PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպիսի՞ն պետք է լինի քրիստոնեական ապրելակերպը



razmik21
22.11.2009, 22:17
Շատերը հարցնում են, թե ո՞րն է այսպես կոչված "Քրիստոնեկան ապրելաձևը":
"Քրիստոնեկան ապրելաձևը" ենթադրում է Աստծո հետ հարաբերությունների ստեղծում ու պահպանում, որը խզվել էր մեղքի պատճառով, հնազանդություն Աստծուն,. պետք է իմանալ ինչն է Աստծո համար հաճո և ինչը՝ ոչ… Աստված իր խոսքը մարդկանց հասցնում է Աստվածաշունչի միջոցով: Որպեսզի իմանանք Տիրոջ կամքը պետք կարդանք նրա խոսքը…

Gayl
22.11.2009, 22:26
Շատերը հարցնում են, թե ո՞րն է այսպես կոչված "Քրիստոնեկան ապրելաձևը":
"Քրիստոնեկան ապրելաձևը" ենթադրում է Աստծո հետ հարաբերությունների ստեղծում ու պահպանում, որը խզվել էր մեղքի պատճառով, հնազանդություն Աստծուն,. պետք է իմանալ ինչն է Աստծո համար հաճո և ինչը՝ ոչ… Աստված իր խոսքը մարդկանց հասցնում է Աստվածաշունչի միջոցով: Որպեսզի իմանանք Տիրոջ կամքը պետք կարդանք նրա խոսքը…

Ես սկսել եմ մանկական Աստվածաշնչից ու լավ էլ կարդացվում էր ու մի երեք տարի առաջ փորձեցի կարդալ էն հաստափոր գիրքը ինձ բարեկամներիցս մեկը ասաց սկզբից նորը կարդա հետո հինը,դե ես էլ սկսեցի հնից,որովհետև ավելի հետաքրքրեց,դե ուզում էի քո ասած Տիրոջ կամքը իմանայի ու հասկացա որ դա ոչ թե Տիրոջ կամքն է այլ հրեաների պիղծ պատմությունը,կիսատ մնաց,որովհետև եկավ մի պահ որ զզվելով էի կարդում ու էտ օրվանից մինչև հիմա ավելի եմ համոզվում որ իրենք իրանց կամքն են մեզ թելադրում,իսկ Քրիստոսը սովորական ՄԻՖԱ:

Մեղապարտ
22.11.2009, 23:03
Այսպես ,ինչես ապել են մինչև այժմ:
Անել ամեն ինչ և հուսյը դնել աստծո վրա:
Սա մի իդեալական տարերակ է պատասանատու չես ոչ մեկին:

Mephistopheles
23.11.2009, 01:24
Շատերը հարցնում են, թե ո՞րն է այսպես կոչված "Քրիստոնեկան ապրելաձևը":
"Քրիստոնեկան ապրելաձևը" ենթադրում է Աստծո հետ հարաբերությունների ստեղծում ու պահպանում, որը խզվել էր մեղքի պատճառով, հնազանդություն Աստծուն,. պետք է իմանալ ինչն է Աստծո համար հաճո և ինչը՝ ոչ… Աստված իր խոսքը մարդկանց հասցնում է Աստվածաշունչի միջոցով: Որպեսզի իմանանք Տիրոջ կամքը պետք կարդանք նրա խոսքը…

հարաբերություններ լինում են երկկողմանի համաձայնության ու պարտավորույունների հաստատում ինչը մարդու ու "աստծո" պարագյին անհշնար է, որովնետև աստված առաջարկելու շատ բան ունի-կարելի է ասել ամեն ինչ ունի- իսկ մարդը շատ քիչ բան- կարելի է ասել տառացիորեն ոչինչ: այս դեպքում հարաբերության մասին խոսելն անիմաստ է … սրան ասում են կապիտւոլյացիա…

քրիստոնեավարի ապրել ոչինչ էլ չի նշանակում, բացի Քրիստոսին որպես աստված պաշտելուց… անիմաստ է

razmik21
23.11.2009, 17:45
հարաբերություններ լինում են երկկողմանի համաձայնության ու պարտավորույունների հաստատում ինչը մարդու ու "աստծո" պարագյին անհշնար է, որովնետև աստված առաջարկելու շատ բան ունի-կարելի է ասել ամեն ինչ ունի- իսկ մարդը շատ քիչ բան- կարելի է ասել տառացիորեն ոչինչ: այս դեպքում հարաբերության մասին խոսելն անիմաստ է … սրան ասում են կապիտւոլյացիա…
քրիստոնեավարի ապրել ոչինչ էլ չի նշանակում, բացի Քրիստոսին որպես աստված պաշտելուց… անիմաստ է

Նախ ասեմ, որ շատ լավ ասացիր, թե ինչ է հարաբերությունը…Բայց սխալ շարունակեցիր. մարդը շատ բան ունի Աստծուն տալու: Մարդը Աստծուն կարող է տալ հավատ, այսինքն ցուցաբերել հավատ, որով Աստծուն հնարավորություն կտա ներգործել իր կյանքի մեջ. սա փոխադարձ յհարաբերության օրինակ է: Մարդը կարող է ծառայել Աստծուն՝ նրա խոսքը քարոզելով, գումար զոհաբերելով և այլն… Փաստորեն ժխտվեց քո վարկածը, որ Աստծո և մարդու միջև չեն կարող փոխհարաբերություններ լինել…

Benadad
02.05.2010, 21:22
Քրիստոոնեությունը, որպես կրոն, դիտվում է նաև որպես կենսաձև,ապրևելավձ, առաջինը Աստված այն սահհմանեց, տալոց Տասնաբանիան, որը մարդ եթե կարողանակ գոնե մինիմում չափով պահել, ապա նա կապրի իսկական քրիտոնեկական կյանքվ, որը մեզանից Աստված է ուզում, հիմա այստեղ ինչպես էլ չլինի,կլինի մեկը,որ կասի թե Աստված մեզ տվեց ազատ կամք, որ մենք ազատ կոմնորոշվենք, ես էլ կասեմ,որ նա դա սահմանել է ,որ մենք ապրենք աստվածհաչո, ո հեռու մնանք սատանայական մեղքերից, որը մեզ ի վերջո, կկործանի, իսկ Գայլ քեզ ,որպես խորհուրդ կտամ,որ զգույշ լինես բառերիդ մեջ,որովհետև այն կարող է քեզ վնասել, ուղղակի զգույշ եղիր,որովհետև Աստված շատ համբերատար Աստված է, բայց ,որ բարկացավ.... Աստված նման է երկսայր սրի, ուղղակի վախեցիր, քանի որ դու չգիտես թե ինչ ես անում

Gayl
03.05.2010, 03:15
իսկ Գայլ քեզ ,որպես խորհուրդ կտամ,որ զգույշ լինես բառերիդ մեջ,որովհետև այն կարող է քեզ վնասել, ուղղակի զգույշ եղիր,որովհետև Աստված շատ համբերատար Աստված է, բայց ,որ բարկացավ.... Աստված նման է երկսայր սրի, ուղղակի վախեցիր, քանի որ դու չգիտես թե ինչ ես անում
Ոչ գիտեմ ինչ եմ ասում ու պատրաստ եմ կրկնել ասածներս, եթե կարող ես հակառակը ապացուցիր;)
Ի դեպ Աստծո բարկությունից չեմ վախենում:

Benadad
03.05.2010, 10:19
Գիտես ինչ, մարդու ուղեղը մնան չափաբաժակի, ու յուրաքանչյուր մարդուն տրված է որոշակի չափաբաժին, իսկ այն ժամանակ երբ ուզում ես ավելացնել չափաբաժակի մեջ հեռուկ , չի լցվում,որովհետև տեղ չկա, խոսքս այնքան հասկանալի է՝, որքան Արարատյան մի պայծառ առառավոտ, Քրիստոքս երբ առաջին անգամնեկավ երկրի, նա շատ խոնհար էր ու ներող Աստված,բայց մյուս գալու ժամանակ Նա կլինի այնքան դաժան իր Դատաստոնում,որ էլ ժամանակ չի լինի փոշմանելու………

Jarre
03.05.2010, 12:04
Որևէ մեկին կամ խմբի վիրավորելու ցանկություն չունեմ։ Պարզապես Աստվածաշունչը ուսումնասիրելով եկել եմ այն եզրակացության, որ իսկական քրիստոնեական ապրելակերպը այսօրվա քրիստոնյաների արածների լրիվ հակառակը անելն է (այդ թվում «Կրոն» բաժնում գրառում կատարողներից շատերի մտածելակերպի հակառակը).

Քրիստոնեական ապրելակերպն է.

Սիրել մարդկանց ու ոչ թե վախեցնել, սպառնալ, պիտակավորել, կծել ու թշնամություն սերմանել
Չլինել ֆանատիկ, այլ ունենալ առողջ հավատք ու հասկանալ, թե ում ես հավատում, ինչու ես հավատում և ինչ որ մի բան անել չանելուց հասկանաս դրա իմաստը, ունենաս լայն մտածելակերպ և չկաղապարես ինքդ քեզ և ուրիշներին
Ընտանիքում, աշխատավայրում, ընկերական շրջապատում, մի խոսքով կյանքի յուրաքանչյուր բնագավառում ապրել քրիստոնեական մեծագույն օրենքներով՝ սիրել Աստծուն և մարդկանց (ու սա հատուկ եմ նշում, որովհետև պատմությունը ցույց է տալիս, որ այս հարցում ամենաշատը թերանում են հենց քրիստոնյաները։ Պարզ օրինակ երկու համաշխարհային պատերազմները, որոնք առաջացան հենց քրիստոնյա ազգերի միջև)
Չաղավաղել քրիստոնեությունը հեթանոսական ադաթներով, տոներով և սովորույթներով
Չաղավաղել քրիստոնեությունը բիզնեսի ու քաղաքականության միջոցով


Մի խոսքով քրիստոնյայի ապրելակերպը պետք է լինի նույն սկզբունքներով, որոնցով առաջնորդվում էր Հիսուսը ու ոչ թե որոնք սովորեցնում են կրոնական առաջնորդները։

Հուսով եմ գրառումս դոգմատիկ ու վիրավորական չի։ Էլի եմ կրկնում, որ որևէ մեկին վիրավորելու ցանկություն չունեմ։

Benadad
03.05.2010, 14:51
Jarre դու միանշանակ ճիշտ ես, Քրիստոս աշխարհ եկավ մարդու կերպարանքով, որ ցույց տա մարդային մարմինն էլ է ընդունակ ապրելու մաքուր կյանքով, բայց ափսոս, շատ ափսոս, քրիստոնեությունը կամ ընդհանրապես կրոնը հիմա օգտագործում են որպես բիզնես, գիտես մեր երիտասարդաց միության մեջ ինչքան մարդիկ կան,որ պայքարում են այդ երևույթի դեմ , բայց աղավ, ով է լսելու?? ոչ ոք:Բոլորը հիմա <<զբաղված>> են չգիտես ինչով,մեկը գնում է Բաքու աշխարհի կրոնական առաջնորդների միջև կայանալիք հանդիպմանը մասնակցելու /հետըո էլ ասում են,թե էկումենիզմը կապ չունի կրոնների միավորման գործընթացի հետ/ մի խոսքվ, շատ չերկարեմ, հիմա հարգելիս շատ քչերն են, որ հավատում են ու հետևում են իսկական քրիստոնեկական արժեհամակարգին, ես շատ ուրախ եմ քեզ համար, որ դու նունպես քրիստոնեական արժեհամակարգը գնահատող ուպահող անձնավորություն ես:

ars83
03.05.2010, 19:16
... բարեկամներիցս մեկը ասաց սկզբից նորը կարդա հետո հինը,դե ես էլ սկսեցի հնից,որովհետև ավելի հետաքրքրեց,
Փաստորեն, Նոր կտակարանը չե՞ս կարդացել ընդհանրապես:


...հասկացա որ դա ոչ թե Տիրոջ կամքն է այլ հրեաների պիղծ պատմությունը,կիսատ մնաց,որովհետև եկավ մի պահ որ զզվելով էի կարդում ու էտ օրվանից մինչև հիմա ավելի եմ համոզվում որ իրենք իրանց կամքն են մեզ թելադրում,իսկ Քրիստոսը սովորական ՄԻՖԱ:
Մի քիչ անտրամաբանական է հրեաների՝ «իրենց կամքի թելադրելը» Քրիստոսի ուսմունքի հետ կապակցելը, քանի որ իրենք՝ հրեաները այն չեմ ընդունում:
Քրիստոնեության սիրտը կազմում է Քրիստոս և իր ուսմունքը, որը շարադրված է Նոր կտակարանում, ուստի միայն Հին կտակարանի հիման վրա կարծիք կազմելը քրիստոնեության մասին, իմ կարծիքով, ճիշտ չէ:

kyahi
26.07.2010, 14:35
Հմ, փաստորեն ստացվումա, որ մարդ իր ապրեակերպը պետքա հարմարեցնի ինչ-որ աստվածաշնչյան կերպարների ու մի ահագին ժամանակ առաջ հայտնի չէ, թե ում կամքով գրված, օրենքներին: Կարծու՞մ եք տրամաբանականա, որ մարդ մի բան անելուց առաջ մտածի, թե ոնցա դա գրված աստվածաշնչում և կամ դա հաճո կլինի աստվածին, թե չէ: Դա նմանա նրան, որ տվյալ մարդը չունի սեփական պատկերցումները չի հասկանում ինչ պետքա անի, որ իր համար լավ լինի, իհարկե օրենքի սահմաններում, չնայած ոմանք սիրում են խախտել օրենքները, դե հիմա դա իրենց գործնա…չեմ կարծում, որ բանական մարդը չի ընկնի գլխի, որ սպանել, գողանալ, բռնաբարել և կամ նմանատիպ բաներ անելը դա հասարակության կողմից չի ընդունվում, ասելա թե վատ վարքա համարվում, էդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այսպես ասած քրիստոնեական մտածելակերպը…կարծում եմ քրիստոսի այդ խոսքերը մի քանի հազարամյակ առաջ պետք էր, որ մարդկանց պահեին իրենց բռունցքների մեջ, իսկ հիմա ինչ իմաստ ունի շարժվել անհայտ էակի օրենքներով, եթե կա սահմանադրություն, որտեղ մեղք չի համարվում բավական շատ բաներ, ընդամենը օրենքի խախտում ու քեզ չի վախեցնում դրախտով կամ դժոխքով…
Ցանկացած կրոնի օրենքերով շարժվելը իմ համար անտրամաբանականա:

Հարդ
26.07.2010, 15:40
Մեկ մեկ որ հետևում եմ մեր իրանց լավ քրիստոնյաի տեղ դրած մարդկանց, նենց մեցքս գալիս են (ոչ բոլորը, բայց իմ ասածները վերջերս շատացել են): Այ իրանց պատճառով ա, որ շատերն ասում են կրոնը ստրկացնելու գործիք ա, որովհետև նրանք են իրենց ստրուկ դարձնում ու աննդհատ մեջբերումներով խոսելով, խուափելով սեփական ուղեղով մտածելուց: Ու ընդհանրապես որպես մարդ նենց տափակ մարդիկ են... ու ահավոր անհետաքրքիր: Իրանց թվում ա ճիշտ քրիստոնեական կյանք են վարում ու փրկվելու են... ախր ով ա ձեզ ասել, եթե նորմալ կյանքով ապրեք, պիտի չփրկվեք?
Նորմալ ապրեք, բաց, ազատ (բայց կարևորը չափը չանցնել իմացեք), հավատացեք, եղեք ցանկալի մարդ շրջապատի համար, բայց կուլ մի գնացեք ամբոխի կարծիքին: Էս ա իմ կարծիքը:;)

Ֆրեյա
26.07.2010, 16:28
Ընդհանրապես, անիմաստ եւ ակումբի շարքերում հերթական ֆանատիկական թեման է /չհաշված մի քանի մարդկանց արժեքավոր եւ հետաքրքիր գրառում/

Ինչ է ինքնին նշանակում Քրիստոնեական ապրելակերպ՞
Լավ մարդիկ լավն են, վատերը վատն են... դրանք ցանկացած կրոնի մեջ կարող են լինել։
Այստեղ ասվեց, որ քրիստոնեությունը մի շարք դրական արժեքներ է քարոզում, ինչպես մարդասիրություն, բարիություն...
Ես չեմ համարում, որ քրիստոնեությունը պացիֆիստական կրոն է։ Համաշխարհային կրոններից ամենապացիֆիստական կրոնը Բուդդիզմն է, քանի որ էդ մարդիկ թե իրենց ամենօրյա կենցաղով, թե դարերի պատմությամբ ապացուցել են, որ արյունարբու չեն։

Իսկ քրիստոնյաները միշտ էլ արյուն են խմել. թե իրենց ժողովրդի, թե ուրիշ ժողովուրդների։
Ու չէի ասի, թե քրիստոնյա ասելով ինչ–որ զուտ դրական արժեքներ ենք հասկանում։
Լավ մարդիկ լուսնի վրա էլ են լավը։

Monk
26.07.2010, 18:34
Մոդերատորական. Թեման ժամանակավորապես փակվում է:

Monk
05.08.2010, 23:28
Մոդերատորական. Թեման վերաբացվում է: Ցավոք սրտի իմ ձգտումը՝ չդիմել կտրուկ քայլերի և չնեղացնել ոչ ոքի, արդյունավետ չեղան, իսկ ընհանուր առմամբ հնչեցրած զգուշացումները, իմ գնահատմամբ, արհամարհվեցին: Բաժնում շարունակվում են պարբերաբար արձանագրվել անհանդուրժողականության, անձնական հարաբերությունները թեմաներում պարզելու դրսևորումներ, թեմայից դուրս գրառումներ և ավելի լուրջ խախտումներ: Ինչ արած, հետո խնդրում եմ չնեղանալ ոչ ոքից: Կոնկրետ այս թեմայում որևէ խախտում չեմ արձանագրել տուգանային միավորների տեսքով: Պարզապես թեմայից դուրս եղած «սիրալիր զրույցը» ջնջվել է, իսկ վեճի մասնակիցներ Շինարարը, kyahi-ն և Ֆրեյան զգուշացվում են, որ «Կրոն» բաժնում ցանկացած խախտման դեպքում մեկ ամսով նախազգուշական արգելափակվելու են բաժնից: Զգուշացումը վերաբերում է նաև բաժնում հաճախակի խախտումներով աչքի ընկնող ակումբցիներին: Զգուշացումներ այլևս չեն լինելու: Մնացեք կանոնների սահմաններում: Բարի քննարկումներ բոլորին:

Fantom0108
06.08.2010, 10:53
Քրիստոնեան ամբողջ սրտով,հոգով պետք է նման լինի Քրիստոսին.