PDA

Դիտել ողջ տարբերակը : Եկեղեցապղծության դեպք Գլաձորի վանքում



mkofranc
15.11.2009, 00:26
Խնդրում եմ կարդացեք և կիսեք ձեր մտքերը:
http://a1plus.am/am/social/2009/11/13/sisian

իմ կարծիքով լինեն դրանք աղանդավորներ թե , եսիմ ինչ էշի գլուխներ , բռնել է պետք ու ամենախիստ ձևով պատժել , որ դաս լինի ուրիշ անասուններին::

Amaru
15.11.2009, 01:27
Ընդամենը խուլիգանություն ա, ինչի՞ եք անպայման կապում աղանդավորների հետ. ասվում ա՝ դրանց ինքնությունը դեռ պարզ չի: Էնպես որ հարցումը սխալ ա ձևակերպված:

Ambrosine
15.11.2009, 02:12
Հարցումը իրոք սխալ է կազմված;) Պետք չէ աղանդավորներին առանձնացնել. պատժվում են բոլոր հանցագործները: Բայց կարծում եմ, որ սա իրոք աղանդավորական ինչ-որ նախաձեռնություն է, որովհետև ոչ ոք չէր վարձի 2 միկրոավտոբուս, որ գնար եկեղեցին ավիրեր: Ուրեմն սա ևս մեկ ազդանշան թող լինի մեր եկեղեցուն, որ մենակ կաթողիկոսի գահին նստելով չի, պիտի ֆունկցիաներդ էլ կատարես:

Արծիվ
15.11.2009, 05:53
Չեմ կարծում որ սա իրոք ինչ որ աղանդավորական կազմակերպության ինչ որ անդամների կազմակերպվածը լինի բայց լինի դա աղանդավոր թե ավանդավոր պարտավոր է պատժվել այդ արարքի համար քանի որ սա մի բառով կարելի է բացատրել՝ բարբարոսություն և այսպիսի բաներ կարող էին անել մի միայն ադերբեջանցիները կամ էլ թուրքերը (ինչպես որ արել ու անում են) և այն հանցագործները որ արել են այս հիմարությունը ոչնչով չեն տարբերվում նրանցից: Միայն մի բան ունեմ խնդրելու բոլորից որ չի կարելի ամեն ինչ աղանդավորների վրա գցել քանի որ դեռ լրիվ պարզ չէ թե ովքեր են ու եթե սա իրոք նրանց արած գործն է ապա նրանք պետք է պատժվեն օրենքի բոլոր խստությամբ և ամենակարևորը որ սա քրիստոնյային վայել արարք չի:

Հարդ
15.11.2009, 10:47
Ես որ կարդացի ավերվածության նկարագրությունը նկատեցի ինձ ծանոթ ձեռագիր... Քրիստոնեության իրեր այրելուց գերագույն հաճույք են ստանում սատանիսները: Շատ հնարավոր ա, հենց դրանք են:
Բայց անկախ նրանից ովքեր/ինչեր են, պետք ա պատժել օրենքի խստությունից մի բան էլ ավել:

Gayl
15.11.2009, 12:23
Հարցումը իրոք սխալ է կազմված;) Պետք չէ աղանդավորներին առանձնացնել. պատժվում են բոլոր հանցագործները: Բայց կարծում եմ, որ սա իրոք աղանդավորական ինչ-որ նախաձեռնություն է, որովհետև ոչ ոք չէր վարձի 2 միկրոավտոբուս, որ գնար եկեղեցին ավիրեր: Ուրեմն սա ևս մեկ ազդանշան թող լինի մեր եկեղեցուն, որ մենակ կաթողիկոսի գահին նստելով չի, պիտի ֆունկցիաներդ էլ կատարես:

«Պետք չէ աղանդավորներին առանձնացնել»Իհարկե պետք է,աղանդներն ունեն հատուկ ֆունկցիա,նրանք այստեղ են ազգին պառակտելու համար,դա է նրանց գլխավոր ֆունկցիան,Արցախում աղանդների մուտքը արգելվում է,պետք է նրացից օրինակ վերձնենք:

Lion
15.11.2009, 12:24
Միանշանակ` ոչ: Միաժամանակ գտնում եմ, սակայն, որ պետական համապատասխան մարմինները պետք է իրենց ուշադրության կենտրոնում պահեն առանց բացառությամբ բոլոր աղանդները և, հակաօրինական երևույթի հանդիպելուն պես, իրավական հարթությունում ձեռնարկեն վճռական գործողություններ...

Yeghoyan
15.11.2009, 12:31
Ժող աղանդավորների համար օրենքով նախատեսված պտասխանատվություն չկա:
իրանք պարզապես շարքային քաղաքացի մանր-մունր խուլիգաններ են: Այ սրա համար կա;)

Monk
15.11.2009, 18:52
Մոդերատորական. Թեմայի վերնագիրը մասնավորեցվել է` ավելի ընդհանուր բնույթ կրող <<Եկեղեցապղծություն>>-ից փոխվելով <<Եկեղեցապղծության դեպք Գլաձորի վանքում>>-ի: Հարցումը փակվել է, քանի որ 1. հարյուր տոկոսով ապացուցված չէ մեղավորների` աղանդավոր լինելու հանգամանքը. 2. առավել ընդգրկուն բնույթ ունի և չի տեղավորվում տվյալ թեմայի սահմաններում:
Եթե թեմայի հեղինակը կցանկանա վերաբացել հարցումը, ապա կարող է դա անել առանձին, ավելի համապատսխան թեմայով, կամ էլ համապատասխանեցնելով այն տվյալ թեմային: Առաջարկները ներկայացնել կարելի է տեղեկացման համակարգի միջոցով: