PDA

Դիտել ողջ տարբերակը : «Նայիրի», բառարան, զվարճանքի աղբյուր

Chuk
12.11.2009, 02:56
Նախ ուզում եմ ասել, որ ողջունում եմ «Նայիրի» կայքի (www.nayiri.com) ստեղծումը, մտահղացումը և հուսով եմ կայքի ստեղծողներին չեմ նեղացնի թեման զվարճալի բաժնում բացելու համար: Նախաձեռնությունն իրոք լավն է, բայց ինձ զվարճացնում եմ մի շարք բառերի բացատրությունները, որոնք, կարծում եմ, հեղինակների պատասխանատվությամբ կամ նրանց մեղքով չի:

Ստորև ներկայացնում եմ մի շարք բառերի ինձ զվարճացնող բացատրությունները.

ծով գ. Ջրային աղի անսահման տարածութիւն:
Ճիշտն ասած չգիտեի, որ ծովը աղի անսահման տարածություն է

կնճիթ գ. Անասունի քիթ, պատիճ (փիղի), ծծոց (մեղուի):

կոյս ած. Անարատ, ողջախոհ * չօգտագործուած (նիւթ), անկոխ (անտառ):

Շարունակելի

Chuk
12.11.2009, 03:02
կով գ. Եզին էգը, (մատակ) երինջ:

ցուլ գ. Սեռային ուժ ունեցող եզ * զոդիակոսի նշան մը:

կապիկ գ. Մարդու նմանող կենդանի:

փիղ գ. Պատիճաւոր թանձրամորթ չորքոտանի:

ճայ գ. Արագիլի սեռէն ձկնասէր թռչուն:

վագր գ. Կատուազգի վայրագ անասուն:

CactuSoul
12.11.2009, 06:00
մարդ գ. Իմացական մահկանացու արարած * անհատ * էրիկ: :)

նու գ. Տան հարսը (նկատուած փեսային միւս պարագաներէն, բացի փեսային ծնողքէն): :blin

սագ գ. Բադի նման ջրասէր հաւազգի * տխմար: :D

բադ գ. Ջրային հալ: :think

սէր գ. Յարում, պաշտամունք * (ծնողական) գուրգուրանք * (սրտի) կապ, տառփանք, հրայրք * համերաշխութիւն: (Հատկապես տառփանքն ու հրայրքը:love… Ինձ թվում էր՝ այն, ինչ հրայրքի ա հասնում, ուրիշ բառով ա կոչվում:D Բայց էս տարբերակը, ճիշտն ասած, ինձ ավելի ա դուր դալիս:oy)

CactuSoul
12.11.2009, 06:10
գետաձի գ. Գետի հաստամարմին կենդանի: :B

կոկորդիլոս գ. Մողէզազգի մեծ գիշակեր, նհանգ: (Էս վերջին բառը երևի փոխառություն ա չինարենից :)))

Քամի
12.11.2009, 12:22
http://s52.radikal.ru/i137/0911/74/c26696cf1273.jpg (http://www.radikal.ru)

Դատարկություն
12.11.2009, 12:36
մալ գ. Կրտուած ոչխար:
անասուն գ. Անբան կենդանի:
խոզ գ. Ամենակեր ընտանի կենդանի * կեղտոտ վարքի տէր: /վԱրքի:D/

Farfalla
12.11.2009, 12:54
բառարան գ. Գիրք, որ բառեր կը բացատրէ՝ այբբենական շարքով

ջուր գ. Խմելու, լուացուելու, ջրելու հեղուկ

վերելակ գ. Յարկէ յարկ փոխադրատար գործիք

ինքնաթիռ գ. (էլիքոբթէր) Կեդրոնաբարձ սաւառնող մեքենայ

ծիտ գ. Մանր ճնճղուկ

ճնճղուկ գ. Փոքրիկ գորշ թռչուն

սեղան գ. Հարթ մակերեսով քանի մը ոտքով կարասի * խորան, զոհարան կոչունք

հավ գ. Աքլորի էգը, մարի * նախնիք, մեծ հայր

VisTolog
12.11.2009, 13:08
յիսուս գ. Քրիստոս * անմեղօրէն հալածուած մարդ:

համակարգիչ գ. Ելեկտրոնիկ ուղեղ, մեքենայ:

պար գ. Մարմնի եղանակաւոր շարժում, կայթ, կաքաւ * խումբ, դաս * լեռնաշղթայ, շարք:

համբուրել նրգ. Պագնել, հպիլ:

մեր ած. Մեզի պատկանող:

ոստիկան գ. Բնակչութեան զինեալ պահակ, զինայր * խալիֆայական կուսակալ

էշ գ. Աւանակ * փայտէ հեծան:

էշ ած. Յիմար, անխելք:

լեզու գ. Ճաշակելու եւ խօսելու գործարան * բարբառ, խօսուածք, բառամթերք * լեզուի նման գործիք::D

գորտ գ. Կրկռան անասուն մը, (խոշոր) դօդօշ::D:D

կարիճ գ. Թունաւոր խայթոցով սարդանման կենդանի, կոր

պապուկ:D գ. Բարի ծերուկ * մեծ հայրիկ:

դագաղ գ. Մեռել թաղելու սնտուկ:

*e}|{uka*
12.11.2009, 13:17
Գորտ գ. - Կրկռան անասուն մը, (խոշոր) դօդօշ: :D :D

Farfalla
12.11.2009, 13:30
մահճակալ գ. Մահիճը շալկող կահ

բերան գ. Կերակուրի մուտք, շրթունքներու անցք, երախ * եզերք (անդունդի), սայր (դանակի), միացման կէտ (գետերու):

կկու գ. Մագլցող թռչուն մը, կուկու:

տաբատ գ. Արական զգեստ՝ մէջքէն ոտքերը հասնող

Աբելյան
12.11.2009, 13:33
շուն գ. Քած (էգ), քերծէ (որսի):
էգ գ. Կին (մարդու), մարի (թռչուն), մատակ (ձի), քած (շուն):
կին գ. Մարդկային իգական սեռ, ամուսին:
ամուսին գ. Կողակից (կին, այր):
կողակից գ. Ամուսին, կենակից * մէկուն կինը:
կենակից գ. Կեանքի ընկեր, ամուսին * հոմանի, սիրուհի:
հոմանի գ. Ապօրինի սիրահար՝ կենակից:
ապօրինի ած. Ոչ օրինաւոր, օրինազանց, խարդախ:
խարդախ ած. Խաբեբայ, կեղծարար, նենգաւոր:
խաբեբայ գ. Խարդախ, նենգաւոր, վարպետորդի:
վարպետորդի ած. Ճարպիկ, հնարամիտ, սատանայ:
ճարպիկ ած. Ճարտար, վարպետ, հնարամիտ:
վարպետ գ. Իր արհեստին տիրացած * գործատէր:
գործատէր գ. Գործին տէրը:
տէր գ. Սեփականատէր, իշխանաւոր:

Աբելյան
12.11.2009, 13:36
լոյծ ած. Հեղուկային, թոյլ * քակուած, արձակ: :'

Աբելյան
12.11.2009, 13:39
քամակ գ. Կռնակ, շալակ::B

VisTolog
12.11.2009, 13:49
ակումբ գ. Միութեան մը ժողովատեղին * միութիւն::B

բութ ած. Սրութիւնը կորսնցուցած:

բութ գ. Առաջին հաստ մատը * առոգանութեան նշան մը:

Interdenominational
17.11.2009, 00:02
Իրաւմամբ զվարճանքի կը կտրամադրի ու այցելուներուն դեմքերուն ժպիտ կառաջացընե՝ ոճով Google-ամետ, իսկ համակ բովանդակութեամբ ու որակով տարակուսանքի տանող այդ տարօրինակ կայքը: Կը կարծեմ, որ շատ ուշացած է կայքին շնորհանդեսը՝ ընկ. Փանջունիին ժամանակներեն շատ ջուրեր են հոսել…
Առաջին անգամը կը այցելեմ, ու ծանոթներուս անշուշտ պիտի առաջնորդեմ դիտելու կայքը, մասնավորապես NASA-ին շրջանակներում ռեքոմենդեյշն արուած՝ կայքին հեղինակին ջանքերը գնահատելու…

:hands

Կաթիլ
17.11.2009, 01:02
համացանց գ. Առտնին պաստառի վրայ տեղեկութիւն փոխադրող գործիք (internet):
բազկաթոռ գ. Բազուկ ունեցող աթոռ:
ներքնակ գ. Շապիկի վրայէն հագնուող ներքին զգեստ:
սիրամարգ գ. Գեղեցիկ անիւաձեւ պոչով թռչուն:
կրծկալ գ. Կուրծքի գոգնոց (երեխայի, լանջակալ (կնոջ): :think
անձրեւ գ. Ամպերէն տեղացող ջուր, տարափ (զօրաւոր):
կարկուտ գ. Սառէ հատիկ անձրեւէ կազմուած:
կայծակ գ. Շանթ, ամպերու բախումէն ծնող հրեղէն սլաք:

Ֆոտոն
17.11.2009, 02:09
ներքնակ գ. Շապիկի վրայէն հագնուող ներքին զգեստ:
:o Ներքին զգեստը վրայի՞ց: ... հետաքրքիր է:

Ներքնակը մեր ասած դողակը չի՞, որի վրա քնում են: :|

Chuk
17.11.2009, 02:21
եռալ չզ. Տաքութենէն պղպջալ * վխտալ
պղպջակ գ. Փրփուր, ջուրի բշտիկ:
բշտիկ գ. Փոքր ուռեցք, ջրալից պալար:
փշտիկ գ. Մանր ուռեցք (մարմնի), խաշ:
խաշ գ. Ոսկրոտիքի ապուր, (փաչա) * մորթի փոքրիկ պալար:
պալար գ. Ախտաւոր ուռեցք, թարախոտ վէրք:

Farfalla
17.11.2009, 10:10
լողալ չզ. Ձուկի նման ջուրի մէջէն ընթանալ * թաթխուիլ
շոյել նրգ. Գգուել, փայփայել, ձեռնել
կրծել նրգ. Ակռաներով մանր մանր խածնել * չարչարել
գոռալ չզ. Ահաւոր պոռալ, որոտալ

Աբելյան
17.11.2009, 12:26
փոս գ. Խոռոչ, գուբ (անասունի), խրամ (ռազմական):
ք գ. Ճառագայթ մը, որ շատ մը մարմիններ թափանցիկ կը դարձնէ (Ռէօնթկէնի ճառագայթ)::8
աղբ գ. Աղտեղութիւն, կղկղանք, գայռ:

Yeghoyan
17.11.2009, 12:47
ք գ. Ճառագայթ մը, որ շատ մը մարմիններ թափանցիկ կը դարձնէ::8

բայց էս ք տառը վերջն ինչ աներեսը դուրս եկավ:8տես թե ինչերա մտածում:oy

Կաթիլ
27.11.2009, 14:49
խնամի գ. Ամուսնութեան պատճառով ազգական:
սմբուկ գ. Դդումի տեսակէ բանջար: :8
օդերեւութաբան գ. Օդի փոփոխութիւններու մասնագէտ:
պատշգամբ գ. Տունի դուրս երկարող մաս (պալքոն): :))

Արամ
27.11.2009, 17:30
Ելեկտրոնիկ բառարան :lol

Ungrateful
27.11.2009, 17:43
վագր գ. Կատուազգի վայրագ անասուն:
սագ գ. Բադի նման ջրասէր հաւազգի * տխմար:
ծիտ գ. Մանր ճնճղուկ
գորտ գ. Կրկռան անասուն մը, (խոշոր) դօդօշ:

Կազմողը՝ երևի կենդանիներ չի սիրում: :(

Ungrateful
27.11.2009, 17:45
պահպանակ գ. Պահպանող ծրար, պատեան (ձեռագիրի): :'

Աբելյան
27.11.2009, 17:53
է գ. Աստուած, գերագոյն էակը:
http://nayiri.com/search?l=hy_LB&query=%D5%B5%D5%A5%D5%BF%D5%B8%D5%B5%D6%84 :oy

Արամ
27.11.2009, 18:04
պահպանակ գ. Պահպանող ծրար, պատեան (ձեռագիրի): :'

:D:D

ներքնազգեստ գ. Զգեստի տակէն հագնուող սպիտակեղէն, մտերիմ զգեստ:

:D:D:D վսյո մեռաա

Ungrateful
27.11.2009, 18:15
անասուն գ. Անբան կենդանի :(

օխ ձն. Լաւ եղաւ, գոհունակութեան ձայն
միս գ. Մարմնի մը ոսկորները ծածկող նիւթ * մարմին: :unsure

erewanski
27.11.2009, 19:03
հլա նայեք <փնտրելու > տեղը ինչա գրած

Farfalla
27.11.2009, 19:30
լուցկի գ. Լուցան, կրակ հանող փայտիկ:
ջահ գ. Առաստաղէն կախուած լապտերներու խումբ * դիւրավառ նիւթի մը ծայրին կպուած փայտ՝ որ կը ծառայէ լուսաւորելու կամ կրակ փոխանցելու * լապտեր, ճրագ, լոյս * ուղեցոյց:

ձու գ. Հաւկիթ:
Նման բառեր
ծով :D
(թէ ինչով են ծովն ու ձուն իրար նման) :D

Լեո
27.11.2009, 20:04
նախագահ գ. Հանրապետութեան գլխաւոր պետ :D

Լեո
27.11.2009, 20:05
էշ գ. Աւանակ * փայտէ հեծան:
էշ ած. Յիմար, անխելք:

Լեո
27.11.2009, 20:30
օրիորդ գ. Կոյս աղջիկ * վարժուհի * թագաւորի դուստր: :lol

Հ.Գ. Ահա թե ինչու են հայ տղաներն ուզում օրիորդ աղջկա հետ ամուսնանալ: Ուզում են դառնալ թագավորի փեսա :D

Ռուֆուս
27.11.2009, 23:50
հլա նայեք <փնտրելու > տեղը ինչա գրած

հա ի՞նչ: Արևմտահայերենում փնտրելը փնտռել ա :P

CactuSoul
02.02.2010, 16:02
լեարդ գ. Մաղձ արտադրող գործարան (մարդու):

գործարան գ. Գործելու վայր * մարմինը ապրեցնող զգայարանք * ճեմիշ:

ճեմիշ գ. Արտաքնոց, պէտքարան:

Փաստորեն լյարդը ինչ է՞ր:8…

AniwaR
02.02.2010, 18:36
Փաստորեն լյարդը ինչ է՞ր…

Մաղձ արտադրող մարմինը ապրեցնող զգայարանք

Կամ իմ հումորի զցացումն ա անջատված ներկա դրությամբ, կամ էլ ամբողջ թեմայում իսկապես ծիծաղելի բան չկար: :pardon

Ձայնալար
02.02.2010, 18:49
Ես ընտրում եմ առաջին տարբերակը :))

Նաիրուհի
09.04.2011, 00:12
Վերջը ասացի՝ մի հատ նայեմ՝ ինչի վրա եք էսքան խրախճել։ Է հետո՞։ Հա, իրոք վրիպակներ ու անհաջող բացատրություններ կային նշված օրինակների մեջ, բայց գերակշռող մասը, որն անզուսպ հրճվանքի ալիք էր բարձրացրել, արևմտահայերենում հենց էդպես էլ ընկալվում է։
Եթե ձեր արևելահայ մտածողությամբ չեք կարողանում ընկալել բառն էդ բացատրությամբ, դա դեռ չի նշանակում, որ դա իրոք ծիծաղելի է։ Սփյուռքահայերը հարսին նու են ասում, որը տարօրինակ էր թվացել Կակտուսին, օրիորդ ասելով իսկապես էլ հասկանում են կույս աղջիկ, ուսուցչուհի և արքայադուստր։ Հիմա բոլոր բերված օրինակները հատ-հատ չմեջբերեմ։
Մի խոսքով՝ Վելվետ ջան, ես էլ եմ քո օրին...:(

Chuk
09.04.2011, 00:15

Թող մենք մեր անգրագիտության վրա ծիծաղենք, չի կարելի :oy ;)
Բացատրությունների մեծ մասը ահավոր ծիծաղելի տեսքով ա բերված՝ անկախ բուն նշանակությունից:

AniwaR
09.04.2011, 00:27
Վերջը ասացի՝ մի հատ նայեմ՝ ինչի վրա եք էսքան խրախճել։ Է հետո՞։ Հա, իրոք վրիպակներ ու անհաջող բացատրություններ կային նշված օրինակների մեջ, բայց գերակշռող մասը, որն անզուսպ հրճվանքի ալիք էր բարձրացրել, արևմտահայերենում հենց էդպես էլ ընկալվում է։
Եթե ձեր արևելահայ մտածողությամբ չեք կարողանում ընկալել բառն էդ բացատրությամբ, դա դեռ չի նշանակում, որ դա իրոք ծիծաղելի է։ Սփյուռքահայերը հարսին նու են ասում, որը տարօրինակ էր թվացել Կակտուսին, օրիորդ ասելով իսկապես էլ հասկանում են կույս աղջիկ, ուսուցչուհի և արքայադուստր։ Հիմա բոլոր բերված օրինակները հատ-հատ չմեջբերեմ։
Մի խոսքով՝ Վելվետ ջան, ես էլ եմ քո օրին...:(

Դե, բան չկա, լիքը մարդկանց էլ չինարեն լսելուց ա «բացում»: :pardon

Պանդուխտ
09.04.2011, 10:46
Վերջը ասացի՝ մի հատ նայեմ՝ ինչի վրա եք էսքան խրախճել։ Է հետո՞։ Հա, իրոք վրիպակներ ու անհաջող բացատրություններ կային նշված օրինակների մեջ, բայց գերակշռող մասը, որն անզուսպ հրճվանքի ալիք էր բարձրացրել, արևմտահայերենում հենց էդպես էլ ընկալվում է։
Եթե ձեր արևելահայ մտածողությամբ չեք կարողանում ընկալել բառն էդ բացատրությամբ, դա դեռ չի նշանակում, որ դա իրոք ծիծաղելի է։ Սփյուռքահայերը հարսին նու են ասում, որը տարօրինակ էր թվացել Կակտուսին, օրիորդ ասելով իսկապես էլ հասկանում են կույս աղջիկ, ուսուցչուհի և արքայադուստր։ Հիմա բոլոր բերված օրինակները հատ-հատ չմեջբերեմ։
Մի խոսքով՝ Վելվետ ջան, ես էլ եմ քո օրին...:(

Սիրելի Նայիրուհի,
Հարսին հարս են ասում. նու հայերէն բառ է, որ գործածութիւնից դուրս է մղուել:

Նաիրուհի
09.04.2011, 13:02
Սիրելի Նայիրուհի,
Հարսին հարս են ասում. նու հայերէն բառ է, որ գործածութիւնից դուրս է մղուել:

Ես այդ բառի կենդանի կիրառությանը հանդիպել եմ Մերձավոր Արևելքից եկած ընկերներիս խոսքում։ :esim

Պանդուխտ
09.04.2011, 13:41
Ես այդ բառի կենդանի կիրառությանը հանդիպել եմ Մերձավոր Արևելքից եկած ընկերներիս խոսքում։ :esim

Նայիրուհի, քեզ շատ եմ յարգում, բայց կներես, դժուարանում եմ հաւատալ գրածիդ: Շփոթած կամ սխալ լսած պիտի լինես:

Պանդուխտ
09.04.2011, 15:46
ՆՈՒ «հարս. Փեսայի ծնողների եւ հարազատների համար»: = Բնիկ հայ բառ՝ հնխ. snuso- ձեւից: Ազգակիցներ` լտ. nurus, ալգլոսաքսոներէն snoru, ռուսերէն cнoхa:

ՆԵՐ «Կնոջ ամուսնու եղբօր կինը, տագերակին, կամ ամուսնու միւս կինը»: = Բնիկ հայ բառ՝ որ կցւում է հնխ. Ienater ձեւին:

Նայիրուհի, հաւանաբար քո լսածը հենց այս ներ-ն է, որ գործածական է: Ները նու լինում է, սակայն ոչ միշտ նուն ներ է. ամուսնու եղբայր չունենալու պարագային:

Տե՛ս նաեւ Ղափանցեանի մեկնաբանութիւնը խուռիների լեզւում առկայ nera (http://www.dnforum.am/showthread.php/5003-Հայ-խոռ-(հուրրի)-լեզուական-առնչումներ?p=13633&viewfull=1#post13633)բառի մասին:

Freeman
09.04.2011, 16:01
Իսկ էս բառարանի ուղղագրությունը նոռմալ ա՞,գրեցի նիկոտինամիդադենինդինուկլեոտիդֆոսֆատ (վիտամին b3) ,դարձրեց նիքվդինամիտատէնինտինվըքլէվդիտֆվսֆադ

Նաիրուհի
09.04.2011, 21:46

Պանդուխտ, ես ներ-ն ու նու-ն տարբերում եմ… Մի՜ փոքր առնչություն ունեմ սփյուռքահայերի և արևմտահայերենի հետ: Գուցե Սիրիայում և Լիբանանում հենց էն մի քանի ընտանիքն են դեռ գործածում էդ բառը, որոնց երեխաների հետ հիմա առնչություն ունեմ… ;)

Իսկ էս բառարանի ուղղագրությունը նոռմալ ա՞,գրեցի նիկոտինամիդադենինդինուկլեոտիդֆոսֆատ (վիտամին b3) ,դարձրեց նիքվդինամիտատէնինտինվըքլէվդիտֆվսֆադ

Ուղղագրությունը նորմալ է… Քանի որ արևմտահայերենում գործում է պայթական բաղաձայնների տեղաշարժ-տեղափոխությունը, ինչի արդյունքում պարզ խուլերը հնչվում են իբրև ձայնեղներ, իսկ ձայնեղները՝ շնչեղ խուլեր, արևմտահայերենում այդ բաղաձայնները գրում են այնպես, որ արտասանական պլանում ճիշտ հնչի: Չնայած Ձեր գրած բառն էնպիսին է, որ նույնիսկ բառարանին ներելի է սխալվելը ;) Ավանդական ուղղագրությունից ելնելով ե-ն գրվել է է…

Շինարար
09.04.2011, 21:53
Պանդուխտ, ես ներ-ն ու նու-ն տարբերում եմ… Մի՜ փոքր առնչություն ունեմ սփյուռքահայերի և արևմտահայերենի հետ: Գուցե Սիրիայում և Լիբանանում հենց էն մի քանի ընտանիքն են դեռ գործածում էդ բառը, որոնց երեխաների հետ հիմա առնչություն ունեմ… ;)

Առնչություն էլ չունենաս, հերիք ա՝ Պարոնյան ու Օտյան կարդացած լինես, ինչին չեմ կասկածում:))

Rammstein
09.04.2011, 22:35
Ժող, ուշադրություն դարձրել ե՞ք, թե որ բաժնում եք սենց լուրջ լեզվական քննարկումներ ծավալել: :D:D

Ուղղագրությունը նորմալ է… Քանի որ արևմտահայերենում գործում է պայթական………

Բայց ախր մի լեզուն պիտի ունենա մեկ տառադարձման կանոններ: Ճիշտը էն ա որ մեր նման գրեն, ու ոնց ուզում են կարդան, ոչ թե մեր նման կարդան ու եսիմոնց գրեն: Ուղղակի չի գրնար մէգ լեզուին մէջ նոյն փառը երգու դարփեր ցեւերով քրուաձ ըլլալ:

Նաիրուհի
09.04.2011, 22:42
Ժող, ուշադրություն դարձրել ե՞ք, թե որ բաժնում եք սենց լուրջ լեզվական քննարկումներ ծավալել: :D:D

Բայց ախր մի լեզուն պիտի ունենա մեկ տառադարձման կանոններ: Ճիշտը էն ա որ մեր նման գրեն, ու ոնց ուզում են կարդան, ոչ թե մեր նման կարդան ու եսիմոնց գրեն: Ուղղակի չի գրնար մէգ լեզուին մէջ նոյն փառը երգու դարփեր ցեւերով քրուաձ ըլլալ:

Ավետ ջան, ուղղագրության բազմաչարչար հարցը էլի չբարձրացնենք, էլի։ Չնայած մեր մեջ ասած՝ ես ավանդական ուղղագրության կողմնակից եմ... ;)

Դե էս թեմայի բաժինը ես չեմ ընտրել... :(

Chuk
09.04.2011, 23:21
Դե էս թեմայի բաժինը ես չեմ ընտրել... :(
Բաժինն ընտրել եմ ես ու ընտրել եմ առավել քան ճիշտ:
Ուզում եմ մի անգամ էլ հստակեցնել. այստեղ ոչ մեկը չի ծաղրում արևմտահայերենը: Ոչ մեկը չի ծաղրում ուղղագրությունը: Ոչ մեկը չի ծաղրում այն, որ այս կամ այն բառը կարող է արևմտահայերենում այլ իմաստ ունենա, թեև իհարկե երբեմն մեր արևմտահայերենի ոչ խոր գիտելիքների պատճառով կարող է ծիծաղելի թվալ կոնկրետ բառերի որոշակի իմաստներ, որոնք այդ բառի համար չէինք պատկերացրել, ու դրանք էլ հայտնվեն այս թեմայում: Բայց այ կոնկրետ այս ԲԱՑԱՏՐԱԿԱՆ բառարանի բացատրություններից շատերի ձևը մեկը իմ համար ծիծաղելի են: Որովհետև ուղղակի ծիծաղելի է, երբ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ բառարանում «ծով» բառը բացատրվում է իբրև «Ջրային աղի անսահման տարածութիւն»: Ու այդ բառը արելահայերեն ԲԱՑԱՏՐԱԿԱՆ բառարանում լիներ, էլի թեման բացելու էի ու էլի բացելի է հենց «Զվարճալի» բաժնում:

հ.գ. Խնդրում եմ, այս «Զվարճալի» բաժնի թեմայում մի ցույց տվեք ձեր գիտելիքները: Այն տեղը չէ:

Պանդուխտ
10.04.2011, 00:12
Պանդուխտ, ես ներ-ն ու նու-ն տարբերում եմ… Մի՜ փոքր առնչություն ունեմ սփյուռքահայերի և արևմտահայերենի հետ: Գուցե Սիրիայում և Լիբանանում հենց էն մի քանի ընտանիքն են դեռ գործածում էդ բառը, որոնց երեխաների հետ հիմա առնչություն ունեմ

Զարմանալի է. բացառիկ երեւոյթ: Արեւմտահայերի մեծամասնութիւնը, ջախջախիչ, գործածում է հարս բառը: Ուրեմն ճիշտ չէ ասել Նու արեւմտահայերէն է, տարբերելով արեւելահայերէնը, իբր նրան չի պատկանում:

Պանդուխտ
10.04.2011, 00:20
Պանդուխտ, ես ներ-ն ու նու-ն տարբերում եմ… Մի՜ փոքր առնչություն ունեմ սփյուռքահայերի և արևմտահայերենի հետ: Գուցե Սիրիայում և Լիբանանում հենց էն մի քանի ընտանիքն են դեռ գործածում էդ բառը, որոնց երեխաների հետ հիմա առնչություն ունեմ

Զարմանալի եւ բացառիկ: Արեւմտահայերը գործածում են հարս բառը, իսկ նու՝ պատկանում է հայերէնին:

Rammstein
10.04.2011, 00:25
Ավետ ջան, ուղղագրության բազմաչարչար հարցը էլի չբարձրացնենք, էլի։ Չնայած մեր մեջ ասած՝ ես ավանդական ուղղագրության կողմնակից եմ... ;)

:'
Լիլիթ ջան, ո՞րտեղ տեսար, որ ուղղագրությունից խոսեմ: :o

Ես ասում եմ, որ «նիկոտինամիդադենինդինուկլեոտիդֆոսֆատ» բառը հայերենի ոչ մի բարբառում կամ եսիմինչում չպիտի գրվի «նիքվդինամիտատէնինտինվըքլէվդիտֆվսֆադ», ու դրա պատճառը միայն էն չի, որ «ո»-երի փոխարեն «վ» են գրել, «ւ»-ի փոխարեն էլ` «ը» («նուկլեո»-ն դառել ա «նվըքլէվ» :)), տեսնես էդ ո՞նց են կարդում :D):

Պանդուխտ
10.04.2011, 00:29
Ավետ ջան, ուղղագրության բազմաչարչար հարցը էլի չբարձրացնենք, էլի։ Չնայած մեր մեջ ասած՝ ես ավանդական ուղղագրության կողմնակից եմ... ;)

Դե էս թեմայի բաժինը ես չեմ ընտրել... :(

Ուղղագրութեան հարց չշօշափեց, այլ՝ օտար բառերի տառադարձումը: Բոլոր հայերը գրում են գիր, մեկը կարդում gir, միւսը kir: Ուրեմն՝ բոլորը ճիշտ են գրում հայերէն բառերը:

Նաիրուհի
10.04.2011, 01:03
:'
Լիլիթ ջան, ո՞րտեղ տեսար, որ ուղղագրությունից խոսեմ: :o

Ես ասում եմ, որ «նիկոտինամիդադենինդինուկլեոտիդֆոսֆատ» բառը հայերենի ոչ մի բարբառում կամ եսիմինչում չպիտի գրվի «նիքվդինամիտատէնինտինվըքլէվդիտֆվսֆադ», ու դրա պատճառը միայն էն չի, որ «ո»-երի փոխարեն «վ» են գրել, «ւ»-ի փոխարեն էլ` «ը» («նուկլեո»-ն դառել ա «նվըքլէվ» :)), տեսնես էդ ո՞նց են կարդում :D):

Ավետ ջան, ներողություն, իրոք տառադարձում բառը մտքումս ասոցացվել էր ուղղագրության հետ...
Իսկ ինչ վերաբերում է միատեսակ գրելուն... Արևելահայերենում էլ մենք շատ օտար անուններ գրում ենք այնպես, ինչպես դրանք հնչում են, ոչ թե գրվում։ Ցայտուն օրինակ է, ասենք, Մայքլ անունը կամ շատ ֆրանսերեն բառեր, որ դժվարանում էլ եմ ասել, թե ինչպես պիտի գրեինք, եթե առաջնահերթությունը գրությանը տայինք։ Այնպես որ արևելահայերենն էլ չունի տառադարձման միանշանակ կանոններ, ուղղակի մենք համեմատաբար շահում ենք, որովհետև կարդում ենք գրեթե այնպես, ինչպես գրում ենք։

Ուլուանա
11.04.2011, 00:36
Մոդերատորական. թեման փակվում է լեզվական ուղղությամբ շեղվելու և այդպիսով իրեն սպառած լինելու պատճառով։