PDA

Դիտել ողջ տարբերակը : Թաքնված ակումբցին 24



VisTolog
17.11.2009, 22:39
Սկսվում է «IncoԳնիտո» կամ «Թաքնված ակումբցին» խաղի նոր եթերաշրջանը::))

Խաղի կանոններն են`

Ներկայացվում է ակումբցիներից մեկի գրած դիպվածը, որի մեջ չեն պարունակվում անձնական տվյալներ, կամ թե որ սեռին է պատկանում և այլն...: Խաղի մասնակիցները պետք է գուշակեն Դիմակի տակ թաքնված մարդուն՝ ըստ նրա գրած դիպվածի: Այսինքն, նախ պետք է մասնակիցները հայտնեն իրենց կարծիքը: Օրինակ թե ինչպիսի՞ անձնավորություն կարող է լինել դիմակի տակ թաքնված մարդը, ի՞նչ հատկանիշներ ունի, ի՞նչ սեռի է պատկանում.... , ի՞նչ ներաշխարհ ունի, բարի՞ է թե ոչ և այլ և այլն... (այս ամենը ըստ նրա գրածի)
Որոշ գրառումներ անց, թաքնված ակումբցին կմտնի հատուկ այս խաղի համար գրանցած «Դիմակ» մականունով և կսկսի պատասխանել մասնակիցների հարցերին՝ ուղղված իրեն: Մասնակիցների հարցերը պետք է լինել ոչ այնպիսին, որ Դիմակը, պատասխանելով միանգամից կբացի իր դեմքը և հայտնի կդառնա... այսինքն ուղիղ հարցեր չպետք է լինել... օրինակ՝ Դու VisTolog-ն է՞ս, կամ օրինակ ես քո հետ մոտի՞կ եմ, թե չէ և այլն... մի խոսքով հասկացաք: Ասեմ, որ թաքնված ակումբցու դիպվածը ամբողջությամբ սրբագրված է մասնագետի կողմից, այսինքն գրելաոճից չեք կարող ճանաչել:

VisTolog
17.11.2009, 22:42
Թաքնված ակումբցու դիպվածը`

Բարև:
Դիմակի տակ թաքնված մարդը կամ էությունը շատ տարօրինակ մարդ է: Նա սիրում է մելանխոլիա ու կարծես թե սիրահարված է կյանքի ամեն մի վարկյանին: Նա իր կյանքում փնտրում է երջանկություն, սիրում է հարաբերականությունը: Զզվում է փոփոխություններից ու փորձում է հավատալ հրաշքներին: Նա մարդկանց մեջ փնտրում է ինչ–որ բան և կարծես չի գտնում: Սիրում է ագռավներին և զեյթուն:

Վախենում է մարդկանց դժգույն դեմքերից, շուտ հանձնվում է ու հեշտ հիասթափվում: Նա ունի իր աքսիոմները, որոնց ապացուցման կարիքը չի զգում: Երազում հաճախ թռչուն է տեսնում: Հիանում է ժպիտներով ու փոքր երեխաներով: Մարդկանց շատ ուշ է վստահում, բայց վստահության շուտ է արժանանում: Նա անընդհատ որոնման մեջ է: Ասում են, որ ժամանակին նա ուրիշ է եղել…

Բացահայտեք նրան :B

Ռուֆուս
17.11.2009, 22:44
Դիմակ, դու տղա՞ ես, թե իգական սեռի ներկայացուցիչ:

Տանը ընտանի կենդանի պահու՞մ ես:

Yellow Raven
17.11.2009, 23:02
Դիմակ, դու Սպորտ բաժին շուտ-շու՞տ ես այցելում:

*e}|{uka*
17.11.2009, 23:05
Ողջյուններս Դիմակին : :))

99% համոզված եմ, որ տղա է: :P

Դիմակ , սիրու՞մ ես լուսանկարել:
Սիրու՞մ ես մենակությունը:

Farfalla
17.11.2009, 23:10
Դիմակ, ֆուտբոլ սիրու՞մ ես :)

Դիմակ
17.11.2009, 23:21
Դիմակ, դու տղա՞ ես, թե իգական սեռի ներկայացուցիչ:

Տանը ընտանի կենդանի պահու՞մ ես:
Հայկ` տղա եմ,պահել եմ

Դիմակ
17.11.2009, 23:27
Դիմակ, դու Սպորտ բաժին շուտ-շու՞տ ես այցելում:
ոչ այնքան հաճախ

Դիմակ
17.11.2009, 23:33
Դիմակ, ֆուտբոլ սիրու՞մ ես :)
.ոչ

Դիմակ
17.11.2009, 23:34
Ողջյուններս Դիմակին : :))

99% համոզված եմ, որ տղա է: :P

Դիմակ , սիրու՞մ ես լուսանկարել:
Սիրու՞մ ես մենակությունը:

ոչ
կախված իրադրությունից

ministr
17.11.2009, 23:35
Դիմակ դիմակ ինչ ես անում ծա.... :)
չէ չէ սա չէի ուզում հարցնեի :)

Էլեկտրոնային երաժշտության հետ ոնց ես? :)

Yevuk
17.11.2009, 23:39
Դիմակ, այ դիմակ, ի՞նչ լեզուների ես տիրապետում :oy

Դիմակ
17.11.2009, 23:40
Դիմակ դիմակ ինչ ես անում ծա.... :)
չէ չէ սա չէի ուզում հարցնեի :)

Էլեկտրոնային երաժշտության հետ ոնց ես? :)
այդ ո՞րն է

Շինարար
17.11.2009, 23:42
Վայ, ես ոնց որ գտել եմ, բայց չեմ ասի:8

ministr
17.11.2009, 23:42
այդ ո՞րն է

Օրինակ Ժան Միշել Ժառ ;)

Norton
17.11.2009, 23:44
Ժողովուրդ, եթե նույնիսկ գտել եք շուն ձեն մի հանեք, խաղը մի քիչ երկարի:
Դիմակ, այս տարի էս գրանվել ակումբում, թե՞ ավելի վաղ:

Լուսաբեր
18.11.2009, 00:11
Դիմակ դու ինձ ճանաչում ե՞ս :B

Մանուլ
18.11.2009, 00:17
Դիմակ, ամուսնացա՞ծ ես:

Իսկ ո՞ր բաժնում ես ավելի ակտիվ:

Դիմակ
18.11.2009, 00:26
Դիմակ, այ դիմակ, ի՞նչ լեզուների ես տիրապետում :oy

ռուսերեն,անգլերեն

Դիմակ
18.11.2009, 00:27
Օրինակ Ժան Միշել Ժառ ;)
հաճելի է լսվում

Դիմակ
18.11.2009, 00:29
Ժողովուրդ, եթե նույնիսկ գտել եք շուն ձեն մի հանեք, խաղը մի քիչ երկարի:
Դիմակ, այս տարի էս գրանվել ակումբում, թե՞ ավելի վաղ:
այս տարի

Դիմակ
18.11.2009, 00:33
Դիմակ դու ինձ ճանաչում ե՞ս :B
կա.րծես թե այո

Դիմակ
18.11.2009, 01:03
Դիմակ, ամուսնացա՞ծ ես:

Իսկ ո՞ր բաժնում ես ավելի ակտիվ:
ոչ
որ բաժնում որ հետաքրքիր է

Արիացի
18.11.2009, 01:08
Դիմակ դու կրոնի հետ ոնց ես? Հավատացյալ ես, թե ոչ?

Mariam1556
18.11.2009, 02:23
ճիշտն ասած խաղին ծանոթ չեմ : Չէի՞ք ասի ով է ընտրում դիմակին:

Դիմակ կարդալ սիրում ե՞ս

Դիմակ
18.11.2009, 12:31
Դիմակ դու կրոնի հետ ոնց ես? Հավատացյալ ես, թե ոչ?
ոչ այդքան լավ
ես իմ հավատքն ունեմ ինչպես ամեն մարդ,դա կախված է նրանից թե Դուք ինչ նկատի ունեք աստված բառի տակ

Դիմակ
18.11.2009, 12:37
ճիշտն ասած խաղին ծանոթ չեմ : Չէի՞ք ասի ով է ընտրում դիմակին:

Դիմակ կարդալ սիրում ե՞ս
այո

Սլիմ
18.11.2009, 13:16
Դիմակ մարդկանց ոնց ես վերաբերվում?

cold skin
18.11.2009, 13:20
Դիմա՛կ, այ Դիմա՛կ, ասում են մարդ կա ելել է շալակն աշխարհի, մարդ կա՛ աշխարհն է շալակած տանում…հիմա դու ո՞րն ես:

Քամի
18.11.2009, 13:27
Դիմուլ, ակումբում նիկդ հայատառ ա՞::think

Կաթիլ
18.11.2009, 14:09
Դիմա՞կ, քո ակումբային նիկը քեզ համապատասխանում ա՞ :oy

A.r.p.i.
18.11.2009, 14:22
Դիմակ ջան, ծրագրավորման հետ ո՞նց ես:

VisTolog
18.11.2009, 14:50
Դիմակ կգա՞ս գնանք Եգիպտոս :love

Rhayader
18.11.2009, 14:51
Դիմակ, իմ ֆրենդլիստում (ընկերների ցուցակում) կա՞ս:

Դիմակ
18.11.2009, 14:55
Դիմա՛կ, այ Դիմա՛կ, ասում են մարդ կա ելել է շալակն աշխարհի, մարդ կա՛ աշխարհն է շալակած տանում…հիմա դու ո՞րն ես:
ոչ մեկը.ես ու աշխարհը ի.րար ձեռք բռնած քայլում ենք

Դիմակ
18.11.2009, 14:59
Դիմուլ, ակումբում նիկդ հայատառ ա՞::think
իսկ ի՞նչ տարբերություն

Դիմակ
18.11.2009, 15:08
Դիմա՞կ, քո ակումբային նիկը քեզ համապատասխանում ա՞ :oy
կախված է նրանից,թե դուք ինչպես կհասկանաք

Կաթիլ
18.11.2009, 15:09
էդ բառերի մեջ դրվող կետը միամիտա ստացվում, թե՞ մոլորության մեջ գցելու նոր ձև ա՞ :))

Դիմակ
18.11.2009, 15:19
Դիմակ ջան, ծրագրավորման հետ ո՞նց ես:
դուք ո՞ր ծրագրավորումը նկատի ունեք

Դիմակ
18.11.2009, 15:28
Դիմակ կգա՞ս գնանք Եգիպտոս :love
գալիս եմ

Դատարկություն
18.11.2009, 15:28
Դիմակ դու օդնոյում իմ ընկերների մեջ կաս՞

Դիմակ
18.11.2009, 15:39
Դիմակ, իմ ֆրենդլիստում (ընկերների ցուցակում) կա՞ս:
ո՞ր ընկերներին նկատի ունես` ակումբի թե՞ համադասարանցիների

Rhayader
18.11.2009, 15:46
ո՞ր ընկերներին նկատի ունես` ակումբի թե՞ համադասարանցիների

Փաստորեն, գոնե մեկում կաս))) Ակումբի:

Դիմակ
18.11.2009, 15:56
Դիմակ դու օդնոյում իմ ընկերների մեջ կաս՞
.ոչ

Yevuk
18.11.2009, 15:58
Դիմ, դու Երևանում ես՞ բնակվում :think

A.r.p.i.
18.11.2009, 15:59
դուք ո՞ր ծրագրավորումը նկատի ունեք

ի նկատի ունեմ ծրագրավորման լեզուներ, ասենք C++:

Ուրվական
18.11.2009, 16:12
Դիմակ, բաժակը կիսով չափ լի՞քն ես տեսնում, թե՞ կիսով չափ դատարկ: Այլ կերպ ասած, օպտիմի՞ստ ես, թե՞ պեսսիմիստ: Թե՞ ՌԵԱԼիստ:love:

Արևհատիկ
18.11.2009, 16:22
Դիմակ, քանի տարեկան ե՞ս

Yellow Raven
18.11.2009, 16:42
Դիմակ, ուսանո՞ղ ես:)

Dayana
18.11.2009, 18:03
Դիմակ, բաժակը կիսով չափ լի՞քն ես տեսնում, թե՞ կիսով չափ դատարկ: Այլ կերպ ասած, օպտիմի՞ստ ես, թե՞ պեսսիմիստ: Թե՞ ՌԵԱԼիստ:love:

Լավ հարց էր Գոռ, ես էլ եմ ուզում հարց տալ: Դիմ, իսկ դու ֆուտբոլ սիրո՞ւմ ես, ու եթե այո, ո՞ր ակումբի երկրպագուն ես: :)

Մի հատ էլ ադմինական հարց՝ հաճախ ե՞ս խախտումներ անում ու հաճախ ե՞ս տուգանվում: :think

Քամի
18.11.2009, 18:10
իսկ ի՞նչ տարբերություն

Տարբերություն չլիներ, չէի հարցնի:B

Ambrosine
18.11.2009, 18:14
Լեպսի երգերը սիրում ե՞ս:

Դիմակ
18.11.2009, 18:29
Փաստորեն, գոնե մեկում կաս))) Ակումբի:
.ոչ

Դիմակ
18.11.2009, 18:32
Դիմ, դու Երևանում ես՞ բնակվում :think
Ես Երևանից:love հեռու եմ շատ կիլոմետրեր

Դիմակ
18.11.2009, 18:34
ի նկատի ունեմ ծրագրավորման լեզուներ, ասենք C++:
Արփի,եթե սիրեմ էլ վատ գիտեմ

Դիմակ
18.11.2009, 18:40
Դիմակ, բաժակը կիսով չափ լի՞քն ես տեսնում, թե՞ կիսով չափ դատարկ: Այլ կերպ ասած, օպտիմի՞ստ ես, թե՞ պեսսիմիստ: Թե՞ ՌԵԱԼիստ:love:
Գոռ ջան,ամեն բան կախված է բաժակի բնույթից

Դիմակ
18.11.2009, 18:43
Լավ հարց էր Գոռ, ես էլ եմ ուզում հարց տալ: Դիմ, իսկ դու ֆուտբոլ սիրո՞ւմ ես, ու եթե այո, ո՞ր ակումբի երկրպագուն ես: :)

Մի հատ էլ ադմինական հարց՝ հաճախ ե՞ս խախտումներ անում ու հաճախ ե՞ս տուգանվում: :think
Չեմ սիրում
Ոչ այնքան հաճախ

Դիմակ
18.11.2009, 18:52
Դիմակ մարդկանց ոնց ես վերաբերվում?
դիմակի տակ թաքնված մարդը վախենում է մարդկանց դժգույն դեմքերից,իսկ մնացած մարդկանց,եթե չի սիրում ուրեմն կասկածանքով է վերաբերում

Դիմակ
18.11.2009, 18:56
Դիմակ, քանի տարեկան ե՞ս
մոտավորապես քո տարիքին

Դիմակ
18.11.2009, 19:01
Դիմակ, ուսանո՞ղ ես:)
այո

VisTolog
18.11.2009, 19:02
Դիմ ալպեն գոլդ սիրու՞մ ես:love դառը:roll

Dayana
18.11.2009, 19:08
1. Դիմ, միշտ ե՞ս "թաքնված" մտքերով պատասխաններ տալիս: :P
2. Դիմ, փոքր ժամանակ ի՞նչ էիր երազում դառնալ:
3. Դիմ, այ Դիմ, սիրում ե՞ս գրել:

Դիմակ
18.11.2009, 19:18
Տարբերություն չլիներ, չէի հարցնի:B
Դիմակի մականունը հայատառ է գրած

Դիմակ
18.11.2009, 19:20
Լեպսի երգերը սիրում ե՞ս:
Աստղիկ` շատ

Հարդ
18.11.2009, 19:23
1 Վատ մարդ ես?
2 Երաժշտության հետ կապ ունես (բացի լսելուց)?

Դիմակ
18.11.2009, 19:24
Դիմ ալպեն գոլդ սիրու՞մ ես:love դառը:roll
այո:love

Ambrosine
18.11.2009, 19:26
1. Ակումբում ակտիվ ե՞ս:
2. Վերջին անգամ ու՞մ ես ՓՄ գրել:
3. Ինչու՞ ես այսքան դանդաղ պատասխանում հարցերին:

Դիմակ
18.11.2009, 19:33
1. Դիմ, միշտ ե՞ս "թաքնված" մտքերով պատասխաններ տալիս: :P
2. Դիմ, փոքր ժամանակ ի՞նչ էիր երազում դառնալ:
3. Դիմ, այ Դիմ, սիրում ե՞ս գրել:
իմ մտքերի մեծ մասը թաքնված է
ծաղրածու
այո, որովհետև թաքնված մտքեր շատ ունեմ

Դիմակ
18.11.2009, 19:36
1 Վատ մարդ ես?
2 Երաժշտության հետ կապ ունես (բացի լսելուց)?
ու՞մ համար
ես երկնում եմ երաժշտության տակ

Դիմակ
18.11.2009, 19:40
1. Ակումբում ակտիվ ե՞ս:
2. Վերջին անգամ ու՞մ ես ՓՄ գրել:
3. Ինչու՞ ես այսքան դանդաղ պատասխանում հարցերին:
այո
հաստատ ոչ Ձեզ
մտածում եմ

A.r.p.i.
18.11.2009, 19:41
Դիմակ, էս պահին դու քո իսկական մականունով գրառումներ անու՞մ ես:

Դիմակ
18.11.2009, 19:43
Դիմակ, էս պահին դու քո իսկական մականունով գրառումներ անու՞մ ես:
այս պահին` ոչ

Լեո
18.11.2009, 19:47
Դիմակ սիրու՞մ ես երեխաներին: Կուզենայի՞ր նրանց հետ աշխատել:

Ambrosine
18.11.2009, 19:49
մոտավորապես քո տարիքին
Ակումբի կեսը մոտավորապես իր տարիքին է, իսկ ավելի կոնկրե՞տ:

հաստատ ոչ Ձեզ
Գիտեմ, որ հաստատ ոչ ինձ. ինչքան ժամանակ է՝ փոստիս մեջ տեղ չկար:) Չպատասխանեցիր հարցիս:

Մի ճշտում էլ. Քամու հարցին պատասխանեցիր, որ Դիմակի նիկը հայատառ է գրված: Մենք տեսնում ենք, որ <<Դիմակ>>-ը հայատառ է, ասածդ իսկական նիկիդ էլ էր վերաբերու՞մ:

Պատասխաններից խուսափում ես:nea

Դիմակ
18.11.2009, 19:50
Դիմակ սիրու՞մ ես երեխաներին: Կուզենայի՞ր նրանց հետ աշխատել:

Հիանում է ժպիտներով ու փոքր երեխաներով:
Աշխատել` ոչ

Լեո
18.11.2009, 19:53
Դիմակ, քեզ դու՞ր ա գալիս չբացահայտված մնալ :think

Եթե ոչ, ինչու՞ ես հարցերին դիվանագիտական (անհասկանալի) պատասխաններ տալիս:

Դիմակ
18.11.2009, 19:59
Ակումբի կեսը մոտավորապես իր տարիքին է, իսկ ավելի կոնկրե՞տ:

Գիտեմ, որ հաստատ ոչ ինձ. ինչքան ժամանակ է՝ փոստիս մեջ տեղ չկար:) Չպատասխանեցիր հարցիս:

Մի ճշտում էլ. Քամու հարցին պատասխանեցիր, որ Դիմակի նիկը հայատառ է գրված: Մենք տեսնում ենք, որ <<Դիմակ>>-ը հայատառ է, ասածդ իսկական նիկիդ էլ էր վերաբերու՞մ:

Պատասխաններից խուսափում ես:nea

18
VisTolog-ին
ես նշել եմ, այո հայատառ է
Գիտեմ:)

Շինարար
18.11.2009, 19:59
Դիմակ, ես կարայի՞ քեզ գուշակեի

Ambrosine
18.11.2009, 20:01
Կենսաբանություն սիրում ե՞ս:

Դիմակ
18.11.2009, 20:02
Դիմակ, քեզ դու՞ր ա գալիս չբացահայտված մնալ :think

Եթե ոչ, ինչու՞ ես հարցերին դիվանագիտական (անհասկանալի) պատասխաններ տալիս:
ընդհակառակը
ո՞րն էր դիվանագիտականը, քո տված հարցին տված իմ պատասխանի մեջ
երեխաներին սիրում եմ, աշխատել չեմ ցանկանա

Լեո
18.11.2009, 20:03
ընդհակառակը
ո՞րն էր դիվանագիտականը, քո տված հարցին տված իմ պատասխանի մեջ
երեխաներին սիրում եմ, աշխատել չեմ ցանկանա

Իմ հարցին լավ ես պատասխանել: Ես նկատի ունեի մյուս ակումբեցիներին տրված քո պատասխանները:

Շինարար
18.11.2009, 20:04
Դու էս թեմայու քեզ հարց տվե՞լ ես

Դիմակ
18.11.2009, 20:05
Դիմակ, ես կարայի՞ քեզ գուշակեի
անհավանական ոչինչ կյանքում չկա

A.r.p.i.
18.11.2009, 20:06
Դիմակ ջան, սիրում ես փիլիսոփայել, ու բացի էդ կցանկանայիր կենսահոգեբան լինեիր:

Լեո
18.11.2009, 20:07
Դիմակ, անունս գիտե՞ս :))
Իսկ ես քո՞նը :8

Լեո
18.11.2009, 20:08
Դիմակ ջան, սիրու՞մ ես կարմիր գույնը :)

Դիմակ
18.11.2009, 20:08
Կենսաբանություն սիրում ե՞ս:
դպրոցում սիրել եմ այդ առարկան

Դիմակ
18.11.2009, 20:12
Դու էս թեմայու քեզ հարց տվե՞լ ես
հավանական է:B

Ambrosine
18.11.2009, 20:12
Դիմակ, իսկ դու գիտե՞ս՝ խնջլոզ-ը ինչ ա:think Ուզում եմ իմանալ՝ իսկական հայ ե՞ս, թե՞ չէ ճճճճճճճճճճ

Շինարար
18.11.2009, 20:13
Դիմակ, կուրսայինդ հանձնեցի՞ր, թե՞ դեռ չէ::D

Դիմակ
18.11.2009, 20:13
Դիմակ, անունս գիտե՞ս :))
Իսկ ես քո՞նը :8

Վլա՞դ դու իմ անունը չես հիշում

Դիմակ
18.11.2009, 20:14
Դիմակ, իսկ դու գիտե՞ս՝ խնջլոզ-ը ինչ ա:think Ուզում եմ իմանալ՝ իսկական հայ ե՞ս, թե՞ չէ ճճճճճճճճճճ

Պատկերացրա չգիտեի

Շինարար
18.11.2009, 20:14
Լավ, ես գուշակեցի, հաջորդ ես եմ թաքնվում, ինձ եք գուշակում:D

Դիմակ
18.11.2009, 20:15
Ես ասում եմ չէ դիմակի վրա դիմակ դժվարա դնելը, ես իմ դերն արդեն ունեմ

Դիմակ
18.11.2009, 20:16
Դիմակ ջան, սիրու՞մ ես կարմիր գույնը :)

կարմիրը` ոչ բայց կարմիր փուչիկ շատ եմ սիրում

Դատարկություն
18.11.2009, 20:17
Դիմակ դե ասա ով ես՞

Դիմակ
18.11.2009, 20:17
ոնց՞ դու էլ ինձ չճանաչեցիր

Դատարկություն
18.11.2009, 20:18
ոնց՞ դու էլ ինձ չճանաչեցիր
իը հիմա կասես թե չէ

Լեո
18.11.2009, 20:19
Դիմակ, քո կարծիքով «Վիստա»-ն տուֆտա՞ ՕՀ ա :))

Դիմակ
18.11.2009, 20:19
իը հիմա կասես թե չէ
լավ մտածի պիտի որ գտնես

Դատարկություն
18.11.2009, 20:20
Դիմակ, քո կարծիքով «Վիստա»-ն տուֆտա՞ ՕՀ ա
Էտ ինձ էր ուղղված թե դիմակին՞
Դիմակ հլը ասա

Դիմակ
18.11.2009, 20:20
Դիմակ, քո կարծիքով «Վիստա»-ն տուֆտա՞ ՕՀ ա
ՕՀ-ը ինչա՞

Norton
18.11.2009, 20:21
Դիմակ, անդունդների, անսահմանության, դատարկության մասին, ի՞նչ կասես:

Լեո
18.11.2009, 20:22
Իմ կարծիքով դիմակի հետևը դատարկություն ա տիրում :think

Դիմակ
18.11.2009, 20:22
Դիմակ, անդունդների, անսահմանության, դատարկության մասին, ի՞նչ կասես:
Կոնկրետ բան չեմ կարող ասել

Ambrosine
18.11.2009, 20:22
Բոլորը մի հոգու են կասկածում:D Բայց արդեն ես վստահ չեմ:

Դիմակ, ճիշտ ես ասու՞մ, որ չգիտես՝ Խնջլոզ-ը ինչ ա:think ասում են՝ ուտելու կանաչի ա:

Դատարկություն
18.11.2009, 20:22
Իմ կարծիքով դիմակի հետևը դատարկություն ա տիրում
Ես՞ Վլադ նոր ես հասկանում՞

Դիմակ
18.11.2009, 20:23
Ես ասեցի չգիտեի, բայց հետո իմացա

Լեո
18.11.2009, 20:23
Դիմակ, խոսելուց բառերը շա՞տ ես երկանացնում :))

Դիմակ
18.11.2009, 20:24
Դիմակ, խոսելուց բառերը շա՞տ ես երկանացնում
Էդքան չէ

Դատարկություն
18.11.2009, 20:24
Էդքան չէ
Խաբումա

Շինարար
18.11.2009, 20:24
Չէ, հեչ չի երկարացնում, շատ գրագետ ա խոսում՝ համարյա առանց ակցենտի:;)

Ambrosine
18.11.2009, 20:25
Դիմակ, դու դուդուկի արձանի տեղը գիտե՞ս:

Դիմակ
18.11.2009, 20:26
Դիմակ, դու դուդուկի արձանի տեղը գիտե՞ս:
Հա, համ դուդուկի համ առանց դուդուկի, Աստղ դու երբ հասկացար՞

Ambrosine
18.11.2009, 20:26
Հա, համ դուդուկի համ առանց դուդուկի, Աստղ դու երբ հասկացար՞
Շուտ:D Բայց Խնջլոզ-ի մասին ինչի՞ խաբեցիր:angry

VisTolog
18.11.2009, 20:27
Չէ, հեչ չի երկարացնում, շատ գրագետ ա խոսում՝ համարյա առանց ակցենտի:;)
Ես չլնեի կորած էր :D

Դատարկություն
18.11.2009, 20:27
Ես չլնեի կորած էր
Իը, այ տղա

Դիմակ
18.11.2009, 20:28
Շուտ Բայց Խնջլոզ-ի մասին ինչի՞ խաբեցիր
Աստղ չեմ խաբել ասում եմ, լա դու իմ պատասխանը նայի, չնայած դուք պիտի կոնկրետ հարցեր չտայիք, տարիքի մասին

VisTolog
18.11.2009, 20:28
Իը, այ տղա
Ի՞նչ:))

Դիմակ
18.11.2009, 20:30
Ի՞նչ
Ոչինչ... այ Միհրդատ....

Ambrosine
18.11.2009, 20:31
Աստղ չեմ խաբել ասում եմ, լա դու իմ պատասխանը նայի, չնայած դուք պիտի կոնկրետ հարցեր չտայիք, տարիքի մասին
Լավ, բայց ես ընդամենը տարիք եմ հարցրել:)) Լավ էիր թաքնվում, մինչև մեր՝ թեմա ներխուժելը;)

Սկզբից ուրիշին էի կասկածում, որովհետև մոդերատորները սխալ ուղու վրա էին դնում:angry

Դատարկություն
18.11.2009, 20:33
Լավ, բայց ես ընդամենը տարիք եմ հարցրել Լավ էիր թաքնվում, մինչև մեր՝ թեմա ներխուժելը

Սկզբից ուրիշին էի կասկածում, որովհետև մոդերատորները սխալ ուղու վրա էին դնում
Որովհետև ոչ մեկ ինձ չէր ճանաչում, մինչև ձեր գալը, հետ էլ իրենք կոնկրետ հարցեր չէին տալիս ձեր պես:)) Օֆե ինչ լավ էր պրծավ սկզբում հաճել;ի էր հետո ձանձրալի, էս ով կա էդտեղ՞ չգրանցվեք դժվարա.....

Շինարար
18.11.2009, 20:34
Ես հենց ամենաառաջին էջում գուշակել եմ, որովհետև դատարկությունը ակտիվ լիներ ու Զրուցարանում չաչանակություն չաներ, չլսնված բան էր:))

Դիմակ
18.11.2009, 20:36
որովհետև դատարկությունը ակտիվ լիներ ու Զրուցարանում չաչանակություն չաներ, չլսնված բան էր
Դե մեր հնարավորթյուններն էլ սահմանափակ են, դե լավ ես դուրս գամ.......:cry
Ես գնամ...... լավ էր ձեր հետ բայց այրվող կրակիս վրա ջուր լցրեցին, օֆե..... դատարկություն քեզ կարոտեցի:))

Դատարկություն
18.11.2009, 20:36
դատարկություն քեզ կարոտեցի
Իսկ ես քեզնից զզվեցի, առայժմ, լավ մնա