PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրադարաններ,գրախանութներ Հայաստանում



Haykolo007
18.11.2009, 21:52
Գրադարաններ,գրախանութներ Հայաստանում

Հայաստանում ինչ լավ գրադարաններ կան կամ գրախանութներ?ինձ հատկապես պետք են գրքեր հոգեբանությանը եւ ընդհանրապես բժշկությանը վերաբերվող գրքեր.....եթե գիտեք կխնդրեի նայեւ հասցեները ասել
Շնորհակալություն

Haykolo007
18.11.2009, 21:54
ՈՒզում եմ ավելացնել ,որ ինձ հատկապես պետք են Ֆրոմի<<Սիրելու արվեստը>> եւ Բեռնի<<Խաղեր,որ խաղում են մարդիկ>>--օգնեք ճարեմ այդ գրքերը........

Ambrosine
18.11.2009, 22:01
Եթե ռուսերենից չես նեղվում, գնա Книголюб, էնտեղ հոգեբանության վերաբերյալ մեծ գրականություն կա:

Haykolo007
18.11.2009, 22:13
դա որտեղ է գտնվում?դա գրադարան է թե խանութ է?Շատ շնոհակալություն

Ambrosine
18.11.2009, 22:32
Գրախանութ է՝ շրջանայինում՝ Բժշկական համալսարանի դիմացի մայթին: Մի հատ Սքարլետ անունով չգիտեմ՝ ինչ է /կարաոկե, թե՞ բար:think/, բայց անունը հաստատ Սքարլետ է... դրա կողքին է: Ինչքան հիշում եմ, կարող ես նույնիսկ գիրք պատվիրել էդտեղից: Ու հետաքրքիրն այն է, որ էդտեղի գրքերը մոտ 2000 դրամ էժան են, քան՝ Նոյան տապանում: Մեր մասնագիտական գրքերը որ այդպես են:

Ֆոտոն
18.11.2009, 22:36
Ազգային գրադարանը մեծ է բոլոր առումներով: Կարող ես գրանցվել: Չնայած եթե նոր գիրք ես փնտրում, դժվար լինի:
Գրքերի խանութ Մաշտոցի պողոտայի վրա կա, Բուկինիստ կամ Գրքերի աշխարհ է կոչվում: Ավելի լավ գրախանութ չգիտեմ:

Սփյուռից կարող ես համարն իմանալ, զանգել, գրքի մասին հարցնել:;)

Լուսաբեր
18.11.2009, 22:37
Հարուստ և լավ գրախանութ է Բուկինիստը:
Հետաքրքրող ամեն բան կարելիա գտնել. իմ մասնագիտական գրքերը ես այնտեղից եմ գնել, որովհետև ուրիշ ոչ մի տեղ պարզապես չկա:

Norton
18.11.2009, 23:11
http://books.am/
Մաշտոցի պողոտա, Գրքերի Աշխարհ
Հրապարակի վրա Նոյան Տապան ու Անի գրախանութներն են:

Haykolo007
19.11.2009, 22:41
Շատ շնորհակալ եմ բոլորից:),բայց խնդրել էի նաեւ հասցենրը ասեիք կամ մոտավոր դրանց տեղը,տե չե ոնց գտնելու?

Haykolo007
19.11.2009, 22:43
չէ վայ ասել եք կներեք

Haykolo007
19.11.2009, 22:46
Իսկ ազգային գրադարանը որտեղ է?
այնտեղ գրանցվում եւ ինչ գիրք ուզեմ կարամ բերեմ տուն?գրանցման համր անձնագիր պետք է?

Լուսաբեր
19.11.2009, 22:51
Իսկ ազգային գրադարանը որտեղ է?
այնտեղ գրանցվում եւ ինչ գիրք ուզեմ կարամ բերեմ տուն?գրանցման համր անձնագիր պետք է?
Ազգային գրադարանը պոլիտեխնիկի ու գյուղինստիտուտի մոտա, բժշկական ուսումնարանի հետևի մասում:
Ինչքան գիտեմ նկար կպահանջեն մի երկու օրինակից, որ քեզ «Ազգային գրադարանի» մուտքի տոմս տան:Բայց ավելի լավա դա տեղում ճշտես, իրենք քեզ կասեն ;)
Գիրք տուն տանել չես կարող, ընթերցանություն միայն ներսումա թույլատրվում :)

Haykolo007
19.11.2009, 22:55
Իսկ ներսում ինչ պայմաններ են կարդալու համար?երեւվի որ տուն չեն թողնում չգրանցվեմ
իսկ ընենց գրադարան չկա որ տուն են թողնում?
ով գիտի ժողի գրադարանում հոգեբանության վերաբերյալ գրքեր կան ,թե անկապ գրադարանա?

Ambrosine
19.11.2009, 23:02
Իսկ ներսում ինչ պայմաններ են կարդալու համար?երեւվի որ տուն չեն թողնում չգրանցվեմ
իսկ ընենց գրադարան չկա որ տուն են թողնում?
ով գիտի ժողի գրադարանում հոգեբանության վերաբերյալ գրքեր կան ,թե անկապ գրադարանա?
Ժողի գրադարանը շատ լավ գրադարան ա, գրադարանի տնօրենն էլ շատ լավ կին ա: Բայց ժողի գրադարանում ինչի՞ պիտի հոգեբանության վերաբերյալ լավ գրքեր լինեն: Այ տնտեսագիտության վերաբերյալ լավ գրքեր կան, վերջերս էլ նոր գրքեր են ձեռք բերել:):
Ինչքան լսել եմ, հոգեբանություն սովորողները Նաչալջյանի գրքից են օգտվում շատ:

Լավ գրադարան է Ավ. Իսահակյանի գրադարանը: Թողնում են, որ գիրքը տանես տուն: Հանրապետության հրապարակում է՝ մետրոյի մոտ, եթե չեմ սխալվում: Ազգային գրադարանը լրիվ ազգայինի ֆորմատի մեջ է... մութ, ցուրտ:)) Ճիշտ է մի քսերոքսի ապարատ կա, որ գիրքը քսերոքս անես և դուրս գաս էդտեղից: Ուղղակի երբեմն այլ ելք չես ունենում, քան էդտեղ գնալը:

ed2010
16.12.2010, 12:47
http://www.onlinearmenianstore.com

Այս կայքի միջոցով կարող եք պատվիրել գրքեր ամբողջ աշխարհից: