PDA

Դիտել ողջ տարբերակը : Երակների լայնացում, թրոմբ

Haykolo007
31.10.2009, 20:21
Իմ մայրիկս ունի երակների լայնացում միգուցե նաեւ տռոմբ,կուզեի իմանաի այդ :thisհիվանդուտյան մասին,արդյոք լիարժեք դա բուժվում է?ինչպես են դա բուժում?
իմ մայրիկս գնացելա տզրուկաբուժության,ահագին իջելա երակի ուռածությունը,բժշկի մոտել էր գնացել,ասել էին որ պետքա վիրահատվի,բայց չհամադզայնվեց վիրահատության,որովհետեւ լսել էր որ դրանից հետո ավելի վատա լինում,ոտքերը սկսում են ուռել,անընդհատ ցավում է,սկում են թոփալ քայլել ու նման լիքը վատ բաներ...բայց ինքը հիմա ոչ մի ցավեր չունի

մեկ էլ մի բան խնդրեմ,ինդզ շատ չվախացնեք,որովհետեւ մի անգամ ծանոթներիցս մեկը այնքան է այդ հիվանդության համար վատ բաներ ասել որ մի քանի ամիս լավ չէի քնում:this

Yeghoyan
31.10.2009, 22:21
նայած թե ինչ բարդության է իր մոտ այդ պրոբլեմը:ok

տզրուկները օգնում են ժամանակավոր, հիվանդությունը չեն կանխում վերջնականապես:(
երկա՞ր ժամանակ է, որ այդ վիճակում է

ministr
31.10.2009, 22:34
Տզրուկը երակի լայնացմանը ինչ պտի օգնի?
Վիրաբույժները իհարկե միանգամից վիրահատության անուն են տալիս: Բայց ոչ ծանր դեպքերում դեղերով բուժում էլ կա: Էդ բուժումը ոչ թե բուժումա ներկա վիճակը, այլ կանխումա դրա հետագա բարդացումը: Ոտքի մակերեսային երակները հեռացնելը չեմ կարծում բերի կաղության:Հեռացված երակների ֆունկցիան սկսում են կատարել խորքային երակները: Վիրահատությունից հետո ոտքերը սպիտակում են, բայց պետք չի ոգևորվել և ոտքերը ծանրաբեռնել, քանի որ եթե խորքային երակներն էլ դուրս թռան էլ վերջ:

Yeghoyan
31.10.2009, 22:41
Ճանաչում եմ մարդկանց, որ տռոմբի պատճառով վիրահատվել են ու շարունակում են նորմալ ապրել, ոչ մի վատ հետևանք չի մնացել, կաղություն կամ ուռածություն չկա /չհաշված իհարկե վիրահատության հետևանքով առաջացած կարերը/:
Եթե մնաց տզրուկների հույսին տարին մեկ պիտի գնա, ու դա օգուտ չի տալիս,գնալով ավելի է ամեն ինչ բարդանում, իսկ վիրահատությունից հետո անցնում է հիվանդությունը: Պարզապես անհրաժեշտ է ճիշտ մասնագետի դիմել:

Հ.Գ. ես ծանոթ եմ այս հիվանդությանը, ու հաստատ կարող եմ ասել, տզրուկներից օգուտ չկա, իսկ եթե բարդացել է հիվանդությունը, անպայման վիրահատվել է պետք:

Դատարկություն
01.11.2009, 00:15
Տզրուկը երակի լայնացմանը ինչ պտի օգնի?
Ես ասեմ հա: Տզրուկը դնում են ոչ թե հենց տրոմբի վրա այլ հիմանկանում պարանոցի կամ իրանի շրջանում: Տզրուկի օգուտը կայանում է հետևյալում: Նա արտադրում է հատուկ հակամակարդիչ նյութ, որը կանխում է արյան մակարդումը/որ շատ արյուն խմի/: Իսկ տրոմբի պատճառը արյան մակարդումն է: Թափանցելով արյան մեջ այդ նյութը հետզհետե սկսում է քայքայել տրոմբները: Արգելվում է տզրուկը դնել ուղիղ տրոմբի վրա:

տզրուկներից օգուտ չկա,
Եղոյան ջան օգուտ կա կարևորը ճիշտ օգտագորեն

ministr
01.11.2009, 00:18

Դա հասկացանք, բայց ես խոսում էի երակների լայնացման դեմ տզրուկ օգտագործելու մասին:

Դատարկություն
01.11.2009, 00:19
Դա հասկացանք, բայց ես խոսում էի երակների լայնացման դեմ տզրուկ օգտագործելու մասին:
Բայց երակների լայնացումը հենց տրոմբի պատճառով չի՞

Yevuk
01.11.2009, 00:29
Իմ մայրիկն էլ ունի նման խնդիր… Արդեն կլռանա համարյա 1 տարին, որ վիրահատվել է… Ասեմ, որ ահագին օգնեց ու հիմա լավ է քայլում, բայց, որ շատ է քայլում, էլի ուռում է ոտքը… Հիմա ոտքը չի ցավում և թոփալ էլ չի քայլում…կարծես թե ամեն ինչ կարգին է

