PDA

Դիտել ողջ տարբերակը : Թույլ կտաք Akumb-ի ինֆորմացիան օգտագործել խաղի մեջ

min-mak
20.11.2009, 12:11
Ժող ջան այժմ ես գրում եմ "Ով է ուզում դառնալ միլիոնատեր" խաղը, և ուզում եմ ստանամ ձեր թույտվությունը որպեսի կարողանամ այս ֆորումի իֆորմացիան օգտագործեմ խաղի մեջ, այսինքն այստեղի իֆորմացիայով կազմեմ հարցեր:

Այստեղի "Ով է ուզում դառնալ միլիոնատեր" կամ "Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ" թեմաներում կան բազմաթիվ հետաքրքիր հարցեր, թույլ կտաք դրանք օգտագործեմ ծրագրիս մեջ

:oy:oy:oy

Երվանդ
20.11.2009, 12:36
Ազնիվ մարդիկ շատացել են:D:D, բացել ա:))

Chilly
20.11.2009, 12:39
Ազնիվ մարդիկ շատացել են, բացել աԻնձ չի բացել, հալալա մարդուն, այ սենց պտի անենք որ երգիրը երգիր դառնա!!! :hands

Yeghoyan
20.11.2009, 12:45
Ազնիվ մարդիկ շատացել են:D:D, բացել ա:))

նորեկա դրանիցա

ապրես;) ես իմ կոմից թույլ եմ տալիս
բա հիմա ովա՞ տենց բան հարցնում, բա դու չե՞ս ամաչում, հարցնելը որնա՞, վերցրու տար որտեղից ինչ ուզում ես:oy :D

Երվանդ
20.11.2009, 12:46
Ապեր էտ նույն ա ոնց որ դու Չարենցի բանաստեղծություններից մեկը ֆորում դնես, ես քեզ հարցնեմ ասեմ կարամ քոփի անեմ էտ:D, էտ նշված թեմաների հարցերը ոչ Չուկն ա հորինել ոչ էլ ակումբից որևէ մեկը, ինետով են գտել , այսինքն հեղինակային իրավունք չկա, ու էտ դեպքում մի քիչ անիմաստ ա դառնում էլի թուլատրություն հարցնել անելու մի բան, որը առանց հարցնելու էլ կարաիր անեիր՝ օրենք չխախտելով;)

ministr
20.11.2009, 12:47
Ռազ որ հարգիր հարցրիր.... :))

Ambrosine
20.11.2009, 13:19
Ապեր էտ նույն ա ոնց որ դու Չարենցի բանաստեղծություններից մեկը ֆորում դնես, ես քեզ հարցնեմ ասեմ կարամ քոփի անեմ էտ:D, էտ նշված թեմաների հարցերը ոչ Չուկն ա հորինել ոչ էլ ակումբից որևէ մեկը, ինետով են գտել , այսինքն հեղինակային իրավունք չկա, ու էտ դեպքում մի քիչ անիմաստ ա դառնում էլի թուլատրություն հարցնել անելու մի բան, որը առանց հարցնելու էլ կարաիր անեիր՝ օրենք չխախտելով;)
Եր, համաձայն չեմ:))
Միլիոնատերում ինչքան հարց տվել ենք, հիմնականում մենք ենք կազմել՝ մեր գիտելիքներով, ինտերնետից չենք օգտվել: Իսկ ինչ, որտեղ, երբ-ը չգիտեմ:pardon

min-mak, ապրես, որ հարցրիր: Ձեռքի հետ էլ իմացանք, որ ծրագիր ես գրում:)): Հենց վերջացնես, հնարավոր ա՞՝ էստեղ տեղադրես, բեռնենք, թե՞ դա ոնց են անում:think

min-mak
20.11.2009, 13:52

Իհարկե կտեղադրեմ, մոտավոր հաշվարկով 15-20 օրից պատրաստ կլինի:

Ամեն դեպքում շնորհակալ եմ բոլորիցտ թույլտվության համար

Գուգօ
20.11.2009, 13:54
Իհարկե կտեղադրեմ, մոտավոր հաշվարկով 15-20 օրից պատրաստ կլինի:

Ամեն դեպքում շնորհակալ եմ բոլորիցտ թույլտվության համար

մենք էլ ենք շնորհակալ;)
դու քանի՞ տարեկան ես, որ թույլտվություն ես հարցնում:8 :Dկատակ էր կարող ես չպատասխանել, բայց հալալա ապեր:hands

Dayana
20.11.2009, 14:54
Ժող, չնայած թեման բացված է ժամաց բաժնում, բայց եկեք մնանք թեմայի շրջանակներում:

Հարգելի mik-mak , թե այս ֆորումը, թե ցանկացած այլ ինտերնետային համակարգ կարող է ձեզ տար ինֆորմաիա, որը կարող եք օգտագործել: Իմ անձնական շնորհակալությունն եմ հայտնում ձեր ազնվության համար:

ars83
20.11.2009, 16:32
էտ նշված թեմաների հարցերը ոչ Չուկն ա հորինել ոչ էլ ակումբից որևէ մեկը, ինետով են գտել ...
Երվանդիչ, տենց չի ;) Օրինակ՝ «ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ»-ում ես հարցեր ունեմ անձամբ հորինած: Բոլորը չեմ հիշի, բայց կարող եմ մեկը նշել.
http://www.akumb.am/showpost.php?p=1772218&postcount=387

Բայց իմ հորինած հարցերը թեմայի հեղինակը հանգիստ կարող է օգտագործել :)

Հայկօ
20.11.2009, 16:43
Ժող, եթե առանց հեղինակային իրավունքները նախապես պաշտպանելու ինչ-որ բան եք դրել Ինտերնետում, մնաս բարով ասեք հեղինակային ցանկացած հավակնության ;): (c) նշանն ու End-user agreement-ը իր ստանդարտ Accept / Decline-ով չկա, ուրեմն պիշի պռապալո:

Գևոր
20.11.2009, 16:50
Ես նույնպես Akumb-ի ինֆորմացիան օգտագործում եմ. սկսզբում ուղղակի որպես փոքր արխիվի նման մի բան էի սարքել, հետո ֆորումում տեղադրեցի:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԿՈՒՄԲ.am -ի մասնակիցներին ու ֆորումի կազմակերպիչներին: Մենակ դրա համար չէ, ընդհանրապես.

(c) նշանն ու End-user agreement-ը իր ստանդարտ Accept / Decline-ով էդ որն ա, որ ասենք Ֆորումի անդամի գրառումը ու նման շատ գրառումներ մեջբերում ենք անում մի տեղ, անպայման պիտի նշվի անունը? Բայց կարող ա էդ մարդը չի ուզում, որ իրա նիկը, կամ անունը շոշափվի կոնկրետ էդ ֆորումում կամ սայտում, էդ դեպքում ոնց անենք?

Chuk
20.11.2009, 18:54
Ժող, եթե առանց հեղինակային իրավունքները նախապես պաշտպանելու ինչ-որ բան եք դրել Ինտերնետում, մնաս բարով ասեք հեղինակային ցանկացած հավակնության ;): (c) նշանն ու End-user agreement-ը իր ստանդարտ Accept / Decline-ով չկա, ուրեմն պիշի պռապալո:

Հլը թող որևէ մեկը փորձի ակումբում տեղադրված գրական ստեղծագործությունները պատճենել... ականջները կկտրենք :)

Chuk
20.11.2009, 18:58
Ես նույնպես Akumb-ի ինֆորմացիան օգտագործում եմ. սկսզբում ուղղակի որպես փոքր արխիվի նման մի բան էի սարքել, հետո ֆորումում տեղադրեցի:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԿՈՒՄԲ.am -ի մասնակիցներին ու ֆորումի կազմակերպիչներին: Մենակ դրա համար չէ, ընդհանրապես.

(c) նշանն ու End-user agreement-ը իր ստանդարտ Accept / Decline-ով էդ որն ա, որ ասենք Ֆորումի անդամի գրառումը ու նման շատ գրառումներ մեջբերում ենք անում մի տեղ, անպայման պիտի նշվի անունը? Բայց կարող ա էդ մարդը չի ուզում, որ իրա նիկը, կամ անունը շոշափվի կոնկրետ էդ ֆորումում կամ սայտում, էդ դեպքում ոնց անենք?
Եթե մարդը չի ուզում, որ իր անունը կոնկրետ այդ ֆորումում կամ սայտում շոշափվի, ապա մեծ հավանականությամբ չի ուզում, որ իր գրառումն այնտեղ տեղադրվի, ու զուտ մարդկային առումով այդ պարագայում տեղադրելը անազնիվ ու ահավոր տգեղ ա: Ու նաև դա ունի հասարակ անվանում՝ պլագիատ, որը բոլոր դարաշրջանների ամենաեղկելի երևույթներից է: Անկախ նրանից, թե տվյալ ինֆորմացիան որքանով է պաշտպանված:

Chuk
20.11.2009, 19:02
Ժող ջան այժմ ես գրում եմ "Ով է ուզում դառնալ միլիոնատեր" խաղը, և ուզում եմ ստանամ ձեր թույտվությունը որպեսի կարողանամ այս ֆորումի իֆորմացիան օգտագործեմ խաղի մեջ, այսինքն այստեղի իֆորմացիայով կազմեմ հարցեր:

Այստեղի "Ով է ուզում դառնալ միլիոնատեր" կամ "Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ" թեմաներում կան բազմաթիվ հետաքրքիր հարցեր, թույլ կտաք դրանք օգտագործեմ ծրագրիս մեջ

:oy:oy:oy

Շնորհակալություն ազնվության համար:
Անձամբ ես, որպես ակումբի ադմինիստրատոր, ոչ մի դեմ բան չունեմ այդ հարցում: Բայց կոնկրետ հեղինակներ գուցե և չուզեն, որ իրենց կազմած հարցերն օգտագործվեն (չնայած նրանց մեծ մասին ճանաչելով կարող եմ ենթադրել, որ այդպիսիք չեն լինի): Այնպես որ, եթե այդպիսիք կլինեն, ավելի լավ է այս թեմայում գրեն, որ կոնկրետ իրենց կազմած հարցերը չեն ուզում որ օգտագործվի (նշեմ, որ այդ պարագայում օգտագործել-չօգտագործելը մնում է քո մարդկային հատկանիշների վրա, որն արդեն համոզվեցի, որ բարձր են):

Գևոր
20.11.2009, 19:07
եղավ, այսուհետ կհարցնեմ նոր կտեղադրեմ. բայց մինչև էդ անձնական արխիվի համար հավաքած գրառումների հեղինակներին չեմ հիշի, տվել եմ akumb.am-ի հղումը

min-mak
20.11.2009, 20:27
Շնորհակալություն ազնվության համար:
Անձամբ ես, որպես ակումբի ադմինիստրատոր, ոչ մի դեմ բան չունեմ այդ հարցում: Բայց կոնկրետ հեղինակներ գուցե և չուզեն, որ իրենց կազմած հարցերն օգտագործվեն (չնայած նրանց մեծ մասին ճանաչելով կարող եմ ենթադրել, որ այդպիսիք չեն լինի): Այնպես որ, եթե այդպիսիք կլինեն, ավելի լավ է այս թեմայում գրեն, որ կոնկրետ իրենց կազմած հարցերը չեն ուզում որ օգտագործվի (նշեմ, որ այդ պարագայում օգտագործել-չօգտագործելը մնում է քո մարդկային հատկանիշների վրա, որն արդեն համոզվեցի, որ բարձր են):

Շնորհակալ եմ քեզանից Chuk որ որպես կայքի անդմինիստրատոր դեմ չես:

Ինչպես վերևում ասեցի ծրագիրը պատրաստ կլինի 15-20 օրից, գուցե և ավելի ուշ, ինչևե կսպասեմ մինչև ծրագիրը պատրաստ կլինի ու նոր կօգտագործեմ ակումբի հարցերը, իսկ մինչ այդ ինչպես Chuk-ը ասեց բոլոր նրանք ովքեր դեմ են որ ես իրենց կազմած հարցերը օգտագործեմ թող տեղեկացնեն այս թեմայի միջոցով:

Գևոր
20.11.2009, 20:56
ինչպես Chuk-ը ասեց բոլոր նրանք ովքեր դեմ են որ ես իրենց կազմած հարցերը օգտագործեմ թող տեղեկացնեն այս թեմայի միջոցով:

ես ել եմ միանում, Ակումբի մասնակցիների որոշ գրառումներ մեջբերու համար, եթե այս թեման ընթերցողներից որևէ մեկը դեմ է, խնդրում եմ ասեք, ձեր գրառումները անկասկած չի օգտագործվի: Ստեղ եմ գրում, չգիտեմ արժի նոր թեմա բացել, թե ոչ- ինչ կասես Chuk ?

Chuk
20.11.2009, 20:59

Համա թե շուստռին ես հա: Քննարկվող հարցերն էապես տարբերվում են: Պահանջում եմ սույն գրառմանը ոչ մեկին չարձագանքել:

Elmo
20.11.2009, 21:00
Իմ տեղադրած նյութերը օգտագործելու ցանկացած խնդրանքի պատասխանում եմ՝ այո:
Մենակ ուսուցողական բնույթի հոդվածները այլ կայքերում օգտագործելուց հղումը ակումբում օրիգինալի վրա պարտադիր է:

min-mak
20.11.2009, 21:09
Իմ տեղադրած նյութերը օգտագործելու ցանկացած խնդրանքի պատասխանում եմ՝ այո:
Մենակ ուսուցողական բնույթի հոդվածները այլ կայքերում օգտագործելուց հղումը ակումբում օրիգինալի վրա պարտադիր է:

Հարցերը ես օգտագործելու եմ համակարգչային խաղ "Ով է ուզում դառնալ միլիոնատեր"-ի վրա, այն չեմ տեղադրելու ուրիշ կայքերում

Գևոր
20.11.2009, 21:30
Համա թե շուստռին ես հա: Քննարկվող հարցերն էապես տարբերվում են: Պահանջում եմ սույն գրառմանը ոչ մեկին չարձագանքել:

)) Chuk Սկսզբում որպես փոքր արխիվի նման մի բան էր հավաքվել անձնական ընթերցանության համար, հետագայում որոշեցինք անձնական կայք կամ ֆորում բացել ծանոթների ինչու չէ նաև ցանկացողների հետ համատեղ ուժերով արխիվ հավաքելու համար:
Այդ պատճառով այլ ֆորումում կոնկրետ մասնակցի մեջբերված գրառման մասին հղումներ մինչև այս պահը (20/11/2009)չկան.

Եթե հետագայում ինչ որ գրառում կամ գրառման մի մաս մեջբերելու լինենք, նախ հարցնում ենք հեղինակին,
1. եթե հեղինակը դեմ է, մեջբերումը չի տեղադրվում:
2. Եթե կողմ է մեջբերումը տեղադրվում է հեղինակի այս ֆորումում ունեցած նիկով կամ իր ցանկության իր անվամբ/ազգանվամբ: Ինչպես նաև տրվում է հղում համապատասխան թեման կամ գրառումը (երևի ավելի ճիշտ կլինի գրառումը, բայց չգիտեմ կոնկրետ ոնց են կոնկրետ գրառման հղումը տալիս, բայց կսովորեմ). Գրառման հեղինակին տեղյակ է պահվում թե որ բաժնում, որ թեմայում է տեղադրվելու իր գրառումը, երևի սա գովազդի, կամ PR-ի տեսակ է ստացվում էն ֆորումի համար որտեղ պիտի տեղադրվի, չնայած մյուս կողմից էլ ակումբի համար էլ նույնը կարելի է ասել, բայց այս Ակումբը դրա կարիքը չունի, մանավանդ նոր ձևավորվող ֆորումում:

Ես չգիտեմ ուրիշ ինչ ձևով էդ ամեն ինչը կարելի ա անել, որ ամեն ինչ տեղը տեղին լինի, առանց խարդախությունների: Եթե ունեք տարբերակ, առաջարկեք. Սիրով սպասում եմ:

Նոր թեմա բացելը իմ կողմից կստացվի "շուստրի" գովազդ , դրա համար էս թեմայում եմ գրում:

Chuk հասկանում եմ քո վերաբերմունքը նման ֆորումին, բայց դա միյան մի ուղղությամբ չի կենտրոնացած, բացի էդ ուրիշ պահ էլ կա, բայց չեմ ուզում շարունակեմ, որ PR- չստացվի:
Կսպասեմ պատասխանիդ

Elmo
20.11.2009, 21:32
Հարցերը ես օգտագործելու եմ համակարգչային խաղ "Ով է ուզում դառնալ միլիոնատեր"-ի վրա, այն չեմ տեղադրելու ուրիշ կայքերում

Ուրեմն օգտագործի:

Գևոր
20.11.2009, 21:44
Ուրեմն օգտագործի:
Իսկ իմ համար ինչ կասես

Chuk
20.11.2009, 21:48
Գևոր, իմ պահանջներն են.
1. Գրական ստեղծագործությունները այլ կայքերում չպատճենել,
2. Այլ կարգի գրառումները պատճենելուց հիշել, որ մարդու մտքերն իր սեփականությունն են ու ցանկացած մեջբերում անելիս պարտադիր նշել աղբյուրը՝ գրողի մականուն, կայքէջի հղում: Ցանկալի է, բայց ոչ պարտադիր, ստանալ հեղինակի համաձայնությունը:

Իսկ մնացածը... իմ վերաբերմունքը այդ «տեխնոլոգիաների» նկատմամբ ինչպիսին եղել է տարիներ առաջ (դու դա հրաշալի գիտես), այնպիսին էլ մնում է: Բայց այս պահանջների հետ դրանք որևէ կապ չունեն:

Chuk
20.11.2009, 21:54
հ.գ. Կայքի մասին... ամեն ինչին չեմ ուզում անդրադառնալ, բայց էս մեկը չեմ կարող չասել: «Հոգաբանություն» բառ գոյություն չունի:

Գևոր
20.11.2009, 22:00
Գրական ստեղծագործությունները չի պատճենվել, (ամեն դեպքում գոնե տենց եմ հիշում), իսկ

Այլ կարգի գրառումները պատճենելուց հիշել, որ մարդու մտքերն իր սեփականությունն են ու ցանկացած մեջբերում անելիս պարտադիր նշել աղբյուրը՝ գրողի մականուն, կայքէջի հղում: Ցանկալի է, բայց ոչ պարտադիր, ստանալ հեղինակի համաձայնությունը: 150% համաձայն եմ !

իմ վերաբերմունքն էլ այդ «տեխնոլոգի-մեխնալոգիաների» նկատմամբ ինչպիսին եղել է տարիներ առաջ, հիմա այլ է. ուղաակի ընդհանուր բոլոր թեմաների մասին է ընդհանուր ինքնա...և այլն
-----------

հ.գ. Կայքի մասին... ամեն ինչին չեմ ուզում անդրադառնալ, բայց էս մեկը չեմ կարող չասել: «Հոգաբանություն» բառ գոյություն չունի: կուղղեմ: Եթե ժամանակ ու հավես ունես թերություններին անդրադարձի, ես անկեղծ ուրախ կլինեմ ու շնորհակալ կլինեմ, եթե քննադատությունդ օգնի վերացնել կայքի բազնմաթիվ թերությունները:

Իսկ Akumb.am-ի մասնակիցներից ներողություն եմ խնդրում, " էն" (անունը չեմ ուզում տամ, չնայած արդեն դեր չի փոխի ) ֆորումում տեղադրված գրառումների համար, որոնց հեղինակներին ցավոք չեմ հիշում, կամ բոլորին չեմ հիշում: ինչպես ասեցի Սկզբում իմ ու մի քանի ծանոթների անձնական օգտագործման համար է արխիվի նման մի բան է եղել:

Ավել-պակասի համար էլ ներող կլինեք