PDA

Դիտել ողջ տարբերակը : Եվգենի Գրիշկովեց



Jarre
25.10.2009, 15:04
Եվգենի Գրիշկովեց (http://grishkovets.com/)

http://alphabook.ru/wp-content/uploads/2009/06/grishkovets.jpg

Այս մարդու մասին երկու բաժնում պետք է թեմա բաց անեմ՝ «Երաժշտություն» և «Զվարճալի»։ Ինքը ինձ համար ամենաուժեղ ու տաղանադավոր հումորիստներից մեկն է։ Չնայած հումորիստ չի, ավելի շատ.... լավ դրա մասին մյուս բաժնում։

Նա առաջին հերթին երգիծաբան, դերասան է և հետո նոր երգիչ։ Թեև երգիչ էլ չի՝ նա պարզապես խոսում է երաժշտության տակ (եթե չեմ սխալվում այս ոճը կոչվում է Речитатив)։ Բայց շատ հետաքրքիր բան է ստացվում։

Անկեղծ ասած միայն այսօր հայտնաբերեցի, որ նա այսպիսի երաժշտական պրոեկտ ունի ու շատ ուրախացա, ձեզ եմ ներկայացնում այդ երգերից մի քանիսը։ Իհարկե գլուխգործոցներ չեն, բայց գեղեցիկ մեղեդու ներքո նման մտքեր լսելը հաճելի ու հետաքրքիր է։ Ի դեպ, նույնիսկ իր հումորային ներկայացումները անչափ խորը ու հետաքրքիր են։ Ինետելեկտուալ հումոր ու ողբերգություն կա իր ներկայացումների մեջ։ Նույնը նկատեցի նաև երգերում։

Խնդրում եմ գրեք ձեր կարծիքները :)

Настроение улучшилось!

http://www.youtube.com/watch?v=bbtvftoMc7A"]http://www.youtube.com/watch?v=bbtvftoMc7A

Улица

http://www.youtube.com/watch?v=q5KLpivpmIs"]http://www.youtube.com/watch?v=q5KLpivpmIs

Не молчи

http://www.youtube.com/watch?v=7REfCxFe4DM"]http://www.youtube.com/watch?v=7REfCxFe4DM

Jarre
25.10.2009, 15:25
Քանի որ սա ինձ համարել է նորություն, ուրախությամբ կգրեմ առաջին տպավորությունս։

1) Երաժշտությունը պրիմիտիվ ու հասարակ է։ Բայց դե ինձ միշտ դուր է եկել իր ներկայացումների հասարակ ու պարզ երաժշտությունը, քանի որ մի տեսակ կտրում տանում է դեպի մանկություն ու նույնիսկ ավելի հեռու...

2) Ստեղծագործությունները մի ոճի են։

3) Խոսքերը շատ հետաքրքիր ու խորն են։ Շատ հասարակ բաներ է ասում, որ առօրյայում մի գուցե բոլորիս հետ է պատահում, կամ բոլորս էլ ունենում ենք այդ զգացմունքները, բայց հաճախ չենք էլ մտածում ու խորանում դրանց մեջ։ Փիլիսոփայական ինչ որ ոգի եմ նկատում։

Այ օրինակ, եթե չեք ձանձանում խորհուրդ կտամ մինչև վերջ էս մեկը լսեք, ես շատ եմ հավանում սրա խոսքերը։ Բայց մինչև վերջ կլսեք ;)


Этот город

http://www.youtube.com/watch?v=ut52VjS8G_Y"]http://www.youtube.com/watch?v=ut52VjS8G_Y

Ֆոտոն
25.10.2009, 16:15
Շնորհակալ եմ նոր ծանոթության համար: Հետաքրքիր էր:
Քո կարծիքին համակարծիք եմ բոլոր կետերով: :)

Ռուֆուս
26.10.2009, 23:52
http://e-grishkovets.livejournal.com/ սա էլ իր բլոգը ԼՋ-ում ;)

Հա, մի երգ փորձեցի լսել, դուրս հեչ չեկավ, մյուս երգերը լսելու ցանկությունս էլ անկեղծ ասած կորավ :oy

Jarre
27.10.2009, 22:00
Հա, մի երգ փորձեցի լսել, դուրս հեչ չեկավ, մյուս երգերը լսելու ցանկությունս էլ անկեղծ ասած կորավ
Դա նորմալա Հայկ ջան, որովհետև դա երգ չի, ու եթե դատես տրադիցիոն երգի սկզբունքներով արդյունքը այդպիսին կլինի ;)
Օրինակ՝ կան աուդիո գրքեր, որոնցում տեքստը ընդթերցվում է թեմային համապատասխան մեղեդու ներքո և դա շատ հետաքրքիր տպավորություն է թողնում։ Ես լսել եմ մի քանի գիտաֆանտաստիկ պատմությունների այդպիսի ընթերցանություն, ու էֆեկտը շատ հետաքրքիր է եղել։

Սա էլ դրա տիպի մի բան է։ Գրիշկովեցը իրոք շատ հետաքրքիր ոճ ունի ու երբեմն ամենահասարակ թեմաները շոշափում է շատ փիլիսոփայաբար ու ճիշտ։ Ու այս «երգերն էլ» իր պատմություններն են կամ գաղափարները երաժշտության ներքո։

Օրինակ, ինձ թվում է, որ այս մեկը եթե լսեք հնարավոր չի, որ տրամադրություններդ չբարձրանա։

http://www.youtube.com/watch?v=eQO9w6qGA-w"]http://www.youtube.com/watch?v=eQO9w6qGA-w

ՀԳ՝ Շնորհակալություն ԼՋ-ի լինքի համար :)