PDA

Դիտել ողջ տարբերակը : ՀՏ Հայկո



BOBO
03.11.2009, 12:59
Քննարկում ենք ՀՏ Հայկոին, էս իրա ալբոմներնա`:B
1.Անցած Էտապ (http://www.dl.gisher.ru/music/am/www.gisher.ru/music.php?q=f&f=%2FHay+Tgheq%2FH%2ET%2E+Hayko+-+%5B2008%5D+-+Ancac+Etap)
2.Քուանշ (http://openfile.ru/407048/)

Ungrateful
03.11.2009, 23:21
ՀՏ Հայկոն, Միշոի հետ` Հայ Ռեփի հիմնադիրներն են:
2-ի Ռեփ կարդալու ոճերն էլ տարբեր են, բայց նրանց միասին կատարումները լսում եմ ավելի մեծ հաճույքով քան առանձին-առանձին: :)
“Հայ Տղեք” պրոեկտի վերջանալուց հետո, Հայկոն թողարկեց 2 ձայնասկավառակ` “Անցած էտապ” և “Քուանշ”:
Հայկոն իր երգերի մեջ, հիմնական շեշտը դնում ա` թեմաի և իմաստի վրա: Ինքն հենց իր մի շարք երգերի երաժշտության հեղինակն էլ է:
Թվով 2-րդ “Քուանշ” սկանդալային CD-ն, մեկ ամսվա ընթացքում շատ պոպուլյառ դարձավ: Նրանում Հայկոն հիմնականում շոշափում է` Քաղաքականության, «Պոռճերի» և Հայ շոուբիզնեսի մասին թեմաներ:
Շատ համեստ տղա ա Հայկոն, ճանաչված լինելը` իրա համար պատճառ չի եղել իրեն ձևականություններ թույլ տալու, գոռոզ լինելու համար: Սովորական տղա ա, ամեն ֆանատի հետ կարա լրիվ “ախպերական” լինի:
Հայկոն ակտիվ նպաստում է, հայաստանում Ռեփի զարգացմանը: Իր անունով կազմակերպվել է Ռեփ փառատոն, նոր սկսնակ ռեփեռներին բեմում երգելու շանս տալու, իսկ հաղթողին` Հայկոի կողմից երգ / կամ տեսահոլովակ/ ստանալու նպատակով:
Աշխատում է նաև որպես պռոդյուսսեր մի քանի Ռեփեռների հետ, Նկարահանվել է ֆիլմերում: :)
Հայկոն ու Միշոն հիմնադրեցին Հայկական ռեփը, արեցին հավասար աշխատանք, այդ ոճը զարգացնելու համար… և կարողացան անել այն, ինչը որ չէր ստացվել ու չի ստացվում 99% ուրիշ հայ երգիչների մոտ` Քչացնել ՌԱԲԻԶը հայաստանում, ռաբիզի վրա “նստած” շատ մարդկանց փոխել, անել նենց որ իրանք էլ հետաքրքրվեն Ռեփով..
Նրանց մոտ քիչ թե շատ ստացվեց: Ոչ հայկական ռոքը, ոչ ջազը, ոչ էլ ուրիշ բոլոր ոճերուն կատարողները` չկարողացան տենց անել:

masivec
16.11.2009, 22:14
http://i041.radikal.ru/0911/b3/9c26572b91e1.jpg (http://letitbit.net/download/5614.53e435e7e2dcea5062cc078f0/Gor_NT_ft._HT_Hayko___120km.mp3.html)

Գոր & ՀՏ Հայկո - 120կմ (http://letitbit.net/download/5614.53e435e7e2dcea5062cc078f0/Gor_NT_ft._HT_Hayko___120km.mp3.html):B

masivec
25.11.2009, 23:03
ՀՏ Հայկո - Իմ Երևան (http://letitbit.net/download/2228.29ac9688a129e172bfc317b30/Ht_Hayko_Erevan.mp3.html):B

Ungrateful
25.11.2009, 23:12
ՀՏ Հայկո - Իմ Երևան (http://letitbit.net/download/2228.29ac9688a129e172bfc317b30/Ht_Hayko_Erevan.mp3.html):B

Բռատ, բայց էսի 2008 թվի երգ ա:

_Հրաչ_
25.11.2009, 23:14
Բռատ, բայց էսի 2008 թվի երգ ա:
Ճիշտ ես, Անցած էտապ ալբոմ`

Քննարկում ենք ՀՏ Հայկոին, էս իրա ալբոմներնա`
1.Անցած Էտապ (http://www.dl.gisher.ru/music/am/www.gisher.ru/music.php?q=f&f=%2FHay+Tgheq%2FH%2ET%2E+Hayko+-+%5B2008%5D+-+Ancac+Etap)

Ungrateful
26.11.2009, 22:17
ՀՏ Հայկո - Անցած էտապ


http://www.youtube.com/watch?v=LCVXXsmiU_E

Երգը` 2008 թ. "Անցած էտապ" ալբոմից է, իսկ տեսահոլովակը, դուրս է եկել հենց այսօր: :)

masivec
26.11.2009, 23:04
Վայ Հենոն էլ կա մեջը:hands;)Հալալա ախպերս:ok

_Հրաչ_
26.12.2009, 21:21
ՀՏ ՀԱՅԿՈ - ՈՐԲԵՐԸ 2 (http://kirovakanzi.jimdo.com/app/download/2949901520/4b363f09/dced00888c6b3cb978d8d67921ed22a1f5926a70/HT+Hayko+-+Vorbere+2.mp3)

masivec
05.01.2010, 12:49
ՀՏ Հայկո & Reincarnation & Apricota - Բարև երջանկություն


http://www.youtube.com/watch?v=4Vo4hqGyKDU
http://kirovakanzi.jimdo.com/s/cc_images/cache_2132629220.jpg?t=1262612611

Բառնել ՝ՀՏ Հայկո & Reincarnation & Apricota - Բարև երջանկություն (http://kirovakanzi.jimdo.com/app/download/2960173920/4b42fa4a/f04ccfa8cda099f2d4cbf76cde0bdffb2be9d1b5/HT+Hayko+feat.+Reincarnation++Apricota+-+Barev+Yerjankutyun.mp3)

masivec
27.01.2010, 12:22
Ռեփերի բացառիկ հարցազրույցը Bravo.am (www.bravo.am)-ին

http://hopar.net/uploads/interview/ht_hayko0.jpg

Հ.Տ. Հայկոյի թեւերին դաջված է “Երբ որ սաղ էթում են ձախ, ես էտ վաղտ էթում եմ աջ”: Bravo.am-ը ռեփերից պարզել է այս տարվա աջ ու ձախ գնացողներին, հիմա ում է “Քուանշ” ասելու, նրան լուսանկարելիս ականատեսներից մեկն էլ հետաքրքրվեց` “Որբերի” Ավիկը ոնց է:): Հայ տղան իր մենահամերգին ռիթմիկ երեւանյան պոեզիա է ներկայացնելու:

Հնարավոր է` մոտակա ժամանակներս հայր դառնամ: 2008-ի ամռանն եմ ամուսնացել, Սյուզի ա անունը:

Գիտեմ, որ շատ բան ունեմ անելու:

Չեմ կարող երկիրս թողնեմ: Lավ բան ասիր, թեմա ունեմ տենց, բայց էդ հետո կասեմ:

Թույլ չեմ տա, որ իմ հարազատները նեղվեն, որ պարապ մնամ:

Չեմ հասկանում էմոներին:

Ռեփ եմ կարդում, որովհետեւ ինձ դզում ա: (Հ.Տ. Հայկո)

http://hopar.net/uploads/interview/ht_hayko1.jpg

- 2010-ին ո՞վ է հասցրել ձախ գնալ:

- Նոր է սկսվել, չեմ ուզում վռազել ու ինչ-որ եզրակացություններ անել: Բայց լավ տարի է լինելու, լավատեսորեն եմ տրամադրված, նոր նախագծեր ունեմ, շատ աշխատանք կա անելու, ինձ թվում է` դա իր պտուղները կտա: Իսկ մարդկանց էլ ցանկանում եմ, որ այս տարի պնդանան, որովհետեւ 2009-ը իմ եւ շատերի համար ծանր տարի էր, չգիտեմ` ինչի հետ էր կապված:

http://hopar.net/uploads/interview/ht_hayko2.jpg

- Ճգնաժա ՞մ ես ապրել:

- Էս ճգնաժամին չեմ հավատում, դա արհեստական բան է: Չէ, հոգեկան ճգնաժամ էլ գրեթե չեմ ունենում, թու-թու-թու: Ստեղծագործող մարդու համար շատ կարեւոր է չսպառվելը: Իմ համար աղետ կլինի, եթե սպառվեմ, հասկանամ, որ էլ ոչ մի բանով պետք չեմ մարդկությանը: Դեռ տենց բան չկա, փառք Աստծո, անընդհատ իդեաներ եմ ունենում, ուղեղս աշխատում է: Գործնականում են ֆինանսական խնդիրներ առաջանում, բայց ամեն ինչ հաղթահարում եմ. կյանքի փորձից եմ հասկացել` մի բան շատ ես ուզում, աշխատում ես, լինում է:

http://hopar.net/uploads/interview/ht_hayko3.jpg

- Քո աջ գնալն ո՞րն է:

- Մարդիկ վախում են նոր բան փորձել: Փորձված թանն են նախընտրում, չեն ուզում իրենց ուզածով ապրեն… Մանր-մունր լիքը թեմաներ կարամ շոշափեմ, ես փորձում եմ ուղղությունը շեղել: Դրա համար եմ ասում` երբ բոլորը ձախ են գնում, ես այդ ժամանակ աջ եմ գնում, փորձում եմ անել դժվարը, նորը, որ ոչ ոք չի փորձել, ու հասկացնել մարդկանց, որ նախիրի նման մի ուղղությամբ չգնան, տարբեր ուղղություններ ընտրեն ու շատ ավելի մեծ հաջողությունների հասնեն:

http://hopar.net/uploads/interview/ht_hayko4.jpg

- Ի՞նչ նորի մասին է խոսքը:

- Նորամուծություններ եմ սիրում, այնպես եմ անում, որ մարդկանց հետաքրքիր լինի իմ ոճը: Չեմ սիրում անշուք բաներ, որոնք մարդկանց ուշադրությունը չեն գրավում: Էդ դեպքում ոնց որ իզուր արած լինես, չնայած` ինձ հետ նման դեպքեր շատ քիչ են եղել. մի բան անելուց առաջ հազար անգամ մտածում եմ:

http://hopar.net/uploads/interview/ht_hayko5.jpg

- Դրա համար ես միայն քո հեղինակած երգերը կատարո՞ւմ:

- Ոճիս շատ քթիմազորեն եմ վերաբերվում. ամեն նոտա պետք է իմ սրտով լինի: Ուրիշից երգ կընդունեմ, եթե ինձ հոգեհարազատ ու համապատասխան լինի: Տենց դեպքեր քիչ են պատահում, ու կարիք էլ չունեմ:

http://hopar.net/uploads/interview/ht_hayko6.jpg

- Նոր երգ ունե՞ս:

- Այս տարի մի քանի նոր երգ եմ ավարտել: Շուտով նոր տեսահոլովակ էլ կլինի. նորահայտ ռեփերի հետ եմ հանդես գալու: Bravo.am-ում պրեմիերան կանենք, այնուհետեւ` հեռուստատեսությամբ: Վերջին երգիս թեման հայերի ծանրությունն է. քաշի հետ կապ չունի:): Փորձում եմ ինքս ինձ փոխել ու նույնը պրոպագանդում եմ: Երեւի գարնանը մենահամերգ կտամ, հետո էլ` մարզերում:

http://hopar.net/uploads/interview/ht_hayko7.jpg

- Անցած էտապ երգդ չե՞ն թողնում անցնի:

- Տարիքով մարդկանց շատ մեծ զանգված, որ ռեփ ընդհանրապես չէին լսում, այս երգիս շնորհիվ սկսել են լսել: Իմ համար դա երջանկություն է: Բացասական կարծիքներ էլ եղան. լրիվ ուրիշ ձեւ են հասկացել, իբր պետպատվեր է: Աբսուրդ է, ես էդ ամենը հիշում եմ բարիով, ծանր էր, բայց իմ մանկությունն էր, հիմա էսքան լավացել է երկրի դրությունը, արեւ է…

http://hopar.net/uploads/interview/ht_hayko8.jpg

- Մրցակիցներիցդ ի՞նչ կասես:

- Շատերը, որ ուզում են մտնեն ռեփ ասպարեզ, գալիս դիմում են, ասում, որ մենակ ես կարամ օգնեմ էդ հարցում: Կոնկուրենցիա սիրող մարդ եմ, ուզում եմ շատանան մրցակիցներս: Շատ եմ ուզում, որ ռեփը զարգանա, դրա համար քանակ է պետք:

http://hopar.net/uploads/interview/ht_hayko9.jpg

- Ռեփից բացի ի՞նչ ես լսում:

- Ռոքի մոլի երկրպագու եմ եղել, շատ ռոքեր ընկերներ էլ ունեմ, որ որակյալ երաժշտություն են մատուցում, բայց մնում են անշուք, անդերգրաունդում: Հայաստանի անդերգրաունդում խայտառակ վիճակ է: Իսկ արտասահմանում այդտեղ էլ կարան փող աշխատեն:

- Հայաստանում ռեփով զբաղվելն եկամտաբե՞ր է:

- Կարելի է ասել` այո: Բայց չես համեմատի ռեստորանայինների հետ, որ շատ ավելի մեծ գումարներ է բերում:

http://hopar.net/uploads/interview/ht_hayko10.jpg

“Ռեպը ռիթմիկ երեւանյան պոեզիան ա”. Հ.Տ. Հայկո

- Հայկական ռեփը ուրի՞շ երեւույթ է:

- Շատ է տարբերվում միջազգայինից, լռիվ ուրիշ բան ա: Էդ լավ է, որ տարբերությունը շատ ա, ուրախանում եմ: Հոգու խորքում շատ հայրենասեր մարդ եմ, ուզում եմ ամեն ինչ հայկական լինի, մերը: Ես զարմանում են, որ ուզում են ֆիրմա բաներ անել, ֆիրմա երգ երգել, անգլերեն են երգում: Չեմ հասկանում հայկական շուկայի համար աշխատող անգլերեն երգողներին: Ինչի՞ համար են անում, որ ֆիրմա լսվի երգը:

- Դե ասա` հայկական ռեփը ո՞րն է:

- Արտասահմանում ռափ են ասում, բայց որ ռեպ ենք ասում, հապավումը բացում եմ` ռիթմիկ երեւանյան պոեզիա: Կարող է վաղը Չարենցավանից մեկը երգի, բացի հայկական պոեզիա, իմ երգերում շեշտը դրված է երեւանյան ապրելակերպի վրա: Ոճս ռիթմիկ երեւանյան պոեզիան` ռեպն է: Ռեպի ամենակարեւոր հատկանիշներն են անկեղծությունը, ռիթմի զգացողությունը, երաժշտական ճաշակը, տեմբրը, քրտնաջան աշխատանք ամեն գործում, նպատակասլացություն, ռիսկ, ինչ-որ տեղ էքստրիմ է, լիցքաթափվելու, մտքերդ մարդկանց հասցնելու ամենակարճ ու ամենաարդյունավետ միջոցն է, գաղափարախոսություն ու փիլիսոփայություն է…

http://hopar.net/uploads/interview/ht_hayko11.jpg

- Ես էլ մտածում էի` ռեփից հոգնել էիր, որ սկսեցիր սերիալում նկարահանվել:):

- Ռեպը չեմ թողնելու, դերասանությունն էլ էն չի, որ ռեպը թողել, խադավիկություն եմ անում: Ինձ արվեստի մարդ եմ համարում, չգիտեմ` մարդիկ ինչքանով են իմ արածը արվեստ ընդունում: Աշխատում եմ էդ ֆրոնտն էլ զարգացնել, չունեմ դերասանական կրթություն, ինքս ինձ կատարելագործում եմ, ուրիշ վարիանտ չունեմ, շատերը հավանում են:
Սցենարը կարդում եմ, բայց լրիվ իմ բառերով իմպրովիզ եմ անում: Մարդիկ զգում են, որ անկեղծ եմ խաղում: Ուզում եմ թատրոնում ներկայանալ:

- Հ.Տ. Հայկոն ու Միշոն բարիշեցին, բայց ձեր ընդհարման շուրջ խոսակցությունները շարունակվում են:

- Դեռ խոսում են, մարդիկ էլ կան` նոր են իմանում` ինչ ա կատարվել: Ասուլիսի ժամանակ ասել էի` ամեն ինչ ինձնից է սկսվել, մարդիկ սխալ էին հասկացել: Ասել եմ, ամեն ինչ ինձնից է սկսվել, իբր որովհետեւ ես եմ մեղավորը: Ոչ, այդպես եմ ասել, որովհետեւ մարդիկ կային` չգիտեին` ով է առաջինը երգը գրել. ես եմ գրել, հետո Միշոյի պատասխանն է եղել: Լեգենդներ էլ եմ լսել, որ ես Միշոյից ներողություն եմ խնդրել: Նման բան չկա, ես իմ արածներին տեր եմ, պատասխանը տվել եմ, շատ հիմնավոր պատճառներ են եղել, ես ու Միշոն իրար հետ խոսել ու հասկացել ենք: Լեգենդ ա, որ Մասիվում Միշոյին խփել եմ, տենց բան չի եղել: Ոչ մեկս ներողություն չի խնդրել, ոչ էլ անպատվել է: Շատ շուտով մարդկանց պարզ կլինի` ով ով ա: Ես իմ արածների համար չեմ զղչում, ճիշտ քայլեր եմ արել, ով ինչ ուզում ա ասի:

Զրուցեց` Լիլիթ Բաբայանը /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Ungrateful
27.03.2010, 14:39
Հայկոյի կենդանի կատարումը, ազգային մրցանակաբաշխոոթյան ժամանակ; ՀՏ Հայկո - Անցած էտապ (http://urishserund.com/PATVER/HT_HAYKO-ANCAC_ETAP-LIVE-.mp3) /ինչ որ Jazz Band-ի հետ, անվանումը չեմ հիշում:8/:

BOBO
27.03.2010, 23:10
Հայկոյի կենդանի կատարումը, ազգային մրցանակաբաշխոոթյան ժամանակ; ՀՏ Հայկո - Անցած էտապ (http://urishserund.com/PATVER/HT_HAYKO-ANCAC_ETAP-LIVE-.mp3) /ինչ որ Jazz Band-ի հետ, անվանումը չեմ հիշում:8/:

Վիդեո չկա?

Ungrateful
27.03.2010, 23:13
Վիդեո չկա?

Յութուբում էսօր նայել եմ, չկար:

Ungrateful
29.03.2010, 01:41
Վիդեո չկա?

Էս էլ վիդեոն`

http://www.youtube.com/watch?v=_2qhDPLB_jk

Hopar.net
02.06.2010, 14:18
Բարի օր ձեզ.
Հետաքրքիրա ինչ կարծիքի եք նոր կայքի մասին, որը նվիրվածա Հայ Տղեք խմբին.
http://www.haytgheq.net
Ինչնա պակաս կամ ավել, ինչ առաչարկներ կան?

BOBO
02.06.2010, 14:31
Բարի օր ձեզ.
Հետաքրքիրա ինչ կարծիքի եք նոր կայքի մասին, որը նվիրվածա Հայ Տղեք խմբին.
http://www.haytgheq.net
Ինչնա պակաս կամ ավել, ինչ առաչարկներ կան?

Բա խիա տրանսլիտով:D
Հայ տղեքը գիտեն?:))

Ungrateful
02.06.2010, 14:41
Բարի օր ձեզ.
Հետաքրքիրա ինչ կարծիքի եք նոր կայքի մասին, որը նվիրվածա Հայ Տղեք խմբին.
http://www.haytgheq.net
Ինչնա պակաս կամ ավել, ինչ առաչարկներ կան?

"Հայ Տղեք" Պրոեկտը շուտվանից էլ չկա: Տղերքը առանձին են հանդես գալի... ի՞նչ իմաստ ունի, ավարտված պրոետկին նվիրված կայք բացել:

Hopar.net
02.06.2010, 14:59
Իմ մոտ չի ստազվում հայերեն գրել ֆլեշի մեջ:(
Չե չգիտեն երեվի, կայքը նորա բազվել.

BOBO
02.06.2010, 15:12
Իմ մոտ չի ստազվում հայերեն գրել ֆլեշի մեջ:(
Չե չգիտեն երեվի, կայքը նորա բազվել.

http://www.adobe.com/support/flash/languages/unicode_in_flmx/

Hopar.net
02.06.2010, 15:24
Գիդեմ Հայկո ջան որ պրոեկտը փագա, բայց մարդ կա որ մինչեվ հիմի հայ տղեքա լսում, համել մենակ վորպես հայ տղեքի կայք չի լինելու, կայքը ահագին զարգանալու տեղեր ունի, հետագայում կավելացվեն ՀՏ Հայկոի ու Միշոի մասին մատերիալներ (երգեր, կլիպեր..........)

BOBO
09.10.2010, 03:42
ՀՏ Հայկո մսն. Դավիթ Բադալյան - Ես հոգնել եմ


http://www.youtube.com/watch?v=efseX2OrIUA

BOBO
21.01.2011, 02:14
Հարցազրույց


http://www.youtube.com/watch?v=y6p1WhbqRLw

BOBO
14.02.2011, 23:22
http://www.youtube.com/watch?v=C_-Gf4Ju1Ug

http://i027.radikal.ru/1102/bf/4899bd798dd5.png
բացելա:lol

Ապե Ջան
15.02.2011, 02:23
http://www.youtube.com/watch?v=C_-Gf4Ju1Ug

http://i027.radikal.ru/1102/bf/4899bd798dd5.png
բացելա:lol

Էս տղեն կարգին ձեն ունի, կարգին երգումա...
Յանի Արթուր Ղարիբյան ո՞վեր, էկել ռեպ կարդացողի հետ ինչա երգում :))
Դժվատ ՀՏ Հայկոն իրա մոտ գնացած լիներ :D

Ապե Ջան
20.02.2011, 00:10
http://www.youtube.com/watch?v=RoT9msJgbLw&playnext=1&list=PL7BB0B4102BCD10D9

Ապե Ջան
23.02.2011, 20:01
http://www.youtube.com/watch?v=qTt-TG36Tsk

Ապե Ջան
23.02.2011, 20:03
http://www.youtube.com/watch?v=dAZ9HYds4ro

Ապե Ջան
19.09.2011, 12:29
http://www.youtube.com/watch?v=QA1p0IJGg60&feature=watch_response

_Հրաչ_
22.12.2011, 19:25
Նարեկ (Մեծ Հայք) և ՀՏ Հայկո - Born in Armenia 2011


http://www.youtube.com/watch?v=ArbwBmI_AoI


Գտե՛ք 10 տարբերություն


http://www.youtube.com/watch?v=9KMxummCbGg

anahit96
24.12.2011, 13:43
[QUOTE=BOBO;2106232]ՀՏ Հայկո մսն. Դավիթ Բադալյան - Ես հոգնել եմ
Հ.Տ-ի ֆանատ չեմ,բայց էս երգը օրը 4-5 անգամ լսում եմ,,,ախր էնքան ճիշտա ասում

_Հրաչ_
06.03.2012, 20:13
ՀՏ Հայկո_Տաքսի (http://foxplay.info/preload.php?get=aXR3UjRWWkd1SGw5ZkRTSm1jZmFDdkVrQ00vaFU5dHNLSi95YVYwZlNoc2hhNTVBMm54QjRQSmxUaUw0OGNLdG5jQUNWS1g5&name=H.T.Hayko%20-%20Taxi%20(3:04)(www.foxplay.info).mp3) :ckck


http://www.youtube.com/watch?v=EZxUE3Z9VQM&feature=player_embedded#!

_Հրաչ_
31.03.2012, 19:28
ՀՏ Հայկո_Yerevan Poker


http://www.youtube.com/watch?v=jzXo4FPvYFs&feature=g-all-u&context=G2b3058fFAAAAAAAADAA