PDA

Դիտել ողջ տարբերակը : Սեր...

Sun
15.01.2007, 11:51
Իսկ ի՞նչ է սերը...շա՞հ,խաբկա՞նք, համակրա՞նք, տառապա՞նք, գործա՞րք......
Գոյություն ունի մաքուր,իրական սեր այս բարդ կյանքու՞մ, թե ամեն ինչ մնաց հեռու շատ հեռվում...

_______________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:

Է Ն Ց Ո
15.01.2007, 13:25
իհարկե ունի մաքուր, զուլալ սեր բայց դա մինչև սեռական հասունացման շրջանը
դրանից հետո սաղ խառնվումա իրար

իսկ սերը դա մեկի հոգու արտացոլումնա մյուսի մեջ սա ֆիլմից էր ինձ էլ շատ դուր եկավ

*K*A*T*U*
16.01.2007, 16:04
Հոգեվիճակ..
Իսկ սեր գոյություն ունի…ամեն դեպքում այն կա, քանի դեռ մենք հավատում ենք դրան

Արսեն
16.01.2007, 22:20
Սեր գոյություն ունի…ամեն դեպքում այն կա, քանի դեռ մենք հավատում ենք դրան

Ինչին էլ շատ հավատաս, կթվա, որ տենց էլ կա:D
բայց քեզ հետ համամիտ եմ, որ կա մաքուր սեր անպայման, ու ես դա զգացել եմ...:love

electrical_storm
17.01.2007, 16:34
...չգիտեմ, ոնց նկարագրեմ, բայց ես դա զգացել եմ.... հավատում եմ....

Crazy_Moon
19.01.2007, 13:13
Իսկ ի՞նչ է սերը...շա՞հ,խաբկա՞նք, համակրա՞նք, տառապա՞նք, գործա՞րք......
Գոյություն ունի մաքուր,իրական սեր այս բարդ կյանքու՞մ, թե ամեն ինչ մնաց հեռու շատ հեռվում...

Վերը նշվածները դրանք մարդկային հարաբերության ձևեր են, որը կապ չունի սիրո հետ: Սերը դա մարդու էությունն է, սերը երջանիկ լինելու միակ ճանապարհն է, ցավոք շատերը չեն ուզում հասկանալ դա: Չե որ մենք երջանիկ ենք մեր ընտանիքում որովհետեև սիրում ենք նրանց` նրանք էլ մեզ, երջանիկ ենք երբ զբաղվում ենք սիրած զբաղմունքով, շատ հաճելի է երբ մեզ սիրում է մեր զուգընկերը, բայց երջանիկ ենք երբ մենք էլ ենք սիրում: Իսկ եթե ուզում եք իմանալ ՍԵՐ գոյություն ունի թե ոչ` նաեք ձեր հոգու խրքը ու հասկացեք ունի՞ թե չունի՞

Malu
19.01.2007, 18:37
Կյանքն ինքնին սեր է… կյանքը երկրի վրա 1 րոպե անգամ չէր շարունակվի առանց սիրո: Երկիր մոլորակը պտտող միակ ուժը սերն է:yahoo

ihusik
25.01.2007, 21:20
Սերը՝ հավերժություն է, անսահմանություն և դրա համար է, որ ամեն ոք այդ հավերժությունից ու անսահմանությունից չափում ու վերցնում է այնքան, որքանի որ նա ունակ է: Ինչպես Ռոմեն Ռոլանն է ասում. <<Սերն արժե ճիշտ այնքան, որքան արժե այն մարդը, որն այն զգում է>> և դրա համար էլ որքան մարդ՝ այնքան կարծիք Սիրո մասին ու բոլորն էլ ճիշտ են իրենց տեսանկյունից, քանզի այդքանն է իրենց հասու եղել հավերժությունից ու անսահմանությունից՝ Սիրու՜ց...:love <<Սիրիր՝ մնացածն ինքնստինքյան կտրվի...>> - Ռամակրիշնա: Եթե կցանկանաք, շատ այլ իմաստունների մտքեր կմեջբերեմ այստեղ, որոնցից ամեն մեկն ընկալումն է Սիրո ադամանդի հազարավոր կողմերից սոսկ մեկի...:love

ihusik
26.01.2007, 04:30
Սոկրատես
<<Ես բանտում հասկացա այն, ինչը չէի կարողանում մինչև վերջ մտածել` Սեր: Սիրել բոլորին: Հասկացա, որ ուրիշը` ես եմ; և սիրել նրան>>:
<<Ինչքան անմիտ եք դուք` կանայքդ, երևակայելով, թե ձեր մեջ տղամարդկանց դուր է գալիս միայն արտաքինը: Դուք ունեք նաև այն գեղեցկությունը /ներքին/, որը տարիները չեն փչացնում, այլ դարձնում են ավելի կատարյալ>>:
<<Նա է առավել հարուստ, ով գոհ է քչից, քանի որ այդպիսի գոհունակությունը վկայում է բնավորության հարստության մասին>>:
<<Հարստությունը կիրթ լինելու մեջ է, իմաստության մեջ, առաքինության մեջ...>>
<<Ամուսնացիր` ինչ էլ որ լինի: Եթե լավ կին հանդիպի` կլինես բացառություն, իսկ եթե վատը` կդառնաս փիլիսոփա>>:
Պլատոն
<<Աշխատելով ուրիշների երջանկության համար, մենք գտնում ենք մեր սեփականը>>:
Թոմազո Կամպանելա
<<Երբ մոռանա աշխարհն "իմն" ու "քոնը" օգտակարի, ազնիվի ու հաճելիի մեջ, հավատում եմ` դրախտ կդառնա կեցությունը...>>
Գյոթե
<<Խնդում ու թախիծ, խոհերի տագնապ,
Քաղցր տանջանքով մտքի փոթորկում.
Բաբախ հիացքի ու մերթ վշտի ամպ –
Երջանիկ է նա, ում Սերն է տիրում>>:
<<Երազների բարձունք, Սեր` այդ դու ես>>:
Արիստոտել
<<Չի սիրում նա, ով չի սիրում մշտապես>>:
Նիցշե
<<Մեկի հանդեպ սերը բարբարոսություն է, որովհետև այն իրագործվում է մնացած բոլորի հաշվին>>:
Անույ
<<Սիրել` նշանակում է անդադար պայքարել հազարավոր խոչնդոտների դեմ մեր ներսում և մեր շրջապատում>>:
Բեդել
<<Սերը` դա մի սրտից մյուս սիրտը տանող ամենակարճ ուղիղ գիծն է>>:
Բյուսի Ռաբյուտեն
<<Սիրո համար բաժանումը նույնն է, թե կրակի համար քամին, թույլը մարում է, ուժեղը` բորբոքվում>>:
Գրասե
<<Սիրել` նշանակում է դադարել համեմատել>>:
Լակորդեր
<<Սիրել` նշանակում է ապրել սրտով>>:
Էրիխ Ֆրրոմմ
<<Սիրել` նշանակում է տալ և ոչ թե վերցնել>>:
Կաստիլիոնե
<<Ով ուժգին է սիրում, քիչ է խոսում>>:
Տուրնիե
<<Չկա ոչինչ ավելի հետաքրքիր երկու սիրահարների խոսակցությունից, որոնք լռում են>>:
Պասկալ
<<Սիրո մեջ լռությունը բառերից ավելի կարևոր է>>:
<<Հոգու շռայլությամբ աչքի են ընկնում ոչ թե նրանք, ովքեր սիրում են շատ անգամներ, այլ նրանք, ովքեր սիրում են ամբողջ հոգով>>:
Հյուգո
<<Սիրել` նշանակում է գործել>>:
Օվիդիոս
<<Եթե չես ուզում լինել ծույլ, անբան` սիրիր>>:
Լյու Ուոլես
<<Սիրո երջանկությունը գործողության մեջ է. սերը ստուգվում է ուրիշների համար որևէ բան անելու պատրաստակամությամբ>>:
Մոլիեր
<<Սերը մեծագույն ուսուցիչ է>>:
Մորուա
<<Սերը իմացության բանալին է>>:
Ֆոերբախ
<<Մարդուն ճանաչելու համար պետք է նրան սիրել>>:
Շեքսպիր
<<Սերը` փոթորկի վրա բարձրացված փարոս.
Խավարում ու մեգում չմարող,
Սերը` աստղ, որով նավաստին
Որոշում է տեղն օվկիանոսում>>:
<<Սերը ամենազոր է. աշխարհի վրա չկա ոչ մի վիշտ` նրա պատժից բարձր, ոչ երջանկություն` նրան ծառայելու հաճույքից բարձր>>:
Սենտ Էքզյուպերի
<<Չնայել միմյանց, սակայն նայել մի ուղղությամբ, ահա թե ինչ է նշանակում Սիրել>>:
<<Սրատես է միայն Սիրտը. ամենից գլխավորն աչքերով չես տեսնի>>:
Զանդերս
<<Խանդը ավելի շուտ ազգակից է անբարյացկամությանը, քան սիրուն>>:
Ֆրանկլ
<<Խանդը հիմարություն է, քանի որ այն միշտ ի հայտ է գալիս կամ չափազանց վաղ, կամ չափազանց ուշ>>:
Երուխան
<<Սուտ սերերն ավելի վտանգավոր են, քան ամենեն բացահայտ ատելություններն>>:
Չարլզ Էլիոթ
<<Չսպասեք, թե աշխարհը լուսավոր կերևա, եթե դուք չեք հանում ձեր սև ակնոցները>>:
Ռամակրիշնա
<<Սիրիր՝ մնացածն ինքնստինքյան կտրվի...>>
Ռոմմեն Ռոլլան
<<Սերն արժե ճիշտ այնքան, որքան արժե այն մարդը, որն այն զգում է>>:
Հուսեին աղա իբն Սաիդ :)
<<Սերը՝ Հավերժություն է, Անսահմանություն>>:love

Sam521
26.01.2007, 11:10
Նոր մոտ մի ժամ սիրո թեմաներ էի կարդում ու դրանից ոգևորվելով որոշեցի մի աղջկա զանգել, որին ինքս ինձ խոստացել էի, որ Էս ամիս չեմ զանգելու(մթոմ նեղացել եմ իրանից, էտ պատճառով): Գնացի հեռախոսը վերցրեցի, համարն եմ ուզում հիշեմ, որ զանգեմ.. ոնց որ թե 1 րոպե առաջ համարն անգիր հիշում էի... հետո նայեցի օրացույցին, մինչև ամսվա վերջ 5 օր էր մնացել, նորից հեռախոսը սիրուն դրեցի տեղը.... էս 5 օրն էլ կարելիա մի կերպ համբերել... Էկա էլի համակարգիչիս մոտ, բայց արդեն ոտքերս ինձ չէր ենթարկվում, սիրտս սկսել էր արագ աշխատել, ուզում եմ մկնիկը վերցնեմ, տենում եմ մատերս էլ են դողում... ահավոր վիճակ էր մոտս, լավա սենյակում ուրիշ մարդ չկար...... :D
Իմ փորձից կարամ ասեմ, որ սերը մարդու ամենաթույլ տեղնա, ավելի շուտ սիրահարված վիճակը: Ով որ սիրահարվածա իմ հետ հաստատ համաձայն կլինի:

P.S.
26.01.2007, 12:58
ԷՅ Յախշի, շատ սիրուն ու ճշգրիտ ներկայացրիր սիրահարվածության իրական վիճակը: Անշուշտ իրավացի ես, սերը թուլացնում է, ոչնչացնում, ոգեշնչում եւ վերականգնում: Սիրահարվածությունից ավելի սիրուն բան չկա աշխարհում: Ավելի սիրուն եվ ավելի դաժան...Սերը միակ թեման է, որի մասին կարելի է հավերժ գրել ու դեռ գրելու բան ունենալ: Սա մի թեմա է, որտեղ բոլորս էլ համոզիչ չենք ու համոզիչ ենք միեւնույն ժամանակ: Որովհետեւ իրական սիրո ժամանակ նույնիսկ ամենախենթ բանը ավելի քան հիմնավորված է թվում...

Idealistka
26.01.2007, 21:49
Любовь уничтожает смерть и превращает ее в пустой призрак, она обращает жизнь из бессмыслицы в нечто осмысленное, из несчастья делает счастье.

Բայց ցավոք սրտի իրական մաքուր-մաքուր սերը շատ հազվագյուտ երեւույթ է , կարող ա ինձ ա թվում, բայց միշտ մի շահ կամ ինչ-որ պահանջներ են հաջորդում սիրուն, դա ցավալի է:( : Բայց եկեք բոլորս էլ լավին հավատանք:
Ու կարծում եմ, որ միայն արժանի մարդիք են շնորհված այդ ՍԻՐԵԼՈՒ տաղանդով, իհարկե, սիրելու՝ ոչինչ չպահանջելով դրա փոխարեն:

ihusik
27.01.2007, 06:06
Բայց ցավոք սրտի իրական մաքուր-մաքուր սերը շատ հազվագյուտ երեւույթ է , կարող ա ինձ ա թվում, բայց միշտ մի շահ կամ ինչ-որ պահանջներ են հաջորդում սիրուն, դա ցավալի է:( : Բայց եկեք բոլորս էլ լավին հավատանք:
Ու կարծում եմ, որ միայն արժանի մարդիք են շնորհված այդ ՍԻՐԵԼՈՒ տաղանդով, իհարկե, սիրելու՝ ոչինչ չպահանջելով դրա փոխարեն: ՈՒզում եմ իմ համաձայնությունը հայտնել ասածիդ հետ կապված:hands Շատ ճիշտ բառեր են - Միայն արժանի մարդիկ են շնորհված անշահախնդիր ՍԻՐԵԼՈՒ տաղանդով Այո, արժանի, արժանացած մարդիկ, քանզի ինչպես Էրիխ Ֆրոմմն է ասում իր <<Սիրելու արվեստը>> գրքում. (բառացի չէ մեջբերումը) Սերն արվեստ է ու ինչպես ամեն մի արվեստի դեպքում, այնպես էլ այստեղ, որպեսզի մարդ կարողանա հաջողության հասնել, պետք է հասու լինի այդ արվեստի գաղտնիքներին ու տիրապետի այն կատարելապես: Այո, բոլոր մարդիկ էլ իրենց Սրտերում իսկզբանե ունեն Սիրո այդ Աստվածային Անշեջ Հրից, բայց միայն քչերն են Նրա ձայնը լսում ու հետևում Նրա խորհուրդներին ու հաջողության հասնում, ինչպես բոլորն էլ կարող են յուղաներկեր ու նկարչության վրձիններ գնել, բայց ամեն յուղաներկ ու վրձին ունեցող հանճարեղ նկարիչ չէ... Դրան հասնելու համար պետք են նախադրյալներ ու քրտնաջան աշխատանք: Բացի այդ կան հազարավոր "կեղծ սիրո" տեսակներ, որոնք մարդիկ սխալմամբ են "սեր" կոչում, իսկ իրականում այդպիսիք չեն: Մանրամասն կարող եք ծանոթանալ ու անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերել այս ոլորտի հետ կապված հարցերի վերաբերյալ հենց Էրիխ Ֆրոմմի <<Սիրելու արվեստը>> գրքից: Ցանկացողներին կարող եմ էլեկտրոնային փոստով ուղարկել այդ գրքի ռուսերեն տարբերակը:) (սա այդ գրքի գովազդը չհամարեք):)

lili-4
12.02.2007, 18:02
Սերը ոսկե շղարշ է, որի տակ ցանկանում ենք թաքցնել մեր էգոիստական /եսասիրական, ոչ եսամոլական/ ցանկությունները, դրանք մատուցելով որպես անշահախնդիր ու անձնազոհ զգացում:Առանց "ես-ի" չկա սեր, իսկ որտեղ ես, այնտեղ էլ էգոիզմ:

Vive L'Armenie
13.02.2007, 04:23
Կա մի թուլություն,
Որ Ինձնից վանել
Չեմ կարողանում:
Քո չարուտյան դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Քեզ դեր չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել...
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
:( .............:(

Ավելացվել է 1 րոպե անց
Կա մի թուլություն,
Որ Ինձնից վանել
Չեմ կարողանում:
Քո չարուտյան դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Քեզ դեր չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել...
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
:( .............:(

Համո Սահյան

Ավելացվել է 8 րոպե անց
Տող արցունք դառնամ
Հստակ ու բարի,
Երկնքում լողամ
Քո լուրթ աչqերի:

Ա՜խ արցունք դառնամ,
Որ աչքերս լան,
Ես լացից մեռնեմ,
Նրանք հովանան:
............
Հովհաննես Շիրազ

Davids
13.02.2007, 10:07
Իսկ ի՞նչ է սերը...շա՞հ,խաբկա՞նք, համակրա՞նք, տառապա՞նք, գործա՞րք......
Գոյություն ունի մաքուր,իրական սեր այս բարդ կյանքու՞մ, թե ամեն ինչ մնաց հեռու շատ հեռվում...

_______________

ser@ da zgacmunq e
ser@ da shah e, vortex shahum en siraharner@
ser@ da xabkanq e, vortex @nknum e mardu uxex@ ir srti patcharov
ser@ da hamakranqn e artaqin
ser@ da tarapanq e, erb nran xochndot ka
ser@ da gorcarqn e erku srteri.. :think

Մոդերատորական: Գրեք հայերեն տառերով:

Katyusha
07.05.2007, 22:45
սերը նենց բան ա, որ ոչ մեկ չի կարա ասի ինչ ա. ուխակի պիտի զգաս ու վերջ. սերը քեզնից անկախ ա ստացվում, են որ դու չես ուզում, բայց վերջը լավ ա

Amaru
07.05.2007, 23:40
Կա սեր ծնողների, ընկերների... հայրենիքի նկատմամբ... իսկ էս մյուսը, որի շուրջ էտքան քննարկումներ են գնում ֆորումում, էտի... մարդիկ պազրապես հնարում են կյանքը գոնե մի քիչ հետաքրքրացնելու համար: Իրանց կյանքը դառնում ա հետաքրքիր, փոխարենը ուրիշի կյանքն ա փչանում...

Root
08.05.2007, 09:06
Սերը ` այն է ինչ զգում ես տվյալ պահին ... կարոտ, տանջանք, լքվածություն, միայնություն... ... ...

Ավելացվել է 17 րոպե անց
Սեր այն է, երբ ժամանակ չունես ուրիշ կնոջ մասին մտածելու :P

Kheranyan
08.05.2007, 10:18
Սերը, ոչ միայն ինչ-որ էակի նկատմամբ, այլ ընդհանրապես ինչ-որ բանի, հայրենիքի, գաղափարի և այլնի նկատմամբ, կյանքի շարժիչ ուժն է: Սերն է, որ ստիպում է քեզ կատարել այնպիսի խելացնորհ քայլեր, որոնք սթափ վիճակում դժվար թե կատարեիր, սիրահարված մարդը նման է արբած, գինովցած մարդու, ով ոչինչ չի տեսնում և չի զգում բացի իր սիրուց: Սիրը մարդու այն հոգեվիճակն է, երբ մարդ իրեն լիիրավ մարդ է զգում, նրա մեջ վառվում է ապրելու, պայքարելու և երջանիկ լինելու զգացումը, առանց որոնց մարդը նմանվում է գազանի, ով ապրում է ուտելու համար և ոչ թե ուտում է ապրելու համար:

ihusik
08.05.2007, 12:25
KHT համամիտ եմ այստեղ արտահայտած մտքերիդ հետ...

Երբ Սիրում ես իրոք մի տեսակ հոգեկան մեծ ուժ ես զգում քո մեջ՝ հոգեկան ուժերի վերելք՝ արարելու ու ապրելու մեծ ցանկություն ու դուրս ես գալիս մի այլ ոլորտ ուր սիրտդ ոչ թե ներսում է մարմնիդ, այլ հենց ինքը մարմինդ է քո և դրա համար է, որ շատ խոցելի է սիրահար մարդը...

Darth Vader
08.05.2007, 13:54
Սիրո ճշմարիտ էությունն այն է, որ մոռանաս ինքդ քեզ գիտակցելու, կորցնես քեզ մեկ ուրիշի "Ես"-ի մեջ և այդ մոռացվածության ու կորցվածության մեջ առաջին անգամ գտնես ու ճանաչես ինքդ քեզ.

Հեգել

Kheranyan
08.05.2007, 14:11
Ես չեի ուզենա սերը չորացնել, որ հետագայում այն մեր ծերունական տարիքում հանենք և չունեցած ատամներով կառչենք դրանից, քանի որ չորացնելուց ամբողջ համն ու հոտը կկորի և այն այլևս պետք չի լինի: Դրա փոխարեն ավելի լավ է վայելել այն թարմ վիճակում, թեկուզ և ոչ տևական, և չթողնել որպեսզի «ճիճուները» խաթարեն վայելքը, քանի որ ՍԵՐ-ը պետք է զգալ և վայելել նրա ձևավորման պահից մինչև տրամաբանական ավարտը, որը ցանկալի է որպեսզի համընկնի կյանքի տրամաբանական ավարտի հետ:

ihusik
11.05.2007, 19:46
Աստվածաշնչյան Սիրո Օրհներգը.

1 Կորնթացիներ.
13: 1Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղողանջում են։ 2Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։ 3Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրման, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա։ 4Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, 5անվաել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, 6անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. 7ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում։ 8Սերը երբեք չի անհետանում... 13Բայց ահա, մնում են հավատը, հույսը, սերը. սրանք՝ երեքը. և սրանցից մեծագույնը սերն է։
***
1 Հովհաննես.
3:18...խոսքերով և լեզվո՛վ չսիրենք, այլ՝ գործով և ճշմարտությամբ։

4:18 Սիրո մեջ երկյուղ չկա. և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը, որովհետև երկյուղը տանջանքի ենթակա է. և ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ։

***
Ընդմի՛շտ սիրել, սիրե՜լ ողջ սրտով,
Սիրե՛լ սիրո՜վ՝ երկնքով ու երկրով,
Գիշերվա ստվերով, արևի լույսով,
Սիրե՛լ ողջ մտքով, ամբո՜ղջ հոգով…

***
Եթե սիրում ես՝ սիրիր ողջ հոգով
Եթե հավատում՝ հավատա մինչև վերջ
Եվ այդժամ քեզ հետ կլինեն
Քո երջանկությունը, սերն ու երազանքը:

***
Սպասիր ինձ և ես կգամ՝ միայն շատ սպասիր.
Սպասիր, երբ տխրություն են բերում դեղին անձրևները,
Սպասիր, երբ ձյուն է գալիս, սպասիր, երբ տոթ է արդեն,
Սպասիր, եթե նույնիսկ ուրիշներին մոռացան երեկ ու էլ չեն սպասում,
Սպասիր ինձ և ես կգամ…

Սիրիր

Սիրիր, երբ տխուր ես կամ ուրախ.
Սիրիր, երբ չեն սիրում՝ միևնույն է.
Սիրիր, թեկուզ սիրելի քեզ չեն կանչում.
Սիրիր, քո սերը կհասկանան.
«Սիրի՛ր»՝ քո սրտին հրամայիր.
Սիրիր ու քո սերը գանձ համարիր.
Սիրիր, երբ շուրջդ լույս է ու խավար.
Սիրիր, և թող որ այլ կերպ չլինի…

ihusik
05.07.2007, 04:35
Ակումբի Գրականություն բաժնի Իսահակյանին ու Սևակին նվիրված թեմաներում տեղադրել եմ այդ հեղինակների Սիրոն վերաբերող մեկական հրաշալի ստեղծագործություններ՝ պոեմներ և հուսով եմ Դուք էլ կկարդաք ու կհավանեք...:love

Իսահակյան <<Հավերժություն>> (http://www.akumb.am/showthread.php?p=340610&posted=1#post340610) - - - Սևակ <<Անկեղծ ասած>> (պոեմ) (http://www.akumb.am/showthread.php?t=477&page=4)

Սամվել
23.07.2007, 11:15
Իրանց կյանքը դառնում ա հետաքրքիր, փոխարենը ուրիշի կյանքն ա փչանում...

:think Հա բայց ինչի ես տենց կարծում…շատ ժամանակ 2ի կյանքն էլ եքա հետեքրիր ու երջանիկա դառնում :love

Մի տեղ սենց միտք եմ կարդացել…

Երեք աղբյուր ունեն մարդու հակումները, Հոգին , Բանականությունը և Մարմինը…
Հոգու հակումները ծնում են Բարեկամություն ,
Բանականության հակումները ծնում են Հարգանք,
Մարմնի հակումները ծնում են Ցանկություն:
Երեք հակումների միացումը ծնում է սեր:love

Շատ դուրս եկավ լավ բացատրած էր :love

hippy w.s
23.07.2007, 12:07
Իմ կարծիքով սերը զբաղմունքա հարուստ ու պարապ մարդկանց համար(օրինակ բռազիլացիների),
իսկ մեր երկիրը հիմա են վիճակում չի որ մենք (ի նկատի ունեմ ջահելությանը) մեզ
կարողանանք թույլ տալ սիրով զբաղվել, ամենալավ բանը, որով մենք կկարողանանք օգնել
հայրենիքին դա սեքսով զբաղվելնա:Իսկ եթե թքած ունենք հայրենիքի վրա, ուրեմն սեփական
հաճույքի համար . . . գոնե
Նամանավանդ որ գիտնականները էտ անտերն էլ ստեղծել են,
չեմ հասկանում (ես ամեն ինչ հասկանում եմ) էլ որնա պատճառը Էսօրվա էս ԻՐԱՎԻՃԱԿԻ:
Խի են մեր տղերքը ռուսաստանում տղամարդ դառնում, դուք էլ գիտեիք թե խոպան են գնում
հըըըը միամիտներ. . .

Սամվել
23.07.2007, 12:28
Իմ կարծիքով սերը զբաղմունքա հարուստ ու պարապ մարդկանց համար(օրինակ բռազիլացիների),
. . .

Կներես Դուրս չեկան մտքերդ…:angry
Սեքսը կյանքի նպատակ չեմ տեսնում…սակայն միևնույն ժամանակ չեմ պատկերացնում իմ կյանքը առանց սիրո…:love:8
Ոչ էլ ընդունում եմ "Տղամարդ դառնալ" հասկացությունը քո ձևակերպմամբ տղամարդ դառնում են հոգեպես ոչ թե էլ չասեմ ոնց…;):8

Ուրվական
27.07.2007, 16:27
Սերը ոսկե շղարշ է, որի տակ ցանկանում ենք թաքցնել մեր էգոիստական /եսասիրական, ոչ եսամոլական/ ցանկությունները, դրանք մատուցելով որպես անշահախնդիր ու անձնազոհ զգացում:Առանց "ես-ի" չկա սեր, իսկ որտեղ ես, այնտեղ էլ էգոիզմ:

Բայց միտք էր, գիտե՞ս: Մի քիչ պետք ա մտածեմ սրա շուրջ: Շատ հետաքրքիր բան ասեցիր:

Ariadna
27.07.2007, 17:51
Երեխեք, ձեր մտորումները սիրո մասին կարդալով հիշեցի իմ ամենասիրած բանաստեղծություններից մեկը Հ.Հայնեից։ Գրեմ գերմաներենով, հետո կբացատրեմ.

Sie saßen und tranken am Teetisch
und sprachen von Liebe viel.
Die Herren, die waren ästhetisch,
die Damen von zartem Gefühl.
„Die Liebe muß sein platonisch“,
der dürre Hofrat sprach.
Die Hofrätin lächelt ironisch.
Und dennoch seufzet sie: „Ach!“

Der Domherr öffnet den Mund weit:
„Die Liebe sei nicht zu roh,
sie schadet sonst der Gesundheit.“
Das Fräulein lispelt: „Wieso?“

Die Gräfin spricht wehmütig:
„Die Liebe ist eine Passion!“
Und präsentieret gütig
die Tasse dem Herren Baron.

Am Tische war noch ein Plätzchen;
mein Liebchen, da hast du gefehlt.
Du hättest so hübsch, mein Schätzchen,
von deiner Liebe erzählt.

Հիմնական բովանդակությունը սա է. Նրանք նստած թեյ էին խմում, և անվերջ զրուցում էին սիրո մասին։ Պալատական խորհրդականը(նիհար, չորացած) ասում է.«Սերը պետք է պլատոնիկ լինի..» Նրա կինը իրոնիայով ծիծաղում է, և այնուամենայնիվ հոգոց է հանում. «Աաախ...», մյուսը (каноник, չգիտեմ հայերեն ոնց է) մեծ բացում է բերանը. «Սերը չպետք է կոպիտ լինի...այն վնասում է առողջությանը..»,
Օրիորդներից մեկը շշնջում է.«Ինչպես թե՞»,
Կոմսուհին խփում է բաժակը բարոնին և ասում .«Սերը դա կիրք է»....
(Եվ հետո արդեն հեղինակի խոսքն է)
Սեղանի մոտ մի ազատ տեղ կար, սիրելիս, դու էիր այնտեղ պակասում,
Դու այնքան գեղեցիկ, իմ գանձիկ, կկպատմեիր քո սիրո մասին...

ihusik
27.07.2007, 18:23
Իսկ ինչպիսի՞ն դա կլիներ, եթե շարունակեիք հեղինակի խոսքն ու բացական ներկա լիներ այդտեղ...:)

ihusik
28.07.2007, 19:33
Բացեք ձեր սրտերը Աստվածային Սիրո համար, և դուք կփոխեք այս աշխարհը

Անվերապահ Սիրո Ներկայությունը
7 մարտի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Ներկայությունը Անվերապահ Սիրո՝ քո տաճարի ներսում: Աստվածային Սիրո հատկությունը գլխավորն ու գերակշռողն է քեզանում:

Մենք քեզ ընտրել ենք որպես մեր Դեսպանորդ, հատկապես քո սրտում Սիրո այդ հատկության գերակշռման պատճառով:

Չափազանց մեծ է քո աշխարհում հակա-սիրո ճնշիչ ազդեցությունը: Մենք տխուր ենք դրա համար:

Բոլոր Աստվածային որակների մեջ Սիրո որակն ամենամեծն է: Ձգտումը դեպի սերը, սիրելու և սիրված լինելու ցանկությունը հատուկ է բոլոր կենդանի էակներին: Եվ հատկապես հինավուրց Լեմուրիայի և Ատլանտիդայի ժամանակներում, ազատ կամքի չարաշահմամբ Աստվածային Օրենքի խախտման պատճառով, հատկապես այդ որակի մեջ են ներարկվել ամենամեծ աղավաղումները:

Եթե մեզ հաջողվեր մարմնավորված վիճակում գտնվող ընդամենը մի քանի մարդկանց հոգիներում լիակատար ձևով վերականգնել այդ որակը, ապա այն մենք շատ արագ կտարածեինք ամբողջ աշխարհում: Դա որակ է, որի առաջ հնարավոր չէ դիմանալ:

Դա այն է, ինչ տալիս է ակնթարթային համալարում Աստվածային Իրականության հետ:

Շատ հաճախ այդ որակը խառնում են սեռական բնազդի հետ: Այստեղից էլ առաջանում են ամեն տեսակի սեքսուալ այլասերումները:

Մարդու ստեղծագործական ընդունակությունն ի հայտ է գալիս Սիրո միջոցով ստեղծարար ուժի արտահայտմամբ: Եվ այն նույն ստեղծարար ուժը, որը մասնակցություն է ունենում երեխաների սաղմնավորման ընթացքում, ընկած է այն ամենի հիմքում, ինչ մարդը ստեղծում է իր կյանքում:

Մարդն իր հիմքում նման է Աստծուն: Իսկ Աստծո հիմնական որակը Սերն է: Ըստ այդմ՝ մարդը չի կարող չստեղծել:

Եվ ստեղծարար ուժն ի հայտ է գալիս ուղիղ այնքանով, որքանով որ չի սահմանափակվում հակա-սիրո պատնեշներով, որոնք դրսից ներարկվում են մարդու գիտակցության մեջ, իսկ ներսում՝ սատարվում են նրա անկատար գիտակցությամբ:

Սիրո Կատարյալ Բոցը ներթափանցում է այս աշխարհը ձեր ԵՍ ԵՄ Ներկայության միջոցով: Բայց Սիրո հոսքի այդ ուղու դեմ կանգնում են ձեր անկատար մտքերի և հույզերի զտիչները: Եվ հոսքն աղավաղվում է: Դուք Աստվածային Սիրո որակը դրսևորում եք մշտապես: Դուք չեք կարող չդրսևորել այդ որակը, քանի որ այն հատուկ է ամբողջ արարվածին: Բայց հարկ է, որ դուք մաքրեք ձեր գիտակցության, Աստվածային Իրականության ձեր ընկալման զտիչները:

Բացե'ք ձեր սրտերը Սիրո՝ Աստվածային Սիրո առաջ, և դուք կփոխեք այս աշխարհը:

Չկա որևէ ուժ այս աշխարհում, որ ավելի հզոր լինի, քան Սերը:

Դրա համար էլ՝ այն ուժերը, որոնք որոշում են կայացրել իրենք իրենց Աստծուց առանձնացնել, ամենից առաջ մակաբուծվում են Աստվածային Սիրո որակի աղավաղումների վրա: Սեքսի ամբողջ ինդուստրիան, պոռնոգրաֆիան, սեռերի փոխհարաբերությունների ստերիոտիպերը, որոնք քարոզվում և լայնորեն տարածվում են տեղեկատվության զանգվածային միջոցներով, նպատակաուղղված են հատկապես նրան, որ հետ պահեն ձեզ Աստվածային Սիրո դրսևորումից:

Անվնաս բան է թվում, երբ դուք ֆիլմ եք դիտում, որն աճեցնում է սեռական բնազդին հագուրդ տալու ձեր ձգտումը: Անվնաս բան է թվում նայելը կնոջ մերկ մարմնին, որն օգտագործվում է ձեր հոգևոր առաջընթացին որևէ կերպ չնպաստող առարկաների գովազդման համար:

Բայց ձեր գիտակցության մեջ բույն է դնում Աստվածային Սիրո նկատմամբ ատելությունը: Դուք կամավոր կերպով ամրացնում եք այդ զտիչները, որոնք պարփակվում են ձեր գիտակցության մեջ և խանգարում ձեզ ձեր կյանքում դրսևորելու իսկական Սիրո որակը:

Այնքան մեծ տարբերութուն, տարբերակում գոյություն ունի նախասկզբնական Աստվածային Սիրո դրսևորման և սիրո այն հասկացման միջև, որը սկզբնավորվել է կործանված քաղաքակրթությունների ժամանակներից, որ նույնիսկ դժվար է համեմատություն բերել:

Դրանք տարբեր են՝ ինչպես կյանքն ու մահը:

Սրբերի հատկություններից մեկը՝ դա իրենց սրտում Աստվածային Բարիքի նեկտարի ընդունման կարողությունն է: Ֆիզիկական աշխարհում չկա որևէ հաճույք, որ կարելի լինի համեմատել Տիրոջ Բարիքի ստացման հետ:

Միայն մաքուր սրտերն են ընդունակ ստանալու այդ Բարիքը:

Աստվածային էներգիայի հոսքը՝ Աստվածային Սիրո հոսքը, անցնում է մեր բոլոր մարմիններով՝ մեզ գուրգուրելով: Դուք երանություն եք զգում յուրաքանչյուր չակրայում, յուրաքանչյուր էներգետիկական կենտրոնում:

Ամենալավ սեքսուլ բավարարվածությունը, որը դուք կարող եք ստանալ ֆիզիկական աշխարհում, հնարավոր չէ համեմատել Աստծո կողմից առաքված Բարիքի ապրման հետ:

Մտորե'ք՝ արդյո՞ք այդպես անվնաս է ձեզ համար, եթե դուք դիտում եք պոռնոգրաֆիական ֆիլմեր, հանդուրժում եք հայհոյախոսություն, ներկա եք գտնվում այնպիսի մարդկանց միջավայրում, որոնք հանդուրժում են կեղտոտ մտքեր ու արարքներ՝ կանանց և սեռերի փոխհարաբերության նկատմամբ:

Յուրաքանչյուր այդպիսի բացասական թրթիռ նպաստում է Աստվածային Սիրո որակից ձեր հեռացմանը:

Մտահայե'ք ծաղիկները, բնությունը, ժպիտը երեխաների: Մշտապես պաշտպանե'ք ձեր սերը հակա-սիրո բոլոր դրսևորումներից: Պաշտպանե'ք ձեր մերձավորներին, ձեր երեխաներին: Սիրո այն պատկերցումից, որը կստանա նոր սերունդը, կախված է ձեր մոլորակի ապագան:

Իսկական Սերը սկսվում է կնոջը, Մորը պաշտելուց: Եվ այն զգացմունքները, որ տածում եք ձեր Մոր նկատմամբ, կարող են հետք թողնել ձեր ամբողջ կյանքի վրա:

Առավել երջանիկ են այն ընտանիքները, որտեղ ավանդույթ է դարձել հարգանքը Մոր նկատմամբ՝ որպես օջախի պահապանի:

Թող երբեք ձեր գիտակցությունը չծանրաբեռնվի Մոր նկատմամբ, կանացի նախասկզբի նկատմամբ անորակ մտքերով:

Դուք բոլորդ մայրեր եք այս աշխարհում: Ե'վ տղամարդիկ, և' կանայք: Դուք մարմնավորվել եք, որպեսզի ձեռք բերեք Աստվածային Մոր որակը: Ըստ այդմ՝ ճիշտ վերբերմունքը կնոջ, Մոր նկատմամբ, Աստվածային Մոր որակի հաջող ձեռքբերման երաշխիքը կլինի: Եվ առանց այդ ձեռքբերման՝ դուք չեք կարող ըմբռնել Հորը և Որդուն:

Ես մաղթում եմ ձեզ Աստվածային Սիրո որակի ձեռբերում՝ ձեր ներկայիս մարմնավորման ընթացքում:

ԵՍ ԵՄ Անվերապահ Սիրո Ներկայությունը, և ես գուրգուրում եմ ձեզ իմ Սիրո ճառագայթներով:

Տատյանա Միկուշինա, 2005
Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

http://www.sirius-dictation.am/index1.htm

Gjuk
08.08.2007, 11:28
Սերը մի հեքիաթ է չիրականացած
Եռագույն հաճույք է` չնախատեսված
Սերը տառապանք է ` հիվանդություն
Հրաբուխ է , խանդ է , քաղցր ստրկություն:

Սերը կուրացնում է , խորտակում է մեզ
Միացնում , փորձում, դարձնում է հեզ:
Սերը դա կարոտն է , անքուն գիշերներ
Պարգև է , պատիժ է , դառը արցունքներ:

Սերը մի մարմին է , մի սիրտ է , մի հոգի
Երբ չունես պահանջ ուրիշ ոչ մեկի:
Սերը դավաճան է : Մնում ես մենակ
Եվ նա քեզ թողնում է կիսատ
Ու դատարկ…

Սերը չխոսկան է , լալկվում է լեզուն
Եվ միայն ժպտում են աչքերդ փայլուն:
Սերը ափսոսանք է , հիասթափություն
Թուլություն է , ուժ է և հավերժություն:

Սերը դա մի լույս է կյանքի ստվերի մեջ
Փրկություն է , հույս է , սպասումներ անվերջ
Սերը հանելուկ է ` շատ տաղանդավոր
Խաղ է խենթություն է ` ժամանակավոր…

ihusik
08.08.2007, 23:25
Կարծում եմ Gjuk ջան ճիշտ կլիներ նշել թե ո՞վ է այսքան հիանալի բանաստեղծության հեղինակը:)

Հ.Գ.1. Բարի երթ քեզ:) հիանալի էր առաջին քայլդ այ Gjuk;)
Հ.Գ.2. Համամիտ չեմ միայն բանաստեղծության վերջին բառի հետ:)

Gjuk
09.08.2007, 09:21
Կարծում եմ Գջուկ ջան ճիշտ կլիներ նշել թե ո՞վ է այսքան հիանալի բանաստեղծության հեղինակը:)

Հ.Գ.1. Բարի երթ քեզ:) հիանալի էր առաջին քայլդ այ Գջուկ;)
Հ.Գ.2. Համամիտ չեմ միայն բանաստեղծության վերջին բառի հետ:)

Կարծում եմ ihusik ջան ,այս թմայում այնքան էլ կարևոր չէ , թե ով է գրել բանաստեղծությունը , կարևոր է նշել՝ ինչ է ՍԵՐԸ ;)

Շնորհակալ եմ բարի խոսքերիդ համար .:) Ինչ վերաբերում է վերջին բառին՝ ասեմ որ դա պարզապես իմ զգացածն է , որքան էլ որ .... , և բնավ պարտադիր պայման չէ , որ գրած տողերի հետ համամիտ լինել , չէ որ մարդիկ ինչքան էլ նման լինեն, նույնքան ել տարբեր են ի վերջո մտածելակերպով… Ուղղակի փորձեցի գրել այս թեմային համահունչ ..:love

ihusik
09.08.2007, 14:07
Շատ լավ էլ ստացվել է՝ մանավանդ այդ զգացմունքի արտացոլման ու բացահայտման տեսանկյունից ու հիշեցնում է Գյոթեի մի բանաստեղծություն, որին շատ նման է իմաստով գրածդ, բայց դա հետո կներկայացնեմ, որպեսզի համեմատեք...:)

Շատ չնչին ու աննկատ փոփոխություն եմ մտցրել տողերումդ, որը փոփոխությամբ կտեղադրեմ հիմա այստեղ և վստահ եմ չեն ձանձրանա Ակումբցիները մեկ անգամ ևս կարդան Gjuk-ի այս տողերն Սիրո բնույթի մասին.

Սերը՝ մի հեքիաթ է չիրականացած,
Եռագույն հաճույք է` մի սրտում ծնված:
Սերը՝ տառապանք է, հիվանդություն,
Հրաբուխ է, խանդ է, քաղցր ստրկություն:

Սերը կուրացնում է, խորտակում է մեզ,
Միացնում, փորձում, դարձնում է հեզ:
Սերը՝ դա կարոտ է, անքուն գիշերներ,
Պարգև է, պատիժ է, դառը արցունքներ:

Սերը՝ մի մարմին է, մի սիրտ է, մի հոգի,
Երբ չունես պահանջ ուրիշ ոչ մեկի:
Սերը՝ դավաճան է. մնում ես մենակ
Եվ քեզ զգում ես կիսատ ու դատարկ:

Սերը՝ չխոսկան է՝ լալկվում է լեզուն,
Եվ միայն ժպտում են աչքերդ փայլուն:
Սերը ափսոսանք է, հիասթափություն,
Թուլություն է, ուժ է և հավերժություն:

Սերը՝ դա մի լույս է՝ կյանքի ստվերի մեջ,
Փրկություն է, հույս է, սպասումներ անվերջ:
Սերը՝ հանելուկ է շատ տաղանդավոր,
Խաղ է, խենթություն է՝ ժամանակավոր…
Gjuk

ihusik
15.08.2007, 18:20
Այս բոլոր տողերը կարող եք միասին վերցնել կարող եք և առանձին առանձին.

Իսկական Սիրո մեջ առևտուր չկա:

Սիրո պարագայում որքան առևտուրը քչանա՝ այնքան սերն էլ ավելի կվսեմանա, կավելանա, կգեղեցկանա:

Սիրո դեպքում հաշվապահական հաշվարկներ չեն կատարում. տվել եմ այսքան, ստացել այնքան:

Սիրո դեպքում սիրող սիրտը տալիս է անվերջ՝ առանց որևէ տեղ այդ մասին գրառում անելու:

Tehmina80
17.08.2007, 00:28
Իսկ ի՞նչ է սերը...շա՞հ,խաբկա՞նք, համակրա՞նք, տառապա՞նք, գործա՞րք......
Գոյություն ունի մաքուր,իրական սեր այս բարդ կյանքու՞մ, թե ամեն ինչ մնաց հեռու շատ հեռվում...

_______________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:

սերը հետաքրքիր մի խաղ է, որ քեզ թվում է անկեղծ ես... kiss

Vahe
25.08.2007, 11:50
Բայց ես հիշեւմ եմ ստեղաներ մի տեղ գրել էի ինչ է սերը: Կամ նմանատիպ թեմա էր: Լավ եւս մեկ անգամ կրկնվեմ:

Սերը հասած ծիրան է: Դու չկերար ճիճուն կուտի
:D

Mari
25.08.2007, 19:54
Սերը ցավ է ու տառապանք, դրախտ ու դժոխք, զմայլանք, ամոթ: Դա կյանքի ուրախությունն է ու թախիծը, ազատությունն ու ստրկությունը, հոգու խաղաղությունն ու խռովքը:
Ս. Մոեմ

Ծով
27.08.2007, 15:16
Սերը ցավ է ու տառապանք, դրախտ ու դժոխք, զմայլանք, ամոթ: Դա կյանքի ուրախությունն է ու թախիծը, ազատությունն ու ստրկությունը, հոգու խաղաղությունն ու խռովքը:
Ս. Մոեմ
Այս գրառումիցդ հետո կարելի է նայել ստորագրությանդ ու ժպտալ...բայց այ սենց;)

ihusik
08.10.2007, 11:59
Երբևէ մտածե՞լ եք, թե արդյո՞ք կենդանիները սիրում են, ունե՞ն կարոտի զգացում կամ տառապու՞մ են անպատասխան սիրուց… թե՞ այդ ամենը միայն մարդուն է տրված և այդ մեծագույն գանձի՝ Սիրո համար, հարկ է լինում, որ նա վճարի նաև տառապանքով. չէ՞ որ ամեն բանի համար պետք է վճարել և եթե մեծագույն գանձն է տրված՝ դրան համապատասխան էլ պետք է լինի վճարը՝ տառապանքը...

Ահա զույգ բադիկներ լողում են կողք-կողքի ու թե մեկը թեքվի մի կողմ՝ մյուսն իսկույն կհետևի նրան, իսկ թե մյուսը թեքվի ու այլ կողմ գնա՝ այն մեկը կգնա իսկույն նրա ետևից ու թե մի քիչ իրարից հեռանում են՝ այնպես սրտատրոփ ու արագ են գնում զույգին հասնելու՝ ասես հազարավոր կիլոմետրեր էին հեռացել ու տարիներ շարունակ իրար չէին տեսել ու կարոտել էին... Մինչ նայում էի այս բադիկներին ու մտածում, թե արդյո՞ք սեր է նրանցն ու գիտե՞ն նրանք էլ կարոտել ու տառապել, հանկարծ մի փոքրիկ ձկնիկ ջրից դուրս ցատկեց և այդպես մի քանի անգամ՝ ասես ուզում էր ինքնասպան լիներ, բայց նա կրկին ընկավ նույն լճակի մեջ՝ շարունակելով իր կյանքն ու չկարողանալով դուրս պրծնել նրանից... մի՞թե տառապանքն էր նրան ստիպել դիմել այդ քայլին... չգիտեմ, չեմ հասկանում...

Ահա երկու աղունիկներ (ուզում էի ասեի աղավնյակներ), որ այնքա՜ն ուշադիր են միմյանց հանդեպ ու թե մեկը թռչում է մի ճյուղից մյուսը, մյուսն իսկույն հետևում է նրան. մի՞թե հոգնել չունեն իրարից ու իրար այդպես անխոս տրվելուց, նվիրվելուց... Իսկ ինչու՞ մարդիկ այդպես չեն, եթե չենք կասկածում, որ նրանք գիտեն սիրել ու կասկածում ենք, որ կենդանիներն էլ կարող են սիրել... Իսկ այ կարոտել կամ տառապել գիտե՞ն արդյոք կենդանիները... և այս մտքիս վրա ձկնիկն այն կրկին փորձեր էր անում դուրս ցատկել լճից չգիտեմ պատասխանելո՞վ հարցիս, թե՞ պարզապես... թե՞ պարզապես իմ երևակայությունն էր այս ամենը հյուսում:

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպե՞ս են կենդանիներն իրենց կյանքի ընկեր, զույգ ընտրում - առանց սիրո՞ կասեք – այդ դեպքում ինչու՞ են նրանք իրար նկատմամբ այդքան ուշադիր ու հոգատար, քան մարդիկ՝ որ միանում են իբր թե սիրով կամ այն մարդկանց նման որ իբր զույգ են ու միասին, բայց առևտուր անելիս ուտելիքի համար իրենց վճարում են ամեն մեկն իրեն գնածի դիմաց, քանզի հաստատ գիտեն՝ կարճ է լինելու կապն ու զուտ ֆիզիկական, էլ ինչու՞ հոգալ կողակցի համար. եթե նա էլ չլինի՝ չէ՞ որ կան ուրիշները. ու չունեն նրանք հոգուց-հոգի, սրտից-սիրտ տանող և ո՛չ մի կապ:

Ցավում եմ նման մարդկանց ու ողջ մարդկությանը, որ հեռու ենք Բնությունից, Ներդաշնակությունից, Ներքին մեր Խաղաղությունից ու ամենակարևորը՝ Իսկական Սիրուց՝ որը և խոնարհ ծառայությունն է...

Տուն վերադառնալու ճանապարհին հանդիպեցի մի տարեց զույգի. կինը հաշմանդամի սալյակի մեջ նստած էր, իսկ ամուսինը հրում, առաջ էր տանում սալյակն ու կնոջ հետ այդպես միասին այգում զբոսնում էին նրանք ու մտածեցի. գուցե ամեն բա՞ն չէ կորցված ու դեռ կա՞ փրկություն մարդկանց համար, քանզի կա՜ն, քի՛չ են, բայց կա՜ն դեռ մարդիկ, որ ունեն Սիրտ ու կարող են դեռ Սիրել...

07.10.07. 13:17

Հայ Քրիստոնյա
09.10.2007, 02:08
Կյանքն ինքնին սեր է… կյանքը երկրի վրա 1 րոպե անգամ չէր շարունակվի առանց սիրո: Երկիր մոլորակը պտտող միակ ուժը սերն է:yahoo

Սէրը դա Աստված է ուրիշ սէր չկա աշխարհում: Սէրը նա է երբ դու սիրում ես քո թշնամուն որը դու կարող ես անել միայն Աստծո Սուրբ Հոգով::)

Կաթիլ
09.10.2007, 13:13
Հիմա մի բան կպատմեմ, որը չնայած կարծում եմ, որ սխալ արարք էր, բայց մոտ մեկ ամիս առաջ ինձ ստիպեց հավատալ, որ կա իրական, անշահախնդիր ու հավեժ ՍԵՐ:
Մեր հարևանի ծնողները, ապրում էին գյուղում: Արդեն ծեր էին, կինը հիվանդ էր: Մոտ 80 տարեկան ամուսինը 5 հարսներից ոչ մեկին թույլ չէր տալիս նեղություն կրել, իր հիվանդ կնոջ մասին հոգ տանելով: Առավոտյան գյուղից զանգեցին ու ասացին, որ պապիկը մահացել է: Բոլորի համար շատ անսպասելի էր, քանի որ ծանր հիվանդը տատն էր: Երբ գնացին գյուղ, պարզվեց, որ տատիկը 3 օր ոչինչ չէր կերել, պապի այն հարցին թե ինչու կինը ոչինչ չի ուտում? Միթե մեռնում է արդեն? Տատը տվել էր դրական պատասխան: Պապը հրաժեշտ էր տվել կնոջը, ասելով որ կսպասի նրան: Ամբողջ օրը փնտրել էին պապին... Գտել էին նկուղում կախված... հաջորդ առավոտյան տատն էլ չարթնացավ...

gayane70
09.10.2007, 16:19
Սերը նման է նորատունկ ծառի ,որին պիտի խնամել-աստված չանի հանկարծ չորանա:Ապրել առանց սիրո -այսինքն ապրել ապարդյուն::hands

Dina
09.10.2007, 16:33
Հիմա մի բան կպատմեմ, որը չնայած կարծում եմ, որ սխալ արարք էր, բայց մոտ մեկ ամիս առաջ ինձ ստիպեց հավատալ, որ կա իրական, անշահախնդիր ու հավեժ ՍԵՐ:
Մեր հարևանի ծնողները, ապրում էին գյուղում: Արդեն ծեր էին, կինը հիվանդ էր: Մոտ 80 տարեկան ամուսինը 5 հարսներից ոչ մեկին թույլ չէր տալիս նեղություն կրել, իր հիվանդ կնոջ մասին հոգ տանելով: Առավոտյան գյուղից զանգեցին ու ասացին, որ պապիկը մահացել է: Բոլորի համար շատ անսպասելի էր, քանի որ ծանր հիվանդը տատն էր: Երբ գնացին գյուղ, պարզվեց, որ տատիկը 3 օր ոչինչ չէր կերել, պապի այն հարցին թե ինչու կինը ոչինչ չի ուտում? Միթե մեռնում է արդեն? Տատը տվել էր դրական պատասխան: Պապը հրաժեշտ էր տվել կնոջը, ասելով որ կսպասի նրան: Ամբողջ օրը փնտրել էին պապին... Գտել էին նկուղում կախված... հաջորդ առավոտյան տատն էլ չարթնացավ...

երանի նրանց որ այդպես սիրել են միմյանց :love ինձ տվում է նրանք ամբողջ կյանքում երջանիկ են ապրել… :)

Սերխիո
20.11.2007, 23:24
Չգիտեմ ,երևի սա է համապատասխան թեման ...
:thinkուրեմն սենց , խորհուրդ հիմնականում կցանկանայի ստալա աղջիկներից, դե եթե լավ առաջարկ լինի նաև տղեքից;)

իմ ու միակիս հարաբերությունները խզված են կարելի է ասել :(,հոգեվարք ապրող սեր է դառել ,բայց ես չեմ ուզում կորցնել այն ինչ ունեմ , ինչ քայլով կարելի է սիրտը շահել թեկուզ մի քիչ , շատ ռոմանտիկա պետք չէ ,մի տեսակ ձևական չլինի ,ավելի ռեալ...:love

Ann87
21.11.2007, 00:05

:thinkկփորցեմ խորհուրդ տամ,ինչքանով ռեալ չեմ կարա ասեմ:oy
մի գուցե փորցես քիչ տեսնվել,շփվել,որպեսզի կարոտ առաջանա:
իսկ այն խոսքերը որ գրել ես չես ուզում կորցնել այն ինչ ունես արդեն շատ գնհատելի է,ոչ բոլորն են դա հասկանում

Selene
21.11.2007, 01:03
իմ ու միակիս հարաբերությունները խզված են կարելի է ասել :(,հոգեվարք ապրող սեր է դառել ,բայց ես չեմ ուզում կորցնել այն ինչ ունեմ , ինչ քայլով կարելի է սիրտը շահել թեկուզ մի քիչ , շատ ռոմանտիկա պետք չէ ,մի տեսակ ձևական չլինի ,ավելի ռեալ...:love

Խորհուրդ կտամ նախ և առաջ ինքդ քո մեջ լավ վերլուծես ձեր բաժանման պատճառները, այսինքն՝ բուն պատճառը, այլ ոչ՝ դրդապատճառը:
Եթե նա էլ քեզ է այդպես սիրում, ապա կընդառաջի քո փորձը՝ երկուսով հասկանալու, որքանով էր ճիշտ ու տեղին հարաբերությունների խզումը.գուցե՞ վաղուց արդեն սպասում է հանդիպման, որոշ հարցերի պարզաբանմանը, ինչն, իհարկե, տվյալ դեպքում ուղղակի քեզ տեսնելու առիթ կհանդիսանա:)Դե սա հնարավոր տարբերակնրեից լավագույնն է իհարկե
Միակ խորհուրդս՝ նրան տեսնես, զրուցես, ընդ որում պարզ, անմիջական, առանց ավելորդությունների ու ձևականությունների, ասես, թե ինչ ես զգում, ինչ ես մտածում, միգուցե հենց այդ խոսակցության ընթացքում էլ կկարողանաս պարզել՝ որքանով ես դու նրա միակը, ու արդյոք, այն ինչ դու հիմա ես զգում, սեր է այլ ոչ պարզապես չհամակերպում անցածի հետ:
Բայց, նորից եմ կրկնում, մինչ նրան հանդիպելը, հանդիպիր քո սրտին ու մտքին «երես առ երես»;)

FactorX
21.11.2007, 01:48
Սիրել մեկին նշանակում է ուրախանալ նրա հետ ու տխրել նրա հետ, և անել ամեն ինչ, որպեսզի նա իրեն երջանիկ զգա: (C) FactorX

Dayana
21.11.2007, 10:51
Չգիտեմ ,երևի սա է համապատասխան թեման ...
:thinkուրեմն սենց , խորհուրդ հիմնականում կցանկանայի ստալա աղջիկներից, դե եթե լավ առաջարկ լինի նաև տղեքից;)

իմ ու միակիս հարաբերությունները խզված են կարելի է ասել :(,հոգեվարք ապրող սեր է դառել ,բայց ես չեմ ուզում կորցնել այն ինչ ունեմ , ինչ քայլով կարելի է սիրտը շահել թեկուզ մի քիչ , շատ ռոմանտիկա պետք չէ ,մի տեսակ ձևական չլինի ,ավելի ռեալ...:love

:8 Էս ինչ բարդ իրավիճակ է ։ Գիտեմ մի բան , եթե իսկապես սիրում ես անպայման կվերականգնվեն հարաբերությունները ։ Ուղղակի փորձի զգաս ինչ է պետք անել ։ Այլապես եթե ես ասեմ օրինակ կակաչներ նվիրի , իսկ նա կակաչ չի սիրում , կստացվի վատ խորհուրդ էր ։ Ուղղակի փորձիր "ԶԳԱԼ" , մնացածն ինքն իրեն կլինի ։

Հ.Գ. Երբ ամեն ինչ լավ լինի , մեզ ասա , լա՞վ :)

Էդուարդ_man
21.11.2007, 13:17
Սերը ցավ է ու տառապանք, դրախտ ու դժոխք, զմայլանք, ամոթ: Դա կյանքի ուրախությունն է ու թախիծը, ազատությունն ու ստրկությունը, հոգու խաղաղությունն ու խռովքը:
Ս. Մոեմ
Կարծում եմ հեղինակը չարաչար սխալվում է սիրուն այդպիսի բացասական պիտակներ կպցնելով:(
Սերն է ամենամեծ բարոյականւթյունը:ok և սիրո բացակայության կամ եսասիրության պատճառով է մարդ ստանում այդպիսի որակներ,
իսկ մանավանդ ստրկությունը դա սեր չի, իրական սերը ազատություն է:ok

Ավելացվել է 3 րոպե անց

Չգիտեմ ,երևի սա է համապատասխան թեման ...
:thinkուրեմն սենց , խորհուրդ հիմնականում կցանկանայի ստալա աղջիկներից, դե եթե լավ առաջարկ լինի նաև տղեքից;)

իմ ու միակիս հարաբերությունները խզված են կարելի է ասել :(,հոգեվարք ապրող սեր է դառել ,բայց ես չեմ ուզում կորցնել այն ինչ ունեմ , ինչ քայլով կարելի է սիրտը շահել թեկուզ մի քիչ , շատ ռոմանտիկա պետք չէ ,մի տեսակ ձևական չլինի ,ավելի ռեալ...:love

Կրկին անկեղծ սիրո խոստովանություն արա;)
այնպես որ զգա իր կարևորությունը քո կյանքում, լուրջ եմ ա սում:ok

Սերխիո
21.11.2007, 20:13
Շնորհակալություն խորհուրդների համար;)
նախ ասեմ ,որ հիմա էլ իրար հետ շփվում ենք ,օրինակ 4 ժամ առաջ իրա հետ էի, :
Ասեմ ,որ սկզբում իմ մեղքն է եղել ,երբ սկսեցինք վիճել ,ու եղավ մի պահ ,որ ես էլ իմ կողմից իմ համաձայնությունը տվեցի <<վերջի>>,քանի որ ուզում էի ,որ իմ ասածը անցնի ու ես էլ գնացի այդ քայլին / հիմար պրինցիպ էր/ . . . Հետո եկավ մի պահ ,որ զղջացինք եղած թյուրիմացության համար ,բայց քանի որ տղաները նման հարցում ավելի ճիշտ են կողմնորոշվում, ես բացի իմ ընկերներից ոչ մեկին չհայտնեցի մեր բաժանման մասին ,նույնիս մերոնց ու այդպես արդեն 2 ամիս 1 օր է , իսկ նա այդ ամենի մասին պատմել էր մորը , քրերին ու այլ հարազատների ,որ մեր մեջ վերջացած է ,ու հիմա ուղղակի ինքը իրա սխալ գործածի արգասիքներն ա առաջ տանում ,քանի որ իմ մասին իրա հարազատները բացասական կարծիք ունեն ու ինքը ,այսպես ասած <<երես չունի >> ,որ ասի ,թե ուզում է միանալ իմ հետ ,մի կողմից էլ մեր լարված վիճակը մի քիչ սառեցրել է իմ նկատմամաբ ունեցած իր նախկին ահռելի զգացմունքը ...
մի խոսքով իմ բազմազան ջանքեր զուր են անցնում ,ամեն օր գրեթե խոսում եմ հետը այդ թեմայով , ասեմ նաև ,որ լինում է ժամանակ ,երբ քայլում ենք , ես իրա ձեռքը բռնում եմ ,ինքը չի հրաժարվում ,լինում են ժամեր ,որ մոռնում է եղածը ու կարծես նախկինի պես է ինձ վերաբերում ,հետո ասես ,նորից թունավորվում է ու վանում ,կռվում...

Էդուարդ ջան,Անկեղծ նորից խոստովանել եմ և ավելի քան տասնյակ անգամ:think

Դայանա ջան, էլ բան չեմ գրի մինչև չդզվենք,Աստված տա

Սելեն ջան ,քեզ էլ շնորհակալություն ,բայց մի բան 101 տոկոս ասեմ ,որ ես եմ իրա միակը դեռ ,ոչ ոք չի կարող մրցակից լինել ինձ , այլ անձի առկայությունը բացառվում է:B
Անն87 քո խորհուդը ես փորձել եմ ,բայց իրա կամքը ուժեղ ա, հետո ասում ա ,որ շատ ա կարոտում ,բայց ցույց չի տվել ,եղել է նախադեպ ..

Սերխիո
04.12.2007, 20:01
Հ.Գ. Երբ ամեն ինչ լավ լինի , մեզ ասա , լա՞վ :)

:love Լավ ա:love:hands

Ջուզեպե Բալզամո
05.12.2007, 02:23
Սերը սուտ ա…
Սերը հայերն են հնարել,որ սեքսի համար չվճարեն: ;)

Chilly
05.12.2007, 02:36
Սերը սուտ ա…
Սերը հայերն են հնարել,որ սեքսի համար չվճարեն: ;)

:D:D:D լավ ասիր... բայց տենց բան չկա, :P

Mari
05.12.2007, 08:07
Կարծում եմ հեղինակը չարաչար սխալվում է սիրուն այդպիսի բացասական պիտակներ կպցնելով:(
Սերն է ամենամեծ բարոյականւթյունը:ok և սիրո բացակայության կամ եսասիրության պատճառով է մարդ ստանում այդպիսի որակներ,
իսկ մանավանդ ստրկությունը դա սեր չի, իրական սերը ազատություն է:ok

Կփոխանցեմ Մոեմին::)/ուզում էի, որ ով չգիտեր, թե Մոեմը այս հարցի շուրջ ինչ է մտածում, իմանար, վայ/

Ինձ թվում է՝ սեր, որպես առանձին զգացմունք գոյություն չունի: Դա մի շարք զգացմունքների, զգացումների ամբողջություն է, համախումբ: Իսկ թե ով ինչ է հասկանում այդ զգացմունքների ու զգացումների տակ, դա արդեն անհատական է:

Հ. Գ. Դասից էլի ուշացա:(

Vive L'Armenie
08.12.2007, 17:54
<<Սերը մի անտեսանելի աշխարհ է, և մենք բոլորս լողում ենք այնտեղ` յուրաքանչյուրս մեր նավով, և մեզանից յուրաքանչյուրը իր նավի հրամանատարն է և տանում է նավը իր սեփական ընթացքով...>>
Մ.Մ.Պրիշվին

<< Սերը ամենահզոր զգացմունքն է, որն ընդհանրապես հրաշքներ է գործում, որը ստեղծում է նոր մարդկանց, ի հայտ է բերում մեծագույն մարդկային արժեքներ...>>
Ա.Ս.Մակարենկո

<< Սերն է միայն, որ թանկ է հարստությունից, փառքից և իմաստությունից... թանկ է կյանքից, որովհետև այն նույնիսկ կյանքը չի խնայում և չի վախենում մահից...>>
Ա.Ի.Կուպրին

<< Սերը քնքուշ բույս է և չի ապրում երկար, եթե նրան պարարտացնում են արցունքներով...>>
Ջեյմս Ֆենիմոր Կուպեր

<< Լինել սիրված դա ավելին է, քան լինել հարուստ, քանզի լինել սիրված նշանակում է լինել երջանիկ...>>
Կ.Տիլյե

<< Ավելի լավ է թող այն լինի ալեկոծվող ծով ձեր հոգիների ափերի միջև... Երգեք, պարեք միասին և ուրախացեք, բայց թող ձեզանից յուրաքանչյուրը լինի միայնակ, ինչպես միայնակ են վինի լարերը, թեև նրանցից հնչում է մի երաժշտություն...>>
Ջեբրան

<< Սիրո առաջին նշանը տղամարդկանց մոտ անհամարձակությունն է, կանանց մոտ` համարձակությունը...>>
Վ. Հյուգո

<<Կնոջ հանդեպ սերը մեզ համար ունի անփոխարինելի նշանակություն, այն նման է մսին ցանած աղին. Ներծծվելով սրտում, պահպանում է այն փչանալուց...>>
Վ. Հյուգո

<< Սերը նման է ծառի: Այն աճում է ինքն իրեն, խորն արմատներ է ձգում մեր ամբողջ էության մեջ և հաճախ շարունակում է կանչել ու ծաղկել նույնիսկ մեր սրտի ավերակների վրա...>>
Վ. Հյուգո

<< Հավետ եղել է այնպես, որ սիրո խորությունը ճանաչվել է բաժանման պահին...>>
Ջեբրան

Սիրեք և սիրվեք... :love

Vive L'Armenie
08.12.2007, 18:23
Հեռու՜ ես անհաս, իմ լուսե երազ,
Բայց քեզ է սիրտս փայփայում թաքուն,
Փռվա՜ծ է լույսդ շուրջս և վրաս,
Անհուն աշխարհում և իմ հե՜զ հոգում...

Քո հեռու երկրի ուղին չգիտեմ.-
Գուցե ես ինքս ստեղծել եմ քեզ,
Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ,
Հրամայել եմ, որ վրաս իշխես...

Եվ քաղցր է լինել քո կամքի գերին,
Քո չարությունը բարիք համարել
Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սրին
Եվ այդ մահաբեր ձեռքը համբուրել…
Վ. ՏԵՐՅԱՆ

Անանց կարոտն է իմ սիրտը տանջում,
- Արդյոք ու՞ր ես դու, արդյոք ու՞ր ես դու,
Քո անուշ ձայնն է հնչում ու կանչում,
- Բայց դու անհաս ես, հավիտյան հեռու...

Ելնում եմ դարձյալ անվե՜րջ ճանապարհ,
- Կժպտաս արդյոք, լուսեղեն երազ.
Կցրես սրտիս թախիծը խավար,
Կնետես անուշ ցոլքերդ վրաս...

Թափառում եմ ու կարոտով կանչում,
- Արդյոք կգտնե՞մ աշխարհում անհուն,-
Բոլոր խոսքերում քո ձա՜յնն է հնչում,
- Բայց անհայտ ես դու, դու չունես անուն...
Վ. ՏԵՐՅԱՆ

Tigran Adunts
08.12.2007, 18:31
Սերը սուտ ա…
Սերը հայերն են հնարել,որ սեքսի համար չվճարեն: ;)

Վերջն էր :D :hands

Tigran Adunts
08.12.2007, 18:57
Հախվերդյանի "Հեքիաթ" երգը լսեք :)

BusinessMen
10.12.2007, 01:49
Ինչպես շատերն են մտածում, ես էլ կասեմ, սերը սուտ է, ավելի լուրջ բաների մասին մտածեք

ihusik
14.01.2008, 00:55
Բաժանված սոսկ ձև-խաբկանքներով ողջ դրսևորված Տիեզերքի կամ Բնության հետ մեր էության նույնականության ու միասնության ինտուիտիվ ընկալումն ու գիտակցումն է արդարության, բարի կամեցողության ու Սիրո աղբյուրը հանդիսանում, մինչդեռ մեր այդ նույնականության ու միասնության չընդունումից են ծնունդ առնում եսամոլությունը, չարությունը, ատելությունն ու տգիտությունը։

Սերխիո
14.01.2008, 00:58
Ատում եմ <<սեր>> պատրանքը:[

Երկնային
14.01.2008, 01:00
Սերը այն է ինչի մասին մարդիկ շատ հաճախ փորձում են խոսել կամ բացատրել ու հասկանալ, մինչդեռ սերը հասկանալու համար պետք է միմիայն սիրել... իսկ մնացածը կարևոր չէ… :love

ihusik
07.02.2008, 15:30
Սիրել՝ նշանակում է հոգին մարմին դարձնել, մարմինը՝ հոգի և լինել մի...

keyboard
07.02.2008, 15:32
Սեր = մեկ հոգի երկու մարմնում....

Adam_Smith
02.03.2008, 19:12
Ես հնարավորինս աշխատեցի կարդալ վերը բոլոր գրվածները...և... իմ կարծիքով ՍԵՐԸ այն միակ զգացումն է, որը բառերով հնարավոր չէ արտահայտել և իզուր չէ, որ սիրող մարդիկ իրար հասկանում են նաև առանց խոսքերի.....;):love

Pilat
03.03.2008, 10:19
voxjuyn hargeli forumciner.im kompi vra Kdwin chka,dra hamar es translitov petqa grem.nereq mexavoris.
nax nerkayanam.dzez het zrucum e HH nerqin gortseri varchutyan@ ar@nter gortsox "ser ev qartashutyun" akumbi tnoren Shmavonyan Benyamin@.
ashxarhi xoshoraguyn pilisopaner,arvestagetner,grox hraparakaxosner,derasanner,derahasner,tatikner u papikner mez anhayt jamanakneric i ver glux en kotrum ays harci shurj,sakayn patasxan@ minchev hima chen gtnum.txura:(
es mi ban gitem.2 kes,idealakan ser u dra nman baner chkan.et sax suta.mardik iranq en stextsum iranc ser@.ete nstenq spasenq,vor mi or mer 2 kes@ Mozambiki chgitem vor korats gyuxic kga mez kgtni,tenc el anser kmernenq,kgnanq es dardot ashxarhic axper jan.dra hamar sireq um hascnum eq u erjanik kapreq:thinkaystex akamayic hisheci metsn varpeti xosqer@"karmir kov@ tsaric heru chi @nknum".sireq barekamner,exeq erjani.aroxjutyun dzer @ntaniqnerin,stesutyun,minch nor handipum.dzez het er azatutyun radiokayan@.

Մոդերատորական: Կարդացեք ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)

Naira
04.03.2008, 04:02
Ահավոր շաաատ բաներ կարելի է ասել, բայց կարճ կոնկրետ՝ սերը մեր կյանքն է ցանկացած տարիքում։

Ծով
04.03.2008, 22:44
Սերը Կաթին, Սուրճին, Մարդուն և «այլոց» միացնող ամենաընդհանուր հատկանիշն է…
/հե-հե/
Հա ի՞նչ…

Սաքուլ
24.03.2008, 23:59
Ֆորումում եղելա սիրահարվելու, ամուսնանալու դեպք` երկու ակումբցու միջև?

Empty`Tears
25.03.2008, 00:06
Ֆորումում եղելա սիրահարվելու, ամուսնանալու դեպք` երկու ակումբցու միջև?

Պատասխանեմ ամուսնացողների փոխարեն՝այո..:)

Kuk
25.03.2008, 00:09
Ստորագրությանս երկրորդ տողը ոնցոր էս թեմայի հետ կապ ունի հա՞:

firewall
25.03.2008, 04:38
Ստորագրությանս երկրորդ տողը ոնցոր էս թեմայի հետ կապ ունի հա՞:

Հա, մեջը любовь(սեր) բառը կա :D

nnaarreek
25.03.2008, 23:46
Ս.Ե.Ր. = Սեքսի Երանելի Րոպեներ

Kuk
25.03.2008, 23:49
Հա, մեջը любовь(սեր) բառը կա :D

Ի՞նչ իմացար:think

Երկնային
25.03.2008, 23:50
Ս.Ե.Ր. = Սեքսի Երանելի Րոպեներ

ես կարծում էի դա քեզնից ավելի փոքր տարիքիների համար ա տենց… փաստորեն չէ էլի :D:D

nnaarreek
26.03.2008, 21:33
ես կարծում էի դա քեզնից ավելի փոքր տարիքիների համար ա տենց… փաստորեն չէ էլի :D:D

Սերը տարիք չի ճանաչում..... Մենակ սեռական հասունացման տարիքը;)

chiburgen
27.03.2008, 01:29
Սերը տարիք չի ճանաչում..... Մենակ սեռական հասունացման տարիքը;)

Արա, ես էլ ասում եմ տատս խի ա ինձ տենց դզում:

nnaarreek
28.03.2008, 20:32
Արա, ես էլ ասում եմ տատս խի ա ինձ տենց դզում:

:o:o:o:o:o:o:o:o:o
NO COMMENT
:o:o:o:o:o:o:o:o:o

Լուսիանա
28.03.2008, 23:39
Սերը դա այն է, ինչ ամեն մարդ դրա տակ հասկանում է…:love

Modigliani
29.03.2008, 00:05
սերն էս ա...

...աչքերդ լցված իմ հոգին քնից հանում են
տղամարդկային հպարտությունն իմ մեջ լրիվ սպանում են
համաձայն եմ ևս 10000 անգամ մերժվել
բայց ամեն անգամ քո սիրտ ճզմող հայացքը տեսնել

Janita Hero
29.03.2008, 00:34
սերն էս ա...

...աչքերդ լցված իմ հոգին քնից հանում են
տղամարդկային հպարտությունն իմ մեջ լրիվ սպանում են
համաձայն եմ ևս 10000 անգամ մերժվել
բայց ամեն անգամ քո սիրտ ճզմող հայացքը տեսնել

Զիլ էր, իրո՞ք տենց ես ապրում սեր ասվածը………………

Իմ համար սերը զոհ ա, ամեն տեսակի սեր, որը ուրագի պես չի, այլ՝ սղոցի… Սերը տվող ա, դոնոր ա, ներող ա ու խենթ…

Սեեեեեեեեր, հենց քո պատճառոոոով, սիրտս է խռոոոոոոով, չի գտնում հանգիիիիի՜:sulelստ

Modigliani
29.03.2008, 12:28
Զիլ էր, իրո՞ք տենց ես ապրում սեր ասվածը………………

Իմ համար սերը զոհ ա, ամեն տեսակի սեր, որը ուրագի պես չի, այլ՝ սղոցի… Սերը տվող ա, դոնոր ա, ներող ա ու խենթ…

Սեեեեեեեեր, հենց քո պատճառոոոով, սիրտս է խռոոոոոոով, չի գտնում հանգիիիիի՜:sulelստ

չէ, դե ուղղակի պահի ազդեցության տակ, էտ գրելուց քիչ առաջ պատահածի ազդեցության տակ սիրո դրսևորման մի ձև էր :)

nnaarreek
30.03.2008, 02:20
Ժողովուրդ աչքիս մի հատ աղջիկ դուրս գալիս ա, բայց չեմ ջոգում սեր ա թե ուղակի գարուն ա եկել հորմոններն են խաղում....

Ձեր կարծիքով որ մեկը կլինի??

մոտս նենց վիճակ ա ինչքան աղջիկ տենում եմ սիրահարվում եմ, տակ շտո եթե տունը մնացածներ կան թափով գտեք ինձ:D:D:D

Երկնային
30.03.2008, 02:34
Ժողովուրդ աչքիս մի հատ աղջիկ դուրս գալիս ա, բայց չեմ ջոգում սեր ա թե ուղակի գարուն ա եկել հորմոններն են խաղում....

հավանաբար քո մոտ էն վիճակն ա, որ շատ ես ուզում սիրահարվվես, բայց ոչ մի ձև չի ստացվում մոտդ :D:D

մի խորհուրդ քեզ… երբ որ դա կլինի սեր, դու մտքի ծայրով անգամ չես կասկածի, թե դա ինչ է… :love

ինչևէ, պարզապես սիրել` անմնացորդ ու շատ ուժեղ… ոչ թե գայթակղվել, կամ հրապուրվել… ոչ բոլորն են պատրաստ և ոչ բոլորն են ընդունակ…

nnaarreek
30.03.2008, 02:47
.........ինչևէ, պարզապես սիրել` անմնացորդ ու շատ ուժեղ… ոչ թե գայթակղվել, կամ հրապուրվել… ոչ բոլորն են պատրաստ և ոչ բոլորն են ընդունակ…...

Նուրբ ձևերով վիրավորեցիր հա?:think:think:think

Երկնային
30.03.2008, 02:49
Նուրբ ձևերով վիրավորեցիր հա?:think:think:think

քեզ չէր ուղղված… ընդհանուր ասեցի…
ես քեզ չեմ ճանաչում, որ ասեմ, ընդունակ ես, թե ոչ… սխալ-մխալ բաներ մի հասկացի ;)

Adam_Smith
30.03.2008, 10:44
մի խորհուրդ քեզ… երբ որ դա կլինի սեր, դու մտքի ծայրով անգամ չես կասկածի, թե դա ինչ է… :love

ինչևէ, պարզապես սիրել` անմնացորդ ու շատ ուժեղ… ոչ թե գայթակղվել, կամ հրապուրվել… …

Լրիվ ու "երկու ձեռքով" համամիտ եմ...
բացի առաջին մասից...կարծում եմ ու համոզված եմ, որ եթե սիրես, հաստատ ոչ միայն չես կասկածի, այլև կզգաս, որ դա սեր է, այլ ոչ թե ինչ որ անկապ գայթակղություն...

chiburgen
30.03.2008, 12:55
կաճ ասած, էտ "սեր" կոչեցյալը ոնց որ ատամի ցավ լինի, սաղ ասում են հասկանում ենք,
բայց չգիտեն ոնց ա ցավում: Նեց որ չարժե մեկին պատմեն թե ինչ ես զգում, որովհետև բացի քեզնի դա ոչ մեկ չի հասկանա, դաժե ում որ սիրում ես `ինքն էլ չի հասկանա:

TKL
31.03.2008, 22:48
Եթե իրական սեր, ինչ շահի կամ գործարքի մասին է խոսքը՞

Երկնային
02.04.2008, 23:45
Սերը շատ լայն հասկացություն է… Հայրենիքը ուրիշ ձև են սիրում, ծնողին ուրւշ ձև, բնությանը` ուրիշ… :love
Սերը չի կարող նույնը լինել երբեք… ամեն անգամ սիրում են նորովի, ոչ նման նախկին զգացմունքին… ամեն մեկը սիրում է այնպես,ինչպես մենակ ինքն է կարողանում… ու իրեն միշտ թվում է, որ իր պես ուժգին ու կատարյալ ոչ ոք չի կարող սիրել… ;)

chiburgen
03.04.2008, 13:34
Խի սերը պսակվելու հետ ինչ կապ ունի??:think:think:think

"Իդեալական սիրո " շարնակությունն է:

nnaarreek
03.04.2008, 23:34
Նարեկ, ինչու՞ ես զարմանում, որ հարցդ կատակի են վերածում, անլուրջ հարց ես տվել, լուրջ պատասխան ես ակնկալում…

Սերը շատ լայն հասկացություն է… Հայրենիքը ուրիշ ձև են սիրում, ծնողին ուրւշ ձև, բնությանը` ուրիշ… :love
Սերը չի կարող նույնը լինել երբեք… ամեն անգամ սիրում են նորովի, ոչ նման նախկին զգացմունքին… ամեն մեկը սիրում է այնպես,ինչպես մենակ ինքն է կարողանում… ու իրեն միշտ թվում է, որ իր պես ուժգին ու կատարյալ ոչ ոք չի կարող սիրել… ;)

Դե բա իմ հարցն էլ ետ ա, ետ սերերը նույնն են թե չե, դուք էլ լուրջ պատասխանեք, հա կամ այո! ;)

Ավելացվել է 2 րոպե անց

"Իդեալական սիրո " շարնակությունն է:

Երկնայինը վրես կջղայնանա, բյց պիտի ասեմ!!

Ամուսնւթյունը ետ սեքսի համար պատրվակ ա!!

Kuk
03.04.2008, 23:40
Ամուսնւթյունը ետ սեքսի համար պատրվակ ա!!

Секс можно использовать, чтобы расширить любовь и чтобы ее не впустить.

Empty`Tears
19.04.2008, 13:50
Սեր, մնաս բարով, էլ քեզ չեմ նայի,
Չեմ բախի դուռդ ունայն քամու պես,
Բայց կուզենայի հավիտյան լացի
Եվ զգացմունքներ արցունքները սրտից...

********
Գնա՛մոռացիր, և բախտը քեզ հետ,
Հյուսիր քւ բույնը ում հետ, որ կուզես,
Թող օջախիս մեջ կրակ չհուրհրա,
Թախծոտ սրտիս մեջ թող քամին ոռնա...

********
Թողնում եմ վիշտս այդ գունատ թղթի սև տողերի տակ
Թողնում եմ սերս թո խորունկ սրտին հիշատակ.... :oy:oy

murmushka
19.04.2008, 20:28
Սէրը երկայնամիտ է` քացր է. սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում: Չէ լրբանում, իրը չէ որոնում. չէ գրգռվում, չարը չէ մտածում. Անիրաւութեան վերայ չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ. Ամեն բանի դմանում է.ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է: Սերը ԵՐԲԵՔ ՉԻ ՎԵՐՋԱՆԱԼ.....

թուղթ առ Կորնթացիս ԳԼ. ԺԳ 4-8

Narinfinity
06.09.2008, 03:32
Իսկ ի՞նչ է սերը...շա՞հ,խաբկա՞նք, համակրա՞նք, տառապա՞նք, գործա՞րք......
Գոյություն ունի մաքուր,իրական սեր այս բարդ կյանքու՞մ, թե ամեն ինչ մնաց հեռու շատ հեռվում...

_______________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:

Սերը, մեր պարտադիր բավարարել պահանջող պահանջմունք ա, առանց որի մենք տխուր ենք ու դժբախտ երևի...
Երևի , քանի որ առաջին հերթին մենք մեզ ենք սիրում հետո մնացածին...
Բայց կան շատ քիչ բացառություններ...

Bodyguard
23.04.2009, 23:41
Պարտականությունն առանց սիրո մարդուն դարձնում է դյուրագրգիռ

Պատասխանատվությունն առանց սիրո մարդուն դարձնում է անհարգալից

Արդարությունն առանց սիրո մարդուն դարձնում է անողոք

Ճշմարտությունն առանց սիրո մարդուն դարձնում է քննամոլ

Բարեկրթությունն առանց սիրո մարդուն դարձնում է երկերեսանի

Խելամտությունն առանց սիրո մարդուն դարձնում է խորամանկ

Սիրալիրությունն առանց սիրո մարդուն դարձնում է կեղծավոր

Կարգապահությունն առանց սիրո մարդուն դարձնում է մանրախնդիր

Իրավասությունն առանց սիրո մարդուն դարձնում է անհողդողդ

Իշխանությունն առանց սիրո մարդուն դարձնում է բռնակալ

Պատիվն առանց սիրո մարդուն դարձնում է ամբարտավան

Հարստությունն առանց սիրո մարդուն դարձնում է ագահ

Հավատն առանց սիրո մարդուն դարձնում է մոլեռանդ

Manya
28.04.2009, 22:11
ՍԵՐԸ__իմ կարծիքով տառապալից հիվանդություն է,որը առանց անձի ցանկության հիվանդացնում է սրտին:ՍԵՐԸ զոհեր չի պահանջում,քանզի զոհվելով չես հասնի սիրուն այլ հոգատարություն և ճիշտ վարմունք իր նկատմամբ:ՓՈԽԱԴԱՐՁ ՍԵՐԸ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է:

Doctor_Artur
30.04.2009, 21:44
Սիրել խենթի պես, սիրել հասկանալով հանդերձ, ու նա երբեք քոնը չի լինի…
Սիրել մոլեգնորեն՝ չսպասելով ոչ մի պատասխանի… ՍԻՐԵԼ, ՉՍԻՐՎԵԼ և ընդամենը ՍԻՐԵԼ:
Նրա հայացքը որոնել ուրիշների շարքերում, հետևել նրա շարժումներին, երազել նրա մասին, հասկանալ նրա մտքերը, թափանցել աչքերի խորքերը, հեռվից վայելել նրա օծանելիքի արբեցնող բուրմունքը, պատկերացնել երբեք չկայացած, սակայն հավերժացած համբույրը: Հրճվել նրա նենգ և ծաղրեցուցիչ ժպիտից, Աստվածացնել նրան, պաղատել ինչպես կուռք, սիրել նրա էությունը, ՍԻՐԵԼ, ՍԻՐԵԼ և ընդամենը ՍԻՐԵԼ: Սակայն ոչ միայն սիրել, այլ նաև ատել, ատել թշնամու պես, չցանկանալով բայց նրա վատը…ԱՏԵԼ, ԱՏԵԼ, ՉՍԻՐՎԵԼ և ընդամենը ՍԻՐԵԼ… :cry

Doctor_Artur
30.04.2009, 21:47
Բարի օր երեխեք ջան, ոտներս խերով լինի Ձեր ֆորումում… երեխեք ջան մի հատ նորմալ խորհուրդ տվեք էլի ի՞նչ անեմ, արդեն 3 տարի ա անպատասխան սիրում եմ մի հատ աղջկա…………………………

One_Way_Ticket
01.05.2009, 00:00
Մի երկու հարցի որ պատասխանես, կփորձեմ օգնել ;)

1. Քանի՞ տարեկան ես:
2. Քանի՞ տարեկան է աղջիկը:
3. Ինչքա՞ն ժամանակ եք իրար ճանաչում, ի՞նչ հարաբերությունների մեջ եք միմյանց հետ:

Երվանդ
01.05.2009, 02:28
Բարի օր երեխեք ջան, ոտներս խերով լինի Ձեր ֆորումում… երեխեք ջան մի հատ նորմալ խորհուրդ տվեք էլի ի՞նչ անեմ, արդեն 3 տարի ա անպատասխան սիրում եմ մի հատ աղջկա…………………………

Մոռացի, մոռացի՜, թող գնա;)

Doctor_Artur
01.05.2009, 12:45
Ես 18 տարեկան եմ, ինքը մեր դասարանից ա եղել ու հասկակակից ենք:
9-րդ դասարանից իրար ճանաչում ենք, դպրոցում շատ լավ հարաբերությունների մեջ էինք, հետո հենց իմացավ որ սիրում եմ, միանգամից փոխվեց: Հիմա էլ մեկ մեկ հեռախոսով ենք խոսում, չի ուզում հանդիպենք…… Ես ել մի ամսից գնում եմ բանակ, ու շատ եմ վախենում, որ գալուցս հետո էլ չեմ գտնի իրան :cry

Dayana
01.05.2009, 12:56
Բարի օր երեխեք ջան, ոտներս խերով լինի Ձեր ֆորումում… երեխեք ջան մի հատ նորմալ խորհուրդ տվեք էլի ի՞նչ անեմ, արդեն 3 տարի ա անպատասխան սիրում եմ մի հատ աղջկա…………………………

Մոռացի, մոռացի՜, թող գնա;)

Եր ջան, պրի ֆսյոմ ուվաժենիի կ տոբե պիտի ասեմ, որ խորհուրդդ բանի պետք չի: :oy Եթե Դոկտոր Արթուրն իսկապես երեք տարի սիրում է մի աղջկա, ուրեմն էդ "վիկլյուչածելի էֆֆեկտը" չի գործում, որ մի օր ճտ ու մեկին ես սիրում, վաղն էլ ճտ ու չես սիրում կամ ուրիշի ես սիրում: ;)

Հ.Գ. Մեծ իմաստով` սիրելն ավելի լավ է, քան սիրվելը: :)

Երկնային
01.05.2009, 13:38
Ես 18 տարեկան եմ, ինքը մեր դասարանից ա եղել ու հասկակակից ենք:
9-րդ դասարանից իրար ճանաչում ենք, դպրոցում շատ լավ հարաբերությունների մեջ էինք, հետո հենց իմացավ որ սիրում եմ, միանգամից փոխվեց: Հիմա էլ մեկ մեկ հեռախոսով ենք խոսում, չի ուզում հանդիպենք…… Ես ել մի ամսից գնում եմ բանակ, ու շատ եմ վախենում, որ գալուցս հետո էլ չեմ գտնի իրան :cry

Ախր ինչու՞ մարդու ոտք ու ձեռքը կապել… մարդիկ տարիներով ընկերություն են անում, էլի վստհա չեն լինում, որ բանակից հետո դեռ իրար կսիրեն, իսկ դու չեղած տեղն ես ուզում վստահ լինել: Չկա տենց բան: ;)

Արտիստ
01.05.2009, 13:39
Ախր ինչու՞ մարդու ոտք ու ձեռքը կապել… մարդիկ տարիներով ընկերություն են անում, էլի վստհա չեն լինում, որ բանակից հետո դեռ իրար կսիրեն, իսկ դու չեղած տեղն ես ուզում վստահ լինել: Չկա տենց բան: ;)

Մի առմյանի լյուբեմ՝ հնազանդ եղիր ՝ ստրուկ:D

Doctor_Artur
01.05.2009, 13:56
Ախր ամենավատը էն ա, որ ես շատ լավ հասկանում եմ էտ աղջկան, ու համոզված եմ, որ ետ ձևականություններ չի, ինքը ինձ չի սիրում ու վերջ… բայց համոզված եմ, որ հիմա ոչ մեկին չի սիրում: Ընդամենը ուզում եմ երջանիկ լինեմ… Ի՞նչ անեմ, որ սիրի ինձ :oy

One_Way_Ticket
01.05.2009, 14:38
Այսինքն շփվել եք 15-18 տարեկանում։ Դա այն տարիքն է, երբ աղջիկները միայն ուժի լեզուն են հասկանում։ Սիրել տղային որպես մարդ, հասկանալ, որ նա էլ իրավունք ունի ունենալու թուլություններ, այս ամենը աղջկան հասնում է շատ ավելի ուշ։ Այդ պատճառով քո իրավիճակը շատ տիպիկ է այդ տարիքում, տղան ու աղջիկը շատ լավ ընկերություն են անում (ընկերության համար աղջիկն ընտրում է բարի, հոգատար, խելացի տղաների), տղան սիրահարվում է, իսկ աղջիկը ոչ։ Փոխարենը աղջիկները սիրահարվում են գողերի, խուլիգանների, հիմնականում իրենցից շատ ավելի մեծ տարիքի։

֊Ի՞նչ կարող եմ խորհուրդ տալ։ Դադարեցրու նրա հետ շփվելը։ Ոչ մի թուլություն։ Թող մտածի, թե ինչու հանկարծ մոռացար։ Մի քանի ամսից բանակից զանգահարիր, բայց երկար մի խոսիր։ Ու կարևորը, խոսիր վստահ, հաստատակամ ձայնով։ Ոչ մի սիրո խոստովանություն, ոչ մի խնդրանք։ Ի դեպ, այդ տարիքի աղջիկը խիստ դրական է վերաբերվում տղայի ծառայելուն (ես մի տարի առաջ մի 17 տարեկան աղջկա հետ էի շփվում, նա ինձ ամեն կերպ համոզում էր, որ ինձ պետք է բանակ գնալ, որպեսզի "իսկական տղամարդ" դառնամ :) )։ Մի խոսքով, պետք է իրեն չզզվեցնել, բայց և չթողնել, որ քեզ մոռանա։ Բանակի 2 տարին քեզ էլ ժամանակ կտա հասկանալու՝ արդյոք ինքը այն միակն է քեզ համար։ Հաջողություն ;)

Ambrosine
01.05.2009, 14:45
Ես 18 տարեկան եմ, ինքը մեր դասարանից ա եղել ու հասկակակից ենք:
9-րդ դասարանից իրար ճանաչում ենք, դպրոցում շատ լավ հարաբերությունների մեջ էինք, հետո հենց իմացավ որ սիրում եմ, միանգամից փոխվեց: Հիմա էլ մեկ մեկ հեռախոսով ենք խոսում, չի ուզում հանդիպենք…… Ես ել մի ամսից գնում եմ բանակ, ու շատ եմ վախենում, որ գալուցս հետո էլ չեմ գտնի իրան :cry
էսքան ջահել ու էսքան դարդերի մեջ? :(

Doctor_Artur
01.05.2009, 14:47
Շատ շնորհակալ եմ խորհրդիտ համար, իսկականից շատ ճիշտ բաներ ես ասում… Երեկ իրար հետ խոսացինք ու ես խոսք տվեցի, որ 2 տարի իրան չեմ անհանգստացնի, բայց դրա փոխարեն պիտի ծանոթանա քրոջս հետ, ետ կլինի իմ բանակ գնալուց հետո…ինքը շատ լավ ընդունեց ետ որոշումը… Բայց ախր եթե ես էլ զանգեմ բանակից, կստացվի որ խախտում եմ խոստումս, իսկ ես ետ տանել չեմ կարողանում… :(

Ambrosine
01.05.2009, 14:49

դու զանգի, բայց խոսա եղանակից...

Morpheus_NS
01.05.2009, 15:30
Շատ շնորհակալ եմ խորհրդիտ համար, իսկականից շատ ճիշտ բաներ ես ասում… Երեկ իրար հետ խոսացինք ու ես խոսք տվեցի, որ 2 տարի իրան չեմ անհանգստացնի, բայց դրա փոխարեն պիտի ծանոթանա քրոջս հետ, ետ կլինի իմ բանակ գնալուց հետո…ինքը շատ լավ ընդունեց ետ որոշումը… Բայց ախր եթե ես էլ զանգեմ բանակից, կստացվի որ խախտում եմ խոստումս, իսկ ես ետ տանել չեմ կարողանում… :(

Դու կծնգցնես, ինքը հետ կզանգի/բանակում տենց ա/: Կստացվի, որ ինքն ա քեզ զանգել:))

Իսկ եթե լուրջ, որպես ի՞նչ ա ինքը քրոջդ հետ ծանոթանալու, ինչի՞ համար::8

Doctor_Artur
01.05.2009, 15:40
Էտ աղջիկը պարուհի ա, քուրիկս էլ հիմա Բելգիայում ա, ինքն էլ ա պարուհի, ուզում եմ, որ ծանոթանան, հնարավոր ա նենց լինի, որ իմ սիրած աղջիկը գնա Բելգիա, տենց ավելի հանգիստ կլինեմ ես, որ իմանամ քրոջս հետ ա

Morpheus_NS
01.05.2009, 15:46
Էտ աղջիկը պարուհի ա, քուրիկս էլ հիմա Բելգիայում ա, ինքն էլ ա պարուհի, ուզում եմ, որ ծանոթանան, հնարավոր ա նենց լինի, որ իմ սիրած աղջիկը գնա Բելգիա, տենց ավելի հանգիստ կլինեմ ես, որ իմանամ քրոջս հետ ա

Հա, բայց իրան ո՞նց ես ասել. "Քեզ 2 տարի չեմ անհանգստացնի, բայց պետք ա քրոջս հետ ծանոթանաս", սե՞նց:think

Doctor_Artur
01.05.2009, 16:05
Հա, բայց իրան ո՞նց ես ասել. "Քեզ 2 տարի չեմ անհանգստացնի, բայց պետք ա քրոջս հետ ծանոթանաս", սե՞նց:think

:hands :hands :hands Դե դրա նման մի բան, բայց իհարկե կատակով… Ինքն ա խնդրել ետ ժամանակը, որ լաաաաաավ մտածի, ես էլ չեմ ուզում խանգարեմ… :)

Morpheus_NS
01.05.2009, 16:07
:hands :hands :hands Դե դրա նման մի բան, բայց իհարկե կատակով… Ինքն ա խնդրել ետ ժամանակը, որ լաաաաաավ մտածի, ես էլ չեմ ուզում խանգարեմ… :)

Դե թող մտածի, մինչեւ գաս:)

Doctor_Artur
01.05.2009, 16:11
Դե թող մտածի, մինչեւ գաս:)

Բայց քո կարծիքով 3 տարի անընդհատ մերժող աղջիկը կսիրի՞ ինձ…

Morpheus_NS
01.05.2009, 16:17
Բայց քո կարծիքով 3 տարի անընդհատ մերժող աղջիկը կսիրի՞ ինձ…

Հա, ուղղակի պետք ա որպես մարդ կայանաս:

Ambrosine
01.05.2009, 17:06
Հա, ուղղակի պետք ա որպես մարդ կայանաս:
դե այդպես վստահ հույս մի տվեք.. հնարավոր է որ նաև չսիրի
կարևորը որ ասել է՝ կմտածի, ոչ թե կտրուկ ասել է՝ ոչ. ուրեմն շանսերը լրիվ զրոյական չեն

թե սխալ եմ հասկացել?

xumhar
01.05.2009, 17:31
Իսկ ի՞նչ է սերը...շա՞հ,խաբկա՞նք, համակրա՞նք, տառապա՞նք, գործա՞րք......
Գոյություն ունի մաքուր,իրական սեր այս բարդ կյանքու՞մ, թե ամեն ինչ մնաց հեռու շատ հեռվում...

_______________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:
Բունինը`Իվանը, իր "Լիկայի սերը" հրաշալի վիպակում գրում է."Սերը,դա այն է, երբ ուզում ես մի բան,որը չկա և չի կարող լինել":
Ասեմ նաև,որ Բունինը մեռավ Փարիզում` աղքատության մեջ, մահճակալի մոտ ծնկի իջած հավատարիմ կնոջ ներկայությամբ:
Սերը,երջանկության պես,երկար չի կարող շարունակվել.դառնում է առօրեական:

Manya
03.05.2009, 16:35
Բարի օր երեխեք ջան, ոտներս խերով լինի Ձեր ֆորումում… երեխեք ջան մի հատ նորմալ խորհուրդ տվեք էլի ի՞նչ անեմ, արդեն 3 տարի ա անպատասխան սիրում եմ մի հատ աղջկա…………………………Բարի օր քեզ համար ավելի հեշտե որովհետև դու տղա ես,մոտեցիր և ինչ զգում ես ասա իրեն եթե նա լավ մարդե քեզ կհասկանա ու անկեղց կպատասխանի,եթե մոտեցել ես և մերժվել ես ուրեմն քեզ իզուր մի տանջիր ու սրտով մի մտածի ետ դեպքում այլ ուղեղով:փորձի սկսես ապրել քո կյանքով ոչ թե իրա այ կտեսնես որ կստացվի քո մոտ ամեն ինչ եթ ցանկանաս:

*e}|{uka*
04.05.2009, 03:13
Հա, ուղղակի պետք ա որպես մարդ կայանաս:

Մորֆ ջան Հայաստանում կրիզիս ա , հիմա աղջիկները սիրելով են ամուսնանում :

Doctor_Artur
04.05.2009, 22:35
Բարի օր քեզ համար ավելի հեշտե որովհետև դու տղա ես,մոտեցիր և ինչ զգում ես ասա իրեն եթե նա լավ մարդե քեզ կհասկանա ու անկեղց կպատասխանի,եթե մոտեցել ես և մերժվել ես ուրեմն քեզ իզուր մի տանջիր ու սրտով մի մտածի ետ դեպքում այլ ուղեղով:փորձի սկսես ապրել քո կյանքով ոչ թե իրա այ կտեսնես որ կստացվի քո մոտ ամեն ինչ եթ ցանկանաս:

Ախր են մարդը ինձ որպես մարդ շատ սիրում ու հարգում ա, ու շատ լավ հասկանում ա ինձ… Ես ել եմ շատ լավ հասկանում, որ ինքը մեղավոր չի, հիմա ինչ անի որ չի սիրում ինձ…
Ու մի բան էլ ասեմ… Ես ապագա բժիշկ եմ, ու ոնց իմ մասնագիտությանն ա հատուկ, ահավոր սառնասիրտ, աննրբանկատ ու զգացմունքային մարդ եմ… Ու երևի էտ իմ բնավորությունն ա պատճառը :(

E-la Via
11.07.2009, 15:39
:)
Իսկ ի՞նչ է սերը...շա՞հ,խաբկա՞նք, համակրա՞նք, տառապա՞նք, գործա՞րք......
Գոյություն ունի մաքուր,իրական սեր այս բարդ կյանքու՞մ, թե ամեն ինչ մնաց հեռու շատ հեռվում...

_______________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:

Բարև: Սրանցից ոչ մեկն էլ սեր չէ: Ցավում եմ, որ դու այդպես ես մտածում: Սերն է ամեն ինչի հիմքը, մեր էությունը, կյանքը: Եթե չլինի սեր, չի լինի նաև կյանքը: Ուղակի մենք մոռացել ենք, թե ինչպես պետք է սիրել, կորցրել ենք սիրելու ունակությունը: Իսկ ի՞նչն է պատճառը: Մենք մտածում ենք ամեն ինչի մասին, անհանգստանում երրկրորդական բաների համար, բայց չենք փորձում սիրել, մի քիչ սեր տալ մարդկանց: Մենք անընդհատ պահանջում ենք, բայց չենք տալիս: Անընդհատ բողոքում ենք, որ մեզ չեն սիրում: Իսկ մենք սիրու՞մ ենք: Երբ սեր տանք, համոզված եմ, նա բումերանգի պես հետ կգա:
Շատ քչերին է բախտ վիճակված իսկապես սիրել, իսկ ավելի քչերին սերը պահպանել: Իսկ ինչի՞: Որովհետև չենք պայքարում մեր սիրո համար: ՄԻայն ցանկանում ենք միմյանցից խլել ազատությունը, մեր խոսքը առաջ տանում, մեր հայացքները առաջ տանում: Միմյանց ցանկանում ենք դարձնել այնպիսին, ինչպիսին չենք: Իսկ իսկական սիրող մարդիկ սիրում են միմյանց այնպիսին, ինչպիսին,որ կան: Սերը սեր կմնա, եթե միմյան տանք ազատություն: Կարևոր պայման է նաև, որ սկզբում նախ քեզ սիրես:
Քեզ ցանկանում մեծ սեր:

Yeghoyan
10.09.2009, 14:40
Հիշեցի ինչ որ մեկի ասածը, չեմ հիշում որտեղ եմ լսել, կամ կարդացել;)

Սերը մի խենթություն է, որը կամ ապրեցնում է, կամ սպանում:

A.r.p.i.
01.11.2009, 21:39
Ես էլ հիշեցի սենց մի հետաքրքիր բան.
Սերը նման է կարմրուկին, ինչքան ուշ է այն գալիս, այնքան ավելի վտանգավոր է լինում:

Գևոր
11.11.2009, 01:28
Ես էլ մի բան հիշեցի .
Սերը շատ օգտակար բան է, որ առաջանում է կաթը սառելուց.

Հոգեվարք
12.12.2009, 22:02
Սերը մի ծուխ է, որ բաձրանում է հառաչանքների գոլորշիներից, երբ նա անբիծ է՝ հուր է շողշողուն սիրահարների աչքերի միջև, երբ սրտաբեկ է՝ մի ծով է՝ լցված սիրահարների արտասուքներով…
Ուրիշ ի՞նչ բան է: Մի խենթություն է ամենից խելոք, մի խեղդող լեղի ու հավետ անմար մի անուշություն...

Mephistopheles
31.12.2009, 09:35
Սերը մի ծուխ է, որ բաձրանում է հառաչանքների գոլորշիներից, երբ նա անբիծ է՝ հուր է շողշողուն սիրահարների աչքերի միջև, երբ սրտաբեկ է՝ մի ծով է՝ լցված սիրահարների արտասուքներով…
Ուրիշ ի՞նչ բան է: Մի խենթություն է ամենից խելոք, մի խեղդող լեղի ու հավետ անմար մի անուշություն...

Բայց խի՞ սենց դաժան, ցավդ տանեմ

*e}|{uka*
31.12.2009, 14:40
Բայց խի՞ սենց դաժան, ցավդ տանեմ

Դաժան չի, ոսկեգեղմ :)) արտահայտություն ա : Գրքերում որ բոլդով կանոններ են լինում, էտ կառկառուններից մեկն ա: Երբ հարցնեն ՝ ապա մի ասա ի՞նչ է սերը, պետք է ոտքի կանգնել ու զգացմունքային արտաբերել. «Սերը մի ծուխ է, որ բարձրանում է հառաչնանքների գոլորշիներից...» :scen

Իսկ աչքերում թախիծն ու արցունքները պարտադիր են ...

Arxangelo
02.01.2010, 19:43
Սեր? չգիտեմ, նենց եմ հոգնել սիրելուց չեք պատկերացնում: Երբ սերդ անփոխադարձա, դա շատ դաժան բանա: Մեջս ինչ էներգիա ինչ դրական լիցք կա տալիս եմ այդ սիրուն, բայց պատասխան չեմ ստանում, քամվել եմ, մեջս էլ ուժ չի մնացել: Չգիտեմ, հոգնել եմ:(...

Legolas
02.01.2010, 20:57
սեր...
:lol

Yeghoyan
02.01.2010, 21:14
Սեր? չգիտեմ, նենց եմ հոգնել սիրելուց չեք պատկերացնում: Երբ սերդ անփոխադարձա, դա շատ դաժան բանա: Մեջս ինչ էներգիա ինչ դրական լիցք կա տալիս եմ այդ սիրուն, բայց պատասխան չեմ ստանում, քամվել եմ, մեջս էլ ուժ չի մնացել: Չգիտեմ, հոգնել եմ:(...

էս դու հլը քամվո՞ւմ ես:o

մեղք ես այ տղա, մի քիչ մտածի ու մոռացի;)
անիմաստ քեզ տանջում ես:P

կարողա՞ քեզ դուրա գալիս էդ վիճակը:8

Legolas
02.01.2010, 21:33

Խորհուրդ տալ չեմ սիրում,որովհետև հենց ես եմ հայտնվում էտ իրավիճակում, սկի ինձ իմ խորհուրդը չի օգնում:Լավ կլիներ որ մտածեիր ,որ եթե դու իրա համար էտքան բան արել ես ու նոլ վնիմանի, ումեմն արժանի չի քո սիրուն բան , բայց ոնց տեսնում եմ տենց չես կարենում : Քո համար միհատ բան մտածեցի , լա նաֆսյակի փորձա , կարողա օգնի
Հո ամեն մարդ չի՞ որ կարա քո նման տենց թույն , տենց երկար ու անպատասխան սիրի, ուրեմն ինչ որ ասոբի բան կա քո մեջ չէ , մի վատնի այն անիմաստ ու անհույս մտքերով , գործի , ինչ որ մեկը , ավելի լավը , այնտեղ , քեզ ա սպասում:

Dayana
02.01.2010, 22:20

Լեգ, ամենայն հարգանքով քո հանդեպ պիտի հակաճառեմ: Չի կարելի մարդուն տենց բան ասել: Սեփական փորձից եմ ասում, երբ մեկի նենց ես սիրում, որ համընդհանուր ֆորումում գրում ես, էն էլ էս աստիճանի անկեղծ, էդ արտահայտությունը "ավելի արժանին" սպանում ա էդ սիրող մարդուն: Ոչ մեկ չգիտի, թե իրա սերն ինչքան կտևի, ու քանի դեռ սիրում ա, թող սիրի ու չընկճվի, ոչ էլ անհանգստանա փոխադարձության համար: Միշտ էլ աշխարհում լինում են անպատասխան սիրող մարդիկ ու էդ շատ նորմալ երևույթ ա, բայց միշտ էլ կա վեց միլիարդից մեկ շանս, որ կսիրես մեկի ով հենց քեզ ա սիրում :love ու էդ չի նշանակում, որ էն անպատասխան սերը սխալ էր կամ սեր չէր: Նենց որ Արխանգելո ջան, ինչպես արդեն ասել եմ, սիրի ու երջանիկ եղի նրանով, որ տենց սիրել գիտես, գուցե հիմա քո սիրո օբյեկտը գլխի չի ընկնում, բայց հնարավոր է, որ աշխահրում էլ երբեք ու ոչ ոք իրան էնքան չսիրի, որքան դու: ;) Կարող է լինել էնպես, որ դու մեկ ուրիշի սիրես ու երջանիկ լինես, իսկ կարող է, որ հենց այս աղջիկը մի օր հասկանա, թե ինչքան անսահման ա քո սերն ու քեզ սիրի: Էնպես որ սիրում ենք ու չենք ամաչում: ;)

Arxangelo
02.01.2010, 22:31
էս դու հլը քամվո՞ւմ ես:o

մեղք ես այ տղա, մի քիչ մտածի ու մոռացի;)
անիմաստ քեզ տանջում ես:P

կարողա՞ քեզ դուրա գալիս էդ վիճակը:8

չէ Եղոյան ջան դուրս չի գալիս, բայց սիրելը ուզել չուզելով չի, իմ կամքով լիներ ես արդեն վաղուց պիտի մոռացած լինեի էտ աղջկան: Ամեն անգամ ես ինքս ինձ ասում եմ, -վերջ պիտի մոռանամ, բայց երբ տեսնում, կամ թեկուզ օնլայն սկսում եմ շփվել հետը ամեն ինչ փուլա գալիս ու սկսումա նորից:(

Legolas
03.01.2010, 00:07
Լեգ, ամենայն հարգանքով քո հանդեպ պիտի հակաճառեմ: Չի կարելի մարդուն տենց բան ասել: Սեփական փորձից եմ ասում, երբ մեկի նենց ես սիրում, որ համընդհանուր ֆորումում գրում ես, էն էլ էս աստիճանի անկեղծ, էդ արտահայտությունը "ավելի արժանին" սպանում ա էդ սիրող մարդուն: Ոչ մեկ չգիտի, թե իրա սերն ինչքան կտևի, ու քանի դեռ սիրում ա, թող սիրի ու չընկճվի, ոչ էլ անհանգստանա փոխադարձության համար: Միշտ էլ աշխարհում լինում են անպատասխան սիրող մարդիկ ու էդ շատ նորմալ երևույթ ա, բայց միշտ էլ կա վեց միլիարդից մեկ շանս, որ կսիրես մեկի ով հենց քեզ ա սիրում :love ու էդ չի նշանակում, որ էն անպատասխան սերը սխալ էր կամ սեր չէր: Նենց որ Արխանգելո ջան, ինչպես արդեն ասել եմ, սիրի ու երջանիկ եղի նրանով, որ տենց սիրել գիտես, գուցե հիմա քո սիրո օբյեկտը գլխի չի ընկնում, բայց հնարավոր է, որ աշխահրում էլ երբեք ու ոչ ոք իրան էնքան չսիրի, որքան դու: ;) Կարող է լինել էնպես, որ դու մեկ ուրիշի սիրես ու երջանիկ լինես, իսկ կարող է, որ հենց այս աղջիկը մի օր հասկանա, թե ինչքան անսահման ա քո սերն ու քեզ սիրի: Էնպես որ սիրում ենք ու չենք ամաչում: ;)

Դայ ջան , մերսի որ անտարբերության սյանը չգամեցիր իմ գրառումը ու պատասխանեցիր , ու դատելով շնորհակալություններից տվեցիր ավելի ճիշտ խորհուրդ:
Բայց ես քանի հիշում եմ Արխանգելոն էս վիճակում ա , ու եթե ոնց որ դու ես ասում "թող սիրի ու չընկճվի, ոչ էլ անհանգստանա փոխադարձության համար" պիտի սկսի թույն թույն ասենք բանաստեղծություններ գրել սիրո մասին,որը նրան փառք կբերի: Այլապես վախենամ ընկճվի: Իսկ եթե նույնիսկ հույս կա,որ էտ աղջիկը կարողա սիրի , հա լրիվ ճիշտ ես ասում , ես գրելուց նկատի ունեի այդ հույսի իսպառ բացակայություն:

Yeghoyan
03.01.2010, 00:23
չէ Եղոյան ջան դուրս չի գալիս, բայց սիրելը ուզել չուզելով չի, իմ կամքով լիներ ես արդեն վաղուց պիտի մոռացած լինեի էտ աղջկան: Ամեն անգամ ես ինքս ինձ ասում եմ, -վերջ պիտի մոռանամ, բայց երբ տեսնում, կամ թեկուզ օնլայն սկսում եմ շփվել հետը ամեն ինչ փուլա գալիս ու սկսումա նորից:(

Նայի, դու ասում ես անպատասխանա սերդ, հետո ասում ես որ հասկանում ես իրան մոռանալա պետք, բայց դու ոչ մի բան չես անում իրան մոռանալու համար: Շարունակում ես իրա հետ շփվել, ինչի՞ համար ես դու շարունակում իր հետ շփվել:
Հետաքրքիր մարդիկ եք, ես էդ աղջկան չեմ հասկանում, իմանալով հանդերձ քո զգացմունքների մասին, ու ավելի վատ որ դրանք անպատասխան են, ինչիա՞ շարունակում քո հետ խոսել թեկուզ ինտերնետով, կամ դու ինչի՞ ես նման բան թույլ տալիս, հետո կասես վրես ղժումա, կամ մի բան ասեմ կղժան/քո խոսքերն են մի թեմայում, որը հենց այդ աղջկան էր վերաբերում/, դու թույլ ես տալիս որ ինքը քո վրա ղժժա:
Մոռանալու համար ամեն օր էդ մարդու հետ խոսալ կամ տեսնելը սխալ տարբերակա: Դու դա հասկանում ես, քո ասելով գիտակցում ես, բայց շարունակում ես սխալ անել: Ինչի՞

Arxangelo
03.01.2010, 00:28

դու շատ ճիշտ ես Եղոյան ջան, ամեն ինչ ճիշտ ես ասում, ուղակի մի հանգամանք երևի հաշվի չես առնում` ես անսահման շատ եմ սիրում էտ աղջկան ու ես իմ վրա չեմ կարում, չեմ կարում չշփվել իրա հետ, միգուցե կամքից եմ թույլ, չգիտեմ :(

Գոհարիկ
03.01.2010, 01:04
Իսկ ի՞նչ է սերը...շա՞հ,խաբկա՞նք, համակրա՞նք, տառապա՞նք, գործա՞րք......
Գոյություն ունի մաքուր,իրական սեր այս բարդ կյանքու՞մ, թե ամեն ինչ մնաց հեռու շատ հեռվում...

_______________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:

Սերը զույգ մը ծաղիկ է:(Դ.Վարուժան)
Սերը վշտերով ցանված դաշտ է, որի միջից մարդ անցնում է ինքն իրեն հետ հանդիպելու համար:...Սերը դժվարին է:Սերը ոչ տալ է և ոչ առնել. սերը ամբողջովին լինել է: (Կոստան Զարյան)
Սերը թվաբանություն է 4 գործողությամբ. հիմարություն գումարած դատարկություն, հանած ողջախոհություն, բազմապատկված անբովանդակությամբ և անկայունությամբ- արդյունքը բաժանված անհաջող բանաստեղծություններ գրողների վրա:(Գ.Մահարի)
Սերը խաղ մե, որուն կմասնակցեն 2 հոգի:Այս խաղին մեջ տանող չկա,երկուսն ալ կտարվին:Տանողը 3րդն է, որը կխառնվի խաղին,երբ խաղվ...վերջացած է:(Գ.Մահարի)

Yeghoyan
03.01.2010, 01:22
դու շատ ճիշտ ես Եղոյան ջան, ամեն ինչ ճիշտ ես ասում, ուղակի մի հանգամանք երևի հաշվի չես առնում` ես անսահման շատ եմ սիրում էտ աղջկան ու ես իմ վրա չեմ կարում, չեմ կարում չշփվել իրա հետ, միգուցե կամքից եմ թույլ, չգիտեմ :(
35 տարեկան/եթե չեմ սխալվում/ տղամարդ, որը հենց միանգամից ասումա կամքից թույլ եմ:pardon

ուղղակի շաաաատ հեշտա ասել չեմ կարում ու վերջ, ինչն էլ դու հիմա անում ես, ու հեչ լավ չես անում;)

Dayana
03.01.2010, 01:48
Դայ ջան , մերսի որ անտարբերության սյանը չգամեցիր իմ գրառումը ու պատասխանեցիր , ու դատելով շնորհակալություններից տվեցիր ավելի ճիշտ խորհուրդ:
Բայց ես քանի հիշում եմ Արխանգելոն էս վիճակում ա , ու եթե ոնց որ դու ես ասում "թող սիրի ու չընկճվի, ոչ էլ անհանգստանա փոխադարձության համար" պիտի սկսի թույն թույն ասենք բանաստեղծություններ գրել սիրո մասին,որը նրան փառք կբերի: Այլապես վախենամ ընկճվի: Իսկ եթե նույնիսկ հույս կա,որ էտ աղջիկը կարողա սիրի , հա լրիվ ճիշտ ես ասում , ես գրելուց նկատի ունեի այդ հույսի իսպառ բացակայություն:

Լեգ ջան, թեկուզ հեչ գլուխգործոց էլ չգրի, էդ աղջիկն էլ իրան չսիրի ու առհասարակ, ոչ մի լավ բան չլինի` կապված էդ աղջկա հետ, մեկ ա, սիրելը լավ ա ;) Մանվանդ, երբ դադարում ես սիրել, հետ ես նայում ու զգում ես, թե ինչ մեղմ ասած "անմխիթար" վիճակում ես եղել: :)) Բայց պետք չի փոշմանել սիրելու համար, ոչ էլ ափսոսալ, ոչ էլ ինչ-որ սահմաններ գրծել սա լավն ա, նա վատն ա: Սիրում են ու վերջ:

*e}|{uka*
03.01.2010, 23:03
Իսկ ես կասեմ անփոխադարձ սերը անուղղելի ռոմանտիզմ ու մազոխիզմ ա կամ իդեալական առիթ սուբլիմացիայի համար :)) : Տանջանքը անընդմեջ դոզաներով մարդու դեմքին տխրահռչակ շառմ ա նկարում, ներվերի մասին էլ խոսք չկա:
Կան այնպիսի դեպքեր , երբ հույսը շատ հիմար զգացում է, երբ պետք չի սպասել ինչ որ զարգացման: Այդ դեպքում ուղղակի պետք է համակերպվել և լինել ուղղակի կողքը: Եթե հեշտ է հեռանալը, անհապաղ պետք է անել դա, կյանքը թանկ բան ա, որ դնես կես դար տառապես չկայացած սիրո փլատակների վրա: Կլինի դժվար, կլինի ցավոտ , կդառնաս ավելի ուժեղ: Բայց կարող ա այդքան ցավոտ չլինի, բայց կարող ա լավ լինի հետո: Փորձեք, «բայց կարող ա»-ի համար արժե փորձել:

Աբելյան
04.01.2010, 00:54
Ես էլ մի բան հիշեցի.
"Սերն է, որ մեզ գուցե փրկի, կամ էլ կորցնի անապատում…"

Arxangelo
04.01.2010, 02:56
Իսկ ես կասեմ անփոխադարձ սերը անուղղելի ռոմանտիզմ ու մազոխիզմ ա կամ իդեալական առիթ սուբլիմացիայի համար :)) : Տանջանքը անընդմեջ դոզաներով մարդու դեմքին տխրահռչակ շառմ ա նկարում, ներվերի մասին էլ խոսք չկա:
Կան այնպիսի դեպքեր , երբ հույսը շատ հիմար զգացում է, երբ պետք չի սպասել ինչ որ զարգացման: Այդ դեպքում ուղղակի պետք է համակերպվել և լինել ուղղակի կողքը: Եթե հեշտ է հեռանալը, անհապաղ պետք է անել դա, կյանքը թանկ բան ա, որ դնես կես դար տառապես չկայացած սիրո փլատակների վրա: Կլինի դժվար, կլինի ցավոտ , կդառնաս ավելի ուժեղ: Բայց կարող ա այդքան ցավոտ չլինի, բայց կարող ա լավ լինի հետո: Փորձեք, «բայց կարող ա»-ի համար արժե փորձել:

Դուք շատ ճիշտ եք, այդ սերը ինձ լիովին կործանելա, ջնջելա ժպիտը դեմքիցս ու մի ահավոր տգեղ տխրությունա մտցրել աչքերիս մեջ: Անփոխադարձ սերը դա մի ահավոր տանջանքա, անեծք, դժողքի կրակ...

Գոհարիկ
04.01.2010, 13:50
Ասում են` իսկական սերն անպատասխան չի լինում,չգիտեմ որքանով է ճիշտ,մտածել է պետք...համենայնդեպս, ես փորձում եմ առաջնորդվել սիրում եմ,ուրեմն երջանիկ եմ կարգախոսով:Սերը պիտի երջանկություն բերի,եթե այն ձեզ դժբախտացնու է,ուրեմն,որքան էլ որ դժվար լինի,պիտի փորձել ազատվել դրանից,նման սիրո մեջ ինչ-որ բան սխալ է:

A.r.p.i.
04.01.2010, 15:23
Գարսիա Մարկեսը մի շատ գեղեցիկ խոսք ունի, ինչը ես կապում եմ սիրո հետ: Նա ասում է.«Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նա ով արժանի է, երբեք թույլ չի տա, որ դու լաց լինես»: Ուրեմն չարժի տառապել անպատասխան սիրո համար, նա արժանի չէ ոչ ձեր տառապանքներին, ոչ ձեր արցունքներն:

Մոսո
13.01.2010, 22:38
Ես քո հետ լիովին համաձայն եմ.

Donor
13.01.2010, 23:25
Կարդացի գրառումները, ընդհանուր բան կասեմ.
Նախ չեմ ընդունում, որ ասում են "արժանի չի քո սիրուն" . իսկ կասե՞ք ինչ չափանիշով են որոշում արժանի լինել չլինելը.. եթե սիրում ես ուրեմն արժանիա: Հետո խորհուրդ կտամ սիրել ոչ դիմացինի սիոր հաշվին, սիրեք անկախ դիմացինի սիրո խորոթյունը հաշվի առնելով (ձեր հաշվին), խոսքը հիմնականում աղջիկների մասինա: Ճիշտ արժեքավորեք ձեզ՝ եթե աղջիկը/տղան ձեզ չի գնահատում ու չի արժեքավորում էդ հիասթափության առիթ չի, ավելին, միշտ քաջ գիտակցեք ձեր արժանիքները ու միշտ էդ դիրքից ձեզ պահեք, ուշ թե շուտ դա տեղ կհասնի, դրա ընթացքի վրա պետք չի կենտտրոնանալ, արդյունքը կերևա ու հաստատ կնկատեք էդ ժամանակ: Բայց, իհարկե, շատ ա լինում, որ բացառվումա պատասխան սերը, էդ դեպքերում սիրեք, բայց եթե հնարավորա ոչ ձեր ազատության հաշվին: Ասեմ որ անտարբերությունը մեծ ուշադրությանա արժանանում շատ դեպքերում (էտ ել տարբերակ):
Վերջ ի վերջո սիրելը ավելի դժվարա քան չսիրելը, դրա վայելելնել էլ՝ հակառակը..

Մենակյաց
16.02.2010, 22:20
..."սերն է միակ տերն ու արքան
մնացածը ունայնություն,
նա է իմաստը այս կյանքի
որ մեկ անգամ է շնորհվում,
հազար երգերի մեջ տանջված,
գրքերի մեջ ճզմված մի թերթ,
երեք տառից է բաղկացած հրաշքը
որ կոչվում է սեր''...

SSS
23.02.2010, 11:29
եթե կա որևէ մեկը ով կարող է սահմանել թե ինչ է սերը,ապա նա երբեք չի սիրել

MaryMay
26.03.2010, 15:13
Սերը երևակայության տարած հաղթանակն է բանականության նկատմամբ...

aerosmith
22.05.2010, 22:04
Սերը հիվանդություն է, որը պահանջում է անկողնային ռեժիմ

Ապե Ջան
30.07.2010, 15:13
Շեքսպիր
<<Սերը` փոթորկի վրա բարձրացված փարոս.
Խավարում ու մեգում չմարող,
Սերը` աստղ, որով նավաստին
Որոշում է տեղն օվկիանոսում>>: :love

Ռուֆուս
30.07.2010, 15:16
Շեքսպիր
<<Սերը` փոթորկի վրա բարձրացված փարոս.
Խավարում ու մեգում չմարող,
Սերը` աստղ, որով նավաստին
Որոշում է տեղն օվկիանոսում>>: :love

Հրաշալի սոնետ է, օրիգինալում ավելի լավն ա (մինչև հիմա անգիր հիշում եմ).

Sonnet 116

Let me not to the marriage of true minds
Admit impediments. Love is not love
Which alters when it alteration finds,
Or bends with the remover to remove:
O no! it is an ever-fixed mark
That looks on tempests and is never shaken;
It is the star to every wandering bark,
Whose worth's unknown, although his height be taken.
Love's not Time's fool, though rosy lips and cheeks
Within his bending sickle's compass come:
Love alters not with his brief hours and weeks,
But bears it out even to the edge of doom.
If this be error and upon me proved,
I never writ, nor no man ever loved.