PDA

Դիտել ողջ տարբերակը : Թաքնված ակումբցին 26



VisTolog
19.11.2009, 23:25
Ինքը մեծ ա, մարդկանց սիրում ա, բայց մարդիկ իրեն չեն սիրում (հիմնականում), ակումբում ջրիկ ա, բայց իրականում լուրջ, կարգին մարդ ա (հարևանները վկա) սիրումա գրքեր, ամեն տեղ լինել, տարբեր ու հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալ, ֆուտբոլ սիրում ա, ու չի սիրում միաժամանակ:

Ինքը որ մոդեռ լիներ, Լուսնի վրա ակումբի մասնաճյուղ կբացեր, մեկ էլ որ հարստանա, մեեեեծ ու մասնավոր գրախանութատիպ գրադարան ա բացելու ու քարտեզի վրա տեղ չի թողնելու, գնալու-գալու ա, բայց, մեկ ա, վերջին կանգառը Հայաստանն ա լինելու: Մեկ էլ, եթե կարողանա էս անկախ պետությանը մի քիչ օգուտ ա տալու (հիմա չի կարողանում), որ իսկականից անկախ լինի:


http://s4.rimg.info/cfe278a0fd68f7c06d0c9b289c5b1c86.gif

ministr
19.11.2009, 23:27
Դիմակը արական թե իգական սեռինա պատկանում?

Լուսաբեր
19.11.2009, 23:27
Աղջիկ ես չէ՞ :)
Չգիտեմ ինչի, հենց կարդալուց թվաց թե Եղոյաննա :think

Kita
19.11.2009, 23:29
Իսկ ինձ թվվաց թե Աստղն է:)))

Լուսաբեր
19.11.2009, 23:30
Իսկ ինձ թվվաց թե Աստղն է:)))

:mda, Աստղը ոչ մեծա, ոչ էլ ջրիկա ակումբում, եսիմ :think

Արիացի
19.11.2009, 23:32
Դիմակ, ֆուտբոլ սիրում ես? Եթե հա, որ թիմին ես երկրպագում?

Լուսաբեր
19.11.2009, 23:33
տեսնենք :B
Դիմակ, մի քանի հարց
Ակումբի, ո՞ր բաժիններն են հոգեհարազատ
Որոնցում ե՞ս շատ գրում
Ինձ ճանաչում ե՞ս
Հանդիպումներին գնում ե՞ս
Հայաստանում ե՞ս ապրում
Եվ վերջապես, ամուսնացած ե՞ս, երեխա/ներ ունե՞ս

հլա որ էսքանը :oy
Զգում եք դիմակի տակից նոր դուրս եկածը ինչա՞ նշանակում :D

Norton
19.11.2009, 23:33
Դիմակ նորեկ էս, թե հնեկ?
ՀՀ նախագահներից, որ մեկին էս ավելի բարձր գնահատում 1,2,3:
Ռեալ, թե Բարսելոնա?
Կարմիր, թե սև?
Մահ, թե ազատություն?
Եվ վերջապես, լինել, թե չլինել?:D

Արիացի
19.11.2009, 23:35
Էս ինչ մի գրոհ եք սկսել խեղճ դիմակի վրա? :D

Norton
19.11.2009, 23:36
Ժողովուրդ կարծեմ , էս խաղում կոնկրետ հարցեր չի խրախուսվում: Ավելի վերացկան հարցեր տվեք, թե չէ էս մի խաղը աչքիս շատ կարճա տևելու:

*e}|{uka*
19.11.2009, 23:37
Հմմմմ, ապա մի ասա Դիմակ՝ քո մազերը երկար ե՞ն,
նկար ունե՞ս «ֆորումի անդամների լուսանկարները » թեմայում: :think

Արիացի
19.11.2009, 23:38
թե չէ էս մի խաղը աչքիս շատ կարճա տևելու:

Հա, ես էլ էդ տպավորությունը ստացա:

Ambrosine
19.11.2009, 23:39
Իսկ ես կարա՞մ միանգամից ասեմ՝ ով ա:))

Աբելյան
19.11.2009, 23:42
Իսկ ես կարա՞մ միանգամից ասեմ՝ ով ա:))
Գիտենք որ դու ես, բայց մի քիչ համբերի:P

Լեո
19.11.2009, 23:42
Ես էլ արդեն կարող եմ բացահայտել դիմակին http://www.akumb.am/images/icons/icon10.gif

Ambrosine
19.11.2009, 23:43
Իսկ ինձ թվվաց թե Աստղն է:)))
Հա, էլի, սաղ էդ աստղն ա:beee թե ինչի՞:think

Dayana
19.11.2009, 23:44
Դիմուլ, այ դիմուլ, դու միշտ ես սենց էստրավագանտ? Գնացիր լուսին եկար, չիմացանք տո :))
Ուզում եմ դիմուլը Ռեդուլը լինի, իրան հարցաքննենք: Չէ ? ;)

Ես էլ հենց էդ ենթադրությամբ սկսեմ: Դիմ, որտեղ կուեիր ապրել քաղաքում, թե քաղաքից, քաղաքակրթությունից, մեքենաներից ու էլեկտրապոզավոր սայլակներից հեռու?

Ռուֆուս
19.11.2009, 23:44
Դիմակը արական թե իգական սեռինա պատկանում?
Արական

Աղջիկ ես չէ՞ :)
Չգիտեմ ինչի, հենց կարդալուց թվաց թե Եղոյաննա :think
Եղոյանը չեմ, աղջիկ առավել ևս

Դիմակ, ֆուտբոլ սիրում ես? Եթե հա, որ թիմին ես երկրպագում?

Չե, չեմ սիրում, բայց երկրպագում եմ Բարսային :)

Norton
19.11.2009, 23:46
աաա, կամ մոռացելա Դիմակի ըքաութով մտնի, կամ էլ անձի երկվությունա:D

Արիացի
19.11.2009, 23:46
Արական

Եղոյանը չեմ, աղջիկ առավել ևս


Չե, չեմ սիրում, բայց երկրպագում եմ Բարսային :)

:D:D Հայկ ջան, աչքիս մոռացել ես Դիմակով պատասխանես :D:D

Լեո
19.11.2009, 23:46
Դիմակ, դու պատահաբար Ռուֆուսը չե՞ս :think

Աբելյան
19.11.2009, 23:47
:D:D Հայկ ջան, աչքիս մոռացել ես Դիմակով պատասխանես :D:D
Կամ էլ իմ երրորդ նիկն ա...:think

VisTolog
19.11.2009, 23:48
Ո՞վ է դիմակը, ախ ո՞վ է այդ դիմակը :D:D

Լուսաբեր
19.11.2009, 23:49
Ես էլ սենց երեկ մի հոգու իբր թե դիմակից վարկանիշ պիտի տայի էն էլ իսկականից տվի :hands:D:D

Ռուֆուս
19.11.2009, 23:49
:lol

Հանգստացեք, Դիմակը ես չեմ, լգստվում էի :))

Խաղը շարունակեք իսկական Դիմակի հետ :D

Dayana
19.11.2009, 23:51
:lol

Հանգստացեք, Դիմակը ես չեմ, լգստվում էի :))

Խաղը շարունակեք իսկական Դիմակի հետ :D

Հայկ, խաղի կանոնները մի խախտի :P

Ռուֆուս
19.11.2009, 23:53
Հայկ, խաղի կանոնները մի խախտի :P

Ընդամենը փորձում էի խաղը մի փոքր ավելի հետաքրքիր դարձնել :oy

Լուսաբեր
19.11.2009, 23:54
Դե որ տենցա շարունակենք http://s.rimg.info/92b9128420c817396dca7383dfe844a3.gif (http://smajliki.ru/smilie-86764455.html)

Դիմակ ջան, ի՞նչ ես մտածում նոր Հայկի արածի մասին :think

Dayana
19.11.2009, 23:56
Ընդամենը փորձում էի խաղը մի փոքր ավելի հետաքրքիր դարձնել :oy

Կարծում եմ ստացվեց ;)

Դիմուլ, այ Դիմուլ, կամ արի քո խաղն ակտիվացրու, կամ էլ Հայկին ենք Դիմակ կնքում: :sad

Դատարկություն
20.11.2009, 00:43
Դու կարմիր փուչիկի հետ ծանոթ ես՞, չես մոռացել՞
Ես քո անունը գիտեմ՞
Իմ հետ հեչ խոսացած կաս՞
Ու մեկել երկիրը կլորա թե քառակուսի՞

Շինարար
20.11.2009, 00:52
Դիմակ, երեք լուրջ հարց ունեմ, որոնցից երրորդը երկու ենթակետից ա բաղկացած՝
ա. Ինչու՞ է աղմկում գետը:
բ. Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր:
և վերջապես գ. Արդյոք ովքե՞ր են, ի՞նչ կտրիճներ են:

Ֆոտոն
20.11.2009, 01:02
Դիմակ, դու ԴիվիԳրեյն ե՞ս: :}

Դիմակ
20.11.2009, 10:38
:oառանց ինձ սկսել եք

շարունակեք, կսպասեմ:hands

Դիմակ
20.11.2009, 10:47
Դիմակը արական թե իգական սեռինա պատկանում?

երկրորդին
/մի գաղտնիք ասեմ, գրանցվելուց հետո միշտ ուզել եմ ministr-ի հետ մի թեմայում հայտնվեմ, մի քիչ բանավիճելու համար: հայտնվեցինք/


Դիմակ, ֆուտբոլ սիրում ես? Եթե հա, որ թիմին ես երկրպագում?

ֆուտբոլ սիրում ա, ու չի սիրում միաժամանակ
/ասեմ մենակ էն թիմի խաղերն եմ նայում, որի վրա խաղադրույք եմ ունենում/:D բայց լուրջ էի ասում, մի երկու տարի առաջ 1000 դրամս դառել էր 12000, բայց ոնց լինում ա տենց դեպքերում, կրվանք համատեղ ուժերով, հիմա մենակ ՀՀ հավաքականի ամոթ խաղերն եմ նայում ռեկլամներով, զմայլը տղերքի խաթր:angry
չէ չեմ սիրում

Դիմակ
20.11.2009, 10:53
Ակումբի, ո՞ր բաժիններն են հոգեհարազատ

լրիվ, բացի ներքևի ինտիմ անկյունը /եթե ճիշտ եմ հիշում անվանումը/


Որոնցում ե՞ս շատ գրում

չեմ կարա կոնկրետ բաժին ասեմ, բոլոր բաժիններում էլ գրում եմ ինչ գիտեմ, կամ, եթե կարծիք է պետք լինում, գրում եմ որտեղ պատահի, ինչ պատահի


Ինձ ճանաչում ե՞ս

մենակ նկարով


Հանդիպումներին գնում ե՞ս

չէ


Հայաստանում ե՞ս ապրում

հա


ամուսնացած ե՞ս, երեխա/ներ ունե՞ս

ամուսնացած չեմ, երեխա/ներ չունեմ

Philosopher
20.11.2009, 10:54
Դոստոևսկի՞, թե՞ Հրաշ Քեշիշյան: Գուցե որևէ մեկին կօգնի պատասխանը:)

Դիմակ
20.11.2009, 10:58
Դիմակ նորեկ էս, թե հնեկ?

ես միշտ նորեկ եմ


ՀՀ նախագահներից, որ մեկին էս ավելի բարձր գնահատում 1,2,3:

ամեն ժամանակին ամեն մեկն իր հերթին իր գործն արել է, ես գտնում եմ ինչքան կարացել են ամենքն էլ իրենց իմացածով ճիշտ են արել /մեծ մարդկանց գործերին չեմ խառնվում, չեմ հետաքրքրվում/


Ռեալ, թե Բարսելոնա?

երկրորդը


Կարմիր, թե սև?

կարմիր


Մահ, թե ազատություն?

կարողա՞ դու նեգրերին չես սիրում
իհարկե ազատություն


լինել, թե չլինել?

նայած որտեղ, և վերջապես նայած ում հետ:D

Surveyr
20.11.2009, 11:08
Դիմակ ջան Մերսեդես թե՞ ԲՄՎ :)

ministr
20.11.2009, 11:13
/մի գաղտնիք ասեմ, գրանցվելուց հետո միշտ ուզել եմ ministr-ի հետ մի թեմայում հայտնվեմ, մի քիչ բանավիճելու համար: հայտնվեցինք/

Յա... իսկ ինչի հենց ministr-ի հետ? Ինձ ճանաչում ես?

Դիմակ
20.11.2009, 11:15
հենց կարդալուց թվաց թե Եղոյաննա

:blinԵղոյանին էդքան լա՞վ ես ճանաչում:o


Իսկ ինձ թվվաց թե Աստղն է)

Աստղ աչքիս ալա բուլա ես երևում:}


Էս ինչ մի գրոհ եք սկսել խեղճ դիմակի վրա?

էս հարցին էլ ես պետք է պատասխանեմ:o


Հմմմմ, ապա մի ասա Դիմակ՝ քո մազերը երկար ե՞ն,
նկար ունե՞ս «ֆորումի անդամների լուսանկարները » թեմայում:

երկար են, բայց ոչ շատ
նկար հա, ունեմ

Դիմակ
20.11.2009, 11:19
դու միշտ ես սենց էստրավագանտ?

համարյա միշտ


որտեղ կուեիր ապրել քաղաքում, թե քաղաքից, քաղաքակրթությունից, մեքենաներից ու էլեկտրապոզավոր սայլակներից հեռու?

:blinասինք Լուսին, հո չասինք ծառի վրա:esim
չէ, մարդամեջ լավ ա, մանավանդ ակումբում:love

Դիմակ
20.11.2009, 11:23
Դիմակ, դու պատահաբար Ռուֆուսը չե՞ս

այս կյանքում ոչ մի բան պատահաբար չի լինում


Ընդամենը փորձում էի խաղը մի փոքր ավելի հետաքրքիր դարձնել

շնորհակալություն, քո մոտ ստացվել է


ի՞նչ ես մտածում նոր Հայկի արածի մասին

տղեն լավ էլ արելա, արդեն վերևում ասեցի


կամ արի քո խաղն ակտիվացրու, կամ էլ Հայկին ենք Դիմակ կնքում:

եկել եմ արդեն:sad

Դիմակ
20.11.2009, 11:25
կարմիր փուչիկի հետ ծանոթ ես՞

ես մենակ մարդկանց հետ եմ ծանոթանում


Ես քո անունը գիտեմ՞

հա


Իմ հետ հեչ խոսացած կաս՞

հա


Ու մեկել երկիրը կլորա թե քառակուսի՞

էլիպսաձևա:think

Դիմակ
20.11.2009, 11:33
Ինչու՞ է աղմկում գետը:

փոքր ժամանակ լավ չեն դաստիարակել, հիմա էլ մեծացելա դեմն առնել չի լինում


Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր:

միայն երազներով ապրողները


Արդյոք ովքե՞ր են, ի՞նչ կտրիճներ են:

այ սա բարդ է:think
մենք ենք, հայ ենք:)Հ.Գ.հուսով եմ կարողացա պատասխանել ձեր անիմաստ հարցերին:sad

Դիմակ
20.11.2009, 11:37
Դիմակ, դու ԴիվիԳրեյն ե՞ս::}

Դիվը լավ մարդա:oy բայց ինքը արական սեռի ներկայացուցիչ ա, չէ Դիվը ես չեմ, ես էլ Դիվը չեմ կարա լինեմ, ու պետք էլ չի որ լինեմ, ինքն էլ համաձայն չի լինի, որ ես լինեմ, կամ ինքը լինի:8ոււււււֆ, էս ի՞նչ խառն եմ:blin սոված եմ:}

Դիմակ
20.11.2009, 11:39
Դոստոևսկի՞, թե՞ Հրաշ Քեշիշյան: Գուցե որևէ մեկին կօգնի պատասխանը:)

:blinիրանք իրար հետ ի՞նչ կապ ունեն

Դիմակ
20.11.2009, 11:40
Դիմակ ջան Մերսեդես թե՞ ԲՄՎ :)

երկուսն էլ:love

Դիմակ
20.11.2009, 11:47
Յա... իսկ ինչի հենց ministr-ի հետ? Ինձ ճանաչում ես?

