PDA

Դիտել ողջ տարբերակը : Տարբեր ժողովուրդների ազգային երգեր ու մեղեդիներ



Ուլուանա
07.11.2009, 22:57
Եկեք այստեղ բացահայտենք, լսենք, ուսումնասիրենք ու քննարկենք տարբեր ժողովուրդների ազգային երգերն ու մեղեդիները։ :)
Ինձ, օրինակ, շատ են դուր գալիս կելտական ու Ամերիկայի բնիկների՝ հնդկացիների ազգային մեղեդիները։ Դե, դեռ չեմ հասցրել շատ ժողովուրդների ազգային երաժշտությունը բացահայտել, բայց լսածներիցս առայժմ այս երկուսը կարող եմ առանձնացնել։

Նախ նշեմ, որ «կելտական» բնորոշումը միանշանակ չի համարվում, բավական վիճահարույց տերմին է. այն ընդգրկում է իռլանդականը, շոտլանդականը, ուելսականը... Միաժամանակ իռլանդացիներն ու շոտլանդացիներն իրենք աշխատում են խուսափել «կելտական» բառից, քանի դեռ ստիպված չեն օգտագործել այն՝ շուկայական ոլորտի հետ կապված անհրաժեշտությունից դրդված։ Ինչևէ, այդ հարցում չխորանանք։ Համենայնդեպս, այն երաժշտությունը, որի մասին խոսում ենք, գոնե պայմանականորեն ընդունված է անվանել կելտական։

Ահա կելտական երաժշտության մի քանի նմուշ. էնքան մաքուր ու հանգստավետ են. :love


http://www.youtube.com/watch?v=4kYUGG0hkc8"]http://www.youtube.com/watch?v=4kYUGG0hkc8


http://www.youtube.com/watch?v=bzi5aECaCSU"]http://www.youtube.com/watch?v=bzi5aECaCSU


http://www.youtube.com/watch?v=DlHmGy4Aq_g&feature=related"]http://www.youtube.com/watch?v=DlHmGy4Aq_g&feature=related


http://www.youtube.com/watch?v=yOaoUx0Mc0Q"]http://www.youtube.com/watch?v=yOaoUx0Mc0Q

Ուլուանա
07.11.2009, 23:04
Ամերիկայի բնիկների՝ հնդկացիների ազգային երգերից. :love


http://www.youtube.com/watch?v=dH-b6EUDg8o&feature=player_embedded"]http://www.youtube.com/watch?v=dH-b6EUDg8o&feature=player_embedded


http://www.youtube.com/watch?v=fTGZQcetmv4&feature=player_embedded"]http://www.youtube.com/watch?v=fTGZQcetmv4&feature=player_embedded


http://www.youtube.com/watch?v=zYaXRgNp2Wk&feature=related"]http://www.youtube.com/watch?v=zYaXRgNp2Wk&feature=related

Ռուֆուս
08.11.2009, 01:45
Վայ, էս ինչ լավ թեմա է...

Կելտական երաժշտություն ես էլ եմ շատ սիրում, իրոք ոչ մի ժողովրդի երաժշտություն այդքան միստիկ ու եթերային չի, ինչքան կելտականը... :love

Հնդկացիների երաժշտությանը այդքան էլ շատ ծանոթ չէի, բայց բավականին հետաքրքիր էր, դուրս եկավ:

Իսկ իմ խելքը իմը չի հնդկական երաժշտության համար :love Խնդրում եմ հնդկական ֆիլմերի երաժշտության հետ չշփոթեք :angry

Իսկական հնդկական երաժշտությունը շատ մաքուր է, հոգևոր, հանգստացնող.... Իսկ սիթարի հնչյուններից մարմինս փշաքաղվում է:

Սա Ջորջ Հարրիսոնն է Radha Krshna Temple-ի հետ, երգում են Գովինդա և Գովինդա Ջայա-Ջայա

http://www.youtube.com/watch?v=5hLrMXa4oH4

Սա նույն Գովինդա Ջայա-Ջայա երգն է բրիտանական Կուլա Շաքեր ռոք խմբի կատարմամբ

http://www.youtube.com/watch?v=2SyVaLpa_vc

Դե հնդիկ երաժիշտներից ամենահայտնին սիթարահար Ռավի Շանքարն է (Նորա Ջոնսի հայրը)


http://www.youtube.com/watch?v=LzN2gUGYUGc

Մեկ էլ հնդկական բհաջաններն եմ շատ սիրում, բհաջանը հոգևոր երաժշտության տեսակ է, բայց յութուբում լավ բհաջաններ չգտա :(

Չամիչ
08.11.2009, 03:20
Իսկ իմ խելքը իմը չի հնդկական երաժշտության համար

Իմն էլ:love
Ափսոս, որ Հայաստանում, հնդկական ապրանքի ցուցահանդես վաճառք կազմակերպում են, իսկ հնդկական էթնիկ երաժշտության մշակութային օրեր՝ ոչ:

Mephistopheles
08.11.2009, 04:46
Պակիստանի Քուալին շատ եմ սիրում


http://www.youtube.com/watch?v=ehY-APTHj1Q&feature=related

http://www.youtube.com/watch?v=Cj510jk-BH4&feature=related

http://www.youtube.com/watch?v=jo0EqAWHGdg&feature=related

dvgray
08.11.2009, 06:04
Պակիստանի Քուալին շատ եմ սիրում
շուտնիկ :))

իսկ ինձ շատ է դուր գալիս ռուսական
"Օչի չորնիյե" , հատկապես ֆենոմենալ Իվան Ռեբրովի կատարմամբ:


http://www.youtube.com/watch?v=4ZIFhJ6fyzk

եվ "վեչեռնիյ զվոն"-ը նույն Իվան Ռեբրովի կատարմամբ:

http://www.youtube.com/watch?v=zLg0oRC4lUA

Mephistopheles
08.11.2009, 08:26
շուտնիկ

ապեր կատակ չեմ անում… շատ լավն ա… Մայքլ Բրուքսի հետ էլ ունի ձայնագրություն… լրիվ լուրջ

Ուլուանա
09.11.2009, 01:37
Վայ, էս ինչ լավ թեմա է...

Կելտական երաժշտություն ես էլ եմ շատ սիրում, իրոք ոչ մի ժողովրդի երաժշտություն այդքան միստիկ ու եթերային չի, ինչքան կելտականը... :love

Հնդկացիների երաժշտությանը այդքան էլ շատ ծանոթ չէի, բայց բավականին հետաքրքիր էր, դուրս եկավ:

Իսկ իմ խելքը իմը չի հնդկական երաժշտության համար :love Խնդրում եմ հնդկական ֆիլմերի երաժշտության հետ չշփոթեք :angry

Իսկական հնդկական երաժշտությունը շատ մաքուր է, հոգևոր, հանգստացնող.... Իսկ սիթարի հնչյուններից մարմինս փշաքաղվում է:

Սա Ջորջ Հարրիսոնն է Radha Krshna Temple-ի հետ, երգում են Գովինդա և Գովինդա Ջայա-Ջայա
http://www.youtube.com/watch?v=5hLrMXa4oH4
Գժվում եմ Հարրիսոնի էս ալբոմի համար։ :love Հատկապես էս վիդեոյի մեջի երկու երգերը։ Բայց առաջին երգի անունը, որքան գիտեմ, "Govindam Adi Purus(h)am" է։
Էդ նույն ալբոմից էս երգն էլ եմ շատ սիրում. :)

http://www.youtube.com/watch?v=X7eFQMakhDE"]http://www.youtube.com/watch?v=X7eFQMakhDE




Սա նույն Գովինդա Ջայա-Ջայա երգն է բրիտանական Կուլա Շաքեր ռոք խմբի կատարմամբ
http://www.youtube.com/watch?v=2SyVaLpa_vc
Հետաքրքիր կատարում ա։ :)



Մեկ էլ հնդկական բհաջաններն եմ շատ սիրում, բհաջանը հոգևոր երաժշտության տեսակ է, բայց յութուբում լավ բհաջաններ չգտա :(
Իսկ բացի յութուբից, ուրիշ որտեղից կարելի ա գտնել։

Ռուֆուս
09.11.2009, 01:55
Իսկ բացի յութուբից, ուրիշ որտեղից կարելի ա գտնել։

Ուզում էի ասել, թե ալարեցի յութուբում լավ բհաջաններ ման գալ :)

Մամբոյի սիրահարներ կա՞ն:

Մամբոյի թագուհին - պերուացի Իմա Սումակը, ում ձայնը ձգվում էր հինգ օկտավա ;) Տասնյակ տարիներ առաջ համերգ է ունեցել նաև Երևանում :P


http://www.youtube.com/watch?v=-vk_GjINYr8


http://www.youtube.com/watch?v=yhUBJZdL8BY


http://www.youtube.com/watch?v=1KprLT-JxPY

Lanterfant
10.11.2009, 21:22
Վայ, էս ինչ հրաշալի թեմա է: Խոստանում եմ, որ շատ կհավելեմ էս թեմային, որովհետև աշխարհի ժողովրդական և ազգային երաժշտության մեծ երկրպագու եմ: :)

Օրինակ, շատ եմ սիրում Սիբիրի և Մոնղոլիայի կոկորդային երգել ոճը: Էս ֆրագմենտը Տուվայից է:


http://www.youtube.com/watch?v=tF60_Zk3qcc"]http://www.youtube.com/watch?v=tF60_Zk3qcc

Իսկ էս եթովպական թավ տավիղով նվագված եկեղեցական երաժշտությունն է ... Եթովպիայում քրիստոնյաները հավատում են, որ սա գործիքն է, որի վրա Աստվածաշնչի թագավոր Դավիթը նվագեց:


http://www.youtube.com/watch?v=6EFJyGFi46s"]http://www.youtube.com/watch?v=6EFJyGFi46s

Ռուֆուս
10.11.2009, 22:07
Վայ, էս ինչ հրաշալի թեմա է: Խոստանում եմ, որ շատ կհավելեմ էս թեմային, որովհետև աշխարհի ժողովրդական և ազգային երաժշտության մեծ երկրպագու եմ: :)

Օրինակ, շատ եմ սիրում Սիբիրի և Մոնղոլիայի կոկորդային երգել ոճը: Էս ֆրագմենտը Տուվայից է:

http://www.youtube.com/watch?v=tF60_Zk3qcc (\"http://www.youtube.com/watch?v=tF60_Zk3qcc\")

Տուվայի կոկորդային երգելաոճը շատ հետաքրքիր է, նմանատիպ երգելաոճ կա նաև Կանադայում ու Ալյասկայում ապրող Ինուիտների ու Հայդաների մոտ :)

Իմ կարծիքով շատ գեղեցիկ երաժշտություն է ;)


http://www.youtube.com/watch?v=qnGM0BlA95I

Իսկ սա հայտնի ինուիտ երգչուհի Տանյա Տագաքն է, ով երգել է այնպիսի աշխարհահռչակ երգիչների ու խմբերի հետ ինչպիսիք են Բյորքը և Քրոնոս լարային քվարտետը :)


http://www.youtube.com/watch?v=8uQBlHy4_Mg

Բյորքի հետ երգել է Medulla ալբոմի Ancestors երգում, էն էլ էդ երգը Յութուբից հանել են :angry

lanterfant, իսկ հոլանդական ազգային երաժշտության մասին ի՞նչ կպատմես :)

Lanterfant
11.11.2009, 00:03
Տուվայի կոկորդային երգելաոճը շատ հետաքրքիր է, նմանատիպ երգելաոճ կա նաև Կանադայում ու Ալյասկայում ապրող Ինուիտների ու Հայդաների մոտ :)

Իմ կարծիքով շատ գեղեցիկ երաժշտություն է ;)

http://www.youtube.com/watch?v=qnGM0BlA95I

Անհավատալի է, զարմանահրաշ գեղեցկություն: Շատ մերսի: :)


lanterfant, իսկ հոլանդական ազգային երաժշտության մասին ի՞նչ կպատմես :)

Հոլանդական ազգային երաժշտության մասին պատմելը դժվար է, քանի որ շատ-շատ քիչ ավանդույթներ կան, որոնք հին ժամանակներից շարունակվեցին մեր օրերին: Մի խոսքով, հարուստ երաժշտական մշակույթ չունենք:

Առորյա կյանքում հոլանդական երաժշտության մի օրանիկ «մեխանիկական երգեհոն»-ն է: Համարյա բոլոր քաղաքները Հոլանդիայում ունեն այսպիսի երգեհոններ, որոնք ցուցադրվում ու քշվում են զբաղված փողոցներով: Երգերը նվագվում են ձեռքով կամ շարժչով, շաղափված քարտներից, և մեխանիկական երգեհոնի տերը մետաղադրամով արկղ է ցնցում երգի ռիթմի համաձայն, փող հավաքելու:


http://www.youtube.com/watch?v=DA6nlu3rK-8"]http://www.youtube.com/watch?v=DA6nlu3rK-8

erexa
26.10.2017, 03:39
Եգիպտական երաժշտություն:


https://www.youtube.com/watch?v=Y3FR7-bAxSk

erexa
27.10.2017, 21:10
Ռուսական երաժշտություն: :)


https://www.youtube.com/watch?v=L4iDAqTglzQ

erexa
31.10.2017, 00:28
Սա էլ, վատիկը չի: :)


https://www.youtube.com/watch?v=l4-rhGm9Liw