PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Շարլ Բոդլերի արձակ բանաստեղծությունները



El Tango
13.11.2009, 18:32
Մի օրխ շատ վաղուց ձեռքս ընկավ Շարլ Բոդլերի բանաստեղծությունների ժողովածուն։ Դրանց շարքում հատկապես մեկը ինձ շատ տպավորիչ թվաց և դեռ երկար ժամանակխ կարելի ե ասել առ այսօր ինձ ստիպում - մտորել դրա շուրջ։
Այս թեմայի շրջանակում ցանկանում եմ ներկայացնել այդ գործը և ընդհանրապես լսել ձեր տպավորությունները զգացմունքներն ու մտորումները նրա ստեղծագործությունների շուրջ։

El Tango
13.11.2009, 18:35
Օտարականը
- Ամենից շատ ում ես սիրում դու, ասա, խորհրդավոր մարդ, հորդ, մորդ, քրոջդ, թե եղբորդ։
- Ես չունեմ ոչ հայր, ոչ մայր, ոչ քույր, ոչ եղբայր։
- Բարեկամների՞դ։
- Դուք ասացիք մի բառ, որի իմաստը մինչև օրս ինձ անհայտ է մնացել։
- Հայրենի՞քդ։
- Ես չգիտեմ, թե որ լայնության տակ է գտնվում այն։
- Գեղեցիկը՞։
- Հաճույքով կսիրեյի, եթե աստվածային և անմահ լիներ։
- Ոսկի՞ն։
- Ատում եմ, ինչպես դուք Աստծուն։
- Ուրեմն ի՞նչ ես սիրում դու, տարօրինակ օտարական։
- Ամպե՜րն եմ սիրում… ամպե՜րը, որ անցնում են…այնտեղ…այնտեղ…Հրաշալի ամպերը։
Շարլ Բոդլեր Արձակ բանաստեղծություններ շարքից։

El Tango
13.11.2009, 18:38
Ռուսալեզու ընթերցողների համար։
http://www.netslova.ru/baudelaire/prose.html

Նաիրուհի
07.12.2009, 22:16
Ահա և իմ ամենասիրելի գործը


ԱՐԲԵ´Ք

Միշտ պետք է արբած լինել։ Դա´ է կարևորը, միակ խնդիրը դա´ է։
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբե´ք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք, թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ. «Արբելու ժամն է»...
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար արբե´ք, անդադար արբե´ք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք...

թարգմ. Վ. Տերյան