PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցասերի հետ



Harcaser
27.10.2009, 15:51
Ուզում եմ Ակումբի մասին մի բանաստեղծություն ասել.

Փնտրում եմ ես մի լավ ֆորում,
Ուր որ կյանքն է անվերջ եռում,
Մարդիկ մտնում-դուրս են գալիս,
Գրածներն էլ պետք են գալիս:

Ակումբը մեր շատ համարձակ
Համացանցում այս լայնարձակ
Իր մի փոքրիկ անկյունն ունի,
Բայց ասելիք դեռ շատ ունի:

Շնորհ արեք, մարդիկ բարի,
Գրանցվեք դուք փութանակի
Որ ֆորումը լավ կայանա
Ժամանակին նա դիմանա:

Շնորհակալություն ծափահարությունների համար:

Yellow Raven
27.10.2009, 16:03
Փութանակը ի՞նչա:)

Harcaser
27.10.2009, 19:12
Ակումբազգյաց

Ակումբն ինձ հետ, ես` Ակումբի,
Միացել ենք, ելել վազքի,
Թե ով մեզնից լավը լինի
Թող բոլորին նա գրավի:

Ակումբն իր մեջ խորհեց, խոսեց,
Թե առաջինն ինքն է եղել.
Այնժամ, երբ նա նոր էր ծնվել,
Չկար երբեք մի Հարցասեր,
Որ հարցեր տար նա ամենքին,
Բլոգ սարքեր, խոսեր կարգին:

Հարցասերն էլ լավ մտածեց,
Ու պատասխանն այսպես տվեց.
Քեզ ի՞նչ փույթ է, որ առաջին
Հերթը քոնն էր, ու թող լինի,
Բայց իմացիր, որ չկաս դու
Եթե քո մեջ չզգաս մարդուն,
Եթե խոսքդ գրագետ չէ,
Կամ թե քեզ հետ մարդ անկեղծ չէ:

Մենք երկուսով` Ակումբն ու ես,
Գտանք մեր մեջ միասնություն,
Ես Ակումբին, Ակումբն էլ` ինձ
Ցույց ենք տալու աջակցություն:

Ժունդիայի
18.03.2010, 01:15
Ակումբազգյաց

Ակումբն ինձ հետ, ես` Ակումբի,
Միացել ենք, ելել վազքի,
Թե ով մեզնից լավը լինի
Թող բոլորին նա գրավի:

Ակումբն իր մեջ խորհեց, խոսեց,
Թե առաջինն ինքն է եղել.
Այնժամ, երբ նա նոր էր ծնվել,
Չկար երբեք մի Հարցասեր,
Որ հարցեր տար նա ամենքին,
Բլոգ սարքեր, խոսեր կարգին:

Հարցասերն էլ լավ մտածեց,
Ու պատասխանն այսպես տվեց.
Քեզ ի՞նչ փույթ է, որ առաջին
Հերթը քոնն էր, ու թող լինի,
Բայց իմացիր, որ չկաս դու
Եթե քո մեջ չզգաս մարդուն,
Եթե խոսքդ գրագետ չէ,
Կամ թե քեզ հետ մարդ անկեղծ չէ:

Մենք երկուսով` Ակումբն ու ես,
Գտանք մեր մեջ միասնություն,
Ես Ակումբին, Ակումբն էլ` ինձ
Ցույց ենք տալու աջակցություն:

Լավն էր բանաստեղծությունը:

ՀԳ
Կարգավիճակտ (status) ինչ-որ կապ ունի գրածի հետ:)

Harcaser
18.03.2010, 01:39
Խոստովանեմ, որ իմ այդ ոտանավորը հաստատ լավերի շարքին չէի դասի: Այն պարզապես սևագրություն է. մեկի հետ գրազ էի եկել, որ ցանկացած թեմայով ցանկացած քանակով հանգավորված իմաստալից տողեր կարող եմ գրել (և շահեցի, բնականաբար):
Կարգավիճակս հումորային է` վե՜րջ Գայլերին:

Harcaser
18.03.2010, 01:45
Ուզում եմ Ակումբի մասին մի բանաստեղծություն ասել.

Փնտրում եմ ես մի լավ ֆորում,
Ուր որ կյանքն է անվերջ եռում,
Մարդիկ մտնում-դուրս են գալիս,
Գրածներն էլ պետք են գալիս:

Ակումբը մեր շատ համարձակ
Համացանցում այս լայնարձակ
Իր մի փոքրիկ անկյունն ունի,
Բայց ասելիք դեռ շատ ունի:

Շնորհ արեք, մարդիկ բարի,
Գրանցվեք դուք փութանակի
Որ ֆորումը լավ կայանա
Ժամանակին նա դիմանա:

Շնորհակալություն ծափահարությունների համար:

Այս մեկը գրելու համար շատ ժամանակ եմ ծախսել, կարծում եմ, որ հաջողված է: Միայն <Գրանցվեք դուք փութանակի> տողը ոճի տեսակետից կաղում է: Առայժմ նույն միտքն արրտահայտող և նույն հանգավորմամբ փոխարինող տող չեմ գտնում: Երևի այդքան էլ չեմ կայացել:

Լեո
18.03.2010, 01:49
Այս մեկը գրելու համար շատ ժամանակ եմ ծախսել, կարծում եմ, որ հաջողված է: Միայն <Գրանցվեք դուք փութանակի> տողը ոճի տեսակետից կաղում է: Առայժմ նույն միտքն արրտահայտող և նույն հանգավորմամբ փոխարինող տող չեմ գտնում: Երևի այդքան էլ չեմ կայացել:

Փոխարինիր «Դարձեք անդամ ակումբ Դարի»-ով :)

Ambrosine
18.03.2010, 01:52
Կարգավիճակս հումորային է` վե՜րջ Գայլերին:

Այ հիմա պարզ է, թե ինչու՝ «ոչ հարց տվողներին»:)):

Harcaser
18.03.2010, 01:55
Փնտրում եմ ես մի լավ ֆորում,
Ուր որ կյանքն է անվերջ եռում,
Մարդիկ մտնում-դուրս են գալիս,
Գրածներն էլ պետք են գալիս:

Ակումբը մեր շատ համարձակ
Համացանցում այս լայնարձակ
Իր մի փոքրիկ անկյունն ունի,
Բայց ասելիք դեռ շատ ունի:

Շնորհ արեք, մարդիկ բարի,
Դարձեք անդամ ակումբ Դարի
Որ ֆորումը լավ կայանա
Ժամանակին նա դիմանա:

Շնորհակալություն Լեոյին :flower

Harcaser
18.03.2010, 02:01
Ինքը պիտի գրեր` <Ոչ Հարցասերներին>, բայց ավելի խորհրդավոր է գրել:
Ես Գայլին շատ եմ սիրում:

Հ.Գ.
Հա, մոռացա ասել, որ գրազս կատարելու համար ունեի 66 րոպե. տրված էին` վազք, լավ գրավել, ծնվել. բլոգ, փույթ (երրորդ դասարանից գիտեմ այս գեղեցիկ բառը), կեղծ կամ անկեղծ, ցույց տալ բառերը:
Եթե քեզ հետաքրքրում է, ապա ասեմ, որ շահել եմ Ծաղկաձորի մի հյուրանոցի ուղեգիր::hands

Chuk
18.03.2010, 10:33
Քանի որ «բանաստեղծությունները» դրված են «Օրագրեր» բաժնում, վստահ չեմ, որ քննադատել կարելի է:
Դրա համար ուզում եմ հարցնել Հարցասերին. այդ գործերը դրված են նաև քննարկելու՞ համար, թե միայն որպես մտորումներ:
Եթե նաև քննարկելու համար, ասեմ, որ եթե գրողը 4-5-րդ դասարանցի լիներ, կգովեի: