PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի ազդեցությունը

One_Way_Ticket
27.10.2009, 11:14
Արդեն այնքան եմ սովորել ակումբի` գրառումներին շնորհակալություն հայտնելու հնարավորությանը, որ ուրիշ ֆորումում հետաքրքիր գրառում կամ նույնիսկ մեյլ կարդալիս սկսում եմ փնտրել շնորհակալություն հայտնելու կոճակը :)

Elmo
27.10.2009, 11:26
Ես շնորհակալության կամ տուգանայինի կոճակները ման չեմ գալիս, բայց ասենք զութ ակումբային հումորներ եմ անում այնպիսի տեղերում, որտեղ ասենք բացի ինձնից ընդամենը մեկ հոգի ակումբցի կա:
Մենք ծիծաղում ենք, իսկ մարդիկ անհասկանալի վրաներս են նայում:

Օրինակ մի անգամ պատմում էի, որ աշխատանքի ընդունվելու հարցազրույցի ժամանակ էսինչ բանն ասեցի ու սաղին դուր եկավ: Մի 20 հատ վարկանիշ տվեցին բան...
Կինս սկսեց ծիծաղել, բայց մնացած ներկաները չհասկացան:

Կամ պատմում եմ, որ ԳԱԻ-ն մեր ընկերներից մեկին 25 միավորանոց տուգանային ա տվել, իբր մեծ ակտ ա գրել:
Կամ էսինչին համալսարանից արգելափակել են

ministr
27.10.2009, 12:05

Փղերին ու Քարահունջը մոռացար :))

Dayana
27.10.2009, 12:11
Ակումբի հիմնական ազդեցություններից մեկն էնա, որ երբ մեկին տուգանային եմ տալիս, բնականբար ստանում եմ պատասխան նամակ, որտեղ անպայման մունաթ են գալիս կամ վիրավորում, ու հետո ամբողջ օրը նյարդայնացած եմ լինում: :angry Ու սկսում եմ աջ ու ձախ բոլորին տուգանել :D

Elmo
27.10.2009, 16:57
Ակումբի հիմնական ազդեցություններից մեկն էնա, որ երբ մեկին տուգանային եմ տալիս, բնականբար ստանում եմ պատասխան նամակ, որտեղ անպայման մունաթ են գալիս կամ վիրավորում, ու հետո ամբողջ օրը նյարդայնացած եմ լինում:

:8 ինձ հազվադեպ են տուգանայինից հետո նամակով անհանգստացնում: Ու հիմնականում իմ պատասխան նամակից հետո էլ հարցեր չեն մնում:
Բաժնիս մասնակիցների ցավը տանեմ: Լրիվ ըմբռնումով ու հանդուրժող մոտեցում են ցուցաբերում:
"Ու այ էդ դրանից քո տրամադրությունը սկսում ա բարձրանալ, բարձրանում ա է~"

Elmo
27.10.2009, 17:02
Հա, մոռացա բարձր տրամադրության մասին մի բան էլ գրեմ:
Չգիտեմ ինչքանով ա համապատասխանում թեման:
Ուրեմն մամաս բացել ա ակումբի շնորհավորանքների բաժինը ու կարդում ա: Այսինքն ես էի բաց թողել, մամաս էլ եկավ նստեց կոմպի մոտ, տեսավ մեր մասին ա ու սկսեց կարդալ Մերիի ծննդյան թեման:
Իհարկե իրա հարցերին պատասխանելով չկարողացա նկարագրել ակումբը ինչ ա ու ընդհանրապես ֆոռումը ինչ ա: Բայց ինքը մոտավոր պատկերացրեց, որ ինչ-որ տեղ համակարգչի մեջ մարդիկ կարողանում են իրար գրած կարդալ ու իրար կամ ճանաչում են, կամ չէ:
Էնքան էր ուրախացել, որ մոտ 80 մարդ շնորհավորում ա իրա թոռան ծնունդը: Ում զանգում էր էդ էր պատմում :D
Բա սմայլիկների վրա ոնց էր զարմացել: Ինձ ասում ա արի տես, էն մուլտիկները պարում են :D

Rhayader
27.10.2009, 18:31
Ակումբի հիմնական ազդեցություններից մեկն էնա, որ երբ մեկին տուգանային եմ տալիս, բնականբար ստանում եմ պատասխան նամակ, որտեղ անպայման մունաթ են գալիս կամ վիրավորում, ու հետո ամբողջ օրը նյարդայնացած եմ լինում: :angry Ու սկսում եմ աջ ու ձախ բոլորին տուգանել :D

Լավ եմ անում:D

Dayana
27.10.2009, 18:33
Լավ եմ անում:D

Սխալ ես գրել, պիտի ասեիր Լավ Ենք անում: :)

Հայկօ
27.10.2009, 19:04
Ակումբի շնորհիվ բառապաշարումս ավելացել ա «սադրել» հրաշալի բայը :)): Պատեհ-անպատեհ օգտագործում եմ ցանկացած ուղիղ ու անուղղակի խնդրի, ցանկացած համադասական ու ստորադասական նախադասության մեջ, բոլորին շատ դուր ա գալիս :B:

Elmo
27.10.2009, 19:38
Մի հատ էլ շատ ու շատ օգտակար ազդեցություն:
Շնորհիվ ակումբի՝ հայերեն տպագրելու արագությունս տասնապատկվել է:
Աշխատանքի ընդունվելուց հայերեն էր պետք քննությունը գրել: Բացում էիր դատարկ word -ի ֆայլ ու սկսում 3 հարցի պատասխան շարադրել:
3 ժամում ծավալով ամենաշատ աշխատանքը իմն էր՝ 7 էջ 12 տառաջափով առանց տողերի միջև հեռավորության մեծացման:
Մարդ կար չհասցրեց 2-րդ հարցը ավարտել, այն դեպքում, երբ ես մի 20 րոպե էլ շուտ էի ավարտել:
Դրա շնորհիվ ընդունվեցի աշխատանքի:

Kuk
27.10.2009, 20:04
Բայց թեման զվարճալի բաժնում ա:pardon

One_Way_Ticket
27.10.2009, 20:27
Դե այն, ինչի համար ես թեման բացեցի, զվարճալի էր, չէի ակնկալում, որ թեման այլ ուղղությամբ կզարգանա :) Կարծում եմ, կարելի է տեղափոխել ավելի հարմար բաժին:

Dayana
27.10.2009, 22:19
Ընդունի, որ իմ չափ ոչ մեկը քո տրամը գցելուց հաճույք չի ստանում:D:love

Նվիրաբերեմ զ քո երջանկությանն իմ նյարդերը, օ աշնան երգ: :D
Ակումբի մի ստվար զանգված /զգուշացնում եմ, որ ստվարը ոչ մի կապ չունի տվարի հետ :D/ երջանկանում է տուգնայինի դեմ ընդվզելուց /էս էլ սադրելու հալալ ախպերն ա/ :P

Հ.Գ. Հեյ գիդի ջահել վախտերս, քո սադրանքներին զոհ գնացի ու իմ գոհարներից մեկը քեզ նվիրեցի: :))

Jarre
27.10.2009, 23:01
Երեկ հեռախոսով իրար հետևից մի քանի նոր ակումբցիների հետ ծանոթացա։ Ու բոլորին, երբ զանգում էի ասում էի՝ «Բարև x ջան, ակումբից Jarre-նա....»։ Այդ զրույցներից հետո զանգեցի Սփյուռ մի համար ճշտելու, ու օպերատորին ասացի՝ «Բարև ձեզ, ես ակումբից Jarre-ն եմ....», ու հասկանալով ասածս միանգամից դրեցի խոսափողը :D

Երկու աշխատակից ունենք Հայկ անունով։ Իրարից տարբերելու համար մեկին ասում ենք Հայկ, մյուսին՝ Հայկո։ Վերջերս տնօրենին իմեյլ ուղարկեցի Հայկոի մասին (չէ, չէ, գործ մործ չեմ տվել, նոր աշխատատեղի համար էի երաշխավորում)։ Մյուս օրը սեղանիս նվեր էր դրված։ Բացեցի ու տեսա 4-րդ դասարնի հայերենի դասագիրք։ Կազմի ներքին կողմում գրված էր. «Կլոր «օ»-ով գրվում է միայն տնօրեն բառը» :D

Երբ տպագիր մամուլում հանդիպում եմ մարդկանց նկարներ մեխանիկորեն սկսում եմ դրանց տակը փնտրել վարկանիշի աստիճանի կանաչ գծիկը

Լավ, արդեն ծիծաղելու չի :oy

Հայկօ
27.10.2009, 23:16
Երկու աշխատակից ունենք Հայկ անունով։ Իրարից տարբերելու համար մեկին ասում ենք Հայկ, մյուսին՝ Հայկո։ Վերջերս տնօրենին իմեյլ ուղարկեցի Հայկոի մասին (չէ, չէ, գործ մործ չեմ տվել, նոր աշխատատեղի համար էի երաշխավորում)։ Մյուս օրը սեղանիս նվեր էր դրված։ Բացեցի ու տեսա 4-րդ դասարնի հայերենի դասագիրք։ Կազմի ներքին կողմում գրված էր. «Կլոր «օ»-ով գրվում է միայն տնօրեն բառը» :D

Լօյլ, իմ ախմախ մականունը շարունակում է հետևողականորեն կազմաքանդել ոսկեղենիկ հայոց լեզուն :D:

Չու՜կ, քանի բանը բանից չի անցել՝ շուտ էն վերջին օ-ն ջնջի (հակաահաբեկչական նկատառումներով, գլոբալ կատաստրոֆան կանխարգելելու համար, ի նշան եղբայրական սիրո, որովհետև քեզ էսօր $1248 եմ տվել. ընդծել անհրաժեշտը):

Ռուֆուս
28.10.2009, 00:12
Իսկ ես երբ ինչ-որ բանի մասին եմ պատմում, միշտ ասում եմ.
- Մեկը գրել էր.... :D

Մեկ մեկ էլ երբ իբր թե ծիծաղելի բան են ասում, որի դեպքում պետք է անպայման ծիծաղես, թե չէ կնեղենան, մեջս ցանկություն է առաջանում լուրջ դեմքով լոլ ասել :)

Ձայնալար
28.10.2009, 00:19
Ակումբի շնորհիվ կիրակի օրերին երբ արտաակումբային ընկերներս են զանգում, ասում են.« էլի սեկտայի հանդիպման ե՞ս», իսկ երբ ներակումբային ընկերներս են զանգում ասում են. «էլի հեծանի՞վ ես քշում», երկու դեպքում էլ դրական պատասխան եմ տալի, ու տնից մտնում եմ ո՞ւր… ճիշտ ա :D

Լեո
28.10.2009, 00:20
Երբ իրական բանավեճերում եմ հայտնվում և ցանկանում եմ այս կամ այն զրուցակցին պատասխանել, ակամայից ուզում եմ նրա խոսքը մեջբերել :))

Ռուֆուս
28.10.2009, 00:26
Ակումբի շնորհիվ բառապաշարումս ավելացել ա «սադրել» հրաշալի բայը :)): Պատեհ-անպատեհ օգտագործում եմ ցանկացած ուղիղ ու անուղղակի խնդրի, ցանկացած համադասական ու ստորադասական նախադասության մեջ, բոլորին շատ դուր ա գալիս :B:

Նույն ձև իմ բառապաշար է ներխուժել գայթակղել, գայթակղանք ու դրա կրճատ՝ կղանք տարբերակը :D

Հայկօ
28.10.2009, 00:41
Ակումբի շնորհիվ կիրակի օրերին երբ արտաակումբային ընկերներս են զանգում, ասում են.« էլի սեկտայի հանդիպման ե՞ս», իսկ երբ ներակումբային ընկերներս են զանգում ասում են. «էլի հեծանի՞վ ես քշում», երկու դեպքում էլ դրական պատասխան եմ տալի, ու տնից մտնում եմ ո՞ւր… ճիշտ ա :D

Արյաաա՜, ինձ էլ են ասում «Էլի ձեր աղանդավորներով հավաքվում ե՞ք» :D:

Norton
28.10.2009, 00:43
Ժող ինձ էլ են սեկտա ասում:8

Ձայնալար
28.10.2009, 00:44
Կարող ա՞ սեկտա ա իսկականից :unsure

Chuk
28.10.2009, 00:46
Իսկ ինձ որ գործ են տալիս, անում եմ, վերջում ասում եմ «Վանդականի՛շ, վանդականի՛շ, վանդականի՛շ» կամ էլ «չափառեցի» :(

Ուլուանա
28.10.2009, 00:53
Մոտ մի տարի առաջ էս թեմային առնչվող մի բան էի գրել, բայց ոչ մի տեղ չէի դրել. :))

«Ակումբային» համախտանիշ

Եթե զգում եք, որ հաճախ եք ունենում հետևյալ զգացողություններն ու մտքերը, նշանակում է՝ դուք տառապում եք ակումբային համախտանիշով.

1. Որևէ տեղ ձեր անունը շեղատառերով տեսնելիս դուք ակամա խուճապի եք մատնվում՝ կարծելով, թե ֆորումից արգելափակվել եք։

2. Ընկերական զրույցներում սկզբնական թեմայից շեղվելիս վախի մի տեսակ անորոշ ու անբացատրելի զգացողություն եք ունենում և ամեն կերպ փորձում եք մնալ սկսած թեմայի շրջանակներում...

3. «Անիմաստ թեմա» արտահայտությունը լսելիս ձեր աչքերի առաջ հայտնվում է «Մոդերատորական։ Թեման փակվում է» չարագուշակ նախադասությունը, և մի պահ թեթևակի ցնցվում եք։

4. Երբ ձեր ընկերներից ինչ–որ մեկը որևէ խելոք, դիպուկ կամ սուր միտք է արտահայտում, դուք անմիջապես սկսում եք մոտակայքում կշեռք փնտրել, որպեսզի նրան վարկանիշ տաք, ու չգտնելով՝ նյարդայնանում եք։

5. Մարդկանց հետ ծանոթանալիս հաճախ, մոռանալով սեփական անունը, ներկայանում եք ձեր ակումբային մականունով։

Հայկօ
28.10.2009, 00:53
Իսկ ինձ որ գործ են տալիս, անում եմ, վերջում ասում եմ «Վանդականի՛շ, վանդականի՛շ, վանդականի՛շ» կամ էլ «չափառեցի» :(

Ձեր մոդերատրական հումորները կեթաք ձեր գրասենյակներում կանեք :beee:

tikopx
28.10.2009, 02:08
Մոտ մի տարի առաջ էս թեմային առնչվող մի բան էի գրել, բայց ոչ մի տեղ չէի դրել. :))

«Ակումբային» համախտանիշ

Եթե զգում եք, որ հաճախ եք ունենում հետևյալ զգացողություններն ու մտքերը, նշանակում է՝ դուք տառապում եք ակումբային համախտանիշով.

1. Որևէ տեղ ձեր անունը շեղատառերով տեսնելիս դուք ակամա խուճապի եք մատնվում՝ կարծելով, թե ֆորումից արգելափակվել եք։

2. Ընկերական զրույցներում սկզբնական թեմայից շեղվելիս վախի մի տեսակ անորոշ ու անբացատրելի զգացողություն եք ունենում և ամեն կերպ փորձում եք մնալ սկսած թեմայի շրջանակներում...

3. «Անիմաստ թեմա» արտահայտությունը լսելիս ձեր աչքերի առաջ հայտնվում է «Մոդերատորական։ Թեման փակվում է» չարագուշակ նախադասությունը, և մի պահ թեթևակի ցնցվում եք։

4. Երբ ձեր ընկերներից ինչ–որ մեկը որևէ խելոք, դիպուկ կամ սուր միտք է արտահայտում, դուք անմիջապես սկսում եք մոտակայքում կշեռք փնտրել, որպեսզի նրան վարկանիշ տաք, ու չգտնելով՝ նյարդայնանում եք։

5. Մարդկանց հետ ծանոթանալիս հաճախ, մոռանալով սեփական անունը, ներկայանում եք ձեր ակումբային մականունով։

մի քանի բան չի համապատասխանում բայց մնացածը <<ինքնա>>

Agni
28.10.2009, 10:57
ես վերջերս եմ միացել ԱԿՈՒՄԲին ու սկսվել էազդեցություն թողնել ինձ վրա, այ օրինակ դուրսը մի հետաքրքիր փաստ եմ լսում ու ասում եմ."Տեսնես ակուբցիներըը ինչ են մտածում այս թեմայի շուրջ?" և այլն: Շատ ժամանակ եմ սկսել անց կացնել այստեղ ու կարդում եմ, կարդում եմ ու էլի ժամանկը չի հերիքում.ինձ թվում է `ես ձես արդեն իրականում ճանաչում եմ...

Yeghoyan
28.10.2009, 11:10
ես էլ եմ վերջերս միացածներից /երկու ամիսը ահագինա չէ՞, հեչ էլ վերջերս չի:oy/

լավ ասեմ, ուրեմն մի քանի անգամ բան են հարցրել ու չեմ իմացել, ասել եմ պասի հեսա իմանանք, ու տեսել են գալիս եմ ակումբ զրուցարանում գրում եմ ու միանգամից որևէ մեկը պատասխանում է: Երեկ հարևանի երեխեն եկավ հերթական անգամ տեղեկություն /հարևաններից բամբասանք չէ, փողոցի անուն էր պետք/ իմանալու, էլ ինձ չհարցրեց գիտեմ- չգիտեմ, դուռը բացեցի.
-Աս, մի հատ մտի ակումբ իմացի էլի:

Գալաթեա
28.10.2009, 15:05
Ասե՞լ ակումբի ազդեցության մասին, թե՞ լռել ակումբի ազդեցության մասին...այս է խնդիրը :)

Իսկ սեկտայի պահով ինձ էլ են ասել:
Առաջին հորիզոնականում ա էդ մեկը :)

Philosopher
28.10.2009, 17:53
Ակումբի ազդեցության մեջ էդքան զվարճալի բան կա՞ Զվարճալի բաժնում քննարկվելու համար:think

Հոգեբանություն և փիլիսոփայություն:)

Համիկ
28.10.2009, 18:55
Ակումբի ազդեցությունը առայժմ միայն աչքերիս վրա եմ զգում. սարսափելի ցավում են: Առանց այդ էլ ամբողջ օրը կոմպ.-ի առաջ եմ, հիմա էլ « ակումբացավ» եմ կպել:

Ձայնալար
28.10.2009, 19:01
Ակումբի ազդեցության հետևանքով այլ կապի միջոցներով հաղորդակցվելիս օգտագործում եմ : beee : love : 8 : think : oy : angry և այլ սմայլեր:

Հայկօ
28.10.2009, 19:08
Ակումբի ազդեցության հետևանքով այլ կապի միջոցներով հաղորդակցվելիս օգտագործում եմ : beee : love : 8 : think : oy : angry և այլ սմայլեր:

Այդ թվում՝ բանավոր կապի միջոցներով, չէ՞ :D: Բեեեեեեեեեեեե քեզ, անգռը :D:

Kuk
28.10.2009, 22:17
Ակումբի ազդեցության հետևանքով այլ կապի միջոցներով հաղորդակցվելիս օգտագործում եմ : beee : love : 8 : think : oy : angry և այլ սմայլեր:

Էս վերջն ա, օդնոյում Երոյի հետ էս ակումբի սմայլերը հավաքելով ենք խոսում, բա Երոյի գրած սմսները:D Մի անագմ զանգել էր ցերեկը, չէի վերցրել հեռախոսը, մեկ էլ սմս ա գրել, "ara angryyy, eli qnel es??" :D:D

aerosmith
28.10.2009, 23:57
Մինչև ակումբում գրանցվելը ես պատկերցում չունեի ինչ բան էր ֆորում հասլացողությունը։ Ընգերներս ինձ ոնց ասես բացատրում էին ինչ ա էդ ֆորում ասվածը։

Սլիմ
29.10.2009, 12:06
Մի հատ էլ շատ ու շատ օգտակար ազդեցություն:
Շնորհիվ ակումբի՝ հայերեն տպագրելու արագությունս տասնապատկվել է:

Իմ մոտ էլ , միայն ակումբի շնորհիվա որ սկսեցի հայերեն տպել ու հիմա շատ արագ եմ հավաքում:
:)

Norton
24.12.2009, 17:18
Մի հատ էլ ասեմ, երկու օր առաջ քննության նյութ եմ կարդում, Ռաուֆ բեյը կարդում եմ Ռուֆուս բեյ ու հանգիստ առաջ անցնում:D

Monk
24.12.2009, 18:32
Կարող ա՞ սեկտա ա իսկականից :unsure
Ակումբի ազդեցության շնորհիվ որ դուք սեկտանտ համարվեք, էլի մի տեղ կուտվի, բա ե՞ս :o:think
Հ.Գ.

Ձեր մոդերատրական հումորները կեթաք ձեր գրասենյակներում կանեք :beee:
Հեյ գիտի ժամանակնեեեր :D

Adam
24.12.2009, 18:56
Որ ինչ-որ տեղ են հրավիրում, ուզում եմ իմանամ քանի հոգի կա հավաքված... մտքումս միանգամից մտածում եմ բա մի հատ լինկ չլինե՞ր... ասենք այս պահին ակտիվ են-ի պես... սեղմեյի ու նայեի հավաքվածների ցուցակը...
:D

Ռուֆուս
10.05.2014, 17:20
Արդեն որերորդ անգամն է ինձ բռնցնում եմ կլոր բառը օ-ով գրելու վրա :))

Ռուֆուս
22.05.2014, 14:48
Մի հատ շատ դրական ազդեցության մասին պիտի ասեմ, Ակումբի շնորհիվ ակումբցիները բանավիճելու արվեստին շատ լավ են տիրապետում: Մեկ մեկ որ ՖԲ-ում աչքովս են ընկնում ակումբցիների ու այլ մարդկանց քննարկումները, էնքան եմ ուրախանում, երբ կարդում եմ ակումբցիների գեղեցիկ լեզվով շարադրված շատ գրագետ ու խելացի մտքերն ու հարցադրումները: Ու դրանից հետո երբ աչքովս են ընկնում հակառակորդ կողմի հիմնականում տրանսլիտով գրված ճղճիմ հակափաստարկները, հպարտությունից մեջիցս փքվում եմ :)

Ուլուանա
22.05.2014, 15:29

Հաստատ տենց ա։
Ես նույնիսկ մտածում եմ՝ ապագայում ռեզյումեների մեջ կրթությունը նշելիս կարելի ա գրել, որ էսքան տարի Ակումբում ես եղել, ի՞նչ պակաս կրթօջախ ա :))։

StrangeLittleGirl
22.05.2014, 15:52
Մի հատ շատ դրական ազդեցության մասին պիտի ասեմ, Ակումբի շնորհիվ ակումբցիները բանավիճելու արվեստին շատ լավ են տիրապետում: Մեկ մեկ որ ՖԲ-ում աչքովս են ընկնում ակումբցիների ու այլ մարդկանց քննարկումները, էնքան եմ ուրախանում, երբ կարդում եմ ակումբցիների գեղեցիկ լեզվով շարադրված շատ գրագետ ու խելացի մտքերն ու հարցադրումները: Ու դրանից հետո երբ աչքովս են ընկնում հակառակորդ կողմի հիմնականում տրանսլիտով գրված ճղճիմ հակափաստարկները, հպարտությունից մեջիցս փքվում եմ :)

Ահա, ես էլ եմ համաձայն :))
Ի դեպ, էսօր նման մի բան ես էի մտածում, թե ակումբն ինչքան ա ինձ օգնել իմացածս ու կարծիքս իրար միավորելու ու հասկանալի տեքստ գրելու համար: Մարդիկ գնում, եքա կուրսեր են անցնում սենց բաների համար, իսկ ակումբցիներն ուղղակի գրառումներ անելով հմտանում են: