PDA

Դիտել ողջ տարբերակը : «Հայ Սուպերսթար 4»

Էջեր : [1] 2 3 4 5 6

mat94
06.11.2009, 20:55
Նորից եթեր է գալիս «Հայ Սուպերսթարը»։ Ի՞նչ կարծիքներ ու ակնկալիքներ ունեք։

Մոդերատորական:

14 դեկտեմբերի, 2009
Ամփոփվել են առաջին փուլից հետո քվեարկության արդյունքները.

Եվա Ղազարյան (Երևան) - 20 ձայն
Րաֆֆի Օհանյան (Սիրիա) - 18 ձայն
Իվետա Մուկուչյան (Գերմանիա) - 16 ձայն
Հայկ Պետրոսյան (Երևան) - 16 ձայն
Սուրեն Առուստամյան (Երևան) - 15 ձայն
Փարելի Ամիրխանյան (Իրան) - 12 ձայն
Ռաիսա Ավանեսյան (Իրան) - 12 ձայն
Գոռ Հարությունյան (Արմավիր) - 11 ձայն
Յուլյա Զաքարյան (Երևան) - 10 ձայն
Սենիկ Բարսեղյան (Երևան) - 10 ձայն
Աննա Դովլաթյան (Մոսկվա) - 6 ձայն
Մելինե Ափոյան (ԱՄՆ) - 4 ձայն
Մարիամ Ավետիսյան (Երևան) - 4 ձայն
Սյուզաննա Մելքոնյան (Երևան) - 1 ձայն

Նախագիծը լքում են Սենիկ Բարսեղյանը և Սյուզաննա Մելքոնյանը

Մոդերատորական:

22 դեկտեմբերի, 2009
Ամփոփվել են երկրորդ փուլի քվեարկության արդյունքները.

Եվա Ղազարյան (Երևան) - 27
Րաֆֆի Օհանյան (Սիրիա) - 26
Հայկ Պետրոսյան (Երևան) - 24
Իվետա Մուկուչյան (Գերմանիա) - 22
Սուրեն Առուստամյան (Երևան) - 22
Փարելի Ամիրխանյան (Իրան) - 21
Ռաիսա Ավանեսյան (Իրան) - 21
Գոռ Հարությունյան (Արմավիր) - 17
Յուլյա Զաքարյան (Երևան) - 17
Մարիամ Ավետիսյան (Երևան) - 11
Աննա Դովլաթյան (Մոսկվա) - 6
Մելինե Ափոյան (ԱՄՆ) - 2

Նախագիծը լքում են Աննա Դովլաթյանը և Մելինե Ափոյանը

Մոդերատորական:

28 դեկտեմբերի, 2009
Ամփոփվել են երրորդ փուլից հետո քվեարկության արդյունքները.

Րաֆֆի Օհանյան (Սիրիա) 42 ձայն
Եվա Ղազարյան (Երևան) 32 ձայն
Ռաիսա Ավանեսյան (Իրան) 30 ձայն
Հայկ Պետրոսյան (Երևան) 30 ձայն
Սուրեն Առուստամյան (Երևան) 26 ձայն
Իվետա Մուկուչյան (Գերմանիա) 23 ձայն
Փարելի Ամիրխանյան (Իրան) 20 ձայն
Յուլյա Զաքարյան (Երևան) 16 ձայն
Գոռ Հարությունյան (Արմավիր) 14 ձայն
Մարիամ Ավետիսյան (Երևան) 13 ձայն

Նախագիծը լքում է Յուլյա Զաքարյանը

Մոդերատորական:

18 հունվարի, 2010
Ամփոփվել են չորրորդ փուլից հետո քվեարկության արդյունքները.

Սուրեն Առուստամյան (Երևան) - 21 ձայն
Ռաիսա Ավանեսյան (Իրան) - 19 ձայն
Հայկ Պետրոսյան (Երևան) - 17 ձայն
Րաֆֆի Օհանյան (Սիրիա) - 16 ձայն
Իվետա Մուկուչյան (Գերմանիա) - 13 ձայն
Փարելի Ամիրխանյան (Իրան) - 9 ձայն
Եվա Ղազարյան (Երևան) - 9 ձայն
Գոռ Հարությունյան (Արմավիր) - 9 ձայն
Մարիամ Ավետիսյան (Երևան) - 2 ձայն

Նախագիծը լքում է Եվա Ղազարյանը:

Մոդերատորական:

25 հունվարի, 2010
Ամփոփվել են հինգերորդ փուլից հետո քվեարկության արդյունքները.

Ռաիսա Ավանեսյան (Իրան) 29 ձայն
Սուրեն Առուստամյան (Երևան) 27 ձայն
Րաֆֆի Օհանյան (Սիրիա) 27 ձայն
Հայկ Պետրոսյան (Երևան) 26 ձայն
Իվետա Մուկուչյան (Գերմանիա) 24 ձայն
Գոռ Հարությունյան (Արմավիր) 15 ձայն
Փարելի Ամիրխանյան (Իրան) 11 ձայն
Մարիամ Ավետիսյան (Երևան) 5 ձայն

Նախագիծը լքում է Փարելի Ամիրխանյանը:

Մոդերատորական:

01 փետրվարի, 2010
Ամփոփվել են վեցերորդ փուլից հետո քվեարկության արդյունքները.

Ռաիսա Ավանեսյան (Իրան) - 25
Սուրեն Առուստամյան (Երևան) - 24
Րաֆֆի Օհանյան (Սիրիա) - 22
Իվետա Մուկուչյան (Գերմանիա) - 18
Հայկ Պետրոսյան (Երևան) - 17
Գոռ Հարությունյան (Արմավիր) - 9
Մարիամ Ավետիսյան (Երևան) - 2

Նախագիծը լքում է Մարիամ Ավետիսյանը:

Մոդերատորական: Ամփոփվել են յոթերորդ փուլից հետո քվեարկության արդյունքները.

Ռաիսա Ավանեսյան (Իրան) 21 ձայն
Րաֆֆի Օհանյան (Սիրիա) 17 ձայն
Հայկ Պետրոսյան (Երևան) 16 ձայն
Սուրեն Առուստամյան (Երևան) 15 ձայն
Գոռ Հարությունյան (Արմավիր) 11 ձայն
Իվետա Մուկուչյան (Գերմանիա) 10 ձայն

Նախագիծը լքում է Հայկ Պետրոսյանը:

Մոդերատորական: Ամփոփվել են ութերորդ փուլից հետո քվեարկության արդյունքները.

Սուրեն Առուստամյան (Երևան) - 28 ձայն
Ռաիսա Ավանեսյան (Իրան) - 25 ձայն
Րաֆֆի Օհանյան (Սիրիա) - 18 ձայն
Իվետա Մուկուչյան (Գերմանիա) - 9 ձայն
Գոռ Հարությունյան (Արմավիր) - 5 ձայն

Նախագիծը լքում է Իվետա Մուկուչյանը:

Մոդերատորական: Ամփոփվել են իններորդ փուլից հետո քվեարկության արդյունքները.

Ռաիսա Ավանեսյան (Իրան) - 30 ձայն
Սուրեն Առուստամյան (Երևան) - 21 ձայն
Րաֆֆի Օհանյան (Սիրիա) - 20 ձայն
Գոռ Հարությունյան (Արմավիր) - 9 ձայն

Նախագիծը լքում է Գոռ Հարությունյանը

Մոդերատորական: Տասներորդ փուլից հետո ամփոփվել են քվեարկության արդյունքները.

Ռաիսա Ավանեսյան (Իրան) - 22 ձայն
Սուրեն Առուստամյան (Երևան) - 22 ձայն
Րաֆֆի Օհանյան (Սիրիա) - 10 ձայն

Նախագիծը լքում է Սուրեն Առուստամյանը:

Չամիչ
06.11.2009, 21:29
Հետեւում եմ Հայ Սուպերսթար 4-ի բոլոր օրագրերին:
Շատ ուժեղ մասնակիցներ են հավաքվել: Լավ է, որ այս տարի գլխավոր մրցակցությունը ծավալվելու է ո՛չ միայն աղջիկների միջեւ: Առայժմ մասնակիցներին անուններով չգիտեմ, թե չէ անուն առ անուն կնշեի բոլոր նրանց, ում անչափ հավանում եմ:
Միայն մի մտվախություն ունեմ: Հայաստանում չկա ոկալի լավ մասնագետ: Նախորդ սուփերսթարի ժամանակ, մասնակիցներից մի քանիսը ձայնալարերի վնասվածք ստացան: Ստիպված եղան բուժվել, որ կարողանան շարունակել մասնակցությունը:
Սա կարող է լինել միայն եւ միայն ոկալի ուսուցչի մեղքով:
Ընդհանուր առմամբ ոչ մի սուպերսթարի ընթացքում, մասնակիցների մոտ ոչ մի աճ չի գրանցվել: Հակառակը, սուպերսթար 3-ի ժամանակ Նարե-ի ձայնը ինչքան հնարավոր է փչացրին: Վերջին փուլերում արդեն հազիվ հազ էր երգում:
Ցավում եմ, որ նման տաղանդավոր մասնակիցները պետք է գործ ունեն մասնագիտական թույլ հմտություններ ունեցող ուսուցչական անձնակազմի հետ:

Հարդ
06.11.2009, 21:41
Չեմ հետևում, բայց աչքիս տակ ունեմ: Մեր կոնսից էլ մի 2 հոգի կան: Չամիչ, էտ ոկալի ուսուցիչ ասեցիր... ախր ինձ էլ ա էտ մեծ վնաս տվել...

Չամիչ
09.11.2009, 00:50
Հենց նոր ավարտվեցին հայ սուպերսթար 4-ի առաջին տասնյակի ելույթները…
Հենց առաջին համերգից պարզ դարձավ, որ կանխամտածված տակտիկա, այնուամենայնիվ առկա է: Սուպերսթար 4-ին նաեւ մասնակցում է բոլորս քաջ հայտնի՝ Վարդան Պետրոսյանի հարազատ որդին:
Ոնց որ հատուկ, բոլոր լավ մասնակիցներին ընդգրկել էին առաջին տասնյակ: 10 հոգուց ընդամենը պետք է անցնի 3 մասնակից, երբ առնվազն 6-ը շատ ուժեղ մասնակիցներ են:
Կուզեմ նշել այդ 6 ուժեղագույն մասնակիցների անունները:
Մելինե (ԱՄՆ)
Աննա (Ռուսաստան)
Հայկուհի (Հոլանդիա)
Եվա (Երեւան)
Լեւոն (Երեւան)
Գոռ (Արմավիր)

Ինձ թվում է, հատուկ, էնպես է արված, որ Վարդան Պետրոսյանի տղան հայտնվի այն տասնյակ, որտեղ մրցակցությունը թույլ է եւ անցնի եզրափակիչ::think

Եվա-ի մասին, որ խոսք չկա, պարզապես երեւույթ է, կրակ, անսպասելի, մի խոսքով տաղանդ :hands, Փինք-ը քեզ օրինակ:

Տեղադրում եմ, Շանթ հեռուստաընկերության պաշտոնական կայքի հասցեն, որտեղ կարող եք տեսնել առաջին տասնյակի բոլոր մասնակիցների նկարները…
http://www.shanttv.com/program.php?id=815
(http://www.shanttv.com/program.php?id=815)

Սա էլ Եվան:)

http://i006.radikal.ru/0911/b8/3e1b5a43f7e6.jpg

urartu
09.11.2009, 00:52
Հայկուհի (Հոլանդիա)
շատ սիրուն աղջիկ է, իմ դուրը շատ էկավ

Kuk
09.11.2009, 00:53
Հետեւում եմ Հայ Սուպերսթար 4-ի բոլոր օրագրերին:
Շատ ուժեղ մասնակիցներ են հավաքվել: Լավ է, որ այս տարի գլխավոր մրցակցությունը ծավալվելու է ո՛չ միայն աղջիկների միջեւ: Առայժմ մասնակիցներին անուններով չգիտեմ, թե չէ անուն առ անուն կնշեի բոլոր նրանց, ում անչափ հավանում եմ:
Միայն մի մտվախություն ունեմ: Հայաստանում չկա ոկալի լավ մասնագետ: Նախորդ սուփերսթարի ժամանակ, մասնակիցներից մի քանիսը ձայնալարերի վնասվածք ստացան: Ստիպված եղան բուժվել, որ կարողանան շարունակել մասնակցությունը:
Սա կարող է լինել միայն եւ միայն ոկալի ուսուցչի մեղքով:
Ընդհանուր առմամբ ոչ մի սուպերսթարի ընթացքում, մասնակիցների մոտ ոչ մի աճ չի գրանցվել: Հակառակը, սուպերսթար 3-ի ժամանակ Նարե-ի ձայնը ինչքան հնարավոր է փչացրին: Վերջին փուլերում արդեն հազիվ հազ էր երգում:
Ցավում եմ, որ նման տաղանդավոր մասնակիցները պետք է գործ ունեն մասնագիտական թույլ հմտություններ ունեցող ուսուցչական անձնակազմի հետ:

Հաստա՞տ:

Enigmatic
09.11.2009, 00:56
Չամիչ ջան բայց խի ես տենց համոզված, Վարդան Պետրոսյանի տղանել ա շատ օրիգինալ դեմք, ու էս դեպքում կարծում եմ իրա հոր ազդեցությունը կարևոր չի, քանի որ ինքը արժանի կլինի անցնել: Իսկ ինչ վերաբերում ա 3 հոգուն, ապա,եթե չեմ սխալվում, երեքը մենակ հեռուստադիտողն ա ընտրում, իսկ միքանիսին էլ էլի էս խմբից, ժյուրին: Թե չէ տենց լինի ուրեմն համերգային փուլին ընդամենը 9 հոգի են լինելու, բայց հիշում ես չէ՞ թե ինչքան շատ են միշտ լինում համերգային փուլին:

Enigmatic
09.11.2009, 00:58
Հա իսկ էս Եվան, ընդհանրապես դուրս չի գալիս, նենց իրանից գոհ դեմքա, բայց վրեն նայում ես ոնցոր շիզո լինի, անդուր աղջիկա:

Ռուֆուս
09.11.2009, 01:00
Էսօր առաջին անգամ նայեցի, մասնակիցները շատ լավ տպավորություն թողեցին, ինձ որ մնար գրեթե բոլորին կանցկացնեի եզրափակիչ: :)

Եվան իմ դուրն էլ շատ եկավ, համ օրիգինալ էր, համ էլ լավ էր երգում, տեսնենք մյուս մասնակիցները ինչպես իրենց կդրսևորեն:

Չամիչ
09.11.2009, 01:01
Չամիչ ջան բայց խի ես տենց համոզված, Վարդան Պետրոսյանի տղանել ա շատ օրիգինալ դեմք, ու էս դեպքում կարծում եմ իրա հոր ազդեցությունը կարևոր չի, քանի որ ինքը արժանի կլինի անցնել: Իսկ ինչ վերաբերում ա 3 հոգուն, ապա,եթե չեմ սխալվում, երեքը մենակ հեռուստադիտողն ա ընտրում, իսկ միքանիսին էլ էլի էս խմբից, ժյուրին: Թե չէ տենց լինի ուրեմն համերգային փուլին ընդամենը 9 հոգի են լինելու, բայց հիշում ես չէ՞ թե ինչքան շատ են միշտ լինում համերգային փուլին:

Ճիշտ ես ասում Էնիգմատիկ ջան, բայց ակնհայտ է, ամենաուժեղ աղջիկ մասնակիցները ընդգրկվել են հենց այս տասնյակում:
Հիմա չգիտեմ, թե ժյուրին ինչ որոշում կկայացնի, բայց եթե այս 4-ից եթե մեկն էլ չանցնի, շատ անարդար կլինի:

Enigmatic
09.11.2009, 01:04

Կարողա էս խմբից ավելի շատ մասնակից անցկացնեն, մյուս խմբից քիչ, դե իրանք էլ գիտեն , թե ոնց պիտի անեն: Իսկ էս փուլում, որ 10 մասնակից են, եթե չեմ սխալվում, էլի Ժերեբյովկան հայերեն ոնցա:oy, այ դրանից են անում: Էմպես որ սաղ արդար ա;)

Չամիչ
09.11.2009, 01:04
Եվան իմ դուրն էլ շատ եկավ, համ օրիգինալ էր, համ էլ լավ էր երգում, տեսնենք մյուս մասնակիցները ինչպես իրենց կդրսևորեն:

Եվան, որ դուրս է գալիս բեմ, էնպիսի տպավորություն է, որ պորտը բեմում են կտրել:) Բեմում իրեն շատ ազատ է զգում, զգացվում է, որ իր ելույթից իսկապես հաճույք է ստանում: Ձայնի մասին էլ խոսք չկա, չնայած ընդամենը 17 տարեկան է, բայց էնպիսի հասուն տեմբր ունի, որ կարծես արդեն մեծ փորձ ունենա…
Տեսա՞ր Գյուրջինյանի աչքերը լցվել էին Եվայի երգելուց:

Mariam1556
09.11.2009, 01:06
Այս տարի գրեթե բոլոր 30 մասնակիցներն էլ շատ լավ են երգում և եթե համեմատենք անցած տարվա հետ ապա տարբերությունը շատ մեծ է ,լինի դա ձայնի, ոճի թե արտիստիզմի առումով:
Ինձ նույնպես շատ է դուր եկել Եվան,մի քիչ խենթի մեկն է, բայց հենց դրանով է բոլորից տարբերվում::)

Չամիչ
09.11.2009, 01:06
Կարողա էս խմբից ավելի շատ մասնակից անցկացնեն, մյուս խմբից քիչ, դե իրանք էլ գիտեն , թե ոնց պիտի անեն: Իսկ էս փուլում, որ 10 մասնակից են, եթե չեմ սխալվում, էլի Ժերեբյովկան հայերեն ոնցա, այ դրանից են անում: Էմպես որ սաղ արդար ա

Չգիտեի, վիճակահանությամբ ե՞ն ընտրում 10-ի մասնակիցներին:
Եթե էտպես է, ուրեմն բախտները չի բերել, ինչ ասեմ:(
Վարդան Պետրոսյանի տղայի աչքը լույս…

Ռուֆուս
09.11.2009, 01:22
Վիճականահանությամբ չեն ընտրում:

Եթե կանոնները չեն փոխվել յուրաքանչյուր տասնյակից երկուական կամ երեքական մասնակից է անցնում ըստ հեռուստադիտողների քվեարկության: Հետո ժյուրիի անդամները չանցած մասնակիցներից ընտրում են լավագույններին wild card շոուի համար, որից հետո մի մասնակցին ընտրում են հեռուստադիտողները քվեարկությամբ, իսկ մյուսին ժյուրիի անդամները:

Չամիչ
09.11.2009, 01:24
Վիճականահանությամբ չեն ընտրում:

Նկատի ունենք, տասնյակները ո՞նց են կազմվում, ժյուրին է որոշում, թե ով որ տասնյակում պետք է ընդգրկվի, թե վիճակահանություն է արվում:

Ռուֆուս
09.11.2009, 01:30
Նկատի ունենք, տասնյակները ո՞նց են կազմվում, ժյուրին է որոշում, թե ով որ տասնյակում պետք է ընդգրկվի, թե վիճակահանություն է արվում:

հա, էս տասնյակների՞ մասին ա խոսքը: Ես ուրիշ բան էի հասկացել:

Սրանք վիճակահանությամբ են կազմվում :)

Չամիչ
09.11.2009, 01:32
հա, էս տասնյակների՞ մասին ա խոսքը: Ես ուրիշ բան էի հասկացել:

Սրանք վիճակահանությամբ են կազմվում

Ափսոս:(

Farfalla
09.11.2009, 11:00
Էս անգամ բավականին ուժեղ մասնակիցներ են հավաքվել: Հույսով եմ կտարբերվի նախորդ եթերաշրջաններից:
Երեկ ելույթ ունեցողներից ամենաշատը հավանեցի Հայկուհուն, մեկ էլ մի տղայի, բայց անունը չեմ հիշում կարծեմ իսպանիայից էր:

Vicki
09.11.2009, 13:45
Իրոք այս եթերաշրջանը բավականին ուժեղ է::hands Առաջին տասնյակում բավականին հզոր երեխաներ կան, ընտրությունը շաաաաատ բարդա: Պարսկահայ աղջիկն էլ շատ հետաքրքիր ձայն ունի, գրավումա միանգամից,:love Եվան երևույթա, կարծում եմ ինքն անպայման պիտի շարունակի, այդպիսի դեմքերի կարիք մենք շատ ունենք, ինչպես նաև Գոռը Արմավիրից.... Մի խոսքով շատ հաջող եթերաշրջանա, մասնակիցները շատ ուժեղ են: Իրենց հաջողություն...:ok:ok

Մանուլ
09.11.2009, 17:21
Երեկ 2 հոգու եմ լսել: Էն տղային Ղարաբաղից ու "Liberta" երգող աղջկան: Ոչ մեկն էլ դուրս չեկավ: Էս եթերաշրջանը ընդհանրապես չի ձգում:
Հա, Լևոնը դեռ 2-րդ եթերաշրջանից էր դուրս գալիս :) Լավն ա:

Իսկ Վարդան Պետրոսյանի տղայի անունն ի՞նչ ա:

unknown
09.11.2009, 19:33
Ինձ դուր եկան Վլադի(Ղարաբաղ),Լևոնի(Երևան) ու Իսպանացու անունը մոռացել եմ,դրանց կատարումները:)
Այս անգամ բոլորն էլ լավն էին,շատ ուժեղ մրցակցություն կլինի:)

DVG
09.11.2009, 19:59
շաաաաաաաաատ սուբյեկտիվ կարծիքով կանցնեն նախ, բնականաբար Եվան, նաև Լևոնը /յուրահատուկ տեմբռ ունի ձայնի/, ու մեկել Երանուհին կամ Գոռը... :)

Ungrateful
11.11.2009, 16:42
:love:love

http://www.youtube.com/watch?v=hRuo3fogDdA

mat94
12.11.2009, 22:02
առաջին տասնյակի մասնակիցներից իմ դուրը եկան Ռուսաստանից եկած աղջիկը (անունը չեմ հիշում ) մեկել մի աղջիկ Քալլաջյան ազգանունով ( թե ազգանունը ճիշտեմ հիշում ) մնացածը ինձ հատուկ դուր չեկան, իսկ այս անգամի տասնյակից կրկին մի աղջիկ է Ռուսաստանից ( ոչ այնքան երկար մազերով ) և մի Իրանահայ աղջիկ է, թե չսխալվեմ անունը Ռայիսա է , միայն այդ երկուսնեն ինձ դուր գալիս

Արամ
12.11.2009, 23:22
Ժող. լոլօ, Եվան իմ դասարանցինա:D լուրջ, խնդալս գալիսա չեք պատկերացնի, ես ուժե իրան սիրում միրում եք....լօլօ

Yellow Raven
12.11.2009, 23:58
Ժող. լոլօ, Եվան իմ դասարանցինա:D լուրջ, խնդալս գալիսա չեք պատկերացնի, ես ուժե իրան սիրում միրում եք....լօլօ

Վայ, ես էլ գիտեի ինքը Մոսկվայիցա:oy

Ներսես_AM
13.11.2009, 00:00
Չգիտեմ ովա ում սիրում միրում, բայց որ շատ լավա երգում էտ փաստ ա :)

Kuk
13.11.2009, 00:01
Ժող. լոլօ, Եվան իմ դասարանցինա:D լուրջ, խնդալս գալիսա չեք պատկերացնի, ես ուժե իրան սիրում միրում եք....լօլօ

Իմ խնդալն էլ ա գալիս:
Թող ինձ ներեն Եվայի մոլի երկրպագուները:

Գալաթեա
13.11.2009, 00:27
Հմ...էեխեք, իսկ Եվայի մոմենտով կոնկրետ որ պահն ա՞ խնդալու:
Նոր վիդեոն նայեցի, բայց խնդալս չեկավ մի տեսակ... :8

Chuk
13.11.2009, 00:30
Ցավոք Հայս Սուպերսթարը նայելու ժամանակ չեմ ունենում, բայց նայեցի Եվայի վիդեոն (շնորհակալություն տեղադրողին), դուրս շատ եկավ ոճը (թե արտաքինը, թե ընտրած երգը), շարժուձևն ու կատարումը: Ձայնն էլ ա լավը: Մյուսներին չեմ լսել, համեմատել չեմ կարող, բայց Եվային հավանեցի:

Kuk
13.11.2009, 00:44
Հմ...էեխեք, իսկ Եվայի մոմենտով կոնկրետ որ պահն ա՞ խնդալու:
Նոր վիդեոն նայեցի, բայց խնդալս չեկավ մի տեսակ... :8

Լիլ ջան, օրինակ ինձ համար, ասեմ, թե ինչն ա խնդալու: Էն, որ էդ երգը որ ինքը երգում ա, ոչ մի նմանություն չունի էդ երգի հետ: Փորձիր համեմատել, նմանություն տեսնում ե՞ս: Ինչո՞ւմն ա էդ նմանությունը, էն որ բառերը նույնն ե՞ն, մեկ էլ որ երաժշտությունն ա նույնը՞: Ոչ բառերն ա ինքը գրել, ոչ երաժշտությունը, իրանից հասնում ա կատարե՞լ էդ երգը, թող կատարի, ինչի՞ ա երգը հարմարացնում իրան: Իրան հարմար երգ չի ճարում, ոչ մի երգ չի կարղանում նորմալ երգել, թող նոր երգ գրի իր համար, թե՞ պետքա անպայման ինչ որ հայտնի երգ երգի, եթե նախագծի իմաստը նրանում ա, որ պետք է հայտնի երգեր երգեն, ու ինքն էլ չի կարողանում որևէ հայնի երգ նորմալ, ճիշտ ձևով, այսինքն՝ ինչպես այդ երգը կա, այդպես կատարի, ապա ինքն այդ նախագծի համար խնդալու ա: Ինձ համար խնդալու ա, որ ինքը էս երգը սխալ ձևով կատարում ա, որ նման չի իրականին, ու մարդիկ դա հավանում են: Էդ նույն ձևով էնօրը էն երկու աստղ կոչված անհաջող անտաղանդությամբ Ջեյմս Բրաունի It's man's, man's world-ն էին քանդում: Ես տանել չեմ կարողանում, երբ երգը փչացնում են իրենց սխալ կամ անտաղանդ կատարմամբ, չեմ սիրում, երբ իրենց սխալ կատարմամբ ամեն ինչ անում են, որ մարդ հիասթափվի մի երգից, որն իրեն այնքա՜ն դուր է գալիս:

Norton
13.11.2009, 00:53
Արթ երաժշտությունը քարացած արվեստ չի, ոչ էլ բանաստեղծությունա որ անգիր անես:
Ջազ համերգներ լսելուց շատ կհանդիպես իմպրովիզների, որոնք շատ ժամանակ ավելի են հետաքրքրացնում երաժշտությունը, քան քարացած երգելը՝դրանից երգը չի տուժում, շատ ժամանակ նույնիսկ շահում ա: Ամեն երաժիշտ կարողա մի ձև զգալ երաժշտությունը, ուրիշ հարցա, որ մեկին դա կարող է դուր գալ, մյուսին ոչ:
Բանավիճելու ցանկություն չկա, այնքան որ սույն գրառմանը պատասխանելը պարտադիր չի::)

Ռուֆուս
13.11.2009, 00:54

Իսկ ի՞նչ պարտադիր ա, որ երգը լրիվ նույն ձևի երգի, ոնց որ երգի օրիգինալ կատարողը: Եթե կարողանում է երգի մեջ իրենը դնել, երգի իր մեկնաբանությունը տալ (ինչը շատ քչերին է հաջողվում), դա շատ ողջունելի է:

Եվայի դեպքում համարում եմ հաջողված, ԻՄՀԿ:

Ի դեպ սուպերստարում տանել չեմ կարողանում, երբ մասնակիցները երգերը կատարում են լրիվ նույնությամբ, ինչպես օրգինալ երգիչները, մեկ մեկ բեմի վրա լրիվ նույն շարժումներն են անում, ինչ երգիչները, նմանատիպ հագուստներ են հագնում, փորձում են կրկնօրինակել ամեն ինչը:

Իսկ ինչքան ազատ են լինում, ինչքան իրենցն են ներկայացնում, էդքան ավելի շատ են հարգվում իմ կողմից:

Գալաթեա
13.11.2009, 00:54
Լիլ ջան, օրինակ ինձ համար, ասեմ, թե ինչն ա խնդալու: Էն, որ էդ երգը որ ինքը երգում ա, ոչ մի նմանություն չունի էդ երգի հետ: Փորձիր համեմատել, նմանությւոն տեսնում ե՞ս: Ինչո՞ւմն ա էդ նմանությունը, էն որ բառերը նույնն ե՞ն, մեկ էլ որ երաժշտությունն ա նույնը՞: Ոչ բառերն ա ինքը գրել, ոչ երաժշտությունը, իրանից հասնում ա կատարե՞լ էդ երգը, թող կատարի, ինչի՞ ա երգը հարմարացնում իրան: Իրան հարմար երգ չի ճարում, ոչ մի երգ չի կարղանում նորմալ երգել, թող նոր երգ գրի իր համար, թե՞ պետքա անպայման ինչ որ հայտն երգ երգի, եթե նախագծի իմաստը նրանում ա, որ պետք է հայտն երգեր երգեն, ու ինքն էլ չի կարողանում որևէ հայնի երգ նորմալ, ճիշտ ձևով, այսինքն՝ ինչպես այդ երգը կա, այդպես կատարի, ապա ինքն այդ նախագծի համար խնդալու ա: Ինձ համար խնդալու ա, որ ինքը էս երգը սխալ ձևով կատարում ա, որ նման չի իրականին, ու մարդիկ դա հավանում են: Էդ նույն ձևով էնօրը էն երկու աստղ կոչված անհջող անտաղանդությամբ Ջեյմս Բրաունի It's man's, man's world-ն էին քանդում: Ես տանել չեմ կարողանում, երբ երգը փչացնում են իրենց սխալ կամ անտաղանդ կատարմամբ, չեմ սիրում, երբ իրենց սխալ կատարմամբ ամեն ինչ անում են, որ մարդ հիասթափվի մի երգից, որն իրեն այնքա՜ն դուր է գալիս:

Արթ ջան, բայց ո՞վ ա ասել, որ պարտադիր ա նմանակել...Սուպերսթարը նմանակների մրցույթ հո չի...

Եթե էրեխեն կարողանում ա յուրովի ներկայացնի երգը ու չփացնի բնավ, իմ կարծիքով, ինչի՞ վերցնի ու կապիրովկա անի գոյություն ունեցող ձևը: Դա ճիշտ ա էն մարդկանց համար, ովքեր իրենց ներսում բազա չունեն իրենցը հաղորդելու երգին...

Եթե ինքը կապիրովկա անի, այ դա արդեն կեղծ կլինի...դու փորձի ուշադիր լսել Եվայի տեմբրը ... շատ ցածր ա աղջկա ու իր տարիքի համար ու շատ խորը...իսկ էդ երգի օրիգինալ կատարողը կվկվում ու մլավում ա, որն անձամբ ինձ չի դզում, որտև զոռով ուզում ա սեքսի դարձրած լինի երգը... Սեքսի ձենը բնատուր ա լինում, կեղծ մլավոցով դրան ոչ ոք չի հասնի... այ դա ա խնդալու:

Սա սխալ կատարում չի...սա ուղղակի յուրովի մատուցում ա ու շատ համով:

Իսկ Արամիկը... չգիտեմ, երևի դասամիջոցին բուլկի չեն կիսել, դրա համար ա ծանր տանում:

Երկու Աստղի անունը մի տուր :angry

Kuk
13.11.2009, 01:05
Արթ երաժշտությունը քարացած արվեստ չի, ոչ էլ բանաստեղծությունա որ անգիր անես:
Ջազ համերգներ լսելուց շատ կհանդիպես իմպրովիզների, որոնք շատ ժամանակ ավելի են հետաքրքրացնում երաժշտությունը, քան քարացած երգելը՝դրանից երգը չի տուժում, շատ ժամանակ նույնիսկ շահում ա: Ամեն երաժիշտ կարողա մի ձև զգալ երաժշտությունը, ուրիշ հարցա, որ մեկին դա կարող է դուր գալ, մյուսին ոչ:
Բանավիճելու ցանկություն չկա, այնքան որ սույն գրառմանը պատասխանելը պարտադիր չի::)

Իսկ ի՞նչ պարտադիր ա, որ երգը լրիվ նույն ձևի երգի, ոնց որ երգի օրիգինալ կատարողը: Եթե կարողանում է երգի մեջ իրենը դնել, երգի իր մեկնաբանությունը տալ (ինչը շատ քչերին է հաջողվում), դա շատ ողջունելի է:

Եվայի դեպքում համարում եմ հաջողված, ԻՄՀԿ:

Ի դեպ սուպերստարում տանել չեմ կարողանում, երբ մասնակիցները երգերը կատարում են լրիվ նույնությամբ, ինչպես օրգինալ երգիչները, մեկ մեկ բեմի վրա լրիվ նույն շարժումներն են անում, ինչ երգիչները, նմանատիպ հագուստներ են հագնում, փորձում են կրկնօրինակել ամեն ինչը:

Իսկ ինչքան ազատ են լինում, ինչքան իրենցն են ներկայացնում, էդքան ավելի շատ են հարգվում իմ կողմից:

Արթ ջան, բայց ո՞վ ա ասել, որ պարտադիր ա նմանակել...Սուպերսթարը նմանակների մրցույթ հո չի...

Եթե էրեխեն կարողանում ա յուրովի ներկայացնի երգը ու չփացնի բնավ, իմ կարծիքով, ինչի՞ վերցնի ու կապիրովկա անի գոյություն ունեցող ձևը: Դա ճիշտ ա էն մարդկանց համար, ովքեր իրենց ներսում բազա չունեն իրենցը հաղորդելու երգին...

Եթե ինքը կապիրովկա անի, այ դա արդեն կեղծ կլինի...դու փորձի ուշադիր լսել Եվայի տեմբրը ... շատ ցածր ա աղջկա ու իր տարիքի համար ու շատ խորը...իսկ էդ երգի օրիգինալ կատարողը կվկվում ու մլավում ա, որն անձամբ ինձ չի դզում, որտև զոռով ուզում ա սեքսի դարձրած լինի երգը... Սեքսի ձենը բնատուր ա լինում, կեղծ մլավոցով դրան ոչ ոք չի հասնի... այ դա ա խնդալու:

Սա սխալ կատարում չի...սա ուղղակի յուրովի մատուցում ա ու շատ համով:

Իսկ Արամիկը... չգիտեմ, երևի դասամիջոցին բուլկի չեն կիսել, դրա համար ա ծանր տանում:

Երկու Աստղի անունը մի տուր :angry

Երեքդ էլ գրեթե նույնն եք ասել, միանգամից պատասխանեմ, եթե խնդիր չի: Ես գրել էի, թե կոնկրետ ինձ համար ինչն է խնդալու, մեջբերում եմ բառացի՝ «օրինակ ինձ համար, ասեմ, թե ինչն ա խնդալու: Էն, որ էդ երգը որ ինքը երգում ա, ոչ մի նմանություն չունի էդ երգի հետ»: Սա ինձ դուր չի գալիս, սա ինձ համար խնդալու ա ու տհաճ: Եթե ձեզ դուր ա գալիս, որ Բիթլզի Լեթ իթ բին երգեն ասենք՝ ջազ սարքած, ապա ինձ դուր չի գալիս, եթե դա ձեզ համար հաճելի փոփոխություն ա, ապա ինձ համար տհաճ մի կաղկանձ: Կոնկրետ էս երգի հետ կապված, Լիլ ջան, ոնց դու ես ասել, որ իրականը մլավոց ա, ասեմ, որ ինձ մոտ լրիվ այլ կարծիք ա ձևավորված իրականի ու էս կատարման մասին: Իրականն ինձ համար շատ հաճելի ա, շատ եմ լսել, էլի լսում եմ, ինձ դուր ա գալիս, իսկ սա, իմ կարծիքով, մի կատարում է, որը զուրկ է իրականը կատարելու ունակությունից, այդ իսկ պատճառով դարձել է դրա, իբր թե՝ ջազ տարբերակը: Ձայնը հնարավոր է, որ լավը լինի, ես մասնագետ չեմ, բայց ձայնը վատը չեմ համարում, բայց էն, որ էս երգը սխալ ա կատարվում, դա ինձ համար միանշանակ ա: Ուզում եք այս կատարումը համարեք երգի գեղեցիկ, հաճելի, հրաշալի, աննախադեպ հրաշք կատարում, ինձ համար սա տհաճ է:
Մի բան էլ հարցնեմ, եթե ցանկություն առաջանա էս երգը լսելու, ո՞րը կմիացնեք ու կլսեք, իսկականը՞, թե՞ էս չգիտեմինչձևի «հրաշք» տարբերակը:

Արամի պահով էլ չգիտեմ, բուլկին կիսել կերել են, թե առանց կիսելու ամեն մեկը մի կողմից սկսել ա ուտել, բայց կարծում եմ, երգի հետ կապ չունի, Լիլ ջան;)

Գալաթեա
13.11.2009, 01:09
Երեքդ էլ գրեթե նույնն եք ասել, միանգամց պատասխանեմ, եթե խնդիր չի: Ես գրել էի, թե կոնկրետ ինձ համար ինչն է խնդալու, մեջբերում եմ բառացի՝ «օրինակ ինձ համար, ասեմ, թե ինչն ա խնդալու: Էն, որ էդ երգը որ ինքը երգում ա, ոչ մի նմանություն չունի էդ երգի հետ»: Սա ինձ դուր չի գալիս, սա ինձ համար խնդալու ա ու տհաճ: Եթե ձեզ դուր ա գալիս, որ Բիթլզի Լետ իթ բին երգեն ասենք՝ ջազ սարքած, ապա ինձ դուր չի գալիս, եթե դա ձեզ համար հաճելի փոփոխություն ա, ապա ինձ համար տհաճ մի կաղկանձ: Կոնկրետ էս երգի հետ կապված, Լիլ ջան, ոնց դու ես ասել, որ իրականը մլավոց ա, ասեմ, որ ինձ մոտ լրիվ այլ կարծիք ա ձևավորված իրականի ու էս կատարման մասին: Իրականն ինձ համար շատ հաճելի ա, շատ եմ լսել, էլի լսում եմ, ինձ դուր ա գալիս, իսկ սա, իմ կարծիքով, մի կատարում է, որը զուրկ է իրականը կատարելու ունակությունից, այդիսկ պատճառով դարձել է դրա, իբր թե՝ ջազ տարբերակը: Ձայնը հնարավոր է, որ լավը լինի, ես մասնագետ չեմ, բայց ձայնը վատը չեմ համարում, բայց էն, որ էս երգը սխալ ա կատարվում, դա ինձ համար միանշանակ ա: Ուզում եք այս կատարումը համարեք երգի գեղեցիկ, հաճելի, հրաշալի, աննախադեպ հրաշք կատարում, ինձ համար սա տհաճ է:
Մի բան էլ հարցնեմ, եթե ցանկություն առաջանա էս երգը լսելու, ո՞րը կմիացնեք ու կլսեք, իսկականը՞, թե՞ էս չգիտեմինչձևի «հրաշք» տարբերակը:

Արամի պահով էլ չգիտեմ, բուլկին կիսել կերել են, թե առանց կիսելու ամեն մեկը մի կողմից սկսել ա ուտել, բայց կարծում եմ, երգի հետ կապ չունի, Լիլ ջան;)

Օքեյ, Արթ ջան :)

Chuk
13.11.2009, 01:10
Մի բան էլ հարցնեմ, եթե ցանկություն առաջանա էս երգը լսելու, ո՞րը կմիացնեք ու կլսեք, իսկականը՞, թե՞ էս չգիտեմինչձևի «հրաշք» տարբերակը:
Օրինակ ես հենց նոր նորից ուզեցի էս երգը Եվայի կատարմամբ միացնել ու լսել, որտև դուրս շատ ա եկել: Ու եթե ինչ-որ մեկը դրա պատճառով ծիծաղելու ա, թող շարունակի ծիծաղել, ինձ մեկ ա դուր եկավ ես գանգրամազ ու լավ ձայնով աղջնակը :)

Kuk
13.11.2009, 01:13

Մազերն ինձ էլ նենց ոչինչ դուր ա եկել, որտև նմանացնում եմ Տոնի Մոնտանայի քրոջ մազերին (անունը մտքիցս թռավ, մեկդ հիշացրեք էլի):

Ներսես_AM
13.11.2009, 01:19
Մի բան էլ հարցնեմ, եթե ցանկություն առաջանա էս երգը լսելու, ո՞րը կմիացնեք ու կլսեք, իսկականը՞, թե՞ էս չգիտեմինչձևի «հրաշք» տարբերակը:
Ես առաջին անգամ էս երգը սուպերսթարիում լսեցի դուրս շատ եկավ, բացեց յութուբ ասեցի մի հատ օրիգինալը լսեմ տեսնեմ ոնցա, ու հիասթափվեցի, Գալաթեայի ասած ուզում էր սեքսի սարքեր ձենը բայց չէր ստացվում: ;)

Երվանդ
13.11.2009, 01:20
Գժական ա ձենը:ok , ինձ էլ շատ դուր էկավ:

Kuk
13.11.2009, 01:22
Ես առաջին անգամ էս երգը սուպերսթարիում լսեցի դուրս շատ եկավ, բացեց յութուբ ասեցի մի հատ օրիգինալը լսեմ տեսնեմ ոնցա, ու հիասթափվեցի, Գալաթեայի ասած ուզում էր սեքսի սարքեր ձենը բայց չէր ստացվում: ;)

Ինչպիսի միմյանց նման կարծիքներ, շատ հետաքրքիր է կարդալ այս կարծիքները: Խեղճ երգը փչացրել էին, ուզում էին սեքսի սարքեին, որ պոռնո ֆիլմի սաունդտրեք դնեին, Եվան սուպերսթար նախագծի անմիջական օգնությամբ եկավ ու փրկեց էդ երգը:

Ներսես_AM
13.11.2009, 01:25

Ոչ մի բան էլ չարեց, ոնց ուզում էր տենց երգեց ու գնաց: Մեզ դուր եկավ, քեզ չէ :)

Երվանդ
13.11.2009, 01:26
Մի անգամ էլ լսեցի, ձենը ուղղակի սպանում ա:o, հաջորդ սուպերսթարը երբ ա? նայելու եմ:

Enigmatic
13.11.2009, 01:26
Ես օրիգինալ երգը շատ-շատ եմ սիրում, ու հատկապես Էյո-ի ձայնը շատ հետաքրքիր էֆֆեկտով կայֆ ձայն ա:love
Իսկ էս տարբերակը լսելուս:[ սիրտս խառնեց, նենց ինքնավստահ ա, երգի բառերն էլ նենց էր արտասանում, սարքում էր եսիմ ինչ զիբիլ, յանի ինքը նենց թույն ամերիկյան ինտոնացիայով ա էլի երգում:)) իսկ Էյոն նենց լավ պարզ ա բառերը արտասանում:

Գալաթեա
13.11.2009, 01:35

Լի ջան, կատարման լավը լինելը բառերի պարզ արտասանությամբ չի արտահայտվում...լոգոպեդ չեն, երգիչ են:

Բացի կեղծ սեքսուալ նվնվոցներ արտաբերելուց գոյություն ունեն լիքը այլ չափանիշներ, որոնք շատ ավելի կարևոր են:

Ի դեպ, ինտոնացիան բավականին լավն ա... համենայն դեպս՝ "զիբիլ" չի, որից կարելի ա"սրտխառնոց" ստանալ:

Kita
13.11.2009, 01:36
Երեխեք մարդ ուզենա էլ չի կարող լիովին կամ գոնե 99% նմանակի մեկ ուրիշի երգը, նույնիսկ էտ մեկ ուրիշը ամեն անգամ օրիգինալ կատարելիս է տարբեր կատարում: Առավել ևս պարտադիր պայման չի նմանակումը, պահանջվում է օրիգինալ կատարում, որտեղ կարող են մասնակցի տվյալները բացահայտվեն:
Եվ վերջում մի օրինակ բերեմ, ասենք Ne me quitte pas երգը, քանի կատարողներ ունի ու կարևորը ոչ մեկը մյուսին նման չի ու գրեթե ամեն մեկը աշխատում է իր ձևով երգել ու իր ձևով երգը արտահայտել:

Երվանդ
13.11.2009, 01:41
Լի ջան, կատարման լավը լինելը բառերի պարզ արտասանությամբ չի արտահայտվում...լոգոպեդ չեն, երգիչ են:

Բացի կեղծ սեքսուալ նվնվոցներ արտաբերելուց գոյություն ունեն լիքը այլ չափանիշներ, որոնք շատ ավելի կարևոր են:

Ի դեպ, ինտոնացիան բավականին լավն ա... համենայն դեպս՝ "զիբիլ" չի, որից կարելի ա"սրտխառնոց" ստանալ:

Շատ ա գերում նաև ինքնավստահությունը:

Kuk
13.11.2009, 01:44
Լի ջան, կատարման լավը լինելը բառերի պարզ արտասանությամբ չի արտահայտվում...լոգոպեդ չեն, երգիչ են:

Բացի կեղծ սեքսուալ նվնվոցներ արտաբերելուց գոյություն ունեն լիքը այլ չափանիշներ, որոնք շատ ավելի կարևոր են:

Ի դեպ, ինտոնացիան բավականին լավն ա... համենայն դեպս՝ "զիբիլ" չի, որից կարելի ա"սրտխառնոց" ստանալ:

Չես կարա ասես, Լիլ ջան: Ես որ էսօր մի քանի շիշ գարեջրի վրա մի քանի բաժակ էլ օղի խմեի, կարողա սրտխառնոց էլ ունենայի էս երգը լսելուց հետո:
Իսկ էն, որ Էյոն կեղծ սեքսուալություն ա ներդնում երգի մեջ, դա չեմ կարողանում հասկանալ: Ի՞նչ գիտես, Լիլ, կարող ա կեղծ չի, կարողա օրը 7 անգամ սեքս ա անում ու իրականում նենց լավ էլ սեքսուալ ա՝ ոչ կեղծ: կարողա հենց սեքս անելիս էլ երգում ա: Ինչի՞ց ես ենթադրում, որ կեղծ ա: Չնայած որ ես էդտեղ ոչ մի սեքսուալ բան չեմ լսում, ոչ էլ մլավոց եմ լսում (ականջներս հաճախ եմ լվանում), իսկ այ Եվայի կատարման մեջ ինչ որ անհասկանալի դադարներ կան, չգիտեմ՝ ինչի:

Kita
13.11.2009, 01:48
Մոդերատորական: Հիշեցնեմ, որ քննարկում ենք «Հայ Սուպերսթարը» և նրա մասնակիցներին, այլ ոչ թե այլ երգիչների կատարումների որակը և ձևը: Նմանատիպ հետագա գրառումները կջնջվեն և կտուգանվեն:

Գալաթեա
13.11.2009, 01:55
Չես կարա ասես, Լիլ ջան: Ես որ էսօր մի քանի շիշ գարեջրի վրա մի քանի բաժակ էլ օղի խմեի, կարողա սրտախնոց էլ ունենայի էս երգը լսելուց հետո:
Իսկ էն, որ Էյոն կեղծ սեքսուալություն ա ներդնում երգի մեջ, դա չեմ կարողանում հասկանալ: Ի՞նչ գիտես, Լիլ, կարող ա կեղծ չի, կարողա օրը 7 անգամ սեքս ա անում ու իրականում նենց լավ էլ սեքսուալ ա՝ ոչ կեղծ: կարողա հենց սեքս անելիս էլ երգում ա: Ինչի՞ց ես ենթադրում, որ կեղծ ա: Չնայած որ ես էդտեղ ոչ մի սեքսուալ բան չեմ լսում, ոչ էլ մլավոց եմ լսում (ականջներս հաճախ եմ լվանում), իսկ այ Եվայի կատարման մեջ ինչ որ անհասկանալի դադարներ կան, չգիտեմ՝ ինչի:

Արթ ջան, սեքսուալ ձայնը սեքսով զբաղվելու հետ կապ չունի.. Տենց լիներ՝ Բաղրամյանի մարմնավաճառները Մոնսերատի հետ դուետ կերգեին..

Ինձ համար անձամբ կեղծ սեքսուալ ա էն ձենը, որը կարա հնչի նորմալ, բայց չի հնչում: Քո կարծիքով դա էդ երգչուհու բնական ձենն ա՞:
Պատկերացնում ես՝ ինքը վեչնի տենց խոսա:

Երբ որ ձայնի մեջ մտցվում ա կեղծ խռպոտություն, ոնց որ Բուտիրկայի սոլիստի մոտ, կեղծ շնչայնություն/կոկորդայնություն, ոնց որ ասենք Ալսուի ու իրա պես մի բռջ "երգչուհիների" մոտ, զոռով քթայնություն, ոնց որ Նունե Եսայանի մոտ, երգը դադարում ա լինել բնական: Հոգնացնում ա:

Իսկ Եվայի դեպքում դա բնական ա..նա չի էլ կարա կեղծի: Պուճուր ա դեռ:

Ու էդ ատելությունն ու զզվանքը չեմ հասկանում, ճիշտն ասած..

Haykolo007
13.11.2009, 02:03
Եվա առաջ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Սպանեց:hands

Kuk
13.11.2009, 02:03
Արթ ջան, սեքսուալ ձայնը սեքսով զբաղվելու հետ կապ չունի.. Տենց լիներ՝ Բաղրամյանի մարմնաճաչառները Մոնսերատի հետ դոեւետ կերգեին..

Ինձ համար անձամբ կեղծ սեքսուալ ա էն ձենը, որը կարա հնչի նորմալ, բայց չի հնչում: Քո կարծիքով դա էդ երգչուհու բնական ձենն ա՞:
Պատկերացնում ես՝ ինքը վեչնի տենց խոսա:

Երբ որ ձայնի մեջ մտցվում ա կեղծ խռպոտություն, ոնց որ Բուտիրկայի սոլիստի մոտ, կեղծ շնչայնություն/կոկորդայնություն, ոնց որ ասենք Ալսուի ու իրա պես մի բռջ "երգչուհիների" մոտ, զոռով քթայնություն, ոնց որ Նունե Եսայանի մոտ, երգը դադարում ա լինել բնական: Հոգնացնում ա:

Իսկ Եվայի դեպքում դա բնական ա..նա չի էլ կարա կեղծի: Պուճուր ա դեռ:

Ու էդ ատելությունն ու զզվանքը չեմ հասկանում, ճիշտն ասած..

Ատելությո՞ւն, ի՞նչ ատելություն, Լիլ, սեքսուալ ձայների նկատմամբ քո ատելության մասի՞ն ես խոսում:
Դու կարծում ես, որ Եվայի իրական ձայնը հենց այդպիսի՞ն ա: Ես հակառաը չեմ պնդում, բայց ասեմ, որ հեչ կապ չունի, թե մարդու իրական ձայնը (իրական ասելով նկատի ունեմ՝ խոսելիս ինչպես է լինում նրա ձայնը) և երգելիս հնչող ձայնը նույնը լինեն: Էդ ինչի՞ց որոշեցիր, որ եթե դրանք տարբեր են, ուրեմն կեղծ են:

Amarysa
13.11.2009, 02:05
Եվան շատ լավիկնա :love
:hands

Գալաթեա
13.11.2009, 02:08
Ատելությո՞ւն, ի՞նչ ատելություն, Լիլ, սեքսուալ ձայների նկատմամբ քո ատելության մասի՞ն ես խոսում:
Դու կարծում ես, որ Եվայի իրական ձայնը հենց այդպիսի՞ն ա: Ես հակառաը չեմ պնդում, բայց ասեմ, որ հեչ կապ չունի, թե մարդու իրական ձայնը (իրական ասելով նկատի ունեմ՝ խոսելիս ինչպես է լինում նրա ձայնը) և երգելիս հնչող ձայնը նույնը լինեն: Էդ ինչի՞ց որոշեցիր, որ եթե դրանք տարբեր են, ուրեմն կեղծ են:

Չէ, Արթ, բնավ:
Ես խոսում եմ քո ու Լիի ատելության ու զզվանքի մասին դեպի 17 տարեկան մի էրեխու կատարում, որն իրա մի մատ հալով ավելի լավ ա երգում, քան մեր պանծալի շովու բիզնեսի աստղուլիկները 25 հատանոց կապոցով վերցրած:

Իսկ որ նվաղկուն ձայնով կվկվացող երգչուհիների ձայնը կեղծ ա, ես չեմ որոշել, Արթ: Դրա համար պետք ա պարզապես լսել:

Kuk
13.11.2009, 02:17

Լիլ, եթե դու էդ աստղուլիկներին չափանիշ ես համարում ու ինչ որ երգ լսելիս դրանց կատարածի հետ ես համեմատում՝ որոշելու համար այդ երգի լավ ու վատ լինելը, ես այդպես չեմ անում: Լիլ, վախենամ՝ քո համար սպիատկցի հայկոն էլ լավը լինի, որտև, կարծիք եմ լսել, որ թաթուլից լավ ա երգում. կարաս համեմատես ասենք սպիտակցիին թաթուլի հետ ու գալ այն եզրակացությանը, որ սպիտակցի հայկոն հանճարեղ ա:
Իսկ էդ կատարումն էնքան մանրուք ա, որ չի կարող իմ ու Լիի մեջ ատելություն առաջացնել:

Գալաթեա
13.11.2009, 02:23

Դե ուրեմն առնվազն տարօրինակ ա Արթ, որ էդ մանրուքը ստիպել ա զզվել ու սրտխառնոց զգալ ու երեք էջ էդ մասին գրել:

Իսկ համեմատության պահով սխալվում ես: Ամեն ինչ համեմատության մեջ ա ճանաչվում:

Ռաբիզի արքաների պահով շնորհակալ եմ: Շատ տեղին էր
Իմ կողմից խոսակցությունը համարում եմ ավարտված:
Շնորհակալ եմ բանավեճի համար:

Արթ որ մանրուք ա ինչի ես Հունան Ավետիսյանի նման դոշ տվել:)), ասի դուրս չի էկել պրծի էլի, ուղղակի բռատ գրում ես զզվելի էր սրտխառնոցի էր էս էր էն էր, իսկ էն մարդը որը հավանել ա բնականաբար փորձում ա ճշտի, ինչի ոչ թե ուղղակի դուրդ չի էկել, չես հավանել, այլ սրտխառնոց ա առաջացրել մոտդ, իսկ էտ աղջկը ձայնը մեկը իմ կարծիքով նենց լավն էր որ հաստատ կարաս համեմատես արտերկրյա նորմալ երգչուհու ձայնի հետ, մի գուցե կատարման որակը իդեալական չէր , բայց ձայնը 10-ից 8-ը հաստատ կասի որ լավն ա: Էն երկուսը դու ու Լիան էիք էլի:))

Kuk
13.11.2009, 02:33

Հունան Ավետիսյանը ո՞վ ա:
Եր, մաթեմի դասատուիդ կբարևես (եթե մոտիկ մարդ չի:))): Ես գրել եմ՝

Ձայնը հնարավոր է, որ լավը լինի, ես մասնագետ չեմ, բայց ձայնը վատը չեմ համարում
Նենց որ, ես ձայնի հետ կապված ոչ մի վատ բան չեմ ասել, ի տարբերություն ուրիշների, որ Էյոի ձայնը սեքսուալ տնքոցներ անվանեցին:

Kuk
13.11.2009, 02:43
Դե ուրեմն առնվազն տարօրինակ ա Արթ, որ էդ մանրուքը ստիպել ա զզվել ու սրտխառնոց զգալ ու երեք էջ էդ մասին գրել:

Իսկ համեմատության պահով սխալվում ես: Ամեն ինչ համեմատության մեջ ա ճանաչվում:

Ռաբիզի արքաների պահով շնորհակալ եմ: Շատ տեղին էր
Իմ կողմից խոսակցությունը համարում եմ ավարտված:
Շնորհակալ եմ բանավեճի համար:

Լիլ ջան, տարօրինակ չի: Կներեք, համեմատություն չեմ անում ձեր կուռքի հետ, բայց սենց օրինակ բերեմ. միջատն էլ ա մանրուք, բայց կարա էդ մանրուքը վրես նենց ծանր նստի, ամբողջ մարմնով մի քսան րոպե փշաքաղվեմ:
Իսկ կոնկրետ Եվայի պահով, էլի եմ ասում, ես իրա ձայնը վատը չեմ համարում, էս նույն մարդը վաղը կարողա ուրիշ երգ երգի, ինձ դուր գա, ու էդ չի նշանակում, որ ես կհակասեմ իմ էս ասածներին, եթե վաղը ասեմ՝ լավ երգեց: Խոսքս կոնկրետ էս երգի մասին էր, որ ինձ դուր չի գալիս, որ երգը հարմարացնում են իրանց, իսկ էս դեպքում, իմ կարծիքն էդպիսին ա, որ ինքը երգն իրան ա հարմարացրել, դրա համար էլ ինձ դուր չի գալիս: Կարծիքս չեմ փաթաթում ձեր վզին, ձեզնից էլ նույնն եմ ակնկալում:

Արամ
13.11.2009, 15:36
լոլօօօ, ինչնա խնդալու, մազերնա խնդալու, սենց ասեմ, օբշիյով ես ու Եվան իրար լավ էլ սիրել ենք,բայց չեմ սիրում երկրեսանի մարդկանց, խնդիր չկա գիտեմ որ շատ լավա երգում, ու զարմանալու չի թե խիա ձեր դուրը եկել, ուղղակի խնդալուա որ մարդ քանի երես կարա ունենա, մազերը ենքանա շատացրել դաժը ԱՐԴԵՆ կողովս անցնելուց էլ չի տենում բարև չի տալիս, բայց որ հլա սուպերսթար չեր գնացել, ինձ տենալուց, թշերս պաչիկներից անպակաս էր մնում, հեհ

Dayana
13.11.2009, 15:37
Մոդերատորական: Թեման նախատեսված չէ Սուպերսթարի մասնակիցների հետ անձնական հարաբերությունները քննարկելու համար: Մնացեք թեմայի սահմաններում:

Նաիրուհի
22.11.2009, 21:13
Թեև կարծես ոչ մեկին Եվայից բացի ոչ ոք չի հետաքրքրել, կհամարձակվեմ իմ կարծիքն էլ գրել։ Նախապես ասեմ՝ Եվայի մասին չեմ խոսելու ;)
Շատ-շատերը կան, որ իրոք շատ են ինձ դուր գալիս, բայց պիտի առանձնացնեմ 4 մասնակցի, որոնց շատ կուզենամ տեսնել եզրափակիչում-
ՎԻԳԵՆ
ՀԱՅԿՈՒՀԻ
ԼԵՎՈՆ
ՀՈՒՆԱՆ
Մեկ էլ հետաքրքիր է Աթթարյան Նարինեն։ Ինչպես Գլումովին, այնպես էլ ինձ այս աղջկա արևմտահայ առոգանությունը անչափ գրավում է... Շատ քաղցր է...

Vicki
23.11.2009, 15:50
Կցանկանայի եզրափակչում տեսնել`
Աթթարյան Նարինե
Եվա
Հայկ
Գոռ
Իվետա
Շատ տաղանդավոր են.... :love

Մանուլ
23.11.2009, 16:00
Հետո էլ ասում էիք` Վարդան Պետրոսյանի տղային հեշտ խումբ են գցելու :): Լավն էր շատ, դուրս շատ եկավ: Տեսքն էլ, ձայնն էլ տեղն են: Համ էլ երգն էլ էր իրեն հարմար: Հուսով եմ, որ Հայկը կանցնի հաջորդ փուլ :):
Մյուս երկու տղաներն էլ լավ երգեցին:
Ամբողջը չեմ նայել, բայց ինձ թվում ա` կանցնեն Իվետան, Հայկը ու էլ չգիտեմ :)): Ուկրաինայից աղջիկը դուրս չեկավ: Պարսկաստանից եկած աղջիկը լավն էր :): Իսկ մյուսը, որ էլի Ագիլերա էր երգում, խայտառակեց (չնայած ականջի պոչով էի լսում :)))... Ինձնից մի քիչ էր վատ երգում :D:

Ungrateful
23.11.2009, 16:07
Ժող, Ես տենց ուշադիր չեմ հետևվում սուպերսթարին, բայց երեգ գովազդն եի նայում / էն որ կարճ-կարճ իրանց երգածներն են ցույց տալիս/: Մի հատ տղա կա, անունը Սուրեն ա կամ էլ Սամվել../չեմ հիշում..../
Կարճ կտրած մազերով տղայա... մի հատ երգ էր երգում, ինչ որ Ռոք-ոտ բան էր, եդ երգը ո՞նց կարամ ճարեմ:

Մանուլ
23.11.2009, 16:15

Eric Clapton - Change the world (http://219.166.35.83/CC/mp3/natsumero/Eric%20Clapton%20-%20Change%20the%20World.mp3)

Enigmatic
23.11.2009, 16:48
Հաա, Վարդան Պետրոսյանի տղան՝ Հայկը, տաղանդ ա, էլ բերանով նվագեց, էլ Էլվիսի նման երգեց, շատ օրիգինալ դեմ քա: Ինձ Փարելին, Հայկը ու էն 2 տղաները դուր եկան:

Farfalla
23.11.2009, 18:25
Ինձ էլ Հայկը ամենասկզբից դուրա եկել, շատ հետաքրքիր կերպարա:
Շատ վատ կլինի եթե չանցնի

Մանուլ
23.11.2009, 18:30
Ժող, քաղաքային հեռախոսից ո՞նց ենք քվեարկում:

Absar21
23.11.2009, 18:40
Ինձ էլ Հայկը ամենասկզբից դուրա եկել, շատ հետաքրքիր կերպարա:
Շատ վատ կլինի եթե չանցնի

Իրոք այս մրցույթի ամենատաղանդավոր մասնակիցներից մեկն է ու տվյալ դեպքում իր հոր հայտնի լինելն ու ժյուրի կազմի մեջ լինելը կարող են նույնիսկ նրան խանգարել․․․ քվեարկության իմաստով․․․

Farfalla
23.11.2009, 21:35
Շատ ուրախ եմ, որ Հայկը ու Սուրենը անցան, իրոք տարբերվում էին: Իսկ աոաջին հորիզորականում հայտնված աղջիկը ընդանրապես դուրս չէր եկել, Իվետան ավելի արժանի էր, որ անցներ:
Էս Սուպերսթարը իմ կարծիքով կտարբերվի մյուսներից նաև նրանով, որ էս անգամ ուժեղ տղաներ շատ կան, մրցակցությունը մենակ աղջիկների մեջ չի լինի ու հույսով եմ, որ հաղթողը տղա կլինի:)
Ժող, իսկ ինչ-որ մեկը գիտի, թե Արամի տեղը ով է վարելու?

Աթեիստ
23.11.2009, 22:17
Ես համարյա միշտ համակրում եմ այն մասնակիցներին, որոնք երգում են հայերեն կամ ռուսերեն (իհարկե եթե շատ վատ չեն երգում)։ Այս անգամ էլ հավանեցի և՛ Վահեին, և՛ Սյուզաննային։ Լավ է, որ գոնե մեկն անցավ։
Դուրս եկավ, որ Իվետան չանցավ, շատ ինքնահավան էր (տենց մի երկու աստղ ունենք (շուշան, նունե), մինչև կոկորդս գոհ եմ)։

Yellow Raven
23.11.2009, 22:42
Շատ ուրախ եմ, որ Հայկը ու Սուրենը անցան, իրոք տարբերվում էին: Իսկ աոաջին հորիզորականում հայտնված աղջիկը ընդանրապես դուրս չէր եկել, Իվետան ավելի արժանի էր, որ անցներ:
Էս Սուպերսթարը իմ կարծիքով կտարբերվի մյուսներից նաև նրանով, որ էս անգամ ուժեղ տղաներ շատ կան, մրցակցությունը մենակ աղջիկների մեջ չի լինի ու հույսով եմ, որ հաղթողը տղա կլինի:)
Ժող, իսկ ինչ-որ մեկը գիտի, թե Արամի տեղը ով է վարելու?

Իսկ Արամին ի՞նչա եղել:think

Enigmatic
23.11.2009, 23:56
Արդեն արդյունքները ամփոփվել ա՞:o կասե՞ք ովքեր անցան::oy

Ungrateful
23.11.2009, 23:59
Ժող, մի հատ էդ սուփերսթարի օրերն ու ժամերը ասեք էլի..:unsure
մեկ մեկ հետևեմ

Նարե
24.11.2009, 00:02
էնիգմատիկ ջան Հայկն անցավ, են միշտ լացող աղջիկը, անունը չեմ հիշում, մեկ էլ Սամվելը , նա ով էրիկ Կլեպտոն էր երգում, իսկ Փարելիին, մեկ էլ Յուլիային wild card-ի հնարավորություն տվեցին

Enigmatic
24.11.2009, 00:14
էնիգմատիկ ջան Հայկն անցավ, են միշտ լացող աղջիկը, անունը չեմ հիշում, մեկ էլ Սամվելը , նա ով էրիկ Կլեպտոն էր երգում, իսկ Փարելիին, մեկ էլ Յուլիային wild card-ի հնարավորություն տվեցին

Մերսի Նանուկ ջան:)
իիիի էտ լացկանը շատ անկապ երգեց:[ ես աղջիկներից Փարելիին հավանեցի շատ, յուրահատուկ ձայն ունի:love

Էն կառե մազերովը թիթիզ, իրա անունն ինչ ա՞՞:think

Նարե
24.11.2009, 00:58
Մերսի Նանուկ ջան:)
իիիի էտ լացկանը շատ անկապ երգեց:[ ես աղջիկներից Փարելիին հավանեցի շատ, յուրահատուկ ձայն ունի:love

Էն կառե մազերովը թիթիզ, իրա անունն ինչ ա՞՞:think

Իվետա էր կարծեմ, ինքն էլ վայլդ ցարդ ստացավ, ինձ համար աբսուրդ էր լացկանի անցնելը, նախ հեչ բեմի կեցվածք չուներ, հետո էլ մի քիչ շատ տարօրինակ էր իրան պահում, ու ազդում էր իրա հիստերիկ պահվածքով, իսկ տղաների ընտրությունից շատ գոհ եմ, միայն կուզենայի մյուս տղան էլ անցներ՝ աբովյանցին:Ու,ընդհանուր առմամբ, այս եթերաշրջանը բավական հավանեցի, տեսնենք ինչ կլինի

Մանուլ
24.11.2009, 01:11
«Հայ Սուպերսթար»
Կիրակի - 21.40
Երկուշաբթի - 13.10
Շաբաթ - 9.15

Օրագրերի ժամերը չեմ գրել:

Farfalla
24.11.2009, 09:47
Իսկ Արամին ի՞նչա եղել:think

Դե եթե 32 ատամը էլ շանթում չի, Արամը դժվար թե շարունակի վարել Սուպերսթարը

Նաիրուհի
24.11.2009, 11:01
Արդեն հայտնի՞ են Wild card շոուի մասնակցության հնարավորություն ստացածները։

Legolas
24.11.2009, 12:24
Դե եթե 32 ատամը էլ շանթում չի, Արամը դժվար թե շարունակի վարել Սուպերսթարը
ոնց շանթում չի?:o բա ուր ա?

իդեպ քո նիկով մարդ կա սուպերսթարում չէ? դու չես?

Farfalla
24.11.2009, 12:32
ոնց շանթում չի?:o բա ուր ա?

իդեպ քո նիկով մարդ կա սուպերսթարում չէ? դու չես?

32-ի թեման կարդա :)
իմ նիկով մարդ կա? այ քեզ բան :o կարողա անունը հիշես?

Legolas
24.11.2009, 12:43
32-ի թեման կարդա :)
իմ նիկով մարդ կա? այ քեզ բան :o կարողա անունը հիշես?
հա խոսում էին ոնց որ իրանահայ աղջիկ ա Ֆարֆալա անունով:think կարողա սխալ եմ հիշում բայց տենց անուն էր

Մանուլ
24.11.2009, 16:14
հա խոսում էին ոնց որ իրանահայ աղջիկ ա Ֆարֆալա անունով:think կարողա սխալ եմ հիշում բայց տենց անուն էր
Փարելի էր անունը :))

A.r.p.i.
24.11.2009, 16:21
Ժողովուրդ ջան, չծիծաղեք, բայց համարյա ոչ մեկի անունը չգիտեմ սուպերսթարում: Բայց համեմատաբար ավելի լավ են երգում, քան անցած 3 սուպերսթարի մասնակիցները: Դուրս են գալիս… Երկրոդ փուլի առաջին տեղ գրաված աղջիկն էր լավ, բեմական էր: Չնայաց էլի մասնակիցներ կային, որ դուրս էին գալիս, բայց չանցան::)

Grace43
24.11.2009, 16:47
Կներեք, ով՞ գիտի Սուրեն Առուստամյանը Eric Clapton-ի որ՞ երգն եր երգում:

Ungrateful
24.11.2009, 16:48
Կներեք, ով՞ գիտի Սուրեն Առուստամյանը Eric Clapton-ի որ՞ երգն եր երգում:

Change the world :love

Grace43
24.11.2009, 16:51
Change the world :love
Մերսի

Աթեիստ
29.11.2009, 22:44
Էս տասնյակից դեռևս միայն Սենիկին եմ հավանել` 'We Are the Chempions':

Աթեիստ
29.11.2009, 23:09
Փարելի՝ 'One day in your live' - :hands

urartu
29.11.2009, 23:33
Յուլյա, Իվետա:love, Փարելի, ամենաշատը էտ 3 դուր եկան

DVG
29.11.2009, 23:48
Շատ կուզեմ հեռուստադիտողը անցկացնի Իվետաին, իսկ ժյուրին` Լևոնին; Ճիշտա Յուլյան ու Փարելին էլ են շատ ուժեղ, բայց ախր իրանք էդքան էլ բեմի համար չեն է :) իմիջիայլոց, ինչ-որ մեկը ինձ կասի, թե Լևոնը ինչ երգ երգեց??

DVG
29.11.2009, 23:50
իմիջիայլոց, 2-րդ համարի տղեն /եթե չեմ սխալվում անունը Արծրուն/, իմ սուբյեկտիվ կարծիքով, այլանդակեց I DONT WANNA MISS A THING երգը :):)

urartu
30.11.2009, 00:06
ժող Յուլիայի երգի բնորինակը, երգի վերնագրով ու երգողով ասեք էլի

Նարե
30.11.2009, 00:20
ժող Յուլիայի երգի բնորինակը, երգի վերնագրով ու երգողով ասեք էլի

Էմի Վայնհաուզ- Back to black

DVG
30.11.2009, 00:27
բա ինձ օգնող չկա?? :( :)

Refreshment
30.11.2009, 10:33
Շատ կուզեմ հեռուստադիտողը անցկացնի Իվետաին, իսկ ժյուրին` Լևոնին; Ճիշտա Յուլյան ու Փարելին էլ են շատ ուժեղ, բայց ախր իրանք էդքան էլ բեմի համար չեն է :) իմիջիայլոց, ինչ-որ մեկը ինձ կասի, թե Լևոնը ինչ երգ երգեց??

Santana & Rob Thomas - Smooth

Shushan-87
30.11.2009, 17:16
Ես Լևոնի ելույթը չեմ տեսել,բայց ուզում ,որ անցնի,հետաքրքիր անձնավորությունա երևում:Հավանել եմ Յուլկայի,Իվետայի ու Փարելիի ելույթները: Իսկ ինչ վերաբերումա Արծրունին ,ասեմ,վօր շատ վատ էր,նույնիսկ լսել չէր լինում:

Askalaf
30.11.2009, 18:42
ՅՈՒԼԻԱ
http://www.shanttv.com/pics/815_06%20Julia.jpg,
:hands
ՓԱՐԵԼԻ
http://www.shanttv.com/pics/815_07%20Pareli.jpg
:hands
ԻՎԵՏԱ
http://www.shanttv.com/pics/815_04%20Iveta.jpg
:hands

Ungrateful
30.11.2009, 18:44
ՅՈՒԼԻԱ
http://www.shanttv.com/pics/815_06%20Julia.jpg,
:hands
ՓԱՐԵԼԻ
http://www.shanttv.com/pics/815_07%20Pareli.jpg
:hands
ԻՎԵՏԱ
http://www.shanttv.com/pics/815_04%20Iveta.jpg
:hands

Վայ, երեքն էլ Գեշո են :oy :

DVG
30.11.2009, 21:08
ՅՈՒԼԻԱ
http://www.shanttv.com/pics/815_06%20Julia.jpg,
:hands
ՓԱՐԵԼԻ
http://www.shanttv.com/pics/815_07%20Pareli.jpg
:hands
ԻՎԵՏԱ
http://www.shanttv.com/pics/815_04%20Iveta.jpg
:hands

Մի րեպե, ավարտվել ա քվեարկությունը՞՞՞ իրանք են անցել՞՞ վաաաայ :o:o:o բա Լևոնը՞՞

Մանուլ
30.11.2009, 21:16
Մի րեպե, ավարտվել ա քվեարկությունը՞՞՞ իրանք են անցել՞՞ վաաաայ :o:o:o բա Լևոնը՞՞
Յուլյան ա անցել, Իվետան, Սենիկը, Աննա Դովլաթյանը ու Փարելին: Հենց նոր ասեցին:
Լևոնը չի անցել :(

DVG
30.11.2009, 21:19
Ես գիտեի թե 2 հոգի են անցնելու, շատ ուրախ եմ, որ Իվետան, Փարելին ու Յուլիան անցան, բայց մեկա, կուզեի որ Լևոնն էլ անցներ, ափսոս... :) էս երեք նշածներիցս ամենից հզոր ձայնը ունի Փարելին, իսկ ամենից բեմականը Իվետան ա բնականաբար :hands

Yellow Raven
30.11.2009, 21:58
Ափսոս, ես էլ էի ուզում, որ Լևոնն անցներ, բայց ինչ արած...
Էս կազմի մեջ էլ բավականին ուժեղ երեխեք կան:)

Shushan-87
30.11.2009, 22:19
Շատ ուրախ եմ Յուլկայի, Իվետայի,Փարելիի համար,բայց չեմ հասկանում Աննան ինչ կապ ուներ,իրա վոկալը շատ թույլա,ինձ թվումա իրա տեղը պետքա Լևոնն անցներ;

Farfalla
30.11.2009, 22:20
Էսօրվա անցածներից բոլորն էլ իմ դուրը գալիս են, բացի Յուլիայից, շատ կուզեի, որ իրա տեղը Լևոնն անցներ:

DVG
30.11.2009, 22:28
Ժողովուրդ ջոկում եք որ սաղ կուզեին, որ Լևոնը ինչ-որ մեկի տեղը անցներ :)

urartu
30.11.2009, 22:36
բայց 2 հոգի պտի չլնեին, մենակ Իվետայի:love ու Յուլիայի անունները լսի, ու ալիքը փոխեցի փաստորեն էլի են անցրել:think

Արիացի
30.11.2009, 22:39
Ես էն պարսկահայ աղջկան էի հավանում: Վերջին պահին անցավ: :)

Enigmatic
30.11.2009, 23:00
Ես էլ Յուլյային ընդհանրապես չհավանեցի:[
Չանցնողների ծնողները զանգել էին Շանթ, բողոքում էին, քֆռտում էին::esim

urartu
30.11.2009, 23:03
Ես էլ Յուլյային ընդհանրապես չհավանեցի
բայց լավ երգեց, իրա երգածը ինձ ավելի դզեց քան Amy Winehous բնօրինակը

Farfalla
01.12.2009, 09:25
բայց լավ երգեց, իրա երգածը ինձ ավելի դզեց քան Amy Winehous բնօրինակը

երգելու մասին բան չեմ կարա ասեմ, բայց հեչ բեմական չի

comet
01.12.2009, 10:09
Ես Փարելիին` պարսկահային, ու Մոսկվայից եկած աղջկան էի շատ հավանում: Ապրի Շանթը նրանց վերադարձնելու համար:hands

Dayana
01.12.2009, 11:17
ժող, կներեք, Գերմանիայից եկած մի աղջիկ կար, ինքը ինչ-որ փուլերից անցել ա՞ :oy

comet
01.12.2009, 11:32
ժող, կներեք, Գերմանիայից եկած մի աղջիկ կար, ինքը ինչ-որ փուլերից անցել ա՞ :oy

Իվետան է, իրան ժյուրին անցրեց:)

snow
01.12.2009, 11:49
Իսկ ես կուզեր,որ Արաքսիան էլ անցներ, ձայնը լավն է:

Ռուֆուս
01.12.2009, 11:58
Ինձ ամենաշատը Յուլիան դուր եկավ ու ուրախ եմ, որ անցավ:

Kuk
01.12.2009, 21:00
ժող, կներեք, Գերմանիայից եկած մի աղջիկ կար, ինքը ինչ-որ փուլերից անցել ա՞ :oy

Ինձ էլ կներեք էլի, քանի օր ա՝ ուզում եմ հարցնել, մտածում եմ՝ ինձ այլ կերպ կհասկանաք. Եվան անցել ա՞:pardon

Մանուլ
01.12.2009, 21:05
Ինձ էլ կներեք էլի, քանի օր ա՝ ուզում եմ հարցնել, մտածում եմ՝ ինձ այլ կերպ կհասկանաք. Եվան անցել ա՞:pardon
Անցել ա :))

umm
01.12.2009, 21:22
ամենա լավը Աննա Դովլաթյաննա :bux:

Kristine Araqelyan
02.12.2009, 01:26
կարծում եմ պետք է լեվոնը անպայման անցներ :( )չեմ հասկանում ժուրիի ընտրությունը:angry

Angel_O
02.12.2009, 01:51
Ես էլ եմ նույն կարծիքին, Լևոն, Իվետա և շատ կցանկանայի Հունանին նույնպես անցներ:( Այս տարի շատ էին լավ մասնակիցները, որոնք ցավոք դուրս մնացին:(

Bloody Mary
02.12.2009, 02:51
Լեվոն:love
Իվետա:B
Յուլիա:hands
շատ կցանկանաի Լեվոնին նույնպես տեսնել հաջորդ փուլում շատ յուրահատուկ ձայն ունի,Իվետան թիթիզիկ է :love Յուլիան համովիկ :)

Աթեիստ
03.12.2009, 01:22
Շատ ուրախ եմ, որ չանցավ Լևոնը, քանի որ եթե մարդ պատրաստվում է երգիչ դառնալ, նա գոնե խոսել պետք է իմանա, ոչ թե ուղիղ եթերով սկսի 'բազառ անել'։

Հուսով եմ գոնե նման մրցույթներում կֆիլտրվեն խոսելու տարրակամ կուլտուրայից զուրկ մարդիկ (վառ օրինակ՝ Լևոնը առաջին տասնյակում ելույթից առաջ)։

Ռուֆուս
03.12.2009, 10:48
Ժողովուրդ, ուզում եմ թեմային հարցում ավելացնեմ ու ամեն շաբաթ, երբ մասնակիցներից մեկը կլքի նախագիծը, հարցումը թարմացնեմ, որպեսզի տեսնենք, թե Ակումբցիների կարծիքը ինչքանով է համընկնում հեռուստադիտողների կարծիքի հետ :)

Խնդրում եմ, ո՞վ կարող է գրել եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցների ցանկը: Նախապես շնորհակալություն:

Refreshment
03.12.2009, 12:26

http://www.shanttv.com/program.php?id=820

Դատարկություն
03.12.2009, 12:57
Եթե դժվար չէ թեմայի մեջ դրեք էլի մասնակիցների անուն ազգանունները:
Եվ այսպես, ձևավորվեց «Հայ Սուպերսթար-4»`
նախագծի հիմնական կազմը:
Իվետա Մուկուչյան / Գերմանիա /
Փարելի Ամիրխանյան / Իրան /
Յուլյա Զաքարյան / Երևան /
Սենիկ Բարսեղյան / Երևան /
Աննա Դովլաթյան / Մոսկվա /
Մելինե Ափոյան / ԱՄՆ /
Եվա Ղազարյան / Երևան /
Գոռ Հարությունյան / Արմավիր /
Մարիամ Ավետիսյան / Երևան /
Սուրեն Առուստամյան / Երևան /
Հայկ Պետրոսյան / Երևան /
Ռաիսա Ավանեսյան / Իրան /
Սյուզաննա Մելքոնյան / Երևան /
Րաֆֆի Օհանյան /Սիրիա /

Elmo
03.12.2009, 17:19
Րաֆֆի Օհանյան /Սիրիա /

Վայ, Րաֆին մեր ընգերն ա: :B
Ապրի ինքը, որ էդքան անցել ա:

Ռուֆուս
06.12.2009, 17:53
Մոդերատորական: Թեման մաքրվել է թեմայից դուրս գրառումներից:

Թեմային կցվել է հարցում: Յուրաքանչյուր շաբաթ հարցման արդյունքները կհրապարակվեն թեմայում և հարցումը կթարմացվի:

Մանուլ
12.12.2009, 02:16
Էս թեմայում ամենաշատը երևի Եվայի մասին ա խոսվել: Ես էլ ասեմ կարծիքս: Չէի տեսել մինչև հիմա, վերջին կրկնության ժամանակ տեսա, ու դուրս չեկավ :nea
Դուրս չեկավ, թե ինքը ոնց ներկայացրեց էս երգը, դուրս չեկավ իր մի փոքր ինքնահավանությունը: Էդ լավ ա, որ ինքը գիտի, որ իր մեջ «ինչ-որ բան կա», բայց մի տեսակ շատ մեծամիտ հնչեց ասածները, չգիտեմ...
Մազերն էլ դուրս չեկան :blin
Մենակ ձայնը դուրս եկավ :): Լավ ձայն ունի:
Չմոռանամ ասել, որ սա իմ կարծիքն ա :}:

Sagittarius
12.12.2009, 02:44
ինտերնետում որտե՞ղ եմ կարող համերգը դիտել....

Աթեիստ
13.12.2009, 21:30
4-րդ համար, Սուրեն Առուստամյանը շատ լավ երգեց:

Աթեիստ
13.12.2009, 21:33
3-րդը (Մելինե) նենց էլ հանգվել, կարծես հանդերձարանում տակի մնացածներով էր յոլա գնացել:
Լավ էր, վերջում ֆայմեց, գոնե էդ ահավոր ակնոցները հանեց:

DVG
13.12.2009, 21:43
Իսկ էսօրվա համերգը երբ ունի կրկնություն՞՞ 5րդի ընթացքում սկսեցի նայել :( բայց ասում են Սուրենը շատ լավ երգեց հա՞

Աթեիստ
13.12.2009, 21:47
բայց ասում են Սուրենը շատ լավ երգեց հա՞

Ահա, համ կիթառով նվագեց, համ երգեց, համ էլ շատ լավ երգեց:

Yellow Raven
13.12.2009, 21:48
Դեռ մենակ Սենիկն ու Սուրենն են դուրս եկել:)
Սուրենն ապրի:hands

Աթեիստ
13.12.2009, 21:49
Ես առաջի 2 կատարումները չեմ լսել, Սենիկն արդեն երգել ա՞:

DVG
13.12.2009, 21:52
նոր նայոցի շանթի սայտը, էնտե հերթականությունը կա http://www.shanttv.com/program.php?id=815 :D ժողովուրդ Աննա Դովլաթյանը, շատ կներեք, էս երգը "բռնաբարում" ա :D:D ես որ սպասում եմ Հայկի, Իվետաի, Փարելիի, Ռաֆիի ու Ռայիսայի կատարումներին :ok:ok

Yellow Raven
13.12.2009, 21:56
Ես առաջի 2 կատարումները չեմ լսել, Սենիկն արդեն երգել ա՞:

Հա, առաջինն էր, Maroon 5 էր երգում:)

DVG
13.12.2009, 21:58
Հա, առաջինն էր, Maroon 5 էր երգում

որ երգն ա երգել՞՞ maroon 5 շատ եմ սիրում, բայց Սենիկի կատարմամբ չեմ պատկերացնում :)

Աթեիստ
13.12.2009, 22:25
Իվետա` շատ լավ երգի շատ վատ կատարում

DVG
13.12.2009, 22:28
Իվետային սիրում եմ, բայց վոկալից մի քիչ թույլ ա...իվետա ջան, եթե կարդում ես, ներիր, դու շատ լավն ես, շատ կրքոտ, բայց michael buble-ից ու the pussycat dolls-ից հետո քո մոտ SWAY-ը չէր հնչում, չգիտեմ, ձայնի հզորությունը քո մոտ ավելի բարձր էր, ի՞նչ ա եղել քեզ :):););)

Enigmatic
13.12.2009, 22:29
Հա, առաջինն էր, Maroon 5 էր երգում:)

Վահիկ տեսել ե՞ս ակումբի Տաուրուսին Գլումովի հետևը նստած ա:))

Աթեիստ
13.12.2009, 22:35
Վահիկ տեսել ե՞ս ակումբի Տաուրուսին Գլումովի հետևը նստած ա:))
Հետևից տեսանք, սիլուետով նման է :)

Աթեիստ
13.12.2009, 22:35
Զեմլյակս (Գոռը) լավ ա երգում :hands

DVG
13.12.2009, 22:39
Չնայած որ իսպանական նման երգեր չեմ սիրում, բայց իրոք շատ լավ երգեց, կարևորը հոգով երգեց :clap:ok:hands

Աթեիստ
13.12.2009, 22:39
Գլումովը վերջն էր, սրտիցս խոսեց. «Աստված բոլորին տվել ա, դե թող բոլորն էլ երգեն»

Աթեիստ
13.12.2009, 22:56
Եվան որ չխռխռար, կարող ա երգն էլ լսվեր:

Chuk
13.12.2009, 22:58
Ձենը փոքր-ինչ խզվում էր, բայց նման խենթոների, գժուկների կարիք Հայաստանն ունի :)
Դուրս շատ ա գալիս:
Էսօր մեկ էլ Գոռը դուրս շատ եկավ:

Enigmatic
13.12.2009, 22:59
Ավետը լավ կպավ, որ ասեց շատ մի ուրախացի կարողա գնաս:hands:D

Աթեիստ
13.12.2009, 22:59
բայց նման խենթոների, գժուկների կարիք Հայաստանն ունի
Ո՞նց, բա Շպռո՞տը:

Chuk
13.12.2009, 23:01
Ո՞նց, բա Շպռո՞տը:

Ես չէի համեմատի :)
Անշուշտ սուբյեկտիվ ա, բայց իմ համար էս աղջիկը բարի խենթություն, աշխուժություն պլյուս լավ տաղանդ ու շատ լավ ձայն ունեցող մարդ ա:

Շպռոտը իմ համար ընդամենը կերպար ա, ով ուզում ա իրա արարքներով ուշադրության կենտրոնում լինի:

Անկախ ամեն ինչից ես էդ երկուսի մեջ որևէ զուգահեռ չէի անցկացնի :)

Rammer
13.12.2009, 23:02
Ինձ Իվետան ա դուր գալիս...
Ժող էս հարցումը, որ էստեղ անցկացվում ա, ոնց ա հաշվում կամ ինչ ա հաշվում?

Chuk
13.12.2009, 23:02
Ինձ Իվետան ա դուր գալիս...
Ժող էս հարցումը, որ էստեղ անցկացվում ա, ոնց ա հաշվում կամ ինչ ա հաշվում?
Ներքին սպառման համար ա Էդ, ոչ ավելին :)
Որպես ստատիստիկա հետաքրքիր է:

Kita
13.12.2009, 23:03
Մոդերատորական: Կարծիք արտահայտել կարելի է կոռեկտ արտահայտվելով և մնալով թույլատրելիի սահմաներում: Աշխատեք սահմանը չանցնել, այլապես կտուգանվեք:

Farfalla
13.12.2009, 23:07
Ժող, Հայկը արդեն երգելա?

Ներսես_AM
13.12.2009, 23:07
Շատ լավ երգեց Փարելին:

Աթեիստ
13.12.2009, 23:07
Ժող, Հայկը արդեն երգելա?
Այո, շատ լավ երգեց Ազնավուրի She երգը

Rammer
13.12.2009, 23:07
Շատ լավ երգեց Փարելին:
Սիրուն, փառթամ աղջիկա...Բայց շնչառությունը թույլ է և ֆալշեր է թույլ տալիս...Հնարավոր ա հուզմունքից ա...

Երվանդ
13.12.2009, 23:08
Ամենալավը Եվան ա, ուղղակի սուպեր ա երգում, ու հավեսն ա շատ:love

DVG
13.12.2009, 23:08
She երգը Հայկը լավ կատարեց, բայց ճիշտ կանի մի քիչ անգլերենի հնչողության վրա մյուս անգամ աշխատի :)

Rammer
13.12.2009, 23:09
Ամենալավը Եվան ա, ուղղակի սուպեր ա երգում, ու հավեսն ա շատ:love
Ինքը որ մեկնա ապեր?

Chuk
13.12.2009, 23:10
Ինքը որ մեկնա ապեր?

Էն որ արևի ճառագայթների նման մազերը տարածվում են :))

Farfalla
13.12.2009, 23:11
Այո, շատ լավ երգեց Ազնավուրի She երգը

Ինչ վատա, որ չտեսա :(

Փարելին դուրս եկավ, առաջին անգամվա համար լավա

Երվանդ
13.12.2009, 23:12
Ինքը որ մեկնա ապեր?

Էն որ Փինքի երգերից երգեց, մազերը խուճուճացրած:)

Ներսես_AM
13.12.2009, 23:12
աաաաաաաաաաաաա մայկեն նայեք :D :D :D

Rammer
13.12.2009, 23:13
Էն որ Փինքի երգերից երգեց, մազերը խուճուճացրած:)
Հա էտ տիպ էր:hands

Farfalla
13.12.2009, 23:15
մայկեն վերջնա :D:D:D, լավ էլ երգումա

Enigmatic
13.12.2009, 23:19
Րաֆֆին ինչ լավն ա:love բա ձայնը, ընտիր էր: Թեկուզ կարծում եմ ուրիշ ավելի մեղեդային երգ իրան ավելի կսազեր:

DVG
13.12.2009, 23:20
Վաայ, էն մայկաից եմ ուզում :D

Երվանդ
13.12.2009, 23:23
Էս աղջկա ձայնն էլ ա սուպեր, հիմա որ երգում ա:ok:ok

Աթեիստ
13.12.2009, 23:24
Էս աղջկա ձայնն էլ ա սուպեր, հիմա որ երգում ա:ok:ok
Ռայիսա Ավանեսյան` վերևի նոտաները սաղ կերավ:

Kita
13.12.2009, 23:24
Էս աղջկա ձայնն էլ ա սուպեր, հիմա որ երգում ա:ok:ok

Ահա, լավ ձայն ու լավ ինտոնացիա:)
Էս սուպերստարը 2 անգամ եմ նայում ու դուրս շատ է գալիս:) լավ խումբ է հավաքվել:)

Երվանդ
13.12.2009, 23:29
Ռայիսա Ավանեսյան` վերևի նոտաները սաղ կերավ:

Էտ ուղղելի խնդիր ա, ձայնի որակը սուպեր էր:

Նարե
14.12.2009, 00:06
Ինձ ամենաշատը դուր է գալիս այն, որ համերգի սկզբից մինչև վերջ հաճույքով նայում եմ. բոլորն էլ շատ տարբեր են, երգում են տարբեր ոճերում, բայց մեկ ՝ բոլորն էլ լսվում են:
Հենց ուզում եմ թվարկել հավանած մասնակիցներին կամ երգերը, գրեթե բոլորին թվարկում եմ, ինչն ինձ համար արդեն մեծ արժեք ունի:

mat94
14.12.2009, 18:36
Կցանկանամ մեկ Սենիկը մեկ էլ էտ Սուրենը դուրս գան:

Rammstein
14.12.2009, 19:02
Ժող, իսկ էս 14-ից քանի՞սը պիտի անցնեն մյուս փուլ:

Ինձ դուր եկավ Եւան իր կերպարով: Դեռ առաջին տեսնելուց ասեցի, որ կհաղթի: Հիմա ահագին գնացել ա, տեսնենք, ճիշտ կլինե՞մ, թե՞ չէ: :roll :jagi
Նաեւ դուր եկավ էն կիթառահար տղան, կարծեմ Սուրեն էր չէ՞ անունը:

Սենիկի ելույթները վատը չեն, բայց դեռ առաջին անգամից, երբ որ տեսա իրա խոսալը, ներկայացնելը, անկեղծ ասած, թող ոչ մեկ չնեղանա, այ սենց եղա՝ :[… Եթե ձայնի տեմբրը տղամարդու չլիներ, կմտածեի աղջիկ ա խոսողը:

Բոլորն էլ լավն էին, գրե թե ոչ մեկ չէի ուզի, որ դուրս մնա, չհաշված մի քանի հոգու, որոնցից մեկին վերեւում նշեցի: :pardon

Yellow Raven
14.12.2009, 20:11
Սկզբանական փուլերում 2 մասնակիցա դուրս մնում:)
Ըստ իս, ամենաթույլ օղակը Սյուզաննա Մելքոնյանն էր, ես նույնսիկ զարմացել եմ, թե ինչպես նա հասավ այս փուլին:)
Իսկ մյուս անհաջողակը երևի կորոշվի Մելինե Ափոյանի ու Աննա Դովլաթյանի միջև ու քանի որ Մելինեն ներկայացնումա ԱՄՆ-ն, կարծում եմ սկզբնական փուլերում դեռ կձգի նախագծում, հետևաբար կանխատեսումս 2-րդ անհաջողակի պահով կանգնեցնում եմ Աննա Դովլաթյանի վրա:)
Տեսնենք...:))

Cassiopeia
14.12.2009, 21:16
Իմ անհամեստ կարծիքով Աննա Դովլաթյանն ավելի արժանի էր նախագծից դուրս գալու, քան Սենիկը:

Ariadna
14.12.2009, 21:30
Էրեխեք, մի հատ ասեք, ո՞վ դուրս էկավ բացի Սենիկից:

Աթեիստ
14.12.2009, 21:31
Դուրս եկան Սյուզին ու Սենիկը:

Yellow Raven
14.12.2009, 22:07
Դուրս եկան Սյուզին ու Սենիկը:

Սյուզիի հարցում լրիվ համաձայն եմ, բայց Սենիկն ըստ ինձ բավականին լավ էր երգել:)

Norton
14.12.2009, 22:18
Հայ սուպերսթարը չեմ կարում հարմարացնեմ նայեմ, բայց որքան, որ նայել եմ, այս 3-ի երգելն է դուրս եկել՝Իվետա, Եվա, Հայկ:

Ռուֆուս
14.12.2009, 22:22
Մոդերատորական:
Ամփոփվել են առաջին փուլից հետո քվեարկության արդյունքները.

Եվա Ղազարյան (Երևան) - 20 ձայն
Րաֆֆի Օհանյան (Սիրիա) - 18 ձայն
Իվետա Մուկուչյան (Գերմանիա) - 16 ձայն
Հայկ Պետրոսյան (Երևան) - 16 ձայն
Սուրեն Առուստամյան (Երևան) - 15 ձայն
Փարելի Ամիրխանյան (Իրան) - 12 ձայն
Ռաիսա Ավանեսյան (Իրան) - 12 ձայն
Գոռ Հարությունյան (Արմավիր) - 11 ձայն
Յուլյա Զաքարյան (Երևան) - 10 ձայն
Սենիկ Բարսեղյան (Երևան) - 10 ձայն
Աննա Դովլաթյան (Մոսկվա) - 6 ձայն
Մելինե Ափոյան (ԱՄՆ) - 4 ձայն
Մարիամ Ավետիսյան (Երևան) - 4 ձայն
Սյուզաննա Մելքոնյան (Երևան) - 1 ձայն

Սկսվում է նոր քվեարկություն :)

DVG
14.12.2009, 22:57
Իմ կարծիքով Սենիկի փոխարեն Աննան պետք է լիներ, չնայած որ Սենիկին էլ էդքան չեմ հավանում :) Բայց մեկ ա, մեջներից ամենից ուժեղ վոկալը Ռաիսաինն է :) իսկ ամենից բեմականը` Իվատան ա :hands:B:B այ որ լիներ Ռաիսայի և Իվետայի համադրություն... :B

Enigmatic
14.12.2009, 23:02
Իմիջայլոց Եվան Գյուրջինյանի աշակերտն է, դրա համար էլ Գյուրջինյանը տենց գովում-գովում ա եվային:

DVG
14.12.2009, 23:04
Իմիջայլոց Եվան Գյուրջինյանի աշակերտն է, դրա համար էլ Գյուրջինյանը տենց գովում-գովում ա եվային:

հուսանք դա որևէ էական նշանակություն չի ունենա;):P:)

Ռուֆուս
14.12.2009, 23:05
Իմիջայլոց Եվան Գյուրջինյանի աշակերտն է, դրա համար էլ Գյուրջինյանը տենց գովում-գովում ա եվային:

Հա ի՞նչ :) Առաջինի մեջ էլ Լիլիթ Հովհաննիսյանն էր Գյուրջինյանի աշակերտը ու Գյուրջինյանը էլի գովում-գովում էր Լիլիթին: Բայց դա Լիլիթի լավը կամ վատը լինելու հետ ոչ մի կապ չունի: :)

Yevuk
14.12.2009, 23:05
Ինձ Եվան դուր չեկավ, շատ ցանցառ էր ու ձևական… Մի քիչ համեստությունը կարծում եմ չէր խանգարի: Ինձ Փարելի դուր եկավ և Հայկը… Իվետան էլ վատը չէր: :)

Ungrateful
14.12.2009, 23:08
Ինձ Եվան դուր չեկավ, շատ ցանցառ էր ու ձևական… Մի քիչ համեստությունը կարծում եմ չէր խանգարի:

Ըստ իս, ավելի լավ է "Ցանցառ", քան ձևական համեստությունը` որը, որ ՀԱՅ էստրադայում գերակշռող մասն է կազմում: :)

Yevuk
14.12.2009, 23:11
Ըստ իս, ավելի լավ է "Ցանցառ", քան ձևական համեստությունը` որը, որ ՀԱՅ էստրադայում գերակշռող մասն է կազմում: :)

Բայց ձևական ցանառությունն էլ չի նայվում, Եվայինը շատ անբնական էր: ;) Հետո էլ բեմի վրա պահելու կուլտուրա չկար…

Ungrateful
14.12.2009, 23:14
Բայց ձևական ցանառությունն էլ չի նայվում, Եվայինը շատ անբնական էր: ;) Հետո էլ բեմի վրա պահելու կուլտուրա չկար…

Չգիտեմ քեզ ոնց ա թվացել... բայց լավ էլ նայվում էր:
Բեմի վրի կուլտուրաից խաբար չեմ: էդ ո՞րն ա… ու իրա ելույթի մեջ, ի՞նչն էր քո ասած "կուլտուրաից" դուրս:

Yevuk
14.12.2009, 23:17
Չգիտեմ քեզ ոնց ա թվացել... բայց լավ էլ նայվում էր:
Բեմի վրի կուլտուրաից խաբար չեմ: էդ ո՞րն ա… ու իրա ելույթի մեջ, ի՞նչն էր քո ասած "կուլտուրաից" դուրս:

Դե հենց օրինակ բեմի վրա իր վազվզոցը, շպագատ իջնելը մի քանի անգամ, աստիճաններին ոտքերը բաց նստելը, հետո փռվելը և շատ-շատ ուրիշ բաներ… Չգիտեմ, մի քիչ սազական չէր…Կրկնվեմ, բայց մի քիչ համեստությունը կարծում եմ չէր խանգարի: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: ;)

Ռուֆուս
14.12.2009, 23:19

Եվա ջան, բա ի՞նչ աներ, մեռելի պես ամբողջ երգի ժամանակ կանգներ տեղում ու չշարժվե՞ր: :)

Համ էլ պիտի որ դու իրեն հավանեիր, երկուսդ էլ նույն անունն եք կրում :))

Ungrateful
14.12.2009, 23:22

Աաա, պարզ ա... Փաստորեն "բեմի կուլտուրան" դա միկրաֆոն գրկելն ու կանգնելն ա... ասենք` ա լյա Քրիստինե Պեպելյան, կամ Հասմիկ Կարապետյան:
Մերսի պարզաբանման համար: :)

Enigmatic
14.12.2009, 23:25
Աաա, պարզ ա... Փաստորեն "բեմի կուլտուրան" դա միկրաֆոն գրկելն ու կանգնելն ա... ասենք` ա լյա Քրիստինե Պեպելյան, կամ Հասմիկ Կարապետյան:
Մերսի պարզաբանման համար: :)

Արս ջան Եվուկը շատ ճիշտ ասեց, վրեն շնորք չկար:) անգամ Ավետին դուր չեկավ: Օրգազմ էր ապրում բեմի վրա:

Yevuk
14.12.2009, 23:27
Եվա ջան, բա ի՞նչ աներ, մեռելի պես ամբողջ երգի ժամանակ կանգներ տեղում ու չշարժվե՞ր: :)

Համ էլ պիտի որ դու իրեն հավանեիր, երկուսդ էլ նույն անունն եք կրում :))

Աաա, պարզ ա... Փաստորեն "բեմի կուլտուրան" դա միկրաֆոն գրկելն ու կանգնելն ա... ասենք` ա լյա Քրիստինե Պեպելյան, կամ Հասմիկ Կարապետյան:
Մերսի պարզաբանման համար: :)

Չէ, չհասկացաք, չեմ ասում միկրաֆոնը գրկի կանգնի, ուղղակի ամեն ինչ չափի մեջ լինելը շատ լավ բանա… Չաձը մի քիչ անցել էր… Ես չեմ ասում, որ պետկա չշարժվեր, ուղղակի կարելի էի մի քիչ չափի մե) ամեն ինչը… Գժուկների ես էլ եմ շատ սիրում, բայց իրանը անբնական էր ԻՆՁ համար…;)

Ես էլ էի ուզում իրան սիրեյի իր/իմ անվան համար, բայց չկպավ…:oy:))

Ungrateful
14.12.2009, 23:30
Արս ջան Եվուկը շատ ճիշտ ասեց, վրեն շնորք չկար:) անգամ Ավետին դուր չեկավ: Օրգազմ էր ապրում բեմի վրա:

Լի ջան, Ավետն իրա կարծիքը ունի, ես իմ.. ես իմ կարծիքն եմ հայտնում` ավել ոչինչ:
ԵՍ հոգնել եմ, բեմի վրի ձևական համեստությունից, հոգնել եմ բեմի վրա տեսնել "անշարժ" երգիչներ... ու ինձ դուր ա գալիս Եվաի ոճը:
Եկեք ձևականությունից չխոսանք էլի...
Էդ կուլտուրական ու համեստություն ցույց տվող երգչուհիները` Կամոի փարթիներին նենց "Ժինգեր են անում", որ մարդու աչքերը բաց ա մնում: Բայց սա արդեն ուրիշ թեմա է:

Yevuk
14.12.2009, 23:36

Արսեն ջան, ես էլ չեմ սիորւմ էտ քո ասած ձևական համեստությունը, բայց էս էլ չափից դուրս էր… Օրինակ Փարելիի ելույթը քեզ դուր չեկա՞վ…Ոչ Եվա էր, ոչ էլ Պեպելյան, ոսկե միջինն էր…;)

Տրիբուն
14.12.2009, 23:37
Եվան գժանոց աղջիկ ա, արտակարգ էլ երգում ա: Լիքը պոտնենցիալ ունի, ու կդառնա: Ես էս երեխու համար մշտական քվեարկելու եմ:

Ungrateful
14.12.2009, 23:40
Արսեն ջան, ես էլ չեմ սիորւմ էտ քո ասած ձևական համեստությունը, բայց էս էլ չափից դուրս էր… Օրինակ Փարելիի ելույթը քեզ դուր չեկա՞վ…Ոչ Եվա էր, ոչ էլ Պեպելյան, ոսկե միջինն էր…;)

Ես Փարելի-Մարելի չեմ տեսել, TV-ն միացրած էր, Եվաի ժամանակ նայեցի ու վերջ:
Ու վօօբշե "Չափ անցնել" չտեսա:
Էդ "Չափը" ինդեվիդուալ հարց ա.... Մեկի համար չափը անցնելը` ծնկից վերև յուբկան ա, մյուսի համար ` հանվելն ու մարդկանց վրա քցվելը:

Մանուլ
14.12.2009, 23:44
Էէ, ի՞նչ Եվա :nea Րաֆֆին ա լավը :love

umm
15.12.2009, 20:56
Աննա Դովլաթյանը ամենա լավնա ու իրանից լավը չկա :hands
Աստված տա ինքն է դառնալու 4րդ Հայ Սուպերսթարը :victory: :yahoo :yes

Elmo
15.12.2009, 21:38
Էէ, ի՞նչ Եվա :nea Րաֆֆին ա լավը :love

Համ էլ մեր ընգերն ա: :B
Ռեալում ճանաչում եմ, լավ տղայա:

Տրիբուն
15.12.2009, 22:02
Համ էլ մեր ընգերն ա: :B
Ռեալում ճանաչում եմ, լավ տղայա:
Էս տղեն էլ ցետր երգեց: Էս էն որ Սիրայից ա, էտ տղեն ա չէ ? Վիշի երգում ա, ու լավ էլ նայվում ա բեմի վրա:

Ռուֆուս
15.12.2009, 22:04
Մոդերատորական: Թեմայից մի շեղվեք, աստծո գոյության մասին քննարկումները քննարկեք Կրոն բաժնում: Թեմայից դուրս գրառումները ջնջվել են առանց տուգանային միավորների (այս անգամ):

Տրիբուն
15.12.2009, 22:05
ԵՍ հոգնել եմ, բեմի վրի ձևական համեստությունից, հոգնել եմ բեմի վրա տեսնել "անշարժ" երգիչներ... ու ինձ դուր ա գալիս Եվաի ոճը:
Երեկ, մյուս օրն էր, Արմենիայով Տաշիր մրցանակաբաշխությունն էին ցույց տալիս: Վեջում Նունե Եսայանը մի հատ անկապ երգ նվնվաց, շատ համեստ, ու ով ինչ ասեց, իրանից դավոլնի ինչ-որ խորհրդավոր ձայնով "Շնորհակալություն-շնորհակալություն" էր ասում: Էս դրությամբ, Եվան հազար հատ Տաշիրի մրցանակ արժի:

Ungrateful
16.12.2009, 01:20

Ի՞նչ Տաշիր... ՝էդ լրիվ Ֆիրդուսն ա:
Բռնում, ինչքան Կարապետյանոտ դեմք կա, մրցանակ են տալիս:
Մարդիք էլ, պօչեմու տօ` դա չեն քննադատում: :unsure

mat94
16.12.2009, 11:12
Ժողովուրդ, սուպերսթարի օրգրերի մեկի մեջ եթէ տեսած լինեք , Փարելին ու Մելինեն իրար հետ վիճում էին, մոտ էր իրար վրա ձեռք բարձրացնին, իմ կարծիքով մեղկը Մելինեինն էր, ի՞նչ կարիք կար որ եթէ աղջկա մատները չի մաքրվում կանգնես և ծիծաղաս: Ես լինի Փարելիի տեղ հենց կտայի որ էլ .......... :

Reh32
18.12.2009, 02:39
Հա շատերի մոտ ա տպավորություն ստեղծվել թե Մելինեն ա մեղավոր իրականում հիմա երեխեքից շատերը Փարելիի հետ չեն խոսում էս կռիվը մի ուրիշ բանից ա ծնվել.
.իսկ մյուս համերգին երգելու են 90 ական թվերի երգեր.

umm
18.12.2009, 16:51
էս կռիվը մի ուրիշ բանից ա ծնվել.
Ի՞նչից է ծնվել:

mat94
18.12.2009, 17:39
էս կռիվը մի ուրիշ բանից ա ծնվել.

Ի՞նչից է ծնվել:

ճիշտ է: ի՞նչից է ծնվել:

Elmo
18.12.2009, 19:35
Էս տղեն էլ ցետր երգեց: Էս էն որ Սիրայից ա, էտ տղեն ա չէ ? Վիշի երգում ա, ու լավ էլ նայվում ա բեմի վրա:

Հա, Սիրիայից ա :)
Իրա մեծ եղբայրը պրոֆեսիոնալ երգիչ ա, կոնսերվատորիան ա ավարտել:

Ինքը մեծ եղբոր կրթությունն ու տաղանդը չունի, բայց պակաս էլ չի: Իրա քույրն ա իմ լավ ընկերը: Էլի երգում ա, բայց որպես հոբի: Ահագին ժամանակ միասին աշխատել ենք:
Շատ եմ ուզում էդ երեխեն հաղթի: Ահագին կուրախանամ :)

Reh32
19.12.2009, 00:32
Ի՞նչից է ծնվել:
Դե մեր ազգին բնորոշ ռազբոռկեք. Ավելին մի սպասեք որ գրեմ, ուղակի ես ինձ թույլ չեմ տա հիմա պատմեմ ձեզ, Դե մյուս կողմից նման իրավիճակները հասկանալի են մի մոռացեք, որ վերջապես մրցույթ ա ու մասնակիցները ինչքան ել սիրեն իրար մեկա կոնկուրենցիա գոյություն ունի.
Հետո մի ուրիշ բան ել ասեմ հեռուստացույցով հաճախ ցույց են տալիս այն ինչ ուզում են ու պետք չի միանշանակ ամեն ինչ ընդունել.:)

umm
19.12.2009, 20:18
Դե մեր ազգին բնորոշ ռազբոռկեք. Ավելին մի սպասեք որ գրեմ, ուղակի ես ինձ թույլ չեմ տա հիմա պատմեմ ձեզ, Դե մյուս կողմից նման իրավիճակները հասկանալի են մի մոռացեք, որ վերջապես մրցույթ ա ու մասնակիցները ինչքան ել սիրեն իրար մեկա կոնկուրենցիա գոյություն ունի.
Հետո մի ուրիշ բան ել ասեմ հեռուստացույցով հաճախ ցույց են տալիս այն ինչ ուզում են ու պետք չի միանշանակ ամեն ինչ ընդունել.
Թէ չես ուզում մի ասա, միայն ասա որ մեղավորը Փարելինա թէ՞ Մելինեն: ;)

Invisible man
19.12.2009, 21:33
Շատ եմ ուզում էդ երեխեն հաղթի: Ահագին կուրախանամ :)

Լըըըըըըըըրիվ համաձայն եմ:ok

Taurus
20.12.2009, 12:05
Եվա Ղազարյան- իրականում այդքան ուժեղ ձայն չունի, ու ոչ էլ պրոֆեսիոնալ շարժուձև:
Շատ ազատ ա, ու դա արդեն յուրահատուկ ոճա, ինչը շատերին դուր է գալիս, բայց մի քանի համերգից ավել չի ձգի նույն գժուկի կերպարով:
Րաֆֆի Օհանյան - ընտրում է երգերը այնպես, որ հանգիստ վերցնում է ցանկացած նոտա: Երևում ա որ խելացի ա, ու մարդուց տղամարդու հոտ ա գալիս:
Իվետա Մուկուչյան - ինքը պրոֆեսիոնալ ա, բոլոր մասնակիցներից միայն Arsa-ն (Սուրենը) ունի իրա չափ փորձ, մտեք Youtube նայեք: ունի շատ լավ ձայն ու մեծ դիապազոն, կոնսում ա սովորում, դեռ շատ տեղ ունի աշխատելու:
Հայկ Պետրոսյան- Հայկը իսկական Երևանցի տղայա, քեֆս բերում ա, ինքը լավ արտիստ ա, պապայի արժանի տղան, բայց էն մարդիկ ովքեր որ կասեն, Հայկը լավ ձայն ունի, իրանք ոչինիչ չեն հասկանում: Հայկի ընտրած երգերը ես էլ կարող եմ երգել, դա չի նշանակում որ երգերն են վատ, ընդհակառակ՝ իմ սիրած երգերն են ու լավ ճաշակի, բայց դե ինչ սուտ ասենք, մարդը արտիստ ա, երգիչ չի!
Սուրեն Առուստամյան- Նույն ինքը Arsa-ն հայաստանում արդեն հայտնի Բլյուզիստ, շատերը գիտեն արդեն նրան ակումբային համերգներից: Ավել բան չեմ ասի, պռոֆեսիոնալ ա, ու սովորելու ոչնիչ չունի, կարող էր գալ ու վերջի փուլին մասնակցեր:
Փարելի Ամիրխանյան - էս աղջիկը ունի տեսք, ունի ձայն, բայց միայն դրանով երգչուհի չես լինի, շատ պարապելու տեղ ունի, նա նույնիսկ շնչել չի կարողանում, ինչը սովորեցնում են երաժշտական դպրոցների 1,2 դասարաններում:
Ռաիսա Ավանեսյան - Շատ ուժեղ ա, հզոր ձայն ունի ու առանց պրոբլեմի երգում ա:
Գոռ Հարությունյան- էս տղեն մի քիչ կեղծավորություն ա անում, լավ դերասան ա, շատերը ընդունում են իր խաղը որպես անկեղծ հույզեր:
Ձայնը մշակված է, երևի պարապել ա...շատբտեղ ունի աշխատելու ստիլի վրա:
Յուլյա Զաքարյան- չեմ կողմնորոշվում, մի քիչ պետք ա մեծանա, ձայնը շատ խափուսիկ ա, բայց լավ ա երգում:
Աննա Դովլաթյան- ոչինչ չեսա էս աղջկա մեջ: Կներեք իհարկե,բայց զարմանալի ա ոնց ա էսքան եկել?
Մելինե Ափոյան- Չի կարելի ամեն անգամ նույն կերպ մատուցել երգը, նույնությունը հոգնեցնում է:
Մարիամ Ավետիսյան- ամեն անգամ վախենում եմ որ հեսա կկոտրվի :(
ոնց որ ամաչի երգելուց, ձայն ունի, բայց մշակված չի, իսկ բեմի վրա իրան սխալ ա պահում:

P.S. էսքան գրածս միայն իմ համար էր, վիճելու հավես չունեմ, եթէե համարում եք որ սխալ եմ, ապա դա ձեր պռոբլեմն ա:B

mat94
20.12.2009, 13:45
Ավելին մի սպասեք որ գրեմ, ուղակի ես ինձ թույլ չեմ տա հիմա պատմեմ ձեզ

ի՞նչու չես պատմում, մեկա չեն հասկանա էտ լուրը որտեղիցա դուրս եկել ;)

հեռուստացույցով հաճախ ցույց են տալիս այն ինչ ուզում են ու պետք չի միանշանակ ամեն ինչ ընդունել.

հիմա այս խոսկով ուզում ե՞ս ասես որ մեղավորին ուրիշ տեղ փնտրենք?????????:think

Մանուլ
20.12.2009, 13:49
Այ մարդ, ամեն ինչ պիտի իմանա՞ք: Էդ իրանց ներքին խոհանոցն ա, պետք չի ամեն տեղ խցկվել: Հիմա վիճել են, թող վիճեն, ի՞նչ անենք: Էս երգի մրցույթ ա:

mat94
20.12.2009, 14:21
Էս երգի մրցույթ ագիտեմ :D

Ներսես_AM
20.12.2009, 22:34
4 հոգի երգեցին, մենակ Րաֆֆինը դուր եկավ, գերազանց երգեց

Ռուֆուս
20.12.2009, 22:36
4 հոգի երգեցին, մենակ Րաֆֆինը դուր եկավ, գերազանց երգեց

Համաձայն եմ, իրոք արտակարգ էր: Յուլիայից ավելի լավ կատարում էի սպասում, էն էլ այլանդակեց, թողեց... :(

Yellow Raven
20.12.2009, 22:37
Րաֆֆին էլ, Սուրենն էլ լավ երգեցին:)
Տենանք Եվան ոնցա Փինք Ֆլոյդ երգելու:think

Farfalla
20.12.2009, 22:40
Րաֆֆին ինչ լավնա :love Շատ եմ իրան հավանում
Աննան խայտառակեց թողոց էտ հրաշք երգը, հույսով եմ վաղը կլքի նախագիծը

Invisible man
20.12.2009, 22:53
Րաֆֆին ինչ լավնա :love Շատ եմ իրան հավանում
Աննան խայտառակեց թողոց էտ հրաշք երգը, հույսով եմ վաղը կլքի նախագիծը

Գրեթե հմոզված եմ,եթե քվեարկությունը արդար ա: Ախր տենց են երգում:angry:angry:angry

Farfalla
20.12.2009, 22:58
Մելինեի երգելուն նույնիսկ հեռուստացույցս չդիմացավ ու փչացավ:(
Ինքն էլ լավ կլինի լքի նախագիծը

Ռուֆուս
20.12.2009, 22:58
Մարիամը ներքևի նոտաներով ականջներս սղոցեց :{

Գոնե իրենց դիապազոնին հարմար երգեր ընտրեին....

Ներսես_AM
20.12.2009, 22:58
Մելինեն ել վատ երգեց, ինքն էլ շուտ լքի էլի,

հիմիկվա երգողն, անունը մոռացա, ցածրերը չի կարողանում նորմալ վերցնի:

Աթեիստ
20.12.2009, 23:11
Ռաիսան վատը չէր։

Farfalla
20.12.2009, 23:12
Ջան, Ռաիսա ջան :love հիանալի կատարում :hands
իմ կարծիքով աղջիկներից ամենաուժեղնա

Ռուֆուս
20.12.2009, 23:40
Wow, Եվա :o:love

Լրիվ բեմի ապրանք ա էս աղջիկը, էդ ինչ ընտիր երգեց...

Մենակ մի թերություն ունի - անգլերեն արտասանությունը, բայց դա է ժամանակի ընթացքում կդզվի :)

Ungrateful
20.12.2009, 23:45
Եվան - Սպանեց :love

Ներսես_AM
20.12.2009, 23:48
Եվան էլի դզեց :) Փարելին էլ ա շատ լավ երգում :)

Ռուֆուս
20.12.2009, 23:52
Փարելլին էլ ընտիր երգեց...

Շատ ուժեղ երեխեք են, նույնիսկ անհնար ա ասել, ով է լավագույններից լավագույնը: Թույլ մասնակիցները երբ դուրս գան (Աննա, Մելինե, Մարիամ...), քվեարկելը բավականին դժվար կդառնա:

Ռուֆուս
21.12.2009, 00:09
Հայկը խայտառակ վատ երգեց :bad

Կեսից ականջներս արդեն էլ չէին դիմանում, երևի իրենն էլ...

Ներսես_AM
21.12.2009, 00:11
Սոտովիիս զարյադկան նստեց, կեսից անջատվեց Հայկի երգելուց, Վարդան Պետրոսյանը ի՞նչ ասեց հեչ :))

AniwaR
21.12.2009, 00:12
Ժող, էնքան գովեցիք, ինձ էլ հետաքրքրեց: Ե՞րբ են ցույց տալիս: Կրկնություն լինելու՞ է. wow Եվային ես էլ եմ ուզում տեսնել::)

Մանուլ
21.12.2009, 00:15
Սոտովիիս զարյադկան նստեց, կեսից անջատվեց Հայկի երգելուց, Վարդան Պետրոսյանը ի՞նչ ասեց հեչ :))
Վարդան Պետրոսյանը չխոսեց Հայկի մասին: Ափսոս:
Լավ չսկսեց Հայկը, բայց վերջը դուրս եկավ :):

Էսօր Ռաիսան շատ լավ երգեց, Փարելին էլ վատը չէր: Եվային էսօր հավանեցի համեմատաբար, որովհետև էլի չսկսեց իրեն գովել :{: Ուղղակի շատ ա ղժղժում:
Իվետան վատը չէր :): Գոռը լավ ձայն ունի, բայց հոգնեցի սենց լացկան երգերից:
Առաջին 3 մասնակիցներին էլ չլսեցի :(:

Դե ես ձայնս Րաֆֆիին եմ տալիս :love: Շատ լավն ա :love:

Ռուֆուս
21.12.2009, 00:18
Սոտովիիս զարյադկան նստեց, կեսից անջատվեց Հայկի երգելուց, Վարդան Պետրոսյանը ի՞նչ ասեց հեչ :))

Բան չասեց, բայց որ ասեր, տղուն մի երկու «լավ բան» կասեր :))

Իվետան, չգիտեմ, էդքան էլ դուրս չեկավ, բայց երևի էդքան իր մեղքը չէր, ավելի շուտ գործիքավորումն էր շատ անհաջող....

Նարե
21.12.2009, 01:04
Եվան այսօր հզոր էր, երգը վայելեցի:
Իվետայի երգը լավն էր, բայց ձայնը ինձ չհերիքեց, կամ էլ պարզապես երաժշտությունը խեղդեց:
Ռաիսան դուրս շատ եկավ էլի, լավ երգեց, լավ շարժուձև, իրեն լավ էր զգում բեմում, որն էլ հեշտությամբ փոխանցեց հանդիսատեսին ու հեռուստադիտողին:
Րաֆֆին:love:love- իրան բնորոշ մաքրությամբ ու հանգստությամբ երգեց ինչպես պետքն էր:
Յուլիայից սպասելիքներս շատ ավելին էին, հուսով եմ դեռ կտեսնեմ, այն ինչ սպասում էի:
Մարիամը, Աննան և Մելինեն իմ աչքին ակնհայտ զիջում են մնացածին:

Farfalla
21.12.2009, 10:11
Ուրեմն ասեմ ընդհանուր կարծիքս բոլոր մասնակիցների մասին

Եվա Ղազարյան` տարօրինակա, բայց էս անգամ դուրս եկավ: Շատ լավ երգեց, լավ մտել էր դերի մեջ: Իհարկե աշխատելու շատ տեղ ունի, բայց էս համերգի ամենահաջող կատարումներից մեկն էր իրանը:

Րաֆֆի Օհանյան`ինչպես ասում են խոսքերն ավելորդ են: Իրան մենակ նայելուց նենց եմ հանգստանում: Շատ դրական տղայա, հիանալի ձայնով ու բեմական տեսքով: Էսօրվա դրությամբ իրան եմ տեսնում որպես Սուպերսթարի հաղթող:

Իվետա Մուկուչյան` Իվետան էլա շատ բեմական, բայց երգելու առումով մի քիչ կաղումա: Իմ մոտ նենց տպավորություն էր, որ ամեն րոպե կարողա շունչը կտրվի:

Հայկ Պետրոսյան` Հայկից սպասելիքներս ավելի շատ են, դեռ էտքան էլ դուրս չի գալիս իրա ելույթները: Էս անգամ երգի սկիզբը դուրս չեկավ, վերջը ավելի հաջող էր: Հույսով եմ կմանա նախագխում ու կարդարացիի իմ սպասելիքները:

Սուրեն Առուստամյան` Սուրենն էլա բեմական, իրա ընտրած երգերը շատ լավ կատարումա:

Փարելի Ամիրխանյան` էս անգամ բավականին լավ երգեց, սկզբից մինչև վերջ դուրս եկավ:

Ռաիսա Ավանեսյան` կրկնվեմ ասելով, որ Ռաիսան աղջիկներից ամենաուժեղ ձայնը ունի: Շատ լավա երգում: Էս համերգի ամենալավ կատարումն էր: Մեծ հաճույքով մի անգամ էլ կլսեի:

Գոռ Հարությունյան` Գոռը վատ չերգեց, բայց իրա մոտ կեղծ դերասանությունը չափից շատա: Ոնց որ հասկացելա, թե Գյուրջինյանին ոնց կարա լացացնի ու մենակ դրա վրայա աշխատում: Որ ավելի տղամարդու պես կատարեր, հազար անգամ ավելի էֆֆեկտիվ կլիներ:

Յուլյա Զաքարյան` ճիշտն ասած Յուլյային չեմ հավանում: Իմ համար հեչ բեմական չի: Մտածում էի, որ էս համերգի ընթացքում կարծիքս կփոխեմ, բայց…բոլոր երգերը միանմանա երգում ու միշտ նույն տեսքն ունի:

Աննա Դովլաթյան`Աննայի մասին նույնիսկ չգիտեմ ինչ գրեմ: Շատ թույլա: Տնաշենները գոնե ուրիշ երգ տային, որ Աննան խայտառակեր, ափսոս էր էտ երգը:

Մելինե Ափոյան`կարծիք չունեմ: Աննայից գրեթե ոչնչով չի տարբերվում: Իրա տուն գնալու ժամանակնելա եկել:

Մարիամ Ավետիսյան`էս անգամ համեմատաբար լավ էր, բայց էլի ինչ-որ բան պակասում էր: Եթե դուրս չմնա, պետկա շատ աշխատի, մրցակցությանը դիմանալու համար:

Լավագույն եռյակ`Րաֆֆի, Ռաիսա, Եվա
Վատագույն եռյակ` Աննա, Մելինե, Յուլիա

Հ.Գ. Գյուրջինյանը սկսելա նեռվերիս ազդել, ավելա լավա ընդանրապես չխոսի

Աշխեն
21.12.2009, 21:19
Ժողովուրդ ովա տեղյակ ե՞րբ են արդյունքներն ամփոփելու, իբր պիտի 8-10 լիներ:think

Մանուլ
21.12.2009, 22:08
Ժողովուրդ ովա տեղյակ ե՞րբ են արդյունքներն ամփոփելու, իբր պիտի 8-10 լիներ:think
Պիտի 8:30 լիներ :esim: Շանթի սայտում էլ ծրագիր չկա:

h.s.
21.12.2009, 22:12
Ամենաշատը Րաֆֆինա դուրս գալիս:)

Ռուֆուս
21.12.2009, 22:13
Պիտի 8:30 լիներ :esim: Շանթի սայտում էլ ծրագիր չկա:

Ամփոփումը ոչ ոք չի տեսե՞լ, թե չի եղել...:think

Մանուլ
21.12.2009, 22:15
Ամփոփումը ոչ ոք չի տեսե՞լ, թե չի եղել...:think
Չի եղել :8:

Enigmatic
21.12.2009, 22:32
Էրեխեք զանգեցի Շանթ: Վաղն ա լինելու 20:10

Մանուլ
21.12.2009, 22:35
Էրեխեք զանգեցի Շանթ: Վաղն ա լինելու 20:10
Գոնե քվեարկությունը չդադարեցնեին, չհասցրի ձայնս տալ :(: