PDA

Դիտել ողջ տարբերակը : Դնևնոզավր



Էջեր : [1] 2

CactuSoul
22.10.2009, 14:47
․․․չեմ ների։ Մի նեղացիր։ Դու ես ինձ չներել սովորեցրել, իսկ ես իմ ձեռք բերածը չեմ ուզում կորցնել, դա իմ հարստության մի մասն ա․․․

Զգում ե՞ս, արդեն քո բառապաշարով եմ խոսում․․․


***
Աստված էլ պիտի սովորի։ Պիտի սովորի տեսնել, սիրել ու համբերել։
Աստված թրթուրին հրամայում է թիթեռ դառնալ։ Թրթուրը սկսում է աշխատել, աշխատել, ջանալ․․․ Ի վերջո շուրջբոլորը մետաքսաթել է հյուսում ու երջանիկ-երջանիկ սկսում վերափոխվել թիթեռի։
Մի քիչ էլ, մի քանի րոպե, և Նա կճախրի՝ աշխարհին ճառագելով իր գեղեցկությունը․․․
Բայց աստվածներն անհամբեր են։ Ու զայրացած Աստվածը, պոկելով բոժոժը, այն նետում է գետնին ու տրորում։ "Դու անտեսեցի՜ր իմ խոսքը, դու չկարողացա՜ր․․․"․․․

*
Իսկ բոժոժը հիմա ի՞նչ զգա․․․ Ի՞նչ անի․․․
Ոչ թրթուր է, ոչ թիթեռ․․․ Դեռ նոր ձևավորված նուրբ թևերը տրորված են․․․ Ինքն էլ՝ բոժոժի մեջ․․․

Աստված դավաճանեց․․․ Դավաճանեց՝ չհավատալով։ Դավաճանեց․․․ Հա, աստվածներն էլ են դավաճանում, էն էլ ո՜նց․․․

Որովհետև ոչինչ չարժի հավատալը մի աստծու, որը ՔԵԶ չի հավատում։ Անպտուղ բան է։


***
Հա, հարուստ եմ։ Շա՜տ հարուստ եմ։
Ու հպարտ եմ դրանով, ով ինչ ուզում է՝ մտածի։

Նրանով, ինչ զգում եմ, նրանով, ինչ երբևէ զգացել եմ - հարուստ եմ։

*
Արսս, երջանիկ եղիր, ես քեզ միշտ եմ սիրելու։

***
Իսկ Դու․․․ Դու գիտես՝ ինչ է պետք անել։ Դու ինչ էլ անես, ճիշտ է լինելու։ Արա, ստեղծագործիր․․․
Ես քեզ կպահեմ իմ մեջ՝ ոնց որ ես եմ ուզում, ոնց որ դու ես ուզում մնալ, ոնց դու ինձ դուր ես գալիս։
Դեռ պաշտում եմ քեզ։

***
Եթե հանկարծ ինձ ցերեկով կարոտես, պարզապես անջատիր սենյակի լույսը, ես կողքիդ եմ․․․


*******
Soul-ս էլ չկա։ Մնացել ա մենակ Cactus-ը։
Վերջ։
Գնում եմ․․․ Անապատ եմ գնում․․․ ծաղկելու:)

CactuSoul
22.10.2009, 22:07
Ինձ մոտ մայրամուտներն էլ են խաղաղ։
;)

CactuSoul
23.10.2009, 02:12
Էսoր, ոնց որ մի քանի օր առաջ, բացեցի Բախի «Փրկչի առձեռն տեղեկատուն»: Նույն արդյունքով.

Даже если вы встретили
друг друга по законам
божественного притяжения,
вам придется всерез
поработать над весьма
непростыми задачами.

CactuSoul
23.10.2009, 03:41
Վերջին օրերին մի տեսակ լուռ էր ներսս… չհաշված էն պահերը, երբ տիեզերքը պայթեցնել էի ուզում:
Մենակ Rolling Stones-ի "Angie"-ն էի հիշում, էն էլ չէի ուզում հիշել… (Էդ տնաշենի Rolling Stones-ն էլ ալարել ա երևի հայերեն պուճուր արտահայտություն սովորի, «Ան ջան»-ը Angie-ով ա փոխարինել):

Էսօր հանկարծ հասկացա՝ ինչ եմ ուզում լսել… Antimatter… 100%…

Leaving Eden
Antimatter

Put the thorn in my side, the coins on my eyes
I'm not awake, I'm leaving Eden
And all her frozen charms lie cold in my arms
Panic went away and left me reeling
It's warm outside but the weather fails to hide
the stinging loss inside
For in the back of my mind I always thought I'd find my way to paradise
On I'd walk to paradise ...

But grace and lies locked the door from the other side
And now there's not much else there
Grace and lies
In all how long can you hide, how long?
The cost of innocence is the loss of innocence
Some may pass away, but some die screaming
When it came to my time, oh it took me by surprise
Was it my mistake, or am I born for giving in?

CactuSoul
23.10.2009, 03:46
Fighting For A Lost Cause
Antimatter

And there it is, as pure as snow
I couldn't see it for my head was too low
And prying eyes, they stoop too low
Poisoning my soul, as sanity waits in the gallows
Defeated I, fighting for a lost cause
Depleted I, dying for the wrong cause
These are the hours on the range
The more you show them
The more they choose to take away
Some things never change in the wings
And as it's your war,
There'll be no escape at all

CactuSoul
24.10.2009, 03:29
Էսօրս (կամ էրեկս, ոնց կուզես՝ համարի, Զավր ջան) կարևոր էր ինձ համար…

***
Բաներ կան, Դնև, որ չեմ կարող քեզ ասել. հիմա դու առաջվանը չես, մի օր ես քեզ վառեցի… հիշո՞ւմ ես… Ազատության հրապարակում… Կներես, որ քեզ այդքան սխալ ու ճիշտ ու ԾԱՆՐ բաներ էի տալիս պահպանության…
Հիմա դու վիրտուալ ես, ու ոչ միայն ես եմ քեզ կարդում: Դրա համար էլ չեմ կարող…

***
Շատ բան զգացի… Ընդհանուր առմամբ լավ էր ամեն ինչ, ես գոհ եմ ինձնից:

*
Իդան… Իդան շատ բան էր զգում, շատ… Ինձ էդպես թվաց… Շնորհակալ եմ, Իդ, թեկուզ քո չարտահայտած մտքերի, քո չարտաբերած բառերի, քո… քո գոյության ու ներկայության համար…

*
Վահագն էլ ա շատ լավը… Արտաքուստ ամեն ինչ կանի, որ լավ լինես, բայց հո գիտես՝ ամեն ինչ զգում ա… Վա, դու էլ էիր ինձ համար էսօր շատ կարևոր… Գուցե նրա համար, որ կարոտել էի, գուցե մի ուրիշ բանի… Պատճառը կարևոր չի: Դու կայիր, դու էնտեղ էիր, ուրեմն լավ էր… Շնորհակալ եմ…

*
Բգոն էլ ինձ շատ բանով լցրեց էսօր… Ուզում էի վեր կենալ ու ճակատի էն հարմար՝ ձախակողմյան հատվածը հավեսով պաչել… Կարևոր էր ինձ համար… Կարևոր էր զգալ, որ Բգոն ապրում ա, որ ուզում ա երջանիկ լինել… Էդ ուղղակի ճառագում էր իրանից:

*
Մարկիզին տեսնելուց շատ ուրախացա: Չգիտեմ՝ ինչու: Երկրորդ անգամ էի տեսնում: Անունն էլ էի մոռացել, էդ պահին նաև՝ մականունը, բայց ուրախ էի տեսնել: Մի տեսակ կարևոր էր…

*
Լավ էր, ու բոլորն էլ լավն էին, ու կարոտել էի… Ջերմ էր… Ակումբի նման…

*
Մի պահ գլուխս հենել էի աթոռի թիկնակին ու աչքերս փակել: Ինչ-որ մեկի, ինչ-որ հարազատի շունչ զգացի ու դեմքի մազերի հպումը՝ դեմքիս: Բացեցի աչքերս… Երոն էր… Շնորհակալ եմ, Եր… Հենց թեկուզ մենակ էդ պահի համար… Ես զգացի…

*
Լիլս, Գալաթեաս… Վերջին ամիսներին, երբ գոնե ամիսը մի քանի անգամ ակումբ էի մտնում` հյուրի կարգավիճակով, հենց Լիլն էր ինձ գրավում, կանչում, նրա գրածները: Լիլը ինձ համար արդեն վաղուց ա շատ կարևոր… Իսկ էսօր կարոտած էի շատ - չգիտեմ՝ էդքան զգաց, թե չէ, դե բայց: Էդ չի կարևորը, չէ՞, Զավր ջան: Դու հո լավ գիտես:

*
Երկու մարդ էին պակասում - ներկապնակումս չունեի Կիտուլին ու Հայկօյին: Կուզեի՝ լինեին:

***
Կարևոր օր էր… Ինքս ինձ, ու ոչ միայն, ապացուցելու, որ ամեն ինչ լավ է, որ ուժեղ եմ…
Ոնց որ թե ստացվեց:

*
Կարևոր էր մեր խոսակցությունը, կարևոր էր քո կողքին լինելը, կարևոր էր շատ բան զգալն ու վերլուծելը… Կարևոր էր տաքսիստին ասածս «բարի գիշերն» ու այն, որ ծնողներս արդեն քնել էին… Վիրավորանքի արտահայտումները կտեղափոխվեն առավոտ, այսինքն՝ քունս բոլոր հնարավորություններն ունի հանգիստ լինելու:

*
Կարևոր էր, որ էլի քեզ «Բարի Գիշեր» ասեցի… Մի տեսակ շատ էին դատարկվել օրերս առանց քո «Բարի լույս» ու «Բարի գիշերի»…

***
Ուրախ եմ, որ քո նման ընկեր ունեմ… Ամեն դեպքում շնորհակալ եմ…

CactuSoul
27.10.2009, 01:40
Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմից, չգիտեմ՝ ինչու, միայն մի փոքրիկ հատված է մնացել մեջս ու անընդհատ, այսօր՝ առավել ևս, պտտվում է մեջս.

-Քո ծառը չորանում է, հա՛յր… Ի՞նչ անեմ… Ջրում եմ…

CactuSoul
29.10.2009, 15:25
Ճաշարանում հանկարծ գիտակցեցի. այն, որ հիշում եմ, որ Աննան միշտ թթվի ծաղկակաղամբն էր ջոկջկում, իսկ Խաչիկը սիրում էր ծիծակները, սեր է:

CactuSoul
29.10.2009, 15:28
Ցավում ա…



Don’t bless me, God! Your blessing will destroy my castles and diminish my towers.
And still the ruins will remain.
And then we both will regret about our deeds.

Ախր ասում էի, չէ՞, ասում էի…

Ու ընդհանրապես, նախկին գրածներս կարդալով՝ վերջերս ավելի ու ավելի հաճախ եմ մտածում, որ անհայտ մարգարե եմ…

***
Մի օրում ամեն ինչ շուռ եկավ… Սերը դառավ սովորություն, :love-ը կտրուկ վերափոխվեց :)-ի… Կյանքս՝ երկարատև հոգեվարքի…

***

Էդ ի՞նչ էր…
Ո՞ւմ ենք խաբում…
Ցավում ա…

CactuSoul
29.10.2009, 19:18
Չէ, ջնջում եմ…

Էս մի էջդ պատռում եմ, Զավր ջան:

*
Կներես… Ամեն ինչ լավ է: Տես, ժպտում եմ :)

CactuSoul
02.11.2009, 04:25
Դատարկվել եմ… Չկամ…

Մեկը լիներ, WALL-E-ի նման… Մեկը լիներ՝ նկատեր էդ ծիլը, խնամեր… Մեկը…

Բայց պետք ա՞, որ…

Էլ բան չեմ ուզում… Էլի բան չեմ ուզում… Չնայած հիմա ուրիշ ա, հիմա էդքան տխուր չի, ինչքան՝ դատարկ…

***
Ասում են՝ «Ինչ ինձ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում»: - Սուտ ա: Էդ էն մարդիկ են հորինել, ովքեր անցել են դրա միջով… Էդպես պնդանում ես, կարծրանում, քարանում… Ու եթե բարեհաջող ստացվել է, սկսում ես շուրջդ բուսնող տատասկներն էլ բուսականություն համարել ու շնչելուն ապրել անվանել… Եթե քարն ուժեղ է, ուրեմն ես էլ եմ ուժեղ, կամ էլ դեռ ուժեղանում եմ՝ «թուլությանս» կամաց-կամաց շնչահեղձ անելով…

Մնաս բարով, իմ «թուլություն»… Ես սիրում էի քեզ…

CactuSoul
02.11.2009, 19:11
Ստացվում է, որ օրագրումս պարբերաբար Antimatter եմ «գովազդում», բայց…

The Art Of Soft Landing
Antimatter

I'm building a cage to chew things over,
Far from where the rats can chew my brain.
Losing the game and the deck's uneven,
the building blocks of ruin...

I'm going insane with my eyes wide open,
The stage has set the tone.
Chewing the pain and it wont stop breeding,
It moves from square to square...

I've pushed my field, now it comes to this,
I've touched my dreams, but still I bleed...

CactuSoul
08.11.2009, 04:13
Էխ, Կուստուրիցա:)…
Կուզեի՝ ընկերս լիներ, Դնև, հիմա խմեինք իրար հետ:drinks… մինչև ամբողջությամբ անջատվելը:)…

«Կյանքը հրաշք է»… Ուհու:) … Բա հրաշք չի՝ ի՞նչ ա;)…

***
Կյանքը հրաշք ա դառնում զգալով: Երբ ուղղակի զգում ես, շուրջդ կամ հետդ կատարվածը չես վախենում անցկացնել սրտիդ ֆիլտրով՝ զտելով ու պահելով միայն ամենալավը: Կյանքն ապրելու ու գնահատելու՝ մինչև հիմա հասկացածս լավագույն տարբերակն էդ ա: Կյանքի հետ համագործակցել ա պետք: Կյանքից հաճույք ստանալ ա պետք: Կյանքն ապրել ա պետք: Սիրել ա պետք:

Կուստուրիցաներ են պետք:


*******
Քեզ կարոտում եմ:
Կարոտում եմ հոտդ, կարոտում եմ ժպիտդ, ձեռքերդ… Ուզում եմ քիթս մխրճել վզիդ մեջ ու շնչել քեզ…
Կարոտում եմ հայացքդ, երբ ինքնամոռաց ասում էիր, որ կգժվես, եթե… :)չեմ ասի:)… էդ թող մենակ ինձ մնա:)…
Կարոտում եմ այն, ինչ մի ժամանակ այնքան իրական էր…

Հիշո՞ւմ ես դեկտեմբերյան այն օրը, երբ կյանքումս առաջին անգամ երջանկությունից արտասվեցի… Ես հիշում եմ: Ամսաթիվն էլ եմ հիշում: Ամեն ինչ հիշում եմ…

Հիշում եմ մեր գարնան այն օրը, երբ անձրև էր գալիս, իսկ մենք թրջվում էինք դրա տակ… Ի՜նչ խաղաղ օր էր, չէ՞…

Հիշում եմ՝ ոնց էր քիչ մնում, որ գլորվեինք ձորը, որովհետև տարված էինք "Don't Cry" երգելով…

Իսկ որ պատահաբար հայտնվեցինք Էստոնիայի տարածքո՞ւմ… Հիշում ե՞ս… Էստոնիա էր, ինչ էր… - Կարևոր չի: - Որ քանդված պատի միջով անցանք, ես էլ ասում էի, որ քեզ էդպիսին եմ ուզում տեսնել, որ դա ա քեզ պակասում:)…

Հիշում ե՞ս էն, որ մութն ընկավ… Գիտեմ, հիշում ես…

Էլի շատ բան ես հիշում, գիտեմ… Ես էլ եմ հիշում… Երբեք չեմ մոռանալու, որոշել եմ:)… Որովհետև էդ ամենն ինձ համար շատ թանկ էր, երևի նույնքան, ինչքան կլիներ յուրաքանչյուր մարդու համար, եթե լիներ ընդհանրապես: Իմ կյանքում էլ էլ չի լինի, անհավատալի ա… Դրա համար էլ պիտի պահեմ, ամերիկացու ասած՝ cherish անեմ:)…
Գրքի թաքուն էջերում պահած չորացրած ծաղիկների պես… Անշունչ են, բայց նայելով՝ հիշում ես երբեմնի թարմությունն ու բույրը ու մի տեսակ ջերմանում ես…

***
Այսօր պարզեցի՝ ես Աստված եմ:): Հա, սովորական Աստված:
Աստված Սեր է: Ըստ իմ տեսության հակառակն էլ է ճիշտ, ու Սերն Աստված է: Իսկ ես էսօր գիտակցեցի, որ ոտքից գլուխ Սեր եմ:): Այսինքն՝ Աստված:
Ուզում էի էլի խորանալ, Զավրս, բայց չեմ անի, ով գիտի՝ ով ինչ կմտածի ու ով ինչ կհասկանա ասածներիս տակ:think:

***
Էհ, Հրաշքս:love… Լավ եղի, ջանս: Խոստացիր, որ ամեն ինչ կանես՝ երջանիկ լինելուդ համար:
Ես քեզ շատ բազմաբովանդակ սիրեցի, մի տեսակ խառը… ամեն տեսակի… ու հաջողացրի հասնել նաև էն ամենամաքուր ու իսկականին… Դու հասար դրան:): Իսկ դա նշանակում ա ընդմիշտ ու ամեն դեպքում:love…

***
Ես կաճեմ, անպայման կաճեմ:)… Կծաղկեմ, կաշխատեմ հաջողացնել:
Դու էլ աճիր…

Ես քեզ կսպասեմ… հաջորդ կյանքում:love…

CactuSoul
12.11.2009, 04:35
Անուլ:love… Պուպուշ աղջիկ… Չգիտեմ՝ ինչու, բայց ուզում եմ քեզ ասել՝ կներես… Կներես, որ էսպես եղավ… Ես չէի ուզում, ազնիվ խոսք… Չէի ուզում… Կներես…
Կարոտել էի քեզ:):


*******
Դնև, պատկերացնում ե՞ս, պուճուրս ամուսնանում ա:love… Իմ պուճուր Նարիտոսն ամուսնանում ա… Մի տեսակ չեմ հավատում, համ էլ ուրախ եմ… Համ էլ «մի քիչ» թախծոտ:)…

*
Նվերս մի տեսակ прощальный էր էս անգամ… Հենց տոպրակի վրայի "Don't forget the moments we shared"-ը ամեն ինչ ասում էր:

Իմ պուճուր հրաշք… Մենակ դու կարող էիր էդքան աշխատել՝ մարդուն յուրահատուկ ու միայն իրեն բնորոշ նվեր պատրաստելու վրա…

4 բաժակների հավաքածուն տեղով հրաշք էր, բայց… անփոխարինելին, աննկարագրելին էն միակն էր, որի վրա Loesje-ից մտքեր էր գրել:)…

Բացեցի ու կարդացի. "Stay a while, the bus is probably late anyway": Ու պատկերասնում ե՞ս, Դնև, առաջին տառը օձի տեսքով էր գրել… ոնց որ ես էի նկարում մի ժամանակ:love… Հիացած նայում էի, նույնիսկ հուզվել էի, Դնև… Մատներով շոյում էի էդ օձիկին:love…

Հետո Նառաս ասեց. «Շրջի մյուս կողմը նայի, էնտեղ ամենակարևորն ա գրված…»…
Շրջեցի…
"I want to be there when your dreams come true"…
Should I tell you how I felt, Dnev?…
Նառաս, պուճուրս… Կներես… Ներիր, որ էլ երազանք չունեմ… Կներես… Դու լավ եղիր, երջանիկ եղիր, ջան… Էդ ա հիմա իմ «երազանքը»… Դու ամենակարևոր մարդկանցից ես իմ կյանքում… Ու շնորհակալ եմ, որ կաս ու որ էդպիսինն ես… Ու որ գիտեմ՝ ուր էլ լինենք, իրարից ինչքան էլ հեռու լինենք, ինչքան էլ երկար ժամանակ իրար հետ խոսած չլինենք, միևնույն է, դու իմ սրտում ես, ես՝ քո: Հիշո՞ւմ ես՝ ասում էիր, որ «ցեխոտ կոշիկներով մտել եմ սիրտդ»… Դու էլ իմ սիրտն ես մտել, մուկս… Վաղուց:love…

"The world is more beautiful with you." - Գիտեմ, ջանս:): Շնորհակալ եմ, որ հիշեցրիր…

***
Էհ, Զավրյուշս, ըսենց, էլի:)
Էսօր էլ դիմացանք…

*
Ինձ հիմա ուժ են տալիս փոքր բաները, որ կարևորում եմ: Բարևելուց մեկի փոխանցած ժպիտը, շրջապատիս մարդկանց ուրախությունը, փլեյերս, ծաղկամանս(:love) ու միջի ծաղիկները, Արեգի տված պուճուր կեքսը («…միայն չգիտեմ ոչ՝ որդիանց որդի ճանկել էր…» 2 հատ կեքս:D, որոնցից մեկն ինձ բերեց:oy)…
Ինքս քչերին եմ հիմա մի լավ բան անում… Բայց զգում եմ, որ 4 կողմից մարդիկ ինձ սիրով են շրջապատել:)… Հուսով եմ՝ չեմ սխալվում ու ինքնախաբեությամբ էլ չեմ զբաղվում:

*
Մնացած բաների մասին չեմ գրում, Զավ, առանց էդ էլ ես մտածում եմ, գոնե քեզ շատ չծանրաբեռնեմ, ընկերս:love:

Ի վերջո, ինչ էլ լինի, կա՛մ լավ է լինելու, կա՛մ համարելու ենք լավ: «Ժամանակը ցույց կտա»:):


Հ.Գ.
Ձմռանը նույնիսկ արևը պայծառ չի:

CactuSoul
17.11.2009, 14:10
Եթե ոգևորված
անմեղ սիրող
ամպերում սավառնող երազողը
հավատում է Տիեզերքին ուրախության,
և լույսի, և կատարյալ գոյության,
և եթե նա սխալվում է ու մեռնում,
ապա տկարամիտ է ոչ թե նա,
այլ Տիեզերքը:

Ռիչարդ Բախ

CactuSoul
18.11.2009, 14:24
Գիշերվա վեճից ու բացասական տրամադրություններից հետո՝ առավոտյան պայուսակիս վրա 2 հատ կոնֆետ գտա…

Մամ, ախր սիրում եմ քեզ, է… Ուզում եմ գրկել քեզ… Չես պատկերացնի՝ ոնց եմ ուզում… Ուզում եմ՝ զգաս՝ ինչքան շնորհակալ եմ…
Բայց ախր էդ դեպքում դու փորձում ես ինձ մոտենալ ուրիշ կողմից, իմանալ բաներ, որ միայն իմն են, որ ոչ մեկի չեմ ուզում «վստահել»…
Էնքան կուզեի, որ կարողանայինք ընկերներ լինել…
Գիտեմ. հոգուդ խորքում հասկանում ես ինձ, հավատում ես… Ներիր, որ չեմ ուզում լինել քո պատկերացրած լավը, որ սեփական մահով մահանալը գերադասում եմ ուրիշի կյանքով ապրելուց…

Շնորհակալ եմ քո սիրո, քո համբերության, խնամքի համար… Շնորհակալ եմ…

:love:cry2

CactuSoul
25.11.2009, 19:59
Տեսնես՝ էն… դու գիտես՝ ինչի մասին եմ ասում… ի՞նչ են անելու, Դնև:think…

*
Ի՞նչ եք անելու, հը՞ն:)
Վերացնելու եք, քանի որ իմ հետ ա կապվա՞ծ, թե պահելու եք, որ… էլ չասեմ…
Թե՞ ուղղակի օգտագործելու եք… Եթե էդպես ա, երևի քոնը կլինի… Я так думаю…

Լավ, ինչ էլ անեք… Կարևորը՝ որ հանգիստ խղճով լինի ու առանց ափսոսանքի… Ու առանց իմ հետ կապված հուշերի…

*
Ասում ես՝ стерваություն ե՞մ անում, Զավ:(… Բայց փիս ա ցավում ախր… Քեզ էլ չասեմ, բա էլ ո՞ւմ… Չեմ ուզում ներսումս պայթի, էնտեղ թող մաքուր մնա, ոնց որ կա…

***
Չկարողացա օգնել, որ երջանիկ լինես, գոնե չեմ ուզում խանգարել…
Թող գոնե փորձեմ էդ պատից հեռու քայլել… Փորձեմ… Մեկ ա, չի ստացվելու, գիտեմ… Չեմ կարողանալու շատ հեռանալ…

Բայց… դու գիտես, քո կողքին կլինեմ այն ժամանակ, երբ պետք կլինի:
Պատի այս կողմում կլինեմ, բայց դու պարզապես մոտեցիր պատին, քո կողմից, ու կզգաս իմ ջերմությունը, խոստանում եմ…
Թող լինի այն, ինչ մտադիր ես անել: Ես քո հետ եմ… Ու գիտեմ՝ ամեն ինչ լավ կավարտվի, թեկուզ մի ամբողջ շաբաթ չկարողանամ քեզ տեսնել կամ խոսել հետդ… Լավ կլինի, ու ես էլ շատ ավելին կունենամ ինձ լավ զգալու համար:)… Հաջողություն քեզ, ջանս:love…

***
Էսօր մի պահ զգացի, որ էս վիճակս ոնց որ լարախաղացություն լինի… Ու միանգամից էլ էնպիսի զգացողություն ունեցա, կարծես մի տեղից գողացել եմ էդ միտքը: Հետո հիշեցի… Զգացողությունը չէ, գրածս… Ինքս ինձնից էի գողացել փաստորեն:D…
....
It seems like my soul is walking
through a thin tightrope.
In despair, still I crucify
remains of my hope.
....:cry2
Չէ, Զավր ջան, հիմա ուրիշ ա, ըսենց չի… Հիմա համ էլ պարանը էդքան thin չի:think… Բայց մեկ ա, դիսկոմֆորտ ա ու լարվածություն ա պարտադրում: Մանավանդ որ չգիտես՝ մինչև ուր ա ձգվում: Չի երևում ծայրը…

Էհ, մի խոսքով:
Բանի տեղ մի դիր, Դնև ջան, բա ըսենց օրեր ե՞նք լուսացրել;):
Դեռ չեմ գրում («բանաստեղծում», էլի;)), էդ արդեն մի բան նշանակում ա:

Ուղղակի էս մշտապես սեղմվող կոկորդս արդեն… ձանձրացնում ա, ըսենց ասենք:D…
:(

***
Լավ կլինի… Ուղղակի մնում ա հավատալ, որ իրանից լավն էլ կա, ու էդ ինքը հենց ինձ ա սպասում:oy…


Հ.Գ.
Ուղղակի չի ստացվում հավատալ, էլի:) Բանականությունս թույլ չի տալիս…

CactuSoul
01.12.2009, 18:07
Հիշում եմ… 6 տարի առաջ էր, հենց այս օրը: Մի նորաբաց Վարդ տեսա փողոցում… Ու հիշում եմ, որ մտածեցի՝ պատահական չէր…
Այդ տարի նույնիսկ իմ ձմեռն էր ծաղկում…

Երազում եմ՝ երբևէ նորից այդպիսի անմեղ, սրտաբուխ ու ոչ մի գիտակցական բանով չպայմանավորված երջանկություն լինի մեջս… Բայց էդ արդեն դրվել ա էն անիրականանալի երազանքի կողքին, որ ուզում էի՝ ձյուն գա, բայց արև լինի ու տաք… Չնայած էդ տարի մի օր նույնիսկ դա եղավ… Թեպետ շատ կարճ ժամանակով:

Իմ 2003-ին ես հասկացա, որ ապրել եմ ուզում:

CactuSoul
02.12.2009, 14:12
Իմ 2003-ին ես հասկացա, որ ապրել եմ ուզում:

Հաջորդ՝ բավականին երկար փուլում ես սովորում էի մեռնելու արվեստը:
Խոստովանում եմ՝ գեղեցիկ էր… մահու չափ գեղեցիկ ու գրավիչ…



…մինչև մի օր ծնվեցի… Այն պահին, երբ բոլորովին դրան չէի սպասում:

Օդը կասկածելիության աստիճանի թարմ էր ու մաքուր:
Արևը շողում էր… Այդ ձևով շողում էր առաջին անգամ:
Ինչ-որ բան էր խլրտում կրծքիս տակ, ու զարմանքով հասկացա, որ զգում եմ:

Գարուն էր…

CactuSoul
03.12.2009, 00:13
Գիտե՞ս՝ ինչ էի ուտում մի քիչ առաջ, Դնև:) Չես պատկերացնի…
"Взрывной Кактус":P

Ընննե՜նց հավես էր ճտճտում լեզվիս վրա, թռվռում էր, «խփում» ատամներիս:D…

Լավն էր:love…

Լրիվ էսօրվա իմ նման. հա՛մ Կակտուս, հա՛մ «պայթուցիկ», հա՛մ սառը… ու համ էլ շա՜տ համով:nyam:oy

Հետաքրքիր բացահայտում էր, ուզեցի կիսվել հետդ, էլի:)
Անպայման էլի եմ գնելու:roll

CactuSoul
08.12.2009, 01:55
…Հավաքել եմ սրտիս բեկորները, ի մի բերել, նորից սրտի ձև տվել… Ճիշտ է, որոշ կտորներ սխալ են դասավորվել, մի մասը կորել է, բայց դե չեղածից հո լա՞վ է:
Սոսինձ էլ չունեմ…
Փորձում եմ կամաց շնչել, որ գոնե սա մի քիչ երկար ձգի:

***
Welcome, Euphoria!
Ոնց էր ասում էս_ինչ_սոված_եմը՞… «Սոված վախտ սոխն էլ ա վաֆլի՞»:)… Ուրեմն հիմա դու իմ երջանկությունն ես… Բարով ես եկել:

CactuSoul
09.12.2009, 23:17
Մի տեսակ փափուկ դատարկություն ա: Հաճելի փափուկ չէ, մի տեսակ անկապ, կամ լխկած… բայց թաց չի, խոնավություն գրեթե չկա:
Փաստորեն էս ֆոնի վրա էի տեսնում պատկերները… Ինչ-որ տեղ նույնիսկ հետաքրքիր ա: Հըմ…

Որ գործի չլինեի, երևի գրի կառնեի էն բոլոր պոեմներն ու մտքերը, որ ծնվում էին՝ Աստծուն ուղղված:
Հա, բողոքում էի: Չէի բողոքում, քննադատում էի, այսպես ասենք: Հետաքրքրության խաթեր ինչ անհեթեթ բան ասես, որ չի սարքել: Հա, լավ, էլի անհեթեթ, բայց էս աստիճանի՞… Ինչո՞ւ չէր կարող էնպես անել, որ անհեթեթ լինի էնքան ժամանակ, մինչև որ լավ լինի… ոչ թե լավ լինելուց հետո էլ…

Հա, տիեզերքը սխալ ա սարքած… Ոչ թե որովհետև ես հիմա երջանիկ չեմ… Չէ, ես ըտենցը չեմ… Ուղղակի քչից-շատից, թեկուզ ուրիշների մոտ, որ կա էդ երջանկություն կոչվածը, մեզ խաբում ենք, ասում ենք՝ լավն ա, մենք ենք սխալ: Բայց չէ: Իրականում տիեզերքի մոդելը լավը չի: Ո՞րը կլիներ լավը՝ չգիտեմ: Կարող էր չլինել ընդհանրապես:
Իրականում մարդիկ ապրում են հետաքրքրությունից դրդված: Խոսքս իսկական ապրելու մասին է: Իսկական՝ էս աշխարհի չափանիշներով, որտեղ ոչինչ իսկական չի (ոնց որ թե):

Լավ, Դնև, հետևիս եկել են, գնամ… հետո կգրեմ:


Հ.Գ.
:))Չէ, դեռ չեմ գժվել:

CactuSoul
11.12.2009, 21:03
Իրականում մարդիկ ապրում են հետաքրքրությունից դրդված:

Երբ սկսում ես «մի քիչ» շատ բան հասկանալ, հետաքրքրությունը կորում ա: Այնքան, որ նույնիսկ չես էլ ուզում փորձել ավելին հասկանալ, իբր՝ միգուցե դրանից հետո հետաքրքրություն գտնես:

Ստիպված պետք է հետ գնաս, նորից քեզ չհասկացողի տեղ դնես, նորից փորձես հավատալ, որ հետաքրքիր է:

Ի վերջո հասնում ես մի տեղ, որտեղից հետո երկա՜ր, շատ երկար ճանապարհ էիր անցել: Քեզ թվում էր՝ առաջ ես գնացել, գիտելիքներ ունես, ուրիշներին նման չես, շատ ավելին ես հասկանում, քան նրանք: Բայց արի ու տես, որ այն մտքերը, որ ծնվում են գլխումդ այդ ամենի արդյունքում, բառավորվում են այնպես, ինչպես նրանցից յուրաքանչյուրը կարող էր խոսել: Միգուցե նրանք այլ բան նկատի ունեն դա ասելով, կամ էլ բնավ որևէ բան նկատի չունեն, այլ պարզապես ինչ-որ շաբլոն մտքեր են ասում, ինչ-որ բան են ասում՝ ինչ-որ բան ասած լինելու համար, բայց միևնույն է, վերջին հաշվով նույն բանն եք ասում:

Հիմա զգում եմ՝ իրոք մարդիկ դերասաններ են, որ կյանք են խաղում: Նողկալի ա… քանի դեռ ինքս չեմ տրվել էդ խաղին:

Թո՜ւ…

Գժվել կարելի ա: Տեսնես՝ ինչի՞ չեմ գժվում…

Կարևոր չի՝ կհասկանան ինձ, թե չէ: Ավելի լավ, եթե չհասկանան: Էդ չհասկացողների համար ավելի լավ:

Ես շատ անգամ եմ կարողացել իմացածս մոռանալ, համարել, որ լավ ա, որ լավ ա լինելու: Ուղղակի ինչքան շատ ա իմացածդ, էնքան դժվար ա մոռանալը, դրա համար էս անգամ մի քիչ երկար կքաշի երևի:

Ու… գիտես, Դնև… էն մի զգացածս, էն եզակի զգացածս… չգիտեմ՝ ոնց մոռանամ… մնացած ամեն ինչն էլ մի ձևով կկարողանայի գրողի ծոցն ուղարկել… Թե ով էր խնդրում զգալ… Քո համար բույսի պես ապրեիր, էլի, աղջիկ ջան… Բայց չէ…
Ես գիտեմ… (իսկ կարող ա էդ է՞լ իմ հորինածն ա…)… գիտեմ, որ ինչ-որ տեղ նա էլ ա տանջվում… Ջանս, դու Աստծուն ավելի մոտ ես, մի հատ հարցրու, էլի… հարցրու՝ ինչի՞ համար… Կամ էլ լավ, էդպես մի ասա, հարցրու՝ ո՞նց ա… էսքանից հետո… Նայիր աչքերի մեջ ու հարցրու:
Լավ…
Դու մի մտածիր, ջան, դու ավելի ճիշտ մարդկանց կգտնես… Ամեն ինչ լավ կլինի:
Հոգիս քեզ հետ ա…


***
Դժվար ա մեռնել ուզենալ ապրելուց հետո: Առաջ հեշտ էր համեմատաբար:
Բայց պարադոքսն էն ա, որ ապրել էլ չեմ ուզում:
Անկապ ա մի խոսքով:

Չեմ գտնում իմ ուզած երաժշտությունը…

Վախենում եմ (դեռ վախենում եմ) վերադառնալ Virgin Black-ին…

CactuSoul
15.12.2009, 20:15
Շրթներկի հոտ տանել չեմ կարողանում:
Բայց եթե իմ ենթադրությունը ճիշտ էր՝ կուզեի, որ իմ այտերից էլ գար էդ հոտը…

Կարոտում եմ:)…

CactuSoul
17.12.2009, 00:10
Հը՞, Դնև, լավ էր, չէ՞;): Ավելի վատ էի սպասում, անկեղծ ասած…

Լավ էր, որ ամբողջ օրը զբաղված էի, թեթև տարա…

Էդ օրը մի բան կոտրվեց իմ մեջ… Մի շատ կարևոր բան…
Հետո պարզվեց, որ ռեգեներացիան չափազանց դանդաղ էր տեղի ունենում. չհասցրեցի…

«Դու կարող ես, հասկանո՞ւմ ես: ԿԱՐՈՂ ԵՍ: Էդ իմ գլխավոր համոզմունքն ա:»

:)…

Վաղը մի ուրիշ «տարեդարձ» ա… Վախենում եմ… Ի՞նչ ա լինելու հետո… Ի՞նչ եմ զգալու…

Ավելի լավ ա էյֆորիայով համեմված դեպրեսիա, քան ապատիա: Քավ լիցի:
Դեպրեսիա եմ ուզում, թեկուզ դեպրեսիա, բայց զգամ, էլի…
Չեմ ուզում պարտվել…
Հա… կարող եմ…
Գիտեմ, որ ասելով շատ անիրական բաներ իրական են դառնում… Ուրեմն ասում եմ՝ կարող եմ:
Ամեն ինչ լավ կլինի:
Շնորհակալություն, որ կողքիս ես, Զավրս:love:

CactuSoul
17.12.2009, 00:58
http://www.youtube.com/watch?v=B1JARuXvyRU
Շնորհավոր մեկամյակդ, Angie…
:(:love…

CactuSoul
17.12.2009, 19:57
Երկու տարի…

Հարուստ եմ…
Թեկուզ մենակ էդ օրվա զգացածովս:

Հարուստ եմ, որովհետև կարողանում եմ զգացածս իմը դարձնել, առանց որևէ մեկի միջամտության: Որոշ մարդիկ, այսպես ասեմ, նպաստել են, որ զգամ որոշ բաներ, բայց ես կարող էի որոշ ժամանակ անց, երբ այդ մարդիկ այլևս չկան իմ կյանքում, կամ կան ավելի քիչ, քան զգացածիս գագաթնակետում, կորցնել նաև զգացածիս արժեքը, չգնահատել այն: Բայց գնահատում եմ: Որովհետև իմն է այդ ամբողջ հարստությունը: Ես զգացել եմ… Իսկ այդ մարդիկ, որքան էլ որ էգոիստաբար հնչի կամ, գուցե, վիրավորական (ինչի միտում բնավ չունեմ, քավ լիցի, նույնիսկ ընդհակառակը), ընդամենը օբյեկտներ են, որոնց հանդեպ կամ շնորհիվ զգացել եմ:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հարստացրել են: Բոլորին անխտիր:
Յուրաքանչյուրին իր չափով, իրեն հատուկ երանգներով, բայց շնորհակալ եմ: Նույնիսկ կարելի է ասել՝ սիրում եմ:):
Լավ եղեք: Սա ասում եմ իմ ամբողջ մեծ սրտով:

Հ.Գ.
Հիմա ես այն չեմ, ով կուզեի լինել, բայց դեռ կդառնամ: Բոլորդ, ով ուզում եք դա, ձեզ եմ խոստանում. աճելու եմ:):

CactuSoul
20.12.2009, 03:47
Հմ:)…
Շնորհակալ եմ, որ հետս էիր, կողքիս էիր:) Զգացված եմ անչափ:)
Մենակ հարազատ մարդը կարող էր սեփական հաճույքը էդպես զոհաբերել ընկերոջ համար:)… բլին:)
Հա, ամեն ինչ լավ անցավ, ու հավատում եմ, որ դեռ լավ կլինի:)

Ցավում եմ… բայց մեկ է, թույլ չեմ տալու ինքս ինձ ընկճվել:) Ցավում եմ, որ այս անգամ էլ… դե լավ, ամեն ինչ չի, որ պիտի բացահայտ ասեմ:)

Տատս, Խչոս:B, դու «բաևիկ» կին ես, դու կհաղթես:) «Պայքար, պայքար մինչև վերջ… Լևոնն էր ասում»:) Դու էիր ասում:)
Քեզ հետ եմ, ոնց որ երեկ:
Մեկ ա՝ հոգիս հիմա «պարապ» ա, ավելի մեծ մաս կարող եմ քեզնով լցնել:


Հ.Գ.
Ու մեկ ա, էս աշխարհի կոդը բագոտ ա: Մեկ-մեկ կյանքը նույնիսկ ոչ թե assertion failure-ներից, այլ segmentation fault-երից ա թռնում:think…

Հ.Հ.Գ.
Հա, հասկանում եմ, որ կարող ես նորից run անել ծրագիրը, բայց ամեն թռնելուց հետո ավելի ուժեղ սրտի դողով՝ «բա որ էս անգամ էլ թռնի… տեսնես՝ ո՞ր մասից կթռնի… կարող ա՞ ստացվի, որ մինչև վերջ էլ չթռնի, գործս նորմալ ավարտեմ…» ու էլի էս կարգի բաներ:think:
Վատ ա, որ կյանքի source code-ը մեզ չի տրվում. գոնե տեղը գալուց պատճառը պարզեինք, փորձեինք ուղղել:8…

Հ.Հ.Գ.
Մարդիկ կան, որ սադիստ են:think, ընդ որում՝ պրոֆեսիոնալ. բոլոր նրբերանգները գիտեն՝ ոնց անել, որ ավելի ցավոտ ստացվի:
Բան չունեմ ասելու՝ չեմ բացառում, որ դա նրանց մեջ կա ի ծնե, և իրենք դա նույնիսկ չեն գիտակցում:8:

CactuSoul
20.12.2009, 04:10
Լավ չեմ զգում… Էս ես չեմ, ես էսպիսին լինել չեմ ուզում…
Ես նորից ուզում եմ հավատալ մարդկանց, նորից ուզում եմ մարդկանց համար լավագույն ընկեր ու բարեկամ լինել, ուզում եմ զգալ, որ լավն եմ… Իմ ուզած լավը…

Ի՞նչ անեմ…

Կորցրել եմ ճանապարհս…

Հ.Գ.
http://www.akumb.am/images/icons/icon3.gif

http://www.youtube.com/watch?v=xjrxKpr7RR0



I fall back into pain,
With your empty kiss
Beneath this rain,
You're still the one I miss.

Drown my sorrow,
In the colors of your aura.
Embalm me with your innocence,
It might save my soul.
The fire burns,
But why am I still so cold ?

I fall back into pain
With your empty kiss
Beneath this rain,
I couldn't care less.

CactuSoul
21.12.2009, 10:34
Գրողը տանի…

Մեկ-մեկ մարդ լինելը ի՜նչ անասունություն կարող ա լինի…

CactuSoul
28.12.2009, 15:32
Մտածում էի՝ իմն էլ ա երկուսը, քոնն էլ… Ի՞նչ եմ անելու իմ մի հատը… Բա դո՞ւ…

Դե լավ… Թող մաման իրան լավ զգա… Չնայած հաստատ շատ ավելի լավ կզգար մի ուրիշ դեպքում:

CactuSoul
29.12.2009, 13:57
- Անի՞, էս վերջը հիվանդացար, հա՞: Երեկ ասում էիր, թե մրսում ես…- ասում է Լիլիթը:

Հա, Լիլ ջան, հիվանդացել եմ, դրա համար ա քթիցս ծլլում ու ըսենց վառվում եմ… Կոկորդիս խողդող ցավն էլ ա դրանից, բա ուրիշ ինչի՞ց պիտի լինի:)…

CactuSoul
30.12.2009, 02:39
Հաջորդ կյանքում ուզում եմ առյուծ ծնվել, որ այս կյանքի ապրածս ուզածիս պես դուրս մռնչամ…

CactuSoul
30.12.2009, 14:57
Yevuk-ինը :).

They laugh, because I'm different, I laugh because they're the same!

Այս գրառումն ինձ հիշեցրեց իմ գրառումներից մեկը: Կարելի է ասել, որ իմ պնդման ապացույցներից է վերոհիշյալ միտքը.



Քեզ թվում էր՝ առաջ ես գնացել, գիտելիքներ ունես, ուրիշներին նման չես, շատ ավելին ես հասկանում, քան նրանք: Բայց արի ու տես, որ այն մտքերը, որ ծնվում են գլխումդ այդ ամենի արդյունքում, բառավորվում են այնպես, ինչպես նրանցից յուրաքանչյուրը կարող էր խոսել: Միգուցե նրանք այլ բան նկատի ունեն դա ասելով, կամ էլ բնավ որևէ բան նկատի չունեն, այլ պարզապես ինչ-որ շաբլոն մտքեր են ասում, ինչ-որ բան են ասում՝ ինչ-որ բան ասած լինելու համար, բայց միևնույն է, վերջին հաշվով նույն բանն եք ասում:


Դուք տարբեր եք, դու ավելի լավն ես, բայց վերջին հաշվով բոլորդ էլ նույն բանն եք անում՝ ծիծաղում եք:). նրանք քեզ վրա, որովհետև տարբերվում ես իրենցից, իսկ դու՝ նրանց, որովհետև նույնն են:
Պարադոքս է ստացվում․ ախր դու էլ ես իրենց նման փաստորեն;), բայց համ էլ նման չես:P:

*
Սինուսոիդն ինքնին ենթադրում է շարունակություն, շարժում, զարգացում, սակայն դրա յուրաքանչյուր պարբերություն իրականում կրկնում է նախորդին:
Կյանքը սինուսոիդի է նման:)

Ասա՝ թե ինչո՞ւ մարդավարի չսովորեցիր:sad: Հիմա որ խորանայի, ահագին լուրջ փիլիսոփայություն կստացվեր:8:

:oy

CactuSoul
04.01.2010, 23:56
Թե ասա՝ քեզ ո՞վ էր խնդրում ինձ վերակենդանացնել…
Թե ո՞ւմ էր ընդհանրապես պետք իմ գոյությունը… - Ոչ մեկի… Էն, ինչի համար պետք էր «ոմանց», ինձ գոյության իմաստ չի թվում…
Այ էն, ինչի համար որ փորձում էին ինձ խաբել, թե պետք եմ, այ էդ ա ինձ համար արդարացում, որ էստեղ եմ… Իսկ էդ սուտ էր…
Իսկ ես ամեն անգամից հետո էլի հավատում եմ կյանքին…

Թանկ բաները չի կարելի դարձնել առօրյական, թե չէ մարդիկ մոռանում են դրա արժեքը… Ու էն, որ արածիդ համար քեզ ոչ մի մարդ չի ասում, գոնե բառով՝ «շնորհակալություն», էդ էլ ա դրա արդյունքը…
Երբ մարդը ինչ-որ բան ա երազում, մտածում ա, որ էդ անհասանելի ա կամ նման մի բան, պիտի էդպես էլ թողնես: Որ էդ ուզածի գինը չընկնի:

Չպիտի նվիրվես ուրիշ մարդու, ով ուզում ա լինի… Նույնիսկ ծնողներիդ կամ սիրածդ մարդուն, թեկուզ բոլոր հաշվարկներով քո երկրորդ կեսը լինի… Ու առավել ևս՝ եթե չլինի… Ոչ մեկի…
Ամեն տեղ հավասարություն ա պետք, բալանս: Թե չէ՝ մեկի տված 50 դրամի դիմաց դու կարող ա 3 կիլանոց բանկայով մեղր տաս, ինքն էլ մտածի, թե իրան հասնում էր, դրա համար ես տվել… Ի՞նչ շնորհակալություն, ինքը տեղով քո շնորհակալությունն ա, էլի… Համ էլ՝ ինքը 50 դրամ ա տվել, քիչ ա՞…
Ու դու չես կարող իրան բացատրել, որ քիչ չի ինչ-որ ուրիշ բանի համար, բայց քո տված մեղրի դիմաց չնչին ա… Ու ոչ թե չես կարող, այլ չես ուզում… Ախր դու ես տվել էդքան մեղրը էդքան փողի դիմաց, քեզ ո՞վ էր խնդրել…

Չնվիրվել… Ոչ մեկին… Ոչ մի դեպքում…
Բա էլ ո՞րն ա ապրելու իմաստը…
Էլ ո՞ւր մնացին Սերը, Բարությունը, Մարդկային Ժպիտները, Արևը… Ո՞ւր մնաց Գեղեցկությունը…

Իսկ իմ միակ ընկերը հիմա երաժշտությունն ա… Երևի ավելի ճիշտ կլիներ ասել՝ երաժԵշտությունը…


http://www.youtube.com/watch?v=vLJd1PxBink

Էլ չեմ կառչելու ոչ մեկից… Շնորհակալ եմ, որ եղել եք իմ կյանքում, ձեր նվիրած ամեն լավ բան ես կփայփայեմ… Ինչքան էլ որ ցավ եմ զգացել ձեզանից, դա չի կարող իմ աչքերում մթագնել լավը:
Ու ինչքան էլ ինձ սխալ զգամ, մեկ է. սիրում եմ:
Երևի իրականում միակ լավ բանը, որ մնացել է ինձ: Մյուսները լոկ հետևանքներ են:

Հուսով եմ՝ կկարողանամ էդ Սիրո գոնե մի ծիլ պահել, որ հետո էլ ինքս ինձ աճեցնեմ դրանից:

CactuSoul
05.01.2010, 01:51
"You're just too good to be true"
Քո նվիրած երգի բառերն են;):oy

Հիշեցի ընկերներիցս մեկին… Ասում էր. «Մի օր մի աղջիկ ասեց՝ քո մասին կարելի ա երազել, բայց ոչ` լինել քեզ հետ»…
:}

Տեսնես՝ ի՞նքը ոնց ա:)… կարոտում եմ:)
Տեսնես՝ վերջը ամուսնացա՞վ:D
:love

Էհ…
Կամ ոնց որ ասում են՝ հեյ գիդի ջահելություն:D:oy…

CactuSoul
05.01.2010, 02:12

Մի խանգարի, խնդրում եմ…

Թող, ես մենակ ավելի հեշտ կկանգնեմ… Կտեսնես…

Ու թող, որ էսօր էլ «առաջվա պես» քեզ բարի գիշեր մաղթեմ, լա՞վ… Էլի մտովի կամացուկ համբուրեմ ճակատդ, շոյեմ գլուխդ ու վերմակդ մի թեթև ուղղեմ, այ էս մասը, որ անցքից վրադ քամի չփչի… Չէ, Արևս, մի նեղվի, վերջ… Ուղղակի առանց էդ էլ վատառողջ ես…

Քեզ բարի՜ երազներ եմ մաղթում… Փափուկ ու քաղցր, համո՜վ երազներ…

Բարի գիշեր, ջանս:love…

CactuSoul
14.01.2010, 14:53
Էլի մի զգացող մարդ եմ գտել: Ու կարևոր չի, որ չեմ ճանաչում, կարևոր է այն, որ էլի մեկը, ինձ համար նոր մեկը զգալ է կարողանում, ուզում է զգալ:
Լավ է. կյանքը, այնուամենայնիվ, հետաքրքիր է, թեկուզ ոչ այնքան, ինչքան [ինձ] պետք է: Բայց դրա փոխարեն այնքան, որ դրա հիման վրա սկսում ես հուսալ, որ կլինի նաև այնքան հետաքրքիր, ինչքան պետք է:

CactuSoul
14.01.2010, 15:00
Վայ, Լիլ-Լիլ, էս ի՞նչ արեցիր:). հիմա ամեն անգամ ճաշարանում թթու տեսնելիս քեզ եմ հիշում:), չնայած որ մեր թթվի կաղամբը «շառագունած» չի, ոնց որ դու ես սիրում:oy:

…գիտես:love

CactuSoul
21.01.2010, 01:25
Նույնիսկ այսքան հեռավորությունից… հարազատ ես:

CactuSoul
26.01.2010, 00:12
Չգիտեմ՝ ով եմ, ուր եմ գնում, ինչի համար: Ու «հետաքրքիր ա» էն, որ չեմ էլ հուզվում դրանից: Հա, միգուցե այն, որ ասում եմ էս մասին, վկայում ա, որ հուզվելու, անհանգստանալու բան ունեմ, բայց էդ ուղղակի պահում եմ հետագայի համար: Հետո կհուզվեմ, կտրվեմ ինձ գտնելու մոլուցքին ու կվերականգնեմ ամեն ինչ, ու ոչ միայն կվերականգնեմ, այլև կաճեցնեմ, կծաղկեցնեմ:
Չգիտեմ՝ ով եմ, ուր եմ գնում, ինչ եմ անում, ինչի համար: Հիմա չեմ ուզում իմանալ: Հիմա փորձում եմ չիմացածս վայելել: Հենց չստացվի, կվերհիշեմ էն ճշմարտությունը, որ ի վերջո ինքն իրեն գտնելը մարդու համար կենսական անհրաժեշտություն ա:

Փորձում եմ ինձ սիրված զգալ… Ստացվում ա, գիտե՞ս… Չգիտեմ՝ էս անբնական վիճակիցս ա, թե ինչ… բայց մեկ-մեկ հաջողացնում եմ մտածել/զգալ, որ ամեն ինչ բնական ա…

Ես էն մարդկանցից չեմ, ում Աստված ա պահպահում: Նրանցից չեմ, ով կարող է երկարաշունչ ու ջերմեռանդ աղոթքներով Աստծո բարեհաճությանն արժանանալ:
Աստված ինձ իշխանություն է տվել՝ լինելու ազատ, իր նման, տնօրինելու սեփական կյանքն ու ճակատագիրը: Դե իրականում ոչ միայն իմ, բայց ես միայն ինձ համար եմ գործածում ինձ ընձեռնված իրավասությունը: Ես դրա իրավունքն էլ ունեմ:
Բայց Աստված երբեք չի բռնի ձեռքս ու ինձ իմ ճանապարհը ցույց տա: Մենք շատ լավ ընկերներ ենք, ու նա հարգում է ինձ: Ոչ պակաս, քան ես՝ իրեն: Ու նա գիտի, որ նման բաները վիրավորական են իրական, աստվածային հարաբերություններում:
Ես իմ ազատությամբ երջանիկ եմ: Նրանով, որ կարող եմ կյանքիս մի փուլում էլ թեկուզ հենց էսպես «բարձիթող» անել հոգիս ու չվախենալ… Ես ազատ եմ… Ու ինձ Աստված չի, որ տվել ա էդ ազատությունը: Ես եմ ընտրել: Աստվածները չեն կարող բռնանալ Աստվածների վրա, դա դեմ է նրանց բնույթին:

Իսկ աշխատասենյակիս պատուհանից ամեն օր վայելում եմ երկինքը… Հատկապես մայրամուտին: Ինչերից են զրկվում մարդիկ՝ հեռուներից ինչ-որ բաներ ցույց տվող արկղին աչքերը գամած…

CactuSoul
29.01.2010, 00:20
…Մի պահ, վերջում, ուզում էի ասել. «Կներես, որ էսքան անկեղծ եմ քեզ հետ»… Բայց չասեցի, որովհետև պետք չէր ասել… Էսպես ավելի լավ է:):

Գիտեմ, որ գրեթե կատակ էիր անում, բայց… եթե մի օր որոշես գրել էն գիրքը… էն, որ ասում էիր… եթե գրես, էս օրվա մասին էլ գրի… Եթե դա պլաններդ խախտի, կարող ես վերնագիրը մի քիչ ձևափոխել. ասենք՝ «7+1 ….»…

Հակասական զգացողություններ են մեջս:
Խիստ հակասական:


Սիրում եմ:love:

CactuSoul
29.01.2010, 20:45
...И если жизнь уж очень сложна
И без тебя я жить так должен,
То я пройду весь этот путь,
Пройду как длинную дорогу,
Пройду всю эту жизнь-мороку,
И пробегу, и пролечу, и без тебя я улечу,
Но без тебя я не хочу!..
:love…

Խառն եմ…

CactuSoul
30.01.2010, 22:28
Որ ասում եմ՝ ամեն ինչ խաբուսիկ ա ու սուտ, չեք հավատում: Ու ես էլ չեմ հավատում իրականում:
Բայց, փաստորեն, արժե հավատալ:):
Ու եթե դու մեկին լավ ես վերաբերվում, դա դեռ բնավ չի ենթադրում, որ ինքն էլ քեզ պիտի վերաբերվի էնպես, ինչպես դու՝ իրեն:
Իրականում ամեն ինչ արդար է: Դու ես ընտրել ինքնախաբեությունը կամ որոշել՝ իբր ձեր հարաբերությունները լավ են:
Չգիտեմ:
Դե լավ հիմա, վաղուց էր պետք սկսել մենակ ապրելը… Ոչ ոք ինձ ոչինչ պարտք չի, կարծեմ, չէ՞: Եթե պարտք էլ է, բան չկա, նվիրում եմ իրեն, ետ չեմ ուզում: Միևնույն է, ես այնքան հարուստ եմ, որ հաստատ չեմ սնանկանա:

Զարմանալի ա, որ արդեն չեմ էլ հիասթափվում… Էսքան հանգիստ լինելը վատ նշան ա իրականում:
Բայց դե մի կողմից էլ լավ ա:

CactuSoul
31.01.2010, 21:52
Հին գրածներս էլի իրենց հիշել են տալիս… Ոնց որ Լիլիթին գրածս sms-ը, հիշում ե՞ս, Զավր.

I'm just a Caterpillar which wasn't meant to become a Butterfly...

Չնայած չեմ հավատում: Դառնալու եմ;)…


Հ.Գ.
Butterfly-ը չգիտեմ, բայց իմ ուզած Մարդը հաստատ դառնալու եմ:P:
Թեկուզ մենակ:

CactuSoul
01.02.2010, 20:29
Ընե՜նց տխուր եմ:):
Տխուր: Ոչ ավել, ոչ պակաս: Իսկական, pure տխրություն ա, ճշգրիտ ռեցեպտով. մի քիչ թախիծ, մի քիչ մռայլություն, մի քիչ ուրախություն՝ երևույթների սերուցքից քաշած, մի քիչ էլ մնացած համեմունքներից, որ անուններ չունեն, ու ամեն ինչը իր ճիշտ չափաբաժնով՝ իրար խառնած:):

Մտածում եմ՝ տեսնես՝ ինձ հեչ կարոտում ե՞ն… Տեսնես՝ հեչ զգում ե՞ն՝ ես ով եմ… կամ՝ էի…
Դժվար…
Կյանքն ա էդպես. մարդիկ չեն գնահատում տալու երևույթը, այլ միայն տվածը, այն էլ՝ հազվադեպ: Շա՜տ-շատ գնահատեն այն, թե ինչքան բան ես տվել իրենց: Ու վերջ: Ուրիշ մարդկանց տվածդ հաշվի մեջ չի, դեռ նոր տալիքդ հաշվի մեջ չի…
Ամեն ինչ պիտի ապացուցես, ամեն ինչ պիտի համոզես… բա ո՞նց: Հո իրենք Նոստրադամուս չե՞ն, որ իմանան՝ ինչ կա ներսումդ: Կամ էլ թե չէ՝ հետո՞ ինչ, որ կա: Չի երևում, ուրեմն բանի պետք չի:

Տաթևին «երկու օրով» պարտքով տվածս փողը հիշեցի:
Գիտեի, որ չի տալու, առնվազն՝ գիտեի, որ ուշացնելու է: Բայց տվեցի: Ինչո՞ւ… հետաքրքիր հարց է:
Չգիտեմ:
Երևի որ հետո առիթ ունենամ չտալու: Հըմ:

Գլուխս պայթում է ցավից:

Հետ ա եկել էն 2.5 տարի առաջվանը: Երբեմն 3 տարի առաջվան ա նմանվում… Ընե՜նց նման զգացողություններ ու մտքեր են լինում մեկ-մեկ…
Իսկ ես 2 տարի առաջվանն եմ ուզում… Կամ 1 տարի…

Ես ուզում եմ, որ մարդիկ վերջապես մի օր դադարեն տրորել սեփական երջանկության ծիլը… Եթե նույնիսկ իրենք չէին տնկել այն, ու դա նման չի իրենց պարտեզում աճած մյուս բույսերին… Ուզում եմ, որ մարդիկ ճանաչեն Երջանկությունը… ու խնամեն:

Գրել եմ ուզում:
Ազատ ժամանակ, ազատ տարածություն, մենակություն… ու Մուսա…

***
Մի բան էլ գրե՞մ, Դնև:):
Ուղղակի, հենց էնպես:
Էն օրը մտքիս եկավ. «Էլի գարուն կգա, կբացվի վարդը», բայց մի ուրիշ վարդ կբացվի:)… Ամեն վարդ մի անգամ ա բացվում:

CactuSoul
03.02.2010, 15:07
.... իմ խորին համոզմամբ տիեզերք կոչվածը կատարյալ է, ու դրանում ոչ մի սխալ բան տեղի չի ունենում. ամեն ինչ հավասարակշռված է, ամեն ինչ ճիշտ է: Վատը միշտ կոմպենսացվում է լավով: ....
:think
Լավ, ես եմ ասել, ուրեմն հավատում եմ:

Ես միշտ հավատում եմ լավ բաներին:):

CactuSoul
12.02.2010, 20:08
Աշոտ Կորգանյան - հարվածայիններ

Կարոտել եմ:love…

Ու էլի մի քանի ընկերներիս եմ կարոտել, շա՜տ եմ կարոտել:
Բայց գիտե՞ս, Դնև, մեկ-մեկ մտածում եմ՝ ուզո՞ւմ եմ տեսնել իրենց ու հասկանում եմ, որ երևի չէ… Ոչ թե չեմ ուզում, այլ մի տեսակ խուսափում եմ… Բայց չգիտեմ՝ ինչու: Ասենք՝ կուզեի իմանալ, թե ոնց են, ինչ են հիմա մտածում, ով են դառել… բայց երևի խուսափում եմ այն պատճառով, որ իրենք էլ ամենայն հավանականությամբ նույնն են զգում իմ հանդեպ: Մի տեսակ չեմ ուզում կամ էլ չեմ կարող ձևակերպել, թե իմ կյանքում ինչը ոնց է կամ ես ով եմ հիմա:
Բայց մեկ ա. շա՜տ եմ կարոտել:

Իսկ Աննան երկուշաբթի արդեն աշխատանքի կգա… Էնքան չգնացի տեսնելու, մինչև լավացավ: Ու էլի գլխավորապես նույն պատճառով:
Բայց դե գիտեմ, որ ինքն ինձ կհասկանա:

Վերջերս Արթուրի տատիկ-պապիկին եմ շատ հիշում, գիտե՞ս:)… Տեսնես՝ ո՞նց են հիմա… Շա՜տ լավ մարդիկ էին…

***
Հը՞, Դնև, ի՞նչ ես ասում. սովորե՞մ…
Ախր թե անեմ, դա պիտի լինի ավելի շատ ինչ-որ բան ապացուցել, նախ ինքս ինձ ու հետո ուրիշներին: Ապացույց, որ ես լավն եմ, որ ես կարող եմ, բան… Բայց ես վստահ չեմ, որ ինձ դրա ապացույցն ա պետք հիմա: Նույնիսկ ավելին. վստահ եմ, որ պետք չի:
Ու դեռ էնքան էլ չեմ ռոբոտացել, որ կարողանամ դրա մեջ գտնելիքս համարել երջանկություն:
Չգիտեմ, Դնևս:
Համ էլ մտածում եմ, որ էսպես թե էնպես դրական բաներ ինձ հաստատ կտա դա:
Բայց հիմա որոշումը պիտի կայացնեմ հետևյալ երկուսի միջև. այն երաշխավորվածը, որ կարող եմ ձեռք բերել ու այն, ինչ կարող եմ բաց թողնել այդ ընթացքում: Երկրորդը երաշխավորված չի, բայց երկրորդից շատ ավելին եմ սպասում… Չգիտեմ:
Բայց դե էդքան էլ շատ չեմ մտածում դրա մասին: Չնայած երևի սխալ եմ անում, հա՞…

***
Ընենց եմ անջատվել էս վերջերս… Ոնց որ հենց էնպես ապրեմ: Չեմ էլ զգում՝ ապրում եմ, թե չէ: Միայն հազվագյուտ պահերի: Ու ո՛չ ուրախ եմ, ո՛չ տխուր… Անկապ:
Օրերիս տարբերությունը հագածովս եմ որոշում: Բա՞:

***
Տեսնես՝ վաղը գործի գալու ե՞մ:

***
:)
Սպասում եմ վաղվան: Բայց չեմ ուզում՝ շուտ գա:

CactuSoul
12.02.2010, 23:26

Աշխատանքից չէի շտապում տուն դառնալ: Նույնիսկ հատուկ կանգնեցի շենքի դռան մոտ, հանեցի player-ս, stop արեցի երգը, ձայնը բարձրացրի ու երգը միացրի սկզբից: "Angie"-ն էր… Հետո պայուսակիցս հանեցի հովանոցը, բացեցի, սկսեցի անշտապ քայլել ու հագնել ձեռնոցներս:
Երթուղայինը բավական ուշ եկավ. մի ամբողջ երգ էր անցել սպասելով: Ու այնքան գոհ էի, որ մեր կողքով «սուրում» էին մյուս երթուղայինները… Ուզում էի երկա՜ր գնալ…
«Եվրոպականի» մոտ մեր երթուղային բարձրացավ այն աղջիկը, որ ինձ դուր էր գալիս: Դե, նա, որ «Սուպերսթարին» էր մասնակցում մի ժամանակ: Այնքան ուզեցի՝ իմ կանգառի փոխարեն նրա կանգառում իջնել… Գիտեմ՝ որտեղ է իջնելու: Շենքի տեղն էլ գիտեմ… Ուզեցի… Երևի որովհետև կարոտել էի մարդկանց, ով կուզեի՝ ինձ կարոտած լինեն… Էլի մի ախմախ մղումով աչքերս թացացան… Դե, չկա բարիք, առանց չարիքի. դա էլ կանացիության հետևանքն ա…
…Հետո խաչմերուկում կանգնած մեքենաների վարորդները երևի մտածեցին՝ «տեսնես էս աղջիկն ինչո՞ւ է կանաչ լույսի տակ կանգնել մայթեզրին ու փողոցը չի անցնում»… Իսկ ես հաջորդ կանաչին էի սպասում…

Էլի կմնայի դրսում…

CactuSoul
15.02.2010, 01:49
Բրա՜վո, Բա՛խտ, բրա՜վո, Ճակատագի՛ր, բրա՜վո, Տեր Աստված:clap…
Շնորհակալ եմ հոգաչափ, դուք ինչպես միշտ ձեր բարձունքում եք:sad:
Էլ չեմ գրի, թող էս անգամ էլ ձեր ուզածով լինի… տեսնեմ՝ ուր եք հասնելու:think:

Օրվաս համար էլ եմ շնորհակալ, իսկական սիրահարների տոն ստացվեց, "Angie"-ն որ լրիվ հանճարեղ մտահղացում էր (կասկածում եմ, որ էդտեղ ամենաշատն Աստծո մատն էր խառը, ինքն ա սիրում էդ կարգի «կատակներ» անել):

Բլին:)
Հա, լավ, իմ հետ չունեք, բայց էն աղջի՞կն ինչով դուրներդ չի գալիս, ինչո՞ւ պիտի էս օրով տնային հագուստով տանը նստած լիներ… Սիրտս ճմլվեց… Չգիտեմ, մի տեսակ նմանություն ա բուրում էդ պատմությունը… Չնայած՝ հեչ նման չի:

Դե լավ…


***
Թե էսօր քեզ չտեսնեի, դեպրեսիայի մեջ էի ընկնելու, ազնիվ խոսք…

CactuSoul
15.02.2010, 02:40
And if you've ever tasted life
Even just once through constant pain
Sure you'll bear another night
To see the light of day again.
:}

:8

CactuSoul
15.02.2010, 12:53
Նեղացած եմ, նեղված եմ… Բայց դեմքիս ժպիտ կա:): Էդ ավելցուկն ա զգացմունքներիս, այն, ինչ չի ծախսվել ինքնասիրությունս բավարարելու վրա:

Չեմ հասկանում էն մարդկանց, որ ամեն ինչ կանեն, որ դիմացինը «հասկանա՝ ինչ ա կորցրել»… Եթե էդ մարդը քեզ համար էդքան կարևոր ա, որ ինչ-որ բան ես ուզում հասկացնել նրան, ուրեմն ամեն ինչ արա, որ հասկանա՝ պետք չի կորցնել… Թե չէ կորցնելուց հետո էլ քեզ ի՞նչ՝ կափսոսա, թե չէ…

Կյանքը կաթիլ-կաթիլ իմաստազրկվում ա…
Դեպրեսիա չեմ ուզում, էն մի անգամն էլ ինձ հերիք էր… Չեմ ուզում…

Սառույցի շերտն էնքան ա հաստացել, որ տակով հոսող գետի ձայնն արդեն բոլորովին չի լսվում…

CactuSoul
17.02.2010, 02:31
Ընենց եմ ուզում՝ ինձ հասկանաս… Հասկանաս՝ ինչ եմ զգում, ինչից ինչ կարող եմ զգալ ու ինչ պատճառով…

Վախենում եմ… որովհետև զգում եմ, որ կամաց-կամաց էդ էլ ա ինձ մեկ դառնում… Չեմ ուզում՝ դառնա:
Մեռնել չեմ ուզում:

CactuSoul
22.02.2010, 15:44
...And all that's before been just and fair
Shattered in a rain of crystal shards
Each of them a cry, a dream, a tear...
Սիրեցի, էլի, էս խումբը, հատկապես էս ալբոմով:love…

Estatic Fear, "A Sombre Dance":love

Լավն ա շա՜տ: Պարզության մեջ խորություն կա, էնպես, ինչպես զուլալ առվակն ունի խորություն: Գեղեցկության ու հրաշքի խորություն… Համեստ ու չպարտադրող ձգողականություն… Բա մեղեդայնությունը… Մմմմ՜մ:love…

Արդեն 2 տարի կլինի, երևի, ինչ բացահայտել եմ ու դեռ էլի երկա՜ր կլսեմ ու չեմ ձանձրանա:love…


As the stars like ludicrous fauns,
Join the grim reapers dionystic glance
We step forward together with the pale withered spring
And join the pipings of their sombre dance

CactuSoul
26.02.2010, 18:12

Ինչ-որ մեկը մատներով սանրում է իր մենության սառը, սև մորթին, ու մենությունն անձայն մռռում է՝ գոհ կատվի նման: Հետո դանդաղ, աստիճանաբար փափկում, լայնանում, ցրվում ու տարրալուծվում շրջապատող խամրած, դալուկ երկնքում… Երեկոյանում է:

Ինչ-որ մեկն էլի զառանցում է մտքում: Ինչ-որ մեկն արդեն մոռացել է, որ մի ժամանակ թևեր ուներ մեջքին:
Ինչ-որ մեկի համար էլի միևնույն են կյանքն ու մահը, ու միևնույն է՝ դրանք իմաստ ունեն, թե ոչ:
Ինչ-որ մեկը անտարբեր պոկռտում է իր երևակայական Արևածաղկի թերթերը…

CactuSoul
26.02.2010, 19:16
«Դու պատասխանատու ես նրանց համար, ում ընտելացրել ես:»

Չէ, Անտուան ջան, իրենք են իրենց համար պատասխանատու, որ ընտելացել են:)…

CactuSoul
03.03.2010, 01:12
Երեք տարի…
Ու ինչքա՜ն բան ապրեցի էս երեք տարիներում… Քանի՜-քանի անգամ հոգեվարք ունեցա ու քանի՜ անգամ հառնեցի մեռյալներից… Քանի՜ օր զգացի, որ երջանիկ եմ…
Ուրիշները կերազեին՝ գեթ մեկ օրն ունենալ նրա, ինչ ես եմ ունեցել էս տարիներին՝ յուրաքանչյուր օր, ամեն վայրկյան…
«Նվնվում» եմ, բայց իրականում էս երեք տարում հասցրել եմ ապրել այնպես ու այնքան խիտ, որ կհերիքեր մի ամբողջ կյանքի համար: Շատերի համար նույնիսկ ավելցուկ կտար: Ծիածանի պես գունեղ, սև-սպիտակ կամ գորշ գույներով, ծայրահեղ երջանիկ կամ չափազանց տխուր, մարդ ու աստված, կյանք ու մահ, փոթորիկ ու խաղաղություն… Սիրում եմ ապրելը: Ապրել եմ… Հպա… Չէ, ո՛չ հպարտ. երջանիկ եմ դրանով:

Շնորհակալ եմ…

Հ.Գ.
Ոչինչ, որ չհիշեցիր: Միևնույն է. ես արդեն վաղուց մենակ եմ:

CactuSoul
10.03.2010, 23:56
…Չեմ հավատում, որ սա առավելագույնն է, ինչ կարող էինք ունենալ: Հրաժարվում եմ հավատալ, որ դա ամենաարժեքավորն էր, ինչ կարելի էր պահել: Հրաժարվում եմ հավատալ, որ նա քեզ թույլ տվեց նման բան անել, որ չընդդիմացավ: Չեմ ուզում հավատալ, որ կեղծիք կար: Հրաժարվում եմ հավատալ, որ դու ինձ չես հասկանում, որ դրա համար քեզ առնվազն իմ բառերն են պետք: Դա սխալ է: Ես գիտեմ, որ դու կարող ես, գիտեմ, որ ուզում ես: Ուզում եմ՝ ուզենաս: Հոգեկան վիրահատությունների պատկառելի փորձ ունեմ, հաստատ կկարողանամ մի մասը ամպուտացնել՝ մնացած հատվածն առողջ պահելու նպատակով: Ուղղակի, ամեն դեպքում, ամբողջական հոգին ավելի լավ է: Մերժում եմ հավատքը առ «ամեն ինչ լավ կլինի», եթե այդ լավը չպիտի կարողանա պարունակել կուլմինացիոն երջանկության պահեր: Էսպես թե էնպես լավ կլինի, բայց լավ կա, որ ավելի լավ է չլինի: Չեմ ուզում հոգնել, հասկանո՞ւմ ես: Չեմ ուզում, որ լավ լինելու բնորոշիչը խաղաղությունը լինի: Խաղաղությունը պիտի առաջանա լավ լինելուց, ո՛չ երբեք ընդհակառակը: Չեմ ուզում շատ մտածել, խորանալ, որ չգժվեմ, իսկ չմտածելով դառնում եմ գրեթե ոչինչ, իմ չափանիշներով՝ ոչինչ: Ո՛չ մեկն եմ ուզում, ո՛չ մյուսը: … Հետ եմ վարժվել ապրելուց: Թվում ա՝ եթե հնարավորություն էլ լինի (հըմ), երկար ժամանակ պետք կլինի «վերապատրաստվելու» համար: … Կներես, Դնև…

CactuSoul
11.03.2010, 01:37
Այ անուղղելի՜:)… Տեսնես՝ վերջը ե՞րբ ես մեծանալու… Շատ չէ, էնքան, որ դադարես ամեն ստից բանի մեջ դրական բան հայտնագործել, իսկ բացասական բաները՝ չնկատելու տալ: Ու հետաքրքիրն էն ա, որ դու էդ ամեն ինչը շատ լավ հասկանում ես, է՞:8:

Բայց ի՜նչ լավ ա, որ անուղղելի ես… Ես քեզ սիրում եմ էդպիսին, եսս:love…

CactuSoul
17.03.2010, 16:03



How many flies buzzed round you innocent of your grime, while you cursed the heavens of your railroad and your flower soul?
Allen Ginsberg, "Sunflower Sutra" (http://www.akumb.am/showthread.php/10117-%D4%B1%D5%B6%D5%A3%D5%AC%D5%B8-%D5%A1%D5%B4%D5%A5%D6%80%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%B4%D5%B8%D6%82%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A2%D5%B6%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D5%BE?p=302009&viewfull=1#post302009)

Երբեմն խիստ պատահաբար հայտնագործություններ են լինում, որ նույնիսկ ամենահզոր երևակայությունը չէր կարող պատկերացնել:

CactuSoul
22.03.2010, 16:09
Եթե կարծում ես, որ նա, ում դու ես կերտել, չի կարող մի օր քեզ կերտել, ուրեմն էդպես կատարյալ էլ մնա, Աստված:):

CactuSoul
25.03.2010, 17:08
Այնտեղ, ուր ես չկամ…

…թախիծ կա: Մարդկանցից յուրաքանչյուրը մի բան ունի ներսում, շա՜տ խորը, որ չի համարձակվում ասել մյուսներին: Ու բոլորի թաքցրածը նույն բանն է, նույն մտահոգությունը, նույն թախիծը, գուցե միայն տարբեր կերպ արտահայտված:
Նույնը չի ոչինչ, թեև երևի ավելի լավ է, քան դրանից ավելի առաջ:

Արևի շողերը պատուհանից ներս են հոսում: Բավականին ջերմ է ու լուսավոր: Թեթև քամի կա սենյակում: Ժպիտներ կան: Ժպիտների տերերը փորձում են հավատալ, որ դրանց մեջ թախիծ չկա: Թվում է՝ ստացվում է:

Ես չեմ ժպտում: Մի քիչ հետո, գուցե: Ամենայն հավանականությամբ:
Ու կփորձեմ հավատալ, որ ժպիտիս մեջ տխրություն չկա:


***
Հիշելն ինձ հակացուցված է:

CactuSoul
26.03.2010, 15:40
Գիտե՞ս՝ ինչու է առանց քեզ ավելի լավ: - Որովհետև քեզ հետ չզգալն ավելի մեծ զգացողություններ է արթնացնում, քան առանց քեզ զգալը:

Թող քնեմ:
Չէ, քեզ չեմ ասում, Դնևիս եմ ասում, չնայած որ քեզ եմ դիմում: Դնևս, հարազատս…
Միակ հարազատս, որ ինձ սիրում ու հասկանում ա, ու էնքան լավ, ինչքան ես եմ ուզում: Երբ չեմ ուզում, չհասկանալու ա տալիս: Երբ նեղված եմ, նույնիսկ երբ նաև սեփական սխալների պատճառով եմ նեղված, երբեք չի հանդիմանի, ուղղակի ցույց կտա, որ կողքիս ա, որ ինձ հասկանում ա, ու իր խոսուն լռությամբ կոգեշնչի էդ սխալներս ուղղակի փորձել ուղղել, ոչ թե դնել ու դրանցով սեփական հոգու գերեզմանափոսը փորել:
Գիտե՞ս՝ ինչու ես ինձ համար ամենալավ ընկերը, Դնևս… Որովհետև դու մարդ չես, դու չես կարող հիասթափեցնել, քանի որ չես կարող փշրել իմ պատկերացումները քո մասին…

Մարդկանցից, չգիտեմ՝ ինչու, միշտ ավելին եմ սպասում: Երբ տեսնում եմ որևէ մեկի դրական մի հատկանիշ, միանգամից ուրախանում եմ ու մտածում, որ ամենայն հավանականությամբ լավ մարդ է: Իմ պատկերացումներով: Ու հետո սրտի թրթիռով հետևում եմ նրանից եկած հաջորդ «իմպուլսներին» ու… Հուսահատվում եմ մի տեսակ: Տեսնում եմ, որ առաջին տպավորությունս ամենաշատն էր, ինչ նրանք կարող էին տալ: Միանգամից տալիս են, որովհետև ենթագիտակցորեն զգում են, որ դրանով երևի կկարողանան լավ տպավորություն թողնել… Հետաքրքիրն էն ա, որ շատերը էդպես էլ էդ «կտով» բավարարված ու նույնիսկ հիացած են մնում մինչև վերջ: Բայց ես՝ չէ, ես միշտ ավելին եմ սպասում…
Այ, հիմա էլ մտքովս մարդիկ են անցնում, ում գրեթե սիրում եմ, բայց վախենում եմ սիրել, հասկանո՞ւմ ես, վա-խե-նում-եմ… «Բա որ հանկարծ… Մեկ էլ տեսար…»… Վախենում եմ էլի հիասթափվել, վախենում եմ պարզել, որ էդ մարդիկ հենց տեսածս են ու ոչինչ ավելի: Չնայած տեսածս ահագին էլ շատ է:

Լավ, է, ի՜նչ եմ քեզ անկապ բաներով լցնում, ընգերս: Ոնց որ էս աշխարհում մենակ ես եմ ապրում, է՞լի: Շատ մարդիկ են էս ամենը զգում, բայց հո չե՞ն գրում դրա մասին, չէ՞: Կամաց-կամաց պիտի ինքս ձերբազատվեմ այն բաներից, որ ուրիշների մեջ ինձ դուր չի գալիս:

CactuSoul
26.03.2010, 18:40
Հասկացա…
Ես միշտ սովոր եմ եղել ուզեցածս ունենալու համար ամեն ինչ անելու ու ի վերջո ունենալու, իսկ հիմա ուզեցածս հստակ ձևակերպմամբ մի բան է, որ հստակ գիտեմ՝ չեմ ունենալու: Ուրեմն պիտի չուզենամ:
Մի հատ խո՜րը շունչ… Այ էսպես: Հիմա նոր ցանկություններ ենք մոգոնում:)…

CactuSoul
28.03.2010, 02:00
Խոսակցությունից հետո դեռ իներցիայով մտածում էի նույն թեմայով, երբ շարունակում էի նայել "The Wall - Berlin 90" համերգը: Ու հասկացա՝ կարևոր չի՝ ինչ տեսակի քարից են աղյուսները, ես տանել չեմ կարողանում տեսնելը, թե ինչպես են իմ շուրջը մարդիկ աղյուսներ դառնում, որովհետև հիմա արդեն ատում եմ այն ապագա պատերը, որ պիտի կառուցվեն նրանցով իմ շուրջը:
Դրանք իմ կամքը կոտրել չեն կարող, բայց, մեկ է, մեծ կամ թեկուզ փոքր դժվարություններ առաջացնելու են:

CactuSoul
30.03.2010, 14:30
Վերևից ամեն ինչ ուրիշ է: Իրերը, մարդիկ ու «մարդիկ» այնքա՜ն փոքր են երևում… Ձայները շա՜տ ցածր են լսվում, նույնիսկ եթե հնարավոր է երթադրել, որ ժխոր է ներքևում: Երբեմն միայն, եթե լսողությունդ լարես, ինչ-որ բառեր կամ մտքերի պատառիկներ կարող ես տարորոշել: Միայն քամին է, որ հանգիստ, կարելի է ասել՝ երջանիկ, մեղմ սուլում է շուրջդ:
Ես սիրում եմ հանգստություն: Վերևում լավ է: Միայն թե… երբեմն մենակությունս թախիծ է առաջ բերում: Հետո հասկանում եմ՝ հնարավոր է՝ մենակ չեմ, պարզապես շատ եմ տարվել ներքևի պատկերներով ու շուրջս բան չեմ նկատում: Ինչո՞ւ է ինձ թվում, որ եթե ներքև չնայեմ, կընկնեմ ցած: Գիտակցում եմ, որ սխալ է թվում: Հողը դեռ ձգում է հայացքս, բայց արդեն այնքան չի ձգում ինձ, ինչքան առաջ, զգում եմ, որ ավելի հեշտ եմ մնում բարձրության վրա: Բարձրացնել հայացքը, կենտրոնանալ շրջապատող իրականության վրա, ընկերանալ քամու հետ, որ շուրջս է. ահա իմ խնդիրները հիմա: Ու պատրաստ լինել, թեկուզ այս «միայնակության» պարագայում, ընդունել այլ մարդկանց, եթե հայտնվեն, կամ եթե ինքս նրանց գտնեմ իմ ճանապարհին:
Գիտեմ. մի մարդու իսկական երջանկությունը տիեզերքում շատ ավելի կարևոր է, քան միլլիոնավորների կենցաղային «ուրախությունը»:
Մի քիչ էլ ջանք, մի քիչ էլ ուժ, ու այս մի մակարդակն էլ անցած կլինեմ:

CactuSoul
06.04.2010, 13:17
Was there a time when I was feeling?
The time for shade of hope or fear...
Sometimes I wonder am I breathing?
When was it when we were dreaming?..

When did the sun stop from shining?
Remember when I felt the rain...
Sometimes I wonder am I fading?
When we were hurting?..

Did I need the pain just to feel alive?..
Did I get this numb just to survive?..
Did I need the rain just to feel alive?..
Did I get this cold just to survive?..

Was there a child who was dreaming?
When did I loose the sense of me?..
Sometimes I wonder am I sleeping?
When stopped I desiring?..

Did I need the pain just to feel alive?..
Did I get this numb just to survive?..
Did I need the rain just to feel alive?..
Did I get this cold just to survive?..

Would you, please, could someone, please...
Could someone make me unbroken again?..
Is there someone I could reach?
Could someone make me whole again?

Was there a time when I was feeling?
The time for shade of hope or fear...
Sometimes I wonder am I breathing?
When was it when we were dreaming?..
... we were dreaming ...



***
Ե՞րբ եմ վերջապես ընդունելու, որ երջանկության համար ստեղծված չլինելը չի նշանակում, թե պիտի ինքս իմ բնույթին այնքան հակառակ գնամ, մինչև դառնամ կատարյալ ապերջանիկ…

CactuSoul
08.04.2010, 14:46
Բարև: Ո՞նց ես: Ոչինչ, չէ՞, որ «դու»-ով եմ դիմում: Վաղուց էր պետք: Էսպես ավելի անմիջական է, ավելի անկեղծ:
Ուզում եմ խոսել հետդ: Ուզում եմ իմանալ տրամադրությունդ, մտքերդ, երազանքներդ… հիմա…
Տխո՞ւր ես… Չէ՞… Հրաշալի է: Էլի կեղծում ես, էլի ստացվում է: Կներես անկեղծությանս համար: Երբ քեզ տեսա առաջին անգամ, էլի ինչ-որ փոքրիկ, բայց կեղծ բան նկատեցի: Դե, այդքան անկեղծության մեջ այդ կեղծ հատիկը չէր կարող չերևալ: Ես քեզ սիրեցի… Կեղծիք տանել չեմ կարող, բայց զգացի, որ քո փոխարեն ես, գուցե, տասնապատիկ ավելին կունենայի, եսի՞մ… Գնալով կեղծիքը թուլանում էր, կամաց-կամաց ավելի ու ավելի իսկական էր դառնում ամենն, ինչ ունեիր ու ինչ կար: Ու քո երջանկությանն արդեն ինքդ էլ էիր սկսում հավատալ: Հիշո՞ւմ ես: Դե, խանգարող հանգամանքներ միշտ էլ կան, էդ հեչ: Բայց էն իրական, քո երազած երջանկությանը երևի թե առաջին անգամ էիր այդքան մոտ: Ու ես ինձ երջանիկ էի զգում դրա համար… Կներես, եթե դավաճանեցի: Մինչև հիմա էլ չգիտեմ՝ որքանն էր մեղքի իմ բաժինը, բայց որքանն էլ որ ինձ վերագրես, թեկուզ ամբողջի համար, ծունկի եմ գալիս քո առաջ ու ներողությունդ եմ հայցում… Թույլ տուր գրկել ոտքերդ, խնդրում եմ, մի խորշիր արցունքներիցս: Թեկուզ «վիրտուալ», ինձ թվում է՝ սա վերջին անգամը կլինի… Էլ երբեք այսքան մոտ չենք լինի… Եթե կուզես, խոստանում եմ:
Մի վերջին անգամ փակեմ աչքերս, գլուխս դնեմ կրծքիդ, գրկիր ինձ, խնդրում եմ, առաջվա նման… Ես կաղոթեմ քո երջանկության համար… Խոստանում եմ…
Հոգուս մի կտորը քեզ մոտ ա… Թող ընդմիշտ մնա…
Ժպտա:)…

CactuSoul
18.04.2010, 02:42
Էնքան ծամծմեցի ասելիքս, որ չգիտեմ՝ տակն ինչ ա մնացել: Բայց մեկ ա, պիտի ասեմ:

Մարդն ինքն իրեն իր աչքում բարձրացնելու համար երբեմն կուզենա այնպիսի բաներ, որոնք իրեն վնաս են, այսպես ասած: Սեփական թերությունները հեշտ «հաղթահարելու» համար կարելի է ընդամենը ոչինչ չանել, բացի դրանցից բխող բոլոր հետևանքների «պատասխանատվությունը» «իր վրա վերցնելը»: «Հա, ես թերի եմ, վատն եմ, ստոր եմ, բայց գիտեմ էդ մասին ու պատրաստ եմ ընդունել հասանելիքս»: Անձդ մտովի գլորում ես մի քանի աստիճան ներքև, որ իրական անձդ կարողանա զգալ, որ ավելին է էդ գլորվածից: Որ ստեղծվի դեպի վերև շարժի իլյուզիա:

Հոգու խորքում, իրականում, գիտես, որ ինչքան էլ դա քեզ արդարացի թվա, այս դեպքում դու կգերադասեիր մնալ «չդատված»: Հոգուդ խորքում հույս ունես, թե միայն ցանկությունդ՝ արդյունքները մաշկիդ վրա զգալու, քեզ, պայմանականորեն ասած, ներելու, քո հոգու մաքրության համար բավարար է, ու նա, ով այդ իրավունքն ունի, քեզ չի «պատժի»:

Հասկանում եմ, որ գիշերվա հազարն ա, բայց ինչքան էլ որ զառանցանքի նմանվեն խոսքերս, պիտի ասեմ: Երբ չեմ ասում, մնում-կուտակվում ա մեջս, ստիպված տարրալուծում եմ էությանս մեջ ու կամաց-կամաց դա ինձ դարձնում ա կեղծավոր մարդ, գրեթե չապրող մարդ:

Ցավը…
Ախր էդ էնքա՜ն անհատական ա… Դու կարող ես փորձել զգալ դիմացինիդ ցավը, բայց դու կզգաս այն, ինչ պատկերացնում ես, թե կզգայիր, եթե նրա փոխարեն լինեիր: Իսկ թե հենց նա ինչ է զգում, չես կարող իմանալ: Դրա համար էլ պետք չի ուզենալ ուրիշի ապրումներից ունենալ, դու չես կարող վստահ լինել, որ կարող ես դա տանել:
Ես չեմ ուզում զգալ էն ցավը, որ ուրիշներն իմ պատճառով զգացել են: Դրա համար թող խիղճս ինձ տանջի, միևնույն է, շատ չի կարող: Ես փորձում եմ ոչ մեկի չցավեցնել:

***
Գնացի քնելու, ուղեղս կախվում ա արդեն:

CactuSoul
24.04.2010, 01:01
Աշոտ, ծնունդդ շնորհավոր:): Ես քեզ պարբերաբար հիշում եմ, հիշում եմ, որ այսօր քո ծննդյան օրն է, հիշում եմ, որ մի անգամ, չնայած մի, թե երկու օր ուշացումով, բայց քեզ խխունջ նվիրեցի… Երեխա էի, էլի:)… Բայց դե լավ երեխա էի: Քեզ հետ շփումից միշտ խաղաղվում էի, մի տեսակ ուրախությամբ լցվում:
Հիշում ե՞ս որ մի օր քեզ մի հատ թուղթ տվեցի, վրան՝ ֆլոմաստերով անգլերեն բաներ խզբզած: Տուն գնալու ճանապարհին էի գրել՝ ինչ անցել էր մտքովս: Մի օր ասեցիր, թե պահել ես, դեռ մոտդ է: Ուզում եմ հիշել՝ ինչ կար վրան գրված, չեմ կարողանում: Բայց էնքա՜ն հետաքրքիր ա հիմա… Մենակ վերջինն եմ հիշում. "Follow your Muse, no matter where it goes.":
Հիշում եմ՝ մի անգամ միասին գնացինք ձեր կոմունալ վճարումները կատարելու:}… Հետո ձեր շենքի մոտի խանութից պեչենի առանք… Տատիկիդ եմ հիշում… «Հա, ինքը Անիին նման ա»:)… Լավ տատիկ էր, շատ: … Էդ ժամանակ դեռ նոր էիք Պարսկաստանից եկել, հիշո՞ւմ ես: Նկարներն էինք նայում… Մի հատ էլ նկար կար, որ «քո» վարսավիրանոցի մոտ էիր նկարվել էնտեղ:))… Է՜, որ խորանամ երևի էնքան մանրուքներ կհիշե՜մ…
Հա, մեկ էլ մի բան էլ ասեմ. երևի չես հիշի, բայց մի անգամ մի հատ տոպրակ էր ձեռքդ ընկել, որը երկու կողմից փակ էր: «Լրիվ սյուր ա», - ասում էիր ու ժպտում էն քո յուրահատուկ ժպիտով:): … Էդ տոպրակը մինչև հիմա գոյություն ունի իմ դարակներից մեկում, վրան էլ, եթե իմանաս՝ ինչ ես փնտրում ու ուշադիր նայես, դեռ երևում է գրիչով արված «մակագրությունդ». "СЮР":
Հա, ու նվիրածդ դիսկերն էլ սիրով ու ջերմությամբ պահում եմ, հատկապես մեկը, երևի գիտես՝ որը… Շատ թանկ ա ինձ համար:
Է՜խ:)…
Հուսով եմ՝ երջանիկ ես, դու դրան արժանի ես: Ես որ ամբողջ սրտով քեզ մաղթում եմ դա:

Քո ժպիտից մեր մոլորակում պիտի շատ լինի:
:love

CactuSoul
27.04.2010, 11:43
Դե, դե, քիթդ վեր պահիր: «Մերը», «Իմը»… Դատարկ բաների հետևից մի ընկիր, հորքուրի՜կ:acute:love:
Էսօր տխրել չկա: Էսօր տոն ա: Էսօր… :love

Բարի գալո՜ւստ, պուճո՜ւրս:love… Ես քեզ սիրում եմ:love…


Հ.Գ.
:love:love:love…

CactuSoul
27.04.2010, 17:04
Roshen… Ելակի կոնֆետ… Էն նույնից ա:love… Հիշեցի…
Լիլիթ ջան, ինձ գժի տեղ մի դիր, ուղղակի… չեմ կարող չժպտալ:):
Քանի՞ տարի պահեցի էդ կոնֆետը… Միշտ հետս էր, պայուսակիս մի անկյունում գողտրիկ ծվարած:
2003-ից… Նոյեմբերի 21… Ուրբաթ…
Չի լինում մոռանալ:
Չեմ ուզում մոռանալ: Լավ եմ անում:):

CactuSoul
29.04.2010, 01:01
Կներես, Դնև… Մեկ-մեկ լինում ա, որ նույնիսկ դու չես բավարարում, իրական մարդ ա պետք…
Ուրախ եմ քեզ համար… Լուրջ… Էս անգամ քեզ համար եմ ուրախ, որ իրական չես…

CactuSoul
30.04.2010, 18:01
Մի հատիկ chat-ը, 2 հոգու մի 2 ժամ տևած մի խոսակցությունը կարող ա տիեզերքի մասշտաբով ավելի մեծ ողբերգություն պարունակել, քան բազմաթիվ ցեղասպանություններ միասին վերցրած:
Հազվադեպ, բայց կարող ա:

CactuSoul
06.05.2010, 16:24
Իմ «հոգու գողտրիկ լույսը»… Տեսա՞ր, որ չպահպանեց:): «Հավերժական բարեկամներ», «իրարից անպակաս»… Քանի՞ օր դիմացան «դարավոր պատկերացումներին» չնման երջանկության ու էն մնացած բոլոր բաների մասին մաղթանքները:)…
Վերջերս սկսել եմ մաղթանքներին կասկածամտորեն վերաբերվել: Խիստ կասկածամտորեն: Հենց իմ մաղթանքներն էլ տարբեր մարդկանց. քանի՞սն են իրականացել կամ քանի՞սն են իրականացման ճանապարհին: Գոնե ինձ համար կարևոր, նշանակություն ունեցողներից որ գրեթե ոչ մեկը: Շատ դեպքերում նույնիսկ ընդհակառակը:
Ինչո՞ւ ա ամեն ինչ սենց թարս:
Միք, գոնե դու մի տխրի, էլի, խնդրում եմ… Հիշի Սուրենչոյի մռութիկն ու ժպտա: Իմ համար էդ շատ ա կարևոր: Մինչև հիմա չէի գիտակցում սենց հստակ, բայց հիմա գիտեմ՝ շատ ա կարևոր: Ախր դու շատ բան ունես լավ լինելու համար, մնացածը փորձիր հարթել, կտեսնես, որ կստացվի: Լավ, էսօր տխրի, ոչինչ, չնայած շատ անսովոր ա քեզ էդպիսին տեսնելը, բայց էս մի օրը ոչինչ՝ նմուշի համար, իսկ հետո ուրախ եղի միշտ… Թե չէ՝ ես պատերազմ եմ հայտարարելու Աստծուն:

CactuSoul
24.05.2010, 00:05
Լռում ես… Դու, որ գիտես բոլոր հարցերի պատասխանները, կամ գոնե պատասխան ունես յուրաքանչյուր հարցի, լռում ես հիմա…
Վստահ եմ՝ նրանից չի, որ պատասխան չկա, պարզապես չես ուզում բարձրաձայնել: Հավատա՝ հասկանում եմ:
Ես էլ գիտեմ պատասխանը:
Ես էլ չեմ ուզում բարձրաձայնել:

…մի արա, ախր ոչինչ չես շահելու: Հիշիր ինձ, երբ դեռ կայի, կենդանի էի, երբ ապրում էի… Սա ես չեմ:
Ու դու էլ դու չես: Մի խաբիր: Չեմ հավատալու, որովհետև չեմ ուզում:

Այն, ինչ էինք… Այն, ինչ ենք… Այն, ինչ կարող էինք լինել… Այն, ինչ դառնում ենք… դառնում… Լավ էլ բառ գտա. դառն ա համեմատությունն ու որոշ «մանր-մունր» բաների գիտակցումը:

*
Եթե գիտես՝ որ ճանապարհն ուր է տանում, դժվար է ընտրել մեկը, որի վերջնակետն, ինչքան էլ, որ լավը լինի, այն չի լինելու, ինչին ձգտում է էությունդ:

CactuSoul
24.05.2010, 20:21
Ինձ էսօր շողիկ են նվիրել, Դնև, արևի շող, իսկական:):love:

:)

CactuSoul
01.06.2010, 20:04
Մի ժամ ա՝ ուզում եմ մի բան գրել… Ասելիք չկա: Միտք չկա: Ոչ մի բան…
Տեսնես՝ իրո՞ք ցուրտ ա, թե՞…
Շարունակություն եմ ուզում, ապրել եմ ուզում… Ո՞նց անեմ…
Ոչ ոք ինձ չի հասկանա: Առավել ևս եթե փորձեմ բացատրել:
Էնտեղ, ինչ-որ մի տեղ, Դնև, շա՜տ խորը… ես դեռ շնչում եմ… հազիվհազ… բայց շնչում եմ… Մեկ-մեկ դա ինձ հույս ա տալիս:
Վախենում եմ՝ ինձ արթնացնեմ, թարմացնեմ… Ես շատ բան եմ ուզում կյանքից, ինչ նա ինձ չի կարող տալ: Գոնե՝ այլևս չի կարող: Ավելի լավ է էսպես, ոչ մի կերպ… Ես սա դժվար թե տանեի:

Անկապացել եմ մի այլ կարգի…
Վախենում եմ մտածել, Դնև…


***
Ուղղակի արդեն սպառել եմ բոլոր երազանքներս:

CactuSoul
17.06.2010, 12:59
«Սյուռեալիստ»… Հմ… Էդ ես չեմ սյուռեալիստ, է՞, էդ դո՜ւք եք խեղել իրականությունը…

Ամեն դեպքում, թույլ տվեք «անուղղելի երազող», «սյուռեալիստ», «երկնքից մեկ-մեկ էլ ներքև իջի» ու էս կարգի մնացած բոլոր՝ ինձ ուղղված խոսքերը համարել կոմպլիմենտ:

Ամեն մարդ ինքն է ընտրում սեփական իրականությունը: Իմ իրականությունը ես չեմ զոհի, որովհետև այն, ինչ առաջարկում եք դրա փոխարեն, ոչ մի առավելություն չունի իմի նկատմամբ: Ու նույնիսկ ունի բազմաթիվ թերություններ:
Երկար եմ ընտրել իրականությունս, որոշ մասեր նույնիսկ կերտել եմ սեփական երևակայությամբ, ջանքով, արնաքամ լինելու չափ ճգնելով, կերտել եմ այն առավելագույն լավով, որ կարող էի պատկերացնել, ու դրան կյանք եմ տվել… Ու չեմ ուզում հրաժարվել իմ իրականությունից: Դեռ աշխատելու եմ այն ավելի ու ավելի լավացնել:

CactuSoul
08.07.2010, 19:28
Բարև, Դնևս:) Եկել եմ: Կարոտել եմ:
Եկել եմ մի քիչ լռեմ հետդ ու գնամ:

Դու կհասկանաս:

CactuSoul
09.07.2010, 18:42
Բավականին ժամանակ է, որ մտածում էի մի տեղ հավաքել… Իրարից շատ տարբեր են, բայց մի կարևոր ընդհանրություն կա:
Երեքն էլ շատ եմ սիրում, արժի, որ պահես, Դնևս:


***
Antimatter, "The Art Of Soft Landing" (http://www.akumb.am/showthread.php/48834-%D4%B4%D5%B6%D6%87%D5%B6%D5%B8%D5%A6%D5%A1%D5%BE%D6%80?p=1831309&viewfull=1#post1831309)

http://www.youtube.com/watch?v=h96cM-TNZK4


***

Բայց չէ՞ որ անկումն էլ թռիչք է,
Իսկ ի՞նչ է,
Թռիչքը քեզ քի՞չ է,
Սա՞ չէր ողջ կյանքում քո երազածը:

Ուրեմն ի՞նչ ես
Ողջ անդնդով մեկ
Տարածում այս խոլ սարսափի ճիչը:

Դեն նետիր հոգիդ ճզմող արճիճը
Ու սլացիր վեր...

Իսկ թե դրան էլ ի վիճակի չես,
Գոնե վայելիր վերջին թռիչքդ,
Չէ՞ որ անկումը նույնպես թռիչք է:


***

http://www.youtube.com/watch?v=sdUUx5FdySs

:love…

CactuSoul
18.07.2010, 00:51
Ասում եմ՝ որ ինչ-որ մեկը վերցներ ու իմ ապրած օրերը մի գրքում, կամ ֆիլմում նկարագրեր, տեսնեի՝ մտածելու էի. « դե լավ, էլի… Հետո՞ ինչ, որ վառ երևակայություն ունես, ախր պարզ երևում ա, որ ամեն ինչ սարքած ա… Իրականում էդքան զուգադիպություններ չեն կարող լինել…»:
Սա ի՞նչ ա նշանակում: Ուրեմն Աստված շատ վառ երևակայություն ունի: Հըմ: Ով էլ կասկածեր:
Ամեն ինչ էնքան անիմաստ ա դարձել: Բայց մի տեսակ տարօրինակ անիմաստ, էլի, ոչ թե բառի բուն իմաստով: Ավելի շուտ՝ չեմ զգում շատ բաներ: Շատ բաներ ինձ թույլ չեմ տալիս զգալ:
Էսօր հո չգիտեի՞՝ ինչի եմ «ականատես լինելու»: Բայց մի տեսակ տխուր էի:
Առաջ, հիշում ե՞ս, Դնև, որ կանխազգում էի, մի անհավանական, ֆանտաստիկ բան էր մտքիս ծայրով անցնում, սկսում էի ինքս ինձ վրա ծիծաղել, ասում էի՝ ոնց կարող ա դա պատահել, այ գիժ… ու համ էլ անհանգստանում էի, ու մեկ էլ հանկարծ պարզվում էր, որ հենց տենց ա, որ կա… Էս անգամ չզգացի:
Դե իրականում հավես էլ չունեմ մտածելու: - Ինչու, ինչի համար… Հետո ինչ կլինի… - Սխալ կլինի ասել, թե չի հետաքրքրում: Բայց դե նման մի բան, է՞լի:
Մեկը, ով ինձ չնկատեց, իսկ ավելի հավանական է՝ չնկատելու տվեց, փորձում էր երջանիկ ժպտալ: Մի քիչ ավելի լավ էր ստացվում, քան առաջ, բայց մեկ է, ինձ նման հարցերում չես խաբի:
Հետո ուրիշ մեկը, ով ինձ չնկատեց, կամ քիչ հավանական է՝ չնկատելու տվեց, կարծես թե մտահոգ էր ու գուցե հենց առաջինի «հետքերով» էր քայլում:
Մդա:
Հետո քիչ էր մնում՝ ես Կատյային չնկատեի, բայց ինքն էնքան հավեսով ժպտաց ու ասեց «պրիվետ», որ մի ակնթարթում ես էլ պայծառացա… Սիրում եմ Կատյային: Չեմ էլ ճանաչում, որ լավ հաշվենք, բայց սիրում եմ: Ոնց որ թե փոխադարձ ա, հը՞, Դնև: (Տեսնես՝ էդ ո՞ւմ երեխուն էին ման տալիս: Կարող ա՞ էդ տղու հետ ա ամուսնացել, երեխեն էլ իրենն էր… Ո՞վ իմանա: ) Հիշում եմ, որ մի ժամանակ ամեն օր Արտակի համար մի որոշակի ժամի թեյ էր բերում: Խնամում էր… Մտածում էի՝ «Տեսնես՝ էս աղջիկն ինչ ա գտել էդ տղու մեջ: Ախր շա՜տ տարբեր են, է՞…»: Իսկ Արտակը, հիշում եմ, նույնիսկ ժպիտները առանձնապես չէր շռայլում: Ես էդպես եմ հիշում, չգիտեմ: Մտածում էի՝ Արտակը պիտի երջանկությունից երկինք հասնի, որ էդպիսի ընկերուհի, կարելի ա ասել՝ հարսնացու ունի, պիտի նրա համար ամեն ինչ անի, պիտի ամեն կերպ բարձրանա, ավելի լավը դառնա, որ գոնե փորձի արժանի լինել Կատյային… Դե լավ, անցած լինի:
Հա, ինչ էի ասում… Մարդիկ կան, որ ապրում են բաժանումից բաժանում: Էդ իրենց պետք ա, առանց դրա չի լինի:
Մարդկանց շատ մեծ մասն ա էդպիսին: Նրանց համար սովորական են [դարձել] մի կնոջից/ամուսնուց/ընկերոջից/ընկերուհուց բաժանվելն ու մեկ ուրիշին գտնելը, ու համարելը, որ էդ մեկ ուրիշը «վերջն ա», կամ էլ էդ «մեկ ուրիշը» թող համարի, որ իրենք «վերջն են» (դժվար ա հավատալ, բայց տարբերություն չկա), հետո էդ «մեկ ուրիշ»-ից էլ բաժանվել մեկ այլ ուրիշի հետ միանալու համար՝ հեռու կամ մոտ ապագայում բաժանվելու ակնկալիքով: Կարևորը բաժանումն ա: Որ կյանքը հետաքրքիր լինի, բազմազան լինի… - Բա ո՞նց: Մի մարդը հո էնքան չկա՞, որ քո բոլոր տեսակի պահանջներին բավարարի: Ո՞նց ա կարելի մի ամբողջ կյանքի ընթացքում չհոգնել նույն մարդուց: Անհնար ա: Միանշանա՛կ:
Ամեն տեղ էդ ա: Հայտնի ու անհայտ մարդիկ, բարեկամներ, ընկերներ, հարևաններ, հարազատներ, ծանոթներ… Ամեն տեղ:
«Մեղր»-ը հիշեցի… Տեսնես՝ Աշոտիկս ո՞նց ա: Էդ երեխուն՝ գլխավոր հերոսին, ամբողջ ֆիլմի ընթացքում պարբերաբար նմանեցնում էի իրեն… Չգիտեմ՝ ինչու:
Անկապ եմ, Դնև: Նույնիսկ էն «պատահական հանդիպումը» վրաս առանձնապես չի ազդել: Չեմ զգում, երևի՝ չեմ ուզում զգալ:
Հոգնել եմ էս աշխարհից: Ուզում եմ էն աշխարհը, որը ենթադրվում էր էն գլխից: Ինչի՞ց սկսվեց սխալը… Ինչո՞ւ ամեն ինչ դուրս եկավ հունից ու դառավ ընենց, ոնց հիմա կա:
Իմ ու իմ Աստծո երազած աշխարհն եմ ուզում… Էնտեղ ամեն ինչ վերև ա ձգտում:
Էստեղ ամեն ինչ հարթ ա, կամ գրեթե հարթ: Ու ամեն վայրկյան պառակտում, ամեն վայրկյան ջլատում:
Հոգնել եմ:
Ու թե էլի ուժ ունեմ՝ ոչ նրա համար, որ փորձեմ ինձ լավ զգալ ջլատվող աշխարհում: Ես դա պահում եմ վերև ուղղելու համար: Եթե հարմար առիթ չլինի, ուրեմն թող դրանք ոչ մի բանի չծառայեն: Ուրեմն էդպես էր պետք:

Հասկացա… Էսօր ես ինձ իսկապես մենակ զգացի: Միայնակ չէ, մենակ: Էն որ մենակ ես, ու դրանից չես վախենում: Ու ամեն ինչ քեզ համար մեկ ա: Ու դու ազատ ես անելու էն հիմարությունը, որ խելքիդ կփչի:
Լավ ա, որ իմ գլխին մեծ հիմարություններ չեն փչում: Մենակ պուճուրները:
Չբռնե՞մ ու մենականամ…

Հ.Գ.
Էսօր Անուշին էլ եմ տեսել: Տեսնես՝ էն օրվա տղայի հետ է՞ր, թե՞… Ի միջի այլոց, դուրս չեկավ:
Հա, մեկին էլ եմ տեսել… Չէի սպասում իրեն էդպիսին տեսնել: Իսկական ջենտլմեն էր դառել. կոկիկ սանրված մազերով, սպիտակ վերնաշապիկով, սև, մեծ հովանոցը ձեռքին… Այ նա դուրս եկավ, թեպետ տեսել եմ միայն մի ակնթարթ: Ինքն ինձ չնկատեց, կամ էլ չնկատելու տվեց:
Ըտենց բաներ:

CactuSoul
22.07.2010, 21:12
Էնքան սովորական սկսվեց ամեն ինչ: Զրուցում էինք, է՞լի… Ու ավարտվեց սովորական դարձած: Ավարտվեց միգուցե վերջին անգամ:
Վերջին անգամվա համար մի քիչ հանգիստ ա սիրտս: Ու երևի հենց դրանից ա, որ մտածում եմ, որ վերջինն էր:

Դժվար ա, երբ կյանքում ունես մարդիկ, ովքեր քեզ համար շատ են կարևոր:
Որ մեկի նոր կուլոնը կամ մեկ ուրիշի չսափրվելու որոշումը կարող են վրադ չափազանց թանկ նստել:
Կամ այն, որ մեկը քեզ պատահաբար հանդիպելիս «Բարև, Անի ջան: Ո՞նց ես:»-ով է բավարարվում…
Կամ էլ ես եմ թույլ, որ դժվար եմ տանում… Պիտի քարանալ, է՞լի, պիտի պնդանալ: Կարևոր չի, որ քիչ բան կսկսես զգալ: Կարևորը՝ վատ բաներն էլ քիչ կզգաս:
Թե ինչի՞ չեմ ուզում էդ տարբերակը, մարդ չի հասկանում:

***
«Ոսկե ծիրանն» էլ անցավ:
Էն անասնագույն ֆիլմից առաջ (դե հո չգիտեի՞՝ ինչ ա լինելու) մտածեցի, որ սովածանալուս ժամանակը մոտենում ա, ու ֆիլմից հետո մինչև հաջորդը չեմ հասցնելու ուտել ու որոշեցի մի բան առնել: Տատանվում էի՝ առնել-չառնել, վերջը ինքս ինձ կատակով (դու լավ գիտես, որ ես ինքս իմ հետ կատակում եմ մեկ-մեկ) ասեցի՝ առ, մեկ ա քեզ ոչ ոք տնից հոթ-դոգ չի բերելու:):
Բայց արձակուրդիս որոշումը ճիշտ էր: Լավ էր:

Էս էլ պահի, Դնև, էս վերջերս շատ եմ հիշում ու սիրում: Հիմա էլ, չգիտեմ՝ ինչու, մտքումս հնչում ա: Պահի, համ էլ էլի կլսեմ.


http://www.youtube.com/watch?v=f4OZ9eg_rWo


Հ.Գ.
:love


http://www.youtube.com/watch?v=M4CbeedUkCM


http://www.youtube.com/watch?v=Fsf-WuFM2cE




Հ.Հ.Գ.
"To the beautiful children of these impatient times who never stop chasing dreams..."
:love…

CactuSoul
27.07.2010, 20:51
Դե վերջը սովորի, է՞լի, սովորի՜… Էսքան ո՞նց կարելի ա, ամեն անգամ նույնը…
Մարդը իրավունք ունի անել մենակ էն, ինչ ուզում ա: Վարժվի նրան, որ կան բաներ, որ էդ մարդը չի ուզում, որ նրան նեղություն են տալիս:
Հասկացիր վերջապես, որ ոչ ոք քեզ չի նեղացնում: Դու ես նեղանում: Որովհետև որոշ բաներ քեզ սխալ մտքերի տեղիք են տալիս: Էդքան բան:
Ոչ ոք ոչ մի բան քեզ պարտավոր չի: Ու դու էլ ոչ մեկի ոչինչ պարտավոր չես: Ազատ ապրի քո համար:
Չէ, կյանքը դատարկ չի լինի, կլցնես: Լիքը բան կա լցնելու:

Ու ընդհանրապես, մեկ-մեկ տուն գնալ էլ ա պետք, մի հատ ժամին նայի:

CactuSoul
02.08.2010, 02:15
Էսօրվա ինքնամաքրումը չկայացավ:
Արդյունքում մնաց մի ճահճոտ հոգի ու մի զույգ ավազով լցված, ուռած աչքեր:

Մեկ-մեկ ինձ թվում ա, թե մեռնում եմ: Հետո ինձ սկսում ա թվալ, թե էդ իմ երազանքն ա, որ բոլոր մյուս երազանքների պես երբեք էլ չի իրականանալու:

Դու ինձ խոստացի, որ հաջորդ կյանքում ինձ հետ կլինես, իմը կլինես: Իրեն միասին կգտնենք, չմտածես:
Ինձ հիմա էդ խոստումդ շատ ա պետք:
Ուզում եմ գրկել քեզ: Ոչ թե «կուզեի», այլ ուզում եմ: «Կուզեի»-ն մի ուրիշ պատմություն է, որ… Գիտեմ, հասկանում ես:

Ազատություն… Ուզո՞ւմ եմ, թե՞ չէ: Դեռ չեմ հասկանում: Ազատության ուրախությունն ուրիշ է, էնտեղի երջանկությունն էլ է ուրիշ: Չգիտեմ:

Ո՞նց անեմ, որ մի բան հասկանամ…

Գնամ, մի անգամ էլ փորձեմ քնել:

CactuSoul
06.09.2010, 23:23
Տո այ պուճո՜ւր, քեզ թվում ա՝ թե ես չեմ հասկանում, թե ինչու են տղամարդիկ համբուրվելը բարձր դասում բուն սեքսից, հա՞: Դու հոգեբանական պատճառները գիտես, մենք էլ չգիտենք, թե ինչու դու կամ ցանկացած այլ «իրեն հարգող» տղամարդ կարող է կյանքում միայն մեկի հետ համբուրված լինի, բայց «լինի» տասնյակ ուրիշների հետ: Ու քեզ թվում է, թե մի քանի կամ մի քանի տասնյակ «Դեյլ Կառնեգի» կարդալով՝ կարելի ա ինձ առանց խոսքի հասկանալ, իմանալ, որ «թաքցնում եմ մտքերս», կամ որ «մտածում էի՝ ինձ խաբում ես, թե չէ»: Ուծյո՜ւ:): Ու քո մտքով, պարզ ա, որ չի էլ կարող անցնել, որ ինձ, կներես, բայց չի էլ հետաքրքրում՝ դու իրականում քանի «պուտանկայի» ես փող տվել, որ «ուղղակի նստի ու զրուցի քո հետ», քանի ուկրաինուհու ու քանի ռուսի հետ ես խոսել իրականում ու ինչ թեմաներով ու ոնց ու որտեղ, ու ինչքան, ինձ գուցե հետաքրքիր են պատմությունները, որ իրական են կամ իրական կարող են լինել, որ եղել են քեզ հետ կամ մեկ ուրիշի, ու անձամբ դու հորինում ես, թե ճիշտ եղածն ես ասում, էդքան էլ կարևոր չի, քանի որ դու ինձ համար, գոնե առայժմ, բավականաչափ մոտ մարդ չես: Ու դա անկախ նրանից՝ ես քո կյանքից ինչ-ինչ փաստեր գիտեմ, որ կարող էին գաղտնիք համարվել, կամ դու իմ մասին որոշ փաստեր գիտես, թե չէ: Ու դու, քո ողջ հոգեբանությամբ հանդերձ, դեռ երեխա ես, ու ցավում եմ, որ քեզ դա թվում է ճիշտ ուղի: Ու ցավում եմ, որ դու կուզեիր, որ կինդ քեզ ասի՝ «գնա, ում հետ ինչ ուզում ես արա, ես դրան նորմալ եմ վերաբերվում», որ դու էլ դրանից հետո չանեիր, ցավում եմ, որ քո վիրաբույժ ընկերն ու կարդացածդ հոգեբանական «դասագրքերը» քեզ սովորեցրել են միայն այն, որ տղամարդուն «լեվի գնալ» կարելի ա ու նույնիսկ պետք ա, իսկ կնոջը՝ ընդհակառակը, և այլն, և այլն… Ու ցավում եմ, որ քո անկեղծանալն ընդհանրապես էնպիսի մարդկանց (կանանց/աղջիկների) հետ է եղել, որ ի վերջո դու ինձ պիտի տայիր էդ հարցը ու վերջում էլ չհավատայիր անկեղծ պատասխանիս: Որովհետև խոսել ես մարդկանց հետ, ովքեր իսկական մարդու հետ ոչ մի բառ չեն խոսել մինչև քո հայտնվելը, ու էդ պահին իրանց մի՜ քիչ մարդ են զգացել… Ու ես իրենց էդ հարցում հասկանում եմ, իհարկե, բայց sorry, ես ըտենցը չեմ, իմ կյանքում ինձ մարդու տեղ դնողները բավարար շատ են, ու քո հարցը, անկեղծ ասած, ինձ նույնիսկ անակնկալի բերեց:
Չէ, ես գնահատում եմ, որ ինձ հետ էդքան անկեղծ խոսեցիր շատ բաներից, որի 1%-ը նույնիսկ շատերի հետ չէիր կարող քննարկել, ուղղակի էդքան անիմաստ վստահությունը սեփական իմացություններին մի լավ բան չի: Կարծեմ դու դեռ փորձում էիր ինչ-որ բան հասկանալ, բայց նկատեցի, որ ավելի շատ ուզում էիր ցույց տալ, թե բան գիտես, թե ես քեզնից քիչ եմ մտածել կամ զգացել, թե դու լավ ես հասկանում մարդկանց: Իրականում ես տեսա ուրիշ բան: Քո մեջ լավը բավականին շատ է: Բայց ես արդեն վաղուց միայն դրանով առաջնորդվել չեմ ուզում: Ես տեսա քո թերությունները, տեսա, որ իմ լռությունը դու ճիշտ չես կարողանում մեկնաբանել: Ու իմ ծիծաղը քո այն խոսքի վրա, թե չես սիրում համոզել ու միայն մի անգամ ասում ես ու վերջ, դու մեկնաբանեցիր բոլորովին այլ կերպ, գուցե իբրև հավանություն՝ բնավորության այդ ընտիր գծին, այնինչ ամեն ինչ ավելի քան ակնհայտ պիտի որ լիներ: Էդպես եք անում, հետո էլ ասում եք, թե կնոջ հոգեբանությունը, մտածելակերպը բարդ է, չեք հասկանում: Որովհետև բարդ բաներ եք փնտրում: Երևի, էլի:
Երեխա ես լրիվ: Ուղղակի էդ տարիքում երեխա լինել… Աններելի բան է: Սխալ է:
Էնքա՜ն են շատացել շրջապատիս մեծ երեխաները… Ցավալի է: Աղջիկների մեջ դա դեռ տանելի է, գիտես, որ մի չնչին բան է պետք, որ մեջները զարթնի իսկական, հասուն կինը: Իսկ տղամարդկանցից շատերն արդեն անհույս են: Կամ գրեթե անհույս:
Տխուր է, որ իրենց տարիքին համապատասխան մարդկանց գրեթե չեմ հանդիպում:
Հուսով եմ՝ սա չես կարդա, իսկ թե կարդաս, գոնե կփորձես հասկանալ՝ ինչ եմ ասում:
Չնայած ինքս կարդացի, առանձնապես բան չհասկացա, էն չէր, ինչ ուզում էի ասել:

Դնևս, կներես, չորացել եմ մի տեսակ: Իմ մասին էլ… մեկ-մեկ ուզում եմ գրել, մի բան ասել, էն էլ ասելիք չկա: Էն «բանաստեղծությունս» մտածում եմ դնել «Ներսից… (http://www.akumb.am/showthread.php/5857-%D5%86%D5%A5%D6%80%D5%BD%D5%AB%D6%81...)»-ում, էն էլ ամեն անգամ վերընթերցում եմ ու էլի չեմ դնում: Շատ ա «ներսից»: Նույնիսկ ինձ համար չափից մի քիչ շատ ա թունդ, չնայած որ որոշ մասեր դեռ անհարթ են:

Հոգնած եմ, Դավ, ու մյուսներ, ում կարող է՝ սխալ երևամ, սխալ ներկայանամ, հոգնած եմ ու համարյա թքած ունեմ, կներեք: Հա, ես պայծառ եմ ու աշխատում եմ միշտ պայծառ լինել, ուրիշներին էլ պայծառացնել: Մեկ-մեկ հաջողվում ա, ուրախ եմ դրա համար: Բայց իրականում դա մի շերտ ա, որից անդին անցնել մի փորձեք: Ու ինձ էլ մի դրդեք դրան: Ես իմ մեջ խորանալ չեմ ուզում, դուք էլ մի ուզեցեք: Չնայած՝ ասա՝ ո՞վ էր ուզում, որ:

Իսկ էն մատուցողուհին ինձ երևի գժի տեղ դրեց, բայց էդ խեղճ մեղուն ի՞նչ մեղք էր գործել քո հանդեպ, այ աղջիկ ջան, որ էդպես դաժան վարվեցիր հետը, հը՞ն: Երևի ամբողջ բնության մեջ միայն մարդն ա, որ էդ կարգի անիմաստ վատություններ կանի: Որ ոչ մեկի օգուտ չեն, նույնիսկ իրեն:

Մի խոսքով…
Գնամ գիրքս կարդամ:
"One flew east, one flew west, one flew over the cuckoo's nest."…

***
Կաշխատեմ մի քիչ շուտ-շուտ գրել քեզ, Դնև, կարոտում եմ ոնց որ թե:
Հա, մեկ էլ Գևին կուզեի տեսնել: Արթուրին էլ:

***
"Папа խորոված будет делать"…
Ո՞նց են անցնում դասերդ, դպրոցը սիրեցի՞ր, Վառվառուշկա:)

***
Խեղդվել չկա, դե, դե, քիթդ ջրից վեր պահիր, մինչև մոտենաս ափին: Կարելի է և ընթացքում լողալ սովորել, ինչո՞ւ ոչ:

CactuSoul
10.09.2010, 21:00

Ինչի՞ ա ձեր բալկոնի դուռը բաց, Արս…

Դնև, ինձ համոզի, որ կյանքը անկապ-անիմաստ բան չի, համոզի, էլի… Համոզի, ասա, որ ամեն ինչ դեռ նոր պիտի սկսվի, ու էս ամեն ինչը երազ էր՝ մաթ.ֆակ.-ով, կանաչ floppy-ով, դռների անցքերով, խաչապուրիանոցով, տատիկի «օրհնանքով», Ծաղկազարդի պսակով ու ծնունդների ծաղիկներով, կասկադով, Սունդուկյանի այգով, «Ոսկե ծիրանով» ու «Cinema Verite»-ով, «вышка»-ով, գնացքի ռելսերով, ստեղծագործություններով, բարձրահարկ շենքերով, Red Bull-ով, լռությամբ, դեպրեսիայով, գարունով, «հորեղբոր մեքենայի վրա հորթաբար հրճվող աղջիկ ու տղա»-ով, Թումանյանի այգով, ռոքով ու դրամով, Ծիծեռնակաբերդով, Մանկականի կայարանով, կորած ժակետով, սովետական սրճարանով, 1000 դրամանոց միլիցաներով, դանակահարությամբ, երգերով, Time Out-ով ու «եկեղեցու դերը ստանձնող»-ով, պայծառությամբ, մարդկանցով, միանման շորերով, Մանուկի բուդկայով, Sonata Arctica-ով ու Anabantha-ով, ծաղկակաղամբով, Jethro Tull-ով, «Կովկաս»-ով, «Կովկաս»-ով ու էլի «Կովկաս»-ով… Ու չինական ռեստորանով, ու փլեյերով, Դավթաշենի կամրջով, Stoyka-ով, առած տասնյակ գրքերով, ֆիլմերի դիսկերով… Ամեն ինչ երազ էր, չէ՞: Ասա, որ ճիշտ եմ: Ես հոգնել եմ անիրականն իբրև իրական ընկալելուց: Միգուցե երբ տեսնեմ, որ իրականությունը դատարկ է, այն լցնեմ լավ բաներով, նրանով, ինչ ինձ դուր է գալիս: Իսկ իրականում ես լավ գիտեմ, որ զառանցում եմ ուղղակի, ու բոլորովին էլ պարտադիր չի, որ ասում եմ այն, ինչ իրականում մտածում եմ կամ ճիշտ համարում:

Չգիտեմ:

Ու չի կարելի սննդարար ու համեղ ուտելիքը դնել մի տեղ, անուշադրության մատնել, հետո որոշ ժամանակ անց փորձել համտեսել, բնականաբար՝ նեխած տարբերակով, ու ասել, թե ստահոդ ու անհիմն են տվյալ ուտելիքի մասին կարծիքները, թե՝ սննդարար է կամ համեղ, որովհետև նեխածահամ է գալիս ու դրանից հետո թունավորվել ես: Ամեն ինչ իր ժամանակն ունի, ամեն ինչի պիտի «արժանին մատուցես» ճիշտ ժամանակին:

Տուֆտում եմ:

Հա ի՞նչ: Լավ եմ անում:

Ց:

CactuSoul
17.09.2010, 00:50
***

- Դա ինձ այնքան էլ չի հուզում, ես ուզում եմ իմանալ՝ կլինե՞մ երջանիկ…
- Հա-հա-հա… Իսկական կանացի տրամաբանություն: Ես որտեղի՞ց իմանամ՝ կլինես երջանիկ, թե չէ: Ամեն ինչ քեզնից է կախված…

***
Կարդում էի 3.5 տարի առաջ գրածդ մի նամակ: Կարելի է ասել՝ նամակ, որից էլ հենց սկսվեց ամեն ինչ: Այն ժամանակ, երբ դեռ ոչինչ չկար: Հեչ կմտածեի՞ր, որ ինքդ քո մասին ես գրում: Իսկ հիմա արդյո՞ք մտածում ես, որ վերադարձել ես էնտեղ, որտեղից սկսել էիր…

Բաներ կան, որ երբեմն-երբեմն վերհիշել է պետք:

Հիմա այս բավականին երկար ու խիտ ու էմոցիոնալ նամակից, երևի, իրական մնացել է միայն մի բան: Այսինքն՝ իրական չի, բայց կարելի է իրականացնել: Մնում է՝ կարողանամ երջանիկ լինել: Կգրեմ քեզ անպայման, կտեղեկացնեմ, որ երջանիկ եմ: Միայն թե վստահ չեմ, թե «էդ օրը քո համար երջանիկ օր կլինի». շատ բան է փոխվել…

***
Ես սարսափում եմ սպառվելուց:
Գույներ, գույներ… Նարնջագույն, կարմիր, պայծառ… Երաժշտություն… Ժպտացող դեմքեր, ծիծաղ, մանուկներ… Պար, գրականություն, ընկերներ… Բնություն…

***
Հով ջան, ես քո տրամադրության հետ չեմ կարող որևէ առնչություն ունենալ, հասկացիր վերջապես: Ու լավ եղիր: Ու հանկարծ չասես էն, ինչ չեմ ուզում լսել:

***
Էլի ուշ եմ քնո՞ւմ: Լավ, դե հիմա… Ես կարող եմ «ինձ հավաքել ու գնալ պառկել», բայց էս պահին գրել եմ ուզում ավելի: Ու դա չի նշանակում, թե անիմաստ ա ինձ ասել, որ շուտ է պետք քնել: Բայց դե դա հեչ, անցած լինի:

Ի՞նչ մի երգ դնեմ մինչև գնալս… Լավ, Amiel, "LoveSong", մի՜ քիչ թեթևություն, որ լավ քնեմ գիշերը:


http://www.youtube.com/watch?v=xBa6L-Quc_M

Բարի գիշեր:):

CactuSoul
26.09.2010, 01:03
«Եթե քո կյանքին կամ հոգուն որևէ վտանգ սպառնա…»…
Չէ հա, ի՞նչ վտանգ, վտանգ չի սպառնում: Պարզապես քայքայվում են երկուսն էլ: Շա՜տ մարմանդ: Վտանգ չկա:):

Ինձ մի հավատացեք, այն, ինչ ասում եմ, միշտ չի այն, ինչ մտածում եմ: Մեջս մի բան խախտված է, ոնց որ փչացած ռոբոտ լինեմ, որի մասերը շխկշխկոցով իրարից պոկվում են, զսպանակները դուրս են ցցվում ամեն պատեհ ու անպատեհ տեղից, տատանվում են՝ անորոշ ուղղություններով անկապ շարժումներից:

Սխալ ա, սխա՜լ: Մեջիս ծրագրին էդպես կոպտորեն պիտի չասեիք, թե լավը չես, արի էս մյուս ծրագրով աշխատի, առանց uninstall անելու չէր կարելի էն մեկը install անել, հիմա իրար հետ conflict են տալիս: Ու մեկ էլ՝ գոնե դրանից հետո պիտի էն հին ծրագրին request-ներ չուղարկեիք;)…

Լավ ա, նորմալ ա ամեն ինչ, բան չկա: Մի քիչ էլ դիմանանք, տեսնենք՝ ինչ ա լինում:)):
Տխուր չեմ:)): Լուրջ:B:


Հ.Գ.
Հա, ու մեկ էլ եթե ինչ-որ մեկին նեղություն եմ տալիս օրագրումս գրելով, ներող եղեք: Հավատացեք՝ չեմ գրում, երբ հնարավոր է: Կամ գրում եմ դրական բաների մասին:

Հ.Հ.Գ.
Ես ձեզ սիրում եմ: Առնվազն՝ ինձ էդպես թվում ա:

Հ.Հ.Հ.Գ.
Դնևը՞ս:)), աչքիս «Անկապ օրագրին» տալիս ես անցնես քո անկապությամբ:pardon:

CactuSoul
27.09.2010, 15:47
Երեկ օրվա երկրորդ կեսը լավն էր:love… Տո նույնիսկ «Ալ Կապոնեի գյադեքն» էին լավը:D:
Ու մեկ էլ… լավ, չեմ ասի, բայց կարևոր էր, հաստատ:love:
Ու թող գրողի ծոցը գնան բոլոր տեսակ գլխացավերը, լավ է, երբ շրջապատող մթնոլորտը դրական է: Շնորհակալ եմ, որ կաք:):

CactuSoul
30.09.2010, 19:07
Մոտիկ-հեռու, տաք-սառը, գունավոր-անգույն, քաղցր-դառը, ուրախ-տխուր, լավ-վատ…
Կտրուկ անցումները շատ վատ են ազդում, պարանն արդեն բարակել է, ուղղակի «կոտոշները տնկած» դեռ դիմանում է… Չի հանձնվում…
Բարև, ես այստեղ եմ…
Զառանցում եմ:8…
Գժվո՞ւմ եմ… Գուցե… Ուրախ եմ մի քիչ, ու մի քիչ տխուր… Բայց էլի հանգիստ, ինչպես միշտ…
Մարդ գժվելուց էլ պիտի ըսենց գժվի, ես սիրում եմ ինձ… Լուրջ… Լավն եմ…
Ու կայֆն էն ա, որ ուզում եմ ավելի լավը լինել… Ուրիշ լավերից շատերը չեն ուզում…
Ա՜… Երաժշտությունն ա պակասել… Կողքից հնչող ջազը չի «փարատում», «կողքից հնչող» չեմ ուզում… Իսկական…
Հես ա հասկանամ… OK, օրինակ սա.


http://www.youtube.com/watch?v=L9Ippzdh0Qg

Լավ էր…

Գնացի:):

CactuSoul
03.10.2010, 01:24
Չեմ հասկանում՝ ինչու պիտի այսքան ուրախանայի, առավել ևս եթե լուրի կեսն էլ արդեն գիտեի: Բայց իրոք, ծնունդիս առաջին նվերն էր այս ուրախությունը, ես այդպես եմ համարում…
Ապրեք:): «Ապրեք միասին»:)…
Միշտ էդպես պայծառ լինեք, ոնց եղել եք ու կաք:
Գրկում եմ:):):

CactuSoul
05.10.2010, 23:15
Էսօր հասկացա…
Հավատարմությունն ու սերը տարբեր բաներ են: Առանց հավատարմության սեր չի լինում, բայց առանց սիրո հավատարմություն կա:

CactuSoul
14.10.2010, 23:19
Չես ուզում՝ չեմ անի…

Էնքան բան ես ինձ տվել…

(:love)

CactuSoul
15.10.2010, 00:42
The Philosopher
By Edna St. Vincent Millay

And what are you that, wanting you,
I should be kept awake
As many nights as there are days
With weeping for your sake?

And what are you that, missing you,
As many days as crawl
I should be listening to the wind
And looking at the wall?

I know a man that's a braver man
And twenty men as kind,
And what are you, that you should be
The one man in my mind?

Yet women's ways are witless ways,
As any sage will tell,—
And what am I, that I should love
So wisely and so well?

CactuSoul
17.10.2010, 01:43
Էսօր ամբողջ օրը սա եմ լսելու…


http://www.youtube.com/watch?v=j7z0jtmbOC8

CactuSoul
19.10.2010, 17:06
Չէ՛, չմեռնե՛ս, մի՜ քիչ էլ դիմացի… Լավ ա լինելու:

CactuSoul
20.10.2010, 19:56
Ըսենց էլ բա՞ն կլինի… Ոչ մի տեղ ոչ մի բան չկա՝ լցվեմ…

Է՜խ…

Չկա՝ չկա…

http://www.youtube.com/watch?v=2frjwvDQg5I

CactuSoul
21.10.2010, 20:28
Հանգիստ, Ան ջան, հանգիստ… բան չկա…

CactuSoul
21.10.2010, 21:15
Թույլ եմ, հա', ահավոր թույլ եմ, ու ինքս իմ վրա ո՜նց եմ ջղայնանում դրա համար…
Չէ, չեմ նեղացել, նեղանալու բան էլ չկա: Չգիտեմ ինչ ա սա, չեմ հասկանում: Ուղղակի ֆիզիկապես լավ չեմ:
Ստեղների տեղը չեմ գտնում:
Սենց որ գնա, վաղը անգլի չեմ կարողանալու գնալ:
Sad, but true.
Կներես:

---------- Ավելացվել է՝ 22:11 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:55 ----------

Ա՜, տո ես ամեն ինչում եմ օրիգինալ, իմ դեպքում նույնիսկ ինքնասպանությունն ա օրիգինալ:)): Դե ուրիշ եմ, էլի, ուրի՜շ:love:

---------- Ավելացվել է՝ 22:15 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:11 ----------


http://www.youtube.com/watch?v=rIG3jWU2KAY

…I lose my right to a point of view.
100% :)

CactuSoul
27.10.2010, 18:53

Իսկ ես դեռ այնքա՜ն ջահել էի…

CactuSoul
29.11.2010, 21:42
2 օր առաջ Լալայի ծնունդն էր: Նեղսրտել էր, որ արդեն օրը վերջանում է, իսկ գյուղից իրեն դեռ ոչ ոք չի զանգել՝ շնորհավորելու: Նեղսրտում էր հատկապես այն պատճառով, որ ինքը ոչ մեկինը չի մոռանում ու ամեն տարի հերթով զանգում ու սրտանց շնորհավորում է: Ու հիմա, տատիին չհաշված, 6 հոգուց ոչ մեկի մտքով չանցավ իրեն շնորհավորել:
Մինչ Լալան խոսում էր իր նեղվածության մասին, իմ միտքը գնաց, հեռացավ, սուզվեց անցյալի խորքերը, այնտեղ, ուր լուսավոր էր ու արև կար, հատուկ պատվիրած արև… Ուզում էի ասել «ես քո ծննդյան օրը չեմ մոռանում սկսած 2003-ից», բայց հասկացա, որ դա նրան ոչինչ չի տա, բայց ինձնից գուցե խլի որոշ բաներ…

***
Հիշում եմ ժպիտդ ու մի տեսակ… հպարտանում… Չգիտեմ ինչու, ուղղակի…
Ուղղակի լավ եմ զգում, որ Դու կաս էս աշխարհում, նույն երկնքի տակ, ինչ ես, նույն երկրագնդի վրա, որով ես էլ եմ քայլում:

CactuSoul
03.12.2010, 17:10
Չգիտեմ, չգիտեմ…
Հասկանում եմ, որ անհիմն եմ նեղվում ու, առավել ևս, նեղանում: Ես լավ գիտեմ բոլոր պատճառները, բայց ոչ ոք դրանց գոյության համար պատասխանատու չէ, մանավանդ հիմա:
Քեզ էլ հիմա լավ չեմ զգում, Դնև, դու էլ ես հեռու, կներես:
Նենց լցվել ու սեղմվում ա կոկորդս, բայց արի՝ մտածիր, թե ինչից, ու ոչ մի խելքը գլխին բացատրություն չկա:
Ամոթ էլ ա:
Ուղղակի բոլոր մանր-մունր, ու ոչ այնքան, բաները, որ հարթել եմ, բանի տեղ չեմ դրել, համարել եմ, որ անցան, իրականում կուտակվել են ու էսպես, գրեթե առանց առիթի, իրենց ելքն են փնտրում դեպի մակերևույթ: Բայց դե գործի եմ, նախ՝ ֆիզիկապես հարմար չի, հետո էլ՝ ժամանակ չկա, որ մտածեմ, զգամ ու թույլ տամ՝ վատ բաները դուրս գան գոնե մասամբ: Նյարդայնությունս կպահեմ ներսում, սիրտս մի քիչ կթպրտա, ու «ամեն ինչ» իր տեղը կընկնի: Փորձված բան է:
Կներես, որ միշտ անկապ վիճակներում եմ գալիս գրառում անելու, Դնևս: Իրականում ես էսքան հիստերիկ-անիմաստ չեմ:
Լավ կլինի, ամեն ինչ լավ կլինի, ես հավատում եմ: Ապրում եմ, չէ՞…

***
Շատ բան կա, որ չեմ ասում: Ոչ միայն այն պատճառով, որ չեմ ուզում ուրիշները կարդան, այլ նաև որովհետև չեմ էլ մտորել դրանց շուրջ, ձևակերպումներ չեմ տվել, ու… չեմ էլ ուզում անել: Վախենում եմ: Դեռ ժամանակը չի:
Երևի, է՞լի:

***
Գրեցի էսքան ու հասկացա, որ հոգնել եմ մի տեսակ: Ուրիշ մի բան եմ ուզում ասել, կամ զգալ: Հոգնել եմ վատ զգալուց, չնայած հենց մի թեթև սկսում եմ վատ զգալ, միանգամից զգում եմ, որ հոգնել եմ ու մի բան փնտրում եմ, երբեմն նաև՝ գտնում, որ ինձ լավ զգամ:)), գոնե համեմատաբար: Հիմա էլ ըտենց մի պահ է: Օֆֆ-օֆ, աման-աման, էս ի՜նչ փոփոխական բնավորություն ունեմ:(:D:

Երաժշտություն ա պետք:sulel:dance:

Ի միջի այլոց (որ չասեմ, կտրաքեմ), Bad City-ի վոկալիստը տղա դուրս եկավ:)):
:secret:}
:oy

CactuSoul
03.12.2010, 17:20
Ասում եմ՝ մարդ գործի չլիներ, կարելի էր ստեղծագործել:oy… Էդ կարգի մի «հանգստաբորբ» վիճակ ա մոտս:)):
Մի հատ էլ նոր տերմին հորինեցի. էներգետիկ լոքշ (տաղտուկ):D:

CactuSoul
08.12.2010, 19:26
Գիտե՞ս ինչ եմ ուզում, Դնև: Մի պարզ, հասարակ բան. ազատություն:
Ուզում եմ ինչ-որ վայրենի ցեղի հետ իրենց երեկոյան խրախճանքին մասնակցել ու պարել թմբուկների ու մարդկային ձայներից կազմված ամենաանկեղծ երաժշտության ռիթմերով:
Հետո տեսնում եմ ինձ ինչ-որ ծովափի ավազներին նստած, նայում եմ ծովին, նարնջագույն երկնքին, ականջիս են հասնում ճայերի ձայներ ու բնիկների՝ ինձ դեռևս անհասկանալի խոսակցություններ: Ու ազատ եմ, հոգով ու մարմնով: Ջերմանում եմ արևի տակ:
Տեսնում եմ սևամորթ պստիկների՝ փոշուց սպիտակած բոբիկ ոտքերը, որ փոսիկներ են թողնում կողքիս ավազի մեջ:
Ուզում եմ պառկել տաք ավազի վրա ու զգալ, որ ես ես եմ…


CactuSoul
08.12.2010, 20:55
Մենակությունս ինձ է խեղդում, ես՝ մենակությանս: Արդեն հոգնել եմ սարսափելիորեն, հանձնվել չեմ ուզում, բայց թեկուզ նա ինձ հաղթի, համաձայն եմ, միայն թե վերջանա էս մղձավանջը:
Զարմանալի բան ա, որ մարմինս ու հոգիս մի տեսակ նույնն են: Մեկն առանց մյուսի չի գործում: Մեկի ազդակները մյուսին են փոխանցվում այնքան արագ, որ չես էլ հասցնում նկատել: Բավականին նոր հատկություն ա: Երևի լավ հատկություն ա, հավասարակշռող: Որ մեկը չքայքայվի միանգամից, իսկ մյուսը չիմանա՝ ոնց շարունակի գոյությունը: Էսպես ես ավելի ամբողջական եմ երևի: Դա լավ է:
Լավ կլինի, բայց մի բանից պիտի սկսել: Առաջին հերթին պիտի սնունդս կարգավորեմ: Մտածել ա պետք էդ ուղղությամբ:

Չգիտեմ՝ որն է ավելի վատ. երբ մարդ կա, հետո չի՞ լինում, թե՞ երբ չի էլ եղել:
Չնայած՝ ի՞նչ կարևոր է, ես երկուսի ցավն էլ ապրել եմ: Հիմա ցավն ավելի մեղմ է ու տանելի, բայց կա ու հաստատուն է:
Վերևից հեշտ է հասկանալը: Բայց զգալու վրա հասկանալդ շատ չի ազդում:

Ուզում եմ զտվել ու մնալ ես: Առանց հավելումնեի, առանց «ուրիշից» սերտաճած մասնիկների:
Ուզում եմ հավատալ, որ իմ պատկերացումները ճիշտ են, ու որ աշխարհն ու մարդիկ էնքան վատը չեն, ինչքան երևում են, երբ բացում եմ աչքերս:
Ուզում եմ՝ էս հոգնածությունս վերանա, էներգիայով, պայծառությամբ ու սիրով լցվեմ, ու օգնեմ արևին՝ ինչով կկարողանամ:
Ուզում եմ՝ սիրելիներս ինձնից էդքան կախում չունենան, որ ստիպված չլինեմ միշտ ուրախ երևալ, ինձ թույլ տամ՝ ազատ լինել իրենց մոտ ու արտահայտել հույզերս: Էդ դեպքում ես հիմա վաղուց «բուժվել» էի:
Ուզում եմ… քնել, առաջին հերթին: Երկա՜ր, մաքուր օդին, տաք վերմակով փաթաթված: Ու երազում փղեր տեսնել, ու նոր ծնված ճչացող մանուկ, ու պտղավորված նարնջենիներ, ու անծայր կանաչ դաշտ՝ լիքը դեղին ու կապույտ ծաղիկներով:


http://www.youtube.com/watch?v=XR599xMFCTA

CactuSoul
15.12.2010, 16:41
Հանգստություն․․․
Այն տարբեր է լինում։ Մի տեսակն էլ այն է, երբ ավերիչ երկրաշարժից հետո կանգնած ես, ու շուրջդ ամեն ինչ ոչնչացել է, կենդանի շունչ չկա, ձայն չկա, նույնիսկ օդում փոշեհատիկներ չկան արդեն, ու ամպերի արանքից արևն իր շողերն է սփռել աշխարհի վրա ու թույլ ջերմացնում է ընդարմացած մարմինդ:

CactuSoul
22.12.2010, 19:36
Որոշել եմ. մյուս կյանքում աստված եմ ծնվելու: Մարդկանց մեջ ահավոր նեղվածք է, շնչելու օդ չկա, այստեղ կատարյալի ցանկացած, նույնիսկ ամենափոքրիկ, միտք, ձգտում դատապարտված է անհապաղ ոչնչացման:
Մարդկանց մեջ պիտի մարդ լինես, սովորական, ոնց որ բոլորը, թե չէ՝ լավագույն դեպքում գժանոց, որտեղ էդ սահմանափակումներն ու (բացառապես իմ որակմամբ) դաժանությունները «օրենքի ուժ» կստանան, ուրիշ ոչինչ: Որպես գիժ՝ դու կունենաս քո ձգտումներում մի՜ քիչ ավելի ազատ լինելու իրավունք, բայց դրա փոխարեն քեզնից կխլեն այն պատրանքը, թե գուցե կարելի է փորձել դրանք ձեռք բերել կյանքում:

Հոգնել եմ:

Առանց իմաստի ապրել կարողանալու համար անհրաժեշտ է, որ երջանիկ լինես: Թեև դա էլ իր հերթին մի տեսակ իմաստ է: Բայց առանց էն բուն իմաստի նկատի ունեմ: Երբ երջանիկ ես, քո մտքով չի էլ անցնում, թե ինչու ենք ապրում, իսկ եթե անցնի էլ, հաստատ կասես՝ «Կյանքի իմաստը ապրելն է ու էդ ապրելուց հաճույք ստանալը»… Մի ժամանակ ես առանց երջանկության էլ էի կարողանում հաճույք ստանալ կյանքից, նույնիսկ երբ շատ տխուր էի: Լուրջ: Հիմա չի ստացվում, հիմա զգում եմ, որ ինձ հստակ բաներ են պետք, որ չկան ու չեմ հավատում, որ կարող են լինել, իսկ մնացածն աչքիս չի գալիս:

Չես հավատա. էնքան կուզեի՝ տխուր լինել: Գոնե տխուր:): Ինձ համար հիմա դա էլ է ճոխություն ոնց որ թե:

Իմ ամենամեծ թերությունը կատարելության ձգտումն է: Դա է, որ թույլ չի տալիս ընդունել ոչ ամբողջական, մաս-մաս, կտոր-կտոր կյանքի գոյությունը: Թե չէ վաղուց արդեն թքել էի ամեն ինչի վրա ու նոր արժեքային համակարգ էի ընտրել ինձ համար, ավելի հարմար արժեքներով:

Ես չեմ հավատում կիսատ կյանքերին: Իմն էդպիսին պիտի չլինի: Նույնիսկ եթե ընդհանրապես չլինի դրա հետևանքում:

Ներքև սողալ չկա. կա՛մ վերև, կա՛մ ազատ անկում: Դեռևս մի կերպ ոտքի վրա եմ մնում այս բարձրության վրա:

CactuSoul
17.01.2011, 22:59
Այսօր լրացավ 3 տարին…
Ես քեզ միշտ հիշում ու կարոտում եմ… Ընկերս:)… Թույլ կտաս, չէ՞, որ քեզ ընկեր կոչեմ: Ի վերջո ես եմ որոշում՝ ում ընկեր համարել, ում՝ ոչ: Գուցե ես քո ընկերը չեմ եղել, բայց դու ինձ համար ընկեր ես եղել:
Կարոտում եմ մեր զրույցները, էն բարի ժպիտդ… Հիշում եմ ոնց էի ամեն անգամ գալիս քեզ մոտ սովորական տրամադրությամբ ու մի-երկու ժամից երջանիկ-երջանիկ դուրս գալիս: Հիշում եմ, թե ոնց էիր ամեն տեսնելուց Տաթևին հարցնում, թե չի՞ ամուսնացել արդյոք:))
Ինձ համար դու կաս. ես քեզ չեմ կորցրել: Դու իմ սրտում ես, այնտեղ, ուր միշտ եղել ես քեզ ճանաչելուս առաջին օրվանից:
Ականջներումս դեռ հնչում է քո ձայնը, ծիծաղդ…
Դու իմ կյանքի կարևորագույն մարդկանցից ես եղել, ես շատ եմ քեզ շնորհակալ, ընկերս…
Ու նույնիսկ «Գոգա-Գոլա» գովազդելդ ինձ չի կարող ստիպել քեզ մազաչափ անգամ պակաս սիրել:
Էլի ամեն տարի հիշում եմ ծննդյանդ օրը:)… Էն լուսանկարները հիշում ե՞ս, Beatle-ների ներքո:))…

Փորձում եմ չմտածել այն մասին, որ չկաս: Ուղղակի քեզ շատ վաղուց չեմ տեսել, այդքան բան:
Գրկում եմ ինչքան թևերս կհերիքեն:

CactuSoul
23.01.2011, 01:01
Հա, Խաչ, կկարոտեմ, լուրջ… Որովհետև դու էլ ես ուրիշ, քո պայծառ կրեատիվիզմը ուրիշ ոչ մեկի մեջ չեմ տեսել:): Ի դեպ, իմ ճանաչած մարդկանցից մենակ դու ինքնաշեն ամանեղեն լվանալու մեքենա ունես:)):
Մեկ քո երգերը, մեկ Հովոյի պատմվածքները, մեկ էլ մեր հայկական ավանդական պարերը: Ու մի տեսակ պարզությամբ ես լցվում, պայծառությամբ ու սկսում ես գնահատել ու սիրել կյանքը… Էնքան, որ կոկորդդ էլ մի թեթև սեղմվում ա, ու ակամա ժպտում ես:)…

Էս մի ժամից ավել ա՝ լսում եմ էս երգդ ու դեռ էլի եմ ուզում լսել.


http://www.youtube.com/watch?v=3r5UDrceX4A
:love

Լավ ա, որ կաս, լավ ա, որ խոստացար չկորել:
Բայց մեկ ա, մի կարևոր բան կպակասի աշխատավայրում:
:friends:

CactuSoul
12.02.2011, 02:29
Սխալը շատ ա: Հոգնել եմ էս աշխարհում ապրելուց…

Ուզում էի էլի բան գրել, բայց դե լավ, է՜…

Լավ մարդիկ քիչ են: Եղածներն էլ՝ բավականին հիմար. մեկ-մեկ ընենց բաներ կանեն/կասեն, մազերդ բիզ-բիզ կկանգնեն:
Ես էլ եմ հիմար:

Հոգուս խորքում հավատում եմ, որ 2012-ի խոստացված աղետից հետո, եթե կենդանի մնացի, ավելի լավ կյանք է սպասվում ինձ ու իմ նմաններին. լսել եմ՝ բոլոր սարքերը, էլէկտրաէներգիան, «նորագույն տեխնոլոգիաները» վերանալու են:love…

Չնայած՝ մարդիկ էլի կմնան նույնը… Երևի…

P.S.

http://www.youtube.com/watch?v=-HAqxB1f1_8

CactuSoul
16.02.2011, 21:34
Էլի կուզեի էն գիժը լինել… Բայց հիմքը, կուզեի, որ ավելի լավը լիներ, ավելի դրական լինեի, պայծառ, կրակոտ… Հետևաբար միայն ինձնով գործը գլուխ չի գա…
Մեկ ա, լավ էր…
Շատ հավես բան ա ազատ անկումը, երբ չես վախենում վերջից: Ես չէի մտածում վերջի մասին…
Հիմա չեմ ուզում տրվել ազատ անկմանը, որովհետև մտքումս անընդհատ էդ «վերջ» կոչվածն է: Չգիտեմ՝ ինչու:

Չգիտես ինչու՝ այս տարի գարունից ինչ-որ բան եմ սպասում: Մի բան փոխվելու է, երևի:unsure…

…Իսկ էնտեղ մնացին ինչ-որ սերեր, ինչ-որ զգացողություններ, պատկերներ, ժպիտներ, համեր ու բույրեր, ու հա, հենց համբույրներ էլ, գրկախառնություններ էլ ու էլի լիքը ինչ-որ բաներ: Պիտի որ լավը եղած լինեին: Գիտեմ, որ էն ժամանակ դրանք իմ աշխարհն էին, ու ես սիրում էի ապրելը:


Poor dead flower? when did you forget you were a flower? when did you look at your
skin and decide you were an impotent dirty old locomotive? the ghost of a locomotive?
the specter and shade of a once powerful mad American locomotive?

Հ.Գ.
Դառավ էն հին ու բարի քո գրառումներից, հիշում ե՞ս, Դնև:) Առաջ էլ՝ թղթի վրա, շատ ժամանակ սենց ամբախ-զամբախ էի գրում:

Հ.Հ.Գ.
Լավ ա լինելու;):

Հ.Հ.Հ.Գ.
Դնևս, պաչ քեզ:kiss

CactuSoul
22.02.2011, 18:11
Թող, որ ամեն մեկն իր գործն անի, էլի…
Աստծո բեռը ուսերիդ ես ուզում վերցնել ու տանել: Որպես ի՞նչ…
Թող ինքն իր գործն անի, դու էլ քո մարդությունը:
Ուրիշների պես դու էլ քո օգտի համար ծախսիր կյանքն ու աշխարհը, ծախսիր ինչքան կարող ես: Մեկ է, վերջը մեռնելու ենք, ու չգիտես, թե ինչ կլինի դրանից հետո: Քեզ ի՞նչ, թե տիեզերքի մասշտաբով ինչքան ինչ կփոխվի, ինչքան բան կփչանա, ինչքան անօրգանական թափոն կառաջանա և այլն, և այլն… Դու քո փոխարեն գործիր: Միայն քո: Ու քո բաժինը մսխիր ու թափոններդ արտանետիր առանց ափսոսանքի, առանց մի գրամ խղճի խայթի: Հիշի՛ր. քո դերն է դա: Դրանով դու ոչ մի անօրինական բան չես անում:
Մի ափսոսա ուրիշի աշխատանքը, ոչ էլ քոնը, եթե փչացավ, ուրեմն դրա փչանալու ժամանակն էր: Մի ափսոսա զգացմունքներդ, որ խամրում են, մի վախեցիր հիասթափություններից: Ի վերջո՝ չես կարող, մի սիրիր, պարտադիր բան չի: Ու եթե հոգիդ չես ափսոսում, ուրեմն առավել ևս մի ափսոսա մարմինդ: Թքած բարոյականություն կոչվող կեղծիքի վրա, ծախսիր, ծախսիր, ծախսիր…
Աստված թող իր գործն անի, դու էլ՝ քոնը:
Դու աստված չես, դարձրու դա քո երջանկությունը: Ազատ եղիր…
Անասուն լինելն էլ ա կայֆ…


:aaa

CactuSoul
23.02.2011, 00:50
Ի՞նչ ֆենոմեն ա բայց, չեմ հասկանում… Լուրջ…
Մոտս :)+:love+:)) վիճակ ա, ժպիտս չեմ կարողանում զսպել…
Չէ, լուրջ, հրաշք ա, որ կաս: Ոչ թե հենց դու, այլ ընդհանրապես հրաշք ա, որ որևէ մեկի հանդեպ կարելի ա նման բան զգալ: Էն էլ էս խառնաշփոթի ու քվազիդեպրեսիայի մեջ: Գուցե և էդ էնքան էլ քո արժանիքը չի, ուղղակի փաստը մնում ա փաստ, որ հենց քո հանդեպ եմ զգում: Ու ուրիշ ոչ մեկի:
Սիրեմ գը քեզ, քյառթս:love:love:love Ներող վերջին «ս»-ի համար:oy:pardon

Քշերվա կես եղավ, լավ, գնամ քնելու:):
Քեզ համար կյանքիս կեսը (եթե ոչ ավելին) պատրաստ եմ տալ, միայն թե իմանամ, որ լավ ես, որ երջանիկ ես, միայն թե ամեն ակնթարթ իմանամ, որ ժպտում ես:)…
Փիս եմ կարոտել, նոր ջոկեցի:

Է՜հ:love

CactuSoul
17.03.2011, 20:31
Սարսափելի է հարազատ մարդուց հիասթափվելը,
Ու ցավալի է կարոտը նրա կեղծված պատկերին,
Զարմանալի է այդ սուտ անցյալին այդքան կապվելը,
Հողարկված հոգուն դառնալը այդքան մոտ ու մտերիմ:
Ինչքան էլ փախչես, երբ չի զղջում իր չարիքից հետո,
Մի անզգույշ բառով նա դուրս է թռչում քո իսկ շուրթերից,
Ու մարդկանց հանդեպ քո մեջ անվստահ մի վախ է կերտում,
Որ թվացյալ սուտ ու կեղծիք առնես նրանց աչքերից:

15.02.2006

Էս մեկը չէի կարդացել, նոր եմ կարդում:
Լավն ա:):

CactuSoul
21.03.2011, 20:34
ՉԷ, չեմ սիրահարվել… Չէ՞, Դնև: Ասա՛, որ չեմ սիրահարվել…

Էն, որ տխրում ես էն մտքից, որ իրեն էլ չես տեսնելու… Էն, որ իր կողքին քեզ հանգիստ ու լավ ես զգում… Էն, որ իր փոխարեն ուրիշ մեկն է, անպայման մտածում ես՝ տեսնես՝ ուր է, ինչ է անում… Կամ որ մի տեսակ նախանձում ես, երբ ուրիշների հետ էլ է նույնքան բարեհամբույր ու հոգատար, ինչքան քո… Էն, որ ափսոսահիասթափախառը ինչ-որ բան ես զգում, որ էդպես էլ չկարողացար իրեն արժանի շնորհակալությունդ հայտնել… Էն, որ էլի ես ուզում լսել, թե ոնց է ասում՝ «ո՞նց եք, Անի ջան»… Ու էն որ դու էլ ուզում ես իրեն հարցնել… Ու երբ որ քեզ թեկուզ մի չնչին թվում է, որ այսօր իր տրամադրությունը նախորդ օրերի չափից պակաս է, ամբողջ օրվա ընթացքում մտածում ես, թե ինչից էր տեսնես… Էդ ամեն ինչը դեռ սիրահարություն չի նշանակում, չէ՞:oy…

Էնպես կուզեի ասել իրեն, թե ինչ եմ իր մասին մտածում… Համ էլ կժպտար, կտեսնեի:oy… Ու մեկ էլ շատ կուզեի գրկել:oy:oy…

Էդ սիրահարություն չի, չէ՞:}

Էխ, չգիտեմ՝ ինչ ա, բայց հուսով եմ՝ դրական էներգիաներ կհաղորդվեն իրեն սրա արդյունքում, դրականություն ճառագող մարդկանց պետք ա դրականությամբ պարուրել:love…

CactuSoul
31.03.2011, 18:48
Էսքան գրածս ջուրն ընկավ, ինչ ա թե՝ պատահաբար քլիք եղավ մի տեղ… Էս էլ արագ ինտերնետի խերը:angry:D

Լավ, չկա՝ չկա, մի երգ դնեմ, գնամ, էլ էդքանը նորից գրողը չեմ…

Նոր հայտնագործություն, առաջին անգամ եմ լսում: Բառերը լավն են.

http://www.youtube.com/watch?v=Kfc3zcnrWMQ

CactuSoul
14.04.2011, 01:55
Երգ՝ իմ մասին:) "Annie's Song", John Denver


http://www.youtube.com/watch?v=3091MHksLM4


Է՜խ…

CactuSoul
15.04.2011, 03:23
…Իրականում մի բան էլ կա, որ գոնե ԴԵՌ չեմ ներել քեզ… Չգիտեմ էլ՝ կստացվի՞ ընդհանրապես, թե՞ չէ: Միգուցե գլխի ընկնես՝ ինչի մասին եմ խոսում, միգուցե և ոչ: Բայց չեմ ներում… Չի ստացվում:
Քեզ չեմ ներում իմ սխալը: Պարադոքս:

Երևի լավ բան է աշխարհի առաջ բաց լինելը: Կողքիդ մարդիկ են քչանում, բայց մնացած (կամ մոտեցած) հատուկենտները իսկական հրաշքներ են լինում:

Բայց ես էս ի՜նչ անտաղանդ մտածելակերպ ունեմ, որ չեմ կարողանում էս աշխարհի ձեռը դիմանալ:

Անիմաստ ա էս կյանքը… Լրիվ փուչ ա, ինչ էլ ուզում ես վրան հագցրու:
Օրինակ հիմա վրան հավեսով Finntroll կհագցնեի ու միջի դատարկության մեջ գժական կպարեի:))

Saturnus, "Pretend"


http://www.youtube.com/watch?v=cuWl5mLsJi4


here strolls the blackened sky
with me
myself
and I

let's pretend we'll meet again
pretend you knew me
pretend you cared
let's pretend we once kissed
with compassion
with heartfelt affection

let's pretend we'll meet again
let's just
let's just pretend
pretend you're still...
you're still my friend

let's pretend we'll meet again
pretend you knew me
pretend you cared
let's pretend we once kissed
with compassion

CactuSoul
21.04.2011, 19:24
Էնքան եմ հոգնել, էնպես եմ ուզում՝ ամեն ինչ վերջապես լավ լինի: Աշխարհի մասշտաբով չէ, էդ էլ եմ ուզում, բայց գիտեմ, որ անիրականանալի է: Չէ, իմ կյանքի մասշտաբով, աշխարհի առումով էլ՝ էնքան մասով, ինչքանով որ ինձ է առնչվում: Ուզում եմ լավ լինել:
Առաջ էլ էի ուզում, բայց առաջ ավելի շատ ուզում էի՝ մի բան փոխվի, որ էդքան հոգնած ու անիմաստ չլինեմ, իսկ հիմա նաև ուզում եմ լավ լինել: Չեմ ուզում իմանալ, թե ինձ ինչեր են պակասում դրա համար, ինչպես կարելի է ձեռք բերել: Որովհետև գիտեմ, որ չեմ կարող ձեռք բերել: Դրա համար էլ ուղղակի ուզում եմ: Ու էլի սպասում… ինչի՞ - չգիտեմ:
Աչքերս փակում եմ դիմացի անդունդի առաջ ու երազում մյուս կողմի կանաչ մարգագետինը… Հոգիս ճախրում է անդունդի վրայով, իսկ ես… Հուսով եմ՝ լուսնոտի պես չեմ առաջանա ու ներքև ընկնի: Բայց ուզում եմ այն մյուս, երջանիկ կողմը հասնել…
Ուզում եմ, շատ եմ ուզում…
Երևի գարուն է, է՞լի:)

Մի տեսակ լիրիկական տրամադրություն ունեմ…

Միայն թե չբացեմ աչքերս…

CactuSoul
28.04.2011, 18:52
Մենակությունն ամենասուրն զգում ես այն ժամանակ, երբ կողքիդ մարդ կա:

CactuSoul
17.05.2011, 15:36
Էլի ամեն տարի հիշում եմ ծննդյանդ օրը:)…
Հիշում եմ:)…
Ծնունդդ շնորհավոր, ընկերս:love… Կարոտում եմ քեզ:

CactuSoul
18.05.2011, 15:28
Այսօր Գագիկին տեսա կանգառում: Վստահ եմ՝ ինքն ինձ չի հիշում: Բայց ես իրեն հիշում եմ:
Ու ընդհանրապես. իմ մեջ միշտ համոզվածություն է եղել, որ ես մարդկանց լավ եմ հիշում, իսկ իրենք «իրավունք ունեն» ինձ մոռանալ: Չգիտեմ՝ ինչու է այդպես: Այդ համոզմունքը թեթև ճաք տվեց միայն այն ժամանակ, երբ մի օր գյուղում մի աղջիկ, ով ինձնից մի քանի տարով մեծ էր, ասաց, որ մենք ծանոթ ենք ու մի քանի տարի առաջ իրար հետ նույնիսկ խաղացել ենք իր տատիկի տան բակում: Անունս էլ էր հիշում: Իսկ ես իրեն չէի հիշում: Ինքս իմ առաջ ամոթով մնացի. ո՜նց կարող էի նման բան թույլ տալ…
Բայց Գագիկի հարցում դժվար թե սխալված լինեմ: Ես էլ իրեն համարյա չեմ հիշում, միայն գիտեմ, որ ինքն է: Միայն մի փոքրիկ զգացողություն…
…Մանկապարտեզում մեր մահճակալներն իրար կողքի էին: Չգիտեմ՝ իրար հետ չզրուցելու, թե որևէ այլ նկատառումով մեզ «ոտուգլուխ» էին պառկացնում քնելու: Հիշողությանս մեջ տպվել են ծածկոցի տակից դուրս եկած՝ Գագիկի սպիտա՜կ-սպիտակ ոտքերը…

CactuSoul
24.05.2011, 01:57
Ես չեմ մեռնի,ես կմնամ առանց քեզ`
Աննյութ, խրված սարդոստայնում օրերի,
Եվ իմ սառած աչքերի մեջ, քեզ ի տես,
Հուշդ գալիք հանցանքներս կների:

Ես գիտեի, որ մի օր դեն կթքես
Զառանցանքն այս (որը սեր էր երևի)...
Ես չեմ մեռնի, ես կմնամ առանց քեզ,
Որ աղոթեմ հանուն փրկված սերերի...
...

CactuSoul
26.05.2011, 00:30
«Դոգվիլ»-ը շատ եմ սիրում, բայց երևի վաղուց չեմ նայել: Ժամանակ առ ժամանակ պետք է վերադառնալ այդ ֆիլմին, նայել, ուղղակի պրոֆիլակտիկայի համար, որ դեգրադացիա չապրես, որ նորից չդառնաս այն «հին ու բարի» Գրեյսը: Իսկական Գրեյս է պետք լինել:
Ես էդպես էլ չսովորեցի ասել՝ "Goodbye, Tom": Ու չսովորեցի անել այն, ինչ «պիտի անել սեփական ձեռքերով»(Grace: "Some things you have to do yourself."): Ուրեմն դեռ աշխատանք ունեմ առջևումս: Մե՜ծ աշխատանք:
Պիտի ժամանակ գտնել ֆիլմը նորից դիտելու համար: Գլխավոր՝ վերջին հատվածն անգիր հիշում եմ, ամենայն մանրամասնությամբ, հատկապես Գրեյսի ու հոր խոսակցությունը: Բայց դիտել է պետք, էսպես՝ հիշելով, այնպես չի ազդում, ինչպես պետք է:

Արտաքուստ ոչինչ էլ անել պետք չէ, ուղղակի իմ մեջ, իմ հոգում ու մտքում պիտի սովորեմ վատ մարդկանց հրաժեշտ տալ, կարողանալ ընդունել, որ նրանք վատն են ու հրաժարվել նրանց՝ իմ հորինած պուպուշ կամ պուպուշոտ կերպարներից, չկառչել մի նշույլ լավից տվյալ մարդու մեջ ու հավատալ դրան, այլ տեսնել իրականությունն ու այն ամբողջ կեղտն ու թունավոր մաղձը, որ անընդհատ արտադրում են… Հա, տեսնում եմ, չտեսնել հնարավոր չի, բայց ինչո՞ւ եմ փորձում արդարացնել, ինչո՞ւ ու ինչո՞վ եմ փորձում բացատրել այդ մի գրամ լավի գերակայությունը զզվելի ու գարշ էության հանդեպ…


You do not pass judgement, because you sympathize with them. A deprived childhood and a homicide really isn't necessarily a homicide, right? The only thing you can blame is circumstances. Rapists and murderers may be the victims, according to you. But I, I call them dogs, and if they're lapping up their own vomit the only way to stop them is with the lash... Dogs can be taught many useful things, but not if we forgive them every time they obey their own nature.
Տեսականորեն լա՜վ գիտեմ, գործնականում կիրառության հետ դժվարություններ եմ ունենում: Պիտի աշխատել այդ ուղղությամբ, պիտի սովորել:


You should be merciful, when there is time to be merciful. But you must maintain your own standard. You owe them that. You owe them that! The penalty you deserve for your transgressions, they deserve for their transgressions.

Does every human being need to be accountable for their action? Of course they do. But you don't even give them that chance. And that is extremely arrogant.
Համաձայն եմ… Ո՞նց անեմ, որ սա մեխվի ուղեղումս ու դուրս չգա:


Grace: The people who live here are doing their best under very hard circumstances.
The Big Man: If you say so, Grace. But is their best really good enough?

CactuSoul
07.06.2011, 02:24
Դեգրադացիա… Անընդհատ դեգրադացիա…
Բոլորս դեգրադացվում ենք, չնայած ամեն մեկս մի տեսակի, մեր ձևով, մեր ընտրած ուղղությամբ…
Մենակ թե չասեք, որ էս կոչվում ա «մեծանալ» կամ «կյանքն ա ստիպում» կամ ինչ… Չեմ հավատա:

Ո՜նց եմ զզվել ու հոգնել էս ամեն ինչից:

Բարև, Դեպրեսիա:) Ո՞նց ես: Լավ ե՞ս:
Դավիթիկը լիներ, հաջորդ բառը լինելու էր «դե հաջող»:))

Անկապ ա:} Հա, Արմենուհի Սուրենովնա, քո ասած իմաստով էլ ա ան-կապ, էդ էլ եմ զգում:
Ո՜ւֆ:

Հիասթափության հերթական դոզաներն արդեն թեթև եմ տանում: Լավ չի:
Հա, լավ ա, բայց դե ես մազոխիստ եմ, չէ՞, մի բան պիտի լինի՞, որ տխրելու ու ներվայնանալու առիթ դառնա:
Իսկ իրականում ես ուղղակի կախվածություն ունեմ սիրուց ու պիտի սիրեմ, թեկուզ միակողմանի, որ չմեռնեմ: Որ հոգեկան հիվանդ չդառնամ:

Ոչ մի բան էլ չի լինելու, ես սպառել եմ կյանքս, ապրումներս, ամենամեծ ու ամենամաքուր երազներս… Սպառել եմ:
Առջևում մնում ա միայն մի ընտրություն. փոխել արժեհամակարգն ու անցնել մեկ ուրիշի կյանքի:


:love


http://www.youtube.com/watch?v=MvmDM7ovz2o
Don't fade away
My brown-eyed girl
Come walk with me
I'll fill your heart with joy
And we'll dance through our isolation
Seeking solace in the wisdom we bestow
Turning thoughts to the here and everafter
Consuming fears in our fiery halos
Say what you mean
Mean what you say
I've heard that innocence
Has led us all astray
But don't let them make you and break you
The world is filled with their broken empty
dreams
Silence is their only virtue
Locked away inside their silent screams
But for now
Let us dance away
This starry night
Filled with the glow of fiery stars
And with the dawn
Our sun will rise
Bringing a symphony of bird cries
Don't bring me down now
Let me stay here for awhile
You know life's too short
Let me bathe here in your smile
I'm transcending
The fall from the garden
Goodnight

CactuSoul
17.06.2011, 15:28
Էնքա՜ն վատ ա, երբ հոգիդ հաշտ չի աշխարհի հետ… Երբ կա թեկուզ մի մարդ, լավ մարդ, որի հետ հաշտ չես հոգով, որին ամեն անգամ տեսնելիս կամ հիշելիս ահավոր դիսկոմֆորտ է ստեղծվում հոգումդ…
Ի՞նչ պատահեց… Ինչո՞ւ…
Ասա՝ մեկը լիներ, քեզ հարցներ մի ժամանակ…
Ախր էնքա՜ն լավ գիտեմ…

Ինչքա՜ն ես փոխվել… Էն պայծառ, անմեղ ժպիտը՝ աչքերիդ մեջ ու դեմքիդ վրա… Ո՞ւր է… Ո՞ւր ես դու…
Կա՞ս… Կիսա՞տ ես…
Կյանքումս հանդիպած ամենալուսավոր մադկանցից էիր, գիտե՞ս: Իհա՛րկե գիտես… Իսկ հիմա՞… Էդ ո՞նց էդպես խամրեցիր…
Անիմաստ հարցեր եմ տալիս, գիտեմ…

Ի՞նչ ես անում… Ո՞նց ես…

..........................................................

Ես փորձեցի քեզ օգնել, բայց… Դու ամեն ինչ ավելի քան լավ գիտեիր: Ես քեզ ոչ մի նորություն չասացի: Աչքերիդ մեջ արդեն ուրիշ խորքեր կային, ոչ այնքան լուսավոր ու պայծառ, ինչպես առաջ… Այլ մութ ու խորհրդավոր…
Ու մենք էնքան հեռու էինք… Ես մի քանի քայլ արեցի դեպի քո հեռուները՝ խավարի մեջ թաղված, ձայնեցի քեզ, հետ էի կանչում… Ավելի խորանալ չէի կարող. լավ եմ հիշում այդ տեղանքը, հետո հետ դառնալ չէր լինի, գիտեի… Չէի ուզում նորից խրվել…
Դու գիտեիր՝ ուր ես գնում…
Դու որոշել էիր արդեն… Որոշել էիր…
Ու ես արդեն անզոր էի ու զինաթափ…

Ափսոս…

Կծկվել ես հոգով, ինքնամփոփվել… Խուսափում ես նայել մարդկանց աչքերին… Նույնիսկ եթե ինքդ դա չես նկատում, ճշմարտությունը չես հերքի, խուսափում ես…
Ինչո՞ւ… Դու, որ այն եզակիներից էիր, ովքեր բոլոր մարդկանցից ամենաշատն են արժանի երջանկության…
Ընտրեցիր ազատ անկումը… Մի քանի ակնթարթ հաճույքի համար… Սարսռազդու հաճույքի… Սուր զգացողությունների…
Իսկ հիմա՞: Մահացե՞լ ես, թե՞ հաշմանդամ ես…

..........................................................


My heart does ache for you.
I hear your song of swan.
And eyes that I once knew
Are full of sadness mourn.

.......

Հա, ցավում ա…

Ախր ինձ էլ եմ մեղավոր զգում… Ես չլինեի՝ հիմա գուցե ամեն ինչ այլ լիներ քո կյանքում…

CactuSoul
06.07.2011, 21:00
Հրաշքս:love… Նշանվել ա:love…
Ընենց մի տեսակ ոգևորված, հուզված ու էնքա՜ն ուրախ եմ:love…
Չափազանց կարևոր ես ինձ համար, դու պիտի երջանիկ լինես, դուք պիտի երջանիկ լինեք:love Հասմիկն էլ ա հրաշք, երևում ա:love Համ էլ եթե դու իրեն ես ընտրել… Դրանով իսկ ամեն ինչ ասված է:love
Խայտառակ շատ եմ քեզ սիրում, դու բոլորից խիստ տարբեր ես ինձ համար: Քեզ բացարձակ անշահախնդիր եմ սիրում: Բացարձակ մաքուր:
Բառերս քչություն են անում:
Կոկորդս սեղմվում ա:
Ինձնից առավել՝ քեզ եմ երջանկություն մաղթում…
.......................................................................................:love:love:love…

CactuSoul
27.07.2011, 02:23
http://www.youtube.com/watch?v=_i4toW5iZqI

Not Strong Enough
Apocalyptica lyrics

I'm not strong enough to stay away.
Can't run from you,
I just run back to you.
Like a moth I'm drawn into your flame.
Say my name, but it's not the same.
You look in my eyes, I'm stripped of my pride
and my soul surrenders
and you bring my heart to its knees.

And it's killin' me when you're away,
and I wanna leave and I wanna stay.
I'm so confused, so hard to choose
between the pleasure and the pain.
And I know it's wrong, and I know it's right.
Even if I try to win the fight,
my heart would overrule my mind.
And I'm not strong enough to stay away.

I'm not strong enough to stay away.
What can I do?
I would die without you.
And with your presence my heart knows no shame.
I'm not to blame,
Cause you bring my heart to its knees.

And it's killin' me when you're away,
I wanna leave and I wanna stay.
I'm so confused, so hard to choose
between the pleasure and the pain.
And I know it's wrong, and I know it's right.
Even if I try to win the fight,
my heart would overrule my mind.
And I'm not strong enough to stay away.

There's nothing I can do,
My heart is chained to you.
And I can't get free.
Look what this has done to me.

And it's killin' me when you're away,
I wanna leave and I wanna stay.
I'm so confused, so hard to choose
between the pleasure and the pain.
And I know it's wrong, and I know it's right.
Even if I try to win the fight,
my heart would overrule my mind.
And I'm not strong enough to stay away.

...not strong enough, strong enough (to stay away)...

CactuSoul
27.07.2011, 18:47
Էս ո՜նց եմ կարոտել… Լացացրիր…

CactuSoul
03.08.2011, 20:10
Բողոքելու բառեր էլ չեն մնացել, աստվա՛ծ իմ… Ինքս ինձնից բողոքելու…
Էս ի՜նչ ճահիճ եմ դարձել…

CactuSoul
04.08.2011, 19:08
Մի տեսակ հանգստություն իջավ վրա, կարծես թե շատ բաներ դասավորվեցին իրենց տեղերում:
Բայց մի հատիկ վայրկյան մտքովս անցավ, թե՝ լավ, ամեն դեպքում, բա հետո ի՞նչ է լինելու ու ո՞նց, ու մի ակնթարթում սիրտս սկսեց անհանգիստ ու անկանոն թպրտալ… Հանգիստ, սի՛րտ ջան, կներես, խոստանում եմ հաջորդ անգամ հնարավորինս ուշ մտածել էդ մասին: Դու պիտի ապրես, մենք դեռ աղոթելիք ունենք միասին:secret…

CactuSoul
11.08.2011, 03:22
Ընենց նեղվեցի… Հանդարտ, բայց նիկոտինոտ դառնությամբ, թեթևակի նյարդայնությամբ տխրություն:
…Ու հա, ես FB-ն հենց ավելի շուտ 100 տարվա ծանոթների հետ շփման հնարավորության համար եմ սիրում, թե չէ՝ համեմատաբար մոտ ընկերների հետ ոնց էլ չլինի՝ կապի ուրիշ միջոցներ կան… Ու հետո՞ ինչ, որ չեմ գրում… Համ էլ՝ չեմ գրում, մի հատ դու գրի, հարցրու՝ ոնց ես, ինչի չես գրում…
Ու եթե էդքան միակողմանի ա էդ կապը պահպանելու, կամ չեղած տեղից փրկելու ձգտումը, ուրեմն հեչ էլ պետք չի… Առաջին կորուստս չես… Երևի վերջինն էլ չես լինի:
Գիտեի, որ քեզ հետ դժվար ա: Բայց որ կապն ընդհատվելուց հետո կարող ա անհնար դառնա, չէի սպասում:
Ես փոխվել եմ, ահագին եմ փոխվել, ու արդեն չեմ կարող full-time անձնազոհություն անել…
Ինձ կներես, գիտեմ, քո տեսանկյունից սխալ եմ եղել, շատ ) … Բայց այլ կերպ հնարավոր չէր: Հավատաս-չհավատաս )
Մեկ ա քեզ շատ եմ գնահատում ու սիրում: Տա աստված՝ շուտով հասնես քո երազած հաջողություններին: Իսկ հետո էլ չերազածները կգան ու հերթով կընկնեն գիրկդ )))
Լավ եղի )
Երևի կհանդիպենք…

CactuSoul
17.08.2011, 17:32
Էդքան սերտաճել պետք չէր…
Էնքան էի վստահ, որ ամբողջական եմ, որ ռեգեներացիայի հատկություններս էլ հասցրին լրիվ հետ զարգանալ…
Քեզ լրիվ պոկեցիր ու գնացիր, կեսս մինչև հիմա արնաքամ ա լինում… Մինչև ե՞րբ…

CactuSoul
30.08.2011, 15:38
Աննան էլ ա ամուսնանում… Վերջապես կիրականանա տարիներով այդքան փայփայած երազանքը: Էս երկու օր է՝ մի տեսակ փայլում է: Չգիտեմ՝ երազանքի իրականացման մոտ լինելն է պատճառը, թե այն, որ մի ամբողջ ամիս լավ հանգստացել է, թե երկուսը միասին: Բայց շատ է փոխվել:
Շատ ուրախ եմ իր համար, ես էլ եմ պայծառանում իրեն էդպես տեսնելիս:
Միակ բանը, որ թույլ չի տալիս լիարժեք, իմ ուզած չափով ցնծալ այդ փաստից՝ վախենում եմ հարցնել. «սիրո՞ւմ ես»…

Քեզ էլ երջանկություն, Ան ջան, տա աստված, որ որոշումդ ճիշտ լինի: Դու կսիրես, գիտեմ… Մուլտս:kiss

CactuSoul
20.09.2011, 18:09
Կյա՜նքս, Սե՜րս, Արև՜ս… Ո՜նց եմ շնորհակալ, որ մի օր հայտնվեցիր կյանքումս… Դու չլինեիր, քո հանդեպ տածածս էս ամենախորը ու ամենամաքուր սերը չլիներ, ինչի՞ հիման վրա պիտի ինձ էսքան սիրեի:)…
Հրա՜շքս… Մի հատիկ «երջանկություն» բառը չի կարող ասել, թե ինչ եմ քեզ մաղթում, բայց Աստված գիտի, ու անպայման ի կատար ա ածելու, անկասկած…
Շնորհավո՜ր:love…

CactuSoul
28.09.2011, 18:29
Ուզում եմ խելքից դուրս սիրել, ուզում եմ մինչև ուղնուծուծս նվիրվել ու իմանալ, որ դրանից ճիշտ բան չկա տիեզերքում…
Շատ բան եմ ուզում երևի )

Այսօր առավոտյան, դեռ անկողնում, հեռախոսը հայտնվեց ձեռքիս, ու ականջիս մեջ որոշ ժամանակով ծվարեց երջանկությունը… «Անի՞, Անի՞… Պապի՞…»:love Հրաշքս:love Հետո մի քիչ մյուս հրաշքս մռնչաց ականջիս տակ, վագրիկս:love
Երևի սրանից ավել մեկ էլ սեփական երեխայի ձայնը կարող է երջանկացնել )
Քիչ մնաց… Կգրկեմ արևներիս ու առնվազն 2 աշխարհ իմը կլինի )
Մենակ թե զուտ անձնական ապրումներս ու դեպրեսնյակս գլուխ չբարձրացնեն ու ամեն ինչ փչացնեն… Ամեն ինչ լավ է լինելու: :)

***
Բայց ընենց փչացած եմ ինձ զգում: Բուն իմաստով, էլի, փուչացած:)) Նաիրուհու ասած՝ մշակութային քաղց ա մոտս: Բայց ոչ միայն մշակութային: Խառը…
Մտքերս սպառվել են, զգացմունքներս խառն են ու հակասական, ամեն ինչից հոգնել եմ, ամեն բան կարդալ-լսելիս մտածում եմ՝ «յանի ի՞նչ», ուզում եմ՝ մարդիկ ինձ սիրեն, ընկերներ եմ ուզում, շփում, բան, բայց որ լինում ա, սկսում եմ նյարդայնանալ… Սենց չի լինի… Ձեռից գնում եմ:D

Հրաշքներս գան, ինձ մի հատ հոգեթերապիայի կուրս տան:love…

Տես, Դնև, ուզում եմ էլի ինչ-որ բան գրել, ուզում եմ արտահայտվել, թեթևանալ, բայց ասելու բան չկա… Ու էլի մնում եմ նենց, ոնց կայի:

Բայց ամեն ինչ լավ ա լինելու: Ես սպասում եմ:)…

CactuSoul
30.09.2011, 01:21
Ընկերս… Կկարողանա՞ս ինձ էսօր օգնել… Վատ եմ…


http://www.youtube.com/watch?v=MCVtWU6NoJY

CactuSoul
01.10.2011, 00:56
Ինչո՞ւ եմ ես էսքան հստակ զգում, թե որ բառիդ տակ, որ սմայլիկիդ որ դիրքում ինչքան ու ինչ կա… Ինչո՞ւ եմ էսքան հստակ հասկանում, թե ոնց ես, ինչ է կատարվում մեջդ ու ինչ տրամադրություն ունես… Զգո՞ւմ եմ քեզ…
Կներես, որ ժամանակ առ ժամանակ փչացնում եմ կյանքդ իմ եսասիրական թուլությունների պատճառով: Վստահ եմ՝ եթե իմանայիր, թե քանի անգամ ու ինչերի միջով եմ անցել/անցնում, ու թե դրանից ինչքանն է քեզ «բաժին հասնում», լուռ կտանեիր ամեն ինչ… Գիտեմ. էդքան կամ քո համար, որ էդ փոքրիկ զոհողությունն ինձ համար անեիր: Ուղղակի չգիտես: Ու պետք էլ չի, որ իմանաս:
Աչքերս… չէ, հիվանդ չեմ… Բայց հուսով եմ՝ ով էլ մի տարօրինակ բան է նկատել, հիվանդությանը կվերագրի…
Էսօր մի քիչ հանգիստ եմ, մի քիչ ուրախ, ու շա՜տ տխուր: Բայց տխրությանս մեջ գրեթե կեղտ չկա:

Լավ կլինի:

CactuSoul
01.11.2011, 19:51
Էնքան բան կա, էնքան թեմա կա գրելու… Էսքան երկար ընդմիջումից հետո մանավանդ:
Բայց երևի թե մի բան ասեմ, մնացածը թե հետո գան, կգրեմ, թե չէ, հո չէ:

Հա, գրում եմ, բայց չէի ուզի, որ կարդաս սա: Եթե կարդաս, երևի թե չես հասկանա, թե ինչու, ինչի համար, կամ էլ կհասկանաս, բայց չես հավատա անկեղծությանս: Լավ կլինի, որ չկարդաս:
Ասում եմ՝ «…որովհետև մարդիկ կան, որոնց ես «տոչկել» եմ, ու իրենք իմ կյանքում կարևոր են, ու ինձ համար շատ կարևոր ա, որ էդ մարդկանց կյանքում ամեն ինչ ճիշտ լինի…»: Վստահ եմ՝ մտածում ես, թե քեզ նկատի ունեմ: Իհարկե, միանշանակ, նկատի ունեմ… Բայց ավելի շատ հենց իրեն նկատի ունեի, քան քեզ: Չգիտեմ, էս պահին, էս պատմության մեջ ամենաշատը հենց իր մասին եմ մտածում, որքան էլ քեզ համար կարող է տարօրինակ թվալ այդ փաստը: Ուզում եմ ինքն իսկապես երջանիկ լինի, էնքան, ինչքան ես եմ երբևէ երազել… Ու չեմ ուզում որ դու իրեն խանգարես: Ու չեմ ուզում, որ ինքն իրեն խանգարի…
Մի տեսակ խանդում եմ… բայց ոչ թե քեզ՝ իր հանդեպ, այլ իրեն՝ քո… Ոնց որ իրեն ինձնից հեռացրած լինես, ոնց որ ինձ լավ ընկերոջից զրկած լինես, այ էդ տեսակ, կարելի ա ասել՝ նեղացած զգացողություն ունեմ: Ու էն որ անվան վերջին տառը շեշտելով երեսիս էիր տալիս, իբր՝ ես իրավունք չունեի իրեն էդպես դիմել, մենակ քեզ ա վերապահված էդ գերբնական իրավունքը… Էգոիստի մեկն ես, էլի, lol):
Չգիտեմ՝ առանց քեզ որտեղից պիտի իր մասին իմանայի, բայց ամեն դեպքում… Էս պահին ինքն ինձ մի տեսակ ավելի մոտ ա, ինձ համար ավելի առաջնահերթ կարևորություն ունի, քան դու:

Աբսուրդ: Մարդկային աննորալ հոգեբանություն:

Ցուրտ ա:

CactuSoul
23.11.2011, 21:25
Մի քանի օր է՝ էս միտքը մտել է մեջս ու թեթև, բայց հաստատակամ բզբզում է… Գիտե՞ս, հանկարծ գիտակցեցի, որ խնդիրս միայն քեզնից հրաժարվել չկարողանալս չի: Մի բան էլ կա, որ խլում է դրա հանդեպ ունեցածս բոլոր բարոյական իրավունքները… Ես խոստացել եմ քեզ… Հիշո՞ւմ ես…
Գուցե այն ժամանակվա քո հարցն ու իմ պատասխանն արդեն վաղուց արժեզրկվել են քեզ համար: Բայց իմ զգացողություններն ուրիշ են… Խոստումս երդման էր հավասար, նույնիսկ ոչ սովորական երդման… այլ եկեղեցում, Աստծո առաջ…
Էլի էի հիշել այդ փաստը, բայց առաջին անգամն էր, որ այս տեսանկյունից նայեցի, որ գիտակցեցի իրավիճակիս անելանելիությունը… Մի տեսակ երկյուղ է մտել մեջս… Հա՛մ տխուր եմ դրա համար, հա՛մ ուրախ… Չգիտեմ՝ ինչու եմ ուրախ…
Հիմար եմ, որ սենց բաներ եմ զգում, չէ՞ )
Եսի՞մ…
***
Զգայարաններս ահագին թարմացել են: Նույնիսկ ապրել եմ ուզում: Երևի քո «մատը խառն ա», կամ էլ Lacrimosa-ի ազդեցությունն է: Էլի սիրում եմ քեզ, էլի ամեն ինչ ճիշտ ու ամեն ինչ սխալ ա… Մի տեսակ հեռու ես, ու էդ լավ ա… Հեշտ ա ապրվում տենց… Եթե մոտ չես, գոնե հեռու եղիր…

***
Չգիտեմ՝ սա ինչ կապ ունի, ուղղակի վերջին օրերին ամենաշատ լսածս 3 երգերից մեկն ա. Ich verlasse heut dein Herz...

http://www.youtube.com/watch?v=JWkkwVA0eEg

CactuSoul
05.12.2011, 02:06
Մի բարակ թաղանթի տակ այնքա՜ն վերքոտ ու վիրավոր եմ…
Ի՜նչ ուշ են սպիանում վերքերս… Թվում է, թե պրոցեսի մեջ էլ չեն: Քանի՜-քանի տարիներ են անցել ամեն մեկի գոյացումից, բայց դեռ առաջին օրվա պես թարմ են երևում:
Մի հատիկ բառ… Ախր ուրիշ բանի մասին էի մտածում, հետո՞ ինչ, որ էդ բառը մեջը կար… Ոնց որ մատներով ու ձեռքերով մտած լինեմ էդ բաց, արնաավշախառը վերքի մեջ… Համ զզվելի ա, համ ցավոտ, ահավոր մղկտում ա… Թե խի՞ եմ բզբզում…

Էնքա՜ն եմ ինձ ափսոսում…

CactuSoul
10.01.2012, 03:48
Գիտեմ, որ չես մոռանա… Գիտեմ. ինձ մոռանալ չի լինի )
"Calumet"-ի պատին, ուղիղ աչքերիս առաջ ցցված էր գրությունը. "You are innocent when you dream.": Իսկ ես երազելիք չունեմ, որ երազեմ: Երբ երազանքներդ մենակ երազանք են, անիրականանալի, մեջը ուրիշ մարդիկ են ներառում, որ շատ կուլտուրական, բարեհամբույր ժպիտով ծալում են երազանքդ, տալիս ձեռքդ ու բարի ճանապարհ մաղթում, անբնական է, որ շարունակես երազել:
Գժությունս բռնել ա, էլի հիշել եմ, որ ես մարդ էի, որ մարդիկ պիտի որ ապրեն… Իրավունքներս եմ պահանջում, lol:
Մի կողմից՝ թքած ունեմ ամեն ինչի վրա էլ, նույնիսկ մտածում եմ՝ ձև լիներ, գոնե էս կյանքից հետո էլ չվերածնվեի, ոչ հավես ա մնացել, ոչ ուժ: Բայց մեկ էլ պատկերացնում ես՝ ախր կարելի էր ապրե՜լ, է՜, ու էդ ժամանակ… Ափսոսում եմ, էլի )
Էնքան լավ բան կարող էր լինել կյանքը, մենակ թե մի՜ քիչ ավել գիտակցություն ու մի՜ քիչ էլ պատասխանատվություն լիներ:
Ինձնից շատ ոչ մեկն էս աշխարհում չէր կարող երջանիկ լինել, գրազ կգամ )
Սերը պոզով-պոչով չի լինում: Սա ի միջի այլոց:
Ես էլ եմ մարդ, ես էլ եմ նորություն ուզում, ես էլ եմ փոփոխություն ու հետաքրքրություն ուզում: Ու ես կարող եմ դառնալ էդ նորությունն էլ, փոփոխությունն էլ… Ցանկություն լինի: Բայց միայն երկուստեք: Իսկ ըտենց չի լինում: Ու ես թքած ունեմ…
Չէ, չէ՜, ես չեմ ուզում մեռնել:)

Չեմ ուզում կիսատ-պռատ կյանք, պետքս չի, ձեզ պահեք ձեր գույզգույն կարկատանները, գրողը տանի… Ինձ իմ միագույն շորի փռթիկը թող մնա… Ավելի ճիշտ՝ նախկին շորի պատառիկի մասին հիշողություններս ) Մենակ դրանք են իմը: Ոչ մեկի չեմ տա…

Բոլորիդ անասելի շատ սիրում եմ, ու բոլորիդ՝ ատում: Ոչ մեկի կարիքը չունեմ: Մի՛ սիրեք ինձ, մի փորձեք ինչ-որ բան փոխել: Սրանից լավ հաստատ չի լինելու:

............................................................................................................................................


http://www.youtube.com/watch?v=lZ0YChHDVAg


Հ.Գ. Սիրում եմ քեզ…

CactuSoul
17.01.2012, 20:15
Այնպես մի անի, որ ես ուրանամ իմ սրբությունը,
Այնպես մի անի, որ սրտիս համար արդեն մեկ դառնա,
Թե ում ոտքի տակ դնի իր սերն ու իր քնքշությունը,
Եվ ում համբուրեն իմ շրթունքները՝ ծարավից արնած։

Իմ հավատն էիր... Բայց այսօր ցավի ամպերը խավար
Կարկուտ են տեղում ու թափում սիրո ծաղիկ ու թերթեր..
Դու գիտե՞ս արդյոք, թե ինչ ասել է կորցնել հավատ,
Եվ ինչ ասել է փշրել այն կուռքը, որ ինքդ ես կերտել։
- - -

CactuSoul
09.02.2012, 18:46
Հովո (http://www.akumb.am/member.php/20255-My-World-My-Space)ն ասում ա՝ փոխի ոնց հարմար ա, ես էլ սենց եմ ուզում ասել.

Քեզ համար մեռնելս ի՞նչ է,
եթե ոչինչ էր կողքիդ ապրելս:

CactuSoul
14.02.2012, 02:49
[խիստ ժամանակավրեպ]
Պատրաստ եմ կյանքիս յուրաքանչյուր օրվա 23 ժամ 59 րոպեն չունենալ, միայն թե մնացած մի րոպեն վայելեմ սրտիդ զարկերը…

CactuSoul
16.02.2012, 19:54
Մի լավ բան կա. Արևս ինձ հիշում է ու ջերմացնում:love
[ու մենակ ես գիտեմ էս գրառմանս իրական արժեքը]

CactuSoul
17.02.2012, 00:40
Մարդամեկը… Դուք իրեն առաջ չեք տեսել, ախր չգիտեք…
Երբ վերջին անգամ հանդիպեցինք, ինքն արդեն ուրիշ էր: Նայում էի աչքերին ու իրեն չէի տեսնում, իր մոդիֆիկացված տարբերակն էր արդեն: Ու ինքը ամեն ինչ լավ գիտեր: Ես էլ, բնականաբար: Եթե ինքը չիմանար, որ ես գիտեմ, չէր ուզենա հանդիպել: Բայց միտքն իրենն էր. չնայած որ ես էլ էի պատրաստվում նույնն անել, բայց ինքն առաջարկեց: Հետո… արդեն ասել եմ: Չկարողացա զգացածս բացատրել: Չկարողացա բացատրել, թե ինչու է էդ ամենը սխալ: Որովհետև ինքն արդեն լավ գիտեր… հնարավոր է՝ ինձնից էլ լավ:
Ու հետո… հետո հիշում եմ այն օրը, երբ տեսա նրան հրապարակի շատրվանների մոտ նստած: Էնքա՜ն գեղեցիկ թվաց ինձ: Մտամոլոր նայում էր ջրերին… Շտապում էի, բայց մտքովս անցավ՝ քանի մենակ է, մոտենամ, բարևեմ… Կարոտել էի դե… Բայց մինչ ես կորոշեի, ինքը գլուխն առավ թևերի մեջ ու սկսեց հեկեկալ… Շարունակեցի ճամփաս…
Չգիտեմ, չգիտեմ… Ափսոսում եմ. հրաշք էր նա… մի ժամանակ…

Հ.Գ.
Եթե որևէ մեկը գրածս նմանացրեց իր իմացած որևէ պատմության, խնդրում եմ՝ իր կարծիքն ու մտքերն այս թեմայով իր մեջ պահի: Կանխավ շնորհակալություն:

Հ.Հ.Գ.
Էլի եմ ուզում գրել… Մի կողմից՝ էնքա՜ն բան կա գրելու, մյուսից՝ ի՞նչ գրեմ… Կամ թե ո՞ր մի մազոխիստին են պետք իմ զառանցանքները…

CactuSoul
17.02.2012, 04:09
Միակ մարդը, որ տրանսլիտով ա գրում, ու ես ոչ միայն չեմ նյարդայնանում, այլև մեծ ոգևորությամբ ու սիրով եմ կարդում ամեն մի բառը։ Ու նույնիսկ, պետք եղած դեպքում, նաև տրանսլիտով պատասխանում, ու էլի՝ առանց նյարդայնության նշույլի )
Գուցե նոստալգիա է, չգիտեմ։ Ախր չափազանց քաղցր էին ինձ համար այն բոլոր նամակները՝ գրված նույն «ձեռագրով»՝ տրանսլիտ, նույն կարգի բացթողումներ ու թերություններ…
Ո՜նց եմ կարոտել…
Ում-ում, բայց քեզ որ հաստատ վստահում եմ, իմ կյանքի ամենամեծ հրա՜շք:love Որ դու արև պատվիրեցիր էն ձմռան օրով, ու եղավ արև, ես քեզ արդեն ամեն հարցում հավատում եմ…
Ու թող որ ամեն ինչ քո սրտով լինի…

CactuSoul
18.02.2012, 00:30
Չնայած, որ սիրում եմ քեզ, բայց շատ ենք տարբեր: Ու հույսս հենց այդ տարբերությունն է… Մի կողմ թող «տոռմուզներդ» (հա լավ, վայ, արգելակներդ:beee), ինքնավստահ ու միշտ դրական եղիր, վայելիր կյանքիդ ամեն վայրկյանը ու երջանիկ եղիր: Ու թող որ իմ վախերը միայն իմ կոմպլեքսավորվածության արդյունքը լինեն, ես շա՜տ ուրախ կլինեմ:)
Սիրում եմ ջինջ աչքերիցդ հորդող երանությունը, երբ սիրելի բաների/մարդկանց մասին ես խոսում ))

*
Ու ուզում էի ասել, որ խեցգետինը շա՜տ համով էր:love… [ու ինչպես հաճախ՝ կլռեմ ամենակարևորի մասին]

CactuSoul
29.02.2012, 02:23
Մենակ եմ տանը… Բոլորովին մենակ:
Բայց «սենյակս» խոհանոցից զատող երկնագույն շերտավարագույրը քաշել եմ: Որ առանձնանամ: Ավելի:
Թեթևակի հարբել եմ, 8%-անոց բալի կոկտեյլը համով էր: Ու Կանչելիի «Ստիքս»-ը արեց իր գործը. նեղվում էի, որ ինձ հոգեպես պատեպատ եմ տալիս մի քառակուսի մետրում, բայց լացելու թեմա չկա: «Ստիքսը» բացեց "կանալները": Քիչ մը լացեցի, նենց չի, որ հանգստացա, բայց դե չեղած տեղը էլի բան էր:

Ամենասարսափելի բանը՝ երբ զգացող մարդը զգում է, որ չի զգում:

Երբ փորձում ես գիտակցել զգացածիդ (կամ չզգալուդ) պատճառները, ինքդ քեզ սկսում ես պրիմիտիվ թվալ: Բայց դու գիտես, որ պրիմիտիվ չես: Բայց որ պրիմիտիվ չես, բա ի՞նչ ես: Բա ինչո՞ւ ես խնդիրներդ ձևակերպում նույն կերպ, ինչ ուրիշ՝ «կանխատեսելի» մարդիկ:

Չգիտեմ, սիրուն, պաթետիկ մտքեր առաջանում էին որոշ ժամանակ առաջ, տարվեցի մտածումով, չգրեցի Դնևումս, հիմա էլ անիմաստ բարբաջում եմ: Հարբածի անիմաստ ու անհեթեթ բարբաջանքներ, որ իրականում ոչինչ չեն ասում ո՛չ գրել սկսելու իրակիան դրդապատճառի, ո՛չ էլ որևէ ուրիշ բանի մասին:

Չեմ ուզում գրել ոչ մի բան
Գրելը կենտրոնացում է պահանջում, իսկ ես իրոք հարբել եմ, մանավանդ, որ գիշեր է, պիտի որ քունս տաներ հիմա
Ու տանում է
հա, մեկ-մեկ ուզում եմ փոքրատառերով գրել ու առանց վերջակետի
ու հիշում եմ, որ տենց Լիլն էր անում
էն Լիլը, որին ես իրավունք ունեմ Լիլ անվանելու, lol
բայց գիտեմ՝ էդ ինչից ա
ու չեմ ուզում հավատալ, որ Լիլի դեպքում էլ ա նման մի պատճառից
բայց համարյա համոզված եմ, որ տենց ա

f*ck

Հայհոյում եմ արդեն, lol

«Ստիքսը» երկրwրդ անգամ ա վերջանում
ամեն գրածս ստիպված եմ լինում նորից խմբագրել
խմբագրելու համար կենտրոնանում եմ, համյարյա օյաղանում
բլին)
շատ ինձ պետք էր
ուրիշները, թեկուզ իմ կողմից սիրված մարդիկ, ո՞նց են անում
մինչև ե՞րբ եմ խմբագրվելու

չյոռտ)

վախենում եմ էս գրածս commit անեմ, վախենում եմ վաղը կարդալ ու ամաչել, որ սենցն եմ եղել
ոչ թե որ սենցն եմ եղել, այլ որ էնքան էժան եմ եղել, որ սենց վիճակս հրապարակել եմ

բան չեմ հասկանում
բան չեմ զգում
ուզում եմ մտածել, թե մեռնում եմ
բայց սուտ ա ախր, ինչ մեռնել
յա յեսչյո վ պոլնըմ ռասսվեծե սիլ, մեռնելը երազանք կլիներ)

հոգեբանական ճգնաժամի մեջ եմ
վախենում եմ հոգեբանի այցելել
վախենում եմ՝ հոգեբանների հոգեկան առողջության ջառմեն մնա վզիս, lol

թե խի՞ պիտի սենց լիներ

Հա, էսօր մտածում էի՝ ոնց որ թե էլի ուզում եմ տղա լինել
Այսինքն՝ փոքր ժամանակ էր, որ «կռիվ էի անում» ծնողներիս հետ, թե ինձ ինչու տղա չեն «ծնվացրել»
հետո հասկացա, թե ինչ մեծ պատիվ ու առաքելություն ա կին լինելը
բայց հիմա խիստ կասկածում եմ, թե ինչքանով ա առավել կին լինելը
տղամարդ եմ ուզում լինել
որ ամեն ինչին սենց խիստ ու հիստերիկ չմոտենամ
որ կանանց սիրեմ
հա, բոլորին, ոչ թե կոնկրետ մեկին, ոչ թե մինչև կյանքի վերջ, այլ նենց, ձեռի հետ, ուղղակի գնահատելով էն փաստը, որ կին են
սիրեմ, հոգեպես, գեղարվեստրեն, փիլիսոփայորեն, ֆիզիկապես… ու էդ ամեն ինչից մենակ լավ զգամ
ամուսնանամ մենակ նրա համար, որ էդ պահին խելքիս տենց կփչի
կամ էլ չեմ ամուսնանա սկի, շատ պետքս ա
ուղղակի կսիրեմ, կլինեմ տարբեր կանանց հետ, որ իմ համար կգժվեն ու մեկը մեկից սիրուն կլինեն, որ սիրտս գրավեն

արյա, էս ինչեր եմ զառանցում, lol

մի ձև պետք ա էս ամեն ինչը մեջիցս դուրս գա, սենց չի լինի, սենց չի կարող շարունակվել

վաղը ուշանալու եմ գործից
ու ոչ մեկի մտքով չի անցնի՝ խի ա Անին ուշացել
սովորական ա արդեն, մեկ ա՝ 10:30-11:00-ից ուշ հո չե՞մ հասնի
ամեն օր էլ ուշանում ա, էլի

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

CactuSoul
05.03.2012, 21:00
Զարմանալի ա: Ախր էս հիվանդությունը ինչ-որ առումով լավ է ազդել, օրեր շարունակ պառկելն ու ոչ մի բանի մասին չմտածելը հնարավորինս խաղաղացրել, հանգստացրել են ինձ:
Ու հիմա, երբ կարծես թե ամեն ինչ իր տեղն ունի, ու ես հաշտվել եմ «իրերի» նման դասավորության հետ…
Մի քանի բառ ենք փոխանակել, ես հեռու եմ, ինքն էլ չի մոտեցել (հա, արդեն՝ ինքը, պատկերացնո՞ւմ ես:) ), հոգեպես մեջս բան չի փոխվել… Բայց ընենց մի դող էր ընկել մարմինս, երևի ջերմությունս էլ պահի տակ բարձրացավ… Մի քանի րոպե հետո հասկացա, որ զգալիորեն թուլացել եմ… Ու էդ՝ զուտ ֆիզիկապես: Մտքով ու հոգով ամեն ինչ ճիշտ ա ու նորմալ:
Դե հա, կարոտել եմ, շատ փիս եմ կարոտել, եթե ինքս իմ առաջ անկեղծանամ, բայց նենց՝ ճիշտ կարոտ ա, էլի:) Խնամող կարոտ ))
Սենց ա, էլի, զակոն պոդլսծի, հերթը հասավ դզվելուն, հիմա էլ ֆիզիկականս ա պադվադիտ անում:D

Դնևս, գրկ քեզ, ընգերս, ես քեզ միշտ էլ հիշում ու գնահատում եմ, գիտեմ՝ դու իսկական ընկեր ես ու զգում ես՝ տրամաբանելու փոխարեն… :friends:

CactuSoul
03.05.2012, 02:18
Ասում եմ՝ էլի կհաշտվեմ էն մտքի հետ, որ սենց ա, որ ուրիշ ձև չկա, որ չի լինի, բայց ախպոր պես, խնդրում եմ, մի ասա, որ էն ինչ կար, սուտ էր…

---------------------------------------------------------------------------------------------------
"Whatever tomorrow brings, I'll be there with open arms and open eyes…"

http://www.youtube.com/watch?v=fgT9zGkiLig&ob=av2n

CactuSoul
10.05.2012, 02:02
Առանց մահ վերածնունդ չի լինում…
Երբեմն պիտի որոշես մեռնել: Հետագա ծնունդդ չխափանելու համար:
......................................................................................
Հասա…

CactuSoul
15.05.2012, 01:04
Վայրենության ու քաղաքակրթության, խելահեղության ու իմաստնության, պատրանքի ու իրականության, կենդանու և Աստծո միջև ինչ-որ տեղ կորում եմ ես…

CactuSoul
08.06.2012, 23:25
100%-անոց Second Life Syndrome


http://www.youtube.com/watch?v=P5veGuULOso

Շնորհակալ եմ քեզ, շա՜տ շատ )))


Սիրել եմ քեզ, սիրում եմ, սիրելու եմ:
Շնորհակալ եմ, որ եղար…

CactuSoul
26.06.2012, 01:11
...
Չեմ ուզում, որ ինձ վերաբերվեն իբրև «հարմար թեկնածուի» [(c) Սաթիկ տատի]: Ուզո՞ւմ եք հետս շփվել՝ շատ լավ, նույնիսկ հնարավոր է՝ ընկերանանք, բայց ծանոթության առաջին պահից մտքում «լուրջ հարաբերությունների» հավանականությունը քննարկելով հաստատ դրան չեք հասնի: Դուրս չի գալիս ուղղակի, ներող:
Նեղվում եմ, շատ եմ նեղվում, երբ մեկ էլ սկսում են իրենց ընտանիքից պատմել, առավել ևս՝ գովել, բան… Հակառակ էֆֆեկտն ա տալիս: Երևի կոմպլեքսավորված եմ, կամ էլ չեմ ուզում ընտանիք ունենալ… Բայց ինձ էդպես չի թվում:
Երևի իրոք ճիշտ մարդիկ չեն ինձ հանդիպում, գուցե ռոմանտիկա եմ փնտրում, իսկական սիրո եմ սպասում, սենց՝ «դե ես արդեն 32 տարեկան եմ, արդեն մտածում եմ ամուսնանալ, դե որ դու չես ուզում, ուրեմն էլ քեզ տուն չեմ ճանապարհի, որ կողքից չտեսնեն, ուրիշ բաներ մտածեն…» - սենց չեմ ուզում, չի դզում: Հա, ես էլ 26 եմ, ընենց չի, որ շատ եմ ուզում մենակ լինել, բայց «քցել-բռնելով» չեմ ուզում կողքիս մարդուն ընտրել, շնորհակալ եմ…
Մամային բան չեմ ասում. ինքը հաստատ կնեղվի, որ իր «պոտենցիալ փեսաներին» հերթով մերժում եմ, ոմանց նույնիսկ թույլ չեմ տալիս հասնել ինչ-որ բան առաջարկելուն: Հա, ես փեսա-, ամուսնա- և ընտանեֆոբ եմ:D

Մեկ էլ մի բան. «Ի՞նչ գիրք ես կարդում… Հա, շատ լավ գիրք ա: Դասական ա… Մալադեց, որ կարդում ես, իրոք շատ լավ գիրք ա… Ճիշտ ա, ցավոք, ես չեմ կարդացել, բայց…» - :blin :}

Մի խոսքով…

Քունս տանում ա: Հազարից մեկ որոշեցի գրել, էն էլ քունս տանում ա: Տեսար, չէ՞, Դնևս, թարս ա ))

Հա, ու էս վերևի գրածն էլ՝ ահագին ուրիշ բան էի ուզում ասել, ստացվեց էն, ինչ ստացվեց:))

Բայց քանի որ շատ վաղուց բան չեմ պատմել քեզ, ուզում եմ մի քանի բառով ասել, որ շա՜տ լավ եմ վերջերս, ամեն ինչ սկսել ա ընկնել իր տեղը: Նաև գրեթե ամեն օր լինում են բաներ, որոնց մասին հաստատ կգրեի քեզ, եթե ժամանակ ունենայի: Լավ, դրական բաներ շատ են եղել էս ընթացքում, ընդհուպ մինչև այնպիսիք, որ հաստատ դեռ երկա՜ր հիշվելու են: Ամենակարևոր «ձեռքբերումներիցս» մեկը՝ վերջապես վերագտա Գևին, հուսով եմ շուտով նաև Արթուրին տեսնել: Ճիշտ է, դեռ մենակ մի անգամ ենք հանդիպել, ես էլ, ինքն էլ ահագին փոխվել ենք, մեծացել, բայց ներսում նույնն էինք երկուսս էլ, շփումը ստացվեց` հին, բարի ժամանակների նման:

Կաշխատեմ քեզ էլի գրել, Դնևս: Ուղղակի շատ եմ զբաղված վերջերս, ոչ մի րոպե տրամադրել չեմ կարողանում:
Կարևորը՝ ես լավ եմ, այնքան լավ, որ նույնիսկ դեմքիս վրա «ստացված» աշխարհի քարտեզը ի զորու չեղավ տրամադրությունս փչացնել :)) Լավ ա լինելու ամեն ինչ: Որովհետև արդեն լավ ա :)

CactuSoul
28.06.2012, 02:50
Ինչի՞ց ա, որ օրագրումս ինձ մի տեսակ պաշտպանված եմ զգում: Թեկուզ բան չգրեմ, մենակ մտնեմ թեման, մի-երկու հնություն կարդամ կամ չկարդամ, արդեն բավարարվածության զգացողություն եմ ունենում: Ոնց որ իմ՝ երբևէ չունեցած սենյակում լինեմ, ինքս ինձ հետ, դուռն էլ՝ փակ…

CactuSoul
08.09.2012, 01:51
Ինչո՞ւ ես էսքան հարազատ
էն առաջին օրվանից, երբ տեսա քեզ պատուհանագոգին անգլերենի տնային անելիս
չկա բացատրություն, թե ինչու հենց էսպես, ինչու էսքան
նայում եմ նկարիդ ու չեմ կարողանում կտրվել
էն նույն քո համեստ ու անկեղծ ժպիտն ու հայացքը, մի քիչ հասունացած
շնչում ա պատկերդ՝ էս անշունչ էկրանից
ուզում եմ նայել քեզ կողքի մարդու հայացքով - սովորական, սիմպո տղա ես, ոչ մի աչքի ընկնող բան
բայց մեկ ա, ուրիշ ես
համեմատելի չես
յուրահատուկ ես
անկեղծ
ջերմ
հարազատ
իսկական
քաշում ա էկրանը՝ քո պատկերով, քո հայացքով

ուզում եմ գրկել քեզ ամո՜ւր-ամուր… ամուր…

CactuSoul
10.09.2012, 01:57
Քո մենակությունն ինձ կրկնակի ա մենակացնում
էն, որ հատիկ-հատիկ գիտեմ՝ ինչն ինչի համար ես անում, ինչ ես զգում ու ինչ մտածում
ու գիտեմ, որ շատ բաների մասին գիտակցությունդ նախընտրում ա չմտածել
բայց դա էդ բաներին չի խանգարում գոյություն ունենալ
գիտեմ, որ ծարավ ես, ու ջուր տվող չկա
որովհետև չես ասում, որ ծարավ ես
ու տանջվում ես
ակնարկում ես, չեն հասկանում, կամ իրենց չհասկացողի տեղ են դնում
գուցե սպասում են, որ ակնարկելու փոխարեն ուղիղ ասես
իսկ դու ուղիղ ասողը չես, դու շատ հպարտ ես դրա համար
գիտեմ

լավ ա լինելու, այ կտեսնես, մենակ թե էնպես արա՝ չտեսնեմ մենակությունդ, ես կրկնակի եմ մենականում…

CactuSoul
13.10.2012, 04:13
Բարև, Դնևս:) Ո՞նց ես:
Հա, ես երևի փոխված կլինեմ, դե երազանքս իրականացավ, չէր կարող հետք թողած չլինել:))

Ուզում եմ քեզ տպավորություններիս մասին պատմել մի փոքր: Ու մի քիչ ոչ ստանդարտ տեսանկյունից: Այսինքն էն տեսանկյունից, որից ես եմ տեսել ամեն ինչ:
Գիտես, ինձնից նորմալ տուրիստ երևի երբեք էլ դուրս չգա: Հայտնի ու սիրուն տեղերն ինձ էդքան չեն գրավում, ինչքան սովորական, նեղլիկ փողոցները, հասարակ շենքերն ու նրանցում բնակվող մարդիկ: Ու տեսա, որ մարդիկ ամենուր նույնն են: Բեռլինի խանութները Երևանի խանութներից լավը չեն, ընենց չի, որ փողոցներում աղբ չկա, տեսել եմ և՛ փողոցում թքող, և՛ միզող, և՛ հետ տվող մարդկանց, տեսել եմ կամրջի տակ օթևանած անտունների ու «սիգարետի փող» հավաքող մուրացիկների… Բայց ասածս ինչ ա. էդ ամեն ինչով հանդերձ Բեռլինը Բեռլին ա: Ու պետք չի էդ ամեն ինչը բերել իբրև պատճառաբանություն, թե ինչու Երևանը էնքան չկա, ինչքան Բեռլինը: Ուրիշ պատճառներ ա պետք գտնել ու վերացնել: Էդքան բան:
Բեռլինում լավ բաներն էլ քիչ չէին. առաջին հերթին ահռելի անտառներն ու պարտեզները, լավ համակարգված որակյալ հասարակական տրանսպորտը, հաշմանդամների համար ազատ տեղաշարժման ու երթևեկության հնարավորությունները, գրեթե ամեն պատուհանից կախված ծաղիկները, հեծանիվների առատությունը ու ինձ համար ոչ պակաս կարևոր մի հանգամանք՝ շատերն ունեին մազերի հետաքրքիր ու վառ գունավորում, նշանակում է՝ էնտեղ ձևեր կան նման փախած գույներ ստանալու, ոչ թե մեր վարսավիրանոցների նման, որտեղ ինչ էլ որ հնարավոր է, ամենաշատը 2 լվանալուց հետս գունաթափվում է: Հա, ինձ համար դա կարևոր + է :pardon
Էլ ի՞նչ ասեմ:
Բեռլինում ինձ լավ էի զգում, երևի որովհետև ամեն մարդ հենց ինքն էր, ես էլ ես էի: Երևանում, օրինակ, էդպես չի: Էստեղ 40-ն անց կինը մի մազափունջ չի ներկի վառ մանուշակագույն ու բռնացնի շարֆի հետ, նույնիսկ եթե ցանկություն ունենա, ու միայն էն պատճառով, որ իր տարիքի ուրիշ էդպիսի բան անող կին չկա: Բեռլինում էլ չկար, չէ՞, միայն ինքն էր, բայց էդ էնքան բնական էր, իսկ ինչո՞ւ ոչ: Այ սենց հիմար կոմպլեքսներից ա պետք ազատվել: Ու տենց, ամեն մեկը իր ձևի, իր ուզած քանակով պիրսինգներով կամ տատուներով (ընդ որում տատու սալոնների մոր հերթեր էին գոյանում)… Ու եթե Երևանում մի հատիկ պիրսինգ ունեցողն արդեն մի տեսակ քիթը վեր տնկած, «տեսեք-տեսեք» հայացքով ա քայլում, կամ էլ ներքուստ միշտ պատրաստ ա ինչ-ինչ մարդկանց խեթ հայացքները նորմալ ընդունել, էնտեղ ամեն ինչ շատ բնական էր, ո՛չ պիրսինգավորն էր ուզում մեկին բան ապացուցել, ո՛չ մեր սահմանմամբ նորմալը: Ի դեպ, մի օր մի մարդ կար տրամվայում, որ ոնց որ Rammstein-ի կլիպից հենց նոր 5 րոպեով перекур-ի դուրս եկած լիներ :)) Ինքը տարիքով տղամարդ էր` խստոտ դեմքով, դեղին մազերը կողքերից խուզած ու մեջտեղը ուղիղ գծով տնկած, ինքը կամուֆլյաժով բուշլատ հագած, ձեռքերն էլ փոշոտ :))
Լավ, շատ չերկարացնեմ:
Պրահան շատ դուրս եկավ, մի քանի ժամ զբոսնել եմ էնտեղ: Պրահայում շենքերը կանչող էին, ուզում էի ներս մտնել: Բեռլինում էդպես չէր: Նույնիսկ ամենահայտնի ու «պարտադիր» տեղերում չեմ եղել ու չեմ փոշմանել: Չնայած մտածում եմ՝ մի օր էլի կգնամ ու բոլոր բաց թողածներս կլրացնեմ, երևի դրա համար չեմ փոշմանել :))

Մի խոսքով, լավ, շատ զավզակեցի: Գիտեմ, որ լիքը բաներ չասեցի, բայց ոչինչ, մնա մի ուրիշ անգամ:

***
Ասում ա՝ առողջությունը լավ չի: Ասում ա՝ հանդիպել չեմ կարող, բայց կգրեմ, դու էլ գրի: Սիրտս կտոր-կտոր ա լինում: Կարոտել եմ: Ուզում եմ գրկել, ուզում եմ ուժ, լավատեսություն, էնէրգիա հաղորդել: Ուզում եմ՝ տրտնջալու թեմա չլինի, ուզում եմ՝ լավ նայեն նրան, խնամեն, սիրեն, գուրգուրեն, էնքան, ինչքանի որ արժանի ա, էնքան, ինչքան ինքն ա տալիս: Ասում ա՝ լավ ա, որ մանրամասն գրեցիր: Թե դրա ինչն էր մանրամասն: Բայց դե: Չգիտի, որ ինձն մնար՝ դեռ էնքա՜ն բան կպատմեի… Ու ո՜նց եմ ես ուրախանում, որ գրում ա… Բայց ո՜նց եմ քաշվում ու նեղվում, երբ ես եմ ցանկություն ունենում գրելու…
Էն մարդամեկն էլ, ասում ա, օրական միտք ա փոխում: Բա տենց ո՞նց կլինի: Նեղվում եմ, տանջվում եմ, որ չի կողմնորոշվում, թե որն ա իր երջանկությունը, որտեղ ու ինչի պոչից պիտի բռնել: Մենակ որոշելն ա մնացել, թե չէ մնացած ամեն ինչը կա: Ինչ էլ չկա, բազմաթիվ հնարավորություններ կան ձեռք բերելու: Լավ չի, որ չի կողմնորոշվում:

Էն մյուս մարդամեկին լրիվ աչքաթող եմ արել, վախենամ՝ էլի սխալ հովերով է տարվել: Հուսամ ես եմ սխալ:
Իսկ էն մեկը մտածում եմ՝ ոնց է, դասի գնո՞ւմ է, լա՞վ է ամեն ինչ: Էհ, պիտի զանգել-հարցնել, թե չէ՝ քեզ եմ ասում, ինձ ի՞նչ պատասխան պիտի տաս, Դնև ջան:
Մեկ էլ Մուլտի առողջականի մասին ա պետք տեղեկանալ. ինչ արեց, ոնց եղավ…

Լավ, շատ անձնականացա,մեկ-մեկ մոռանում եմ, որ ստեղ մենակ ես ու դու չենք, Դնևս:

Տենց, էլի: Լավ ա ամեն ինչ: Չգիտեմ խի եմ էս վերջին օրերին մի տեսակ սենտիմենտալացել: Վախենամ՝ մի բան ա ուզում սիրտս հուշի, ես չեմ հասկանում: Բայց հուսով եմ տենց չի:

***
Գիտես, Դնև, մի բան եմ հասկացել… Ես էն օրը «բուժված» կլինեմ, երբ "Angie"-ն լսելիս ընդհանրապես չեմ հուզվի, առավել ևս աչքերիցս արցունք չի գա: Պարզվեց՝ դեռ էդ օրը չի եկել:

***
Լավ, դե ես գնացի, Դնևս: Շնորհակալ եմ ինձ լսելուդ համար, լավ ա, որ կաս:
:)

CactuSoul
14.10.2012, 23:23
Խմում եմ՝ լավ չի, չեմ խմում՝ էլի լավ չի… Ընկերներս, խմելուց դուք պիտի լինեք, որ հետներդ խմեմ, որ սիրտս լցվելուց էլ առանց ամաչելու լացեմ, ոչ թե…
Սաղ լավ ա, չմտածեք…
Մի քանի ժամից ծնունդդ ա… կյանքիս կես…ը «խլած» մարդ… Գժվում եմ…
Երևի լավ ա, որ էն ահագին գրածս չստացվեց փոստ անել: Եսիմ ինչ էի գրել՝ հարբած-անկեղծ-անկեղծ…
Բան չեմ ասում… Երջանիկ եղի, ու թող ես էլ ամենամեծ չուզողը լինեմ ))
Թաքուն գրկում եմ քեզ, նենց, որ չզգաս, որ չիմանաս…
Գնա…

CactuSoul
18.10.2012, 00:29
Լրացավ կյանքումս էս երգի 3-ամյակը.


http://www.youtube.com/watch?v=3rdK3HfLl0E

Բայց օրս վատ չի անցել, գրեթե չեմ հիշել, միայն երեկոյան:

Ամբողջ օրը Լիզայի ձայնն էր ականջներումս, հիվանդության պատճառով գլուխս թեթևակի պտտվում էր, օդերի մեջ էի, ու վերջապես ժամանակ ունեի գիրք կարդալու:
Անջատվել էի լրիվ, կտրվել իրականությունից: Ու մի պահ, երբ անջատված քայլում էի փողոցով, մեկ էլ ինչ-որ մեկը դիպավ թևիս, կարծես ուզում էր բռնել: Շրջվեցի… Արևս էր:love Շտապում էր, արդեն հեռվից հեռու ժպտաց, ես էլ էի ժպտում… Ու կորավ տեսադաշտից: Օրվա ամենամեծ հրաշքը: Տարիներով չեմ տեսնում, իսկ հիմա… հենց էս օրով… Իզուր չի, որ Արևս է: Ո՜նց ա սիրտս ջերմացնում…

Ամեն ինչ լավ ա լինելու, ամեն ինչ: Ուղղակի շատ եմ կարոտում, շատերին եմ կարոտում: Նորմալ ա: Էդպես էլ պիտի լիներ:

Հոգնել եմ վատ զգալուց, հոգնել եմ տառապելուց: Թե չէ՝ ամբողջ օրը "Ветер", Դավթաշենի կամուրջ, գուցե՝ մանկական երկաթուղի: Դժվար չի տխրության հունը վերագտնելը: Բայց հիմա չեմ ուզում:

Էլի կիսատ ա, էլի ինչ-որ կարևոր բան պակաս ա, բայց լավ ա լինելու: Կարևորը՝ հավես չունենալ տխրելու: Սպասում եմ ուրախություններիս, որ դեռ պիտի գան…

CactuSoul
24.10.2012, 01:03
գոգնոցս
չստերս
սերս

մեր համատեղ թխած խնձորով ու դարչինով անձու բիսկվիտները
ձեր համատեղ, կամ թեկուզ մենակ, պատրաստած համե՜ղ խորովածները
պապայի պիցցաններն ու ծաղկակաղամբը
մամայի ֆիրմային դարչին-ընկույզ-մեղրով լցոնված խորոված խնձորները

Օդրի Հեփբերնն ու Չապլինը

իսպաներենի չստացված դասերը

երջանկությունը, որ կարող էի թևիդ տակ ծվարել ու հետևել շնչառությանդ, երբ քնած ես


-
Այս ամենը կարող էր երազ լինել:
Որովհետև ես կարող էի երազել դա:


Հ.Գ.
Ու ի՜նչ լավ ա, որ դու արդեն վաղուց ինձնով էնքան չես հետաքրքրվում, որ բացես օրագիրս ու կարդաս սա:

CactuSoul
28.10.2012, 00:48
Մի արեք տենց բաներ, ի՞նչ կլինի, ցավացնում եք ախր…
Էդ ֆիլմը մենք միասին էինք նայում, բոլորով, գրառումն էլ մեջս լավ տպավորվել էր դեռ էն ժամանակ… Գրառումը նույնիսկ ֆիլմից շատ էր տպավորվել ))

-
Ոչինչ, բան չկա, ես էգոիստ չեմ: Հանուն ուրիշների շահերի կդիմանամ, մարդկանց շատ են պետք նման բաներ ))

CactuSoul
04.11.2012, 04:48
Ընենց չի, որ ես աշխարհում իմ տեղը չգիտեմ: Ընենց չի, որ էդ դերն ինձ դուր չի գալիս: Ավելին. նույնիսկ կարծում եմ, որ ուրիշ կերպ ապրել չեմ կարող:
Ու որ գիտակցում եմ էդ դերով իմ կարևորությունն աշխարհում ու թե ինչքան քիչ մարդկանց է այն տրված, հոգիս ցնծում է, մի տեսակ շնորհակալության զգացումով եմ լցվում ինքս իմ ու աշխարհի հանդեպ:
Ուղղակի վատն էն է, որ միշտ մենակ եմ լինելու:
Հաշտ եմ էդ մտքի հետ, բայց տխրեցնում է ամեն դեպքում:

Սիրուն բան ա կյանքը ))

CactuSoul
15.11.2012, 12:51
***
Nothing is real...

Վախը ճիշտ բառ չի, սարսափը՝ առավել ևս․․․ Երկյո՞ւղ երևի․․․
Հիշել եմ, որ ասում էիր, թե կուզեիր, որ քո մասին գրած լինեմ․․․ Նեղսրտեցի այն ժամանակ, բայց մտածեցի՝ երևի ճիշտ չես ընկալել գրած/զգացածս, թե չէ ո՞նց կարող էիր ուզենալ էդպիսի բան․․․
Երկյուղում եմ այն գիտակցումից, որ հիմա սա կարդալ/հիշելիս դու ես գալիս աչքիս առաջ․․․ Գրելիս դեռ չգիտեի՝ ինչ եմ գրում, ում մասին․․․ Հերթական մարգարեացումս․․․

Դեռ չեմ սովորել հասկանալ կյանքի տված հուշումները, իրականանալուց հետո նոր հասկանում եմ, որ էն անհիմն անհանգստությունս կամ տխրությունս կամ ընկճվածությունս մի բան նշանակում էին, սիրտս վկայում էր։ Երևի ժամանակի հետ կգա փորձառությունը։

Հետաքրքիր ա։
Չգիտես ինչու՝ մտածում եմ, որ մենակ ես եմ, կամ էլի հատուկենտ ընտրյալներ կան, որ կյանքն էնքան ամբողջական են զգում, ինչքան ես ))

CactuSoul
22.11.2012, 21:24
Մարդամեկին.

ես կարող էի լինել
գուցե հեռակա, բայց կլինեի հաստատ
մենակ թե վստահեիր
մենակ թե չմտածեիր, թե էդ ինձ համար նեղություն ա
բան չունեմ ասելու, հնարավոր ա՝ իրոք նեղություն կլիներ, ինձ մոտ էլ ամեն ինչ հարթ չի, գիտես
բայց հաստատ սենց ինձ ավելի ա նեղություն
եթե չգիտես, իմացի
չեմ ուզում, որ քեզ վատ լինի, չեմ ուզում, որ վատ զգաս
բայց իմ խնդիրներն էլ, մի կողմից էլ ինքնասիրությունս, թույլ չեն տալիս, որ ամեն անգամ ես անեմ առաջին քայլը
ով ուզում եմ՝ լինեմ, ի՞նչ իրավունքով պիտի մտնեմ քո կյանքի մեջ, կամ փորձեմ օգնել, եթե դու ինձ չես "հրավիրում"
իմացի, որ ես կամ, որ պատրաստ եմ կողքիդ լինել, հնարավոր ձևերով հենարան լինել քեզ համար
ապացուցի - ինձ, քեզ, աշխարհին - որ մեջդ կյանք կա, որ դու առնվազն մի աստիճան վերև ես էդ ամենից
հավատա՝ ժամանակը անցնում ա, ու եթե մարդ տենց ա ուզում, ապա իրեն տանջող խնդիրներն ու ցավերն էլ են անցնում, ինչքան էլ որ ուժեղ եղած լինեն
էդ քեզ ես եմ ասում, դու հաշիվդ տար
բայց հակառակն էլ կա. եթե ուզում ես, կարող ես մինչև կյանքի վերջ տառապել, մաշել նյարդային հանգույցներդ ու առողջությունդ՝ նաև հոգեկան
ընտրությունը քոնն ա
ինձ մոտ կամ հեռու համարելու ընտրությունն էլ ա քոնը
գիտես՝ ինձ ոնց գտնել
շատ եմ քեզ սիրում, իմ կոմպլեքսավորված գիժ, իմ խելոք, "շուստռի", բայց իրականում միամիտ, իմ պուպուշ ընկեր
մի բարդացրու կյանքը, ոչ իմ, ոչ քո
մենակ լավը վերցրու, զիբիլները թափի
էն, ինչ էսօր նորմալոտ տեսք ունի, բայց տեսնում ես, որ վաղը թափելու ապրանք ա լինելու, դեն քցի՝ առանց խղճի խայթի
մի վախեցի դատարկությունից, որովհետև դատարկությունը զիբիլով լցված լինելուց լավ ա. հետո կարող ես ընտրել՝ ինչով լցնես էդ տարածությունը
ու հիշի, որ կյանքը դեմդ ա
փողերդ հավաքի ու գնա ճամփորդության
ոչ միայն երազանքներում
մի օր սկսել ա պետք, մի բան փոխել ա պետք, սկզբում զոռով, հետո կզգաս՝ ինչ լավ էր
եթե պատ ես գտել ու հենվում ես, էդ դեռ չի նշանակում, որ պատին պիտի շնորհակալ լինես դրա համար
պիտի հիշես, որ դու ոտքեր ունես, կարող ես ազատ կանգնել առանց ինչ-որ բանի հենվելու, ու նույնիսկ քայլել
քայլի
հաստատ կհասնես մի տեղ, ուր շենքի պատին դրսից հենվելու փոխարեն կգտնես էն տունը, որն իրականում քոնն ա
ու կարող ես ներս մտնել
ու տաք կլինի
պատին հենվելու փոխարեն բազմոցին փռվելու հնարավորություն կունենաս
թող էդ պատը
մի հասի էն կետին, երբ կզզվես ամեն-ամեն ինչից ու բոլորից
որովհետև էդ ժամանակ նոր սկիզբը լրիվ ուրիշ համ ա ունենում
ուզում եմ՝ քաղցրությունը զգալու կարողությունդ մնա

-----------------------------------
կներես, որ էսքան գրեցի
երևի կիմանաս, որ քեզ եմ ասում
գիտեմ, որ շատ բաներ էն չէին, ինչ լսելու կարիք ունես հիմա
միգուցե ես էնքան կյանքի փորձ չունեմ, որ ճիշտ բաներ ասեմ, կամ ճիշտ բան ասելուց նաև ճիշտ ձևակերպումներ տամ
միգուցե ես էդքան չկամ
բայց իմացի, որ էսքան հաստատ կամ, ու հետդ եմ

CactuSoul
29.11.2012, 15:43
Մեր պատկերացումները սիրո մասին խիստ տարբեր էին:
Ու երկուսն էլ՝ սխալ…


http://www.youtube.com/watch?v=30uWMYmbfgk

CactuSoul
30.11.2012, 16:44
մտքիցս դուրս չի գալիս
ողբերգություն ա
մաման ասում ա. «Պիտի անպայման բժիշկ լինեի՞, որ ինձ սիրեիր»

CactuSoul
13.12.2012, 03:39
Մի տեսակ դատարկվեցի…
Չեմ ուզում՝ հեռու լինեք
Էդ ֆիզիկական տարածությունը մենակ ֆիզիկական չի…
Սահուն էր ամեն ինչ, պուճուր-պուճուր, մաս-մաս… Ու ամեն անգամ մի բան պոկվում էր, սրտիցս մի մասնիկ՝ դատարկվում ու քարանում:
Հիմա չգիտեմ՝ ինչ զգալ:
Սենց չպիտի լիներ…

Անտաղանդ եմ ես ապրելու հարցում, հո զոռո՞վ չի )

-----
Բեր թեման փոխենք, Դնև, էսօրվա գտածս պուպուշ երգը դնեմ, լսի, ես էլ գնամ քնելու:
Սաղ լավ ա լինելու ;)



http://www.youtube.com/watch?NR=1&v=oTGeGx4UFDQ

CactuSoul
06.01.2013, 02:06
ո՞նց վերաբերվեմ քեզ
ի՞նչ մտածեմ քո մասին
ո՞նց ապրեմ~


http://www.youtube.com/watch?v=Tow0lLfUg5E

CactuSoul
07.01.2013, 03:16
ես կորցնում եմ քեզ՝ ինձ գտնելու ցանկությանդ պատճառով

մի տեսակ… բառեր չկան


http://www.youtube.com/watch?v=2frjwvDQg5I

CactuSoul
11.01.2013, 17:18
Գիտեմ, որ երբեք էլ արժանի չես եղել նրան, ինչ ես պատրաստ էի քեզ տալ:
Բայց նաև գիտեմ, որ եթե դու կողքիս չլինեիր, հնարավոր է՝ երբեք էլ չիմանայի, թե ինչ ունեմ:
Ուրեմն եթե ոչ դու, ապա ոչ ոք:
Դժվար թե էնպիսի մարդու հանդիպեմ, ում իրականում արժանի կհամարեմ էդ ամենին:
Չեմ կարծում, թե մեծամիտ եմ: Ուղղակի հիմա շատ եմ անկեղծ, ենթագիտակցությունս է իշխում գիտակցությանս, ու ասում եմ էն, ինչ երևի ինքս ինձ էլ կվախենայի խոստովանել:

CactuSoul
15.01.2013, 20:03
Դու…
…չկաս, կողքիս չես, ու չգիտեմ՝ կլինե՞ս երբևէ…
Իսկ ես այնքան եմ զգում կարիքդ:
Ես արդեն ուժեղ եմ ու բավականին ինքնավստահ, իմ կյանքից ինքնուրույն կարողանում եմ գլուխ հանել՝ քիչ թե շատ:
Ու մեկ ա, ինձ պետք ես:
Որ քեզ պատմեի, որ Վ.-ն լավ մարդ ա, ու համարյա ձանձրալի չի, բայց ինձ ուրիշ տեսակ մարդիկ ու բաներ են պետք էս կյանքից…
Որ պատմեի, թե 2 օր շարունակ ոնց եմ ստիպված նեղվել ու երկար-բարակ, էջերով բացատրական ու հոգեբանական աշխատանք տարել որոշ մարդկանց հետ՝ որպես գրածս 2-3 տողի հետևանք…
Որ պատմեի, թե ոնց եղավ, որ քիչ էր մնում՝ նա վերացներ էն, ինչ կա, նրա համար, ինչ երբեք էլ չի եղել… ու չի էլ լինելու…

Որ պատմեի, թե ինչքան դատարկ ա քո տեղն իմ ներսում, ինչքան անհամ են հաջողություններս, ինչքան փուչ են կյանքից ստացած իմ հաճույքներն ու երջանկությունը…
Մենակությունս ամուր ա, բայց մեկ ա, ցուրտ ա առանց քեզ…

Ոչինչ չասեի, ուղղակի գրկեի քեզ, ու գիրկս քեզ կպատմեր իմ մասին… Իմ ներսում քո տեղի մասին… Ինձ համար ներկայությանդ կարևորության մասին…

Ո՞ւր ես, որ չկաս…

~

CactuSoul
16.01.2013, 18:14
հիմա Աստված երևի վերևից նայում ա ինձ ու վրաս ծիծաղում
մարդկանց ընենց լավ-լավ խորհուրդներ եմ տալիս ու ոգևորում եմ հենց էն հարցերում, որտեղ ինքս կաղում եմ, ընկճվում
ճիշտ էր, էլի, Բախը, երբ ասում էր, որ ամենալավը մարդ սովորեցնում է այն, ինչ ամենից շատ հենց իրեն է պետք սովորել

CactuSoul
06.02.2013, 18:50
ո՜նց էի վախենում, որ էս օրը կգա

բայց չէ, ոնց որ թե բան էլ չեղավ
անհանգստություն, վախ, ցավ, խորը տխրություն
«դու լավը չես» կամ «դու էլ ես նույն սանրի կտավը»
բայց մեկ ա՝ մնացիր քո տեղում, ու չասես, թե Արևս չես
էդ թող ինձ, ես իմանամ՝ ինձ համար ինչ ես նշանակում

սիրտս դողում ա
ոնց որ վախենամ, թե փոքր ես դեռ, թե՝ չես կարող ինքնուրույն ճիշտ որոշումներ ընդունել
ու ավելի եմ վախենում, երբ մտածում եմ, որ կարող ա՝ ճիշտ եմ

միշտ կողքիդ եմ լինելու, անկախ նրանից, թե հետդ ինչ եդեմներով ու դժոխքներով եմ դեռ ստիպված լինելու անցնել…

CactuSoul
01.03.2013, 21:45
Էն եզակի երգերից, եթե ոչ միակը, որ ես էդպես էլ ի զորու չեղա իմը դարձնել: Ամեն անգամ էլի հիշացնում ա քեզ: Երևի դրա համար էլ ինձ համար ամենադեպրեսիվ երգն ա:

http://www.youtube.com/watch?v=MCVtWU6NoJY

Ես հոգնել եմ քեզ ինչ-որ կերպ վերաբերվելուց:
Անտարբեր մնալ էլ չի ստացվում, եթե գալիս ա քեզ ինչ-որ տեղ հանդիպելու պահը:
Դրա համար էլ չեմ ուզում, որ երևաս շուրջս: Հակասական զգացողություններից, մտքերի պակասից ու քեզ նկատել չկարողանալուցս սկսում եմ ինձ ներսից ուտել: Հոգնել եմ:
Ուր էր, թե տղամարդ լինեիր, խոստումդ պահեիր ու «ֆիզիկապես անհետանայիր կյանքիցս»:


ես քո թշնամին չեմ
պարզապես չեմ ուզում բարեկամդ լինել

Լավ եղիր: Հավատա՝ էդ ինձ համար կարևոր ա:

Բարև:

CactuSoul
10.04.2013, 22:37
Մրսում եմ… Դողում եմ…
Չեմ ուզում՝ տնեցիք ջոկեն, որ լավ չեմ, փորձում եմ չլացել, արցունքները քթից են չռռում…
Չյոոոոոոոոոոոոռտ!!
Ես չեմ դիմանա… Չեմ հավատում!… Թե՞ հենց էս նկատի ունեիր, երբ ասում էիր՝ կարևոր պատասխանի ենք սպասում…
Խի՞ գնացիք, արա՜, ԽԻ՞՜…
Իսկ ես մտածում եմ՝ տեսնես ինչի նամակս չի կարդում… Բայց մի կողմից էլ գուցե լավ էր, որ չկարդաց, ես ինձ չէի ների, եթե հանկարծ մտքովս անցներ, թե նեղացել է ինձնից…
Տեսնես՝ կա՞ն էլի մարդիկ, որ քո պես, քո չափ սիրել գիտեն… Դու՝ ոտքից գլուխ ՍԵՐ, ոտքից գլուխ հոգատարություն, ոտքից գլուխ ՄԱՅՐ…
Ո՜նց եմ երազել, որ մի օր ունենամ էդ իրավունքը, որ քեզ ասեմ՝ մամո՜ւլ:love…
Ինձ ասեք, որ էս ամենը սուտ ա, որ վաղը կզարթնեմ, ու կիմանամ, որ ուղղակի ահավոր կաշմառի մեջ եմ եղել… Ու վաղը նամակիս պատասխանը կգա…
Կներես, իմ սիրո՜ւն, իմ պուպո՜ւշ, իմ ամենաբարի՜… Կներես, որ հիմա չեմ կարող քո սիրելի ու անփոխարինելի տղամարդկանց կողքին լինել. մեկը լիներ, իմ կողքին լիներ հիմա…
Փորձում եմ ինձ զսպել, թույլ չտալ, որ դողս ցնցումների վերածվի, ականջս՝ ձայնի, որ հանկարծ մերոնք չգան ու ինձ լացելուց բռնացնեն…
--------
Իմ հարազատ հոգի… Ասա, որ առավոտյան կզարթնեմ, ու էս ամենը երազ կլինի…

CactuSoul
11.04.2013, 00:36
Ինձ մեղավոր եմ զգում… Որ ինձնով տարված՝ քեզ քիչ եմ գրել, որ չեմ գիտակցել՝ ինչքան կարևոր էր քեզ համար իմ գրելը, աջակցությունս… Մեղավոր եմ, որ մտածում էիր, թե նեղացել եմ… Ինչի՞ց պիտի նեղանայի, ի՞նչ պատճառով… Քեզնից, ով երևի նույնիսկ մժեղին չէր կարող նեղացնել… Մեղավոր եմ… Ես անգիտակցաբար քեզ մենակ էի թողել՝ քո 4 պարիսպների արանքում…
Ականջիս մեջ քո ձայնն ա զրնգում, աչքիս առաջ ժպիտդ ա… Ինչքա՜ն սեր ու ջերմություն կար էդ ժպիտում… Հոգսից ու դժվարություններից քամած…
Ինչո՞ւ չեկար, երբ ուզում էի քեզ տեսնել…
Հիշում եմ, երբ առաջին անգամ ձայնդ լսեցի հեռախոսից… Հիշում եմ, երբ առաջին անգամ քեզ տեսա… Մեր դարչինով թխվածքներն եմ հիշում… Էնքան բան կա… Չեմ ուզում շատ բան ասել…
Ցավում ա…
Լավ ա, որ հասցրի ասել, որ քո նվիրած հայելու մեջ նայելիս կամ շարֆիկը գցելիս քեզ եմ հիշում ու ինձ դրանից լավ զգում…
Ինչի՞ գնացիր…
Մենք բոլորս էլ ահավոր եսասեր ենք, բոլոր 5ս… Ոչ ոք չկարողացավ քեզ արժանի սիրով շրջապատել քեզ…
Ախր ինչի՞… Ասում էիր, որ ավելի լավ ես զգում, չէ՞…
Ու մեկ ա՝ չեմ հավատում…
Թույլ տուր, ցավոք արդեն ընդմիշտ ուշացած, քո իսկ սիրած բառով դիմել քեզ. Անո՜ւշս:love…

CactuSoul
11.04.2013, 01:34



https://www.youtube.com/watch?v=yNVcPxAID_M

CactuSoul
12.04.2013, 13:05
Գուցե անհեթեթ հնչի, բայց կարծես ինձ ավելի մոտ լինես… Դու ամենուր ես շուրջս: Ծաղկած ծառի բույրով քեզ եմ շնչում, լույսի տակ գրեթե թափանցիկ նորածիլ տերևների մեջ քեզ եմ տեսնում... Կարծես շրջապատել ես ինձ քո անհուն հանգստությամբ ու մխիթարում ես՝ ասելով, որ էսպես ավելի լավ էր…

CactuSoul
25.04.2013, 00:13
Գիտես, չէ՞, չաղացել եմ քո պատճառով )
Սկզբում հեչ ախորժակ չունեի, ինքս ինձ համոզում էի, որ մի փոքր բան ուտեմ, որ չհյուծվեմ ուղղակի: Հետո զգացի, որ նեղվում ես, հիշեցի՝ առաջ ոնց էիր նեղվում, երբ չէի ուզում ուտել կամ քիչ էի ուտում… Ու որոշեցի, որ պիտի ուտեմ: Որ դու էլ քեզ լավ զգաս: Ու համով-համով բաներ ընտրեցի, որ չկարողանամ չուտել: Էդպիսի մի քանի օրը ինձ, կարծես թե, ահագին չաղացրել է: Բա )

Չգիտեմ, առաջին անգամ է, որ չգիտեմ՝ ինչպես ու ինչ միջոցով հասնեմ քեզ, ոնց շնորհավորեմ:
Էս տարի էսքան ցուրտ է, երևի քանի որ դու Երկրից գնացիր: Մի բուռ ջերմություն պակասեց…

«Յելլոույում» քո սիրած վարդերն էի հոտոտում )

Էսօր ես շնորհավորում եմ… քեզ էլ չեմ կարող, բայց ինձ եմ շնորհավորում, որ դու ծնվել ես մի օր, որ եղել ես, որ իմ կյանքում երբևէ հանդիպել եմ քեզ, քեզ ճանաչելու պատիվն ու երջանկությունն եմ ունեցել… Մի քիչ ցավում եմ, որ չեմ կարողացել ազատ թողնել զգացմունքներս, որ քիչ եմ քեզ գրկել, զսպել եմ ինձ ու քիչ եմ ցույց տվել, որ շա՜տ շատ եմ քեզ սիրում… Չնայած գիտեմ, որ դու զգացել ես… միշտ…

Չեմ ուզում հերթական անգամ հիշել, որ ուշացա հոգեհանգստիդ արարողությունից… Գիտեմ, դու ինձ հետ էիր, ու հենց դու թույլ չտվեցիր, որ ներկա լինեմ… Ես զգում էի քեզ… Էդ ամբողջ փնտրտուքներիս ընթացքում, Թումանյանով վերուվար անելիս, դու հետս էիր, ու ասում էիր՝ մի տխրի, էսպես ավելի լավ է… Թեև չհասկացա՝ ինչով էր ավելի լավ, բայց վստահում եմ քեզ…

Իմ հրաշք, իմ լավ, իմ արև մամուլ, շնորհակալ եմ, որ հիմա քեզ կարող եմ իմը կոչել՝ իմանալով, որ դու դրանից միայն լավ կզգաս… Շնորհակալ եմ քո ջերմության ու հոգատարության համար… Իմ նուրբ, իմ անո՜ւշ… Գիտեմ, որ էդ անսահման սերն ի վերջո չկարողացար տեղավորել սահմանափակ մարմնումդ, դրա համար էլ էս տարբերակն ընտրեցիր՝ սփռվելու աշխարհով մեկ… Ասում էի՝ մի բուռ ջերմություն պակասեց, բայց իրականում չէ, հակառակն է. իմ շուրջը որ հաստատ զգում եմ քո ջերմությունը, սերդ, քնքշանքդ ու հոգատարությունդ…
Շնորհակալ եմ քեզ…

Ծնունդդ շնորհավո՜ր, անո՜ւշս… Շնորհակալ եմ, որ եղար…

CactuSoul
25.04.2013, 00:35
ասում են՝ հող էիր, հող դարձար
քո դեպքում պիտի ասվի՝ լույս էիր, լույս դարձար…

CactuSoul
25.04.2013, 20:13
մի տեսակ ցուրտ ա էսօր, ու տխուր եմ, ինչքան էլ որ փորձում եմ չլինել
պայծառություն կա, ու նրբություն, ու կարոտ
ու գլուխս գրեթե ցավում ա անորոշությունից, որ չգիտեմ՝ ինչ զգալ
հպարտ եմ, ու գլուխս կախ
մեջս լուսավոր է, բայց աչքերս՝ խոնավ
ու ես էնքան եմ սիրում կյանքը
ու ոնց չեմ կարողանում ապրել միևնույն ժամանակ
ես ժպտում եմ, ես լավ եմ
ուղղակի մրսում եմ էսօր

ժպտում եմ, հա :)

CactuSoul
03.05.2013, 01:14
էս երեկոն ոնց որ երազ լիներ
չեմ հավատում, որ կողքիս էիր… թե՞ ես էի կողքիդ… ասենք, դա հիմա ինչ կարևոր ա
էնքան եմ շնորհակալ, որ եկար
որ գրկեցիր, որ գրկեցի…
հիմա եմ գիտակցում, թե ինչքան կարևոր էր/է դա ինձ համար

ու էլի՝

ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը
:love


Հ.Գ.
Հա, շեշտը սիրունի վրա ա, անխոս ))

CactuSoul
05.05.2013, 03:17
....ես դեռ նոր-նոր եմ գիտակցում, ու նույնիսկ վախենում եմ գիտակցել, թե ինչքան կարևոր ու լավ բան եղաք էսօր դուք ինձ համար....
գրում էի էս ամենը ու արցունքները գլորվում էին աչքերիցս
ու ժպտում էի

բարև, Դնև )
վաղուց քեզ չէի դիմել
մտածում եմ՝ գուցե դա լավ բան չի նշանակում, գուցե մենա՞կ եմ մնացել, որ քեզ եմ դիմում
բայց մյուս կողմից դու կաս, ուրեմն մենակ չեմ, չէ՞
համ էլ, գիտես, կողքիս մարդիկ կան, ուղղակի ես չեմ հասկանում՝ ուզում եմ մենակ մնալ, թե ուզում եմ, որ իրենք կողքիս լինեն
էսօր մի ամբողջ օր էդպես էլ չկարողացա հասկանալ՝ զանգեմ, ինչ-որ մեկին կանչեմ հետս զվռնելու, թե չէ
եսի՞մ, գուցե Ա.Շ.-ն մի բան ասի, ուղղակի համբերություն ու կամքի ուժ ա պետք
մի-երկու բան էլ կգրեի, ամա հիշում եմ, որ մենք մենակ չենք ստեղ…
գնացի, կգրեմ հետո քեզ էլի, Դնև ջան: լավ եմ ես, չմտածես, ընկերս :)

CactuSoul
14.05.2013, 18:15
կիսատ ապրումները, չպարպված զգացմունքները, կիսատ-պռատ իմացած փաստերն ու սեփական երևակայությամբ դրանց անորոշ մասերի կարկատանները
սպանում են

CactuSoul
19.05.2013, 02:22

Իմ աչքերը փակ են նոր ծնված շան ձագի աչքերի պես, լոկ մի բարակ շերտով են բաց կոպերս, ու դրանից ես նայում եմ լղոզված աշխարհին…

Էնքան լավ եմ զգում, թևերս բացվում են կամաց-կամաց, կարծես աճում են թիակներիցս, սկզբում՝ սեղմված, խոնավ, ճմրթված, հետո՝ ավելի ու ավելի են բացվում, ուղղվում, տարածվում…
Հրեշտա՞կ եմ… չէ մի… բայց դե ի՞նչ իմանաս…
Հետո…
Հրեշտակի թևերս կծկվում են, փաթաթվում վրաս, ծածկում ինձ, լղոզվում մարմնիս… Ես՝ հրեշտակս, մրսում եմ, նեղսրտում ու տխրում եմ, ու տառապում եմ առանց արցունքի… Իսկ ես՝ մարդս, սիրում եմ, երգում եմ, շարունակում եմ ժպտալ, ու շնորհակալ եմ…


լավ օր էր էսօր, նույնիսկ երջանիկ
շատ բան չթվարկեմ, ու չասեմ, թե ում ծնունդն էր ))
մենակ էն կասեմ, որ Antimatter-ի համերգը հոյակապ էր, սքանչելի, ու Vic-ը կյանք դեմք էր, սիրեցի իրեն շատ ))
հոգնած եմ, հիմա շատ չխոսեմ, Դնևս
հա, խառն եմ )
պաչ քեզ )

CactuSoul
26.05.2013, 01:26
Ուզում եմ, որ ենթադրությունս ճիշտ լինի…
Երջանիկ եղիր, էլի, գոնե դու… Իսկ ավելի ճիշտ՝ դու սկիզբը դիր ))
Սիրում եմ ձեզ, շատ :)

CactuSoul
28.05.2013, 01:38
Լիլս, երևի դու ճիշտ ես, երևի ճիշտ ա որոշ բաների մասին խոսելը
հատկապես ժամանակին
ինչ-որ բաներ, որոնք կարող են իրականում չնչին լինել, կամ ընդհանրապես չլինել իրականում, այլ լինել միայն «վնուշկա» (ներշնչանք բառը չի սազում էստեղ), չարտահայտվելու դեպքում կարող են վերաճել ապատիայի, կամ նրա, որ կյանքում էլ չարժևորես ինքդ քեզ, կամ այն, ինչ իրականում ամենակարևորը պիտի լիներ, ու էնքան անտարբեր լինես ու էնքան թքած ունենաս, որ չզգաս էլ՝ ինչպես ձեռքիցդ գնաց էդ ամենակարևորը
դե լավ, կարող ա և «ամենա»-ն շատ ասեցի, բայց մեկ ա՝ շատ կարևորը
չգիտեմ
բաներ կան, որ խո՜րը-խորը նստվածք են տվել
ու գուցե դրանք չլինեին, եթե լիներ մեկը, ում հետ կխոսեի էդ բաներից
որովհետև դրանք իրականում ամեն մեկն ինքն իրենով մի մեծ բան չի, ու ով գիտի, կարող ա էդ տիպի հազար ու մի բան մեր կողքին ապրող մարդկանց կյանքերում լինում ա
ես դա գիտակցում եմ հիմա
բայց արդեն չափազանց շատ եմ մտածել դրանց մասին, վնուշկվել, ուռճացրել
դրանք նստվածք են տվել ու ճահճացել են հոգումս
ինչքան ուզում ես՝ պատճառն իմացիր, մեկ ա, ճահիճը կա, ու մեկը ես որ հաստատ չգիտեմ՝ ոնց կարելի ա այն ցամաքեցնել

ես սա ասում եմ քեզ, ու չեմ ասում իրականում, քանի որ Դնևիս եմ գրում
ասում եմ՝ շատ լավ իմանալով, թե ինչքան ուշադիր ես ամեն մի գրածիս, հատկապես էստեղ
բայց էստեղ եմ գրում, որովհետև… դե հա, քեզ եմ ասում, բայց չեմ ուզում քեզ ասել

ու ընդհանրապես, ես երևի գիժ եմ

[կծկվում ա խեցու մեջ, խո՜րը-խորը, ու նույնքան խորը քուն մտնում]

CactuSoul
30.05.2013, 01:23
Ինձ թվում է՝ դու գանցիր ու ուղարկեցիր Արևին…
Չգիտեմ, չեմ հասկանում, թե ինչով, բայց իրեն նմանեցնում եմ քեզ: Շատ սիրեցի նրան: Ամբողջ սրտով երջանկություն եմ մաղթում իրենց: Քո երազած երջանկությունը…
Դեռ չեմ հաշտվել կորստիդ հետ: Ուղղակի օրվա հոգս ու զվարճանքի հոսանքը գիտակցության համար գրեթե ժամանակ չի թողնում:
Կարոտում եմ քեզ:
-
Իմ մասին մի մտածիր, ամեն ինչ լավ կլինի:
Իրեն էլ օգնիր, եթե կարող ես, լա՞վ: Գիտես՝ ոնց եմ սիրել: Չեմ սիրել, պաշտել եմ ուղղակի: Ու հիմա ուզում եմ՝ երջանիկ լինի: Ուզում եմ՝ ապացուցի ինքն իրեն ու ինձ, ու բոլորին, որ անտեղի չէին էս բոլոր զոհողությունները:
-
Չի գրվում: Բառերը լռվում են կոկորդումս, բարդվում մեկը մյուսի վրա:
-
Ի՜նչ ճիշտ ժամանակին բացվեցիր, Արև՜…
-
Ու ևս մի ապացույց, ևս մի դրվագ, որտեղ կյանքը կատարյալ է… Կատարյալ՝ իր ամեն մանրուքով, ու էն հակասություններով, որ հոգիս ծվեն-ծվեն են անում հիմա ))

CactuSoul
06.06.2013, 17:14
երբ վերքոտ ես, վիրավոր ու նյարդերդ՝ բաց, վախենում ես նույնիսկ ոչ թե նրանից, որ քեզ կդիպչեն, այլ նրանից, որ կփորձեն մոտենալ
բնական ա…

CactuSoul
08.06.2013, 03:48
Երեկվանից մի տեսակ եմ, չգիտեմ՝ ճիշտ էի, թե սխալ: Գիտեմ, որ անկեղծ էի: Բայց նաև գիտեմ, որ ամեն մեկի հետ անկեղծության իր չափաբաժնով է պետք շփվել: Վախենամ՝ դոզան շատ էր իր համար:
Ինչի՞ ենք մենք միշտ ցավ պատճառում հենց էն մարդկանց, ովքեր մեզ սիրում են:
Հա լավ, գիտեմ, որ տուֆտա բան ասեցի, պարզ ա, որ եթե չսիրեն, մեր արած ամեն ինչն էլ իրենց համար մեկ կլինի, ոչ մի բան էլ չեն զգա: Սիրում են, դրա համար էլ ցավում ա:
Մի քիչ ունեմ մեղքի զգացողություն, որովհետև ինքն ինձ չի ճանաչում առանձնապես, իսկ ես դրեցի ու գռուզիտ արեցի մարդուն, ինքը փորձում ա հեռվից գալ, իսկ ես ասում եմ՝ քյասար սենց ա, ու վերջ: Բայց մյուս կողմից էլ վերջապես պետք ա կյանքում ավելի ինքնավստահ լինել, ավելի էգոիստ: Մեկ-մեկ էլ պետք ա թեկուզ և լավ մարդկանց ցավ պատճառել, եթե զգում ես, որ չպատճառելը ներվերիդ հաշվին ա լինելու:
Համ էլ ես ոչ մեկից չեմ թաքցրել, որ Կակտուս եմ, թող զգույշ լինեին, ես ի՞նչ մեղք ունեմ:
Ճիշտ չե՞մ, Դնև :this

CactuSoul
11.06.2013, 16:14
Մեկ-մեկ ինձ թվում ա, որ ես քեզ ավելի լավ եմ հասկանում, քան ինքդ: Ու նույնիսկ գուցե ավելի լավ, քան ինքս ինձ:
Գուցե պարզապես փորձում եմ արդարացնել քեզ, ներման ճանապարհներ գտնել…

Ցավս էնքան մեծ լույսով ու քաղցրությամբ ա պարուրված, որ դժվար ա հասկանալ՝ որն ա իրական, սուբյեկտիվ զգացածս…

Ազնիվ խոսք, գիտեի, որ գնալու ես: Միայն թե… չգիտեի, որ էդքան ուշ…


http://www.youtube.com/watch?v=xzmaqwQ3vlI

Սիրեցի էս երգը… քո անունից:

CactuSoul
12.06.2013, 02:54
անընդհատ կիսատ-կիսատ-կիսատ
անընդհատ հետո-վաղը-հետո
անընդհատ վազք
գործ-դաս-տուն, լավագույն դեպքում՝ պարի
փորձում ես կարդալ, կես տողից ճըտ ես լինում
որովհետև ամբողջ օրն ես ճըտ եղած, ուղղակի դիմադրում ես, ամեն վայրկյան լարված, որ չանջատվես, չքնես, խայտառակ չլինես
իսկ գրքերը մնում են
կինոները մնում են
չկայացած հեռախոսազանգերն ու հանդիպումները մնում են
կարոտը մնում ա
չնայած, որ էնքան էլ գիտակցված չի. ժամանակ չկա զգալու
էն չնչին ժամանակը, որ քոնն ա, գիշերն ա, երբ էլ ոչ մի բան անելու ունակ չես
նույնիսկ քնելու

ինձ ահագին ուրիշ բան էր պետք էս կյանքից

CactuSoul
18.06.2013, 17:28
ինչո՞ւ եմ ես էսքան ապրում ուրիշներով
իմ փոխարե՞ն ով պիտի ապրի…

CactuSoul
30.06.2013, 02:43
ինչի՞ ա սենց
քեզ համար ամեն տեսակ ինքնազոհողության պատրաստ եմ, մենակ թե լավ լինես
գիտեմ, որ հակառակը ճիշտ չի
վախենում եմ, որ քեզնով փչացնում եմ ապագաս
էն, ինչ պիտի լիներ, ու չկա
նա, ով պիտի լիներ, ու չկա
որովհետև տեղ չկա
քեզնով՝ տեղ չկա
իսկ առանց քեզ կիմաստազրկվի ամեն ինչ

ինչի՞ ա ինձ մոտ ամեն ինչ էսքան բարդ

***
"...But if you lose your faith
Know that I am still your friend
And if the sky falls down
Know that I will still support you."


http://www.youtube.com/watch?v=2wK4QCJzjmA

CactuSoul
11.07.2013, 04:37
աննորմալ եմ
ինձ չի հերիքում ժամանակը
ծնողներս անձնական վիրավորանքի տեղ են ընդունում ուշ տուն գալս
անկեղծությունս գլխիս չարիք ա դառնում, որովհետև, վիձիծե լի, ոնց կարա նորմալ աղջիկը հերիք չի կեսգիշերին տանը չլինի, հետն էլ՝ մենակով նստի մի տեղ ու ալկոհոլային խմիչք խմի, էլ չեմ ասում, որ դրանից հետո էլ վեր կենա ու ոտքով ճամփա ընկնի տուն - փհա՜յ
այ մարդիկ, չեք հասկանո՞ւմ, որ ինքնազոհողությունն էս պահին իմը չի, չեմ կարող անել, մի քիչ ժամանակ ա պետք, որ խելքս գլուխս հավաքեմ, հասկանամ՝ ինչ եմ զգում, ինչ եմ ուզում, ուզում եմ, թե չեմ ուզում
ես մեղավոր ե՞մ, որ ձեր երևակայությունն ուժեղ ա ու 100-ի տակ աշխատում ա
մի արեք տենց, մի նեղեք ինձ, ես առանց էդ էլ բավականաչափ նեղված եմ
չեմ ասում, որ հիմա էլ մի ուրիշ՝ ավելի լուրջ բան չսարքեք գլխիս, ես ահավոր նեղվում եմ, երբ ձեր երևակայության արգասիքները փաթաթում եք վզիս
ես կարող ա՝ չգիտեմ՝ ոնց պետք ա ապրեմ, բայց ես հաստատ գիտեմ՝ ոնց պետք չի, ոնց չեմ ուզում ապրել, ու խնդրում եմ՝ ներեք, որ ձեր ուզած բաները էդ իմ հե՜չ չուզեցածի մեջ են մտնում
ու հա, ես իմաստ չեմ տեսնում «տան գործ» անելու, եթե ինքս տանը չեմ
ու էն, որ ես տանն եմ մենակ քնելու ու լողանալու համար, չեմ ժխտում. եթե հնար կա տանը չմնալու, ինչո՞ւ պիտի մնամ
եթե տուն-տեղ-կնիկամուսին-երեխա ունենայի, միգուցե ուրիշ կերպ մտածեի, բայց հիմա, ու էս տանը մնալ, որտեղ լուսավորությունն էն չի ու շարժվելու տեղ չկա, ու էն էլ էս ամառվա շոգին… մեղք չե՞մ…

=======================
Գրառումս կիսատ ա, որովհետև էլ չեմ ձգում, քնում եմ ոտի վրա: Ու սա դեռ չնչին մի բան ա, եթե իհարկե ինչ-որ բան ա, նրանից, ինչ մտածում եմ ու զգում

ռադ էղի, դեպրեսիա, հավեսդ չունեմ

մեկ-մեկ ես ուղղակի ուզում եմ մենակ լինել, կլինի՞՝ չխանգարեք
մաման, Սայաթն ու ընկ. Ստեփանյանը, Արտյոմն ու Դավիթը…
մի արեք տենց
մենակ լինել ուզենալը դեռևս աննորմալության նշան չի
չափից դուրս հոգատար ազգ ենք մենք, չափից չափազանց դուրս

իսկ ես՝ խելամտության ու խելահեղության սահմանին ինչ-որ տեղ
չգիտեմ՝ որ կողմ գնալ
ինձ մնար՝ կգնայի սահմանի երկայնքով, ոչ աջ, ոչ ձախ

ինչո՞ւ եք ինձնից պահանջում բաներ, որ ինձնից վեր են
~

CactuSoul
16.07.2013, 05:14
…պարզապես ես չեմ ուզում, հոգնել եմ, վախենում եմ, որ էլի մեկը կգա ու կասի՝ «դու ինձ չէիր սպասում… դու չէիր հավատում, որ ես կամ…»… կամ ուրիշ էդ կարգի բաներ:

CactuSoul
10.08.2013, 01:01
[2013.07.31]


'cause there'll be no safety in numbers
when the right one walks out of the door

Չգիտեմ՝ ինչու
ամեն անգամ
երբ լսում եմ այս բառերը
հիշում եմ

քեզ
նստած հնամաշ բազմոցին

ինձ
քո դիմաց կանգնած
հայացքդ որոնելիս

դու՝ գլուխդ կախ
էդպես էլ հայացքդ չբարձրացրիր
չէիր ուզում
չէիր կարող նայել
աչքերիս մեջ

ու ես
զգացի՝ էլ չեմ դիմանում
մի ակնթարթ էլ, ու կմեռնեմ

դուրս թռա
...out of the door

CactuSoul
21.08.2013, 23:48
Էնքան եմ սիրում, որ հանդիպում ենք, ու ոչ մի, թեկուզ չնչին, վիճաբանություն, ոչ մի իրար չհասկանալ չի լինում: Թեկուզ դրան նպաստում են «հեռու» թեմաները կամ, ասենք, միմյանց շուտ հրաժեշտ տալը:

Մի ժամանակ, երբ մարդամեկը պարբերաբար առաջարկում էր հանդիպել, ամեն անգամ մի առիթ կար մերժելու՝ է՛լ պար, է՛լ ուրիշ հրավեր, է՛լ ընկերների հետ հանդիպում… Նույնիսկ ինձ իմ կյանքը սկսում էր հետաքրքիր թվալ, երբ ամեն առաջարկը մերժելիս մի պատճառաբանություն ունենում էի:
Հետաքրքիր է, բայց չեմ հիշում էդպիսի դեպք, երբ դու առաջարկես հանդիպել ու ես ասեմ՝ չէ: Տեսնես՝ ինչի՞…

Մի տեսակ ոնց որ փակուղի մտած լինեմ: Արդեն հասնում եմ վերջին, բայց չեմ կարողանում ինձ ստիպել՝ հետ դառնալ…
Գնամ մինչև վերջ, ծվարեմ էդ պատի տակ…

Ինչի՞ եմ ես անընդհատ ըսենց հոգնած:
Վախենամ՝ իսկական դեպրեսիան հենց էս ա, որ կա: Երբ բան չես զգում: Ուղեղդ կախում ա, լսածդ կես րոպեյվա մեջ հաջողացնում ես մոռանալ, անուշադիր ու ցրված ես: Չգիտես՝ ինչի մասին ես մտածում: Միակ նորմալ միտքդ էն ա, թե ինչի ես էս վիճակում, ու մի՞թե ելք կա դրանից:

CactuSoul
28.08.2013, 17:18
Ես հասկացա, թե ինչու չեմ կարողանում խոսել մորս հետ, համենայն դեպս մի որոշակի թեմայով: Չեմ կարողանում պատասխանել իր հարցերին, որոնք, թվում է՝ նորմալ, պարզ, էս իրավիճակում շատ տրամաբանական հարցեր են:
Պարզապես դժվար է խոսել մեկից, ով քեզ ավելի մոտ է եղել, քան զրուցակիցդ:
Մի տեսակ ինքս ինձ վիրավորելու, ստորացնելու զգացողություն եմ ունենում:
Ու ո՞նց բացատրես, որ վստահել-չվստահելու հետ էդ ոչ մի կապ չունի…
Կներես, մամ…

CactuSoul
31.08.2013, 22:57
Ախր ո՞նց չեք հասկանում, որ ասելով, թե ինքը էդքան չկա, ինձ արժանի չի, ինքնահավան ա, նարցիսիզմով ա տառապում, ես-էլ-չգիտեմ-ինչ, ինձ իրականում դրդում եք ավելի սիրել… Հա, նեղվում եմ, վիրավորվում, ինչքան էլ ճիշտ բան ասեք, ինչքան էլ համաձայն լինեմ… Ու պարտքս եմ համարում էլ ավելի շատ սիրել…
Լավ եմ անում՝ սիրում եմ, ձեր գործը չի…
Ձեզ էլ եմ սիրում, նեղանալ չկա՝ շուտ եմ ասել:
Մի փորձեք ջնջել կյանքս, անցյալս… Մանավանդ որ էդ ինձ ուժ ա տալիս ապրելու, երջանիկ զգալու… Չեմ ուզում ինչ-որ ենթադրյալ ապագայի խաթեր վերացնեմ, մոռանամ անցյալս, հասկանո՞ւմ եք…
Վերջերս ավելի հաճախ եմ սկսել վախենալ սենց մենակ էլ մնալու հեռանկարից, որովհետև գնալով ավելի շատ ու ավելի հաճախ եմ ինձ մենակով երջանիկ զգում… Երբեմն ինձ նույնիսկ թվում ա, թե սովորական շփման մեջ էլ եմ կաղում, ու էս մեկը երևի չի թվում, տենց էլ կա: Մարդկանց հետ շփվել չգիտեմ:
Էն, որ ասում էի, թե չափից դուրս հոգատար ազգ ենք, էսօր էլի հաստատվեց: Ու չգիտեմ՝ ուրախանա՞լ էդ փաստից, թե՞ նյարդայնանալ, որ էլի չթողեցին մենակությունս վայելել: Ավելի շատ ուրախանում եմ, որովհետև մինչև չթողնելը հասցրեցի մի ահագին վայելել քամին, կայծակների ստեղծած հրաշք տեսարանը կամրջի վրայից, ականջներումս հնչող ինձ այդքան հոգեհարազատ երաժշտությունը, շոկոլադս… Ուղղակի վիրավորվում եմ, որ մարդիկ կարող են իմ չափ կյանքը սիրող մարդուն շփոթել ինքնասպանության մասին մտածող թինեյջերի հետ: Թե չէ՝ շատ շնորհակալ եմ Արմենին, որ ուղեկցեց մինչև կամրջի վերջը, ու նաև էն տղային, որ առաջինն էր կանգնել ու հարցուփորձ անում, մինչև հերթով մյուս մեքենաները իրար հետևից կկանգնեին ու ինձ ամոթու տեղից վեր կենալ կտային:
Շատ եմ սիրում կյանքը, երևի չափից դուրս շատ…

CactuSoul
09.09.2013, 00:57
«Ես միշտ կհիշեմ այդ երեկոն:
Մթնշաղը վախեցած էր, դժգույն…
Եվ սպանությանն այդ վկա էին բոլորը
ու երկինքն իմ գլխավերևում…»

Ես անկեղծորեն ուրախ եմ, որ այս անգամ ոչ մի փոխաբերություն չկար: Հուսով եմ՝ չի էլ լինի, ու դա ինչ-որ բանի նախերգանք չէր:
Հերիք են զոհերը: Ինքդ էլ գիտես, չէ՞, որ «զոհերի ու արյունահեղության ծարավդ չի կարող բուժել սրտիդ վերքերը»:

Էնքան լավատես եմ, որ հավատում եմ, թե էս ամեն ինչը իմ երևակայության արդյունքն ա ու ոչ մի կերպ իրականությանը չի առնչվում:

CactuSoul
22.09.2013, 01:21
Մինչ այս կյանքումս երբեք լաց չեմ եղել մահացածի համար: Իսկ առիթներ եղել են. բավականին շատ եմ սիրելի մարդիկ կորցրել. հորեղբայրս, բոլոր տատիկ-պապիկներս, Տանյա ու Արմանուշ տատիներս, միսս Ավագյանը, Սեթոն…
Հիշում եմ՝ Ռազմիկ պապիս, արդեն հիվանդ ժամանակ, թույլ ժպիտով հարցնում էր՝ «որ ես մեռնեմ, կլացե՞ս իմ վրա», ասում էի՝ «է՜, պապի… ինչեր ես խոսում… չգիտեմ…» կամ էդ կարգի մի բան:
Չլացեցի: Չէի ուզում, ինչքան էլ որ տխուր էի:

Միայն քեզ հետ կապված հիշողություններն են ամեն անգամ լռվում կոկորդիս ու թացացնում աչքերս:

CactuSoul
20.10.2013, 04:21
Ինչո՞ւ ամեն ինչ սենց թարս գնաց…
Սաղ լավ էր սկսվել, ու երբ որոշեցի(նք) միանալ, էլի լավ էր… Մի քիչ նեղվեցի, որ աղջիկներով խառնվում էինք ձեր տղամարդկային միջավայրին, բայց, sorry, էնքան եմ ձեզ բոլորիդ սիրում (բացի նրանցից, ում նոր-նոր սկսեցի ճանաչել, ու ով էդ պահին մի հոգի էր), որ չկարողացա դիմանալ գայթակղությանը. ախր տարին մեկ էլ իրար չենք տեսնում…
Ու հա, սաղ լավ էր, ՍԱՂ, եթե ինչ-որ մեկը մանկությունը չվերհիշեր…
Ինչի՞ եք փորձում ապացուցել, որ «բոլոր տղամարդիկ նույն սանրի կտավն են»… Չեմ ուզում հավատալ, մի ապացուցեք, փլիզ… Էդքան նաիվ, էդքան պրիմիտիվ մի եղեք, ի՞նչ կապ ունի՝ ինչքան եք խմել…
Ու ի՞նչ եք դուք հասկանում կանանց մտածելակերպից, առավել ևս՝ զգացմունքներից… Հեշտ ա, չափազանց հեշտ ա ինքնավստահ խոսել ու նույնիսկ դատել, երբ տղամարդ ես:
Ու էն, որ հիմա սիրտս ահավոր ցավում ա, նրանից ա, որ սիրում եմ ձեզ, մի այլ կարգի սիրում եմ՝ ամեն մեկիդ մի տեսակ, մի ձևի, բայց սիրում եմ… Իսկ իմ մոտ էդ ժամանակավոր չի ստացվում…
Աչքից ընկնե՞լ… Էս ավելի շատ դավաճանության հետ եմ ասոցացնում… էնքան որ մարդամեկից չէի սպասում սենց բան:
Էսքան էժան, էսքան բթամիտ ես չէի պատկերացնում ձեզ, տղերք:
Ու կներեք, որ իրականում մի մարդու նկատի ունեմ:
Դուք պատրաստ եք իրար կոկորդ կրծել մի բանի համար, ինչ իրականում չկա, կամ առնվազն չկա տվյալ պահին:
Ահավոր նեղսրտած եմ ու վատ եմ զգում, բայց շա՜տ շատ եմ սիրում ձեզ ու մեր միջի էն եզակի ոչ տղամարդուն, ու շնորհակալ եմ, որ ձեր շնորհիվ վերջը լացեցի (վաղուց չէր եղել), բայց մի օգտվեք էս կարգի առիթներից, էլի, քավ լիցի…

Ու գիտեմ, որ էն չեմ ասում, ու գիտեմ, որ կարդաք՝ ճիշտ չեք հասկանալու, կամ սխալ եք հասկանալու… ուղղակի ավելին կամ ավելի լավ ասելու ուժ չունեմ…

CactuSoul
21.10.2013, 01:43
Բլին, արա… Իսկ ես ժամանակին տարիներով ինձ վատ էի զգում, ինչ ա՝ մի անգամ էդ մարդուն, թեև կես կատակ, բայց տապոռ եմ անվանել: Պարզվում ա՝ ճիշտ էլ ասել էի:
Էս ո՞վ ես դու, արա, էս ինչքա՜ն պրիմիտիվ ես ու ստանդարտ: Նույնիսկ կարգին վրդովվել էլ չեմ կարողանում, քանի որ պրիմիտիվիզմդ անմեղսունակության ա ձգտում, մի տեսակ ուղղակի զարմանում եմ ու վերջ:
Իմ իմացած նորմալ մարդիկ իրենց մեջ տվյալ մարդու հանդեպ առաջացած կարծիքը նախ փորձում են ճշտել, որ ջոկեն՝ ճիշտ են ենթադրել, թե չէ, հետո նոր որոշումներ կայացնում:
Ո՞նց կարելի ա լրիվ անհիմն մարդուն անպատվել ու ընկերների ցանկից հանել: Էդ ի՞նչ հանճարեղ երևակայություն ունես, ու ոնց ա, որ երևակայածդ իրականությունից չես տարբերում:
Հաջող, ընգեր:

CactuSoul
22.10.2013, 21:41
Կյանքի էությունը հասկանալն էլ մի բան չի․ դրանից հետո էլ ոչ մի զգացմունք կամ զգացողություն անխառն չի լինում։

CactuSoul
28.10.2013, 18:58
Ժամանակը չի բուժում, բայց հարթում է ամեն ինչ…
Դեմ-դիմաց նստած եք: Նայում ես նրան, ով մի ժամանակ քո աշխարհն էր, քո ամեն ինչը, ու զարմանում, թե ոնց կարող էր էսպես լինել, էսպիսի մի օր գալ: Երբ էսքան հանգիստ կզգաս իր կողքին:
Գրողը տանի, ինչքա՜ն հարազատ է: Ակնոցի ետևից նայող աչքերը՝ երբեմն խիստ, երբեմն մտազբաղ, իսկ հիմա այնքան գորովալից: Ճակատը, որ կձգվեիր համբուրելու, եթե մարդաշատ վայրում չլինեիք: Ձեռքերը՝ երկար մատներով, որ կուզեիր բռնել, շոշափել, զգալ:
Գորովանք:
Վստահություն:
Հարազատություն:
Այնքան, որ նույնիսկ քեզնից անկախ սկսում ես պատմել ստամոքսումդ խլրտացող օտար թրթուրների մասին, ու թե ինչքան ես վախենում, որ մի օր դրանք կարող են թիթեռներ դառնալ:

CactuSoul
29.10.2013, 23:42
Պետք ա գրել, որ դեպրեսիայի մեջ չընկնեմ:

Երկուսիս ուզածն էլ իրականում նույն բանն ա. ես էլ եմ մենակ, ինքն էլ, ես էլ եմ ինձ հասկացող մարդ փնտրում, ինքն էլ, ես էլ եմ ուզում գալ տուն, իրեն գրկել, հարցնել՝ ոնց ա, պատմել առօրյաս կամ խոսել ինձ հուզող հարցերից, իր ուզածն էլ է էդ… Ու ես էնքան մեղավոր եմ, երեկ էլ էի մեղավոր, վաղն էլ եմ լինելու, ու դրա դեմ ոչինչ չենք կարող անել ո՛չ ես, ո՛չ ինքը: Մեր միջև ընկած անջրպետը ոչ մի կերպ դա թույլ չի տա: Ոչ մեկս ի զորու չենք այն հաղթահարել:
Ներիր ինձ, թե կարող ես, մա՛…
Էս ո՞նց էսպես եղավ: Էս պտուղը ո՞նց ծառից էսքան հեռու գլորվեց…
Եթե ես շուտ գիտակցեի, թե ինչ է մեզ սպասվում, գուցե ուրիշ մարդ դառնայի, քեզ նման լինեի, հիմա միասին կլինեինք, կհասկանայինք իրար, միմյանց կվստահեինք, անընդհատ չէինք վիճի անիմաստ բաների շուրջ… Բայց հիմա չեմ կարող: Ավելի ճիշտ՝ արդեն չեմ ուզում… Կներես…
Ինձ մեղավոր եմ զգում քո առաջ… Դու էնքան բան ես արել ու ամեն նոր օր անում ինձ համար… Կներես, որ էդքանից հետո մոր կարիք զգալիս ուրիշ մեկն է միտս գալիս, իր թևի տակ եմ ուզում ծվարել…
Ապերախտ զավակ դուրս եկա…
Շատ եմ քեզ սիրում… Ու գիտե՞ս՝ ինչ անպատվություն ա ինձ համար էս բաները գրելը, երբ գիտես՝ լիքը մարդ ա կարդալու… Բայց չեմ կարող չգրել, մի տեղ արտահայտվել էր պետք…
Ճնշվում եմ քեզ էդպես կծկված, պինդ ծածկված, բոլոր հնարավոր ու անհնար վարագույրները քաշած, էդքան շուտ քնած տեսնելով: Հոգեվիճակդ միայն երևակայել եմ կարող. շփման եզրեր չկան…

CactuSoul
09.11.2013, 02:21
Հուսով, եմ, շա՜տ մեծ հուսով եմ, որ կարիք չկա ասելու, բայց ուզում եմ ասել՝ կներես, Լիլս…
Խառն ա սաղ, մանավանդ հիմա, մանավանդ իմ մեջ, մանավանդ երբ էդ մարդու անունն էլ ա նույնից…
Ես կմեռնեմ ավելի շուտ…
Կներես ինձ էսօրվա համար…

CactuSoul
09.11.2013, 02:30
Խառն ա
երբ դու սիրում ես, ու քեզ չեն սիրում
երբ քեզ սիրում են, բայց դու չես սիրում
երբ զգում ես, որ դու էն միակ հենարանն ես, հույսն ես
որից մարդն ուզում է կառչել, ուզում է երազել, ստեղծագործել,
իսկ դու հեռու ես,
չես զգում,
փորձում ես երազել՝ չես կարող,
անզոր ես,
անկարող,
ամուլ

դու ոչինչ ես

իսկ ինքը դեռ շատ բան ունի կյանքում տեսնելու

կներես… գնա…

CactuSoul
09.11.2013, 04:20
Դնևս… Հարազատս…
Ինչ եմ ես ուզո՞ւմ… - Տուն-տեղ, ընտանիք, ԵՐԵԽԵՔ… Կարելի ա ասել՝ ուրիշ ոչ մի բան…
Գիտես, չէ՞, մամայի ուզածն էլ ա էդ…
Ո՞նց ա, որ մեր խոսակցությունների միակ արդյունքը վեճն ա լինում…
Ու ինչի՞ մարդամեկն ինձ վրա հեչ ուշադրություն չի դարձնում, ու ինչի՞ եմ ես էսքան «ռոմանտիկ» ու «սենտիմենտալ», էսքան զգայուն դարձել…
Ու ի՞նչ կապ ուներ ստեղ մյուս մարդամեկը, ով քանդակագործ էր, բայց իրեն որպես նկարիչ ֆիքսեցի, ու ով, իրականում, հեչ ինձ համար կապ չունի՝ նկարիչ էր, քանդակագործ, թե եսիմինչ…

---
իսկ իրականում, գիտես, չէ՞, Դնև, վախենում եմ, որ հանկարծ մի օր նա ինձ վրա ուշադրություն կդարձնի
ախր ես էդքան չկամ
մանավանդ եթե լուրջ ուշադրություն դարձնի
վախենում եմ
գուցե սենց ավելի լա՞վ ա… հը՞…

CactuSoul
09.11.2013, 04:53
Ասում ա՝ ես մարդ եմ փնտրում... Ես քո ցավը տանեմ, արա...

Պետք ա մի ձև կտրել-անցնել էս կես մետրը ու պառկել: Արդեն զառանցում եմ ոնց որ :}

CactuSoul
10.11.2013, 01:42
Ես ոնց որ գրքից փախած լինեմ: Երևի դրա համար էլ ինձ գրքից փախած մարդիկ են հանդիպում:

Աչքերիս առաջ ա էդ դեմքը, աչքերը, հայացքը… Էն որ ինքը վստահ ա, որ ճիշտ ա, որ մարդ ա գտել, բայց համ էլ մի տեսակ հուսահատ վախ կա մեջը, որ իրեն չեն հասկանա, մյուս կողմից էլ ինքը պատրաստակամ ա ու մինչև վերջ կկռվի էդ վախի դեմ…

«Դու չես ջոկում, այ դեբիլ… Դե-բի՜լ…»:
Ես բան չեմ ջոկում, ես զգում եմ: Զգում եմ, թե ինչ աբսուրդ ա մարդուն մի քանի րոպե ճանաչելով նրան դեբիլ անվանելը, ու ինչքան ավելի սյուռ ա էդ կոպտության մեջ էդքան հոգատարություն ու զգացմունք դնելը…

«Ես ամուսնանալու եմ քո հետ, ջոկում ե՞ս…»:
Ջոկում եմ, որ դու էլ ես գրքից փախած: Ո՞ր մեկից, տեսնես: Նույնից չենք կարծեմ…


***
Կյանքը երբեմն մարտահրավերներ է նետում, փորձություններ առաջադրում: Համընկնումներ, հետաքրքիր զուգադիպություններ… Ու խիստ հազվադեպ կարող ես վստահ լինել՝ քննությունն անցար, թե ոչ:

CactuSoul
11.11.2013, 23:39
Էս երկվությունս մի օր ինձ կսպանի:
Զարմանում եմ՝ մինչև հիմա ոնց մեջտեղից երկու կես չեմ եղել ներսիս սատանայի ու հրեշտակի միջև…
Չնայած՝ երևի դրանք համագործակցում են, գիտե՞ս: Սատանան մեծ մասամբ քնած ա կամ պարապ-սարապ ֆռֆռում ա, կյանքս էլ հրեշտակն ա ղեկավարում: Բայց որ սատանեն ասեց՝ հիմա իմ հերթն ա, ուրեմն վերջ… Հրեշտակը, ազնիվ խաղացողի նման, առանց դաղալության հերթը զիջում ա ու սպասում իր հերթին… Համ էլ, ինձ թվում ա, որ հրեշտակին նույնիսկ դուր ա գալիս, որ սատանեն հետս ինչ ուզում՝ անում ա: Որովհետև կարծում ա, որ դա ինձ կյանքի փորձ, խելք, կամ էդ կարգի ուրիշ մի բան կտա հաստատ, որն ինձ պետք է:
Նրանց արանքում մի տեղ կորում եմ ես: Ես մեկ հրեշտակն եմ, մեկ սատանան, ու քանի որ էդպես հնարավոր չի, էդպես չի լինում, ուրեմն ո՞վ եմ ես… ո՞ւր եմ ես…
Սաղ ցավն էն ա, որ ես էդ երկուսին էլ սիրում եմ… Շնորհակալ եմ հրեշտակիս, որ ինձնից խելոք ա ու մեծ մասամբ ինքն ա ինձ առաջնորդում:


http://www.youtube.com/watch?v=28vy3n9NfSA

CactuSoul
14.11.2013, 17:22
Ներսումս վիթխարի երջանկության ու ահռելի դժբախտության բախումից ամպրոպներ են որոտում, կայծակներ փայլատակում… Այդ հակասությունների համադրումը հզոր էներգիա է առաջանում, ու ես կյանքով եմ լցվում…
Ու հենց հիմա, հենց էս զգացողությունների հորձանուտից ուզում եմ քեզ ասել, հիշեցնել, որ դու երջանիկ մարդ ես… Թեկուզ մենակ նրանով, որ ես երբևէ կողքիդ եմ եղել, ու որ ինձ նման անկատար, բայց կատարյալի ձգտող էությամբ կերպարը, մարդը, որոշ բացառիկ զգացողություններ, որ ինքը շատ է կարևորում, ունեցել է հենց քեզ հետ կապված… Իմ գոյությունը քո կյանքում պիտի էն լույսը լինի, որը քեզ կառաջնորդի, երբ հոգիդ մութ ճամփեքով անցնելիս լինի…
Կներես անհամեստության համար:
Լույսով եմ լցված…

CactuSoul
16.11.2013, 00:59
միգուցե ես սա վաղուց գիտեի, ուղղակի չէի գիտակցում, նոր ձևակերպվեց մտքումս, երբ մի բանաստեղծություն էի կարդում
սատանի ականջը խուլ, առթից չօգտվի :D

հանուն գեղեցկության ես պատրաստ եմ հոգիս ծախել սատանային…
:}

CactuSoul
16.11.2013, 01:41
Էսօր մեկ էլ հասկացա, թե ինչու եմ սիրում մենակով զբոսնել, հատկապես իրիկունները ու հատկապես թեթևակի հարբած վիճակով, էլ չեմ ասում՝ եթե երաժշտություն լսելիս լինեմ… Ամբողջ գաղտնիքն էն ա, որ էդ ժամանակ ես իրականում մենակ չեմ… Կյանքը հետս ա :)
Երբ «մենակ» եմ, ներսս կյանքով ա լցված, շուրջս կյանքով ա լցված, մի տեսակ «չեղած տեղից» ինձ երջանիկ եմ զգում )) Գուցե էն պատճառով, որ հակառակը համոզող չկա կողքիս ))
Ու, օրինակ, մտադրվում եմ մի ուղղությամբ գնալ, մեկ էլ կյանքն ինձ ուրիշ ուղի է ցույց տալիս, էդպես եմ գնում, հետո ջոկում եմ, թե ինչի էր էդպես իրականում ավելի լավ, ու էդ, չնայած՝ առանց բառերի, բայց ոնց որ երկխոսություն, զրույց լինի իմ ու կյանքի միջև…
Ու ես սիրում եմ կյանքը, ու սիրում եմ ինձ էդ ժամանակ )))

CactuSoul
17.11.2013, 03:35
Էնքան լավ եմ զգում, լուսավոր եմ… Ու հենց հիմա ժպիտը ականջներիցս ներքև բերել չեմ կարողանում ))

Մենակ թե ոչինչ չփչանա, տեր Աստված, խնդրում եմ… Էնքան իմ ուզածով ա ամեն ինչ էս դեպքում…

CactuSoul
17.11.2013, 03:54
Հա, Դնևս, մեկ էլ ուզում էի քեզ տեղեկացնել, մտքիցս թռնում էր անընդհատ: Էն պոտենցիալ սիրահարություն, բան-ման, hibernate եմ արել. առանց էդ էլ շփում չկար, չէի կարող նորմալ իրեն ճանաչել, որ որոշեի՝ սիրահարվել, թե չէ, հիմա էլ մեզ ուրիշ հարկ են տեղափոխել: Լավագույն դեպքում օրը մի անգամ տեսնեմ կամ չէ: Իզուր ներվայնանալու փոխարեն կփորձեմ պարզապես չմտածել էդ ուղղությամբ: Մեկ է՝ լինող բանը կլինի:

CactuSoul
17.11.2013, 23:52
Գիժ, ԳԻԺ, ԳԻ՜ժ...
Էս ո՞նց սենց միանգամից հայտնվեցիր կյանքումս ու ինձ սենց «քեզնով» արեցիր )) Ի՞նչ իրավունքով )))
Այ գրքից փախած... նույնիսկ երբ ամեն ինչ քեզնից սպասում եմ, էլի զարմացնելու բան գտնում ես )))
Հա, ու անկեղծությունը շա՜տ լավ բան ա )) Էս պահին ես էլ եմ երջանիկ, մաման էլ, երևի պապան էլ...
Հա, այ գիժ, այ կյանքի կտո՜ր, մենակ գրքից փախած մարդը կարող էր սենց ցանկություն ունենալ, էլ չեմ ասում՝ իրականացնել... )))

Մամայի ծաղիկները սենյակում են, ծաղկամանի մեջ, ընկերներիդ նվիրած «Ռաֆաելլոն» էլ՝ կողքին, իսկ իմ փոքրիկ կոկոնը կողքիս է հենց հիմա... )))
Շնորհակալ եմ քեզ, ամեն ինչի համար, քո տեսակի համար, նրա համար, որ կաս...


Հ.Գ.
Օրս ամեն ինչով էր կատարյալ: Երբ նա ծաղիկներն էր ընտրում, իսկ ես տաքսու մեջ նստած մտածում էի՝ թե ոնց պիտի մամային բացատրեմ այս ամենը, հանկարծ մայթով քայլող զույգը կանգ առավ: Նայեցի՝ Արևս էր )) թեթևակի կռացավ, համոզվեց, որ ես եմ, ժպտաց, ձեռքով արեց ու շարունակեցին ճանապարհը...

Հ.Հ.Գ.
Ամեն անգամ ասում եմ՝ վերջ, էլ էսքան անկեղծ ու բացահայտ չեմ գրելու Դնևումս, բայց մեկ ա էլի չի լինում... Լցվում ա մեջս ու պռունկներից թափվում, չեմ կարող պահել :pardon )))

CactuSoul
23.11.2013, 01:49

Էս ամենն էնքան սիրուն ա ու էնքան լուսավոր, որ, ինչքան էլ ուզենամ, որ երկարի, գիտեմ, որ ցանկացած պահի, երբ էլ որ ընդհատվի, մեջս միայն ջերմություն ու լույս ա մնալու…
Նույնիսկ եթե հետո էլ ոչինչ չլիներ, էլ քեզ չտեսնեի, էլի ամեն ինչ հրաշալի էր, հենց մենակ էն գիշերով, երբ քեզ ճանաչեցի…

Ու թքած, որ հազար ու մի մարդ ա կարդալու, ու ինչ ասես՝ կարելի ա մտածել էս վերջին նախադասության տակ )) Ես հո գիտեմ՝ ինչ նկատի ունեմ: Որ գիշեր էր, հո չե՞մ ասի՝ գիշեր չէր:

Էսօր FB-ում մի նկար տեսա, ասում ա՝ «կներես, աչքիս՝ քո կարծրատիպն եմ կոտրել…» - այ տենց եկար կարծրատիպերս կոտրելու, ու շնորհակալ եմ քեզ
Ու ոչինչ, որ քեզ ահավոր կարոտում եմ, բայց չես զանգում, չես գրում: Էդ էնքան նորմալ ա… Նույնիսկ եթե չիմանայի, որ զբաղված ես…

Թվում ա, թե էն ամենը, ինչ եղել ա քեզ հետ կապված, իրական չի, հեքիաթ ա եղել, երազ… Հիշում եմ աչքերդ, հետո՝ հայացքդ, հետո՝ ժպիտդ, հետո՝ էդ ամենն իրար հետ… Ցնդելու համադրություն ))
Ու էն, որ երկար նայում էինք իրար, կիսամութի մեջ, ու մատներդ գծում էին ափս, ու էնքան հանգիստ էր, ու վեր ամեն ինչից… «Քանդակում եմ»…

Սենց բան չի լինում: Ես գիտեմ, որ սիրահարված չեմ, էս ուրիշ մի բան ա, դրանից ավելի վեր, կյանքին ավելի մոտ ու անկեղծ…

Ես գիտեմ, որ հիմա դու ինձ պետք էիր, ու ճիշտ էր, որ հայտնվեցիր կյանքումս, էնքան ճիշտ, որ ավելի ճիշտ բան աշխարհում չի լինում…

Չգիտեմ՝ ինչի եմ սենց անցյալոտ խոսում, կարծեմ ոչ մի բան դրան չի բերել: Ասածս էն է, որ իմ մեջ քեզ հետ կապված ամեն մի դրվագը լուսավոր է: Առաջին վայրկյանից մինչև վերջինը, որ գուցե գա շուտով, գուցե մի 10 օրից, 5 ամսից կամ 36 տարուց… Կապ չունի, հասկանո՞ւմ ես… Մեկ միավոր հատվածում ռացիոնալ թվերի քանակը նույնն է, ինչ ամբողջ թվային առանցքի վրա, չնայած, որ միավոր հատվածը պարունակվում է էդ նույն թվային առանցքի մեջ…

///


Հ.Գ.
Էն օրը Ա.-ն ասում ա՝ «էդ ո՞ւմ հետ էիր խոսում, որ սենց ուրախ ես», չգիտեի՝ ինչ պատասխանել, ոնց ներկայացնել, մեկ էլ գտա. «Soulmate-իս»…

CactuSoul
28.11.2013, 23:01
Ես քեզ չեմ սիրում, բայց և սիրում եմ միաժամանակ, ահավոր շատ եմ սիրում: Ձգում ա ինձ քո տեսակը, կերպարդ: Դու մի տեսակ… հողոտ ես… հողոտ, կենդանի, իսկական…
Ու մեկ ա, մյուս կողմից, չնայած որ 5 րոպե հազիվ անցած լինի, ինչ քեզ չեմ տեսել, բայց էլի հեքիաթային ես ու հեռու ու անիրական…
Ես չեմ ջոկում՝ էս ինչ ա:
Կարևորն էն ա, որ դեռ ոչ մի կաթիլ սխալ չկա էս ամենի մեջ:
Շատ կարևոր ա:

CactuSoul
29.11.2013, 01:08
"flesh covers
the bone and the
flesh searches
for more than
flesh"

Ահավոր հզոր ա, ծխցնում ա, բառերի ու իմաստի սենց կատարյալ համադրություն միլիոնից մեկ ա պատահում:

Էն որ ապրելդ գալիս ա, բայց ձև չկա, հնար չկա, ու վափշե դու վաղը գործի ես, ու էն, որ ասում ես՝ ծխցնում ա, օդի մեջ ասած բան ա, որովհետև ձեռիդ տակ ծխելիք չկա, չէր էլ կարող լինել, որովհետև տանն ես, անհարմար ա…
Էս կիսով չափ լցված ու կիսով չափ դատարկ վիճակները սպանում են: Գոնե պարտադրված չլինեի քնել, փորձեի մի բան մոգոնել, ստեղծագործել, շտո լի, կարող ա օգներ…

Ուֆ աման, մարդ չգիտի՝ դեպրեսվի, թե իրան երջանիկ զգա: Ո՞րն ա իրականը, ո՞րն ա փուչ…

"the city dumps fill
the junkyards fill
the madhouses fill
the hospitals fill
the graveyards fill

nothing else
fills"

ուրիշ ոչինչ չի լցվում

CactuSoul
30.11.2013, 04:12
Անընդհատ ինչ-որ դեպրեսիվ վիճակներ են, ու միաժամանակ վերելքային, երջանիկոտ, ու ձեռս ճար լիներ՝ կգյուլլեի ինձ հենց հիմա ))
Հա, կյանք ա, ապրում ենք, լավ ա սաղ, բայց լիքը բան էլ վատ ա, ու միտքդ-հոգիդ-մարմինդ իրարից տարբեր երեք բան են ասում, ու մեռնում ես… կյանքի overdose-ից…
Էլի խառնվում են երազն ու իրականությունը… Ու չէ. հարբած չեմ, քիչ եմ խմել, համ էլ արդեն վաղուց էր, էդ կապ չունի…
Խի՞ եմ գրում, խի՞ պիտի հազարավոր մարդիկ ու «մարդիկ» կարդան էս ամենը: Մտածեն, վերլուծեն իրենց մեջ, տան-առնեն, քցեն-բռնեն… Որ ի՞նչ…
Ո՞ւմ եմ զարմացնում… Ո՞ւմ ա պետք էս ամենը, ամեն մարդ իրենն ունի, էլի, իմն իրենց ի՞նչ…
Սրա տեղը խելոք մարդիկ գործ են ստեղծում: Վերջն էլ մի օգուտ ա լինում:
-
Էլ բան չեմ գրում: Վերջ:
Կներես, Դնևս…


Հ.Գ.
Էս ի՜Շ մի անկապացել եմ :D

CactuSoul
30.11.2013, 18:56
Ասում ա՝ «ես քո հարսանիքին տրնգի եմ պարելու»…
Դու մենակ դիմացի ինձ էնքան, մինչև ամուսնանամ: Ես չեմ կասկածում, որ կպարես… )

CactuSoul
01.12.2013, 14:31
Եթե կյանքում թեկուզ մի անգամ իսկապես հասել ես հատակին, եթե իրոք ուզեցել ես ինքնասպան լինել - կապ չունի՝ մեծ թե փոքր, արժեքավոր թե անարժեք պատճառով, կամ գուցե պատճառի բացակայությունից - եթե գեթ մեկ անգամ եղել ես էնտեղ ու կարողացել ես դուրս լողալ, էլ երբեք կյանքում քեզ լիարժեք դժբախտ զգալ չես կարողանալու: Սա իմ համոզմունքն է: Ցանկացած իրավիճակում կգտնես դրական կողմեր:

Կյանքը բարդ ա՞, թե՞ մենք ենք բարդացնում՝ էդպիսին համարելով:

Բարդ ա, երբ դու միաժամանակ տարբեր տեղերում ես, իրարից էդքան տարբեր, երբեմն 180 աստիճանով հակառակ տեսակներում ես, բոլորն էլ քեզ դուր են գալիս, ամեն տեսակից ուզում ես ունենալ, ապրել, բայց էդպես չի լինում, չի կարելի ախր...

Ո՞րն եմ ես:
Նա, ով էդքան սիրում ա հայ մշակույթը, ավանդույթները, ոգեղեն պարե՞րը, թե՞ նա ով կարող ա մինչև գիշերվա 2-3-ը դիսկոյում կամ ինչ-որ փաբում «տժժա», գնա դասական պարի կամ երազի արգենտինական տանգո սովորելու մասին:
Նա, ով նույնիսկ տանը ամենասովորական բանն ուտելիս դանակ-պատառաքաղից է օգտվո՞ւմ, թե՞ նա ով միշտ հոգու խորքում երազել ա քրջոտ ու կողտոտ բոմժ լինել, գոնե ժամանակավոր:
Նա, ով էնքան բարի ա, որ կարող է 8 գրելով քայլել, քանի որ փորձում է գետնի վրա վազվզող մրջյուններին չտրորե՞լ, թե՞ նա, ով կարող է ցանկություն ունենալ սպանել մի մարդու, ում կյանքում ընդամենը մի անգամ է տեսել, ու հետն էլ շփում չի ունեցել:
Նա, ով երազում է գտնել «կյանքի կեսին», ընտանիք ու զավակներ ունենալ, երջանիկ լինե՞լ, թե՞ նա, ով ինքն իրենից իսկի գլուխ չի հանում, ուր մնաց՝ ուրիշների համար պատասխանատվություն վերցնի:

Ո՞վ եմ ես:

Ազատություն տենչացող մեկը, ով իրեն շատ հաճախ բանտում է մի պստիկ վանդակում:
Անտաղանդի մեկը, թեև հոգով՝ պոետ:

Ի՞նչ եմ ուզում կյանքից: Կամ գուցե ի՞նքն ա ինձնից ինչ-որ բան ուզում…

Սիրուն ա, ահավոր սիրուն ա էս ամեն ինչը, եթե կողքից ես նայում: Իսկ ներսից տխուր ա, շա՜տ տխուր, անասելի…

CactuSoul
06.12.2013, 14:46
Ես գիտեմ, որ սիրահարված չեմ, էս ուրիշ մի բան ա...

Վախենում եմ խոստովանել, որ խաբում եմ ինքս ինձ։ Սիրահարվելն ուրիշ ո՞նց ա լինում։
Ուղղակի վախենում եմ, չեմ ուզում, որ իրար հանդեպ տարբեր զգացմունքներ ունենանք, իրարից տարբեր սպասելիքներ ունենանք, տարբեր կերպ վերաբերվենք միմյանց․․․ Չեմ ուզում։ Ոչ մի սեր, ոչ մի սիրահարություն։ Ճիշտ ա ամեն ինչ սենց։
Մենակ թե չկորես կյանքիցս, խնդրում եմ։ Ոչ հիմա․․․

CactuSoul
09.12.2013, 04:14
Քունս ահավոր տանում ա մի կողմից, մյուսից էլ չեմ կարողանում գնալ քնելու:
Քնելը դեռ հեչ, կանեմ, վաղը գործի՞ ոնց եմ գնալու: Դժվար ա գործ անել, երբ ներսումդ տոն ա: Իսկ էսօր տոն ա… :)

CactuSoul
15.12.2013, 22:38
խնդրում եմ
չլինես լոկ ինչ-որ մեկը
չտրվես սովորական լինելու գայթակղությանը
եղիր միշտ դու
եղիր նա, ով ինձ հասկանում է առանց խոսքի
ինձ ընկեր եղիր ու բարեկամ
հաճախ հիշիր ինձ, առանց պատճառի ու կարոտով
վստահիր ինձ՝ որպես քեզ հոգեկից ընկերոջ
չխամրեցնես զգացողություններս
ու անցյալ կյանքերից դեժավյուներ չբերես ինձ
երբեք
խնդրում եմ

CactuSoul
16.12.2013, 20:58
Ն․-ն ասում ա՝ «հերբերա չեմ սիրում, դրանք արհեստականորեն են ստացված, բնության մեջ հերբերա չի աճում»:
Իսկ ես հերբերա էլ եմ սիրում: Սիրուն են, նրբագեղ՝ իրենց մինիմալիստական կերպարով:
Ամեն ինչում բնականն եմ գերադասում: Բայց եթե արհեստականը լավ է ստացվել, գեղեցիկ է, առողջ, ուժեղ և ինքնուրույն, ուրեմն, գրողը տանի, ինքն էլ լինելու նույնքան իրավունք ունի, ինչքան բնական կոչվածը: Ի վերջո ո՞վ է ասել, որ մարդու միջամտությունից հետո առաջացած [ոչ մարդկային] կյանքը իսկական չի:
Հիմա կարդացողները կմտածեն՝ ինչ մի թեմա ա գտել, անկապ-անկապ դուրս ա տալիս:
Իսկ ես էլի հիշել եմ ինձ, ու քեզ, ու էն «արհեստական» ամեն ինչը, որ ստեղծել էինք մի ժամանակ… Խեղվեց, խեղդվեց, բռնաբարվեց մեր սերը հենց մեր ձեռքերով: Թե ինչո՞ւ էդպես արիր, հանուն ինչի՞… Գոնե դու ինքդ հասկանո՞ւմ ես…
Էն, որ հիմա սիրտս գրեթե քարացել ա, մենակությունս ամրացել ու մեջքս ուղիղ պահող հենասյուն դարձել, որ տարրալուծել եմ ճիշտն ու սխալը, կյանքն ու մահը, երազն ու իրականությունը, - էս ամենը հենց դրա արդյունքն ա - էն ամենի, որ կար, ու չկա, քո, որ կայիր, ու չեղար, նրա, որ չկար, բայց էնքան ուզում էր լինել…
Բթացել եմ… Ու նույնիսկ եթե հիմա կոկորդս սեղմվում ա կամ լցվում են աչքերս, էդ ավելի շատ ինչ-որ ֆիզիկական ռեակցիա ա, քան ուրիշ մի բան: Էնքան քիչ եմ զգում…

CactuSoul
17.12.2013, 19:01
Ես էլ ասում եմ՝ էս օրն ինչով էր հիշարժան… 17-ը դեկտեմբերի: Նայում-նայում էի ամսաթվին ու չէի կարողանում հիշել՝ ում ծնունդն էր, ինչ առիթ էր, որի պատճառով էսքան նուրբ ու թրթռուն զգացողություն ունեմ:
Հիշողությունս բթացել ա: Մի կողմից էդ երևի լավ ա…
Եթե դու չլինեիր մտքումս, երևի տենց էլ չհիշեի էսօրը… 6 տարի առաջ…
Տեր աստված, ո՜նց են գլորվում տարիները: Որ պատկերացնում եմ, գլուխս պտտվում ա:
Հենց էս ժամերն էին, գուցե քիչ ավելի ուշ:
Չեմ ուզում շատ բան պատմել, հատկապես որ մեծ մասը զգացողություն ա եղել, բառերով նկարագրելու չի:
Մենակ էն կասեմ Դնևիս, որ հենց էդ օրն էր, երբ կյանքումս առաջին (նաև՝ վերջին) անգամ արտասվել եմ երջանկությունից )) Մինչև այդ չէի հավատում, որ իրականում նման բան հնարավոր է. արցունքն ինձ համար տխրության մունետիկն էր: Իսկ այդ օրն այն ինձ համար վերաիմաստավորվեց, ճիշտ այնպես, ինչպես կյանքում շա՜տ ու շատ այլ բաներ…

CactuSoul
20.12.2013, 04:03
Ահավոր, ահավո՜ր եմ կարոտում: Ու արդեն երկրորդ օրն ա՝ ուզում եմ զանգել, հենց մենակ նրա համար, որ ձենդ լսեմ հեռախոսի միջից ու փորձեմ հավատալ, որ կաս իրականում…
Չէ, հեչ ընենց չի, որ քեզ դրել եմ իդեալական մարդու տեղ կամ ինչ: Էդ հեչ կապ չունի էն զգացողության հետ, որ երբ կողքիս չես, երազ ես թվում:
Աբսուրդ ա, բայց իրոք չկարողացա 2 օրվա մեջ կես րոպե հարմար ժամանակ գտնել՝ քեզ զանգելու:

Էլի գայիր, էլի, էն օրվա պես, գիշերվա կեսին, կանգնեիր ձյունի՞ց, թե՞ քո կրակից լուսավորված բակում, ես էլ, տաք ադեալովս փաթաթված, կանգնեի բաց պատուհանի առաջ, ու հեռախոսով զրուցեինք…
Էլի քեզ համար մի քիչ շոկոլադ կկախեի ներքև պարանով :D Ափսոս, որ չես գա )
Գիժս… Շատ փիս եմ կարոտում, մի կորի, ի՞նչ կլինի ))

***
Էն օրը խոսք գնաց, ասում եմ՝ ուշ-ուշ ենք իրար տեսնում, երևի սա 4-րդ կամ 5-րդ անգամն ա, Լ.-ն ասում ա՝ «բա ինչի՞ չեք շուտ-շուտ հանդիպում: Ես ու Հ.-ն սկի ընկեր-ընկերուհի չէինք, բայց ամեն օր իրար հետ էինք» (հիմա ամուսիններ են): Դե արի ու էս մարդկանց բացատրի, որ տրամվայի ես սպասում… )
Մեկ էլ էն օրը որ գրում էի, ջնջվեց, էն մասին էի գրում, թե խեղճ Հ.-ին ոնց էի նեղը գցել իմ հարցերով, թե՝ ո՞նց որոշեցիր էդ դպրոցն ընդունվել, բա քո՞ւյրդ ինչու էր էդպես որոշել, ի՞նչը դրդեց… ու տենց :D Ու էդ գրառմանս մեջ մեկ էլ խորացել էի դպրոցիս մասին հուշերիս ու հիմիկվա՝ էդ մասին կարծիքիս մեջ: Մի օր հավես լինի, երևի էլի կգրեմ, որովհետև շատ ցավոտ թեմա ա դա ինձ համար:
Լավն են իրենք շատ, բոլորն էլ: Իսկ Վ.-ին նույնիսկ կարոտում եմ մեկ-մեկ: Չնայած որ հնարավոր ա՝ լեզու չկարողանանք գտնել իրար հետ, էնքան որ հակապատկեր ենք շատ առումներով, բայց շատ սիրեցի իրեն, ուղղակի կրակի կտոր ա էդ աղջիկը ))

***
***
***
Շնորհակալ եմ ընդունելության համար, Դնևս: Բարի գիշեր քեզ :)

CactuSoul
23.12.2013, 01:16
Վարդան, Վարդան… Ո՞նց անեմ, որ անունդ չմոռանամ, խայտառակ լինեմ :D Թե խի՞ ձգվեցիր թուշս պաչելու: Բա որ ու մի հարևան տեսած լինի, ինչե՜ր կմտածեն իմ մասին :D Լրիվ «Դարչոն ինձի պաչել ա…» վիճակ ա :))
Իսկ եթե լուրջ, մի կողմից էդ լավ ա, որ դուր եմ գալիս մարդկանց, հատկապես տղամարդկանց: Հաճելի ա, ուրախանում եմ, ավելի ինքնավստահ դառնում, շնորհակալ եմ: Բայց ինձ էն ա վախացնում, որ էդքան իրարից տարբեր մարդկանց եմ գրավում: Էդ էլ երևի իմ հակասականությունից ա, ու նրանից, որ ես շատ տարբեր կողմեր ունեմ. մարդա իրեն դուր եկածն ա տեսնում:
Նեղվում եմ նրանից, երբ մեկի հետ մի քանի բառ, թեև անկեղծ, բայց մակերեսայնորեն, շփվում ես, իսկ իրեն թվում ա, թե դա ինչ-որ ավելի լուրջ բանի նախադրյալ ա: Կամ նույնիսկ եթե իմ կողմից լուրջ բան չեն ակնկալում (այլ ընդամենը հույսեր են փայփայում), միևնույն է, իրենց մեջ է ինչ-որ լրջի ձգտող բան բույն դնում:
Սաղ հեչ, լավն էն է, որ ինչքան էլ իրարից տարբեր, բոլորն էլ լավ մարդիկ են լինում: Մեկ-մեկ մի քիչ տարօրինակ, մեկ-մեկ (թե՞ հաճախ) կոմպլեքսավորված, բայց՝ լավը:
Ուրախ եմ, որ ինչ-որ մեկի համար, թեկուզ մի հատիկ բանաստեղծություն գրելու համար, մուսա կարող եմ հանդիսանալ: Մենակ թե, եթե գրես, լավ բան կգրես, ընենց, որ ինձ արժանի լինի: Տես, հա :D
Ուֆ :(
Սրտից թույլ մարդը դու չես, է, ես եմ, որ երբեմն փորձում եմ մարդկանց օգնել ինքնահաստատվել: Պատահում է, որ տվյած մարդը ոչ թե իմ օգնությամբ, այլ իմ հաշվին է փորձում ինքնահաստատվել, ու էդտեղ ես արդեն լրջանում եմ ու ցույց տալիս իմ էության հակառակ կողմը:
Չէ, էս տղան հաստատ էդ դեպքերից չէր: Ինքն իր չափերը գիտեր, կիրթ էր: Ուղղակի ուրիշ դեպքեր էլ հիշեցի ու խառնեցի իրար, մի օր պիտի ասեի:
Ուֆ, անցած լինի: Հավեսս փախավ գրելու:

CactuSoul
24.12.2013, 02:38
Ասում էի՝ չասեմ, չասեմ… Ախր ասելիք էլ չկա: Առանձնապես մի բան էլ չի եղել, որ Դնևիս պատմեմ, էնքան որ քեզ տեսա: Մի քիչ էլ երևի էն համով-համով շոթերն իրենց տեղն ունեն:
Ոնց որ թե ոչ մի յուրահատուկ բան չի եղել, բայց ամբողջ ճանապարհին՝ տաքսու մեջ, ժպիտս չէի կարողանում զսպել: Մանավանդ որ նայում էի վարորդի լուրջ դեմքին, ավելի էր բացում :))
Լուսավորվել եմ էլի… :)

CactuSoul
31.12.2013, 03:55
Լավն են իրենք շատ, բոլորն էլ:

Կ.-ն էլ էր շատ լավը: Դեմք էր: Հետաքրքիրն էն էր, որ նայում էի ու մտածում՝ եթե չծանոթանայինք, դրսում մի տեղ տեսնեի, արտաքուստ դժվար թե էդքան խորը կամ հետաքրքիր մարդու տպավորություն թողներ:
*
Հասկացել եմ. մի օր ընդմիջումը ok ա: Ավելը՝ թունդ կարոտ, փորձ՝ հավատալու, որ ես չեմ քեզ հորինել, տանջանք, մի խոսքով:
*
2 օր առաջ գործի տեղը ամանորի party էր: Սաղ մի կողմ, մեջս էն ա տպավորվել, որ առաջին անգամ մատով կպել եմ մարդամեկին :)) Մատ ասածը՝ ճկույթով :)) «3 ոտք» էինք պարում, ինքն էլ հարբած-հարբած հենց իմ կողքից միացավ ու փորձում էր շարժումները կրկնօրինակել )) Լավն ա, շատ յուրահատուկ զգացում ունեմ իր հանդեպ… Բայց դե եսի՞մ: Հեռվից հեռու ոչինչ էլ չի լինի:
*
Օֆ աման, չգիտեմ:
Դավոյին եմ փիս կարոտում: Անցած Նոր Տարին, կարելի ա ասել, միասին ենք դիմավորել: Հիմա ստեղ չի: Հարմար ժամանակ էլ չի լինում՝ գոնե վիրտուալ խոսենք: Հիմա էլ ա Նոր Տարի, ու ակամա ավելի խորն եմ զգում իր կարիքն ու կարոտը:
*
(Հա, խառն եմ :pardon)
*
Ու ընդհանրապես, շատ եմ կարոտում, ահագին շատ մարդկանց: Ստոպ տամ երևի, թե չէ որ թվարկեմ, կարդացողներիս ձանձրացնելու եմ, ես էլ՝ էլ ավելի տխրեմ:
Չնայած՝ չէ, տխուր չեմ: Երևի:
Մի հատ էլ յագուար եմ խմել էս քշերվա կեսին:
Գնամ տորթս փորձեմ գլուխ բերել, շերտերն արդեն սառած կլինեն երևի:

CactuSoul
31.12.2013, 06:52
…ինքն էն միակ մարդն էր, ում կարող էի խնդրել կողքիս լինել էն ժամանակ, երբ ինձ ահավոր պետք էր զգալ, որ մենակ չեմ, ու երբ ինձ ոչ ոք չէր հասկանա, կամ կփորձեին հասկանալ միայն հեռվից հեռու, ոնց որ Լ.-ն, Մ.-ն՝ գործի տեղը… ինքն էն միակ մարդն էր, որ կողքիս եղավ էդ ժամանակ, ու էդ ինձ համար էնքան թանկ ա, էնքան կարևոր, որ ով էլ ինչ ասի՝ նա իր յուրահատուկ տեղն ունի կյանքումս…

սենց կտրված, կցկտուր, անկապ գրառում
մի բանի մասին, որ վաղուց ուզում էի ասել

կներեք ինձ, երկու կողմդ էլ…

CactuSoul
03.01.2014, 19:28
Կրկնվում եմ երևի, արդեն հարյո՞ւր, թե՞ հազարերորդ անգամ եմ ասում, բայց անհավանական ես…
Ապրես, որ եկար, ուրախությո՜ւնս :love Շատ եմ քեզ սիրում ))

CactuSoul
18.01.2014, 01:37
Էսօր Մուլտի հետ զրուցում էինք, մեկ էլ ինչ-որ անտրամ բան ասեցի, ասեցի՝ «ինչի՞ ես սենց անհաջող տիպ դուրս եկա», կամ էդ կարգի մի բան, մեկ էլ Մուլտը կտրուկ, գրեթե ջղայնացած նայեց վրաս, զննող հայացքով, ասում ա՝ «էն տղուն էս վերջերս չես տեսե՞լ»: :}: Անակնկալի եկա, ասում եմ՝ չէ, ինչի՞: Ասում ա՝ «երևում ա: Դու որ իրեն տեսնում ես, մի քանի օր պայծառ ես լինում»: :))

Մի քիչ շուտ-շուտ զանգի, տնաշեն :oy


Հ.Գ.
Լավն ա Մուլտս: Ավելի լավը, քան կարելի ա պատկերացնել առաջին հայացքից: Ու լիքը բան ա ջոկում, որոնց մասին եթե չխոսես հետը, չես էլ ենթադրի, որ ջոկում ա…

CactuSoul
19.01.2014, 00:24
Շատ կարևոր, մեծ, լուսավոր ու վեհ բան ա կյանքում ունենալ մարդ/իկ/, ում կողքին կարող ես հանգիստ խղճով լռել: Էն որ ուղղակի նստած եք մի տարածքում ու չեք խոսում, ու ոչ մի գրամ անհարմար չի, ոչ մեկդ կարիք չի զգում էդ լռությունը խախտել: Ու նկատի չունեմ էն, որ գրկվում-նստում են կամ նայում են իրար ու լռում, որովհետև էդ ընդամենը մի փոքր, մասնավոր դեպք ա:
Չգիտեմ՝ ասածս ջոկողներ կլինեն, թե չէ, բայց իրոք էդ մեծ բախտավորություն ա: Ես կասեի՝ երջանկություն:
Տա աստված՝ բոլորիդ կյանքերում լինեն էդպիսի մարդիկ: Թեկուզև ոչ մի անգամ լռելու առիթ չունենաք իրենց հետ ))

CactuSoul
21.01.2014, 01:26
Տաքսուց իջնում եմ շենքի մոտ, Լիլը կատակով ասում ա՝ «զգույշ կգնաս, էդ դալանով զգույշ կանցնես», ես էլ, էլի կատակով, ավելացնում եմ՝ «հա, մեկ էլ որ հասնեմ, զանգեմ, չէ՞»:
Դուռը փակեցի ու քայլեցի դեպի տուն, ու ճանապարհին մտածում էի՝ կատակում եմ հիմա, բայց երբ մարդամեկս ինձ բերում-հասցնում է տուն, հետո էլ ասում, թե՝ «տուն մտնես՝ զանգի», ինձ ինչքան լավ եմ զգում…:oy
Ղզիկացել եմ, մի այլ կարգի եմ ղզիկացել… Ոնց որ 18 տարեկան լինեմ, ազնիվ խոսք:oy Մտքերս, զգացողություններս, զգացմունքներս… Լրիվ, լրի՜վ:
Ամբողջ օրը կարոտում եմ: Ուզում եմ անընդհատ կողքիս լինես: Կամ լավ, ես լինեմ կողքիդ:
Ու որ չեմ հավատում, թե դու էլ կարող ա նույնն ես զգում իմ հանդեպ, դրանից սկսում եմ նեղվել: Այսինքն ոչ թե քո՝ նույնը չզգալուց, այլ իմ զգալուց:
Հետո՝ վախենում եմ սենց 18-տարեկանոտ սիրահարությունից. եքա մարդ եմ, ախր հեչ չի սազում… Ու ո՞ւր կարող ա էդ տանի: Ամենայն հավանականությամբ ոչ մի տեղ: Կամ ոչ էնտեղ, ուր պետք է:
Բայց, գրողը տանի, ինչի՞ եմ ես էդքան լավ զգում քեզ հետ, ինչի՞ եմ ամբողջ օրը քո մասին հիշում կամ մտածում: Լրջանալ ա պետք մի քիչ, սենց չի կարելի…

Դնևս, փլիզ, ոչ մեկի չասես, որ սենց ղզիկացել եմ, մեր մեջ մնա, ok? :secret
:}


Հ.Գ.
:love

CactuSoul
22.01.2014, 14:57
Էն զգացողությունը, որ մեջքիցդ մի մեծ ու ծանր քար կապած՝ անվերջ ազատ անկում ես կատարում…

CactuSoul
24.01.2014, 19:43
Շուրջդ քաշած պարիսպներն ու ճաղերը ազատությունդ ճնշելու համար չեն, ոչ ոք քեզ բանտելու միտք չունի, ուղղակի ուզում են պաշտպանել քեզ…
Ու դու բարոյական ոչ մի իրավունք չունես ուրիշ բան մտածելու: Մարդիկ քո լավն են ուզում, չեն կարող թույլ տալ, որ դուրս գաս ու գլխիդ մի փորձանք բերես, հետո իրենց չեն ների դրա համար… Իսկ դու՝ ապերախտ, անշնորհք, ապիկար երևույթ ես, որ քեզ էդքանից հետո լավ չես զգում:

…Ժամանակ առ ժամանակ, երբ ուժերդ քիչ թե շատ վերականգնվում են, էլի սկսում ես քեզ պատեպատ տալ, փորձում ես ճաղերը ծռել, որ արանքով անցնես, փշալարերի վրա արյունլվա ես լինում… գոռում ես անզորությունից ու միջիդ դատարկությունից, որ լցվել ու հասել է կոկորդիդ, խեղդում է, գոռում ես, ու ձայնդ փորիցդ դուրս չի գալիս, չի լսվում…
Ամեն ինչ ապարդյուն է, անօգուտ: Ընկնում ես ուժասպառ՝ հոգով ու մտքերով:
Էլի որոշ ժամանակ դու շնչող, քայլող, հաց ուտող, գործի գնացող բույս ես դառնում, դդումի պես մի բան: Մինչև մի անգամ ևս թեթևակի կազդուրվելը…

Փակ շղթա: Ելք չկա էս փակ տարածքից:
Փակ ու սահմանափակ են ժամանակս, երազանքներս, մտքերս… Ամեն, ամեն ինչ, որ ես եմ:

Ամեն ինչ շատ ավելի խորն ու հեռու ա գնացել էն սահմանից, որից այս կողմ կարելի էր մի բան փոխել: Ու ամեն օր ավելի ու ավելի եմ խրվում էս անիմաստ «կյանքի» մեջ:

Չկա փրկություն:
Միակ փրկությունը կարող էր սերը լինել (ինչպես միշտ): Բայց ի՞նչ սեր, ո՞նց կարելի ա սիրել բանջարեղենի, կամ թեկուզ մարդու, բայց հիստերիկ, իրեն պատեպատ խփող մարդու:
Ձև չկա:
Տեղ չկա:
Շնչելու օդ չկա:

Վերջում չեմ մոռանա երեկվա գտածս մեջբերումը գրել՝ որպես հակակշիռ, զուտ բալանսը պահելու, հիշեցնելու համար, որ հուսալքվելը սխալ է ցանկացած դեպքում: Էս պահին ինձ համար մեկ են էս տողերը, բայց միգուցե մի օր գա, երբ կկարդամ էս գրառումս, ու փոխանակ տխրելու, որ էսքան դեպրեսիվ մտքեր եմ ունեցել, կժպտամ՝ տեսնելով, որ չեմ մոռացել ու գիտակցել եմ, որ դա չի ճիշտը:



Despair is for people who know, beyond any doubt, what the future is going to bring. Nobody is in that position. So despair is not only a kind of sin, theologically, but also a simple mistake, because nobody actually knows. In that sense there always is hope.




http://www.youtube.com/watch?v=SnJdcwDcWjE

CactuSoul
29.01.2014, 00:43
Տեղ թող քեզ չսիրելու, ջանս…
Ինչի՞ ես ամեն ինչ էդքան լավ հասկանում, ինչի՞ ես հետս էդքան անկեղծ…

Թողնենք՝ կյանքը հոսի, տեսնենք՝ ինչ կբերի մեզ ժամանակը:
Գիտեմ, որ ինձ պետք ես՝ օդ ու ջրի նման: Գիտեմ, որ քո կյանքում էլ ինձ նման ուրիշ ոչ ոք չի լինի:
Էդ մոլորակը մենակ իմն ու քոնն ա, մեր երկուսինը, ու ո՛չ ես, ո՛չ դու ուրիշ մեկի հետ էլ երբեք էնտեղ չենք կարողանալու հայտնվել:
Գիտեմ. ես էլ քեզ համար եմ թանկ: Խնամիր ինձ, չթողնես՝ սպառվեմ, խնդրում եմ…

…չէ, չեմ ուզում: Չկորես…

CactuSoul
30.01.2014, 03:07
Մարդամեկ ջան, ասում ես՝ ինքը քյառթ ա: Ձև լիներ, ծանոթացնեի էս մեկի հետ, տեսնեիր, թե իսկական քյառթը ոնց ա լինում :D Ինքը միշտ (3 անգամ եմ տեսել, 3 անգամն էլ) մարզահագուստով ա, ունի շատ պարտքեր, փոքրուց չի սիրել ուսումը (տենց էլ ասում ա), սիրում ա ռաբիզ երաժշտություն + մարտինմկրտչյանախառը բաներ… Ու տենց:
Հետաքրքիրը գիտե՞ս՝ որն ա: Որ չեմ ձանձրանում էդքան պատմություններից՝ մեքենայի, դրա անսարքության, երկար ճանապարհներ քշելու մասին, ու թե ինչքան արագ ա ինքը քշում, ինչքան շատ ա խախտումներ անում, ու ինչքան հաճախ ա տուգանվում… Ախր էնքան անկեղծ սիրով ա պատմում էդ ամենը, որ չես կարողանում լրջորեն ձանձրանալ :))
Բա որ տաքսի էինք փնտրում, իսկ խաչմերուկում կարմիր լույսի տակ կանգնած տաքսիներից մեկից ինչ-որ ողբաձայն ռաբիզ կլկլոց էր հնչում գիշերային Երևանում, տեսնել էր պետք, թե ոնց ակամա շրջվեց ու - «ջա՜ն» - սկսեց գնալ ձայնի ուղղությամբ :D Ինձ ասում ա՝ խնդրում եմ, արի էս տաքսիով գնանք, էլի :D Ասում եմ՝ չէ, մերսի, ես դժվար էդ 5 րոպեն կարողանամ դիմանալ :))
Բա որ էն օրն էլ ասում էր, թե՝ արի փորձի ավտոս քշել: :} Ըհը, ՇԱՍ: Մեքենա վարել չգիտեմ՝ հերիք չի, վարել իմանալ չեմ էլ ուզում՝ հերիք չի, պիտի միանգամից նստեմ ու եքա բեռնատար գազել քշեմ :))

Օֆ աման: Սենց խառն էլ ապրում ենք, էլի :8

CactuSoul
31.01.2014, 21:20
Մենք շռայլ ենք, անխնա: Թեև գնահատում ենք կյանքի պարգևները, այնուամենայնիվ շռայլում ենք դրանք: Ծախսում ենք առանց խղճի խայթի, առանց ափսոսանքի: Թվում է՝ մեկը սպառես, մեկ ուրիշը կգա, չգա էլ՝ ջանդ սաղ…
Էդպես հեշտ է…


Արի ձևացնենք, թե մեծ բան չի…

https://www.youtube.com/watch?v=FfF7dP41U58

CactuSoul
05.02.2014, 11:47
Գրողը տանի… Էդքան լավը մի եղի, էլի, դժվար ա՞…
Դու ասում ես բաներ, որ ինձ հեչ ձեռք չեն տալիս, բայց ես նայում եմ դեմքիդ ու հիացած ժպտում… Ես չեմ կարողանում քեզ սիրահարվելու դեմն առնել:
Եթե տղա լինեի, քեզ նման էի լինելու:
*
«Քեզ հետ հեչ եղել ա՞, որ քեզ զգաս աշխարհի ամենաերջանիկ ու ամենադժբախտ մարդը միաժամանակ…»
*
Ասում ա՝ «կարևորը՝ դու լավ լինես, Ան ջան»:
Լավ եմ, հա )

CactuSoul
11.02.2014, 22:46
Ես, իհարկե, կարող եմ տրամաբանական բացատրություն գտնել, թե ինչու եմ ես էս ժամին գործի տեղը, էն էլ եթե գործ չեմ անում:
Բայց դե էդ ի՞նչ կարևոր ա:
Մենակ եմ:
Նռան գինի եմ խմել, հարբել եմ: Կայֆ ա…
Տրամս եսիմուր ա թռել, Lacrimosa եմ լսում ու բացել ա… Չմանրամասնեմ: Հուսով եմ՝ տրամս չի ընկնի օյաղանալուս պես:

Կարոտել եմ, փիս…

Դիմացի, մամ ջան, հես ա գալիս եմ…