Դիտել ողջ տարբերակը : Կշռման հանելուկը
«Վերցնենք կշռաքար m մասսայով. զգույշորեն դնենք զսպանակավոր կշեռքին,
կշեռքը կգրանցի կշռաքարի քաշը'
P=mg.
Այդ պատճաօով կշեռքի զսպանակը սեղմվում է
mg=kx չափով - Հուկի օրենքը
Կշռաքարի պոտենցիալ էներգիան նվազում է
A= mgx չափով, որը ծախսվում է կշեռքի զսպանակի սեղման վրա:
Սեղմված զսպանակի պոտենցիալ էներգիան'
A=kx^2/2
Հետևաբար'
mgx=kx^2/2 ( mg=kx )
Այսպիսով, կշռաքարի պոտենցիալ էներգիան նվազում է
A= mgx չափով, զսպանակի պոտենցիալ էներգիան աճում է այդ էներգիայի կեսի չափով
Որտեղ է կշռաքարի պոտենցիալ էներգիայի կեսը»:
Էներգիան չի կորում այլ մի ձևից անցնում է մեկ այլ ձևի:)
mgx=kx^2/2 ( mg=kx )
mg=kx
եթե հավասարման երկու կողմերը բազմապատկում ենք x -ով:
mgx=kx^2
Էներգիան չի կորում այլ մի ձևից անցնում է մեկ այլ ձևի:)
Ավելի լավ, դե ասացեք այս դեպքում որ ձևից որին անցավ:
mg=kx
եթե հավասարման երկու կողմերը բազմապատկում ենք x -ով:
mgx=kx^2
Ճիշտ էք ասում, բայց զսպանակի պոտենցիալ էներգիան որոշվում է
A=kx^2/2 բանաևով:
Ավելի լավ, դե ասացեք այս դեպքում որ ձևից որին անցավ:
Ինձ թվում է վերածվեց կինետիկ Էներգիայի:
Ճիշտ էք ասում, բայց զսպանակի պոտենցիալ էներգիան որոշվում է
A=kx^2/2 բանաևով:
իսկ մարմնի պոտենցյալ էներգիան, զսպանակի բացակայության դեպքում, ինչքա՞ն կլիներ: Բանաձևն ի նկատի ունեմ:
Ինձ թվում է վերածվեց կինետիկ Էներգիայի:
կինետիկ էներգիայի համար շարժում է պետք:
կինետիկ էներգիայի համար շարժում է պետք:
Ճիշտ է պահի տակ մոռացա:
իսկ մարմնի պոտենցյալ էներգիան, զսպանակի բացակայության դեպքում, ինչքա՞ն կլիներ: Բանաձևն ի նկատի ունեմ:
A=mgh. h=x
«Վերցնենք կշռաքար m մասսայով. զգույշորեն դնենք զսպանակավոր կշեռքին,
կշեռքը կգրանցի կշռաքարի քաշը'
P=mg.
Այդ պատճաօով կշեռքի զսպանակը սեղմվում է
mg=kx չափով - Հուկի օրենքը
Կշռաքարի պոտենցիալ էներգիան նվազում է
A= mgx չափով, որը ծախսվում է կշեռքի զսպանակի սեղման վրա:
Սեղմված զսպանակի պոտենցիալ էներգիան'
A=kx^2/2
Հետևաբար'
mgx=kx^2/2 ( mg=kx )
Այսպիսով, կշռաքարի պոտենցիալ էներգիան նվազում է
A= mgx չափով, զսպանակի պոտենցիալ էներգիան աճում է այդ էներգիայի կեսի չափով
Որտեղ է կշռաքարի պոտենցիալ էներգիայի կեսը»:
Enan ջան, ախր էդ զգուշորեն դնողը աշխատանք էր կատարում: Եթե պարզ չի, կարող եմ մանրամասնել, մենակ ասա ինչ ես հասկանում զգուշորեն դնենք ասելով: Կարծում եմ ամեն ինչ պարզ կլինի: :)
Մեկ էլ, եթե էն Նյուտոնի 2-րդ օրենքի հետ դեռ հարցերդ չես լուծել, կարող եմ դատողություններումդ մի քանի սկզբունքային սխալներ ցույց տալ: Մենակ թէ հավես ու ժամանակ լինի: :)
Enan ջան, ախր էդ զգուշորեն դնողը աշխատանք էր կատարում: Եթե պարզ չի, կարող եմ մանրամասնել, մենակ ասա ինչ ես հասկանում զգուշորեն դնենք ասելով: Կարծում եմ ամեն ինչ պարզ կլինի: :)
Դա նշանակում է որ, կշեռքի վրա բացի կշռաքարից, ուրիշ ոչ մի ազդեցություն (սեղմում, հարված) չի գործում:
Դա նշանակում է որ, կշեռքի վրա բացի կշռաքարից, ուրիշ ոչ մի ազդեցություն (սեղմում, հարված) չի գործում:
Էդ զգուշորեն դնողը կշռաքարի վրա ա ազդում, ոչ թե կշեռքի: :)
Էդ զգուշորեն դնողը կշռաքարի վրա ա ազդում, ոչ թե կշեռքի: :)
Ոչ չի ազդում, եթե ազդեր այն կփոխանցվեր կշեռքին:
Ոչ չի ազդում, եթե ազդեր այն կփոխանցվեր կշեռքին:
Ասեք ի՞նչ է նշանակում կշռաքարի վրա զգուշորեն ազդել: Կշռաքարի վրա ազդող ուժերը որոնք են՞:
Մեկ էլ, եթե էն Նյուտոնի 2-րդ օրենքի հետ դեռ հարցերդ չես լուծել, կարող եմ դատողություններումդ մի քանի սկզբունքային սխալներ ցույց տալ: Մենակ թէ հավես ու ժամանակ լինի: :)
Թեման բաց է ,երբ կամենաք, ես երկխոսության կողմնակից եմ:
Ասեք ի՞նչ է նշանակում կշռաքարի վրա զգուշորեն ազդել: Կշռաքարի վրա ազդող ուժերը որոնք են՞:
Միայն մեկ ուժ, Երկրի ձգողականության ազդեցությունը' F=mg :
Միայն մեկ ուժ, Երկրի ձգողականության ազդեցությունը' F=mg :
Կնշանակի, որ կշեռքը հավասարակշռության չի գա, կշռաքարն էլ հարմոնիկ տատանումների մեջ կլինի: Ու էն դիրքում, երբ զսպաանակի հակազդեցության ուժը հավասար է ձգողականության ուժին, կշռաքարը ունի կինետիկ էներգիա, ճիշտ էնքան, ինչքան որ կարծում եք կորել է:
Միայն մեկ ուժ, Երկրի ձգողականության ազդեցությունը' F=mg :
էստեղ գոնե զսպանակն էլ թող ազդի, կարծում եմ ազատ անկում չեք քննարկում: :(
Կնշանակի, որ կշեռքը հավասարակշռության չի գա, կշռաքարն էլ հարմոնիկ տատանումների մեջ կլինի: Ու էն դիրքում, երբ զսպաանակի հակազդեցության ուժը հավասար է ձգողականության ուժին, կշռաքարը ունի կինետիկ էներգիա, ճիշտ էնքան, ինչքան որ կարծում եք կորել է:
Ձեզնից առաջ նման միտք արտահայտեց Gayl-ը և հետո մտափոխվեց, իհարկե ճիշտ պատասխան է, բայց ոչ լիարժեք:
էստեղ գոնե զսպանակն էլ թող ազդի, կարծում եմ ազատ անկում չեք քննարկում: :(
Կշռման դեպքում' այո, ինչպես նաև օդի դիմադրությունը:
Թեմայի նպատակը կասեք՞:
Այս թեման ակտիվորեն քննարկվում էր մի ֆորումում:
A=mgh. h=x
h -ը տվյալ պահին հաշվարկման համակարգի նկատմամբ ունեցած բարձրությու՞նն է
Ձեզնից առաջ նման միտք արտահայտեց Gayl-ը և հետո մտափոխվեց, իհարկե ճիշտ պատասխան է, բայց ոչ լիարժեք:
Բա զոռով դրիք ու մտափոխիք,շուտվանից ֆիզիկայով չեմ զբաղվել,բայց ինձ թված որ Հայկոն ճիշտ է ասում այստեղ շարժում չկա,կինետիկ էներգիայի բանաձևը,եթե չեմ սխալվում mv.v/2,այսինքն էմ վէ քառակուսի կես:Չէ մի փոքր հուշում պտի անես որ կողմնորոշվեմ,շուտվանից ֆիզիկայի գիրք չեմ բացել դրա համար բանաձևեր կան որ լավ չեմ հիշում:
h -ը տվյալ պահին հաշվարկման համակարգի նկատմամբ ունեցած բարձրությու՞նն է
h -ը կամ x-ը կշռաքարի տեղափոխման բարձրությունն է, միաժամանակ զսպանակի ճկման չափը:
Բա զոռով դրիք ու մտափոխիք,շուտվանից ֆիզիկայով չեմ զբաղվել,բայց ինձ թված որ Հայկոն ճիշտ է ասում այստեղ շարժում չկա,կինետիկ էներգիայի բանաձևը,եթե չեմ սխալվում mv.v/2,այսինքն էմ վէ քառակուսի կես:Չէ մի փոքր հուշում պտի անես որ կողմնորոշվեմ,շուտվանից ֆիզիկայի գիրք չեմ բացել դրա համար բանաձևեր կան որ լավ չեմ հիշում:
Չնայած երբ կշռաքարը ենք դնում զսպանակը սեղմվում է ու շարժում է տեղի ունենում և այդ շարժումը կատարվում է պոտենցիալ էներգիայի հաշվին:
Բա զոռով դրիք ու մտափոխիք,շուտվանից ֆիզիկայով չեմ զբաղվել,բայց ինձ թված որ Հայկոն ճիշտ է ասում այստեղ շարժում չկա,կինետիկ էներգիայի բանաձևը,եթե չեմ սխալվում mv.v/2,այսինքն էմ վէ քառակուսի կես:Չէ մի փոքր հուշում պտի անես որ կողմնորոշվեմ,շուտվանից ֆիզիկայի գիրք չեմ բացել դրա համար բանաձևեր կան որ լավ չեմ հիշում: Օգտվեք այս սայթից,հայերեն ուսուցում է
teachpro.ru/course2d.aspx?idc=10015
Չնայած երբ կշռաքարը ենք դնում զսպանակը սեղմվում է ու շարժում է տեղի ունենում և այդ շարժումը կատարվում է պոտենցիալ էներգիայի հաշվին:
Այո շարժվում է զսպանակը, կշռաքարը նույնպես:
Օգտվեք այս սայթից,հայերեն ուսուցում է
teachpro.ru/course2d.aspx?idc=10015
Լավ սայթ էր ոնց հասկացա դպրոցական ամբողջ ֆիզիկայի կուրսն էր,բայց էլ ով հավես ունի մտնի ու նորից ֆիզիկա փորփրի,դու էն ասա էտ խնդիցդ խաբար չկա՞:
«Վերցնենք կշռաքար m մասսայով. զգույշորեն դնենք զսպանակավոր կշեռքին,
կշեռքը կգրանցի կշռաքարի քաշը'
P=mg.
Այդ պատճաօով կշեռքի զսպանակը սեղմվում է
mg=kx չափով - Հուկի օրենքը
Կշռաքարի պոտենցիալ էներգիան նվազում է
A= mgx չափով, որը ծախսվում է կշեռքի զսպանակի սեղման վրա:
Սեղմված զսպանակի պոտենցիալ էներգիան'
A=kx^2/2
Հետևաբար'
mgx=kx^2/2 ( mg=kx )
Այսպիսով, կշռաքարի պոտենցիալ էներգիան նվազում է
A= mgx չափով, զսպանակի պոտենցիալ էներգիան աճում է այդ էներգիայի կեսի չափով
Որտեղ է կշռաքարի պոտենցիալ էներգիայի կեսը»:
Խնդրի այս լուծումը սխալ է։ Հիմա բացատրեմ, թե ինչու։ Այստեղ նրբությունը նրանում է, թե ոնց ենք դնում ու երբ ենք կշռաքարը բաց թողնում։:)
Եթե կշռաքարը զգուշորեն դնենք կշեռքի վրա, և այն միանգամից բաց թողնենք (զգուշավոր դնելու իմաստը կշռաքարին հենց սկզբից կինետիկ էներգիա չհաղորդելն է, այնպես որ սկզբում կարողանանք ողջ էներգիան վերագրել միայն պոտենցիալ էներգիայի), ապա կշռաքարը ծանրության ազդեցության տակ կսկսի ներքև իջնել, հետո երբ զսպանակը լավ սեղմվի, նորից վերև կգնա, հետո նորից կիջնի, մի խոսքով, այդպես անընդհատ կտատատնվի (եթե շփման ուժը անտեսենք)։ Ի դեպ, ամենացածր կետին էլ երբ հասնի, kx-ը հավասար չի լինի mg-ի, այլ ավելի մեծ կլինի mg-ից․ հենց դրա համար էլ զսպանակը նորից վերև կբարձրանա։ Այդ դրա համար էլ էներգիայի պահպանման օրենքի մեջ mg=kx տեղադրել չեք կարող։
Այ ուրիշ բան է, եթե կշռաքարը դնելուց հետո ձեռքով զգուշորեն իջացնենք իրան մինչև այն կետը, որտեղ կշռաքարը էլ չի շարժվի։ Այդ կետում mg=kx-ը գործում է։ Բայց այս դեպքում էլ էներգիայի պահպանման մեջ պետք է հաշվի առնել, որ դու քո ձեռով էլ ես բացասական աշխատանք ես (բացասական աշխատանք, քանի որ ձեռքով շարժմանը հակառակ ուղղությամբ ես ուժ գործադրելու) կատարում կշառաքարի վրա, ու իրա էներգիայի մի մասը խլում ես։ Եթե դա էլ հաշվի առնես, էլ հակասություն չի լինի։ mgx/2-ի չափով էներգիան դու ես խլել, կամ էլ, ուրիշ կերպ ասած, քո ձեռքի վրա է ծախսվել mgx/2-ի չափով էներգիա։
Հարցրել էի ինչ ուժեր են ազդում, ասել էիք, որ ոչ մի ուժ, բացի ձգողականության ուժից: Ես էլ վաղուց գրել էի:
Կնշանակի, որ կշեռքը հավասարակշռության չի գա, կշռաքարն էլ հարմոնիկ տատանումների մեջ կլինի: Ու էն դիրքում, երբ զսպանակի հակազդեցության ուժը հավասար է ձգողականության ուժին, կշռաքարը ունի կինետիկ էներգիա, ճիշտ էնքան, ինչքան որ կարծում եք կորել է:
Իսկ եթե խոսքը գնում է կշռման մասին, բնականաբար դիմարության ուժերն անտեսել չի կարելի: Ու տրված հարցի պատասխանն էլ կլինի՝ օդում, զսպանակում: :)
enan-ին հարցրել էի նաև թեմայի նպատակը: Եթե այն մարդանց մեջ հետաքրքրություն առաջացնելն է ու ֆիզիկայի դպրոցական կուրսը հիշեցնելը, շատ ուրախ եմ, բայց էդ դեպքում ես չէի պատասխանի հարցին, այլ կթողնեի ուրիշներին: Ուղղակի մի պահ ինձ թվացել էր, թե կշռումը enan-ի համար էլ է հանելուկ, ու փորձել էի հուշել:
Իսկ ես մեխանիկան համարյա մոռացել եմ :(
Walter Lewin
16.01.2011, 23:03
mgx=kx^2/2 ( mg=kx )
Այստեղ mg-ի համար պետք է օգտագործել միջին արժեքը: Հաշվի առնելով, որ mg-ի և x-ի կապը գծային է, այդ միջին արժեքը կլինի kx/2: Այսինքն` mg=kx/2:
Այսպիսով`
Այստեղ mg-ի համար պետք է օգտագործել միջին արժեքը: Հաշվի առնելով, որ mg-ի և x-ի կապը գծային է, այդ միջին արժեքը կլինի kx/2: Այսինքն` mg=kx/2:
Խնդրի սահմաններում և m-ն ա հաստատուն, և g-ն: Վերջնական հավասարակշռության դիրքում էլ՝ mg=kx:
Պոզիտրոն
17.01.2011, 00:58
Ի դեպ, սա էլ ա բլթ: ;)
Խնդրի սահմաններում և m-ն ա հաստատուն, և g-ն: Վերջնական հավասարակշռության դիրքում էլ՝ mg=kx:
Չէ իրականում Walter Lewin ճիշտ էր: Դու նույնպես, բայց քո ասածը խնդրի լուծումը չէ այլ մի փոքր փաստը: Walter Lewin-ն ասում էր, որ առանձգականության ուժը հաստատուն չէ և նրա կատարած աշխատանքը A=F*X բանաձևով հաշվելը սխալ է: Դրա համար F-ը միջինացնում ենք: (F=k*x/2) Այդ դեպքում ազատ կարող ենք օգտվել A=F*X-ից և ամեն ինչ նորմալ է լինում առանց հակասության:

Ուուֆ ուուֆ: :think
Walter Lewin-ը առաձգականության ուժ չէր ասում, այլ mg, ուշադիր եղիր:
...
Այստեղ mg-ի համար պետք է օգտագործել միջին արժեքը: Հաշվի առնելով, որ mg-ի և x-ի կապը գծային է, այդ միջին արժեքը կլինի kx/2: Այսինքն` mg=kx/2:
իր առաջին գրառումներում էդպես էլ գրել է՝ «Սեղմված զսպանակի պոտենցիալ էներգիան'
A=kx^2/2 »
Ուղղակի իրա համար, կարծում եմ, հանելուկ էր, թե ինչո՞ւ կշռաքարի պոտենցիալ էներգիան նվազել է mgx=kx^2 չափով, իսկ զսպանակինն ավելացել kx^2/2-ով:
Ու քանի որ enan-ը ձևակերպել էր «զգուշորեն դնենք» Վազգենը հետևյալ կերպ (http://www.akumb.am/showthread.php/49085-%D4%BF%D5%B7%D5%BC%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%AF%D5%A8?p=1830808&viewfull=1#post1830808), ճիշտ բացատրել էր:
Հակառակ դեպքում, երբ կշռաքարը բաց է թողնվում զսպանակի չսեղմված դիրքից, enan‑ի համար հանելուկային կերպով անհետացած էներգիան ուղղակի վեր է ածվում ջերմայինի:
Մոդերատորական. Մի շարք անձնական հարթության գրառումներ ջնջվել են: Մնացեք քաղաքակիրթ քննարկման սահմաններում, խոսակցությունը մի մտցրեք անձնական հարթություն, մի մտածեք, որ դուք պետք է այլոց գիտելիքներին գնահատական տաք, սահմանափակվեք ըստ թեմայի պահանջի, խնդրի ձևակերպման գրառումներով: Այս անգամ տուգանայիններ չեն տրվել, ինչը չի նշանակում, որ հաջորդ անգամ նույն ոճով գրառումներ անելիս անպատիժ եք մնալու:
Walter Lewin
17.01.2011, 18:49
Լավ, շարունակենք :)
Էներգիայի ոչ մի կորուստ էլ չկա: Այն դիրքում, որտեղ mg=kx, մարմինը նաև կինետիկ էներգիա ունի, իսկ այն կետում, որտեղ կինետիկ էներգիան զրո է, մարմնի վրա ազդող առաձգականության ուժը հավասար չէ mg, այլ` 2mg (այսինքն` mg=kx/2):
Այն դեպքում, երբ ինչ-որ պատճառով մարմինը կանգնում է, ապա էներգիայի մի մասը ծախսվում է կանգնելու պատճառ հանդիսացող ուժի դեմ: Օրինակ, երբ կանգնելու պատճառը մարդու ձեռքն է, ապա կհաղորդվի ձեռքին, եթե դիմադրության ուժերն են` կվերածվի ջերմության:
Նկատենք, որ իրոք Վազգենը լրիվ ճիշտ ամեն ինչ բացատրել էր, ուղղակի ես ինչ-ինչ պատճառներով նրա գրառումը չեի տեսել (ներողություն Վազգենին դրա համար :) )