Jarre
31.10.2009, 01:01
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպորտային դահլիճում տեղի ունեցավ Space խմբի համերգը։ Ես ավելի շուտ դա կանվանեի Դիդյեր Մարուանիի համերգ։
Համերգը ուներ մի շարք առանձնահատկություններ, կանդրադառնամ դրանցից մի քանիսին.
1) Համերգի ընթացքում ելույթ ունեցավ Ջիվան Գասպարյանը։ Հետաքրքիր էր դուդուկի և էլեկտրոնային երաժշտության համադրությունը (թեև իմ սուբյեկտիվ կարծիքով, այժմյան Սփեյսը չի մտնում էլեկտրոնային երաժշտության ֆորմատի մեջ։ Ինձ համար իսկական էլեկտրոնային երաժիշտներ են Ժան Միշել Ժառը, գերմանական KRAFTWERK խումբը և Կլաուս Շուլցը։ Սրանք այն մարդիկ են, ովքեր մաքսիմալ ուշադրություն են դարձնում էլեկտրոնային գործիքների հնարավորությունները լավագույն կերպով օգտագործելուն և ժամանակի ընթացքում զարգացրել են երաժշտական այս ոճը)։
2) Համերգի ընթացքում ելույթ ունեցավ դհոլչիների մանկապատանեկան մի խումբ։
3) Ստեղծագործություններից մեկի ժամանակ երգեց նաև Արևիկ մանկական երգչախումբը։
4) Օգտագործվեց ճոխ լազերային էֆեկտներ։ Անկեղծ ասած, շատ ափսոսում եմ, որ գրառումներիցս մեկում կասկածներ էիր հայտնում, որ Սփեյսի Երևանյան համերգը լավ շոու չի կարող լինել։ Իրականում շատ գեղեցիկ էր։ Ահավոր տպավորիչ էր ամենաառաջին ստեղծագործության ժամանակ օգտագործված լուսալազերային էֆեկտները, որոնք իրոք ցնցող էին։ Վստահ եմ, որ շատ շուտով դա կհայտնվի Յութուբում, և ես խոստանում եմ, որ դա կտեղադրեմ այս թեմայում։
Իսկ բացասական կողմերը հետևյալն են.
1) Ավելի շատ հնչեցին դիսկոտեկային համարներ։ Համերգը շատ հեռու էլ էլեկտրոնային երաժշտություն կոչվելուց։
2) ՄՀՀ-ի սպորտային դահլիճի ակուստիկան բավականին անհաջող է :(
3) Համերգի վերջին ստեղծագործությունների ժամանակ շատերն արդեն դուրս էին գալիս սրահից և անկեղծ ասած ես շատ ամաչեցի այդ փաստից։
Սակայն ես շատ ուրախ եմ, որ ներկա գտնվեցի այս գեղեցիկ համերգին :)
Սա այն եզակի համերգներից էր, որ գինը ավելի քիչ էր որակից։ Իրոք ուրախ եմ ու չեմ ափսոսում, որ ներկա գտնվեցի։
Նկարները և վիդեոները շուտով կժամանեն ;)