Դիտել ողջ տարբերակը : Orange–ի «Ինտերնետ հիմա»-ն
Ժողովուրդ ինչ որ մեկը կարա օրանժի էս նոր մոդեմով սփիդթեստ անի գցի ակումբ, ինձ հետաքրքիրա արագությունը:
Չեզոք ջան ես հիմա տանը չեմ, բայց հենց Արարատի մարզում եմ օգտագործել նոր մոդեմն ու համարյա տարբերություն չեմ զգացել։ Հնով էլի արագությունից չեմ բողոքում, բայց նորը շատ-շատ մի 100 կԲի տարբերություն տա, չեմ չափել։
ես օրանժի ինտերնետից օգտվել եմ, մեր տարացքում որակի հետ կապված ոչ մի խնդիր չկա, անլար իինետրնետներից ամենահաջողնա, ինչ վերաբերումա ծածկույթին, ասեմ որ օրանժի 3G-ին մարզերում ավելի շատ տարածքա ընդգրկում քան մյուսները, ես ինքս Արարատի մարզի շատ գյուղերում եղել եմ, կան շատ գյուղեր, որտեղ բիլայնի 3G առհասարակ չկա, վիվայինը կա բայց շատ վատ է աշխատում և վատ է աշխատում առանց բացառության ամբողջ Արարատի մարզում, անգամ Արտաշատում: Այս պահին օրանժը միակն է, որ Արարատի մարզում ապահովում է 14.4 մգբթ/վ տեխնոլոգիան և նոր մոդեմի իմաստտն էլ հենց դա է, որ ուզում էի իմանալ ինչպես է այդ տեխնոլոգիան աշխատում սովորական ժամերին, միջին արագությունն ինչքան է, ովքեր որ ունեն այդ մոդեմից և իրենց տարացքում կա այդ տեխնոլոգիան կխնդրեի տեստ անեն գցեն ակումբ:
Խնդիրը կայանում է նրանում, որ բացի Արարատի մարզից ՀՀ-ում կան ևս 10 մարզ ;)
Որոշ մարզերի տարածքներում Օրանժի ոչ միայն 3G-ն, այլև սովորական բջջային կապը չի գործում: Ու մանավանդ լեռային-կիսալեռնային հանգստի գոտիներում: Վերջին կուրյոզներից մեկն այն էր, որ գնացել էինք Աղվերան, տեխնիկական սեմինարի: Ներկա էին նաև Օրանժի տղերքը: Ու որքան "ցավալի" էր, որ բոլոր ներկաներից միայն իրենք էին, որ զրկված էին բջջային կապից :)
Ու հերիք է խաբնվեք գովազդային տրյուկներին: էդ 14.4 Մբիտ/վ-ը դա ընդամենը Օրանժի ցանցի հետ միացման արագությունն է: Ինտերնետի միացման արագությունը հո այդքան չի? ;)
Բնական է, որ մոդեմի տեխնիկա-որակական հատկանիշները ազդում են կապի որակի վրա, սակայն այս պահին դա որոշիչ չէ: Արագությունները ցածր են:
Երկու թարմ օրինակ բերեմ.
