PDA

Դիտել ողջ տարբերակը : Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերը

Շինարար
15.11.2009, 02:42
Այսօր հանրային հեռուստատեսությամբ ցուցադրում էին Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը: Ֆիլմի պրեմիերան ես հարգելի պատճառներով բաց էի թողել, ֆիլմը նայելուց հետո նայեցի ակումբում, այս մասին թեմա չկար, թեմա չկար նաև Ալբերտ Մկրտչյանի մասին: Ինչ-ինչ էժանագին ֆիլմեր արժանանում են միանգամից մի քանի թեմաներում քննարկումների, իսկ ահա իսկական կինոն լռության է մատնվել, վերջերս Ակումբի թեմաներից մեկում ես և Ռուֆուսը մեր մտքերով կիսվեցինք «Մեր մանկության տանգոն» ֆիլմի մասին, մենք որ այդպիսի կինո ենք ունեցել, այսօր ոգևորվում ենք ամեն ստից ֆիլմով, ես էլ եմ մտնում այդ մենքի մեջ, և ահա այսօր ես տեսա, որ այսօր էլ մենք ունենք իսկական կինո, մնայուն կինո, լավ կինո: Չգիտեմ, հուզվեցի, զգացի, ապրեցի, հավատացի… Ինձ համար բոլորովին անծանոթ դերասաններ էին, բայց ինչպես էին խաղում, չէին էլ խաղում, ապրում էին… Էլի եմ ուզում նայեմ… Էլի եմ ուզում, որ Ալբերտ Մկրտչյանը կինո նկարի… Այս վերջին նախադասությունը, խնդրում եմ, կարդացեք մի քանի անգամ՝ շեշտը ամեն անգամ դնելով տարբեր բառերի վրա…

Kita
15.11.2009, 03:18

Ես պրեմիերային կայի, չնայած ցավալի է, որ եթե ես ինքս ծանոթ չլինեի որոշակի դերասաներին, ապա չէի էլ իմանա նույնիսկ::(
Շատ անսպասելի տպավորված մնացի, ոչ թե սպասում էի, որ վատն է լինելու, այլ ուղղակի չէի մտածում, որ էտ աստիճան կազդի, այդ աստիճան զգալ կտա:
Իմիջայլոց դերասանները լավ էլ հայտնի են, ուղղակի ոչ մեր իրականությունում, չնայած Գուժը հիմա սերիալում է խաղում, իսկ Անահիտ Քոչարյանը նույնպես պակաս հայտնի չէ, վերջերս էլ Մկրտչյանի թատրոնում մի նոր պրեմիարիայի գլխավոր դերասանուհին էր:

Շինարար
15.11.2009, 12:22
Գուժը հիմա սերիալում է խաղում, իսկ Անահիտ Քոչարյանը նույնպես պակաս հայտնի չէ, վերջերս էլ Մկրտչյանի թատրոնում մի նոր պրեմիարիայի գլխավոր դերասանուհին էր:

Գուժ Մանուկյանին բնականաբար գիտեի, համենեյն դեպս այս դերասանները այսօր մեր եթերից, ամսագրերի շապիկներին փայլող աստղերը չեն, ցավոք: Ու իհարկե շատ բան նրանց խաղում կախված է հենց ռեժիսորից, Ալբերտ Մկրտչյանի ձեռքին կարո՞ղ են վատ խաղալ, հիշում եմ, որ երբ նա վերանորոգում էր թատրոնը, շինարարները բողոքում էին նրա «քթի մազ խասյաթից», իսկական ռեժիսորը պետք է «քթի մազ» լինի, թեկուզ առօրյայում մի քիչ էլ ազդի այդ բնավորությամբ շրջապատի մարդկանց նյարդերին:)

Kita
15.11.2009, 15:50

Ճիշտն ասած ինչքան իրա հետ շփվել եմ, քթիմազություն չեմ նկատել:} Բայց հաստատ իրանից շատ բան էր կախված, քանի որ դերասանական կազմը հատ-հատ ինքն էր ընտրել:)

Շինարար
15.11.2009, 16:41
«Անկապ օրագրից» այս գրառումները դնում եմ այստեղ, ինձ թվում է՝ այս թեմայում էլ սրանք շատ տեղին են:

Գորկու այգու մոտ մի շենք կա, որի բակում ժամանակին նկարահանվել է «Մեր Մանկության Տանգոն» ֆիլմը (որպես Գյումրեցի պաշտում եմ ֆիլմը, ամեն անգամ դիտելիս հուզվում եմ :love), մտանք բակը, կիսավեր, ամայի, քարուքանդ, իսկ 25 տարի առաջ նույն աստիճանների վրայով վազել է Գալյա Նովենցը.... Տխուր էր մի խոսքով...

Մեր Մանկության Տանգոն

Ինձ միշտ հետաքրքրել է, արդյո՞ք ոչ գյումրեցիները նույն ձևով են ընկալում այս ֆիլմը, ոնց որ գյումրեցիները:

Օրինակ ես էդքան շատ ֆիլմից չեմ հուզվում (չնայած ֆիլմն էլ է բավականին հուզիչ), որքան նոստալգիայից, հին Գյումրիի նոստալգիայից, որը նույնիսկ չեմ էլ տեսել.... Ու ամեն անգամ ֆիլմը դիտելիս, երբ ծանոթ վայրեր եմ տեսնում, մանկությունս եմ հիշում...

Օրինակ, երբ Գալյա Նովենցը երեխաների հետ այգու աստիճաններով ներքև է իջնում, հիշում եմ ինձ փոքրիկ երեխա՝ այդ նույն աստիճանների վրա վազվզելիս (իսկ էդ աստիճանները այլևս չկան, մեր «քաղաքապետը» դրանց վրա ռեստորան է կառուցել :angry) ու էլի լիքը դրա պես փոքրիկ մանկական հուշեր, թանկագին հուշեր...

Գյումրիում շատ ֆիլմեր են նկարահանվել, բայց ոչ մեկը իմ մոտ նման նոստալգիա չի առաջացնում, ոնց որ «Մեր Մանկության Տանգոն» դիտելիս:

Դե իսկ ֆիլմի հումորի մասին ավելի լավ է լռեմ...:)

«Մեր մանկության տանգոն» այնքան հայերեն ֆիլմ է, որ անկախ իր վայրից ու բարբառից՝ բոլոր հայերի սրտից է ելնում: Մենք մեր ընտանիքով ամեն անգամ, երբ այդ ֆիլմը ցուցադրում են, նորից ենք նայում, չնայած գիտենք, թե ինչ է լինելու, բայց սա այն ֆիլմը չի, որ վերջին սպասես… Հատկապես սիրում եմ զրույցները: Այսօր «Սպանված աղավնին» էի նայում, ու Նազելիի կերպարը հարցնում է Տիգրանի կերպարին. «Դու սիրու՞մ ես ինձ», բայց չէ՞ որ, եթե հարցներ «Դու ինձ սիրու՞մ ես» շատ ավելի կյանքից կլիներ, իսկ Տանգոյում նման թեթև հարցերի վրա իրենց կյանքը չեն էլ վատնում, ավելի կենսական խնդիրներ կան, ի վերջո կամոդի հարցը պետք է լուծել, լույսը պետք չի անտեղի վառել, հեռացած ամուսնուն պետք է խանդեցնել, ո՞րն ասեմ, գրականության մեջ «Աշնան արևը», կինոյում «Մեր մանկության տանգոն»՝ բովանդակությամբ այդքան տարբեր, բայց իրար հետ այդքան նույնական իրենց իրական լինելով: Շնորհակալություն Ռուֆուս ջան, որ հիշեցրեցիր մեր մանկության տանգոն:)
Հ. Գ. Բոլորին խուրհուրդ եմ տալիս դիտել, թե չէ Հոլիվուդս գիտեր:)

Շինարար
02.12.2009, 23:03
Մի քանի ժամանակ առաջ, երբ բացում էի այս թեման, ով կմտածեր, թե այսօր զրուցելու եմ Ալբերտ Մկրտչյանի հետ, հասարակ մի մարդ, ասես քո հարևանը կամ հորեղբայրը լինի, որի հետ խոսելիս հազիվ ես վերահսկում քեզ, որ միամտաբար դու-ի չանցնես, իսկական ինչպես իր ֆիլմերը, իսկ այսօր իր բեմադրությամբ նայել եմ «Ֆիլոմենա Մորտուրանո» պիեսը…

Շինարար
08.12.2009, 00:00
Հենց հիմա հ2-ով «Մեր մանկության տանգոն» են ցույց տալիս, ես որ գնացի նայելու…

Շինարար
08.12.2009, 00:55
-Ի՞նչ ա եղել…
-Ասում ա՝ Վարթուշը լաց ա լինում, Սիրանուշի տուն գնաց…
-Ախ Աստված, երբ պիտի տուն ստանանք, որ էս բակից ազատվենք…:love

Նաիրուհի
08.12.2009, 00:58
«Տխուր փողոցի լուսաբացը» այսօր էլ ցույց տվեցին...
Այդ ֆիլմն առաջին անգամ ապրիլին եմ նայել, 24-ն էր կամ 25-ը, հաստատ չեմ հիշում։ Տղայի Ղարաբաղ գնալու տեսարանի ժամանակ սկսեցի բարձր լացել (էն, որ ընտանիքով հետևից են ընկնում մեքենայով, իսկ տղերքը բեռնատարի վրա երգում են)։
Երևի ավելի շատ երգն էր լացացնողը. ես պաշտում եմ մեր ԱՅԴ երգերը...
Բայց եթե այդ հատվածն էլ չլիներ, մեկ է՝ ֆիլմը հրաշք է, խորը, մարդկային, կյանքային ու միաժամանակ անիրական... Որովհետև մեկ-մեկ չեմ հավատում, չեմ կարողանում հավատալ, որ մեր երկրում նման մարդիկ են ապրել. նման հայր, որը ոչ թե տղայի քիթումռութն է ջարդում, այլ սիրելով կանգնում է սառը ցնցուղի տակ ջութակ նվագելու...
Հիշեցի ու էլի փշաքաղվեցի...

Ռուֆուս
08.12.2009, 16:25
-Ի՞նչ ա եղել…
-Ասում ա՝ Վարթուշը լաց ա լինում, Սիրանուշի տուն գնաց…
-Ախ Աստված, երբ պիտի տուն ստանանք, որ էս բակից ազատվենք…:love
:D

Հըբը ըսոնք (լավ չեմ հիշում, կներեք)...

-Ուրեմն Ռուբեն տղա, գնա ուղիղ բանտ, թե չէ Մեսրոպի ձեռից փախար, իմ ձեռիցս ու՞ր բդի փախնիս: :D

-Էն խումարբազ տղեդ ընձի կտեսնի սվիստոկ կուդա: Ուրեմն ես աղունի՞կ եմ, օր ընձի կթռցնե: Աղջիկդ էլ կգոռա - Ըդիգ իմ հե՜րս է: Է, ես էլ հավադացի, հա՞:
- Իյա, այ մարդ էդ ինչ կըսես, կռնա՞ քուգդ չէ:
- Իմս է, ըբը ումն է: :D

-Ի՞նչ եք ուզում, տիկի՛ն:
- Գուզեմ չոքեչոք մոտդ գամ:
- Բարձր խոսե՛ք, տիկի՛ն:
- ԳՈՒԶԵՄ ՉՈՔԵՉՈՔ ՄՈՏԴ ԳԱՄ:
- Չոքեչոք պետք չէ: :D

- Հենց ըսեցի երեք չորս, բարձր կխնդաք, օր Վարդուշի սիրտը տրաքի, երեք չո՛րս: :D

Ժողովուրդ, վրաս չխնդաք, բայց մի բան եմ ուզում ճշտեմ, երեկ մամաս ասեց, մեջս կասկած ընկավ: Վերջին սցենայում, երբ դուռը բացվում է, Ռուզանն է, չէ՞ հղի կանգնած, Սիրանուշի աղջիկը: Մամաս էլ երեկ համոզում էր, թե Վարդուշն էր... :o Կարո՞ղ ա էսքան տարի վերջը սխալ եմ հասկացել:

cold skin
08.12.2009, 16:29
Վերջին սցենայում, երբ դուռը բացվում է, Ռուզանն է, չէ՞ հղի կանգնած, Սիրանուշի աղջիկը: Մամաս էլ երեկ համոզում էր, թե Վարդուշն էր... Կարո՞ղ ա էսքան տարի վերջը սխալ եմ հասկացել:
Ռուզա՛նն է, ճիշտ ես հասկացել:

Կաթիլ
08.12.2009, 16:31
:D
Վերջին սցենայում, երբ դուռը բացվում է, Ռուզանն է, չէ՞ հղի կանգնած:

հըբը ո՞վ է :o
Վարդուշը՜ :D

Շինարար
08.12.2009, 19:53
Հըբը ըսոնք (լավ չեմ հիշում, կներեք)...Ես էլ չեմ լավ հիշում:D
-Երկրագունդը կլոր է ու պտտվի գը իր առանցքի շուրջը… Էդ ես չեմ ըսել, հադ ըմ արտասահմանցի է ըսել:
-Գիդեմ, Ջորդանո Բրունոն է ըսել, ըդոր համար էլ վառեցին:)

Ռուֆուս
08.12.2009, 20:00
Ես էլ չեմ լավ հիշում:D
-Երկրագունդը կլոր է ու պտտվի գը իր առանցքի շուրջը… Էդ ես չեմ ըսել, հադ ըմ արտասահմանցի է ըսել:
-Գիդեմ, Ջորդանո Բրունոն է ըսել, ըդոր համար էլ վառեցին:)

-Ըդոր համար էլ հմի դու ընձի կվառես :D

My World My Space
06.06.2011, 17:04
«Ուրախ ավտոբուս» և «Տխուր փողոցի լուսաբացը»:
երկու կինոն էլ շատ լավն են, շատ խորը, շատ սիրուն: Բայց տպավորությունս նենց ա, որ միշտ Մեր մանկության տանգոն եմ նայում:
Ռեժիսորը ժամանակին մի հոյակապ կերպար էր ստեղծել Նովենցի միջոցով ու իր հետագա ֆիլմերում գլխավոր դերսանուհիներին ստիպում է Նովենց խաղալ... իսկ գլխավոր դերասանին՝ Ֆրունզիկ...Ամեն դեպքում ինձ անընդհատ թվում էր, թե էսա հաջորդ կադրում Ֆրունզն ու Գալյան են երևալու... :)
այ դա դուրս չեկավ, որ դերասանները խաղում էի ոչ թե կերպարներ, այլ դերասանների...

«Մեր մանկության տանգոն» իսկապես մեր կինոյի պատմության ամենահարազատ, ամենահուզիչ պատումներից մեկն ա, բայց էդ կարոտախտից դուրս գալ ա պետք...
էրկու օր առաջ որ նայում էի, ես էլ էի էդ կարոտախտի մեջ, հիմի սթափ եմ նայում... էլի լավ կինոներ են, բայց ....

Tig
06.06.2011, 17:23
Ես էլ երեկ եմ նայել «Տխուր փողոցի լուսաբացը»... Շատ լավ ֆիլմա... Ուղակի ուրիշ խոսքեր չեմ գտնում: Դեռ ազդեցության տակ եմ...

einnA
06.06.2011, 23:12
Ուրախ ավտոբուսը տարիներ առաջ եմ նայել, ու բառերը քիչ են, որ ասեմ, թե ինչքան է ազդել:
Էտ կինոյի մեջ մի բան է լավ արտացոլված` էն տարիների մութ ու ցուրտ օրերի ջերմությունը:Էտ ոչ մի բանի հետ չի լինի համեմատել:Հարևանություն ասվածը, իրար ցավը կիսողների միությունը...
մենակ էն, որ վերջին տեսարանում բոլորը խցկվում են էտ ավտոբուսի մեջ ու բոլորը դեռ նեղ են անում, որ դեռ տեղ տան... ու ուրախ են

-դաժան ես, դաժան :love