PDA

Դիտել ողջ տարբերակը : «Հայ Սուպերսթար 4»

Էջեր : 1 [2] 3 4 5 6

Farfalla
22.12.2009, 11:12
Րաֆֆի :love

http://www.youtube.com/watch?v=LxL63kSL83Q

վերջին ելույթը չգտա:(

Rammer
22.12.2009, 11:38
Ժողովուրդ մի բան հարցնեմ էլի, որ ասում եք այս մասնակիցը լավ երգեց, կամ վատ երգեց, ինչով եք առաջնորդվում, ինչ որակներ եք գնահատում?

Infernal
22.12.2009, 12:13
Յուլիա Զաքարյան իր փոքր տարիքում այնպիսի Տեմբր ունի որ ես իրեն եմ տեսնում հաղթողի դերում.
Նրա ձայնն օրկեստռ է::)

h.s.
22.12.2009, 15:34
Էս էլ Րաֆֆիի վերջին ելույթը:)

http://www.youtube.com/watch?v=JWEZLx0-UkA&feature=player_embedded

Enigmatic
22.12.2009, 16:55
Ընտիր էր, չէի տեսել:love Րաֆֆին ա հաղթելու:)

DVG
22.12.2009, 17:16
Էսօր եթերով պետք ա հայտնեն արդյունքները, բայց արդեն հայտնի ա, որ Աննա Դովլաթյանն ու Մելինե Ափոյանը չեն անցել

Մանուլ
22.12.2009, 17:39
Էսօր եթերով պետք ա հայտնեն արդյունքները, բայց արդեն հայտնի ա, որ Աննա Դովլաթյանն ու Մելինե Ափոյանը չեն անցել
Շատ լավ ա :):

Yellow Raven
22.12.2009, 20:43
Ժող, նայու՞մ եք:o

Նաիրուհի
22.12.2009, 20:49
Ժող, նայու՞մ եք:o

Ըհը:o:think

DVG
22.12.2009, 20:49
Ժող, նայու՞մ եք

գովազդ ա հիմա, ի՞նչ ա որ:

Cassiopeia
22.12.2009, 20:51
Ոնց որ սարքած բան լինի։

Yellow Raven
22.12.2009, 20:52
Շատ ափսոս կլինի, որ Սուրենը դուրս մնա:(
Բայց դե կարծում եմ ինքը չի համաձայնվի, որ ինչ-որ մեկն իր տեղը դուրս գա:)

DVG
22.12.2009, 20:55
Ժող Աննան ի՞նչ ա արել:

Մանուլ
22.12.2009, 20:56
Շատ ափսոս կլինի, որ Սուրենը դուրս մնա:(
Բայց դե կարծում եմ ինքը չի համաձայնվի, որ ինչ-որ մեկն իր տեղը դուրս գա:)
Ինչ-որ մեկն իրա տեղը դուրս չի գալիս :): Պիտի 2 հոգի դուրս գան, չէ՞: Դուրս են գալիս Աննան ու Մելինեն, ժյուրին Սուրենին թողում ա նախագծում:
Չնայած Աննան ոչ մի անգամ լավ չի երգել, բայց դուրս գալիս ա, լավ աղջիկ ա :):

Yellow Raven
22.12.2009, 20:56
Ժող Աննան ի՞նչ ա արել:
Ուզումա ինքնակամ դուրս գա:)

DVG
22.12.2009, 20:58
մի րոպե բայց.... ինքը որ տեղն էր որ ինքը ուզես իքնակամ դուրս գալ՞՞՞՞

Yellow Raven
22.12.2009, 20:58
մի րոպե բայց.... ինքը որ տեղն էր որ ինքը ուզես իքնակամ դուրս գալ՞՞՞՞
Դե համենայն դեպս վտանգավոր եռյակում չէր:)

DVG
22.12.2009, 21:06
Վաաաայ, ես մի վատ կանխազգացում ունեի, ինձ ամեն անգամ թվում էր, թե Աննան ակումբի գրառումներն էր կարդում ու շատ վատ էր զգում, որ տենց բացասական բաներ էր գրվում իր մասին...ինչևէ, բրավո Աննա ջան, միգուցե և վոկալից թույլ ես, բայց հիանալի մարդ ես, և իրոք պետք է հպարտ լինենք, որ քո պես մարդիկ դեռ կան:

Իսկ եռյակի մեջ Սուրենից և Մելինեյից բացի է՞լ ով կար

Hripsimee
22.12.2009, 21:07

Իվետան կարծեմ

DVG
22.12.2009, 21:09
Զգացվում էր, որ Սուրենը շատ հուզված էր էս ամենի պատճառով...մեկ էլ մի բան վանեց ինձ, երբ Սուրենը գնաց իր տեղը նստելու, Իվետան շատ արհեստականորեն «թռավ նրա գիրկը»...շատ անբնական և տհաճ էր, համենայն դեպս ինձ համար:

Ռուֆուս
22.12.2009, 21:17
Մոդերատորական: Ամփոփվել են երկրորդ փուլի քվեարկության արդյունքները.

Եվա Ղազարյան (Երևան) - 27
Րաֆֆի Օհանյան (Սիրիա) - 26
Հայկ Պետրոսյան (Երևան) - 24
Իվետա Մուկուչյան (Գերմանիա) - 22
Սուրեն Առուստամյան (Երևան) - 22
Փարելի Ամիրխանյան (Իրան) - 21
Ռաիսա Ավանեսյան (Իրան) - 21
Գոռ Հարությունյան (Արմավիր) - 17
Յուլյա Զաքարյան (Երևան) - 17
Մարիամ Ավետիսյան (Երևան) - 11
Աննա Դովլաթյան (Մոսկվա) - 6
Մելինե Ափոյան (ԱՄՆ) - 2

Սկսվում է նոր քվեարկություն: Քվեարկելիս, եթե հնարավոր է քվեարկեք համերգից հետո, որպեսզի քվեարկությունը լինի առավել օբյեկտիվ:

Աշխեն
22.12.2009, 21:30
Զգացվում էր, որ Սուրենը շատ հուզված էր էս ամենի պատճառով...մեկ էլ մի բան վանեց ինձ, երբ Սուրենը գնաց իր տեղը նստելու, Իվետան շատ արհեստականորեն «թռավ նրա գիրկը»...շատ անբնական և տհաճ էր, համենայն դեպս ինձ համար:
Դա էլ էր տհաճ, Սուրենի սառը արձագանքը ևս:[
Իսկ Աննայի արածը, եթե, իհարկե, իրա ինքնուրույն որոշումն էր, ոչ թե մի օրվա աշխատանք իրա վրա, շատ ճիշտ էր, ինքը անհամեմատ թույլա մնացածից:hands
Իսկ ընդհանրապես շատ ուժեղ կազմ մնաց, Րաֆֆի:love Դե աղջիկներից էլ լավերը կան..:)

DVG
22.12.2009, 21:33
Իսկ Ձեր կարծիքով ովքե՞ր դուրս կմնան հաջորդ փուլում: Ինձ թվում է Մարիամն ու Յուլյան

Մանուլ
22.12.2009, 21:39
Իսկ Ձեր կարծիքով ովքե՞ր դուրս կմնան հաջորդ փուլում: Ինձ թվում է Մարիամն ու Յուլյան
Չեմ կարծում, որ Յուլյան դուրս կգա, ինձ շատ ա դուր գալիս: Բայց ինչքան գիտեմ, մի հոգի պիտի դուրս գա սրանից հետո, չէ՞:
Մարիամը:

umm
23.12.2009, 13:15
Ինձ շատ է հետաքրքրում որ եթէ Սուրենը Աննաի փոխարեն լիներ և Աննան էլ Սուրենի փոխարեն, Սուրենը Աննաի կերպ կը վարվեր թէ՞ առանց խղճի խայթի սուս ու փուս կը նստեր տեղը: :think

Farfalla
23.12.2009, 13:31
Ինձ շատ է հետաքրքրում որ եթէ Սուրենը Աննաի փոխարեն լիներ և Աննան էլ Սուրենի փոխարեն, Սուրենը Աննաի կերպ կը վարվեր թէ՞ առանց խղճի խայթի սուս ու փուս կը նստեր տեղը: :think

Բայց մնացած 9 մասնակիցներն էլ էին առանց խղճի խայթի սուս ու փուս նստած: Ես որ հաստատ չէի ուզի, որ Սուրենը նույն կերպ վարվեր:
Ուղղակի Աննան հասկացել էր, որ բոլորի միջից ամենաթույը ինքն է ու արդար կլինի դուրս գալ ու զիջել տեղը ավելի ուժեղ մասնակցի:

Grace43
23.12.2009, 13:32
Կարծում եմ Աննան ճիշտ վարվեց:Դուրս շատ եկավ Գլումովի ասածը, որ ինքը կարար հաղթեր ու 5 ամիս հետո մոռացվեր, բայց այս արարքից հետո երկար կհիշվի…Իսկ Սուրենն ամեն դեպքում շատ տաղանդավոր է ու արժանի էր ետ վերադառնալուն, իսկ իր սառը պահվածքը շփոթմունքից էր:

Լուսաբեր
23.12.2009, 13:36
Ինձ շատ է հետաքրքրում որ եթէ Սուրենը Աննաի փոխարեն լիներ և Աննան էլ Սուրենի փոխարեն, Սուրենը Աննաի կերպ կը վարվեր թէ՞ առանց խղճի խայթի սուս ու փուս կը նստեր տեղը: :think

Դա արդեն կարևոր էլ չի :)
Ես դրա մեջ ինչ-որ վեհ քայլ չտեսա չգիտեմ ինչի :think նենց էին լացում, նենց էին իրենց կոտորում, էնքան գովեցին... ինչ-որ բան ինձ հուշումա, որ էտ աղջիկը ավելի հայտնի երգչուհի կդառնա , քան մյուսները: Բայց միևնույն ժամանակ չեմ հասկանում ինչ կար դրա մեջ զարմանալու, մարդը տեսավ, որ իրենից ավելի լավ են երգում, ինքը կարգին չի հանդես գալիս, իսկ քվեարկությունը իրա օգտինա, որովհետև Ռուսաստանից են շատ քվեարկում, բնական էր, որ էտպես էլ պետքա աներ:Ժուրիներն էլ իրենց հերթին բոլորը իրա անունն էին տալիս, որպես պոտենցիալ դուրս եկող, էտքանից հետո ես էլ լինեի ինքնակամ դուրս կգայի:
ՄԻ քանի տարի առաջ ռուսական ֆաբրիկաները երբ ակտուալ էին, շատ էին լինում նման դեպքեր, երբ մեկը մյուսին զիճում էր :pardon ու դա ընդունվում էր, որպես գեղեցիկ քայլ, բայց մի պահ ընդամենը ասում ու անցնում էին, իսկ հայերը դրել հերոսության կոչումնա պակասում, որ տան :8 Երևի էնքան չեն տեսել մարդկային վերաբերմունք, որ մեկը նման քայլա անում վորակվումա, որպես վեհ անձնազոհություն, հերոսություն :esim:scen

Ամենաշատը Փարելինա դուրս գալիս, համ գեղեցիկա ու հաճելիա իրեն նայել էկրանին, համ մեջներից ամենակարգիննա պատասխանում, երբ հարց են տալիս, երգելն էլ ոչինչ. ես տենց ես նախագծի բալեշիկներից չեմ էլի, ուղղակի մի քանի անգամ աչքովսա ընկել...
Իսկ էն Յուլիայի պահվածքը ինձ ինչ-որ տեղ ներվայնացնումա, մեկը մի բանա ասում կամ անում վռազ լացումա :sad զահլաս կգնա տենց բաներից: Եքա մարդ եք, հազարավոր մարդիկ էլ նստած նայում են, ինչ կարիք կա ամեն բանից լացել, մի քիչ ինքնատիրապետումը չեր խանգարի :think

mat94
23.12.2009, 13:49
այսոր գնալուեմ եկեղեցի, մոմեմ վառելու և խնդրելուեմ Աստծուց որպեսզի Սուրենը գոնե մյուս անգամ դուրս գա նախագծից, ինձ համար շատ տհաճա ամեն անգամ տենալու Սուրենի անդուր «ՌՈԺ»-ը սուպերսթարում: Կարծես «2 աստղ»նա: Դուրս եկած մասնակցին վերադարձնում են նախագիծ: Մեկա, եթէ անցյալ անգամ քիչ էին քվեարկել «դրա» համար, էլի մյուս անգամ էլ քիչ կքվեարկեն: իմ ԼԱՎԱԳՈՒՅՆ 3. 1-Իվետա 2-Ռաիսա 3-Փարելի կամ Եվա (չեմ կարում ասեմ)
իմ ՎԱՏԱԳՈՒՅՆ 3. 1-Գոռ (չափից շատ կեղծավոր) 2-Սուրեն (չափից շատ ինքնահավան) 3-(այտեղ ոչ մեկը չկա) :D

Farfalla
23.12.2009, 13:58

Զարմանում եմ, ախր ինչի էք ամեն ինչ տենց դրամատիկացնում: Կարողա Սուրեննա Աննային ստիպել, որ իրա տեղը դուրս գա? Եկեղեցի գնալ, մոմ վառել, տենց երեխայական բաներ չարժի անել:
mat94 ջան հանգիստ եղի բոլորն էլ հերթով դուրս են գալու ու հաղթելու է ընդամենը մեկը: Սա մրցույթա ու միշտ չի որ ամեն ինչ մեր ուզածովա լինում:

Ռուֆուս
23.12.2009, 13:59
այսոր գնալուեմ եկեղեցի, մոմեմ վառելու և խնդրելուեմ Աստծուց որպեսզի Սուրենը գոնե մյուս անգամ դուրս գա նախագծից, ինձ համար շատ տհաճա ամեն անգամ տենալու Սուրենի անդուր «ՌՈԺ»-ը սուպերսթարում: Կարծես «2 աստղ»նա: Դուրս եկած մասնակցին վերադարձնում են նախագիծ: Մեկա, եթէ անցյալ անգամ քիչ էին քվեարկել «դրա» համար, էլի մյուս անգամ էլ քիչ կքվեարկեն: իմ ԼԱՎԱԳՈՒՅՆ 3. 1-Իվետա 2-Ռաիսա 3-Փարելի կամ Եվա (չեմ կարում ասեմ)
իմ ՎԱՏԱԳՈՒՅՆ 3. 1-Գոռ (չափից շատ կեղծավոր) 2-Սուրեն (չափից շատ ինքնահավան) 3-(այտեղ ոչ մեկը չկա) :D

Հարգելի mat94, խնդրում եմ ավելի հարգանքով խոսիր մասնակիցների նկատմամբ, շատ հնարավոր է, որ նրանք էլ են կարդում այս թեման:

umm
23.12.2009, 15:29
Իմ կարծիքով ժյուրին էլ իր մեղավորությունը ունի Աննաի դուրս գալու մեջ: Էնքան էտ ախչկան ասեցին որ դու լավ շես երգում և էնքան բացասական էներգիաներ հաղորդեցին որ Աննան էլ ընկճվեց և ինքնակամ հեռացավ նախագծից:
Ես համոզված էի որ նա հաղթելու է և այդպես էլ եղավ. նա բարոյական հաղթանակ տարավ:

h.s.
23.12.2009, 18:09

Բայց ինքը իսկականից վատ էր երգում, էս դեպքում արդարությունը հաղթեց: Իսկ համոզվածությունդ ինչպե՞ս կբացատրես:)

umm
23.12.2009, 22:22
Բայց ինքը իսկականից վատ էր երգում, էս դեպքում արդարությունը հաղթեց: Իսկ համոզվածությունդ ինչպե՞ս կբացատրես

չեմ ասում որ շատ լավ էր երգում բայց ժուռիի խոսկերի պատճառով նա հոգեբանական ճնշում ապրեց և մղվեց ինքնազոհողության:

Chuk
23.12.2009, 22:26
Հաջորդ փուլը դեռևս չեղած հաջորդ փուլի համար արդեն 22 հոգի քվեարկել են:

Սա նշանակում է, որ ակումբցիների մի հատվածը քվեարկում է ոչ թե կատարումների որակի համար, հետևելով զարգացումների դինամիկային, այլ արդեն իսկ ունի իր նախընտրությունները ու քվեարկում է ըստ էության սուբյեկտիվորեն :)

Աթեիստ
23.12.2009, 22:29
Ես էլ երբ Taurus-ից իմացա, որ Սուրենը երգիչ է, ուզում եմ նա լքի նախագիծը։ Սուպերսթարը ես դիտում եմ որպես սկսնակների մրցույթ, որը ինչ-որ մեկի համար առաջ գնալու հնարավորություն է։ Իսկ արդեն այստեղ-այնտեղ երգող երգիչը միայն մյուսներին խանգարում է։
Աննայի արածն իսկապես խիզախ քայլ էր, հիշեք առաջին սուպերսթարի Միհրանին, որը նույն քայլն արեց, միայն երբ ժողովուրդը սկսեց զանգել Շանթ և բողոքել, երբ բացահայտվեց, որ Մալաթիայի ամբողջ շուկան նրա օգտին էր քվեարկում (ստիպողաբար)։
Իսկ Աննային ոչ ոք և ոչինչ չէր ստիպում այդ քայլին գնալ, մարդն իր ձայները հավաքում էր, հանգիստ կարող էր շարունակել։
Կարճ ասած հալալա։

Չգիտեմ, որտեղ եք տեսել Գոռի դերասանությունը, իսկ երգելը ես շատ եմ հավանում։ Ինձ բոլորովին անծանոթ ու անհասկանալի լեզվով երգն այնպես երգեց, որ կրկին լսելու ցանկություն առաջացավ։ Նույնիսկ եթե նա ինչ որ բան խաղում է, կարող եք առանց էկրանին նայելու լսել, ու գնահատել երգի կատարումը, ոչ թե «խաղը»։

mat94
23.12.2009, 22:48
Չգիտեմ, որտեղ եք տեսել Գոռի դերասանությունը

Գոռը քայլումա, դերասանությունա անում, կարծումա ինքնա ու սուպերսթարը: :beee

Աթեիստ
24.12.2009, 01:19
Ես էլ մինչև էս փուլ հասնեի, Գյուրջինյանին էլ 2 անգամ լացացնեի, ինձ սուպերսթարի տեղն էի դնելու։ :D
Բայց չհասկացա, թե դա դերասանության հետ ինչ կապ կունենար։

Rammstein
24.12.2009, 01:42
Սա նշանակում է, որ ակումբցիների մի հատվածը քվեարկում է ոչ թե կատարումների որակի համար, հետևելով զարգացումների դինամիկային, այլ արդեն իսկ ունի իր նախընտրությունները ու քվեարկում է ըստ էության սուբյեկտիվորեն
Փաստորեն ամեն քվեարկելուց պիտի հաշվի առնել միայն տվյալ փուլի կատարումը՞: :think

Chuk
24.12.2009, 01:57
Փաստորեն ամեն քվեարկելուց պիտի հաշվի առնել միայն տվյալ փուլի կատարումը՞: :think
Այո, քվեարկվում է, ըստ գաղափարի, տվյալ փուլի կատարումը՝ նաև, իհարկե, հաշվի առնելով նախորդների դինամիկան:
Հակառակ դեպքում բազում փուլերը փոքր ինչ անիմաստ կլինեին:
Կարելի կլիներ անել մի համերգ ու հետո քվեարկել, հաղթող ճանաչել:

Պահկերացրու, որ օրինակ հիմա քվեարկում ես Րաֆֆիի օգտին իսկ համերգի օրը Րաֆֆին պրավալ է տալիս ու իրեն դրսևորում այնպես, որ հասկանում ես, որ իրեն պետք է հեռացնել:

Կամ հակառակը, չես քվեարկում ասենք Եվայի օգտին, իսկ համերգի օրը Եվան այնպիսի կատարում է ունենում, որ ուղղակի հիանում ես ու ուզում անպայման իրեն քվեարկել... բայց գնացքն արդեն գնացել է:

Rammstein
24.12.2009, 02:04
Կարելի կլիներ անել մի համերգ ու հետո քվեարկել, հաղթող ճանաչել:

Մի համերգը քիչ կլիներ, բայց իրոք կարելի էր ավելի քիչ անել, որովհետեւ շատ անելու նպատակը նախ եւ առաջ, շոուի երկարացումն է, մեկ էլ, բնականաբար, շատ SMS-ների միջոցով շատ փող ստանալն է:

Պահկերացրու, որ օրինակ հիմա քվեարկում ես Րաֆֆիի օգտին իսկ համերգի օրը Րաֆֆին պրավալ է տալիս ու իրեն դրսևորում այնպես, որ հասկանում ես, որ իրեն պետք է հեռացնել:

Համարյա նման ձեւով էլ առաջնորդվել եմ, ուղղակի ոչ թե սպասել եմ, թե ով վատ կկատարի, այլ նախորդ վատ կատարումները (գուցե եւ ոչ վատ, բայց ինձ դուր չեկած) ինձ հերիք էին, որ որոշ մարդկանց համար չքվեարկեմ: :)

Chuk
24.12.2009, 02:18
Ռամշ ջան, ուղղակի հաշվի չես առել, որ քվեարկությունը, հետևաբար նաև քո գնահատականը, ըստ իդեայի պիտի վերաբերվեր սպասվող, ոչ թե արդեն եղած փուլերին ;)

Rammstein
24.12.2009, 02:45
Ռամշ ջան, ուղղակի հաշվի չես առել, որ քվեարկությունը, հետևաբար նաև քո գնահատականը, ըստ իդեայի պիտի վերաբերվեր սպասվող, ոչ թե արդեն եղած փուլերին ;)
Չուկ ջան, ճիշտն ասած, տվյալ դեպքում չէի նկատել, որ արդեն նոր փուլի մասին է հարցումը: Ես էս նախագծին միշտ չի, որ հետեւում եմ, դրա համար չեմ նկատել, բայց դե չեմ զղջում, որ քվեարկել եմ, որովհետեւ, կարող ա մյուս անգամ չնայեմ: :)

Refreshment
24.12.2009, 03:33
Ես էլ երբ Taurus-ից իմացա, որ Սուրենը երգիչ է, ուզում եմ նա լքի նախագիծը։ Սուպերսթարը ես դիտում եմ որպես սկսնակների մրցույթ, որը ինչ-որ մեկի համար առաջ գնալու հնարավորություն է։ Իսկ արդեն այստեղ-այնտեղ երգող երգիչը միայն մյուսներին խանգարում է։
Աննայի արածն իսկապես խիզախ քայլ էր, հիշեք առաջին սուպերսթարի Միհրանին, որը նույն քայլն արեց, միայն երբ ժողովուրդը սկսեց զանգել Շանթ և բողոքել, երբ բացահայտվեց, որ Մալաթիայի ամբողջ շուկան նրա օգտին էր քվեարկում (ստիպողաբար)։
Իսկ Աննային ոչ ոք և ոչինչ չէր ստիպում այդ քայլին գնալ, մարդն իր ձայները հավաքում էր, հանգիստ կարող էր շարունակել։
Կարճ ասած հալալա։

։
Հարգելի Աթեիստ, և ընդհանրապես բոլոր նրանք ով ելույթ է ունենում այն գաղափարի օգտին իբր Սուրենը պրոֆեսիոնալ երգիչ է և անարդար է որ նա այս նախագծում է: Ասեմ ձեզ որ նախ և առաջ ակումբներում ելույթ ունենալը բոլորովին էլ պրոֆեսիոնալիզմ չի, պրոֆեսիոնալիզմ կլիներ եթե պարբերաբար մենահամերգներ ունենար ասենք Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում օրինակ: Օրինակ նույն սուպերսթար առաջին` Սուսիկը մինչև սուպերսթարին մասնակցելը մեներգել է Լայզա Մինելիի և Շարլ Ազնավուրի հետ ոչ միայն նույն բեմում այլ կողէ առ կողք: Շատ հարաբերական է երգչին պրոֆեսիոնալ կոչելը, կոնսերվատորիայի դիպլոմը ըստ իս նույնպես պրոֆեսիոնալ կոչվելու իրավունք է տալիս, այդպես չե? Իսկ սուպերսթարի քանի մասնակից սովորել են կամ նույնիսկ ավարտել կոնսերվատորիան պրոեկտին մասնակցելու ժամանակ?? թվարկեմ? Բերեմ Ամերիկյան Այդոլի օրինակը թեկուզ երբ երաժիշտներ են գալիս մասնալցելու ովքեր իրենց խմբերը ունեն, ուղղակի սուպերսթարը իրենց հայտնի դառնալու հենակետն է դառնում:
Եվ ի վերջո, այո այդ տղան փորձ ունի, բայց ով է խանգարել մնացած մասնակիցներին լինել նույնքան տաղանդավոր և ձգտումով և մինչև պրոեոկտին մասնակցելը նույնքան, և ինչու ոչ նույնիսկ ավելի շատ փորձ ձեռք բերել??? ՈՉ ոք:
Ավելացնեմ որ Սուրենին չգիտեմ, ծանոթ/ընկեր/բարեկամ չեմ, ուղղակի շատ եմ հավանում այդ տղայի կատարումները:

Աթեիստ
24.12.2009, 09:37
Ես էլ երբ Taurus-ից իմացա, որ Սուրենը երգիչ է, ուզում եմ նա լքի նախագիծը։ Սուպերսթարը ես դիտում եմ որպես սկսնակների մրցույթ, որը ինչ-որ մեկի համար առաջ գնալու հնարավորություն է։ Իսկ արդեն այստեղ-այնտեղ երգող երգիչը միայն մյուսներին խանգարում է։

Ոչ պակաս հարգելի Refreshment ։)
Խնդրում եմ ցույց տալ իմ գրառման մեջ որևէ տեղ որտեղ ես
1. Սուրենին անվանել եմ պրոֆեսիոնալ։ Հայաստանում երգիչ լինելը չի պահանջում լինել պրոֆեսիոնալ։
2. օգտագործել եմ «անարդար» բառը։ Ես գրել եմ, որ ուզում եմ որ նա լքի, դա իմ ցանկությունն է, ոչ թե անարդարության արձանագրում։ Որպես երգելով փող աշխատող, նա վատ է երգում։

Refreshment
25.12.2009, 05:00

Չէի ցանկանա շատ խորանալ բառերի տառերի մեջ, ընդհանուր առմամբ ես Ձեզ հասկացա, Դուք ինձ:
Իսկ ուզում եք լքի լավ եք անում :)))) ջան սաղություն :)
Է ես ել ուզում եմ Փառելին լքի.... :oy մեկ էլ բոլորի կողմից տենց սիրվաց Րաֆիի ֆիշկան ինչ որ չեմ հասկանում, ինչևէ....

Farfalla
25.12.2009, 11:37
մեկ էլ բոլորի կողմից տենց սիրվաց Րաֆիի ֆիշկան ինչ որ չեմ հասկանում, ինչևէ....

Իմ համար Րաֆիի ամենամեծ ֆիշկան իրա անկեղծությունն ու բարություննա: Էն, որ ձևականությունների հետևից չի ընկնում, ինչ-որ մեկին դուր գալու համար: Բացի դրանից շատ լավ երգումա :)

Marico
25.12.2009, 14:16
Ողջույն :) Արդեն երկու օր է ինչ կարդում ու հետեվում եմ գրառումներին տվյալ թեմայի շուրջ. Հետաքրքրեց և որոշեցի մասնակցել բանակցություններին … :) կարծում եմ ամեն մարդ ունի իր սուբյեկտիվ կարծիքը ու անգամ, եթե փորձում ես դիմացինին պնդել քո տարբերակը, այնուամենայինիվ մարդըմնում է իր կարծիքին. Նախագծին հետեվում եմ այն պարզ պատճառով, որ ընտրվում են բարձրաճաշակ երգեր, կան բավականին ուժեղ կատարւմներ - "չհամեմատելով բնականի հետ իհարկե". Ասեմ որ, ես մինչ երեկ հետևում եի միայն համերգներին և առանձնացրել եի ինձ համար լավագույններին - Ռաիսա, Րաֆֆի, Եվա, Սուրեն. Այն բանից հետո ինչ տեղի ունեցավ Սուրենի և Աննայի հետ կապվաց, երբ հետևեցի երեկվա օրագրին, չգիտես ինչու փոխվեց տրամադրվածությունը, չեմ էլ կարծում որ ճիշտ պատկերացում ենք կազմում մասնակիցների մասին. Երևի թե ճիշտ կլիներ դատել զուտ կատարողականությունը, համաձայն չեք՞. ;)

Wall-E
25.12.2009, 14:58
Ես միշտ հետևում եմ և ուզում եմ մեկ բան ասել ... իմ կարծիքով քվեյարկությունը պետք է ընդանա ըստ երգի ... իսկ ինչ որ ցույց են տալիս օրագրերում ուղակի պետք է գիտակցել որ ցանկացած նյութ մոնտաժից հետո կարող է լռիվ ուրիշ ձև նայվի
ընտրվում է ՀԱՅ ՍՈՒՊԵՐ ՍՏԱՐ և պետք է լինի մարդ որը առաջին հերթին ունենա լավ ձայն, լավ տեսք և լավ բեմական կեցվածք.

mat94
25.12.2009, 18:30
եկեք համախմբվեենք և Սուրիկին դորս քցենք:

Marico
26.12.2009, 12:18
եկեք համախմբվեենք և Սուրիկին դորս քցենք:

Mat94 ջան ինչի ես՞ տենց տրամադրված, Սուրենը լավ երգումա, ինձ համար որ հաճելիյա իրան լսել պլյուս կիթառ շատ եմ սիրում. Եթե դու չես հավանում հանգիստ կարող ես չքվեարկել, բայց թե ինչի ես՞ ուրիշներին կոչեր անում դա չեմ հասկանում :(

umm
26.12.2009, 12:54
Սուպերսթարի լրիվ համն ու հոտը Աննա Դովլաթյանի գնալուց հետո կորավ: :( :cry

mat94
26.12.2009, 15:43
Mat94 ջան ինչի ես՞ տենց տրամադրված, Սուրենը լավ երգումա, ինձ համար որ հաճելիյա իրան լսել պլյուս կիթառ շատ եմ սիրում. Եթե դու չես հավանում հանգիստ կարող ես չքվեարկել, բայց թե ինչի ես՞ ուրիշներին կոչեր անում դա չեմ հասկանում
ինձ սկզբից էտ Սուրիկը դուր չեկավ: Շատ ինքնահավան է: :[ :beee

Marico
26.12.2009, 15:51
ինձ սկզբից էտ Սուրիկը դուր չեկավ: Շատ ինքնահավան է: :[ :beee

Ինչ որ տեղ միգուցե իրավացի ես, բայց իմ ցանկությունս մեծա իրան երկար լսել, համերգներին իրա կատարումը լավագույններիցա լինում սովորաբար: Ինձ էլ եդպես առաջին հայացքից Փարելին դուր չի եկել, շատ դերասանականա :think

Տրիբուն
26.12.2009, 16:26
Սուրիկը ինքնահավան ա (?) բայց լավ ա երգում: Աննան շատ անուշ բարի աղջիկ ա, բայց երգել չգիտի: Էս էլ երաժշտական մրցույթ-պռոյեկտ ա, հոգեթերապեվտիկ չի: Նենց որ Աննայի դուրս գալը արտակարգ քայլ էր - հալալ ա աղջկան: Ինք մենակ դրանով արդեն սաղի աչքն ա մտել, հիմա ոչինչ, երգել էլ չի ստացվում մոտը:

Իսկ դառնալու է Եվան - էտ աղջկա պոտենցիալը ցնցող ա:

Էս վերջին համերգին Ռաիսան արտակարգ երգեց: Րաֆֆին ա շատ լավը: Փարելին ա լավը: Իվետան էր փոխվել, մարդաշնորքի էր եկել, իրան չէր կոտորում: Յուլյան կարող ա բացվի, ահագին պոտենցիալ ունի էտ աղջիկը:

Ուզում եմ վերջում մնան Եվան, Ռաիսան, Րաֆֆին: Ու անհամբեր սպասում եմ վաղվա համերգին:

Ariadna
26.12.2009, 16:38
Ես Հայկին էլ եմ սիրում :( Բա հիմա ո՞նց անենք :oy

mat94
26.12.2009, 16:48
Ինչ որ տեղ միգուցե իրավացի ես, բայց իմ ցանկությունս մեծա իրան երկար լսել, համերգներին իրա կատարումը լավագույններիցա լինում սովորաբար: Ինձ էլ եդպես առաջին հայացքից Փարելին դուր չի եկել, շատ դերասանականա

Իմ կարծիքով Սուրիկը ուժ տալեն է երգում, իսկ ինչ վերաբերվումա Փարելիին ասեմ որ նա սկզբից վատը չեր, հիմա էլ գնալով լավանումա:

Marico
26.12.2009, 16:58
Իմ կարծիքով Սուրիկը ուժ տալեն է երգում, իսկ ինչ վերաբերվումա Փարելիին ասեմ որ նա սկզբից վատը չեր, հիմա էլ գնալով լավանումա:

դե ինչ ասեմ թող լավանա, սիրուն աղջիկա թող երգի, ինձ որ չի խանգարում ;) Ուժ տալով երգելն էլ որնա՞ :think, էդպիսի բան լսաց չկայի, բայց եթե դա օգնում որ լավ ստացվի թող տա ;)

Նարե
26.12.2009, 17:07
Սուրենը իրա ոճում շատ լավն է ու միանշանակ արժանի է մնալ մրցույթում:
Եվային հնարավոր է չսիրես, բայց չընդունել, որ ունի ամենահզոր ձայնը ու պրոֆեսիոնալ է, չէս կարող չընդունել: Իմ ոչ պրոֆեսիոնալ կարծիքով այս անգամ ամենաթույլը Մարիամ Ավետիսյանն է, էհհհհ ախր ինքն էլ է լավը, բայց այս անգամ կոնկրետ ինչ համար ուժեղ կազմ է հավաքվել, և՛ Եվան, և՛ Րաֆֆին, և՛Ռաիսան,և՛ Սուրենն ու Հայկը, բոլորը:

mat94
26.12.2009, 19:29
Ուժ տալով երգելն էլ որնա՞ , էդպիսի բան լսաց չկայի, բայց եթե դա օգնում որ լավ ստացվի թող տա
ուժ տալը էնա որ երգելու ժամանակ կուլե կարծես ճղվումա:

Farfalla
26.12.2009, 23:31
Իսկ ովա տեղյակ թե վաղվա համերգից հետո քանի հոգի ա դուրս մնալու?

Yellow Raven
26.12.2009, 23:38
Իսկ ովա տեղյակ թե վաղվա համերգից հետո քանի հոգի ա դուրս մնալու?

Եթե չեմ սխալվում 1 հոգի:)
Ի դեպ, 6-ը Էլվիս են երգելու, 4-ը՝ Բիթլզ:)

Wall-E
27.12.2009, 00:00
վաղվա համերգից հետո մնալու է 8 հոգի, 2 հոգիա դուրս մնալու

Տրիբուն
27.12.2009, 00:43
վաղվա համերգից հետո մնալու է 8 հոգի, 2 հոգիա դուրս մնալու
Չէ, երկու-երկու դուրս էին մնում, քանի որ 14 հոգի էին անցկացրել: Հիմա մնացել են 10 հոգի, ու վաղվա համերգից սկսած մեկական հոգի ա դուրս մնալու:

Wall-E
27.12.2009, 04:52
ինչքան կիտեմ 8ից հետո նոր մեկ մեկ պետք է դուրս գան, ամեն դեպքում 100% վստահ չեմ :think

Նարե
27.12.2009, 13:26
ինչքան կիտեմ 8ից հետո նոր մեկ մեկ պետք է դուրս գան, ամեն դեպքում 100% վստահ չեմ :think

պետք էլ չի վստահ լինես, ինֆորմացիադ սխալ է, այսօրվա համերգից սկսած մեկ-մեկ են դուրս գալու

Աթեիստ
27.12.2009, 13:33
պետք էլ չի վստահ լինես, ինֆորմացիադ սխալ է, այսօրվա համերգից սկսած մեկ-մեկ են դուրս գալու

Քո 100%-անոց վստահությունը մեզ փոխանցելու համար խնդրում եմ նշել ինֆորմացիայի աղբյուրը։

mat94
27.12.2009, 16:44
պետք էլ չի վստահ լինես, ինֆորմացիադ սխալ է, այսօրվա համերգից սկսած մեկ-մեկ են դուրս գալու
ճիշտ է ասում, կանոններնեն այդպիսին:

Wall-E
27.12.2009, 18:39
ես վստահ եմ որ երկու հոգի է դուրս գալու, իմիջայլոց դա օրագրով ցույց տվեցին որ մասնակիցները քվեյարկում են իրար մեջ, 2 հոգու համար ոչ թե 1

mat94
27.12.2009, 19:11
ես վստահ եմ որ երկու հոգի է դուրս գալու, իմիջայլոց դա օրագրով ցույց տվեցին որ մասնակիցները քվեյարկում են իրար մեջ, 2 հոգու համար ոչ թե 1

կապրենք, կտեսնենք:;)

Նարե
27.12.2009, 21:20
Քո 100%-անոց վստահությունը մեզ փոխանցելու համար խնդրում եմ նշել ինֆորմացիայի աղբյուրը։

Ինֆորմացիայի աղբյուր չունեմ, ասելիքս հիմնավորում եմ նախորդ եթերաշրջաններով: Այս անգամ 14 մասնակիցներ ընտրելը ֆորմատից դուրս էր, այդ իսկ պատճառոց էլ առաջին երկու համերգներին դուրս մնացին երկուական մասնակից, իսկ նախորդներում երբ եղել է 12 մասնակից, ամեն համեռրգից հետո դուրս է մնացել մեկը:

Ներսես_AM
27.12.2009, 22:32
Հայկը սատկացրե՜՜՜՜ց :love
Գերազանց երգեց էս անգամ:

Փարելին ու Յուլյան վատ երգեցին ըստ իս:

Մանուլ
27.12.2009, 22:40
Հայկը սատկացրե՜՜՜՜ց :love
Գերազանց երգեց էս անգամ:

Փարելին ու Յուլյան վատ երգեցին ըստ իս:
Հա, Հայկը շա՜տ լավ երգեց :love Կիթա՜ռ, դաշնամո՜ւր... :love

Փարելիի ելույթը ես էլ էս անգամ չհավանեցի, Յուլյային ականջի պոչով էի լսում, ագրեսիվ էր մի տեսակ:

Enigmatic
27.12.2009, 22:46
Հայկը բոմբ էր, ընտիր էր::dance

Kita
27.12.2009, 22:48
Աաաաաաաաաաա բաց թողեցի:cry
Գոնե կրկնում են?:cry2

Enigmatic
27.12.2009, 22:48
Աաաաաաաաաաա բաց թողեցի:cry
Գոնե կրկնում են?:cry2

Շաբաթ օրը Կիտ, երեկոյան:

Փոքրիկ
27.12.2009, 22:52
Եվան մի տեսակ դախո ա:8

Ներսես_AM
27.12.2009, 22:53
Աաաաաաաաաաա բաց թողեցի:cry
Գոնե կրկնում են?:cry2
Կիտ հենց հիմա ա, դեռ 4 հոգի ա երգել

Kita
27.12.2009, 23:02
Կիտ հենց հիմա ա, դեռ 4 հոգի ա երգել

Հա, միացրեցի, Եվայից նայում եմ, ուղղակի Հայկին էի ուզում տեսնել շատ:(
Երգը Եվայինը չէր մի տեսակ:think

Farfalla
27.12.2009, 23:02
Հայկը ուղղակի ընտիր երգեց:hands:hands: այ հենց էս ձևի ելույթներ եմ սպասում Հայկից

Փոքրիկ
27.12.2009, 23:06
Րաֆֆին:love

Enigmatic
27.12.2009, 23:12
Րաֆֆին լրիվ գանձա:love ձայնը ընտիր ա, Ես Արտասահմանյան հայտնի երգիչների ելույթներից չեմ տարբերում իրա ելույթները:

Մանուլ
27.12.2009, 23:12
Րաֆֆին լրիվ կյանք ա :love Աչքերը, ժպիտը, հայացքը, Ձայնը... :love Ընտիր երգեց: Էս երգն էլ ես շատ եմ սիրում: Չգիտեի, որ Էլվիսի երգն ա, Բոչելլիի կատարմամբ էի լսել:

StrangeLittleGirl
27.12.2009, 23:16
Էսօր առաջին անգամ եմ նայում: Հետաքրքիր ա, մինչև հիմա մենակ տղաների կատարումներն են դուրս էկել: Տեսնենք՝ հետո ինչ կլինի:

Wall-E
27.12.2009, 23:18
Րաֆֆին շատ շատ լավ երգեց, հրաշք կատարում էր :love :love :love

h.s.
27.12.2009, 23:20
Րաֆֆին վերջնա:)
Ըստ ինձ մասնակիցներից դեռևս մենակ Փարելիի կատարումն եր չհաջողված;)

Cassiopeia
27.12.2009, 23:21
Ես Ռաիսայից էլ եմ հզոր ելույթ սպասում։

Cassiopeia
27.12.2009, 23:27
Ես Ռաիսայից էլ եմ հզոր ելույթ սպասում։
Ու չէի սխալվում։ Հոյակապ էր

Wall-E
27.12.2009, 23:28
Ռաիսայի ձայնը իմ համար շատ տհաճա շաաաաաատ

Wall-E
27.12.2009, 23:30
մինչեւ հիմա Հայկն ու Րաֆֆին էին լավը

Enigmatic
27.12.2009, 23:31
Ռաիսան հզոր էր, ընտիր :good

Ungrateful
27.12.2009, 23:33
Ախպեր, ես էդ Ռաֆի-ին չեմ տեսել... :D
Տենց սեքս սինվոլ ա՞ :D

Եվաին չտեսա :(

*e}|{uka*
27.12.2009, 23:34
Ռաիսայի ձայնը իմ համար շատ տհաճա շաաաաաատ :[

Առաջին անգամ եմ նայում :crazy

Ռաիսայի ձայնը հզոր ա: Երգն էլ լավ երգեց::love

Փոքրիկ
27.12.2009, 23:35
Ըհն, Ռաիսան լավ երգեց:love

Cassiopeia
27.12.2009, 23:35
Գոռի մոտ O, Girl հատվածը ոնց որ լավ չի ստացվում։

Infernal
27.12.2009, 23:39
Շատ հավանեցի Յուլիայի և Ռաիսաի ելույթը.:handsԱնհամփեր սպասում եմ Իվետայի ելույթին:hands

Մանուլ
27.12.2009, 23:40
Գոռը Բիթլզ չերգեց :) Լրիվ ուրիշ բան էր, որը դուրս եկավ: Հատկապես էն "girl"-ից հետո որ "ssssssss" էր ասում, էդ մասը դուրս եկավ :)) Եթե իրա երգածին նայեմ՝ որպես Բիթլզի երգ, դուրս չի գա:
Բիթլզ շատ եմ սիրում :love: Տեսնես Սուրենը Բիթլզ կերգի՞, թե՞ Էլվիս :think

Ռաիսան էլ շատ հզոր ձայն ունի: Էս անգամ լավ երգեց, բայց նախորդ համերգի կատարումն ավելի դուր եկավ ինձ :):

StrangeLittleGirl
27.12.2009, 23:46
Ինչ-որ շատ քյառթ հնչեց Girl-ը :))

Farfalla
27.12.2009, 23:47
Րաֆֆին ու Ռաիսան ինչպես միշտ հոյակապ երգեցին:hands
Գոռը ինչպես միշտ դուրս չեկավ

Նաիրուհի
27.12.2009, 23:50
Շաբլոն դարձած, բայց ԱՆԿԵՂԾ պատասխան-ՐԱՖՖԻ և ՀԱՅԿ...
Հատկապես Րաֆֆին, որ Էլվիսից իմ ամենասիրելի երգերից մեկն էր երգում։ Հաճելիորեն անակնկալի բերեց... Մինչև հոգու խորքը թափանցող ձայն ունի...

Նարե
27.12.2009, 23:51
Հայկը շատ լավ երգեց, դրայվով, հավես էր, այս այսպիսի Հայկին կուզենայի միշտ տեսնել: Րաֆֆին:love, արդեն իմ կարծիքը իրա հանդեպ սուբյեկտիվացել է, միշտ էլ իրան հավանում եմ: Ռաիսայի կատարումն էլ է դուրս եկել, հզոր է աղջիկը, արտիստ է իսկական:

Cassiopeia
28.12.2009, 00:01
Իվետա - Լավ էր :)

Մանուլ
28.12.2009, 00:02
Ախպեր, ես էդ Ռաֆֆի-ին չեմ տեսել... :D
Տենց սեքս սինվոլ ա՞ :D

Հես են վիդեոները. 1 (http://www.akumb.am/showpost.php?p=1893430&postcount=254) և 2 (http://www.akumb.am/showpost.php?p=1893299&postcount=251): Նայի, կտեսնես :love:

Իվետան էլ էր ընտիր: Երևի իրա ամենահաջողված ելույթն էր :):

Infernal
28.12.2009, 00:05
Յուլիայի ու Ռաիսայի հրաշալի ելույթներից հետո դերևս հրաշալի եր Իվետայի :handsելույթը:Երեք անուն,Երեք հրաշալի ձայներ և ելույթներ::hands

Farfalla
28.12.2009, 00:06
բայց ինչ լավա, որ դեռ չեմ քվեարկել

Մարիամը դուրս չեկավ, երաժշտությունը շատ ավելի ուժեղ էր

Wall-E
28.12.2009, 00:09
էս նոր հաղորդավարուհին մի քիչ էն չի, անընդհատ ուզում է ասել որ ինքը ինչ որ բաներ գիտի բայց երեւումա որ անգիր արածա !!!!!

Մանուլ
28.12.2009, 00:14
Ինչի՞ են նենց երգեր ընտրում, որ արդեն երգվել են Սուպերստարի նախորդ եթերաշրջանների ընթացքում: Բիթլզը հազար հատ երգ ունի:
Մարիամի ամենալավ կատարումն էր, բայց ՀՍՍ1-ի Աստղիկի՝ էս նույն երգի կատարումն ինձ ավելի ա դուր գալիս: Նույնը Եվայի երգը ՀՍՍ1-ի Լիլիթն էլ ա երգել ու շատ ավելի լավ: Come Together - Աննա Ավետյան...
Մնաց Սուրենը :)

Ungrateful
28.12.2009, 00:31
Եմփիրեյի սոլիստը ինչ լաաավ ասեց :hands
"Հայ տղեն պետք ա տենց երգի, ոչ թե նվնվալով ու ծվծվալով"

Լուսաբեր
28.12.2009, 00:39
Գերմանիայից եկած աղջիկը/անունը չեմ հիշում/ շատ լավ երգեց, Հայկը շատ լավ կատարեց, մեկ էլ մի պուպուշ աղջիկ կար ինքը, կարծեմ անունը Մարիամ Երևանից..
Ընդհանուր էսօր շատ լավ էր, ամենքն իրա ձևով լավն էին...

Էսօրվա համերգից հետո մոտս ցանկություն առաջացավ այսուհետ հետևել համերգներին

Տրիբուն
28.12.2009, 00:54
Արտակարգ համերգ էր էսօրվանը: Բոլորն էլ ապրեն: Մեծագույն հաճույք պատճառեցին: Էս սուփերսթարի ժամերը շաբաթվա մեջ միակ հեռուստաժամն ա, որ սպասում եմ հայկական ալիքով մի բան նայելու: Վերջին խմբով երգն էլ արտակարգ ֆինալ էր: Աբբայի էտ երգը երևի նոր տարվա աշխարհի լավագույն երգերից մեկն ա: Երեխեքն էլ հոյակապ կատարեցին:

Իմ համար առաջին երեք տեղում են Րաֆֆին, Եվան, Ռաիսան: Շատ լավ երգեց էս անգամ Իվետան: Աճում ա Իվետան, ու ժյուրին ճիշտ ասեց. ինքը ընդունում ա քննադատությունն ու աշխատում ա իրա վրա:

Մարիամը լավ աղջիկ ա, լավ ձայն ունի, բայց ձայնը ստանդարտ ռուսական էստրադայի ձայն ա: Մեկ մեկ ինձ թվում ա Սոֆիա Ռոտարուն ա երգում:

Սուրոն արդարացրեց հույսերը, ապրի: Լավ արեցին որ հետ բերեցին, ու ապրի Աննան: Բայց աչքիս էտ տղուն չեն քվեարկելու, ափսոս ա:

Էս համերգի ակնհայտ աութսայդերը Գոռն ա: Շատ ա տանջալամիշ լինում երգելուց: Գյոզալ երգը քելեխի մուղամ սարքեց: Ինձ որ մնա դուրս կթողնեմ Գոռին ու Մարիամին: Բայց երևի դուրս կմնան Գոռն ու Սուրոն, ու շատ ափսոսում եմ, որ Սուրյոին դուրս են թողնելու:

Տրիբուն
28.12.2009, 00:57
ի միջի այլոց, Ակումբում մեր քվերակությունը շատ օբյեկտիվ քվերակություն ա: Մոլոդցի. թայֆաբազություն չենք անում, ռեալ քվեարկում ենք լավ կատարման համար:

Chuk
28.12.2009, 00:57
Էսօրվա համերգից ամենաշատը տպավորված եմ Սուրենից, որտև զգացվում էր, որ երգը զգում ա, ու Իվետայից, որի կատարումն առաջին անգամ եմ հավանել, մինչև հիմա համարում էի, որ իր արտաքինով է առաջ գնում:

Եվայի կատարումն էսօր այնքան էլ չհավանեցի, բայց շարունակում եմ լավագույններ համարել Եվային ու Րաֆֆիին: Էսօր շատ հավանեցի նաև Հայկի կատարումը ու Մարիամի համարձակությունը:

Իսկ համերգից, որն էնքան էլ ուշադիր չէի նայում ցավոք, կողքից էի հետևում, ամենից շատ հավանեցի բավական ագրեսիվ հակառաբիզային պրոպագանդան, որը հրաշալի տանում էին թե մասնակիցները, թե ժյուրին: Հույս ունեմ որ էդ պրոպագանդան գնալով ավելի կուժեղանա:

Askalaf
28.12.2009, 01:14
Էս սուփերսթարի ժամերը շաբաթվա մեջ միակ հեռուստաժամն ա, որ սպասում եմ հայկական ալիքով մի բան նայելու:
Նաև ժողովրդական պարերն եմ նայում ։ ;)

Իմ համար առաջին երեք տեղում են Րաֆֆին, Եվան, Ռաիսան:
1. Րաֆֆի
2. Ռաիսա
3. Իվետա

Էս համերգի ակնհայտ աութսայդերը Գոռն ա: Շատ ա տանջալամիշ լինում երգելուց: Գյոզալ երգը քելեխի մուղամ սարքեց:
:D:D:D
Դիպուկ էր։
Բայց երևի թե նախագիծը կլքեն Ռաիսան ու Սուրոն։ Տա աստված սխալվեմ։

Հ.Գ.Չնայած որ ամեն երգից հետո ռեկլամ էին մտնում (սպուտնիկով), համենայնդեպս էսօրվա համերգը դուրս եկավ։

Տրիբուն
28.12.2009, 01:25
Հ.Գ.Չնայած որ ամեն երգից հետո ռեկլամ էին մտնում (սպուտնիկով), համենայնդեպս էսօրվա համերգը դուրս եկավ։
Մի մտածի, մեզ էլ ամեն երկրորդ երգից են հետո են ռեկլամներով բռնաբարում: Մեկ-մեկ համբերությունս կորցնում եմ, ուզում եմ զանգեմ Շանթ ու ԱՍԵՄ, փիս:

Հ.Գ. Ի միջի այլոց, Ավետը արտակարգ վարում ա, տեմպերամենտով, հումորով, համով-հոտով:

Yevuk
28.12.2009, 01:33
Ժող, մի բան հարցնեմ, էսօրվա համերգի կրկնողությունը կարողա՞ իմանաք երբա լինում, երբեք համերգի կրկնությունները չեմ բռնացնում, համերգի ժամերին էլ անընդհատ հարմար չի լինում նայել…:(

Enigmatic
28.12.2009, 01:34
Շող, մի բան հարցնեմ, էսօրվա համերգի կրկնողությունը կարողա՞ իմանաք երբա լինում, երբեք համերգի կրկնությունները չեմ բռնացնում, համերգի ժամերին էլ անընդհատ հարմար չի լինում նայել…:(

Շաբաթ օրերը ,երեկոյան:;)

Yevuk
28.12.2009, 01:36
Շաբաթ օրերը ,երեկոյան:;)

Այսինքն, էս համերգի կրկնողությունը կլինի էս շաբաթ օրը, ամսի 1-ին…:)

Շատ շնորհակալություն, Լիա ջան :)

Enigmatic
28.12.2009, 01:39
Այսինքն, էս համերգի կրկնողությունը կլինի էս շաբաթ օրը, ամսի 1-ին…:)

Շատ շնորհակալություն, Լիա ջան :)

Էս շաբաթ չգիտեմ Եվ ջան, որովհետև կարողա տոնական հաղորդումներ ցույց տան, էլ ժամանակ չմնա սուպերսթարի համար էլի:

AniwaR
28.12.2009, 02:10
Էսօր ես վերջին 6 ամսվա ընթացքում առաջին անգամ նստեցի հեռուստացույցի առջև՝ Սուպերստարը նայելու (վերջին 4 հոգուն եմ տեսել): Դե ինչ ասեմ, նախորդներից մի-եկու բան նայել եմ, առանձնապես չտարբերվեց: Դիտելու ժամանակ քեզ կթվա, թե էս մեկը լավ երգեց համեմատաբար, բայց որ աչքերդ փակում ես, զգում ես, որ դա էն ձայնը չի, որը պարզապես լսելով դու հաճույք կստանաս. ձայները անմշակ, կատարման որակ չեմ տեսնում. գուցե ջահել են, աշխատելու տեղ ունեն, բայց ներկա դրությամբ ինձ համար ակնհայտ փաստերն եմ արձանագրում: Հատկապես բռնաբարված էր Աբբայի երգը, որ վերջում բոլորը կատարեցին, ոնց որ վերջին զանգի հանդես լիներ::D Բեմական կեցվածքն էլ այն չի. մի տեսակ այն տպավորությունն է, որ բոլորը «կզած» են երգում, հանդիսատեսի առաջ բաց չեն... Մեկ էլ մի հատ սիրունիկ աղջիկ կար, որ "Can't buy me love"-ը երգեց, հատուկ իր համար ուզում եմ ասել, որ կանանց մեծամասնության ձայնը բասային պահեր չունի, ու ինչ ուզում ես արա, տղամարդու ձայնի պես կոշտություն չես կարող հաղորդել: Բայց դա չի նշանակում, որ պետք ա քեզ զոռես՝ ինչ-որ ղռռռոցներ ու կռռոցներ հանելով: )) Կարելի է երգել կանացի, փափուկ ձայնով, փորձել երգը կատարել քո անունից, ոչ թե օրիգինալի տնազ անել...

Հա, ու հաղորդման ամենասարսափելի թերությունը Ավետ Բարսեղյանն էր:scare Մի խոսքով, ներվերս ահավոր քրքրեց... Ու էդ ռաբիսի քննադատությունը, ԻՄ ՀԱՄԵՍՏ ԿԱՐԾԻՔՈՎ, տարվում էր շատ ռաբիԶավարի:///

Միով բանիվ՝ Ջո Լին Թըրնըր, ու՞ր ես... :)) :ckck

Sisy
28.12.2009, 02:10
ՆԱՅԵԼԵՄ ԱՌԱՋին համերգից մինչև հիմա ու իմ համար մինչև հիմա ամենա լավը Յուլիանա ,,,,շատ լավ ձայն ունի ,մինչև հիմա ինքը ոչ մի համերգում թույլ չի ներկայացե,ոնի հրաշալի տեմբր,առանձնացնում եմ նաև Ռաիսային և Իվենտային,իսկ Եվաի ելույթների ժամանակ հեռուստաալիքը փոխում եմ,որովհետև նյարդայնացնումա,նա 17 տարեկան է սակայն այնքան կեղցիք կա որ չի կարում թաքցնի:Բացի այնդ նա չի երգում այլ բղավումա,իսկ իրա սարքած <<Շոուով>> փորձումա թաքցնել ինտոնացիոն սխալները:Տղաներից առանձնացնում եմ Րաֆիին և Հայկին,ԻՍկ Սուրենին `ողղակի չեմ սիրում իրա գոռուզության պատճառով:

Նաիրուհի
28.12.2009, 03:04
Ու էդ ռաբիսի քննադատությունը, ԻՄ ՀԱՄԵՍՏ ԿԱՐԾԻՔՈՎ, տարվում էր շատ ռաբիԶավարի:///

Լիովին համաձայն եմ։ Նաև շատ անբնական էր. կարծես բոլորին հրահանգված լիներ անպայման մի երկու տհաճ բան ասել ռաբիսի վերաբերյալ...
Համ էլ դրանց խոսելուց 32-ից մի բան հիշեցի, կարծեմ Չարենցն էր ասում
«Բոլոր հայերը ասում են, որ հայերի 90%-ը թափելու բան է, բայդ էդ բոլոր ասողները, չգիտես ինչպես, էն 10%-ի մեջ են մտնում...»
Բա որ բոլորդ էդքան բարձրաճաշակ եք (ու բոլոր էկրանին երևացողները միաբերան դա են գոռում), բա ովքե՞ր են էդ ռաբիս լսողները...

Նաիրուհի
28.12.2009, 03:05
Ես աչքիս վերջապես պիտի օգտագործեմ Րաֆֆիի ու Հայկի հետ ծանոթանալու ռեալ հնարավորությունս ու ասեմ, որ ինձ համար ամենալավը իրենք են։ Հատկապես Րաֆֆիին... Իզուր չի, էլի, որ սփյուռքահայերին «բոլոր տիպի հայերի» մեջ ամենաշատն եմ սիրում...

Միքո
28.12.2009, 10:02
Բա որ բոլորդ էդքան բարձրաճաշակ եք (ու բոլոր էկրանին երևացողները միաբերան դա են գոռում), բա ովքե՞ր են էդ ռաբիս լսողները...

նրանք լեգենդ, բոլորը գիտեն, որ կան, բայց ոչ մեկ չի տեսել:)

համերգը լավն էր, բայց նախորդը ինձ ավելի շատ դուր եկավ, երևի երգացանկն ավելի հոգեհարազատ էր:
Իմ համար ամենալավը Րաֆֆին ու Ռաիսան են:)

Farfalla
28.12.2009, 11:11
Շատ լավ համերգ էր, ապրեն բոլորը:hands:hands
Հույսով եմ մեր "աստղերը" նայում էին համերգը ու մի լավ նախանձվեցին, տեսնելով ու լսելով թե ոնցա պետք երգել:
Ամենաշատը դուրս եկան Հայկը, Ռաիսան ու Րաֆֆին
Չհավանեցի Գոռին, լավ կլինի դուրս եկողներից մեկը հենց ինքը լինի:

Marico
28.12.2009, 12:51
Անխոս հրաշալի համերգ էր... Լավ երգեր էին ընտրված, ու գրեթե բոլորն էլ լավ կատարեցին. Լավագույններից առանձնացնում եմ՝ Ռաֆֆի, Ռաիսա և Հայկ. Հայկին պետք էր այս լավ ելույթը, որ չար լեզուները չկապեն իրա հաջողությունները հոր անվան հետ, էդ տղան բավականին ինքնատիպա ու ունի հետաքրքիր ձայն. Ռաիսան ու Ռաֆֆին ինչպես միշտ գերազանց... Եվային աձանձնապես չէի երկրպագում, բայց նախորդ համերգներին չեր կարելի ասել, որ վատ էր երգում, իսկ էս անգամ սայթաքեց, հաջող չէր ելույթը. Աուդսայդերների մեջ տեսնում եմ Գոռ և Փարելի, բայց դժվար իրանք դուրս գան :( :think

umm
28.12.2009, 13:14
Երեկվա համերգը ընհանուր առմամբ լավ էր բայց լավ կլին էր որ Աբբաի Happy New Year երգը չերգ էին: Շատ վատ երգան: Լրիվ ֆալշ էր:
Հիմա էս գրելու ժամանակ էլ էտ երգնեմ լսում Աբբաի կատարմամբ, սկի համեմատելի չի Աբբաի երգածն ու Սուփերսթարներինը:
Կարծումեմ Սուրենը կը լքի նախագիծը: :yahoo

Farfalla
28.12.2009, 15:18

umm ջան, ճիշտն ասած ամեն անգամ քո գրառումները կարդալուց հավեսով ջղայնանում եմ, ախր նենց բաներ ես գրում :angry
Ով ասեց, որ պետկա ԱԲԲԱ-ից լավ երգեին? Կարողա Էլվիսի կամ Բիթլզի երգերը իրենցից լավ են երգել?
ինչքան կարելի ասել, որ Սուրենը կլքի նախագիծը, էտ տղան քեզ ինչ-որ բանա արել?
Շատ լավ երգումա, էլ չեմ ասում նվագելու մասին:

AniwaR
28.12.2009, 16:08
բայց լավ կլին էր որ Աբբաի Happy New Year երգը չերգ էին: Շատ վատ երգան: Լրիվ ֆալշ էր:

Համաձայն եմ umm-ի հետ, դա գլխավոր բորՇՉն էր: լօլ Իհարկե Աբբայի ելույթ չէր էլ սպասվում, բայց կարող էին գոնե ԵՐԳԵԼ: :))

էլ չեմ ասում նվագելու մասին:

Սուրենը վերջի՞ն ելույթ ունեցողն էր: Իրեն ուշադիր չեմ հետևել, բայց կիթառն իրա վրա ավելի շատ դեկորացիա էր հիշեցնում...

Օֆ, լավ, էս թեմայում իմ վերջին գրառումն էր...

Marico
28.12.2009, 16:29
Ով գիտի՞ այսօրա լինելու քվեարկության արդյունքները. :think

Marico
28.12.2009, 16:30
Շատ հետաքրքիրա ով՞ դուրս կգա :think, հնարավոր չի կանխատեսել :o

Tsuki
28.12.2009, 18:22
umm ջան, ճիշտն ասած ամեն անգամ քո գրառումները կարդալուց հավեսով ջղայնանում եմ, ախր նենց բաներ ես գրում :angry
Ով ասեց, որ պետկա ԱԲԲԱ-ից լավ երգեին? Կարողա Էլվիսի կամ Բիթլզի երգերը իրենցից լավ են երգել?
ինչքան կարելի ասել, որ Սուրենը կլքի նախագիծը, էտ տղան քեզ ինչ-որ բանա արել?
Շատ լավ երգումա, էլ չեմ ասում նվագելու մասին:

Վերջիվերջո ճիշտ են ասում..... Հայերի երաժշտական ճաշակը շատ է վատացել..... Դուք երգելը մլավելուց չե՞ք տարբերում ինչ է: Ուշադրություն դարցրե՛ք: Սուրենը միշտ վտանգավոր գոտում է: Նրան այս անգամ Աննան հետ բերեց: Քու դա իրեն անընդհատ հիշեցնելու են: Եթե դա իրեն դուր չի գալիս նա պետք է այն ժամանակ դուրս գար: Թող երեքով դուրս գային, այս անգամ էլ մենակ մեկը դուրս կգար: Անհամեմատ ավելի արդար կլիներ:

Իրեն ուշադիր չեմ հետևել, բայց կիթառն իրա վրա ավելի շատ դեկորացիա էր հիշեցնում...

Լիովին համաձայն եմ...... Սուրենը երգել չգիտի.... Մի նոտա վերցնում է, ու նույնի վրա շարունակում....... Ու երգելու ամբողջ ընթացքում մտածում է: Այնպիսի տպավորություն է, որ ամբողջ ժամանակ ուզում է հիշել երգի բառերը: :angry

Տղաներից ձայն ունեն Րաֆֆին ու Հայկը: Գոռը ռաբիզոտա, Սուրեն էլ, դե արդեն ասել եմ:
Եվան մենակ լավ շոու է ցույց տալիս, այն էլ արդեն հոգնեցրել է....... Նա չի էլ ուզում փորձել երգը զգալ...... Տհաճ է:
Իսկ օրինակ Ռաիսան, Յուլիան..... Նրանք իրոք ձայն ունեն: Իվետան էլ ես անգամ շատ լավ երգեց.....

Արիացի
28.12.2009, 18:51
Երեկ ոչ բոլոր մասնակիցների ելույթները նայեցի: Տեսա սկիզբը` Փարելի, Յուլյա, Հայկ, ու վերջը` Իվետա, Մարիամ, Սուրեն: Ասեմ, որ էս սուպերսթարում հավաքվել են շատ ուժեղ կադրեր: Համարյա բոլորի ելույթներն էլ հավանում եմ: Հայկի ելույթը վերջն էր, Մարիամը զարմացրեց իր կատարողականով, Իվետան նույնպես հրաշք էր: Մի խոսքով իմ համար, որպես սովորական դիտող էս երեխեքի մեջ մեկը մյուսից լավ ա: Ու կարծում եմ ուժեղագույնին որոշելը շատ դժվար կլինի: Ինձ թվում ա իրենցից մի շատ լավ երաժշտական խումբ կարելի ա ստեղծել, ինչպես որ ռուսական ֆաբրիկա1-ի ժամանակ արին: Ուղղակի լավ կլինի, որ խմբում և տղաներ լինեն և աղջիկներ: Կարծում եմ հաջողվող գործ է:

Refreshment
28.12.2009, 18:53
Սուրենին չսիրողների ֆան կլուբա հավաքվել :hands
հալալա...
ի միջի այլոց նկատել եմ, այդ տղայի կատարումները ու հենց իրեն կամ շատ են սիրում կամ շատ կտրուկ չեն սիրում...

Մանուլ
28.12.2009, 18:55
ի միջի այլոց, Ակումբում մեր քվերակությունը շատ օբյեկտիվ քվերակություն ա: Մոլոդցի. թայֆաբազություն չենք անում, ռեալ քվեարկում ենք լավ կատարման համար:
Էնքան էլ համաձայն չեմ, որովհետև մեծ մասը քվեարկել է համերգից առաջ՝ առանց մասնակիցներին լսելու: Օրինակ՝ ես միշտ Փարելիին ու Եվային ստեղ ձայն եմ տվել, ու եթե համերգից առաջ քվեարկեի, էս անգամ էլ իրենց ձայն կտայի: Բայց էս անգամ իրենց ելույթները հաջող չէին:

mat94
28.12.2009, 19:10
եթէ Սուրիկը դուրս գա բոլորտ ինձնից մաղարիչ սպսեք: Չէ, չսպասեք, կատակ արեցի բայց այն որ Սուրիկը դուրս գա կուրախանամ ճիշտ եմ ասում:
իմ ամենաչսիրածների եռյակի 2-րդ տեղը զբաղեցնում է Գոռը::)

ճիշտն ասած ամեն անգամ քո գրառումները կարդալուց հավեսով ջղայնանում եմ, ախր նենց բաներ ես գրում
պահպանե՛ք ձեզ::)

umm
28.12.2009, 19:22
Համաձայն եմ umm-ի հետ, դա գլխավոր բորՇՉն էր: լօլ Իհարկե Աբբայի ելույթ չէր էլ սպասվում, բայց կարող էին գոնե ԵՐԳԵԼ:
Ճիշտ է: Ես էլ հենց դա նկատի ուն էի:

Infernal
28.12.2009, 19:46
Արդյունքները հայտնի են (100%).Վտանգավոր գոտում Հայտնվեցին Իվետան,Փառելին,Եվան,Յուլիան.Յուլիան ու Եվան պետք է լքեին նախագիծը սակայն որպես ամանորյան նվեր Եվան մնաց.և որտեղ պնտրենք արդարություն:!:nea.Հենց նոր ավարտվեցին նկարահանումները:

Tsuki
28.12.2009, 19:50
եթէ Սուրիկը դուրս գա բոլորտ ինձնից մաղարիչ սպսեք: Չէ, չսպասեք, կատակ արեցի բայց այն որ Սուրիկը դուրս գա կուրախանամ ճիշտ եմ ասում:
իմ ամենաչսիրածների եռյակի 2-րդ տեղը զբաղեցնում է Գոռը:

Ես էլ շատ կուրախանամ եթե Գոռը դուրս մնա..... Ինքը միշտ էլ թեքնածու է եղել: Այսօր նրա հերթն է: ^_^

mat94
28.12.2009, 19:54
Արդյունքները հայտնի են (100%).Վտանգավոր գոտում Հայտնվեցին Իվետան,Փառելին,Եվան,Յուլիան.Յուլիան ու Եվան պետք է լքեին նախագիծը սակայն որպես ամանորյան նվեր Եվան մնաց.և որտեղ պնտրենք արդարություն:!.Հենց նոր ավարտվեցին նկարահանումները:
մի՞թէ ուղիղ եթեր չի:

Infernal
28.12.2009, 19:55
Ոչ.1 ժամ առաջ

Մանուլ
28.12.2009, 19:56
Արդյունքները հայտնի են (100%).Վտանգավոր գոտում Հայտնվեցին Իվետան,Փառելին,Եվան,Յուլիան.Յուլիան ու Եվան պետք է լքեին նախագիծը սակայն որպես ամանորյան նվեր Եվան մնաց.և որտեղ պնտրենք արդարություն:!:nea.Հենց նոր ավարտվեցին նկարահանումները:
Յուլյան դուրս եկա՞վ :o Ամանորյա նվերն էլ Եվան է՞ր: Թող Յուլյային էլ պահեին նախագծում: Ես բողոքելու եմ :sad :))

Refreshment
28.12.2009, 19:58
մի՞թէ ուղիղ եթեր չի:

:nea 4րդ սուպերսթարից սկսած նկարահանում է, հետո մի 2 ժամից եթեր է հեռարձակվում

mat94
28.12.2009, 19:59
Ոչ.1 ժամ առաջ
բայց միշտ ասում էին դիտեք Շանթի ուղիղ եթերում: հենց այս տարի էլ են ասել:
(այս խոսկը չի նշանակում որ չեմ հավատում)

Refreshment
28.12.2009, 20:02
բայց միշտ ասում էին դիտեք Շանթի ուղիղ եթերում: հենց այս տարի էլ են ասել:
(այս խոսկը չի նշանակում որ չեմ հավատում)
Միշտ ասել են, 4րդին, որ ուշադրություն դարձնեք, չեն ասել

Tsuki
28.12.2009, 20:07
Արդյունքները հայտնի են (100%).Վտանգավոր գոտում Հայտնվեցին Իվետան,Փառելին,Եվան,Յուլիան.Յուլիան ու Եվան պետք է լքեին նախագիծը սակայն որպես ամանորյան նվեր Եվան մնաց.և որտեղ պնտրենք արդարություն:!:nea.Հենց նոր ավարտվեցին նկարահանումները:

Ինչու են էդ անձայնին թողել...... Ինքը մենակ շոուա.... Բանի պետք չի... Եթե անգամ հաղթի կես ամիս հետո իրան ոչ-ոք չի էլ հիշի.... <<Ամանորյա նվեր>>: Ավելի լավա Յուլիային պահեին::angry
Հիմար են էլի: Արդարություն չկա: Ինրու են Սուպերսթարում մնու միշտ նրանք, ովքեր արժանի չեն: Հիմարություն է: Առաջին եթերաշրջանից սկսած էլ լրիվ նախօրոք են որոշել:

Երկիրը երկիր չի: Կյանքը կյանք չի: Մարդն էլ մարդ չի: :think

Ռուֆուս
28.12.2009, 20:13

Հարգելի Tsuki, որը կարծեմ ճապոներեն նշանակում է Moon, ու՞մ ես բողոքվում, էդ վրդովմունքդ ու՞մ է ուղղված: Բողոքներդ Շանթին ներկայացրու, այլ ոչ թե Ակումբին:

Tsuki
28.12.2009, 20:17
Հարգելի Tsuki, որը կարծեմ ճապոներեն նշանակում է Moon, ու՞մ ես բողոքվում, էդ վրդովմունքդ ու՞մ է ուղղված: Բողոքներդ Շանթին ներկայացրու, այլ ոչ թե Ակումբին:

Ճիշտ է, անունս նշանակում է Լուսին:

Ու մի՞ թե չի կարելի կարծիք հայտնել, հարգելի Ռուֆուս: Կարխում էի երկրում կա խոսքի ազատություն:

Չնայած.....

Ռուֆուս
28.12.2009, 20:23
Ճիշտ է, անունս նշանակում է Լուսին:

Ու մի՞ թե չի կարելի կարծիք հայտնել, հարգելի Ռուֆուս: Կարխում էի երկրում կա խոսքի ազատություն:

Չնայած.....

Իհարկե կարող ես կարծիք հայտնել:

Իսկ ես անկեղծ ասած արդեն հոգնել եմ այս թեմայում «արդարություն», «ազնվություն», «ազատ մրցակցություն» պահանջող գրառումներից ու բողոքներից: Ժողովուրդ, Ակումբը Շանթի հետ ոչ մի կապ չունի, եթե ձեր կարծիքով Սուպերստարը արդար չի անցնում միայն այն պատճառով, որ մրցույթից դուրս է մնում ձեր սիրելի մասնակիցը, լավագույնը, ինչ կարող եք անել Շանթին բողոքելն է, Ակումբը բողոքի գիրք չէ:

Tsuki
28.12.2009, 20:26

Ես չեմ էլ հավատում արդարությանը.... Ու հիմնականում այս ֆորումում եմ ուրիշ նպատակով: Ինձ ավելի շատ հետաքրքրում են քաղաքական թեմաները: Այնտեղ գոնե գիտես, որ արդարություն չկա:

Mephistopheles
28.12.2009, 20:34
Ինչու են էդ անձայնին թողել...... Ինքը մենակ շոուա.... Բանի պետք չի... Եթե անգամ հաղթի կես ամիս հետո իրան ոչ-ոք չի էլ հիշի.... <<Ամանորյա նվեր>>: Ավելի լավա Յուլիային պահեին::angry
Հիմար են էլի: Արդարություն չկա: Ինրու են Սուպերսթարում մնու միշտ նրանք, ովքեր արժանի չեն: Հիմարություն է: Առաջին եթերաշրջանից սկսած էլ լրիվ նախօրոք են որոշել:

Երկիրը երկիր չի: Կյանքը կյանք չի: Մարդն էլ մարդ չի: :think

Գոռն ա լինելու սուպերստարը… Գոռը… չնայած բառերը չի հիշում ու ձենն էլ չի հերքում, բայց էդ ա Արամ Ասատրյանին ամենամոտը… դե հիմա իմացեք Սերժը ոնց ա ընտրվել ու ոչ էլ կեղծել են …

You can leave your hat on-ից հետո որ Սուրոն դուրս մնաց ես էլ ոչ մի բանի վրա չեմ զարմանում… Սուրոն էս անգամ շատ վատ երգեց… եթե կիթառդ չես նվագելու հավայի կողքիցդ մի կախի… քանի՞ անգամ ես տեսել Ջիմի Հենդրիքսը, Ջիմի, Փեյջը, Էրիկ Քլափտընը Կիթառով դուրս գան ու չնվագեն… կարող ա՞ Beatles-ը մի հատ ընենց երգ չուներ որ կիթառը մեջը փայլեր… Back in the USSR, Still my guitar gently weeps (with Eric Clapton), Don't Let me down, I've gotta filling, Revolution… գնաց եկավ էդ դեբիլությունն ընտրեց… տղերք իրան ասեք Mephistopheles -ն ասում ա "Սուրո, դու բլյուս ես, բլյուզ էլ մնա, դու տենց ծնվել ես"… ամոթ էր մի երկու հատ SMS ավել հավաքելու համար կաստում հաքնես ու կլասդ քցես անհասկանալի ինչ որ երգով որ ոչ էլ հիշում ենք…

… էն ակնողով գյադեն էլ էշ-էշդուրս էր տալիս … Ռոքը տղու բան ա… եթե կյանքումդ Janis Joplin չես լսել, կարող ա … էդ աղջիկը էնքան "տղամարդ ա" որ իրա մի երգով ինքը կհղիանար…

… …մրցույթների վատն էն ա որ մարդիկ ոչ թե երգում են այլ մրցում… ես էս երկրորդ անգամը նայեցի (առաջին անգամ մենակ Սուրոյին տեսա պատահաբար,հետո յություբով իրա գործերը լսեցի)…

… վոբշմ էս ժողովուրդը սկի հայ սուպերստար չի կարում ընտրի դուք ուզում եք որ նախագահ ընտրի…ԱՌԱ՜Ջ ԳՈՌ

Tsuki
28.12.2009, 20:49

Բայց դե Գոռն էլ բանի պետք չի...... Չնայած ես որակով ինքն է հազթելու....... Հայերը ճաշակ չունեն: Ռոք լսեք..... Ընտիր երաժշտություն է: Ավելի ճիշտ հոգու վիճակ: Ու աղջիկներն էլ են լավ ռոք երգում:

Ես Եվան ինչու՞ ա լաց ու կոծ դրել: եխ:think

Ավետին ծեծելա պետք..... Լուրջ.... Թաղման բյուրոա սարքում ամեն երկուշաբթի...... Ասեցին, որ երկուշաբթին ծանր օր է.... Բայց այդ աստիճան չէ......

Ներսես_AM
28.12.2009, 21:05
Արդարություն ես ուզում գնա սմս ուղարկի մի գլուխ,
արդար անարդարը որնա, ասում են երկու հոգու տեղը մի հոգի ա դուս գալիս ամենաքիչ հավաքածը, դրա անարդարը որնա:

Tsuki
28.12.2009, 21:09
Արդարություն ես ուզում գնա սմս ուղարկի մի գլուխ,
արդար անարդարը որնա, ասում են երկու հոգու տեղը մի հոգի ա դուս գալիս ամենաքիչ հավաքածը, դրա անարդարը որնա:

Եթե դու խոսքերիս իմաստը չհասկացար, ես չեմ բացատրի...... շատ երկար կլինի..... Ու եթե չգիտես, մի համարից, միայն մի ձայն կարելի է տալ.... Նենց որ իմացի եթե նորություն է քո համար......

Tsuki
28.12.2009, 21:12
Յուլյա ջան, մի հուզվի.... Ամեն ինչ լավա լինելու.... Բոլոր լավագույններին միշտ չեն ընդունում սկզբում....... Ու հայերը ռոքից բան են հասկանում....... Քո երգելուց ես զգացի երգը.... մյուսները կատարում էին չոր..... անհոգի..... Ուրախ եղիր....

Մենք քեզ հետ ենք:hands;)

umm
28.12.2009, 21:14
Բայց Սուրենը ինչու տեղը չզիջեց Յուլիային? :angry Չէ՞ որ այդպես արդար կլին եր: :angry :angry
Ջուրը բերածը, ջուրն էլ կտանի: Մյուս անգամ Սուրեննա հեռանալու:

Tsuki
28.12.2009, 21:17
Ճիշտ է: Նա պետք է տեղը զիջեր: Բայց Հայաստանում ջենտլմեն տղա կա՞: Եթե կա ուրեմն մի ձեռքիս մատերը հերիք են բոլոր եղածներին հաշվելու համար:

elencho
28.12.2009, 21:19
Երեխեկ քվյարկությունների արդյունքները ինչի ճիշտ չի ցույց տալիս էս էջի վրա?:(:think

Tsuki
28.12.2009, 21:24
Որովհետև այստեղ միայն ակումբի անդամների քվեարկության արդյունքներն է, ոչ թե հեռուստադիտողի......:8

Mariam1556
28.12.2009, 21:24
Ճիշտ է: Նա պետք է տեղը զիջեր: Բայց Հայաստանում ջենտլմեն տղա կա՞: Եթե կա ուրեմն մի ձեռքիս մատերը հերիք են բոլոր եղածներին հաշվելու համար:

կներեք իհարկե ,բայց ես վստահ չեմ որ դուք ձեր տեղը կզիջեիք:
Հենա Աննան զիջեց տեսանք էլի,շատ շատ Նաիրա Գյուլջինյանին ուզեցավ գոհացնել , բայց դրանով ոչ մի բանի էլ չհասավ,հեսա մի քանի ամսից կմոռացվի կգնա:
հիշեք որ սա մրցույթ է այլ ոչ թե բարեգործություն...

umm
28.12.2009, 21:26
հիշեք որ սա մրցույթ է այլ ոչ թե բարեգործություն...
__________________
Բայց Սուրենի զիջելով արդար կլիներ:

Tsuki
28.12.2009, 21:29
Աննաին դեռ երկար կհիշեն.....

Մարդու գործն է անմահ, լավ իմացեք, որ խոսվում է դարեդար: Երնեկ նրան, ով իր գործով կապրի անվերջ..... անդադար.......
:8:B

h.s.
28.12.2009, 21:46
Բայց Սուրենի զիջելով արդար կլիներ:

umm հասկացանք, որ Սուրենին ահավոր ձևի չես սիրում, պետք չի ամեն անգամ դրա մասին հիշատակել:

Տրիբուն
28.12.2009, 22:53
Յուլյան ափսոս էր: Էտ երեխեն դեռ լիքը ա-ելու տեղ ունի: Լավ կանի չհիասթափվի ու բռնած գործը շարունակի: Իրանից հաստատ լավ երգչուհի դուրս կգա մի օր:

Ես էլ իմ սիրած ու չսիրած մասնակիցները ունեմ, բայց մի բան կարամ հաստատ ասեմ - էս երեխեքը հազար գլուխ ավելի բարձր են առավոտից իրիկուն հայկական հեռուստատեսությամբ նվնվացող անհասկանալի "աստղերից": Նախորդ սուփերսթարերից էլ շատ լավ երեխեք են հայտնաբերվել - Սուսիկը, Լուսոն (էս աղջկան վաբշե շատ եմ հավանում), Աստղիկը, Նարեն, Աննան, Լիլիթը: Լավ ա էս անգամ շատ լավ տղաներ էլ կան: Եթե սրանք մի քանի տարվա ընթացքում մեր "էստրադայից" դուրս մղեն հիմիկվա թափոններին, ահագին հաջողություն կլինի:

Մանուլ
28.12.2009, 23:07
Արդյունքները հայտնի են (100%).Վտանգավոր գոտում Հայտնվեցին Իվետան,Փառելին,Եվան,Յուլիան.Յուլիան ու Եվան պետք է լքեին նախագիծը սակայն որպես ամանորյան նվեր Եվան մնաց.և որտեղ պնտրենք արդարություն:!:nea.Հենց նոր ավարտվեցին նկարահանումները:

Եվայի մնալը չէր ամանորյա նվերը: Ամանորյա նվերն էն էր, որ մի հոգի ա դուրս գալիս էս անգամ՝ ամենաքիչ ձայներ հավաքածը: Կխնդրեի սրանից հետո ինֆորմացիան ավելի հստակ հաղորդել ու մեզ էլ թյուրիմացության մեջ չգցել:

Enigmatic
28.12.2009, 23:22
Բայց ինչ իմանանք, կարողա Եվան ավելի քիչ ձայներ էր հավաքել, քան Յուլյան: Ուղակի դե Գյուրջինյանի սանն ա, առաջ ա էլի տանում մի կերպ: ես էլ ուրախությանս չափ չկայի... բայց ինքն էլ էր մանթո էն բանից, որ թեկուզ մնաց նախագծում, բայց իմացավ, որ մարդիկ չեն քվեարկում իրա օգտին:)

Ռուֆուս
28.12.2009, 23:25
Մոդերատորական: Ամփոփվել են երրորդ փուլից հետո քվեարկության արդյունքները.

Րաֆֆի Օհանյան (Սիրիա) 42 ձայն
Եվա Ղազարյան (Երևան) 32 ձայն
Ռաիսա Ավանեսյան (Իրան) 30 ձայն
Հայկ Պետրոսյան (Երևան) 30 ձայն
Սուրեն Առուստամյան (Երևան) 26 ձայն
Իվետա Մուկուչյան (Գերմանիա) 23 ձայն
Փարելի Ամիրխանյան (Իրան) 20 ձայն
Յուլյա Զաքարյան (Երևան) 16 ձայն
Գոռ Հարությունյան (Արմավիր) 14 ձայն
Մարիամ Ավետիսյան (Երևան) 13 ձայն

Ըստ հեռուստադիտողների ձայների քանակի, նախագիծը լքում է Յուլիա Զաքարյանը

Մանուլ
28.12.2009, 23:28
Բայց ինչ իմանանք, կարողա Եվան ավելի քիչ ձայներ էր հավաքել, քան Յուլյան: Ուղակի դե Գյուրջինյանի սանն ա, առաջ ա էլի տանում մի կերպ: ես էլ ուրախությանս չափ չկայի... բայց ինքն էլ էր մանթո էն բանից, որ թեկուզ մնաց նախագծում, բայց իմացավ, որ մարդիկ չեն քվեարկում իրա օգտին:)
Դե եթե տենց մտածենք, ոչ մի անգամ էլ չենք կարա հաստատ իմանանք :):
Ես էլ ուրախացա :)): Իրան չեմ սիրում նրա համար, որ կեղծ ա ու ինքնահավան: Եթե էն ամեն ինչը, ինչն ինքն անում ա, բնական լիներ, առանց ջանքերի, շատ դուրս կգար: Բայց ինձ իրա էդ «գժությունները» կեղծ են թվում: Ձայնը լավն ա, բայց չափից դուրս շատ ա գոռում(«գոռալը» մեղմ ա ասված):

Wall-E
28.12.2009, 23:55
հաջորդ համրգը ամսի 17-ին է, հավանաբար ժողովրդական է հաջորդը

Yellow Raven
29.12.2009, 00:10
Յուլյային հավանում էի, բայց կարծում եմ վաղ թե ուշ դուրս պետքա գար, իրենից ուժեղներն էլ կային նախագծում:) Բայց եմն դեպքում,շատ երիտասարդա, դեռ ամեն ին առջևումա:)

Իսկ համերգի տեսանկյունից, իմ կարծիքով ամենաթույլը Գոռն էր, ես չէի պատկերացնում,ես իմ ականջներին մեղկացի իրա կատարումից հետո:))

Ռուֆուս
29.12.2009, 00:17
Մոդերատորական: Որպեսզի ապահովենք հնարավորինս չափ օբյեկտիվ քվեարկություն, այսուհետ հետագա քվեարկությունները կբացվեն անմիջապես մրցույթային համերգից հետո:

Mephistopheles
29.12.2009, 06:49
Ժող, յուտրուբով նայեցի… ինչ լավ երեխեք են սաղն էլ շնորհքով, ժուրին էլ ընենց խաթրներով էր գնում… բայց Սուրոն ուրիշ ա … էնի իզուր էլ եկել ա… Սուրոյին էս սուպերստարը պետք չի, նույնիսկ վնաս ա… մնացածները առաջ են գնում ինքը հետ… Ինքը ստար չի կարա լինի ժող, ինքը որ լավ աշխատի կարա God լինի… նրան խորհուրդ տվողները ուզում են զոռովից տղուն "հաղթացրած" լինեն… բոլոր երեխեքն էլ կանֆետի պես են սիրուն ու քաղցր… Սուրոն թունդ բըրբըն ա…

http://www.youtube.com/watch?v=JytiS4-gdWc&feature=related

թողեք տղեն իրա յուղով տապակվի…

Sunny Stream
29.12.2009, 06:53
ես էլ եմ փորձում յութուբում գտնել, մենակ Եվայից մի-երկու տեսագրություն գտա ու վերջ. էլի բան կա՞ օնլայն. շնորհակալ եմ վերևում տեղադրված վիդեոյի համար.

Mephistopheles
29.12.2009, 07:05
ես էլ եմ փորձում յութուբում գտնել, մենակ Եվայից մի-երկու տեսագրություն գտա ու վերջ. էլի բան կա՞ օնլայն. շնորհակալ եմ վերևում տեղադրված վիդեոյի համար.

Սուրոյի՞ց թե՞ ընդհանրապես

Mephistopheles
29.12.2009, 07:11
ես էլ եմ փորձում յութուբում գտնել, մենակ Եվայից մի-երկու տեսագրություն գտա ու վերջ. էլի բան կա՞ օնլայն. շնորհակալ եմ վերևում տեղադրված վիդեոյի համար.

հես ա ընգեր, մի տոննա գտել եմ տես

http://www.youtube.com/watch?v=BLOcMEDxVRY&feature=related

ես մենակ սուրոյի նախավերջինը տեսա ու վերջինը, որ ժամանակ լինի նստելու եմ նայեմ

Sunny Stream
29.12.2009, 07:22
հես ա ընգեր, մի տոննա գտել եմ տես

http://www.youtube.com/watch?v=BLOcMEDxVRY&feature=related

ես մենակ սուրոյի նախավերջինը տեսա ու վերջինը, որ ժամանակ լինի նստելու եմ նայեմ

Այ, մերսի՜...
ԱՐՍԱ-ին վաղուց ուզում էի լսել ու էդպես էլ չգնացի ՍՏՕՊ իրանց համերգներին, դեմք ա երևում Սուրոն. ինքս կգտնեմ իրան :)

Sunny Stream
29.12.2009, 08:19
http://www.uzood.com/search/basic/1/?sort=addate&search_type=&search_id=Hay-Superstar-4

այստեղ բավականին վիդեոներ կան
չեմ հասկանում ինչու ոչ մեկին չեմ հավանում. նայում-նայում ենք, մի տեսակ ոչ մեկ իր ո-ը չունի:
Եվան համովիկ ա, բայց շատ ա ոգևորված իր ոճով, ղժղժում է: Հայկը հետաքրքիր շարմ ունի,
կարծում եմ լավ կստացվի բլյուզ ոճի մեջ, Րաֆֆիի ձայնն է շատ հաճելի, բայց մեկ է` կատարումները չեմ հավանում:

Աթեիստ
29.12.2009, 10:43
Ինֆորմացիայի աղբյուր չունեմ, ասելիքս հիմնավորում եմ նախորդ եթերաշրջաններով: Այս անգամ 14 մասնակիցներ ընտրելը ֆորմատից դուրս էր, այդ իսկ պատճառոց էլ առաջին երկու համերգներին դուրս մնացին երկուական մասնակից, իսկ նախորդներում երբ եղել է 12 մասնակից, ամեն համեռրգից հետո դուրս է մնացել մեկը:

Կարծում եմ երեկվա դեպքը վառ օրինակ էր, որ պետք չի ենթադրել:

Refreshment
29.12.2009, 12:48
Բայց ինչ իմանանք, կարողա Եվան ավելի քիչ ձայներ էր հավաքել, քան Յուլյան: Ուղակի դե Գյուրջինյանի սանն ա, առաջ ա էլի տանում մի կերպ: ես էլ ուրախությանս չափ չկայի... բայց ինքն էլ էր մանթո էն բանից, որ թեկուզ մնաց նախագծում, բայց իմացավ, որ մարդիկ չեն քվեարկում իրա օգտին:)

Բայց Ձեզ Ով է ասել որ Եվան Գյուրջինյանի սանն է ??? Հենց այդ է որ հակառակը.... Ոչ հավաստի տվյալներով հենց Յուլիան է Գյուրջինյանի սանը եղել/կա:
Իսկ իմ համեստ կարծիքով մեծ մասը քվեարկության (չեմ ասում ամբողջը, բայց զգալի մասը) կատարվում է ծանոթ բարեկամների կողմից: Որի բարեկամները շատ չարչարվեցին, այն երեխեքն էլ առաջ են գնում: Ուղղակի մեկ մեկ համընկնում է որ լավ էրեխեքի բարեկամներն էլ են չարչարվում: Իսկ մեկ մեկ էլ լավ էրեխեքի բարեկամները առխայնանում են, ու էրեխեն հայտնվում է վտանգավոր գոտում:
Թե չէ ինչերի հետևից եք ընգել?? իմացան որ չեն քվեարկում.... է իրանք նենց նենց էլ գիտեն

Kita
29.12.2009, 18:02
Մոդերատորական: Մի շարք գրառումներ տուգանվել են, մի շարք ուղղակի ջնջվել: Աշխատեք զերծ մնալ հեգնական տոնից, դադարեցրեք բամբասանք պարունակող գրառումներ կատարել` դրանով իսկ հիմք դնելով անլուրջ գրառումների շարանին:
Այստեղ «Հայ Սուպերսթար 4»-ի ելույթները պիտի քննարկվեն, այլ ոչ թե ով ում բարեկամ լինելը:

Farfalla
29.12.2009, 19:39
Վերջիվերջո ճիշտ են ասում..... Հայերի երաժշտական ճաշակը շատ է վատացել..... Դուք երգելը մլավելուց չե՞ք տարբերում ինչ է: Ուշադրություն դարցրե՛ք: Սուրենը միշտ վտանգավոր գոտում է: Նրան այս անգամ Աննան հետ բերեց: Քու դա իրեն անընդհատ հիշեցնելու են: Եթե դա իրեն դուր չի գալիս նա պետք է այն ժամանակ դուրս գար: Թող երեքով դուրս գային, այս անգամ էլ մենակ մեկը դուրս կգար: Անհամեմատ ավելի արդար կլիներ:

Նոր եմ տեսնում էս գրառումը:)
Tsuki ջան, ես երգելը մլավելուց իհարկե տարբերում եմ, դրա համար էլ ինձ Սուրենը դուր է գալիս: Երեք համերգ ա եղել ու Սուրենը ընդամենը մեկ անգամա եղել վտանգավոր գոտում, ալյ ոչ թե միշտ: Ամեն մարդ իրա ձևովա հասկանում արդարությունը, ու էլի ես ասում, սա մրցույթ է և միշտ չի որ ամեն ինչ մեր ուզածով է լինում:
Ու շատ եմ խնդրում եկեք ավարտենք Սուրեն -Աննա հակամարտությունը, թե չէ արդեն ամբողջ թեման նույնատիպ գրառումներ են:

Ռուֆուս
29.12.2009, 23:00
Մոդերատորական: mat94-ի և umm-ի վերջին երկու գրառումները ջնջվել են, այս անգամ առանց տուգանային միավորների: mat94-ին և umm-ին ուզում եմ տեղյակ պահել, որ այս թեման կարդացող բոլոր անդամները շատ վաղուցվանից արդեն գիտեն Սուրենի նկատմամբ ձեր վերաբերմունքի մասին: Սակայն ուզում եմ նաև տեղյակ պահել, որ ձեր հակակրական, անհանդուրժողական գրառումները շատ վաղուց տհաճ են դարձել կարդացողների համար, չի կարելի ամեն գրառման մեջ նույն բանը կրկնել:

Հետևաբար այսուհետ կկիրառվեն ավելի խիստ պատժամիջոցներ: Եթե որևէ անդամ թեմայում անհանդուրժողական, վիրավորական կամ կոպիտ գրառումներ կատարի Հայ Սուպերստարի մասնակիցներից որևէ մեկի վերաբերյալ կամ շարունակի ատելություն տարածել, անմիջապես կարգելափակվի երաժշտություն բաժնից՝ ժամանակավոր կամ ընդմիշտ: Շնորհակալություն ուշադրության համար:

Askalaf
30.12.2009, 21:18
Չգիտեմ ո՞վ, ո՞ւմ, ո՞նց, բայց Իվետայի կատարած երգը.

http://www.youtube.com/watch?v=jltdIXuml44

իմ ամենասիրած երգերից մեկն է ու ըստ այդմ ես սուբյեկտիվորեն քվեարկել եմ իր օգտին։
:ok

mat94
02.01.2010, 20:42
մյուս համերգը ե՞րբ է լինելու:

Ռուֆուս
02.01.2010, 20:52
Հունվարի 17-ին

mat94
02.01.2010, 21:32
Հունվարի 17-ին
չէ՜՝, շատ ուշ է:15 օր պիտի սպասենք:

Yellow Raven
03.01.2010, 00:09
Լսել եմ, որ հունվարի 10-ին էլ է ոչ մրցութային համերգ լինելու, ուղղակի չգիտեմ նոր երգեր են երգելու բոլոր 14 մասնակիցները, թե երգածներից լավագույններն են ցույց տալու:think

Աթեիստ
03.01.2010, 18:08
http://shanttv.com/schedule.php?lang=a

Այսօր 21։40 Հայ Սուպերսթար

umm
04.01.2010, 02:06
Լսել եմ, որ հունվարի 10-ին էլ է ոչ մրցութային համերգ լինելու, ուղղակի չգիտեմ նոր երգեր են երգելու բոլոր 14 մասնակիցները, թե երգածներից լավագույններն են ցույց տալու:think

ինչկելնի ու 14ն էլ լինեն
(Աննա Դովլաթյանի համրեմ ասում :love )

mat94
04.01.2010, 18:21
www.iveta-music.de
Ժողովուրդ սա «Հայ Սուպերսթար 4»ի Իվետա Մուկուչյանի անձնական սայթն է: Մի վատություն կա, ոչմի բան անգլերեն չէ, ամեն ինչ գերմաներեն է, բան չեմ հասկանաում: :(
Ով որ կհասկանա խնդրում եմ թարգմանի բոլորիս համար: :) Շնորհակալություն :)
Հ.Գ. -Սուպերսթարի մյուս անդամները սայթ ունե՞ն:

Norton
04.01.2010, 19:02
http://www.youtube.com/watch?v=A64cdBSGQzU

Refreshment
07.01.2010, 16:06
ARSA/Սուրեն Առուստամյան - Դլե յաման

http://www.youtube.com/watch?v=eVIEucaUIok

Ժողովուրդ ջան դե շարունակեք էս կատարումից հետո սիրել պուպուշիկ ու "բարի" հազար ու մի Րաֆֆիների....

Աթեիստ
07.01.2010, 16:35
Ժողովուրդ ջան դե շարունակեք էս կատարումից հետո սիրել պուպուշիկ ու "բարի" հազար ու մի Րաֆֆիների....

Հարգելիս, չգիտեմ ուշադրություն դարձրել ես թե ոչ, բայց Հայ Սուպերսթարը ոչ պրոֆեսիոնալ երգիչների մրցույթ է, ոչ թե կիթառով փող աշխատող պրոֆեսիոնալների։

Մանուլ
08.01.2010, 01:37
Ժողովուրդ ջան դե շարունակեք էս կատարումից հետո սիրել պուպուշիկ ու "բարի" հազար ու մի Րաֆֆիների....
Եթե մասնակիցներից մեկը լավ ա երգում, ուրեմն մյուսները չեն կարո՞ղ լավ երգել, հա՞: Կամ նրանց սիրել չի կարելի՞ :))

Իսկ ամսի 10-ին համերգ չեղավ, չէ՞:

Refreshment
12.01.2010, 10:53
Հարգելիս, չգիտեմ ուշադրություն դարձրել ես թե ոչ, բայց Հայ Սուպերսթարը ոչ պրոֆեսիոնալ երգիչների մրցույթ է, ոչ թե կիթառով փող աշխատող պրոֆեսիոնալների։
Պրոֆեսիոնալիզմի մասին գրել եմ, չէի ցանկանա կրկնվել:
Գրածիս իմաստը այն էր, որ կոնկրետ Հայաստանում Հայ Սուպերսթարը նրանով է արժեքավոր որ այն նոր շունչ է տալիս եղածին, այսինքն նորություն է բերում արդեն հնացածին կամ էլ ալտերնատիվ տարբերակ է, լեզուս էլ չի ֆռում ասեմ եղած Շոու Բիզնեսին:
Եթե որևէ մասնակից ինչ որ կերպ փորձում է նորություն մտցնել, զարմացնել իր տաղանդով և թարմությամբ, դա արժի գնահատել: Րաֆֆիի դեմ ոչինչ չունեմ, նրա կողմից առաջարկված նորությունը հիմնականում իր դրական կերպարն է: Դա իրոք համարում եմ նորություն, եթե որևէ մեկը Երևանում ապրողներից, սովորական օր պարզապես դուրս գա փողոց և ուսումնասիրի Րաֆֆիի հասակակից տղաներին, կհամաձայնվի որ Րաֆֆին իր կերպարով իրոք նորություն է:
Սուրենի նորությունը (ի դեմ կրկնվեմ, չեմ համարում նրան պրոֆեսիոնալ) դա իր կողմից առաջարկված երաժշտությունն է, թե այն դուր է գալիս Ձեզ թե ոչ, դա երկրորդական է: Դլե Յամանի կատարումը կոնկրետ գիթարով էր մենակ, կարող եմ ողողել ֆորումը նրա այլ կատարումներով որոնք ոչ միայն գիթարով են, բայց ոչ պակաս նորություն են ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ:
Շատ եմ հավանում նաև Ռաիսային, իր ձայնը: Եթե վերցնենք զուտ այս մրցույթը որպես երգի մրցույթ ապա Ռաիսան շատ պետք է առաջ գնա նրանում: Կան այլ մասնակիցներ նույնպես ովքեր շեշտը դրել են վոկալի վրա հիմնականում, խոսքս Փարելիի ու Մարիամի մասին է: Բայս Ռաիսայի վոկալի հզորությունը, ոգին ու "сочный"ությունը չեմ կարող համեմատել վերևում նշվածների վոկալի հետ:
Ասածս այն է որ չի կարելի համեմատել տարբեր չափման միավորները, ինչպես օրինակ կիլոգրամը ու սանտիմետրը, այդպես էլ Սուրենին ու Րաֆֆիին:

Enigmatic
12.01.2010, 14:56
Փաստորեն Րաֆֆին բացի իրա դրական կերպարից ուրիշ հատկություն չուներ հա՞:)) մենակ իրա ձայնը արդեն ամեն ինչա, Հայ երգարվեստում նման ձայն ունեցող գոյություն չունի:

Refreshment
12.01.2010, 16:35
Փաստորեն Րաֆֆին բացի իրա դրական կերպարից ուրիշ հատկություն չուներ հա՞:)) մենակ իրա ձայնը արդեն ամեն ինչա, Հայ երգարվեստում նման ձայն ունեցող գոյություն չունի:

Ես իր ձայնը չեմ համարում իրա առավելություն: Դասական դրվածքով հիմնականում ֆալցետներով ձայն: Մյուս սուպերսթարնեում տվյալ տեսակի ձայնով մասնակիցները միշտ համարվել են ձայնային տվյալներով ոչ շատ օժտված մասնակիցներ: Էլի եմ ասում, սա իմ կարծիքն է:
Շատ լավ է որ Դուք նրա ձայնը հավանում եք: Բան չունեմ ասելու.....

Chuk
12.01.2010, 17:04
Հարգելիս, չգիտեմ ուշադրություն դարձրել ես թե ոչ, բայց Հայ Սուպերսթարը ոչ պրոֆեսիոնալ երգիչների մրցույթ է, ոչ թե կիթառով փող աշխատող պրոֆեսիոնալների։

Արտ, մինչև Սուպերստարը լսե՞լ ես Սուրենի անունը:
Չե՞ս լսել չէ:
Որոշակի ակումբների շատ նեղ քանակությամբ հաճախորդներն են չէ՞ նրան լսել:
Հա, կարող ա ավելի պարապած ու փորձված ա, քան մյուսները. հետո ի՞նչ:
Ի՞նչ վատ ա, որ եթե ինքը իսկապես տաղանդավոր մարդ ա սուպերստարի ու սուպերստարը դիտողների քվեարկության միջոցով այդ ակումբների մակարդակից ավելի վեր բարձրանա՝ մինչև մեծ բեմեր: Էդ ոչ խաղի կանոններին կհակասի, ոչ բարոյահոգեբանական նորմերին, ոչ մի բանի: Ընդամենը կլինի հրաշալի, եթե լավ երգիչը հիմիկվա էստրադայի բազում ոչ տաղանդավոր երգիչների փոխարեն բարձրանա ու հասնի էդ հարթակին:
Նույն Սուրենը, եթե կարողանար այլ կերպ, առանց սուպերստարի բարձրանար ու հասներ դրան, դժվար թե գար սուպերստար, այլ ճանապարհով կգնար: Իսկ սա իրա համար ճանապարհ ա. ինչի՞ կտրել էդ ճանապարհը, տաղանդավոր մարդու ճանապարհը կտրելուց ինձ, քեզ ու մյուսներին ի՞նչ օգուտ:

Աթեիստ
12.01.2010, 23:10

1. Ես "Դորիանս"-ի մասին էլ չէի լսել, մինչև նրանց եվրատեսիլի մրցույթին մասնակցելը: Բայց դա չէր խանգարում նրանց լինել պրոֆեսիոնալ:
2. Ես չեմ ասում թե Սուրենը իրավունք չուներ մասնակցելու, բայց ուզում եմ որ նա պարտվի, մի քանի պատճառներով.
ա) ես ակումբից եմ իմանում որ նա ակումբներում երգում է (կարծես նա այդ փաստը գաղտնի է պահում):
բ) նրան նմանացնում եմ Հայսուպերսթար 1-ի Աննա Ավետյանին. նա նույնպես շատ լավ էր երգում ԲԱՅՑ միայն ռոք, ռոքից տարբերվող ցանկացած այլ ոճում նա 0 էր (ըստ իս):

Ես ուզում եմ հայ երգիչների մեջ տեսնել նորմալ ձայն ունեցող պոպ երգչի:
Ես համարում եմ, որ և՜ Ռաիսան, և՜ Գոռը նրանից լավ են երգում:

Հ.Գ.
Ցանկացած դեպքում ես ընդունելու եմ ժողովրդական քվեարկության արդյունքները:

Chuk
12.01.2010, 23:18
բ) նրան նմանացնում եմ Հայսուպերսթար 1-ի Աննա Ավետյանին. նա նույնպես շատ լավ էր երգում ԲԱՅՑ միայն ռոք, ռոքից տարբերվող ցանկացած այլ ոճում նա 0 էր (ըստ իս):

Իհարկե թեմայից շեղվում ենք, փոքր-ինչ, բայց ուզում եմ հարցնել:
Իսկ ինչի՞ չես ուզում, որ սուպերսթարից նորմալ ռոք երգող դուրս գա, ինչի՞ անպայման պոպ:
Օրինակ զուտ էդ ուղղությամբ որ նայեմ, այսինքն մտածեմ, որ ոչ թե ամենալավը հաղթի, այլ ինձ ավելի հոգեհարազատ երաժշտություն ընտրած մարդը, ապա ես կուզեմ, որ ռոք երգողը հաղթի:

Ungrateful
12.01.2010, 23:18
2. Ես չեմ ասում թե Սուրենը իրավունք չուներ մասնակցելու, բայց ուզում եմ որ նա պարտվի, մի քանի պատճառներով.
ա) ես ակումբից եմ իմանում որ նա ակումբներում երգում է (կարծես նա այդ փաստը գաղտնի է պահում):

Չեմ կարծում: Սուփերսթարի նախնտրական փուլերից մեկի ժամանակ / իմ հիշելով/, ցույց եին տվել իր "կյանքը", ցույց տվեցին, ոնց ա ակումբում երգում, ինքն էլ հետո խոսաց դրա մասին:

Mephistopheles
12.01.2010, 23:24
ARSA/Սուրեն Առուստամյան - Դլե յաման

http://www.youtube.com/watch?v=eVIEucaUIok

Ժողովուրդ ջան դե շարունակեք էս կատարումից հետո սիրել պուպուշիկ ու "բարի" հազար ու մի Րաֆֆիների....

ասա ուր ես ընգեր դրանց խելքին, այ ցադդ տանեմ…

Mephistopheles
12.01.2010, 23:44
1. Ես "Դորիանս"-ի մասին էլ չէի լսել, մինչև նրանց եվրատեսիլի մրցույթին մասնակցելը: Բայց դա չէր խանգարում նրանց լինել պրոֆեսիոնալ:
2. Ես չեմ ասում թե Սուրենը իրավունք չուներ մասնակցելու, բայց ուզում եմ որ նա պարտվի, մի քանի պատճառներով.
ա) ես ակումբից եմ իմանում որ նա ակումբներում երգում է (կարծես նա այդ փաստը գաղտնի է պահում):
բ) նրան նմանացնում եմ Հայսուպերսթար 1-ի Աննա Ավետյանին. նա նույնպես շատ լավ էր երգում ԲԱՅՑ միայն ռոք, ռոքից տարբերվող ցանկացած այլ ոճում նա 0 էր (ըստ իս):

Ես ուզում եմ հայ երգիչների մեջ տեսնել նորմալ ձայն ունեցող պոպ երգչի:
Ես համարում եմ, որ և՜ Ռաիսան, և՜ Գոռը նրանից լավ են երգում:

Հ.Գ.
Ցանկացած դեպքում ես ընդունելու եմ ժողովրդական քվեարկության արդյունքները:

Այդպիսի երգիչ չկա որ "բոլոր ոճերով էլ լավ երգի" դրան երգիչ չեն ասում… եթե կան ապա դրանք "պալատական" երգիչներ են որոնք թագավորի պատվերով ինչ ուզես կերգեն, որովհետև դեմք չունեն, ասելիք չունեն երաժշտույան մեջ, … և եթե "Հայսուպերսթարը" այս հատկությունների համար է ստեղծված, ապա պատք է փակել… հանցագործություն է անդեմությունը խրախուսելը, մենք առանց այդ էլ դրանով ենք տառապում…

ես որևէ մասնակցի չեմ ուզում նսեմացնել, բայց ժողովրդական քվեարկությունից շատ տաղանդավոր էրեխեք դուրս մնացին… էրեխեքը մեղք չեն, իրենք իրենց տեղը եթե Հայաստանում չգետնեն ապա դրսում կգտնեն, ուղղակի ցավալի է որ այս տեսակ ցածր որակի երաժշտական պահանջարկ կա Հայաստանում… սա էլ հենց պատասխանում է այն հարցին թե ինչու են հայաստանում անորակ ռբիսը ծախկում ու բարգավաճում… որովհետև սիրում ենք ու փող ենք տարիս դրան

Refreshment
13.01.2010, 14:43
1. Ես "Դորիանս"-ի մասին էլ չէի լսել, մինչև նրանց եվրատեսիլի մրցույթին մասնակցելը: Բայց դա չէր խանգարում նրանց լինել պրոֆեսիոնալ:
2. Ես չեմ ասում թե Սուրենը իրավունք չուներ մասնակցելու, բայց ուզում եմ որ նա պարտվի, մի քանի պատճառներով.
ա) ես ակումբից եմ իմանում որ նա ակումբներում երգում է (կարծես նա այդ փաստը գաղտնի է պահում):
բ) նրան նմանացնում եմ Հայսուպերսթար 1-ի Աննա Ավետյանին. նա նույնպես շատ լավ էր երգում ԲԱՅՑ միայն ռոք, ռոքից տարբերվող ցանկացած այլ ոճում նա 0 էր (ըստ իս):

Ես ուզում եմ հայ երգիչների մեջ տեսնել նորմալ ձայն ունեցող պոպ երգչի:
Ես համարում եմ, որ և՜ Ռաիսան, և՜ Գոռը նրանից լավ են երգում:

Հ.Գ.
Ցանկացած դեպքում ես ընդունելու եմ ժողովրդական քվեարկության արդյունքները:

Ի դեպ Դորիանսի Գոռը նույնպես մասնակցել է սուպերսթար 1ինին, ու նույնպես հաղթահարել է փուլերը, հետո եթե չեմ սխալվում իր իսկ ցանկությամբ դուրս է եկել նախագծից:
Իսկ նույն Ձեր նշած Եվրատեսիլի մրցույթում մի աղջիկ կար, կարծեմ ինչ որ հեքիաթային փերիական երգ էր երգում: Ձեր տրամաբանությունից ելնելով նա էլ է պրոֆեսիոնալ չէ? Բայց արի ու տես որ մասնակցեց սուպերսթարին ու նույնիսկ թատրոնի փուլ չանցավ:
Եթե Ձեզ թվում է թե Սուրենը միակն է երգել ակումբներում, Դուք սխալվում եք: Նույն Իվետան էլ է փորձել իր ուժերով առաջ գնալ Գերմանիայում, մինչև Հայաստան գալը: Ուղղակի որ աջքից հեռու ա, չի ծակում ??
Ի դեպ Ամերիկյան Այդոլից օրինակներ բերեմ հաղթող մասնակիցների, ովքեր մեկ ոճում էին միշտ հանդես գալիս, բայց հաղթեցին: Դեյվիդ Քուք, 7րդ Այդոլի հաղթող - Ռոք, Քերրի Անդերվուդ, 3րդ Այդոլի հաղթող - Քանթրի, Ռուբեն Սթյուդարդ, 2րդ Այդոլի հաղթող - Սոուլ: Այս բոլոր հացթողներն էլ իրենց ոճից դուրս շատ շատ միջակ են, կամ ընդհանրապես չեն ելույթ ունենում:

մեկ բան էլ, ժողովրդական քվեարկության արդյունքները, ի տարբերություն Ձեզ, չեմ ընդունում միանշանակ: Որովհետև Ժողովուրդը - դա հիմնականում ծանոթ-բարեկամ մասսան ա:

Refreshment
13.01.2010, 17:43
Ով որ facebook.com սոցիալական ցանցում գրանցված է, կարող են Ֆան դառնալ սուպերսթարի որոշ մասնակիցների:

Րաֆֆի
http://www.facebook.com/pages/RAFFI-OHANIAN-HAY-SUPER-STAR/148072565747?ref=nf

Սուրեն/Արսա
http://www.facebook.com/group.php?gid=45912635677&ref=ts

Նարինե Աթթարյանին Workshop-ի փուլից
http://www.facebook.com/group.php?gid=144316666625&ref=ts

Աթեիստ
18.01.2010, 00:09
Չհասցրեցի լսել Սուրենի կատարումը, դուրս եկան Գոռը (շատ լավն էր) և Ռաիսան։
Եվան ինչ- որ բան էր գոռում, ոնց որ թե երգ էր։
Իվետայից ավելի էի սպասում։

Կրկնությունով լսեցի Սուրենին, նույն Սուրենն էր։ Մի պահ թվաց թե հին կատարումներից են կրկնում։ Լավ էր երգում։

Հ.Գ.
Քվեարկություն վ ստուդիյու։

Ռուֆուս
18.01.2010, 01:09
Մոդերատորական: Թեմային կցվել է հարցում, խնդրում եմ քվեարկեք:

Ռուֆուս
18.01.2010, 01:11
Ամենալավը Սուրենն ու Ռաիսան էին: Հայկն ու Րաֆֆին ոչինչ, տակից դուրս եկան, ամենասարսափելին Գոռն ու Մարիամն էին, երկուսի դուրս գալու ժամանակն էլ եկել է: Եվան դադարել է զարմացնել :(

Chuk
18.01.2010, 01:36
Եվան էսօր ընկճված էր, զգացվում էր: Ու դա բնական ա: Էսօրվա կատարումը դուրս չի եկել, բայց քվեարկել եմ միայն իրան, SMS եմ ուղարկել: Իրան էս պահին դուխ տալ ա պետք (անկախ սուպերսաթարի վերջնական արդյունքներից), ինքը դրան ավելի քան արժանի ա, իմ համեստ կարծիքով :)

Kita
18.01.2010, 01:38
Ուֆ զգուշացրեք էլի, որ նայենք:( մԻշտ մոռանում եմ, տեսնես կատարումները արդեն կան ինետում?

Գալաթեա
18.01.2010, 01:57
Սուրոյինը չհասցրի տեսնել: Ափսոս:
Մարիամը թույլ ա:
Փարելիի էսօրվա երգն անշուք էր կամ ինքն անշուքացրեց:
Եվան թույլ էր էսօր, կամ իրա օրը չէր կամ երգն էր սխալ ընտրել:
Հայկի երգը հեչ դուրս չեկավ.. ինչ-որ ամերիկացի վերցրել գյոզալ երգը տիտանիկ էր սարքել, ինքն էլ իրա հերթին "Քանքարավոր ախպերը" սարքեց: Չդզեց:
Իվետան թույլ ա: Ձայնը զարգանալու տեղ չունի: Մի նոտայի վրա ա:
Գոռը ոնց որ թե իր պարտքն ա համարում բոլոր երգերի բառերը սխալ ասել կամ չասել ընդհանրապես: Շատ միջակ էր ջութակ նվագում, եթե ոչ վատ: Դեռ կատարում չի եղել, որ հավանած լինեմ իրենից:
Րաֆֆի... կարծիք չունեմ... դեռ չեմ լսել իր կատարումները, էսօրվանն էլ կիսատ լսեցի:
Ռաիսա... իրան որ խոսելուց չլսեմ՝ էդ անդուր "ր"-երը պարսկահայկական, որից վատանում եմ, մնացածն ընտիր ա: Շատ լավ, խորը ու սիրուն տեմբր ունի: Լավն ա:

Նարե
18.01.2010, 02:10
Ընդհանրապես թույլ համերգ էր, իմ կարծիքով առ այսօր եղած բոլոր համերգներից ամենաթույլը: Այսօր մենակ շատ թե քիչ կառանձնացնեի Սուրենին ու Ռաիսային, մնացած բոլորին ինչ-որ բան խանգարում էր, մեկը ֆալշ էր երգում, մյուսի երգը անկապ-աննպատակ էր, մի խոսքով կսպասեմ հաջորդ համերգին: Իսկ վտանգավոր եռյակում տեսնում եմ Փարելիին, Իվետային ու Եվային (ցավոք)

Farfalla
18.01.2010, 09:48
Համերգը դուրս չեկավ, անհաջող երգերը շատ էին:
Եվան իրա կերպարով արդեն հոգնեցնումա, ինչ-որ բան պետքա փոխի, թե չէ սենց երկար չի ձգի:
Հայկը եթե օրիգինալը երգեր ավելի լավ կլիներ:
Սուրենը վատը չէր, ոնց որ բոլոր համերգներին:
Ռաիսան ինչպես միշտ հոյակապ երգեց:
Րաֆիի երգը դուրս չեկավ,իրան չէր սազում:
Իվետայի մենակ տեսքն էր լավ, շատ թույլ երգեց:
Մարիամը, Փարելին ու Գոռը դուրս չեկան, իրանց եմ տեսնեւմ վտանգավոր գուտում:

Refreshment
18.01.2010, 10:40
Միանշանակ Ռաիսան ու Սուրենը լավագույն բացումն ու փակումը արեցին համերգի, այդ մասնակիցները կայուն լավագույններն են:
Րաֆֆին էտ գյոզալական Daughtry-ի երգը դարձրել էր օրորոցային: Հեչ չարժեր որ նա գիթարով ելույթ ունենա, շատ էր շեղվում ու արդյունքում ոչ լավ նվագեց ոչ էլ լավ երգեց:
Իվետան դուրս եկավ, շատ բեմական էր ու լավ շոու ցույց տվեց, իսկ այդ երգը կարծում եմ վոկալ ցույց տալու երգ չեր:
Փարելին ամբողջ երգը ծայրից ծայր ֆալշ երգեց, այնպիսի տպավորություն էր որ ինքն իրեն լավ չի լսում:
Եվայի երգը շաաաաատ անհաջող էր: Տափակ մեկ-երկու նոտայի վրա ուղղակի աղմկոտ երգ էր: Դե բայց Եվան էլ իհարկե կարող էր ավելի լավ ներկայացնել:
Հայկը պարզապես լավ չերգեց, Billie Jean-ի այդ մեկտաբանությունը շատ եմ սիրում, ուղղակի ցնցող ա, բայց պետքա շաաաաատ լավ վոկալ ունենալ, ինչը Հայկը չունի, ու պարզա որ այս դեպքում նա պետքա իրա թույլ կողմը իմանար ու շեշտը դներ ոչ վոկալի վրա:
Գոռի մկկոցները չեմ սիրում, ոնց որ երգիչ Հայկոն լինի: Եթե պարզապես ուղիղ երգեր, շատ ավելի լավ ելույթ կստացվեր: Ջութակը միջին էր նվագում:
Մարիամը այս անգամ շատ վստահ էր բեմում ու էմոցիոնալ էր կատարում երգը: Եթե լիներ 1 կամ 2 համերգները, կասեի որ վատ չի: Դե բայց այս պահին ակնհայտ զիջում է մյուսներին: Ոչ թե տվյալ կատարումով, այլ ընդհանրապես:

Sunlight
18.01.2010, 12:20
Իսկապես էլ համերգն ընդհանուր առմամբ շատ թույլ էր, թեև թվում էր թե հակառակը պետք է լինի, քանի որ պատրաստվելու ավելի շատ ժամանակ ունեին մասնակիցները:
Օրվա լավագույններն իմ կարծիքով Ռաիսան ու Սուրենն էին, ամենավատը երգեցին Մարիամն ու Եվան, թեև մյուսներն էլ էին բավական վատ երգում:
Ինչքան որ նախընտրական փուլերում հավանում էի Եվային, այնքան եզրափակիչում համերգից համերգ սկսում եմ ավելի ու ավելի չհավանել: Դիապազոնը մեծ չէ, կերպարը շատ արագ սպառեց իրեն, և ամեն անգամ նախորդից ավելի ֆալշ ու վատ է երգում:
Կարծում եմ Մարիամն այս անգամ պետք է լքի նախագիծը, քանի որ նրա ձայնային տվյալներն ու կատարումները ակնհայտորեն զիջում են մյուսներին:
Գոռի ձայնը կարծես վատը չի, բայց իր ելույթները չեմ հավանում, ինչ-որ մի բան անընդհատ խանգարում է ու երգելուց դեմքը շատ է ինչ-որ անբնական ծամածռում:
Փարելին, Իվետան, Րաֆֆին ու Հայկը լավ տեմբր ունեն ու հետաքրքիր են մատուցում երգերը, բայց աշխատելու շատ տեղ ունեն:
Սուրենը լավ է երգում ու իմ կարծիքով կապ չունի մինչ այդ երգել է ինչ-որ տեղ թե ոչ: Շատ լավ կլիներ որ մեր "հայտնի" աստղիկներն էլ կենդանի կարողանան այդպես երգել:
Դեռևս բոլոր ելույթները նայելով ամենաշատը ինձ Ռաիսան է դուր գալիս, հզոր ձայն ունի ու լավ էլ կատարում է:

Մանուլ
18.01.2010, 12:24
Սուրենը լավն էր:
Մարիամի ամենալավ կատարումն էր, բայց ինքն էնքան էլ ուժեղ չի:
Փարելիի մոտ ներքևի նոտաները լավ չեն ստացվում, բայց մնացածը վատ չէր: Դուրս գալիս ա ինքը :): Նույնն էլ Հայկը: Բայց Հայկը շաաատ բեմական ա :): Մեկ էլ Իվետան ա տենց բեմական:
Ռաիսան հզոր ա: Մինչև հիմա թերություն չեմ նկատել իրա կատարումներում:
Րաֆֆին դեմք ա :o: Ռոք ա երգում ու հանգիստ կանգնել ա տեղը, մի հատ չի շարժվում :o: Շա՜տ հանգիստ ա: Իմ կարծիքով էս երգը մի քիչ մռայլ էր իրա համար, Daughtry-ից կարող էր ավելի հարմար երգ ընտրել, օրինակ` Over you-ն: Բայց մեկ ա՝ ամենաշատը իրան եմ սիրում :)):
Էս անգամ դուրս չեկան Գոռն ու Եվան: Գոռը հազար հատ ֆալշ արեց, ափսոս էր էդ երգը, այլանդակեց: Եվան էլ լավ չերգեց: Կամ երգը լավը չեր: Համենայն դեպս, ես ընդհանրապես երաժշտություն չլսեցի էդ երգի մեջ: Մենակ իրենց երկուսի համար չեմ քվեարկել վերևի հարցման մեջ:

Marico
18.01.2010, 14:36
Սուրենը ինչպես միշտ լավ էր, չնայաց նրա ելույթները շատ միատիպ են, ամեն դեպքում ինձ դեռ չի հոգնեցրել. Ռաիսան աննախադեպա, շատ կուզենամ, որ այս նախագծում իր մոտ վատ ելույթ չլինի. Ռաֆֆիի օրը չէր, երգն էլ իրենը չէր :( Հայկը շատ օրիգինալ դեմքա, բայց երգի այդ տարբերակը ինձ դուր չեկավ. Մարիամը դե ամենաթույլնա, բայց վատ չերգեց իր համար - աշխատումա. Փարելիի մոտ ֆալշերը միշտ շաաատ են, ես անգամ ել բացառություն չէր. Իվետան շատ աշխատասերա, դուրս գալիսա, բայց էս անգամ ել շատ հաջող չստացվեց. Եվան ու Գոռը այս համերգում ամենաշատը դուրս չեն եկել. Եվայի մոտ երգ չկար, երաժշտություն չկար, կատարում չկար, մի խոսքով սպասում էի երբա վերջանալու, ձանձրացրելա. Իսկ Գոռը երգեց իմ ամենսիրած երգչի լավագույն երգերից մեկը - ահավոր էր. Ով այդ երգի օրիգինալը լսելա, կհասկանար թե ինչ եմ ասում. Տեքստի 40%ը սխալ, բառերի մյուս կեսը լրիվ կուլ տվեց, երգն էլ սարգեց կլկլոց վերջում էլ Նաիրան ասեց ապրես :(

Համաձայն եմ որ մինչ օրս եղած համերգներից ամենաանհաջողն էր...

Refreshment
18.01.2010, 15:00
Իսկ Գոռը երգեց իմ ամենսիրած երգչի լավագույն երգերից մեկը - ահավոր էր. Ով այդ երգի օրիգինալը լսելա, կհասկանար թե ինչ եմ ասում. Տեքստի 40%ը սխալ, բառերի մյուս կեսը լրիվ կուլ տվեց, երգն էլ սարգեց կլկլոց վերջում էլ Նաիրան ասեց ապրես :(

Համաձայն եմ Նաիրայի առումով: Ընդհանրապես ժյուրին ինչա խոսում ինքը գոնե հասկանումա??? Նույնիսկ Գլումովը բեմից նյարդայնացավ ժյուրիի խոսքից:
Նաիրան ասումա Իվետան մուտք անելուց ֆալշա երգում: Ես ոչ մի ֆալշ չնկատեցի: Ու հակառակը, Փարելին ամբողջ երգը ծայրից ծայր ֆալշա երգում, ինքը ասումա մենակ ներքևներն ես ֆալշ երգում: Նույնն էլ Գոռի դեպքը: Այդ կնոջ մոտ լսողության պրոբլեմներ են թե դահլիճի հնչողություննա այդքան տարբերվում հեռուստատեսության հնչողությունից??? Հետո էլ ասումա թե չի սիրում ֆալշերից խոսալ:
Առվին Քոչարյանը ընդհանրապես ոչ մի միտք չի արտահայում, կամ կրկնումա մյուսների ասածը կամ շնորհավորում: Եթե շնորհավորելու համար ա ժյուրիում նստած, կարող էր հանգիստ չնստել:
Ամենաշատը Վարդան Պետրոսյանի մեկնաբանություններն էի հավանում, այն էլ այլևս ժյուրիի կազմում չի:

Ռուֆուս
18.01.2010, 15:14
Այդ կնոջ մոտ լսողության պրոբլեմներ են թե դահլիճի հնչողություննա այդքան տարբերվում հեռուստատեսության հնչողությունից??? Հետո էլ ասումա թե չի սիրում ֆալշերից խոսալ:

Ասեմ, որ իրոք դահլիճի ու հեռուստատեսության հնչողությունը իրարից շատ են տարբերվում: Ես նախորդ սուպերստարների բազմաթիվ համերգների եմ ներկա եղել, շատ էր պատահում, երբ համերգի ժամանակ մասնակիցները գերազանց էին երգում, ոչ մի ֆալշ նոտա չէր զգացվում, իսկ հետո հեռուստատեսությամբ երբ նայում էի, զգում էի, որ երգը սկզբից մինչև վերջ ֆալշ է երգում:

Առվին Քոչարյանը ընդհանրապես ոչ մի միտք չի արտահայում, կամ կրկնումա մյուսների ասածը կամ շնորհավորում: Եթե շնորհավորելու համար ա ժյուրիում նստած, կարող էր հանգիստ չնստել:

Արվինի պահով լրիվ համաձայն եմ: Ոնց որ 2-րդ Սուպերստարի Եղիշը լինի, ձևի պարագա: Չեմ հասկանում, իրեն Լեբեդև 2-ի տեղը դրածին (իրականում շատ միջակ դիզայներ, որը տառապում է խիստ թերարժեքության բարդույթով) որպես ինչ են բերել Սուպերստար, գոնե երաժշտությունից բան հասկանար ասեինք, թե ոչինչ...

Grace43
18.01.2010, 15:55
Համեմատաբար հաջողված ելույթները՝ Սուրեն, Ռաիսա, Իվետա:

Yellow Raven
18.01.2010, 21:08
Նախագիծը լքեց Եվան:)
Կիրակի օրվա համերգից ելնելով ինձ թվումա օրինաչափ որոշում էր, բայց ընդհանուր առմամբ ուժեղ մասնակիցներից էր, ափսոս:(

Kuk
18.01.2010, 21:10
Եվա:cry

Աթեիստ
18.01.2010, 21:28
Հազիվ, սրանից հետո համերգները կանցնեն առանց Եվայի։

Շատ ուրախ եմ։ Դուրս եկավ նաև այն, որ իմ ֆավորիտը (Գոռը) երբեք վտանգավոր եռյակում չի հայտնվել (ես համենայն դեպս նման դեպք չեմ հիշում)։

Ռուֆուս
18.01.2010, 21:35
Մոդերատորական: Ամփոփվել են չորրորդ փուլից հետո քվեարկության արդյունքները.

Սուրեն Առուստամյան (Երևան) - 21 ձայն
Ռաիսա Ավանեսյան (Իրան) - 19 ձայն
Հայկ Պետրոսյան (Երևան) - 17 ձայն
Րաֆֆի Օհանյան (Սիրիա) - 16 ձայն
Իվետա Մուկուչյան (Գերմանիա) - 13 ձայն
Փարելի Ամիրխանյան (Իրան) - 9 ձայն
Եվա Ղազարյան (Երևան) - 9 ձայն
Գոռ Հարությունյան (Արմավիր) - 9 ձայն
Մարիամ Ավետիսյան (Երևան) - 2 ձայն

Նախագիծը լքում է Եվա Ղազարյանը:

Ռուֆուս
18.01.2010, 21:43
Եվայի դուրս գալը հեչ էլ անսպասելի չէր, Եվան սկզբում զարմացնում էր, բայց հետո դարձավ միօրինակ ու ձանձրալի: Իհարկե ցանկալի կլիներ, որ Մարիամը կամ Գոռը դուրս գային (հույս ունեմ հաջորդը իրենք են լինելու), բայց ոչինչ իրենց հերթն էլ ա գալու:

Իսկ լավագույն եռյակը իմ կարծիքով - Սուրեն, Ռաիսա, Րաֆֆի :)

Enigmatic
18.01.2010, 22:04
Երեխեք հնարավոր է, որ եկող շաբաթվա համերգի տոմսեր լինեն մոտս, ավել, հենց հաստատ իմացա, տեղյակ կպահեմ, ով որ ցանկանա, կարող եմ փոխանցել:)

Փոքրիկ
18.01.2010, 22:44
Եվան մենակ իրեն էր ցույց տալիս ու գոռգռում էր, ասում էին` երգում էր... Լավ էր, որ դուրս եկավ:)

Chuk
19.01.2010, 00:15
Եվայի լքելը հայ իրականությունում համաչափ երևույթ է. մենք վառ անհատականություններին չենք սիրում, անմիջապես նրանց նկատմամբ վատ ենք տրամադրվում, որոշ դեպքերում լցվում նախանձով:

Վերջին համերգի կատարումն իսկապես անհաջող էր: Դա հակված եմ ընկճվածության արդյունք համարել նախորդ հաղորդման ժամանակ անարդարացիորեն դուրս եկողների շարքում հայտնվելու համար: Թեև այս անգամ երգը հաջող չէր, բայց նորից ճիշտ չէր իր դուրս գալը, կային ավելի թույլ մասնակիցներ, մասնավորապես Գոռ, Մարիամ: Թեև Գոռի վերջին կատարումն այնքան էլ վատ չէր:

Հակված եմ համարել, որ հաղթող կդառնա Րաֆֆին. զարմանալի չի, ինքը մեր շոուբիզնեսի «աստղերին» բավական մոտ է:

Եվայի դուրս գալու հիմնական պատճառներից առաջին ասացի, իր վառ անհատականություն լինելն է: Երկրորդը հաղորդում սխալ մուտքն էր: Ինքը պետք է շատ ավելի թույլ կատարումներով մտներ, գնալով ուժեղացնելով, փոխարենը մտավ ուժեղով, միանգամից ֆուրոր արեց, բնականաբար սպասելիքները շատ ավելին էին:

Ինչևէ, անկեղծորեն ուզում էի որ տաղանդավոր աղջիկը հաղթեր:
Այս անգամ իսկապես շատ տաղանդավորներ կան: Բայց իրականում իրական առանձնացողներն ու տաղանդներն իմ համեստ կարծիքով Եվան ու Սուրենն էին: Այսուհետ «բալետ» եմ անելու Սուրենի համար, թեև վստահ եմ, որ հայ հասարակությունը այդ մի տաղանդին էլ չի ընդունի. մենք միջակություններին ենք սիրում:

Գալաթեա
19.01.2010, 00:23
Տանը չէի, նոր կարդացի, իմացա, որ Եվուշին հանել են:

Երևի Շանթի Լեննագանի տակի գեղերի ղեկավարությանն էլ չի դզել էրեխեն :)
Ոնց որ Աննան չէր դզում Ավետյան:
Դե տենց ա չէ, ոնց կարա լավ, յուրահատուկ ձենով մարդը մնա, առաջ գնա, բա միջակություններ ի՞նչ անեն, հո չե՞ն մնա բորդյուրին: Էս երկրում ո՞ր միջակությունն ա բորդյուրին մնացել :)

Ոչինչ... թող դուրս գա.. մեկ ա էդ իրա կայֆ հավեսին տեմբրը Շանթի կոնտրակտով հարամ էին անելու՝ լավաշ թխողի երգեր դեմ տալով:
Սենց գոնե շանս կունենա պստոն :) Գոնե Շանթը, ինքն իրա ձեռով քռչ չի սարքի:

Մանուլ
19.01.2010, 00:26
Եվայի լքելը հայ իրականությունում համաչափ երևույթ է. մենք վառ անհատականություններին չենք սիրում, անմիջապես նրանց նկատմամբ վատ ենք տրամադրվում, որոշ դեպքերում լցվում նախանձով:

Չուկ ջան, Հայկը շատ լավ նշել ա, թե ինչի համար Եվան դուրս եկավ :):
Բայց համաձայն եմ, որ շուտ էր Եվայի համար: Մարիամից ու Գոռից հետո նոր իրա հերթը կգար :think:

Իսկ լավագույն եռյակը իմ կարծիքով - Սուրեն, Ռաիսա, Րաֆֆի :)
Համաձայն եմ :):

Chuk
19.01.2010, 00:30
Չուկ ջան, Հայկը շատ լավ նշել ա, թե ինչի համար Եվան դուրս եկավ :):
Բայց համաձայն եմ, որ շուտ էր Եվայի համար: Մարիամից ու Գոռից հետո նոր իրա հերթը կգար :think:

Համաձայն եմ :):
Ես շատ ավելի ճիշտ ու կոնկրետ եմ նշել, թե ինչի ա Եվան դուրս եկել, Մանուլ ջան :)

Մանուլ
19.01.2010, 00:32
Ես շատ ավելի ճիշտ ու կոնկրետ եմ նշել, թե ինչի ա Եվան դուրս եկել, Մանուլ ջան :)
Վայ, մոռացա վերևում գրել «իմ կարծիքով» :)):

Ungrateful
19.01.2010, 00:32
"Բեմի վրայի կուլտուրա" չունեցող, իրեն "ձև տվող", "իրենց միայն ցույց տվող", գոռգռացող աղջիկը հեռացավ... ուրախ եղեք:
Մնաց Սուրենը, դրան էլ կուտեն ;) :
Ժող, կներեք` բայց իմ կարծիքով /չդատելով լավ- վատ երգելով/, մնացած բոլորին տեսնում եմ` ԱրամեաՍիլվահակոբյաննների մատաղ սերունդ: Եթե Արամեի համերգին դահլիծ ա լցվում, Րաֆֆին կամ նման մեկը նաղդ կհաղթի:

Մանուլ
19.01.2010, 00:45

Եվան լավ էլ "բեմի վրա կուլտուրա" ունի կարծում եմ :think: Ձայնն էլ ա լավը, բայց որ շատ ա գոռում, ու ուզում ա ավելի շատ "իրան ցույց տալով" առաջ գնա, ճիշտ ա իմ կարծիքով:
Չեմ կարծում, որ Սուրենը կկորի:
Րաֆֆին շատ էլ լավ երգում ա, ինչի՞ ես Արամեի հետ համեմատում :):

Ու հետո, էնքան էլ կարևոր չի, թե ով ա հաղթում: Առաջին և երկրորդ սուպերսթարների հաղթողները ի՞նչ են անում. մենակ Շանթի կազմակերպած համերգներին են մասնակցում: Իսկ, օրինակ, Աստղիկ Սաֆարյանը առաջին սուպերսթարից շատ ավելի առաջ գնաց:
Սուպերսթարը ընդամենը միջոց ա, որ ժողովուրդը ճանաչի տաղանդավոր ու ոչ այնքան երեխեքին :):

Ռուֆուս
19.01.2010, 00:49
Եվայի դուրս գալու հիմնական պատճառներից առաջին ասացի, իր վառ անհատականություն լինելն է:

Շատ ափսոս, որ ի տարբերություն Աննա Ավետյանի, Եվայի դեպքում վառ անհատականությունն ու տաղանդը իրար հետ չեն համընկել:

Ասեմ, որ ես էլ եմ Եվային շատ հավանել ու հավանում, շատ հետաքրքիր, բոլորից տարբերվող կերպար է, իրեն ոչ մեկի հետ չես շփոթի: Ափսոս, որ փոխանակ ինքն իր վրա աշխատեր, համերգից համերգ փորձեր ավելի լավ հանդես գալ, գնալով ավելի էր դեգրադացվում... Իր դուրս գալը ճիշտ էր ու արդարացված, էսօր դուրս չգար, վաղը մյուս օրն էր դուրս գալու:

Kuk
19.01.2010, 00:49
Տանը չէի, նոր կարդացի, իմացա, որ Եվուշին հանել են:

Երևի Շանթի Լեննագանի տակի գեղերի ղեկավարությանն էլ չի դզել էրեխեն :)
Ոնց որ Աննան չէր դզում Ավետյան:
Դե տենց ա չէ, ոնց կարա լավ, յուրահատուկ ձենով մարդը մնա, առաջ գնա, բա միջակություններ ի՞նչ անեն, հո չե՞ն մնա բորդյուրին: Էս երկրում ո՞ր միջակությունն ա բորդյուրին մնացել :)

Ոչինչ... թող դուրս գա.. մեկ ա էդ իրա կայֆ հավեսին տեմբրը Շանթի կոնտրակտով քաքմեջ էին անելու՝ լավաշ թխողի երգեր դեմ տալով:
Սենց գոնե շանս կունենա պստոն :) Գոնե Շանթը, ինքն իրա ձեռով քռչ չի սարքի:

Լիլ ջան, էդ «օրիգինալ», «տաղանդավոր», «խեղճ» երեխեն հեռուստաէկրաններին հայտնվեց մի հեռուստաընկերությամբ, որի ղեկավարությունը Լեննագանի տակի գեղերից ա, էդ հեռուստաընկերությունն էլ լավաշ թխողի երգեր ա դեմ տալիս, համաձայն եմ, ասեմ ավելին՝ ինձ համար մի լավաշ թխողի երգ էլ «տաղանդավոր» Եվայի երգերն են: Բա՛յց. հիշում ենք շանթի ղեկավարության գեղի տակից լինելն էն պահին, երբ մրցույթից դուրս ա մնում էն մասնակիցը, ում մենք համակրում ենք, հիշում ենք, որ լավաշ թխողի երգեր ա դեմ տալիս էդ հեռուստաընկերությունը էն պահին, երբ Եվան լքում ա ասպարեզը: Բա մինչ այս ինչի՞ չէինք ասում՝ ի՞նչ գործ ունի էս «սիրուն», «տաղանդավոր», «հրաշք» ու «խեղճ» երեխեն լավաշ թխողների մեջ: Համոզված եմ, եթե Եվան հաղթեր, ես էլ մտնեի ու գրեի, որ արդար չի Շանթը, ղեկավարությունը գեղի տակից ա, լավաշ թխողների երգեր են դեմ տալիս, հակադարձելու էիք: Լավ չի, լավ չի…:))

Գալաթեա
19.01.2010, 00:53
Լիլ ջան, էդ «օրիգինալ», «տաղանդավոր», «խեղճ» երեխեն հեռուստաէկրաններին հայտնվեց մի հեռուստաընկերությամբ, որի ղեկավարությունը Լեննագանի տակի գեղերից ա, էդ հեռուստաընկերությունն էլ լավաշ թխողի երգեր ա դեմ տալիս, համաձայն եմ, ասեմ ավելին՝ ինձ համար մի լավաշ թխողի երգ էլ «տաղանդավոր» Եվայի երգերն են: Բա՛յց. հիշում ենք շանթի ղեկավարության գեղի տակից լինելն էն պահին, երբ մրցույթից դուրս ա մնում էն մասնակիցը, ում մենք համակրում ենք, հիշում ենք, որ լավաշ թխողի երգեր ա դեմ տալիս էդ հեռուստաընկերությունը էն պահին, երբ Եվան լքում ա ասպարեզը: Բա մինչ այս ինչի՞ չէինք ասում՝ ի՞նչ գործ ունի էս «սիրուն», «տաղանդավոր», «հրաշք» ու «խեղճ» երեխեն լավաշ թխողների մեջ: Համոզված եմ, եթե Եվան հաղթեր, ես էլ մտնեի ու գրեի, որ արդար չի Շանթը, ղեկավարությունը գեղի տակից ա, լավաշ թխողների երգեր են դեմ տալիս, հակադարձելու էիք: լավ չի, լավ չի…:))

Արթ, խնդիրն էն ա, որ էրեխեքին ընտրելուց Շանթը դեր չի խաղում, բայց դուրս հանելուց՝ խաղում ա:
Իսկ որ Շանթի ղեկավարությունը Լենագանի տակի գեղերից ա, հուսով եմ հասկանում ես, որ ես հավայի չէի ասի, եթե հիմք չունենայի: Շփում ա էղել, որ ինձ թույլ եմ տալիս նման բան ասել:

Kuk
19.01.2010, 00:55
Ես շատ ավելի ճիշտ ու կոնկրետ եմ նշել, թե ինչի ա Եվան դուրս եկել, Մանուլ ջան :)

Արտ, ինչի՞ց ես եզրակացնում, որ դու ճիշտ ես նշել: Դա քո սուբյեկտիվ կարծիքն ա: Օրինակ ինձ եթե հետաքրքրեր էդ սուպերսթար կոչված «իրադարձությունը», միշտ դիտեի, քվեարկեի և այլն, հաստատ տոննաներով բոլորի օգտին կքվեարկեի, բացի Եվայից, մենակ նրա համար, որ ինքն ուղղակի իմ դուրը չի գալիս, վրես մի այլ կարգի ազդում ա իրա շարժուձևով ու ամեն ինչով, երգելն էլ դուրս չի գալիս: Նենց որ արի չասենք՝ ես ավելի ճիշտ եմ ասել, դու միքիչ քիչ ճիշտ ես ասել, իսկ ինքը լրիվ սխալ ա ասել:

Մանուլ
19.01.2010, 00:57
Օրինակ ինձ եթե հետաքրքրեր էդ սուպերսթար կոչված «իրադարձությունը», միշտ դիտեի, քվեարկեի և այլն, հաստատ տոննաներով բոլորի օգտին կքվեարկեի, բացի Եվայից:
Ի միջի այլոց, տեղյակ եք, չէ՞, որ մի համարից միայն մեկ ձայն են հաշվում :):

Kuk
19.01.2010, 00:58
Արթ, խնդիրն էն ա, որ էրեխեքին ընտրելուց Շանթը դեր չի խաղում, բայց դուրս հանելուց՝ խաղում ա:
Իսկ որ Շանթի ղեկավարությունը Լենագանի տակի գեղերից ա, հուսով եմ հասկանում ես, որ ես հավայի չէի ասի, եթե հիմք չունենայի: Շփում ա էղել, որ ինձ թույլ եմ տալիս նման բան ասել:

Լիլ, ես չասեցի՝ հավայի ես ասել, ես չեմ ճանաչում, չի էլ հետաքրքրում, որտև ես էդ հեռուստաընկերության մասին իմ կարծիքն ունեմ, ինչպես և բոլոր մյուս հեռուստաընկերությունների: Իմ ասածը լրիվ այլ բան էր: Էդ մասին հիշվեց, երբ դուրս եկավ Եվան, ինչի՞, որտև Եվան ձեզ դուր էր գալիս: Ժպիտ: Գրառումս եթե նորից կարդաս, ես չէի հերքել ղեկավարության մասին գրածներդ, այլ բաներ էի գրել, իսկ դու լրիվ այլ բան գրեցիր:)

Chuk
19.01.2010, 01:01
Արտ, ինչի՞ց ես եզրակացնում, որ դու ճիշտ ես նշել: Դա քո սուբյեկտիվ կարծիքն ա: Օրինակ ինձ եթե հետաքրքրեր էդ սուպերսթար կոչված «իրադարձությունը», միշտ դիտեի, քվեարկեի և այլն, հաստատ տոննաներով բոլորի օգտին կքվեարկեի, բացի Եվայից, մենակ նրա համար, որ ինքն ուղղակի իմ դուրը չի գալիս, վրես մի այլ կարգի ազդում ա իրա շարժուձևով ու ամեն ինչով, երգելն էլ դուրս չի գալիս: Նենց որ արի չասենք՝ ես ավելի ճիշտ եմ ասել, դու միքիչ քիչ ճիշտ ես ասել, իսկ ինքը լրիվ սխալ ա ասել:

Իհարկե իմ կարծիքն ա, ու գուցե և սխալ կարծիք ա:
Բայց որ իմ տեսակետը շատ ավելի վերլուծված էր, քան Հայկինը, որը մակերեսային էր, ու որ իմ տեսակետն իր մեջ ուշադիր լինելու դեպքում կնկատեիր որ ներառում ա նաև Ռուֆուսի տեսակետը, դա ուրիշ հարց ա:

Ինչ վերաբերվում ա քո հավանել-չհավանելուն, բան չունեմ ասելու, Արթ ջան, բայց միաժամանակ ունեմ դրա իմ բացատրությունը, որը, հուսով եմ, որ քեզ չի նեղացնում: Ես Եվայի ձենը համարում եմ շատ ավելին, քան մրցույթին մասնակցող մյուսներինը, թեև ընդունում եմ, որ տաղանդավորները շատ են: Միաժամանակ ես համարում եմ, որ մյուսներն ավելի, ոնց ասեմ, պոպսայոտ են: Դու կարող ա էդ պոպսայոտն ավելի ես սիրում, բայց ես հենց դրա մասին էլ խոսում էի:

Ռուֆուս
19.01.2010, 01:01
Ժող, կներեք` բայց իմ կարծիքով /չդատելով լավ- վատ երգելով/, մնացած բոլորին տեսնում եմ` ԱրամեաՍիլվահակոբյաննների մատաղ սերունդ: Եթե Արամեի համերգին դահլիծ ա լցվում, Րաֆֆին կամ նման մեկը նաղդ կհաղթի:

Այ էստեղ քո հետ ընդհանրապես համաձայն չեմ: Ինչ-ինչ բայց էս Սուպերստարի երեխեքի երաժշտական ճաշակը բավականին լավն է՝ հատկապես Սուրենինը, Րաֆֆիինը ու Հայկինը:

Kuk
19.01.2010, 01:02
Ի միջի այլոց, տեղյակ եք, չէ՞, որ մի համարից միայն մեկ ձայն են հաշվում :):

Մանուլ ջան, հիմա դարակս բացեմ, բռով քարտ կհանեմ մեջից:)) Չհաշված տան մյուս անդամների համարները;) Մենակ ես հիմա որ ուզեմ, մոտ մի 15 համարից կքվեարկեմ, չհաշված որ մի երկու տեղ էլ զանգեմ, մի երկու էդքան էլ կավելանա: Նենց որ, դու էլ գնա սուպերսթար մասնակցի, անպայման չի լավ երգել իմանաս, ոնց էլ երգես, Եվայից հո լավ կերգես:)) Գնա, ամեն քվեարկությանը մոտ 100 ձայն խոստանում եմ;)

Ungrateful
19.01.2010, 01:02
Եվան լավ էլ "բեմի վրա կուլտուրա" ունի կարծում եմ :think: Ձայնն էլ ա լավը, բայց որ շատ ա գոռում, ու ուզում ա ավելի շատ "իրան ցույց տալով" առաջ գնա, ճիշտ ա իմ կարծիքով:
Չեմ կարծում, որ Սուրենը կկորի:
Րաֆֆին շատ էլ լավ երգում ա, ինչի՞ ես Արամեի հետ համեմատում :):

Ման, այս թեմայում, Յեվայի մասին էնքան կարծիքներ է հնչել... կարծեմ Յեվուկը` Եվային անվանեց "ոչ կուլտուրական", ոտքերը բաց նստող, վազվզով.. մի խոսքով` ստանդարտ, տեղից չշարժվող, կուլտուրական աստղերի պես չի, իր կարծիցով:
Նորից եմ կրկնում, արամեներին ու Րաֆֆիին, երգելու պրոֆեսսիոնալությամբ չեմ համեմատում, այլ ապագայում իր երգացանկի ռեպերտուարով:

Ու հետո, էնքան էլ կարևոր չի, թե ով ա հաղթում: Առաջին և երկրորդ սուպերսթարների հաղթողները ի՞նչ են անում. մենակ Շանթի կազմակերպած համերգներին են մասնակցում: Իսկ, օրինակ, Աստղիկ Սաֆարյանը առաջին սուպերսթարից շատ ավելի առաջ գնաց:
Սուպերսթարը ընդամենը միջոց ա, որ ժողովուրդը ճանաչի տաղանդավոր ու ոչ այնքան երեխեքին :):

Հա, համաձայն եմ, "կարևորը մասնակցություն է"
Բայց ստեղ ուրիշ բան է հուզում: Ինքդ ասեցիր որ սա` "ընդամենը միջոց ա, որ ժողովուրդը ճանաչի տաղանդավոր ու ոչ այնքան երեխեքին",բացի տեսնելուց, նաև միջոց է, որ հենց ժովովուրդը ընտրի էստրադայի ապագան, որի ընտրությունը, /նախագծում մնացած և դուրս եկած մարդիք/ և դրա պատճառով առաջացած սուբյեկտիվ կարծիքս շատ ցավալի է:
Դե չի ընդունում ժողովուրդը ՈՉ ստանդարտը, հո զորով չի:
"ընդամենը միջոց ա, որ ժողովուրդը ճանաչի տաղանդավոր ու ոչ այնքան երեխեքին" այսինքն, ժողովրդի կարծիքով, Եվան "ոչ այքան տաղանդավոր է՞ր" :'

Chuk
19.01.2010, 01:04
Շատ ափսոս, որ ի տարբերություն Աննա Ավետյանի, Եվայի դեպքում վառ անհատականությունն ու տաղանդը իրար հետ չեն համընկել:

Ասեմ, որ ես էլ եմ Եվային շատ հավանել ու հավանում, շատ հետաքրքիր, բոլորից տարբերվող կերպար է, իրեն ոչ մեկի հետ չես շփոթի: Ափսոս, որ փոխանակ ինքն իր վրա աշխատեր, համերգից համերգ փորձեր ավելի լավ հանդես գալ, գնալով ավելի էր դեգրադացվում... Իր դուրս գալը ճիշտ էր ու արդարացված, էսօր դուրս չգար, վաղը մյուս օրն էր դուրս գալու:

Հայկ ջան, երկու բան իրար հետ չխառնենք:
Շատերը նման մրցույթների մասնակցելիս «խորամանկություն» են անում, սկզբից ցույց են տալիս իրենց ոչ ամբողջ «ուժը», «հնարավորությունները», հաջորդներին դրանք ի ցույց դնելով: Եվայի սխալն այն էր, որ ինքն ի սկզբանե մեծ պլանկա վերցրեց: Եթե ինքը թույլից սկսած լիներ ու հիմա կատարեր էն, ինչն ասենք երկրորդ համերգին, հիացած էիր լինելու: Սա ա խնդիրը, որ մարդուն կողքից այդ «խորամանկությունը» չէին հուշել:

Թող գլուխ գովել լինի, բայց տաղանդներին անմիջապես նկատելու բնածին տաղանդ ունեմ: Եվան էդպիսին ա: Ու ես հուսով եմ, որ էս ժամանակավոր անհաջողությունը կհաղթահարի ու առաջ կգնա:

Աթեիստ
19.01.2010, 01:08
Եվան "ոչ այքան տաղանդավոր է՞ր" :'

Որպես ժողովրդի մի շատ փոքր մասնիկ (մեր ընտանիքի անունից եմ խոսում) կարող եմ ասել, որ Եվան անտաղանդ էր։

Ungrateful
19.01.2010, 01:10
Այ էստեղ քո հետ ընդհանրապես համաձայն չեմ: Ինչ-ինչ բայց էս Սուպերստարի երեխեքի երաժշտական ճաշակը բավականին լավն է՝ հատկապես Սուրենինը, Րաֆֆիինը ու Հայկինը:

Երաժշտական ճաշակը՞...
Եսիմ, կարող ա Արամեն էլ է թաքուն, տանը, ականջակալներով Eric Clapton լսում:

Գալաթեա
19.01.2010, 01:10
Լիլ, ես չասեցի՝ հավայի ես ասել, ես չեմ ճանաչում, չի էլ հետաքրքրում, որտև ես էդ հեռուստաընկերության մասին իմ կարծիքն ունեմ, ինչպես և բոլոր մյուս հեռուստաընկերությունների: Իմ ասածը լրիվ այլ բան էր: Էդ մասին հիշվեց, երբ դուրս եկավ Եվան, ինչի՞, որտև Եվան ձեզ դուր էր գալիս: Ժպիտ: Գրառումս եթե նորից կարդաս, ես չէի հերքել ղեկավարության մասին գրածներդ, այլ բաներ էի գրել, իսկ դու լրիվ այլ բան գրեցիր:)

Նորից կարդացի գրածդ, Արթ, ու էդքան մեծ հակադրություն չգտա իմ պատասխանի հետ..
Ջան, բնականաբար, եթե միջակություն Մարիամն ու Գոռիկը դուրս գային, ես չէի բողոքիի ու կմտածեի որ նախորդ սուպերստարերից բան ա սովորել Շանթը: Արդար ա գործում: Բայց ախար տենց չի է:
Ուզում ես երկու կես էղի, մեկ ա, իրենք իրենցն են քշում:
Լավաշ թխողը մնում ա նախագծում, իսկ Եվան, /ինչքան էլ դու իրան չհավանանես, մեկ ա լավ ձայնով աղջիկը, որ սովորելու, աճելու տեղ ունի լիքը, եթե Շանթի նախագծի "մասնագետնորը" քամակները տեղից շարժեն ու աշխատեն/, դուրս ա մնում:

Chuk
19.01.2010, 01:11
Որպես ժողովրդի մի շատ փոքր մասնիկ (մեր ընտանիքի անունից եմ խոսում) կարող եմ ասել, որ Եվան անտաղանդ էր։

Իրականում քո կարծիքը ժողովրդի փոքր մասնիկի կարծիք չէ, այլ բավական մեծ հատվածի: Շատ մեծ հատվածի:
Որովհետև մենք իսկապես տաղանդներին տեսնել չենք կարողանում (մենք ասելով նկատի ունեմ հավաքական ժողովրդին):

Ռուֆուս
19.01.2010, 01:13
Հայկ ջան, երկու բան իրար հետ չխառնենք:
Շատերը նման մրցույթների մասնակցելիս «խորամանկություն» են անում, սկզբից ցույց են տալիս իրենց ոչ ամբողջ «ուժը», «հնարավորությունները», հաջորդներին դրանք ի ցույց դնելով: Եվայի սխալն այն էր, որ ինքն ի սկզբանե մեծ պլանկա վերցրեց: Եթե ինքը թույլից սկսած լիներ ու հիմա կատարեր էն, ինչն ասենք երկրորդ համերգին, հիացած էիր լինելու: Սա ա խնդիրը, որ մարդուն կողքից այդ «խորամանկությունը» չէին հուշել:

Թող գլուխ գովել լինի, բայց տաղանդներին անմիջապես նկատելու բնածին տաղանդ ունեմ: Եվան էդպիսին ա: Ու ես հուսով եմ, որ էս ժամանակավոր անհաջողությունը կհաղթահարի ու առաջ կգնա:

Չուկ, իսկ կասե՞ս, թե օրինակ ովքեր են նախորդ սուպերստարներին նման խորամանկության դիմել: Օրինակ Սուսիկը առաջին սուպերստարի ժամանակ հենց առաջին համերգից սկսած շատ բարձր պլանկա էր վերցրել, որը մինչև վերջ էլ կարողացավ պատվով տանել:

Ես էլ եմ ուզում, որ Եվան մեծ հաջողությունների հասնի, բայց դրա համար, ինչպես ասում են պետք է աշխատել, աշխատել ու ևս մեկ անգամ աշխատել:

Աթեիստ
19.01.2010, 01:18
Որովհետև մենք իսկապես տաղանդներին տեսնել չենք կարողանում

Ստեղ են ասել, «նրանում խորը քնած էր տաղանդը, և օր օրի ավելի խորն էր քնում»։
Ես պոպ ոճի երկրպագու եմ, ու եթե մինչև այսօր չեմ քվեարկել, ապա վերջին օրերին պատրաստվում եմ քվերակել ամենամեղեդային (չշփոթել մուղամային) կատարողի օգտին։ Ոչ գոռգոռացող ռոքին։