PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարզպետների տոտալ փոփոխություններ, թե հերթական փիար ակցիա?

Վարպետ
11.11.2009, 12:40
Ժողովուրդ, Կոտայքի Կովալի մասին ՀԺ-ն գրել է, որ հանելու են: Ուրիշ մարզպետների մասին տեղեկություններ ով ունի?
Խնդրում եմ էլի, մարզպետների փոփոխությունների կամ հենց Կովալի հետ կապված ինչ ինֆո լինում ա գցեք էստեղ, աչքիս ինչ-որ լուրջ բան ա հասունանում:

կհանե՞ն
Ինչպես արդեն նշվել է մամուլում, առաջիկայում սպասվում են մարզպետների փոփոխություններ: Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, իրենց պաշտոնին հրաժեշտ տվող մարզպետների ցուցակում առաջինների թվում է լինելու Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Վերջինս հանրությանը հայտնի է մի քանի սկանդալային պատմություններով. Չարենցավանի բազմահարկ շենքերի տանիքների համար հատկացված գումարները տակով անել, կոպեկներով մի շարք ձեռնարկությունների ու հողատարածքների սեփականաշնորհում, ինչպես նաեւ` ողջ ազգուտակին մարզի պետական կառավարման համակարգում տեղավորում, սկսած որդուց` Չարենցավանի քաղաքապետ Հ. Շահգալդյանից: Հիշեցնենք նաեւ, որ մարզպետը հայտնի է որպես մեծ դերակատարում ունեցած մարդ` այդ ընտրատարածքից պատգամավոր ընտրված, ներկայումս քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի դեմ ծավալված արշավի կազմակերպչական աշխատանքներում: Բայց Կովալի գործերն այնքան վատ են, որ նույնիսկ այս ծառայությունն արդեն էական դեր չի խաղում: Ըստ որոշ տեղեկությունների, Կովալի օրերը հաշվված են. չի բացառվում անգամ, որ հենց այսօր կամ վաղը նա պաշտոնանկ արվի:

Լուսաբեր
11.11.2009, 13:14
Մեր մարզպետին արդեն 3-4 տարիա հանում են: Տենց էլ էտ օրը չեկավ, որ մարդիկ մի հատ ուրախանան, էտ էլ մեղմ եմ ասում:
Հետաքրքիրա, որ հենց երեկ մի միջոցառման էի գնացել, էնտեղ ներկաներից մեկը սկսեց գովել մեր մարզպետին, ինքը ասումա զենքը ձեռը կռվում էր, երբ ուիրշները եսիմ ինչ... Ինչ? :o զարմանքից ապշել էի :8 քանի որ տարիքավոր մարդիկ էին չխառնվեցի զրույցին, բայց հո գիտենք թե ուր էր այդ ժամանակ «հարգարժան» մարզպետը, չգիտես ինչու ճաղերի հետևը հիմա դառելա պատերազմի դաշտ.... ինձ վերջում սփոփեց միայն այն, որ զրուցի վերջում այդ մարդը ասեց ինքը իմ ընտանիքին էնքանա օգնել, իմ մոտ ընկերնա, ինչ ուզեցել եմ մի հատ չի մերժել...

Հա, ինչ էի ուզում ասել Վարպետ ջան, էտ խոսակցություններին հավատալ պետք չի, ասում են, մի առ ժամանակ կրքեր են թեժացնում, բայց տենց էլ բան չի փոխվում: Քեզ վառ ապացույց մեր մարզը՝ Սյունիքը .

Վարպետ
11.11.2009, 13:52
Լուսաբեր ջան, ուղղակի կոնկրետ Կովալի հետ կապված խոսակցությունները ինչ-որ շատ են ակտիվացել: Էն աստիճանի զզված են, որ դաժե Սերժն ա նյարդայնացած, ասում են: Դե պատկերացրու:

ministr
11.11.2009, 15:33
Ետևից եկողը հաստատ ավելի լավը չի լինելու... հետևաբար ինչ տարբերություն թե ում կհանեն ում կդնեն...?

Վարպետ
11.11.2009, 15:52
Ետևից եկողը հաստատ ավելի լավը չի լինելու... հետևաբար ինչ տարբերություն թե ում կհանեն ում կդնեն...?
Կովալից վատ?.. Անիծում ես?:D

ministr
11.11.2009, 16:29
Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը :)

Highlander
12.11.2009, 10:06
Հետաքրքիր թեմա է: Իրոք, մեր մարզպետներից շատերը վաղուց "վաստակել են արժանի հանգիստ": Ոմանց թվում է, թե մարզը իրենց սեփականությունն է: Ընտանիքներով, բարեկամությունով իրար մեջ են անում բոլոր պաշտոնները, տարածքները: Կովալն էլ, դրանցից մեկն է:
Լավ է, որ փոփխություն է լինելու:
Կարևորը, որ իրա տեղը մի կարգին մարդ գա: Սակայն ինձ անհանգստացնում է Ministri մտածելակերպը, թե եկողը ավելի լավը չի լինելու: Եթե այդ գաղափարով շարունակենք առաջնորդվել, մեր երկիրը սենց էլ կմնա... Ոչ ոք չպետք է մտածի, որը հավերժ է!!!
Փոփոխություններ են պետք, և ամեն մարդ պետք է ներդրում ունենա այդ հարցում, ոչ թե ասի "բոլորը նույնն են":

Վարպետ
12.11.2009, 10:47
Տեղական սուլթանատ

http://www.7or.am/picresize.php?width=300&image=/gallery/111036171417.jpg Հայաստանի իշխանությունները շատ են սիրում մեր պետության հիմնական ձեռքբերումներից նշել տեղական ինքնակառավարման համակարգի կայացումը: Այս առիթով միմյանց մեդալներ ու կոչումներ են տալիս, կամ ստանում դրանք զանազան եվրոպական չինովնիկների կողմից ու լսում գովեստի խոսքեր:
Ինչ խոսք հպարտանալու տեղ ունենք: Ուրիշ էլ ո՞ր երկրում կարող եք տեսնել Գյումրվա Վարդանիկի պես քաղաքապետ, ում որդին ասպատակում է Հայաստանի երկրորդ քաղաքն՝ ուզածի պես։ Կամ օրինակ Հայաստանը, հավանաբար, միակ պետությունն է, որտեղ հայրը մարզպետն է (Կոտայքի մարզպետ' Կովալենկո Շահգալդյան), իսկ որդին' նույն մարզի խոշոր քաղաքներից մեկի քաղաքապետը (Չարենցավանաի քաղաքապետ' Հակոբ Շահգալդյան): Նշված զույգի համար կսազեր «Հայր և որդի Շահգալդյաններ քամփնի» ձևակերպումը։
Վերջերս Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի որդին, 23-ամյա Ժան Սարկոզին մտադրությույն ուներ տնօրեն ընտրվելու EPAD պետական գործակալությունում, որը կառավարում է Եվրոպայում խոշորագույններից մեկը համարվող La Defense գործարար կենտրոնը: Երկրի բնակչության 60 տոկոսը դեմ արտահայտվեց այդ քայլին, և քաղաքական էլիտայի ճնշման տակ Սարկոզին ստիպված հետ կանգնեց այդ քայլից:
Կարելի է ենթադրել, որ Կոտայքի մարզում, ինչպես նաև Հայաստանի կառավարման տարբեր մակարդակներում, ծիծաղել են Սարկոզիի վրա' նրան համարելով «հարիֆ ու տուֆտա» եվրոպացի, ում միակ մեղքն այն էր, որ հաշվի առավ ժողովրդի դժգոհությունը և իր որդուն չդարձրեց ֆրանսիական նշանակության «Կովալենկո»:
Իսկ այն, որ, ասենք, Չարենցավանի ավագանու մի շարք անդամներ նամակ են գրում վարչապետ Տ. Սարգսյանին, պահանջելով իրենց տրամադրել մարզպետ Կ. Շահգալդյանի կողմից ներկայացված բազմահարկ շենքերի հարթ տանիքների վերանորոգման կատարողական ակտը, արդեն այլ բնույթի խոսակցություն է: Բանն այն է, որ կան հիմնավոր կասկածներ, որ տանիքները վերանորոգվել են էժանագին ու անորակ նյութերով ու փոշիացել են պետության կողմից հատկացված միլիոնավոր դրամները: Ասում են, որ ձեռքի հետ էլ որոշ շենքերից 300 հազարական դրամ է հավաքվել։ Այդ «օպերացիան» Չարենցավանում ժողովրդի կողմից անմիջապես ստացավ «տանիքի ռեկետ» անվանումը:
Ըստ հայ իշխանավորների կովալական մտածելակերպի՝ եվրոպացիք ոչ միան «տուֆտա» են, այլ նաև «դուխից» են թույլ: Ասենք, եթե նույնիսկ Ժան Սարկոզին դառնար La Defense -ի կառավարիչ, ապա միևնույն է նրա «դուխը» չէր հերիքի Ալափարսի օրինակով ջրագծերը սարքել ամենաէժան ու անորակ խողովակներից, բայց կատարողական ակտերում, ըստ լավատեղյակների, գրել լրիվ հակառակը: Տեղեկացնենք, որ այս գյուղում մետաղական խողովակների փոխարեն տեղադրել են պլաստմասե խողովակներ և ձմռանը գործնականում հնարավոր չէ օգտվել դրանից: «Հասկանալի» պատճառներով խախտվել էր նաև ջրագծի կառուցման խորությունը:
Պատկերացնու՞մ եք, «հարիֆ» սարկոզիները չֆայմեցին, որ կարելի էր նման կերպով Փարիզից La Defense ջրագիծ կառուցել, իսկ հետո հետապնդումներ իրականացնել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կհրաժարվեն կատարողական ակտը ստորագրել ու ասել, որ «մեկ է նախագահը մեր մեջքին կանգնած է»: Այս վերջին խոսքերը հայաստանյան տեղական ինքնակառավարման համակարգի ղեկավարների բառապաշարի կարևոր ատրիբուտներից է, և որքան հաճախ ու մարդաշատ վայրերում դա ասվի, այնքան կառավարչի կշիռը բարձրանում է:
Նույն Վարդանիկի քաջագործություններից հետո էլ հաճախ է շրջանառության մեջ դրվում «մեկ է նախագահը մեջքիս կանգնած է» կամ «ընտրություններին էնքա՜ն ձեն ենք բերել, որ մեզ բան չեն կարա ասեն» արտահայտությունները։ Ու թքած հասարակական կարծիքի վրա, վարչապետին ու նախագահին ուղարկված բողոքների ու նամակների վրա, մամուլում տպագրվող նյութերի վրա:
Ի դեպ, մեր նշած բոլոր երևույթներին հայաստանյան մամուլը բազմիցս անդրադարձել է և, հետևաբար, դրանց հաստատ տեղյակ են թե՛ «կիրթ ռեֆորմիստները», թե՛ «ցեղակրոնները»: Այսինքն՝ «չենք տեսել, չենք լսել, չգիտենք» և նման այլ ձևակերպումներն այս դեպքում չեն աշխատում:
Հետաքրքրական մի փաստ ևս. Չարենցավանում տարբեր տեղերում կարելի է տեսնել քաղաքի անվան ֆոլկլորային փոփոխությունը' «Էշավան»: Նման ճարահատյալ ձևով բնակիչները փորձում են բնութագրել իրենց վիճակը և ուշադրություն գրավել: Անշո՛ւշտ, այդ գրությունները արագությամբ մաքրվում են, բայց ժամանակ առ ժամանակ կրկին հայտնվում:
Մենք հետագայում կանդրադառնանք նաև այլ մարզերում տիրող կառավարման և բարոյահոգեբանական մթնոլորտին: Նպատակը մեկն է' ցույց տալ այն ակնհայտ դժգոհությունները, որոնք կան երկրում, մեր շարքային քաղաքացիների մոտ, ովքեր 5 տարին մեկ դառնում են նաև ընտրող: Տեղերում ստեղծված վիճակը երկրում առաջացող և առկա դժգոհությունների ու լարվածության պատճառներից է։ Համատարած է դարձել լկտի կառավարումը, թողտվությունը, հասարակական կարծիքի անտեսումը և այլն:

Կարեն Հակոբջանյան
7or.am

ministr
12.11.2009, 11:10
Հետաքրքիր թեմա է: Իրոք, մեր մարզպետներից շատերը վաղուց "վաստակել են արժանի հանգիստ": Ոմանց թվում է, թե մարզը իրենց սեփականությունն է: Ընտանիքներով, բարեկամությունով իրար մեջ են անում բոլոր պաշտոնները, տարածքները: Կովալն էլ, դրանցից մեկն է:
Լավ է, որ փոփխություն է լինելու:
Կարևորը, որ իրա տեղը մի կարգին մարդ գա: Սակայն ինձ անհանգստացնում է Ministri մտածելակերպը, թե եկողը ավելի լավը չի լինելու: Եթե այդ գաղափարով շարունակենք առաջնորդվել, մեր երկիրը սենց էլ կմնա... Ոչ ոք չպետք է մտածի, որը հավերժ է!!!
Փոփոխություններ են պետք, և ամեն մարդ պետք է ներդրում ունենա այդ հարցում, ոչ թե ասի "բոլորը նույնն են":

Դա միայն մինիստրի մտածելակերպը չի դա իրականություննա, ցավոք: Մի հարցնող լինի քեզ, ինձ, մյուսին ովա հարցնելու մարզպետ նշանակելուց? Կամ ինչի ես մտածում որ էս անգամ եկողը պտի շատ ավելի լավը լինի? Եթե ուզում ես փոփոխություն ապա պետքա փոխես մարզպետ նշանակողին, մարզպետ նշանակողի նշանակողին...

Կենաց ասելով հո չի... դե արի մտածենք, որ եկող մարզպետին դրախտից են գործուղելու:
Կոնկրետ դու ինչ ներդրում ունես կամ ինչ ներդրում ես ունենալու մարզպետ նշանակելու կամ մարզպետի աշխատանքը վերահսկելու գործում? Ասա կարողա դուրներս գալիս ա մենք էլ ենք ներդրում անում:

Highlander
12.11.2009, 14:09

Շատ լավ ես ասում, բայց մինչև մեր մտածելակերպը չփոխենք, իրենք հանգիստ մնալու են իրենց տեղում: Օրինակ դու մի տեսակ դատապարտվածի պես ես խոսում: Ցավալի է, որ մարզպետները նախապես որոշված մարդիկ են, բայց ասեմ, թե ինչ է պետք անել: Պետք է գտնել արժանի թեկնածուների, և աջակցել նրանց ընտրությունների ժամանակ, օրինակ: Կամ բարձրաձայնել ներկա մարզպետի թերությունները: Թող բոլորը իմանան, թե օրինակ, Կովալը ինչ "սխրանքներ" է գործել և գործում:
Իսկ կոնկրետ ԻՄ մասին, ասեմ, որ, իրոք, մարզպետ ընտրելու հարցում ոչ մի դերակատարում ՉՈՒՆԵՄ:

ministr
12.11.2009, 15:38
Միայն ես չեմ դատապարտված, բոլորս էլ դատապարտված ենք ու մեկը շատ մյուսը քիչ բողոքում ենք բանտի ղեկավարության դեմ, երբեմն բունտ անելով ու ցավոք արդեն զոհեր տալով:

Արժանի թեկնածու? Լավ մի պահ ենթադրենք թե գտանք (ինչը շատ կասկածելի է, քանի որ արած գործ չենք տեսել) հետո? Աջակցեցինք, հետո անցավ նա ով պետք է անցներ, հետո? Շատ տարիներ բարձրաձայնում են օրինակ Սյունիքի մարզպետի թերությունները, բան փոխվում է? Քո կարծիքով բոլորը չգիտեն ինչ է անում կամ արել էդ մարդը? Համենայն դեպս ղեկավարությունը լավ էլ գիտեն ու իրենց պետք եկած դեպքում էդ ամեն ինչը կհանեն քո ասած Կովալի դեմ ու հայդա կանեն....

Տեսնում ես, ասում ես որ դերակատարում չունես, ու չես էլ կարող ունենալ, որովհետև մարզպետի պաշտոնը ընտրովի չէ այլ նշանակովի ում ուզում ես աջակցի:

Highlander
13.11.2009, 16:33

Ի միջի այլոց, էսօր www.7or.am -ում հոդված կար մեր թեմայի "հերոսին": Ինչ կարծիքի եք?

Վարպետ
13.11.2009, 21:25
Ի միջի այլոց, էսօր www.7or.am (http://www.7or.am) -ում հոդված կար մեր թեմայի "հերոսին": Ինչ կարծիքի եք?
Ես տեղադրել եմ արդեն ապեր, մի քանի պոստ վերևում:)