Yeghoyan
01.11.2009, 10:31
Ես ասեմ հա: Տզրուկը դնում են ոչ թե հենց տրոմբի վրա այլ հիմանկանում պարանոցի կամ իրանի շրջանում: Տզրուկի օգուտը կայանում է հետևյալում: Նա արտադրում է հատուկ հակամակարդիչ նյութ, որը կանխում է արյան մակարդումը/որ շատ արյուն խմի/: Իսկ տրոմբի պատճառը արյան մակարդումն է: Թափանցելով արյան մեջ այդ նյութը հետզհետե սկսում է քայքայել տրոմբները: Արգելվում է տզրուկը դնել ուղիղ տրոմբի վրա:

Եղոյան ջան օգուտ կա կարևորը ճիշտ օգտագորեն

Տզրուկը դնում են լայնացած երակի վրա, որն էլ մակարդված արյունը քաշում հանում է երակներից, որոշ ժամանակ է օգնում, ամենաշատը մի տարի, հետո էլի սկսում է արյունը մակարդվել:Դրա հետևանքով էլ հիվանդությունը սկսում է էլ ավելի խորանալ ու բարդանալ Այսինքն հասկացանք, որ օգուտ չի տալիս, ես ինքս եմ դրա հետևանքները տեսնում արդեն երկու տարի է, իսկ վիրահատության հետևանքների հետ ծանոթանում եմ արդեն քսան տարի:
Ավելի լավ կլինի մասնագետներիը գան ու խորհուրդ տան, թե ինչպես կարելի է վարվել:

Դատարկություն
01.11.2009, 10:51

Եղոյան ջան ասում եմ չէ սխալ են օգտագործում, տրոմբի վրա դնել չի թույլատրվում, քանի որ առանց էնել լայնացած, մկանային պատը ձգված երակը տզրուկի ծակելուց հետո հնարավոր է էտ երակի պայթումը, որի ժամանակ արդեն շատ ավելի բարդ խնդիրներ կառաջանան, որը կտանի մահվան.

Yeghoyan
01.11.2009, 11:22

ոչ թե տռոմբի, այլ լայնացած երակի /սկզբնական շրջանում/: Հիվանդությունը այդ ժամանակ խորացած չի լինում:
Տարբերությունը չե՞ս տեսնում:8
իսկ դու գիտես որտե՞ղ և ի՞նչ ձևով են դա իրականացնում /բնականաբար տզրուկին ճիշտ տեղը դնողները/:

Դատարկություն
01.11.2009, 11:41
ոչ թե տռոմբի, այլ լայնացած երակի /սկզբնական շրջանում/: Հիվանդությունը այդ ժամանակ խորացած չի լինում:
Տարբերությունը չե՞ս տեսնում
իսկ դու գիտես որտե՞ղ և ի՞նչ ձևով են դա իրականացնում /բնականաբար տզրուկին ճիշտ տեղը դնողները/:
Տրոմբների ժամանակ տզրուկները հիմնականում օգտակար են ավելի ծանր շրջաններում: Տարբեր օգտագործման ձևեր կան օրինակ քո ասած դեպքում տզրուկները դնում են տրոմբից մի քանի սմ հեռավորության վրա և միջակայք են թողնում նաև տզրուկների միջև: Բայց պետքա զգույշ լինեն հանկարծ չդնեն ավշային հանգույցների վրա, որոնք մանավանդ աճուկային մասում շատ են: Դնելուց հետո էլ տարբեր մեթոդներ կա, օրինակ մի մեթոդի ժամանակ թողնում են որ տզրուկը ամբողջությամբ կլանի արյունը և ինքն իրեն պոկվի, իսկ մեկ այլ մեթոդի ժամանակ չեն թողնում: Դե տզրուկը արդեն արտադրումա իրա հիրուդինը, որը գցում ա արյան մակարդելիությունը, տրոմբները քայքայվում են: Բայց էստեղ մի հետաքրքիր բան էլ կա տզրուկները լինելով շատ զգայուն կենդանիներ ամեն տեղից չի որ արյուն խմում են, նրանք միանգամից կարող են զգալ մարդու հիվանդությունները ու մաշկին չկպչել: Նրանք շարժվում են ավելի շատ էն տեղը որը ավելի առողջ է, դրա համար ինչ որ սահմանափակումներ են օգտագործում: Իսկ թե որտեղ են տզրուկներով բուժում, տզրուկաբուժական կենտրոններում, սանատորիաներում, օրինակ ես գիտեմ մեր մոտ կա տզրուկաբուժության կենտրոն:

ministr
01.11.2009, 11:43
Բայց երակների լայնացումը հենց տրոմբի պատճառով չի՞

Ոչ :)