PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիմփսոններ / The Simpsons

Դատարկություն
24.10.2009, 10:48
Սիմպսոնները(The Simpsons) ամերիկյան ամենաերկար մուլտսերիալն է 451 սերիաներից կազմված, 20 սեզոններով: Ինձ թվում է որ ձեր մեջ Սիմսոնների ֆանատները քիչ չեն լինի: Եկեք այս թեմայում հայտնենք մեր կարծիքները, ասենք թե ինչն է առավել հետաքրքիր այս մուլտսերիալում ու ինչու չէ ասենք նաև թե ինչու չենք սիրում այն:
Միաժամանակ քվեարկենք նաև մեր սիրելի հերոսի օգտին...

Rhayader
24.10.2009, 12:43
Էն գալիբոյ մազերով գալիբոյ աշակերտը Մյունհաուզ չեր, Մելհաուս էր:D

Դատարկություն
24.10.2009, 12:51
Էն գալիբոյ մազերով գալիբոյ աշակերտը Մյունհաուզ չեր, Մելհաուս էր
Հա ճիշտա:): Թե խի հենց գիտեի անունը մյունհաուզա՞

snow
24.10.2009, 14:28
Սիմսոններն իմ ամենաչսիրած մուլտֆիլմներից մեկնա, ուղղակի տափակ մուլտա:[

Դատարկություն
24.10.2009, 14:36
Սիմսոններն իմ ամենաչսիրած մուլտֆիլմներից մեկնա, ուղղակի տափակ մուլտա
Ինչը չի դուրդ գալիս՞

dvgray
24.10.2009, 15:50
Սիմսոններն իմ ամենասիրած մուլտֆիլմներից մեկնա, ուղղակի կլորավուն մուլտա :love

Դատարկություն
24.10.2009, 16:03
Սիմսոններն իմ ամենասիրած մուլտֆիլմներից մեկնա, ուղղակի կլորավուն մուլտա
Շատ շնորհակալ եմ dvgray վերջապես մեկը ասավ սիորւմ եմ...

Lonely
24.10.2009, 16:07
Ես ել եմ շատ սիրում ես մուլտը, նույնիսկ դվդ-իով մի քանի սեզոն ունեմ :hands

Դատարկություն
24.10.2009, 16:10
Ես ել եմ շատ սիրում ես մուլտը, նույնիսկ դվդ-իով մի քանի սեզոն ունեմ
Երնեկ քեզ, եսել ամբողջ օրը սիմսոնների սերիաներն եմ քաշում

Agni
24.10.2009, 16:15
չեմ ուզում վիրավորվեք, բայց ես` մուլտֆիլմի մեծն սիրահարս, չեմ կարողանում նայել այդ մուլտը...

dvgray
24.10.2009, 16:18
Ես ել եմ շատ սիրում ես մուլտը, նույնիսկ դվդ-իով մի քանի սեզոն ունեմ :hands

իսկ ես ամեն օր գոնե երկու հատ նայում եմ :hands ուղղակի հումորի ամտակ շտեմարան ա :D

dvgray
24.10.2009, 16:19
չեմ ուզում վիրավորվեք, բայց ես` մուլտֆիլմի մեծն սիրահարս, չեմ կարողանում նայել այդ մուլտը...

իսկ ինչ՞ պրոբլեմ կա :) ինչն՞ է այդքան խանգարում դա անել :think

AniwaR
24.10.2009, 17:48
Ես մեծ սիրահար չեմ, բայց պարապ ժամանակ, որ տելիկով բռնացնում եմ, նայում եմ: :) Սկզբից ինձ էլ դուր չէր գալիս, դե էդ պերսոնաժներն առաջին հայացքից էնքան էլ մռութ չեն, բայց որ մի անգամ թեկուզ ստիպողաբար մի սերիա նայես, էլ բացում ա::hands Լավն են: Բոլորին էլ սիրում եմ, դեռևս մեկին առանձնացնել չեմ կարող: :)

snow
24.10.2009, 17:56
Ինչը չի դուրդ գալիս՞

Ես ոչ որևէ իմաստ եմ գտնում այդտեղ, ոչ իրանց արած այսպես կոչված հումորնա դուրս գալիս, ոչ էլ նկարված կերպարները: Ես ավելի շատ Դիսնեյի մուլտերն եմ հավանում:

Դատարկություն
24.10.2009, 17:58
Ես մեծ սիրահար չեմ, բայց պարապ ժամանակ, որ տելիկով բռնացնում եմ, նայում եմ: Սկզբից ինձ էլ դուր չէր գալիս, դե էդ պերսոնաժներն առաջին հայացքից էնքան էլ մռութ չեն, բայց որ մի անգամ թեկուզ ստիպողաբար մի սերիա նայես, էլ բացում ա: Լավն են: Բոլորին էլ սիրում եմ, դեռևս մեկին առանձնացնել չեմ կարող:
Բոլորին էլ ընտրիր:)

Դատարկություն
24.10.2009, 17:59
Ես ոչ որևէ իմաստ եմ գտնում այդտեղ, ոչ իրանց արած այսպես կոչված հումորնա դուրս գալիս, ոչ էլ նկարված կերպարները: Ես ավելի շատ Դիսնեյի մուլտերն եմ հավանում:
Չէ, snow,էդ մուլտը համ մեծերի համարա համ փոքրերի ոչ թե disteyի մուլտերի պես, երեխաները ծիծաղում են ու չեն հասկանում ինչ որ բաներ, ինչ որ մեծերն են հասկանում, մեծերն էլ ընկալում են սատիրան, բայց չեն հասկանում թե փոքրերն ինչ են հասկանում էտ մուլտից,

Աբելյան
24.10.2009, 19:12
Մյուս Ամերիկյան մուլտերի համեմատ հազար անգամ լավն են, չնայած հազարից մեկ եմ նայում:

Hripsimee
04.02.2010, 18:18
Շատ եմ սիրում Սիմպսոններին,միշտ տրամադրությունս բարձրացնում են: Հերոսներից բոլորին էլ սիրում եմ , մի տեսակ շատ հետաքրքիր,նուրբ հումոր կա մուլտիկի մեջ , նաև սատիրա կյանքի նկատմամբ:
Ու մեկ էլ Մարջի ձայնը չգիտես ինչի շատ եմ սիրում, մեկ էլ Հոմերի D'oh ասելը :)

Fender
04.02.2010, 19:24
որ ուզեք ամեն սերիայի մեջ իմաստ կգտնեք...տարբեր լուրջ ու ոչ լուրջ երևույթների վրա են ծաղրում..շատ եմ սիրում ես մուլտըՃՃ

Magic-Mushroom
11.04.2010, 18:58
Վայ սիպմպսոնները իմ ամենասիրած մույլտն է,այն լավ բնութագրում է շարքային ամերիկացուն:D,իմ ամենասիրած սերիան,այն է,որ բժիշկը դեպրեսիաի դեմ Հոմերին կաննաբիս է նշանակում,հետո հավաքի ժամանակ քաղաքապետը անիմաստ հումորներ է անում մենակ Հոմերն է ծիծաղում ու դառնում է նրա օգնականը:D,իսկ ամենասիրած մասը,երբ Հոմերը ծխում է այդ սերիաում կինը դուռը բացում է ծխի ամպ է դուրս գալիս ու հնչում է Deep Purple - Smoke On The Water երգը:

Leo Negri
11.04.2010, 20:26
Քվեարկեցի այլ, քանի որ էրկու հերոս են ամենաշատը դուր գալիս:
Մեկը groundkeeper Willie-ն ա, մյուսը Ապու Նահասապիմապետիլոնը:

http://www.ahardass.com/img/groundskeeperWillie.gif

http://upload.wikimedia.org/wikipedia/en/4/47/Apu.png

Ի դեպ, գիտեիք որ տնօրեն Սկինները ազգությամբ հայա?

Sagittarius
11.04.2010, 22:02

Հա, ես լսել էի,
Իսկ ո՞վ կարա Ինտերնետում Սիպսոների սերիանների դիտման հղում տա, ցանկալի ա անգլերեն

Skeptic
27.11.2010, 23:38
Ուզում էի Սիմփսոնների մասին թեմա բացեի, էդ էլ, ինչպես կարելի էր սպասել, արդեն կար... :sad

Sagittarius ջան, մի փոքր ուշացումով (:))) տալիս եմ Սիմփսոնների դիտման հղում
(էս մուլտը պետք ա նայել բացառապես անգլերեն).
Tv-links (http://www.tv-links.eu/tv-shows/The-Simpsons_610/)

Հայկօ
27.11.2010, 23:49
Մոդերատորական. հարցումը մի թեթև խմբագրվել է: Մասնավորապես՝ «Մյունհաուզ» տարբերակը փոխարինվել է «Միլլհաուզ» տարբերակով :D:

Skeptic
28.11.2010, 00:00
Մոդերատորական. հարցումը մի թեթև խմբագրվել է: Մասնավորապես՝ «Մյունհաուզ» տարբերակը փախարինվել է «Միլլհաուզ» տարբերակով :D:

Ափսոս, իմ սիրելի հերոսը չկա.

http://hollywoodhatesme.files.wordpress.com/2010/08/sideshow-bob.jpg

:love :love :love

Leo Negri
28.11.2010, 06:24
Ափսոս, իմ սիրելի հերոսը չկա.

http://www.youtube.com/watch?v=gRlR1KxTCP8

Skeptic
28.11.2010, 10:36
http://www.youtube.com/watch?v=gRlR1KxTCP8

Ախր շատ լավն ա: :love
Չնայած բոլորն էլ լավն են. չսիրած հերոս չունեմ:

Կառանձնացնեի նաև իրանց.

http://madzag.hu/images/2008/02/the-simpsons-kang-and-kodos.jpg

http://petrichoric.files.wordpress.com/2009/12/simpsons_crazycatlady.gif

Barekendan
07.01.2011, 01:47
Սիմփսոնները իդեալական մուլտսերիալ ա: Ստեղծվեց այն ժամանակ երբ Ամերիկան անցնում էր զուտ մանկական հումորով մուլտսերիալներից (Flinstones, Looney Tunes, etc.) դեպի հիմիկվա գռեհիկ մուլտսերիալները (South park, Family Guy,etc.). Արդյունքում ստացվեց ոսկե միջինը:

Barcamaniac
17.01.2011, 16:02
South park, Family Guy, սրանց համեմատ Սիմփսոնները օսկարի արժանի մուլտ ա: Էն նրանց մեջ էնքան զզվելի ու տափակ բաներ կան, որ Հոմերը հրեշտակ ա երևում:

Barcamaniac
17.01.2011, 16:06
Էն խանութի հնդիկ վաճառողն էլ ա բոց: Չեմ հիշում ինչ սերիա էր, որ կարծում ա թե աշխարհի վերջն ա, սկսում ա իրա էրեխեքին հավաքել-լցներ տոպրակի մեջ, որ փախնի Սփրինգֆիլդից: Ափսոս վիդեոն չեմ գտնում, էտ պահը էնքան եմ խնդացել, որ կանաչել եմ:

Skeptic
17.01.2011, 20:11
South park, Family Guy, սրանց համեմատ Սիմփսոնները օսկարի արժանի մուլտ ա: Էն նրանց մեջ էնքան զզվելի ու տափակ բաներ կան, որ Հոմերը հրեշտակ ա երևում:
Ճիշտն ասած, ես էլ եմ նշածդ մուլտսերիալներից ամենաշատը «Սիմփսոնները» հավանում, բայց «Southpark»-ն ու «Family Guy»-ը զզվելի ու տափակ չեմ համարում: Ուղղակի ինձ «Սիմփսոններն» ավելի մոտ ա: :)

Էն խանութի հնդիկ վաճառողն էլ ա բոց: Չեմ հիշում ինչ սերիա էր, որ կարծում ա թե աշխարհի վերջն ա, սկսում ա իրա էրեխեքին հավաքել-լցներ տոպրակի մեջ, որ փախնի Սփրինգֆիլդից: Ափսոս վիդեոն չեմ գտնում, էտ պահը էնքան եմ խնդացել, որ կանաչել եմ:
Էս (http://www.allsimpsons.ru/) ֆորումի էս (http://www.allsimpsons.ru/thread/1025/page1) թեմայում քեզ կարող են օգնել համապատասխան սերիան գտնելու հարցում: ;)

Sagittarius
17.01.2011, 20:35
South park, Family Guy, սրանց համեմատ Սիմփսոնները օսկարի արժանի մուլտ ա: Էն նրանց մեջ էնքան զզվելի ու տափակ բաներ կան, որ Հոմերը հրեշտակ ա երևում:

South parkին բան չասեք :goblin

Ճիշտ ա Սիմփսոնները դեմք են, բայց South parkը և Սիմփսոնները լրիվ տարբեր ոճ են: Նույնիսկ իրանք իրար հանդեպ բավականին կոռեկտ հումորներ են անում և այդ փոխադարձ հարգանքը դուրս գալիս ա:

Այո, South parkը ունի զզվելի հումոր, զզվելի ճշմարիտ հումոր: Չեմ պատկերացնում, թե ինչ կկատարվեր, եթե այն թարգմանեին հայերեն, բայց անգլերեն ահավոր լավ ա նայվում

:hands

Sagittarius
20.04.2011, 20:50
Իմիջայլոց, Մոն Հայսուպերսթարի ֆան ա :))

Skeptic
20.04.2011, 20:56
Իմիջայլոց, Մոն Հայսուպերսթարի ֆան ա :))

Հա, էպիզոդներից մեկում Եգոր Գլումովի անունն ա տալիս: :))

Հ.Գ. Էս վերջին էպիզոդները լավը չեն: :bad

Sagittarius
20.04.2011, 20:59
Հա, էպիզոդներից մեկում Եգոր Գլումովի անունն ա տալիս: :))

Հ.Գ. Էս վերջին էպիզոդները լավը չեն: :bad

Գլումովի անունը չեմ լսել, բայց Armenian Idolը ասում ա, որ իրա սիրած շոուն ա:hands

Skeptic
20.04.2011, 21:11
Գլումովի անունը չեմ լսել, բայց Armenian Idolը ասում ա, որ իրա սիրած շոուն ա:hands

Ինքն ա. անմիջապես դրան հաջորդող նախադասության մեջ ա Գլումովին հիշատակում: :)

Moonwalker
20.04.2011, 21:12
Հա, էպիզոդներից մեկում Եգոր Գլումովի անունն ա տալիս: :))

Գլումովի անունը չեմ լսել, բայց Armenian Idolը ասում ա, որ իրա սիրած շոուն ա:hands

Ժող, լու՞րջ եք խոսում::o
Ապացույց վ ստուդիու::think

Skeptic
20.04.2011, 21:14
Ժող, լու՞րջ եք խոսում::o
Ապացույց վ ստուդիու::think

http://www.youtube.com/watch?v=nXpaUO3U-HQ

Sagittarius
20.04.2011, 21:30
Ինքն ա. անմիջապես դրան հաջորդող նախադասության մեջ ա Գլումովին հիշատակում: :)

հահահահ, տոչնի ա, էլի նայեցի.... հազիվ ասում ա՝ Էգոր Գլամով:D

Ռուֆուս
20.04.2011, 21:32
http://www.youtube.com/watch?v=nXpaUO3U-HQ

:o Էս լու՞րջ էր, թե ինչ-որ մեկի սարքածն ա :o Պահո՜ :))

Մեկ էլ կասե՞ք Եգոր Գլումովից հետո ինչ ա ասում, ես բան չհասկացա:

Հայկօ
20.04.2011, 21:36
:o Էս լու՞րջ էր, թե ինչ-որ մեկի սարքածն ա :o Պահո՜ :))

Մեկ էլ կասե՞ք Եգոր Գլումովից հետո ինչ ա ասում, ես բան չհասկացա:

Մոն հարցնում ա «Բա դրանց (american idol-ի Եգոր Գլումովը ո՞վ ա): Պատասխան՝ «Ֆրեդի Ջեքսոնը» (ոնց որ թե): Ենթադրվում ա, որ բեսամթ խնդալու պահ ա, որտև առաջինին ոչ ոք չգիտի, իսկ երկրորդին ամբողջ աշխարհն ա ճանաչում :)):

Yellow Raven
20.04.2011, 21:39
Չեմ նայում Սիմփսոնները, բայց էս էպիզոդը դզեց:))
Գլումովը կարա հպարտանա:))

Yellow Raven
20.04.2011, 21:41
http://www.youtube.com/watch?v=mRCld092Xo0

Կոպյա Գլումովնա:D

Sagittarius
20.04.2011, 21:47
Կոպյա Գլումովնա:D

«պրիչոսկեն» :love սխալ բան չհասկանաք ՃՃՃ ինքն էլ ա երևի ռուսերեն անգլերեն խառնում իրար:D

Ռուֆուս
20.04.2011, 21:51
Կոպյա Գլումովնա:D

Հա էլի, մենակ մի քիչ զագարն ա շատ, ակնոցով ա ու ականջին օղ ունի :D

Hakob9110
15.08.2011, 14:55
Ժողովուրդ որտեղի՞ց կարամ Սիմփսոնների բոլոր սեզոնները քաշեմ,կամ գոնե մեծ մասը:

Հայկօ
15.08.2011, 17:05
Ժողովուրդ որտեղի՞ց կարամ Սիմփսոնների բոլոր սեզոնները քաշեմ,կամ գոնե մեծ մասը:

Էստեղից (http://rutracker.org/forum/viewforum.php?f=924):

Freeman
15.08.2011, 17:08
Ժողովուրդ որտեղի՞ց կարամ Սիմփսոնների բոլոր սեզոնները քաշեմ,կամ գոնե մեծ մասը:

Էստեղից (http://rutracker.org/forum/viewforum.php?f=924):
Hakob9110,եթե Հայկօի ասած տեղում գրանցված չես,լինքերը քից էս կայքում` www.blackget.com ու առանց գրանցման կամ ռեյտինգի հաշվարկի քաշի

Hakob9110
15.08.2011, 20:09
Ով ո՞ր սեզոնն ա հասել:))

Hakob9110
24.08.2011, 19:47
Ժողովուրդ մի բանը որ շատ սերիա ա ունենում կարողանու՞մ եք սկսել նայել:486 սերիա հավես չեմ անում սկսել:(

Skeptic
24.08.2011, 19:51
Ժողովուրդ մի բանը որ շատ սերիա ա ունենում կարողանու՞մ եք սկսել նայել:486 սերիա հավես չեմ անում սկսել:(

Լավն ա, նայի, բայց անպայման անգլերեն: :)

Hakob9110
24.08.2011, 20:02
Լավն ա, նայի, բայց անպայման անգլերեն: :)

Անգլերեն սիրողական մակարդակի գիտեմ,բայց ռուսների Ren TV-ի թարգմանությունն էլ ա լավը:Իսկ դու ո՞ր սեզոնն ես հասել:

Skeptic
24.08.2011, 20:06
Անգլերեն սիրողական մակարդակի գիտեմ,բայց ռուսների Ren TV-ի թարգմանությունն էլ ա լավը:Իսկ դու ո՞ր սեզոնն ես հասել:

Ճիշտն ասած` բոլորը տեսել եմ, բայց 2007թ.-ի կեսերից սկսել եմ ու դուրս եկած վերջին սերիայի հետ վերջացրել: :}

ԻՀԿ, ամենալավ սեզոնները 4ն ու 5ն են: :unsure

Hakob9110
25.08.2011, 18:24
http://www.youtube.com/watch?v=HekKzPkgY3I:D

Skeptic
11.05.2012, 19:29
Ժողովուրդ, ուշադրություն դարձրեք, թե Մոն ինչ ա ասում: :))

http://www.youtube.com/watch?v=yyxLrYnWcV4

Ռուֆուս
11.05.2012, 19:51
Ի՞նչ են կպել հայերից :D էն մի էպիզոդում էլ հայ սուպերստարին ու Գլումովին էին ձեռ առնում ։D

Sent from my Nexus S using Tapatalk 2

Sagittarius
11.05.2012, 20:09
Ի՞նչ են կպել հայերից :D էն մի էպիզոդում էլ հայ սուպերստարին ու Գլումովին էին ձեռ առնում ։D

Sent from my Nexus S using Tapatalk 2

ու էլի Մոն էր. բայց, իրոք, հայի կերպար ունի՝ մեծ քթով :))

Հայկօ
11.05.2012, 20:38
Ի դեպ՝ դպրոցի տնօրեն Սեյմուր Սկինների իսկական անուն-ազգանունը Արմին Թամզարյան ա ;)

Անվերնագիր
25.10.2013, 22:36
Սիմպսոնների համար գժվել կարելի է :love
նորից եմ նայում, արդեն 2-րդ սեզոնն եմ: Ի դեպ Սիմպսոնների 8 գուշակությունները (http://2x2tv.ru/blog/top-8-simpsons-predictions/) :

Հ․Գ․ Սեքս, փառք, ու գարեջուր․ էլ ինչ ա պետք էս կյանքում․ Հե՜յ գիդի Միլլհաուզ