PDA

Դիտել ողջ տարբերակը : System Of A Down

Արսեն
15.01.2007, 00:03
«System Of A Down» խմբի սիրահարներին հրավիրում եմ զրուցել նրանց ստղծագործությունների, գործունեության և կյանքի մասին:
Ասեմ որ Ռոք սկսել եմ լսել System-ով, և վերջերս, բայց շատ ա դուրս եկել, ուզում եմ շատ բան իմանալ առավելապես այս խմբի վերաբերյալ:

PoeT
15.01.2007, 15:59
Lost In Hollywood RULEZ :)

Arisol
15.01.2007, 16:12
SOAD-ի մեծ սիրահար եմ, բայց բոլոր երգերը չեն, որ կարող եմ ամբողջ օր լսել: Եթե մի քանի ժամ SOAD լսեմ, ապա գլխացավ կառաջանա մոտս, բայց մի քանի երգեր կան, որոնք կարող եմ անդադար լսել: Դրանցից են, օրինակ, Lonely Day, Aerials, Radio-Video, Soldire Side, Soldier Side - Intro, Lost In Hollywood և այլն:
Այ հենց հիմա SOAD եմ լսում;) :
Հ.Գ. Էս վերջին երկու ամիսը պարտադիր ամեն օր գոնե մի անգամ պտի Lonely Day-ը լսեմ:) :

Ավելացվել է 6 րոպե անց
Հ.Գ. Մեծ շնորհակալություն Արշակին, որ բոլոր ալբոմներն ուղարկել ա ;) :

arman1993
15.01.2007, 16:22
ես ել եմ սիրում System Of A Down խումբը

Արսեն
15.01.2007, 22:01
Շատ եմ սիրում Question, B.Y.O.B, Chop Suey, Forest, Lonely Day.....
Բայց բոլոր երգելն ել լսում եմ և սիրում: Գլխացավի համար էլ ասեմ որ տրամադրությունից է, ճիշտա, կախված թե ինչ ես լսում:
Մի խնդրանք, եթե ունեք նրանց նկարներից, ուղարկեք email- ով կամ լինք նշեք: :)

Arisol
15.01.2007, 22:09

Դե հա, ճիշտ ես: Օրինակ նկատել եմ, որ երբ դեպրեսսիայի մեջ եմ լավ էլ լսվում ա SOAD-ը:
Նկարների համար խորհուրդ կտամ www.yandex.ru , www.google.com օգտցվես;) :

Արսեն
15.01.2007, 22:20
Նկարների համար խորհուրդ կտամ www.yandex.ru , www.google.com օգտցվես;) :

Ապրես, կմտնեմ անպայման: Դեպրեսիայի ժամանակ ավելի նախընտրում եմ հանգիստ երգերից, թեկուզ քիչ ունեն, բայց լավն են;)
Բա ուրիշ ինչ ես լսում, Nirvana-ն դուրդ գալիսա՞

Arisol
15.01.2007, 22:29
Ապրես, կմտնեմ անպայման: Դեպրեսիայի ժամանակ ավելի նախընտրում եմ հանգիստ երգերից, թեկուզ քիչ ունեն, բայց լավն են;)
Բա ուրիշ ինչ ես լսում, Nirvana-ն դուրդ գալիսա՞
Ի դեպ ասեմ, որ որոնման համար եմ տվել էդ կայքերը:
Nirvana ժամանակին լսել եմ, բայց շատ եմ լսել ու էլ չէի կարողանում դիմանալ, բռնեցի լռիվ ջնջեցի, հիմա համարյա չունեմ:D :

otar
15.01.2007, 22:30
Question.....

Արսեն
15.01.2007, 22:41
Ի դեպ ասեմ, որ որոնման համար եմ տվել էդ կայքերը:

Կներես, դրանք գիտեմ, ուղղակի ցվրվաց եմ վերջերս մի քիչ, առանց նայելու Copy-Paste արեցի: մտածեցի .am- ով սայթ կտաս:D

John
15.01.2007, 23:32
Ռոք չեմ լսում ընդհանրապես, բայց իրանց երգերից մեկն եմ լսել ու հավանել եմ (վերնագիրը չեմ հիշում)…

electrical_storm
15.01.2007, 23:50
ձանձրացել եմ արդեն նրանցից.....
բայց Սերժը ՏՂՂՂԱԱԱԱՅԱ~ԱԱ:....
...շատ ամաչկոտ տղայա....բայց զգացմունքայինա...պահի տակ մեկ էլ գրկումա "ցա'վդ տանեմ..."....դեմքա....Դարոնը ներվերիս ազդումա.....

Արամ
02.03.2007, 16:37
Անկասկած ATTACK

Dreamer
02.03.2007, 18:02
Երգերը հաճախ լսում եմ, բայց նրանք շատ թույլ են իմ հոգուն հասնելու համար։

A<R<A<K<S
09.03.2007, 23:19
սիրում եմ :) Ռոկ սկսել եմ լսել SOAD-ից:))

arman1993
10.03.2007, 21:21
ով ուզում է <<Sistem fo Down>> կամ այլ երգեր լսի տող մտնի
www.zaycev.net

A<R<A<K<S
27.03.2007, 13:06
Ես իրանց բոլոր կատարումները ունեմ:P (համարյա բոլոր)

Wisper
28.03.2007, 14:21
Բարև ձեզ: Ես առաջին անգամ եմ գրրառում կատարում և հենց այդ պատճառով էլ կանեմ դա ինձ ամենաշատ դուր եկած թեմայում: Շատ եմ սիրում Սիսթեմին իրոք կարգին խումբա :hands : Այնքան եմ սիրում որ նույնիսկ իմ վեբ կայքում տեղադրել եմ նրանց մասին ամեն ինչ :B նույնիսկ երգի բառերը: Խնդրեմ հասցեն http://freenet.am/~portalme/ : Ինչպես նշեց Արիսոլը իրանց երգերը հատկապես սրեսներից և էտ տիպի բաներից են փրկում: Առաջի անգամի համար վատ չեմ գրել չե? ;)

Սերխիո
16.07.2007, 21:51
լավն են , որ հայրենասեր տղեք են , կլիպի մեջ Հայաստանի դրոշը կա , կեցցե'ն նրանք ,պայքարում են ցեղասպանության ճանաչման համար , Բայց ինչ կա ետ ռոքի մեջ ? կարող է մեկը ինձ համոզել ու բացատրել ,թե էֆեկտը որն է ռոքի ,չնայած ԱՆԳԼԵՐԵՆ ՉԳԻՏԵՄ , ԲԱՅՑ ԱՅԼ ԼԵԶՈՒՆԵՐՈՎՆ ԷԼ ՉԻ ՁԳՈՒՄ, ԻՆՉՈՒ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐՈՒՄ ՌՈՔ ? ՉԳԻՏԵՄ,ԻՆՉ ՈՐ ԷՅՖՈՐԻԱՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ ,ԳԼՈՒԽՆԵՐԸ ԹԱՓԱՀԱՐՈՒՄ :think

թԵ ՈՒՂՂԱԿԻ ՄՈԴ Է ՌՈՔԸ և ՎԵՐՋ

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297): Մասնավորապես չեն ողջունվում մեծատառերով գրառումները:

ArmSOAD
12.09.2007, 18:26
Բարև ռոքասեր հայեր: Ես ռոք սկսել եմ սիրել վերջին 2
տարում: Սիստեմ շաաաաաաաաատ եմ սիրում: Իրանց բոլոր երգերը ունեմ: Հատկապես սիրում եմ Chop Suey, Questiob, BYOP, PLUCK...
Իսկ դուք տեսել ե`ք "Screamers" ֆիլմը: Ես շատ եմ հավանել: Սիստեմը վերջնա: Ոչ մեկ իրա հայրենիքի համար էդքան բան չի անում ինչքան իրանք:
Սիստեմից բացի շատ ւրիշնեչին էլն եմ սիրւմ

Moon
01.10.2007, 22:43

Բարև, ամբողջությամբ համաձայն եմ քեզ հետ։ System-i նման հայրենասերներ չկան։ Ես շատ եմ սիրում SOAD,ամենասիրածս երգը EgoBrain–ն ա։
Ռոք FOREVER!!!!!!

Ավելացվել է 7 րոպե անց

լավն են , որ հայրենասեր տղեք են , կլիպի մեջ Հայաստանի դրոշը կա , կեցցե'ն նրանք ,պայքարում են ցեղասպանության ճանաչման համար , Բայց ինչ կա ետ ռոքի մեջ ? կարող է մեկը ինձ համոզել ու բացատրել ,թե էֆեկտը որն է ռոքի ,չնայած ԱՆԳԼԵՐԵՆ ՉԳԻՏԵՄ , ԲԱՅՑ ԱՅԼ ԼԵԶՈՒՆԵՐՈՎՆ ԷԼ ՉԻ ՁԳՈՒՄ, ԻՆՉՈՒ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐՈՒՄ ՌՈՔ ? ՉԳԻՏԵՄ,ԻՆՉ ՈՐ ԷՅՖՈՐԻԱՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ ,ԳԼՈՒԽՆԵՐԸ ԹԱՓԱՀԱՐՈՒՄ :think

թԵ ՈՒՂՂԱԿԻ ՄՈԴ Է ՌՈՔԸ և ՎԵՐՋ

Rock–ը հասկանալու և սիրելու համար անհրաժեշտ է կյանքում ինչ–որ բանի ձգտելու նպատակ և պայքար։ Երբ ես ինչ–որ բանից ինձ վիրավորված կամ վրդովված եմ զգում, ռոք եմ լսում, էներգիաս բարձրանում է, ուժ եմ հավաքում նոր պայքարի և նոր խոչընդոտների դեմ պայքարելու համար։
Խորհուրդ եմ տալիս լսել ռոք հատկապես երբ տրամադրությունն է ընկնում, ռոքը օգնում է, որ բարձրանա տրամադրությունը։
Ռոքն էներգիայի անվերջ պաշար է։ Եվ ռոքի մեջ սատանայական ոչինչ չկա, մարդուց է կախված ընկալումը։

Flora13
06.02.2008, 20:45
ժողովուրդ ջան, բարևներ բոլորին. շատ եմ սիրում ռոք, սիստեմին էլ, բայց եկեք պրիզնատ գանք, որ իրանց երգացը էրեխեքի համարա. իրանց մջից ամենաշատը իմ դուրը գալիսա Սերժը, կարգին հայրենասերը հենց ինքնա, համ էլ գնացեք իրա նոր ալբոմը առեք.

Լեռնցի
27.02.2008, 02:10
լավն են , որ հայրենասեր տղեք են , կլիպի մեջ Հայաստանի դրոշը կա , կեցցե'ն նրանք ,պայքարում են ցեղասպանության ճանաչման համար , Բայց ինչ կա ետ ռոքի մեջ ? կարող է մեկը ինձ համոզել ու բացատրել ,թե էֆեկտը որն է ռոքի ,չնայած ԱՆԳԼԵՐԵՆ ՉԳԻՏԵՄ , ԲԱՅՑ ԱՅԼ ԼԵԶՈՒՆԵՐՈՎՆ ԷԼ ՉԻ ՁԳՈՒՄ, ԻՆՉՈՒ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐՈՒՄ ՌՈՔ ? ՉԳԻՏԵՄ,ԻՆՉ ՈՐ ԷՅՖՈՐԻԱՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ ,ԳԼՈՒԽՆԵՐԸ ԹԱՓԱՀԱՐՈՒՄ :think

թԵ ՈՒՂՂԱԿԻ ՄՈԴ Է ՌՈՔԸ և ՎԵՐՋ

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297): Մասնավորապես չեն ողջունվում մեծատառերով գրառումները:

Ռոքը մի երաժշտության ձև է, որ հասկանալու համար բառերը շատ կարևոր են: Հետո դա ծավալուն ժանր է, ունի իր հարուստ պատմությունը, տարատեսակները: Դու օրինակ լսի Pink Floyd, հատկապես. Comfortably numb..երևի էլու գրելու բան կունենաս:)

Իսկ ինչ վերաբերվում է System-ին պարզապես գտեք էս վերջին փաստագրական ֆիլմը, կհասկանաք ինչի մասին են երգում, ու խի են իրանց սիրում:
Ես շատ եմ գնահատում իրենց աշխտանքը:

Sirop
27.02.2008, 11:40
ժողովուրդ ջան, բարևներ բոլորին. շատ եմ սիրում ռոք, սիստեմին էլ, բայց եկեք պրիզնատ գանք, որ իրանց երգացը էրեխեքի համարա. իրանց մջից ամենաշատը իմ դուրը գալիսա Սերժը, կարգին հայրենասերը հենց ինքնա, համ էլ գնացեք իրա նոր ալբոմը առեք.

որնա նոր ալբոմը ?

Սերժի նոր ալբոմը? ... հա հիշեցի ինչոր նոր բաներեր ձայնագրել )))

Լեռնցի
27.02.2008, 15:03
ժողովուրդ ջան, բարևներ բոլորին. շատ եմ սիրում ռոք, սիստեմին էլ, բայց եկեք պրիզնատ գանք, որ իրանց երգացը էրեխեքի համարա. իրանց մջից ամենաշատը իմ դուրը գալիսա Սերժը, կարգին հայրենասերը հենց ինքնա, համ էլ գնացեք իրա նոր ալբոմը առեք.

Էդ իրանց երգածներից մի բան ասա, որ երեխաների համար է, ընդհակառակը, բողոքական մասաի համար է, որ դեմ են ,,, Ես պարզապես չգիտեի որ էս խմբի մասին տենց մտածող մարդիկ էլ կան:

Lonely
27.02.2008, 17:22
SOAD շաաաաատ եմ սիրում :) Ամենասիրածս երգերն են` Lonely Day, Attack, Aerials, Boom, B.Y.O.B, Ego Brain, Innervision, Mister Jack: Կարամ ժամերով լսեմ... Մեկ էլ շատ եմ սիրում Սերժ Թանկյանի "Elect Of Dead" ալբոմը...

Ռուֆուս
27.02.2008, 17:29
Շատ եմ սիրում: Առաջին ալբոմը էդքան շատ չէ, բայց մյուս ալբոմները մեկը մյուսից լավն են: :)

Sirop
27.02.2008, 23:54
Շատ եմ սիրում: Առաջին ալբոմը էդքան շատ չէ, բայց մյուս ալբոմները մեկը մյուսից լավն են: :)

իմ համար առաջինը երևի ամենա հետաքրքրնա որ հիշում եմ 98-99թվականին քաղաքում ոչ մի ծանոթ չունեի որ SOAD լսեր ու ռադիոից չգիտոմ որտեղից ձայնագրում էինք ու լսում հետո քաղաքում նոր նոր սկսեցին կասետը ծախել ... :)

Ռուֆուս
28.02.2008, 12:15
իմ համար առաջինը երևի ամենա հետաքրքրնա որ հիշում եմ 98-99թվականին քաղաքում ոչ մի ծանոթ չունեի որ SOAD լսեր ու ռադիոից չգիտոմ որտեղից ձայնագրում էինք ու լսում հետո քաղաքում նոր նոր սկսեցին կասետը ծախել ... :)

:)

Ես SOAD-ի մասին 2000թ-ին էի իմացել Ամերիկայում: Ընկերներիցս մեկը շատ էր սիրում ու ինձ միշտ ասում էր, որ իմ հետ ընկերություն անելու պատճառներից մեկը հենց այն էր, որ ես էլ եմ իրենց պես հայ: ;)

Բայց իրոք ապրեն Սիսթեմի տղաները, որ ամերիկացիների մեծ մասը Հայաստանի մասին իմանում է իրենց երգերի շնորհիվ....

Լեռնցի
29.02.2008, 20:44
Հիմա մի հարց, SOAD-ը ցրվել է, թե դեռ կմիանան?
Հետո, տենց էլ չեկան Հայաստան: Ով է անձամբ ճանաչում իրենցից մեկին, ասեք թող միանան գան ստե մի տեղ նվագեն էլի:)

Sirop
29.02.2008, 21:48
Հիմա մի հարց, SOAD-ը ցրվել է, թե դեռ կմիանան?
Հետո, տենց էլ չեկան Հայաստան: Ով է անձամբ ճանաչում իրենցից մեկին, ասեք թող միանան գան ստե մի տեղ նվագեն էլի:)

եթե ցրված ել լինեն մեկա մի օր կգան ու իրար հետ մի լավ համերգին կտժանք

Timbaka
21.03.2008, 20:25
Հիմա մի հարց, SOAD-ը ցրվել է, թե դեռ կմիանան?
Հետո, տենց էլ չեկան Հայաստան: Ով է անձամբ ճանաչում իրենցից մեկին, ասեք թող միանան գան ստե մի տեղ նվագեն էլի:)

Խումբը օֆֆիցիալ չի հայտարարել իր բաժանման մասին, բայց բազմաթիվ հարցազրույցներում ասվել ա, որ ժամանակավոր դադարեցվել ա իրանց գործունեությունը ու էդ դադարը կարող ա տևի ինչպես կարճ, այնպես էլ շատ երկար ժամանակ: Ավելին, հիմա խմբի անդամներից յուրաքանճյուրը իրականացնում ա իր սեփական նախագիծը. Սերժ Թանգյանը շատ ակտիվ զբաղված ա 2007թ. դուրս էկած իր «Elect the dead» ալբոմը ներկայացնելով, իսկ Դարոնը հարցազրույցներից մեկում հայտարարել ա, որ էս պահին իրա համար առաջնային տեղում իր նոր խմբի՝ Scars on Broadway-ի CD-ն է, որը պլանավորվում ա թողարկվել այս տարի: Հայաստան գալու մասին ոչ մի նորություն չկա, ամեն դեպքում մոտ ապագայում դա համարյա անհնար ա:

Moon
13.04.2008, 13:30
Բարև SOAD–ի ֆանատներ։ Ասեմ Շավոն Օդաջյան հիմա նոր պրոեկտ ա անում Armenoids խմբի հետ։ Ես անհամբեր սպասում եմ, երբ ա իրանց համատեղ CD–ին լինելու։
Երբ ինձ մոտ հայտնվի կասեմ։ Ինձ Էդոն խոստացել ա, որ կնվիրի։
Այնպես, որ սպասենք։ SOADու Armenoids–ը մեզ դեռ լավ կզարմացնեն, հատկապես ժողովրդին, որ տենց բացասական կարծիք ունի։:hands

Yellow Raven
13.04.2008, 19:41
Իսկ ինչ վերաբերվում է System-ին պարզապես գտեք էս վերջին փաստագրական ֆիլմը, կհասկանաք ինչի մասին են երգում, ու խի են իրանց սիրում:
Ես շատ եմ գնահատում իրենց աշխտանքը:
Ինչ փաստագրական ֆիլմ,որտեղից կարող ենք գտնել?
Ինչ վերաբերվումա Սիսթեմին,իմ ամենասիրած խումբնա,երգերը բոլորն էլ լսվում են ու հաճելի են:Մասնավորապես BYOB,Chop Suey,Lonely Day,Toxyciti,Science,Soldier Side,Deer Dance,Aerials:

Moon
19.04.2008, 09:49

Տուրոն կարծում եմ Screamers–ի հետ ա։ Եթե ուզում ես նայել, եթե չես տեսել ապրիլի 23–ին ժամը 19.00–ին արի Նարեկացի Արվեստի Միություն, ցուցադրելու են, մուտքն անվճար է։ Ակումբականներով գնալու ենք։

Ռեդ
15.05.2008, 19:30
Կարողա մեկիդ մոտ Soldier Side - ի բառերը լինի?

Ուրվական
15.05.2008, 19:38
Կարողա մեկիդ մոտ Soldier Side - ի բառերը լինի?

Խնդրեմ:)

Dead men lying on the bottom of the grave
Wondering when Savior comes
Is he gonna be saved

Maybe you're a sinner into your alternate life
Maybe you're a joker maybe you deserve to die

They were crying when their sons left
God is wearing black
He's gone so far to find no hope
He's never coming back
They were crying when their sons left
All young men must go
He's come so far to find the truth
He's never going home

Young men standing on the top of their own graves
Wondering when Jesus comes
Are they gonna be saved

Cruelty to the winner, Bishop tells the King his lies
Maybe you're a mourner, maybe you deserve to die
They were crying when their sons left
God is wearing black
He's gone so far to find no hope
He's never coming back
They were crying when their sons left
All young men must go
He's come so far to find no truth
He's never going home

Welcome to the Soldier Side
Where there's no one here but me
People all grow up to die
There is no one here but me

Welcome to the Solder Side
Where there's no one here but me
People on the soldier's side
There is no one here but me

Ռեդ
15.05.2008, 19:41
Շատ շատ մերսի Ուրվական ջան !

Yellow Raven
15.05.2008, 19:45
Շատ լավ երգա:Ինչքան էլ լսում եմ,էս երգից հոգնել չկա:

Ռեդ
15.05.2008, 19:48
Շատ լավ երգա:Ինչքան էլ լսում եմ,էս երգից հոգնել չկա:
Լավն ա իրոք

dvgray
31.08.2008, 06:14
Մի հատ կիսավախեցած հարց կարելի՞ է :oy
Ի՞նչ է նշանակում սօադ

Հայկօ
31.08.2008, 06:15
Դե System of a Down, է՛լի: SOAD :)

dvgray
31.08.2008, 06:18
Դե System of a Down, է՛լի: SOAD :)
կարելի էր SoD; ի՞նչ իմաստ ունի a-ն մտցնել հապավման մեջ: Ինչքան գիտեմ էտպես չեն անում: a կամ the չեն մտցնում հապավման մեջ:
Համ էլ "սօուդ"-ը ավելի հնչեղ է:

PygmaliOn
31.08.2008, 11:42
կարելի էր SoD; ի՞նչ իմաստ ունի a-ն մտցնել հապավման մեջ: Ինչքան գիտեմ էտպես չեն անում: a կամ the չեն մտցնում հապավման մեջ:
Համ էլ "սօուդ"-ը ավելի հնչեղ է:
«System Of A Down»
А-ն այստեղ America է:think

HardRock
01.09.2008, 14:31
Ուզում եմ ուրախացնել System Of A Down- ի երկրպագուներին, իհարկե ով չի տեսել շաբաթ օրը նոր ալիքով Սերժ Թանկյանի հետ հարցազրույցը: Սերժը ասեց որ, սեպտեմբերին System Of A Down-ը գալու է Երևան ու համերգա տալու:

Արամ
01.09.2008, 14:52

System of a Down խումբը ցրվելա?!

aerosmith
01.09.2008, 15:25
ճիշտն ասաց ես էմ եմ էդ WEEKEND-ը նայել, ու ես էլ լսեցի էդ լուրը, բաըց մի քիչ կասկածում եմ։

Արամ
01.09.2008, 17:19
Հիմա հաստատա որ գալիսա՞՞ բայց դե Սօադ խումբը էլ չկա ոնցա գալու է՞

HardRock
01.09.2008, 18:34
Հիմա հաստատա որ գալիսա՞՞ բայց դե Սօադ խումբը էլ չկա ոնցա գալու է՞

Ինչպես վերևում ասվելա, - "խումբը պաշտոնապես չի ցրվել": Կմիանան, կգան մի համերգ կտան: Հետո էլի ամեն մեկը իրա գործով կգնա:

aerosmith
01.09.2008, 19:01
երբ որևէ ստեղծագործական խումբ ցրվումա, պետքա հասկանալ որ այդ խումբթ չի վերականգնվի, կամ էլ այդ խմբի լիդերի գլխաորությամբ որոշ ժա,մանակ անց խմբի կազմը կփոխարինվի այլ անդամներով, կամ էլ կկատարվի սերնդափոխություն, իսկ ինչ վերաբերվումա ՍՈԱԴ-ին ՝ այն չի ցրվել, ուղղակի այդքան տարվա լարված աշխատանքներից հետո ուզում են էդ մարդիկ հանգստանան միառժամանակ։

իսկ որ ՍՈԱԴ-ը գալու լիներ արդեն Հայաստանում երկրպագուների կողմից բունտ(դրական իմաստով) կբարձրանար։
ՎԱԽ ԵՐՆԵԿ ԼՍԱԾՆԵՐՍ ճԻՇՏ ԸԼՆԵՐ:jagi:yahoo

dotsent
02.09.2008, 17:21
Դուք վաբշե եք գիտեք իրանք ովքեր են... Դինամիտներ են... Հլա միատ իրանց գործի անունը հասկացեք... ՀԱՅԱՍՏԱՆ
մոդերատորներից Sorry վերջին բառի համար

MetalFan
28.11.2008, 17:16
նրանք նորմալ կարգի ռոք խմբերից են համարվւմ,ւղղակի Հայ են,դրա համար էլ այստեղ մեծ հեղինակւթյւն են վայելւմ....

Yellow Raven
28.11.2008, 17:23
նրանք նորմալ կարգի ռոք խմբերից են համարվւմ,ւղղակի Հայ են,դրա համար էլ այստեղ մեծ հեղինակւթյւն են վայելւմ....

Էս ինչ ես ասում:o Նորմա՞լ Եթե իրանք են նորմալը,ուրեմն հիմիկվա մյուս ռոք խմբերը գցելու բան են;)
Սիսթեմը հզորա ու սաղ աշխարհում էլ մեծ ճանաչում ունի ու կդասվի լավագույն խմբերի շարքին:B

MetalFan
29.11.2008, 12:07
Էս ինչ ես ասում:o Նորմա՞լ Եթե իրանք են նորմալը,ուրեմն հիմիկվա մյուս ռոք խմբերը գցելու բան են;)
Սիսթեմը հզորա ու սաղ աշխարհում էլ մեծ ճանաչում ունի ու կդասվի լավագույն խմբերի շարքին:B

Ես այդ խմբից առանձնացնում եմ միայն Սերժին, ինքը յուրահատուկ մարդ է:
Փորձիր քո հարցը ուղղել Հայաստանից դուրս ապրող ու ոչ հայ մարդկանց,ու կհամոզվես....

Արիացի
18.03.2009, 11:15
Рооссийский фанат System of a down покончил с собой из-за песни любимой группы (http://life.ru/news/60816)

Yellow Raven
18.03.2009, 16:55
Рооссийский фанат System of a down покончил с собой из-за песни любимой группы (http://life.ru/news/60816)

Ցավակցում եմ:(
Նույն բանը կարար Շակիրայի ֆանատի հետ լիներ...:)
Լավ բան չի ֆանատիզմը;)

Փոքրիկ
18.03.2009, 17:00
:[ոնց չեմ սիրում ես ռոք... ներվայնանում եմ ու սկսում եմ եղունգներս կրծոտել :angry

Արտիստ
18.03.2009, 17:07
Рооссийский фанат System of a down покончил с собой из-за песни любимой группы (http://life.ru/news/60816)

Չեմ հասկանում ինչից են ենթադրել որ երգի պատճառովա ինքնասպան եղել:D:D Լրագրող են, բան ու գործ չունեն:P

Հիմա ասենք ես նստած 9րդ հարկում OOMPH եմ լսում, իրանց էլ սիրում են, որ պատուհանը բացեմ թռնեմ պտի ասեն ֆանատը գնաց երգի պատճառով մեռավ:D Կամ ասենք, գազ լցվի տանը, խեղդվեմ ու ինչ որ երգ լսելուց լինեմ:think

մդյա

տնքս:B

Emo Ani
29.03.2009, 23:15
SOAD շատ եմ սիրում,բայց կան երգեր որոնք չեմ կարող լսել,օրինակ Lonely Day@:(այնքան ել չեմ սիրում;)

impression
29.03.2009, 23:17
SOAD շատ եմ սիրում,բայց կան երգեր որոնք չեմ կարող լսել,օրինակ Lonely Day@:(այնքան ել չեմ սիրում;)

ոչինչ, նորմալ ա, չդեպրեսվես ;)

Արիացի
30.03.2009, 10:14
SOAD շատ եմ սիրում,բայց կան երգեր որոնք չեմ կարող լսել,օրինակ Lonely Day@:(այնքան ել չեմ սիրում;)

Ես էլ իրանց երգերից մենակ էդ երգն եմ սիրում, մեկ էլ հայերեն երգերը::)

Che_Guevara
03.05.2009, 10:51
Մեր բոլոր քննարկումները հօդս են ցնդում այս վիդեոյից հետո :D

http://www.youtube.com/watch?v=nojrb4sBH20

http://i3.ytimg.com/vi/nojrb4sBH20/default.jpg

Խորհուրդ եմ տալիս դիտել բոլորին :) Շատ լավն ա։

romanista
14.08.2010, 20:41
ռոք սկսել եմ լսել ՍՈԱԴից ու հիմա իմ օրս առանց նրանց երաժշտության չեմ պատկերացնում: ՈՒնեմ նրանց հետ կապված համարյա ամեն ինչ, բացի ալբոմներից նաև EP-ներն ու սինգլները, բոլոր տեսահոլովակները, համերգների տեսաձայնագրություններ... Սերժի համերգից հետո լոմկեն կոխել աաաաաաաաա, էլի եմ ուզում... ու հիմա կսպասեմ ՍՕԲ-ի գալուն))
Սիսթեմի ալբոմներից ըստ իս լավագույնը Թոքսիսիթին ա, բայց ես ամենաշատը Մեզմերայզ ալբոմն եմ լսում:)

Հարդ
16.11.2010, 22:22
Երկար գրառում ա սպասվում:D:

Ուրեմն ճիշտ ա, էսքան ժամանակ ստեղ բան չեմ գրել, բայց փաստ ա, որ 2008 թվականի ամառն էր, որ ծանոթ աղջկա (դեն էն ժամանակ էր ընդամենը ծանոթ:D) հեռախոսից հետաքրքրության համար Սիսթեմ քաշեցի ու սկսեցի լսել, զուտ նրա համար, որ իմանամ ռոքն ինչ ա: Դե մինչ էդ քյառթու մեռնում էի:D:
Լսում էի ու զգում, որ դուրս գալիս ա, ու սկսեցի խորանալ ՍՈԱԴ - ի մեջ ու քանի գնաց դուրս էկավ: Ու երևի սա միակ խումբն ա, որի ամբողջ դիսկոգրաֆիան անգիր գիտեմ, ու էսքան հիմիկվա լսածս խմբերից ոչ մեկինը դեռ լրիվ չեմ լսել:(:
Դե հիմա ասենք շատ լքված վիճակ ա իմ մոտ ՍՈԱԴ - ի վիճակը, տարին 4 անգամ լսեմ, թե չէ, բայց ամեն անգամ լսելուց հասկանում եմ, որ ինչքան չեմ լսում, էնքան սկսում եմ թերագնահատել իրանց, քանի որ իրանք իրոք հզոր են: Բայց երբ նորից ուրիշ բաներ եմ լսում, էլի սկսում եմ թերագնահատել:))

