PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծրագրավորման նոր լեզու` GO



Արիացի
18.11.2009, 12:14
Google-ը ստեղծել է նոր ծրագրավորման լեզու - Go. Սպասվում է, որ այն պետք է իր մեջ ներառի եղած օբյեկտակողմնորոշված լեզուների դրական կողմերը: Առայժմ լեզվին ծանոթ չեմ, դրա համար տեղադրում եմ միայն դեմո վիդեոն`

http://www.youtube.com/watch?v=rKnDgT73v8s"]http://www.youtube.com/watch?v=rKnDgT73v8s

Սա էլ լեզվի պաշտոնական կայքը` http://golang.org

_DEATH_
18.11.2009, 14:19
Հլը ժամանակ չի եղել նայեմ ինչ ա: Բայց մի երկու շաբաթ առաջ լուրերի մեջ տեսել եմ, գրած էր առայժմ փորձարկում են, ՕՀ գրելու համար շատ հարմալ լեզու ա լինելու, ծրագրի կոդը Պիթոնի աստիճան բարձր մակարդակի ա լինելու՝ մարդկային լեզվին մոտ, տրամաբանական ու պարզ, իսկ արագագործությունը և հուսալիությունը C++-ի կարգի:

Էս վերջերս Գուգլը ուզում ա ամբողջ աշխարհը գրավի, հեսա մի քանի օրից իրանց ՕՀ-ը դուրս ա գալու, http պռոտոկոլը ուզում են փոխարինեն իրանց ստեղծածով, ասում են մոտ երկու անգամ ավելի արագ ա աշխատում, GO լեզուն, Պիթոնը հինգ անգամ արագացնելու են, փնտրման նոր ավելի ճկուն համակարգ են ստեղծել և այլն և այլն, բոլորը որ գրեմ մի երկու օր կգրեմ:

Norton
18.11.2009, 14:23
Կարծես օֆիցյալ սայթնա
http://golang.org/

Էս էլ վիկիպեդիայից:
http://en.wikipedia.org/wiki/Go!_%28programming_language%29

_DEATH_
18.11.2009, 14:31
Go has fast builds, clean syntax, garbage collection, methods for any type, and run-time reflection. It feels like a dynamic language but has the speed and safety of a static language. It's a joy to use.

Սրանով ամենինչ ասված ա: Չնայած նայեցի սինտաքսը էտքան էլ դուրս չեկավ:
Հեսա youtube-ը նայեմ:

Երվանդ
18.11.2009, 15:21
Հլը ժամանակ չի եղել նայեմ ինչ ա: Բայց մի երկու շաբաթ առաջ լուրերի մեջ տեսել եմ, գրած էր առայժմ փորձարկում են, ՕՀ գրելու համար շատ հարմալ լեզու ա լինելու, ծրագրի կոդը Պիթոնի աստիճան բարձր մակարդակի ա լինելու՝ մարդկային լեզվին մոտ, տրամաբանական ու պարզ, իսկ արագագործությունը և հուսալիությունը C++-ի կարգի:

Էս վերջերս Գուգլը ուզում ա ամբողջ աշխարհը գրավի, հեսա մի քանի օրից իրանց ՕՀ-ը դուրս ա գալու, http պռոտոկոլը ուզում են փոխարինեն իրանց ստեղծածով, ասում են մոտ երկու անգամ ավելի արագ ա աշխատում, GO լեզուն, Պիթոնը հինգ անգամ արագացնելու են, փնտրման նոր ավելի ճկուն համակարգ են ստեղծել և այլն և այլն, բոլորը որ գրեմ մի երկու օր կգրեմ:

10 օր առաջ ես ախպորիցս վերցրել եմ ՕՀ-ն , բայց հլա չեմ փորձարկել տանը գցած ա:

Արիացի
18.11.2009, 16:49
Սինտաքսին որոշ չափով ծանոթացա, իրոք որ կոդը չափից դուրս բարձր մակարդակի է: Մնում է, որ արագործության հարցում խաբած չլինեն::think Էսօր մի հատ կփորձեմ աշխատացնել, տեսնեմ ինչպես է իրեն դրսևորում:

aerosmith
18.11.2009, 17:00
սրա կամպիլյատորը արդեն կա՞

Արիացի
18.11.2009, 17:03
սրա կամպիլյատորը արդեն կա՞

Հա, gccgo ա կոչվում: gcc-ի փաթեթի մեջ են գցել արդեն: Կարող ես մանրամասն իմանալ այստեղից (http://golang.org/doc/gccgo_install.html)
Ի դեպ ասեմ, որ դեռևս աշխատում է միայն Linux-ի ու Mac-ի տակ:

Արշակ
19.11.2009, 11:10
Կարծես օֆիցյալ սայթնա
http://golang.org/

Էս էլ վիկիպեդիայից:
http://en.wikipedia.org/wiki/Go!_%28programming_language%29
Անդո ջան, wikipedia–ի հղումը ճիշտ չես գրել։ wikipedia–ի գրածից հասկացա, որ Go!–ն և Go –ն տարբեր ծրագրավորման լեզուներ են։ Google-ինը Go–ն է (առանց «!» նշանի)։

wikipedia–ում Go–ի էջը սա է.
http://en.wikipedia.org/wiki/Go_(programming_language)

DavitH
20.11.2009, 09:35
ինչքան էլ չարչանվեն մեկա c++ ին չեն կարա անցնեն ինքը վերջնա C++ -ից ամենաշատը c# ստացան որը արդեն լրիվ հերիք ա

jorazak
25.11.2009, 01:22
Այս օրինակը տեղադրված է http://golang.org/ պաշտոնական էջում:

package main

import "fmt"

func main() {
fmt.Printf("Hello, 世界\n")
}

Սինտակսիսը C++-ից համարյա չի տարբերվում: Unicode-ի ապահովումն ուրախացնում է:

Արիացի
25.11.2009, 15:39
Սինտակսիսը C++-ից համարյա չի տարբերվում: Unicode-ի ապահովումն ուրախացնում է:
C++-ից որոշ չափով տարբերվում է, մասնավորապես, փոփոխականների հայտարարումը, ֆունկցիաների ձևը, պայմանական ու ցիկլային օպերատորները տարբեր են:
Ֆունկցիոնալ առումով լուրջ տարբերությունները ժառանգականության վերացումն է: Այս լեզվում ուղղակի կլասից կլաս ժառանգում չկա, այլ կա միայն ինտերֆեյսի գաղափար ու այդ ինտերֆեյսը իրականացնող կլասներ:
Յունիկոդի ապահովումը իրոք որ շատ ուրախալի էր:

Անանուն
06.12.2009, 14:21
Շատ հետաքրքիր է նաև Channel գաղափարը (նման մի բան կար Occam լեզվում, որն օգտագործվում էր տրանսպյուտերներում): Կարծես թե ինչ-որ բաներ վերցված է Erlang-ից:

xaker00
07.12.2009, 09:53
Որտեղից կարամ բեռնեմ՞

Արիացի
07.12.2009, 11:43
Որտեղից կարամ բեռնեմ՞

Այստեղ (http://golang.org/doc/install.html) ինստրուկցիան գրած է: Բեռնել ու ինստալ անել հեշտ ձև չկա, պետք է կոդերը checkout անես ու կոմպիլացիա անես gcc-ով: