PDA

Դիտել ողջ տարբերակը : Այլ Պրովայդերների ծառայություններ

Արամ
20.11.2009, 22:06
Ոնց հասկանում եմ պրովայդերներն էլ չեն ուզում հետ մնան, ես օրինակ տեսա ես ֆաստ նեթին նայեք՝ http://www.bionet.am/?page=tariffs

Hayk Avetisyan
20.11.2009, 22:31
Ոնց հասկանում եմ պրովայդերներն էլ չեն ուզում հետ մնան, ես օրինակ տեսա ես ֆաստ նեթին նայեք՝ http://www.bionet.am/?page=tariffs
Էս լավ էլ եժանացել ա, անցած տարի մեգաբայթավճարը 1 մբ ն 15 ից 20 դրամ էր: Կոնկուրենցիան լավ բան ա էլի, ստացվումա էն որ մեկա իրանք կարող էին էն գլխից էժան տաին, բայց մեկա գերշահութի էին վազում:

masivec
20.11.2009, 23:01
Անսահմ.-Surfing 512

512/64 Կբ/վ
7000 դր.:o:o

Արամ
20.11.2009, 23:02
Անսահմ.-Surfing 512

512/64 Կբ/վ
7000 դր.:o:o

հա բայց ետի սուռֆինգա....այսինքն կայքերն մտնենլա 512 իսկ քաշելը 128 ա:)

AG16
21.11.2009, 00:26
6000 դրամով անսահմանափակ 128Կբ/վ, նաև 5000-ով սկզբի 2Գբ-ը 4Մբ/վ արագությամբ, հետո 128Կբ/վ անսահմանափակ...:8

terev
21.11.2009, 00:39
Շատ լավ գներ են: Ափսոս որ իրենց ցանցի քարտեզը չկա:

BOBO
21.11.2009, 01:02
http://www.arminco.com/am/CAT5/
Էս անսահմանափակ ա?

Արամ
21.11.2009, 09:25
Շատ լավ գներ են: Ափսոս որ իրենց ցանցի քարտեզը չկա:

իրանցը Լան-ով են տրամադրում, ես որ տենց գիտեմ, իմ ընկերը եդրա սուռֆինգից էր օգտվում հիմա ետի պիտի փոխի

terev
23.11.2009, 16:07
Ովքեր հնարավորություն ունեն օգտվել bionet (http://www.bionet.am/?page=tariffs)-ից, կարդացեք իմ առաջարկը:
Վերցնում եք երկու հատ FASTNET-1 փաթեթ, մեկը ամսի 1-ին, մյուսը ամսի 16-ին: Եվ այդպիսով ունենում եք ամսական 4ԳԲ 4Մբ/վ արագութըամբ ինտերնետ և 30 օր 128Կբ/վ արագությամբ անսահմանափակ ինտերնետ, ընդամենը 10000 դրամով: Այս առաջարկը բոլոր բջջային օպերատորների առաջարկներից լավն է:

Edz
25.11.2009, 17:28
Այ էս իսկականից վերջն էր,

http://www.arminco.com/am/CAT5/

Միացման վարձը պարզվեց 30000 դրամա,են 128 սիմետրիկը սկզբից սիմետրիկ չէր, բայց էտ աղջկան համոզեցի որ գրածա սիմետրիկ, ասեց որ սիմետրիկա ու ամենակարևորը էտ 128 կանալը տալիս են 10 հոգու այ հենց էտ ա նշանակում SOHO (գործակից 1:10):

Ասում եմ հիմա որ էն 9 հոգին ինետում լինեն ես չեմ կարա չէ ինտերնետ մտնեմ չէ, ասումա ինչի չես կարող կկարողանաս, 128 բաժանած 10 էտ սկի դաիլ ապի 1/4 չի անում, էլ ուր մնաց որ ինտերնետ էլ կարողանամ մտնեմ

terev
25.11.2009, 17:46
Հլը դրանց եկամուտը նայեք:
PRO (գործակից 1:4)
մինչև 1024 կբիթ/վրկ սիմետրիկ Internet, 5 Մբիթ/վրկ հայկական ցանցում 150000դր.
Այսինքն 1024 կբիթ/վրկ տալիս են 4 հոգու, ամենքին 150000-ով: Ստացվում է , որ 1024 կբիթ/վրկ ծախում են 600000 դրամով: Իսկ իրենք գնում են 150000-180000-ով:

Արամ
25.11.2009, 22:43
ինչ որ մեկը ֆասթնեթից օգտվումա՞

Armen.181
27.11.2009, 22:49
էսօր գովազդ տեսա հեռուստացույցով , ֆաստնետը 50% զեղջ ա անում բայց վերջում գրում ա շուտով:hands

tikopx
27.11.2009, 22:58
երևի հունվարի 1- ից հա?

C i S c 0
25.02.2010, 00:54
Ֆաստ Նետում զեղջերը արդեն շատ շուտվանից գները իջելա, իսկ ցանցի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ զանգահարելով 547320 համարին:)

C i S c 0
25.02.2010, 00:56
Ովքեր հնարավորություն ունեն օգտվել bionet (http://www.bionet.am/?page=tariffs)-ից, կարդացեք իմ առաջարկը:
Վերցնում եք երկու հատ FASTNET-1 փաթեթ, մեկը ամսի 1-ին, մյուսը ամսի 16-ին: Եվ այդպիսով ունենում եք ամսական 4ԳԲ 4Մբ/վ արագութըամբ ինտերնետ և 30 օր 128Կբ/վ արագությամբ անսահմանափակ ինտերնետ, ընդամենը 10000 դրամով: Այս առաջարկը բոլոր բջջային օպերատորների առաջարկներից լավն է:
շատ ճիշտ ես նկատել....

terev
13.03.2010, 11:37
ARPINET

Այս պրովայդերը ծառայություններ է մատուցում Էջմիածին և Մեծամոր քաղաքներում:

http://i074.radikal.ru/1003/a1/cde84dbde0a0.jpg

Ունի 700-ից ավել բաժանորդ, որոնցից կեսից ավելին ցանցին միացած են մալուխով: Ունի կայք,(կայքը հասանելի չէ դրսից) որտեղ պարբերաբար տեղադրվում են նոր ֆիլմեր, ծրագրեր, երաժշտություն և այլն: Այդ կայքից ֆայլերը քաշելու արագությունը 1 մբ/վ է:
Մոտակա 2-3 ամսում նախատեսում են մալուխի մագիստրալները փոխարինել օպտիկայով:

tikopx
17.03.2010, 21:19
Ես առաջարկը ավելի լավնա ինձ թվումա` Հատուկ նշանակության կապուղիներ

http://www.bit.am/9-134213771398140013851400141013851397140014101398.html

_DEATH_
09.04.2010, 17:39
Ժող էսօր գովազդ տեսա, ասում ա 2 մբիթ/վ, 2500 դրամ fastnet: Էտ ինչ ա ասում բայց չեմ հասկանում, ոչ մի տենց տարիֆ չգտա իրանց սայթում http://im.am/?page=tariffs

Rammstein
13.04.2010, 13:04
Ժող էսօր գովազդ տեսա, ասում ա 2 մբիթ/վ, 2500 դրամ fastnet: Էտ ինչ ա ասում բայց չեմ հասկանում, ոչ մի տենց տարիֆ չգտա իրանց սայթում http://im.am/?page=tariffs

Ես էլ մտնում էի, որ նույն բանի մասին գրեմ։ :))

Սայտում գրած ա.

FASTLINK-HOME - 1 ԳԲ - 2Մբ/վ - 2900 դր.
FASTLINK-1 - 2 ԳԲ - 4Մբ/վ - 5000 դր.
FASTLINK-2 - 5 ԳԲ - 5Մբ/վ - 9000 դր.
FASTLINK-3 - 10 ԳԲ - 6Մբ/վ - 15000 դր.

Ամսական ծավալը սպառելու դեպքում շարունակեք օգտվել 128Կբ/վ արագությամբ անսահմանափակ ինտերնետից:
Խոսքը հենց սրա մասին ա։
Բայց ինձ այլ բան ա հետաքրքրում, էս ի՞նչ ձեւով են տալիս (գրած ա օպտիկամանրաթելային ցանցի միջոցով), կամ քաղաքի ո՞ր մասերում կա։ Մեկ էլ միացման վարձ բան կա՞, թե՞ չէ։ Այ էսքանի մասին իրանք ոչինչ չեն գրել։

Helios
15.04.2010, 12:54
ինձ էլ հետաքրքրեց իրանց գովազդը, բայց ոնց հասկացա առաջին 1 ԳԲ-նա 2 Մեգաբիթով, հետո արագությունը իջնումա 128։
էլի վատ գին չի 128-ի համար:)

Rammstein
16.04.2010, 15:32
Բայց ոնց հասկացա առաջին 1 ԳԲ-նա 2 Մեգաբիթով, հետո արագությունը իջնումա 128։

Ինչի կարող ա 2900 դրամով անլիմիտ 2 մբիտ լինե՞ր: :D

էլի վատ գին չի 128-ի համար
Վիվան նույն կապը (միայն գիշերը 512 կբիթի տարբերությամբ) տալիս ա 8800-ով, էն էլ, ինչպես ես համոզվեցի, շատ հավանական ա, որ որակ չլինի, ու դեռ լիմիտը չսպառած էլ լինի 128-ից դանդաղ: Փինգերի մասին էլ չասեմ:

Եթե միացման համար թիվ չկրակեն, ապա կարծում եմ արժի օգտվել Ֆաստ-նետից:

Helios
16.04.2010, 22:35
Ինչի կարող ա 2900 դրամով անլիմիտ 2 մբիտ լինե՞ր: :D

Յուքոմի բոմբից հետո չեմ զարմանա, որ 2900-ով 2Մեգաբիթ տան :D

Rammstein
17.04.2010, 02:21
Յուքոմի բոմբից հետո չեմ զարմանա, որ 2900-ով 2Մեգաբիթ տան :D

Ախր Յուքոմը մրցունակ չի, որտեւ դեռ շատ քիչ տեղ ա ինետ մատակարարում: Այ երբ որ ամբողջ Երեւանը մալուխապատի, շատ հավանական ա, որ 2900-ով 2 մբիթ գրելուց հետո ճաքած սմայլիկ դնելու կարիք չլինի: :)

Okamigo
17.04.2010, 11:44

Դժվար էդ գնով 2 մ,եգաբիթ տան,որովհետև մենք փորձելու ենք հասնենք Վրաստանին,որտեղ 4000 դրամով 1 մեգաբիթ են տալիս,քանի որ մալուխը Վրաստանիցա,մաքսիմում,իմ կրծիքով ինչ կարող են անել,դա 1 մեգաբիթի գինը դարձնեն 6000 դրամ,ոչ պակաս,իհարկե միգուցե եթե մեր մոտ ազգային կոնտենտը զարգացնեն,յ էդ եպքում դա հնարավոր կլինի,բայց կասկածում եմ

Rammstein
17.04.2010, 11:49

Դե ես չասեցի, թե 2 մբիթը էդ գնով կտան, ուղղակի էլ «:D» սմայլիկը դնելու կարիք չի լինի դրա մասին խոսելուց: :D

Helios
17.04.2010, 12:44
Ախր Յուքոմը մրցունակ չի, որտեւ դեռ շատ քիչ տեղ ա ինետ մատակարարում: Այ երբ որ ամբողջ Երեւանը մալուխապատի, շատ հավանական ա, որ 2900-ով 2 մբիթ գրելուց հետո ճաքած սմայլիկ դնելու կարիք չլինի: :)

Ռամշտայն ջան, որ տենց էլ լինելույա, դա պարզա։ Ոնց որ Էլմոն կասեր՝ էսպես չի մնա։
էնա որ, ու՞րա տենց լիներ մոտ ժամանակներս, կամ գոնե մեր կենդանության օրոք :)...
հույս ունենանք Բիլայնը մի բանով կպատասխանի Յուքոմի նետած ձեռնոցին։ Իրանք էլ հո շատ բաժանորդ ունեն ու օպտիկա էլ ունեն։ Պետքա որ համարժեք պատասխանեն

Okamigo
17.04.2010, 12:54

Համարժեք պատասխանեն,դժվար:D,հիում եք երբ Յուքոմը 1 մեգաբիթը դարձրեց 12000 դրամ,Տսոսո-ն ասեց եկեեեեեեեեեեեեեեեեեել է Բիլայնի չախելու ժամանակը,ու ինչ?ոչ մի չախել էլ չեղավ,դրին 1 տարվա պայմանագիր մտցրին ու արագությունը բարձրացրին,գոնե եթե 1 մեգաբիթ դարձներ Բիլայնը 12000 դրամվ,այ էդի գոնե կհասկանայինք,բայց ինչ եղավ Յուքոմը չկանգնեց ևս իր արագությունը բարձրացրեց,նույնիսկ իրենց տնօրենը հասկացրեց որ դա պռիդել չի,ինչքան հիշում եմ իրանց նպատակնա 1 մեգաբիթը դարձնեն 6000 դրամ:Ուղղակի իմաստ չեմ գտնում էն հայտարարություններին թե իբր Յուքոմը Երևանի քիչ տարածքներում են գործում,հա բայց նրանք տեղու չե կանգնում,ինչքան գիտեմ արդեն Կոիտաս են մտել,էսա էլ ավելի առաջ կշարժվեն,կարողա երբ րիանց հաճախորդների քանակը ավելանա իրանք գները ավելցնեն,իհարկե ոչ,ընդհակառակը էլ իջացնելու են,Բիլայնը ոչ մի ձենոց էլ չեն նետելու,չհավատաք

Helios
17.04.2010, 18:58

քո հակաԲիլայնական հռետորիկան տեղին չի, որտև գին իջացնելը Բիլայնի կողմից ոչ թե լավությունա հայ ժողովրդին, այլ ստիպողական պատասխան մրցակցությանը։
1. Դու հաստատ ինֆորմացիա ունե՞ս որ Բիլայնը չի էժանացնելու, որ տենց համոզված գրել ես։
2. եթե Յուքոմը տեղում չի կանգնում, չի նշանակում, որ անիմաստա ասել, որ քիչ տարածքներում են գործում։ մենք էսօրվա օրով ենք ապրում, իսկ էսօր փաստը էնա, որ շատ քիչ տեղերում ծածկույթ ունեն։
կոնկրետ իմ պարագայում Յուքոմը Հայ-լայնի հետ չի կարող մրցակցի, որտև մեր կողմերում Յուքոմ չկա։ ես էլ եմ անհամբեր սպասում իրանց գալուն, որ փոխվեմ Յուքոմ, բայց եթե չկան, ինչքան էլ էժան տան, ու՞մա պետք՝ Բաղդադում էլ խուրմա կա, մեզ ինչ։
Փաստը էնա, որ էսօրվա դրությամբ ինձ հասանելի տարբերակների մեջ իմ համար ամենամրցունակը հենց Հայ-լայննա

BOBO
17.04.2010, 19:18
Հայ-լայնի ինչնա մրցունակ չեմ ջոկում բիլայն 3ջ 12500 դրամ 1.5մբիթ արագություն

Rammstein
17.04.2010, 19:46
Հայ-լայնի ինչնա մրցունակ չեմ ջոկում բիլայն 3ջ 12500 դրամ 1.5մբիթ արագություն

Վերջերս չեմ ստուգել, բայց չեմ կարծում բան փոխած լինեն: Իմ մոտ առաջ միջինում 300 կբիթ/վ էր, ստաբիլ չէր, փինգերը մեծ էին, իրիկունները հոգիս դուրս էր գալիս մինչեւ HSDPA էր բերում: Չեմ կարծում հիմա մի եսիմինչ ձեւի լավացած լինի:
Մենակ կարմ ասեմ, որ անտենան նույն հետույքային վիճակում ա` հեռախոսովս 6-ից 2 գիծ պատուհանի մոտ, ու մեր ամբողջ թաղն ա էդ վիճակում: :sad

BOBO
17.04.2010, 20:11

Իմ մոտէլա 2 կամ 3 գիծ տալի, տան մեջ վափշե չկա, 2-րդ հարկում եմ, բայց դե էտ արագությամբ քաշում եմ

Hda
17.04.2010, 21:05
Վերջերս չեմ ստուգել, բայց չեմ կարծում բան փոխած լինեն: Իմ մոտ առաջ միջինում 300 կբիթ/վ էր, ստաբիլ չէր, փինգերը մեծ էին, իրիկունները հոգիս դուրս էր գալիս մինչեւ HSDPA էր բերում: Չեմ կարծում հիմա մի եսիմինչ ձեւի լավացած լինի:
Մենակ կարմ ասեմ, որ անտենան նույն հետույքային վիճակում ա` հեռախոսովս 6-ից 2 գիծ պատուհանի մոտ, ու մեր ամբողջ թաղն ա էդ վիճակում: :sad

ուղիղ մեկ շաբաթ առաջ մեծ ֆայլ կար քաշելու,գիշերային քարտս ասի խոդ տամ,բայց լրիվ քո նկարագրածի նման-ապարդյուն:Իսկ հայ-լինին ինչքան էլ փնովենք,չմոռանանք որ ժամանակին ինքն էլ մեծ հեղափոխություն արեց:Ճիշտա ես ըտենց էլ «բախտ» չունեցա իրենց ծառայությունից օգվելու-25 ԱՀԿ-ն 5 ամիս էլ չկա,որ թվայնացվեց:Իսկ մինչ հայ-լայնը ինտերնետի մի այլ գներ էին:Իմ օգտված արմինկոին վերջին գներով 12 դրամ մեգաբայթին էի տալիս-թիվ ա չէ՞:

tikopx
17.04.2010, 21:48
Վերջերս չեմ ստուգել, բայց չեմ կարծում բան փոխած լինեն: Իմ մոտ առաջ միջինում 300 կբիթ/վ էր, ստաբիլ չէր, փինգերը մեծ էին, իրիկունները հոգիս դուրս էր գալիս մինչեւ HSDPA էր բերում: Չեմ կարծում հիմա մի եսիմինչ ձեւի լավացած լինի:
Մենակ կարմ ասեմ, որ անտենան նույն հետույքային վիճակում ա` հեռախոսովս 6-ից 2 գիծ պատուհանի մոտ, ու մեր ամբողջ թաղն ա էդ վիճակում: :sad

Չմտածեք ես իրանց պաշտպանում եմ ,բայց ես 2 ամիսվա մեջ ահավար փոփոխություններ են եղել:Իմ կապից վատ կապ հաստատ ոչ ոք չուներ,բայց հիմա կապա գնա գալիս եմ:) առաջվա 1 անտենայի դեպքում հիմա նույնիսկ տան մեջ 3 անտենա կա:)

Helios
18.04.2010, 00:01
Հայ-լայնի ինչնա մրցունակ չեմ ջոկում բիլայն 3ջ 12500 դրամ 1.5մբիթ արագություն

ԲՈԲՈ ջան, 3Ջ-ին ԱԴՍԼ-ի հետ համեմատելու չի։

12000-ով էլ կունենաս ԿԱՅՈՒՆ 512կբիթ դաուն ու 128 կբիթ ափ, իսկ դու ունես անկայուն 1.5 մբիթ դաուն ու 50 կբիթ ափ։

էլ չեմ ասում, որ որոշ տեղերում շատերը էդ էլ չունեն+ ինձ օրինակ ֆինանսապես հարմար չի ամսեկան 12500 վճարել, որտև իմ պահանջները շատ չեն ու 8000-ը էն գումարնա, որից ավել չեմ ուզենա տրամադրել էն ինտերնետի համար, որից օգտվում եմ հիմնականում երեկոյան ու հանգստյան օրերին, էն էլ մեյլ ստուգելու կամ ֆորումներ հաճախելու համար

Helios
18.04.2010, 00:04
Չմտածեք ես իրանց պաշտպանում եմ ,բայց ես 2 ամիսվա մեջ ահավար փոփոխություններ են եղել:Իմ կապից վատ կապ հաստատ ոչ ոք չուներ,բայց հիմա կապա գնա գալիս եմ:) առաջվա 1 անտենայի դեպքում հիմա նույնիսկ տան մեջ 3 անտենա կա:)

լավ էր :hands
ինչի իրանց պաշտպանելը արդեն ամոթ բանա՞ :D

եթե մեկը լավ բանա արել, կարելիա և պաշտպանել

BOBO
18.04.2010, 00:42
ԲՈԲՈ ջան, 3Ջ-ին ԱԴՍԼ-ի հետ համեմատելու չի։

12000-ով էլ կունենաս ԿԱՅՈՒՆ 512կբիթ դաուն ու 128 կբիթ ափ, իսկ դու ունես անկայուն 1.5 մբիթ դաուն ու 50 կբիթ ափ։

էլ չեմ ասում, որ որոշ տեղերում շատերը էդ էլ չունեն+ ինձ օրինակ ֆինանսապես հարմար չի ամսեկան 12500 վճարել, որտև իմ պահանջները շատ չեն ու 8000-ը էն գումարնա, որից ավել չեմ ուզենա տրամադրել էն ինտերնետի համար, որից օգտվում եմ հիմնականում երեկոյան ու հանգստյան օրերին, էն էլ մեյլ ստուգելու կամ ֆորումներ հաճախելու համար

ինձ ափը էտքան պետք չի, դաուննել 512-ից հաստատ ավելա լինում միշտ, դաժե կասեի 1մբիթիցա ավել լինում, նենց որ ...

Helios
18.04.2010, 14:36
ինձ ափը էտքան պետք չի, դաուննել 512-ից հաստատ ավելա լինում միշտ, դաժե կասեի 1մբիթիցա ավել լինում, նենց որ ...

համաձայն եմ, եթե քո մոտ 512-ից միշտ ավելա։
ամեն դեպքում ճաշակին ընգեր չկա, ամեն մարդ իրա պահանջներն ունի։
օրինակ ես ինչի՞ եմ ընտրել Հայ-լայնի 8000-անոցը, այլ ոչ թե 12000-ը՝ որտև իմ օգտագործածի համեմատ չեմ ուզում ծախսեմ ավելին։ այսինքն, եթե 12000 տալու լինեի, էդ ժամանակ կմտածեի 3Ջ վերցնեմ թե՞ 512 Հայ-լայն։ բայց էլի 90 տոկոսով ընտրությունս կլիներ Հայ-լայնի օգտին կայունության պատճառով, որտև չեմ ուզում կախված լինեմ կողքի մուտքի տոռենտոլոգների ողորմածությունից:)

Rammstein
25.04.2010, 20:13
Ես էլ մտնում էի, որ նույն բանի մասին գրեմ։ :))

Սայտում գրած ա.

Խոսքը հենց սրա մասին ա։
Բայց ինձ այլ բան ա հետաքրքրում, էս ի՞նչ ձեւով են տալիս (գրած ա օպտիկամանրաթելային ցանցի միջոցով), կամ քաղաքի ո՞ր մասերում կա։ Մեկ էլ միացման վարձ բան կա՞, թե՞ չէ։ Այ էսքանի մասին իրանք ոչինչ չեն գրել։

Երեկ զանգել որոշ բան հարցրել եմ: Ուրեմն միացման վճարը 4000 դրամ ա: Ու քաղաքի դեռ ոչ բոլոր մասերում են տալիս: Ավելի ճիշտ` հարցրեցի, թե որ մասում են տալիս, ասեց, որ ես իմ հասցեն ասեմ, ինքը նայի:

_DEATH_
28.04.2010, 16:41
http://www.interactive.am/pages.php?al=internet սրա մասին ինչ կասեք?

tikopx
28.04.2010, 17:05
քաղաքի որ մասում են տալիս?

_DEATH_
28.04.2010, 17:39
քաղաքի որ մասում են տալիս?

Կոնկրետ չգիտեմ, պետք ա զանգենք հարցնենք, բայց ընդհանուր գները ոնց ա, արժի միացնել?

tikopx
28.04.2010, 17:42
գները լավան ,եթե բիլայնի պես 1 տարվա պայմանագիր չեն ուզում:Բայց ես զանգում եմ, վեկալող չկա:Ընդհանուր գները կասեի ցենտրա` յուկոմից հետո:

Hda
28.04.2010, 18:25
Վստահ չեմ,բայց վայթե առանց TV չտան ինետ

VisTolog
06.05.2010, 17:49
FastNet-ի 2900 դրամանոց ինետը:

http://www.speedtest.net/result/805563513.png
http://www.speedtest.net/result/805564797.png

Ապե Ջան
06.05.2010, 17:57
FastNet-ի 2900 դրամանոց ինետը:

http://www.speedtest.net/result/805563513.png
http://www.speedtest.net/result/805564797.png

Էս հլը որ լիմիտը չանցած ժամանակ:

tikopx
06.05.2010, 19:39
լավ էր :hands
ինչի իրանց պաշտպանելը արդեն ամոթ բանա՞ :D

եթե մեկը լավ բանա արել, կարելիա և պաշտպանել

Սա իմ կարծիքնա իհարկե, բայց Բիլայնին կամ այլ կերպ ասած Առմենտելին պաշտպանելա ամոթա::Եթե բիլայնը շատ շատ լավ բաներ,սաղ Հայաստանը ապահովեր 2մբ/վ արագությամբ ես ելի չէի պաշտպանի տենց անկազմակերպ ընկերությանը:

VisTolog
06.05.2010, 19:44
Էս հլը որ լիմիտը չանցած ժամանակ:

դե եթե մարդ մտածումա, որ 1գբ-ից ավել չի օգտագործի, իրա համար էական չի հետո իջնող արագությունը՝ 128
իսկ ընդհանրապես, լավ էլ արագ կապա. քաշելուց 150կբ/վ-ով քաշում էր, իսկ լիմիտի վերջանալու մասին արդեն օգտագործողը կմտածի. նենց գրեցիր, ոնցոր գաղտնի լիմիտ են դրել:)

Helios
06.05.2010, 20:59
Սա իմ կարծիքնա իհարկե, բայց Բիլայնին կամ այլ կերպ ասած Առմենտելին պաշտպանելա ամոթա::Եթե բիլայնը շատ շատ լավ բաներ,սաղ Հայաստանը ապահովեր 2մբ/վ արագությամբ ես ելի չէի պաշտպանի տենց անկազմակերպ ընկերությանը:

լավ, էդի արդեն ծայրահեղությունա:)
չնայած ճիշտ ես, մինչև ամբողջ Հայաստանը 2 մեգաբիթով ապահովեն, մի 50 տարրի կանցնի ու էդ 2 մեգաբիթը արդեն հնություն կլինի:D

Zangezur
06.05.2010, 21:20
լավ, էդի արդեն ծայրահեղությունա:)
չնայած ճիշտ ես, մինչև ամբողջ Հայաստանը 2 մեգաբիթով ապահովեն, մի 50 տարրի կանցնի ու էդ 2 մեգաբիթը արդեն հնություն կլինի:D

Շուտվանիցա հնություն

Ապե Ջան
07.05.2010, 01:43
դե եթե մարդ մտածումա, որ 1գբ-ից ավել չի օգտագործի, իրա համար էական չի հետո իջնող արագությունը՝ 128
իսկ ընդհանրապես, լավ էլ արագ կապա. քաշելուց 150կբ/վ-ով քաշում էր, իսկ լիմիտի վերջանալու մասին արդեն օգտագործողը կմտածի. նենց գրեցիր, ոնցոր գաղտնի լիմիտ են դրել:)

Դու սխալ հասկացար, բայց դու տեսար ինչ տատանողական արաշգությունա, հենց էտ քո տեստի արդյունքներից ելնելով եմ ասում:

VisTolog
07.05.2010, 10:31
Դու սխալ հասկացար, բայց դու տեսար ինչ տատանողական արաշգությունա, հենց էտ քո տեստի արդյունքներից ելնելով եմ ասում:

Տեսա, հետևաբար եթե օգտագործողը ստաբիլ կապ ցանկանա ունենալ, էս կապից չի վերցնի: :)

ՀԳ :))

root-l
28.05.2010, 17:44
fatalerrori Կապի մասին լսել ե՞ք։

tikopx
28.05.2010, 17:52
fatalerrori Կապի մասին լսել ե՞ք։

կայքը նահաջող էր,իսկ որ մասում եք տրամադրում?

terev
02.06.2010, 22:36
Էջմիածնում և Մեծամորում

http://s60.radikal.ru/i167/1006/ed/4b5a4c3e043e.jpg

Մինչև հունիսի 30-ը, այն բաժանորդները որոնք կընտրեն 10.000դր-320/320 կբիթ/վ տարիֆը,միացումը կլինի անվճար:

http://arpinet.am/

Ապե Ջան
14.06.2010, 18:17
Հարգելի Zangezur այսօր Երևանում շաատ պրովայդերներ կան, որ իրենց մոտ այդպիսի խնդիր չկա:
Լույս լինի, չլինի միևնույն է իրենց մոտ դա կապի խափանման վրա չի ազդում:
ADC. Arminco. Web ու այսպես շարունակ: Հա ի դեպ Infotech - ում էլ էսպիսի խնդիր չկա:

Zangezur
14.06.2010, 22:03
Հարգելի Zangezur այսօր Երևանում շաատ պրովայդերներ կան, որ իրենց մոտ այդպիսի խնդիր չկա:
Լույս լինի, չլինի միևնույն է իրենց մոտ դա կապի խափանման վրա չի ազդում:
ADC. Arminco. Web ու այսպես շարունակ: Հա ի դեպ Infotech - ում էլ էսպիսի խնդիր չկա:

Էս ամսվա մեջ երկու անգամ Arminco-ն ինետը անջատել էր՝ կապված հոսանքի անջատման հետ ու գրեթե 8 ժամ տևելեա, իսկ հոսանքը անջատվելա միջանկյալ կայանում: Եթե հենց սեռվեռում անջատվի ու դրա համար նախատեսած ակումլյատորներ չունեն, էդ դեպքում քեզ հետ համամիտ եմ

Ապե Ջան
15.06.2010, 02:22

Ես օրինակ եմ բերում խոշոր ֆիրմաների, իսկ 100% համոզված կարող եմ ասել՝ որ մինչև էսօր ես չի եղել որ զանգեմ ADC իրենք ասեն հոսանքի հետ կապված խնդիր ունենք:
Հա ի դեպ՝ Արմինկո վերջին շրջանում զբաղված էր ցանցի հետ կապված բարելավման աշխատանքներով, հնարավոր որ այդպիսի խնդիր է եղել և քեզ ու մյուս բաժանորդներին ասել է որ հոսանքի հետ կապված խնդիր ունենք: էսօր էտ հոսանքը շատ մեծ խնդիր չի այդպիսի խոշոր ֆիրմաների համար ու իրենք կարող են լուծել այդ հարցը, ուղղակի կան պրովայդերներ որ աչկաթող են անում այդ, մտածելով դե բաղտներս կբերի ուշ ուշ կգնա, կամել գնալու շուտ կգա :)

Dead Knight
15.06.2010, 18:04
Ինտերնետ տրամադրող սերվերներում չգինտեմ, բայց որ իրենց Web Hosting-ի սերվերներն էին անջատվել, դա հաստատ է, 2 ամսվա ընթացքում արդեն 3 դեպքը, իսկ Arminco-ի նման խոշոր ֆիրմայի համար դա ամոթ է: :think

Ապե Ջան
16.06.2010, 00:10

Բան չունեմ ասելու անջատվել էին, բայց պատճառը հոսանքնէր թ՞ե ոչ հաստատ չես կարող ասել, ու դժվար թ՞ե Վեբը՝ այդպիսի մեծ ընկերությունը խնդրիներ է ունենում հոսանքի հետ կապված: Էտ խնդիրը էսօր այդքան էլ բարդ չի մեր ներկայիս պրովայդերների համար և՛ մեծ պրովայդեէների , և՛ փոքր, մեծ ծախսերի հետ կապված չի կուտակիչներ ու դվիժոկ տեղադրելը, այդպիսի ահռելի եկամուտների մեջ: Իսկ Արմինկոյի հետ կապված կասեմ որ վերջին շրաջանում նա ցանցի բարելավման աշխատանքներ էր իրականացնում, երևի դա է խնդիրը եղել ու դա դիտարկում ենք որպես հոսանքների հետ կապված խնդիր: :)

tikopx
02.02.2011, 19:02
մի բան հարցնեմ, սաղիտ մոտա կապերը գնացել Ucom, ADC,Hi Line և այլն, մի քանի հոգում մոտ գիտեմ ես կապերից հիմա կապ չունեն մեռածա

Chuk
02.02.2011, 19:16
մի բան հարցնեմ, սաղիտ մոտա կապերը գնացել Ucom, ADC,Hi Line և այլն, մի քանի հոգում մոտ գիտեմ ես կապերից հիմա կապ չունեն մեռածա

Հենց հիմա կապի մեջ եմ. UCom:

tikopx
02.02.2011, 19:20
Հենց հիմա կապի մեջ եմ. UCom:

հիմա ետ մարդու հետ եմ խոսում իրանելա դրանից, ասումա զանգել հարցրելա ասւոմ են վթարա, հելնումա speedtest ը մինչև 40կբ/վ:(

Chuk
02.02.2011, 19:23
Արագությունն էսպես.
http://www.speedtest.net/result/1139346373.png (http://www.speedtest.net)
Բայց ինչ-որ խնդիր կա: Մասնավորապես չի ճանաչում երկիրը, պրովայդերին:

Rammstein
02.02.2011, 19:35
Իմն էլ ա նորմալ

Հայ-Լայն 256.

http://www.speedtest.net/result/1139364860.png (http://www.speedtest.net)

V!k
07.03.2011, 15:11
ժող մի հարց ունեմ, ընկերս օգտվում է VanNet պրովայդերի ինտերնետից, ու եսօր սենց պատուհան ա բացվում հենց ինտերնետ ա մտնում`
51424
ստեղ ասվում ա, որ իր IP-ն համընկնում ա մեկ այլ օգտագործողի IP-ի հետ, ի՞նչ կարելի է անել:think

Ապե Ջան
07.03.2011, 16:04
ժող մի հարց ունեմ, ընկերս օգտվում է VanNet պրովայդերի ինտերնետից, ու եսօր սենց պատուհան ա բացվում հենց ինտերնետ ա մտնում`
51424
ստեղ ասվում ա, որ իր IP-ն համընկնում ա մեկ այլ օգտագործողի IP-ի հետ, ի՞նչ կարելի է անել:think

Զանգիր պրովայդերիտ, ցանցում IP Conflict - է:
Նույն IP - էլի կա:

0david0
03.04.2011, 20:40
Ժող ո՞վա ծանոթ ՀոմՏել (http://hometel.am/) և ՈՒՏՍ (http://utc.am/) ինտերնետ պրովայդերներին :think