PDA

Դիտել ողջ տարբերակը : Իրանի հայկական եկեղեցիները



Hayk Avetisyan
21.11.2009, 13:29
Հայկական հուշարձանների մշտական քարուքանդը “քրիստոնյա” Վրաստանում և ադրբեջանում ուշադրությունս սևեռեց նաև Պարսկաստանի կողմը` այնտեղ գտնվող հայկական հուշարձաններին: Փաստերը ցույց են տալիս, որ միակ հուսալի հարևանն է, որը գնահատում է մշակույթը, պահպանում դրանք առավել լավ: Փայլուն օրինակներից մեկը Սուրբ Թադևոս վանքն է, որի լուսանկարից միայն երևում է, թե ինչ լավ վերաբերմունք են ցուց տալիս և վանքի պահպանմանը, և նրա շրջակա միջավայրին:
Անվանումը կապված է Սուրբ Թադևոս առաքյալի անվան հետ: Առաջին եկեղեցին կառոուցված է նրա գերեզմանի մոտ 68թվին, իսկ ամբողջ վանքը ըստ վկայության թվագրված է 7-րդ դար: Վանական համալիրը գտնվում է լեռնային շրջանում` Մակու քաղաքից 20կմ հեռու: Ներկայիս գլխավոր տաճարը կառուցված է 1329թ. երկրաշարժից քանդված նախկինի տեղում: 19րդ դարում ամբողջ վանքը վերականգնվել է Իրանի Աբբաս Միրզա արքայազնի աջակցությամբ: Տարին մեկ անգամ հուլիսի 1-ին անց է կացվում պատարագ, որը գրավում է Իրանի մեծաքանակ հայ հավատացյալների:
2008թ. այն գրանցվել է Յունեսկոյի համաշխարհային ժառանգության մեջ սբ.Ստեփանոս և Ձորձոր վանքերի հետ միասին, ‘‘հայկական եկեղեցիները Իրանում’’ անվան տակ:

Hayk Avetisyan
23.11.2009, 13:28
Սուրբ Ստեփանոս վանքը կառուցվել է 9-րդ դարում: Այն գտնվում է Իրանական քաղաք Ջուլֆայից 15 կմ հեռու դեպի հարավ արևմուտք: Տեղադրված է ժայռերի մեջ, Արաքս գետի երկարությամբ: Տեղի ունեցած մի քանի երկրաշարժերից հետո Սեֆյանների IVX ժամանակաշրջանում այն ենթարկվել է վերանորոգման:

Rammstein
01.04.2015, 02:08
Պատմական հուշարձան չի, բայց հետաքրքիր շինություն է Թեհրանի «Սուրբ խաչ» մատուռը` կառուցված բացառապես երկաթբետոնով:
1987 թ., ճարտարապետ` Ռոստոմ Ոսկանյան:

http://i.imgur.com/bFyQIAn.jpg http://i.imgur.com/gOkHODo.jpg http://i.imgur.com/wdaBM2Q.jpg http://i.imgur.com/umSwofr.jpg http://i.imgur.com/SFPcUL5.jpg http://i.imgur.com/Fc6VDS1.jpg