PDA

Դիտել ողջ տարբերակը : 1-ին անգամ Հայաստանում Շրի Շրի Յոգա

Apsara
23.10.2009, 11:52
Ուրախությամբ հայտնում ենք, որ Հոկտեմբերի 27- Նոյեմբերի 1-ը Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա Շրի Շրի Յոգայի դասընթաց,(Շրի Շրի Յոգայի մասին տես վերջում ) որը կվարի Կոնստանտին Խաչատրյանը (Ռուսաստան): Կ. Խաչատրյան երիտասարդ, սակայն փորձառու ուսուցիչ է և համարվում Ռուսաստանում Շրի Շրի Յոգայի լավագույն մասնագետներից մեկը:
Նույն դասընթացը կանցկացվի թե ցերեկային և թե երեկոյան ժամերին:
Ցերեկային դասընթացը կանցկացվի
Հոկտեմբերի 27-31
13:00-16:00
Երեկոյան դասընթացը կանցկացվի
Հոկտեմբերի 28 - Նոյեմբերի 1
18:30-21:30

Մասնակցության արժեքը 10 000 (տաս հազար) դրամ

Գրանցման և մանրամասնությունների համար կարող եք զանգահարել 091/094 318-335 կամ գրել [email protected]

Բոլոր մարդիկ հոգու խորքում երջանկություն են ցանկանում:Հին իմաստունները դիտարկելով կյանքը ընդունակ էին հասնել գիտակցության այնպիսի վիճակի, որում իրենց առջև բացվում էր առավել երջանիկ, առողջ և արժեքավոր կյանքի գաղտնիքը:
Իմաստունները այդ գաղտնի և սրբազան գիտելիքը անվանեցին ՅՈԳԱ:

Շրի Շրի Յոգան ֆիզիկական և շնչառական վարժանքների նուրբ և դինամիկ համակարգ է, որը զարգացնում է կյանքին ավելի գիտակից մոտեցում:Այն մարմնին տալիս է ճկունություն և ամրություն , վերականգնում է հոգեկան հավասարակշռությունը և հանդարտեցնում միտքը:

Հանուման
23.10.2009, 12:52
Շրի Շրի Յոգան ֆիզիկական և շնչառական վարժանքների նուրբ և դինամիկ համակարգ է, որը զարգացնում է կյանքին ավելի գիտակից մոտեցում:Այն մարմնին տալիս է ճկունություն և ամրություն , վերականգնում է հոգեկան հավասարակշռությունը և հանդարտեցնում միտքը:

Կներեք իսկ ինչո՞վ է տարբերվում Շրի Շրի Յոգան Հարհա–Յոգաից ։

ministr
23.10.2009, 13:07
Վարդ իսկ դա բուդդիզմի հետ չի զուգակցվում?

Apsara
23.10.2009, 22:04
Կներեք իսկ ինչո՞վ է տարբերվում Շրի Շրի Յոգան Հարհա–Յոգաից ։

Ճիշտն ասած չգիտեմ, ես ոչ ուսուցիչն եմ, ոչ էլ ուսումնասիրել եմ յոգայի բոլոր ճյուղերը, որպեսզի միանշանակ պատասխան տամ:
Այ ուսուցիչը՝ Կոստյան, համոզված եմ կպատասխանի բոլոր հարցերին, իզուր չեն տարիներով հատուկ դպրոցում սովորել և ևս մի քանի տարի լոկ օգնական եղել, իսկ հետո դառել ուսուցիչ:)

Վարդ իսկ դա բուդդիզմի հետ չի զուգակցվում?

Դավ ջան, ախր ոնց ասեմ, բուդդիզմը կրոնա, յոգան գիտություն, փիլիսոփայություն, ինչ-որ տեղ կենսակերպ կամ մարմնամարզություն:

ministr
23.10.2009, 22:07
Դավ ջան, ախր ոնց ասեմ, բուդդիզմը կրոնա, յոգան գիտություն, փիլիսոփայություն, ինչ-որ տեղ կենսակերպ կամ մարմնամարզություն:

Գիտեմ ջան, ուղղակի էդ երկուսը շատ հաճախ զուգահեռ են քայլում` փոխկապակցված: Չէ?

Apsara
23.10.2009, 22:33
Գիտեմ ջան, ուղղակի էդ երկուսը շատ հաճախ զուգահեռ են քայլում` փոխկապակցված: Չէ?

Իհարկե, կրոնը տակայա խիտռայա շտուկ ա, որ սույն տարածաշրջանում տարածվելու համար ընդօրինակում սեփականշնորհում է այդ մարդկանց մոտ ընդունելի փիլիսոփայությունը, բայց խելամիտ մարդը միշտ էլ կտարբերի արդյոք սույն դասը կրոնական-հոգեբանական ճնշում ու քարոզ է, թո սովորական ընդհանուր կյանքի հետ կապված, առօրեաից մարմնում առաջացած խնդիրների լուծում::)
Ճիշտն ասած ես համ տարբեր պարերի եմ գնացել, համ սպորտզալեր եմ այցելել, համ լողի եմ գնացել, համ այստեղ հորինված այռոֆլեքսի եմ գնացել, համ էլ յոգայի, ու զգացել եմ, որ յոգայից էֆեկտ կա, երկարատևա, ցավոտ չի, ստիպողական չի, դժվար չի, բացվում ես չես էլ նկատում:)

Rhayader
23.10.2009, 23:04
Ամոթ չլինի հարցնել, յոգան ի՞նչ կապ ունի բուդդիզմի հետ:D բուդդիստների ավանդական մարմնամարզական վարժությունների համակարգի օրինակ է քունգ-ֆուն, իսկ յոգան ամբողջությամբ հինդուիզմի ու տանտրիկ շիվա-շակտի կուլտերի հետնորդ է:
Բայց թե ինչ է շրի-շրի յոգան (կրիշնաիզմի հոտ է գալիս անվանումից:()՝ ես էլ կուզեի իմանալ, քանի որ յոգայի ավանդական դպրոցներից ոչ մեկում այդպիսին չի հիշատակվում;)

Apsara
23.10.2009, 23:14

ժող կրոնի հետ կապ չունի, կրիշնայիստների հետ առավելևս, եթե ուզում եք գրանցվեք հանդիպեք ուսուցչին, համոզված եմ, որ չեք փոշմանի:

Rhayader
23.10.2009, 23:25
ժող կրոնի հետ կապ չունի, կրիշնայիստների հետ առավելևս, եթե ուզում եք գրանցվեք հանդիպեք ուսուցչին, համոզված եմ, որ չեք փոշմանի:

Ապսարա, ես արմատներն էի նշում: Մնացած առումներով ես ամենաշատն եմ ասում, որ յոգան կիրառելի է բոլոր կրոնների ներկայացուցիչների, ինչպես նաև անհավատների համար: