PDA

Դիտել ողջ տարբերակը : Տնային դիստանցիոն հեռախոսներ

Էդուարդ_man
22.11.2009, 13:03
Եկեք խոսենք այս հեռախոսներից… Խնդիրներից, որակից և այլն…
Ինձ կոնկրետ հետաքրքում է, թե որտեղ կարելի է վերանորոգել դիսատանցիոն հեռախոսները…Մերը փչացել է և ընդհանրապես չգիտեմ ուր տանեմ: Եթե գիտեք խնդրում եմ օգնեք:

Հ.Գ. Մի գուցե այդքան էլ հայերեն չեմ սահմանել վերնագիրը, անհարժեշտության դեպքում կարող էք ուղղել…

Okamigo
22.11.2009, 14:02
Շատ լավ է որ ստեղծվեծ այս թեման,քանի որ մեր հեռախոսը ես վերջին ամիստ մի քիչ վատ է ածխատում,հարցը նրանում է ,որ մեզ լավ են լսում,իսկ մենք ոչ,հա մեկ էլ,զառյադկենա շուտ նստում

Լեո
22.11.2009, 16:16
Շատ լավ է որ ստեղծվեծ այս թեման,քանի որ մեր հեռախոսը ես վերջին ամիստ մի քիչ վատ է ածխատում,հարցը նրանում է ,որ մեզ լավ են լսում,իսկ մենք ոչ,հա մեկ էլ,զառյադկենա շուտ նստում

Կարծում եմ դինամիկն ու «ակումլյատոր»-ն են փչացել :8

Ungrateful
22.11.2009, 16:25
Իմ դիստանցիոնն էլ ա փչացել... կարծեմ ակումլյատորից ա:
Ո՞րտեղից կարամ էժանով ակումլյատոր առնեմ:)) /հեռախոսը պանասոնիկ ա/:)

Yeghoyan
22.11.2009, 16:34
Ժող էդ հեռախոսը որտեղից որ առել եք, հենց այդ նույն խանությում էլ վերանորոգում են, եթե իրենց մոտ չվերանորոգեն էլ հարցրեք պիտի որ իմանան որտեղ կարելի է տալ վերանորոգման:

Ungrateful ,,Բարեկամություն,, մետրոյի անցումում կա նման բաժին:

Էդուարդ_man
22.11.2009, 16:35
Հեռախոսն Ատիվա է , շատ լավ էր աշխատում ոչ մի բանից չենք դժգոհել շատ լավ լսվում էր, քանի անգամ ընկելա ձեռքներիցս բան չի եղել 1տարուց ավել օգտագործում ենք, վերջերս շատ ցածր տեղից միացած ժամանակ ընկավ ու փչացավ… ասում են տյուներն է փչացել:

Ոչ մեկ տեղյակ չի հա որտե՞ղ են վերանորոգում

Ambrosine
22.11.2009, 16:41
Եկեք խոսենք այս հեռախոսներից… Խնդիրներից, որակից և այլն…
Ինձ կոնկրետ հետաքրքում է, թե որտեղ կարելի է վերանորոգել դիսատանցիոն հեռախոսները…Մերը փչացել է և ընդհանրապես չգիտեմ ուր տանեմ: Եթե գիտեք խնդրում եմ օգնեք:

Հ.Գ. Մի գուցե այդքան էլ հայերեն չեմ սահմանել վերնագիրը, անհարժեշտության դեպքում կարող էք ուղղել…
Մերն էլ էր փչացել, տարել էինք Հանրապետության հրապարակի մոտ գտնվող ինչ-որ արհեստանոց /ժամացույցի մոտից աջ, անցնում եք փողոցը, դալանով մտնում եք բակ. կարծեմ ռեստորան էլ կար էդտեղ/:think 2 ամիս սպասել ենք, մինչև անհրաժեշտ մասը բերել են Հայաստան, բայց սարքելուց հետո էլ այդքան լավ չաշխատեց, նորը գնեցինք:)) Մերը Panasonic էր, 6-7 տարի օգտագործել էինք: Ընդհանրապես Հայաստանում օրիգինալ մասեր չեն լինում, պատճառաբանում են, թե թանկ է, գնող չկա:angry

Լուսաբեր
22.11.2009, 17:01
Մի ժամանակ բավական թանկ էին այդ տիպի հեռախոսները, ով ուներ պրիստիժնի բան էր էլի, ոնց-որ ասենք վիդեմագնիտոֆոն ունենալն էր :)))))
Իսկ հիմա հասանելի բանա համարյա բոլորին :) կարելիա փչանալու դեպքում նորը գնել.
Ի դեպ մերն էլա փչացել, բայց լուրջ բան չի ուղղակի լարը մտնելու ատամիկների տեղից մի ատամնա կոտրվել ու մնացել ենք առանց «տրուբկա» հեռախոսի :)))

հ.գ. Է՜խ... կարոտել եմ «դիսկով» հեռախոսներին :(

Արևհատիկ
22.11.2009, 17:45
Մերն էլ ա փչացել, բայց ոչ մի միջոց չենք ձեռնարկում: Բայց որ իմանանք ինչից ա, երևի կսարքենք: Հենց միացնում ենք խշխշում ա :(

Էդուարդ_man
22.11.2009, 19:04
Մի ժամանակ բավական թանկ էին այդ տիպի հեռախոսները, ով ուներ պրիստիժնի բան էր էլի, ոնց-որ ասենք վիդեմագնիտոֆոն ունենալն էր :)))))
Իսկ հիմա հասանելի բանա համարյա բոլորին :) կարելիա փչանալու դեպքում նորը գնել.
Ի դեպ մերն էլա փչացել, բայց լուրջ բան չի ուղղակի լարը մտնելու ատամիկների տեղից մի ատամնա կոտրվել ու մնացել ենք առանց «տրուբկա» հեռախոսի :)))

հ.գ. Է՜խ... կարոտել եմ «դիսկով» հեռախոսներին :(
Ինձ թվումա 18000ն էդքան էլ էժան չի որ դեն գցես ու նորն առնես: Մանավնդ որ 1 տարի ենք օգտագործել

Լուսաբեր
22.11.2009, 19:08
Ինձ թվումա 18000ն էդքան էլ էժան չի որ դեն գցես ու նորն առնես: Մանավնդ որ 1 տարի ենք օգտագործել

իհարկե:), ես ավելի էժանների մասին եմ ասում:
հեռախոսներ ընդամնեը 7.500 դրամ, ինձ չի թվում, որ դա այդքան մեծ գումար է տարվա կտրվածքով :) մեկ էլ նշել էի, որ համարյա բոլորին արդեն հասանելի է դա ;)

Okamigo
22.11.2009, 23:56
իհարկե:), ես ավելի էժանների մասին եմ ասում:
հեռախոսներ ընդամնեը 7.500 դրամ, ինձ չի թվում, որ դա այդքան մեծ գումար է տարվա կտրվածքով :) մեկ էլ նշել էի, որ համարյա բոլորին արդեն հասանելի է դա ;)

Իսկ որտեղ են եդ գնով ծախում?

NetX
23.11.2009, 00:06
Նորմալ պանասոնիկը մոտ 28000 դրամ ա :)

Rammstein
05.12.2009, 17:22
Ցավը էն է, որ նորմալ հեռախոսներ բերում են, իսկ նորմալ ակումուլյատորներ, եթե բերեն էլ, կարող ա նենց թանկ լինի, որ ավելի ձեռնտու լինի նոր հեռախոս առնել:
Կամ էլ մի 3000-ով վաճառում են ու ասում են, որ էդ կեղծ ակումուլյատորն ա, ու մի 10,000-ով էլ իսկականն են առաջարկում, բայց պարզվում ա, որ էրկուսն էլ նույնն են: :D

Մեր հեռախոսինն էլ է էդ անտեր կուտակիչը համարյա փչացել, բայց չեմ ուզում փոխեմ, որովհետեւ գիտեմ, որ նորը շատ-շատ մի ամսից կհասնի սրա վիճակին: :pardon

terev
05.12.2009, 17:41
Նորմալ պանասոնիկը մոտ 28000 դրամ ա :)

Էտ որ՞ մոդելի մասինա խոսքը:
Այ ինձ շատա դուր գալիս Panasonic KX-TG 8205 (http://yandex.ru/yandsearch?text=%09Panasonic+KX-TG+8205RUB%2C&from=fx3&clid=46510&lr=225) մոդելը, բայց գինը 34000 դրամի կարգի է:
http://www.alvis.ru/product_images/32237/panasonic_kx-tg_8205rub.jpg
Կուզեի իմանալ այս հեռախոսից ունեցողներ կան՞ և ինչ կարծիքի են հեռախոսի մասին:

NetX
05.12.2009, 19:07
Էտ որ՞ մոդելի մասինա խոսքը:
Մի քիչ ավելի պարզ տեսքով ու ոչ գունավոր էկրան՝

http://zigzag.am/product.php?id=312969
http://zigzag.am/i.php?id=312969

Նորմալ ապրանք ա:)

Edz
11.12.2009, 16:06
Ժողովուրդ ջան, իմ կյանքի փոձից մի հատ խորհուրդ տամ

հեռախոս ընտրլուց նայեք ու առեք նենց հեռախոս, որ մատկոցը լինի հասարակ ելեմնտների նման մարտկոցներից, ու դա վերաբերվումա ամենինչին, տվային տեսախցիկներին ու նման այլ բաներին

մի 2 օր առաջ ես էլ եմ նոր հեռախոս գնել, ահագին լավնա, ու ամենակարևորը հասարակ ելեմենտի նման մարտկոցով, որ փչանա էլ հեշտ կճարեմ

Hda
11.12.2009, 17:10

ու ինչքանա յոլա տանում մի լիցքավորումը
կասեմ որ մատկոցը լինի հասարակ ելեմնտների նման մարտկոցներից պարտադիր չի
եթԵ օրիգինալ մատկոց ես օգտագորցում
ու լիցքը ավելի երկարա պահում կյանքն ել է երկար
2 -ից էԼ ունեմ իմ փորցից եմ ասում
1-ը 1997թվից մի անգամ եմ մարտկոց պողել 3 Ժամում էլ լիցքավորվում է
այ սրան ուշադրություն դարցրեք
իսկ հասարակ ելեմենտի նման մարտկոցովԸ շատ վատ է լիցք պահում ու երկար է լիցքավորվում

շուտով գնելու եմ PANASONIC 8422

Edz
11.12.2009, 20:28
Հասարակ էլեմենտի նման մարտկոց ճարելը շատ հեշտա, դրա համար եմ ասում, իսկ երկար պահելը դրա հետ կապ չունի, եթե առնես նենց մատկոց որի հոսանքի ուժը մեծ լինի հետեւաբար երկար կպահի:

Մարտկոցի լիցքաորման ժամանակը իրա որակական հատկությունների հետ էնքան ել կապ չունի, նույն մարտկցը կարելի տարպեր ռեժիմներով լիցքաորել, ամեն տիպի մարտկոց իրա լիցքաորման նոմինալ լարումն ու հոսանքի ուժը ունի, եթե դրանից ավելի մեծ հոսանքի ուժ տաս, ավելի շուտ կլիցքաորվի, բայց շուտ էլ կնստի, ու շուտ էլ վարի կգնա

Հիմա իմ առած հեռախոսի մարտկոցը 630 mAh, եթե դնեմ 1000 կամ 1200 mAh մոտ 2 անգամ երկար կպահի:

Hda
11.12.2009, 21:18

Մարտկոցի լիցքաորման ժամանակը իրա որակական հատկությունների հետ էնքան ել կապ չունի---------չեմ Էլ ասել ըտենց բան, դրանք անհամեմատելի բաներ են (ասենք մետրը ու կիլոգրամը), շուտ լիցքավորվել պարզապես աՌավելություն է
արի շատ չխորանանք
եթե 1000 կամ 1200 mAh դնես մոտ 2 անգամ կարճ կպահի, քանի որ նույնիսկ լիցքավորվել չի հասցնի Էլ չեմ ասում ինչքան ժամ պետք կլինի
ամեն տիպի մարտկոց իր լիցքաորման նոմինալ հոսանքի ուժը ունի միայն, լարումը կապ չունի պահանջվող հոսանքը պիտի ապահովես հենց լարում փոխելով ու այսպես կարող եմ շատ շարունակել .................

Edz
11.12.2009, 21:30
դու ինչ ես կարծում, որ մատկոցը ավի հեշտ կճարես, էն որը որ ստանդարտա ու ասենք արտադրվելա մինչեւ հեռախոսի արտադրույան սկիզբը ու հլը արտադրվումա ու հլը hլի կարտադրվի, թէ էն մատկոցը որ ասենք մի 5 մոդել հեռախոսի վրայա դրվել, ու դրանից հետո մոդելի փոփոխության հոտ մարտկոցնել են փոխոլ (այսինքն էտ մարտկոցից կամ չեն արտադրում, կամ էլ ենքան քիչա որ ճարելաը համարյա անհնարա) ????

մի հատ սենց օրինակ, ընկերս թվային ֆոտոապարատ ունի, իրա մարտկոցով, որը որ մենակ իրաննա, դրա մարտկոցից էլ չկա, մարտկոցը վարիա գնացել, ֆոտոապարատը դեռ աշխատումա ու շատ էլ լավ, բայց քանի որ մատկոց չկա ստիպված նոր ֆոտոապարատ առանք: այ որ լիներ հասարակ էլեմենտով էլ րեմ ասում ինչ կլիներ ;)

NetX
11.12.2009, 21:35
Մի քիչ ավելի պարզ տեսքով ու ոչ գունավոր էկրան՝

http://zigzag.am/product.php?id=312969
http://zigzag.am/i.php?id=312969

Նորմալ ապրանք ա:)

Իմ ներկայացվածը հենց սովորական էլեմենտի չափի 2 հատ ակումլյատորով ա:)

Hda
11.12.2009, 22:38
դու ինչ ես կարծում, որ մատկոցը ավի հեշտ կճարես, էն որը որ ստանդարտա ու ասենք արտադրվելա մինչեւ հեռախոսի արտադրույան սկիզբը ու հլը արտադրվումա ու հլը hլի կարտադրվի, թէ էն մատկոցը որ ասենք մի 5 մոդել հեռախոսի վրայա դրվել, ու դրանից հետո մոդելի փոփոխության հոտ մարտկոցնել են փոխոլ (այսինքն էտ մարտկոցից կամ չեն արտադրում, կամ էլ ենքան քիչա որ ճարելաը համարյա անհնարա) ????

մի հատ սենց օրինակ, ընկերս թվային ֆոտոապարատ ունի, իրա մարտկոցով, որը որ մենակ իրաննա, դրա մարտկոցից էլ չկա, մարտկոցը վարիա գնացել, ֆոտոապարատը դեռ աշխատումա ու շատ էլ լավ, բայց քանի որ մատկոց չկա ստիպված նոր ֆոտոապարատ առանք: այ որ լիներ հասարակ էլեմենտով էլ րեմ ասում ինչ կլիներ ;)

դրա համար խորհուրդ կտամ միայն PANASONIC. մարտկոց միշտ կգտնվի
թվային ֆոտոապարատ այլ կինո է ----ես դեպքում միայն հասարակ մարտկոց թե չէ կարեվոր պահը կկորցնես , միշտ մի կոմպլեկտ ավել եմ պահում մոտս

Okamigo
12.12.2009, 00:43
Կարող եք ասել որտեղից կարող եմ գնել մոտ 7000-9000 դրամ կարգի դիստանցիոն հեռախոս

Edz
12.12.2009, 01:01
Կարող եք ասել որտեղից կարող եմ գնել մոտ 7000-9000 դրամ կարգի դիստանցիոն հեռախոս

Մալաթիա տոնավաճառից ինձ թվումա կգտնես