PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ կանեիք, եթե տասն օրով լինեիք Սերժ Սարգսյանի տեղը



Gayl
19.11.2009, 01:08
Հրաժարական կտայի:D
Ավելի լուրջ չգիտեմ կամ այս պահին չեմ կողմնորոշվում,որովհետև շատ կարճ ժամանակամիջոց է և պետք է մտածեմ այդ տաս օրում կատարեմ ամենալուրջ փոփոխությունը,լավ մի քիչ կմտածեմ կասեմ:):

dvgray
19.11.2009, 06:38
ահել, թե ջահել, տղա թե աղջիկ, կույր թե խուլ. հիվանդ թե խելառ… բոլորին կստիպեի ամիսը մեկ համբուրել իմ կոշիկները: իսկ ով որ հրաժարվի կամ էլ հանկարծ հավեսով չհամբուրի, տեղում գնդակահարություն իրան ու իրա տուն ու տեղը :angry
ինչե՜՜՜ր կանեի :angry

Արծիվ
19.11.2009, 09:18
Ինը օր ժողովրդի արյունը կխմեի ինչպես որ դա անում եմ հիմա իսկ վերջին տասերորդ օրը ինձ գլխից կխփեի:

ministr
19.11.2009, 12:00
Կդառնայի էն կարգի դիկտատոր, որ ՍՍ-ին երնեկ կտայիք... :aggressive

Katka
19.11.2009, 12:03
ՍՍ-ին եվ մնացածներին կունեզրկեի ու ՍՍ-ին տակտիչնի կգնդակահարեի:D

Rammer
19.11.2009, 12:32
Շատ լավ հարց է….
1. Գործարքի կգնաի ընդիմության`ՀԱԿ-ի հետ: Կպայմանավորվենք, սցենար կմշակեինք, որ մի քանի օրում ՀԱԿ-ը քաղ. ակտիվության միջոցով հեղափոխություն անի բայց առանց զոհերի, առանց ցնցումնների որ դրանից չօգտվեն արտաքին թշնամիններրը: Ամեն ինչ կերևար որպես ժողովրդավարական “պարերի” հեղափոխություն: Կոպիտ ասած կհանձնեի իշխանությունը…
2. Վերջին օրը հրաման կտաի, որ բացվեն ԿԳԲ-ի արխիվնները և գաղտանզարծվեն ԿԳԲ ներքին գործակլանները:
3. Վերջին օրը երբ պետք է թողնեի իշխանությունը կհայտարերի թե ում պատվերով և ովքեր են իրականացրել մարտի մեկը:

Պարզ է որ այս քայլերով Հայսատանը չէր դառնա ժողովրդավարական երկիր, բայց մի քայլով կմոտենար դրան: Ժողովուրդի մեջ հավատ կծնվեր որ հնարավոր է ժողովրդական ընդզվման և պայքարի միջողոցով հասնել իշխանափոխության: Այսինքն ժողովուրդը ինչ –որ չափով կդառնար քաղաքական գործոն:Մի փոքր կթուլանար ազդեցությունը Ռուսական կայսրության, կթուլանար կախվածությունը արևմուտքից, և սրանք իրենց դրական ազդեցությունը կունենաին թե Հայ-թուրքական հարաբերություններում և Ղարաբաղյան հակամարտության հարցում…

comet
19.11.2009, 14:31
Հետաքրքիր է, էս թեման ինչի զվարճալի բաժնում չի բացվել?:D

Ambrosine
19.11.2009, 14:38
Մի երկու գիրք կկարդայի...
Իսկ եթե լուրջ, ապա ոչինչ էլ չէի անի: Ի՞նչ է պետք դիկտատորին՝ ԱԺ-ի հնազանդությունը, ունեմ... կառավարության՝ քարտուղարուհու կարգավիճակը, ունեմ, դատարանների՝ թատերական բնույթը, ունեմ... моя теритօрия, мои правила:pardon

Yeghoyan
19.11.2009, 14:45
Հետաքրքիր է, էս թեման ինչի զվարճալի բաժնում չի բացվել?:D

ես էի ուզում ասեի:oy
ավելի իրական կլիներ նախագահ դառնալու հավանականությունը:P

իսկ ես սենց թե նենց մեկա դառնալու եմ:8 հենց դառնամ կասեմ, թե ինչ եմ արել առաջին տաս օրվա ընթացքում;)
հա մեկ էլ որպես պարտադիր պայման ընդիմության գրասենյակը փակել կտայի, իրանց գրքերը վառել, երեխեքին էլ ուղղարկել արտասահման:D

Հ.Գ. երևի բան չհասկացաք, չէ՞:oy
Ղեկավարությունից ե՞րբ են բան հասկացել, որ դուք հիմա իմ գրածից բան հասկանաք:pardon

Rammer
19.11.2009, 14:52
Հ.Գ. երևի բան չհասկացաք, չէ՞
Ղեկավարությունից ե՞րբ են բան հասկացել, որ դուք հիմա իմ գրածից բան հասկանաք

Նույն չհասկացված վիճակը շարունակելու փոխարեն կարող էիր այդ 10 օրը հասկացած դառնալ և մի շատ կարևոր նախադեպ ստեղծել երբ իշխանությունը հասկացված է ժողովրդի կողմից...

Yeghoyan
19.11.2009, 15:00
Նույն չհասկացված վիճակը շարունակելու փոխարեն կարող էիր այդ 10 օրը հասկացած դառնալ և մի շատ կարևոր նախադեպ ստեղծել երբ իշխանությունը հասկացված է ժողովրդի կողմից...

իսկ եթե՞ հասկացված դառնալու ցանկություն չկա:P

էդ ո՞ր մի հասկացվածության հասնելու ծրագիրն է իրականություն դարձել:8 Ոչ մի: Հետևաբար շատ ավելի լավ կլինի մնալ անհասկանալի, քան ասել այն ինչը չի կարող իրականություն դառնալ:

Rammer
19.11.2009, 15:03
իսկ եթե՞ հասկացված դառնալու ցանկություն չկա:P

էդ ո՞ր մի հասկացվածության հասնելու ծրագիրն է իրականություն դարձել:8 Ոչ մի: Հետևաբար շատ ավելի լավ կլինի մնալ անհասկանալի, քան ասել այն ինչը չի կարող իրականություն դառնալ:
Իսկ ինչու ես մերժում կամ հնարավոր է նաև վախենում առաջինը լինելուց?

Տրիբուն
19.11.2009, 15:14
500.000 կդնեի կարմիրի վրա

Yeghoyan
19.11.2009, 15:16
Իսկ ինչու ես մերժում կամ հնարավոր է նաև վախենում առաջինը լինելուց?

ոնց որ թե լրջանալա հա՞ պետք:oy

Նման դեպքերում վախենալու համար կոնկրետ պատճառ են ունենում, որն էլ սովորաբար ուղեկցվում է անցանկալի քայլերի կատարմամբ: Միշտ չի, որ միայն սեփական անձի հետ ես գործ ունենում, ու կարող ես ասել թքած, կարևորը մի կարգին բան արած կլինեմ:

Դու ինչքան էլ ուզենաս լավը լինել, օգուտ տալ, չես կարողանալու: Ի՞նչ ես կարծում, տաս օրվա ընթացքում դու կարո՞ղ ես իրավական պետություն կառուցել: Ես չեմ կարող: Տաս տարին էլ քիչ է, մենք հայերս զզվելի բնավորություն ունենք, մենակ մեր մասին ենք մտածում, իսկ աթոռին նստողը մենակ իր մասին չպետք է մտածի: Մենք դա չենք կարող անել, միշտ էլ հարևանը նախանձելու է ու աթոռիդ համար ոտիդ տակ փորելու է, կամ գտնելու սխալ քո գործողություններում ու ասելու է ես իրանից լավ կանեմ, ուրեմն, եթե կարամ իրանից լավ անեմ ինչի՞ եմ պարապ նստել: Իսկ քանդող կամ պարապ նստել չցանկացող հարևանները մեր մեջ ավելի շատ են, քան ինչ-որ օգտակար գործում առաջինը լինել ցանկացողները:

Նարե
19.11.2009, 16:27
hրապարակի մեջտեղում կգնդակահարեի ինձ:love

Տրիբուն
19.11.2009, 16:50
1. Գործարքի կգնաի ընդիմության`ՀԱԿ-ի հետ: Կպայմանավորվենք, սցենար կմշակեինք, որ մի քանի օրում ՀԱԿ-ը քաղ. ակտիվության միջոցով հեղափոխություն անի բայց առանց զոհերի, առանց ցնցումնների որ դրանից չօգտվեն արտաքին թշնամիններրը:
Ռամ ջան, յանիմ ինչ տարբերություն արտաքին թշնամու ու ներքին թշնամու միջև? Խի ենք մենք սաղս սենց արտաքին թշնամու կուտը կերել ?? Վերջին հաշվով քաքի մեջ ժողովուրդն ա, հասարակ ժողովուրդը: Ու էտ հասարակ ժողովրդի համար ինչ տարբերություն ով ա իրա գլուխը ուտում ??

Արտաքին թշնամուց վերջին տաս տարում մի հատ զոհ չենք ունեցե, իսկ ներքին թշնամին էս վերջերս համ էլ սպանում ա: Ինձ լսեք, արագ կհանձնվենք արտաքին թշնամուն, գոնե ինքը ներքինի հարցերը կլուծի:

Elmo
19.11.2009, 17:58
Մոդերատորական: Քաղաքական լուրջ իմաստ չունեցող թեման փակվում է: Այլ բաժին չեմ տեղափոխում, որովհետև չեմ ուզում որևե այլ բաժին քաղաքականա, կամ այդպիսի երանգ ստանա, բացի բուն քաղաքականություն բաժնից: Թեման սկսողն ու մասնակիցները ոչ մի տուգանային միավոր չեն ստանում: Ընդամենը բանավոր զգուշացում: