժեքը վերջնական սպառողների համար եւ բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:

«ԱրմենՏել» (Beeline ապրանքանիշ) ընկերության իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը ողջունել է ՀԾԿՀ որոշումը` նշելով, որ պիրինգային միացումների արտաքին համակարգման բացակայությունն առաջացրել է մի շարք խնդիրներ, մասնավորապես, որոշ պրովայդերներ սահմանափակել են այլ պրովայդերների բաժանորդների հասանելիությունն իրենց ցանցերին, ինչը որոշակի անհարմարություններ է ստեղծել վերջնական սպառողների համար: Նրա խոսքերով, այդ որոշումը կլուծի առկա խնդիրը եւ թույլ կտա ապահովել ինտերնետային ծառայությունների լավագույն որակ բաժանորդների համար:

BOBO
14.04.2010, 15:28
Բա տոռենտ տրեկեր չեն սարքելու?:))

sedrakpc
14.04.2010, 18:08
Եթե 100000 user ապահովեք ես ու արտիստը կգրենք :)

BOBO
14.04.2010, 18:14
Եթե 100000 user ապահովեք ես ու արտիստը կգրենք :)

Հայաստանում էտքան մարդ չկա:D

sedrakpc
14.04.2010, 18:22
Հետն ել հայերը քցիբ են ոչ մեկ seed չի անի :-D

BOBO
14.04.2010, 18:44
Հետն ել հայերը քցիբ են ոչ մեկ seed չի անի :-D

Հայկական ցանցում որ 10մբիտ կապ լինի սաղնել կանեն;)

Artgeo
14.04.2010, 19:01
իրականում տոռռենտ գրելու կարիք չկա, կարելի ա լոկալ տռռեկեր սարքել տոռռենտս.ռու ի հիման վրա…

Okamigo
15.04.2010, 00:56
Ես մի բան չհասկավա,այսինքն ուզում են դարձնեն ոնց որ Ռուսաստանում,տոռենտները զարգացնեն

Helios
15.04.2010, 11:37
Ես մի բան չհասկավա,այսինքն ուզում են դարձնեն ոնց որ Ռուսաստանում,տոռենտները զարգացնեն

հիմնական նպատակը էնա, որ տարբեր պրովայդերների հաճախորդները իրար ռեսուրսներից օգտվեն լոկալ ցանցով, այլ ոչ թե չերեզ արտաքին կապուղիներ

terev
15.04.2010, 11:59
Ապագայում հնարավոր է նաև մի պրովայդերի ցանցի միջոցով օգտվել այլ պրովայդերի ծառայություններից:

tikopx
23.04.2010, 17:34
ի ուրախություն բոլոր ինտեռնետ օգտագործողներիս Vivacell MTS ել միացավ ARMIX ին:
http://www.bit.am/2354-vivacell-mts-prisoedinilas-k-armix.html

Okamigo
07.05.2010, 19:08
Արմինկոյի կայքում այսօր էս կարդացի Հարգելի օգտվողներ,
Ինչպես տեղեկացանք Fibernet-ից, այսօր, Մայիսի 5-ին, սկսած ժամը 17:45:00 (GMT +4)-ից Թուրքիայի տարածքում էլեկտրասնուցման հետ առաջացած խնդիրների պատճառով կարող են դիտվե կապի խափանումներ:
Հարց,մենք ինչ կապ ուինենք Թուրքիայի հետ,մենք ինետը Վրաստանից չենք գնում?

tikopx
07.05.2010, 19:35
ես ել եի ուզում ետ հարցը տալ բայց դու արդեն տվել ես:Համ ասում են թուրքիայի հետ կապ չունենք համ ել...:think:Ես ինչա կատարվում ?Դուրսա գալիս ֆայբեռնետը թուրքիայից ինետա վեկալում?:think:Կարողա թուրքիայից Վրաստանա գնում գիծը?:think
Մեկը կա ,որ կկարողանա բացատրել ես ինչա:Ես էս 15 տարիյա ինտեռնետ ունեմ ու սենց բան չեի լսել ,որ թուրքիայում ինչ որ բան լինի մենք դրա հետ կապ ունենանք:

tikopx
13.05.2010, 15:09
президент.рф արդեն գոյություն ունի,իսկ հետաքրքիրա հայաստանում երբ կգործի .հհ կամ .ամ դոմենը?

Helios
13.05.2010, 20:29
президент.рф արդեն գոյություն ունի,իսկ հետաքրքիրա հայաստանում երբ կգործի .հհ կամ .ամ դոմենը?

երբ որ Արմինկոն դադարի մտածել մենակ գրպանը լցնելու մասին ու իրա գերշահույթից մի երկու կոպեկ էլ ներդնի ոլորտի զարգացման մեջ

tikopx
23.05.2010, 23:02
խի ենք բողոքում ինտեռնետի գներից,եթե Եվրոպայի սրտում` Խորվաթիայում 1մբ/վ ինտեռնետ արժի 24 եվրո,որը հիմիկվա կորսուվ գալիսա 11500 դրամ,խեղճ աղջիկը իմացավ մեր մոտ 1մբ/վ 39 $ գալիս վատացել էր:(

Helios
24.05.2010, 21:17
խի ենք բողոքում ինտեռնետի գներից,եթե Եվրոպայի սրտում` Խորվաթիայում 1մբ/վ ինտեռնետ արժի 24 եվրո,որը հիմիկվա կորսուվ գալիսա 11500 դրամ,խեղճ աղջիկը իմացավ մեր մոտ 1մբ/վ 39 $ գալիս վատացել էր:(

Այ քեզ բաաաան:)
փաստորեն մենակ չենք մեր դժբախտության մեջ :think

BOBO
24.05.2010, 21:47
Էտ ովա ասել? հեսա 3 մբիթը 10 դոլար ա http://www.bnet.hr/cro/internet/xnet_unlimited

s_hrayr
24.05.2010, 22:37
խի ենք բողոքում ինտեռնետի գներից,եթե Եվրոպայի սրտում` Խորվաթիայում 1մբ/վ ինտեռնետ արժի 24 եվրո,որը հիմիկվա կորսուվ գալիսա 11500 դրամ,խեղճ աղջիկը իմացավ մեր մոտ 1մբ/վ 39 $ գալիս վատացել էր:(

դե հլը միջին աշխատավարձներն էլ համեմատի ու նոր կասես թանկա թե չէ: :)

Ապե Ջան
25.05.2010, 02:49
Պոլշա 10 մեաբիթ ինետը ու + ալիքներն ու հեռաոխսը հայկական փողով ասմեկան 5000 դրամ:

VisTolog
25.05.2010, 03:50
խի ենք բողոքում ինտեռնետի գներից,եթե Եվրոպայի սրտում` Խորվաթիայում 1մբ/վ ինտեռնետ արժի 24 եվրո,որը հիմիկվա կորսուվ գալիսա 11500 դրամ,խեղճ աղջիկը իմացավ մեր մոտ 1մբ/վ 39 $ գալիս վատացել էր:(

էտ երբվանի՞ցա 8000 դրամանոց 1mb/s արագությամբ ինետը Հայաստանում դառել 39$ :think

tikopx
28.05.2010, 23:47
էտ երբվանի՞ցա 8000 դրամանոց 1mb/s արագությամբ ինետը Հայաստանում դառել 39$ :think

15000 բաժանի 387 -ի միջինը ետա

tikopx
28.05.2010, 23:48
Էտ ովա ասել? հեսա 3 մբիթը 10 դոլար ա http://www.bnet.hr/cro/internet/xnet_unlimited

Խորվաթիայում ապրող մեկը:D

tikopx
28.05.2010, 23:49
Պոլշա 10 մեաբիթ ինետը ու + ալիքներն ու հեռաոխսը հայկական փողով ասմեկան 5000 դրամ:

մոռացել էի ասեի + ալիքները

terev
30.05.2010, 11:48
Հայաստանում Beeline-ի լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվն առաջին եռամսյակում կազմել է 31.2 հազ.` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 103.9%-ով, կամ 15,9 հազարով: 2009թ. IV եռամսյակի համեմատ օպերատորի լայնաշերտ ինտերնետի սպառողների թիվն ավելացել է 19.1%-ով, կամ 5 հազարով:

http://www.itel.am/am-news-2-3237.html

Հիշեցնեմ, որ դեռ 30.04.2010 Orange Armenia-ում գրանցվեց 25000-րդ հոբելյանական բաժանորդը:
Եվ եթե հաշվի առնենք, որ վերջին ամսում Orange Armenia-ն կրկնապատկել է թողունակությունը, ապա կարելի է ենթադրել, որ Beeline-ին սև օրեր են սպասվում:

Okamigo
15.06.2010, 01:03
Xter.net –ը, որ մոտ 400 բաժանորդ ունի, «թռել» է
http://news.am/pic/news/22327.jpg
Մի քանի օր է` ինտերնետային ծառայություններ մատուցող «Էքստերնետ» կամ Xter.net ընկերությունը, առանց բաժանորդներին իրազեկելու, դադարեցրել է ինտերնետի մատակարարումը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը NEWS.am-ի հարցմանը պատասխանեց, որ ընկերության կողմից լիցենզիան կասեցնելու հայտ չեն ստացել: Հանձնաժողովից փորձել են կապ հաստատել «Էքստերնետի» հետ, սակայն անհաջող:

Հայտնի է դարձել միայն, որ ընկերության տնօրենը ներկայումս գտնվում է Հայաստանից դուրս: «Էքստերնետը» մոտ 400 բաժանորդ ունի, որոնց բոլորի ինտերնետային կապն արդեն երրորդ օրն է` ընդհատվել է: Որոշ բաժանորդներ կապից զրկվել էին ավելի վաղ: Այսպես` Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբը ինտերնետից զրկվել է դեռեւս մայիսի 21-ին: Ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի խոսքով` «Էքստերնետն» անջատել է ինտերնետը, ու որեւէ կերպ կապ հաստատել նրանց հետ հնարավոր չէ: Բարսեղյանի խոսքով` ընկերության դեմ դատական հայց ներկայացնելն անիմաստ է, քանի որ նրանք պարզապես սնանկ կհայտարարվեն: Նշենք, որ որոշ բաժանորդներ «Էքստերնետին» մինչեւ 9 ամսվա կանխավճարային մուծում են կատարել:

«Էքստերնետը» նաեւ հոսթինգային ծառայություններ է մատուցել` am.տիրույթում սպասարկելով մի շարք վեբ-կայքեր: Նմանատիպ կայքեր ունեցողներն ամենաշատն են տուժել, քանի որ այլ ընկերությունների բազաներում կայքերի վերատեղադրումը զգալի ժամանակ է պահանջում:

Helios
15.06.2010, 19:48
Այ քեզ վատ նորություն :(
Էդ Էքստերնետի տնօրենը մեր ժողովրդական արտիստներից մեկի տղան չէ՞ր

tikopx
15.06.2010, 19:57
Այ քեզ վատ նորություն :(
Էդ Էքստերնետի տնօրենը մեր ժողովրդական արտիստներից մեկի տղան չէ՞ր

ավելի լավա սենց անկապ կազմակերպություները վերանան շուտ,թե չէ ինտեռնետը հասյաստանում զարգանումա ,կարողա սրանց պես մի կազմակերպությունից վեկալեմ,ու մի օր ասեն ձեր փոը կորավ մենք էլ չենք տալիս ինետ,քանի շուտա թող վերանան:

Ապե Ջան
15.06.2010, 21:13
Xter.net –ը, որ մոտ 400 բաժանորդ ունի, «թռել» է
http://news.am/pic/news/22327.jpg
Մի քանի օր է` ինտերնետային ծառայություններ մատուցող «Էքստերնետ» կամ Xter.net ընկերությունը, առանց բաժանորդներին իրազեկելու, դադարեցրել է ինտերնետի մատակարարումը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը NEWS.am-ի հարցմանը պատասխանեց, որ ընկերության կողմից լիցենզիան կասեցնելու հայտ չեն ստացել: Հանձնաժողովից փորձել են կապ հաստատել «Էքստերնետի» հետ, սակայն անհաջող:

Հայտնի է դարձել միայն, որ ընկերության տնօրենը ներկայումս գտնվում է Հայաստանից դուրս: «Էքստերնետը» մոտ 400 բաժանորդ ունի, որոնց բոլորի ինտերնետային կապն արդեն երրորդ օրն է` ընդհատվել է: Որոշ բաժանորդներ կապից զրկվել էին ավելի վաղ: Այսպես` Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբը ինտերնետից զրկվել է դեռեւս մայիսի 21-ին: Ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի խոսքով` «Էքստերնետն» անջատել է ինտերնետը, ու որեւէ կերպ կապ հաստատել նրանց հետ հնարավոր չէ: Բարսեղյանի խոսքով` ընկերության դեմ դատական հայց ներկայացնելն անիմաստ է, քանի որ նրանք պարզապես սնանկ կհայտարարվեն: Նշենք, որ որոշ բաժանորդներ «Էքստերնետին» մինչեւ 9 ամսվա կանխավճարային մուծում են կատարել:

«Էքստերնետը» նաեւ հոսթինգային ծառայություններ է մատուցել` am.տիրույթում սպասարկելով մի շարք վեբ-կայքեր: Նմանատիպ կայքեր ունեցողներն ամենաշատն են տուժել, քանի որ այլ ընկերությունների բազաներում կայքերի վերատեղադրումը զգալի ժամանակ է պահանջում:

Ստեղ ասվում էր որ՝ կային բաժանորդներ, որոնք վճարում կատարել էին մինչև տարվա վերջ, հնարավոր է որ այդ վճարումների հետ կապված մարդիկ որոշել են վերջ տան իրենց բիզնեսին :think թ՞ե խնդրիներ են առաջացել և չեn կարողացել աշխատացնել, ես մտածում եմ, որ սրա պատճառը կարող է լինել այս երկու տարբերակներից որևէ մեկը:

Hda
16.06.2010, 20:24
Ստեղ ասվում էր որ՝ կային բաժանորդներ, որոնք վճարում կատարել էին մինչև տարվա վերջ, հնարավոր է որ այդ վճարումների հետ կապված մարդիկ որոշել են վերջ տան իրենց բիզնեսին :think թ՞ե խնդրիներ են առաջացել և չեn կարողացել աշխատացնել, ես մտածում եմ, որ սրա պատճառը կարող է լինել այս երկու տարբերակներից որևէ մեկը:

թող մեկը փորձի համոզել,որ 1-ն տարբերակն է
շուտվանից հեքիաթ չեմ լսել

Ապե Ջան
16.06.2010, 20:26
թող մեկը փորձի համոզել,որ 1-ն տարբերակն է
շուտվանից հեքիաթ չեմ լսել

իսկ քո կարծիքով ինչումն է խնդիրը՞

Hda
16.06.2010, 20:38
ակնհայտ չի՞,որ նշածդ 2-րդ պատճառը պիտի լինի.........

tikopx
18.06.2010, 17:38
Երեւան/Մեդիամաքս/. Ազգային քոնթենթի զարգացումը խթանելու նպատակով «ԱրմենՏել» ընկերությունը բոլոր հետաքրքրված անձանց եւ կազմակերպություններին առաջարկում է օգտվել ընդլայնված ելքային ADSL կապուղուց:
««ԱրմենՏել» ընկերությունը բազմիցս նշել է Հայաստանում ազգային քոնթենթի զարգացման անհրաժեշտության մասին: Այն հայ օգտվողների համար ավելի դյուրին կդարձնի համացանցում տեղեկատվության հասանելիությունը եւ կբարձրացնի ինտերնետ կապի հուսալիությունը երկրում: Այս ամենից ելնելով «ԱրմենՏել» ընկերությունը կորպորատիվ-սոցիալական քաղաքականության շրջանակում որոշեց օգնել տեղական մասնագետներին ազգային վեբ-ռեսուրսների գործարկման եւ սպասարկման հարցում»,-նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Առաջարկվող ելքային կապուղու թողունակությունը 256 կբ/վրկ է: Ռեսուրսի սեփականատերը պարտավորվում է ապահովել տեղեկատվության շուրջօրյա հասանելիությունը ցանցում եւ ռեսուրսի բովանդակության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը:

2010թ. հունիսի 21-ից շահագրգիռ իրավաբանական եւ ֆիզիկական անձիք կարող են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն` էլ. նամակ ուղարկելով [email protected]
հասցեով:

Helios
18.06.2010, 21:26
Երեւան/Մեդիամաքս/. Ազգային քոնթենթի զարգացումը խթանելու նպատակով «ԱրմենՏել» ընկերությունը բոլոր հետաքրքրված անձանց եւ կազմակերպություններին առաջարկում է օգտվել ընդլայնված ելքային ADSL կապուղուց:
««ԱրմենՏել» ընկերությունը բազմիցս նշել է Հայաստանում ազգային քոնթենթի զարգացման անհրաժեշտության մասին: Այն հայ օգտվողների համար ավելի դյուրին կդարձնի համացանցում տեղեկատվության հասանելիությունը եւ կբարձրացնի ինտերնետ կապի հուսալիությունը երկրում: Այս ամենից ելնելով «ԱրմենՏել» ընկերությունը կորպորատիվ-սոցիալական քաղաքականության շրջանակում որոշեց օգնել տեղական մասնագետներին ազգային վեբ-ռեսուրսների գործարկման եւ սպասարկման հարցում»,-նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Առաջարկվող ելքային կապուղու թողունակությունը 256 կբ/վրկ է: Ռեսուրսի սեփականատերը պարտավորվում է ապահովել տեղեկատվության շուրջօրյա հասանելիությունը ցանցում եւ ռեսուրսի բովանդակության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը:

2010թ. հունիսի 21-ից շահագրգիռ իրավաբանական եւ ֆիզիկական անձիք կարող են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն` էլ. նամակ ուղարկելով [email protected]
հասցեով:

ես չհասկացա ինչի մասինա խոսքը :(
ԻՏ մասնագետներ ջան, կբացատրե՞ք ինչա նշանակում

Okamigo
19.06.2010, 00:36
Երեւան/Մեդիամաքս/. Ազգային քոնթենթի զարգացումը խթանելու նպատակով «ԱրմենՏել» ընկերությունը բոլոր հետաքրքրված անձանց եւ կազմակերպություններին առաջարկում է օգտվել ընդլայնված ելքային ADSL կապուղուց:
««ԱրմենՏել» ընկերությունը բազմիցս նշել է Հայաստանում ազգային քոնթենթի զարգացման անհրաժեշտության մասին: Այն հայ օգտվողների համար ավելի դյուրին կդարձնի համացանցում տեղեկատվության հասանելիությունը եւ կբարձրացնի ինտերնետ կապի հուսալիությունը երկրում: Այս ամենից ելնելով «ԱրմենՏել» ընկերությունը կորպորատիվ-սոցիալական քաղաքականության շրջանակում որոշեց օգնել տեղական մասնագետներին ազգային վեբ-ռեսուրսների գործարկման եւ սպասարկման հարցում»,-նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Առաջարկվող ելքային կապուղու թողունակությունը 256 կբ/վրկ է: Ռեսուրսի սեփականատերը պարտավորվում է ապահովել տեղեկատվության շուրջօրյա հասանելիությունը ցանցում եւ ռեսուրսի բովանդակության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը:

2010թ. հունիսի 21-ից շահագրգիռ իրավաբանական եւ ֆիզիկական անձիք կարող են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն` էլ. նամակ ուղարկելով [email protected]
հասցեով:

Կբացատրեք?

tikopx
19.06.2010, 00:49
Կբացատրեք?

ես ել չհասկացա ,ասի կարողա դուք հասկանաք:D առկա լրատվականում եմ կարդացել

tikopx
22.06.2010, 15:34
ես ել չհասկացա ,ասի կարողա դուք հասկանաք:D առկա լրատվականում եմ կարդացել

սաղ աշխարհը զարգանում է մենք տեղում ենք դոպում:( կարդացեք (http://lenta.ru/news/2010/06/22/australia/)

Okamigo
02.07.2010, 10:20
Հրապարակվել է Հայաստանի ինտերնետ-պրովայդերների արագության չափման զեկույցը
Երեւան/Մեդիամաքս/. Speedtest.am կայքը հրապարակել է Հայաստանի ինտերնետ-պրովայդերների 2010թ. հունիսին ապահովված արագության չափման զեկույցը:

Զեկույցի տվյալները ստացված են www.speedtest.am կայքի հունիս ամսվա ընթացքում մոտ 37.000 այցելուների ավելի քան 89.000 չափումների հիման վրա:

Պրովայդերների միջին արագությունները` դասավորված ըստ նվազման կարգի.

Ucom 636.66 կբ/վ
FastNet 450.99 կբ/վ
Orange 345.43 կբ/վ
Cornet 334.15 կբ/վ
Beeline 332.00 կբ/վ
Arminco 297.19 կբ/վ
ADC 287.71 կբ/վ
Radionet 277.30 կբ/վ
Harknet 274.12 կբ/վ
Web 264.32 կբ/վ
Icon 244.09 կբ/վ
Vivacell 233.86 կբ/վ
Infotech 190.49 կբ/վ

Այսպիսով, պրովայդերների միջին արագությունը կազմում է 303.85 կբ/վ:

Hda
02.07.2010, 10:55
Այսպիսով, ներկայցված
պրովայդերների միջին արագությունը կազմում է 303.85 կբ/վ:
արանքում չէր խանգարի ներկայցված բառը գրել, թե չէ ստացվում ա,որ Infotech 190.49 կբ/վ -ից ցածր ինետ Հայաստանում չկա
Մեկ էլ, 3G չհաշված, կհուշեք Երևանից բացի որ մատակարարը ու որտեղ է մատակարարում իր ծառայությունները
Հայաստան ասելով էլ են Երևան հասկանում՞, Երևան ասելով էլ՞

tikopx
05.07.2010, 23:22
Հրապարակվել է Հայաստանի ինտերնետ-պրովայդերների արագության չափման զեկույցը
Երեւան/Մեդիամաքս/. Speedtest.am կայքը հրապարակել է Հայաստանի ինտերնետ-պրովայդերների 2010թ. հունիսին ապահովված արագության չափման զեկույցը:

Զեկույցի տվյալները ստացված են www.speedtest.am կայքի հունիս ամսվա ընթացքում մոտ 37.000 այցելուների ավելի քան 89.000 չափումների հիման վրա:




Պրովայդերների միջին արագությունները` դասավորված ըստ նվազման կարգի.

Ucom 636.66 կբ/վ
FastNet 450.99 կբ/վ
Orange 345.43 կբ/վ
Cornet 334.15 կբ/վ
Beeline 332.00 կբ/վ
Arminco 297.19 կբ/վ
ADC 287.71 կբ/վ
Radionet 277.30 կբ/վ
Harknet 274.12 կբ/վ
Web 264.32 կբ/վ
Icon 244.09 կբ/վ
Vivacell 233.86 կբ/վ
Infotech 190.49 կբ/վ

Այսպիսով, պրովայդերների միջին արագությունը կազմում է 303.85 կբ/վ:

մանրամասն այստեղ` ինտերնետը Հայաստանում (http://www.armtech.am/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D6%80%D5%A1%D5%A3-%D5%AB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D5%BF-%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B8%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4/)

Ապե Ջան
14.07.2010, 02:13
ես դրա համար չեմ ասում`Wfi - ի. 2-րդնել ես իրանց կաբելայինի հետ էի, բայց ես իրանց կապը ռեկլամ չեմ ասնում,իմ ասածը ֆայբեռնետին եր վերաբերվում:Բայց կաբելայինը ինչ որ տեղ համեմատելի է իրենց ADSL ի հետ:իսկ բիլայնը չի կարա իրանցից լավ կապ տա ետի հաստատ,ու եթե լարը փռթվավ ,ուրեմն իրա սաղ բաժանորդները մնալու են առանց ինտեռնետ ,ետա տարբերությունը

Intertelecom - ը կաբելային ինտերնետ տրամադրում է միայն Բանգլադեշում, բայց որ զանգես Օֆիս ու հարցնես տրամադրում ե՞ք դուք ինտերնետ Կվարտալում, կասեն այո: Մասնագետը կգա :D կտեղադրի իր 2.4 GHZ հաճախականությամբ աշխատող Wi-Fi անտենան՝ հետո սվիչը ու կաբելը կիջացնի բաժանորդի բնակարան: Արդյունքում իրենց այդ Կաբելային բաժանորդը կունենա 2.4 GHZ հաճախակամությամբ աշխատող կաբելային ինտերնետ: :)

Bruno
15.07.2010, 13:18
Intertelecom - ը կաբելային ինտերնետ տրամադրում է միայն Բանգլադեշում, բայց որ զանգես Օֆիս ու հարցնես տրամադրում ե՞ք դուք ինտերնետ Կվարտալում, կասեն այո: Մասնագետը կգա :D կտեղադրի իր 2.4 GHZ հաճախականությամբ աշխատող Wi-Fi անտենան՝ հետո սվիչը ու կաբելը կիջացնի բաժանորդի բնակարան: Արդյունքում իրենց այդ Կաբելային բաժանորդը կունենա 2.4 GHZ հաճախակամությամբ աշխատող կաբելային ինտերնետ: :)

Առաջին անգամ եմ այսպիսի աբսուրդներ լսում:
1. որ անտենան միացվի սվիչին
2. որ սվիչով հնարավոր լինի Wi-Fi ինտերնետի միանալ
3. որ Wi-Fi ինտերնետը անվանեն կաբելային ինտերնետ:

Ապե Ջան
15.07.2010, 15:17
Առաջին անգամ եմ այսպիսի աբսուրդներ լսում:
1. որ անտենան միացվի սվիչին
2. որ սվիչով հնարավոր լինի Wi-Fi ինտերնետի միանալ
3. որ Wi-Fi ինտերնետը անվանեն կաբելային ինտերնետ:

Ուրեմն իմացի որ տենց բաներ էլ կան::D

Bruno
15.07.2010, 15:20
Ուրեմն իմացի որ տենց բաներ էլ կան::D

Մարդկանց թյուրիմացության մեջ մի գցի:
Եթե չգիտես, ավելի լավ է լռես:

Ապե Ջան
15.07.2010, 15:23
Մարդկանց թյուրիմացության մեջ մի գցի:
Եթե չգիտես, ավելի լավ է լռես:

Ես եթե չգիտեմ լռում եմ, իսկ հիմա արի տուգանայիններից խուսափենք;)

tikopx
16.07.2010, 11:31
Առաջին անգամ եմ այսպիսի աբսուրդներ լսում:
1. որ անտենան միացվի սվիչին
2. որ սվիչով հնարավոր լինի Wi-Fi ինտերնետի միանալ
3. որ Wi-Fi ինտերնետը անվանեն կաբելային ինտերնետ:

Ռադիո մոդեմով են անում:դնում են մի շենքի կռիշին ու դրանից տարածում են կաբելով այլ շենքեր:

---------- Ավելացվել է՝ 12:31 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:29 ----------


Intertelecom - ը կաբելային ինտերնետ տրամադրում է միայն Բանգլադեշում, բայց որ զանգես Օֆիս ու հարցնես տրամադրում ե՞ք դուք ինտերնետ Կվարտալում, կասեն այո: Մասնագետը կգա :D կտեղադրի իր 2.4 GHZ հաճախականությամբ աշխատող Wi-Fi անտենան՝ հետո սվիչը ու կաբելը կիջացնի բաժանորդի բնակարան: Արդյունքում իրենց այդ Կաբելային բաժանորդը կունենա 2.4 GHZ հաճախակամությամբ աշխատող կաբելային ինտերնետ: :)
ոչ թե wi fi ,այլ ռադիո մոդեմով են անում

Ապե Ջան
16.07.2010, 14:19
ոչ թե wi fi ,այլ ռադիո մոդեմով են անում

Հա 2,4 - ով: Իսկ 2,4 - ը հենց Wi-Fi - նա: :)

Հ.Գ ոնց որ թեմայից շեղվում ենք:

tikopx
19.07.2010, 16:36
Առաջին անգամ եմ այսպիսի աբսուրդներ լսում:
1. որ անտենան միացվի սվիչին
2. որ սվիչով հնարավոր լինի Wi-Fi ինտերնետի միանալ
3. որ Wi-Fi ինտերնետը անվանեն կաբելային ինտերնետ:

3-րդ կետը սխալվում ես :Իրանք wi fi անտենա են դնում մի շենքի կռիշին 2.4 GHZ հաճախականությամբ ու բաժանում են շենքերով կաբլեով`ամեն շենքի կռիշին դնելով 1 Switch,որ այդ շենքում շատ բնակարանների տան:

terev
19.07.2010, 16:59
Ու դա անվանում են կաբելային՞:
Ապեր հիմա, ես ու հարեվանս մի հատ ռադիոմոդեմ ենք դրել ու չերեզ Switch երկուսս էլ ինտերնետ ունենք: Հիմա մերը կաբելային՞ ա: :)

Կաբելային են անվանում այնպիսի կապը, երբ սերվերից մինչև կլիենտ կաբելով (չերեզ Switch-ներ) ա միացրած:

tikopx
19.07.2010, 17:35
Հայաստանում դա անվանում են կաբելային,եթե չգիտես ասեմ իմացի:Հիմա շատ քիչ պրովայդերներ ունեն այդքան փող,որ UCOM ի պես օպտիկա քաշեն:Ես գիտեմ 3 պրովայդեր,որ տենց են կաբելային տալիս:դու չես կարա կաբել քաշես ասենք Բաանգլադեշից մինչև ավան,դրա համար wi fi են միացնում,հետո բաժանում տարբեր տեղեր կաբելով:

---------- Ավելացվել է՝ 18:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:34 ----------


Ու դա անվանում են կաբելային՞:
Ապեր հիմա, ես ու հարեվանս մի հատ ռադիոմոդեմ ենք դրել ու չերեզ Switch երկուսս էլ ինտերնետ ունենք: Հիմա մերը կաբելային՞ ա: :)

Կաբելային են անվանում այնպիսի կապը, երբ սերվերից մինչև կլիենտ կաբելով (չերեզ Switch-ներ) ա միացրած:

ձերը կաբելային չի,ձերը wi fi ես ուրիշ բան եմ ասում դու ուրիշ
ոչ մի պրովայդեր բացի ucom ից այս պահին այդքան միջոց չունի,ինչպես արդեն ասեցի վերևում:

terev
19.07.2010, 18:24
Հայաստանում դա անվանում են կաբելային,եթե չգիտես ասեմ իմացի:

Ապեր, ասեմ որ քեզ խափել են: Դու էլ եկել ինձ ես ուզում համոզես:
Արմավիրի մարզը Հայաստանի մարզերից ա, ու այստեղ կաբելայինին անվանում են կաբելային, ռադիոկապին էլ ռադոկապ:


Հիմա շատ քիչ պրովայդերներ ունեն այդքան փող,որ UCOM ի պես օպտիկա քաշեն:Ես գիտեմ 3 պրովայդեր,որ տենց են կաբելային տալիս:դու չես կարա կաբել քաշես ասենք Բաանգլադեշից մինչև ավան,դրա համար wi fi են միացնում,հետո բաժանում տարբեր տեղեր կաբելով:

Համզաչիմանում էլ, քանի որ մարդիք քիչ փող ունեն, մերսեդեսի տեղը էշ են քշում: Դրա համար էլ այնտեղ էշին ասում են մերսեդես:



Ապեր հիմա, ես ու հարեվանս մի հատ ռադիոմոդեմ ենք դրել ու չերեզ Switch երկուսս էլ ինտերնետ ունենք: Հիմա մերը կաբելային՞ ա: :)



Իրանք wi fi անտենա են դնում մի շենքի կռիշին 2.4 GHZ հաճախականությամբ ու բաժանում են շենքերով կաբլեով`ամեն շենքի կռիշին դնելով 1 Switch,որ այդ շենքում շատ բնակարանների տան:


ձերը կաբելային չի,ձերը wi fi ես ուրիշ բան եմ ասում դու ուրիշ


Հիմա ես իմ 2.4 GHZ-ոց անտենան, որ հանեմ դնեմ կռիշին իմն էլ կդառնա կաբելային, չէ՞: :D

Հ.Գ. Ապեր եթե կարաս բացատրի, իմ ու քո գրածների տարբերությունը:

tikopx
19.07.2010, 18:50
Ապեր, ասեմ որ քեզ խափել են: Դու էլ եկել ինձ ես ուզում համոզես:
Արմավիրի մարզը Հայաստանի մարզերից ա, ու այստեղ կաբելայինին անվանում են կաբելային, ռադիոկապին էլ ռադոկապ:
Համզաչիմանում էլ, քանի որ մարդիք քիչ փող ունեն, մերսեդեսի տեղը էշ են քշում: Դրա համար էլ այնտեղ էշին ասում են մերսեդես:

Հիմա ես իմ 2.4 GHZ-ոց անտենան, որ հանեմ դնեմ կռիշին իմն էլ կդառնա կաբելային, չէ՞: :D

Հ.Գ. Ապեր եթե կարաս բացատրի, իմ ու քո գրածների տարբերությունը:

ապեր մենք իրար չենք հասկանում հասատ ձեր :մոտ Արմավիրում կարողա հանես դուրս հնարավորա դառնա կաբելային :D բայց ոչ Երևանում:Մենք իրար չենք հասկանում ընդհանրապես:Ես ինտերնետ մատակարար եմ ճանաչում տենցա տալիս ինձ մոտիկ մարդա,ու ես շատ մանրամասներ գիտեմ թե ոնցա կատարվում այդ մանեը:իսկ դու սովորական բաժանորդ ես ու երևի չեսել պատկերացնում թե ոնցա աշխատում ինտեռնետ պրովայեդերը:
Ես ասում եմ wi fi անտենով տանում են հեռու տեղ եւ ընդեղ ցրում են արդեն կաբելով`,ուրեմն ետեղի 2500-րդ բաժանորդը պիտի ասի ես wi fi եմ օգտագործում:D????,եթե իրա կոմպը ինտեռնետա միանում կաբելով 5կմ այն կողմ ասենք ու ետ կաբելը անտենից հասելա մինչև իրան:
դու ասում ես Համզաչիմանում մերսեդեսի տեղը էշ են քշում: Դրա համար էլ այնտեղ էշին ասում են մերսեդես: նույն հաջողությամբ Երևանում opel քշողը ասումա ՖԻՌմա մաշնա եմ քշում,բայց չի մտածում,որ հիմա մարդիկ 06-անցնում են օպելի,որովհետև ետի Երևանի 2010 թվականի 06-նա :

terev
19.07.2010, 18:58
Մենք իրար չենք հասկանում ընդհանրապես:

Ոչ թէ չենք հասկանում, այլ դու չես ուզում ընդունես ակնհայտը: Հլը մարդկանց էլ սխալ ես հանում:


Արմավիրում կարողա հանես դուս դառնա կաբելային բայց ոչ Երևանում:

Փաստորեն Երևանում էլ կաբելի երկարությամբ ա որոշվում կաբելային ա թէ վայ ֆայ: :D

Ապեր էլ կարիք չկա շարունակելու, ինձ ամեն ինչ պարզ ա::)

tikopx
19.07.2010, 19:08
Ոչ թէ չենք հասկանում, այլ դու չես ուզում ընդունես ակնհայտը: Հլը մարդկանց էլ սխալ ես հանում:



Փաստորեն Երևանում էլ կաբելի երկարությամբ ա որոշվում կաբելային ա թէ վայ ֆայ: :D

Ապեր էլ կարիք չկա շարունակելու, ինձ ամեն ինչ պարզ ա::)

ինձ էլ:)

Ապե Ջան
19.07.2010, 23:55
Ձեզ շբոթության մեջ է գցել իմ այս գրառումը: :))


Intertelecom - ը կաբելային ինտերնետ տրամադրում է միայն Բանգլադեշում, բայց որ զանգես Օֆիս ու հարցնես տրամադրում ե՞ք դուք ինտերնետ Կվարտալում, կասեն այո: Մասնագետը կգա կտեղադրի իր 2.4 GHZ հաճախականությամբ աշխատող Wi-Fi անտենան՝ հետո սվիչը ու կաբելը կիջացնի բաժանորդի բնակարան: Արդյունքում իրենց այդ Կաբելային բաժանորդը կունենա 2.4 GHZ հաճախակամությամբ աշխատող կաբելային ինտերնետ:

Կոնկրետ ես՝ Wi fi - ին, որը աշխատում է 2,4 GHZ հաճախականությաբ չեմ ասի կաբելային ինտերնետ: Իսկ վերևի գրառման մեջ, մեջբերել եմ Intertelecom - ի աշխատակցի խոսքերը: :)

tikopx
21.07.2010, 15:22
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./ԱՌԿԱ/. Վերջին ամսվա ընթացքում Հայաստանն արդեն վեցերորդ անգամ մասնակիորեն առանց Ինտերնետի էր մնացել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց FiberNet Communications մեծածախ ինտերնետ պրովայդերի մամուլի քարտուղար Միքայել Բալայանը, վթարը տեղի է ունեցել Վրաստանի տարածքում՝ Քութայիսի քաղաքի մոտ։

«Մեզ միայն հայտնի է, որ վթարը մեխանիկական բնույթ է կրում, սակայն կապի դադարի առավել մանրամասն պատճառներն անհայտ են»,- ասաց Բալայանը։

Ըստ նրա՝ մասնագետներն արդեն վթարի վայրում են գտնվում և զբաղվում են անսարքության վերացման հարցերով։
Բալայանը նշեց, որ վրացի գործընկերները խոստացել են երկու ժամվա ընթացքում վերականգնել կապը։

Վթարի արդյունքում Վրաստանում նաև տուժել են մեծածախ ինտերնետ կապի այլ հայկական պրովայդերները՝ «ԱրմենՏելը» և GNC-Alfa-ն, որոնք Վրաստանի վթարի հետ կապված ուղու մասնակի կորուստ են գրանցել, սակայն ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին երկու ընկերություններից, այլընտրանքային ուղղությունների հաշվին հաճախորդները հատուկ անհանգստություն չունեն։ -0-

Ապե Ջան
21.07.2010, 15:39
Հայաստանը արդեն ամսվա մեջ 6-րդ անգամ մնում է առանց ինտեռնետի:Ինչպես հայտնել է Fibernet ընկերության քարտուղարը ,կաբելը <<ՓՌԹՎԵԼԱ>> վրաստանի սահմանում ` Կուտաիսի գյուղի մոտ:
Նրանց խոսքերով վրացիք խոստացել են լուծել խնդիրը 2 ժամվա ընթացքում:
Այդ պատահարի պատճառով հայկական մի քանի պրովայդեր ևս մնացել են առանց կապի,բայց ալտերնատիվ կապուղիների շնորհիվ չեն զգացել այդ պակասը,նրանց թվում են եղել `Բիլայնը, GNC-Alfa-ն:
Ասեմ ,որ 16:15 կողմերում կապը արդեն վերականգնվել է:
աղբյուր (http://telecom.arka.am/rus/internet/2010/07/21/4661.html)

Լավ էլ զգացվելա, GNS - ին մեռել էր, չէր աշխատում, շաաատ վատ էր:

askanazus
23.07.2010, 19:35
Կաբելային ասելով Ինտերտելեկոմը ի նկատի ունի որ համակարգիչը ցանցին միանում է կաբելով: Քանի որ նման շարադրանքը հասանելի է բնակչության մեծամասնությանը: Մեր կապը Wi-Fi է :


:oԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ (http://askanazus.intertelecom.am/livezilla/livezilla.php)

Ապե Ջան
23.07.2010, 20:57
Կաբելային ասելով Ինտերտելեկոմը ի նկատի ունի որ համակարգիչը ցանցին միանում է կաբելով: Քանի որ նման շարադրանքը հասանելի է բնակչության մեծամասնությանը: Մեր կապը Wi-Fi է :


:oԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ (http://askanazus.intertelecom.am/livezilla/livezilla.php)

Բնակչության մեծ մասին հասանելի է Օրանժ - ի ֆլեշկեքը, կամ ասենք Կոռնետի Wi-Max - ը:

askanazus
24.07.2010, 12:47
Քանի որ նման շարադրանքը հասանելի է բնակչության մեծամասնությանը

Ապե Ջան
29.07.2010, 20:32
Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվը գերազանցում է

http://www.armtech.am/wp-content/uploads/2010/07/1105358_internet.jpg

Հայաստանում հաշվառվում է ինտերնետի ավելի քան 1 մլն բաժանորդ: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով հանրապետությունում ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 1 396 550: Այս ցուցանիշն իր մեջ ներառում է նաև GPRS կապի բաժանորդներին, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց: Հատկանշական է, որ առանց GPRS-ի հանրապետությունում ինտերնետի բաժանորդների քանակը այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է միայն 132 493: Նշենք նաև, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Հայաստանում ինտերնետի բաժանորդների մասին տվյալները հավաքագրում է հանրապետության տարածքում գործող շուրջ 60 պրովայդերներից:

Հետաքրքիր մեկ փաստ ևս: Վերջերս Internet World Stats-ը հրապարակել էր վիճակագրություն` աշխարհի շուրջ 233 երկրներում և տարածաշրջաններում ինտերնետի տարածվածության վերաբերյալ: Ներկայացված տեղեկատվության համաձայն Հայաստանում հունիս ամսվա արդյունքներով ինտերնետ-օգտվողների (Internet users) ընդհանուր թվաքանակը կազմել է 208 200: Ըստ այս վիճակագրության` Հայաստանի բնակչության միայն 7%-ն է ինտերնետի ակտիվ օգտագործող: Այս ցուցանիշն, իհարկե, ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ ինտերնետ օգտագործողների շրջանում առաջացնում է որոշակի անհամաձայնություն:

Հարկ է նշել, որ միջազգային կազմակերպության հրապարակած թիվը վերաբերում է ինտենետի անմիջական բաժանորդներին, իսկ ինչ վերաբերում է ինտերնետ օգտագործողներին, ապա վերջիններիս թվաքանակն, անկասկած, շատ ավելին է: Հայաստանում ինտերնետ ծառայություններն այսօր հասանելի են ոչ միայն ուղղակի բաժանորդագրության, այլև ինտերնետ-սրճարաննների և այլ ծառայությունների միջոցով:

Տեղեկացնենք նաև, որ Internet World Stats-ի հաշվարկներով` 2000-2010 թվականներին Հայաստանում գրանցվել է ինտերնետի բաժանորդների ընդհանուր թվաքանակի 594,0% աճ:

Աղբյուր (http://www.armtech.am/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D5%BF-%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB/)

tikopx
19.08.2010, 21:08
Fibernet ը նորից իր կապվածությունը ցույց տվեց իր մի գծից:բայց լավա շուտ վերականգնեցին

Zangezur
19.08.2010, 22:49
Ժող տեղյակ եք Իրանից ինչ կաբել են քաշում, Սիսիանի կողմերը ճամփեքի եզրերը քանդում էին, բանվորներին հարցրի ասին, իրան-վրաստան ինետի գիծ ենք քաշում՞՞՞

tikopx
20.08.2010, 22:23
ՈՒՌԱ զարգանում ենք :D երևի նոր պրովայդեր ենք ունենալու միջազգային մաշտաբով

s_hrayr
21.08.2010, 00:45
ՈՒՌԱ զարգանում ենք :D երևի նոր պրովայդեր ենք ունենալու միջազգային մաշտաբով

ավելի կոնկրե՞տ

Okamigo
11.12.2010, 15:02
Ես մի կասկածներ ունեմ թե որ ընկերությունը կլինի http://telecom.arka.am/rus/internet/2010/12/10/5831.html

BOBO
14.12.2010, 00:22
հայ լայնս տանում եմ հետ տամ, էլ ձրի ինետ տվող չկա?:D

tikopx
21.12.2010, 15:15
բիլայնը օպտվի ինտերնետի գինը իջեցնումա ելի

http://telecom.arka.am/rus/amnet/2010/12/21/5930.html

Okamigo
08.04.2011, 21:52
Հայաստանում սկսել է գործել ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքը` www.azdarar.am-ը

http://news.am/pic/news/54634.jpg
Ապրիլի 7-ից սկսել է գործել Հայաստանում ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքը` www.azdarar.am-ը: Կայքի վարումն ու տեխնիկական սպասարկումն իրականացնում է Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքի ստեղծումը պայմանավորված է 2007 թվականին ընդունված «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» օրենքով, որի երկրորդ հոդվածում ասվում է. «Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, տեղեկատվությունը պարունակող հայտարարությունը պետք է տեղադրվի նաեւ http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (այսուհետ` կայք)»:

news.am