Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Փնտրվում է բասս կիթառահար



Demerton
23.10.2009, 16:18
Ռոք խմբին անհրաժեշտ է բասսիստ, վոկալիստ ու <<կլավիշնիկ>>))

Rhayader
23.10.2009, 17:06
1. Իսկ ի՞նչ ռոք խումբ է:
2. Ի՞նչ կազմ/սարքավորում/ամբիցիաներ-պլաններ/փորձատեղ ունեք:
3. Ի՞նչ տարիքի եք:
4. Ի՞նչ փորձ ունեք:
Պարզաբանեմ հարցերիս իմաստը.
1. Ըստ էության, ռոք խումբը կորող է տարբեր լինել՝ հարդ-ռոքից ու պրոգից, ֆոլկ- ու ջազ-ռոքից մինչև էմո ու ռեպքորր: Չեմ կարծում, որ լինի երաժիշտ, որն այս ամբողջ ինտերվալում կարողանա նվագել ու ստեղծագործել:
2-4. Չափից դուրս հաճախ եմ հանդիպում խմբերի, որոնց մեջ նոր «ռոք» բառը լսած բալիկները որոշում են ռոք խումբ բացել: Որպես կանոն այդպիսի խմբերը շատ արագ ցրվում են՝ առաջին փորձից էլ շուտ: Որովհետև սարքավորումներն ու փորձատեղը մնում են թեորիայի մեջ, իսկ կազմն ուզում է համաշխարհային հայտնի ռոք խումբ լինել: Բայց թե ինչ է անհրաժեշտ դրա համար անել՝ նրանք չգիտեն: Որոշ ծանր ու փողոտ դեպքերում («Ֆեյրվինդը» ձեզ օրինակ) նրանք մնում են ու շարունակում են մազոլել մարդկանց ականջները, բարեբախտաբար, չեն ստեղծագործում ու միայն քավեր-տարբերակներ են նվագում:
Ինչևէ, փոքրերի մեջ էլ հանդիպում են խիստ տաղանդավոր մարդիկ: Բայց հարցի պրակտիկ կողմն անհրաժեշտ է լուծել միշտ: Օրինակ, ես իմ խմբի երեք համերգ հետաձգեցի, որովհետև ամաչում էի ծանոթներիցս մեկից պարտքով սինտ վերցնել: Բայց ես ընդունում եմ, որ սարսափելի վատ կազմակերպիչ եմ:

Demerton
23.10.2009, 20:45
Րհայադեր ջան ճիշտն ասած էս երկարաշունչ ճառանման բանը ընդհանրապես տեղին չեմ համարում, քանի որ ըստ էության թեման վերաբերվում է երաժիշտներ գտնելուն, ոչ թե սկսնակ խմբերի մասին սուբեկտիվ կարծիքներ ուսումնասիրելուն

Demerton
23.10.2009, 20:50
իսկ ինչ վերաբերում է հետաքրքրասիրությանդ, ասեմ որ խումբը որպես այդպիսին դեռ չի ձևավորվել

Ֆոտոն
23.10.2009, 23:00
Քանի դեռ խմբի ուղղվածությունը, մասնագիտացվածությունը անհասկանալի է, ոչ ոք պատրաստակամություն չի հայտնի, ըստ իս: Ո՞վ է երգերի հեղինակը: ;)

Rhayader
23.10.2009, 23:05
իսկ ինչ վերաբերում է հետաքրքրասիրությանդ, ասեմ որ խումբը որպես այդպիսին դեռ չի ձևավորվել

Demerton, ես 12 տարվա երաժշտի ու երաժշտական քննադատի փորձ ունեմ, ու գիտեմ ինչի մասին եմ խոսում:P
Խումբը չի՞ ձևավորվել: Արդյո՞ք սա նշանակում է, որ դուք էլ չգիտեք, թե ինչ եք նվագելու, որտեղ ու ինչով:
Հետաքրքրությունս զուտ մասնագիտական է, ոչ թե «չուզողական», սխալ մի հասկացիր:

1. Ըստ էության, ռոք խումբը կորող է տարբեր լինել՝ հարդ-ռոքից ու պրոգից, ֆոլկ- ու ջազ-ռոքից մինչև էմո ու ռեպքորր: Չեմ կարծում, որ լինի երաժիշտ, որն այս ամբողջ ինտերվալում կարողանա նվագել ու ստեղծագործել:
Սրա մեջ ճառանման ի՞նչ կար:
Պետք էր նախ գոնե նշել, ինչ ոճում եք ուզում ստեղծագործել, ինչ ապարատուրա ունեք ու ինչ մարդիկ: Որովհետև նախ և առաջ պետք է լինի երաժշտական մատերիալ, թեկուզ ոչ սեփական, հետո նոր խումբ, որն այն կնվագի:

Demerton
24.10.2009, 11:33
Փաստորեն... Դե կնվագենք հին ու բարի հարդ ռոք, բայց կոնկրետ ես բլյուզային հակումներ ունեմ. Սարքաորումների հարցը մի քիչ պրոբլեմներ ա առաջ քաշում, բայց ով փնտրում ա հաստատ գտնում ա... Ունենք Սքուաեր Ստրատ կիթառ, դրամ սեթ, տեղի հարցն էլ շուտով կլուծվի

Rhayader
24.10.2009, 12:08
Փաստորեն... Դե կնվագենք հին ու բարի հարդ ռոք, բայց կոնկրետ ես բլյուզային հակումներ ունեմ. Սարքաորումների հարցը մի քիչ պրոբլեմներ ա առաջ քաշում, բայց ով փնտրում ա հաստատ գտնում ա... Ունենք Սքուաեր Ստրատ կիթառ, դրամ սեթ, տեղի հարցն էլ շուտով կլուծվի

Այ էսպես ավելի լավ ա:P
Վոկալիստի առումով, մոտավորապես ի՞նչ վոկալ է ձեզ պետք:

Demerton
24.10.2009, 13:54
Սկզբից Զեփփելին, Ֆլոյդ քովեր անելու համար... Էդքան էլ դժվար չի չէ՞ երևի