չէ, չեմ ճանաչում
առաջին գրառումը որ կարդացել եմ գրանցվելուց հետո քոնն էր, հետաքրքրեց մտածելու քո ձևը: Մի քիչ երկար գրառումներդ կարդալուց հետո հասկացա, որ մի քիչ նմանություն կա մեր մտածելու ձևի մեջ, դրա համար հայտնվելով նույն թեմայում նկատել եմ, որ նույն կարծիքին ենք լինում, այսինքն բանավիճել պետք չի եղել, կարող եմ ասել որ դու ինձ չես նկատել, որովհետև այն թեմաները որոնցով դու հետաքրքրվում ես, ես կարդում եմ, բայց չեմ գրում, գրելուց էլ մի երկու տող:

Դիմակ
20.11.2009, 11:51
:8էս ինչ լրջանալ եմ լրջացել, մերոնք տեսնեն չեն հավատա:D
վե՞րջ, իմ սիրելի ակումբցիներ, գնա՞մ:thinkթե՞ սպասեմ երեկոյան գործից գաք

ministr
20.11.2009, 11:53
չէ, չեմ ճանաչում
առաջին գրառումը որ կարդացել եմ գրանցվելուց հետո քոնն էր, հետաքրքրեց մտածելու քո ձևը: Մի քիչ երկար գրառումներդ կարդալուց հետո հասկացա, որ մի քիչ նմանություն կա մեր մտածելու ձևի մեջ, դրա համար հայտնվելով նույն թեմայում նկատել եմ, որ նույն կարծիքին ենք լինում, այսինքն բանավիճել պետք չի եղել, կարող եմ ասել որ դու ինձ չես նկատել, որովհետև այն թեմաները որոնցով դու հետաքրքրվում ես, ես կարդում եմ, բայց չեմ գրում, գրելուց էլ մի երկու տող:

Իսկ դա որ գրառումն էր? Կամ եթե չես կարող գտնել, ապա որ բաժնում ինչ թեմայով?

Դիմակ
20.11.2009, 11:56
Իսկ դա որ գրառումն էր? Կամ եթե չես կարող գտնել, ապա որ բաժնում ինչ թեմայով?

եթե չեմ սխալվում «քաղաքականություն», չեմ հիշում կոնկրետ ինչ թեմա էր

ministr
20.11.2009, 11:57
Իսկ որ թեմաները կամ բաժիններն ես սովորաբար կարդում?

Դիմակ
20.11.2009, 11:59
Իսկ որ թեմաները կամ բաժիններն ես սովորաբար կարդում?

ես կարդում եմ ամեն ինչ:P

ministr
20.11.2009, 12:12
Հասկանում եմ որ ամեն ինչ ես կարդում, բայց սովորաբար լինում են ավելի հետաքրքրական թեմաներ :) Ես դա եմ հարցնում:

Լուսաբեր
20.11.2009, 12:14
:blinԵղոյանին էդքան լա՞վ ես ճանաչում:o
Լավ ես սկի ինձ չեմ չանաչում ինչ մնաց Եղոյանին, բայց... բայց քիչից շատից պատկերացում ունեմ :B

Հիմա հաջորդիվ հարցերը :P
Քանի՞ հատ դիպլոմ ունես
Աշխատում ես, թե՞ չէ
Տեխնիկական գիտությունների հետ ո՞նց ես, ավելի շատ հումանիտար, թե՞ տեխնիկական
Ու որ ես հարցերին պատասխանում էտ ընթացքում ես սովածանում, թե՞ միշտ սոված ես
Պատասխանի մինչև գամ, էլի հարցեր տամ :yea
Մի հատ էլ ծաղիկ քեզ :rose

Դիմակ
20.11.2009, 12:18
Հասկանում եմ որ ամեն ինչ ես կարդում, բայց սովորաբար լինում են ավելի հետաքրքրական թեմաներ :) Ես դա եմ հարցնում:

ինձ ամեն թեմա էլ հետաքրքրում է;) մանավանդ Լուսնի մասին, դու էիր չէ՞ գրել ջուր են հայտնաբերել: հեսա տեղափոխվում ենք, տուն առնեմ այդ ջրի մոտակայքում ու գնանք, Չուկի հետ էլ նախօրոք կպայմանավորվենք ակումբի համար: Չուկն այս թեմա չի մտնում չէ՞:}

Դիմակ
20.11.2009, 12:23
Քանի՞ հատ դիպլոմ ունես

քանի՞ հատա պետք, շատացնելու հնարավորություն ունեմ


Աշխատում ես, թե՞ չէ

եսիմ, որ իմանաք ինձ էլ կասեք,ամսեկան եկամուտ ունեմ, բայց ոչ մի պետական կամ մասնավոր տեղ չեմ աշխատում:P


Տեխնիկական գիտությունների հետ ո՞նց ես, ավելի շատ հումանիտար, թե՞ տեխնիկական

հեսա գնում եմ լյոտչիկ դառնամ


Ու որ ես հարցերին պատասխանում էտ ընթացքում ես սովածանում, թե՞ միշտ սոված ես

ես կարողա օրվա մեջ մեկ անգամ ուտեմ ու չհիշեմ էլ որ ստամոքս ունեմ

*e}|{uka*
20.11.2009, 12:27
:8 Ասում եմ էտ ըըըը.... :scleros հաաա՜, Եղոյանն ա: Ես միշտ ճիշտ եմ գուշակում, :P վառե՛՛՛՛ք: :goblin

Yeghoyan
20.11.2009, 12:32
:8 Ասում եմ էտ ըըըը.... :screlos հաաա՜, Եղոյանն ա: Ես միշտ ճիշտ եմ գուշակում, :P վառե՛՛՛՛ք: :goblin

:o

բարև ազգ

Դիմակ
20.11.2009, 12:33
:o

բարև ազգ

բարև:D
պատրաստվի խորոված են մարդիկ ուզում

Yeghoyan
20.11.2009, 12:34
բարև:D
պատրաստվի խորոված են մարդիկ ուզում

:oբայց ինչի՞

Դիմակ
20.11.2009, 12:36
:oբայց ինչի՞

ես չգիտեմ իրենց հարցրու:D

Yeghoyan
20.11.2009, 12:37
ես չգիտեմ իրենց հարցրու:D

մդաաաա........ հետաքրքրեց :think

ministr
20.11.2009, 12:44
Եղոյան ջան, ինչքան էլ փորձում ես թաքցնես, բայց քաղաքականություն թեմայում էդքան էլ շատ աղջիկներ չեն մասնակցում :) Վերջերս էլ դու ես եկել : Մնացած քաղաքականության մեջ "ակտիվ" իգական սեռի ներկայացուցիչները ինձնից շատ ավելի վաղ են եղել ակումբում :

Տակ չտո, ասնավնայա պադազրեվաեմայա էտո վի ;)

Գումարած դրան սկսեցիր Դիմակին հարցեր տալ, հենց որ "ամպեր կուտակվեցին" :)

*e}|{uka*
20.11.2009, 12:45
:img Եղոյաաա՜ն

Լավ Դիմակ ջան պատասխանիր ապա մի շարք հարցերի՝
Նորեկ ե՞ս ակումբում:
Ակումբցու հեչ ռեալու տեսել ե՞ս:
Սիրում ե՞ս դասական երաժշտություն:
Զրուցարանում հաճախակի ե՞ս զավզակում: :D

Ա դե Եղոյանն ա ::P

VisTolog
20.11.2009, 12:52
Եղոյ.. էէ, Դիմակ, բոլորին ասա, որ դու Ակումբի 2 թե 3 :think հանդիպմանը եղել ես :angry:))

ministr
20.11.2009, 13:02
Դիմակ ջան ինչ օտար լեզուներ գիտես? :)

Դատարկություն
20.11.2009, 13:02
Դիմակ դու Վանաձորից ես՞
Վերջապես դիմակ դու Վանաձորցին ես՞

Yeghoyan
20.11.2009, 13:04
Դիմակ դու Վանաձորից ես՞
Վերջապես դիմակ դու Վանաձորցին ես՞

հիմա էլ Վանաձորցու՞ն եք ուտում:D լավ խաղա:oy

Դիմակ
20.11.2009, 14:15
Եղոյաաա՜ն


ջանաաա՜:D


Նորեկ ե՞ս ակումբում:

չէ:oy


Ակումբցու հեչ ռեալու տեսել ե՞ս:

տեսել եմ, լավ եմ արել


Սիրում ե՞ս դասական երաժշտություն:

սիրում եմ


Զրուցարանում հաճախակի ե՞ս զավզակում:

մի քիչ ուշադիր եթե լինեիք կնկատեիք որ էլ չէ:P


Եղոյ.. էէ, Դիմակ, բոլորին ասա, որ դու Ակումբի 2 թե 3 հանդիպմանը եղել ես

բախտի բերմամբ, թե պատահմամբ մի անգամ եմ եղել:)


Դիմակ ջան ինչ օտար լեզուներ գիտես?

