PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռուսական կայսրությու՞ն, ռուսականացում

mkofranc
12.11.2009, 22:54
Ճգնաժամի սկզբներին երբ ամենաշատը սկսեց տուժել Ռուսաստանը , ռուս նախագահը սկսեց ելույթ ունենալ , որ պետք է ռուբլին դարձնել տարածաշրջանային տարադրամ: Ես անձամբ երկու կարծիք ունեմ .առաջինը - մենք ունենք տարադրամ և ռուբլու կարիք չունենք, երկրորդ - որպես տնտեսագետ կարծում եմ , որ տարածաշրջանային տարադրամներ ստեղծելը շատ ճիշտ է , այն զերծ է պահում արժութային տատանումների ռիսկերից , բայց մի այլ հարց է ռուբլին դարձնելը.... Ասենք երբ հիմնադրվեց եվրո -ն ոչ մի եվրոպական գերտերություն(Ֆրանսիա, Գերմանիա) չպարտադրեց իր արժույթը , այլ ստեղծեցին համընդհանուր մի արժույթ: Բայց ռուսական կայսերական ախորժակը կարծես թե սրանով չի բավարարվում , և ստորացուցիչ մի այլ հայտարարությունhttp://tert.am/am/news/2009/11/12/bleyan/:
Իհարկե ռուսերեն լեզուն շատ գեղեցիկ լեզու է , բայց մենք ունենք աննման ՄԵՍՐՈՊԱՏԱՌ ՀԱՅԵՐԵՆԸ: Եվ իմ կարծիքով մենք երկրորդ պետական լեզվի կարիք չունենք : Մենք ժամանակից ետ ենք մնում որովհետև մեր երեխաներիը ռուսերեն լեզվի փոխարեն անգլերեն , ֆրանսերեն լեզու պետք է սովորեն, և լինեն ժամանակին համահունչ:
Ինձ ամենաշատը զզվեցնում է այդ լեզվի հետ կապված մի հանգամանք , որ ազերիները , կամ հենց ռուսները չեն զլանում միշտ հիշեցնել <<Ես ճորտ եմ, ես վախկոտ եմ , ես հայ եմ>> Ա. Ս. Պուշկին:
Խնդրում եմ կիսեք ձեր կարծիքները::think

One_Way_Ticket
12.11.2009, 23:24
Կարճ ասած` մեր լեզուն թող լինի հայերենը (ռուսերենը պետական լեզու դարձնելուն դեմ եմ), սակայն բոլորս լավ իմանանք ռուսերեն:
Մի քիչ ավելի երկար ասած: Այն քիչ հարցերից մեկը, որտեղ ես լրիվ կողմ եմ այսօրվա մեր քաղաքականությանը, ռուսերեն լեզվի հարցն է :) Չունենք ռուսական դպրոցներ, սակայն բոլոր դպրոցներում ռուսերենն ուսուցանում են և չեն հավասարեցնում օտար լեզվի: Ռուսաստանը տարի առ տարի վերականգնում է Ելցինի կառավարման խայտառակ ժամանակաշրջանում իր կորցրած դիրքերը: Ռուսերեն լեզվի լավ իմացությունը մեզ համար թանկարժեք ժառանգություն է Խորհրդային ժամանակաշրջանից, և այն պետք չէ քամուն նետել: Նույնիսկ մերձբալթները, որոնք հայտնի են իրենց ռուսոֆոբիայով, սկսել են դա հասկանալ: Իրենց կայքերի ճնշող մեծամասնությունը ունի ռուսերեն տարբերակ: Պատահաբար հենց այսօր խոսում էի մի Տալլինցու հետ այդ թեմայով: Ասում էր` իրենց մոտ աշխատանքի ընդունվելիս ռուսերենի իմացությունը հաճախ պարտադիր է:

Ambrosine
12.11.2009, 23:33
Ճգնաժամի սկզբներին երբ ամենաշատը սկսեց տուժել Ռուսաստանը , ռուս նախագահը սկսեց ելույթ ունենալ , որ պետք է ռուբլին դարձնել տարածաշրջանային տարադրամ: Ես անձամբ երկու կարծիք ունեմ .առաջինը - մենք ունենք տարադրամ և ռուբլու կարիք չունենք, երկրորդ - որպես տնտեսագետ կարծում եմ , որ տարածաշրջանային տարադրամներ ստեղծելը շատ ճիշտ է , այն զերծ է պահում արժութային տատանումների ռիսկերից , բայց մի այլ հարց է ռուբլին դարձնելը.... Ասենք երբ հիմնադրվեց եվրո -ն ոչ մի եվրոպական գերտերություն(Ֆրանսիա, Գերմանիա) չպարտադրեց իր արժույթը , այլ ստեղծեցին համընդհանուր մի արժույթ: Բայց ռուսական կայսերական ախորժակը կարծես թե սրանով չի բավարարվում , և ստորացուցիչ մի այլ հայտարարությունhttp://tert.am/am/news/2009/11/12/bleyan/:
Իհարկե ռուսերեն լեզուն շատ գեղեցիկ լեզու է , բայց մենք ունենք աննման ՄԵՍՐՈՊԱՏԱՌ ՀԱՅԵՐԵՆԸ: Եվ իմ կարծիքով մենք երկրորդ պետական լեզվի կարիք չունենք : Մենք ժամանակից ետ ենք մնում որովհետև մեր երեխաներիը ռուսերեն լեզվի փոխարեն անգլերեն , ֆրանսերեն լեզու պետք է սովորեն, և լինեն ժամանակին համահունչ:
Ինձ ամենաշատը զզվեցնում է այդ լեզվի հետ կապված մի հանգամանք , որ ազերիները , կամ հենց ռուսները չեն զլանում միշտ հիշեցնել <<Ես ճորտ եմ, ես վախկոտ եմ , ես հայ եմ>> Ա. Ս. Պուշկին:
Խնդրում եմ կիսեք ձեր կարծիքները::think
Նախ վերլուծենք հենց հոդվածը՝

Հայտարարությունը որակելով անտակտ, ոչ պատեհ, ոչ կոռեկտ և ոչ տեղին՝ Աշոտ Բլեյանը նշել է, թե ինքը չի մեկնաբանում հայտարարությունը, պարզապես ներկայացնում է աշխարհում ընդունված կարգը։ «Հիմա, ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի կենտրոնանանք անգլերենի արդյունավետ ուսուցման վրա, որովհետև դա այսօր ավելի կարևոր է։ Այսօր օրակարգային խնդիր է, ու նաև հասարակության պահանջ, որ մենք բարձրացնենք օտար լեզվի ուսուցման արդյունավետությունը»,– ասել է Աշոտ Բլեյանը։
Բլեյանի խոսքերից երևում է, որ ռուսերենը օտար լեզու չէ:o Ճիշտ է, ըստ որոշ օրենքների՝ ռուսերենը օտար չի համարվում, բայց կրթահամալիրի տնօրենը էսպիսի արտահայտություն չպետք է աներ: Ռուսերենն էլ բոլոր լեզուների նման օտար է:

Հետո, եկեք կենտրոնանանք փոխարտգործնախարարի հայտարարության մեսիջի վրա. իմ կարծիքով նա հենց այդպես նպատակ չունի ռուսերենը պետական լեզու դարձնելուն լծվել, չնայած ռուսական ծավալապաշտությանը օգտակար կլինի, բայց այստեղ հիմնական շեշտը դրվում է նրա վրա, որ մյուսներին հասկացնի՝ ԱՊՀ-ը իր ազդեցության ոլորտն է, նույնիսկ Ռուսաստանի պետական լեզուն կարող է դառնալ ԱՊՀ երկրների 2-րդ պետական լեզուն: Մի ժամանակ էլ պատգամավորներից մեկն էլ ասել էր, որ լավ կլինի Հայաստանը միավորել Ռուսաստանի հետ: Բայց միավորվե՞ց: Ոչ, դա էլ իր նպատակն ուներ;):

dvgray
13.11.2009, 04:03
Ռուսերեն լեզվի լավ իմացությունը մեզ համար թանկարժեք ժառանգություն է Խորհրդային ժամանակաշրջանից, և այն պետք չէ քամուն նետել:
Ավաղ, մենք էնքան բաներ ենք քամուն նետել, որ վախենամ հիասթափություն ապրես: Մենք կորցրել ենք ասորորենի հիանալի իմացությունը, պարսկերենի, հունարենի, արաբերենի, մոնղոլերենի /:D/ և վերջապես /մի քանի հոգուն չհաշված ;)/ թուքրերենի գերազանց իմացությունը: Տեսնես որ՞ գերազանց լեզվիիմացությունն է առջևում /անգլերենը հաշիվ չի, քանի որ անգլերենով արդեն անգամ հավաքարարներն են ճանճերին քշում Երևանում /

One_Way_Ticket
13.11.2009, 13:04
dv, ընդհանրապես քեզ հետ դժվար է վիճելը, որովհետև օբյեկտիվ չես: Գիտեմ` ռուսերենը չես սիրում: Ես էլ անգլերենը չեմ սիրում: Հետո՞ ինչ: Ես չեմ պնդում, որ անգլերենի իմացությունը պետք չէ: Հակառակը: Ես ծրագրավորող ընկերներ ունեմ, որոնք շատ են տուժում անգլերենի վատ իմացության պատճառով: Բայց ռուսերենի իմացությունն էլ մեծ պլյուս է: Եվ պետք չէ այն համեմատել մոնղոլերենի կամ պարսկերենի հետ: Վերջերս գործընկերս Ստամբուլ էր գնացել, ասում էր` մարդիկ շատ վատ գիտեն անգլերեն, ավելի հաճախ ռուսերեն գիտեն: Նույնը ուրիշից լսել եմ Բուլղարիայի մասին: Դե նախկին ԽՍՀՄ երկրները կարծում եմ անգամ ավելորդ է հիշատակելը:

Ariadna
13.11.2009, 13:26

Բնականաբար, ինչպես ասում են՝ ինչքան լեզու գիտես, էնքան մարդ ես, ես ինքս շատ գոհ եմ, որ ունենալով հայկական կրթություն, ռուսերենին տիրապետում եմ էն չափով, որ որևէ բան որ կարդում եմ, հետո չեմ հիշում, էդ գիրքը հայերեն եմ կարդացել, թե՞ ռուսերեն, անհրաժեշտության դեպքում թարգմանություն եմ անում՝ թե հայերենից ռուսերեն, թե ռուսերենից հայերեն և շատ կուզենայի անգլերենն ու գերմաներենը իմանայի էդ մակարդակով։ Բայց միևնույն ժամանակ պատրաստ եմ պատառոտել ցանկացածին, ով կասի՝ ինչու՞ փակվեցին ռուսական դպրոցները, կամ էլ՝ թող ռուսերենը լինի երկրորդ պետական լեզու։ Այ էդ ճորտի հոգեբանությունը երբ որ դուրս գա մեր ազգի միջից, հասկանանք՝ ինչ է ազգային արժանապատվությունը, կամաց–կամաց կարող ա մարդ դառնանք ;)

Տատ
13.11.2009, 13:42
Բայց միևնույն ժամանակ պատրաստ եմ պատառոտել ցանկացածին, ով կասի՝ ինչու՞ փակվեցին ռուսական դպրոցները, կամ էլ՝ թող ռուսերենը լինի երկրորդ պետական լեզու։

Սրանք տարբեր բաներ են: Պետական լեզու լինելու իրոք էլ ոչ մի հիմք չունի ռուսերենը: Չի էլ դառնա:
Բայց դպրոցներ կարող են լինել, ինչպես հիմա կան անգլերեն, ֆրասերեն թեքումներով (և մենք հպարտանում ենք դրանց գոյությամբ): Մի քանի ռուսական թեքումով դպրոցը թույլ կտա ահագին երեխաների ազատ տիրապետել այդ լեզուն, շարունակելով հենց քո (կամ իմ) երկլեզվայնությունը: Պարզապես ընտրություն պետք է թողնել՝ ռուսերեն, թե՝ չիներեն: Տնտեսությունն ինքը ցույց կտա, որն է անհրաժեշտ:

Katka
13.11.2009, 13:59
Եթե պետք լինի, որ ճորտացվենք,այլ լեզունների իմացությունը, լավ իմացությունը, վատ իմացությունը հարց չեն լուծի: Բայց սեփական լեզվի լավ իմացությունը չճորտացվելու հարցում շատ կարեւոր է:

P.S. Տո սկի ռուսները իրենց լեզուն չգիտեն:

Ariadna
13.11.2009, 14:28
Սրանք տարբեր բաներ են: Պետական լեզու լինելու իրոք էլ ոչ մի հիմք չունի ռուսերենը: Չի էլ դառնա:
Բայց դպրոցներ կարող են լինել, ինչպես հիմա կան անգլերեն, ֆրասերեն թեքումներով (և մենք հպարտանում ենք դրանց գոյությամբ): Մի քանի ռուսական թեքումով դպրոցը թույլ կտա ահագին երեխաների ազատ տիրապետել այդ լեզուն, շարունակելով հենց քո (կամ իմ) երկլեզվայնությունը: Պարզապես ընտրություն պետք է թողնել՝ ռուսերեն, թե՝ չիներեն: Տնտեսությունն ինքը ցույց կտա, որն է անհրաժեշտ:

Տատ ջան, թեքումը ուրիշ բան ա, դա նշանակում ա ընդամենը էդ լեզուն լավ անցնել, իսկ ռուսական դպրոց գնալը՝ դա լրիվ ուրիշ բան ա, դու էլ կարծեմ Կրուպսկայա ես չէ ավարտել, եթե ճիշտ եմ հիշում հարցազրույցիցդ, ու ինչ, պրոբլեմ ե՞ս ունեցել, որ կրթությունդ հայկական ա էղել։ Որևէ ֆրանսիացու մտքով չի անցնի երեխային տալ գերմանական դպրոց, բայց չգիտես ինչի, հայերը դա չեն ուզում ընդունել, որ դպրոցները Լևոնը չփակեր էլի շարունակելու էին իրենց ճղելով էրեխեքին ռուսական դպրոց տանել։ Լավ, կներեք, ես արդեն թեմայից շեղվում եմ, ռուսական դպրոցների մասին առանձին թեմա կա, էդտեղ ժամանակին ահագին փիլիսոփայել եմ ;)

Katka
13.11.2009, 14:32
Բայց ասենք որոշեցին ընդունել, ի՞նչ պիտի անենք: Անգլերենի՞ն երկրորդ պետական լեզու հայտարարենք, թե ո՞նց:

Տատ
13.11.2009, 17:34
Քրդերենը: Չէ որ նրանք են ամենամեծ լեզվական հայաբնակ փոքրամասնությունը: Երկրորդ պետական լեզվի սկզբունքը միայն երկրի բնակչության լեզվախմբերին է հիմնված:

Մենք ռուս կամ անգլիացի բնակչություն ունե՞նք:
Քուրդ ունենք:
Հայաստանում այդպես որ անենք, Թուրքիայի քրդերը մեզ կնվիրեն մեր հողերը:)

Ambrosine
13.11.2009, 17:41
Թուրքիայի քրդերը մեզ կնվիրեն մեր հողերը
Սա կատակ էր չէ՞:

Տատ
13.11.2009, 18:04
Սա կատակ էր չէ՞:

:oyայո, պարզապես հարևան թեման հիշեցի: Բայց էն կատակներից էր , ս դոլէյ շուտկի: