PDA

Դիտել ողջ տարբերակը : SPACE խմբի համերգը Երևանում (30 հոկտեմբեր, 2009 թ.)



Jarre
31.10.2009, 01:01
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպորտային դահլիճում տեղի ունեցավ Space խմբի համերգը։ Ես ավելի շուտ դա կանվանեի Դիդյեր Մարուանիի համերգ։

Համերգը ուներ մի շարք առանձնահատկություններ, կանդրադառնամ դրանցից մի քանիսին.
1) Համերգի ընթացքում ելույթ ունեցավ Ջիվան Գասպարյանը։ Հետաքրքիր էր դուդուկի և էլեկտրոնային երաժշտության համադրությունը (թեև իմ սուբյեկտիվ կարծիքով, այժմյան Սփեյսը չի մտնում էլեկտրոնային երաժշտության ֆորմատի մեջ։ Ինձ համար իսկական էլեկտրոնային երաժիշտներ են Ժան Միշել Ժառը, գերմանական KRAFTWERK խումբը և Կլաուս Շուլցը։ Սրանք այն մարդիկ են, ովքեր մաքսիմալ ուշադրություն են դարձնում էլեկտրոնային գործիքների հնարավորությունները լավագույն կերպով օգտագործելուն և ժամանակի ընթացքում զարգացրել են երաժշտական այս ոճը)։

2) Համերգի ընթացքում ելույթ ունեցավ դհոլչիների մանկապատանեկան մի խումբ։

3) Ստեղծագործություններից մեկի ժամանակ երգեց նաև Արևիկ մանկական երգչախումբը։

4) Օգտագործվեց ճոխ լազերային էֆեկտներ։ Անկեղծ ասած, շատ ափսոսում եմ, որ գրառումներիցս մեկում կասկածներ էիր հայտնում, որ Սփեյսի Երևանյան համերգը լավ շոու չի կարող լինել։ Իրականում շատ գեղեցիկ էր։ Ահավոր տպավորիչ էր ամենաառաջին ստեղծագործության ժամանակ օգտագործված լուսալազերային էֆեկտները, որոնք իրոք ցնցող էին։ Վստահ եմ, որ շատ շուտով դա կհայտնվի Յութուբում, և ես խոստանում եմ, որ դա կտեղադրեմ այս թեմայում։

Իսկ բացասական կողմերը հետևյալն են.
1) Ավելի շատ հնչեցին դիսկոտեկային համարներ։ Համերգը շատ հեռու էլ էլեկտրոնային երաժշտություն կոչվելուց։

2) ՄՀՀ-ի սպորտային դահլիճի ակուստիկան բավականին անհաջող է :(

3) Համերգի վերջին ստեղծագործությունների ժամանակ շատերն արդեն դուրս էին գալիս սրահից և անկեղծ ասած ես շատ ամաչեցի այդ փաստից։

Սակայն ես շատ ուրախ եմ, որ ներկա գտնվեցի այս գեղեցիկ համերգին :)
Սա այն եզակի համերգներից էր, որ գինը ավելի քիչ էր որակից։ Իրոք ուրախ եմ ու չեմ ափսոսում, որ ներկա գտնվեցի։

Նկարները և վիդեոները շուտով կժամանեն ;)

One_Way_Ticket
31.10.2009, 01:26
Ինձ էլ շատ դուր եկավ: Չնայած շատ էի ուզում և սպասում էի, որ "Secret Dreams"-ը նվագեին, ինչը տեղի չունեցավ: Բայց բազմաթիվ այլ լավ համարներ հնչեցին, այդ թվում "Ballad For Space Lovers"-ը:

Մարուանին շատ էր ծերացել (ես իրեն ըստ հին լուսանկարների էի պատկերացնում):

Ի դեպ, վերնագիրը ուղղեք (հոկտեմբերի 30):

Ռուֆուս
31.10.2009, 01:55
Փաստորեն պետք է ափսոսամ, որ համերգին չեկա :(

Լավ, ոչինչ, մնա մյուս անգամ կգամ Ժառի համերգին :))

Jarre
31.10.2009, 02:00
Մի քանի լուսանկարներ, վայելեք ;)

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_5275.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_5281.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_5374.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_5558.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_5559.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_5648.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_5663.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_5760.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_5875.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_5496.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_5516.jpg

Jarre
31.10.2009, 02:12
Սա էլ համերգի գովազդը


http://www.youtube.com/watch?v=JimWpCk58ag"]http://www.youtube.com/watch?v=JimWpCk58ag

Jarre
31.10.2009, 09:30
Մի քանի նկարներ էլ

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_5577.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_5712.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_5508.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_5506.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_5359.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_5951.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_5444.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_5324.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_5818.jpg



Իսկ այ այս մեկը, համերգի ամենաֆանտաստիկ ու հետաքրքիր մասերից էր։ Ուշադրություն դարձրեք, որ լազերաարձակը ամրացված է գլխին։ Ոնց որ ֆանտաստիկ ֆիլմի հերոսներից լինի, բայց ռեալում :P
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_5615.jpg