PDA

Դիտել ողջ տարբերակը : Կապ խոսքի մասը

Tanamasi
17.11.2009, 14:29
Խնդրում եմ օգնեք։ Ինտերնետում ոչ մի տեղ չգտա կապի մասին տեղեկություն։ :(
Ո՞վ կարող է բովանդակալից, տեղը տեղին ներկայացնել, շատ շնորհակալ կլինեմ։

Yeghoyan
17.11.2009, 14:36
Կապ կոչվում են այն բառերը, որոնք որևէ բառ կապում են ստորոգյալին և այդ կապվող բառի հետ միասին դառնում են ստորոգելի կամ բայական անդամի լրացում:

Լինում են երկու տեսակի՝ նախադրություն և հետադրություն:
Նախադրությունը դրվում է կապվող բառից առաջ:
Հետադրությունը դրվում է կապվող բառից հետո:

Ըստ կազմության լինում են պարզ և բարդ:
օրինակներ պետքա?

Tanamasi
17.11.2009, 14:38
Հա, եթե դժվար չի։ :oy

Yeghoyan
17.11.2009, 14:51
չէ, դժվար չի;)

նայի պարզ են - առ, դեմ, զատ, ըստ, ի, հետ, մեջ, մոտ, չափ, պես, վեր, վրա, տակ, քով..........
բարդ կապերն են - առանց, դեպի, իբրև, մինչև, նախքան, տնդդեմ, առընթեր, ի վեր...........

քեզ կոնկրետ ինչի՞ համարա պետք, եթե նախադասություն ունես, գրի, վերլուծենք կտեսնես;)

Tanamasi
17.11.2009, 15:41
Չէ, ռեֆերատ պիտի գրեմ՝ պուճուրիկ, ռեֆերատիկ :)
Տանը մի քանի հայոց լեզվի դասագիրք ունենք, բայց չեմ ուզում հին աղբյուրից գրեմ՝ ի՞նչ իմանաս :esim բա որ մի բան սխալ եղավ։

Yeghoyan
17.11.2009, 15:45
չէ հա, ի՞նչ պիտի սխալ լինի, կանոն են էլի, պիտի որ միշտ էլ նույնը լինեն:8 կամ էլ ինչ իմանանք, ում մտքով ինչ անցնի անումա
Եթե վռազ չի մի քիչ սպասի, ակումբում հայերենի մասնագետներ շատ կան, կգան ու հնարավորա ավելի շատ բան ասեն;) ես ուրիշ բան էլ չեմ հիշում որ գրեմ:oy

Մանուլ
17.11.2009, 16:51
Հեհե :) Իսկ գիտե՞ք, որ այն դասագրքերում, որոնցով հիմա դպրոցում սովորում են, կապ խոսքի մաս գոյություն չունի: Խոսքի մասերը մեկը մյուսի մեջ են մտցրել, ու հիմա դրանք, եթե չեմ սխալվում (!), 5-ն են:

Լինում են երկու տեսակի՝ նախադրություն և հետադրություն:
Նախադրությունը դրվում է կապվող բառից առաջ:
Հետադրությունը դրվում է կապվող բառից հետո:

Կապերը լինում են 3 տեսակի ;)` նախադիր, ետադիր և երրորդ տեսակը, որը ոնց որ թե կոնկրետ անվանում չուներ, բայց պարապելու ժամանակ երկդիր ենք անվանել:

Նախադիր - ի, առանց, դեպի, հանձին(ս), ի փառս:
Ետադիր - շուրջ, մոտ, առթիվ, նկատմամբ, վերաբերյալ:
Երկդիր - բացի, ընդդեմ, շնորհիվ, անկախ, համաձայն, հակառակ:

Կապերը սպասարկու բառեր են. ինքնուրույն չեն գործածվում:

Կապերից բացի` գոյություն ունեն նաև կապական բառեր. ժամանակ, ձեռքից, միջոցով, վերև, պատճառով, նպատակով, երեսից, հեռուն, վերև, ներքև, կողմից, առաջ, մոտ, դեմ, վեր, վար և այլն:

Կապերի հոլովառությունը

Ուղղական հոլով - X
Սեռական հոլով - վրա, պես, նման, դիմաց, մասին, համար, փոխարեն, մոտ...
Տրական հոլով - ընդառաջ, կից, հակառակ, չնայած, հանուն...
Հայցական հոլով - առ, դեպի, ի վար, ի վեր, մինչև, նախքան, իբրև...
Բացառական հոլով - բացի, դուրս, վերև, ներքև, ներս, անկախ...
Գործիական հոլով - հանդերձ, մեկտեղ...
Ներգոյական հոլով - X

Մոտ, վրա, պես, նման, չափ, համար, հետ, հանձին, հանուն, հօգուտ, ի դեմս. այս կապերը I և II դեմքերի դերանունների հետ օգտագործելիս դերանունները դնում ենք տրական հոլովով (ինձ համար, մեզ մոտ, քեզհետ, հանուն ձեզ): Սակայն եթե կապերը հոլովված են, ապա դերանունները դրվում են սեռական հոլովով (իմ մոտից, քո վրայից):

Առաջ, հեռու, մոտ, վեր, վար, դեմ. այս բառերը և´ կապ են, և´ մակբայ:

Yeghoyan
17.11.2009, 16:55
ահագին էլ հետ եմ մնացել:oy :D
բա որ ասում էի ինչ ուզում անում են, ասա թե ինչի՞ եք խոսքի մասերը խառնում իրար:esim

ապրես Մանուլ;)

Tanamasi
17.11.2009, 21:17
Շատ շնորհակալ եմ Մանուլ ջան :aha

snow
17.11.2009, 21:41
Կապերը սպասարկու խոսքի մասեր են և ցույս են տալիս հարաբերություն:Կապերը կապվող բառի հետ միասին դառնում են բայական անդամի լրացում:
Կապերը լինում են 3 տեսակ` 1.իսկական կապեր
2.անիսկական կապեր
3. կապական բառեր
Իսկական կապերը գործածվում են միմիայն իբրև կապ: Իսկական են՝ ի, առ, ըստ, ընդդեմ, հանդեպ, բացի, փոխարեն, շնորհիվ, դեպի, համար, մասին, առթիվ, նկատմամբ և այլն: Լրացում հանդիսացող բառերի նկատմամբ իսկական կապերը կարող են լինել նախադաս կամ ետադաս:
Այն կապերը, որոնք գործածվում են կապվող բառերից առաջ, կոչվում են նախադաս: իսկ ետադաս են այն կապերը, որոնք միշտ դրվում են լրացում հանդիսացող բառից հետո:
Անիսկական կապերն են՝ մոտ, վրա, հետ, պես, չափ բառերը:
Այս կապերը ետադչություններ են և պահանջում են սեռական հոլովով լրացումներ, բացառությամբ անձնական դերանունների 1-ին և 2-րդ դեմքի դեր-ի, որոնք գործածվում են տրական հոլովով:Օր.՝ ինձ համար, ձեզ պես, քեզ համար…
կապական բառերը զանազան խոսքի մասեր են, գոյական, ածական, մակբայ, որոնք թեև գործածվում են իբրև կապ, բայց չեն զրկվում նյութական նշանակությունիցև պահպանել են իրենց խոսքիմասային որոշ առանձնահատկություններ:
Կապական բառերն են՝ պատճառով, ժամանակ, կապակցությամբ, տեղ, դեմ, ձեռքից, երեսից, առաջ, դիմաց, ետև, մեջ, տակ, շուրջ, նման, համեմատ, համաձայն, սկսած, չնայած և այլն…

Ուլուանա
17.11.2009, 22:21
Մի երկու բան ավելացնեմ ուղղակի։
Ընդհանրապես դասակարգելիս ցանկալի է նաև նշել, թե տվյալ դասակարգումն ինչի հիման վրա է արվել, օրինակ.

Կապերը լինում են 3 տեսակի ` նախադիր, ետադիր և երրորդ տեսակը, որը ոնց որ թե կոնկրետ անվանում չուներ, բայց պարապելու ժամանակ երկդիր ենք անվանել:
Սկզբում պետք է ավելացնել՝ ըստ շարադասության

Մի բան էլ ես ավելացնեմ... Գրածս կարող է սպառիչ չլինել, էս պահին որևէ աղբյուրից չեմ օգտվում, ուղղակի հիշողությամբ ասեմ։ Կապերը դասակարգվում են նաև ըստ իմաստի. լինում են տեղի (տակ, վրա, մոտ, դուրս, շուրջ և այլն ), ժամանակի (հետո, առաջ, ժամանակ, մինչև, նախքան և այլն), հարաբերության (կարծեմ, բայց համոզված չեմ, ճշտել է պետք) (համար, նկատմամբ, հետ, պես, մասին և այլն) և այլն։
Սա ուղղակի որպես ընդհանուր պատկերացում եմ գրում, Tanamasi, էսպիսի հարցերի հետ վաղուց եմ առնչվել, մոռացել եմ ահագին բան, եթե դու ձեռքիդ տակ դասագրքեր ունես, էնտեղ ամենայն հավանականությամբ ավելի ամբողջական ձևով գրված կլինի սա։

Ուրվական
17.11.2009, 22:52
Վերևի գրառումները քոփի-պեյստ, ու ռեֆերատն արդեն պատրաստ ա:hands

Դատարկություն
17.11.2009, 23:01
Կապ կոչվում են այն բառերը, որոնք որևէ բառ կապում են ստորոգյալին և այդ կապվող բառի հետ միասին դառնում են ստորոգելի կամ բայական անդամի լրացում:
կապերն արտահայտում են հոլովական իմաստներ կատարելով հոլովական վերջավորությունների դեր: Այդ պատճառով կապերն իրենք չեն հոլովվում ու առանձին վերցրած նախադասության անդամ կազմել չեն կարող:
կապերի տեսակները
Կապերը դրվում են կապվող գոյականից, դերանունից և գոյականաբար գործածվող այլ բառերից առաջ կամ հետո: Դրա համար կոչվում են նախադրություններ և հետադրություններ
1. Նախադրություններ դրվում են կապող բառից առաջօր` առանց, դեպի, իբրև մինչև, հանուն, ի հաշիվ և այլն
2. Հետադրություններ դրվում են կապող բառից հետո, օր` առթիվ, առընթեր, զատ, ի վար, ի վեր, հանդերձ հանդիման, մասին, միջև ներքո, մոտ վրա և այլն

Շատ հետադրություններ գործածվում են նաև գոյականի նշանակությամբ:
3. Կան մի քանի կապեր, որոնք դրվում են կապող բառից և առաջ և հետո: Այսպիսի կապերը կոչվում են երկբայություններ
օր` բացի, շնորհիվ, փոխանակ, ընդդեմ և այլն:
Կան գոյականներ, ածականներ, մակբայեր ու այլ բառեր որոնց այս կամ այն ձևը հաճախ օգտագործվում է որպես կապ: Այդպիսի բառերը կոչվում են կապական բառեր:
կապական բառեր են` առաջ, առջև, չանցած, անունով, անունից, ընթացքում, ժամանակ, կից, կողմից, հակառակ, համեմատ հետևանքով, , մեկ, միջոցով, ներս ներքև նպատակով և այլն
Կապական բառերը սովորաբար հետադրություններ են : Նրանցից մի քնաիսը են միայն նախադրություններ, դրանք են` չնայած, բացառությամբ, սկսած և այլն:

Կապերի հոլովառությունը
Յուրաքանչյոր կապ պահանջում է որոշակի հոլովով բառ:

Կապերի` որոշակի հոլովների հետ գործածվելու հատկությունը կոչվում է կապի հոլովառություն:
կանոններ
1. հետադրություններից շատերը գործածվում են սեռական հոլովի հետ և կապվող բառերի հետ դառնում են ստորոգյալի լրացում
2. Տրական հոլովի հետ գործածվում են մի քնաի նախադրություններ` առանց ըստ հանուն նայած չնայած հակառակ համաձայն
3. Հայցական հոլովի հետ գործածվում են` առ, դեպի, ի, ի վար, մինչև , իբրև և այլն
4. Բացառական հոլովի հետ` առաջ, բացի, դուրս, ի վեր, ի վար, վերևմ, հետո, հեռու, ներքև, ներս, անկախ և այլն
5. Գործիական հոլովի հետ` հանդերձ մեկտեղ մեկ հետագրությունները
6.Մի քանի կապեր և կապական բառեր հավասարապես օգտագործվում են տարբեր հոլովների հետ` առաջ, ի վեր, իբրև, որպես, հետո, ինչպես
կապերը ըստ կազմության լինում են պարզ և բարդ
/սրա մասին գրել են/
Բարդ կապերը սովորաբար նախադրավոր կազմություն ունեն: Նրանք կազմված են որևէ նախդիրից և մեկ այլ բառից: Դրանք գրվում են կամ միասին կամ անջատ`
1. Միացած բաղադրիչներով գրվում են բարդ կապերի մեծ մասը
2. Անջատ կամ հարադրությամբ գրվում են ի նախդիրով կազմված մի քանի կապեր:
բացի, առանց, զատ, փոխանակ, հա նդերձ, չնայած, հակառակ, իբրև, որպես , կազմված կապական բառակապակցությունները նախադասության մեջ ունեն ազատ շարադասություն:

Մանուլ
18.11.2009, 00:14
Մի բան էլ ես ավելացնեմ... Գրածս կարող է սպառիչ չլինել, էս պահին որևէ աղբյուրից չեմ օգտվում, ուղղակի հիշողությամբ ասեմ։ Կապերը դասակարգվում են նաև ըստ իմաստի. լինում են տեղի (տակ, վրա, մոտ, դուրս, շուրջ և այլն ), ժամանակի (հետո, առաջ, ժամանակ, մինչև, նախքան և այլն),

Նաև` նպատակի (հանուն, համար, հօգուտ), ձևի (պես, նման):

snow
18.11.2009, 11:52
Նաև` նպատակի (հանուն, համար, հօգուտ), ձևի (պես, նման):
Մի քանիսն էլ ես ավելացնեմ:
Տարածական՝ առաջ, առջև, դիմաց, դուրս, վեր, վրա, տակ, մեջ, մոտ, ներքև և այլն…
Ժամանականյին՝ ժամանակ, ի վեր, հետո, միջոցին, սկսած, նախքան, անցած…
Վերաբորության՝ մասին, նկատմամբ, վերաբերյալ, առթիվ, հանդեպ, շուրջ(ը)…
Պատճառի և հիմունքի՝ համար, պատճառով, առթիվ, հոտևանքով, շնորհիվ, հիման վրա, երեսից, ձեռքից…
Ձևի և նմանության՝ պես, նման, ինչպես, որպես…
Պայմանի՝ դեպքում:

arev.grig
19.11.2009, 20:18
Շատ հետաքրքիր և կարևոր թեմա է:

Կարո՞ղ եք ինձ համար կապերի հոլովառությունն ավելի մանրամասնորեն բացատրել: Ես հոյակապ հասկանում եմ որ հոլովն ես պիտի օգտագործեմ հասարակ գոյականների և I ու II դեմքերի դերանունների հետ: Իսկ ինչպե՞ս պիտի հոլովվեն III դեմքի դերանունները (նա, ինքը) և բացառության գոյականները (Աստված և սեր) հետևյալ կապերի հետ՝ հանձին, հանուն, հօգուտ, առանց, համեմատ, հանդեպ, ի վնաս, բացառությամբ:

Ես մի քանի ամիս առաջ սկսեցի հայոց լեզուն սովորել. առաջ հայերեն չէի խոսում: Այդ հարցն ինձ համար շատ կարևոր է:
Նախօրոք շնորհակալությունն ուզում եմ հայտնել այն ամդամին ով կկարողանա ինձ պատասխանել:

Կապերի հոլովառությունը
Յուրաքանչյոր կապ պահանջում է որոշակի հոլովով բառ:

Կապերի` որոշակի հոլովների հետ գործածվելու հատկությունը կոչվում է կապի հոլովառություն:
կանոններ
1. հետադրություններից շատերը գործածվում են սեռական հոլովի հետ և կապվող բառերի հետ դառնում են ստորոգյալի լրացում
2. Տրական հոլովի հետ գործածվում են մի քնաի նախադրություններ` առանց ըստ հանուն նայած չնայած հակառակ համաձայն
3. Հայցական հոլովի հետ գործածվում են` առ, դեպի, ի, ի վար, մինչև , իբրև և այլն
4. Բացառական հոլովի հետ` առաջ, բացի, դուրս, ի վեր, ի վար, վերևմ, հետո, հեռու, ներքև, ներս, անկախ և այլն
5. Գործիական հոլովի հետ` հանդերձ մեկտեղ մեկ հետագրությունները
6.Մի քանի կապեր և կապական բառեր հավասարապես օգտագործվում են տարբեր հոլովների հետ` առաջ, ի վեր, իբրև, որպես, հետո, ինչպես
կապերը ըստ կազմության լինում են պարզ և բարդ
/սրա մասին գրել են/
Բարդ կապերը սովորաբար նախադրավոր կազմություն ունեն: Նրանք կազմված են որևէ նախդիրից և մեկ այլ բառից: Դրանք գրվում են կամ միասին կամ անջատ`
1. Միացած բաղադրիչներով գրվում են բարդ կապերի մեծ մասը
2. Անջատ կամ հարադրությամբ գրվում են ի նախդիրով կազմված մի քանի կապեր:
բացի, առանց, զատ, փոխանակ, հա նդերձ, չնայած, հակառակ, իբրև, որպես , կազմված կապական բառակապակցությունները նախադասության մեջ ունեն ազատ շարադասություն:

Մանուլ
19.11.2009, 20:44
Շատ հետաքրքիր և կարևոր թեմա է:

Կարո՞ղ եք ինձ համար կապերի հոլովառությունն ավելի մանրամասնորեն բացատրել: Ես հոյակապ հասկանում եմ որ հոլովն ես պիտի օգտագործեմ հասարակ գոյականների և I ու II դեմքերի դերանունների հետ: Իսկ ինչպե՞ս պիտի հոլովվեն III դեմքի դերանունները (նա, ինքը) և բացառության գոյականները (Աստված և սեր) հետևյալ կապերի հետ՝ հանձին, հանուն, հօգուտ, առանց, համեմատ, հանդեպ, ի վնաս, բացառությամբ:

Ես մի քանի ամիս առաջ սկսեցի հայոց լեզուն սովորել. առաջ հայերեն չէի խոսում: Այդ հարցն ինձ համար շատ կարևոր է:
Նախօրոք շնորհակալությունն ուզում եմ հայտնել այն ամդամին ով կկարողանա ինձ պատասխանել:
III դեմքի անձնական դերանունները, ինչպես նաև բոլոր գոյականները, վերոնշյալ կապերի հետ դրվում են սեռական հոլովով (հանուն սիրո, Աստծո հանդեպ, նրա համեմատ):
Խնդրեմ :)

arev.grig
19.11.2009, 21:10
III դեմքի անձնական դերանունները, ինչպես նաև բոլոր գոյականները, վերոնշյալ կապերի հետ դրվում են սեռական հոլովով (հանուն սիրո, Աստծո հանդեպ, նրա համեմատ):
Խնդրեմ :)

Հարգելի Մանուլ: Շատ շնորհակալ եմ ձեզնից պատասխանիդ համար: Ըստ ձեր պատասխանի ես պիտի գրեմ` հակառակ նրա, ի վնաս նրա, հօգուտ Աստծո, ի վնաս սիրո... Այս բոլորը ճի՞շտ են:

Իսկ ո՞ր հոլով են պահանջում նույն կապերը այն դեպքում երբ դերանունը հետադաս է:
Հանդեպ Աստծո, համեմատ նրա... Չե՞մ սխալվում ես:

Իսկ ի՞նչ կասեք ինքը դերանվան մասին: Ինչպե՞ս պիտի ինքը հոլովվի վերոբերյալ կապերի հետ:

Շատ շնորհակալություն:

Մանուլ
19.11.2009, 21:20
Հարգելի Մանուլ: Շատ շնորհակալ եմ ձեզնից պատասխանիդ համար: Ըստ ձեր պատասխանի ես պիտի գրեմ` հակառակ նրա, ի վնաս նրա, հօգուտ Աստծո, ի վնաս սիրո... Այս բոլորը ճի՞շտ են:

Սրանք ճիշտ են:

Իսկ ո՞ր հոլով են պահանջում նույն կապերը այն դեպքում երբ դերանունը հետադաս է:
Հանդեպ Աստծո, համեմատ նրա... Չե՞մ սխալվում ես:

Սրանք` ոչ, քանի որ.

Ըստ շարադասության` կապերը լինում են 3 տեսակի ;)` նախադիր, ետադիր և երրորդ տեսակը, որը ոնց որ թե կոնկրետ անվանում չուներ, բայց պարապելու ժամանակ երկդիր ենք անվանել:

Նախադիր - ի, առանց, դեպի, հանձին(ս), ի փառս:
Ետադիր - շուրջ, մոտ, առթիվ, նկատմամբ, վերաբերյալ:
Երկդիր - բացի, ընդդեմ, շնորհիվ, անկախ, համաձայն, հակառակ:

Իսկ ի՞նչ կասեք ինքը դերանվան մասին: Ինչպե՞ս պիտի ինքը հոլովվի վերոբերյալ կապերի հետ:

Այստեղ արդեն դժվարանում եմ պատասխանել :} Եթե որևէ մեկը չպատասխանի, կճշտեմ, հետո կասեմ :)

Ուլուանա
19.11.2009, 21:23
Հարգելի Մանուլ: Շատ շնորհակալ եմ ձեզնից պատասխանիդ համար: Ըստ ձեր պատասխանի ես պիտի գրեմ` հակառակ նրա, ի վնաս նրա, հօգուտ Աստծո, ի վնաս սիրո... Այս բոլորը ճի՞շտ են:

Իսկ ո՞ր հոլով են պահանջում նույն կապերը այն դեպքում երբ դերանունը հետադաս է:
Հանդեպ Աստծո, համեմատ նրա... Չե՞մ սխալվում ես:
Հանդեպ և համեմատ կապերի հետ դերանունն ու գոյականը միշտ նախադաս (առաջադաս) են լինում. Աստծո հանդեպ, նրա համեմատ։ Այսինքն՝ Ձեր գրած օրինակները սխալ են։

Իսկ ի՞նչ կասեք ինքը դերանվան մասին: Ինչպե՞ս պիտի ինքը հոլովվի վերոբերյալ կապերի հետ:

Շատ շնորհակալություն:
Հանձին իրեն, հանուն իրեն, հօգուտ իրեն, առանց իրեն, իր համեմատ, իր հանդեպ, ի վնաս իրեն, բացառությամբ իրեն:

Մանուլ
19.11.2009, 21:26
Հանձին իրեն, հանուն իրեն, հօգուտ իրեն, առանց իրեն, իր համեմատ, իր հանդեպ, ի վնաս իրեն, բացառությամբ իրեն:

Ուլուանա, բայց մենք ասում ենք, որ միայն առաջին և երկրորդ դեմքերի անձնական դերանուններն ենք որոշ կապերի հետ օգտագործում տրական հոլովով, մնացածը դրվում են սեռական հոլովով: Իսկ իրեն-ը տրական հոլովով է, չէ՞:

Ուլուանա
19.11.2009, 21:34

Հա, տրական հոլովով է։ Իսկ մենք՝ ովքե՞ր։ :unsure Ես էդպիսի բան չգիտեմ։ :8

Մանուլ
19.11.2009, 21:39
Հա, տրական հոլովով է։ Իսկ մենք՝ ովքե՞ր։ :unsure Ես էդպիսի բան չգիտեմ։ :8
Դասագրքերում գրված է, որ մոտ, վրա, պես, նման, չափ, համար, հետ, հանձին, հանուն, հօգուտ, ի դեմս կապերի հետ I և II դեմքերի անձնական դերանունները օգտագործվում են տրական հոլովով: III դեմքի մասին ոչինչ գրված չէ: Իսկ գոյականները վերոնշյալ կապերի հետ օգտագործվում են սեռական հոլովով:

Ուլուանա
19.11.2009, 21:43

Ճիշտն ասած՝ ես դասագրքերի կանոնները չեմ հիշում, զուտ իմ լեզվազգացողության վրա հիմնվելով եմ գրել։ Համենայնդեպս, ականջիս մի տեսակ սխալ են հնչում բացառությամբ իր, հանձին իր ձևերը, չգիտեմ...
Երևի պետք է մասնագետից ճշտել։

Մանուլ
19.11.2009, 21:47
Ճիշտն ասած՝ ես դասագրքերի կանոնները չեմ հիշում, զուտ իմ լեզվազգացողության վրա հիմնվելով եմ գրել։ Համենայնդեպս, ականջիս մի տեսակ սխալ են հնչում բացառությամբ իր, հանձին իր ձևերը, չգիտեմ...
Երևի պետք է մասնագետից ճշտել։
Ես էլ եմ կարծում, որ դրանք ճիշտ են: Պարզապես կանոնների մեջ չեն տեղավորվում: Կամ էլ ինչ-որ բան լավ չեմ հիշում:

arev.grig
19.11.2009, 22:21
Հարգելի Ուլումնա և Մանուլ: Շատ շնորհակալություն:

Սկսեցի մի փոքր հասկանալ, բայց դեռեւս շատ հարցեր ունեմ: Կարո՞ղ եք ինձ խորհուրդ տալ որ գիրքը կապերի հոլովառությունը մանրամասնորեն բացատրում է բոլոր բացառությունները ցույց տալով:

Amarysa
20.11.2009, 02:58
Ապրեք, ահագին նոր բան իմացա :oy