Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Նարա Սարգսյանին անհրաժեշտ է օգնություն



AMzone
20.11.2009, 23:33
եթե ինչոր մեկը ինչոր չափով հնարավություն ունի թող օգնի:

http://need-help.webarmenia.ru/wp-content/uploads/2009/10/DSCN08741.jpg
1984թ. ծնված, Մարտունի քաղաքի բնակչուհի Նարա Սարգսյանը ողնաշարի կոտրվածքի պատճառով արդեն 7 տարի է գամված է անվասայլակին: Երկու անգամ վիրահատվել է ք. Երեւանում, բուժում է ստանում Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում: Նոր վիրահատության կարիք ունի:

Համաշխարհային առաջատար կլինիկաներից մեկը` Werner Wicker Klinik-ը /Գերմանիա/ համաձայնել է վիրահատություն կատարել, որից հետո հիվանդը կարող է ոտքի կանգնել: Սակայն կենտրոնում բուժում ստանալու համար անհրաժեշտ է 40.000 եվրո, իսկ երկու հոգու համար ճանապարհային ծախսերի հետ մեկտեղ/ հիվանդը եւ նրա մայրը/ ` 45.000 եվրո: Ընտանիքը, որի հայրը վաղուց է մահացել, եւ որտեղ աշխատում է միայն մայրը, նման միջոցներ չունի:

Սարգսյանների ընտանիքը ակնկալում է բարի մարդկանց աջակցությունը:

Հեռ: 047 82 22 40

Հասցե: փ. Խաչատրյան տ.125,

ք. Մարտունի, Լեռնային Ղարաբաղ

Սարգսյանների հաշվեհամարն է <<Յունիբանկ>> ՓԲԸ <<Ստեփանակերտ>> մասնաճյուղում`24112002726301 USD, 24112002726302 RUR, 24112002726300 EUR, 24112002726303 AMD

http://www.nkr.am/hy/urgent-aid-is-needed/114/

Monk
19.12.2009, 02:31
Սովորաբար ես այս հարցերում արտաքնապես ոչ մի ռեակցիա չեմ տալիս, քանի որ գտնում եմ, որ բարեգործությունը բացարձակ գաղտնի պիտի լինի, և միայն Աստված պիտի իմանա, թե ինչ ես անում: Այս անգամ ստիպված եմ խախտել լռությունս և ձեր ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա: Խնդրում եմ, որ ովքեր չեն նկատել, եթե կարող են, օգնեն աղջկան: Եթե օգնելու հնարավորություն էլ չկա, գոնե տարածեք այս ինֆորմացիան ձեր բլոգներում կամ այլ հնարավոր միջոցներով: Ուղղակի ամոթ է նշել, թե ինչքան փոքր գումար է հավաքվել, մինչդեռ ընտանիքը խիստ ծանր կացության մեջ է և մեր բոլորիս օգնության կարիքն ունի: Նախապես երախտապարտ եմ բոլորիդ:

Արամ
19.12.2009, 12:34
կներեք իսկ որքան է հավաքվել՞

Monk
19.12.2009, 16:33
կներեք իսկ որքան է հավաքվել՞
Մոտ հազար եվրո:

Monk
22.01.2010, 01:40
Տեսահոլովակում Նարա Սարգսյանը պատմում է իր մասին:

http://www.youtube.com/watch?v=cN23dCyySow&feature=player_embedded