Լավ է, հոգնած, սոված եմ: Ավելի մանրամասն ու ինֆորմատիվ հետո կգրեմ:

Հարդ
30.11.2010, 16:14
Ուրախ եմ տեղեկացնել, որ ՍՈԱԴ - միավորվում է:): Առաջ սա ինձ համար մի մեծ իրադարձություն կլիներ...
Ավելի մանրամասն պաշտոնական կայքում՝ www.systemofadown.com (www.systemofadown.com)

Լավ է, հոգնած, սոված եմ: Ավելի մանրամասն ու ինֆորմատիվ հետո կգրեմ:

Սա դեռ ուժի մեջ է:

Yellow Raven
30.11.2010, 16:33
Վերջապես օֆիցիալ կայքում էլ հայտնվեց, թե չէ չէի հավատում:))
Հուսանք ընդամենը մի քանի համերգով չեն բավարարվի:)

Հարդ
03.12.2010, 21:43
System of a Down - System of a Down

Սա ավելի շուտ ալբոմի փորձ էր, քանի որ իր որակով տեսանելի զիջում է հաջորդող բոլոր ալբոմներին:

Suite Pee (http://www.youtube.com/watch?v=fcui8qC9D_4)
Երգը իր կառուցվածքով նման է հաջորդ ալբոմի (Toxisity) համար առաջին սինգլին և կարծես դրա նախնական տարբերակը լինի:

Know (http://www.youtube.com/watch?v=Lr5ltqQf1QA)
Մի քիչ կոմիկական ու ժպիտ բերող երգ:

Spiders (http://www.youtube.com/watch?v=SqZNMvIEHhs)
Անկասկած ալբոմի զարդը (ինչքան հիշում եմ երգը նվիրված է հայոց ցեղասպանությանը) և իմ ամենասիրելի երգերից մեկը:

http://www.youtube.com/watch?v=SqZNMvIEHhs

------------------------------
System of a Down - Toxisity

Prision Song (http://www.youtube.com/watch?v=-Tmc_446kDY)
Հաջող երգ ընտրված ալբոմի բացման համար:

Chop Suey (http://www.youtube.com/watch?v=CSvFpBOe8eY)
ՍՕԱԴ - ի պատմության ամենաճանաչված ու հաջողված երգերից մեկը: Վերնագիրը մի չինական ուտեստի անուն է, որը տեսահոլովակի ընթացքում մի դրվագում ուտում է Սերժը:

http://www.youtube.com/watch?v=CSvFpBOe8eY

Forest (http://www.youtube.com/watch?v=NoBfOwP1moo)
Լրիվ ՍՕԱԴ - ական հոգով, հզոր երգ:

Atwa (http://www.youtube.com/watch?v=nVZ8tRlcZhA)
Նախորդ մեկնաբանությունն ուժի մեջ:

Science (http://www.youtube.com/watch?v=n2LpvmrJBXg)
Էլի ուժի մեջ, մեկ էլ ավելացնեմ, որ այստեղ իր մասնակցությունն է ունեցել Արտո Թունջբոյաջյանը:

Aerials (http://www.youtube.com/watch?v=L-iepu3EtyE)
Ալբոմի երկրորդ զարդը: Այս երգը համարում եմ Spiders - ի «հաջորդը»: Եթե ալբոմով լսեք, երգի վերջում թաքնված թրեք կա, Թունջբոյաջյանի մասնակցությամբ:

շարունակելի...

ARam Grig
13.03.2012, 00:46
Շատ եմ սիրում System Of A Down (SoaD) խումբը: Իրենց երգերի տակ եմ մեծացել կարելի ա ասել,իրանցով եմ հասկացել Ռոքի հզորությունը..Հայերիս հպարությունն ա SoaD-ը,շատ հայրենասեր են ու բազմաթիվ ջանքեր են գործադրել ու գործադրում են Հայոց Մեծ Եղեռնի ընդունման գործում..Այդ մասին նկարահանվել է իրենց կողմից «Ճչացողները» ֆիլմը..Բազմաթիվ երկրներում համերգներ են ունեցել և շարունակում են ելույթները...Երազանքս ա,որ մի օր էլ իրենց հայրենիքում համերգ տան...և զգում եմ որ մոտ ապագայում երազանքս կկատարվի...ավելին ` շատ մոտ ապագայում,որովհետև խոսակցություններ կան,որ հենց 2012 թվին ել կկայանա SoaD-ի երկար սպասված համերգը Հայաստանում..Հույսով սպասում ենք ձեզ տղեք ջան: