PDA

Դիտել ողջ տարբերակը : Sun VirtualBox



Արիացի
28.10.2009, 11:16
Այսօր համակարգչիս մեջ տեղադրեցի VirtualBox ծրագիրը: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս մի օպերացիոն համակարգում (օրինակ` Windows) աշխատելիս ստեղծել վիրտուալ մեքենա ու այդ վիրտուալ մեքենայի վրա տեղադրել այլ օպերացիոն համակարգ (օրինակ` Linux): Այսինքն միացնելով Windows համակարգը, աշխատեցնում եք վերոնշյալ ծրագիրը, բացվում է մի պատուհան, որի մեջ բեռնվում է Linux համակարգը և դուք հնարավորություն եք ստանում միաժամանակ աշխատել երկու համակարգերում:
Ժամանակին լսել էի նման ծրարգրի մասին, սակայն թերահավատորեն էի վերաբերվում, քանի որ կարծում էի, որ վիրտուալ օպերացիոն համակարգը ավելի քիչ հնարավորություններ կունենա, քան ռեալ օպերացիոն համակարգը: Բայց ասեմ, որ ոչ մի բանով չի զիջում ռեալ համակարգին` արտաքին սարքերի հետ աշխատանքը, ձայնը, ցանցը և մնացած հնարավորությունները ապահովվում են նույն ձև, ինչ ռեալ համակարգում:
Այսպիսով վերանում ու անիմաստ է դառնում այն խնդիրը, թե որ օպերացիոն համակարգը օգտագործել ու որն է իրականում ավելի լավ: Պատասխանը միակն է` ունենալ երկուսը ու օգտվել յուրաքանչյուրի դրական կողմերից: Դուք կարող եք Windows-ի տակ միացնել Media Player-ը, լսել երաժշտություն, Microsoft Office-ով կատարել գրասենյակային աշխատանքներ և մյուս կողմից միացնել VirtualBox-ը, բեռնել Linux ու օգտվել Linux-ի բարիքներից ևս` bash, vim, gcc ու ցանցային մի շարք հնարավորություններ:

http://pics.livejournal.com/khustup/pic/0000wae8/s640x480 (http://pics.livejournal.com/khustup/pic/0000wae8)

Սա էլ իրենց կայքը (http://www.virtualbox.org/)

davidus
28.10.2009, 12:10
կարծում էի, որ վիրտուալ օպերացիոն համակարգը ավելի քիչ հնարավորություններ կունենա, քան ռեալ օպերացիոն համակարգը: Բայց ասեմ, որ ոչ մի բանով չի զիջում ռեալ համակարգին..........

Արիացի ջան, մի հատ տարբերություն կարող եմ հենց հիմա ասել.... վիդեոքարտի հիշողությունը.... եթե չեմ սխալվում ընդամենը 8 մբ էր հատկացվում դրան.... իսկ 8 մբ-ով նույնիսկ վիդեո նայելն էլ կարող ա գլխացավանք դառնա....

համեմատած virtual PC-ի մի հատ շատ մեծ առավելություն ունի... linux նստացնելու հնարավորությունը.... virtual PC-ով չի լինում../ես մի քանի անգամ փորձել եմ, չի եղել../... բայց մի փոքր խնդիր ունի ful screen -ով աշխատելու ժամանակ.... մուկը... անընդհատ խառնում ա, թե որն ա իսկական "մայր" ՕՀ-ն, որը չէ.... անընդհատ pop-up ո դուրս գալիս, որտեղ VirtualBox-ի օպցիաներն են ..

Ապե Ջան
28.10.2009, 12:14
Այսօր համակարգչիս մեջ տեղադրեցի VirtualBox ծրագիրը: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս մի օպերացիոն համակարգում (օրինակ` Windows) աշխատելիս ստեղծել վիրտուալ մեքենա ու այդ վիրտուալ մեքենայի վրա տեղադրել այլ օպերացիոն համակարգ (օրինակ` Linux): Այսինքն միացնելով Windows համակարգը, աշխատեցնում եք վերոնշյալ ծրագիրը, բացվում է մի պատուհան, որի մեջ բեռնվում է Linux համակարգը և դուք հնարավորություն եք ստանում միաժամանակ աշխատել երկու համակարգերում:
Ժամանակին լսել էի նման ծրարգրի մասին, սակայն թերահավատորեն էի վերաբերվում, քանի որ կարծում էի, որ վիրտուալ օպերացիոն համակարգը ավելի քիչ հնարավորություններ կունենա, քան ռեալ օպերացիոն համակարգը: Բայց ասեմ, որ ոչ մի բանով չի զիջում ռեալ համակարգին` արտաքին սարքերի հետ աշխատանքը, ձայնը, ցանցը և մնացած հնարավորությունները ապահովվում են նույն ձև, ինչ ռեալ համակարգում:
Այսպիսով վերանում ու անիմաստ է դառնում այն խնդիրը, թե որ օպերացիոն համակարգը օգտագործել ու որն է իրականում ավելի լավ: Պատասխանը միակն է` ունենալ երկուսը ու օգտվել յուրաքանչյուրի դրական կողմերից: Դուք կարող եք Windows-ի տակ միացնել Media Player-ը, լսել երաժշտություն, Microsoft Office-ով կատարել գրասենյակային աշխատանքներ և մյուս կողմից միացնել VirtualBox-ը, բեռնել Linux ու օգտվել Linux-ի բարիքներից ևս` bash, vim, gcc ու ցանցային մի շարք հնարավորություններ:

http://pics.livejournal.com/khustup/pic/0000wae8/s640x480 (http://pics.livejournal.com/khustup/pic/0000wae8)

Սա էլ իրենց կայքը (http://www.virtualbox.org/)
էտ նույնը Linux-ով աշխատելու մասին է խոսքը կարող ես անել PuTTY-ի միջոցով ու լրիվ նորմալ, առանց վիդեո հետ պրոբլեմի աշխատես

Ռեդ
28.10.2009, 14:28
http://www.akumb.am/showthread.php?t=27349

Ապե Ջան
28.10.2009, 14:33
http://www.akumb.am/showthread.php?t=27349
բա:P

Արիացի
30.10.2009, 12:13
Արիացի ջան, մի հատ տարբերություն կարող եմ հենց հիմա ասել.... վիդեոքարտի հիշողությունը.... եթե չեմ սխալվում ընդամենը 8 մբ էր հատկացվում դրան.... իսկ 8 մբ-ով նույնիսկ վիդեո նայելն էլ կարող ա գլխացավանք դառնա....
Դավիդուս ջան, դրա համար էլ խոսում եմ երկու ՕՍ-երի առավելությունների մասին: Հաստատ լինուքսի տակ ես վիդեո չեմ նայի, եթե կա Վինդովզ: Դրա համար վիդեոքարդ լինուքսի համար պրակտիկորեն պետք էլ չի: :)


համեմատած virtual PC-ի մի հատ շատ մեծ առավելություն ունի... linux նստացնելու հնարավորությունը.... virtual PC-ով չի լինում../ես մի քանի անգամ փորձել եմ, չի եղել../... բայց մի փոքր խնդիր ունի ful screen -ով աշխատելու ժամանակ.... մուկը... անընդհատ խառնում ա, թե որն ա իսկական "մայր" ՕՀ-ն, որը չէ.... անընդհատ pop-up ո դուրս գալիս, որտեղ VirtualBox-ի օպցիաներն են ..

Հա էդ լինուքս նստացնելը իրոք լավ բան էր: :) Իսկ էդ մկնիկի ու պոպափի պահերը իմ մոտ չեն հանդիպել, ոնց որ նորմալ աշխատում ա :)

Արիացի
30.10.2009, 12:15
էտ նույնը Linux-ով աշխատելու մասին է խոսքը կարող ես անել PuTTY-ի միջոցով ու լրիվ նորմալ, առանց վիդեո հետ պրոբլեմի աշխատես

Ինչքան ես հասկացա, PuTTY-ը ուրիշ կոմպի վրա նստացրած լինուքսի վրա աշխատելու համար ցանցային կլիենտ է (չնայած կարող ա սխալվում եմ): Իսկ սա նույն կոմպի վրա միաժամանակ երկու օսի աշխատելու համար է:

davidus
30.10.2009, 15:53
Դավիդուս ջան, դրա համար էլ խոսում եմ երկու ՕՍ-երի առավելությունների մասին: Հաստատ լինուքսի տակ ես վիդեո չեմ նայի, եթե կա Վինդովզ: Դրա համար վիդեոքարդ լինուքսի համար պրակտիկորեն պետք էլ չի: :)



Հա էդ լինուքս նստացնելը իրոք լավ բան էր: :) Իսկ էդ մկնիկի ու պոպափի պահերը իմ մոտ չեն հանդիպել, ոնց որ նորմալ աշխատում ա :)

հա, վիդեո ասեցիր, հիշեցի... մտս 800*600-ից ավել разширения չի տալիս... մեկ էլ 640*480... ինչ անեմ??? հա, մոռացա.. Ubuntu 9.04 ա...

Հ.Գ. ասեցի քցեմ, մի քիչ բզբզեմ, տեսնեմ էտ Linux-ը ինչ ա. :oy ոնց որ չինարեն լինի...:)

Ներսես_AM
30.10.2009, 17:31
Machine@ բաց վիճակում մենուից ընտրի devices -- >Install Guest Additions...

davidus
30.10.2009, 17:56
անում եմ, բայց բան չի փոխվում.. այսինքն ոչ մի ռեակցիա... ցույց չի տալիս, որ ինչ որ բան ա install անում...

davidus
30.10.2009, 20:19
անում եմ, բայց բան չի փոխվում.. այսինքն ոչ մի ռեակցիա... ցույց չի տալիս, որ ինչ որ բան ա install անում...

զոռով արեցի.... բայց մենակ մուկի capture-ը դզվեց... ելի չեմ կարողանում 800*600-ից բարձր расширения դնեմ

BOBO
30.10.2009, 21:11
զոռով արեցի.... բայց մենակ մուկի capture-ը դզվեց... ելի չեմ կարողանում 800*600-ից բարձր расширения դնեմ
ծրագրի պատուհանի կոխքից մկով բռնի քաշի ռասշիրենիան մեծանումա

հա լինուքսա?
ես գիտեի վինդուսա էտ չգիտեմ բայց վինդը տենց լինումեր

Արիացի
31.10.2009, 20:15
զոռով արեցի.... բայց մենակ մուկի capture-ը դզվեց... ելի չեմ կարողանում 800*600-ից բարձր расширения դնեմ

расширение-ն Guest Additions-ը նստացնելուց հետո, ավտոմատ ա ղեկավարվում: Այսինքն մայր օս-ում պատուհանի չափը փոխելով այն ավտոմատ դզվում ա: Ի դեպ, էդ guest additions-ը այլ լավ հնարավորություններ էլ է տալիս: Օրինակ` կարող ես Windows-ական որևէ դիրեկտորիա share անել ու հետո Linux-ի տակ mount անել ու օգտագործել երկու ՕՍ-երում:

Կարապետ
01.01.2011, 22:47
Ընտիր ծրագիրա:hands
արդեն 4-րդ տարբերակն էլ կա

AMzone
09.01.2011, 05:13
VMWare Workstation -ից լավնա?

Կարապետ
09.01.2011, 14:26
VMWare Workstation -ից լավնա?

Windows-ի համար, հա: mac-ի վրա չեմ փորձել