PDA

Դիտել ողջ տարբերակը : Ճապոնացիները հայտանգործել են թարգմանիչ-ակնոցներ



AMzone
27.10.2009, 02:09
http://hitech.mail.am/uploads/images//big/1790.jpg
NEC Corp. ճապոնական ընկերությունը հայտնագործել է աշխարհում նախադեպը չունեցող թարգմանիչ-ակնոցներ, որոնք օտար լեզվով բանավոր խոսքը վերածում են տեքստի և թարգմանությունը ցուցադրում աչքի ցանցաթաղանթի վրա։ Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով «Իոմիուրի» թերթին։

Թարգմանիչ-ակնոցները՝ ներդրված բարձրախոսով և մինի համակարգչով, կարելի է օգտագործել ժամեր շարունակ, քանի որ աչքերը դրանցից չեն հոգնում։ Պրոյեկտորից ազդանշանը փոխանցվում է անմիջապես ցանցաթաղանթին, որը տեսողական նյարդերով ուղարկում է այն դեպի ուղեղ, այդ իսկ պատճառով զրուցակիցները կարող են զրույցը վարել երկու տարբեր լեզուներով՝ նայելով միմյանց վրա և առանց թարգմանության տեքստի ընթերցման։

Նորամուծությունը, հավանաբար, վաճառքի կդրվի 2010թ.։

Tert.am

dvgray
27.10.2009, 02:37
հզոր է: Ապրեն ճապոնացի գիտնականները

Lion
27.10.2009, 08:25
Հարգում եմ, էլի էդ ազգին: Հիանալի միտք է...

Հարդ
27.10.2009, 09:12
Շատ լավ ա... ապրեն:

Լուսաբեր
27.10.2009, 13:47
Տեսնես ինչքան կարժենա, ես մեկը ուզում եմ :)) կինո բան կնայեի արտասահմանյան, առանց երկակի ձայն լսելու

Դեմք են էտ ճապոնացիք, արդեն ինչ ասես սպասում եմ իրենցից :roll

Սլիմ
27.10.2009, 13:51
Բայց էս իրա վատ կողմը ունի, բա թարգմանիչները գործազուրկ են դառնալու?:o:(

Yeghoyan
27.10.2009, 13:55
սկսենք փող հավաքել:8 որ ակնոց առնենք:
Կորավ իմաստը ,,Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես,,: Հիմա կասեն քանի էդ ակնոցից ունես, ահագին բան գիտես:

մենակ մի՞ լեզվով է թարգմանելու, թե՞ ալիքը փոխես ուրիշ լեզվով կթարգմանի:think

Ձայնալար
27.10.2009, 14:01
Միտքն իհարկե լավն է, բայց դեռ տեքստը լիարժեք թարգմանող ծրագրեր չկան անգամ: Երևի շատերդ զվարճացած կլինեք թարգմանող ծրագրերի բլթոցներից: Եթե սրան գումարենք նաև, որ բանավոր խոսքից այնքան էլ հեշտ չէ ծրագրին բառերը վերծանել, կտեսնենք, որ ևս մի սխալի աղբյուր է ավելանում: Այնպես որ թարգմանիչները դեռ մի 100 տարի գործ կունենան, մինչև էս ակնոցները կատարելագործվեն :))

Լուսաբեր
27.10.2009, 14:01
Դե հիմա...
մի ժամանակ ել մարդիկ մենակ թղթից գրքերից, թերթերից, ռադիոյից էին ինֆորմացիա ստանում.
Իսկ եկող սերունդը ընդհանրապես կմոռանա թե ինչա թղթից կազմված գիրքը, ինտերնետ կա, էտ ամեն ինչն էլ կա:
Գործարանում առաջ 300 մարդ էր պանիր արտադրում, հիմա 5 հոգին բավարարա ավտոմատ մեքենան աշխատացնելու համար:
Էլ ինչ արած աշխարհը փոխվումա....

_DEATH_
27.10.2009, 14:45
Միտքն իհարկե լավն է, բայց դեռ տեքստը լիարժեք թարգմանող ծրագրեր չկան անգամ: Երևի շատերդ զվարճացած կլինեք թարգմանող ծրագրերի բլթոցներից: Եթե սրան գումարենք նաև, որ բանավոր խոսքից այնքան էլ հեշտ չէ ծրագրին բառերը վերծանել, կտեսնենք, որ ևս մի սխալի աղբյուր է ավելանում: Այնպես որ թարգմանիչները դեռ մի 100 տարի գործ կունենան, մինչև էս ակնոցները կատարելագործվեն :))

Մի հատ ռոբոտ կա, մարդու ձայնը շատ լավ տարբերում ա ուրիշ աղմուկներից ու լավ էլ վերծանում ա: Տեսքստը թեկուզ ոչ լիարժեք, բայց շատ լավ թարգմանող ծրագրերի պակաս չկա: Թեկուզ մի քիչ սխալ թարգմանի էլի հասկանալի կլինի:
Թարգմանիչները իմ կարծիքով դրանից վատ են թարգմանում, դժվար ա մարդու համար մի անգամից նախադասությունը ճիշտ թարգմանել:

Ձայնալար
27.10.2009, 14:58
Դրա համար գոյություն ունի սինքրոն թարգմանիչ կոչվող մասնագիտություն: Որպես կանոն, նրանք ավելի բարձրակարգ մասնագետներ են ու ոչ մի թարգմանող ծրագիր մոտ ապագայում չի կարողանա այդպես թարգմանել:

_DEATH_
27.10.2009, 15:04
Դրա համար գոյություն ունի սինքրոն թարգմանիչ կոչվող մասնագիտություն: Որպես կանոն, նրանք ավելի բարձրակարգ մասնագետներ են ու ոչ մի թարգմանող ծրագիր մոտ ապագայում չի կարողանա այդպես թարգմանել:

Մի քանի տասնյակ տարի առաջ էլ ասում էին մարդը դեռ մի հազար տարի կոսմոս չի կարողանա գնա…

Chuk
27.10.2009, 15:06
Ես չեմ կարծում, որ հարյուր տարի կանցնի, մինչև կատարյալ թարգմանող ծրագրեր կունենանք, բայց որ ներկայումս դրանք չափազանց անկատար են, փաստ է: Ակնոցները, որքան հիշում եմ, նորամուծություն չեն: Եթե երազումս չեմ տեսել, ապա առնվազն մեկ տարի առաջ եմ դրանց մասին կարդացել ու դեռ դրանք հրապարակային օգտագործման առարկա չդառնալն իսկ ցույց է տալիս, որ դրանք այնքան էլ հաջող թարգմանիչներ չեն: Ընդամենը նոր գցած առու ա:

Ձայնալար
27.10.2009, 15:19
Մի քանի տասնյակ տարի առաջ էլ ասում էին մարդը դեռ մի հազար տարի կոսմոս չի կարողանա գնա…

Բայց ես չեմ ասում մի քանի հազար տարի, ասում եմ մոտ ապագա: Կանխատեսումներ չեմ անում, որովհետև անիմաստ ա:

Դատարկություն
27.10.2009, 16:16
Ճապոնացիներից ամեն բան սպասելի ա... մենակ չեմ հասկանում ինչի էն ամեն կերպ աշխարհը մեքենայացնում, մեխկ ենք չէ, վերջը մեր փոխարեն ռոբոտները կմտածեն մեքենաները մեր մտքերը կմեքենագրեն, մարդկանց փոխարեն մեքենաները կքայլեն, նրանց փոխարեն կսիրեն /ու կներեք ասածիս համար բայց կբազմանան էլ/, չէ, վերջը մեր գիտական առաջընթացը պետք ա մեր կործանման պատճառը դառնա.....