PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Գաբրիել Գարսիա Մարկես - Երկնագույն Շան Աչքերը

Rhayader
29.10.2009, 13:35
Հետաքրքիր կլինի իմանալ ձեր կարծիքը Մարկեսի «Երկնագույն Շան Աչքերը» պատմվածքի մասին:
Ու ի՞նչ կամ ու՞մ եք դուք տեսնում երազում, երբ երազը չեք հիշում:
Պատմվածքը հայերենով կարող եք կարդալ հետևյալ հասցեով (http://twistedperception.freefo.de/viewtopic.php?f=23&t=66&start=0):

Kita
29.10.2009, 15:10

Ես դե ռուսերենով եմ կարդացել:)
Իզուր չի էլի իմ սիրելի գրողներից: Սենց սրտամոտ պատմվածք իմ համար, դե ես էլ միշտ սենց երազնոտ եմ: :)
Բայց պատմվածքը ես ժամանակին ընտրել էի հետաքրքիր վերանգրի համար:)), որի տակ ոչ պակաս հետաքրքիր բան դուրս եկավ:
Մի խոսքով լավն է շատ:

Սլիմ
29.10.2009, 15:26
Սիրուն էր, բայց ռոմանտիզմը շաաատ էր: Չէի ուզենա էսպիսի երազներ տեսնել: Էս տիպի մի հատ էլ ֆիլմ կա կարծեմ, բայց վորնագիրը չեմ հիշում::)

Kita
29.10.2009, 15:52
Սիրուն էր, բայց ռոմանտիզմը շաաատ էր: Չէի ուզենա էսպիսի երազներ տեսնել: Էս տիպի մի հատ էլ ֆիլմ կա կարծեմ, բայց վորնագիրը չեմ հիշում::)

Ճիշտ ասած իմ համար ռոմանտիկ տարեր գրեթե չկային, տսետ ես էտ ամենը` որպես ռոմատիկ չեմ դիտի երբեք:

Սլիմ
29.10.2009, 16:07
Ճիշտ ասած իմ համար ռոմանտիկ տարեր գրեթե չկային, տսետ ես էտ ամենը` որպես ռոմատիկ չեմ դիտի երբեք:

Չգիտեմ իմ համար ռոմանտիկան էն էր որ երազում տեսած մեկին փնտրում են, եղելա ես էլ եմ տեսել կապույտ աչքերով տղայի, բայց չեմ փնտրել, չգիտեմ, ռոմանտիկ էր, էն որ վերջում խոստացավ էլ որ կգտնի, ասա դէ այ մարդ հանդիպում եք երազում, էտպես էլ շարունակեք, էլ ինչ եք ընկել իրար ման գալի, չգիտեմ իմ համար էտ չարդարացված ռոմանտիկայա:

Rhayader
29.10.2009, 17:24
:) Սլիմ, փոքրիկ բան ասեմ)))
Պատմվածքը բնավ երազում կապույտ աչքերով տղայի հանդիպելու մասին չի:
Պատմվածքը տրամադրում է նախապատմությունը պատկերացնելուն: Անհայտ է, թե ինչպես են իրենց մոտ հարաբերությունները զարգացել այդ մի քանի տարվա ընթացքում: Ու ինչքան են հասցրել այդ ընթացքում իրար սիրել, որ հավատացել են, որ իրականում գոյություն ունեն: Որ որոշել են իրար գտնել:
Ու ինչ տանջանք է նույնիսկ իրար կպնելուց վախենալը, որովհետև դա կարող է իրենց հանդիպումները դադարեցնել:
Ու ինչ է զգում հերոսը՝ իմանալով, որ իր հիշողությունը կորցրել է երազի մեջ:
Միգուցե դու էլ չհիշված երազներում խոստանում ես կապույտ աչքերով տղային գտնել իրեն, իսկ արթնանալուց հետո մոռանում ես ու պատմվածքն անվանում չարդարացված ռոմանտիկա;)

Սլիմ
29.10.2009, 17:28

Չգիտեմ, միգուցե , ուղակի իմ համար մղձավանջ կլիներ անիրական մեկին սիրելը, չգիտեմ, իմաստը հասկանում եմ, դու եկավ ինձ , բայց համաձայնի ռոմանտիկա կար;) Կամ ես եմ շատ ցինիկ դարձել(((

Kita
29.10.2009, 17:36
Չգիտեմ, միգուցե , ուղակի իմ համար մղձավանջ կլիներ անիրական մեկին սիրելը, չգիտեմ, իմաստը հասկանում եմ, դու եկավ ինձ , բայց համաձայնի ռոմանտիկա կար;) Կամ ես եմ շատ ցինիկ դարձել(((

ԿԱմ էլ ռոմանտիկան ամեն մեկը իր ձևով է հասկանում:
Ինձ համար էտ մղձավանջը ռոմանտիկ թվալ չի կարա, իրական դարձած երազները տանջանք են;:)

Rhayader
29.10.2009, 17:37

Իրականում ռոմանտիկան գեղեցկությունը տեսնելու ունակությունն է))) պարզապես երևի տրամադրված չես:
Որովհետև երկուսս էլ գիտենք, ցինիզն ինչի պակասից է առաջանում:D դու դժվար թե այդ պրոբլեմն ունենաս:

Սլիմ
29.10.2009, 17:40
ԿԱմ էլ ռոմանտիկան ամեն մեկը իր ձևով է հասկանում:
Ինձ համար էտ մղձավանջը ռոմանտիկ թվալ չի կարա, իրական դարձած երազները տանջանք են;:)

Հասկանում ես ռոմանտիկան մի ինչ որ կետում գալիս հանգումա մղձավանջի;) Երևի իրոք տարբեր պատկերացումներ ունենք:)

Իրականում ռոմանտիկան գեղեցկությունը տեսնելու ունակությունն է))) պարզապես երևի տրամադրված չես:
Որովհետև երկուսս էլ գիտենք, ցինիզն ինչի պակասից է առաջանում:D դու դժվար թե այդ պրոբլեմն ունենաս:
Այ ջանիկ:kiss Պրոբլեմ չունեմ ճիշտ ես;) Ըհը , շատ ռեալ եմ էս վերջերս ու տրամադրված չեմ:
Ցինիզմը շատ դեպքերում ցավը կամ իրական ինչ որ զգացմունքներ քողարկելու իդելական տարբերակ է ;)

Farfalla
29.10.2009, 20:24
Շատ եմ սիրում Մարկեսին: Էնքան իրականա ամեն ինչ նկարագրում: Երևի մի 100 անգամ կարդացած կլինեմ, բայց չեմ հոգնում, ամեն անգամ ինչ-որ նոր բան եմ գտնում ու ամեն անգամ ես էլ եմ հայտնվում հերոսների երազում:

Rhayader
29.10.2009, 20:51
Թարգմանության որակի մասին ի՞նչ կասեք: Իրականում անհնարին էր ուրիշի ուղղակի խոսքը բնագրի նման թարգմանել, դրա համար ստիպված եղա փոփոխություններ անել մատուցման ձևի հետ կապված (չակերտներից անցա գծիկի): Ցավոք, պատմվածքի ընդհանուր տրամադրությունը, կարծում եմ, տուժեց դրանից: Բայց ուրիշ լուծում չտեսա՝ չակերտների բարդ ուղղագրություն հայերենը պարզապես չունի:(

Ուլուանա
30.10.2009, 02:20
Լավն էր։ :)

Ընդհանուր առմամբ թարգմանությունը բավական հաջող էր, ապրես, դե, բնագրին ծանոթ չեմ, բայց հայերենը լավ էր՝ չհաշված որոշ մանր–մունր թերություններ, որոնց մասին քեզ առանձին կասեմ։ ;)
Իսկ չակերտների բարդ ուղղագրությունը ո՞րն է, որ հայերենը չունի։ :unsure

Rhayader
30.10.2009, 10:44

Վայ, ուղղագրություն եմ գրել:D հանգստանալ ա պետք:
Կետադրություն: Օրիգինալն ու ռուսերեն թարգմանությունը որ նայես, չակերտներով գրված ուղղակի խոսքի բավականին բարդ հաջորդականություններ կան, որոնք նախնական կետադրությամբ չեն թարգմանվում:
Բացի դրանից՝ հայերենում կիրառելի է «,-»-ը, բայց «:-»-ն ու «...-»-ը գրականության մեջ դեռ չեմ հանդիպել: Եթե առաջինի դեպքում վերջակետը կարելի է տեղափոխել միջանկյալ «ասաց նա»-ի վերջը, բազմակետի հարցն անլուծելի է:

Բարեկամ
30.10.2009, 15:55
Հետաքրքիր կլինի իմանալ ձեր կարծիքը Մարկեսի «Երկնագույն Շան Աչքերը» պատմվածքի մասին:
Ու ի՞նչ կամ ու՞մ եք դուք տեսնում երազում, երբ երազը չեք հիշում:
Պատմվածքը հայերենով կարող եք կարդալ հետևյալ հասցեով (http://twistedperception.freefo.de/viewtopic.php?f=23&t=66&start=0):

Պատմվածքն ինձ դուր չեկավ: Արհեստական էր, ու ոչինչ չտվեց:
Ինչ վերաբերում է թարգմանությանը, ռուսերեն մտածողի համար վատ չէր :)

AniwaR
30.10.2009, 16:02
Բացի դրանից՝ հայերենում կիրառելի է «,-»-ը, բայց «:-»-ն ու «...-»-ը գրականության մեջ դեռ չեմ հանդիպել: Եթե առաջինի դեպքում վերջակետը կարելի է տեղափոխել միջանկյալ «ասաց նա»-ի վերջը, բազմակետի հարցն անլուծելի է:

Ես «:-» հաստատ հանդիպել եմ: «...-» համոզված չեմ, բայց երևի կարելի է դնել էլի: Համ էլ եթե կետադրական կանոնները «համով» ես խախտում ու տեղին, հեչ էլ սարսափելի չի: Թարգմանությունը լավն էր, բայց կեսից արդեն մի քանի անուշադրության սխալներ նկատեցի: :)

Vicki
30.10.2009, 16:25
Ինձ շատ դուր եկավ: Նուրբ էր շատ.... :love
Երազներ շատ եմ տեսնում, դրա համար թվաց շատ հարազատ:
Իսկ թարգմանության համար կարող եմ ասել, որ լավ էր ստացվել, այնքան լավ, որ մի շնչով կարդացի .... :)

snow
30.10.2009, 19:00
Ինձ շատ դուր եկավ պատմվածքը, կարևորը 1 շնչով էր կարդացվում:
Թարգմանությունն էլ բավականին լավ էր ստացվել, չհաշված մի 2 թերությունները:ok

Հայկօ
30.10.2009, 20:08
Թարգմանության որակի մասին ի՞նչ կասեք: Իրականում անհնարին էր ուրիշի ուղղակի խոսքը բնագրի նման թարգմանել, դրա համար ստիպված եղա փոփոխություններ անել մատուցման ձևի հետ կապված (չակերտներից անցա գծիկի): Ցավոք, պատմվածքի ընդհանուր տրամադրությունը, կարծում եմ, տուժեց դրանից: Բայց ուրիշ լուծում չտեսա՝ չակերտների բարդ ուղղագրություն հայերենը պարզապես չունի:(

Վայ, ուղղագրություն եմ գրել:D հանգստանալ ա պետք:
Կետադրություն: Օրիգինալն ու ռուսերեն թարգմանությունը որ նայես, չակերտներով գրված ուղղակի խոսքի բավականին բարդ հաջորդականություններ կան, որոնք նախնական կետադրությամբ չեն թարգմանվում:
Բացի դրանից՝ հայերենում կիրառելի է «,-»-ը, բայց «:-»-ն ու «...-»-ը գրականության մեջ դեռ չեմ հանդիպել: Եթե առաջինի դեպքում վերջակետը կարելի է տեղափոխել միջանկյալ «ասաց նա»-ի վերջը, բազմակետի հարցն անլուծելի է:

Որոշ հատվածներում թարգմանության՝ ռուսերենից կատարված լինելը ուղղակի աչք էր ծակում :): Մասնագիտական հիվանդություն է, այդքան շատ ուշադրություն մի դարձրու ;):

Չակերտներն առանց վարանելու կարող էիր օգտագործել: Եթե անգամ ուրիշ ոչ մի տեղ չես հանդիպել չակերտների՝ նման կիրառությանը, հանգիստ կարող էիր այդպես գրել առաջին անգամ: Թարգմանիչ լինելու առավելություններից մեկն էլ այն է, որ թարգմանիչն ազատ է նոր բառեր, արտահայտություններ կամ լեզվական հնարքներ «հորինելու» :):

Հայերենը նաև մեկ ուրիշ առանձնահատկություն ունի. չակերտների մեջ հիմնականում գրվում է մտածածը, ոչ թե բարձրաձայն ասվածը: Սա շատ համահունչ կլիներ ստեղծագործության առանձնահատկություններին:

Պատմվածքն ինձ դուր չեկավ: Արհեստական էր, ու ոչինչ չտվեց:

Դու էլ երազներդ չես հիշում :):

Ճաշակի հարց է, իհարկե: Ինձ, օրինակ, մտածելու նյութ տվեց: Գուցե ես է՞լ եմ ամեն օր նման երազ տեսնում, սակայն չեմ հիշում: Գուցե իմ դեժավյուները հենց սրանո՞վ են պայմանավորված: Գուցե այդ մարդը հենց ե՞ս եմ: Ու հենց հիմա էլ ինչ-որ մի աղջիկ Օպերայի սրճարաններից մեկի սփռոցին գրում է «երկնագույն շան աչքերը»:

Իսկ գուցե ես հենց հիմա՞ եմ քնած: Այս ամենը, որ ես տեսնում, զգում, մտածում եմ, ոչ այլինչ է, քան երազ: Երազ հարաբերություններ, երազ մտքեր, երազ կյանք: Իսկ երբ երազում քնեմ, իսկ իրականում՝ արթնանամ, չեմ հիշի իմ այս կուլիսային՝ երազային կյանքի մասին: Ու կզարմանամ կամ բանի տեղ չեմ դնի, երբ իմ այս երազը հիշող ու նույն երազում ապրող ընկերուհիներիցս մեկն ինձ «Հայկ» կոչի:

Իրական է այն, ինչ զգում ու ընկալում ես: Եթե երազում տեսնում ես աղջկա, ուրեմն այդ աղջիկը գոյություն ունի՝ թեկուզ միայն քո երազում: Նրա հպումը ոչ պակաս իրական է, քան արթուն ժամանակ զգացածդ այլ հպումները: Եվ նա նույնքան մտածող ու զգալու ընդունակ էակ է, ինչքան դու, եթե անգամ հենց դու ես նրա ստեղծողը:

Բորխեսի մի պատմվածքը հիշեցի: Կաշխատեմ այսօր կամ վաղը տեղադրել:

«Ընդհանուր երազի» գաղափարին առաջին անգամ էի հանդիպում, հրաշալի միտք էր:

Yellow Raven
30.10.2009, 20:35
Լավն էր:)
Քիչ ստեղծագործություններ են, որ սենց միանգամից դուրս գալիս են... Բավականին լավ նկարագրված էր իրավիճակն ու հերոսի ապրումները, առանց ավելորդությունների:

Մի փոքր էքսպերիմենտի կանցնեմ էսօրվանից, հենց հիմա մի հատ թղթի վրա մի նշան կանեմ ու կդնեմ անկողնիս կողքը, որ ամեն առավոտ, երբ քնից արթնանամ, նայեմ էդ թղթին ու հիշեմ երազս... Հետաքրքիրա, երազները մոռացվում են դրանց նկատմամբ անուշադրության հետևանքով, թե փորձեմ էլ չեմ կարողանա հիշել: Հետո կտեղեկացնեմ փորձիս արդյունքների մասին:P

Բնագրին ծանոթ չէի, բայց թարգմանությունը դուրս եկավ, սլացիկ կարդացվում էր, բացթողումներ չտեսա իմաստային առումով: Կարծում եմ հենց սա է թարգմանության մեջ կարևորը;)

Հայկօ
30.10.2009, 22:16
Խորխե Լուիս Բորխես. Շրջանաձև ավերակներ (http://www.akumb.am/showthread.php?t=49045)

Lionne_en_Chasse
31.10.2009, 00:03
Պատմվածքն ինձ դուր չեկավ: Արհեստական էր, ու ոչինչ չտվեց:
Ինչ վերաբերում է թարգմանությանը, ռուսերեն մտածողի համար վատ չէր :)

Համամիտ եմ Բարեկամի հետ:
Վերնագիրն է ափսոս

Ուլուանա
31.10.2009, 00:24
Վայ, ուղղագրություն եմ գրել:D հանգստանալ ա պետք:
Կետադրություն: Օրիգինալն ու ռուսերեն թարգմանությունը որ նայես, չակերտներով գրված ուղղակի խոսքի բավականին բարդ հաջորդականություններ կան, որոնք նախնական կետադրությամբ չեն թարգմանվում:
Բացի դրանից՝ հայերենում կիրառելի է «,-»-ը, բայց «:-»-ն ու «...-»-ը գրականության մեջ դեռ չեմ հանդիպել: Եթե առաջինի դեպքում վերջակետը կարելի է տեղափոխել միջանկյալ «ասաց նա»-ի վերջը, բազմակետի հարցն անլուծելի է:
Իսկ ես հանդիպել եմ։ ;) Նշածդ բոլոր տարբերակներն էլ կան հայերենում։ Հատուկ մեջբերվող խոսքի վերաբերյալ մի գիրք ունեմ, կոնկրետ քեզ հետաքրքրող հատվածը մեջբերեմ, որ համոզվես.

Շատ դեպքերում ստորակետ–գծին կարող են փոխարինել ինչպես միջակետ–գիծը, այնպես էլ կախման կետեր–գիծը և բազմակետ–գիծը։
Օրինակներ բերելու կարիք չկա երևի, համենայնդեպս, գրքում բազմաթիվ օրինակներ կան։

Սոֆ, իրականում մեջբերվող խոսքն արտահայտելու եղանակների բազմազանության տեսակետից հայերենը ռուսերենից էլ, անգլերենից էլ, գերմաներենից էլ ավելի հարուստ է, հավատա։ Դե, մյուս լեզուների մասին չեմ կարող պնդել, քանի որ չեմ տիրապետում, բայց համարյա համոզված եմ, որ ոչ մեկն էլ մեջբերվող խոսքի էդքան շատ արտահայտչաձևեր չունի։ Ուրիշ ո՞ր լեզվում են էն գործածվում համ գծիկ, համ չակերտներ, համ էլ բութ։

Բարեկամ
31.10.2009, 03:25
Դու էլ երազներդ չես հիշում :):

Ճաշակի հարց է, իհարկե: Ինձ, օրինակ, մտածելու նյութ տվեց: Գուցե ես է՞լ եմ ամեն օր նման երազ տեսնում, սակայն չեմ հիշում: Գուցե իմ դեժավյուները հենց սրանո՞վ են պայմանավորված: Գուցե այդ մարդը հենց ե՞ս եմ: Ու հենց հիմա էլ ինչ-որ մի աղջիկ Օպերայի սրճարաններից մեկի սփռոցին գրում է «երկնագույն շան աչքերը»:

Իսկ գուցե ես հենց հիմա՞ եմ քնած: Այս ամենը, որ ես տեսնում, զգում, մտածում եմ, ոչ այլինչ է, քան երազ: Երազ հարաբերություններ, երազ մտքեր, երազ կյանք: Իսկ երբ երազում քնեմ, իսկ իրականում՝ արթնանամ, չեմ հիշի իմ այս կուլիսային՝ երազային կյանքի մասին: Ու կզարմանամ կամ բանի տեղ չեմ դնի, երբ իմ այս երազը հիշող ու նույն երազում ապրող ընկերուհիներիցս մեկն ինձ «Հայկ» կոչի:

Իրական է այն, ինչ զգում ու ընկալում ես: Եթե երազում տեսնում ես աղջկա, ուրեմն այդ աղջիկը գոյություն ունի՝ թեկուզ միայն քո երազում: Նրա հպումը ոչ պակաս իրական է, քան արթուն ժամանակ զգացածդ այլ հպումները: Եվ նա նույնքան մտածող ու զգալու ընդունակ էակ է, ինչքան դու, եթե անգամ հենց դու ես նրա ստեղծողը:

Բորխեսի մի պատմվածքը հիշեցի: Կաշխատեմ այսօր կամ վաղը տեղադրել:

«Ընդհանուր երազի» գաղափարին առաջին անգամ էի հանդիպում, հրաշալի միտք էր:

Այո, երազներս չեմ հիշում, բայց երազներն իմ կարծիքով այլ նշանակություն ունեն, քան բավարարել մարդու երազանքները, օրինակ` ցրել մենակության պատրանքը: Դրանք արդեն երազանքներ են, ոչ թե երազներ, ու Մարկեսը էստեղ դրանք փորձել է հունցել մի ամանում, մինչդեռ երազի ու երազանքի բաղադրություններն այնքան տարբեր են ու անհամատեղելի, որ միասեռ, հարմոնիկ զանգված չէր կարող ստացվել, ըստ իս: Դեռ մի հատ էլ էդ իր բաղադրատոմսի մեջ ավելացրել ա թունդ ռոմանտիզիմի ուժեղ չափաբաժին, ու արդյունքում ստացվել ա մի շատ արհեստական սնունդ /կոնկրետ իմ քիմքի /ճաշակի/ համար/: Հա, մոռացա աբսուրդի մասին, որից մի բուռ էլ "խոթել" ա մեջը` վերնագիրը` "Երկնագույն շան աչքերը" - հա ինչ, որ ինչ? Շունն ինչ կապ ուներ, էն էլ երկնագույն, ու մեկ էլ աչքերը: Իսկ ես կասեմ ինչ կապ ուներ - պետք էր ընթերցողին գրավել ինչ-որ արտառոց, սենտիմենտալ, անհասկանալի-առեղծվածային, բայց և ռոմանտիզիմի սիրահարների համար խիստ գրավիչ մի արտահայտությամբ` վերնագրի տեսքով սկզում, որպեսզի մարդիկ գոնե սկսեն կարդալ: Ու բառերն էլ համապատասխան էֆեկտի համար են ընտրված` երկնագույն - ռոմանտիկ, շուն /էն էլ երկնագույն/ - գնացինք հեքիաթների աշխարհ, ու աչքեր` ինչ ռոմանտիզմ առանց աչքերի... :)
Բայց լավ, էդ շանը հանգիստ թողնենք, անցնենք պատմվածքի բուն նյութին. մենակությունից ճնշված մարդը փորձում ա ստեղծել մի երևակայական աշխարհ, որ իբր մենակ չի, ու ընտրում ա մի միջոց` երազը, որի դեպքում մշտական անորոշություն ա` ոչ ոք չի կարող հաստատ պնդել, եղել ա էդ աղջիկը թե ոչ, այսինքն մշտապես կա մի հույս, որ մի ինչ-որ աղջիկ ինչ-որ պատերի վրա գրում ա "դու մենակ չես": Մարդը իր համար գեներացնում ա հույս: Հույսի գեներացման դեմ ոչինչ չունեմ, բայց տվյալ դեպքում դա այնքան սինթետիկ էր, պարզունակ ու մի տեսակ կեղծ` ինչպես վատ դերասանի խաղը:

Ու Բորխեսի էդ գործը համեմատել սրա հետ, չգիտեմ... :)

Ուլուանա
31.10.2009, 04:34
Հա, մոռացա աբսուրդի մասին, որից մի բուռ էլ "խոթել" ա մեջը` վերնագիրը` "Երկնագույն շան աչքերը" - հա ինչ, որ ինչ? Շունն ինչ կապ ուներ, էն էլ երկնագույն, ու մեկ էլ աչքերը: Իսկ ես կասեմ ինչ կապ ուներ - պետք էր ընթերցողին գրավել ինչ-որ արտառոց, սենտիմենտալ, անհասկանալի-առեղծվածային, բայց և ռոմանտիզիմի սիրահարների համար խիստ գրավիչ մի արտահայտությամբ` վերնագրի տեսքով սկզում, որպեսզի մարդիկ գոնե սկսեն կարդալ: Ու բառերն էլ համապատասխան էֆեկտի համար են ընտրված` երկնագույն - ռոմանտիկ, շուն /էն էլ երկնագույն/ - գնացինք հեքիաթների աշխարհ, ու աչքեր` ինչ ռոմանտիզմ առանց աչքերի...
Այ էս հատվածին լրիվ համաձայն եմ։ :))
Ինձ, օրինակ, էդ ոճի վերնագրերը ոչ միայն չեն գրավում, այլև ինչ–որ չափով վանում են, ու եթե պարզապես մի տեղ էդ վերնագիրը տեսնեի, դժվար թե մեջս ցանկություն առաջանար պարզելու, թե ինչ ստեղծագործություն է «ապրում» դրա տակ։ Բայց ամեն դեպքում գոհ եմ, որ կարդացի. գաղափարն ինձ համար հետաքրքիր էր։ :) Հետո, կարծում եմ, տվյալ դեպքում մեծ դեր ունի նաև համապատասխան տրամադրվածությամբ կարդալու հանգամանքը։ Ի դեպ, ես կարդալիս աստիճանաբար ադապտացվեցի մթնոլորտին. սկզբում մի տեսակ դրսից էի դիտում ու մի քիչ էլ զոռով, քիչ–քիչ մտա մեջը, ու արդեն լրիվ ուրիշ զգացողություններ ու ընկալում ունեցա։

Հայկօ
31.10.2009, 08:11
Բայց լավ, էդ շանը հանգիստ թողնենք, անցնենք պատմվածքի բուն նյութին. մենակությունից ճնշված մարդը փորձում ա ստեղծել մի երևակայական աշխարհ, որ իբր մենակ չի, ու ընտրում ա մի միջոց` երազը, որի դեպքում մշտական անորոշություն ա` ոչ ոք չի կարող հաստատ պնդել, եղել ա էդ աղջիկը թե ոչ, այսինքն մշտապես կա մի հույս, որ մի ինչ-որ աղջիկ ինչ-որ պատերի վրա գրում ա "դու մենակ չես": Մարդը իր համար գեներացնում ա հույս: Հույսի գեներացման դեմ ոչինչ չունեմ, բայց տվյալ դեպքում դա այնքան սինթետիկ էր, պարզունակ ու մի տեսակ կեղծ` ինչպես վատ դերասանի խաղը:

Խիստ պրագմատիկ ես :): Իսկ ինչու՞ չես ուզում ընդունել, որ այդ աղջիկն իրականում գոյություն ուներ, որ նրանք իրոք ամեն գիշեր տեսնում էին միմյանց երազում, որ աղջիկն իրոք ցերեկները փնտրում էր տղային, իսկ տղան ոչ մի բան չէր հիշում, ու որ շունն էլ իրոք երկնքի գույնի էր, ու այդտեղ ոչ մի զարմանալի բան չկար: Լատինաամերիկյան գրականության ամենահրաշալի կողմերից մեկն էլ այն է, որ այն այնքա՜ն սերտորեն է միահյուսում հրաշքն ու իրականությունը, որ չես հասկանում (և չես էլ ուզում հասկանալ), թե որտեղ է վերջանում հեքիաթն ու որտեղ՝ սկսվում կյանքը: Եթե Ռեմեդիոս-գեղեցկուհին կարող էր համաբարձվել երկինք, ու դա ոչ ոքի համար զարմանալի չէր լինի, եթե կարող էր երեք տարի անընդմեջ անձրև գալ և այլն, ապա ինչու՞ երկու իրար սիրող հոգի չէին կարող հանդիպել մի այնպիսի մտերմիկ ու խիստ անձնական վայրում, ինչպիսին երազն է:

Բարեկամ
31.10.2009, 09:21

Հայկօ ջան, ես բոլորովին տարակուսանքի մեջ չեմ ու չեմ զարմանում, որ գրականության մեջ երկու հոգի տեսնում են նույն երազը :) Ու պրագմատիզմը տեղ կապ չունի: Հարյուր տարվա մենությամբ էլ շատ տպավորված էի` համարելով կարդացածս գրքերից լավագույններից մեկը, ու դեռ շարունակում եմ համարել: Ու ասածդ գեղեցկուհու համբարձվելն էլ ամենագեղեցիկ բաներից մեկն եմ համարում, որ կարդացել եմ, կարծեմ դրա մասին էլ գրել եմ /հեսա գտնեմ (http://www.akumb.am/showthread.php?p=432585&highlight=%D5%8C%D5%A5%D5%B4%D5%A5%D5%A4%D5%AB%D5%B8%D5%BD#post432585)/: Հիմա սա որ էլի Մարկեսն ա գրել, չի նշանակում, որ պարտադիր լավը պետք ա լինի:
Չեմ կրկնի էն, ինչն ինձ դուր չի եկել, քանի որ ոչ մի նոր բան չեմ ասելու: Ու էդ, ինչը դուր չի եկել, կապ չունի հրաշքի ու իրականության միահյուսման հնարքը ժխտելու կամ ընդունելու հետ, խոսքը այլ բանի մասին էր: