PDA

Դիտել ողջ տարբերակը : Միշո

masivec
03.11.2009, 13:03
Ստեղ էլ Միշոյին ենք քննարկում;)
ալբոմներ`:B
1.Էկա, ՏԵսա, ...! (http://www.dl.gisher.ru/music/am/www.gisher.ru/music.php?q=f&f=%2FHay+Tgheq%2FH%2ET%2E+Misho+-+%5B2007%5D+-+Eka+Tesa)
2.Քաղաքը խոսումա, լսեք (http://openfile.ru/183789/)

Սլիմ
03.11.2009, 13:20
Լավ եմ վերաբերվում, իրա երգերը առանձնապես չեմ լսում, բայց էն որ լավ առաջա գնում, էտ ինձ դուրա գալիս: Համ էլ լավիկնա, գրավիչա, սիրուն ֆիգուրա ունի: :)

Elmo
03.11.2009, 15:36
Հայ տղերքը, կամ Միշոն երգիչ չեն: Իրանք ռէպ են կարդում ու շատ ճիշտ են կարդում: Իրանց թեմաները ակտուալ են, ու իրանց կարդացածի մեջ շատ ճիշտ ու դիպուկ ա ամեն ինչ նկարագած:
Կյանը Հայաստանում շշաձև "է" -ով չի , դա փաստ ա:
Օրինակ չեմ սիրում տարբեր տեսակի նորաթուխ շպռօտ, լիլու, յուլու, սեմի, բեմի անունով երգիչներին: Դրանք մենակ եթեր են կեղտոտում իմ համար: Այսինքն եթե մարդ կա, որ լսում ա, թող ինձ ների, ես իմ սուբիեկտիվ կարծիքն եմ արտահայտում:
Բայց ռէպ-ը լսվող բան ա, որովհետև ոչ մի ավելորդ տուտուզխաղացնոցի, կամ լեզու կոտրելով ինչ-որ տեղից հանած ու արանժիրովկա արած ձայների կարիք չկա: Մարդը կարա սլուխ էլ չունենա, բայց ասելիք ունենա ու ասի: Ինչը էդ տղերքը անում են:

aerosmith
03.11.2009, 16:25
ELMO ջան էտ քո ասած "երգիրչները " դրանք լրիվ անցողիկ էտապներ են, ու դաժը կասեմ շատ քչերն են մնալու, ու կարծում եմ դրանց թվում նաև Միշոն ա լինելու

Ungrateful
03.11.2009, 20:07
2004թ.
Թողարկվեց «Հայ Տղեք» պրոեկտի առաջին ձայնասկավառակը, Հայաստանի շոու բիզնեսին օտար RAPոճի մեջ:
Լիովին փոփոխելով մինջ այդ ժամանակ,հայ էստրադաի կողմից սահմանված «կորցրած սեր» վիճակը, անդրադառնալով բազում սկանդալային ու ակտուալ թեմաներին` 2 երիտասարդ, Հայկոն և Միշոն`մուտք գործեցին հայկական երգարվեստ, շոուբիզնես, կամ էլ էստրադա / ոնց ձեզ հարմար ա :)/:
Հենց սկզբից էլ, ավելի շատ քննադատվեցին քան սիրվեցին: Չնդունվեցին նաև` Հայ շոուբիզնեսում… ոչ մի դուետ, ոչ մի համերգի հրավերք, չնչին գումարային հասույթ:
Բայց դա նրանց չստիպեց վերջացնել պրոեկտը, չերգել:
2 Տարի անց, դուրս է գալիս 2-րդ ալբոմը, “մի կաթիլ մեղր” անունով: Ավելի նուրբ մոտեցում, ավելի սուր թեմաներ, ավելի որակով երաժշտություն, ավելի լավ բառեր:
Հենց 2006-ն իրանց միացավ Սերժո Սիմոնյանը` /DJ SerjO-ն/ համագործակցելով իրենց հետ “մի կաթիլ մեղր ալբոմում” և թողարկելով իր առաջին CD-ն “Tjvjik”
Անսպասելիորեն այդ 2 ալբոմներից`3 երգ, դառնում են հիթ և առաջատար ԲՈԼՈՐ հայկական ԹՈՓ-երում:
Հայ տղեք, Եմմի – “Ամառ ա”
Հայ տղեք – “Մաշնես ու ես”
DJ SerjO – “վասպուրական”
Սերժոի առաջին տեսահոլովակը դարցավ հայաստանում վորակյալ տեսահոլովակների ցուցանիշ:
Կամաց-կամաց կատարելագործվում էր, թե տղերքի կարդալը, թե իրենց երգերի երաշտությունը, թե բովանդակությունը: Մեկը մյուսի հետևից ամեն իրանց երգը դառնում էր հիթ: մի խոսքով, էս ա պատմությունը :)) էլ չգրեմ :))

2 տարի առաջ` վերջացավ “ Հայ տղեք” պրոեկտը, տղերքը սկսեցին առանձին երգել:
Քանի որ Միշոի թեման է, կխոսեմ Միշոի կարիերաի մասին:
2007թ. Միշոն թողարկում է իր առաջին Սոլո ալբոմը` “Եկա, տեսա”
Ալբոմը լիովին տարբերվում էր իրենց դրանից առաջվա երգերից, համ թեմաների լրջությամբ, համ որակով:
Այդ ալբոմից, “Քո համար” երգը դարձավ մեեեեեծ հիթ, լսվում էր ամեն մեքենայի մեջ, ամբողջ քաղաքում, բոլորի հեռախոսների մեջ, ու երկար ժամանակ առաջատար էր բոլոր հեռուստաալիքների Թոփերում:
Բնականաբար, նման վերելքներից հետո, բոլոր այն “չուզող” երգիչ-երգչուհիների վերաբերմունքը “փոխվեց” որոշ նմանների կողմից ստացավ դուետների առաջարկներ:
Միշոն դարցավ կուռք շատ շատ աղջիկների համար, մի խոսքով հավաքեց իր շատ մեծ ֆանատների թիվը:
Միշոի տեսահոլովակները միշտ էլ տարբերվել են ստանդարտ “կոժից դիվանի վրա, կամ էլ մեքենայի մեջ” տեսահոլովակներից:
Ամեն նոր երգում, զգացվում է որ գնալով կատարելագործվում է, Սերժոի հետ համագործակցելով ստացվում է որակյալ ակումբային մոտիվներով երաժշտությամբ որակլայ Ռեփ:
Քաղաքականությունից մինջև ՔՈՒՉԱ, կեղտոտ աղջիկներից մինջև Սեր… մի խոսքով ամեն թեմայով երգեր ունի Միշոն, ու այդ թեմաներին մոտենում է լրջությամբ:
Տղերքին միշտ էլ փորձել են խանգառել, նրանց մասին լուրեր տարածելով, կամ էլ երգ թողարկելով:
Սակայն իրանք միշտ էլ կողմ են եղել ՌԵՓ ոճի զարգացմանը, և այդ ոճի նոր երգիչներին, երբեք չեն քննադատել որակյալ Ռեփը, երբեք չէն վախեցել կոնկուրենցիաից:
“Հայկական ՌԵՓ” ասելոց` բոլորի մտքին միշտ միանքամից կգա` “Հայ թիմ” “Հայ տղեք” Միշու ու ՀՏ Հայկո:
Տղերքը, իրոք համար 1-ն էն, առաջինն են` որոնք սկսեցին նենց աշխատանք, որը անծանոթ էր Հայաստանում, նոր ոճ բերեցին հայ էստրադա, տեսահոլովակների նոր որակ սահմանեցին և դուխ ունեցան մոտենալ նենց թեմաների` որոնց /երգով/ չէր մոտեցել ՈՉ ՈՔ:
Ճիշտ չէմ գտնում իրանց տենց կոպիտ քննադատելը, ոչինչն էլ սկզբից իդեալական չի լինում, ամեն ինչն էլ ժամանակի ընդացքում ա կատարելագոծվում… իրանք նպաստում են դրան, առաջ են գնում, առաջ տանելով Հայկական ռեփը:
Չուզողներ միշտ էլ կլինեն, միշտ էլ կլինեն նման մարդիք, ովքեր կցանկանան տղերքի անունը շոշափելով ճանաչվել /օրինակ` երեկվա այդ յանիմ ԴԻՍ-ը որը ողղված էր նրանց դեմ/, լավ էդ թեմայով ճխորանամ:

Հայկայկական Ռեփ`Միշո, Հայկո, DJ SerjO համար 1:

Հ.Գ. Ներկայացրեցի մի փոքր հատված Միշոյի կարիերաից, սկսաց ամենա սկզբից.../ուզում եմ ասեմ, էտքան էլ օֆֆթոփ չի:oy/

Արամ
03.11.2009, 21:00
դե նենց նորմալա էլի, լինումա որ ճիշտ բաներա ասում, բայց ես մինչև հիմա չեմ ջոգում, ՀՏ Հայկոն, Միշոին խի չի խփել են Հտ Հայկոն լացումա երգից հետո, կամ էլ Հայկոի Քուանշ երգից հետո Միշոն......նեպանիմայու

_Հրաչ_
04.11.2009, 00:03
դե նենց նորմալա էլի, լինումա որ ճիշտ բաներա ասում, բայց ես մինչև հիմա չեմ ջոգում, ՀՏ Հայկոն, Միշոին խի չի խփել են Հտ Հայկոն լացումա երգից հետո, կամ էլ Հայկոի Քուանշ երգից հետո Միշոն......նեպանիմայու

Որովհետև դա երկուսին էլ ձերք չի տալիս ;)

masivec
12.11.2009, 22:27
Գարիկ(32 Ատամ) & Հայ Թիմ - Նոր CD

CD-ի մեջ պարունակվում են 12 երգ, բալոր գործիքավորման հեղինակը Գարիկն է: Ալբոմի պատրաստմանը մասնակցել են նաև ՝Միշո, Սաշ, Համո & Dj SerJo(Հայ Թիմ):
Բոնուս երգերի մեջ կլսեք նաև ARAM MP3 & Միշո-ի կատարումներից:B

http://s3.sendpic.ru/i/91112/i/QOV.jpeg

mat94
13.11.2009, 19:49
:oy ատումեմ մեծատառով :[

masivec
13.11.2009, 20:15
:oy ատում_եմ մեծատառով :[
Կասես ատելու պատճառը որնա՞
Եթե իրա երգելու ոճը դուրտ չի գալի տենց էլ ասա:)

Ungrateful
13.11.2009, 20:33
Գարիկ(32 Ատամ) & Հայ Թիմ - Նոր CD

CD-ի մեջ պարունակվում են 12 երգ, բալոր գործիքավորման հեղինակը Գարիկն է: Ալբոմի պատրաստմանը մասնակցել են նաև ՝Միշո, Սաշ, Համո & Dj SerJo(Հայ Թիմ):
Բոնուս երգերի մեջ կլսեք նաև ARAM MP3 & Միշո-ի կատարումներից:B

http://s3.sendpic.ru/i/91112/i/QOV.jpeg

Բռատ, կարողա՞ իմանաս, շնորհանդեսը ե՞րբ ա լինելու... թե՞ արդեն եղել ա: :))

masivec
13.11.2009, 21:24
Բռատ, կարողա՞ իմանաս, շնորհանդեսը ե՞րբ ա լինելու... թե՞ արդեն եղել ա: :))
Նոյեմբերի 21-ին, ժամը 14:00-ից, "AVANTGARD FOLK" ակումբում(32Ատամ)՝Պուշկինի 3A հասցեում, տեղի կունենա Գարիկ-ի և Միշո-ի CD-ի շնորհանդեսը:Մուտքն ազատ է:B

Ungrateful
13.11.2009, 21:41
Նոյեմբերի 21-ին, ժամը 14:00-ից, "AVANTGARD FOLK" ակումբում(32Ատամ)՝Պուշկինի 3A հասցեում, տեղի կունենա Գարիկ-ի և Միշո-ի CD-ի շնորհանդեսը:Մուտքն ազատ է:B

Կարողա երևամ... Էս ալբոմից մի քանի երգ լսել եմ, նենց վատը չեն...

Haykolo007
13.11.2009, 21:55
Ես էլ չեմ սիրում Միշոին........

masivec
19.11.2009, 09:52
Բռատ, կարողա՞ իմանաս, շնորհանդեսը ե՞րբ ա լինելու... թե՞ արդեն եղել ա: :))
http://imqucha.com/16560_1201703434970_1000087234_30529892_118684_n.jpg

masivec
23.11.2009, 11:18
Մի քանի նկարներ շնորհանդեսից՝

http://kirovakanzi.jimdo.com/s/cc_images/cache_2112381220.jpg?t=1258816047http://kirovakanzi.jimdo.com/s/cc_images/cache_2112381620.jpg?t=1258816086

http://kirovakanzi.jimdo.com/s/cc_images/cache_2112382420.jpg?t=1258816135http://kirovakanzi.jimdo.com/s/cc_images/cache_2112383020.jpg?t=1258816214

Շուտով կտեղադրեմ նաև ալբոմը:)

masivec
23.11.2009, 12:13
Հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան ժամը 23.30 Գարիկը "32 ատամ”-ցիներով եւ Միշոն` "Հայ թիմ”-ով հավաքվել էին "Մեգալոտ” ձայնագրման ստուդիայում` Գարիկի եւ "Հայ թիմ”-ի համատեղ, "Inquam” կոչվող ալբոմի վերջին թրեքը ձայնագրելու:
"Ռոքին, կիթառին ավելացրել ենք ռեփը: Չէի մտածում, որ կարող եմ երազանքս իրականացնել, որովհետեւ չգիտեի` ում հետ ու ոնց: Հետո զգացի, որ "ոնցը” կարողանում եմ, ու ճանաչեցի "ում”-երին: Միանգամից առաջարկեցի, փորձեցինք, ստացվեց, ոգեւորվեցինք: Գիտեի, որ կստացվի: Էն երաժշտությունը, որ ես եմ ստանում, ու էն ռեփը, որ տղեքն են կարում գրել, միացրել ենք իրար ու ստացել սա”,- ասաց Գարիկը, ով, ի դեպ, համագործակցում է նաեւ Music of Armenia կազմակերպության հետ:
Ձայնասկավառակում 12 երգ է լինելու, բոլոր երգերի գործիքավորումը Գարիկինն է, ալբոմի պատրաստմանը Գարիկից բացի մասնակցել են Միշոն, Սաշը եւ Համոն "Հայ թիմ”-ից, իր մեծ ավանդն է ունեցել նաեւ Արամ mp3-ն: 2 երգերի ձայնագրման ընթացքում համագործակցել եմ նաեւ DJ Սերժոյի հետ:
Գարիկը 8-րդ դասարանից սկսել է "բզբզալ” կիթառով: Ռոք-երաժշտություն լսելով է մեծացել ու կրում է ռոք-խմբերի ազդեցություն: "Ինձ լավ կիթառահար չեմ համարում: Շատ եմ չարչարվել սրա վրա, մատերս ցավացրել, նոտա չգիտեմ”,- ասաց Գարիկը:
""Հայ թիմ”-ի հետ ծանոթացել եմ, երբ առաջին անգամ նրանց հրավիրեցինք "32 ատամ”: Դրանից մի 6-7 ամիս հետո Համոյին առաջարկեցի, երգեց, շատ հաջող ստացվեց, ու որոշեցինք կանգ չառնել: Տղեքը ռեփեր են, բայց ընդհանուր ճաշակով տղեք են, ռոք են լսում: Մենք բենդ չենք, սա ուղղակի պրոեկտ է: Հետագայում ռեփի ու ռոքի համադրությամբ առաջ չեմ գնա: Սոլո-ալբոմ եմ ուզում, մենակ ես կերգեմ, ռեփի մասը չի լինի: Դա այն է, ինչ սիրում եմ ”,- ասաց Գարիկը:
"Ալբոմի բոնուս-թրեքը բլյուզ ա: Ես բլյուզի մեջ չկամ, եսիմ ոնց եմ նվագել: Պրոստո Արամ mp3-ն բլյուզի մեջ ա, իր համար գրեցինք: Համադրել ենք բլյուզն ու ռեփը: Աշխարհն էլ չի իմանում, որ բլյուզի տակ կարա ռեփ լինի: Չես պատկերացնի` ոնց կարելի ա էդ ռիթմի տակ կարդալ: Միշոն ասաց, ես էսի կարամ անեմ, կտենաս, կեթամ կմտածեմ, կանեմ: Ու ընենց լավ ռիթմ ա ստացել, ապշած ենք”,- ասաց Գարիկը:
"Շոգ է, գիշեր/ Քաղաքը իմ նման հոգնել ա, բայց թաքցրել ա”… Բլյուզ է երգում Արամ mp3-ն: "Ամեն ինչ սեւ-սպիտակ ա / սաղ գունազրկվել ա/ քաղաքը զզվցրել ա”… Միշոն բլյուզի ռիթմի տակ ռեփ է կարդում:
"Գարիկը իմ ընկերն էր արդեն էդ ժամանակ, գործնական առաջարկ չէր: Միտքը ինձ էլ գայթակղեց, էքսպերիմենտներ շատ եմ սիրում: Էս ալբոմում գործեր կան, որ մենակ մինուսով լսես, ռեփով չես պատկերացնի: Ես հենց տենց բարդություններ եմ սիրում: Շատ թույն ա, գիտեի, որ շատ կայֆ էր ստացվելու, որովհետեւ սիրում եմ խնդիրներ, որոնց լուծումը չի երեւում: Ջարդած ռիթմեր, ռոքային հարմոնիա, վրայից ռեփը ուղղակի անպատկերացնելի էր, դրանով էլ համով ստացվեց”,- ասաց Միշոն:
Գարիկն ասաց, որ, իր հաշվարկներով, ձայնասկավառակը պատրաստ կլինի հոկտեմբերի վերջին, իսկ մի ամսից կարող ենք դիտել երգերից մեկի հիման վրա նկարահանվող տեսահոլովակը:

Goqor85
24.11.2009, 20:59
Գարիկի և Հայ Թիմի Ինքումա Ալբոմի բոլոր 11 երգերը Կարողեք Բեռնել այս կայքից http://www.goqor.do.am/ :jagi

masivec
24.11.2009, 21:34
Գարիկի և Հայ Թիմի Ինքումա Ալբոմի բոլոր 11 երգերը Կարողեք Բեռնել այս կայքից http://www.goqor.do.am/ :jagi
Ասեմ որ հատիկ հատիկ չեն քցում այլ ալբոմով:)Հետո էլ սենց չե՝:jagi այլ սենց՝:apeape:apeape

http://s3.sendpic.ru/i/91124/i/ap.jpeg (http://www.megaupload.com/?d=0QFJJ8WK)

Բեռնել(mp3) `
http://www.megaupload.com/?d=0QFJJ8WK
http://www.multiupload.com/3PQR3IYT94
:B

Ռուֆուս
24.11.2009, 22:27
Մոդերատորական: Դադարեցրե՜ք օֆֆթոփը: Եթե ցանկանում եք առանձին երգեր քաշել, քաշեք զիփը, միջից ջնջեք ավելորդ երգերը:

Ungrateful
18.12.2009, 16:45
Հերթական "դիսս" կոչվածը, ուղղված Միշոի դեմ:
Ինչ որ անհայտ "Դելտա" խումբ, մի քանի օր առաջ տարածեց ինտերնետում Միշոի դեմ ուղղված իրենց "երգը"...
Եվ 2 օր անց, նույն Դելտա խմբի անդամներից մեկը ներողություն խնդրեց:

davidus
18.12.2009, 18:09
տո սրանից ինչ "ուշունց" տվող.... չի կարում 2 բառ իրար հետևից ասի.... :D մեղկա..... դրա համար անելուց ու ասելու առաջ մի քիչ մտածել ա պետք..... :D լավն էր.... :hands

davidus
18.12.2009, 20:09
հենց նոր լսեցի էտ երգը.... :D արա դրանց ով ա սովորացրել "ուշունց" տալը?? :D լրիվ "ճ" կլաս ա....
ինձ ուղղակի հետաքրքիր ա, թե ինչքան սրանք ծեծ կերել.... ինչքան էլ կերել են, էլի քիչ ա.....
համենայն դեպս Միշոյին հարգեցի, որ նույն կերպ ստորացրեց դրանց..... :ok

Ապե Ջան
18.12.2009, 20:13

Տեսնես պատասխանը կլսենք երգի տեսքով: Թե էդքան չկան դրանք:

davidus
18.12.2009, 20:15
ըստ ինձ ուղղակի ամոթ ա սրանց վրա երգ գրել.....

Ungrateful
18.12.2009, 22:54
հենց նոր լսեցի էտ երգը.... :D արա դրանց ով ա սովորացրել "ուշունց" տալը?? :D լրիվ "ճ" կլաս ա....
ինձ ուղղակի հետաքրքիր ա, թե ինչքան սրանք ծեծ կերել.... ինչքան էլ կերել են, էլի քիչ ա.....
համենայն դեպս Միշոյին հարգեցի, որ նույն կերպ ստորացրեց դրանց..... :ok

"Ծեծ" կոչվածը հարաբերական ա: Որոշ դեպքերում, 1 թաթալոշն էլ է ծեծ:...
Եթե հետաքրքիր ա, միայն կասեմ, որ "նենց եսիմ ինչ" ծեծ չի եղել:;)

Տեսնես պատասխանը կլսենք երգի տեսքով: Թե էդքան չկան դրանք:

ըստ ինձ ուղղակի ամոթ ա սրանց վրա երգ գրել.....

Ժող ջան, նմանատիպ աբիժնիկություն, միշտ էլ լինում ա: Տղերքը ամեն անգամ չեն դնելու ժամանակ ու փող ծախսեն` ամեն մի իրանց դեմ երգողների վրա:
Հայ Թիմի կողմից, այս թեմայով երգ չի լինելու, մի սպասեք: ;)

Ապե Ջան
18.12.2009, 22:58
"Ծեծ" կոչվածը հարաբերական ա: Որոշ դեպքերում, 1 թաթալոշն էլ է ծեծ:...
Եթե հետաքրքիր ա, միայն կասեմ, որ "նենց եսիմ ինչ" ծեծ չի եղել:;)

Ժող ջան, նմանատիպ աբիժնիկություն, միշտ էլ լինում ա: Տղերքը ամեն անգամ չեն դնելու ժամանակ ու փող ծախսեն` ամեն մի իրանց դեմ երգողների վրա:
Հայ Թիմի կողմից, այս թեմայով երգ չի լինելու, մի սպասեք: ;)
Չլինի Հայ թիմի անդամների կազմը ավելացել է ևս մեկով տեղյակ չենք մենք?

masivec
18.12.2009, 23:00
Չուզողություն 2-ի մեջ որ ասում են ՝ "Համբերի 2 օրից դրան ճարում բերում են" այ էտ 2 օր հետո հանած Վիդեոն ա էլի:))

Kita
18.12.2009, 23:06
Մոդերատորական: Մի շարք գրառումներ ջնջվել և տուգանվել են: Շարունակվելու դեպքում նույն ոճով կտուգանվեք:
Նմանատիպ տեսահոլովակները տեղ չունեն, քանի որ մեկը ես ցանկություն չունեմ պատահմամբ լսելու: Իսկ ով ցանկություն ունի ինֆորմացվելու, կարող է փնտրի գուգլում և ավելի տեղեկացվել:
Մի մոռացեք, որ բազառի համար չէ նախատեսված թեման:

Ungrateful
18.12.2009, 23:11
Չլինի Հայ թիմի անդամների կազմը ավելացել է ևս մեկով տեղյակ չենք մենք?

Իմ իմանալով, դեռ չի ավելացել, ու ըստ իս, մոտակա ժամանակները` չի էլ ավելանա:
Եթե տենց բան լինի, կարծում եմ բոլորն ել կիմանան: ;)

Այստեղ կարդացի շատ գրառումներ, որոնցում ասվում է, որ երգի բառերը անմիտ են, ու արվել են առանց մտածելու: Չէ, ժող ջան, դա լավ մտածած քայլ է: Հայ Թիմը, քիչ թե շատ, բայց հայտնի է Հայաստանում, և ունի ֆանատների մեծ բանակ` իսկ նմանատիպ երգերը, ըստ իս, երգվում են միայն նրա համար, որ տղերքի անունը շոշափելով տարածվեն, եվ հայտնի դառնան:
Պատկերացրեք`
Հայ Թիմի ֆանատը տեսնում է ինտերնետում մի երգ, անունն էլ "Misho, Hayko Diss" բնականաբար հետաքրքրությունից կքաշի ու կլսի... ու նման մարդիք շատ շատ էն... ինքսնինքյա երգողը և երգը դառնում էն քիչ թե շատ հայտնի / ինչին որ նա ձկտում էր երգը գրելուց առաջ/: Անմիտ է միայն այն, որ երգողը չի գիտակցում, որ իրա Հայտնի դառնալու քայլը կարող է կասեցված լինել, ու իր համար շատ ցավալի դառնալ:
Ես սենց եմ կարծում, քանի որ ԻՄԱՍՏԻ տեսանկյունով, այս երգերը բոլորովին անիմաստ են:

Հ.Գ. Շնորհակալություն մոդերատորներին: ;)

davidus
19.12.2009, 00:02
"Ծեծ" կոչվածը հարաբերական ա: Որոշ դեպքերում, 1 թաթալոշն էլ է ծեծ:...
Եթե հետաքրքիր ա, միայն կասեմ, որ "նենց եսիմ ինչ" ծեծ չի եղել:

էէէէհ, ընգեր...... :) էլ մի ասա.... :) բայց դե պիտի իմանաս, թե էդ ում որ մի թաթալոշ ես տալիս, հասկանանում ա, որ էտ իրա համար ավելի վիրավորականա, քան մի հատ քոթակը..... էս դեպքում, ես շատ խիստ կասկածում եմ, որ մեջները լուրջ ջոկող մարդ ա եղել... էդքան որ հասկանային, հաստատ էդ երգը չէին գրի...

Ungrateful
19.12.2009, 00:06

Ես դրանց չեմ ճանաչում, ու պատերացում չունեմ թե ով են:
Կասեմ մի բան ` իրանց հասանելիք պատիժը ստացել են:;)

Okamigo
19.12.2009, 00:07
հենց նոր լսեցի էտ երգը.... :D արա դրանց ով ա սովորացրել "ուշունց" տալը?? :D լրիվ "ճ" կլաս ա....
ինձ ուղղակի հետաքրքիր ա, թե ինչքան սրանք ծեծ կերել.... ինչքան էլ կերել են, էլի քիչ ա.....
համենայն դեպս Միշոյին հարգեցի, որ նույն կերպ ստորացրեց դրանց..... :ok

Օնլայն ես նայել,ասա ես էլ նայեմ սըլկեն կտաս?

Հարդ
19.12.2009, 00:09
Սկզբում ահավոր չսիրեցի, որովհետև մի հատ լավ երգ բռնել ռեփ էին սարքել, էն էլ շատ վատ ռեփ: Բայց ժամանակի ընթացքում մաքրվեց ու սկսեցի հարգել էտ տղուն: Ուղղակի մի բան չեմ ընդունում, որ մի տեղ ասում ա՝ Ես եմ հայը, էկեք իմ հետևից:

Ungrateful
13.02.2010, 00:37
Շուտով կթողարկվի Միշոյի անհատական թվով երրորդ ալբոմը:

Մի քանի տեղեկություն էլ իմ կողմից:)

"Zero" անունով ալբոմը` լինելու է յուրահատուկ, պարունակելու է 2 CD, որոնցից մեկում` բոլոր երգերի գործիքավորումը կատարել է DJ Serjo - ն, իսկ երկրորդի գործիքավորումը` A. Chilla - ն և Արտյոմ Մանուկյանը: Որը, որ կարծում եմ, կտարբերվի առաջինից իր դասական ոճով:
2 CD-ներում միասին` լինելու է 30-ից ավել երգ:
Ալբոմը տարբերվելու է ամեն ինչով` անգամ սկավառակի տուփի ձևով:) : Մնացածը ինքներդ կտեսնեք :roll :
Մոռացա ասել, որ ալբոմը վաճառքում կլինի ապրիլի 30-ից ;) :

masivec
16.03.2010, 20:14
www.Misho.am

BOBO
02.05.2010, 23:50
http://s60.radikal.ru/i168/1005/96/a971b9d95da0.png

Misho - Zero 2010

Misho_Zero_2010_CD1.zip (http://letitbit.net/download/0164.0efee12eec41def7217da0e46/Misho_Zero_2010_CD1.zip.html)
Misho_Zero_2010_CD2.zip (http://letitbit.net/download/4992.408e7a93633663859b4d8cf70/Misho_Zero_2010_CD2.zip.html)

Ungrateful
03.05.2010, 01:07
Հմմ.. արդեն ինտերնետ քցեցի՞ն:

VisTolog
03.05.2010, 01:15
Ասում են անհաջողա :)

BOBO
03.05.2010, 01:28
Ասում են անհաջողա :)

Իմ դուրը որ չեկավ մի երկու երգեր լավը

Ungrateful
03.05.2010, 01:53
Հաջողված ալբոմ ա: Ամեն երգը յուրորինակ ա, երաժշտության պահն էլ լավ ա կատարած… Միշոյի կարդալն էլ կատարելագործվել ա, լավ ա զգում երաժշտությունը:Նաև որ ամբողջ ալբոմում, ոչ նորմատիվ լեքսիկոնը հասցրած ա մինիմումի, շատ քիչ են քֆուրները, ավելի հաճելի է լսել տենց: Քֆուրի գոնկա լսելը տհաճ ա:
Ալբոմում ներկայացրած երգերի ոճը, տարբերվում ա էն ամեն ինչից, ինչը որ Միշոն արել ա սրանից առաջ… ոճն ա փոխվել մի քիչ, կարդալը, գործիքավորման մակարդակը… դեպի լավն ա փոխվել: Իմաստային մասով էլ դուրս եկավ… երգերում, իր ասելիքն ավելի լավ ա ներկայացնում քան նախկինում, ավելի դիպուկ, ավելի ընտրված բառերով: Համեմատեք հին ալբոմներից մեկի հետ ;) :
«Կատուներ» ջազզ բենդի հետ 2 համագործաքցություններն էլ են շատ հաջող: Արված են ջազզի ոճի մեջ:
Մի քանի կատարում կա, որոնք չեն մտել ալբոմի մեջ, դրանք թողարկվելու են որպես սինգլ` մի ամսվա ընթացքում::
Սկավառակի տուփի ձևավորման պահ էլ էր լավը: Փայտից սև տուփ, կողքի վրա բացվող, մեջը դիսկերն ու երգերի բառերով բուկլետը: Սիրուն ա արված:
Մոտակա ժամանակներում եթեր դուրս կգա, նոր ալբոմի երգերից մեկի` Zero”-ի հիման վրա նկարված տեսահոլովակը:
Մի խոսքով: Հաջողված ա ալբոմը, նույն տիպի նույն ձևի երգեր չկան, ամեն մեկը յուրորինակ ա ու իր ոճում կատարված ա մաքսիմալ մակարդակով:

Հ.Գ. Մի քանի երգեր կան, որ ինձ դուր չեկան, բայց չեմ կարող ասել, որ վատն են… ուղղակի անձնական կարծիքս ա :) :

Enigmatic
03.05.2010, 02:43
Մի հախորդում կա, մեքենաների մասին, Միշոյի մեքենան էին ցույց տալիս, մի փոքր մաս «Կատաֆալկա» երգը լսեցի:)) ինքն էլ ա ասում, որ զարմանումա իրա վրա, թե իրա առաջվա երգերից միքանիսը ոնցա երգել, ասումա հիմա հաստատ չէի երգի էդ երգերը:

Ապե Ջան
18.06.2010, 03:14
Միշո - Կատաֆալկա :D

http://www.youtube.com/watch?v=dBIWs0EBksY&feature=player_embedded

Ungrateful
18.06.2010, 03:27
Միշո - Կատաֆալկա :D

Որակով ու ճաշակով տեսահոլովակ ա: Լավ թիմ ա աշխատել սրա վրա:
Յուրահատուկ ձևով ա նկարվել` Canon 5D Mark II ֆոտո ապարատով :):

Ապե Ջան
18.06.2010, 04:38
Որակով ու ճաշակով տեսահոլովակ ա: Լավ թիմ ա աշխատել սրա վրա:
Յուրահատուկ ձևով ա նկարվել` Canon 5D Mark II ֆոտո ապարատով :):

Եթե գաղտնիք չի, էտ ինֆորմացիան քեզ որտեղից՞
Որովհետև գիտեմ Հայաստանում հլը 5D Mark II օգտագործող չկա

Ungrateful
18.06.2010, 13:09
Եթե գաղտնիք չի, էտ ինֆորմացիան քեզ որտեղից՞
Որովհետև գիտեմ Հայաստանում հլը 5D Mark II օգտագործող չկա

Սխալ գիտես ;): Վահան Ստեփանյան, Դավիթ Գալստյան, Գոգա Խաչատրյան... սաղինը MK II -ա: Վահանն ու Դավիթը` ճանաչված լուսանկարիչներ են, Գոգան Ռեժիսյոռ, էդ 3-ով են աշխատել այս տեսահոլովակի վրա:

Հ.Գ. Ասածս կամերան էլ, մի քանի ամսի առաջ էր դիֆիցիտ... հիմա շատերն են դրանով աշխատում:

masivec
12.10.2010, 16:04
ԻՌԵՆ մասն. ՄԻՇՈ - Դու խառնվում ես

http://www.youtube.com/watch?v=pOsAmCbN1kM

Ungrateful
12.10.2010, 16:15
ԻՌԵՆ մասն. ՄԻՇՈ - Դու խառնվում ես

http://www.youtube.com/watch?v=pOsAmCbN1kM

Լավը չի... Երգ ոչ մի բանի մասին` ոչ թեմա կա, ոչ էլ իմաստ: Միշոյին չի սազում էս ոճը :unsure:

Ապե Ջան
12.10.2010, 16:49
Մինչև կլիպը...

http://www.youtube.com/watch?v=Of1w4EaEKt0&feature=related

Adriano
12.10.2010, 20:03
ԻՌԵՆ մասն. ՄԻՇՈ - Դու խառնվում ես

http://www.youtube.com/watch?v=pOsAmCbN1kM

Նույնիսկ նման երգերի ոճի մեջ չի տեղավորվում, ըստ ինձ այս կլիպը, եթե կարելի է համարել <երգը> որևէ ժանրի մեջ չի տեղավորվում ասենք գոնե ռեպի մեջ, բավականին անճաշակ ոճով ստեղծված կլիպի տնազ, իսկ երգողները լրիվ ներմուծում են այլասերվածության հզոր էլեմենտներ, որոնք որևէ ճաշակ չեն ձևավորում և նույնիսկ վտանգավոր են տեսողության, հոգեբանական վիճակի և լսողության համար: Գրվածովս արտահայտում եմ իմ կարծիքը կոնկրետ կլիպի վերաբերյալ:;)

BOBO
20.10.2010, 14:39
Միշո - Մասիվի շները

http://www.youtube.com/watch?v=c0sO5gXeqf4

Adriano
20.10.2010, 20:41
Միշո - Մասիվի շները

http://www.youtube.com/watch?v=c0sO5gXeqf4
Վաաաաաաաաաայ, աստված էլ բեթարից ազատի:[, ԱՂԲԱ ԱՂԲ:[

Ungrateful
20.10.2010, 20:53
Վաաաաաաաաաայ, աստված էլ բեթարից ազատի:[, ԱՂԲԱ ԱՂԲ:[

Հիմնավորի կարծիքդ:

Հ.Գ. Առաջարկում եմ արգելել վիրավորական ու անհիմն կարծիքների արտահայտումը: Կարծում եմ, որ դա կարող է վիրավորել նաև տվյալ կատարողի և ժանրի երկրպագուներին:

Adriano
20.10.2010, 22:00
Հիմնավորի կարծիքդ:

Հ.Գ. Առաջարկում եմ արգելել վիրավորական ու անհիմն կարծիքների արտահայտումը: Կարծում եմ, որ դա կարող է վիրավորել նաև տվյալ կատարողի և ժանրի երկրպագուներին:
Նախ սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, հետևելով իմ լսած երաժշտական ոճերին, որոնց մեջ մտնում է նաև այսպես կոչված ռեպ ժանրը, համեմատելով այս մեղմ ասած <օդից ընկած կլիպը> այլ նմանատիպ ժանրերի հետ գտնում եմ, որ ԱՂԲԱ: Իսկ վերը բերված կլիպը դնողը , իմ կարծիքով լրիվ ըմբռնում է, որ որևէ վիրավորական բան չկա, երբ դրվածի վերաբերյալ արտահայտվում են բազում կարծիքներ: Իսկ կարծիքների սահմանափակումը ըստ ինձ չի մտնում ցանկացած դեմոկրտական հասարակության գիտակցության մեջ: Բացի կլիպը դնողից, մյուսները, ինչպես նաև դու պետք է հասկանաս, որ կարծիք հայտնելու մեջ վիրավորական բան չկա:

Ungrateful
20.10.2010, 22:27

Մենակ էն, որ Հայկական ռեփը համեմատության ես դնում այլ ազգերի Ռեփի հետ` արդեն ինձ ստիպում ա քո հետ քննարկման մեջ չմտնել էդ թեմայով, որտև հենց դա խոսում նրա մասին, որ տվյալ ոճից դու գլուխ չես հանում: Ռեփը այն երաժշտությունն ա, որն տարբեր լեզուներով տարբեր ա հնչում, կպնում ա ներքին խոհանոցի պրոբլեմներին, որոնք ամեն երկրում տարբեր են: Հայերեն ռեփը երբեք չի նմանվի Ամերիկականին, Ռուսականը չի նմանվի Ֆրանսիականին, Հայկականին և այլն...Չի կարող նմանվել, որտև կարդալու ոճը կախված ա լեզվից: Մի խոսքով, կարծում եմ ջոգեցիր:
Եթե ասեմ, որ քո լսածը բառախլո ա` քեզ ո՞նց կզգաս... Եթե ասեմ, որ զիբիլ ա ու տուֆտություն և դա չհիմնավորեմ: Չեմ կարծում, որ լավ կզգաս:
Միշոն չէ, ով ուզում ա լինի կատարողը, դու իրավունք չունես նման կերպով արտահայտվել ու դրա հիմնավորումը չբերել, կպնել որոշ մարդկանց երաժշտական ճաշակին ու նախասիրություններին:

V!k
21.10.2010, 14:10
ԻՌԵՆ մասն. ՄԻՇՈ - Դու խառնվում ես

http://www.youtube.com/watch?v=pOsAmCbN1kM

Չէի լսել ես երգը,ու երևի ավելի լավ կլիներ չլսեի էլ ընդհանրապես,:o թուուուու՜,խի լսեցի;) բացի նրանից որ երգ չկա ստեղ,ականջս էլ ցավաց սենց "հիմար" երգ լսելուց:angry

Ungrateful
19.11.2010, 00:11
Ֆրիսթայլ...

http://www.youtube.com/watch?v=qGBgnyqOAek&feature=related

Ապե Ջան
19.11.2010, 00:16
Ֆրիսթայլ...

http://www.youtube.com/watch?v=qGBgnyqOAek&feature=related

Անկապություն...

Ungrateful
19.11.2010, 00:17
Անկապություն...

Ֆրիսթայլը գիտե՞ս ինչ ա:

Ապե Ջան
19.11.2010, 00:21
Ֆրիսթայլը գիտե՞ս ինչ ա:

Ֆրիսթայլը գիտե՞ս ինչ ա

Ungrateful
19.11.2010, 00:23
Ֆրիսթայլը գիտե՞ս ինչ ա

Ապեր, միշտ ե՞ս հարցին նույն հարցով պատասխանում:
Իմպրովիզ ա ֆրիստայլը: :'

Ապե Ջան
19.11.2010, 00:32
Ապեր, միշտ ե՞ս հարցին նույն հարցով պատասխանում:
Իմպրովիզ ա ֆրիստայլը: :'

Հա, կամ էլ չէ :mda
հարցիդ իմսատը...

Ungrateful
19.11.2010, 00:43
Հա, կամ էլ չէ :mda
հարցիդ իմսատը...

Գրել ես, որ տեղադրածս վիդեոն անկապություն ա: Առանց կարծիքդ հիմնավորելու ու մանրանալու: Նման ձև կարա ցանկացածն էլ արտահայտվի, բանն էն ա, որ նման ձևով թողած կարծիքը, բացի գրառումների թիվը շատացնելուց ուրիշ ոչ մի բան չի ասում: Ես էլ ուզեցի ավելի մանրամասն լսել ասածիդ իմաստը, պարզաբանումը... Դե հիմա մարդ ես, կարողա չես էլ իմանում ինչ ա ֆրիսթայլը ու չոր բիթի տակ ոչ այդքան պատրաստված կատարումը քո համար անկապություն ա թվում: Ուզեցի պարզեմ, արդյո՞ք դու տեղյակ ես տվյալ ոճից, որն իրանից ներկայացնում ա հենց դա՝ չոր բիթի տակ ինպրովիզ տեքստ հորինելն ու կարդալը: Ինչը, որ չի կարող համեմատվել օրերով/շաբաթներով գրված տողերի հետ, որոնք կարդացվում են լուրջ աշխատանք արած մինուսոովկայ տակ:
Բնականաբար տվյալ ոճը չիմացող, դրա մասին գաղափար չունեցող մարդու համար՝ ֆրիթայլը կթվա անկապություն:
Բա մի հատ չիմանա՞նք, գիտես էդ ինչ ա, թե չգիտես... նոր խնդրենք, որ մանրամասնես կարծիքդ:

Հ.Գ. Որպես բոնուս ասեմ, որ աշխարհում ամենա լավ ֆրիսթայլ անողներից ա Էմինեմը, որն մինչեվ հիմա զբաղվում ա դրանով :):

davidus
19.11.2010, 00:47
Ֆրիսթայլ...

Եթե սա իրոք ֆրիսթայլ ա, նորմալ ա: Բայց խիստ կասկածում եմ, ինձ թվում ա սա նոր երգի համար արդեն իսկ գրված տեքստ ա:

Հենո
19.11.2010, 00:50
Ֆրիսթայլ...

http://www.youtube.com/watch?v=qGBgnyqOAek&feature=related

Շշումա...
Էլ չեմ ուզում մանրանամ:

Ungrateful
19.11.2010, 00:51
Եթե սա իրոք ֆրիսթայլ ա, նորմալ ա: Բայց խիստ կասկածում եմ, ինձ թվում ա սա նոր երգի համար արդեն իսկ գրված տեքստ ա:

Չէ, Դավիդուս ջան: Միգուցե հետագայում էս տեքստ գրվի որպես երգի բառեր, բայց տվյալ վիդեոյում սա կարդացվում ա առաջին անգամ ու ֆրիսթայլ ձևով ;):

davidus
19.11.2010, 01:04
Չէ, Դավիդուս ջան: Միգուցե հետագայում էս տեքստ գրվի որպես երգի բառեր, բայց տվյալ վիդեոյում սա կարդացվում ա առաջին անգամ ու ֆրիսթայլ ձևով ;):

Ապեր, ասածիդ անվերապահորեն կհավատամ, եթե նկարողը դու ես եղել ու Միշոյի տեքստերով էլ դու ես զբաղվում: Իսկ եթե իրոք առաջին անգամ ա կարդում, ասեմ` ուրախ եմ իրա համար, որովհետև ահագին աճել ա: Եթե սենց շարունակի, ու կարդալու տոնի վրա էլ ուշադրություն դարձնի, շատ լավ կլինի: Ռեպը մենակ մուննաթով չեն կարդում: Վառ օրինակ Gangsta Rap ոճը ու Snoop Dogg-ը: Ընենց հանգիստ ու սահուն ա կարդում, մարդու քեֆ ա գալի: Նույնիսկ եթե տեքստի հանգերի մեջ անհամապատասխանություն կա, հեչ չի զգացվում:
Ամեն դեպքում, աշխատելու շատ տեղ կա, ու իրա հիմնական թերությունը հենց տեքստերն են: Համոզված ասում եմ, լավը չեն, մի տեսակ մակերեսային են, շաբլոն են, ներսից չի էլի... Դրա վրա էլ պիտի լուրջ ուշադրություն դարձնի:

BOBO
19.11.2010, 01:06
Ընտիր էր:hands

Աթեիստ
19.11.2010, 01:07
Որպես ռեպ չսիրող ասեմ, որ չեմ հասկանում նման մոտեցումը. «Երգը անկապություն ա թվում, որտև իմպրովիզ ա»:

Հիմի տղես որ դաշնամուրի ստեղներն ա սխմտրում, հո չեմ ասի «լավ կատարում ա, որտև հըլը 1 տարեկան ա, համ էլ առաջի անգամ ա դաշնամուրի մոտենում»:
ի դեպ, կարաք գնահատեք :)

http://www.youtube.com/watch?v=i7SvpQSEvS4

Հիշեցի են սովետի վախտվա անեկդոտը, որ բեմից հայտարարում են «երգը կատարվում է առաջին անգամ», մի ապարանցի ասում ա. «բա մի անգամ գոնե փորձեիք, նոր գայիք բեմ»:

Հենո
19.11.2010, 01:08
Ապեր, ասածիդ անվերապահորեն կհավատամ, եթե նկարողը դու ես եղել ու Միշոյի տեքստերով էլ դու ես զբաղվում: Իսկ եթե իրոք առաջին անգամ ա կարդում, ասեմ` ուրախ եմ իրա համար, որովհետև ահագին աճել ա: Եթե սենց շարունակի, ու կարդալու տոնի վրա էլ ուշադրություն դարձնի, շատ լավ կլինի: Ռեպը մենակ մուննաթով չեն կարդում: Վառ օրինակ Gangsta Rap ոճը ու Snoop Dogg-ը: Ընենց հանգիստ ու սահուն ա կարդում, մարդու քեֆ ա գալի: Նույնիսկ եթե տեքստի հանգերի մեջ անհամապատասխանություն կա, հեչ չի զգացվում:
Ամեն դեպքում, աշխատելու շատ տեղ կա, ու իրա հիմնական թերությունը հենց տեքստերն են: Համոզված ասում եմ, լավը չեն, մի տեսակ մակերեսային են, շաբլոն են, ներսից չի էլի... Դրա վրա էլ պիտի լուրջ ուշադրություն դարձնի:

Դու իրա վերջին ալբոմը լսել ե՞ս

davidus
19.11.2010, 01:11
Դու իրա վերջին ալբոմը լսել ե՞ս

Վերջինը ո՞ր մեկն ա:

Հենո
19.11.2010, 01:14
Վերջինը ո՞ր մեկն ա:

Zero-ն
Ինտերնետում կա, եթե կուզես լսի:

davidus
19.11.2010, 01:16
Zero-ն
Ինտերնետում կա, եթե կուզես լսի:

Իսկ կասես ալբոմի երգերի ցանկը, որովհետև ալբոմը չեմ լսել սկզբից մինչև վերջ, բայց հնարավոր ա, որ երգեր լսած լինեմ, ու չիմանամ, որ հենց էդ ալբոմից են: Էն կատաֆալկա-ն էդ ալբոմից ա՞:

Ungrateful
19.11.2010, 01:19
Ապեր, ասածիդ անվերապահորեն կհավատամ, եթե նկարողը դու ես եղել ու Միշոյի տեքստերով էլ դու ես զբաղվում: Իսկ եթե իրոք առաջին անգամ ա կարդում, ասեմ` ուրախ եմ իրա համար, որովհետև ահագին աճել ա: Եթե սենց շարունակի, ու կարդալու տոնի վրա էլ ուշադրություն դարձնի, շատ լավ կլինի: Ռեպը մենակ մուննաթով չեն կարդում: Վառ օրինակ Gangsta Rap ոճը ու Snoop Dogg-ը: Ընենց հանգիստ ու սահուն ա կարդում, մարդու քեֆ ա գալի: Նույնիսկ եթե տեքստի հանգերի մեջ անհամապատասխանություն կա, հեչ չի զգացվում:
Ամեն դեպքում, աշխատելու շատ տեղ կա, ու իրա հիմնական թերությունը հենց տեքստերն են: Համոզված ասում եմ, լավը չեն, մի տեսակ մակերեսային են, շաբլոն են, ներսից չի էլի... Դրա վրա էլ պիտի լուրջ ուշադրություն դարձնի:

Չէ, ապեր: Ոչ տեքսերի պահով եմ ես, ոչ էլ նկարելու: Ես ասածս գիտեմ ;):
Գրառմանդ հետ սկզբից մինչև վերջ համաձայն եմ: Սնուպի կարդալու ոճը իմ ամենա սիրելի ոճիրից մեկն ա՝ էդ հանգստությունը, սահունությունը... Դեմք ա էդ մուժիկը: Կածում եմ, որ Ռեփփեռը պիտի նման ձև էլ կարողանա կարդալ: Ռուսական ռեփում էլ կան նման կատարողներ, չգիտեմ լսած կլինես, թե չէ՝ Գուֆը: Էդ տղեն էլ ա երգում իրանց մոտի «քուչի կյանք» թեմայով, էլի հանգիստի մեջ շատ գործեր ունի, Սնուփի պես: Լավ ոճ ա, հավեսով ա լսվում:
Աճելու տեղ, մերոնք միշտ էլ կունենան: Չնայած, կոնկրետ ես չեմ ուզում, որ մեր ռեփը նմանվի ամերիկյանին /թող աճի յուրովի ;)/... Ոնց որ Ռուսաստանում Տիմատին ա նմանվել: Ամեն ազգի ռեփ պիտի տարբեր լինի, էդ ազգնը լինի, որ լսվի, որ հնչա, որ ակտուալ լինի:
Միշոյի տեքստերում չեմ սրում անվերջ «ես-ը».. Հիմնականում երգում ա ինքն իր մասին, իր պրոբլեմների, իր աղջիկների, իր փողերի ու կայֆերի... Էդ տեքստային ու իմաստային առումով գերադասում եմ ՀՏ Հայկոյի արածը: ՀՏ-ն ավելի գլոբալ ա, մոտենում ա ավելի կենցաղային, մասսայական ու տարածվաց պրոբլեմների:
Ամեն դեպքում, բոլորն էլ աճելու տեղ ունեն: Մանավանդ Միշոն ու Հայկոն, քանի որ կարծում եմ, որ էսօր իրանք են մեր երկրում էդ ոճի լավագույն ներկայացուցիչները: Էս վիդեոն էլ, Միշոյի /իմ իմանալով/ առաջին ձայնագրած ֆրիսթայլն ա որոշեցի տեղադրել, քանի որ բավականին լավ ա ստացվել, բայց նորից չեմ ուզում համեմատել Ռեփի մեծությունների ֆրիսթայլ կատարումների հետ:

Ungrateful
19.11.2010, 01:35
Դավիդուս ջան, Սնուփի թեման գնաց, հիշեցի իմ ամենա սիրելի իր երգերից մեկը՝

http://www.youtube.com/watch?v=fWCa3GvbNUE

Սնուփը էն տղեն ա, որ կարա Country ոճը համադրի ռեփի հետ ու սենց գործ ստանա: Նայի տես ի՜նչ ա անում :good:
Չի լինում էլի, իրանց համեմատել հայկականի, տո թեկուզ ռուսականի, ֆրանսիականի հետ: Գել են նեգրները:

davidus
19.11.2010, 01:44
Այ ապրես, Հայկոյի մասին էլ էի ուզում ասել: Միակ հայկական ռեպ երգը, որը առաջին անգամ լսելուց բառիս բուն իմաստով փշաքաղվել եմ, Հայկոյի «Անցած էտապ ա» (սենց էր չէ՞ երգի անվանումը) երգն ա եղել: Տեքստը փայլուն էր: Մարդը ասելիք ուներ, ասեց, ասածը տեղ հասցրեց:

Ռեպի տեքստերը ի սկզբանե բողոքի ու «քարոզի», հորդորի տեսքով են առաջ քաշվել: Ու մեծապես հենց կարդացած տեքստերից ա կախված եղել տվյալ ռեպերի ընդհանուր հաջողությունը էդ ասպարեզում` հաշվի առնելով նաև նրա լեզվի սրությունը: Տեքստը պիտի էն տիպի մշակված, մասրված լինի, որ տակը ինչ մինուս էլ դնես, մեկա լսվի: Ամենավառ օրինակը 2pac-ն ա: Էլ չասեմ, թե քանի տասնյակ, եթե ոչ հարյուր տարբեր միքսեր կան իրա երգերի օգտագործմամբ, ոմանք զիբիլ են, բայց մեծ մասամբ հաջողված են: Այ դա եմ ես հասկանում տեքստ ասելով: Իսկ հիմա, նույն արևմուտքում ու հատկապես Ամերիկայում զոռը տալիս են երաժշտական մասին, ու արդյունքում հիպ-հոպը սարքել են պապսա: Դատարկ են...

davidus
19.11.2010, 02:00
Դավիդուս ջան, Սնուփի թեման գնաց, հիշեցի իմ ամենա սիրելի իր երգերից մեկը՝

:D Ինչքան ժամանակ կլինի, էս երգը չէի լսել: Բոմբ ա :D

Չի լինում էլի, իրանց համեմատել հայկականի, տո թեկուզ ռուսականի, ֆրանսիականի հետ: Գել են նեգրները:

Էդ իրանցն ա, հաջողված սպիտակները իրանց շարքում երջանիկ պատահականություներ են:

Հ.Գ. Հեսա, Gangsta Rap-ի պապան... :ok

http://www.youtube.com/watch?v=RwPMKozHPCM

Ungrateful
19.11.2010, 02:01
Այ ապրես, Հայկոյի մասին էլ էի ուզում ասել: Միակ հայկական ռեպ երգը, որը առաջին անգամ լսելուց բառիս բուն իմաստով փշաքաղվել եմ, Հայկոյի «Անցած էտապ ա» (սենց էր չէ՞ երգի անվանումը) երգն ա եղել: Տեքստը փայլուն էր: Մարդը ասելիք ուներ, ասեց, ասածը տեղ հասցրեց:

Դու էլ ապրես, շատ ճիշտ օրինակ բերելու համար: Հենց «անցած էտապը» իրական հայկական ռեփի իդեալական օրինակ ա: Էդ երգում կա բողոք, կա մասսայական լուրջ պրոբլեմ, պատմություն... Համապատասխան ու սազացող մինուսովկա ու թեմատիկ՝ երգի բովանդակությանը համապատասխանող տեսահոլովակ: Հայկոյի կողմից էլ, էդ ամեն ինչը ներկայացվում ա շատ անկեղծ, զգացվում ա, որ էդ մարդը վերապրել ա էդ ամեն ինչն ու հիմա պատմում ա իր տեսածը:
Նաև Հայկոյի համեստություն եմ շատ գնահատում... Համեստությունը մի քիչ պակասում ա Միշոյին:

Ռեպի տեքստերը ի սկզբանե բողոքի ու «քարոզի», հորդորի տեսքով են առաջ քաշվել: Ու մեծապես հենց կարդացած տեքստերից ա կախված եղել տվյալ ռեպերի ընդհանուր հաջողությունը էդ ասպարեզում` հաշվի առնելով նաև նրա լեզվի սրությունը: Տեքստը պիտի էն տիպի մշակված, մասրված լինի, որ տակը ինչ մինուս էլ դնես, մեկա լսվի: Ամենավառ օրինակը 2pac-ն ա: Էլ չասեմ, թե քանի տասնյակ, եթե ոչ հարյուր տարբեր միքսեր կան իրա երգերի օգտագործմամբ, ոմանք զիբիլ են, բայց մեծ մասամբ հաջողված են: Այ դա եմ ես հասկանում տեքստ ասելով: Իսկ հիմա, նույն արևմուտքում ու հատկապես Ամերիկայում զոռը տալիս են երաժշտական մասին, ու արդյունքում հիպ-հոպը սարքել են պապսա: Դատարկ են...

Ի սկազբանե քո ասածով ա եղել, ի սկազբանե եղել ա 2pac-ը... Հիմա կոմերցիան հելել ուտում ա համաշխարհային ռեփ մշակույթը: Դրանց վրա մի հատ 2pac ա պետք, 2pac-ի պես լիդեր ա պետք Ռեփում... Որը կթելադրի, կքարոզի իրական ռեփը: Հիմա էդ 2pac-ը դեռ չկա:

Ungrateful
19.11.2010, 02:25
:D Ինչքան ժամանակ կլինի, էս երգը չէի լսել: Բոմբ ա :D

Էդ իրանցն ա, հաջողված սպիտակները իրանց շարքում երջանիկ պատահականություներ են:

Հ.Գ. Հեսա, Gangsta Rap-ի պապան... :ok

http://www.youtube.com/watch?v=RwPMKozHPCM

Լավն ա երգը :hands:
Իրոք, Gangsta-ի մեջ որակով սպիտակները պատահականություն են, հաշված են:
Ոչ մենք կնմանվենք իրանց, ոչ էլ ցանկացած այլ երկրի ռեփ: Ամեն ազգի ռեփը պիտի ազգային լինի, իրանց ներքին խոհանոցից լինի՝ իսկ դա արդեն լուրջ տարբերություն ա մտցնում էդ ռեփի մեջ:
Հայաստանում էլ ստեղծվել ա մեր հայկական ռեփի տեսակը: «Հայ Տղերք» պրոեկտը սկսեց ու դրեց հիմքը... Դա ֆորմայի պես ա, մենք ստացել ենք ֆորման՝ իսկ էդ ֆորմայի մեջ լցնել, չորացնել ու նորը ստանալը արդեն այլ հարց ա: Ամեն դեպքում հենց ֆորման ա կարևոր, որը մենք ունենք... Ու էդ ֆորման կմնա նույնը, մի քիչ կդեֆորմացվի, մի քիչ կփոփոխվի, բայց իր տեսակը կմնա, հիմնականը կմնա: Դեֆորմացիայի արդյունքում «արտադրանքը», արդյունքը կլինի ավելի լավ ու լավ...
Բերածս օրինակը մի քիչ տարօրինակ ա, բայց համողված եմ, որ այն ինչը ուզում էի դրանով ասել, հասկացար ;):
Տղերքը պիտի զարգանան, պիտի մշակեն իրանց, պիտի առաջ գնան՝ էդ բնական ա: Իսկ նորերն արդեն օգտվում են «Հայ տղերքի» ստեղծած ֆորմայից, էդ հիմքով են սկսում: Որտև էդ հիմնքն ա ամրապնդվել որպես «Հայկական Ռեփ»:
Նույն պրոցեսն էլ կատարեց Ռեինցարնացիա խումբը... Հայկական Ռեգգի-ի հիմքը դնելով:
Ու օրինակ տեղադրածս տեսանյութը, նրա միջի քիչ թե շատ բայց ստացված ֆրիսթայլը /որը, որ շատ բարդ ոճ ա/՝ ինձ ուրախացնում ա... Ու եթե Միշոն արդեն կարողանում ա այդ մակարդակը ստանալ /չեմ ասում, որ գերազանց ա, ամեն դեպքում՝ մեր ռեփում լավ արդյունք ա/, ուրեմն մեր նավը կամաց-կամաց առաջ ա գնում :):

Ungrateful
19.11.2010, 02:46
Էս էլ քիչ առաջ մեր զրույցի՝ սահուն/հանգիստ ու մունաթով ռեփի թեմայով... Էդ 2 ձևերի իդեալական համադրության վառ օրինակ:

http://www.youtube.com/watch?v=BL6dWDfs5x8

2 լեգենդ ու լեգենդար դուետ... Ռեփ կարդալով իրար հետ զրուցում են:love: Սա էլ համաշխարհային հիմքն ա /ֆորման/:
Ու ասածիդ պես՝ մինուսովկան մինիմալիստական ա, մինիմալ ա երաժշտական մասը... Բայց ի՜նչ գործ ա:

Հ.Գ. Սնուփի 2-րդ կուպլետը /դատարանում/ սպանում ա :love:

erexa
19.11.2010, 03:22
ԻՌԵՆ մասն. ՄԻՇՈ - Դու խառնվում ես

http://www.youtube.com/watch?v=pOsAmCbN1kM

Էս աղջիկը որ կանգներ մի սիրուն հայկական երգ երգեր սիրուն ձևով ես շատ ուրախ կլինեի: Էս որ մի սև ամերիկուհուն ա կրկնօրինակում՞ ու ասեմ որ հեչ լավ չի կրկնօրինակում ամեն ինչ շատ կեղծ ա: :angry

Ապե Ջան
19.11.2010, 11:42
Գրել ես, որ տեղադրածս վիդեոն անկապություն ա: Առանց կարծիքդ հիմնավորելու ու մանրանալու:

Անկապությունա, գրել եմ անկապությունա:

Նման ձև կարա ցանկացածն էլ արտահայտվի, բանն էն ա, որ նման ձևով թողած կարծիքը, բացի գրառումների թիվը շատացնելուց ուրիշ ոչ մի բան չի ասում:

Ցանկացածը ինձ շատ քիչա հետաքրքրում: Ու երևի քեզ էլ :))
Եթե հարց էս տալի ուրեմն իմացի ու՞մ ո՞նց էս տալիս:

Դե հիմա մարդ ես, կարողա չես էլ իմանում ինչ ա ֆրիսթայլը

Հաճախ էս չիմացաիդ մասին կարծիք հայտնում, ենքան որ

Ուզեցի պարզեմ, արդյո՞ք դու տեղյակ ես տվյալ ոճից

Պարզելուն էլ ձև կա

Հայաստանյան մեր սուտի ռեպերների մասին իմ կարծիքը ճիշտա: Ինչպես իր խոսքում նշեց նաև Դավը, ես ինքս էլ քիչ համոզված եմ, որ նա այդ պահին հորինում էր, այլ ոչ ասենք մի քանի շաբաթվա բառերը նորից երգում:

Էսօր շատ հեշտա մարդկանց աչկերի համար բոմբ Ֆրիսթայլեր պատրաստել ու կատարել մեքենայի մեջ :))

Հայաստանում ռեպ չկա, մի 2 հոգի իրանց համար մլուլ են տալիս, դե հայերին էդ էլա ձեռ տալիս:

Հ.Գ Հայկոյի «Անցած էտապը» սպանումա: :B

http://www.youtube.com/watch?v=LCVXXsmiU_E

My World My Space
19.11.2010, 12:42
Միշոն էլ ա կարաբախցի..... :P

Ungrateful
19.11.2010, 17:10
Ցանկացածը ինձ շատ քիչա հետաքրքրում: Ու երևի քեզ էլ :))

Հա, իհարկե ցանկացած կարծիքը չի հետաքրքրում, մանավանդ ցանկացած տենց էլ չպարզաբանվող կարծիքը:

Հաճախ էս չիմացաիդ մասին կարծիք հայտնում, ենքան որ

Սխալվում ես, ապեր: Չգիտեմ ով ոնց, բայց ես չեմ հայտնում կարծիք նրա մասին, ինչից տեղյակ չեմ: Խոսքի Ռոքից /ինչից, որ ես 0 եմ/ հաստատ ինքս ինձ թույլ չեմ տա դնեմ ու էդ ոճը քննարկեմ, գովաբանեմ կամ քննադատեմ:

Հայաստանյան մեր սուտի ռեպերների մասին իմ կարծիքը ճիշտա: Ինչպես իր խոսքում նշեց նաև Դավը, ես ինքս էլ քիչ համոզված եմ, որ նա այդ պահին հորինում էր, այլ ոչ ասենք մի քանի շաբաթվա բառերը նորից երգում:

Էսօր շատ հեշտա մարդկանց աչկերի համար բոմբ Ֆրիսթայլեր պատրաստել ու կատարել մեքենայի մեջ :))

Իսկ «Ապե ջան» ռեփերը /կամ խումբը... կոնկրետ չեմ իմանում/ քո կարծիքով ասածդ հայկական սութի ռեփերների մեջ չեն մտնու՞մ:
Կոնկրետ էս մեքենայի մեջ կարդացվող ֆրիսթայլը բոմբ չի, ապեր: Եթե սա քո համար բոմբ ա ուրեմն դու լուրջ ֆրիսթայլ չես լսել:
Վօօբշեմ, գրառումիցդ պարզ ա դառնում, որ դու էդ 1 բառանոց կարծիքդ գրել ես, ոչ թե ֆրիսթայլի որակի մասին, այլ նրա, որ կասկածում ես ֆրիսթայլ ա՞ դա, թե՞ չէ:
Կարևորն էն ա, ո կարծիքդ վերջապես պարզաբանեցին... Իսկ թե ինչքանով ինձ հետաքրքրեց պարզաբանված կարծիքդ՝ թող մնա իմ մեջ, էդ կարևոր չի ;))):

Ապե Ջան
19.11.2010, 17:49
Հա, իհարկե ցանկացած կարծիքը չի հետաքրքրում, մանավանդ ցանկացած տենց էլ չպարզաբանվող կարծիքը:

Բա հիմա ի՞նչ ենք անում, որ չենք պարզաբանում:

Սխալվում ես, ապեր: Չգիտեմ ով ոնց, բայց ես չեմ հայտնում կարծիք նրա մասին, ինչից տեղյակ չեմ: Խոսքի Ռոքից /ինչից, որ ես 0 եմ/ հաստատ ինքս ինձ թույլ չեմ տա դնեմ ու էդ ոճը քննարկեմ, գովաբանեմ կամ քննադատեմ:

Ապեր էդ հարց էր... ուղղակի ասեցի հասկանամ, քո մոտ դա ինչպես է դիտվում: Կարևորը ես էլ ստացա իմ հարցի պատասխանը:
Ի դեպ, դու չէս էլ կարա քննարկես մի բան, որից դու ընդհանրապես տեղյակ չէս: Ուղղակի կարող էս հարց տալ ու իմանալ դրա մասին, հետո նոր սկսես քո քննարկումները:

Իսկ «Ապե ջան» ռեփերը /կամ խումբը... կոնկրետ չեմ իմանում/ քո կարծիքով ասածդ հայկական սութի ռեփերների մեջ չեն մտնու՞մ:
Իհարկե համեմատելու չի թե՛ անգլիական, թե՛ ռուսական ռեպերների հետ:
Ապե Ջան - ի կոնկրետ այս կատարումը ինձ շատ դուր է եկել: Բայց ես իրենց չեմ դարձնում ռեպի աստված:

http://www.youtube.com/watch?v=5_ok2bA1npU

Արամ
22.11.2010, 16:34
"Արի քեզ տամ բաս դու կտժաս,
կզգաս թե ինչքան գազ դու կարաս տաս"

դզեցցց.....սպանեց ես մոմենտը...

masivec
22.11.2010, 16:50
Ֆրիսթայլ...
Էս մեր Միշոն ա Մասիվցի տղայա:hands

Ապե Ջան
22.11.2010, 16:59
Հարգելիներս Միշոյի դիսկոգրաֆիան բարձր որակի տոռռենտ տարբերակով և մաքուր վերսիաներով հանդերձ, խնդրեմ: (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=1649237)

Ապե Ջան
25.11.2010, 02:39
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=ALHXZWEeMHQ

Ungrateful
25.11.2010, 02:46
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=ALHXZWEeMHQ

Նոր ֆիլմ ա: «Փնտրվում է միլիոնատեր», կոմեդիա: Դեկտեմբերի 10-ին ա պրեմյերան:
Սա էլ soundtrack-ն ա: 5-6 հատ նոր երգ ա գրվել էս ֆիլմի համար: Մինուսը Սերժոինն ա :hands:

Ապե Ջան
29.11.2010, 18:01
Սպանու՜մ են:hands

http://www.youtube.com/watch?v=4oZFVRgR87Y&playnext=1&list=PL113A2EA369C8BC29&index=11

Ապե Ջան
02.04.2011, 23:05
Արա դե ուրշա էլի… ճիշտ բաներա ասում ինչպես միշտ: :love

http://www.youtube.com/watch?v=LwDc6t5MFkg&feature=related

Ապե Ջան
04.07.2011, 01:42
18+ դե գիտեք… նոր ա :)

http://www.youtube.com/watch?v=7o4J7ZsXnoY&feature=youtu.be

Ungrateful
04.07.2011, 02:16
Ստեղ էլ հայտնվեց :)):
Մոտ 1.30 ժամ առաջ ինետում պրեմյերան կայացավ.. Վաղն էլ Դար21-ով 13:00... Առաջին սինգլն ու տեսահոլովակն են համանուն ալբոմից, որն ամենայն հավանականությամբ էդ տարի կթողարկվի...
Հա, մեկ էլ կարող եք յութուբի ալիքը գնահատել (որում տեղադրված ա վերևի գրառման տեսահոլովակը): Հաշված հայկական ալիքներից ա, որոնք copyrigh-ով են ու լրիվ պաշտոնական:
Բարի դիտում :)):

Հ.Գ. Թեման հին ա, մի քանի ինֆորմացիա ավելացնեմ՝
Պաշտոնական էջ ֆեյսբուքում (http://www.facebook.com/mishohayteam)
Յութուբ (http://www.youtube.com/user/HayTeamOfficial)

romanista
06.07.2011, 00:49
18+ դե գիտեք… նոր ա :)

http://www.youtube.com/watch?v=7o4J7ZsXnoY&feature=youtu.be

ո՞րն ա սրա կայֆը... եթե էս արվեստ ա, ուրեմն կարաք ինձ գլխից խփեք: Կերան էլի սրա նմանները էս ժողովրդի ճաշակը :angry

Ապե Ջան
06.07.2011, 00:50
ո՞րն ա սրա կայֆը... եթե էս արվեստ ա, ուրեմն կարաք ինձ գլխից խփեք: Կերան էլի սրա նմանները էս ժողովրդի ճաշակը :angry

Էսի ռեպ ա: Սրա էֆֆեկտը, կայֆը ուրիշա՜::))

romanista
06.07.2011, 00:59
Էսի ռեպ ա: Սրա էֆֆեկտը, կայֆը ուրիշա՜::))

Հայաստանում ի՞նչ ռեպ) կամ սրանցից ի՞նչ ռեպեր)) ուղղակի ճաշակ են փչացնում:

Ապե Ջան
06.07.2011, 01:02
Հայաստանում ի՞նչ ռեպ) կամ սրանցից ի՞նչ ռեպեր)) ուղղակի ճաշակ են փչացնում:

Լավ էլ ռեպ ա: Էսի ռեպ ա ու ինքը Հայաստանում ա:
Հա կա Հայաստանում անճաշակ, իրոք անճաշակ ռեպ, բայց Միշո-ին, ՀՏ Հայկոին պետք չէ դասել այդպիսիների շարքերին: Իրենք տարբերվեում են իրենց բարձր մակարդակով: Ամեն անկապ բան չեմ կարդում: :)):D
Ես չեմ էլ ասում, որ իրանք վերջն են, բայց հավատա Հայստանում իրենք են հիմնադիրները ու չկա իրենցից ավելի ավելի լավը:

Ապե Ջան
26.07.2011, 08:51
http://www.youtube.com/watch?v=2-bx98xBhoI&feature=share