PDA

Դիտել ողջ տարբերակը : «Հայ Սուպերսթար 4»

Էջեր : 1 2 3 4 5 [6]

Չամիչ
12.03.2010, 15:06
Րաֆֆիի կատարմամբ «Անավարտ թռիչք» երգն եմ ուզում... Մեկնումեկը կարո՞ղ է ձայնագրած լինի։ Ախր և´ երգն էր շատ լավը, և´ Րաֆֆիի կատարումը... Եթե այդ երգը Ռաիսային են տվել, ուրեմն շա՜տ ափսոս...

Գալա համերգի օրը նոր պարզ կդառնա թե,որ երգը ում են տվել: Չեմ կարծում, որ առաջին երգը Րաֆֆիին տված լինեն, նրա կատարմամբ այդ երգը ընդհանրապես չհնչեց, առանց այն էլ երգը մի բան չէր: Իսկ Անավարտ թռիչք երգը երգելու համար ինձ թվում է կռիվ կտան:

Չամիչ
12.03.2010, 15:55
… դու ինչ հիմնավորում ուզում ես բեր մեկ ա ես որ Սուրոյի CD տեսնեմ կառնեմ, իսկ ես CD էդքան հեշտ չեմ առնում…

Կան երգեր, որոնք Սուրոյի կատարմամ հաճույքով լսում եմ, բայց սա մրցույթ է եւ մասնակիցներին համեմատության մեջ դնելով պետք է հաշվի առնենք բոլոր հանգամանքները, որ ընտրենք արժանավորին: Եթե ես, հաղթանակի առումով, նախապատվությունը տալիս եմ Րաֆֆիին, դա դեռ չի նշանակում, որ նախագծի ավարտից հետո միայն Րաֆֆի եմ լսելու:

Ամբողջ նախագծի ընթացքում, ամեն ինչ արվում էր, որ Սուրենը իրեն «լավ» զգա: Ամեն ինչ կարծես հարմարեցվում էր Սուրենի հնարավորություններին: Բոլորս էլ գիտենք, որ Սուրենը Էրիկ Կլեպտոնի սիրահար է, մրցույթի ընթացքում քանի՞ անգամ Սուրենի կատարմամբ հնչեցին երգեր Կլեպտոնի երգացանկից: Սուրենին տալիս էին էնպիսի երգեր, որոնց կատարման ընթացքում նա իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում, քանի որ իր ակումբային գործունեության ընթացքում, բազմիցս անդրադարձել էր այդ երգերին եւ հասցրել էր վարպետանալ: Այս հանգամանքը արդեն իսկ ստեղծում էր մրցակցային անհավասար պայմաններ, որտեղ Սուրենը հայտնվում էր շահեկան դիրքում:

Իսկ Րաֆֆին հակառակը, երգացանկի առումով, հայտնվել էր, իր համար ոչ շահեկան դիրքում: Նա, անընդմեջ ստիպված էր հանդես իր համար անսովոր ոճում: Ինչու՞ ես պետք է այս հանգամանքը աչքաթող անեմ, արդյոք արդա՞ր է հաշվի չառնել, որ պայմանները ի սկզբանե անհավասար էին: Կարճ ժամանակահատվածում Րաֆֆին պետք է հասցներ մերվել եւ զգալ այդ ոճի կատարման համար անհրաժեշտ ճիշտ մաներան: Անձամբ ես, համոզված էի, որ Րաֆֆին չի կարողանա հաղթահարել իր առաջ դրված ոճային պատնեշը: Բայց, ի զարմանս ինձ, նա ցուցաբերեց անսպասելի կատարողական ճկունություն եւ բացարձակապես չխեղճացավ, հակառակը կարողացավ պատվով դուրս գալ եւ ըստ արժանվույն ներկայանալ:
Այս առումով նա նույնպես հաղթանակած է, քանի որ, ռոք եւ բլյուզ ոճում լինելով բացարձակ սկսնակ, նա կարողացավ արժանավայել մրցակցել, ի սկզբանե այդ ոճում հանդես եկող մրցակցի հետ:
Ինձ համար հաղթող ընտրելիս ես փորձում եմ լինել մակսիմալ օբյեկտիվ եւ հաշվի առնել բոլոր հանգամանքները, այլ ոչ թե առաջնորդվել միայն այս կամ այն մասնակցի, այս կամ այն ոճի հանդեպ ունեցած անձնական հախապատվությամբ:

Նաիրուհի
12.03.2010, 16:58
Գալա համերգի օրը նոր պարզ կդառնա թե,որ երգը ում են տվել: Չեմ կարծում, որ առաջին երգը Րաֆֆիին տված լինեն, նրա կատարմամբ այդ երգը ընդհանրապես չհնչեց, առանց այն էլ երգը մի բան չէր: Իսկ Անավարտ թռիչք երգը երգելու համար ինձ թվում է կռիվ կտան:

Չամիչ ջան, ես էլ եմ ուզում, որ Րաֆֆին «լույս հեռվից»-ը երգի, բայց ինչպե՞ս հասկանալ այն, որ Յութուբում կամ Ֆեյսբուքի՝ Րաֆֆիի էջում միայն այդ երգն է դրված, իսկ Ռաիսայի կատարմամբ «Անավարտ թռիչք»-ը կա...

Mephistopheles
13.03.2010, 04:19
Կան երգեր, որոնք Սուրոյի կատարմամ հաճույքով լսում եմ, բայց սա մրցույթ է եւ մասնակիցներին համեմատության մեջ դնելով պետք է հաշվի առնենք բոլոր հանգամանքները, որ ընտրենք արժանավորին: Եթե ես, հաղթանակի առումով, նախապատվությունը տալիս եմ Րաֆֆիին, դա դեռ չի նշանակում, որ նախագծի ավարտից հետո միայն Րաֆֆի եմ լսելու:

Ուզում ես ասել որ լավ երգելն ու լավ նվագելը հերիք չի, կան նաև "այլ" հանգամանքնե՞ր… դու կուզեի՞ր լավը լինեիր, բայց որոշ հանգամանքներից ելնելով չշահեիր… երգի մրցույթը հանգանաքների մասին չի… եթե դու տենց ես քվեարկել ուրեմն դու լավ երգողի օգտին չես քվեարկել … էդ էլ քո խղճին ա

Ամբողջ նախագծի ընթացքում, ամեն ինչ արվում էր, որ Սուրենը իրեն «լավ» զգա: Ամեն ինչ կարծես հարմարեցվում էր Սուրենի հնարավորություններին: Բոլորս էլ գիտենք, որ Սուրենը Էրիկ Կլեպտոնի սիրահար է, մրցույթի ընթացքում քանի՞ անգամ Սուրենի կատարմամբ հնչեցին երգեր Կլեպտոնի երգացանկից: Սուրենին տալիս էին էնպիսի երգեր, որոնց կատարման ընթացքում նա իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում, քանի որ իր ակումբային գործունեության ընթացքում, բազմիցս անդրադարձել էր այդ երգերին եւ հասցրել էր վարպետանալ: Այս հանգամանքը արդեն իսկ ստեղծում էր մրցակցային անհավասար պայմաններ, որտեղ Սուրենը հայտնվում էր շահեկան դիրքում:

Չամիչ ջան, դու կարա՞ս փաստես որ տենց բան կա… թե՞ հենց ընենց ես ասում, ոնց որ անգլերեն են ասում shooting shit… կարծիք ե՞ս հայտնում…

Իսկ Րաֆֆին հակառակը, երգացանկի առումով, հայտնվել էր, իր համար ոչ շահեկան դիրքում: Նա, անընդմեջ ստիպված էր հանդես իր համար անսովոր ոճում: Ինչու՞ ես պետք է այս հանգամանքը աչքաթող անեմ, արդյոք արդա՞ր է հաշվի չառնել, որ պայմանները ի սկզբանե անհավասար էին: Կարճ ժամանակահատվածում Րաֆֆին պետք է հասցներ մերվել եւ զգալ այդ ոճի կատարման համար անհրաժեշտ ճիշտ մաներան: Անձամբ ես, համոզված էի, որ Րաֆֆին չի կարողանա հաղթահարել իր առաջ դրված ոճային պատնեշը: Բայց, ի զարմանս ինձ, նա ցուցաբերեց անսպասելի կատարողական ճկունություն եւ բացարձակապես չխեղճացավ, հակառակը կարողացավ պատվով դուրս գալ եւ ըստ արժանվույն ներկայանալ:
Այս առումով նա նույնպես հաղթանակած է, քանի որ, ռոք եւ բլյուզ ոճում լինելով բացարձակ սկսնակ, նա կարողացավ արժանավայել մրցակցել, ի սկզբանե այդ ոճում հանդես եկող մրցակցի հետ:
Ինձ համար հաղթող ընտրելիս ես փորձում եմ լինել մակսիմալ օբյեկտիվ եւ հաշվի առնել բոլոր հանգամանքները, այլ ոչ թե առաջնորդվել միայն այս կամ այն մասնակցի, այս կամ այն ոճի հանդեպ ունեցած անձնական հախապատվությամբ:

Չամիչ ջան, մարդիկ որ գալիս են սուպերստար, գիտեն ուր են գալիս, թող ընենց տպավորություն չստեղծվի թե որևէ մեկը չգիտեր ինչ են երգելու… լավ ա գիտեին որ երգի մրցույթ ա թե չէ կարող ա բոքսի պեռչատկեքով գային…

ասում ես "Ինձ համար հաղթող ընտրելիս ես փորձում եմ լինել մակսիմալ օբյեկտիվ եւ հաշվի առնել բոլոր հանգամանքները"… իսկ երաժշտաական լսողությունն ու ձայնը որպես հանգամանքներ հաշվի չրես առնու՞մ… այսինքն կարող ա՞ քվեարկես մեկի օգտին որ լսողություն չունի ու հաշվի առնելով այդ հանգամանքը լավ էլ տակից դուրս ա եկել… ըտենց ես կարամ սուպերստար լինեմ… էտի օբյեկտիվություն չի… եթե տեղյակ չես ասեմ… մրցույթների ժամանակ մրցակիցները մեկմեկու հետ են մրցում այլ ոչ թե իրենք իրենց հետ… այնպես որ եթե ինքն իրենից լավ է երգում դա չի նշանակում որ ինքն է հաղթել… ինքն իրեն հաղթել ա, բայց իրենից լավ երգողներին ոչ…

գիտեմ շատ բարդ ա, բայց համոզված եմ որ մի քիչ երկար մտածես կհասկանաս…

Չամիչ
13.03.2010, 17:29
Ուզում ես ասել որ լավ երգելն ու լավ նվագելը հերիք չի, կան նաև "այլ" հանգամանքնե՞ր… դու կուզեի՞ր լավը լինեիր, բայց որոշ հանգամանքներից ելնելով չշահեիր… երգի մրցույթը հանգանաքների մասին չի… եթե դու տենց ես քվեարկել ուրեմն դու լավ երգողի օգտին չես քվեարկել … էդ էլ քո խղճին ա

Եթե կարդացել ես իմ նախորդ գրառումները, ապա պետք է որ նկատած լինես, որ ես քվեարկում եմ, առաջին հերթին, հենց լավ երգեցողության օգտին:

Չամիչ ջան, դու կարա՞ս փաստես որ տենց բան կա… թե՞ հենց ընենց ես ասում, ոնց որ անգլերեն են ասում shooting shit… կարծիք ե՞ս հայտնում…

Ի՞նչն ես ուզում, որ փաստեմ: Այն, որ Սուրենը Կլեպտոնի սիրահար է եւ նախագծի ընթացքում մի քանի անգամ կատարել է հենց Կլեպտոնի՞ երգեցանկից: Այն, որ մինչեւ նախագծի մասնակցելը Սուրենը աշխատել է ակումբում, որտեղ հանդես է եկել իր սիրելի բլյուզ ոճում եւ կատարողական փորձ ձեռք բերելով հասցրել է հմտանա՞լ, այնուհետեւ, նախագծի շրջանակներում մատուցել իր ողջ փորձառությունը կրկի՞ն բլյուզ ոճում: Այս ամենը փաստելու կարիք չկա, ցանկացած ոք, ով հենց սկզբից հետեւել է նախագծի ոչ միայն համերգներին այլ նաեւ օրագրերին ամեն ինչից շատ լավ տեղյակ է:

ասում ես "Ինձ համար հաղթող ընտրելիս ես փորձում եմ լինել մակսիմալ օբյեկտիվ եւ հաշվի առնել բոլոր հանգամանքները"… իսկ երաժշտաական լսողությունն ու ձայնը որպես հանգամանքներ հաշվի չրես առնու՞մ… այսինքն կարող ա՞ քվեարկես մեկի օգտին որ լսողություն չունի ու հաշվի առնելով այդ հանգամանքը լավ էլ տակից դուրս ա եկել… ըտենց ես կարամ սուպերստար լինեմ… էտի օբյեկտիվություն չի… եթե տեղյակ չես ասեմ… մրցույթների ժամանակ մրցակիցները մեկմեկու հետ են մրցում այլ ոչ թե իրենք իրենց հետ… այնպես որ եթե ինքն իրենից լավ է երգում դա չի նշանակում որ ինքն է հաղթել… ինքն իրեն հաղթել ա, բայց իրենից լավ երգողներին ոչ…

գիտեմ շատ բարդ ա, բայց համոզված եմ որ մի քիչ երկար մտածես կհասկանաս…

Կարծում եմ, երկար մտածելու կարիք չկա, եթե կարդացած լինեիր իմ նախորդ գրառումները ապա այն ինչ գրել ես հաստատ չէր գրի:

Ամեն դեպքում, չեմ զլանա եւ կգրեմ եվս մեկ անգամ:
Ի դեմս Րաֆֆիի, Ռաիսայի եւ Սուրենի, եռյակում հայտնվել էին հավասար մրցակիցներ:
Հենց սկզբից նշեմ, որ այս նախագծում իմ միակ ֆավորիտը հենց սկզբից Եվան էր, ով սխալ երգեցողության պատճառով մի քանի հեմերգների ընթացքում շատ արագ սպառվեց եւ արդարացիորեն դուրս մնաց հետագա պայքարից:
Սուպերսթարի կոչման պոտենցիոլ երկու հավակնորդներից ոչ մեկի հանդեպ առանձնահատուկ սիմպատիա չունեմ: Եղել են դեպքեր երբ քվեարկել եմ Ռաիսայի օգտին, եղել են դեպքեր երբ քվեարկել եմ Րաֆֆիի օգտին: Բայց վերջին երեք համերգներից հետո քվեարկել եմ բացառապես Րաֆֆիի օգտին, քանի ,որ ինձ արդեն սկսեց խիստ նյարդայնացնել Ռաիսաի ականջ ծակող ֆալշերը ու սխալ երգեցողությունը: Իսկ վերջին երկու համերգներից հետո, երբ մասնակիցները կատարեցին երգեր, որոնք արդեն մեկ անգամ կատարել էին լիովին ակնառու դարձավ, որ Րաֆֆին այս ամիսների ընթացքում աճել է: Նույն երգերի կատարման ընթացքում պարզ դարձավ, որ Րաֆֆին սովորել է կառավարել ձայնը, սովորել է լսել իր ֆալշերը եւ հնարավորինս զերծ մնալ ֆալշերից: Րաֆֆին կարողանում է հնչեցնել ձայնը այնտեղ, որտեղ պետք է, մի խոսքով Րաֆֆին կարողանում է մատուցել գրագետ երգեցողություն: Իսկ Ռաիսայի մոտ լրիվ հակառակ պատկերն է, յուրաքանչյուր համերգի ընթացքում թույլ է տալիս խայտառակ ֆալշեր, այնտեղ, որտեղ պետք է ցուցադրի տեմբրը իր ողջ հզորությամբ, ձայնը խեղդվում է, դողում է եւ լիովին զրկվում հնչեղությունից: Իսկ արտասանության ակնառու թերացումներից էլ չեմ խոսում: Երբ տ-ն հնչում է թ-ը, երբ ձ-ն հնչում է ց-ը, երբ ա-ն հնչում է հ-ը:
Ռաիսայի երգելուց խիստ լարվում եմ, նա ավելի շատ մատուցում է ժեստային անիմաստ պոռտկումենր քան հարմոնիկ եւ ականջին հաճելի ներդաշնակ երգեցողություն:

Rammstein
14.03.2010, 21:12
Սրանք ինչի՞ են միշտ սենց վռազում… Չնայած 21:20 ա գրած, բայց արդեն սկսել ա, միացրեք։

Ariadna
14.03.2010, 21:59
Էրեխեք, ինչ որ մեկը կարող ա՞ իմանա սպուտնիկով սուպերսթարը ժամը քանիսին են ցույց տալիս Երևանի ժամանակով։

Hda
14.03.2010, 22:28
Սրանք ինչի՞ են միշտ սենց վռազում… Չնայած 21:20 ա գրած, բայց արդեն սկսել ա, միացրեք։

համոզում են որ զապիսա, Րաֆֆին էլ կրելա:

Նաիրուհի
14.03.2010, 22:32
համոզում են որ զապիսա, Րաֆֆին էլ կրելա:

Համերգային մասը միշտ էլ տեսագրություն է լինում, արդյունքների ամփոփումն է միայն ուղիղ եթեր լինում… Դեռևս առաջին սուպերսթարից էլ այդպես էր… Փաստում եմ՝ որպես 1-ին և 3-րդ սուպերսթարների արդյունքների ամփոփմանը ներկա գտնված մարդ…

Kuk
14.03.2010, 22:34
Էդ Րաֆֆին հլը չի կրե՞լ:

Smokie
14.03.2010, 22:41
Էէէէէէ, քիչ առաջ սկսեցի նայել, Ռաիսայի ելույթից, այդպես ստացվեց: Կարծես-թե քիչ էր փորձում նեգրական ձեւի երգել, բայց ինչպես միշտ ագրեսիայի մեջ էր: Համերգը ուրիշ անգամ է՛լ կարամ նայեմ, միայն հետաքրքրությունից, որովհետեւ սա մրցութային չի . . . ՎՃՌԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ Ա: ԱՌԱՋ ՐԱՖՖԻ:

Ungrateful
14.03.2010, 22:43
Սուրոն իսպալնյատ արեց:

Hda
14.03.2010, 22:45
Էդ Րաֆֆին հլը չի կրե՞լ:

Բան չմնաց:

ministr
14.03.2010, 22:47
Սուրոն իսպալնյատ արեց:

Վարդան Պետրոսյանի տղեն էր վերջը...
Բա էդ տղուն դուրս կթողնեն..?????

Enigmatic
14.03.2010, 22:47
Ժող Րաֆֆիս ա հաղթեեեեեեեեել:yahoo:yahoo:p:p

Rammstein
14.03.2010, 22:49
Հայկը մորթեց։ Տալվորիկն էլ մահ էր… :D
Սուրենի մասին չեմ խոսում, մորթելու գագաթնակետն էր… :good:):jagi
Գոռը իրա (կներեք իհարկե) քյարթու վիբրացիայով ստիպեց հեռուստացույցի դիմացից հեռանամ։

Մյուսների մասին ասելիք չունեմ։ Բնականաբար միտքս չեմ փոխել, ու պիտի Ռաիսան հաղթի, որովհետեւ Րաֆֆին իրենից թույլ ա։

Նաիրուհի
14.03.2010, 22:50
Ժող Րաֆֆիս ա հաղթեեեեեեեեել:yahoo:yahoo:p:p

Լու՞րջ... Վաաախ, երջանիկ եմ... Րաֆֆի, Հայկ-երկու հրաշք... Գոնե մեկը պիտի հաղթեր...

Hda
14.03.2010, 22:51
ստացվումա որ համոզողները ճիշտ էին՞: Որ ասում եմ լրիվ շոուա-բիզնես:Հանկարծ երկու ռեկլամ պակաս կֆռառ:

Ungrateful
14.03.2010, 22:55
Վարդան Պետրոսյանի տղեն էր վերջը...
Բա էդ տղուն դուրս կթողնեն..?????

Ես դրանց չեմ ճանաչում: Եվային ու Սուրոյին եի բալետ անում... մնացածի անուններն ել չգիտեի, մնացածի ժամանակ, գալի կոմպի մոտ եի նստում: Լավ էր, հենց TV-ն միացրի, Սուրոն նոր էր սկսում: Դրանից հետո, էն 2-ինն էլ լսեցի: Ոչ մեկն ա մի բան, ոչ էլ մյուսը...
Սուրոյին հետո, ցանկություն ա առաջանում, էն 2-ին տանել, դրաց տեղը` մի շիշ Թան բերել: Գոնե վերջում Սուրենը երգեր` նրանք հլը թեթև կնայվեին:

Rammstein
14.03.2010, 22:58
Ժող Րաֆֆիս ա հաղթեեեեեեեեել:yahoo:yahoo:p:p

Հավաստի տվյալ ա՞։
Եթե հա, ապա վատ ես անում, որ գրում ես (:beee:beee:beee), թող նայենք։

Ներսես_AM
14.03.2010, 22:59
արա նամուսն էլ լավ բան ա, կարողա գիտեն 1 ժամ պտի ռեկլամ ցուց տան :angry :angry :angry, ջանդամ գյոռին ովա հաղթել, գնացի ֆուտբոլս նայեմ, թքած ունեմ իրանց վրա էլ իրանց սուպերսթարի վրա էլ: :angry

Enigmatic
14.03.2010, 23:00
Հավաստի տվյալ ա՞։
Եթե հա, ապա վատ ես անում, որ գրում ես (:beee:beee:beee), թող նայենք։

լավ նայեք, էլ չեմ խանգարի:))

Մանե
14.03.2010, 23:03
Եթե Րաֆֆին ա,ապա ուռռռռռաաաաաաաաաաաա:hands Նախագծում ամենալավը Հայկն էր,հետո Սուրոն ու Րաֆֆին.Ապրեն հեղինակները,որ էսպիսի լավ նախագիծ ու մասնակիցներ ունեն:hands:love

Նաիրուհի
14.03.2010, 23:03
արա նամուսն էլ լավ բան ա, կարողա գիտեն 1 ժամ պտի ռեկլամ ցուց տան :angry :angry :angry, ջանդամ գյոռին ովա հաղթել, գնացի ֆուտբոլս նայեմ,

Զզվեցրին, այ քեզ բան, «Շանթը» որոշել է բոլոր հնարավոր գովազդները ցույց տա՞լ։ Իիիի, չլինի՞ արդեն տաղավարում ժյուրիի՝ արական սեռի անդամներն ու Ռաիսան իրենց կամ Րաֆֆիին մորթել են... Հիմա զանգելու եմ դրանց ու :angry:angry :angry

Մանե
14.03.2010, 23:04
Ռայիսան էլ էր շաատ արժանի,ուղղակի Րաֆֆին ախր շատ պուպուշ էր))))))))))))))))))))

Hda
14.03.2010, 23:04
Հավաստի տվյալ ա՞։
Եթե հա, ապա վատ ես անում, որ գրում ես (:beee:beee:beee), թող նայենք։

Ռաիսան լիներ ըտենց չէիր ասի:)

Մանե
14.03.2010, 23:06
ըհը,ոնց որ սկսվեց

Ungrateful
14.03.2010, 23:07
Ռայիսան էլ էր շաատ արժանի,ուղղակի Րաֆֆին ախր շատ պուպուշ էր))))))))))))))))))))

Ա լյա, տիպիկ քվեարկող: ))))

Մանե
14.03.2010, 23:08
Ժոոոոոոոոոող,Ժառանգները ինչ կապ ունեն հաղորդման հետ՞՞՞՞՞՞՞:D

Մանե
14.03.2010, 23:09
Ա լյա, տիպիկ քվեարկող: ))))

Չէ,ես չեմ քվեարկել,որովհետև չէի կողմնորոշվում)))))))))))))

Hda
14.03.2010, 23:10
պատրաստվեք մի կես ժամանոց ռեկլամ էլ սրանից հետո ա,զապիսը տեսել եմ :D:D:D

Ungrateful
14.03.2010, 23:10
Չէ,ես չեմ քվեարկել,որովհետև չէի կողմնորոշվում)))))))))))))

Բայց ո՞վ ասեց, որ դու քվեարկել ես…

Hda
14.03.2010, 23:13
մինչ էս ԿԵՆԴԱՆԻ ՁԱՅՆ չէր՞՞՞/

Նաիրուհի
14.03.2010, 23:18
մինչ էս ԿԵՆԴԱՆԻ ՁԱՅՆ չէր՞՞՞/

Կենդանի ձայն էր, պարզապես ուղիղ եթեր չէր:

Նաիրուհի
14.03.2010, 23:29
Հետաքրքիր է՝ իսկ դահլիճում արդեն գիտե՞ն՝ ով է հաղթել: Րաֆֆիս ու Ռաիսան լավ էլ հանգիստ կանգնած են:

Enigmatic
14.03.2010, 23:32
Հետաքրքիր է՝ իսկ դահլիճում արդեն գիտե՞ն՝ ով է հաղթել: Րաֆֆիս ու Ռաիսան լավ էլ հանգիստ կանգնած են:
Չէ ջանա, բոլորն էլ էսօր են իմացել, էրեկ գիշեր նոր վերջացել ա քվեարկությունը:

Նաիրուհի
14.03.2010, 23:36
Չէ ջանա, բոլորն էլ էսօր են իմացել, էրեկ գիշեր նոր վերջացել ա քվեարկությունը:

Հիմա չհասկացա՝ դահլիճում գիտե՞ն, թե՞ ոչ… Ժյուրիի անդամները, երեխեքը...

ministr
14.03.2010, 23:38
Ավետը մի պահ բերնից թռցրեց, որ գիտի թե ով է, բայց մատ թափ տվին վրան, խոսքը փոխեց թե չգիտի :))

Elmo
14.03.2010, 23:42
Ռեկլամլար ե՞ք նայում:
Տենց էլ գիտեյի, որ Շանթը ռեկլամոֆիլիայով ա զբաղվելու մինչև հաղթողին հայտնի: Ճիշտն ասած ցերեկն ուզում էի զանգել Րաֆֆիի քրոջը հարցնել, հետո փոշմանեցի: Մի հատ կինո նայեցի, մինչև Շանթի բլա-բլան վերջանա: Գնամ արդեն արդյուքները նայեմ: Ես էլ չգիտեմ ով ա հաղթել:

Նաիրուհի
14.03.2010, 23:58
Մեկնումեկը կարո՞ղ է համերգը տեսագրած լինի: Հայկի կատարումն եմ ուզում…

Rammstein
15.03.2010, 00:00
Ասում եմ, հետաքրքիր ա, ինչի՞ հաշվին, պիտի Րաֆֆին հաղթի (եթե հաղթի), եթե թեկուզ փողոցի անցորդների մոտ 70%-ը (եթե ոչ ավելին) տվեցին Ռաիսայի անունը։

Hda
15.03.2010, 00:05
Ասում եմ, հետաքրքիր ա, ինչի՞ հաշվին, պիտի Րաֆֆին հաղթի (եթե հաղթի), եթե թեկուզ փողոցի անցորդների մոտ 70%-ը (եթե ոչ ավելին) տվեցին Ռաիսայի անունը։

ընթացքում ասել եմ

Նաիրուհի
15.03.2010, 00:07
ԱՅՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈ, ՐԱՖՖԻԻԻԻԻԻԻԻԻԻՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ
Ապրե´ն բոլորը, ովքեր վերջին համերգից հետո 01-ի օգտին են քվեարկել...

StrangeLittleGirl
15.03.2010, 00:08
Ռաիսա :cry

ministr
15.03.2010, 00:09
Տնաշեն Շանթ գոնե մի հատ երաժշտություն դնեիր էդ սալյուտների հետ...

Լուսաբեր
15.03.2010, 00:09
Ռաֆֆին:bux:
Ապրեն, երկուսն էլ :flower

ministr
15.03.2010, 00:10
Չէ բայց էս տարի ժյուրիի քարտերը խառնելը լավա ստացվում.. :))

Hda
15.03.2010, 00:14
մեր քվեարկությունով մեծամասնությունը չհաղթեց
կանացի շաբլոնից էլ ազատվեցինք
չեմ ասում Րաֆֆին ավելի լավ էր երգում: Աչքիս վայթե 5-ին մասնակցեմ:D:D:D

Kuk
15.03.2010, 00:15
Կողքի սենյակում շանթն ա միացրած, էլի ինչ որ ձեներ եմ լսում, չեմ հասկանում՝ ինչ ա, ոչ երգ ա, ոչ խոսակցություն, ոչ նամազ, ոչ բայաթի, ոչ ժեշտի ձեն, ոչ փայտի ձեն, էդ հլը սուպերսթարն ա՞, թե արդեն պրծել ա: Ըհը, լավ վսյո, արդեն պրծավ էս գրելուս ընթացքում:

Նաիրուհի
15.03.2010, 00:18
Տեղում դոփողների բանակ, շնորհավորում եմ, մենք հաղթեցինք: Կեցցե´նք մենք, կեցցե´ մեր միջակությունը, հաղթողներին չեն դատում:P

Kita
15.03.2010, 00:18
Մի հատ ասեք կրկնությունը երբ է? վերջից եմ սկսել նայել:(

Rhayader
15.03.2010, 00:20
Պոպսա հաղորդման պոպսա ֆինալ պոպսա հաղթողով: Հիմա՝ սպասենք Րաֆֆիի Արամեացմանը:P
Տուտուզիկոս վառվածոս դե աբիժնիկոս)))

Miss Elegance
15.03.2010, 00:22
Այնքան մանթրաժ եմ, որ Ռաիսան չհաղթեց:

Grace43
15.03.2010, 00:22
Երեխեք ջան անկախ ամեն ինչից կա հաղթող ու պետք չի կեղծիքներից խոսալ, քանի որ հաստատ չեն եղել կեղծիքներ: Երկուսի համար էլ ուրախ եմ: Եթե անգամ Ռաիսան հաղթեր,չնայած որ իրան չեմ սիրում, նույն տեքստն էի գրելու: Ու հետո Արվինի ու Գոռի դեմքի արտահայտությունները շատ տգեղ էր նայվում: Հանգիստ տարեք այս հաղթանակը դեռ ոչինչ չի նշանակում::)

Elmo
15.03.2010, 00:23
Արդար հաղթանակ էր: Ապրի Ռաիսան որ տղամարդավարի ընդունեց իր պարտությունը ու ժպիտը դեմքին շնորհավորեց Րաֆֆիին: Ապրեն քվեարկողները, ապրի Րաֆֆին, որ կարողացավ ժողովրդի համակրանքը վայելել ու ձայներ հավաքել: Շոու բիզնեսում հենց ժողովրդի համակրանքն ա դոմինանտ:

ministr
15.03.2010, 00:23
Րաֆֆիի օգտին մոտ 10 սմս ուղարկելու հիմնական ու գլխավոր պատճառը հենց ժյուրին էր, որ իրար հերթ չէին տալիս էդ տղուն կոտրելու համար, ու Ռաիսային մեծարելու: Կասես Մոնսերրատ Կաբալյեն էր եկել...Իսկ երկրորդ պատճառը, որ Րաֆֆիի երգը լսելուց հանգստանում ի ու հաճելի էր, իսկ Ռաիսայի երգը լսելուց սաղ խառնվում էր իրար...
Ասում ես միօրինակություն, բայց միօրինակությունը հենց Ռաիսայի մոտ էր, որովհետև ցանկացած երգ, դլե յամանից բացի, սարքում էր ճղճղոց ու տանջալիս մարզանք: Բան չեմ ասում մարդ կա սա իրեն դուրա գալիս, բայց ինձ ձգումա հաճելի ու հանգստացնող երգը :)

Rhayader
15.03.2010, 00:23
կարծում եմ՝ ֆորումում եթե Ռաիսան 100 ձայն հավաքեր, Րաֆֆին՝ 3, ապա իրանք էլի փոքրամասնություն էին լինելու:
Համ էլ՝ քվեարկության, դեմոկրատիկ սկզբունքով գործող ամեն մրցության մեջ էլ մեծամասնությունն ա հաղթում:
Թեթև տարեք, ժող: Ոչ դուք եք հաղթել, ոչ էլ դուք եք պարտվել: Թեթև:

Ձայնալար
15.03.2010, 00:30
Թարգեք լավ :)) Կանխատեսելի ավարտ էր, Սուրոն ու Եվան սլիշկմ ինքնատիպ էին Շանթի «ստրուկը» դառնալու համրա, Ռայիսան «էլի աղջիկ» էր ու ոչ աստղային արտաքինով, Րաֆֆին էլ քչից-շատից երգում էր, բեքսթրիթբոյզոտալպրծունադեռահասադուրեկան տիպ էր :))
Վդրջին հաշվով էս ամեն ինչի նպատակը ոչ թե տաղանդներ գտնելն ա այլ շոու սարքելը ու էդ շոուի ընթացքում աֆթաբ գովազդելը:
Ամեն դեպքում, այն ակումբներում, որտեղ Սուրոյենց խումբն ա նվագում, հիմա արդեն նախորոք ա պետք սեղան պատվիրել, ինչ առիթով Շնորհավորում եմ Սուրեն Առուստամյանին:

Hda
15.03.2010, 00:30
Ըտենց չի լինում:Ժողովուրդը միշտ էլ հաղթում է:

Smokie
15.03.2010, 00:31
ԱՅՈՈՈՈՈՈՈՈՈՈ :yahoo: Զզվեցի արդեն, էնքան էին ձգձգում, ես լարված, անհամբեր սպասում է: Վախեցել էի այն տեսանյութի ժամանակ, երբ ժողովրդի կարծիքն էին հացնում, որովհետեւ մեծ մասը ասում էր Ռաիսա, իսկ հիմա . . . ես ուրախ եմ, լավ եղավ, շնորհավորհում եմ Րաֆֆուն եւ նրա բոլոր երկրպագուներին, ինչպես նաեւ հարազատներին ու բարեկամներին, միանում եմ բոլորի ուրախությանը: Առաջին տղան սուպերսթարերի մեջ:

Հ.գ. Վերջ «Հայ սուպերսթար 4» նախագծին, անկասկած շատ շուտով վերջ կտրվեն եւ այս գրառումներին:

Chuk
15.03.2010, 00:33
Թարգեք լավ :)) Կանխատեսելի ավարտ էր, Սուրոն ու Եվան սլիշկմ ինքնատիպ էին Շանթի «ստրուկը» դառնալու համրա, Ռայիսան «էլի աղջիկ» էր ու ոչ աստղային արտաքինով, Րաֆֆին էլ քչից-շատից երգում էր, բեքսթրիթբոյզոտալպրծունադեռահասադուրեկան տիպ էր :))
Վդրջին հաշվով էս ամեն ինչի նպատակը ոչ թե տաղանդներ գտնելն ա այլ շոու սարքելը ու էդ շոուի ընթացքում աֆթաբ գովազդելը:
Ամեն դեպքում, այն ակումբներում, որտեղ Սուրոյենց խումբն ա նվագում, հիմա արդեն նախորոք ա պետք սեղան պատվիրել, ինչ առիթով Շնորհավորում եմ Սուրեն Առուստամյանին:

Չէ Բագ ջան, վերջին հաշվով էս նախագծում տաղանդներ գտնեցին՝ Սուրո, Եվա, Ռաիսա, Իվետա :)
Հարցական ա, թե հետագայում ինչքանով կինքնադրսևորվեն, ինչքանով իրանց կկարողանան մեյդան հանել:
Հաղթողնե՞րը.. հմմ, շնորհավոր իրանց: Մի քանի տարուց անունները կմոռացվեն :(

Արիացի
15.03.2010, 00:36
Ասում են հաջողությունը ուժեղին ա ժպտում, իսկ թե ուժեղը յուրահատուկ , միջակություն ա, թե ռաբիզ ա, դա արդեն կարևոր չի, կարևորը որ ուժեղ ա:

ministr
15.03.2010, 00:37
Չէ Բագ ջան, վերջին հաշվով էս նախագծում տաղանդներ գտնեցին՝ Սուրո, Եվա, Ռաիսա, Իվետա :)
Հարցական ա, թե հետագայում ինչքանով կինքնադրսևորվեն, ինչքանով իրանց կկարողանան մեյդան հանել:
Հաղթողնե՞րը.. հմմ, շնորհավոր իրանց: Մի քանի տարուց անունները կմոռացվեն :(

Նայած ինչ պրոդյուսերի հետ կաշխատեն, ինչ կերգեն,, իրենցիցա դա արդեն կախված: Համենայն դեպս հիմա իրենք շատ ավելի հայտնի են, քան շատ "պրոֆեսիոնալ" հայկական երգիչ-երգչուհիներ:

Chuk
15.03.2010, 00:39
Նայած ինչ պրոդյուսերի հետ կաշխատեն, ինչ կերգեն,, իրենցիցա դա արդեն կախված: Համենայն դեպս հիմա իրենք շատ ավելի հայտնի են, քան շատ "պրոֆեսիոնալ" հայկական երգիչ-երգչուհիներ:

Չէ, միայն իրենցից չի կախված: Ցավոք սրտի Հայաստանում պրոդյուսերական աշխարհն էլ ա սահմանափակ :)
Բայց դե լավատեսությունը լավ բան ա, ես հուսով եմ :)
Էս արդյունքը իմ համար պարզ էր մի քանի շաբաթ առաջ, անակնկալ չէր, կասկածողները կարող են թերթել թեմայի էջերը: Իսկ ընդհանրապես թեև տխրեցնող ա ժողովրդի քվեարկությունը, բայց հասկանալի ու ընդունելի ա :)

Kita
15.03.2010, 00:39
Մոդերատորական: Դադարեցրեք անձնական հարթության տարվող գրառումները, որոնք նաև վերածվում են օֆֆթոփի: Կարծիքներն էլ կոռեկտ և առանց գռեհիկ բառերի գրեք: Ու նաև հիշեցնեմ` քննարկում են սուպերսթարը, մի՛ շեղվեք:
Նույն ոգով շարունակեք, թեման կփակվի:

Rammstein
15.03.2010, 00:44
Ասում ես միօրինակություն, բայց միօրինակությունը հենց Ռաիսայի մոտ էր, որովհետև ցանկացած երգ, դլե յամանից բացի, սարքում էր ճղճղոց ու տանջալիս մարզանք: Բան չեմ ասում մարդ կա սա իրեն դուրա գալիս, բայց ինձ ձգումա հաճելի ու հանգստացնող երգը :)
Միօրինակությունը էն չի, որ մարդ իրա ոճը ունի, այլ էն ա, որ եթե դնես մեր էստրադայի ֆոնի վրա, ապա քամելեոնի նման կձուլվի դրան, ու չի երեւա։

Բոլոր դեպքերում շնորհավորում եմ Րաֆֆիին ու իրա երկրպագուներին, փիսիկ հաղթանակի կապակցությամբ։ Եթե անկեղծ լինեմ, միշտ էլ իրան որպես մարդ հավանել եմ, բայց սուպերստարը մարդկության, մարդկայնության կամ փիսիկության մրցույթ չի, եթե չեմ սխալվում։

Ըտենց չի լինում:Ժողովուրդը միշտ էլ հաղթում է:

Ժողովուրդը ո՞րն ա, մեծամասնությունը՞։

Չամիչ
15.03.2010, 00:45
Շնորհավորում եմ Րաֆֆիին:
Վերջապես, երաժշտական ասպարեզում հաղթող տղամարդու կերպար ունեցանք:
Կարծում եմ բազմաթիվ պատանիներ կոգեշնչվեն Րաֆֆիի հաղթանակից եւ կփոխեն իրենց վերաբերմունքը՝ կարգին տղուն «ոչ սազական» երգչիստ դառնալու հեռանկարի վերաբերյալ:

Hda
15.03.2010, 00:45
կարծում եմ փոքրմասնությունը չի:Իմ համար թեման փակվեց,մնացած թեմաները ուրիշ թեմա են:
Բարի գիշեր:)

Mephistopheles
15.03.2010, 00:51
Ժողովուրդ, ես ամբողջ սրտով շնորհավորում եմ Րաֆֆիին իր հաղթանակի համար… նա հաղթեց ազնիվ մրցության մեջ, հավաքելով ամենաշատ SMS-ները… սա է խաղի կանոնը և նա արդարորեն շահեց մրցությունը…

Ի հարկե մենք բոլորս էլ ունենք մեր նախասիրությունները ու սիրած երգիչները (իմը Սուրոն ա) և կուզենայինք որ նա հաղթեր, բայց մեզ մնում է միայն հետևել մեր սիրած մասնակիցների հետագա գործունեությանը և աջակցել նրանց գնելով նրանց CD-ները…

Ես կարծում եմ որ Սուրոյի մասին դեռ նոր ենք լսել և նա դեռ շատ մեզ լսել կտա իր մասին երգի ու կատարման տեսքով (ազնվորեն եթե ասեմ նա սուպերստարի բան չեր)…

Ավարտականը վերջացավ հիմա աշխատանքի ժամանակն է…
http://www.youtube.com/watch?v=YivXNCJZtX0

malaletka
15.03.2010, 00:54
Ուրախ եմ, որ Րաֆֆին դարձավ Սուպրսթար ու կարծում եմ, որ 100% արժանի էր!! Միակ մասնակիցն էր, ով չուներ երաժշտական կրթություն և չուներ այդ ասպարեզում ձեռքբերումներ...պաչիկներ իրան լիքը!

CactuSoul
15.03.2010, 01:01
Ես էլ ասե՞մ:))

Համերգը դուրս եկավ, իրականում ուրիշ բան ինձ հետաքրքիր էլ չէր առանձնապես, դրա համար էի նայում: Քանի որ մնացած համերգները գրեթե չեմ նայել, բացի վերջին 1.5-ից ու մի-երկու փոքր հատվածից դրանից առաջ, տպավորություններս բավականին բուռն էին:))… Ուրեմն սենց.

Ձեր գովերգած Եվան ինձ շատ դուր չեկավ, չնայած որ լավ էներգիա էր տալիս, էդ մեկը շատ լավ էր: Բայց երգելու առումով դուր չեկավ, վերջերում կոկորդս սկսեց ցավել… Հաստատ ինքը կարող էր շատ ավելի լավ երգել, եթե իմանար, որ իր հիմիկվա երգածը լավ չի: Բայց իրեն թվում էր, թե լավ ա, ինչի արդյունքն էր հենց դրական էներգետիկան, որ շռայլում էր առ հանդիսատես:): Մի խոսքով, «չկա չարիք առանց բարիք» կամ հակառակը:

Ռաիսայից մի 100 անգամ լավ երգեց էն Woman-ը:love in love, անունը չեմ հիշում, կներեք:

Իվետան ընտիր երգչուհի ա, ամեն ինչով:

Էդ Հայկն էդ ի՜նչ արեց:o… ԸՆՏԻՐ ԷՐ:good, ու էլի ամեն ինչով: Համ էլ շատ մաքուր էր երգում… Ամենահաջող համարն էր ամբողջ համերգի:love:

Սուրոն… Վերջն ա: Խոսքեր չկան:):

Իսկ ինչ վերաբերում ա Ռաիսային ու Րաֆֆիին՝ Ռաիսան էսօր ավելի քիչ ֆալշ արեց ոնց որ, բայց էլի չէր դիմանում ու երգի գրեթե ամենասկզբից ձայնը բարձրացնում էր… Լավ, չխորանամ: Րաֆֆին լավ էր երգում, չհաշված վերջին երգը, որի ժամանակ հուզմունքը ահագին խանգարում էր, բայց դե ոչ այնքան, որքան կարող էր խանգարել:

Շատ ճիշտ բան եղավ, որ Րաֆֆին հաղթեց: Հատկապես տգեղ էր տուրիստական կազմակերպությունների նվերները հատուկ Ռաիսային… Էդ պահից սկսած Րաֆֆիի հաղթանակն էի ուզում:

Լավ, շատ չծավալվեմ… Ամենակարևորը՝ համերգը լավն էր:hands:

Rammstein
15.03.2010, 01:09
կարծում եմ փոքրմասնությունը չի:Իմ համար թեման փակվեց,մնացած թեմաները ուրիշ թեմա են:
Բարի գիշեր:)

Լրիվ համաձայն եմ, փոքրամասնությունը չի կարող ժողովուրդ կոչվել։ Եւ հենց միայն այստեղից մտքի մեծագույն թռիչքով եզրակացվում է, որ ժողովուրդը միայն ու միայն մեծամասնությունն է։ Ցավում եմ, որ ես հայ ժողովրդի մեջ չեմ մտնում, բայց ուրախ եմ, որ ակումբ ժողովրդի մեջ մտնում եմ` համաձայն թեմայի հարցման արդյունքի։ :):P

Elmo
15.03.2010, 01:19

Ավետ ձյա աչքիցս ընկնում ես սենց գրառումներով: Իզուր տեղը հուսահատ բաներ մի գրի: Ասում եմ ամեն ինչ արդար ա: Եթե դու չէիր ուզում որ սենց լիներ, իմացի քո 1 ոչի դիմաց մինիմում 2կողմ ա եղել: Դրա հետ չեն վիճում, դրան հարմարվում են:
Մի հատ էլ եմ ուզում հիշացնեմ որ Ռաիսան իրան տղավարի պահեց ու ժպիտը դեմքին շնորհավորեց Րաֆֆիին: Ինձ թվում ա իրան համակրողներն էլ նույնը պետք է անեն:

Չամիչ
15.03.2010, 01:25
Այս թեմայում, իմ կողմից, որպես եզրափակիչ գրառում կցանկանաի տեղադրել մի կատարման հղում, որը ինձ համար հանդիսանում է լավ երգեցողության վառ օրինակ: Այս կատարումը լսելիս ես լիովին բավարարվում եմ, ինչպես Րաֆֆին, այնպես էլ Ռաիսան դեռ շաաաատ հեռու են այս կարգի մաքուր, առանց ավելորդությունների երգեցողություն մատուցելուց, երբ ձայնը իսկապես հոսում է, առանց անիմաստ, խանգարող վիբրացիաների, ճվճվոցների, հեվոցների եւ այն…
Խնդրեմ (http://myzuka.ru/songs/445234/if_you_re_not_the_one.html)

Chuk
15.03.2010, 01:33
Չեմ ուզում կասկածի տակ դնել նախագծի ազնվությանը, սակայն, այս ընթացքում շատ սակավ մարդկանց եմ հանդիպել, ովքեր քվեարկել են Րաֆֆի օգտին:
Փոխարենը Սուրենի ու Ռաիսայի օգտին քվեարկողները բազմաթիվ էին:

Բնավ չեմ կասկածում որ ինձ մերձ շրջապատից դուրս՝ Րաֆֆիի օգտին քվեարկողներն բազում էին:

Ի՞նչ եմ կարծում: Րաֆֆին անարժա՞ն էր: Բնավ:
Ինքն էր, իր տեսակի մեջ, իր ոճի մեջ լավն էր:

Ի՞նչն է հարցը:
Այդ տեսակով հագեցած է մեր երաժշտական աշխարհը: Բազում են:
Մեծ հաշվով մեկը մյուսից չեն տարբերվում:

Ուր հարցն այն է, որ մեծ մասը այդ նմանվողից բացի ուրիշին տեսնել չեն ուզում: Գիտեք, էական չի, այդ տարբերվողը լա՞վն է, թե՞ վատը: Էսօր Էրիկ Կլեպտոնը գար՝ չէր հաղթի: Որտև մենք (մեծամասնությունը) մերժում ենք էդ ոճը: Եթե դրսից մեկը գա, դահլիճն անշլագ կլինի: Բայց ներսից՝ ոչ մեկը: ՈՉ ՄԵԿԸ: Ո՛չ բամբիռ, ո՛չ Էմփիրեյ, ո՛չ Սուրեն, ո՛չ Ռաիսա:

Կապ չունի նրանց տաղանդի աստիճանը, կարևորը ոճն է:
Մերժվում է, որովհետև մեծամասնությունը ունի սիրելի մի ոճ, ու դրանից մի քայլ անգամ առաջ գնալ չի ուզում, փոփոխություն չի ուզում:

Վերջին հաշվով անգամ դեռ մի ամիս (ու ավել) առաջ էր պարզ, որ հաղթելու է Րաֆֆին, այդ իմաստով ոչ մի հայտնություն չի եղել: Ուղղակի բոլորիդ կարող եմ մի քանի տարի հետո հիշեցնել էդ անունն ու զարմացած հարցնեք «էդ ո՞վ ա»: Դա էն դեպքում, որ իսկապես տաղանդավոր տղա ա: Ուղղակի.. էդպիսի տաղանդավորները շատ են...

Հարցն այն է, որ մեր մոտ ալտերնատիվ երաժշտությունը մուտք չի կարողանում գործել, կա բազմություն, ով դրան խանգարում է.. ու սա ցավալի է... շատ ցավալի է...
Անկախ նրանից, ես կամ դու կամ Պողոսը այդ ալտերնատիվը հավանու՞մ ենք, թե՞ ոչ:

Իմ կյանքում, գլոբալ մասշտաբով, բան չի փոխվել:
Ես ունեմ նախընտրած երաժիշտների ու երաժշտական խմբերի ցանկ, ում հետ թե՛ Րաիսան, թե՛ Եվան, թե՛ Սուրոն մրցակցությունից դուրս են, չեն ձգում այնքան, բայց ես նորից կաղապարվում եմ, ես հայ որևէ խումբ կամ երգիչ նորից չեմ տեսնում, ում համերգին կուզեի, անկեղծ կուզեի գնալ: Դրսից եկողներին... խնդրեմ.. ցավալի է...

CactuSoul
15.03.2010, 01:34
Ես կարծում եմ որ Սուրոյի մասին դեռ նոր ենք լսել և նա դեռ շատ մեզ լսել կտա իր մասին երգի ու կատարման տեսքով (ազնվորեն եթե ասեմ նա սուպերստարի բան չեր)…

Mephistopheles, համակարծիք եմ քեզ, բայց հանդգնում եմ խոստովանել, որ էգոիստաբար ուրախ եմ Սուրենի` «Սուպերսթար»-ում մասնակցության համար, քանի որ ես նրան էստեղ բացահայտեցի:oy:love…

Rammstein
15.03.2010, 02:09
Ավետ ձյա աչքիցս ընկնում ես սենց գրառումներով: Իզուր տեղը հուսահատ բաներ մի գրի: Ասում եմ ամեն ինչ արդար ա: Եթե դու չէիր ուզում որ սենց լիներ, իմացի քո 1 ոչի դիմաց մինիմում 2կողմ ա եղել: Դրա հետ չեն վիճում, դրան հարմարվում են:
Մի հատ էլ եմ ուզում հիշացնեմ որ Ռաիսան իրան տղավարի պահեց ու ժպիտը դեմքին շնորհավորեց Րաֆֆիին: Ինձ թվում ա իրան համակրողներն էլ նույնը պետք է անեն:

Էս ի՞նչ պեղել պեղեցիր Վազգ ջան, ի՞նչ հուսահատ բան, այ ախպեր ջան։ Կամ ինձնից լսեցի՞ր, որ արդարությունից բողոքեմ։ Հարմարվելու խնդիր էլ, չունեմ, որոովհետեւ Ռաիսայի պարտությանը ես հեչ ծանր չեմ նայում։ Րաֆֆիին էլ շնարհավորեցի ու ասեցի, որ իրան, որպես մարդ հիանալի եմ վերաբերվում (դատելով նախագծից եկած տպավորությունից)։ Էլի եմ սրտանց շնորհավորում, ու մի հատ էլ, եթե իրան ընդհանրապես տեսնես, ասա Ավետը շնորհավորում էր, բայց ոչ Բարսեղյան։ Ուղղակի էս ամենը կապ չունի իմ համոզման հետ, որ պիտի Ռաիսան հաղթեր, էսքան բան։
Իմ գրառումը էն մասին էր, որ ժողովուրդը մեծամասնությունը չի, ոչ էլ փոքրամասնությունն ա, այլ էդ երկուսի գումարն ա։

Mephistopheles
15.03.2010, 03:28
Mephistopheles, համակարծիք եմ քեզ, բայց հանդգնում եմ խոստովանել, որ էգոիստաբար ուրախ եմ Սուրենի` «Սուպերսթար»-ում մասնակցության համար, քանի որ ես նրան էստեղ բացահայտեցի:oy:love…

Ճիշտ ես ասում ու ցավը գիտե՞ս որն ա, որ Սուրոյին ուրիշ տեղ չես կարող լսել "անհասանելի է"… մենք բլյուզ/ռոք/սոուլ/ջազ սիրող չենք… ձևացնում ենք թե սիրում ենք, բայց չէ, քվեարկությունն ու մեր այսօրվա "շոու բիզնեսը" դրա վառ օրինակներն են…

… ու ես չեմ զարմանա որ վաղը-մյուս-օր մեր "սփյուռքի" կամ "մշակույթի նախարարությունը" մեր սուպերստարի հաղթողներին վերցնեն իրենց հովանու տակ ու շատ չանցած նրանք հայտնվեն զանանզան ընտրապայքարների համերգներին ու խնամիանան բազմատեսակ նախարարների ու պատգամավորների հետ… եղել ա դրա համար եմ ասում…

… Սուրոյի հետ տենց բան չես կարող անել… Սուրոն բլյուզ ա, վայրի կենդանի ա ու չի ընտանիանում… Սուրոյի երգը նախընտրական պայքարին չեմ պատկերացնում…

Sagittarius
15.03.2010, 04:06
… Սուրոյի հետ տենց բան չես կարող անել… Սուրոն բլյուզ ա, վայրի կենդանի ա ու չի ընտանիանում… Սուրոյի երգը նախընտրական պայքարին չեմ պատկերացնում…

չէ, ուղղակի բարեբախտաբար նախընտրական համերգների կուտը ուտող զանգվածը էտ ոճը չի լսում, իրանք դիշովի պոպսա են նախընտրում,,, կանաչ-կարմիր,,, լա լա լա, լա լա լա

ավելի ագռեսիվ է պետք, ավելի ագռեսիվ, Հարգելիներս, որպեսզի վերցնենք պոպսայից ու ռաբիսից մեր հասանելիք տեղը հայ երաժշտական աշխարհում:aggressive:goblin:D

Ռուֆուս
15.03.2010, 11:03
Շնորհավորում եմ Րաֆֆիին հաղթանակի համար :)

Բայց իմ համար հաղթողներն են այս հերթականությամբ.
1. Սուրեն
2. Ռաիսա
3. Իվետա
4. մնացածները...

Smokie
15.03.2010, 11:24
Elmo, քեզ որպես Րաֆֆու ծանոթի ու ակումբի անդամի մի բան հարցնեմ եթե կարելի ա, Րաֆֆին հետեւու՞մ էր թեմայի գրառումներին:

CactuSoul
15.03.2010, 11:24
Շնորհավորում եմ Րաֆֆիին հաղթանակի համար :)

Բայց իմ համար հաղթողներն են այս հերթականությամբ.
1. Սուրեն
...
Ինձ թվում ա՝ Րաֆֆին էլ, Ռաիսան էլ, ժյուրիի անդամներն էլ, մնացած բոլորն էլ… տո հենց Սուրենն ինքն էլ` շատ լավ գիտակցում/տեսնում են, որ էս «Սուպերսթարում» հաղթողը իրականում Սուրենն ա:):

Farfalla
15.03.2010, 12:38
Երեկվա համերգը նայելուց մենակ մի բանի համար ափսոսացի` Հայկը էտքան շուտ չպետք է լքեր նախագիծը:
Իմ համար նախագծի ամենաուժեղ և հետաքրքիր մասնակիցներն էին, որոնց հետագայում միշտ կաշխատեմ հետևել, Սուրենը, Ռաիսան և Հայկը:

ministr
15.03.2010, 12:41

Տղուն ինչ որ ախմախ երգեր էին դեմ տալիս..

Farfalla
15.03.2010, 12:48
Տղուն ինչ որ ախմախ երգեր էին դեմ տալիս..

բայց լավն էնա, որ ինքը էտ ախմախ երգերն էլ էր լավ երգում:

Որոշ ժամանակ առաջ կարդացի, որ Վարդան Պետրոսյանը պատրաստվում է ներկայացում բեմադրել և այդ ներկայացմանը կմասնակցեն Սուպերսթար 4-ի մասնակիցները: Իմ կարծիքով շատ հետաքրքիր միտքա:

Elmo
15.03.2010, 13:07
Elmo, քեզ որպես Րաֆֆու ծանոթի ու ակումբի անդամի մի բան հարցնեմ եթե կարելի ա, Րաֆֆին հետեւու՞մ էր թեմայի գրառումներին:

Րաֆֆին չգիտեմ, բայց քույրը հետևում էր ու հիմա էլ հետևում է: Երևի Րաֆֆին էլ պատմած կլինի էլի: Ասեմ, որ իր կողմից մեծ շնորհակալություն էր փոխանցում բոլոր Րաֆֆիին սատարողներին:

Ծով
15.03.2010, 13:19
ես էս սուպերսթարին չեմ հետևել, բայց երեկ նայեցի...ասեմ. իսկապես տաղանդավոր են, բայց Ռաֆֆին հաստատ առաջ կգնա ու շատ կաշխատի ու կարծում եմ կզարմացնի, մի տեսակ զգացի, որ էս տղան շոու բիզնեսում չի փչանա...հետո ձայնը տարբերվող ա, ինչ վերաբերում ա ոճին. ինքն իր լուման կդնի հաստատ...չէ՞ որ մինչև հիմա ուրիշի երգեր են երգել, մի երկու հատ էլ հատուկ նվեր ստացած...:)

***Mademoiselle Divo***
15.03.2010, 14:00

իրոք Րաֆֆին արժանի էր, բայց միևնույննա ինքը լիդեր չէր էդ շոուի ընթացքում: Իհարկե ես շատ ուրախ եմ իր համար, անձամբ ես իրեն չէի տեսնում Հայսուպերսթարի կարգավիճակում

yerevanci
15.03.2010, 15:04
իրոք Րաֆֆին արժանի էր, բայց միևնույննա ինքը լիդեր չէր էդ շոուի ընթացքում: Իհարկե ես շատ ուրախ եմ իր համար, անձամբ ես իրեն չէի տեսնում Հայսուպերսթարի կարգավիճակում

Արժանին մենք չենք որոշում, այլ հատուկ դրա համար ստեղծված ժյուրին, իսկ իմ կարծիքով երկուսն էլ արժանի էին, յուրաքանչյուրն իր մեջ յուրային էր:

wem
15.03.2010, 15:42
Շնորհավորում եմ Նաիրա Գ.-ին, իր ջանքերը համապատասխան արդյունքը տվեց, ինձ թվումա դա նրա մանկության երազանքն էր որ տղա լինի սուպերսթար:
Իրոք որ ցավում եմ ցավում եմ ձեզ համար հարգելի Նաիրա:
:beee

***Mademoiselle Divo***
15.03.2010, 16:23
Արժանին մենք չենք որոշում, այլ հատուկ դրա համար ստեղծված ժյուրին, իսկ իմ կարծիքով երկուսն էլ արժանի էին, յուրաքանչյուրն իր մեջ յուրային էր:

համամիտ եմ, բայց Ռաիսայի ձայնը ոնց որ անսպառ լինի, իսկ Րաֆֆին մենակ ռոմանտիկ երգերա կատարում, իսկ եթե անկեղծ լինեմ , ինձ համար էդ նախագծում հաղթողը Սուրենն է, ինքը և լավ երաժիշտ է, և լավ կատարող.... մի բան հարցնեմ հա. Րաֆֆիի քույրը Ռաիսայի մայրիկի կողքին նստած աղջիկն էր?

Maral Ohanian
15.03.2010, 16:42
Բարեւ
ես Մարալ Օհանյանն եմ Րաֆֆիի Քույրը,
Վազգենը ճիշտ է ես միշտ հետեւել եմ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց ովեր աջակցել են Րաֆֆիին

ministr
15.03.2010, 16:45
Յա, այ քեզ սյուրպրիզ :) Դե մեր կողմից մի հատ ջերմ-ջերմ Րաֆֆիին կշնորհավորես :) Էն միլիոնն էլ բարով մաշի :)

Maral Ohanian
15.03.2010, 16:49
շնորհակալություն :)

ministr
15.03.2010, 16:55
Չես կարող համոզես մտնի ստեղ մի քիչ զրուցենք, թե չէ տղու լափթոփը առանց կռիվ գրավել ես :))

Maral Ohanian
15.03.2010, 17:03
lol ...չէ դա իմ laptop-ն է իսկ րաֆֆին այստեղ գրլելու մասին ես չեմ կարող ասել :) կասեմ իրեն ամեն դեպքում :)

***Mademoiselle Divo***
15.03.2010, 17:32
Բարեւ
ես Մարալ Օհանյանն եմ Րաֆֆիի Քույրը,
Վազգենը ճիշտ է ես միշտ հետեւել եմ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց ովեր աջակցել են Րաֆֆիին

Բարև, Բարև...իրեն ջերմ կշնորհավորեք: Արտաքինով բավական նման եք Դուք ու Րաֆֆին: Շատ սիրուն աչքեր ունեք երկուսդ էլ:)

Ռուֆուս
15.03.2010, 18:34
Մոդերատորական: Հիշեցնում եմ, որ զրուցարանում չեք գտնվում, դադարեցրեք կողմնակի զրույցներն ու թեմայից դուրս գրառումները: Զրույցները կարողեք վարել նամակագրական կապի օգնությամբ: Սրանից հետո զրույցները կջնջվեն, հեղինակները կպատժվեն:

Sartorius
15.03.2010, 19:07
Բարև ակումբցիներին... Երկար ժամանակ է չէի այցելել ակումբ: հետաքրքիր կարծիքների հետ ծանոթացա: Մի քիչ տխրեցի ընդհանուր ոճից ու տրամբանությունից: Հանդիպեցի կարծիքներ, որոնց հետ մասնակիորեն կարող եմ համաձայնվել, կան նաև այնպիսիները, որոնց չեմ էլ ցանկանում անդրադառնալ: Որտեղից այդ թշնամանքն ու նախանձը, որ հանդիպում էր երբեմն: Ինչու են ոմանք կարծում, որ իրենք ու իրենց հետ համակարծիք բոլոր մարդիկ ճշմարիտ, իսկ մյուսներն ովքեր չեն կիսում իրենց կարծիքը, սխալվում են չարաչար: Հիրավի աղանդաորական մոտեցում: Չնդունել այլակարծություն, հեգնել, խայթել ու դատապարտել: Խնդրում եմ ներողամիտ լինեն մարդիկ, ում վիրավորեցի ակամա, առանց որևէ դիտաորության: Կարծում եմ պետք է շնորհաորել բոլոր մասնակիցներին: Ամենքն էլ լավն էին յուրովի, ու արժանի էին գովեստի: Բոլոր կատարումներն էլ շատ լավն էին: Ապրի Րաֆֆին, ապրեն բոլորն ովքեր հաղթահարեցին այդ դժվարություններով լեցուն ճանապարհը: Հաղթեց հայ երիտասարդ, ով հրաշալի երգում էր Սայաթ Նովա: Հաղթեց նա, ով կարողացավ մինչև վերջին վայրկյանն իրեն պահել հայ երիտասարդին վայել գրավչությամբ: Բացարձակացնել պետք չի, բոլոր մասնակիցներն էլ ունեին թերություններ' երգչական առումով, ամենքն էլ արեցին այն ինչին ընդունակ էին: Կեցցեք մեր լավ եղբայրներ և քույրեր: Եկեք ուրախանանք, որ այսքան շատ տաղանդավոր և շնորհալիներ կան մեր շարքեում, և որ դեռ այս ամենը շարունակվելու է, ու դեռ կլինեն զուլալ ու պարզ մարդիկ, ովքեր կկարողանան փոխանցել մեր և համամարդկային մշակութային արժեքների ժառանգությունը: Շնորհավորում եմ բոլորիս:

wem
15.03.2010, 22:46
Էն sms-ից հետո որ ուղարկում էինք քվեարկությանը մասնակցելու համար, պատասխան sms պիտի գար? Օրինակ այսպես.
Դուք քվեարկելեք Ռաիսա Ավանեսյանի օգտին:
:think

Elmo
15.03.2010, 23:38
Էն sms-ից հետո որ ուղարկում էինք քվեարկությանը մասնակցելու համար, պատասխան sms պիտի գար? Օրինակ այսպես.
Դուք քվեարկելեք Ռաիսա Ավանեսյանի օգտին:
:think

Չգիտեմ Ռաիսայի օգտին քվեարկելուց գալիս էր, թե չէ: Բայց Րաֆֆիի օգտին քվեարկելուց գալիս էր «Դուք քվեարկել եք Րաֆֆի Օհանյանի օգտին»: Ես քվեարկել եմ ու եկել ա: Ռաիսայի օգտին քվեարկողներից պետք է հարցնես:

Mephistopheles
16.03.2010, 03:59
Արժանին մենք չենք որոշում, այլ հատուկ դրա համար ստեղծված ժյուրին, իսկ իմ կարծիքով երկուսն էլ արժանի էին, յուրաքանչյուրն իր մեջ յուրային էր:

Ժուրին չէ այլ sms-ներով քվեարկող ժողովուրդը… մեջը մենք էլ ենք մտնում…

Mephistopheles
16.03.2010, 04:06
Թարգեք լավ :)) Կանխատեսելի ավարտ էր, Սուրոն ու Եվան սլիշկմ ինքնատիպ էին Շանթի «ստրուկը» դառնալու համրա, Ռայիսան «էլի աղջիկ» էր ու ոչ աստղային արտաքինով, Րաֆֆին էլ քչից-շատից երգում էր, բեքսթրիթբոյզոտալպրծունադեռահասադուրեկան տիպ էր :))
Վդրջին հաշվով էս ամեն ինչի նպատակը ոչ թե տաղանդներ գտնելն ա այլ շոու սարքելը ու էդ շոուի ընթացքում աֆթաբ գովազդելը:
Ամեն դեպքում, այն ակումբներում, որտեղ Սուրոյենց խումբն ա նվագում, հիմա արդեն նախորոք ա պետք սեղան պատվիրել, ինչ առիթով Շնորհավորում եմ Սուրեն Առուստամյանին:

մերսի բռատ...

Տրիբուն
16.03.2010, 09:01
Ամեն դեպքում, այն ակումբներում, որտեղ Սուրոյենց խումբն ա նվագում, հիմա արդեն նախորոք ա պետք սեղան պատվիրել, ինչ առիթով Շնորհավորում եմ Սուրեն Առուստամյանին:

Մի հատ էտ ակումբների անուններն ու հասցեները գրի էլի: Ուզում եմ էտ տղուն մի հատ ժիվո լսեմ:

Նաիրուհի
16.03.2010, 11:36
Շա՜տ-շա՜տ խնդրում եմ, եթե այսօր որևէ մեկը հնարավորություն կունենա, Հայկի կատարումը ձայնագրեք, հա՞։

Ձայնալար
16.03.2010, 11:38
Մի հատ էտ ակումբների անուններն ու հասցեները գրի էլի: Ուզում եմ էտ տղուն մի հատ ժիվո լսեմ:

STOP-ում ա լինում, ուրիշ չգիտեմ: www.stopclub.am Բրյուսովի մոտ ա՝ Մոսկովյան փողոց:

Նաիրուհի
16.03.2010, 14:31
Էս «Շանթը» լրիվ թքած ունի հեռուստադիտողի վրա։ Սուպերսթարի կրկնությունը կայքում նշված էր ժամը 13.55, ես, դասերս թողած, ժամը 14.00 մտնում եմ տուն ու միացնում հեռուստացույցը, իսկ համերգն արդեն ավարտվում է...:angry:angry:angry

wem
16.03.2010, 14:41
Չգիտեմ Ռաիսայի օգտին քվեարկելուց գալիս էր, թե չէ: Բայց Րաֆֆիի օգտին քվեարկելուց գալիս էր «Դուք քվեարկել եք Րաֆֆի Օհանյանի օգտին»: Ես քվեարկել եմ ու եկել ա: Ռաիսայի օգտին քվեարկողներից պետք է հարցնես:

Բայց ես Ռաիսաին քվեարկելուց հետո նման պատասխան չստացա: Ի՞նչու: :angry

yerevanci
16.03.2010, 14:42
համամիտ եմ, բայց Ռաիսայի ձայնը ոնց որ անսպառ լինի, իսկ Րաֆֆին մենակ ռոմանտիկ երգերա կատարում, իսկ եթե անկեղծ լինեմ , ինձ համար էդ նախագծում հաղթողը Սուրենն է, ինքը և լավ երաժիշտ է, և լավ կատարող.... մի բան հարցնեմ հա. Րաֆֆիի քույրը Ռաիսայի մայրիկի կողքին նստած աղջիկն էր?

ուշադրություն չեմ դարձրել

Annushka
16.03.2010, 15:46
համամիտ եմ, բայց Ռաիսայի ձայնը ոնց որ անսպառ լինի, իսկ Րաֆֆին մենակ ռոմանտիկ երգերա կատարում, իսկ եթե անկեղծ լինեմ , ինձ համար էդ նախագծում հաղթողը Սուրենն է, ինքը և լավ երաժիշտ է, և լավ կատարող.... մի բան հարցնեմ հա. Րաֆֆիի քույրը Ռաիսայի մայրիկի կողքին նստած աղջիկն էր?

Հա, հենց ինքն ա Րաֆֆիի քույրը:)

Elmo
16.03.2010, 17:59
Բայց ես Ռաիսաին քվեարկելուց հետո նման պատասխան չստացա: Ի՞նչու: :angry

Այ ղուրբանդ ըլնեմ հո ես բջջային օպերատորի ներկայացուցիչը չե՞մ: Ին՞չ իմանամ ինչի չի եկել:

Elmo
16.03.2010, 18:01
Թարգեք լավ :)) Կանխատեսելի ավարտ էր, Սուրոն ու Եվան սլիշկմ ինքնատիպ էին Շանթի «ստրուկը» դառնալու համրա

Բա որ էդքան ինքնատիպ էին ի՞նչ գործ ունեին էդ մրցույթին ընդհանրապես: Բագ Աղվեսի դունչը խաղողին չի հասնում պահերն ա՞: Եթե մարդիկ գնացել են մրցեն ուրեմն արդեն էդքան ինքնատիպ չեն: Համենայն դեպս իրանց կարծիքով էլ էդքան ինքնատիպ չեն: Դու էլ իրանց մասին իրանցից բարձր կարծիքի ես աչքիս :)

Kita
16.03.2010, 18:18
Շա՜տ-շա՜տ խնդրում եմ, եթե այսօր որևէ մեկը հնարավորություն կունենա, Հայկի կատարումը ձայնագրեք, հա՞։

Ոնց եմ քեզ հասկանում, միացրեցի, արդեն էն եսիմ որ կինոյի երգն էին երգում Ռաիսան ու Րաֆֆին, անցած անգամ էլ էի էտ տեղից նայել:cry

Մի հատ ասեք որ երգ է երգել, գոնե youtube_ում գտնենք:)

CactuSoul
16.03.2010, 18:54
Մի հատ ասեք որ երգ է երգել, գոնե youtube_ում գտնենք:)
Գտել եմ:)).

http://www.youtube.com/watch?v=0rj7kSMQB4Y

Kita
16.03.2010, 20:03
Գտել եմ:)).

http://www.youtube.com/watch?v=0rj7kSMQB4Y

Վախ էս իրա ամենահավես կատարումներից մեկն էր:)
Ես իրա իմպրովիզները շատ էի սիրում:)

Ձայնալար
16.03.2010, 21:45
Բա որ էդքան ինքնատիպ էին ի՞նչ գործ ունեին էդ մրցույթին ընդհանրապես: Բագ Աղվեսի դունչը խաղողին չի հասնում պահերն ա՞: Եթե մարդիկ գնացել են մրցեն ուրեմն արդեն էդքան ինքնատիպ չեն: Համենայն դեպս իրանց կարծիքով էլ էդքան ինքնատիպ չեն: Դու էլ իրանց մասին իրանցից բարձր կարծիքի ես աչքիս :)

Ես չեմ ասում, թե չէին ուզենա դառնալ, ես ասում եմ (կարծիք եմ հայտնում), թե ինչի չդառան:

Նաիրուհի
16.03.2010, 23:30
Վախ էս իրա ամենահավես կատարումներից մեկն էր:)
Ես իրա իմպրովիզները շատ էի սիրում:)

Ես էլ... Շա՜տ-շա՜տ-շա՜տ շնորհակալություն... Հայկը :love

Նաիրուհի
16.03.2010, 23:34
Ժողովուրդ, կիրակի օրը՝ ամսի 21-ին՝ ժամը 20.00 (եթե ժամը փոփոխվի, կտեղեկացնեմ), «Ուլիխանյան» ակումբում հնարավորություն կա լսելու ԱՐՍԱ-ին։ Հետաքրքրվողներ կա՞ն...

Mephistopheles
17.03.2010, 06:03
Բա որ էդքան ինքնատիպ էին ի՞նչ գործ ունեին էդ մրցույթին ընդհանրապես: Բագ Աղվեսի դունչը խաղողին չի հասնում պահերն ա՞: Եթե մարդիկ գնացել են մրցեն ուրեմն արդեն էդքան ինքնատիպ չեն: Համենայն դեպս իրանց կարծիքով էլ էդքան ինքնատիպ չեն: Դու էլ իրանց մասին իրանցից բարձր կարծիքի ես աչքիս :)

Էլմ ապեր, հաստատ վերջին համերգը չես տեսել… չգիտեմ ում դունչը որտեղ ա հասնում կամ չի հասնում, բայց որ ոչ ոք չեր ձգում հաստատ ա … բացի Սուրոյից… անկախ ինձանից շունչս կտրվում էր որ էդ երեխեքին էի լսում…

Սենիկը ոնց որ Գեորգի Մինասյանի ու Լեոնտյեվի հիբրիդ լինի առանց ձայնի, լարից ընկած… էն կապուտ շորով աղջիկը վատ չէր, բայց երգելուց հետո բան չես հիշում՝ հիշողությունիցդ իսպառ ջնջվում ա չնայած սլուխով էր երգում… էն պուճոր աղջիկը (անունը չեմ հիշում) իրան էլ տանջեց ինձ էլ հետը, մեջիցս սենց փութ-փութ եղա… Եվայի ու Իվետայի ելույթները առանց զվուկի ավելի լավ ա լսվում, մենակ կադրը ավելի լավ ա… Հայկն ավելի դերասան ա քան երգիչ՝ հորը տղեն ա… մի հատ էլ աղջիկ կար Սելին Դիոնի նման, բայց չհիշվող. լավն ա, բայց չհիշվող… Գոռն էլ ա անհետաքրքիր, չհիշվող… Րաֆֆին էլ նույնը, էս անգամ էլ չեր ձգում լսելուց անհարմար ես զգում, լարվում ես մանավանդ Գիսանեի երգն ու վերջինը սպասում ես երբ են վերջանալու… եթե Սուրոյի ու Ռաիսայի ելույթները չլինեին էս ամեն ինչը բնական կլիներ (ես էլ չէի նայի), բայց երբ որ պլանկեն բարձր ա դրած…………

Էլմ ապեր, Սուրոյի երգն ու նվագը ոչ մի սուպերստարցու, կամ համահայկական աստղի հետ չես շփոթի… կարող ա՞ շփոթում ես Էլմօ ջան…

Mephistopheles
17.03.2010, 06:20
Հենց մենակ Էս երգն անհնար ա նույն հարթության մեջ դնել Հայաստանում որևէ մի "սուպերստարի" հետ…

http://www.youtube.com/watch?v=oxRNafMjpHU&feature=PlayList&p=D162BA7F8EC6CA17&playnext=1&playnext_from=PL&index=5

Kuk
18.03.2010, 00:30
ՀԱՅ ՍՈՒՊԵՐՎԵՉԵՌ

ՇՈՈ՞Ւ, ԹԵ՞ «ՎԵՉԵՌ»

«Շանթ» հեռուստաընկերության եթերում ավարտվեց «Հայ սուպերսթար» նախագիծը: Մարդիկ պիտի ընտրեին վերջին փուլ հասած երկու մասնակիցներից մեկին` Ռաիսա Ավանիսյանին կամ Րաֆֆի Օհանյանին: Հեռուստադիտողն իր sms քվեարկությամբ որոշեց, որ չորրորդ հայ սուպերսթարը Րաֆֆի Օհանյանն է:

Սակայն «Շանթ» հեռուստաընկերությունն ու Ավետ Բարսեղյանը որոշել էին, որ մինչեւ հեռուստադիտողի քթից չբերեն, հոգին բերանը չհասցնեն, մինչեւ տեղը տեղին չհարամեն հաղորդման վերջին թողարկումը, չեն հայտարարելու հաղթողի անունը:

Բոլորս հասկանում ենք, որ շոուն ենթադրում է ինտրիգ, սպասում, անսպասելիություն: Սակայն ամբողջ հարցն այն է, որ չտեսի դեպքում ամենասիրուն, էֆեկտիվ երեւույթն անգամ վերածվում է գեղի կլուբում կազմակերպված «վեչեռի» մակարդակի:

«Շանթ» հեռուստաընկերության եթերում «Հայ սուպերսթարը» ընդհատվեց գովազդով, որ ձգվեց ուղիղ 30 րոպե: Այն, որ շոուն գովազդով ընդհատվեց ամենահետաքրքրական պահին, ինքնին հասկանալի է: Բայց որ կարելի է այդպես չարաչար օգտվել հանգամանքներից ու մարդկային նյարդի հաշվին փող աշխատել` ոչ թե տգեղ է, վատ է կամ շատ վատ է, այլ անբարո: Ի վերջո, նույն այդ քաղաքացիներն են իրենց ուշադրությամբ եւ իրենց sms քվեարկությամբ օժանդակել շոու-հաղորդման կայացմանն ու սուպերսթարի ընտրությանը: Այսինքն` եթե զուտ փողի լեզվով խոսենք, քաղաքացին «վճարել» էր, որպեսզի վայելեր վերջին շոու-հաղորդումը եւ արժանավայել իմանար հաղթողի անունը:

Կեսժամանոց գովազդն ավարտվեց: Հեռուստադիտողն արդեն իսկ բավականաչափ նյարդայնացած էր, գրգռված: Շոուն սկսվեց, ու հիմա էլ Ավետ Բարսեղյանն է դերի մեջ. չես հասկանում` «շոումեն-շոումեն» է խաղում, թե հեռուստադիտողի ու «Հայ սուպերսթարի» մասնակիցների նյարդերի հետ է խաղում... Ամեն դեպքում, որ խաղն էլ խաղալիս լիներ` վատ էր: Վատ էր ոչ միայն այդ պահին հեռուստաէկրանի առջեւ նստած ջղայնացած հեռուստադիտողի, այլեւ հենց նրա` Ավետ Բարսեղյանի համար: Որովհետեւ, պատկերացրեք, թե ինչ հիշոցներով են «նախշել» իրենց նյարդերի հետ խաղ անող Ավետին:

Չափի զգացումը շատ է պակասում: Եվ սրա պակասն առաջին անգամ չէ, որ դրսեւորվեց «Հայ սուպերսթարի» եթերում: Ամեն երկուշաբթի նախագծից հեռացողի անունը հայտարարելու արարողությունը վերածվում էր անհաջող շոուի: Ձգում, ձգում, բոլորի նյարդերը պրկում, մասնակիցներին բերում հասցնում վտանգավոր գոտի, հետո նստեցնում, թե` «կատակ էր», թող այս մեկը նստի իր ընկերների մոտ, այնինչը գա: Եվ սա շարունակվում էր այնքան, մինչեւ դահլիճում կրքերը անհարկի թեժանում էին, որ դրսեւորվում էր լացի եւ ուրիշ ոչ հաճելի տեսարաններով:

Իրականում Ավետ Բարսեղյանն այս պատմության մեջ «մեղավոր» է այնքանով, որքանով գործից լավ չհասկացող գործատուի պահանջները կատարող աշխատողը: Ամբողջ հարցն այն է, որ Ավետից հենց այդ անհարկի ձգձգումներն են պահանջում «Հայ սուպերսթարի» ղեկավար կազմը: Այսինքն` անհաջող մտահղացման հեղինակը հենց «Շանթ» հեռուստաընկերությունն է: Ուղղակի «Շանթի»` շոուի մասին թյուր պատկերացումները կարող են ճակատագրական դառնալ Ավետ Բարսեղյանի համար, քանի որ իրագործողն ինքն է:

Եթե իշխանությունները եւ հեռուստաընկերությունները չեն հարգում իրենց ժողովրդին (եւ դա փոխադարձ է), բայց սրանք հիմնականում շարունակում են մնալ իրենց պաշտոններում եւ շարունակում են հաճախականություն ունենալ, ապա հաղորդավարի, շոումենի դեպքում պարտադիր է, որպեսզի հաղորդավար-ժողովուրդ կապը կայանա բացառապես սիրո ու հարգանքի մթնոլորտում:

Հ.Գ. «Հայ սուպերսթար-4» նախագիծն, իրոք, աննախադեպ էր իր մասնակիցներով: Այս երիտասարդներն առանձնացան իրենց շնորհքով, ու չենք վախենա ասել` տաղանդով, երգելու, երաժշտությունն զգալու ու լսելու օժտվածությամբ: Որեւէ համեմատություն կամ զուգահեռ չենք պատրաստվում անցկացնել նրանց ու հայ բեմի «աստղերի» միջեւ: Վերջինները երբեք չեն կարող հասնել սուպերսթարցիների հաստատած նշաձողին: Ինչեւէ: «Հայ սուպերսթար 4»-ի ընթացքում եղան մեր օրերում հազվադեպ պատահող ազնվության զարմանալի դրսեւորումներ. ավելի թույլ մասնակիցն իր տեղը զիջեց նախագծի լավագույն մասնակցին: Եղան նաեւ ներքին խմորումներ, ինտրիգներ, որ չէին կարող չարտահայտվել մասնակիցների փոխհարաբերություններում, ինչը ամենատարբեր մեկնաբանությունների, ասեկոսեների առիթ էր: Սակայն այս ամբողջ պատմության մեջ ամենակարեւորը մասնակիցների ճիշտ ընտրությունն էր եւ հայկական եթերում հնչած գեղեցիկ երաժշտության որակյալ կատարումները:

ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ
ՉԻ

CactuSoul
18.03.2010, 00:43
«Շանթ» հեռուստաընկերության եթերում «Հայ սուպերսթարը» ընդհատվեց գովազդով, որ ձգվեց ուղիղ 30 րոպե:
:nea Մեր ժամացույցով 40 էր… :esim

Kuk
18.03.2010, 00:47
:nea Մեր ժամացույցով 40 էր… :esim

Անի ջան, հոդվածը, որ տեղադրել եմ այստեղ, շատերի խոսքով ասած՝ թուքումուր թերթից է, որն էլ շատ հաճախ ուռճացնում, չափազանցնում, անհարկի գունավորումներ է տալիս իրադարձություններին, որից հետո միայն դրանք ներկայացնում հանրությանը: Հավանական եմ համարում, որ հենց դա է պատճառը, որ 40 րոպեանոց գովազդը 30 րոպեանոց է ներկայացվում;)

CactuSoul
18.03.2010, 00:57

Չէ, Արթ, ուղղակի էնքան երկար էր, որ ավելի հեշտ է հավատալ այն բանին, որ քո ժամացույցն էդ ժամին արագ էր աշխատում, քան նրան, որ գովազդը կարող է 2/3 ժամ տևել:sad:D:

Բայց «ՉԻ»-ի ոճը, ամեն դեպքում, չեմ սիրում:

Ungrateful
18.03.2010, 01:03
Հետո էլ, որ ասում եմ, բռնում ջնջում եք.. :(
Հոդվածը շատ դիպում ու ճիշտ... Ասում եի չէ՞: Չեն թողում գովազդ նայեն մարդիք... կես ժամը մեկ, ինչ որ Սուփերսթար են մտցնում, հարամ են անում... ու 15 րոպե, էդ սուփերսթարին պրծում չկա :o : "Իդեալ համակարգի" գովազդի, ամենա ճակատագրական պահին, հաղորդում են մտցնում... Ստիպված 15 րոպե պետք ա նայես, որ գոնե կես ժամ, նորմալ տեղավորվես ու հավեսով գովազդդ վայելես… Այլանդակությու՜ն :( :

Enigmatic
18.03.2010, 01:12
Այ մարդ Ավետից էտա պահանջվում, ինքն էլ տենցա անում, հո անկապ չէր միանգամից ամեն երկուշաբթի ասելու ու պրծ, ժամանակ կա, ուղիղ էտքան պետքա ձգի հաղորդումը, ձևնա տենց:

Kuk
18.03.2010, 01:21
Այ մարդ Ավետից էտա պահանջվում, ինքն էլ տենցա անում, հո անկապ չէր միանգամից ամեն երկուշաբթի ասելու ու պրծ, ժամանակ կա, ուղիղ էտքան պետքա ձգի հաղորդումը, ձևնա տենց:

Ձգելուն էլ ձև կա: Եթե դրա ձևը 40 րոպե ձգելն ա, ուրեմն դա ձգում ա ոչ միայն ժամանակը, այլ հեռուստադիտողի նյարդերը ևս:

Kita
18.03.2010, 01:23
Ձգելուն էլ ձև կա: Եթե դրա ձևը 40 րոպե ձգելն ա, ուրեմն դա ձգում ա ոչ միայն ժամանակը, այլ հեռուստադիտողի նյարդերը ևս:

Էտ կա, ուղղակի Ավետը ինչ կապ ունի:
Մի խոսքով հարամ անենք ակցիայով էին զբաղված:)
Կարևորը պրծավ, հաղթող ունեցանք, վսյո:)

Enigmatic
18.03.2010, 01:35
Ձգելուն էլ ձև կա: Եթե դրա ձևը 40 րոպե ձգելն ա, ուրեմն դա ձգում ա ոչ միայն ժամանակը, այլ հեռուստադիտողի նյարդերը ևս:

Արտ եթե վերցնես, ամեն ինչն էլ գումարի համարա արվում հեռուստաընկերություններում, ինքը անումա գովազդից փող աշխատելու համար, ինչքն ստացվածա պռոեկտը, էնքան թանկ են գովազդները: Մեջը փող չունենար հո չէր անելու, ձգձգումելա, որ գովազդ էլ լինի:

Kuk
18.03.2010, 01:44

Լի, մարդկանց ներվերի հաշվին գումար վաստակողների համար, որոնցից մեկն էլ Շանթն ա, օրենքը պատասխանատվություն ա սահմանում,բայց քանի որ էդ հեռուստաընկերությունները ամբողջությամբ ենթարկվում են հանցավոր վարչախմբին, այդ պատճառով օրենքի համապատասխան դրույթը չի գործում: Եվ վերջապես, չի կարելի մարդկանց էշի տեղ դնելով փող աշխատել:

Enigmatic
18.03.2010, 01:50

Արտ էտ դեպքում մենակ Շանթին պետք չի մեղադրել, բոլոր հեռուստաընկերություններն էլ նույնն են գովազդի հարցում:

Kuk
18.03.2010, 01:55
Արտ էտ դեպքում մենակ Շանթին պետք չի մեղադրել, բոլոր հեռուստաընկերություններն էլ նույնն են գովազդի հարցում:

Իսկ ես մենակ Շանթին չէ, որ մեղադրում եմ. հիմա Սուպերսթարի մասին ա խոսք գնում, որը հեռարձակվում ա Շանթով, Շանթին եմ մեղադրում: իսկ էն, որ բոլոր հեռուստատեսություններն էլ նույնն են անում, դա բոլորովին չի արդարացնում Շանթի նույն արարքը:

Smokie
21.03.2010, 19:11
Նայեցի երեկ բացթողածս՝ Աննա Դովլաթյանից սկսած: Հայկը իրոք շատ լավն էր, շատ էներգետիկ կատարում էր, ինչ ասաես չարեց :good:

wem
22.03.2010, 01:36
Ավետ Բարսեղյանի ասած ՍՈՒՐ թաքշոուն ե՞՞րբ է??? :think

Նաիրուհի
22.03.2010, 01:46
Այսօր «Ուլիխանյանում» Սուրոն ու իր խումբն էին նվագում։ Ընտիր էր՝ վարպետությունը, ոգին, էներգետիկան տեղը։ Էկրանից Սուրենն ինձ համար բացարձակապես հետաքրքիր չէր, բայց կյանքում հավանեցի։ Նաև շատ դրական մարդ էր երևում։
Բամբասանքների շարքին հավելեմ, որ Ռաիսան ևս այնտեղ էր։
Վերջապես Հայկի հետ ծանոթացա. ԴԵ՜ՄՔ Է...

Tar
22.03.2010, 12:52
Deep Purple խմբի լեգենդար մեներգիչ Յան Գիլանը կդառնա «Հայսուպերսթարի» հատուկ հյուրը։ Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց շոուի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը, Գիլանին հրավիրել են մասնակցել շոուին նրա երևանյան այցի շրջանակներում։

«Նա ուրախությամբ համաձայնեց»,- նշեց Սիմոնյանը։ Ըստ պրոդյուսերի՝ մարտի 28-ին «Շանթ» հեռուստաալիքի եթերում Deep Purple-ի երգերի կատարմամբ հանդես կգան «Հայսուպերսթարի» երեք մասնակիցներ՝ Ռայիսան, Սուրենը և Իվետան, ինչպես նաև ավելի վաղ անցկացրած workshop-ի երկու մասնակիցներ։

Սիմոնյանը նաև հավելեց, որ մասնակիցները երկու կատարումներով հանդես կգան ռոքի լեգենդի հետ։ «Այս համերգի համար մենք նախապատվությունը տվել ենք այն մասնակիցներին, ովքեր հիանալի են իրենց զգում ռոք կատարելիս»,- պարզաբանեց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ երևանյան այցի շրջանակներում Գիլանը երկու համերգ կունենա Երևանում։

Tert.am

Chuk
23.03.2010, 00:57

Զիլ ա :)
Այ հիմա չեմ ափսոսում, որ ամենաուժեղները չհաղթեցին :)
Սա կարող ա լավ դռներ բացի իրանց համար: Անկեղծ ուրախ եմ :)

HardRock
26.03.2010, 15:24
Հենց մենակ Էս երգն անհնար ա նույն հարթության մեջ դնել Հայաստանում որևէ մի "սուպերստարի" հետ…

http://www.youtube.com/watch?v=oxRNafMjpHU&feature=PlayList&p=D162BA7F8EC6CA17&playnext=1&playnext_from=PL&index=5

Ճիշտ ես, շատ լավնա: Փաստորեն Սուրոն ARSA -ում ա երգում, նվագում: Լսելէի որ ARSA-ն հավեսի բլյուզա նվագում ու միշտ ուզեցելեմ իրանց համերգներին լինեմ:

Նաիրուհի
28.03.2010, 12:39
«Ժառանգներ» սերիալի երգը որտեղի՞ց կարելի է գտնել։

vk10085
28.03.2010, 13:50
«Ժառանգներ» սերիալի երգը որտեղի՞ց կարելի է գտնել։

Խնդրեմ... Րաֆֆի և Րաիսա - Ժառանգներ (http://depositfiles.com/files/zj6gdshbz)

Norton
28.03.2010, 20:50
Շանթ միացրեք

Rammstein
28.03.2010, 21:49
Նայում եմ, շատ լավն ա։ :)

Մենակ Ավետ Բարսեղյանի գեղցիություններն են զզվացնում։ :(
Մեկ էլ Շանթի գեղական ու անորակ «ՈՒղիղ եթերը»… :sad Ասած Բարսեղյանի, ուղիղ եթեր ունենք, աշխարհը չունի… :D:angry

Enigmatic
28.03.2010, 22:13
Նայում եմ, շատ լավն ա։ :)

Մենակ Ավետ Բարսեղյանի գեղցիություններն են զզվացնում։ :(
Մեկ էլ Շանթի գեղական ու անորակ «ՈՒղիղ եթերը»… :sad Ասած Բարսեղյանի, ուղիղ եթեր ունենք, աշխարհը չունի… :D:angry
պահ-պահ -պահ կլինի որ մի օր չբողոքեք: Սրանից էնկողմ էլ ինչ եք ուզում:

Chuk
28.03.2010, 22:23
Դզեեեեեեեեց :yahoo

Rammstein
28.03.2010, 22:34
Վերջին երգը Սուրենը ուղղակի խորովեց, ժարիտ արեց… մի խոսքով թույն էր, մահ էր, վերջն էր… :jagi

պահ-պահ -պահ կլինի որ մի օր չբողոքեք: Սրանից էնկողմ էլ ինչ եք ուզում:

Էն եմ ուզում, որ երգողի միկրոֆոնի ձայնը բարձրացնեն ոչ թե երգի 20-րդ վայրկյանին, այլ հենց սկզբից, ուզում եմ, որ ինչ-որ անկապ «բարեւ Արթուր ջան» ձայներ երգի ժամանակ չլսվեն, ուզում եմ, որ հաղորդավարը անկապ բաներ չխոսա, ուզում եմ, որ հեռարձակման ձայնն ու պատկերը մի քիչ սինխրոն լինեն, շարունակե՞մ…

Chuk
28.03.2010, 22:37
Էսօրվա Ավետի վարելը դուրս շատ եկավ, ասածներն էլ: Սա սենց, ձեռի հետ: Չնայած հերթական անգամ Սուրենին շնորհակալություն ասել տալը գեղցիություն ա. չգիտեմ Ավետի նախաձեռնությունն ա, Շանթի կողմից պարտադրա՞նք, թե՞ նվիրողի պահանջ, ամեն դեպքում գեղցիություն ա:

Համերգը ընդհանուր ընտիր էր: Որ Հունանն ու Լևոնը չլինեին, ավելի ընտիր կլիներ: Որ իրանց փոխարեն Եվան լիներ՝ էլ ավելի ընտիր կլիներ:
Ռաիսան էլ, Սուրոն էլ, Իվետան էլ շատ լավ էին, հրաշալի էին կատարում:
Գիլանի վերջում դահլիճ վազելը վերջն էր, կայֆ էր, դզեեեց :)

CactuSoul
28.03.2010, 22:49
Ես էլ եմ Սուրոյին սիրում:love

Hda
28.03.2010, 22:52
Նայում եմ, շատ լավն ա։ :)

Մենակ Ավետ Բարսեղյանի գեղցիություններն են զզվացնում։ :(
Մեկ էլ Շանթի գեղական ու անորակ «ՈՒղիղ եթերը»… :sad Ասած Բարսեղյանի, ուղիղ եթեր ունենք, աշխարհը չունի… :D:angry

Առաջին րոպեներին պատկերի ու ձայնի անհամընկնում ,սա նկատի ունես՞
Բախտներս բերեց համերգը չսկսած դզվեց,թե չէ պատկերացնում եք ինչ կլօունադա էր լինելու::D
Մեկ էլ «խեղճերը» ահագին ռեկլամի պրոստոյ տվեցին:

Enigmatic
28.03.2010, 23:04
Էն եմ ուզում, որ երգողի միկրոֆոնի ձայնը բարձրացնեն ոչ թե երգի 20-րդ վայրկյանին, այլ հենց սկզբից, ուզում եմ, որ ինչ-որ անկապ «բարեւ Արթուր ջան» ձայներ երգի ժամանակ չլսվեն, ուզում եմ, որ հաղորդավարը անկապ բաներ չխոսա, ուզում եմ, որ հեռարձակման ձայնն ու պատկերը մի քիչ սինխրոն լինեն, շարունակե՞մ…

հա էտ սկզբի մի հինգ րոպեն, հլը դուք մյուս ալիքների ուղիղ եթերները նայեք, նոր բողոքեք:

Իսկ Րաֆֆիի պահով շատ էլ նորմալ էր, որ չերգեց, հիմա էտ մարդն էլ էտ ոճում չկա, ասենք, ոնցոր Սուրենը չկա Րաֆֆիի ոճում:
Բայց Ավետն էլ, իմ կարծիքով, միքիչ շատ լեզվին տվեց:

Rammstein
28.03.2010, 23:28
Էսօրվա Ավետի վարելը դուրս շատ եկավ, ասածներն էլ: Սա սենց, ձեռի հետ: Չնայած հերթական անգամ Սուրենին շնորհակալություն ասել տալը գեղցիություն ա. չգիտեմ Ավետի նախաձեռնությունն ա, Շանթի կողմից պարտադրա՞նք, թե՞ նվիրողի պահանջ, ամեն դեպքում գեղցիություն ա:

Համերգը ընդհանուր ընտիր էր: Որ Հունանն ու Լևոնը չլինեին, ավելի ընտիր կլիներ: Որ իրանց փոխարեն Եվան լիներ՝ էլ ավելի ընտիր կլիներ:
Ռաիսան էլ, Սուրոն էլ, Իվետան էլ շատ լավ էին, հրաշալի էին կատարում:
Գիլանի վերջում դահլիճ վազելը վերջն էր, կայֆ էր, դզեեեց :)

Ինձ դուր ա գալիս մենակ էն, որ Ավետը ինքն էլ ա մեկ-մեկ նկատում, որ համը հանում ա։ :))

Եւայի մասին էլ ասեմ, որ ընկերոջս հետ նույն կուրսից են։ Էն օրը ընկերս ասեց, որ հիմա ինքը ժամանակավոր Հայաստանում չի, կամ էլ պատրաստվում ա գնա, լավ չեմ հիշում։

Առաջին րոպեներին պատկերի ու ձայնի անհամընկնում ,սա նկատի ունես՞
Բախտներս բերեց համերգը չսկսած դզվեց,թե չէ պատկերացնում եք ինչ կլօունադա էր լինելու::D
Մեկ էլ «խեղճերը» ահագին ռեկլամի պրոստոյ տվեցին:

հա էտ սկզբի մի հինգ րոպեն, հլը դուք մյուս ալիքների ուղիղ եթերները նայեք, նոր բողոքեք:

Դե էդ սկիզբը խայտառակ էր, բայց ես դրա մասին չեմ։ Ընդհանուր ամբողջ եթերի ընթացքում մի քիչ պատկերը հետ էր ընկնում ձայնից։ Ճիշտ ա, մահացու շատ չէր, բայց խանգարում էր նորմալ նայելուն։ Հատկապես կիթառի սոլոների ժամանակ տպավորություն էր ստեղծվում, որ լրիվ տարբեր բաներ եմ լսում ու տեսնում։

Chuk
28.03.2010, 23:30
Ինձ դուր ա գալիս մենակ էն, որ Ավետը ինքն էլ ա մեկ-մեկ նկատում, որ համը հանում ա։ :))
Ավետը լիքը թերություններ ուներ նաև էս հաղորդման ընթացքում, երբեմն չափն անցնում էր, երբեմն առաջ էր ընկնում, բայց ընդհանուր առմամբ իր ազատությունն, հումորներից շատերը, ինչպես նաև ընթացքում լիքը ճիշտ ու կծողական բաներ ասելը դուրս գալիս ա :)

Mephistopheles
28.03.2010, 23:44
ես դեռ չեմ լսել… սպասում եմ մեզ մոտ դեռ չեն ցույց տվել… Րաֆֆիին էլ բան չասեք, ինքն ամենաշատ sms-ներն ա հավաքել… ինքն ամենալավը չէր, ինքն երրորդ ամենալավն էր, իսկ ամենալավը մենք այդպես էլ չենք իմանա թե ով էր…
հենց տենց էլ կա… կարող ա՞ սուտ ա… Սուրոյին կիթառ նվիրեցին, Րաֆֆին արջուկ, հեծանիվ ու sms… տենց չի՞

Rammstein
29.03.2010, 00:00
Ավետը լիքը թերություններ ուներ նաև էս հաղորդման ընթացքում, երբեմն չափն անցնում էր, երբեմն առաջ էր ընկնում, բայց ընդհանուր առմամբ իր ազատությունն, հումորներից շատերը, ինչպես նաև ընթացքում լիքը ճիշտ ու կծողական բաներ ասելը դուրս գալիս ա :)

Դե շատ բաներ ինձ էլ ա դուր գալիս, մեկ-մեկ լավ սուր բաներ ա ասում, բայց շատ հաճախ էլ փորձում ա ասի, բայց բան դուրս չի գալիս, ու լրիվ էն դրական բաները «հարամ» են լինում։

Օրինակ` դուր չեկավ հենց նույն Սուրենի կիթառի պահը, որ 1500 անգամ կրկնեց նոր, թանկարժեք ու Ամերիկայից ուղարկած լինելու մասին։ Դուր չեկավ, որ Իվետային ասեց, որ մի հատ էլ գերմաներեն ասի «շնորհակալություն», լրիվ գեղություն էր։ Ու ընդհանրապես դուր չի գալիս էդ որ անընդհատ ասում ա «սենց ծափ տվեք», «սենց խոնարհվեք», «սենց լացեք», «սենց փռշտացեք», դուր չեկավ, որ 1600 անգամ Իեն Գիլանին հետամուտ* եղավ… չափազանցնում եմ, բայց ոգին մոտավորապես էդ ա իմ ընկալմամբ… :))

Miss Elegance
29.03.2010, 00:01
Ընտիր համերգ էր: Ճիշտ է սկզբում հնչողությունը լավը չէր, բայց քիչ- քիչ ավելի պարզ դարձավ: Իսկ իմ դուրն Ավետը եկավ: Դրական լիցքեր էր տալիս:

Mephistopheles
29.03.2010, 00:05
Ժող, եթե ազնիվ կարծիքս արտահայտեմ ապա Իվետան ընդհանրապես երգի հետ որևէ առընչություն չունի… նրա "օրակարգը" (խնդիրները) լրիվ ուրիշ է… նա ավելի Մերլին Մոնրոյական կերպար է, նի տո երգում ա, նի տո խաղում ա… նա երգի մեջ չկա… ու իրա բնավորությունն ա, ավելի վերաբերմունքը երգի նկատմամբ այդպիսին… երգը նրա ինքնարտահայտման ձևը չի…

… մենակ քարով մի զարգեք…

Hda
29.03.2010, 00:18
... ինքն երրորդ ամենալավն էր, ...
՞

Թե չորրորդ՞, «Հայ Սուպերսթար» ի մասին ես չէ՞:D
Էտ Շանթն էլ ա ցիրկ,ասա ամեն ամիս արա էտ շոուն,համ եթերդ կլրացնես, համ էլ վայթե մեզ էլ հերթ հասնի:D

Mephistopheles
29.03.2010, 01:49
Թե չորրորդ՞, «Հայ Սուպերսթար» ի մասին ես չէ՞:D
Էտ Շանթն էլ ա ցիրկ,ասա ամեն ամիս արա էտ շոուն,համ եթերդ կլրացնես, համ էլ վայթե մեզ էլ հերթ հասնի:D

Չէ ապեր, չորրորդ սւպերստարի երրորդ ամենալավը… առաջին երկուսին մենք եբեք էլ չենք իմանա (Սուրո թե՞ Ռաիսա)… էդ հաճույքից մենք զրկվեցինք… հես ա սրանցից ո՞ր մեկը…

http://www.youtube.com/watch?v=5AxXtVXuvxo

մյուս կողմից էլ… լավ ա որ ստիպված չեղանք էդ ընտրությունն անելու…

… էսքան տարբեր ու էսքան միասնական… կոնտրաստը ստեղ լրիվ հարմոնիա է դարձել…

Chuk
29.03.2010, 01:53
Հա, էդ դուետը վերջն ա :)

Ձայնալար
29.03.2010, 09:46
Դե շատ բաներ ինձ էլ ա դուր գալիս, մեկ-մեկ լավ սուր բաներ ա ասում, բայց շատ հաճախ էլ փորձում ա ասի, բայց բան դուրս չի գալիս, ու լրիվ էն դրական բաները «հարամ» են լինում։

Օրինակ` դուր չեկավ հենց նույն Սուրենի կիթառի պահը, որ 1500 անգամ կրկնեց նոր, թանկարժեք ու Ամերիկայից ուղարկած լինելու մասին։ Դուր չեկավ, որ Իվետային ասեց, որ մի հատ էլ գերմաներեն ասի «շնորհակալություն», լրիվ գեղություն էր։ Ու ընդհանրապես դուր չի գալիս էդ որ անընդհատ ասում ա «սենց ծափ տվեք», «սենց խոնարհվեք», «սենց լացեք», «սենց փռշտացեք», դուր չեկավ, որ 1600 անգամ Իեն Գիլանին հետամուտ* եղավ… չափազանցնում եմ, բայց ոգին մոտավորապես էդ ա իմ ընկալմամբ… :))

Էն տղուն ձենը խզել տվեց (Լևոնին ոնց-որ թե), վեցհարյուրհիսուն անգամ ասաց, որ էն անունը մոռացա Do Something -ի տղեն 1990-ին 24 տարեկան ա եղել: Ու ընդհանրապես ամեն ինչ 10 անգամ էր ասում:

Ariadna
29.03.2010, 10:38
Էն տղուն ձենը խզել տվեց (Լևոնին ոնց-որ թե), վեցհարյուրհիսուն անգամ ասաց, որ էն անունը մոռացա Do Something -ի տղեն 1990-ին 24 տարեկան ա եղել: Ու ընդհանրապես ամեն ինչ 10 անգամ էր ասում:

Էդ թարգմանիչն էլ բայց թվերի հետ պրոբլեմ ուներ։ Հիսունը տասնհինգ թարգմանեց, 24-ը՝ 25։ Աչքիս դա էլ էր իր համար նոր բացահայտում թվերի կախարդական աշխարհը :D

Refreshment
29.03.2010, 11:14
Բայց ամբողջը հեչ, մի կողմ Ավետը մի կողմ մնացածը.... ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ համերգ էր.... անհավանական որ Ռայսաին ինքը Իան Գիլանը համեմատեց Ջենիս Ջոփլինի ու Թինա Թըրների հետ, անհավանական որ Սուրոյի հետ նույն բեմում երգեց, որովհետև չդիմացավ, չնայած սկզբնական ասել էր որ չի երգի.... շատ ու շատ հազարավոր երաժիշտներ ամբողջ աշխարհում կերազեին ուղղակի իրա համերգին ներկա լինել, իսկ էրեխեքը......ուղղակի WOW!!!

Agni
29.03.2010, 11:42
Երեկ գերագույն հաճույք ստացա համերգից, բա որ ընդեղ լինեի նստած ինչ լավ կլիներ,:love Էհհհ…Ինչևէ ընտիր էր, բայց երաժիշտները շատ որակով էին նվագում, դե ամենալավերն էին հավաքվել... Կիթառահար Արթուրի մասին ու Սուրոյի մասին էէէլ խոսք չունեմ: Ապրեն իրանք :hands

Refreshment
29.03.2010, 11:53

Էնտեղ լինելը ուղղակի անմոռանալի ա :love

Rammstein
29.03.2010, 13:22
Հիմա կրկնում են, ով ուզում ա, միացրեք Շանթ։

Մոռացել էի ասեմ, որ բացի ամեն ինչը, նաեւ Ավետի ականջները մի թեթեւ խափանվել են, Իեն Գիլանը ասում ա «Ռաիսա», Ավետը լսում ա «բրավո»։ :D

HardRock
29.03.2010, 14:18
Իրոք հրաշալի էր: Սուրոն շատ լավ երգեց ու նվագեց: Մուզիկանտներից` Կորյունը ու Արթուրը պարզապես անկրկնելի էին: Դե ես շատ եմ սիրում էլ. գիթառ, դրա համար ավելի տպավորված էի Արթուրի նվագով, պարզապես սպանեց, ի միջայլոց Գիլանն ու Ջոն Դինն էլ նկատեցին երաժիշտների բարձր կարգը: Ու մելել, ինձ թվումա հրաշալի կլիներ եթե, որպես հյուր բայց երգելու նպատակով Դորիանսի Գոռին կանչեին: Ճիշտա ինքը սուպեռսթառի հետ կապ չունի, բայց Գոռն էլ երիտասարդ ու իմ կարծիքով հայաստանում լավագույն ռոք երաժիշտներից ա ու լավ կլիներ որ ինքն էլ տեղ երգեր:

ministr
29.03.2010, 14:23
Ընտիր երեկո էր :) Ավետի դեմքին հերիքա թռնեք, իրա բլթոցներով, կծմծոցներով, փախած գալոյով ու պիոներական դեմքով լավ էլ վարում էր :) Բա հո "կաստում-շլվարով" դուրս չէր գալու հայտարեր "Այժմ ելույթ կունենա այսինչ այնինչյանը" ու հայդա կուլիսներ.. :)
Յան Գիլանին էլ լավ երգացրեց Սուրոն: Առիթն էլ բաց չթողեց իրա կիթառի գինը տասնապատկեց Գիլանի ստորագրությամբ :hands

Երաժիշտները փայլում էին... փաստորեն կարգին տաղանդավոր երաժիշտներ ունենք տեղյակ չեմ...

Hda
29.03.2010, 14:27
Իրոք հրաշալի էր: Սուրոն շատ լավ երգեց ու նվագեց: Մուզիկանտներից` Կորյունը ու Արթուրը պարզապես անկրկնելի էին: Դե ես շատ եմ սիրում էլ. գիթառ, դրա համար ավելի տպավորված էի Արթուրի նվագով, պարզապես սպանեց, ի միջայլոց Գիլանն ու Ջոն Դինն էլ նկատեցին երաժիշտների բարձր կարգը: Ու մելել, ինձ թվումա հրաշալի կլիներ եթե, որպես հյուր բայց երգելու նպատակով Դորիանսի Գոռին կանչեին: Ճիշտա ինքը սուպեռսթառի հետ կապ չունի, բայց Գոռն էլ երիտասարդ ու իմ կարծիքով հայաստանում լավագույն ռոք երաժիշտներից ա ու լավ կլիներ որ ինքն էլ տեղ երգեր:
Գոռը էնքանով կապ ունի,որ 1-ին սուպեր սթարի ընտրականը չանցավ միայն հայերեն չերգելու պատճառով ու իրոք լավագույն ռոք երգիչներից է

Մանուլ
29.03.2010, 14:31
Մենակ Սուրենի վերջին երկու կատարումները լսեցի :(: Երեկ էլ չէի կարողացել նայել: Եթե ինչ-որ մեկը գիտի, թե երբ են կրկնելու, ասեք, հա՞:

Smoke on the water-ը ընտիր էր :love:
Ես զարմացա, որ Լևոնին էին բերել… Ի՞նչ գործ ունի ռոքի հետ :unsure:
Իվետան Demon's eye-ն ա երգել, հա՞: Նենց կուզեի լսել, ամենասիրածս երգն ա…

Farfalla
29.03.2010, 14:32
Իրոք որ ընտիր համերգ էր: Ապրեն կազմակերպիչները: Սուրոն ու Ռաիսան ինչպես միշտ անկրկնելի էին: Եվ երգելը հավանեցի և պահվածքը:
Պատկերացնում եմ թե մեր "աստղերը" ոնց են տրաքվել են փաստից, որ Սուրոն ու Ռաիսան երգեցին Գիլանի հետ/համար, իսկ իրանք՝ ոչ:

CactuSoul
29.03.2010, 14:38
փաստորեն կարգին տաղանդավոր երաժիշտներ ունենք տեղյակ չեմ...
Նրանից ա, որ Գիլանի նմանները հազվադեպ են գալիս, որ կարողանան գովել նրանց;):
Մենք հաճախ չենք նկատում այն լավը, որ ունենք, մինչև մի օտար, բայց մեզ համար հեղինակավոր մեկը չի նկատում ու հիանում դրանով:

Ներսես_AM
29.03.2010, 14:42
Իրոք որ ընտիր համերգ էր: Ապրեն կազմակերպիչները: Սուրոն ու Ռաիսան ինչպես միշտ անկրկնելի էին: Եվ երգելը հավանեցի և պահվածքը:
Պատկերացնում եմ թե մեր "աստղերը" ոնց են տրաքվել են փաստից, որ Սուրոն ու Ռաիսան երգեցին Գիլանի հետ/համար, իսկ իրանք՝ ոչ:
«սստղն» ինչ գիտի Գիլանն ինչ ա: :pardon

Kita
29.03.2010, 14:43
Իրոք հրաշալի էր: Սուրոն շատ լավ երգեց ու նվագեց: Մուզիկանտներից` Կորյունը ու Արթուրը պարզապես անկրկնելի էին: Դե ես շատ եմ սիրում էլ. գիթառ, դրա համար ավելի տպավորված էի Արթուրի նվագով, պարզապես սպանեց, ի միջայլոց Գիլանն ու Ջոն Դինն էլ նկատեցին երաժիշտների բարձր կարգը: Ու մելել, ինձ թվումա հրաշալի կլիներ եթե, որպես հյուր բայց երգելու նպատակով Դորիանսի Գոռին կանչեին: Ճիշտա ինքը սուպեռսթառի հետ կապ չունի, բայց Գոռն էլ երիտասարդ ու իմ կարծիքով հայաստանում լավագույն ռոք երաժիշտներից ա ու լավ կլիներ որ ինքն էլ տեղ երգեր:

Ես էլ էի էտ մտածում, որ ինչ լավ կլիներ Գոռն էլ լիներ:) Դե ինչպես ասվեց, ինքը 1ին սուպերսթարին մասնակցել էլ է, ուղղակի հրաժարվեց հայերեն երգել և չանցավ:)
Զարմացա, որ Արտուրին տեսա:) Ինչքան նկատել էի, ինքը սթարի ժամանակ չէր եղել չէ? Ես էլ հա ասում էի, թե խի իրան չեն կանչում, չնայած ինձ համար ինքը ուղղակի լավ է նվագում, էնքան է նվագել, հոգի չկա էլի մի տեսակ, ես դեռ իրան հիշում եմ 5 տարի առաջ, հիմա հլը փոխվել է:)

Համերգը կեսերից տեսա այսօր:( Բայց շատ հավանեցի:)

Farfalla
29.03.2010, 14:52
«սստղն» ինչ գիտի Գիլանն ինչ ա: :pardon

Գրելու ժամանակ իմ մտքով էլ էտ անցավ, Գիլանի համերգի ժամանակ իրանք Ազգալին երաժշտական մրցանակ էին ստանում:

Բայց հալալա բոլորին, մի քանի ամիս են բեմում, բայց արդեն Գիլանի հետ նույն բեմի վրա են կանգնում:
Կարևորը կանգ չառնեն ու շարունակեն իրանց վրա աշխանել:

ministr
29.03.2010, 14:59
Նրանից ա, որ Գիլանի նմանները հազվադեպ են գալիս, որ կարողանան գովել նրանց;):
Մենք հաճախ չենք նկատում այն լավը, որ ունենք, մինչև մի օտար, բայց մեզ համար հեղինակավոր մեկը չի նկատում ու հիանում դրանով:

Ճիշտն ասած Գիլանի ասելով չի որ կարծիք կազմեցի :)
Ուղղակի շատ լավ էին նվագում: Միգուցե Գիլանի ներկայությունն էր տենց ոգևորել...

Smokie
29.03.2010, 16:12
Ես չգիտեի որ ցույց են տալիս, էսօր մենակ ամենավերջին մասերը նայեցի, երբ Ավետն էր խոսում ու երեւում էր, որ պրծնում ա: Չե՞ք ասի, կրկնելու ե՞ն շաբաթ օրը, եթե հա, անպայման նայելու եմ:

Ձայնալար
29.03.2010, 16:27
Իրոք որ ընտիր համերգ էր: Ապրեն կազմակերպիչները: Սուրոն ու Ռաիսան ինչպես միշտ անկրկնելի էին: Եվ երգելը հավանեցի և պահվածքը:
Պատկերացնում եմ թե մեր "աստղերը" ոնց են տրաքվել են փաստից, որ Սուրոն ու Ռաիսան երգեցին Գիլանի հետ/համար, իսկ իրանք՝ ոչ:

Հուսամ մեր «աստղերը» տեղը բերին, թե էն կապուտ աՇկերով բձեն ով ա :)) Ավետը էդքան տուֆտելու հետ միբան ասեց, որ դուրս եկավ՝ կոնկրետ չեմ հիշում, բայց իմաստն այն էր, որ ռոքի լեգենդ Գիլանի համեստությունը կոխեց մեր իրանցից զարմացած «աստղերի» աչքը:

CactuSoul
29.03.2010, 16:42
Հուսամ մեր «աստղերը» տեղը բերին, թե էն կապուտ աՇկերով բձեն ով ա :)) Ավետը էդքան տուֆտելու հետ միբան ասեց, որ դուրս եկավ՝ կոնկրետ չեմ հիշում, բայց իմաստն այն էր, որ ռոքի լեգենդ Գիլանի համեստությունը կոխեց մեր իրանցից զարմացած «աստղերի» աչքը:
Էդ պահին ես հա՛մ համաձայն էի, հա՛մ ահավոր ներվայնացա, որովհետև (մեղմ ասած) ամենաանհամեստ «աստղը» հենց ինքը՝ Ավետ Գարսևանն ա ((c) Ռոլանդ): Չնայած որ երգիչ չի (ու փա՜ռք աստծո):
Իսկ Գիլանի համեստությունը ընտի՜ր էր, ցնցող:love: Շատ պուպուշ ձաձա ա:):

Refreshment
30.03.2010, 10:09
Համերգի մասին կարող եք կարդալ այստեղ
http://www.bravo.am/news/ian-gillan-7/

Մանուլ
03.04.2010, 20:23
Շանթի կայքում կարդացի, որ այսօր` ժամը 22:30-ին, համերգ կա: Ենթադրում եմ, որ վերջին համերգն ա :): Մենակ թե էլի սխալ գրած չլինեն:

Նարե
03.04.2010, 21:28
Շանթի կայքում կարդացի, որ այսօր` ժամը 22:30-ին, համերգ կա: Ենթադրում եմ, որ վերջին համերգն ա :): Մենակ թե էլի սխալ գրած չլինեն:

Պարզապես Գիլանի հետ համերգի կրկնությունն է. այդպես եմ լսել հեռուստատեսությամբ

Rammstein
03.04.2010, 21:30
Ուհու, հիմա կրկնում են։

Մանուլ
03.04.2010, 21:31
Պարզապես Գիլանի հետ համերգի կրկնությունն է. այդպես եմ լսել հեռուստատեսությամբ

Հա, դա ա: Ինձ հենց էս էլ պետք էր :):

Smokie
04.04.2010, 13:12
Չկարողացա լրիվ նայել, տեսա Ռաիսային, Սուրենին, Իվետային, Լեւոնին է՛լ եթբ-որ վերջացնում էր երգը: Կասե՞ք Իվետան քանի՞ անգամ ա երգել, ես մեկ անգամ տեսա, առանձնապես ես չէի սիրում իրա երգեցողությունը, բայց հիմա դուրս եկավ: Ճիշտն ասած այդ աստիճանի ոգեւորված չեմ համերգով, սովորական էր, սպասելիքներս չարդարացան:(:
Ինձ շատ դուր եկավ Գիլանի կատարած քայլը, որ եկել է Հայաստան բարեգործական նպատակով, միանշանակ հարգանքի արժանի է:

Rammstein
04.04.2010, 14:18

Իվետան մի անգամ ա երգել։
Ինձ որ լսեիր, կասեի, էդ սկիզբը ընդհանրապես մի նայի, մենակ վերջին երգը` Smoke on the Water-ը նայի, երբ որ Գիլանն էլ կեսից բարձրացավ բեմ, Սուրենի հետ մի քիչ երգեց։ :roll Էդ մեկը լրիվ մորթող էր…

Smokie
04.04.2010, 14:52

Ինձ էդ մասը շատ հետաքրքրել էր, բայց . . էդտեղ էլ սպասելիքներս չարդարացան:(, քիչ երգեց Սուրենի հետ, համ էլ էդքան սիրուն չստացվեց, որ դուրս շաատ գար:
Ինչեւէ ես էլ էսպես եմ հիմա մտածում:
Լեւոնն ու Հունանն էլ ե՞ն մեկ անգամ երգել:

Rammstein
04.04.2010, 15:05
Ինձ էդ մասը շատ հետաքրքրել էր, բայց . . էդտեղ էլ սպասելիքներս չարդարացան:(, քիչ երգեց Սուրենի հետ, համ էլ էդքան սիրուն չստացվեց, որ դուրս շաատ գար:
Ինչեւէ ես էլ էսպես եմ հիմա մտածում:
Լեւոնն ու Հունանն էլ ե՞ն մեկ անգամ երգել:

Հա, մեկ անգամ են երգել։

Smokie
06.04.2010, 09:25
Գիտե՞ք ամսի չորսին էլ ա սուպերսթար եղել: Կրկնություններ էին: Բայց սկզբից մանթրաժ էի, որովհետեւ Րաֆֆու վրա շուռ տվեցի, «Georgia»-ն էր երգում, իսկ հետո Գոռն էր «Historia de un amour,» երկու կատարումներն էլ չէի տեսել: Հետո որ իմացա կրկնություններ են, էլ չնայեցի:

armuk
06.04.2010, 17:20
Սուպերսթարի համեգի տոմսերը արդեն ավարտվել է???

Մանուլ
06.04.2010, 17:22
Սուպերսթարի համեգի տոմսերը արդեն ավարտվել է???

Երեկվա տվյալներով չեն վերջացել: Դեռ մնում են 6.000-10.000 դրամանոց տոմսերը:

armuk
08.04.2010, 21:54
անցյալ օրվա համերգից ի՞նչ լուր:

Mephistopheles
14.04.2010, 06:11
Ինչոր մեկն ուզեցել էր Իվետայի վատություն աներ ու կարամ ասեմ լավ էլ ստացվել էր… էդ ի՞նչ էր էդ աղջկա վիճակը… մի հատ դիզայներ չկա՞ հայաստանւմ էթան մի երկու հատ ժուռնալ-մուռնալ նայեն կամ կայքէջեր քրքրեն… վաբշե ճաշակ չկա՞…

armuk
19.04.2010, 23:36
բեմերը համեմատեք իրար

http://www.youtube.com/watch?v=tn3oadt6wNQ&feature=player_embedded

http://www.youtube.com/watch?v=5AxXtVXuvxo

հայերը մեղկ չեն ???

Sagittarius
20.04.2010, 00:49
բեմերը համեմատեք իրար

http://www.youtube.com/watch?v=tn3oadt6wNQ&feature=player_embedded

http://www.youtube.com/watch?v=5AxXtVXuvxo

հայերը մեղկ չեն ???

:o հո չասիր դու էլ, Հայաստանն էլ Գերմանիա չի, չնայած որ Երևանի փողոցներում ավելի շատ Տուարեգ ու Կայեն կա, քան գերմանական քաղաքներում

armuk
22.04.2010, 23:26
:o հո չասիր դու էլ, Հայաստանն էլ Գերմանիա չի, չնայած որ Երևանի փողոցներում ավելի շատ Տուարեգ ու Կայեն կա, քան գերմանական քաղաքներում

ոչ մեկի չեմ մեղադրում

Ռուֆուս
20.05.2010, 09:50
Երեկ սուպերստարի համերգի էի: Սկզբում չէի ուզում գնալ, բայց համոզեցին ու ճիշտ էլ արեցին. լավ համերգ էր:

Դե Աննային, Մարիամին ու Սյուզաննային չանդրադառնամ, տպավորիչ չէին: Գոռի երգելու ժամանակ դահլիճից դուրս էի գալիս :[ Յուլիան էլ շատ վատ կատարեց, ես իրենից ավելին էի սպասում:

Եվան արդարացրեց իմ սպասելիքները - չափից դուրս վատ էր երգում :angry Beggin երգը էն աստիճանի այլանդակեց , որ քիչ էր մնում կոշիկս շպրտեի գլխին: Երկրորդ երգն էլ Oh Darling-ն էր, որոշեց, որ պետք ա բեմից իջնի ու շարքերի արանքով քայլի: Դե ես էլ հենց շարքի ծայրին էի նստած, Եվան մեջտեղով անցնում էի ու մարդկանց ձեռքերին էր խփում, հասավ ինձ, ձեռքը առաջ բերեց, որ խփի, ես անտարբեր անշարժ նստած էի, մանթո ընկավ, հետ վազեց բեմ :))

Րաֆֆին լավ էր երգում, բայց լրիվ պապսա է դառել էս տղեն, երգած երգերից ոչ մեկը լավը չէր...

Անցնենք լավ կատարումներին.

Հայկ - ճիշտ էինք ասում, որ Հայկը ոչ թե երգիչ ա այլ արտիստ: Պետք ա տեսնեիք, ոնց էր խոսում դահլիճի հետ, ոնց էր աշխատում հանդիսատեսի հետ, երգելու ժամանակ դահլիճից մի աղջկա կանչեց բեմ, հետը պարեց :)) Բայց երգելը առանձնապես չտպավորվեց:

Իվետա - էս աղջիկը գնալով ավելի լավն ա դառնում, արտակարգ էր երգում, համ էլ սիրունացել էր :)

Դե Ռաիսան ու Սուրենն էլ բարձունքներում էին, լավ տժժցրեցին :love

Smokie
20.05.2010, 10:28
Հետաքրքրեց համերգը:

Ռուֆուս
20.05.2010, 10:51
Հետաքրքրեց համերգը:

Հա, իրոք լավն ա, անպայման գնացեք Երևանյան համերգին :)

Մանուլ
20.05.2010, 11:53
Հա, իրոք լավն ա, անպայման գնացեք Երևանյան համերգին :)

Երևանում նորից համե՞րգ են տալու :unsure:

Ռուֆուս
20.05.2010, 13:22
Երևանում նորից համե՞րգ են տալու :unsure:

Ո՞նց, արդեն տվե՞լ են: Ես Գյումրիի համերգին էի գնացել :) Գիտեի, հետո Երևանում են տալու:

Reh32
20.05.2010, 13:41
Արդեն ստանում ենք բողոքներ էրեխեքից, պարզվում ա խեխճերին նույնիսկ դիմահարդարող չեն տալիս համերգի կազմակերպիչները, ասում են դե համերգը չի նկարահանվում ձեզ դիմահարդարում պետք չի, սաղ շորերի, վարսահարդարման ծախսերը պետք ա էրեխեքը անեն. սաղ հեչ գոնե ձևի համար մի կոպեկ փող չեն տալիս.

Smokie
20.05.2010, 16:21
Ռուֆուս բա Սենիկը չկա՞ր:

Ռուֆուս
20.05.2010, 16:31
Չէ, Սենիկը, Փարելին ու Մելինեն չկային :)

Մանուլ
20.05.2010, 16:48
Ո՞նց, արդեն տվե՞լ են: Ես Գյումրիի համերգին էի գնացել :) Գիտեի, հետո Երևանում են տալու:
Ինձ թվաց՝ Գյումրիի համերգը Երևանում ապրիլի 7-ի համրեգի շարունակությունն ա :): Եթե նորից համերգ լինի Երևանում, ստեղ գրեք, հա՞: Մարդ կա՝ հազարից մեկ ա հեռուստացույց նայում :)):

Enigmatic
24.05.2010, 23:13
Սենսացիա:))

Յան Գիլանը նոր երգ է գրել, հատուկ իր և Սուրեն Առուստամյանի համար, Սուրենը նվագելու է, ինքը երգելու: Հենց այդ երգն էլ կլսեք «Deep purple»-ի համերգի ժամանակ, Սուրենի մասնակցությամբ:Հա, նշեմ որ բացարձակ անվճար է նա արել դա, զուտ Սուրենին շատ է հավանել, դրա համար:)
Մարդ ես մեկել տեսար տեսահոլովակ էլ եղավ, բայց դա չգիտեմ, էս քանի օրը Սուրենից կճշտենք:

Yellow Raven
24.05.2010, 23:14

Սուրենը արժանի էր:)

Enigmatic
24.05.2010, 23:28
ես չգիտեի, որ ինքը 89թ-ի ծնվածա:o էն օրը անձնագիրը ձեռքս ընկավ, զարմացա, լավ մեծա երևում:

Մանուլ
21.06.2010, 22:53
Հայաստանում չորրորդ անգամ կնշվի Երաժշտության տոնը

Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանության եւ ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ հունիսի 21-ին Հայաստանում չորրորդ անգամ կնշվի Երաժշտության տոնը։ ՀՀ Մշակույթի նախարարության ջանքերով այս տարի եւս նախաձեռնությանը կմիանան ՀՀ մարզերը։ Մասնավորապես 7 մարզերի (Վայոց ձոր, Արագածոտն, Լոռի, Գեղարքունիք, Շիրակ, Արմավիր, Կոտայք) 24 քաղաքներում եւ գյուղերում տեղի կունենան համերգներ, տեղի ստեղծագործական ներուժի մասնակցությամբ։

Երեւանյան համերգների ծրագիր՝

20.00-23.00- Ազնավուրի հրապարակ (Մոսկվա կինոթատրոն) - Ռոք համերգ

nt.am (http://www.nt.am/events.php?p=0&c=0&t=0&r=0&year=2010&month=06&day=21&shownews=1027517&LangID=4)

Չգիտեի` որտեղ գրեմ, ստեղ եմ գրում :)): Ապրես, որ համերգի մասին ասեցիր, Եվ ջան:

Սուրոն էլ էր երգում: Նենց ուրախ եմ, որ իրան արդեն սենց համերգների են հրավիրում:
Աաաաա... :love Մենակ Սուրոյի համար արժեր գնալ... Չէ, մենակ "Lie to me"-ի կամ "Smoke on the water"-ի կամ Սուրոյի նվագելու համար արժեր գնալ :love: Էդ ո՜նց ա նվագո՜ւմ... :love Ամբողջ էությամբ մտնում ա երաժշտության մեջ ու բոլորին էլ հետը տանում ա :love:
Չնայած երաժշտությունը էնքան բարձր էր, որ Սուրոյի ձայնը շատ մեկ-մեկ ((c) իմ սիրած դասախոս :))) հազիվ էր լսվում, ու ամբողջ մարմնով «դղրդում էի» :)), բայց շատ լավն էր :):

Հա, Սուրեն ջան, միշտ տենց առողջ ատամներ ունենաս :)):

Հ.Գ. …լօվե

Yevuk
21.06.2010, 23:23

Դեռ էսօրվա տպավորության տակ եմ: Ես մենակ գնացի ջազ-ֆոլկ համրգին Սիրահարների այգում, հետո էլ իջա Մոսկվա ռոք համերգին: Բայց, որ տեղ հասա, արդեն Սւորենը վերջացնում էր. միյան մի քանի առպեջո հասցրի լսել: :( Շատ եմ ափսոսում: Բայց ռոք համերգը ընտիր էր: Սոըրոյից հետ երգեցին "The Beautified Project"-ը, ճիշտ ա իմ ոչ երաժշտական մասնագիտությամբ ես մի քանի ֆալշեր զգացի, բայց ընդհանուր շա՜տ լավ էր, շատ մեծ ՝ներգեծիկա ունեն: Մի երգ էր երգեցին Իվետայի հետ: Իսկ ջազ-ֆոլկին Րաֆֆին էր երգում: Ես սկզբից չկայի, դրա համար իր կատարմամբ միայն լսեցի Michael Bublé-ի 2 երգ: Ճիշտ ա, Րաֆֆիին առանձնապես չեմ հավանում, բայց ապրի, լավ երգեց, ու ինձ ուրախացրեց էն փաստը, որ ինքը սկսելա մի քիչ ջազային ոճում երգել, այլ ոչ թե փոփ: