PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական ֆիլմը մրցանակ ստացավ Թուրքիայում



AMzone
28.10.2009, 01:15
Անթալիայի 46-րդ միջազգային Golden Orange կինոփառատոնը, որը մեկնարկել էր հոկտեմբերի 17-ին Glass Pyramid կոնգրես կենտրոնում, փակվել է մրցանակաբաշխության արարողությամբ։ Թուրքական կինոփառատոնի մրցանակաբաշխության ժամանակ անմասն չի մնացել նաև հայ ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» կինոնկարը։

Ինչպես հաղորդում է Tert.am–ի թղթակիցը Ստամբուլից, «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում հաղթող են ճանաչվել Հարություն Խաչատրյանի «Սահման» կիոնկարն ու Ալեքսեյ Գերման–կրտսերի «Թղթե զինվորը»։ Մրցանակաբաշխության պաշտոնական արարողության ժամանակ «Սահման» ֆիլմի գեղարվեստական ռեժիսոր Վրեժ Պետրոսյանը բեմում իր շնորհակալական խոսքն է ուղղել թուրքերենով, այնուհետև հայերենով ասել է «շնորհակալություն»։ Նրան ողջունել են ծափերով։

Tert.am

Dayana
30.10.2009, 23:55
Մոդերատորական: Վերջին գրառումը ջնջված է: Խուսափեք կոնֆլիկտային ու ծաղրական տարր պարունակող գրառումներից:

ars83
31.10.2009, 02:05
Անթալիայի 46-րդ միջազգային Golden Orange կինոփառատոնը, որը մեկնարկել էր հոկտեմբերի 17-ին Glass Pyramid կոնգրես կենտրոնում, փակվել է մրցանակաբաշխության արարողությամբ։ Թուրքական կինոփառատոնի մրցանակաբաշխության ժամանակ անմասն չի մնացել նաև հայ ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» կինոնկարը։

Ինչպես հաղորդում է Tert.am–ի թղթակիցը Ստամբուլից, «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում հաղթող են ճանաչվել Հարություն Խաչատրյանի «Սահման» կիոնկարն ու Ալեքսեյ Գերման–կրտսերի «Թղթե զինվորը»։ Մրցանակաբաշխության պաշտոնական արարողության ժամանակ «Սահման» ֆիլմի գեղարվեստական ռեժիսոր Վրեժ Պետրոսյանը բեմում իր շնորհակալական խոսքն է ուղղել թուրքերենով, այնուհետև հայերենով ասել է «շնորհակալություն»։ Նրան ողջունել են ծափերով։

Tert.am

Իսկ ինչի՞ մասին է «Սահման» ֆիլմը: