PDA

Դիտել ողջ տարբերակը : Գեղանկարներս...

ԿԳԴ
24.11.2009, 11:24
Որոշեցի գեղանկարներիս համար նոր թեմա բացել, ալբոմներում էլ տեղ չկա նկարներիս համար: :) Կարող եք քննադատել վերջի արված նկարներս: Նկարներին վերնագիր չեմ դնում ու չեմ էլ ստորագրում, գտնում եմ, որ դեռ դրա ժամանակը չի: Առաջին նկարիս մեջ մեր գյուղի հին թաղամասերց մեկն եմ նկարել::oy

ԿԳԴ
24.11.2009, 11:34
Էս էլ սարում պլեների ժամանակ եմ նկարել,:) մի կին կար, մենակ ապրում էր էդ սարում ու շատ կենդանիներ էր պահում, բայց մի այծ ուներ ուր գնում էր այծը շան նման հետևում էր նրան, շատ սիրուն կերկար էր ու իրան շատ եմ նկարել: Երկուսը ձեզ ցույց տամ::)

Hayk Avetisyan
24.11.2009, 11:41
Էս էլ սարում պլեների ժամանակ եմ նկարել,:) մի կին կար, մենակ ապրում էր էդ սարում ու շատ կենդանիներ էր պահում, բայց մի այծ ուներ ուր գնում էր այծը շան նման հետևում էր նրան, շատ սիրուն կերկար էր ու իրան շատ եմ նկարել: Երկուսը ձեզ ցույց տամ::)

Էս ինչ լավ նկարներ են, արդեն իսկ փոքր չափերով տեսնելուց գունային համադրությունները, ջերմությունը ազդեց վրաս: Շատ ապրես

Ձայնալար
24.11.2009, 11:46
Շատ լավն են Սաթ :love , շատ փափուկ ու ջերմ, անուն լավ ես անում, որ չես դնում, բայց ստորագրի էլի, համեստություն մի արա, ամեն մի նկարիչ տենց չի կարա նկարի:

ԿԳԴ
24.11.2009, 12:13
Էս ինչ լավ նկարներ են, արդեն իսկ փոքր չափերով տեսնելուց գունային համադրությունները, ջերմությունը ազդեց վրաս: Շատ ապրես Անչափ շնորհակալ եմ, քննադատությունն էլ մի մոռացեք:;)
Շատ լավն են Սաթ , շատ փափուկ ու ջերմ, անուն լավ ես անում, որ չես դնում, բայց ստորագրի էլի, համեստություն մի արա, ամեն մի նկարիչ տենց չի կարա նկարի:Ձայ շնորհակալ եմ, դեռ փոքրուց, որ սկսեցի նկարելը ստորգրությանը կարևորություն չէի տալի, մտածում էի, որ նկարը կփչացնի ու հատկապես ինձ դուր չէր գալի էն նկարները որոնց տակ մեծ ու գունավոր ստորագրություն էր դրվում, դա իսկապես փչացնում էր նկարը ու ես էլ մինչև հիմա չեմ ստորագրում, նախ դեռ ես նկարիչ չեմ, հետո էլ չեմ մտածում, որ արժեք ունեն էս նկարները, չնայած մեկ-մեկ վաճառելու ժամանակ գնորդները պահանջել են, ես էլ կտավի հետևի մասում իմ անուն եմ գրել ու վերջ, այդքանն էլ բավական է:;)

Ambrosine
24.11.2009, 14:26
Սաթ, ստորագրելու ժամանակն ա;) Քեզ մի թերագնահատի :angry

Chuk
24.11.2009, 18:04
Սաթ, արդեն ասել եմ, առանց հոգնելու կկրկնեմ, քո գույները, գունային զգացողությունդ հրաշք են: Էս երկու նկարների մեջ հատկապես կենդանությունը հավանեցի, չգիտեմ ոնց ասեմ, իրանք մեռած չեն, իրանց մեջից կյանքը, շարժումը, ու էդ մեջի կերպարների սերը իրենց շրջապատի ու իրենց ծանր գործի նկատմամբ զգացվում են: Կեցցե՛ս:

ԿԳԴ
24.11.2009, 18:44
Սաթ, ստորագրելու ժամանակն ա Քեզ մի թերագնահատի Դե լավ, քեզ նկար նվիրելուց կստորագրեմ: :))
Սաթ, արդեն ասել եմ, առանց հոգնելու կկրկնեմ, քո գույները, գունային զգացողությունդ հրաշք են: Էս երկու նկարների մեջ հատկապես կենդանությունը հավանեցի, չգիտեմ ոնց ասեմ, իրանք մեռած չեն, իրանց մեջից կյանքը, շարժումը, ու էդ մեջի կերպարների սերը իրենց շրջապատի ու իրենց ծանր գործի նկատմամբ զգացվում են: Կեցցե՛ս:Ապրեք դուք , որ կաք ու գնահատում եք արվեստս::oy

Ուլուանա
24.11.2009, 19:01
Լավն են շատ։ Գույներն իսկապես հրաշք են։ :love Համ էլ Չուկի հետ համաձայն եմ. շատ կենդանի են, ոնց որ շնչեն։ :)

Արամ
24.11.2009, 20:44
ես 2 պոստիդ առաջին նկարը ուղղակի հրաշալի ա

Լեո
24.11.2009, 23:17
Սաթ ջան, նկարներիդ ոճը շատ եմ նմանեցնում Վան Գոգի ոճին :)

ԿԳԴ
24.11.2009, 23:36
Սաթ ջան, նկարներիդ ոճը շատ եմ նմանեցնում Վան Գոգի ոճին Ապրես Լեո ջան, բա որ իմանաս, թե ես ինչքան շատ եմ սիրում Վան գոգի ստեղծած նկարները ու ընդհանրապես պոստ իմպրեսիոնիզմի սիրահար եմ...:love

Հայկօ
25.11.2009, 00:28
Սաթ ջան, նկարներիդ ոճը շատ եմ նմանեցնում Վան Գոգի ոճին :)

:think: Այ եթե Վան Գոգը Առլի փոխարեն Շամշադինում ապրած լիներ, կարող ա... Կարող ա :): Բայց Վան Գոգի ոճին նման են միայն, երևի, լայն վրձնահարվածները (բայց ավելի կարճ), չնայած Սաթի մոտ գույների անցումը շատ ավելի փափուկ ա, Գոգոյի նկարներում կոնտրաստը ավելի մեծ ա: Սաթի գույները ավելի տաք են, համ էլ :love: Ինչ-որ ֆովիստական բան կա նկարներումդ, Սա՛թ: Վանգոգա-սեզանա-գոգենա-սարյանական :): Մի խոսքով՝ չհամեմատենք, դու դու ես:

ԿԳԴ
25.11.2009, 00:41
Էս նկարը նկարելիս ես իսկապես երջանիկ էի, ինձ ինչ պետք էր ունեի, ներկ, կտավ, վրձին, մայրամուտ:love և գյուղական գեղեցիկ տեսարան, նկարչին միայն պետք էր դա նկատել ու նկարել::love Հիմա դուք ինձ ասեք օրվա,մայրամուտի տպավորություն կա՞ նկարիս մեջ, թե իմ առաջ դրված խնդիրը չեմ լուծել:

Chuk
25.11.2009, 00:45
Սաթ, ես տեսողական խնդիր ունեմ, մայրամուտի ժամին առաջս ամեն ինչը խժդժում ա, բան չեմ տեսնում... էս նկարն էլ ա խժդժ, ուրեմն ստացվել ա :))ս

Ծով
25.11.2009, 00:46
էհ, ես էլ ասեմ...Սա՛թ ջան, էնքան նկարներ եմ էս իմ կյանքում տեսել իբր թե քննադատում էինք, բայց էդքան չկայինք, չնայած մասնագիտությունս արվեստաբանությունն ա ու արվեստի քննադատությունը...ասեմ, իսկապես գույներդ լավն են, ու ոնց ախպերս ա ասում էմոցիա կա մեջը...
Ճիշտն ասած, ինձ համար սա ֆովիզմ չի, շատ վառ չեն գույները ու լույսից չեն ճառագում, ոնց սիրում են ասել ֆովիստները, չնայած կոնտրաստը ու գունային անցումները հատուկ են...իմպրեսսիոնիզմ ա...ավելի շատ...գույներդ մեկը մյուսի շարունակությունն են կազմում...ու համենայնդեպս ես գիծ չեմ տեսնում,,,շաղախված ա...իմ սիրած ոճն ա ...
մեկ էլ մի բան դուրս շատ եկավ...գույները իրականում ո՛չ վառ են, ո՛չ մռայլ, ինչ-որ իսկապես փափուկ միքս ա...
ու սնեց ասեմ մոդեռն արթ ա, բայց քոնն ա վսյո ժե...ՍՏՈՐԱԳՐԻ"""""":angry
2-րդ, 3-րդ նկարը նկատի ունեի ի դեպ...
Հ.Գ. Ի դեպ, անուն դնելն էլ ա ճիշտ...էս արվեստի կրիտիկները ահավոր անկապ դուրս են տալիս, ու հետո սկսում են փիլիսոփայել...մեկ էլ բացում գտնում ես մի հատ նյութ, տեսնում էս հեղինակը լրիվ ուրիշ բան ա նկատի ունեցել...
Տնեց մենք մի ժամ դրած դուրս էինք տալիս վան Գոգի նկարների շուրջ, կեսը փչել էինք, նույնիսկ մասնագիտական մոտեցմամբ , իսկ Վան Գոգի նամակներում՝ իր եղբորը գրված լրիվ ուրիշ նկարագրություն էր:D
շատ հեռու գնացի, բայց Սա՛թ ջան, իսկապես քեզ մի՛ թերագնահատի:)

ԿԳԴ
25.11.2009, 01:00
Շնորհակալություն Alizée ջան :love, ինչ լավա, որ արվեստի քննադատ էլ կա ակումբում, չգիտեի, չնայած ոնց հասկացա ակումբի մեծ մասը արվեստից ու հատկապես գեղանկարչությունից հասկացող մարդիկ են, բոլորիցդ շնորհակալ եմ, ես իրոք չէի սպասում, որ նկարներս նման գովեստի կարժանանան, իսկ ստորագրությունը կամ անունը՝ որը ինձ համար էդքան էլ էական չի, կփորձեմ մյուս նկարում օգտագործել, բայց շատ փոքր, որ նկարին չխանգարի::oy

Արևհատիկ
25.11.2009, 15:28
Սաթ ջան, ես նույնպես շատ հավանեցի: Ապրես, որ մեզ այսպիսի հաճույէ ես պատճառում :)

Ambrosine
25.11.2009, 16:56
Ապրես, Ծով, դասերդ լավ ես սովորել :P:))

Սաթ, երևի պիտի ավելի բոսոր գույներ տայիր երկնքին, որ հասկացվեր մայրամուտը: Թեև խոստովանում եմ, որ գյուղի մայրամուտը չեմ հիշում, չի տպավորվել:think: Տարբեր է մայրամուտը՝ կախված տեղանքի դիրքից:

Մանոն
25.11.2009, 18:02
Կեցցես…Շատ սիրուն ես նկարում: Հատկապես երկրորդ նկարդ շատ հավանեցի: Ինձ դուր են գալիս խոշոր վրձնահարվածներով նկարները: Մի տեսակ վստահություն եմ դրանց մեջ գտնում, մի բան, որ ինձ մոտ ոչ մի կերպ չի ստացվում ;) Մի քիչ իրոք Գոգենի շունչ կա նկարներիդ մեջ: Կուզենայի բնօրինակները տեսնել :think, բա ցուցահանդեսդ ե՞րբ ես բացելու:

ԿԳԴ
25.11.2009, 20:04
Տարբեր է մայրամուտը՝ կախված տեղանքի դիրքից:Տեղանքից դիրքից, ամպերից, արևից նկարչից, մի օր կգաս տանեմ քեզ էդ տեղը ու ցույց տամ, թե ինչ ձևա լինում իսկական մայրամուտը::love
Սաթ ջան, ես նույնպես շատ հավանեցի: Ապրես, որ մեզ այսպիսի հաճույէ ես պատճառում Դուք ապրեք, որ գնահատում եք::oy
Կեցցես…Շատ սիրուն ես նկարում: Հատկապես երկրորդ նկարդ շատ հավանեցի: Ինձ դուր են գալիս խոշոր վրձնահարվածներով նկարները: Մի տեսակ վստահություն եմ դրանց մեջ գտնում, մի բան, որ ինձ մոտ ոչ մի կերպ չի ստացվում Մի քիչ իրոք Գոգենի շունչ կա նկարներիդ մեջ: Կուզենայի բնօրինակները տեսնել , բա ցուցահանդեսդ ե՞րբ ես բացելու:Շնորհակալ եմ Մանոն ջան, վստահությունը երևի շատ աշխատանքի արդյունքումա առաջանում ու ամենակարևորը չպետքա վախենաս քո նկարից, ազատ նկարես անկաշկանդ, չմտածես, որ պետքա մեկին ցույց տաս, կամ գոհացնես, մյուս անգամ նկարելիս կփորձես միայն քեզ համար նկարես ու անպայման կստացվի:;) Գոգեն, Վան Գոգ, Սեզան, թե Միլլե բոլորն էլ նկարել են ազատ ու զգացմունքային ես էլ եմ փորձում նույնը անել, որ մեկի կյանքը ուսումնասիրես կտեսնես, որ մեծ նվիրում է պահանջում արվեստը, մեծ զոհաբերություն, շատ աշխատանք, հիմա ես չգիտեմ ի վիճակի եմ դիմանամ էդ ծանրությանը, ամեն դեպքում ընտրությունս արդեն կատարել եմ ու դժվարն ու գեղեցիկն եմ ընտրել: :) Ցուցահանդես պետք է բացեի, բայց խնդիրներ առաջացան, հուսով եմ գարնանը Երևանում կբացեմ::oy

ԿԳԴ
27.11.2009, 10:39
Էս նկարը նկարել եմ մեր գյուղից մի քիչ հեռու գտնվող «Տավարաեղցի» կոչվող տարածքում, մարդիկ էնտեղ ոնց որ մի ուրիշ աշխարհից լինեն, անկեղեծ են, իրենց օրվա հացը վաստակում են հող մշակելով ու կենդանիներ պահելով, հիմնականում ծերեր են ապրում էնդեղ: Մեկ մեկ ցանկությունա առաջանում ամեն ինչ թողնեմ ու գնամ էդ սարում էս մարդկանց հետ ապրեմ ու զգամ, թե ինչ բանա մաքրությունն ու բնությունը::love Հա, էն էլ ասեմ, որ էս նկարը անավարտա, բայց վախենում եմ շարունակեմ ու լրիվ փոխեմ: :))

cold skin
27.11.2009, 13:59
Էս նկարը նկարել եմ մեր գյուղից մի քիչ հեռու գտնվող «Տավարաեղցի» կոչվող տարածքում, մարդիկ էնտեղ ոնց որ մի ուրիշ աշխարհից լինեն, անկեղեծ են, իրենց օրվա հացը վաստակում են հող մշակելով ու կենդանիներ պահելով, հիմնականում ծերեր են ապրում էնդեղ: Մեկ մեկ ցանկությունա առաջանում ամեն ինչ թողնեմ ու գնամ էդ սարում էս մարդկանց հետ ապրեմ ու զգամ, թե ինչ բանա մաքրությունն ու բնությունը: Հա, էն էլ ասեմ, որ էս նկարը անավարտա, բայց վախենում եմ շարունակեմ ու լրիվ փոխեմ:

Նենց ես նկարել, ես էլ եմ ուզում էդ սարերում ապրել… Նկարիդ «ռադիո կարճ և երկար ալիքները» հասել են ինձ, ջերմանում եմ…:love

Մեղապարտ
27.11.2009, 14:27
Չգիտեմ քանի տարեկան ես և քո մոտ ներքնաշխարը ինչ վիճակում է գտնվում :
Աշխատանքները նայեցի մի բան ասելու համար նման դիտարկումը բավարար է:
Բայց ես նպատակ չունեմ մի բան ասելու:
Նախ ինչ ես տեսա ,տեսա աշխատանքներ որտեղ ամեն ինչ կա բացի եսից:
Գույն կա մտածողություն կա մոտեցում կա և այլն բայց քեզ չտեսա ասա դու որտեղ ես ,որտեղ է քո մտածողության այն յուրահատուկ թելը որով ես քեզ պետք է ճանաչեմ և տարբերեմ մյուսներից:
Մի քիչ սենց կամ մի քիչել այ այ սենց ինձ չի բավարարում,քո նկարի միջոցով ես պետք է շփվեմ առաջինը քեզ հետ և քո միջոցով այն աշխարհի հետ որը ներկայացնում էս:
Չնեղվես իմ գրածից սա բնավ չի ցածրացնում քո արվեստը այլ հակառակը ես քեզ ցանկանում եմ տեսնել քո կտավի ամեն մի հատվածում:

ԿԳԴ
19.01.2010, 10:44
Վերջին արված նատյուրմորտը:)

ԿԳԴ
22.01.2010, 23:06
Չգիտեմ ոնց է ստացվել, բայց էս նկարը նկարելիս ծանր ապրումներ եմ ունեցել, լավագույն ընկերոջս եմ նկարել, ով հիմա շատ հեռու է ինձանից:

Ambrosine
22.01.2010, 23:10
Չգիտեմ ոնց է ստացվել, բայց էս նկարը նկարելիս ծանր ապրումներ եմ ունեցել, լավագույն ընկերոջս եմ նկարել, ով հիմա շատ հեռու է ինձանից:

Շատ լավն ա, Սաթ: Կրկնեմ՝ ինքը քո կողքին ա;)

Chuk
23.01.2010, 00:43
Սաթ ջան, քո գրառումները տեսնելուց արդեն հասկանում եմ, թե ինչքան լավ մարդ ա մեր կյանքից գնացել: Չգիտեմ, գուցե հիմարություն ասեմ, բայց ինքը իրա հետևից հսկա հետք ա թողել, օրինակ ի դեմս այ էս հրաշք նկարի: Ապրես, որ էսպես ընկերոջդ կյանքը վառ ես պահում:

ԿԳԴ
25.01.2010, 12:36
Դիմանկար...

ԿԳԴ
26.01.2010, 00:52
«Օրը մթնեց»

ԿԳԴ
29.01.2010, 19:47
...

ԿԳԴ
29.01.2010, 23:39
«Ինքնադիմանկար» :) առաջին անգամ եմ ինձ նկարում գույնով...:}

Ambrosine
29.01.2010, 23:54
«Ինքնադիմանկար» :) առաջին անգամ եմ ինձ նկարում գույնով...:}

Սաթ, կոպիտ ես քեզ նկարել:nea
Քիթդ հաստ ես արել, աչքերիդ պահն այդքան հարթ չէ, դնչիդ <<փոսիկը>>:)) շատ արտահայտիչ է, դեմքդ էլ <<գեր>> ես արել...

AniwaR
30.01.2010, 00:01
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45872&d=1264780022

Էստեղ առաջին հայացքից թվում է, թե աջ ձեռքի դիրքը անհաջող է ստացվել, բայց հետո զգում ես, թե ինչպիսի ներքին լարվածություն է հաղորդում: Չգիտեմ՝ կոնկրետ դա ես ուզեցել արտահայտել, թե ոչ, բայց եթե միիիի թեթև ավելի շատ նույնը հաղորդեիր դիմագծերին, իդեալական կլիներ:

AniwaR
30.01.2010, 00:03
Սաթ, կոպիտ ես քեզ նկարել:nea
Քիթդ հաստ ես արել, աչքերիդ պահն այդքան հարթ չէ, դնչիդ <<փոսիկը>>:)) շատ արտահայտիչ է, դեմքդ էլ <<գեր>> ես արել...

Իսկ ես ԿԳԴ-ին ընդհանրապես չեմ ճանաչում, :/ նույնիսկ լուսանկարը չեմ տեսել: Բայց էդ դիմանկարում տեսնում եմ ուժեղ բնավորության տեր նկարչուհու՝ զուլալ աչքերով, որոնք նայում են անհասկանալիորեն խորաթափանց և միաժամանակ ի միջի այլոց հայացքով: :) Ինձ դուր է գալիս: :ok

ԿԳԴ
30.01.2010, 00:20
Սաթ, կոպիտ ես քեզ նկարել:nea
Քիթդ հաստ ես արել, աչքերիդ պահն այդքան հարթ չէ, դնչիդ <<փոսիկը>>:)) շատ արտահայտիչ է, դեմքդ էլ <<գեր>> ես արել...Աստղ իրականում ես կոպիտ եմ, լավ չես հիշում ինձ :)) հայրս, որ տեսավ էս դիմանկարը ասեց ինչ ես մանրացնում, ընգել ես սիրունացնելու հետևից, ազատ նկարի, թեկուզ թող կոպիտ լինի, կարևոր ներքինդ կարողանաս արտահայտես:

Էստեղ առաջին հայացքից թվում է, թե աջ ձեռքի դիրքը անհաջող է ստացվել, բայց հետո զգում ես, թե ինչպիսի ներքին լարվածություն է հաղորդում: Չգիտեմ՝ կոնկրետ դա ես ուզեցել արտահայտել, թե ոչ, բայց եթե միիիի թեթև ավելի շատ նույնը հաղորդեիր դիմագծերին, իդեալական կլիներ:Շնորհակալ եմ: Վատը էնա, որ դիմանկարելու ժամանակ շատ եմ կաշկանդվում, հատկապես, որ բնորդը րոպեն մեկ գալիս իր նկարին նայում ու ուղղումներ է մտցնում արածս գործի մեջ, ես էլ էդ ժամանակ անվստահ եմ անում, դրա համար միշտ դեմքը տարբերվում է մնացածից...

Իսկ ես ԿԳԴ-ին ընդհանրապես չեմ ճանաչում, :/ նույնիսկ լուսանկարը չեմ տեսել: Բայց էդ դիմանկարում տեսնում եմ ուժեղ բնավորության տեր նկարչուհու՝ զուլալ աչքերով, որոնք նայում են անհասկանալիորեն խորաթափանց և միաժամանակ ի միջի այլոց հայացքով: :) Ինձ դուր է գալիս: :ok

Ապրես,:oy ես իրականում նմանության վրա չեմ էլ աշխատում, դրա համար ժամանակ ու երկարատև աշխատանքա պետք, իսկ էս նկաը մի երկու օրում արված գործա :)

dvgray
30.01.2010, 05:28
Սաթ, կոպիտ ես քեզ նկարել:nea
Քիթդ հաստ ես արել, աչքերիդ պահն այդքան հարթ չէ, դնչիդ <<փոսիկը>>:)) շատ արտահայտիչ է, դեմքդ էլ <<գեր>> ես արել...
հետո ինչու՞ այդքան "կապույտ"… կապույտը մի տեսակ բիձեքի գույն է: ինչու՞ չմտնե ավելի տաք տիրույթներ:
Հ.Գ. սիրուն աղջիկ ես ;) :)

Dayana
30.01.2010, 17:37
Տատին ճիշտ ա ասում, Սաթը բնականից ավելի նուրբ ու սիրուն ա, քան ինքնադիմանկարում, բայց մեկ ա սիրուն նկար ա :love

AniwaR
30.01.2010, 17:44
Շնորհակալ եմ: Վատը էնա, որ դիմանկարելու ժամանակ շատ եմ կաշկանդվում, հատկապես, որ բնորդը րոպեն մեկ գալիս իր նկարին նայում ու ուղղումներ է մտցնում արածս գործի մեջ, ես էլ էդ ժամանակ անվստահ եմ անում, դրա համար միշտ դեմքը տարբերվում է մնացածից...

Օ՜յ, հասկանում եմ ու կատաղում եմ էդ երևույթից, նկարչի աշխատանքի հանդեպ ահավոր անհարգալից վերաբերմունք ա::angry Ասա՝ էդքան լավ ես հասկանում, դու նկարի էլի::angry Մյուս անգամ ավելի լավ ա երկինք ուղարկիր էդպիսիններին՝ աստղիկներ հավաքելու: :))

Chuk
30.01.2010, 18:22
«Ինքնադիմանկար» :) առաջին անգամ եմ ինձ նկարում գույնով...:}

Սաթ, ես քեզ էս նկարում չեմ տեսնում, ու էդ երևի կարևոր չի, երևի կարևորն էն ա, որ դու ես քեզ էս նկարում տեսնում, իսկ ես տեսնում շատ արտահայտիչ նկար, որը շատ հավանեցի:
Մենակ ինձ թվում է, որ գույները ավելի կոշտացնելը իսկ քեզ ֆոնից ավելի կտրելը նկարն ավելի արտահայտիչ կդարձնի, մոտավորապես կցորդում բերված տեսքի (գիտեմ, որ արածս նկարը փչացրել ա, ուղղակի ուզում եմ պատկերացրածս ցույց տամ): Բայց իսկապես նկարից տպավորված եմ, հատկապես հայացքից :)

ԿԳԴ
30.01.2010, 21:21
Օ՜յ, հասկանում եմ ու կատաղում եմ էդ երևույթից, նկարչի աշխատանքի հանդեպ ահավոր անհարգալից վերաբերմունք ա::angry Ասա՝ էդքան լավ ես հասկանում, դու նկարի էլի::angry Մյուս անգամ ավելի լավ ա երկինք ուղարկիր էդպիսիններին՝ աստղիկներ հավաքելու: :))
Ապրես :)Դե տեսա, որ բնորդների հետ աշխատելը մի քիչ դժվարա, որոշեցի առայժմ ինձ այլանդակեմ մինչև ձեռքս ամրանա ու ավելի վստահ սկսեմ աշխատել::))

Սաթ, ես քեզ էս նկարում չեմ տեսնում, ու էդ երևի կարևոր չի, երևի կարևորն էն ա, որ դու ես քեզ էս նկարում տեսնում, իսկ ես տեսնում շատ արտահայտիչ նկար, որը շատ հավանեցի:
Մենակ ինձ թվում է, որ գույները ավելի կոշտացնելը իսկ քեզ ֆոնից ավելի կտրելը նկարն ավելի արտահայտիչ կդարձնի, մոտավորապես կցորդում բերված տեսքի (գիտեմ, որ արածս նկարը փչացրել ա, ուղղակի ուզում եմ պատկերացրածս ցույց տամ): Բայց իսկապես նկարից տպավորված եմ, հատկապես հայացքից :)
Շնորհակալ եմ Չուկ ջան, նախավերջի դիմանկարը մոտավոր էդպիսին էր՝ դեմքը լուսավորության մեջ իսկ ֆոնը մթության, ուժեղ կոնտրաստը երբեմն օգնումա նկարին, երբեմն խանգարում, բայց քո պատրաստածն էլ վատ չի նայվում, :oy մյուս դիմանկարներիս մեջ կփորձեմ նման լույս ու ստվերով ու կոնտրաստով աշխատել::) Բոլորիցդ շնորհակալ եմ օգտակար և ինձ համար շատ կարևոր խորհուրդների համար::love

Dayana
30.01.2010, 21:29
Դայ նենց եք ասում էս մարդիկ կիմանան գեղեցկուհի Վասելիսան եմ, :crazy ուրախ եմ, որ հավանեցիր նկարս Դայ: :oy

Լավ էլ ասեցիր, շատ նման ես ռուս գեղեցկուհու ` ռուսական նուրբ դիմագծեր, պեպենիկներ :love միշտ ամաչում եմ ասել, բայց ուշքս գնում է պեպենիկների համար, իսկ դու շատ սիրուն ես եղավ? մեկ էլ ասել ես գեշ եմ կամ բեջուռա, կնեղանամ :angry (քեզ արգլափակելով չեմ վախեցնում էլի :)) )

ԿԳԴ
30.01.2010, 21:45

Դայ, հուշեցիր, թե ինչն եմ մոռացել դեմքիս վրա նկարել, դե իհարկե պեպենիկները :)) Դե լավ համոզեցիր, ես գեղեցկուհի Վասելիսան եմ :sulel :vayreni Համ էլ էս թման նախատեսվածա նկարներս քննարկելու համար, ոչ թե տգեղեցկությունս...:beee

Dayana
30.01.2010, 21:51

գեշո, բայց նկարդ ենք քննարկում :P

ԿԳԴ
01.02.2010, 22:50
Ծերություն...

Մեղապարտ
02.02.2010, 02:17
«Ինքնադիմանկար» :) առաջին անգամ եմ ինձ նկարում գույնով...:}

Կարծում եմ, որ իմ գրածը քեզ չի խանգարի:
Ես համոզված եմ ,որ դու ճիշտ ճանապարհի վրա ես և շատ շուտով քո նկարները բացարձակ այլ որակ և ներկապնակ կունենան:
Ես դիտեցի դրածտ աշխատանքները վարպետություն կա մտածողություն նույպես ,որսացել ես ներքին լարվածությունը և այն ներաառել ես արտաքին հանգստությամբ որն էլ ավարտում են սառը և պաստելային գույնեը :«Գիշերը» և «դիմանկարը» իրար շարունակում են, ես այս գործերի վրա եմ կանգ առնում:Իմ կարծիքով սրանց մեջ առավել խտացվել է քո ասելիքը և ինձ թվում է որ դու արել ես այս պահին առավելը:
Այն ինչ դրված է պորտրետում շատ հասուն է նկատի ունեմ կերպարի ներքին հոգեբանական պարունակությունը: Մի քիչ պեսիմիստական է բայց դա ոչինչ կարևորը ,որ դու քեզ բռնել ես քո ամենա թույլ կետի վրա :
Կցանկանայի տեսնել ավելի շատ էներգիա և տաք գույներ ,ավելացնեմ վերջին միտքս որը չեմ կարծում շատ կարևոր է բայց հարկավոր է ուշադրություն դարձնել:
Ամեն ինչի մեջ կյանքը շարունակական է ,սա արվեստի գլխավոր փիլիսոփայական էլեմենտներից մեկն է գործը դիտելուց ես վերջում պեք է նաև ստանամ այդ էլեմենտը եթե չեմ տանում, նշանակում է ինչ որ բան կիսատ է: Համոզված եմ ,որ դու ձեռքիտ տակ ունես բավականին գրականություն կերպարվեստի վերաբերյալ մեկ, մեկ նայիր Հակոբ Հակոբյանի գործերը և Մինասի ,առաջարկում եմ կոնտրաստ:
Մեկ էլ մի առաջարկ, նկարիր խնդրում եմ «ցլամարտ» բայց շարք առնվազն կազմված լինի 4 գործից:
«Ցլամարտ առանց ինձ»
Ցլամարտ Իմ ներկայությամբ»
Ցլամարտ իմ հեռանալուց հետո»
«Երազիս Ցլամարտը»

ԿԳԴ
02.02.2010, 10:20
Մեկ էլ մի առաջարկ, նկարիր խնդրում եմ «ցլամարտ» բայց շարք առնվազն կազմված լինի 4 գործից:
«Ցլամարտ առանց ինձ»
Ցլամարտ Իմ ներկայությամբ»
Ցլամարտ իմ հեռանալուց հետո»
«Երազիս Ցլամարտը»
Շնորհակալ եմ շատ Մեղապարտ ջան, :) մեծ հաճույքով կկատարեի խնդրանքդ ու կնկարեի, բայց ես երբեք չեմ տեսել ցլամարտ իրականում, ու չեմ էլ ուզում տեսնեմ, :(վախենամ, որ չի ստացվի մոտս այն ինչ իրականում չեմ տեսել ու չեմ զգացել: Մի գուցե օրերից մի օր ոգեշնչվեմ ինչ որ տեղից ու սկսեմ ստեղծագործել, բայց էդ ժամանակ վերնագիրը կլինի «Ցլամարտ առանց ինձ»:)...

Մեղապարտ
02.02.2010, 16:27

Համաձայն չեմ , նկարիչի Ես և անձի Ես ներքինպայքարում պետք է հաղթի նկարիչի Եսը:
Նկարիչի եսը միշտ պատրաստ է ստեղծելու այն ,ինչը չի կարող ստեղծել մարդու եսը:Եթե քո մեջ կհաղթի քո եսը ապա դու երբեք ցլամարտ չես նկարի ,իսկ ես շատ եմ ցանկանում որ քո մեջ հաղթի նկաիչի եսը:

E-la Via
02.02.2010, 18:23
Էս նկարը նկարելիս ես իսկապես երջանիկ էի, ինձ ինչ պետք էր ունեի, ներկ, կտավ, վրձին, մայրամուտ:love և գյուղական գեղեցիկ տեսարան, նկարչին միայն պետք էր դա նկատել ու նկարել::love Հիմա դուք ինձ ասեք օրվա,մայրամուտի տպավորություն կա՞ նկարիս մեջ, թե իմ առաջ դրված խնդիրը չեմ լուծել:

ԿԳԴ ես պրոֆեսիոնալ գնահատական չեմ կարող տալ, բայց կարող եմ ասել, թե ինչ զգացողություններ եմ ունեցել ձեր նկարները դիտելիս:
Արվեստի գործեր դիտելիս ես առաջինը ուշադրություն եմ դարձնում այդ գործերից իմ մեջ առաջացած զգացողություններին: Այս նկարը նայելիս հոգիս խաղաղվեց: Այդ խաղաղությունը փոխանցվեց նկարից: Շատ մեծ խաղաղություն եմ զգացել նաև Ն. Րերիխի նկարները դիտելիս: Այս նկարը նայելիս ես ապրում եմ ներկան ու նորից շնորհակալություն հայտնում Աստծուն այս պահիս համար: Շնորհակալ եմ նաև Ձեր և ձեր նմանների լինելու համար:

ԿԳԴ
02.02.2010, 22:39
Համաձայն չեմ , նկարիչի Ես և անձի Ես ներքինպայքարում պետք է հաղթի նկարիչի Եսը:
Նկարիչի եսը միշտ պատրաստ է ստեղծելու այն ,ինչը չի կարող ստեղծել մարդու եսը:Եթե քո մեջ կհաղթի քո եսը ապա դու երբեք ցլամարտ չես նկարի ,իսկ ես շատ եմ ցանկանում որ քո մեջ հաղթի նկաիչի եսը:
Խոսք եմ տալիս, որ կնկարեմ ցլամարտ , իսկ թե ով կհաղթի իմ եսը, թե նկարիչս եսը, արդեն գնահատականը դուք կտաք: ;)

ԿԳԴ ես պրոֆեսիոնալ գնահատական չեմ կարող տալ, բայց կարող եմ ասել, թե ինչ զգացողություններ եմ ունեցել ձեր նկարները դիտելիս:
Արվեստի գործեր դիտելիս ես առաջինը ուշադրություն եմ դարձնում այդ գործերից իմ մեջ առաջացած զգացողություններին: Այս նկարը նայելիս հոգիս խաղաղվեց: Այդ խաղաղությունը փոխանցվեց նկարից: Շատ մեծ խաղաղություն եմ զգացել նաև Ն. Րերիխի նկարները դիտելիս: Այս նկարը նայելիս ես ապրում եմ ներկան ու նորից շնորհակալություն հայտնում Աստծուն այս պահիս համար: Շնորհակալ եմ նաև Ձեր և ձեր նմանների լինելու համար:

Շնորհակալ եմ և ուրախ, որ նկարներիս շնորհիվ կարողացել եմ դրական զգացողություններ հաղորդել ձեզ, նկարչի համար դա ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է...:)

ԿԳԴ
17.02.2010, 20:40
Մի քանի օր առաջ եմ նկարել...:):8

Դեկադա
17.02.2010, 22:53
Լավ ես նկարում... բայց, ինչ եմ նկատել... չգիտես ինչի քո մոտ գերակշռում են մուգ գույները, կարծես մեծացնում է, ինչ որ ուրախություն չեմ տեսնում: Գուցե՞ մի քիչ ավելի ուրախ տոներում նկարես: Ամեն դեպքում քո մոտ գունավոր նկարները ավելի լավ են ստացվում՝ առավել ընդգծվում են, քան անգույնը/ օր. իմ նկարներս էլ եթե գունավոր տոներում լինեի գուցե ինձ նմանեցնեի/

Կարաս շատ ուշդրություն չդարձնես ասածներիս, սա ուղղակի կարծիք է՝ հետն էլ սուբյեկտիվ :)

ԿԳԴ
17.02.2010, 23:39

Ճիշտ ես նկատել մուգ տոներով եմ աշխատում, հագեցած ու նստացրած գույներով, ժամանակահատվածից ա երևի, կամ իմ հոգեվիճակից, որ չեմ կրողանում շատ վառ գուներով աշխատեմ: :)

Jarre
21.04.2010, 08:45
ԿԳԴ, անչափ շնորհակալ եմ հիանալի նկարների համար :love

Երկու բան եմ ուզում ասել։ Առաջինը նկարների մասին, երկրորդը՝ տպավորություններիս։

Այս նկարում էնքան հետաքրիր կերպով ես փոխանցել օրվա ավարտի ոգին։ Էտ տրամադրությունը լրիվ փոխանցվում է ու շատ ջերմ զգացմունքներ է առաջացնում։
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=42410&d=1259095192

Այս նկարի մասին մեկնաբանությանդ մեջ գրել ես, որ «հիմնականում ծերեր են ապրում էնդեղ այս «Տավարաեղցի» կոչվող տարածքում»։ Չգիտեմ դիտմամբ ես արել, թե ոչ, բայց էս նկարից ընենց մի տեսակ միայնության զգացում է գալիս։ Ասածս ամենեևին բացասական չէ, պարզապես ես զգում եմ այդ միայնությունը ու անձամբ ինձ համար շատ հետաքրքիր տպավորություն է։
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=42437&d=1259303647

Այստեղ էլ, ինչպես առաջին նկարում, շատ լավ ներկայացրել ես երեկոն ու օրվա ավարտը։ Ընենց ջերմ ու տաքուկ մթնոլորտ կաս էս նկարում, հատկապես խրճիթների լույսերը.... Չգիտեմ, չեմ կարա բացատրեմ.... Ընտիր է։
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45802&d=1264452527

Իսկ այ էս մեկը, մի ուրիշ կարգի եմ հավանել։ Էս նկարին, որ նայում եմ ակամայից սկսում եմ խորհել կյանքի իմաստի ու ապագայի շուրջ.... Իմ համար սա հանճարեղ նկար է, շատ եմ սիրում :love
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45911&d=1265050093

Իսկ դիմանկարների մասին Velvete Bride-ը շատ դիպուկ է ասել՝ համաձայն եմ իր հետ http://www.akumb.am/showthread.php/49632-Գեղանկարներս...?p=1925969&viewfull=1#post1925969։

Ձեր ցուցահանդեսին ներկա գտնվելուց հետո, ես ու կինս երկրորդ անգամ սիրահարվեցինք Հայաստանին։ Չգիտեմ կհավատաք, թե ոչ, բայց այդ ցուցահանդեսից էնքան ենք տպավորված, որ տուն ենք եկել ու մինչև էսօր ոչ ուզում ենք հեռուստացույց կամ ֆիլմ նայել, ոչ արտասահմանյան երաժշտություն լսել։ Առավոտից Կոմիտաս, Մանսուրյան, Բաբաջանյան.... ենք լսում։ Հայկական ֆիլմերի հավաքածոս եմ հանել ու դրանք ենք երեկոները նայում, էն որ պատկերում են հայկական լեռնաշխարհը, գյուղական կյանքը, մարդկանց.... :love

Իսկ երբ հյուրեր ենք ունենում, նկարներդ ենք ցույց տալիս, որոնք նոթբուքումս արդեն գտնվում են առանձին ալբոմում։

Ու հիմա նաև թույլ տուր բողոքվել, որ քո պատճառով Ժառ էլ չեմ կարում լսել, աղջիկ :angry:angry:angry (ՀԳ մոդերատորներին՝ սմայլիկները չեմ չարաշահել՝ 3 հատ է ընդամենը :D )

Մի խոսքով, շատ մեծ տպավորություն ունենք ԿԳԴ քո նկարներից և կազմակերպած ցուցահանդեսից։ Երևի թե պատճառներից մեկն էլ հոգեհարազատությունն է, որ կա մեր միջև։

Իսկ ցուցահանդեսի տպավորություններով իհարկե, պարտական ենք նաև ընկերուհիներիդ։

Jarre
21.04.2010, 08:50
Հա, մեկ էլ մի բան։ Իմ սիրած կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ֆիլմերի համար գրված ստեղծագործությունները, կարծես հենց քո նկարների համար գրված լինեն՝ շատ նման են (իհարկե Հայկօի ասած՝ ԻՄՀԿ՝ իմ համեստ կարծիքով)։

Tig
21.04.2010, 09:39
Ստեղ եմ ասում Արթուր ջան, ես իրոք շատ շատ եմ հավանում, թե Սաթենիկի, թե Կողբի դպրոցի մնացած սաների գործերը… Դրանք շատ լավն են, թե գեղանկարչության տեսանկյունից, թե թեմատիկայի, թե հոգևոր առումով, շատ լավն են: :)

ԿԳԴ
21.04.2010, 10:22
Jarre ընկերս, անչափ շնորհակալ , թե քեզնից, թե բոլորից՝ ովքեր ներկա էին ցուցահանդեսին: Երջանիկ եմ, որ կարողացել ենք մեր նկարներով հայկական շունչ հաղորդել և ուրախ եմ հատկապես նրա համար, որ դու այսօր ավելի շատ Կոմիտաս ես լսում, նշանակում է, որ էլի մի քանի հոգի քեզ նման արտասահմանյան երաժշտությունների փոխարեն հաճախակի կլսեն մեր մեծերին::)
Tig անչափ շնորհակալ եմ ձեր բոլորի ներկայության ու անկեղծ գնահատականի համար, արվեստագետի համար դրանից մեծ ոգևորություն չկա...:)

Hayazn
21.04.2010, 18:38
Շնորհակալ եմ: Վատը էնա, որ դիմանկարելու ժամանակ շատ եմ կաշկանդվում, հատկապես, որ բնորդը րոպեն մեկ գալիս իր նկարին նայում ու ուղղումներ է մտցնում արածս գործի մեջ, ես էլ էդ ժամանակ անվստահ եմ անում, դրա համար միշտ դեմքը տարբերվում է մնացածից...
:)
Երբևե փորձել եք արթյոք սկզբից բնորդ-ին նկարել ֆոտո խցիկով մի քանի ձև , որպեսզի ճիշտ դեմքի արտահայտությունը որսաք , հետո սկսեք նկարել , որովհետև դեմքի արտահայտությունը շատ հաճախ է փոխվում : Կարծում եմ սա շատ կոգնի , այդպես չէ :

ԿԳԴ
21.04.2010, 20:53

Փորձել եմ, բայց հիմնականում աշխատում եմ կենդանի բնորդից նկարեմ, որովհետև ֆոտոն չի կարա տա էն զգացածը ինչ կենդանի բնորդը: Հիմնականում, երբ նկարը ավարտեկուց եմ լինում ու բնորդս հոգնում է, էն ժամանակ ֆոտո եմ անում, որ հետո ավարտեմ...:)

ԿԳԴ
08.05.2010, 22:37
http://2.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/S-WubdN5hiI/AAAAAAAAARE/ZM8tp_WpMV4/s1600/DSC02700.JPG
Վերջին արված կակաչներով նատյուրմորտս...

Jarre
08.05.2010, 23:55
Վերջին արված կակաչներով նատյուրմորտս...

Սաթ, ապրե՛ս :love

Շատ կենդանի նկար է ստացվել։ Կարծում եմ էտ լուսամուտի պահն էլ է տենց տպավորություն ստեղծում։ Շատ հարուստ նկար է ստացվել, շնորհակալ եմ :oy

Tig
10.05.2010, 10:18
http://2.bp.blogspot.com/_EG7U2qTtIcs/S-WubdN5hiI/AAAAAAAAARE/ZM8tp_WpMV4/s1600/DSC02700.JPG
Վերջին արված կակաչներով նատյուրմորտս...

Իսկականից շատ լավա ստացվել Սաթ ջան… Կուզեի նման նկար ունենալ:)

Մենակ մի բան եմ ուզում ասեմ, ծաղկամանն ու խնձարը շատ լավ առաջ են գալիս ֆոնից, այսինքն կտրվում են ու կարողանում են կենտրոնացումն իրանց վրա պահեն, իսկ այ կակաչների հետևի գորգը մի քիչ չափից շատ արտահայտիչա ստացվել ու հավասարվելա կակաչներին…:think

ԿԳԴ
10.05.2010, 22:17

Շնորհակալ եմ,:oy ճիշտ ես նկատել, այ հիմա ասեցիր ես էլ տեսա, որ կակաչները ֆոնի հետ խառնվում են, դեռ կարելի է շարունակել էս նկարը, մի քիչ առաջ կբերեմ ծաղիկները:;)

ԿԳԴ
21.05.2010, 09:23
Մի քանի հատ էլ դեկորատիվ նկարներ, իհարկե սրանք ցուցադրելու չեն, բայց կուզեմ տարբերությունը տեսնեք, որ չասեք էս աղջիկը մենակ բնանկարներ ու եսիմ ինչերա նկարում: :))

Chuk
21.05.2010, 09:26
Սաթ, չհասկացա, թե ի՞նչ ես ասում :o
Ո՞նց թե ցուցադրելու չեն: Շատ լավն են: Հատկապես առաջին նկարը հոյակապ ա:

ԿԳԴ
21.05.2010, 09:31
Սաթ, չհասկացա, թե ի՞նչ ես ասում :o
Ո՞նց թե ցուցադրելու չեն: Շատ լավն են: Հատկապես առաջին նկարը հոյակապ ա:

Շնորհակալ եմ Չուկ, ես էլ էսքան ժամանակ չէի դնում նմանատիպ դեկորատիվ նկարներ, որովհետև սրանք լուրջ չեմ համարում, ուղղակի տարբերության, համեմատույան համար դրեցի, բայց բանից պարզվումա, որ դուր էլա գալի ձեզ.....:oy

Tig
21.05.2010, 09:54
Ես լրիվ համամիտ եմ Չուկի կարծիքի հետ:
Սաթ ջան մանավանդ առաջին նկարը հաստատ արժանիա ցուցադրման :)

Jarre
21.05.2010, 14:43
Մի քանի հատ էլ դեկորատիվ նկարներ, իհարկե սրանք ցուցադրելու չեն, բայց կուզեմ տարբերությունը տեսնեք, որ չասեք էս աղջիկը մենակ բնանկարներ ու եսիմ ինչերա նկարում: :))

Շնորհակալ եմ Չուկ, ես էլ էսքան ժամանակ չէի դնում նմանատիպ դեկորատիվ նկարներ, որովհետև սրանք լուրջ չեմ համարում, ուղղակի տարբերության, համեմատույան համար դրեցի, բայց բանից պարզվումա, որ դուր էլա գալի ձեզ.....:oy

Երբ կարդացի մեջբերված առաջին գրառումը, որոշեցի մի բան գրեմ :angry էն էլ տեսա, որ Չուկը արդեն գրել է :)

Սաթ, չհասկացա, թե ի՞նչ ես ասում :o
Ո՞նց թե ցուցադրելու չեն: Շատ լավն են: Հատկապես առաջին նկարը հոյակապ ա:

Արտակ ջան, ուղղակի ինքը չի կարում գեղեցիկը գնահատի :beee :angry (էս սմայլիկները ԿԳԴ-ին են ուղղված, ոչ թե քեզ :D )

Իսկ եթե լուրջ, ապա հետաքրքիր նկարներ են։ Ինձ հատկապես դուր եկան առաջին երկուսը։ Անկեղծ ասած տաղանդիդ այս երեսակների մասին պատկերացում չունեի ու չէիէլ մտածում, որ էս ոճի մեջ էլ ես նկարում։ Իրոք լավն են :)

ՀԳ՝ դե ես իրականում հիացած եմ, ուղղակի որպես ընկեր իրավունք չեմ վերապահում բուռն գովեստի խոսքեր ասել, քանի որ դրանք կընկալվեն որպես սուբյեկտիվ կարծիք :oy

Ուլուանա
22.05.2010, 01:55
Ինձ էլ շատ դուր եկան, Սաթ։ Ի՞նչ է, անպայման պիտի բնանկա՞ր լինի, որ ցուցադրման արժանի համարվի։

ԿԳԴ
22.05.2010, 19:10
Ինձ էլ շատ դուր եկան, Սաթ։ Ի՞նչ է, անպայման պիտի բնանկա՞ր լինի, որ ցուցադրման արժանի համարվի։
Շնորհակալ եմ Անահիտ ջան, :oyչէ անպայման չի բնանկար լինի, ուղղակի նմանատիպ աշխատանքները համարում եմ ավելի դեկորատիվ, դրա համար մտածում եմ, որ ցուցադրման արժանի չեն...

Whyspher Whisper
22.05.2010, 21:38
Շնորհակալ եմ Անահիտ ջան, :oyչէ անպայման չի բնանկար լինի, ուղղակի նմանատիպ աշխատանքները համարում եմ ավելի դեկորատիվ, դրա համար մտածում եմ, որ ցուցադրման արժանի չեն...

Դեկորատիվ, քանի որ բնականից չեն նկարված??? Էդ դեպքում ժամանակակից արվեստի կեսը պետք կլինի հանել ցուցադրությունից...:)
Իրոք շատ հետաքրքիր էին նկարված:

ԿԳԴ
22.05.2010, 22:16
Դեկորատիվ, քանի որ բնականից չեն նկարված??? Էդ դեպքում ժամանակակից արվեստի կեսը պետք կլինի հանել ցուցադրությունից...:)
Իրոք շատ հետաքրքիր էին նկարված:

Շնորհակալ եմ....:)
Չէ, դեկորատիվն ավելի շատ էնա, որ բնականից հեռու են ու արհեստականորեն են արված, իսկ ժամանակակից արվեստի կեսը՝ իմ կարծիքով, իրոք պետք չի ցուցադրել, բայց ցուցադրում են: ;)

AniwaR
23.05.2010, 01:31
Շնորհակալ եմ....:)
Չէ, դեկորատիվն ավելի շատ էնա, որ բնականից հեռու են ու արհեստականորեն են արված, իսկ ժամանակակից արվեստի կեսը՝ իմ կարծիքով, իրոք պետք չի ցուցադրել, բայց ցուցադրում են: ;)

Հմ, նման համարձակ կարծիք լսելով, ես էլ իմն ասեմ. եթե արդեն իսկ արվեստ է, ուրեմն միանշանակ արժանի է, որ ցուցադրվի ու հասարակույթան կողմից էլ ստանա համապատասխան գնահատական: Իսկ եթե այդ դեկորատիվ կոչվածն ստեղծողը իր գործը համարում է կենցաղային արհեստի շարքային նմուշ, որով կարելի կլիներ պատրաստել սիրուն խոհանոցի տախտակ, խնդրեմ՝ կարելի է և առանձնապես չցուցադրել: Չնայած հաջողված խոհանոցային տախտակներն էլ (իմա՝ արհեստը) իրենց հերթին արժանի են ցուցադրվելու համապատասխան միջավայրում::)

Կարապետ
25.05.2010, 18:21
ԿԳԴ շատ ընտիր գեղանկարներ են:)

ԿԳԴ
22.09.2010, 23:18
Սարերում արված վերջի նկարներիցս երկու հատը: :)

http://i056.radikal.ru/1009/38/dc037bf26ee3.jpg

http://s59.radikal.ru/i166/1009/13/a47c48130054.jpg

Հայկօ
23.09.2010, 00:29
Ես անհույս-անվերադարձ սիրահարվեցի էն դեզերով նկարին... :love

Interdenominational
23.09.2010, 00:41
Ստվերները ինչ լավ եք զգում… հիանալի աշխատանքներ են :)

ԿԳԴ
23.09.2010, 08:07
Ես անհույս-անվերադարձ սիրահարվեցի էն դեզերով նկարին... :loveԵս էլ վաղուց հենց իսկական դեզերին եմ սիրահարվել, անհույս ու անվերադարձ: :))

Ստվերները ինչ լավ եք զգում… հիանալի աշխատանքներ են :)Շնորհակալ եմ շատ::oy

Ձայնալար
23.09.2010, 10:33
Սաթ, նենց վստահ ու համարձակ են արված ու հիանալի ա ստացվել, աչքներիս առաջ օր-օրի ավելի ու ավելի ես վարպետանում :love

Sonatina
23.09.2010, 12:41
Շատ տաղանդավոր հեղինակի գործեր են,շատ հավանեցի:ok

Ֆոտոն
23.09.2010, 12:59
Մանավանդ դուրըս եկավ կապտակարմիր տանիքը: :love

ԿԳԴ
23.09.2010, 21:03
Սաթ, նենց վստահ ու համարձակ են արված ու հիանալի ա ստացվել, աչքներիս առաջ օր-օրի ավելի ու ավելի ես վարպետանում :love

Շատ տաղանդավոր հեղինակի գործեր են,շատ հավանեցի:ok

Մանավանդ դուրըս եկավ կապտակարմիր տանիքը: :loveՇնորհակալ եմ բոլորիցդ...:love

Ariadna
23.09.2010, 21:14
Ես էլ դեզերը շատ հավանեցի :love Քո նկարները շատ եմ սիրում, բայց միշտ լույսի պակաս եմ զգում, դեզերի մեջ գտա էդ պայծառությունը, ու հոգիս ջերմացավ :)

einnA
24.09.2010, 00:20
«Օրը մթնեց»

Էս գույները ոնց եմ սիրում :love
Վերջերս եմ հայտնաբերել, որ հենց էս գույները բնության մեջ կան թաքնված, ուղղակի լավ պիտի փնտրեի

---------- Ավելացվել է՝ 00:20 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:06 ----------

http://s54.radikal.ru/i146/1001/5d/11e280333081.jpg

Սաթ երևի դու քո ներքինն ես արտահայտել ինքնադիմանկարում, վերևում լրիվ ուրիշ բնավորության մասին ա խոսքը, քոնի մեջ ուրիշ: Բայց քո աչքերովի մեջ ես քեզ ոնց պատկերացնում էի տեսա - նկատի չունեմ արտաքինը ;)

ԿԳԴ
24.09.2010, 18:08
Ես էլ դեզերը շատ հավանեցի :love Քո նկարները շատ եմ սիրում, բայց միշտ լույսի պակաս եմ զգում, դեզերի մեջ գտա էդ պայծառությունը, ու հոգիս ջերմացավ :)Շնորհակալ եմ, ուրախ եմ շատ, որ որ նկարներս սիրողներ կան: :love
Ճիշտա ժամանակ ա լինում, որ ներկապնակս խամրումա ու հիմնականում մռայլ գույներ եմ օգտագործում, բայց պահ էլ լինումա, որ պայծռանումա: :))

Էս գույները ոնց եմ սիրում :love
Վերջերս եմ հայտնաբերել, որ հենց էս գույները բնության մեջ կան թաքնված, ուղղակի լավ պիտի փնտրեի

---------- Ավելացվել է՝ 00:20 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:06 ----------

Սաթ երևի դու քո ներքինն ես արտահայտել ինքնադիմանկարում, վերևում լրիվ ուրիշ բնավորության մասին ա խոսքը, քոնի մեջ ուրիշ: Բայց քո աչքերովի մեջ ես քեզ ոնց պատկերացնում էի տեսա - նկատի չունեմ արտաքինը ;)
«Օրը մթնեց» -նկարս օրվա ամենասիրուն պահերից մեկնա, չնայած օրվա ընթացքում էնքան սիրուն պահերա լինում, որ մնումա նկատել ու հիանալ, մթնշախի մեջ ինչ-որ կախարդական բան կա, ինչ-որ խորհրդավոր լռություն, խորություն::love Դիմանկարի պահով չգիտեմ էլ ինչ ասեմ, չեմ կարա ասեմ, նման եմ, թե նման չեմ, բայց ես իմ առաջ նմանության խնդիր չեմ դրել, էդ պահին ինչ զգացել եմ, ինչ տեսել եմ նկարել եմ: :)

einnA
24.09.2010, 20:53

Համաձայն եմ Սաթ ջան, ուղղակի մարդ սովոր չի սիրուն պահերը բացահայտ տեսնել, մեկը պետք է գոնե նախ սկզբի համար ցույց տա, որ հետո աչքն ինքը գտնի ;)

Սաթ հենց էտ ա, որ դու չես մտածել արտաքին նմանության մասին, լրիվ ներքինդ դեմքիդ ես արտահայտել ու հենց էտ էլ պետք էր - իմ կարծիքով` չմոռանամ նշել ;)

ԿԳԴ
01.10.2010, 21:32
Նատյուրմորտ

http://s45.radikal.ru/i110/1010/05/72fe819bcb4e.jpg

Կաղնին

http://s40.radikal.ru/i089/1010/79/ae6d4e3c1d45.jpg

ԳագոՋան
26.10.2010, 17:41
վատ չի

Մեղապարտ
01.11.2010, 21:08
Վաղուց չէի նայել նկարները , կարծում եմ քո այս ստեղծագործական շրջանը վստահաբար կարող ես փակել և սկսել նորը:
Գույները տաքացրու ,կյանքը դարձրու եռացող : «Տերյանական պաստլը »լավ է ,բայց գույնի հակասությունները ավելին են:

ԿԳԴ
01.11.2010, 21:33

Շնորհակալ եմ: :) Դե հիմա բնության գույներն էլ են փոխվել, ուզեմ չուզեմ պետքա ավելի հասուն գույներ դնեմ,աշնանային: :love

ԿԳԴ
10.11.2010, 19:49
Սարային պլեների հետևանքները:

http://s46.radikal.ru/i114/1011/ed/b35b05319d15.jpg

http://s42.radikal.ru/i096/1011/cd/6d2a1193bb85.jpg

einnA
10.11.2010, 23:25
Սաթ ինչ հետաքրքիր բաներ անցավ մտքովս :)

Առաջինի մեջ ոնց որ երկիրը երկնքի մեջ կիսաարտացոլված ամպերի հետ տանում էր հեռու էն չերևացող մասերը, որ ուզում ես տեսնես էն կողմում ինչ կա...

ծառի մեջ էլ գիտես ինչ տեսա? ոնց որ կյանքի փուլերը լինեն. տերևները կանաչ, հետո դեղին, հետո արդեն գետնին ու էտ մի տեսակ կլոր շրջան լինի...

ԿԳԴ
11.11.2010, 00:36

Հետաքրքիր ձևով մեկնաբանեցիր նկարը ;)

einnA
11.11.2010, 00:42
Հետաքրքիր ձևով մեկնաբանեցիր նկարը ;)

գոնե իմաստավոր? :think

Մաեստրո
11.11.2010, 01:18
Սաթ ինչ հետաքրքիր բաներ անցավ մտքովս :)

Առաջինի մեջ ոնց որ երկիրը երկնքի մեջ կիսաարտացոլված ամպերի հետ տանում էր հեռու էն չերևացող մասերը, որ ուզում ես տեսնես էն կողմում ինչ կա...

ծառի մեջ էլ գիտես ինչ տեսա? ոնց որ կյանքի փուլերը լինեն. տերևները կանաչ, հետո դեղին, հետո արդեն գետնին ու էտ մի տեսակ կլոր շրջան լինի...
էինյուտա ջան նայում եմ այս նկարին, և մտածում,:think որքան կլրացներ, այս ծառին մաեստրոն:sulel գիթառը ձեռքին :)) պատկեՌացնում եմ տե ինչպես կմեկնաբանեիր այդ տեսարանը:scen:D

einnA
11.11.2010, 09:41
էինյուտա ջան նայում եմ այս նկարին, և մտածում,:think որքան կլրացներ, այս ծառին մաեստրոն:sulel գիթառը ձեռքին :)) պատկեՌացնում եմ տե ինչպես կմեկնաբանեիր այդ տեսարանը:scen:D

հեչ չկասկածես Նել ջան :))
նենց կմեկնաբանեմ, որ կարդացողը կլսի թե ինչ ես երգում ;) :D

ԿԳԴ
11.11.2010, 09:41
գոնե իմաստավոր? :thinkԲավականին...:oy

էինյուտա ջան նայում եմ այս նկարին, և մտածում,:think որքան կլրացներ, այս ծառին մաեստրոն:sulel գիթառը ձեռքին :)) պատկեՌացնում եմ տե ինչպես կմեկնաբանեիր այդ տեսարանը:scen:D
Մաեստրո դու մոռանում ես, որ էս էն ծառնա,որ դու նվագում,ես էլ նկարում էի: :))

einnA
11.11.2010, 09:45
Մաեստրո դու մոռանում ես, որ էս էն ծառնա,որ դու նվագում,ես էլ նկարում էի: :))

բա ուր է Մաեստրոն?:o
թաքցրել ես? :think

ԿԳԴ
11.11.2010, 09:50
բա ուր է Մաեստրոն?:o
թաքցրել ես? :think
Մոտս նստածա,կադրի մեջ չի երևում::))

einnA
11.11.2010, 09:51
Մոտս նստածա,կադրի մեջ չի երևում::))

Մաեստրո քեզ դուրս է գրել :(
կադրից... :))

Մաեստրո
11.11.2010, 18:59
հեչ չկասկածես Նել ջան :))
նենց կմեկնաբանեմ, որ կարդացողը կլսի թե ինչ ես երգում ;) :D
:russianԱրարատի գլխին դրոշ պիտի դնենք վաղ թե ուշ...:sulel:drinks:))

Մաեստրո
11.11.2010, 19:24
Մոտս նստածա,կադրի մեջ չի երևում::))
Սաթո չես էլ ամաչում,աղջիկ ջան,:nono ինչպես կարելի է, եքա մաեստրո մարդ, կադրից դուրս ես նկարել:nea

Մաեստրո
11.11.2010, 19:30
Մաեստրո քեզ դուրս է գրել :(
կադրից... :))
էէէէէէ Էինյուտո ջան,:oy :8 դե ինչ արած բախտս խռով...:mda

ԿԳԴ
17.11.2010, 20:26
Դբի տակ...

http://s015.radikal.ru/i331/1011/35/7ae14f2a57b7.jpg

http://s014.radikal.ru/i327/1011/2b/dc3684c282d2.jpg

einnA
17.11.2010, 21:28
Սաթ էս դբի գլխից պրծել ես նոր ներշնչանք ես գտել? :))

ԿԳԴ
17.11.2010, 21:34
Սաթ էս դբի գլխից պրծել ես նոր ներշնչանք ես գտել? :))

Ներշնչանքը մեկն ա, բնությունը...:))

E-la Via
18.11.2010, 00:10
Լավն են :hands… Հատկապես առաջին նկարը դուր եկավ, որտեղ պարզության մեջ ջերմություն տեսա, զգացի:

Ավելացնեմ, որ անկախ ինձանից վրադառնում եմ այդ նկարին ու ինչ որ բան փնտրում դրա մեջ...

Ձայնալար
18.11.2010, 00:13
Առաջինը շատ լավն ա:)

ՆանՍ
18.11.2010, 13:50
Առաջինը շատ լավն ա:)

Ճիշտ է :hands ու որ երկար եմ նայում, ինձ թվում է Թումանյանի հեքիաթների գիրքն է ձեռքս և ամեն հեքիաթի վերնագիր բացելիս` նկարներդ եմ հերթով տեսնելու` պարզ , շիտակ, բայց և իրենց մեջ ամեն ինչ ասող գեղանկարներ...

ԿԳԴ
18.11.2010, 19:36
Շնորհակալ եմ :oy

Jarre
18.11.2010, 21:52
Շնորհակալ եմ :oy

Շնորհակալ-մնորհակալ չկա :)

Նորերին ենք սպասում ;)

ԿԳԴ
26.01.2011, 00:43
Բնանկար

http://s006.radikal.ru/i214/1101/21/49899f822c31.jpg

ԿԳԴ
26.01.2011, 01:10
Մի քիչ շեղվեմ իմ բնանկարներից,խիստ չդատեք,կոմպոզիցիա նոր եմ սկսում անել: :))

Երաժշտություն

http://i030.radikal.ru/1101/50/ee309000e6de.jpg

*e}|{uka*
26.01.2011, 01:12
Շուտ էր պետք սկսել անել: անգռ
Ինչ լավն ա: :love

ԿԳԴ
26.01.2011, 01:12
Ինքնադիմանկար

http://s41.radikal.ru/i092/1101/d1/ba50f9ca0fef.jpg

Chuk
26.01.2011, 01:13
Մի քիչ շեղվեմ իմ բնանկարներից,խիստ չդատեք,կոմպոզիցիա նոր եմ սկսում անել: :))
Խիստ եմ դատելու :beee Շատ լավն ա :love
Ինքնադիմանկարն էլ :)
Ապրե՛ս, որ ուրիշ ոճերի մեջ ես մտնում :)

Ձայնալար
26.01.2011, 01:17
Ինձ էլ շատ դուր եկավ կոմպոզիցիան :oy Մենակ աջ կողմի վարագույրը ես կհանեի, եթե իմ ձեռքին լիներ, մի տեսակ օդը փակում ա իմ աչքին :oy

ԿԳԴ
26.01.2011, 01:24
Ինձ էլ շատ դուր եկավ կոմպոզիցիան :oy Մենակ աջ կողմի վարագույրը ես կհանեի, եթե իմ ձեռքին լիներ, մի տեսակ օդը փակում ա իմ աչքին :oy

Շնորհակալ եմ::oy
Վարագույրը սկզբից չկար,բայց էդ ժամանակ էլ դտարկ էր մնում տարածքը,մտածեցի բեմին խորհրդանշող մի բան նկարեմ,բայց դե էդքան լուրջ մի վերաբերվեք էս գործին, ընդամենը փորձա: :))

E-la Via
26.01.2011, 02:07
Իսկ ինձ ավելի շատ դուր եկավ Ինքնադիմանկարը :):
Բայց տարօրինակ բան…
ԿԳԴ ջան, ես քո Ակումբում տեղադրած լուսանկարներից տեսել եմ ու ինքնադիմանկարներիդ ԿԳԴ-ն լրիվ տարբերվում է լուսանկարների ԿԳԴ-ից… Լուսանկարներում դու պայծառ ես, լուսավոր, ժպտուն, իսկ ինքնադիմանկարներում տարիքով շատ ավելի մեծ, թախծոտ: Չգիտեմ, միգուցե այդպիսին է եղել ինքնազգացողությունդ նկարելու ժամանակ:think… Բայց ախր նախորդում էլ էր էդպես:

ԿԳԴ
26.01.2011, 02:29

Շնորհակալ եմ way ջան, դե բնականա, որ կտարբերվեր, նկարելուց լրջանում եմ,խորանում, իրականությունից կտվում, իսկ տարիքս երևի ինչքան կամ էն եմ պատկերել: :oy

Մաեստրո
26.01.2011, 03:10
Մի քիչ շեղվեմ իմ բնանկարներից,խիստ չդատեք,կոմպոզիցիա նոր եմ սկսում անել: :))

Երաժշտություն

http://i030.radikal.ru/1101/50/ee309000e6de.jpg

Սաթո թավջութակի իրական տեսքից քիչմը շեղվել ես::think
Բա որ թավջութակահարուհուն էլ մերկ նկարեիր այ դա կլիներ անկրկնելի ինքնատիպ արվեստի գործ :))մի փոքրիկ հուշում,որ հետագայում իրագործես;)
Դուրս եկավ ապրես փոքրիկ ջան::roll

Empty`Tears
26.01.2011, 08:57
Ինքնադիմանկար :love
Երաժշտություն :love

Սաթ, ինչ լավն են … շարունակի, ապրես … :kiss

einnA
26.01.2011, 10:23
Իսկ ինձ ավելի շատ դուր եկավ Ինքնադիմանկարը :):
Բայց տարօրինակ բան…
ԿԳԴ ջան, ես քո Ակումբում տեղադրած լուսանկարներից տեսել եմ ու ինքնադիմանկարներիդ ԿԳԴ-ն լրիվ տարբերվում է լուսանկարների ԿԳԴ-ից… Լուսանկարներում դու պայծառ ես, լուսավոր, ժպտուն, իսկ ինքնադիմանկարներում տարիքով շատ ավելի մեծ, թախծոտ: Չգիտեմ, միգուցե այդպիսին է եղել ինքնազգացողությունդ նկարելու ժամանակ:think… Բայց ախր նախորդում էլ էր էդպես:

Շնորհակալ եմ way ջան, դե բնականա, որ կտարբերվեր, նկարելուց լրջանում եմ,խորանում, իրականությունից կտվում, իսկ տարիքս երևի ինչքան կամ էն եմ պատկերել: :oy

Ուղղակի նկարում ավելի շատ ներսի արտացոլումն է. էնքան խորն է Սաթը, որ կարողա խորտակվի շատ նայողը :))
Ինքնադիմանկարիդ ձեռքերիդ դասավորությունը քոնն են :)
Սաթ ոնց եմ քեզ սկսում սիրել :love

Մի քիչ փիլիոսփայեմ ;)
բնանկարիդ գույներն ինչքան հարուստ են. Սաթ ոնց որ գյուղը հենց էս ծառի մեջ խտացած լինի. հողը ծածկած կարմիր տերևների գույնը ոնց որ էն դժվարությունների մարմնացումը լինի,որ անպակաս է գյուղից ու ինքը դրանից սնվում է,ծռվում, ուղղվում, ճյուղեր տալիս, տերևներ, որ մի տեսակ հպարտ նազանքով օդում օրորվում են (Սաթ տերևներն էլ դուք եք` գյուղի տված պտուղները ;) )... շատ խորացա ոնց որ

Empty`Tears
26.01.2011, 10:55
Ուղղակի նկարում ավելի շատ ներսի արտացոլումն է. էնքան խորն է Սաթը, որ կարողա խորտակվի շատ նայողը :))
Ինքնադիմանկարիդ ձեռքերիդ դասավորությունը քոնն են :)
Սաթ ոնց եմ քեզ սկսում սիրել :love

հլը ուր ես … :) Սաթին դեռ շա՜տ ես սիրելու, ամեն ինչը սիրելու ա, :)) չսիրվող տեղ չունի … :)

ԿԳԴ
26.01.2011, 11:15
Սաթո թավջութակի իրական տեսքից քիչմը շեղվել ես::think
Բա որ թավջութակահարուհուն էլ մերկ նկարեիր այ դա կլիներ անկրկնելի ինքնատիպ արվեստի գործ :))մի փոքրիկ հուշում,որ հետագայում իրագործես;)
Դուրս եկավ ապրես փոքրիկ ջան::roll
Մաեստրո ջան քո մեղքնա, որ թավջութակի ձևը ու չափսերը շեղել եմ, որ մտար արվեստանոցս մի հատ կնայեիր ու խորհուրդ կտայիր, որ սխալ չնկարեմ, իսկ մերկության պահով չգիտեմ,մի տեսակ իմը չի մերկ ֆիգուրա նկարելը::))

Ուղղակի նկարում ավելի շատ ներսի արտացոլումն է. էնքան խորն է Սաթը, որ կարողա խորտակվի շատ նայողը :))
Ինքնադիմանկարիդ ձեռքերիդ դասավորությունը քոնն են :)
Սաթ ոնց եմ քեզ սկսում սիրել :love

Մի քիչ փիլիոսփայեմ ;)
բնանկարիդ գույներն ինչքան հարուստ են. Սաթ ոնց որ գյուղը հենց էս ծառի մեջ խտացած լինի. հողը ծածկած կարմիր տերևների գույնը ոնց որ էն դժվարությունների մարմնացումը լինի,որ անպակաս է գյուղից ու ինքը դրանից սնվում է,ծռվում, ուղղվում, ճյուղեր տալիս, տերևներ, որ մի տեսակ հպարտ նազանքով օդում օրորվում են (Սաթ տերևներն էլ դուք եք` գյուղի տված պտուղները ;) )... շատ խորացա ոնց որ Անի ջան ապրես, ինչ սիրուն բառեր են,դու մի քիչ շուտ-շուտ խորացի ու փիլիսոփայի: :love

ԿԳԴ
19.02.2011, 01:00
Ձմեռային...

http://s49.radikal.ru/i123/1102/e4/0ad5356e0668.jpg

einnA
19.02.2011, 01:09
երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:sulel

ինչ պակաս եզ է իշուկը :)

Նաիրուհի
19.02.2011, 02:17
Սաթ, աչքիս մեր գյուղն էկավ... Մեր էշը, իմ Բոբը, պապս...
Ես էլ մտածում էի՝ էլ չեմ տեսնի...

ԿԳԴ
19.02.2011, 10:54
Սաթ, աչքիս մեր գյուղն էկավ... Մեր էշը, իմ Բոբը, պապս...
Ես էլ մտածում էի՝ էլ չեմ տեսնի...
Մտքերդ երևի թաքուն կարդացել եմ ու կտավի վրա դրել: :))

E-la Via
19.02.2011, 12:09
Ձմեռային...

http://s49.radikal.ru/i123/1102/e4/0ad5356e0668.jpg

Չէ, պետք է ասեմ…
Սաթ ջան, երեկվանից տպավորված եմ… Ազնիվ խոսք, քո ոչ մի աշխատանքից այսպես չէի տպավորվել… Չգիտեմ էլ ինչի:
Կարծես թե նույն ԿԳԴ-ն է իր ուրույն ձեռագրով, բայց այստեղ ինչ-որ բան փոխվել է: Նկարը խորքային է, երբ նայում ես երկար, թվում է կլանում է քեզ:
Ամեն դեպքում,միգուցե և սխալվում եմ, բայց այս նկարում ձեռագրի փոփոխություն եմ տեսնում, ու դա ինձ դուր է գալիս:
Ապրես :)…

Jarre
19.02.2011, 12:21

Համաձայն եմ, այս նկարում կա ինչ որ յուրահատուկ բան և ես էլ եմ նկատում ձեռագրի փոփոխություն։

Ապրե՛ս։

ԿԳԴ
28.02.2011, 00:49

http://s005.radikal.ru/i212/1102/e9/d8fa1cebd119.jpg

http://s009.radikal.ru/i309/1102/93/9ab616af4b59.jpg

Dayana
28.02.2011, 00:58
Սաթ, բայց ինչ տաղանդավոր ես դու:

einnA
28.02.2011, 10:20
ծփացող երկինք...
մանուշակագույն սար...
կյանքի մի պահ ու կենդանի պատկերը կա :)

Սաթ իսկ դիմանկարի մենակ աչքերը լիքը բան են ասում ...

ՆանՍ
28.02.2011, 13:55
Կարծես թե նույն ԿԳԴ-ն է իր ուրույն ձեռագրով, բայց այստեղ ինչ-որ բան փոխվել է: Նկարը խորքային է, երբ նայում ես երկար, թվում է կլանում է քեզ:
Ամեն դեպքում,միգուցե և սխալվում եմ, բայց այս նկարում ձեռագրի փոփոխություն եմ տեսնում, ու դա ինձ դուր է գալիս:
Ապրես :)…
Սաթ ջան մի հարց տամ. ձմեռվա թեմայով էլի նկար դրե?լ ես այստեղ:think

ԿԳԴ
28.02.2011, 23:37
Սաթ ջան մի հարց տամ. ձմեռվա թեմայով էլի նկար դրե?լ ես այստեղ:think

Իմ անձնագրի ալբոմներում կա ձմեռային նկար, բայց էս թեմայում չէ::)

ՆանՍ
01.03.2011, 21:30
Իմ անձնագրի ալբոմներում կա ձմեռային նկար, բայց էս թեմայում չէ::)

Դե քանի որ էս թեմայում ձմեռվա նկար չի եղել, սա միակն է, միգուցե ձեռագրիդ փոփոխությունը հենց դրանու?մ է կայանում...:think

ԿԳԴ
02.03.2011, 00:04
Դե քանի որ էս թեմայում ձմեռվա նկար չի եղել, սա միակն է, միգուցե ձեռագրիդ փոփոխությունը հենց դրանու՞մ է կայանում...:think
Երևի Նանս ջան,հետո էլ թեման կոմպոզիցիոն բնանկարա,իսկ իմ մոտ ձմեռային բնանկարները շատ քիչ են, եղածն էլ պիտանի չեն, կամ կիսատ են: :)) Տաք գույների մեջ մեկ մեկ էլ սառնություն ա պետք: :)

ՆանՍ
02.03.2011, 11:49
Երևի Նանս ջան,հետո էլ թեման կոմպոզիցիոն բնանկարա,իսկ իմ մոտ ձմեռային բնանկարները շատ քիչ են, եղածն էլ պիտանի չեն, կամ կիսատ են: :)) Տաք գույների մեջ մեկ մեկ էլ սառնություն ա պետք: :)
Շատ լավ էլ պիտանի են:hands ու դու ոչինչ չասող նկար չունես, քո բոլոր աշխատանքների մեջ էլ իմաստ կա:ok
Ձմեռային բնանկարդ նենց դուրս եկավ, ոնցոր Նոր Տարվա էն "ատկռիտկաներից" լինի:love

ԿԳԴ
13.03.2011, 23:12
Նկարչուհին :)

http://i057.radikal.ru/1103/db/861e5aa52e71.jpg

ԿԳԴ
13.03.2011, 23:13
Էս էլ իմ սիրելի թեմայից :Ճ

http://s16.radikal.ru/i190/1103/b6/0df7aea7591c.jpg

einnA
13.03.2011, 23:22
լուռ հպարտություն ու համեստություն - տենաս ում նման է :think :P

հա ու էս իմ համար մայրամուտի տաքուկ գույները... :love

Ձայնալար
13.03.2011, 23:23
«Նկարչուհին» շատ հավնեցա :oy

Հայկօ
13.03.2011, 23:31
«Նկարչուհին» շատ հավնեցա :oy

Ես էլ:

ars83
13.03.2011, 23:36
Ես էլ:
Տենաս՝ ո՞ւմ ա տենց հպարտ-հպարտ նայում: :think

Հայկօ
13.03.2011, 23:37
Տենաս՝ ո՞ւմ ա տենց հպարտ-հպարտ նայում: :think

Հայելու մեջ :):

*e}|{uka*
13.03.2011, 23:40
Նկարչուհին :)

http://i057.radikal.ru/1103/db/861e5aa52e71.jpg

Հռիփսիկն ա: :love

ars83
13.03.2011, 23:41
Հայելու մեջ :):
Քո ասածը Լեոնարդո դա Վինչին ա: ;)

*e}|{uka*
13.03.2011, 23:42
Տենաս՝ ո՞ւմ ա տենց հպարտ-հպարտ նայում: :think

Օլիմպուս դիջիթալ կամերային :))

ԿԳԴ
13.03.2011, 23:43
լուռ հպարտություն ու համեստություն - տենաս ում նման է :think :P

հա ու էս իմ համար մայրամուտի տաքուկ գույները... :love

Նմանը նման չի ստացվել ում որ նկարել եմ, բայց դե էս նկարի նկարչուհուն շատ եմ սիրում: :love

Տենաս՝ ո՞ւմ ա տենց հպարտ-հպարտ նայում: :think

Ամեն դեպքում ինձ չի նայում: :))

ԿԳԴ
13.03.2011, 23:45
Հռիփսիկն ա: :love

Ինքնա :Ճ :))

ԿԳԴ
04.05.2011, 00:07
Վերջին արված աշխատանքներիցս

http://s47.radikal.ru/i116/1105/92/d3423d75e742.jpg

http://s48.radikal.ru/i120/1105/cf/cdc603490745.jpg

Բնորդուհիս :)

http://s39.radikal.ru/i083/1105/6a/51e425877bd1.jpg

Քանդակագործությունն էլ նոր եմ սկսել :))

http://s51.radikal.ru/i132/1105/e5/203ac7d3efbe.jpg

http://s61.radikal.ru/i173/1105/f0/0dfda91ee135.jpg

Ուլուանա
04.05.2011, 01:21
Ինձ ամենաշատը երկրորդ նկարը դուր եկավ :)։ Շատ լավն է։ Ինքնադիմանկար է, չէ՞։ Առաջինն էլ երևի։

Սաթ, բայց քանդակներդ ինչի՞ ես գեղանկարներիդ հետ խառնում, «Քանդակագործություն» բաժնում դիր։ Թե չէ սենց կկորեն նկարների մեջ։

ԿԳԴ
04.05.2011, 08:48

Շնորհակալ եմ, ճիշտ ես, առաջին երկուսն էլ ինքնադիմանկարներ են, առաջինը ավելի ստեղծագործական, իսկ երկրորդը՝ ռեալիստական: Քանդակներս դեռ էնքան չեն ամրացել, որ առանձին թեմա բացեմ, բայց ճիշտ ես, սենց կխառնվեն գեղանկարների հետ: :)

E-la Via
04.05.2011, 12:16
Վերջին արված աշխատանքներիցս

http://s47.radikal.ru/i116/1105/92/d3423d75e742.jpg

http://s48.radikal.ru/i120/1105/cf/cdc603490745.jpg

Ինչ են որոնում ու ինչ են ուզում ասել մեզ ԿԳԴ-ի աչքերը :think???
Ինչ որոնում են՝ մաղթում եմ, որ գտնեն, իսկ ինչ ուզում են ասել՝ ամեն մեկս յուրովի կհասկանանք:

Ինձ էլ ավելի դուր եկավ երկրորդ ինքնդիմանկարը, իսկ քանդակների հարցում, դեռ Սաթը շատ բան ունի անելու, բայց հիանալի է, որ արվեստի մեկ այլ ճյուղով էլ է սկսել զբաղվել: Ապրես, Սաթենիկ ջան :):

ԿԳԴ
16.05.2011, 23:18
Նա :))

http://s016.radikal.ru/i335/1105/16/230f1d0a39ea.jpg

Ես :)

http://s40.radikal.ru/i090/1105/cc/75d5533671e9.jpg

Ուլուանա
16.05.2011, 23:22
Շատ լավն են երկուսն էլ :)։ Բայց քո դիմանկարը նենց մի տեսակ տարիքով մեծ ա երևում։ Ոնց որ մի քառասուն տարեկան լինես :o։ Չնայած գուցե էդ պահին քեզ հենց տենց էիր զգում, ի՞նչ իմանամ :))։

Ուլուանա
16.05.2011, 23:25
Ի դեպ, որ նկատեցի. էս էջում եղած բոլոր ինքնադիմանկարներդ տարբեր տարիքի են երևում։ Օրինակ, առաջինում ոնց որ մոտավորապես հիմիկվա տարիքին լինես, երկրորդում լրիվ աղջնակ ես :)), էս վերջինում էլ արդեն ասեցի՝ հասուն կին :)։

Շնորհակալ եմ շատ, երևի վրձնահարվածներից ա, որ մեծ ա երևում տարիքս, չնայած բան չմնաց, էսա 40 եմ :))

Արամ
16.05.2011, 23:33
ԿԳԴ նկարներդ հաճույքով կկախեի մեր հյուրասենյակում:love:

ԿԳԴ
16.05.2011, 23:34
Ի դեպ, որ նկատեցի. էս էջում եղած բոլոր ինքնադիմանկարներդ տարբեր տարիքի են երևում։ Օրինակ, առաջինում ոնց որ մոտավորապես հիմիկվա տարիքին լինես, երկրորդում լրիվ աղջնակ ես :)), էս վերջինում էլ արդեն ասեցի՝ հասուն կին :)։
Երևի էդ լավ ա, որ մեկը մեկին նման չի, թե չէ կրկնություն կլիներ: :)

einnA
16.05.2011, 23:34
Տարիքը չի, էտ Սաթի ներքինի էն ծանրակշիռ մտքերի, խոհերի, եղած-պահածի արտացոլումն է :love

ԿԳԴ
16.05.2011, 23:39
ԿԳԴ նկարներդ հաճույքով կկախեի մեր հյուրասենյակում:love:
Շնորհակալ եմ Արամ ջան, երբ կախելու ժամանակը լինի ձեն հանի ;)

Տարիքը չի, էտ Սաթի ներքինի էն ծանրակշիռ մտքերի, խոհերի, եղած-պահածի արտացոլումն է :love

Մի օր էլ քո ներքինը կնկարեմ: :love

einnA
16.05.2011, 23:43
Մի օր էլ քո ներքինը կնկարեմ: :love

:ուխ

E-la Via
17.05.2011, 11:17
Մի օր էլ քո ներքինը կնկարեմ: :love

:ուխ

einnA աղջիկ, շատ մի ուրախացի, Սաթն ինձ քեզանից շուտ ա դա խոստացել, էնպես որ առաջինը իմ ներքինն ա ի հայտ գալու Սաթի վրձնի ներքո :P:

Ուլուանա
18.05.2011, 00:09
Յա, էս հերթագրվու՞մ եք։ Ինձ էլ հերթագրեք, էլի :)) :oy։ Քանի՞ հոգի կա հերթում։

ԿԳԴ
18.05.2011, 00:17
Յա, էս հերթագրվու՞մ եք։ Ինձ էլ հերթագրեք, էլի :)) :oy։ Քանի՞ հոգի կա հերթում։

Գրանցեցի, :)) բայց ներքինը նկարելու համար բնորդի ներկայությունը պարտադիր ա, թե չէ նենց միայն արտաքինը կլինի: ;)

einnA
18.05.2011, 00:17
Յա, էս հերթագրվու՞մ եք։ Ինձ էլ հերթագրեք, էլի :)) :oy։ Քանի՞ հոգի կա հերթում։

դե քանի որ way-ը գաղտնի է պայմանավորվել, հերթի մեջ առաջ ընկնել չկա ;)
դուրս է գալիս, որ ես առաջինն եմ :))

E-la Via
18.05.2011, 00:56
դե քանի որ way-ը գաղտնի է պայմանավորվել, հերթի մեջ առաջ ընկնել չկա ;)
դուրս է գալիս, որ ես առաջինն եմ :))

Հապա մի էս դաղալին նայեք :angry: Սաթը վկա, ես թաքուն չեմ պայմանավորվել, ազնիվ պիոներականի խոսք :): Էնպես որ...

Դե լաաավ, որ շատ ես ուզում, կարծում եմ սիրտս շահելու ձև կգտնես , հը ????

ԿԳԴ
18.05.2011, 01:04
Ով շուտ հասնի Կողբ, նա էլ կշահի: :)) Ես սկսեմ կտավներս ձգել:

einnA
18.05.2011, 09:57
Ով շուտ հասնի Կողբ, նա էլ կշահի: :)) Ես սկսեմ կտավներս ձգել:

Սաթ դու վրաները ձգի, աչքիս կենացները քաղցրանում են :))

Անի Ներկարար
18.05.2011, 10:03
Իսկապես շատ գեղեցիկ ես նկարում: Նկարներդ խոսում են մարդու հոգու հետ : Նայելուց հետո մի տեսակ անսովոր հրճվանք զգացի: :) Հիանալի են:love

ԿԳԴ
18.05.2011, 22:34
Սաթ դու վրաները ձգի, աչքիս կենացները քաղցրանում են :))
Ձգել եմ, սպասում եմ ձեզ: :))

Իսկապես շատ գեղեցիկ ես նկարում: Նկարներդ խոսում են մարդու հոգու հետ : Նայելուց հետո մի տեսակ անսովոր հրճվանք զգացի: :) Հիանալի են:love
Շնորհակալ եմ շատ Անի ջան::)

ԿԳԴ
13.10.2011, 22:04
Մի քանի բնանկար, պլեների ժամանակ արված և նատյուրմորտներ: Որոկի համար՝ կներեք, լուսանկարչական ապարատս վատն էր, դրա համար ա սենց փայլում նկարները: :(

http://s017.radikal.ru/i432/1110/3c/ccb73bd0ba8f.jpg

http://s53.radikal.ru/i142/1110/3d/726b134d2220.jpg

http://s017.radikal.ru/i405/1110/17/2c40b0b201a6.jpg

http://s017.radikal.ru/i429/1110/22/a6ca606e9a0d.jpg

http://s57.radikal.ru/i157/1110/60/930eaaefcb76.jpg

E-la Via
15.10.2011, 15:41
http://s53.radikal.ru/i142/1110/3d/726b134d2220.jpg

Սաթ ջան, էս նկարը ո՜նց դուրս եկավ :love;
Կանչում ա…
Ապրես ...

ԿԳԴ
12.02.2014, 15:23
Ողջուն Ակումբ, վաղուց չեմ տեղադրել իմ աշխատանքներից,:oy ահա երկուսը, որը նկարել եմ անցած տարի մեր ամառային պլեների ժամանակ։ :)

http://s020.radikal.ru/i722/1402/5c/17a53d0c8e65.jpg (http://www.radikal.ru)

http://s52.radikal.ru/i135/1402/6a/bc0e53058429.jpg (http://www.radikal.ru)