1. Երևանում
Կենտրոնում, Կամերային երաժշտական տան հարևանությամբ, փորձում եմ Օրանժի մոդեմը (հներից): Սկզբնական download-ի արագությունը ինձ ապշեցրեց` 3.6 Մբիտ/վ: Սակայն ուղիղ մի քանի րոպե հետո արագությունը նվազեց և սկսեց չգերազանցել 1.4-1.5Մբիտ/վ-ն: բացի այդ բավականին բարձր էին ping-երը:
Դավթաշենի 1 թաղ.-ում փորձարկել եմ 3 օպերատորների 3G մոդեմները` յուրաքանչյուրը 24 ժամ, համարյա անընդհատ (տվյալների չափագրմամբ): 3-ի արդյունքներն էլ միանշանակ զիջել են լարային ինտերնետին, բացի դրանից ահավոր անբավարար էին` արագության մեծ տատանումներ, բարձր Ping-եր: Բացի դրանից գիշերը ժ 4-5 սահմաններում Օրանժը մեռավ, ցերեկը ժ13-14 սահմաններում մեռավ Բիլայնը: Վիվան, տեղից էլ լավ չեր աշխատում` շենքի դիրքից էր (անտենայի խազերը քիչ էին):
2. Արմավիր
Ինտերնետ հիմա նոր մոդեմ, առաջին շաբաթն է, փորձնական փուլ (բնական է գովազդային նպատակով արագությունը բարձր է): Կապը հաստատվում է լավ, սակայն արագության տատանումները ահավոր մեծ են, ոնց որ կարի մեքենայի զիգզագներ լինեն: Լատենտությունը շատ բարձր էր, բացահայտ զգացվում էր Skype-ի պարագայում` ազդանշանը ոչ միայն ուշանում էր, այլև հաճախակի "սառում":
Varzor ջան խնդիրը նրանում է, որ բոլոր օպերատորներն էլ ունեն տարածքներ, որտեղ հասանելի չեն, մեկ այլ օրինակ էլ ես ասեմ, եթե գնաս Նորավանքի կողմերը, այնտեղ օրանժից բացի ոչ մի օպերատոր աշխատող 3G չունի: Արագության հետ կապված Օրանժի կայքում հստակ նշված է թե որ տեխնոլոգիայի դեպքում միջին արագությունը սովորաբար ինչքան է լինում, մանրամասները այսետղ՝ http://orangearmenia.am/help_centre/internet_help/other/upload-download-speed-for-high-speed-internet/ : հիմա խոսեմ օրանժի և մյուս ոպերատորների կառուցած ցանցերի միջև տարբերության մասին: Այդ տարբերությունն այն է, որ օրանժը որտեղ ունի 2G այնետղ ունի նաև 3G, այսինքն իր բոլոր կայանների վրա տեղադրված են այդ երկու տեխնոլոգիաները ապահովող սարքավորումներ և կայաններն էլ հենց սկզբից կառուցվել են այնպես, որ լիարժեքորեն կարողանան ապահովել այդ երկու տեխնոլոգիաները: Այս ամենը իհարկե մեծ մասամբ պայմանավորված է նրանով որ օրանժը իր ցանցը նոր է կառուցել նոր ժամանակի պահանջներին համապատասխան, բայց այնուամենայնիվ փաստը մնում է փաստ: Ինչ վերաբերում է մյուս օպերատորներին, ապա վիվասելը կոպիտ սխալ թույլ տվեց որը վերջերս ինքն էլ ընդունեց և հայտարարեց ցանցի վերազինման խիստ անհրաժեշտության մասին: Այդ սխալն այն էր, որ վիվան պարզապես գործող կայանների վրա բերեց և ավելացրեց 3G սարքավորումներ՝ առանց կայանները հզորացնելու (բացառությամբ Երևանի, Գյումրիի և Վանաձորի), արդյունքում եղավ այն, որ ծածկույթ կա, բայց կայանները չեն կարողանում սպասարկել, քանի որ դրանց ռեսուրսները բավարարարում են միայն ձայնային ծառայությունները պատշաճ մակարդակով իրականացնելուհամար: Բիլայնը այդ սխալը թույլ չտվեց և նախընտրեց դանդաղ բայց լիարժեք ծածկույթ կառուցել, որը թեև փոքր է, բայց որտեղ կա նորմալ է աշխատում:
Maxpayne
24.11.2011, 20:49
Ժող ինձ Օրանժի APN-ը չեք ասի?
Ժող ինձ Օրանժի APN-ը չեք ասի?
internet.orange
Ժող ինձ Օրանժի APN-ը չեք ասի?
ուղղակի internet
Այսօր Orange-ը մեկնարկեց Ինտերնետ Միասին ծառայությունը, որի շնորհիվ Orange-ի Ինտերնետ ծառայության բաժանորդներն այսուհետ կարող են ստանալ 1 կամ 2 լրացուցիչ SIM քարտ, որոնք կկցվեն հիմնական հաշվին և կկարողանան միաժամանակ օգտագործել ինտերնետ բաժանորդագրությամբ նախատեսված գերարագ ինտերնետի ծավալը: Գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո քարտերից յուրաքանչյուրով հնարավոր կլինի օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 256 Կբ/վ կամ 512 Կբ/վ ներբեռնման արագությամբ` համապատասխան սակագնային պլանի: «Մեր ավելի քան 70 000 ինտերնետ բաժանորդներից շատերը հաճախ կարիք են ունենում կիսվելու իրենց ինտերնետով մտերիմների հետ կամ օգտագործում են մեկից ավել սարքավորումներ ինտերնետ մուտք գործելու համար: Այս նոր ծառայության շնորհիվ դա միանգամայն հնարավոր է դառնում, քանի որ այսուհետ մեկ ընտանիքի անդամները կամ մտերիմ ընկերները կարող են միաժամանակ օգտվել ինտերնետի միևնույն բաժանորդագրությունից »,- ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Ինտերնետ Միասին ծառայության ամսավճարը յուրաքանչյուր լրացուցիչ SIM քարտի համար 2000 դրամ է: Հավելյալ SIM քարտերով ինտերնետից օգտվելու համար բաժանորդները կարող են նաև վարձակալել Ինտերնետ Հիմա մոդեմ` յուրաքանչյուր մոդեմի համար ամսական վճարելով 1000 դրամ:
Մանրամասներ (http://orangearmenia.am/about-orange-armenia/news/internet-together-new/)
Լավ բան են մտածել: Ստացվում է, որ մեկ սակագնային պլանի շրջանակներում կարող ես ունենալ 3քարտ, բայց 1 մոդեմ: Մյուս մոդեմն էլ կարելի է ձեռք բերել` ձեռքի վրա շատ են վաճառում: Թե չէ ամսական 1000 դրամ վարձը այդ մոդեմի համար ոչ բոլորին է ձեռնտու:

Այո, այս պահին 1000 դրամով կան շատ նորմալ աշխատող մոդեմներ:
կասեք որից ա ավելի հարմար օգտվել, օրանժի -ի ինտերնետից թե վիվայի՞ տենց շատ տրաֆֆիկ չի օգտագործվելու ուղղակի նորմալ շարժական ինտերնետա պետք
VisTolog
08.01.2012, 16:53
կասեք որից ա ավելի հարմար օգտվել, օրանժի -ի ինտերնետից թե վիվայի՞ տենց շատ տրաֆֆիկ չի օգտագործվելու ուղղակի նորմալ շարժական ինտերնետա պետք
orange
կասեք որից ա ավելի հարմար օգտվել, օրանժի -ի ինտերնետից թե վիվայի՞ տենց շատ տրաֆֆիկ չի օգտագործվելու ուղղակի նորմալ շարժական ինտերնետա պետք
Կախված է "շարժականության" տարածքից:
VisTolog
10.01.2012, 11:52
Կախված է "շարժականության" տարածքից:
Խի վիվան ո՞ր արժականության տարածքներումա պիտանելի որ::think
Խի վիվան ո՞ր արժականության տարածքներումա պիտանելի որ::think
Վիվասելի ածկույթն ավելի մեծ է: բացի այդ Վիվան արդեն անցում է կատարոլ IP MPLS (http://ru.wikipedia.org/wiki/MPLS)ցանցի: Մանավորապես երևան քաղաքում հաստատ գիտեմ, որ իր օպտիկան քաշել վերջացրել է: Իսկ դա նշանակում է, որ 3G-4G տեխնոլոգիաների կիրառումը կարող է բարելավել բազմակի անգամ:
Քաղաքի կենտրոնում Orange-ը բավականին արագ է աշխատում (շարժականի համար):

Օրանժի 3Ջ ծածկույթն ավելի մեծ է քան վիվայինը:Q280 Եթե Երևանում ես օգտագործելու ըստ էության տարբերություն չկա, իսկ եթե մարզերում էլ ես օգտագործելու, ապա միանշանակ Օրանժ, մարզերում վիվայի ինետը շատ վատնա, 3Ջ ծածկույթն էլ թույլ:
Rammstein
12.01.2012, 18:34

Եթե մոդեմը հենց Օրանժի մոդեմ ա, գուցե իրոք Օրանժի 3G ծածկույթն ամենամեծն ա, բայց եթե այլ մոդեմ ա` անլոք արած, ապա կարելի ա ասել` մարզերում Օրանժ չկա, որտեւ մարզերում Օրանժի 3G-ն 900 ՄՀց-անոց ա ու հիմա մեր մոտ տարածված մոդեմներից մենակ Օրանժինն ա, որ տենց 3G բռնում ա:
Բիլայնի ու Վիվայի 3G-երը միայն 2100 ՄՀց են իսկ Օրանժը մենակ Երեւանում, մեկ էլ կարծեմ մի քանի ուրիշ քաղաքում ունի 2100-անոց 3G:

դե օրանժի մոդեմների առավելությունն էլ հենց դա է, որ աշխատում են և 900 ՄՀց և 2100ՄՀց հաճախականությամբ, այնպես որ կարող ես օրանժի մոդեմը անլոք անել և օգտագործել որ ցանցում որ սիրտդ ուզում է:
Վաաաաայ Օռանժ ջաաաաան ....... ես ախր ոնց քեզ փոխարինեցի էս բիլայնի հիմար ինտերնետով :(
Օրանժի 3Ջ ծածկույթն ավելի մեծ է քան վիվայինը:Q280 Եթե Երևանում ես օգտագործելու ըստ էության տարբերություն չկա, իսկ եթե մարզերում էլ ես օգտագործելու, ապա միանշանակ Օրանժ, մարզերում վիվայի ինետը շատ վատնա, 3Ջ ծածկույթն էլ թույլ:
ներկայումս Վիվայի մարզային ծածկույթը այդքան էլ լավը չի, սակայն շուտով իրավիճակը կտրուկ կփոխվի:
Հենց Երևանում է, որ մեկ չի` ահարվոր խիստ տարբերվում է թաղամասից թաղամաս:
Ինչքան էլ Hi-Line-ից դժգոհ են մարդիկ, միևնույննա, Orange-ը Hi-Line-ի կեսի չափ էլ չկա: (Ես երկուսն էլ ունեցել եմ: )
Hi-Line-ն կապի լրիվ ուրիշ տեսակ է, համեմատելը Orange-ի ինտերնետ հիմայի հետ սխալ է:
http://speedtest.ookla.com/result/1586263331.png
տղեք ջան մի հատ սենց հարց,hiline ունեմ մի հատ ֆլեշկա են տվել օրանժի նոթբուքիս համար,քարտը ես իմ համարնեմ դրել,հիմա միացնում եմ որ կպնի սենցա ասում «device is disconnected» կամ հայերերն «մոդմեն անջատված է» բայց որ ֆլեշկեն եմ հանում գրումա սարքավորումնա անջատված,քարտս բիլայնի սիմա կարողա դրանիցա որ չկպավ ինտեռնետ? (մոդեմը ապակոդավորածա,կարգավորումներնել արածա բիլայնի)

Հնարավոր ա մոդեմից ա, բայց նավսյակի քարտը հանի, դիր հեռախոսի մեջ, փորձի անտենա գտնես, հետո էլի դիր ֆլեշկի մեջ ու փորձի:
Իմ մոտ հենց օրանժի ֆլեշ ա, օրանժի քարտով, բայց տենց խնդիր մեկ-մեկ առաջանում ա, էդ ձևով լեմ դզում:

խնդիրը դրայվերիցա, xp-ում նորմալ աշխատումա 7-ում մոդեմի դրայվերը չի նստում չգիտեմ խի.
խնդիրը դրայվերիցա, xp-ում նորմալ աշխատումա 7-ում մոդեմի դրայվերը չի նստում չգիտեմ խի.
կարողա ինչոր մեկը իմանա ես դրայվերի հարցը ոնց լուծեմ?առանձին դրայվեր կա?
movsal08
03.05.2012, 18:53
Կարողա սենց լուծվի՞
http://hayeren.16mb.com/thumbs/c9d045669a46a26b8489377e41324022.jpg (http://hayeren.16mb.com/v.php?id=c9d045669a46a26b8489377e41324022.png)
movsal08
03.05.2012, 18:55
Կամ սենց փորձի՝
http://hayeren.16mb.com/thumbs/5535d7d7932a83708a17d46035874115.jpg (http://hayeren.16mb.com/v.php?id=5535d7d7932a83708a17d46035874115.png)
Կարողա սենց լուծվի՞
http://hayeren.16mb.com/thumbs/c9d045669a46a26b8489377e41324022.jpg (http://hayeren.16mb.com/v.php?id=c9d045669a46a26b8489377e41324022.png)տե
չէ եղբայր տենցել չեղավ,սաղ նորմալա որ պտի քնեքտ տաս,ետի չի լինում ոնցոր ծրագիր ես գրում բատնի կամանդը չես դրում այ ետ վիճակնա,սխմում ես սխմվումա բայց ոչմի բան չի լինում
movsal08
03.05.2012, 20:40
http://hayeren.16mb.com/thumbs/32c8da84662f00d58b8a2fb654d1e61e.jpg (http://hayeren.16mb.com/v.php?id=32c8da84662f00d58b8a2fb654d1e61e.png)
Իսկ ստեղ ով փորձել ես՞
կամ նոր պատկլուչենիա սարքի ծրագրով չե
Համարը *99#
ապն-ն ինքը ավտոմատ գտնում ա

մոդմեը ըտեղ ցույց չի տալիս
movsal08
04.05.2012, 14:54
Mf 637 ա՞
54198
Mf 637 ա՞
54198
հա դրանիցա
movsal08
05.05.2012, 17:24
հա դրանիցա
Հլը ստեղ նայի դրայվեր կա կարողա օգնի չնայած չեմ կարծում, պռոջիվկա հաստատ արած ա՞
http://trustday.ru/page.php?14
Հլը ստեղ նայի դրայվեր կա կարողա օգնի չնայած չեմ կարծում, պռոջիվկա հաստատ արած ա՞
http://trustday.ru/page.php?14
հա բռատ արածա ես եմ արել xp-ում սաղ նորմալա լուբոյ քարտով աշխատումա,իսկ 7-ում ոչմի քարտեվ չի միանում,մտածում ես վինդոսիցա իմ երեվի փոխեմ,պռոստը ժամանակ:(
06.09.2011, 16:30-ից`
Էսոր Օռանժից ստանում եմ նամակ, որտեղ գրված էր, թե ես պարտք եմ Օռանժին (ինտերնետ) 18.000 դրամ, այսինքն՝ 2 ամսվա փող (9.000x2) :
Ասեմ, որ 1 տարուց քիչ ավելի օգտվել եմ օռանժի ինտերնետ ծառայությունից, սակայն հետո հրաժարվել եմ, և պայմանագիրս (1 տարի) ավարտվել է:
Նաև տեղեկացնեմ, որ օռանժի ինտերնետի տվյալ ամսվա մուծումը կատարվում է հենց այդ նույն ամսում՝ մինչև ամսի 20-ը, հակառակ դեպքում, ամսի 21-ից ինտերնետը անջատվում է: Այսինքն, ապրիլ ամսվա գումարը պետք է վճարել մաքսիմում մինչև ապրիլի 20-ը, որից հետո ինտերնետը անջատվում է, մինչև որ ապրիլ ամսվա գումարը չմուծես:
Զանգեցի օրանժի օպերատորին, ասեցի, որ ոնց կարամ ես ունենամ 2 ամսվա պարտք, մաքսիմում կարամ ունենամ 1 ամսվա պարտք, քանի որ տվյալ ամսվա փողը չմուծելու դեպքում դուք ամսի 21-ից կանջատեիք ինտերնետս և այլևս մյուս ամսվան հերթը չեր գա... բացի այդ էլ նշեցի, որ իմ 1 տարվա պայմանագիրս ավարտվել է:
Օպերատորը պատասխանեց՝ գիտեք մեր մոտ այդպես է ծրագիրը. եթե տվյալ ամսվանը չես մուծում, պարտք է գալիս նաև հաջորդող ամսվա գումարը, այ իսկ էն մյուս՝ 3-րդ ասմվա գումարը, այլևս չի հաշվարկվում :D ... նաև ավելացրեց, որ այդ 1 տարվա պայմանագիրը կապ չունի ինտերնետի հետ, այլ կապ ունի մոդեմի (ֆլեշկայի) հետ:
Ահագին (քաղաքակիրթ ձևով) վիճաբանելուց հետո ես իրան ՀՍՏԱԿ ասեցի, որ չեմ պատրաստվում "պարտքային" ամսվա հաջորդող ամսվա գումարը տալ, քանի որ ես հաջորդող ամսվա դիմաց ինտերնետ չեմ ստացել ձեզնից: Էտքանից հետո ինչ ասի որ լավա (կարելիա ասել գործարք առաջարկեց)՝ դուք մուծեք "պարտքային" ամսվա հաջորդող ամսվա գումարը և մենք այդ հաջորդող ամսվա փոխարեն ինտերնետը կմատուցենք մեկ այլ ամսում՝ օրինակ՝ սեպտեմբերին :)
Եթե ամփոփեմ, ստացվում է, որ ORANGE-ը լրիվ խաղերա տալիս, ու մտածումա անտեղյակ, հարիֆ մարդկանց կարելիա խափել կամ էլ էտ ձևով՝ հավելյալ 9.000 դրամ վերցնելով ինքը ԿՐԿԻՆ իրանովա անում user-ներին:
Այսօր`
Իրավաբանական կոնսուլտացիայի կարիք ունեմ:
Մի քանի օր առաջ կրկին վերսկսվել է այս վերոգրյալ խնդիրը:
Երկու բառով նորից ասեմ խնդիրը: Orange -ի ասելով, եթե 1 տարին լրանումա, պետքա գալ գրասենյակ և գրավոր խզել պայմանագիրը: Ու եթե չես գալիս խզելու պայմանագիրը, ապա 9000 պետքա տաս: Ի դեպ հետաքրքիրա էնա, որ իրանք ասում են էտ 9000-ը մուծի, մենք քեզ մի ամսվա ինտերնետ կտանք, ես էլ ասում եմ, որ ես չեմ ուզում ինտերնետ, իրանք ասում են` չես ուզում մի ուզի, բայց 9000-ը պետքա տաս, քանի որ պայմանագիրը չի խզվել, իսկ մենք քեզ տրամադրում ենք ինտերնետ:
Բայց հետաքրքիրը նաև էնա, որ օրինակ չեն ասում` ինտերնետը չօգտագործված օրվանից մինչև հիմա քանի ամիս անցելա բազմապատկած 9000 դրամ պետքա վճարես: Իրանք մենակ մեկ ամսվա գումար են ուզում, ինչպես նաև այդ 9000-ը մուծելուց հետո պարտադիր պետքա խզեմ պայմանագիրը:
Ինչ կարծիքի եք, եթե չեմ օգտագործել ինտերնետը և չեմ խզել պայմանագիրը, պարտավոր եմ արդյոք մուծել 9000 դրամ?
Ինչ կարծիքի եք, եթե չեմ օգտագործել ինտերնետը և չեմ խզել պայմանագիրը, պարտավոր եմ արդյոք մուծել 9000 դրամ?
պարտավոր ես
ինտերնետը իրան-իրան անջատվում ա ,երբ նորից միացնում եմ նորմալ աշխատումա,բայց 1 ժամը մեկ նորից անջատվում ա , ինչ կարելիա անել ?
ինտերնետը իրան-իրան անջատվում ա ,երբ նորից միացնում եմ նորմալ աշխատումա,բայց 1 ժամը մեկ նորից անջատվում ա , ինչ կարելիա անել ?
Տելեպատ չենք, ավելի կոնկրետ բացատրի :|
ինչ կարելիա անել ?
կարելիա փոխել կապը ու Ucom վերցնել ;)
http://www.speedtest.net/result/2420624721.png
կարելիա փոխել կապը ու Ucom վերցնել ;)
http://www.speedtest.net/result/2420624721.png
3G շարժական կապը կարելի է չհամեմատել ֆիքսված կապի հետ:
Էս Օռանժի «մասնագետների» ուղեղը երբ պիտի մտնի, որ «Ինտերնետ հիմա»-ն աշխատում ա Ավաստի հետ :angry ուղղակի աշխատացնողից ա :secret
Հերիք չի ոչ իրանց սայտից են տեղյակ, որ ավելի նոր վերսիա կա էտ անտեր ծրագրի, որին Ավաստը որպես վիրուս չի ճանաչում, ոչ էլ անտիվիրուսի բացառությունների ցուցակից են տեղյակ :fool բռնում ջնջում են անտիվիրուսը ու խանութ ջան, արի դուրս արի ծրագրային ապահովության երաշխիքի տակից :'
Բա որ մեկ-մեկ խորհուրդ են տալիս օրիգինալ Windows 7 Home Premium-ը իրանց մոտ ֆորմատ անել ու պիրատսկի Windows 7 Ultimate տեղադրել, էտ վաբշե վերջն ա :o ասա այ *ամբալ, դու վաբշե գի՞տես էտ Home Premium-ի ու Ultimate-ի տարբերությունը :think հասարակ չայնիկի մուրաբին ա Ultimate, թե՞ Home Premium :nono
Էս Օռանժի «մասնագետների» ուղեղը երբ պիտի մտնի, որ «Ինտերնետ հիմա»-ն աշխատում ա Ավաստի հետ :angry ուղղակի աշխատացնողից ա :secret
Հերիք չի ոչ իրանց սայտից են տեղյակ, որ ավելի նոր վերսիա կա էտ անտեր ծրագրի, որին Ավաստը որպես վիրուս չի ճանաչում, ոչ էլ անտիվիրուսի բացառությունների ցուցակից են տեղյակ :fool բռնում ջնջում են անտիվիրուսը ու խանութ ջան, արի դուրս արի ծրագրային ապահովության երաշխիքի տակից :'
Հետաքրքիր է, ես չէի իմանում, որ Ավաստը Ինտերնետ Հիմայի հետ խնդիր ունի:
Իսկ ինչի չէի իմանում? Որովհետև մի քանի տեղ էդ զույգը տեղադրել եմ ու առանց լրացուցիչ կարգաբերումների նորմալ աշխատել է:
Իսկ էդ յանի խնդիրները ինչ կերպ են արտահայտվում?
Իսկ էդ յանի խնդիրները ինչ կերպ են արտահայտվում?
C:\Program Files\Internet Hima պապկից մի քանի ֆայլ որպես վիրուս ա ճանաչում ու ջնջում: Դրանից հետո սկսում ա ծրագիրը չմիանալ:
C:\Program Files\Internet Hima պապկից մի քանի ֆայլ որպես վիրուս ա ճանաչում ու ջնջում: Դրանից հետո սկսում ա ծրագիրը չմիանալ:
Հետաքրքիր է, բայց հենց մի քանի րոպե առաջ նույն նոթբուքի վրա տեղադրեցի InternetHima + Avast` ոչ միչ արտառոց բան էլ չեղավ ու նորմալ էլ աշխատում է:
Կարողա որոշակի տարբերակների զուգորդման ժամանակ է միայն պրոբլեմը?

Avast-ի ամենավերջին անվճար տարբերակը, թարմացումներով + http://orangearmenia.am/upload/medialibrary/3da/dongle_120x120.jpg մոդեմը
Avast-ի ամենավերջին անվճար տարբերակը, թարմացումներով + http://orangearmenia.am/upload/medialibrary/3da/dongle_120x120.jpg մոդեմը
Վահե ջան, Network.am-ոմ եղած վերջին տարբերակն էլ տեղադրել եմ, թարմացումն էլ ինտերնետից քաշել եմ: Մոդեմն էլ արտաքինից չէր տարբերվում` ոչ մի խնդիր չի տվել :esim
Ու առաջինն անգամը չի, որ էդ երկուսին "զույգում եմ"` խնդիր չի եղել :think
Ու առաջինն անգամը չի, որ էդ երկուսին "զույգում եմ"` խնդիր չի եղել :think
կամ մոդեմիդ պռաշիվկեն թարմացրած ա կամ օռանժի սայտից քաշածն ես տեղադրում :think
կամ մոդեմիդ պռաշիվկեն թարմացրած ա կամ օռանժի սայտից քաշածն ես տեղադրում :think
Միգուցե "թարմ" մոդեմ է, որովհետև Օրանժից քաշելու համար նախ պիտի ինտերնետին միանամ :)) իսկ դա անում եմ առանց խնդիրների:
Համենայն դեպս շատ շնորհակալ եմ, որ տեղեկարիր հնարավոր խնդիրների մասին: Թե չէ որ հանդիպեի, սովորության համաձայն սկսելու էի բարդ լուծումներ ման գալ :))
Rammstein
24.09.2015, 18:46
Էդքան գովերգվող օրանժի գերարագը ինտերնետը միշտ ա՞ էսքան:
Նոր պետք էր մոտ 450 ՄԲ ուղարկել (դե մեր օֆիսի Icon-ից ընհանրապես հույս չկա, դրա համար շեֆի թաբլեթով Tethering արեցի), մի 2 ժամ տեւեց:
http://www.speedtest.net/result/4689947768.png (http://www.speedtest.net/my-result/4689947768)
http://www.speedtest.net/result/4690286956.png (http://www.speedtest.net/my-result/4690286956)

3g-ով ափլոդը միշտ էլ 0,5-0,7 մբիթ/վ-ի կարգի ա:
Rammstein
24.09.2015, 22:21
3g-ով ափլոդը միշտ էլ 0,5-0,7 մբիթ/վ-ի կարգի ա:
Մի անգամ թեստ էի արել (ոչ Օրանժով), կարծեմ մի 5 մեգաբիթ ցույց էր տվել ափլոուդը: Հիմա ձրի չի հեռախոսիս ինետը, թե չէ կփորձեի:
Դե download-ն էլ ա ցածր, ռեկլամ են անում քառասունքանի մեգաբիթ, բայց 2 ա:
Հ.Գ. Վայ, առաջինը սխալ թեստի սրդյունք եմ դրել: Չնայած` էնքան էլ սխալ չի, այքընն էլ օրանժն էլ յուքոմ են: :D
Մի անգամ թեստ էի արել (ոչ Օրանժով), կարծեմ մի 5 մեգաբիթ ցույց էր տվել ափլոուդը: Հիմա ձրի չի հեռախոսիս ինետը, թե չէ կփորձեի:
Դե download-ն էլ ա ցածր, ռեկլամ են անում քառասունքանի մեգաբիթ, բայց 2 ա:
download-ը կլիներ 5 մբիթ/վ: 40 քանի մբ/վ ոչ բոլոր մոդեմներն են աջակցում, եթե աջակցի էլ, դժվար էտքան բարձրանա:
Rammstein
24.09.2015, 22:56
download-ը կլիներ 5 մբիթ/վ: 40 քանի մբ/վ ոչ բոլոր մոդեմներն են աջակցում, եթե աջակցի էլ, դժվար էտքան բարձրանա:
Չէ, հաստատ ափն էր ու իրոք էդքանով բան էր լինում ուղարկել: Ես էլ էի զարմացել: Բայց կարծեմ դրանից հետո ինչքան ստուգել եմ էդքան չի բարձրացել: Փոխարենը download-ն ա բարձր եղել:
Մի տեսակ չեմ կարծում, թե Samsung Galaxy Tab 3-ով Tethering անելուց մաքսիմալ արագությունը 2 մեգաբիթ ա: