PDA

Դիտել ողջ տարբերակը : Լատվիական քաղաքի վրա երկնքից ինչ–որ բան է ընկել



AMzone
27.10.2009, 02:17
http://www.tert.am/g_image.php?id=84821&tmb=3
Լատվիայի Մազսալաց քաղաքում երեկ տեղի ժամանակով մոտ 18:30-ին երկնաքար է ընկել: Утро.ru կայքի հաղորդմամբ` պատահարի մասին պատմել է քաղաքի բնակիչներից մեկից, ով, նկատելով հրդեհը, զանգահարել է հրշեջ ծառայություն:

Դեպքի վայրում հրշեջները հայտնաբերել էն 20 մետր տրամագծով և 10 մետր խորությամբ փոս: Երկնաքարն ընկել է բնակելի տան հարևանությամբ, սակայն, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Մասնագետները չեն բացառում, որ դա կարող է լինել ոչ թե երկնաքար, այլ Երկրագնդի արհեստական արբանյակ կամ դրա մասնիկ:

Ինչպես հայտնել է պետական հրշեջ-փրկարար ծառայության պետի օգնական Ինգա Վետերեն, ընկնող օբյեկտը երկնքում թողել է կրակի հետքեր, իսկ այն տեղում, որտեղ երկնաքարն ընկել է, հրդեհ է բռնկվել: «Տարածքն անմիջապես շրջափակվել է, քանի որ մենք հստակ չգիտենք, թե ինչ օբյեկտ է երկնքից ընկել: Ըստ նախնական տվյալների` դա երկնաքար է: Չի բացառվում նաև ռադիոակտիվ աղտոտումը»,- հավելել է Վետերեն:

Tert.am

Գալաթեա
27.10.2009, 02:39
Հետո հերքվել ա էս լուրը:
Ընդամենը բահերով զինված մի քանի ռանչ...ըըը...հարբած լատվիացի որոշել են տժժան մի քիչ:

zanazan
27.10.2009, 12:10
Հետո հերքվել ա էս լուրը:
Ընդամենը բահերով զինված մի քանի ռանչ...ըըը...հարբած լատվիացի որոշել են տժժան մի քիչ:


Ու մի քիչ տժժալու համար 20 մ տրամագծով 10 մ խորությամբ փոս են փորել?
Ինձ թվում ա բահերով զինվածները մազոխիստներ են.

Գալաթեա
27.10.2009, 13:36
Ու մի քիչ տժժալու համար 20 մ տրամագծով 10 մ խորությամբ փոս են փորել?
Ինձ թվում ա բահերով զինվածները մազոխիստներ են.

Կամ էլ գռադուսն ա 40-ից բարձր եղել:

Mephistopheles
27.10.2009, 13:42
Պարզ երևում է որ սա այլմոլորակայինների ձեռքի գործն ա… ուրիշ ի՞նչ կարա լինի

Սլիմ
27.10.2009, 13:44
Հաստատ մարդիկ փորած չեն լինի, շատ մեծա:o

VisTolog
27.10.2009, 14:44
http://rian.ru/world/20091027/190794884.html

http://infox.ru/science/universe/2009/10/26/V_Latvii_upal_myetye.phtml


http://www.youtube.com/watch?v=U6aAk3G8xvM


http://www.youtube.com/watch?v=p9zi1UzVGZw


http://www.youtube.com/watch?v=7wgPBnEI65E
:aha

_DEATH_
27.10.2009, 14:57
Լատվիական Tеле2 օպերատորի ռեկլամն էր էտ:
Չհավատաք որ երկնքից ա ընկել, փորել են… Թե չէ ոնց լինի մեկը պայթյունը նկարած կլիներ:

Lanterfant
10.11.2009, 00:44
Գուցե դինոզավրերի երկնաքարով բնաջնջման լուրն էլ TELE2-ից մի մարկեթինգ հորինվածք է եղել, իսկ էս էակներն իրականում դեռ գոյություն ունեն: :)