PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրում եմ, բայց չեմ կարողանում խոստովանել...

mukik
17.01.2007, 09:48
Ինչ եք կարծում այն տղայի մասին, որը զգացմունքներ ունի աղջկա հանդեպ բայց չի համարձակվում խոստովանել...

Աբելյան
17.01.2007, 12:17
տենամ իմ մասին ինչ կարծիքներ կհնչեն :)

Mesrop
17.01.2007, 12:24
Եսել նենց ոչինչ...
կասեի ամաչկոտ ա. ու պյծ

Angelina
17.01.2007, 14:10
Ինչ եք կարծում այն տղայի մասին, որը զգացմունքներ ունի աղջկա հանդեպ բայց չի համարձակվում խոստովանել...
Էդ դեպքում ու՞մն է պետք այդ սերը:

Delicada
17.01.2007, 14:17
Ինչ եք կարծում այն տղայի մասին, որը զգացմունքներ ունի աղջկա հանդեպ բայց չի համարձակվում խոստովանել...
Ես էլ կասեի ամաչկոտ է ու վերջ

mukik
17.01.2007, 14:20
Ես էլ կասեի ամաչկոտ է ու վերջ
Իսկ չե՞ք գտնում որ ամաչկոտ մարդը ոչնչի չի հասնի
Չ՞եք քննադատում այդպիսի մարդկանց

*K*A*T*U*
17.01.2007, 14:22
Կարծում եմ, որ նրան այդ քայլից ետ է պահում վախը, որ կմերժեն իր զգացմունքները, ամաչկոտությունը, ինքնավստահության պակասը… Երբ նրա զգացմունքները հասունանան այնքան, որ կարողանա հաղթահարել այդ ամենը, կարծում եմ` այն ժամանակ էլ կարտահայտվի : :)

mukik
17.01.2007, 14:25

Շնորհակալ եմ

Delicada
17.01.2007, 14:28
Իսկ չե՞ք գտնում որ ամաչկոտ մարդը ոչնչի չի հասնի
Չ՞եք քննադատում այդպիսի մարդկանց
Չեմ կարող քննադատել ճիշտն ասած : Կարծում եմ եթե մարդ ամաչկոտ է չի կարելի նրան քննադատել, ճնշել, որովհետև նա արդեն իրեն լավ չի զգում իր այդ ամչկոտությունից:
Իհարկե համաձայն եմ որ ամաչկոտ մարդը չի հասնի շատ բանի , նամանավանդ սիրո հարցում : Եթե ամաչի ասել իր սիրած էակին որ սիրում է էլ ո՞նց կհասնի ինչ որ բանի:
Բայց քննադատել ... ամեն դեպքում չէ

mukik
17.01.2007, 14:30

Կարծում եմ չկա ավելի լավ բան այս խոսքերից
«Ես քեզ սիրում եմ» ու ոչ թէե պետք է ամաչել այդ ասել, այլ հպարտանալ որ սիրում ես

Delicada
17.01.2007, 14:32
Կարծում եմ չկա ավելի լավ բան այս խոսքերից
«Ես քեզ սիրում եմ» ու ոչ թէե պետք է ամաչել այդ ասել, այլ հպարտանալ որ սիրում ես
Դե իհարկե չկա:
Համաձայն եմ

mukik
17.01.2007, 14:34
Կարծում եմ չկա ավելի լավ բան այս խոսքերից
«Ես քեզ սիրում եմ» ու ոչ թէե պետք է ամաչել այդ ասել, այլ հպարտանալ որ սիրում ես
Եվ մի բան էլ, երբ սիրում ես պատրաստ ես գոռալ ի լուր աշխարհի, որ դու սիրում ես

Delicada
17.01.2007, 14:39
Եվ մի բան էլ, երբ սիրում ես պատրաստ ես գոռալ ի լուր աշխարհի, որ դու սիրում ես
Դե հա բայց իմ պատկերացումով… գիտես իմ կարծիքով այդ ամաչկոտ մարդու մտքով ինչ է անցնում
«Վա՜յ բա որ ասեմ որ սիրում եմ իրեն իսկ ինքը միայն ծիծաղի վրաս»
կամ
«Վա՜յ ինչ ամոթա ասել ես քեզ սիրում եմ իսկ ինքը ասի չէ»

Հիմարություն իհարկե բայց հանդիպել եմ այդպիսի կարծիքներ

PoeT
17.01.2007, 14:39
Արա դե ասա պրծի էլի...
Մի անգամ տենց չասելու պատճառով լավ չեղավ, ահագին փոշմանել էի։
Շատ էի ամաջում...

mukik
17.01.2007, 14:42
Արա դե ասա պրծի էլի...
Մի անգամ տենց չասելու պատճառով լավ չեղավ, ահագին փոշմանել էի։
Շատ էի ամաջում...
Ճիշտը ասելն է, որովհետև չասելը խոսում է ուրիշ բանի մասին

PoeT
17.01.2007, 15:04
Ճիշտը ասելն է, որովհետև չասելը խոսում է ուրիշ բանի մասին

Դե իհարկե, ճիշտը ասելն է, ես դրանում արդեն համոզված եմ :)
Համ էլ, ես արդեն չեմ ամաջում :hands

Ուլուանա
17.01.2007, 15:08
Կարծում եմ, որ նրան այդ քայլից ետ է պահում վախը, որ կմերժեն իր զգացմունքները, ամաչկոտությունը, ինքնավստահության պակասը… Երբ նրա զգացմունքները հասունանան այնքան, որ կարողանա հաղթահարել այդ ամենը, կարծում եմ` այն ժամանակ էլ կարտահայտվի : :)
Բայց կարող է այդ ժամանակ արդեն ուշ լինի։ Ոչ մի երաշխիք չկա, որ սիրած աղջիկը նստած սպասելու է, թե երբ պիտի տղան հաղթահարի իր ամաչկոտությունն ու վերջապես խոստովանի իր սերը։

Քննադատել... Չգիտեմ, ամեն դեպքում, իր սերը խոստովանել չկարողացող մարդը դրանով միայն իրեն կարող է վնասել։ Իսկ ընդհանրապես ես համարում եմ, որ միշտ չէ, որ ճիշտ է սերը խոստովանելը։ Երբեմն դեպքեր են լինում, երբ առանց խոստովանելու էլ հաստատ գիտես, որ խոստովանությունդ ոչ մի լավ բանի չի հանգեցնելու, և այս դեպքում սեռը բոլորովին էլ կապ չունի, որովհետև երկու սեռերի դեպքում էլ կարող է խոստովանելը սխալ լինել։ Բայց եթե թեկուզ չնչին հույս կա, որ խոստովանությունը կարող է ինչ-որ բան փոխել դեպի լավը, ապա անպայման պետք է խոստովանել, ընդ որում առանց հետաձգելու, քանի դեռ ձեր փոխարեն մեկ ուրիշը դա չի արել։ ;)

*K*A*T*U*
17.01.2007, 15:33
Բայց կարող է այդ ժամանակ արդեն ուշ լինի։ Ոչ մի երաշխիք չկա, որ սիրած աղջիկը նստած սպասելու է, թե երբ պիտի տղան հաղթահարի իր ամաչկոտությունն ու վերջապես խոստովանի իր սերը։

Չի բացառվում: Բայց դա էլ հենց խոսում է այն մասին, որ զգացմունքներն այդքան էլ ուժեղ չեն, համենայն դեպս, անինքնավստահությունն ավելի արտահայտված է…Հետևաբար, բարին էլ այն է, որ այդ զգացմունքները չեն բարձրաձայնվում…Կանցնեն, կգնան…Կգա մի ուրիշ սեր, որը խոստովանելու համար տատանվելու կարիք էլ չի լինի :)

Է Ն Ց Ո
17.01.2007, 16:26
/Դե իհարկե աղչիկններն էլ նստած սպասում են թե ովա իրենց էսօր առաջարկություն անելու որ դրական պատասխանեն :D
ես չեմ հասկանում եթե տղեն եդ աղջկան դուրա գալիս ու աղչիկը ինչ-որ բանա զգում նրա հանդեպ ուրեմը հարցը լուծվածա անկախ նրանից, տղեն կանի քայլ թե չէ, իսկ եթե աղչկա համար մեկա թե ովա բայց կարևորը առաջիննա առաջարկություն արել
կարծում եմ պետք չի նման աղչկա մասին անգամ մտածել
ես չեմ կարում ընդունել արդեն ուշա արտահայտությունը եթե տղեն իրոք սիրումա անգամ եթե աղչիկը ամուսնանա կարա իրանին հասնի
կասկած չունեմ (խոսքը տղեքի մասինա, ոչ-թե տղանման մի բանի):D

electrical_storm
17.01.2007, 16:39
ամաչկոտ կամ չգիտեմ ինչ...տենց բաներ չկան...օրինակ ես նույն մարդն եմ..բայց կախված, թե ինչ ախջիկա լինում, տարբեր ձևա լինում..բայց մի բան կա...երբ իրոք սիրում ես, կամ էլ ախջիկը քեզ համապատասխանա լինում, անկախ քեզնից ամեն ինչ ստացվումա...ասենք առաջին հանդիպման ժամանակ կարողա գրկես..մեկ էլ պահի տակ զարմանում ես...էս ո?նց եղավ...առանց ամաչելու քաշվելու ու համարձակ շատ բան ես անում, իսկ, եթե անհամապատասխան աղջիկա կամ քեզ ստիպելով ես անում, կարողա էտ աղջիկը ինքը քեզ ուզի գրկել, դու ամաչես, չթողես,,,լոլ,.,,

Գոռ Ջան - Հայ
17.01.2007, 17:51
Ինչ եք կարծում այն տղայի մասին, որը զգացմունքներ ունի աղջկա հանդեպ բայց չի համարձակվում խոստովանել...
Եթե խանգարող հանգամանքը ամաչկոտություննա, կամ անփորձությունը,ուրեմ տղան դեռ երեխա է:) Իսկ եթե հասուն մարդ է ու չի կարող խոստովանել, ինձ թվումա կամ շաաաատ կարևոր հանգամանք պիտի լին խանգարող, կամ ուղղակի տվյալ անձը չկայացած անիմաստ մեկը պիտի լինի:

Արշակ
17.01.2007, 18:55
Ինչ եք կարծում այն տղայի մասին, որը զգացմունքներ ունի աղջկա հանդեպ բայց չի համարձակվում խոստովանել...
Շատ հաճախ հանդիպող բնական երևույթ է։ Լրիվ նորմալ եմ վերաբերվում։ Դե բնականաբար, եթե տղան համոզված է իր զգացմունքների մեջ, լավ կլինի, որ փորձի հավաքի համարձակությունը ու բացատրվի։ Չնայած երբեմն դրա կարիքը չի էլ լինում։
Իսկ աղջիկն էլ, եթե նման բան է զգում ու ինքն էլ զգացմունքներ ունի, թող օգնի տղային անկեղծանալ։ Ինչու՞ չէ, աղջիկը կարող է ինքն առաջին քայլն անել։ Դե մեզ՝ հայերիս մոտ այդ առումով որոշ կոմպլեքսներ կան, բայց դրանք էլ քիչ-քիչ կանցնեն։ Փոխադարձ անկեղծությունը ամենալավ տարբերակն է։:)

Gohar
17.01.2007, 22:11
Ըստ իս հիմանական պատճառը կարող է լինել անիքնավստահությունը կամ ամաչկոտությունը: Երկուսն էլ տղամարդուն բնորոշ հատկանիշներ չեն:
Եվ չեմ էլ ընդունում, որ աղջիկը պետք է առաջինը սեր խոստովանի: Ախր, եթե էդ տղան այսօր սեր չի կարողանում խոստովանել, վաղը ավելի լուրջ հարցեր չի կարողանալու լուծել:Ասենք տղան գործի պետք է ընդունվի, բայց ամաչում է գնա հրամանը ստորագրի: Աղջիկը պետք է գնա, չէ՞: :))
Չէ, նման տղաները իմ ճաշակով չեն:

Ուլուանա
17.01.2007, 23:08
/Դե իհարկե աղչիկններն էլ նստած սպասում են թե ովա իրենց էսօր առաջարկություն անելու որ դրական պատասխանեն :D
ես չեմ հասկանում եթե տղեն եդ աղջկան դուրա գալիս ու աղչիկը ինչ-որ բանա զգում նրա հանդեպ ուրեմը հարցը լուծվածա անկախ նրանից, տղեն կանի քայլ թե չէ, իսկ եթե աղչկա համար մեկա թե ովա բայց կարևորը առաջիննա առաջարկություն արել
կարծում եմ պետք չի նման աղչկա մասին անգամ մտածել
:D Չէ, ես դա նկատի չունեի։ Ես չեմ ասում, թե աղջիկները նստած սպասում են, թե ով է իրենց առաջարկություն անելու, որ առաջին անողի հետ լինեն։ Բայց հաճախ զգացմունքը զգացմունք է առաջացնում, և հնարավոր է, որ եթե մինչև տղայի խոստովանելը աղջիկը դեռ ձևավորված զգացմունքներ չուներ, ապա խոստովանությունից հետո տղային սկսի այլ հայացքով նայել, և սեր ծնվի, գուցե միանգամից, գուցե աստիճանաբար, նայած, թե ում մոտ ինչպես է լինում։ Իհարկե, ոչ միշտ է այդպես պատահում, բայց պատահում է։

Cassiopeia
18.01.2007, 11:17
Սերը խոստովանելու համար բառեր պետք չեն անգիր անել, սիրո խոստովանության բառերը մարդու հոգու ճիչն են… Դրանք ամաչելու հետ կապ չունեն բացարձակապես… Եթե սիրողի հոգին պատրաստ չի ճչալ այդ խոսքերը, ապա անձամբ ես խիստ կասկածում եմ, որ նա իրոք սիրում է… Եթե մարդ սիրում է, ու գիտի որ կողքից բացի այդ ամոթ կոչվածից ուրիշ խանգարող հանգամանք չկա (աղջկա սիրտը ազատ է), ապա նա պետք է շտապի տեղ զբաղեցնել այդ աղջկա սրտում… Ախր մի ակնթարթ հետո կարող է այդ հնարավորությունն այլևս չլինել: Ամաչելը տվյալ պարագայում հավասարազոր է վախին, իսկ եթե կա վախ, էլ ուր մնաց սերը…

otar
18.01.2007, 13:45
տարբերակներ
1) ինքնահավան է
2) ամաչկոտ է
3) վախենում է որ փոխադարձ չլինի

Cassiopeia
18.01.2007, 13:48
վախենում է որ փոխադարձ չլինի
Ախր չխոստովանելն ինքնին ոչ փոխադարձ սիրո մի տարբերակ է… ճիշտ է, այն հավակնություն ունի փոխադարձ դառնալու, սակայն կարող է հավերժ մնալ անպատասխան…

otar
18.01.2007, 14:00
Ախր չխոստովանելն ինքնին ոչ փոխադարձ սիրո մի տարբերակ է… ճիշտ է, այն հավակնություն ունի փոխադարձ դառնալու, սակայն կարող է հավերժ մնալ անպատասխան…
ես մարդկանց մտածելակերպներն էի ասում...
եթե ինձնով լինի :) ... սոորաբար զգացմունքներս չեմ թաքցնում չգիտեմ եդ սխալա թե ճիշտ

Guest
18.01.2007, 15:14
Սիրում եմ, բայց չեմ կարողանում խոստովանե՞՞՞լ... :think

Ես էլ եմ նման զգացումներ ունեցել ջահել ժանամակներս: Դժվարանում էի խոստովանել: Մտածում էի, որ տառապում եմ… է՜հ, հիշում եմ ինձ, զարմանում եմ:)

Երբ որ իրոք սիրեցի մի աղջկա… սիրեցի, ոչ թե սիրարարվեցի, ոչ թե տարվա ռմանտիկ մտքերով, պատկերացումներով, հորինեցի սիրուն պատմություն՝ արդեն ոչ թե դժվարանում էի ասեի, այլ դժվարանում թի չասեի, որ ես նրան սիրում եմ:
Ես նրան սիրում էի, գիտակցելով, որ նա իմ նկատմամբ ոչ մի զգացում չունի:( սիրում էի, և դիմանում էի, չեի ուզում, որ ինքը իմանա, չեի ուզում, որ նրա բարի սիրտը ցավա, տեսնելով իմ անսահման տառապանքը: Բայց մեկա… մեկա մարդու էգոիստական մոտեցումը հաղթահարեց ինձ և ես կատարեցի այդ անմիտ և սխալ քայլը:
Ես ջայնդամ, ինքը ինչ մեղք ունի նրանում, որ ես նրան սիրում եմ:(
Նա անչափ բարի և խելացի մարդ է… մինչև հիմա մենք շատ նորմալ, մարդավարի հարաբերություններում ենք: Եվ չնայած նրան, որ ես հավերժ նրան կսիրեմ, էլ երբեք չեմ հիշեցնի իմ սիրո մասին:

… մի խոսքով, ասածս ինչ ա, երբ սիրում ես, չես կարու քեզ զսպես, որ սեր չխոստովանել, իսկ եթե չես կարողանում քո մեջ ուժ գտնել այդ քայլը կատարելու համար… …

Սերը ինքստինքյան ամենահզոր ոժն է աշխարհի:

Է Ն Ց Ո
18.01.2007, 15:57
:D Չէ, ես դա նկատի չունեի։ Ես չեմ ասում, թե աղջիկները նստած սպասում են, թե ով է իրենց առաջարկություն անելու, որ առաջին անողի հետ լինեն։ Բայց հաճախ զգացմունքը զգացմունք է առաջացնում, և հնարավոր է, որ եթե մինչև տղայի խոստովանելը աղջիկը դեռ ձևավորված զգացմունքներ չուներ, ապա խոստովանությունից հետո տղային սկսի այլ հայացքով նայել, և սեր ծնվի, գուցե միանգամից, գուցե աստիճանաբար, նայած, թե ում մոտ ինչպես է լինում։ Իհարկե, ոչ միշտ է այդպես պատահում, բայց պատահում է։
Այ օրինակ հարց
Աղջիկը ոնցա ջոկում թե ես տղու հետ կշփվի սեր կառաջանա իսկ են մեկի հետ չի առաջանա
ես կասեմ շատ բարդ գործա շատ

օրինակ դու ոնց ես ջոկում ում շանս տաս ում չէ
ինձ անչափ հետաքրքիրա :8

Ուլուանա
18.01.2007, 16:50
Այ օրինակ հարց
Աղջիկը ոնցա ջոկում թե ես տղու հետ կշփվի սեր կառաջանա իսկ են մեկի հետ չի առաջանա
ես կասեմ շատ բարդ գործա շատ

օրինակ դու ոնց ես ջոկում ում շանս տաս ում չէ
ինձ անչափ հետաքրքիրա :8
Արդեն թեմայից մի քիչ շեղվում ենք, բայց պատասխանեմ. աղջիկը, բնականաբար, չի նստում ու հանելուկ լուծում՝ էս մեկի հետ շփումից կարող է սեր առաջանալ, թե էն մեկի։ Դա հո գործա՞րք չի, որ տրամաբանությամբ լուծես։ Եթե տղան նրան սիրո խոստովանություն է անում, այդ պահին նա գոնե ինչ-որ տրամադրվածություն, զգացողություն կունենա, այսինքն՝ գոնե մոտավորապես կզգա՝ այդ տղան իրեն դուր գալիս է թե ոչ։ Հենց սկզբից գոնե ինչ-որ համակրանք պիտի լինի այդ տղայի հանդեպ, որ դրանից ելնելով՝ աղջիկը տվյալ տղային հնարավորություն տա կամ չտա, ինչպես դու ես ասում։ Ճիշտ է, հնարավոր է նաև, որ հենց սկզբից տղան դուրս չգա աղջկան, և նա այդ պահին բացառի հետագայում նրա նկատմամբ որևէ զգացմունքի հնարավորությունը, բայց սխալվի։ Այդպիսի դեպքեր էլ են շատ լինում, դա բոլորս էլ գիտենք։ Բայց եթե խոսքը սկզբի մասին է, ապա, նորից եմ ասում, աղջիկը գոնե նախնական համակրանք պիտի ունենա, որ մտածի, որ մի օր կարող է սիրահարվել և/կամ սիրել այդ տղային։ Այսքան բան։:) Հուսով եմ՝ կարողացա հարցիդ պատասխանել։

Է Ն Ց Ո
18.01.2007, 17:03

հա պատասխանեցիր, բայց մնաց մի հարց ևս ես հասկացա քո ասածից, որ մեկա աղջիկը նստում սպասումա,իսկ եթե բախտը չբերի ու ոչ-ոք չմոտենա
այ-այ-այ
բոլոր աղջիկներին հայտնում եմ իմ խորն ցավակցություններս ձեր շանսերը իջան 50%-ի
իսկ կարող էին լինել 80:P

Ուլուանա
18.01.2007, 21:02

Ճիշտն ասած, չհասկացա, թե իմ ասածից ոնց էր հետևում, իբր աղջիկները «նստում, սպասում են»... :o

ihusik
27.01.2007, 05:25
...ես հասկացա քո ասածից, որ մեկա աղջիկը նստում սպասումա, իսկ եթե բախտը չբերի ու ոչ-ոք չմոտենա այ-այ-այ բոլոր աղջիկներին հայտնում եմ իմ խորն ցավակցություններս ձեր շանսերը իջան 50%-ի իսկ կարող էին լինել 80:P Կներես, բայց չե՞ս կարծում, որ վիրավորում ես բոլոր աղջիկներին քո այդ ցավակցությամբ: Իսկ ավելի շուտ ես խորին ցավակցություններ կհայտնեի այն տղաներին, որ կարծում են թե տղաները պետք է նստեն տանը, իսկ աղջիկները՝ հին ասպետների նման, թուրը ձեռքներն առած գնան տղաների սրտեր գրավելու:D :D Կարծում եմ արժի այստեղ առաջադրված թեմային վերադառնալ... ես կարծում եմ, որ ճիշտ է, երկչոտությունը հենց վնասում է տվյալ անձնավորությանն առաջին հերթին, բայց չեմ մեղադրում... ուղղակի խորհուրդ կտայի, որ եթե շատ մտերիմ հարաբերությունների մեջ դեռ չես այդ անձնավորության հետ ում սիրում ես, նախ պետք է նման մտերիմ ու ջերմ հարաբերություններ հաստատել հետո հնարավոր է աչքերիդ մի հայացքից կամ գիտակցությանդ գրեթե կորստի պահին ասված շուրթերիդ մի բառից էլ նա հասկանա ամեն բան:love ամեն բան էլ լինում է այս կյանքում. մեկը շատ արագ կարողանում է ծանոթանալ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, շատ արագ սիրահարվում է ու պատրաստ է բղավել, երբ սիրում է՝ չկարողանալով դիմադրել սրտի ճնշմանը, մյուսն էլ լոկ սիրած էակին տեսնելով պատրաստ է նրա աչքից հեռու կորչել, փախչել, գնալ գրողի ծոցն ու մեկ վարկյան հետո կրկին փոշմանել, ինքն իրեն նախատել, որ կողքին չէ նրա, նրա՝ իր երազանքների էակի, որ չի կարող առանց նրա ապրել, բայց և չի կարող նրա հետ միասին, նրա կողքին լինել, քանզի երբ կողքին է նրա՝ ասես մոտ է խելագարության... այնպես որ ամեն բան էլ լինում է Բայց, այնուամենայնիվ, եթե վստահ ես նրա հանդեպ քո Սրտի Սիրո վրա, ինչ էլ լինի, ճիշտը ասելն է... Վերջում կցում եմ մի ռուսական բանաստեղծություն այս թեմայի հետ կապված.

Ուլուանա
27.01.2007, 16:16
Լավն էր բանաստեղծությունը։ :love Փշաքաղվեցի նույնիսկ... :oy

Lapterik
29.06.2007, 18:54
Լավ էր էս տեման գտա, ուզում էի բացել, լավ էրեխեք ջան մի քիչ թարմացնենք էլի::) Լրիվ իհարկե չհասցրեցի կարդալ, բայց ինչքան հասկացա խոսքը էստեղ էն մասին ա, որ տղան չի կարողանում խոստովանել, բայց աղջիկը դրա մասին չգիտի: Բա լավ էն դեպքում երբ ամեն ինչ աղջկան հայտնի ա ու տղան էլ գիրի, որ աղջիկը գիտի ու ոչ մի քայլ չի ձեռնարկում, ամաչում ա երևի, բա լավ էս դեպքում ոնց անենք՞::think :

Սամվել
30.06.2007, 14:06
:thinkէխխ…Տխուր թեմայա հա:think…սաղ կյանքս հիշեցի կարդալուց…:love:cry

Եսիմ միշտ դա իմ համար 1 պրոբլեմնա եղել…ու Արմինեն ճիշտ նկատեց հիմնական չխոստովանելու պատճառը ոչ փոխադարձությունից վախնա եղել… ամեն դեպքում գիտակցում եմ որ դա սխալա…բայց դե ինչ արած…որ չես կարողանում ուրեմն չես կարողանում…սրտին չես հրամայի…չնայած…երևի հիմնական պատճառը եղելա հենց նրանց պահվածքի մեջ երևի կհամաձայնեք որ աղջկա վերաբերմունքից շատ բան է կախված քո հետագա քայլերը…են Թաթան լավա ասում …"Բայց վախենում եմ, որ կմերժես, կասես չե՛, ու ես կհանգեմ հենց քո առաջ մոմի պես":cry

Wisper
30.06.2007, 19:50
Բա լավ էն դեպքում երբ ամեն ինչ աղջկան հայտնի ա ու տղան էլ գիրի, որ աղջիկը գիտի ու ոչ մի քայլ չի ձեռնարկում, ամաչում ա երևի, բա լավ էս դեպքում ոնց անենք՞::think :

Շատ սովորական, խի ո՞նց են անում որ աղջիկները... հիասթափվում ու «յան» են տալիս, տղու ընկերներն էլ դրա համար ղժժում են իրա վրա :D: Հա մեկ էլ ավելացնեմ, եթե աղջիկը «յան» է տվել ձեզնից, ապա դուք ուզում եք նորից իրեն մոտիկանալ հարգելի տղեք ջան, բայց էտ սաղ անիմաստ է :P, քանի որ էտ աղջկա աչքին դուք ընդամենը կլինեք ինչպես մի... Լավ, շատ չեմ ուզում տխրացնել... Սիրեք ու սիրվեք :love:

Manumel
01.07.2007, 14:41
Հարգելիներս ,ես զարմանւմ եմ ձեր քննադատական վեռաբեռմւնքի վրա.Գուցե մառդը հարգւմ է աղջկան ,կամ ունի իռ լուրջ պատճառնեռը:Նա և առաջ հարկավոր ե պարզել պատճառը:

Ավելացվել է 6 րոպե անց

տենամ իմ մասին ինչ կարծիքներ կհնչեն :)
Պարզիր պատճառը:Պատճառը միայն քո մեջ չէ:

Սամվել
20.07.2007, 23:54
:think Լավ հիմասենց հարց տամ…բոլորին…ի՞նչ խորհուրդ կտաք առաջին քայլի վերաբերյալ…ինչպե՞ս մոտենալ …ի՞նչ ասել…և այլն էլի…մի խոսքով հասքացաք ;)

Apsara
21.07.2007, 00:01
:think Լավ հիմասենց հարց տամ…բոլորին…ի՞նչ խորհուրդ կտաք առաջին քայլի վերաբերյալ…ինչպե՞ս մոտենալ …ի՞նչ ասել…և այլն էլի…մի խոսքով հասքացաք ;)

Որպես ազջիկ խորհուրդ կտամ մի հատ հավեսով ուսումնասիրես էտ աղջկան, առաջին քայլից շատ մեծ բանա կախված, մի շտապի: Ուղղակի ցույց տուր որ իր նկատմամբ ավելի ուշադիր ես քան մյուսների, ասենք խոսակցության մեջ կամ էլի հարմար պահեր կլինեն: Հետո մնացածի մասին կխոսենք;)

Universe
21.07.2007, 01:15
ի՞նչ խորհուրդ կտաք առաջին քայլի վերաբերյալ

Kiborg ջան, եթե ցանկանում ես լրիվ լուրջ նպատակներով մոտենալ աղջկան, ապա այս դեպքում խորհուրդ կտամ մինչ իրեն մոտենալը տեղյակ լինես իր ամեն մի քայլից, այնուհետեւ ինչ-որ մեկի /հիմնականում իրենց իսկ ընկերուհիներն են այդ դերը ստանձնում/ շնորհիվ իրեն տեղյակ պահես այն բանի մասին, որ դու իր հանդեպ անտարբեր չես, համենայն դեպս որ այդ աղջիկը հետագայում «անակնկալի» չգա, իսկ դու էլ այդ դեպքում արդեն կիմանաս հավանական պատասխանը (Ստռախովկով կլինես էլի...) :

ինչպե՞ս մոտենալ …ի՞նչ ասել
Այս հարցին կարող եմ պատասխանել «մոտեցման ենթակա» անձնավորությոան մասին որեւիցե բան իմանալուց հետո միայն: Ընդհանուր առմամբ Կարելի է մոտենալ, սկզբից քաղաքավարի ձեւերով ներող8ուն խնդրել անհանգստացնելու համար (կողքից դա շա՜տ լավ ա նայվում...), առաջարկել առանձնանալ (իր պատասխանից պետք է արդեն կռահես շարունակությունը ու ըստ դրա...), այնուհետեվ տեղեկացնել, որ իր հետ կցանկանաիք ուղղակի մտերիմ հարաբերություններ ստեղծել՝ ճանաչել ավելի լավ եւ ուղղակի ընկերանալ հետը, անպայման ասել, որ նրա ժպիտը ըստ Ձեզ շա՜տ գեղեցիկ է (սակայն վերջինը միայն այն դեպքում, եթե աղջիկը մի-քիչ ամաչկոտություն է անում ու ժպտում տեղ-տեղ):): Ի ԴԵՊ... Հաճախակի աղջիկները պատասխանում են՝ «Վա՜յ, ինչ անսպասելի էր», կամ՝ «ես քեզ հետո կպատասխանեմ» ,Բայց դե դու էլ կարող ես իրեն այդ դեպքում ասել, որ անհամբեր ես, չես կարող երկար սպասել ու եթե նա էլ «милосердный» գտնվի այս հարցում, ապա համոզված եղիր, որ ամեն ինչ լավ կլինի...
(այս ամբողջ խոսակցությատ ընթացքում կարծում եմ ճիշտ կլինի աղջկա աչքերի մեջ նայելը, մեկ էլ պետք է 100% ինքնավստահ խոսես... )

Առաջին անգամ հանդիպելիս ամբողջ «եղանակի» ստեղծողը տղան ա, հաճախակի պատահում է, որ նույնիսկ լեզուդ այսպես ասած «կապ» է ընկնում, սակայն դրանք խաբուսիկ բաներ են: Կարելի է որպես Ձեր առաջին հանդիպման վայր ընտրել որեւիցե ռոմանտիկ միջավայր, ուր կլինի միայն հաճելի երաժշտություն: Հենց առաջին իսկ զրույցի թեման կարելի է ընտրել երաժշտությունը, այնուհետեւ անցնել...
Լա՜վ, մնացածը հետո կգրեմ...
Քեզ մի հատ ատդուշի հաջողություն եմ ցանկանում Kiborg ջան...

Apsara
21.07.2007, 01:34
Kiborg ջան, եթե ցանկանում ես լրիվ լուրջ նպատակներով մոտենալ աղջկան, ապա այս դեպքում խորհուրդ կտամ մինչ իրեն մոտենալը տեղյակ լինես իր ամեն մի քայլից, այնուհետեւ ինչ-որ մեկի /հիմնականում իրենց իսկ ընկերուհիներն են այդ դերը ստանձնում/ շնորհիվ իրեն տեղյակ պահես այն բանի մասին, որ դու իր հանդեպ անտարբեր չես, համենայն դեպս որ այդ աղջիկը հետագայում «անակնկալի» չգա, իսկ դու էլ այդ դեպքում արդեն կիմանաս հավանական պատասխանը (Ստռախովկով կլինես էլի...) :

Քեզ մի հատ ատդուշի հաջողություն եմ ցանկանում Kiborg ջան...

Չէ էտպիսի բան չանես, հանկարծ ընկերուհիներին առաջին իսկ օրվանից չխառնես ձեր գործերին, ասեմ իմանաս շատ-շատ աղջիկներ չեն հարգում այնտղային, ով ռիսկչի անում ինքը ասել իր զգացմունքների մասին, միանգամից կարող է հիաստափվել քեզանից, զգույշ եղիր, հետո նույնիսկ եթե ընկերուհու միջոցով ստացվի էլ մնացած ամբողջ ժամանակ նա ձեզ խանգարելու է:

Universe
21.07.2007, 02:03
շատ-շատ աղջիկներ չեն հարգում այնտղային, ով ռիսկչի անում ինքը ասել իր զգացմունքների մասին,
:think:nea
ԷԷլ մի: Ես չասեցի թե իբր ընկերուհիները պետքա տղու տեղը սեր խոստովոնեն:) : Ուղղակի ինչ որ ձեվով պետքա չէ՞ հասկացնել, որ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԵՍ, դա էլ ա ուղղակի տարբերակ իմ կողմից::P
Չնայած էլի համաձայն եմ, որ աղջիկներ կան, որոնք չեն ընդունի նմանատիպ մոտեցում:
Իսկ ավելի շուտ ընկերուհիներ կան, որոնք նույնիսկ կխոչնդոտեն այդ մոտեցմանը...:B:think

Lapterik
21.07.2007, 10:30
Kiborg ջան էս ինչ անմխիթար վիճակում ես հայտնվել, ինչ որ խորհուրդ տվեցին իհարկե լավ ա, բայց եթե էտ ամեն ինչը քոնը չեղավ, հաստատ իմացի ձևը շատ ա լինելու: Էլի կասեմ, բայց գնում եմ հաց ուտեմ, հետո:):

Սամվել
21.07.2007, 10:33
Չէ էտպիսի բան չանես, հանկարծ ընկերուհիներին առաջին իսկ օրվանից չխառնես ձեր գործերին, ասեմ իմանաս շատ-շատ աղջիկներ չեն հարգում այնտղային, ով ռիսկչի անում ինքը ասել իր զգացմունքների մասին, միանգամից կարող է հիաստափվել քեզանից, զգույշ եղիր, հետո նույնիսկ եթե ընկերուհու միջոցով ստացվի էլ մնացած ամբողջ ժամանակ նա ձեզ խանգարելու է:

ԷԷ ես Ընկերուհի չեմ ճանաչում :oy …մի ուրիշ բան առաջարկեք :)…չնայած իմ կարծիքով ինքը լավ էլ տեղյակա ;)

Ուլուանա
21.07.2007, 10:49
Չէ էտպիսի բան չանես, հանկարծ ընկերուհիներին առաջին իսկ օրվանից չխառնես ձեր գործերին, ասեմ իմանաս շատ-շատ աղջիկներ չեն հարգում այնտղային, ով ռիսկչի անում ինքը ասել իր զգացմունքների մասին, միանգամից կարող է հիաստափվել քեզանից, զգույշ եղիր, հետո նույնիսկ եթե ընկերուհու միջոցով ստացվի էլ մնացած ամբողջ ժամանակ նա ձեզ խանգարելու է:

Լրիվ համաձայն եմ Apsara–ի հետ։ Կարծում եմ, որ ոչ մի իրեն հարգող աղջկա էլ դուր չեն գա միջնորդավորված խոստովանությունները։ :[ Ճիշտ կլինի, եթե աղջիկը անձամբ քեզնից իմանա քո զգացմունքների մասին, ոչ թե ուրիշների՝ չգիտեմ քանի ձեռք անցած ու հազար տակ «խմբագրված» տարբերակների միջոցով։ Նման միջնորդավորված խոստովանություններից կարող են շատ տհաճ իրավիճակներ առաջանալ. թյուրիմացությունների, հիաթափություններ և այլն։ Ոչ մի դեպքում չարժե նման մեթոդների դիմել։ :nono Բացի նրանից, որ աղջկա համար, իմ կարծիքով, վիրավորական է ուրիշների միջոցով տեղեկացվելը, նաև բազմաթիվ դեպքեր գիտեմ, երբ ընկերուհիները իրենց ուզածով փոփոխել են տղայի խոսքերը, հետո էլ աղջկա խոսքերը փոփոխած ներկայացրել տղային, մի խոսքով՝ լրիվ խափանել դեռ չսկսված հարաբերությունները։ :think Այնպես որ նման հարցերում մարդ պետք է հույսը միայն իր վրա դնի, քանի որ կողմնակի մարդիկ որ չխանգարեն, հաստատ չեն օգնի։ ;)

Հովսեփի տված խորհուրդները շատ հավանեցի. :) իմ խորին համոզմամբ, դա հենց այն է, ինչ պետք է։ :ok

Սամվել
21.07.2007, 10:55
ԷԷ երեխեք ինչ խոստովանելու մասինա խոսքը հլը էտ մարդուն մարդավարի չեմ ճանաչում :love:oy…խոսքը հլը որ ծանոթություն հաստատելու մասինա …ասենք որ մի քիչ իրար ավելի լավ ճանաչենք ;)

Wisper
21.07.2007, 12:20
ԷԷ երեխեք ինչ խոստովանելու մասինա խոսքը հլը էտ մարդուն մարդավարի չեմ ճանաչում :love:oy…խոսքը հլը որ ծանոթություն հաստատելու մասինա …ասենք որ մի քիչ իրար ավելի լավ ճանաչենք ;)

ԷԷէ, այ քու ցավը տանեմ, վիճակտ ճիշտն ասած բրդոտա :D, քանի որ տարբեր աղջիկներ տարբեր ձևերով են մոտիկանում տղայի հետ... Կարողա մեկին խոստովանելովա պետք, իսկ մյուսին խոստովանել պետք չի... Մի խոսքով, նախ դու մի քիչ նյուխ պիտի ունենաս էլի, որ ջոկես, թե աղջիկն ինչ է սպասում քեզնից... Լրիվ համամիտ եմ, որ առանց լավ ճանաչելու խոստովանել բան էտ սաղ անկապությունա... Ամենակարևորը անկապ տեղը չգնաս էլի ու ասես «ես քեզ սիրում եմ»... Դրանից օգուտ, ինձ թվումա, որ չի լինի...
Իսկ որ ընկերուհիներին պետք չի խառնել, դա հաստատ... Ես շատ քիչ աղջիկների գիտեմ, որ էտ ձևով են սիրում, որ իրենց խոստովանեն և այլն...

Մանե
21.07.2007, 12:51
Kiborg ջան, եթե ցանկանում ես լրիվ լուրջ նպատակներով մոտենալ աղջկան, ապա այս դեպքում խորհուրդ կտամ մինչ իրեն մոտենալը տեղյակ լինես իր ամեն մի քայլից, այնուհետեւ ինչ-որ մեկի /հիմնականում իրենց իսկ ընկերուհիներն են այդ դերը ստանձնում/ շնորհիվ իրեն տեղյակ պահես այն բանի մասին, որ դու իր հանդեպ անտարբեր չես, համենայն դեպս որ այդ աղջիկը հետագայում «անակնկալի» չգա, իսկ դու էլ այդ դեպքում արդեն կիմանաս հավանական պատասխանը (Ստռախովկով կլինես էլի...) :

Սամ ջան տենց բան չանես;)Աղջիկների կարծիքով դա բերանբացություն ա;):)
Ու ընդհանրապես աշխատի,որ առաջինը ԻՆՔԸ իմանա,ընդ որում քեզնից,հավատա,դրանից ինքն իրան ավելի լավ կզգա,քան թե որ բոլորն իմանան,վերջում նոր ինքը;):love:)

Lapterik
21.07.2007, 12:52
Լավ հերիք չեղավ էս երեխուն ճնշեք::D

Սամվել
21.07.2007, 12:53
ԷԷէ, այ քու ցավը տանեմ, վիճակտ ճիշտն ասած բրդոտա :D, քանի որ տարբեր աղջիկներ տարբեր ձևերով են մոտիկանում տղայի հետ... Կարողա մեկին խոստովանելովա պետք, իսկ մյուսին խոստովանել պետք չի... Մի խոսքով, նախ դու մի քիչ նյուխ պիտի ունենաս էլի, որ ջոկես, թե աղջիկն ինչ է սպասում քեզնից... Լրիվ համամիտ եմ, որ առանց լավ ճանաչելու խոստովանել բան էտ սաղ անկապությունա... Ամենակարևորը անկապ տեղը չգնաս էլի ու ասես «ես քեզ սիրում եմ»... Դրանից օգուտ, ինձ թվումա, որ չի լինի...
Իսկ որ ընկերուհիներին պետք չի խառնել, դա հաստատ... Ես շատ քիչ աղջիկների գիտեմ, որ էտ ձևով են սիրում, որ իրենց խոստովանեն և այլն...

Հով ջան հասկանում ես ինչ պահա…ուզում եմ իրան մի ձև ասեմ որ տենց առանձին հանդիպենք էլի…ասենք մի տեղ էթանք, բայց դե ամաչում եմ … չգիտեմ ոնց ասեմ :think:oy

John
21.07.2007, 13:08
Սամ ջան, եթե էսքանից հետո էլի ոչ մի բան չանես… ուրեմն չգիտե մէլ ինչ ասեմ :) Հետագայի համար խորհուրդ եմ տալիս՝ էս կարգի հարցերը պետք չէ ֆորումում քննարկել ;) Անձանական փորձից եմ ասում: Ավելի լավ է ICQ-ով խորհուրդ հարցնես քեզ մտերիմ մարդկանցից (Ակումբցիներից ի նկատի ունեմ) ու համապատասխան հետևություններ անես :) Իսկ ավելի ճիշտ կլինի՝ դու ինքդ մտածես մոտենալու, խոսալու, առաջարկելու ձևեր :) Կողքից մենակ կարող են քեզ «դուխ» տալ, իսկ մնացածը դու ինքդ պետքա անես, որովհետև Ակումբցիներից ոչ մեկը ավելի լավ չի ճանաչում էդ աղջկան, քան ոդւ :) Ուրիշ բան, որ Ակումբցի աղջիկներից մեկին հավանած լինեիր լուրջ նպատակներո, էդ ժամանակ նոր կարելի էր խորհուրդներ հարցնե: :) Քեզ ի սրտե հաջողություն մե մաղթու մՍամվել ջան, բայց չեմ կարծում, որ սրանից ավել օգնություն ստանաս Ակումբից…

Սամվել
21.07.2007, 13:17

Հա ճիշտ էս երևի :think

Wisper
21.07.2007, 13:18
Հով ջան հասկանում ես ինչ պահա…ուզում եմ իրան մի ձև ասեմ որ տենց առանձին հանդիպենք էլի…ասենք մի տեղ էթանք, բայց դե ամաչում եմ … չգիտեմ ոնց ասեմ :think:oy

Տակս, նախ Հովսեփը շատ լավ ասեց, բայց դե ուզում եմ մի փոքրիկ խորհուրդ էլ տալ... ՆԱյի, երբեք մի մտածի, թե աղջիկները սենց մի հատ բոբո կենդանիներ են, որ հանկարծ մի բան նենց չեղավ վսյո եսիմ ինչ կլինի: Նախ, ինչպես ասել եմ մի հատ շատ լավ «Ի՞նչպես են տղեքը աղջիկ կպցնում» թեմայում :D , ցույց տուր, որ դու ոնց ասեմ, որ դու պահի տերն ես, և կապ չունի ամեն ինչ ոնց կվերջանա, դու պետք է մնաս այնպիսին, ինչպիսին, որ կաս... Բացի այդ աղջիկներն էլ մարդ են, իրենք էլ են ուզում ընկերություն անել բան, ու եթե դու իրա դուրը եկել ես, նա ուղղակի սենց սպասումա , որ էն առաջի էն էն ամենադժվարին վայրկյանը դու սկսես, հետո նորից եմ ասում, եթե դուրը եկել ես, հնարավոր է առաջի անգամ մի բան թուֆթի, բայց երկրորդ անգամ արդեն կհամաձայնվի, ուղղակի աղջիկներին մի քիչ պետք է վնուշիտ անել, որ անկապ չես եկել յակռտ քցել... :B : Ու պետք չի եսիմ ոնց էն շաբլոն պաշտոնական ձևերով բան ... Ասենք խոսքի «դե ես քեզ 2 օրից կզանգեմ կասես բան»... Էտ սաղ էշությունա :oy... Տենց կարող ես դիսկոյում աղջիկ կպցնել, բայց ոչ սովորական աղջկա...
Ընդամենը մի փոքր , դաժը ամաչելով, քաշվելով դու սենց դերզկի ձևով հուփ տուր ու մի քիչ սպասի, բայց չթուլացնես դիրքերտ... Եթե փոխադարձաբար իրար հավանել եք, վսյո սաղ պատրաստա ուրեմն... :love

Wisper
21.07.2007, 13:21
Հա մոռացա մի հատ գաղտնիք բացել... Ընդհանրապես աղջիկները առաջին անգամ տեղ մեղ գնալու առաջարկները մերժում են, որպեսզի թեթևամիտ աղջկա տպավորություն չթողնեն...
Հ.Գ. Գաղտնիքների բացելու համար ինձ խփել չլինի :angry :P :D

John
21.07.2007, 13:33
Մի բան էլ ես ասեմ, աղջիկները տղեքից ավելի շատ են ամաչում :) Բայց իրանք ցույց չեն տալիս :) իրանց չափ էլ կամքի ուժ չունենք, որ մենք էլ թաքցնենք: Իհարկե ունենք :) Նենց որ ավելի համարձակ էղի ;)

Wisper
21.07.2007, 13:56
Առանց մեկնաբանությունների՝ մտնել և կարդալ, հետո չմոռանալով պակել :oy
Մտեք (http://www.akumb.am/showpost.php?p=282169&postcount=28)

Ungrateful
21.07.2007, 14:28
Իսկ ինչպես խոստովանել երե այդ աղջկա հետ գրեթե անծանոթ էք... և ոչ մի ձեմ չկա ծանոթանալւ... (ասենք չունենք համատեղ ծանոթներ...) այդ դեպքում հո չես մոտիկանալու գրեթե անծանոթ աղջկան ու ասես «Ես քեզ սիրում եմ»

John
21.07.2007, 14:49
Իսկ ինչպես խոստովանել երե այդ աղջկա հետ գրեթե անծանոթ էք... և ոչ մի ձեմ չկա ծանոթանալւ... (ասենք չունենք համատեղ ծանոթներ...) այդ դեպքում հո չես մոտիկանալու գրեթե անծանոթ աղջկան ու ասես «Ես քեզ սիրում եմ»
Այ ախպեր, ոչ թե պետքա ասի «Ես քեզ սիրում եմ», այլ պետքա ձևա նի, որ հետը ծանոթանա մոտիկից:

Ungrateful
21.07.2007, 14:59
Այ ախպեր, ոչ թե պետքա ասի «Ես քեզ սիրում եմ», այլ պետքա ձևա նի, որ հետը ծանոթանա մոտիկից:

Հովսեփ ջան, բա դրա համարել ասեցի ոչ ձեվ չկա... ենա մնում որ մոտիկանա պրյամո ծանոթանա... իսկ ետել 100%անոց մոմենտ չի,..

Vahe
21.07.2007, 16:28
Իսկ ինչպես խոստովանել երե այդ աղջկա հետ գրեթե անծանոթ էք... և ոչ մի ձեմ չկա ծանոթանալւ... (ասենք չունենք համատեղ ծանոթներ...) այդ դեպքում հո չես մոտիկանալու գրեթե անծանոթ աղջկան ու ասես «Ես քեզ սիրում եմ»

Եթե ծանոթ չէ աղջկա հետ, ինչին պտի սիրահարվի, որ մի հատ էլ խոստովանի? Մենակ արտաքին տեսքին?

Ungrateful
21.07.2007, 16:43
Եթե ծանոթ չէ աղջկա հետ, ինչին պտի սիրահարվի, որ մի հատ էլ խոստովանի? Մենակ արտաքին տեսքին?

ասենք թե էտ տղեն եսեմ, էտ աղջիկնել մեր դպրոցիցա, օրվա մեջ շատ եմ իրան տենում, ու խոսքի իրա մասին լիքը լավ բաներ են ասել... ու եսել շատ բան գիտեմ, պռոստո, իրար հետ ծանոթ չենք, համ ինքը իմ մասին ինչ որ բաներ գիտի, համ ես իրա մասին...

Apsara
21.07.2007, 17:38
էս ինչ երեխայական խոսակցությունա, եթե ձեր դպրոցիցա ամենալավ ծանոթանալու ձևը դպրոցից հետո տուն ճանապարհելնա, դասամիջոցին ինչ-որ բանով փորձել օգնելնա, որ տենց մոտենաս ասես Թես քեզ սիրում եմ՛ քո տարիքի աղջիկը ամենաշատը թառս նայի շուռ գա գնա, յա էլ մի կոպիտ բառա ասելու, ու ամեն ինչ փչանա հենց սկզբից: կարաս ծաղիկ նվիրես հենց էնպես առանց բառ անգամ ասելում, դնես իրա սեղանի վրա գնաս, էի լիքը բաներ կան, ուղեղտ շարժի կիմանաս

Սամվել
21.07.2007, 21:49
Օֆֆ իմ պոստերը ընդհանրապես ես թեմայով չէին լավ էլի հետ տարեք են թեմա …:(

Ես խոսում էի ծանոթության մասին ժողովուրդը ինձ ուժե ամուսնացնումա :D

էէէ տենց չի լինի :)

Ungrateful
21.07.2007, 23:09
էս ինչ երեխայական խոսակցությունա, եթե ձեր դպրոցիցա ամենալավ ծանոթանալու ձևը դպրոցից հետո տուն ճանապարհելնա, դասամիջոցին ինչ-որ բանով փորձել օգնելնա, որ տենց մոտենաս ասես Թես քեզ սիրում եմ՛ քո տարիքի աղջիկը ամենաշատը թառս նայի շուռ գա գնա, յա էլ մի կոպիտ բառա ասելու, ու ամեն ինչ փչանա հենց սկզբից: կարաս ծաղիկ նվիրես հենց էնպես առանց բառ անգամ ասելում, դնես իրա սեղանի վրա գնաս, էի լիքը բաներ կան, ուղեղտ շարժի կիմանաս

էտ ծաղիկի մոմենտը իմ մտքովելա եկել վախտին պռոստո վստահ չեի ետ իրա դւռը կգա թե չե բայդ դե որ հիմա այս խորհուրդը աղջկա կօղմիցեմ լսւմ, արդեն մեջս վստահությունա առաջանու... դասերը սկսվի մի բան կանեմ մերսի խորհուրդի համար... ;)

Ungrateful
22.07.2007, 13:48
Ւրիշ ել ինչ ցանոտանալու ձև կարողեք ասել՞

Աբելյան
23.03.2010, 23:24
Ւրիշ ել ինչ ցանոտանալու ձև կարողեք ասել՞
Одноклассник-ով::))