PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրուց ատելություն,ատելությունից սեր

Գոռ Ջան - Հայ
15.01.2007, 20:15
Վերջերս հաճախակի եմ լսում «Սիրուց ատելություն և ատելությունից սեր մի քայլ է» կամ «Շատ մի սիրի ատել կա, շատ մի ատի սիրել կա» արտահայտությունները:
Ու գնալով ավելի ու ավելի եմ համոզվում դրանց ճշմարտացիության մեջ:
Ի՞նչ կասեք սրա մասին: Որքանո՞վ են արդարացված էս խոսքերը: Կյանքում հանդիպե՞լ եք նման դեպքերի:

Մանե
15.01.2007, 20:32
Միանշանակ համամիտ եմ.Եվ ցավոք դրանում համոզվել եմ իմ սեփական օրինակով.
Նախ ատելությունից դեպի սեր,այնուհետև սիրուց դեպի խոր ատելություն/հիասթափություն/

Mesrop
15.01.2007, 21:57
Էրկու կողմիցել Շատ-Շատ-Շատ եմ համոզվել

Արսեն
15.01.2007, 22:15
Շատ ճիշտ ես նկատել, այս երկու զգացմունքները, որքան էլ զարմանալի լինի, միմիանց հետ սերտորեն շաղկապված են: Հնարավոր է սկզբից լինի սեր, հետո ատելություն, ինչպես նաև հակառակը: Ինձ մոտ առաջինն է եղել, որը շատ ավելի անտանելի է, քան վերջինը: Համենայն դեպս անխուսափելի է այն առումով, որ մարդ հակում ունի և սիրելու, և ատելու:

Amaru
15.01.2007, 22:33
Կյանքում հանդիպե՞լ եք նման դեպքերի:

Ըհը,հանդիպել ենք... :cry

otar
15.01.2007, 22:34
այո այո.. սկզբից ատում էի հետո սիրեցի հիմա նորից ատում եմ

Ուրվական
15.01.2007, 22:49
Էղել ա տենց մի բան, սկզբից սիրել եմ, հետո ատելով ատել եմ, հետո ոնց որ էլի... չէ, սխալ ա, ատել եմ::D Բայց հիմա արդեն զգում եմ, որ իրա հանդեպ այլևս ո՛չ ատելություն կա, ո՛չ ուրիշ ինչ-որ բան, ընդհանրապես զգացմունքները մարել են: Այ, հենց հասաք այստեղ, ուրեմն էդ վերջն ա, էլ ոչ մի բան ձեր մեջ չի կարա լինի, որովհետև, եթե ատելուց սիրել մեկ քայլ է, ապա այս դեպքում արդեն ձեր մեջ բացվում է մի խոր անդունդ::(

Gohar
16.01.2007, 00:11
«Սիրուց ատելություն և ատելությունից սեր մի քայլ է»
Չեմ կարծում նման բան կա: Սիրուց դեպի հիասթափություն գուցե, բայց ատելություն, ոչ:
Ըստ իս ատելությունը այնպիսի մի զգացմունք է, որը ժամանակի ընթացքում է հոգումդ բուն դնում, շատ աննկատ և սահուն կերպով, այնքան՝ աննկատ, որ ոմանց թվում է, թե այն միանգամից առաջացավ:
Ատելության հիմնական պատճառ կարող է լինել սիրած էակին մեկ ուրիշի գրկում ավելի երջանիկ տեսնելու հետևանքով առաջացած խանդը:

StrangeLittleGirl
16.01.2007, 01:14
Ինձ նման ծայրահեղական մարդու համար առանց դրա չի լինում :D
Իսկ ընդհանրապես սերն ու ատելությունը հակառակ հույզեր չեն: Դրանց կենտրոնները գլխուղեղում գտնվում են իրար շատ մոտ, և հնարավոր է, որ մեկի դրդումը բերի մյուսի դրդման: Այսինքն, ոչ միայն ատելությունից սեր մի քայլ է, այլև հնարավոր է, որ դրանք ի հայտ գան միաժամանակ: Ա՛յ, սեր-անտարբերություն-սեր շղթան ավելի պակաս հավանական է: Իսկ հոգեկան խանգարումներ ունեցողների հետ դրանք դիտվում են միաժամանակ:

Մանե
16.01.2007, 11:03
Բայց հիմա արդեն զգում եմ, որ իրա հանդեպ այլևս ո՛չ ատելություն կա, ո՛չ ուրիշ ինչ-որ բան, ընդհանրապես զգացմունքները մարել են: Այ, հենց հասաք այստեղ, ուրեմն էդ վերջն ա, էլ ոչ մի բան ձեր մեջ չի կարա լինի, որովհետև, եթե ատելուց սիրել մեկ քայլ է, ապա այս դեպքում արդեն ձեր մեջ բացվում է մի խոր անդունդ::(
Իմ մոտ հիմա էդ վիճակն ա

Mesrop
16.01.2007, 12:29
լավ. ավելի մանրամասն.
սկզբից ատում էի, հետո զզվում էի, հետո սիրեցի, հետո ավելի շատ սիրեցի, հետո ատեցի, հիմա զզվում եմ… բառիս բուն իմաստով, տեսնելուց սիրտս խառնում է… առանց չափազանցնելու…

Malu
16.01.2007, 12:54
Ատում եմ, այն էլ ինչ ձև… նույնիսկ եթե հնարավորություն լիներ կսպանեի, որպեսզի մենք 2-ով նույն երկրի վրա չապրեինք:
Իսկ մյուսին փորձում եմ ատել, բայց չի ստացվում :( սերը շատ ուժեղ է եղել նրա նկատմամբ..... դե վերջիվերջո առաջին սեր էր…

Մանե
16.01.2007, 13:45
Իմ մոտ հիմա էդ վիճակն ա
Էնքան եմ հիասթափվել,որ ոչ ուզում եմ տենալ,ոչ հետը խոսալ.Կուզեի ընկերներ մնանք,բայց էնքան հիասթափվել եմ ,որ անգամ որպես մարդ չեմ հարգում,որ մնաց ընկերներ լինենք

Գոռ Ջան - Հայ
16.01.2007, 17:33
Չեմ կարծում նման բան կա: Սիրուց դեպի հիասթափություն գուցե, բայց ատելություն, ոչ:
Ըստ իս ատելությունը այնպիսի մի զգացմունք է, որը ժամանակի ընթացքում է հոգումդ բուն դնում, շատ աննկատ և սահուն կերպով, այնքան՝ աննկատ, որ ոմանց թվում է, թե այն միանգամից առաջացավ:
Ատելության հիմնական պատճառ կարող է լինել սիրած էակին մեկ ուրիշի գրկում ավելի երջանիկ տեսնելու հետևանքով առաջացած խանդը:
Դե պատկերացրա սենց իրավիճակ.խենթի պես սիրումես մեկին, երկար ժամանակ միասին եք, ու հանկարծ դիմակը պայթումա, ու հասկանում ես ,որ նա, ում այդպես սիրել ես, քո պատկերացրածի լրիվ հակառակն է իրականում: Ինձ թվումա էս դեպքում էլ ժամանակ չի լինի հիասթափվելու, միանգամից ատելություն կառաջանա:think

Gohar
16.01.2007, 17:48

Այո, կառաջանա ատելություն, բայց ոչ, թե սիրուց, այլ իր թուլությունից:

Angelina
16.01.2007, 18:21
Ընդամենը մեկ քայլ է:

Ուլուանա
16.01.2007, 19:01
Ինձ նման ծայրահեղական մարդու համար առանց դրա չի լինում :D
Ինձ հետ էլ է պատահել այդիպիսի դեպք, երբ ուժգին ատում էի մեկին, իսկ հետո սիրահարվեցի... Նախքան ինձ հետ պատահելը «Շատ մի սիրի, ատել կա, շատ մի ատի, սիրել կա» արտահայտությունն ինձ համար ուղղակի ծիծաղելի էր, բայց դրա ճշմարտացիության մեջ անձամբ համոզվեցի ու հասկացա, որ իրականում ատելությունից դեպի սեր կամ սիրուց դեպի ատելություն անցումը շատ բնական է ու հեշտ։ Երկրորդ դեպքն ինձ հետ դեռ չի պատահել, և ուզում եմ հավատալ, որ չի էլ պատահի, բայց որ նույնքան հավանական է, որքան առաջինը, դա, կարծում եմ, ժխտել չի կարելի։ Ուղղակի հիմա դրա հավանականությունն ավելի փոքր է, որովհետև ես արդեն վաղուց չեմ ատում մարդկանց՝ անկախ ամեն ինչից, և հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի։ :)

Իսկ ընդհանրապես սերն ու ատելությունը հակառակ հույզեր չեն: Դրանց կենտրոնները գլխուղեղում գտնվում են իրար շատ մոտ, և հնարավոր է, որ մեկի դրդումը բերի մյուսի դրդման: Այսինքն, ոչ միայն ատելությունից սեր մի քայլ է, այլև հնարավոր է, որ դրանք ի հայտ գան միաժամանակ: Ա՛յ, սեր-անտարբերություն-սեր շղթան ավելի պակաս հավանական է: Իսկ հոգեկան խանգարումներ ունեցողների հետ դրանք դիտվում են միաժամանակ:
Ես այդ երևույթի բժշկական բացատրությունը չգիտեի, բայց երբ կարդացի գրածդ, շատ բնական թվաց. ես էլ եմ կարծում, որ անտարբերությունը կիլոմետրերով հեռու է թե՛ սիրուց, թե՛ ատելությունից, մինչդեռ վերջիններս սերտ կապի մեջ են իրար հետ։

Արսեն
16.01.2007, 21:26
լավ. ավելի մանրամասն.
սկզբից ատում էի, հետո զզվում էի, հետո սիրեցի, հետո ավելի շատ սիրեցի, հետո ատեցի, հիմա զզվում եմ… բառիս բուն իմաստով, տեսնելուց սիրտս խառնում է… առանց չափազանցնելու…

Ես ել մտածում էի թե մենակ իմ մոտ ա տենց:think

Cleopatra
17.01.2007, 12:01
Ինձ մոտ երբեք այդիպիսի դեպք չի պատահել, թու, թու, թու:P Միգուցե ինձ ոմանք ատում են, քանի որ մերժված, անպատասխան սիրող տղաների մոտ կարող է առաջանալ նման զգացմունք, բայց դա նրանց պրոբլեմն է:

Amaru
18.01.2007, 23:54
Ոչ թե ատելություն,այլ ուղղակի հիասթափություն...

John
19.01.2007, 00:17
Երբևէ չեմ ատել որևէ մեկին… եթե նույնիսկ այդ «մեկը» արժանի է եղել ատելության, ապա իմ առողջության քայքայմանը հաստատ արժանի չի եղել, իսկ երբ մարդ ատում է՝ հաստատ իր առողջությանը վնասում է: Երբևէ չեմ սիրել որևէ աղջկա: Սիրել ի նկատի ունեմ «Էն» սերը, ոչ թե ընկերական ( էս վերջերս ահագին աղջիկների եմ սիրում որպես ընկերներ ու իրանց մեծ մասը ակումբից է):
Իսկ էն, որ սիրուց ատելություն մեկ քայլ է՝ համարում եմ որևէ մեկի անձկական փորձի պատճառով սխալ ձևակերպված միտք:

Ծով
19.01.2007, 00:56
ատելությունից սեր,միգուցե…
Բայց սիրուց ատելություն անհնար է…
Կարող է մարդուն ցավի,բարկության կամ հիասթափության պահին ընդամենը թվալ որ ատում է…
Բայց սերը ոչ մի ուրիշ զգացումի իր դերը երբեք զիճել չի կարող…առավելևս այդքան չար զգացումի…
Ի՞նչ է նշանակում ատել…
մի հատ հանդարտվե՛ք…

Kita
19.01.2007, 13:09

հնարավոր է:(
ես երբեք այդ աստիճան ուժող չեմ ատել մի տղայի...
իսկ ես շատ հազվադեպ եմ ուժեղ ատում... ինչպես և սիրում...
բայց այդ ատելությունը մի բան էլ տարիների ընթացքում մեծացել է... նրա շնորհիվ ու այց ցավի, որը պատճառել է և պատճառում է:angry

Ծով
22.01.2007, 16:36
Ավելացվել է 2 րոպե անց

հնարավոր է:(
ես երբեք այդ աստիճան ուժող չեմ ատել մի տղայի...
իսկ ես շատ հազվադեպ եմ ուժեղ ատում... ինչպես և սիրում...
բայց այդ ատելությունը մի բան էլ տարիների ընթացքում մեծացել է... նրա շնորհիվ ու այց ցավի, որը պատճառել է և պատճառում է:angry
Հիմա մի բան տեղադրեմ,ինձ կհասկանաս,թե ինչու ես այդ տղային չեմ տաել…դա շատ վաղուցվա պատմություն էր իհարկե…բայց դու ուժեղ եղի՛ր…
Ու թող որ միշտ...
Երբ շոշափել կկամենամ ուղիները հավերժ սիրո,
Դու կփորձես հուշել ճամփան, ու ես անդարձ կմոլորվեմ,
Կխենթանամ՝ իմ մեղավոր փրկությունը որոնելով,
Բայց աչքերիդ փայլով լուսե նորից ապրել կսովորեմ:
Նորից կընկնեմ, երբ կխնդրեմ օգնել, ոչ ոք ինձ չի լսի,
Արտասվելուց ես կհոգնեմ,արցունքներս կտամ հույսին:
Երբ ամայի ճերմակությամբ հյուսված անդորրը կփնտրեմ,
Ես իմ կորսված երազանքում նորից աչքերդ կգտնեմ:
Իմ մոլորված ճամփաներին քո աչքերն են մենակ թողել,
Չեմ մեղադրել ,սակայն, երբեք ես չեմ փորձել նրանց ատել,
Քանզի այդ նույն տխրության մեջ քո աչքերով եմ ներբողվել,
Իմ հույսերի վերջին շողը նրանց փայլով եմ ես պատել:
Ու թո՛ղ որ միշտ նրանք փայլեն՝ երջանկության լույսով օծված,
Որ ես նրանց հետքով քայլեմ՝ թեկուզ լինեմ հավերժ խոցված:
07.02.06

Vahe
22.01.2007, 17:48
Ես մի աղջկա էի սիրում, բայց չասեմ որ դա էն սերն էր, որ գլուխս կորցնում էի.... չէ... բայց սիրում էի: Բայց մի քանի դեպքերից հետո էդ աղջիկը աչքիցս էնքան ընկավ, որ հմի իրանից զզվում եմ. զզվել ու ատելն էլ ոնց որ թե իրար նման էն չե? Հնարավոր է առաջ ես իրան լավ չեմ գիտեցել, կամ ես եմ ժամանակի ընթացքում փոխվել, իմ հայեցողությունն է փողվել, բայց հմի էդ առաջվա սիրո փոխարեն զզվանք է:

Ի միջի այլոց էտ աղջիկը ոնց որ թե ստեղ մտնում է, բայց բան չի գրում... Եթե դաժե կարդում է ինքը շատ լավ գիտի պատճառները... :think

Goga
23.01.2007, 20:56
Իմ կարծիքով ատելությունից սեր հնարավոր է, իսկ հակառակը՝ ոչ, եթե իհարկե սիրել ես անկեղծ երբեք չես ատի, ինչքան ցավ էլ այդ սերը քեզ պատճառած լինի, հնարավոր է տեսնել չցանկանաս նրան, բայց ատել՝ երբեք:ok

Արսեն
23.01.2007, 23:49
Իմ կարծիքով ատելությունից սեր հնարավոր է, իսկ հակառակը՝ ոչ, եթե իհարկե սիրել ես անկեղծ երբեք չես ատի, ինչքան ցավ էլ այդ սերը քեզ պատճառած լինի, հնարավոր է տեսնել չցանկանաս նրան, բայց ատել՝ երբեք:ok

հմմ... իսկ եթե շատ-շատ-շատ ես սիրել, բայց հետո սկսել ես տեսնել նրա էությունը, հետո չսիրել, հետո ատել: Իմ հետ դա եղել է, ճիշտա լավ բան չի, բայց սկզբից չէի նկատում ոչինչ...

Vive L'Armenie
16.02.2007, 14:08
Կարծում եմ հնարավոր բան է::think

Tumbler
16.02.2007, 17:22
Սիրուց շատ ուջեխ ատելուտյուն շատ-շատ եմ հանդիպել, բայց ատելուտյունից սեր համարյա չեմ հանդիպել.:think

Vive L'Armenie
29.11.2007, 23:11
Ուրեմն...:), հավատում եմ, որ ատելությունից՝ սեր հնարավոր է, իսկ ահա սիրուց՝ ատելություն մի քիչ դժվարանում եմ պատասխանել, ուստի սիրող սիրտը չի կարող ատել, եթե դու սիրում ես մեկին իսկական սիրով, այս սերը երբեք հոդս չի ցնդի, չի վերածվի ատելության, ինչքա՜ն ժամանակ էլ, որ անցնի, իհարկե պահ է գալիս, որ ատելություն ես գում, բայց... բայց դա ատելություն չէ, դա պահի հիասթափություն է, բարկություն...

NoemI
30.11.2007, 02:32
Սիրո երեք տեսակ կա «ոմանք ասում են նաև չորս » առաջին՝ շահադիտական երբ ինչ-որ բան ես ստանում այդ ժամանակ ես սիրում, երկրորդը դա մարմնական է երբ կիրքն է թելադրում, և Աստվածային սեր հաճախ տարածված Պլատոնյան սեր անվամբ, այս դեպքում ատելության մասին խոսելը անհեթեթ է

Dayana
30.11.2007, 11:17
Ես չեմ կարում հասկանամ , էդ ոնց է լինում , սիրում ես մեկ էլ հոպ ատում ես՞ :8 Էդ անհասկանալի է , հանարավոր է ուղղակի էլ չսիրել , բայց ատել :think չեմ պատկերացնում ։ Իսկ ատելությունիս սեր դա հիմար արտահայտություն է , եթե սիրել դեռ կարող ես , ուրեմն չես ատում ուղղակի ինչ-ինչ պատճառներով հակակրանք ես զգում , բայց ոչ երբեկ ատելություն։
Խիստ չդատեք , սա իմ տեսակետն է ;)

^SRTIK^LA^
01.12.2007, 09:57
Երեխեք բոլորիդ տեսակետներն էլ ընդունելի են ,քանի որ ամեն մեկն իր կյանքում տեղի ունեցածի հիաման վրա է եկել այդ եզրակացության…;)Սակայն երբեմն հիասթափությունն այնքան մեծ է լինում, որ մարդն շփոթում է այն ատելության հետ.Եթե իսկապես սիրել ես երբեք չես ատի տվյալ մարդուն, հնարավոր են միայն հիասթափություններ և ափսոսանք կորցրած ժամանակի և նվիրվածության համար:Այնպես որ "Սիրուց – Ատելություն "չկաա:hands

Second Chance
11.12.2007, 14:50
Կարող եմ ասել սիրուց հիասաթափություն մեկ քայլ է... իսկ ատելությունը հիասթափության արդյունքում է առաջանում և շատերը տրվում են այդ թունավոր զգացմանը, որը անիմաստ է և վնասաբեր /հենց առաջին հերթին ատողի համար/
Հետո ինչ որ այդ մարդը ցածր է գտնվել ձեր պատկերացումներից կամ դավաճանել է ձեզ, պետք չէ ատել դրա համար
ստորագրում եմ այս խոսքի տակ…

Այո, կառաջանա ատելություն, բայց ոչ, թե սիրուց, այլ իր թուլությունից:
շատ լավ է ասված:)

Երկնային
05.01.2008, 01:29
ինչպե՞ս կարող ես ատել մեկին, ում սիրել ես: Չեմ կարծում որ ես կարող եմ... միգուցե հիասթափվեմ, շատ մեծ ցավ ապրեմ ու տառապեմ, բայց միևնույն է ատել չեմ կարողանա... :love

մի ասված կա սիրուց-ատելություն,
«սիրում եմ քեզ, երբ ինձ հետ ես, և ատում եմ, երբ ուրիշի հետ ես»
բայց համոզված չեմ որ իրոք էդպես է
:think

egoist
05.01.2008, 02:02
ինչպե՞ս կարող ես ատել մեկին, ում սիրել ես: Չեմ կարծում որ ես կարող եմ... միգուցե հիասթափվեմ, շատ մեծ ցավ ապրեմ ու տառապեմ, բայց միևնույն է ատել չեմ կարողանա... :love

Պարտադիր չէ , որ սերը անպայման վերծվի ատելության, կամ հակառակը :
Պարզապես սեր և ատելությունը երկուսն էլ ուժեղ զգացմունքներ են , (ասում են ատելությունը ավելի երկարակյաց է քանի որ ինքն իրենով է սնվում ) և շատ հաճախ մեկը փոխարինվում է մյուսով…