չգիտեմ:cry2


Դիմակ դու Վանաձորից ես՞
Վերջապես դիմակ դու Վանաձորցին ես՞

:Dինքը գիտի՞ էս մասին

VisTolog
20.11.2009, 14:35
Դիմ Վանաձորում եղե՞լ ես :))

Դիմակ
20.11.2009, 14:36
Դիմ Վանաձորում եղե՞լ ես :))

ի՞նչ եք կպել Վանաձորին
հա եղել եմ

Դատարկություն
20.11.2009, 14:37
ի՞նչ եք կպել Վանաձորին
հա եղել եմ
Դիմուլ, հիմա դու Հովոյին ճանաչում ես՞

VisTolog
20.11.2009, 14:38
ի՞նչ եք կպել Վանաձորին
հա եղել եմ
Կարողա՞ Վանաձորում էլ ծնվել ես :D:}

Դիմակ
20.11.2009, 14:40
Կարողա՞ Վանաձորում էլ ծնվել ես :D:}

Վիստ դու դեմք ես, գիտե՞ս:D

VisTolog
20.11.2009, 14:42
Վիստ դու դեմք ես, գիտե՞ս:D
Էնքան են ասելու, ես էլ հավատամ :oy

Սիորու՞մ ես Երևանից դուրս գտնվող ցայտաղբյուրներից (պուլպուլակ:D:D) ջուր խմել :))

Դիմակ
20.11.2009, 14:44
Էնքան են ասելու, ես էլ հավատամ :oy

Սիորու՞մ ես Երևանից դուրս գտնվող ցայտաղբյուրներից (պուլպուլակ:D:D) ջուր խմել :))

չէ, չեմ սիորում:D ես մենակ սիրում եմ:P

Norton
20.11.2009, 14:47
Դիմ Վիստին ռեալ տեսել էս՞

Դիմակ
20.11.2009, 14:48
Դիմ Վիստին ռեալ տեսել էս՞

:ahaերես առած երեխայա:}

Norton
20.11.2009, 14:49
:ahaերես առած երեխայա:}

Հա ես էլ եմ էդ ասում:
Դու, որ Վիստին տեսած կաս ինձ էլ տեսած կլինես:))

VisTolog
20.11.2009, 14:50
Հա ես էլ եմ էդ ասում:
Դու, որ Վիստին տեսած կաս ինձ էլ տեսած կլինես:))
Nort էս ի՞նչ տրյուկներ ես անում :))

Դիմակ
20.11.2009, 14:51
Nort էս ի՞նչ տրյուկներ ես անում :))

Վիստը լավ խոխայա:oy

VisTolog
20.11.2009, 14:55
Դիմ, հեչ դերասանություն անել չգիտես էէ՜:angry

Դիմակ
20.11.2009, 14:57
Դիմ, հեչ դերասանություն անել չգիտես էէ՜:angry

գիտեմ Վիստուլ ջան, ու ինձ դա պետք էլ չի, ես ինձ սենց ավելի լավ եմ զգում;)

Norton
20.11.2009, 14:59
Դիմ էլի հարց տամ՞:)

Դիմակ
20.11.2009, 15:00
Դիմ էլի հարց տամ՞:)

ոնց կուզես;) ես պատրաստ եմ ցանկացած հարցի, մենակ թե կենսաբից չհարցնեք:8բան չեմ հասկանում դրանից

Դատարկություն
20.11.2009, 15:02
ոնց կուզես ես պատրաստ եմ ցանկացած հարցի, մենակ թե կենսաբից չհարցնեքբան չեմ հասկանում դրանից
Կենսաբից՞՞՞՞ սխալ հասցեով եք եկել:))

VisTolog
20.11.2009, 15:03
Կենսաբից՞՞՞՞ սխալ հասցեով եք եկել:))
Վռազ:D
կենսաբի անուն լսեց:D

Դատարկություն
20.11.2009, 15:06
Վռազ
կենսաբի անուն լսեց
Վռազ, լսեցիր որ ես կենսաբի անուն տվեցի, դու գնա կենսաբ սովորի տղա ջան, Դիմուլին էլ հանգիստ թող, ինքը շատ լավ գիտի ոնց խաբի որ մենք չհավատանք իրա հնարավոր կամ անհնարին անձ լինելը, ու ինքը լավ գիտի որչ հավանականության անհավանականությունը ուղիղ կապի մեջ է արքայական խաղալիքի և դիմակային փոստագրության հետ

Դիմակ
20.11.2009, 15:10
Վռազ, լսեցիր որ ես կենսաբի անուն տվեցի, դու գնա կենսաբ սովորի տղա ջան, Դիմուլին էլ հանգիստ թող, ինքը շատ լավ գիտի ոնց խաբի որ մենք չհավատանք իրա հնարավոր կամ անհնարին անձ լինելը, ու ինքը լավ գիտի որչ հավանականության անհավանականությունը ուղիղ կապի մեջ է արքայական խաղալիքի և դիմակային փոստագրության հետ

:lol

Դիմակ
20.11.2009, 15:47
Չգիտեմ ինչի, հենց կարդալուց թվաց թե Եղոյաննա

դե որ ասում եմ Եղոյանը խաբել չի կարում, մարդիկ չեն հավատում էլի, հո զոռով չի


Իսկ ես կարա՞մ միանգամից ասեմ՝ ով ա

ասա դե գիտես գրի էլի, էլ ում եք սպասում, մանավանդ որ չեք էլ սպասել, որ գամ ասեմ ես եմ եկել եմ:)


Ես էլ արդեն կարող եմ բացահայտել դիմակին

քո հնարավորության վրա էլ կասկածել չի լինի:oy


Ո՞վ է դիմակը, ախ ո՞վ է այդ դիմակը

դու էլ ինձանից բեթար քեզ քցել ես դոդերի բոստանը:D


Դիմակ, երեք լուրջ հարց ունեմ

ահա, շատ լուրջ էր, ինչքան ես կլրջանամ, երկու էդքան էլ քո հարցերը:D


Դիմակ, դու ԴիվիԳրեյն ե՞ս

Վիստ լավ տարբերակա, բայց իմ օրի մարդա, հլը խաղը չսկսած կիմանան ովա, կամ էլ ինչ իմանաս, մինչը հաստատ չիմանաս:8


հաաա՜, Եղոյանն ա: Ես միշտ ճիշտ եմ գուշակում, վառե՛՛՛՛ք:

ինքնա բայց վառել-մառել չկա, իյը:angry


բարև ազգ

բարև ինքնապատասխանիչ ջան:loveմենակ դու ես ինձ հասկանում:D


Եղոյան ջան, ինչքան էլ փորձում ես թաքցնես, բայց քաղաքականություն թեմայում էդքան էլ շատ աղջիկներ չեն մասնակցում

Մինիստր ջան քաղաքականությունից շաաաատ հեռու եմ:oy


Ա դե Եղոյանն ա :

ա դե լավա էէէէ, բայց էս սենյակը դուրս չեկավ:cry2չգիտեմ ինչի:oy


Էնքան են ասելու, ես էլ հավատամ

Վիստօկ ջան ծնունդդ շնորհավոր:bux:հավատա վերևի գրածին:oy


Հ.Գ Ոնց որ թե վերջ ակումբցիներ ջան: Դե ես իսկականից գնացի խաղալիք առնելու:D :D

unknown
20.11.2009, 16:47
Վայյյյյյ ես դիմակ եք բացահայտել:(Ես խաղին չհասցրի մասնակցեմ:(

Լուսաբեր
20.11.2009, 17:49
Հիմա ո՞վ էր :think :D
Եղոյան ջան, չարդ տանեմ դոււ ե՞ս :վախվորած դեմքով սմայիլիկ ինչպիսին հատուկ է միայն Ջամշոյանին/ «Բանակում» :}

VisTolog
20.11.2009, 19:02
Դեռ կհասցնես;)

Շնորհակալություն Եղոյանին :))

Դատարկություն
20.11.2009, 19:03
Ասյա շնորհակալ ենք, լավ էլ դիմակի դեր էիր խաղում:)

Chuk
20.11.2009, 19:05
Մոդերատորական. Թեման փակված է: Շնորհակալություն VisTolog-ին և Դիմակ Yeghoyan-ին: